infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.
· Calfa
. ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։
imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.
· Calfa
. անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։
cf. Տոմսակ.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։
cf. Տոչորումն.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Կայ Ապ. տոճորակ «ղավուրմա, տհալ» բառը (Ամատունի, Հայոց բառ ու բան 628բ), որ ընդունուած է նաև արևմը-տեան գրական լեզուի մէջ, և որի հետ նոյն է տոժրակ Չմշ. «ղավուրմա»։ Ամատունի դնում է տոչորել բայից։
cattle.
· Calfa
«արջառ». առանձին աւանդուած չէ հնագոյն գրականութեան մէջ, բայց ու-նինք սրանից տուարած «տաւար արածաց-նելը» Եւս. քր. տուարածական «հովիւ, խաշ-նառած» Երեմ. լա. 10, Ա. թագ. ժէ. 2Ո. տոյարածափակ «մակաղատեղի» Ագաթ. տուարածատաււ «արջառ արածացնելու տեղ» (նաև իբր տեղանուն Հայաստանում) Ճետնաբար դարձած է դուար Փիլ. լին. Մագ. քեր. 239 և Երզն. քեր. (սխալմամբ գրուած դուաչ), դովար Մագ. թղ. 86 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 180), որից դուա-րենի «ոչխարի կամ արջառի մորթ» Թէոդ. գրականում ասւում է տաւար։
plant, shrub, tree;
planting;
տնկել —, to set plants, to plant trees;
լու տնկոց, podura.
· Calfa
. ո հլ. «ծառ, բոյս» ՍԳր. Եւս. քր. (նոր գրականում միայն «փոքրիկ և մատ-ղաշ ծառ»), «տնկելու գործողութիւնը (այգու համար ասուած)» Միք. ա. 6. Դ. թագ. ժթ. 29. «խաղողի որթ» Բժշ. (վերջին նշանակու-թիւնը ունին ՀԲուս. § 2991 և Նորայր ՀԱ 1923, 347)։ Գրուած է նաև տունգ։ Սրանից տնկել կամ տնգել «ծառ տնկել, սերմանել, ցանել, 2. որևէ բան հաստատել, կարգել» ՍԳր. Եփր. եբր. Եւս. քր. Եզն. տնկաբեր Ագաթ. տնկակից Հռ. զ. 5. Գ. մկ. գ. 15, տնկարկ Վեցօր. նորատունկ ՍԳր. Վեցօր. մատաղատունկ ՍԳր. Եւս. քր. Ոսկ. տնկածոյ «տնկուած» Սեկունդ. ժգ. ծառատունկ ՍԳր. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մարդատունկ Ագաթ. Եփր. պհ. 170. որթատունկ Մծբ. կենդանատունկ Նիւս. բն. տնկաղ (իբր տունկի աղ) «potasse, kali» (նորակերտ բառ)։
cf. Տետրակ.
· Calfa
«բարակ գիրք, գրքոյկ» (արդի գրականում միայն ձեռագիր և անկազմ գըր-քոյկ) Յիշատ. Մարաթ. որից տետրակ Մաշտ. ջահկ. Անկ. գիրք առաք. 289, խաղտետր կամ խազտետր Յիշատ. տետրեայք «տետ-րակներ» Ասող. բ. 2 (հրատ. Մալխաս. էջ 97), խորհըրդատետր Յիշատ. անսովոր ձև է տետրատ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 54, 74 100. տետրակ բառից է համառօտուած տրակ Ոսկիփ. որից եռատրակ Գր. տղ. եմ. տրակ առաքելոց «Գործք առաքելոց» Տաթև. ձմ. ճխբ։
cf. Տիք;
come now! come on! courage!
— նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.
· Calfa
, ո հլ. (ըստ ՆՀԲ տրուած օրինակ-ները յետին են, ինչ. նաև տից, տիօք) «տա-րիք, հասակ» Եզն. Ոսկ. ես. «դար, ժամա-նակաշրջան» Եւս. քր. որից անտի «մատաղ հասակով» Փիլ. Մագ. Ճառընտ. նորատիք Խռր. Ասող. անտիական, անտիութիւն Մագ. անտիս ԱԲ. բազմատի Եփր. տնընդ. համա-տիք Եւս. քր. Խոր. նոր գրականում մատա-ղատի, դեռատի։
gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.
· Calfa
= Բնիկ հայ բառ, հնխ. der-s-ձևից, որ յառաջանում է պարզական der-«կաշին քեր-թել, ճեղքել, պատռել» արմատիզ՝ s աճա-կանով. հմմտ. սանս. drnāti, dadāra «ճեղ-քել, խորտակել, ցրեխ ցրեխ անել», զնդ dar-«ճեղքել», հսլ. dera և ռուս. дepy, драть «պատռել, պատառոտել, կեղեքել, ճեղքել, ցետել, քաշել, ձգձգել, սաստիկ ծե-ձևւ», սերբ. ϑèrêm և սլով. ϑerem «ճեղքել, կաշին պլոկել», լիթ. diru, dirti «կաշին քեր-թել», գոթ. -tairan, անգսք. teran, անգլ, tear «պատռել, ճեղքել, բզկտել, յօշոտել», հբգ. zeran «պատռել, ջնջել», նբգ. zerren «քաշքշել», կիմր. կորն. darn «կտոր», յն. δέσω «կաշին քերթել, մաշկել, պատժել, սաս-տիկ ծեծել» ևն։ Այս բոլորը կցւում են մեր տեռել բառին։ Նոյն արմատից են զարգա-ցած յն. δέρος, δορά́ «մորթ», δέρας «կաշի, ոսկեգեղմն», δέρρα «կաշեայ ծածկոց», δέιμα «մաշկուած մորթ, մարդու կամ անա-սունի մորթ, տիկ կամ վահան շինելու մորթ, ծառի կամ պտուղի կեղև, մարմնի վրայ գցելու մորթ», δορός «տիկ». δέοοις «կաշի, մորթ, կաշուց շինուած բան, նաւերը պած տելու կաշեայ ծածկոց, կաշեայ զգեստ, մուշտակէ վերարկու», բուլգար. drehā, սերբ. drêha, ōdora «զգեստ», և -ը. աճա-կանով (հնխ. dre-p-ձևից)՝ սանս. drapi-«վերարկու, զգեստ», drapsá=զնդ. drafša-> հյ. դրօշ «դրօշակ», լիթ. drapanos «սպի-drappo «կերպաս», drappello «դրօշակ», տակեղէն, վարտիք», ինչպէս նաև իտալ. ֆրանս. drap «կերպաս», drapeau «դրօշակ» (Walde 229, Boisacq 178, Berneker 180, 185, 215, Trautmann 51-52 և մանաւանդ Pokorny 1, 797-803 բազմաթիւ ածանցնե-րով և աճականներով)։ Վերջին բառերը ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև տեռ, որի առաջին նշանակութիւնը եղել է «մորթ», յետոյ «մորթէ վերարկու» և այս-տեղից էլ «վերարկու, քօղ», ինչպէս գտնում ենք աւանդուած Ոսկեդարեան գրականու-թեան մէջ։
floor.
· Calfa
, ի, ի-ա հլ. «չորս» Փիլ։ Արծր. Նար. Մագ. հների մէջ առանձին չէ գործած-ուած, բայց գտնւում է մի խումբ ածանց-ների մէջ. ինչ. քառամեայ «չորեքամեայ» Եւս. քր.. ա. քառեամ «չորս տարի ժամա-նակ» Ոսկ. բ. տիմ. քառասուն ՍԳր. (տե՛ս առանձին). յետոսկեդարեան շրջանին ո՛չ միայն առանձին կայ։. այլ և տալիս է շատ բազմաթիւ ածանցներ. ինչ. քառաթիւ Պիտ. քառաժանի Շիր. քտռաձի Փիլ. քառակերպ Գնձ. Նար. քառակուսի Յայտ. իա. 16 Շար. քառակ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 122, 127, 151, 170. նոյն ոճով նոր գրականի մէջ՝ քառահատոր, քառաձայն, քառամեակ, քտռանիւ, քառապատկել, քառաստիճան. քա-ռատառ, քառատրոփ, քառարշաւ, քառոր-դական ևն ևն։
stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;
· Calfa
(եզակին ի հլ. յոգնակին ն հլ. քա-րինք, -րանց, -րամբք. իսկ եզ. գրծ. քարիւ կամ քարամբ.-յգ. ուղ. քարքն ձևն ունի Եփր. մն. 477, բայց ձեռ. Վիեննայի կար-դում է քարն ՀԱ 1912, 555) «քար» ՍԳր. Վեցօր. «գոհար, ակունք» Սղ. ի. 3. Խոր. ա-23. Լմռ. իմ. որից քարկոծել ՍԳր. քարուրա-ռի Եփր. թգ. քարուտ Եւս. պտմ. Ոսև. ես. և Բ. թես. Բուզ. քարկոփ Ա. մկ. ժգ. 27. Կոչ. 161. քարակոփ ՍԳր. Եզն. քարընկէց ՍԳր. քարավէժ Ոսկ. Եւագր. Ագաթ. քարատաշ «քար տաշող» Օրբել, հրտ. Էմ. էջ 190. պար-սաքարել Ա. թագ. ժէ. 49. իե. 29. քարատել «տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 48, 47. քարարկել «քարկոծել» Տիմոթ. կուզ, էջ 25. 119. բոնաքար Թուոց լե. 47. Ա. թագ. ժդ. 14. Բուզ. ռմբաքար ՍԳր. գետաքար Եւս. քր. եղնգնաքար Եզեկ. իր. 13. երկանաքար Ղկ. ժէ. 2. խճաքար Սիր. իբ. 21. խստաքար Մծբ. ոսկեքար Եզեկ. իը. 13. որձաքար Ա. մկ. ժ. 11. Մծբ. քարաքաղել «արտի մէջ թափուած քարերը հաւաքել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ձդ. կրկնութեամբ քարքռուտ «քարքարոտ» Մխ. բժշ. 51. նոր գրականում՝ քարահանք, քարածուխ, քարեգնդակ, քարե-գրիչ, քարետախտակ, քարիւղ ևն։
chemistry;
alchymy;
cf. Տարրաբանութիւն.
· Calfa
«բնալուծութիւն, տարրաբանու-թիւն» Ոսկիփ. որ և քիմեայ «առասպելական նիւթ՝ որ մետաղների վրայ լցնելով ոսկու պիտի վերածէին անրանք» Միխ. աս. 367. «ոսկեգործութեան արուեստը» Միխ. աս. 442. քեմիայ Սամ. անեց. 131. ալքիմիտ Գիրք առաք. 233 բ. որից քիմիարար «բնա-ւոյծ, տարրագէտ, դրամահատ, ոսկի շինող» Վրդ. աշխ. 535 (տպ. քիմեայտար), քիմիաս-տան կամ քիմիա ծաղիկ «ոսկեխոտ բոյսը, Alchimille» Բժշ. (տե՛ս Նորայր ՀԱ 1924, 73), նոր գրականում՝ քիմիագէտ, քիմիագի-
few, some;
cf. Սակաւ.
· Calfa
«նուաց. սակաւ» Վրք. հց. ա. 616. Անսիզք 21, 47, 73. Լմբ. կան. բենեդ. որից քչիկ Սմբ. պտմ. 60, 105. Վստկ. 21. նոր գրականում և բարբառներում քչանալ, քչու-թիւն, քիչտր, քիչկեկ, քչակեր, քչկապաշար։
lyre;
viol, harp;
Lyra;
— հարկանել, to play on or sound the lyre.
· Calfa
, ի-ա հլ. (յետնաբար ի հլ. կայ նաև գըծ. քնարեաւք Իրեն. 12) «թելաւռո մի նուագարան. նոր գրականում իբր ֆո. lyre» ՍԳր. Սեբեր. որից քնարական Եւագր. քնարահար Ոսկ. ես. Եւս. քր. Յայտ. ժդ. 2. քնարերգ Յայտ. ժը. 22. քնարերգակ Առ որս. հոգիաքնար Տօնակ. մարմնաքնար Բէոդ. խչ.։
light, bay, chestnut.
· Calfa
«արմաւագոյն, այն է սեւի զարկող մութ կարմիր գոյնով ձի, bai». մէկ անգամ ունի Վստկ. էջ 199. Զճնդիկ տևն և ապա զքումայթն։-ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ-մամբ մեկնել են «խարտեաշ, շեկ», որի հա-մեմատ էլ արևմտեան գրականում ոմանք սկսել էին գործածել քումայթ պատանի «խարտեաշ երիտասարդ!» բանաստեղծա-կան բացատրութիւնը։
chronicle;
chronological.
· Calfa
(ի-ա հլ. յետնաբար) «ժա-մանակագրութիւն, ժամանակագրական» Ուս. քր. Ոսկ. գծ. Շիր. քրոն. Սամ. երէց. գրուած նաև քրաւնիկոն, քրօնիկոն. լետին հնչումով՝ քննիկոն «տոմար, տոմարագիրք» Ասող. Վանակ. հց. Մագ. թղ. էջ 4, խրօ-նիկոն Լմբ. Իմ.։
strong drink, spirit, brandy.
· Calfa
«ցքի, բարկ և ոգելից ըմպելի» Դտ. ժգ. 4, 7, 14. Ղկ. ա. 15. (արդի գրականում «արաղ» իմաստով). գրուած նաև ուղի Կր-նիք հաւ. էջ 177. եաւղի Գիրք թղ. 253. ո-րից մեղրօղի, ամբրաւօղի Կանոն. նոր բա-ռեր են օղեվաճառ, օղեվաճառութիմն, կո-բեկօղի, բարկօղի, խնձորօղի, օղեգործ, օղե-գործարան ևն։
«այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։
, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։
kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։
(նւոյ, նեաւ), որ և գրուած է դաբ-նի, դափնէ, դափնիղ, դաբնիդ «մի տեսակ բոյս, կասլայ, laurus» Ագաթ. Վեցօր. 92. Փիլ. լին. Մագ. Նոնն. Ճառընտ. Յայսմ. -այլ ձևեր են՝ դաբնիա Անկ. գիրք նոր կտ. 238. դաբնիդայ Ոսկ. ճառք 879, դաբնիդեայ Անկ. գիրք նոր կտ. 251, 252, դափնիտեայ 265, դաբնընդեմ 238. -որից դաբնային Շնորհ, վիպ. նոր գրականում ընդունուած է միայն դափնի ձևը, որից դափնեվարդ «oléandre»։
. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։
. արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։
ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Ջղ. խորուրդ՝, Ալշ. Մշ. խօրուրդ՝, Ախց. Երև. Կր. Ննխ. խօրուրթ, Տփ. խօրուրթ, խօխուրթ, Մրղ. խօրխուրդ, Սլմ. խորխուրթ, Ոզմ. խորխութ «գաղտնի խորհրդակցութիւն»։ Արևմտեան գրեթէ բոլոր Հայոց բարբառների մէջ կայ բառս՝ թաղական և այլ խորհուրդ-ների համար. բայց բոլորն էլ գրականից փո-խառեալ։ Հմմտ. նաև Սեբ. անխօրուրթ «չմը-տածող»։ Բայական ձևով կայ միայն Ակն. խօյհրիլ. խօյհիլ։
. առմատ առանձին անգործածական, որից ծամել Յոբ. լ. 5, Յայտ. ժզ. 10. Ոսկ. մ. ա. Եփր. աւետ. «մտքով որոճալ» Ոսկ. յհ. ա. 10. ծամելի կամ ծամելիք «ծնօտ» Դատ. դ. 21, 22, ե. 26. Նիւս. բն. Մագ. ձաւմոն «ծամեւու մազտաք» ՋԲ. անծամ Յոբ. ի. 18. մեղմածամ «մեղմ ծամելով, որո-ճալով» Վեցօր. 192 (ձեռ. մեղմաժամ). ծա-մու «այնչափ թանձր՝ որ կարելի է ծամել» (նորագիւտ բառ) Վրդն. սղ. կր. էջ 229 (Ի ժամ խաչին ծարաւմանն վասն չարութեան՝ լեղեաւ թանձրացուցին զքացախն, մինչ ծա-մու էր). անծամելի, դժուարածամ-նոր գրականի մէջ գործածական բառեր։
«ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։
«եգիպտական զմռսեալ դի». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գոր-ծածական է նոր գրականում։
«կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։
(յգ. ոստրիք, սեռ. ոստրից) «ծովային մի խեցեմորթ» Վեցօր. 14M 143-4, 152, Պղատ. տիմ. 174 (տպ. ոստ-րից, ՆՀԲ դնում է ոստռից!) Գնձ. գրուաձ ոստրիոս Գիրք թղ. 472. ոստրէ Եփր. մրդ. 355 (սեռ. ոստրէից). նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն ոստրէ ձևը։
, ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։
(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տէգի նման երկաթ՝ որ ձողի ծայրն է անցուած» Ես. բ. 4. Խոր. բ. 5. ար-դի գրականում «հրացանի ծայրը անցկաց-սրանից ունինք սունաւոր Ագաթ. Բուզ. (յետնաբար սուինաւոր Պիտ.) սունակ Մծբ. սունակոթ Եզեկ. լթ. 9. սուինամարտ (նոր բառ). գրուած է նաև սըւին (ը ձայնաւորով), սունի Արծր.-պէտք է սուին կարդալ Խոր. Ա. 11 հատուածի մէջ էլ, որի վրայ տե՛ս ստին։
«րատարկ, սին, պարապ» Ադամ. 136, որ և փուչ Տաթև. հարց. 276. Ադամ. 137, 265, Առաք. պտմ. 438, որից փչացնել Ադամ. 265. փուչ փուչ «մէջը ծակոտկէն» Առաք. լծ. սահմ։ 639։ Նոր գրականում արև-մտեանը գործածում է փուճ ձևը, արևելեանը փուչ ձևը. այսպէս նաև նրանց ածանցները՝ փճանալ կամ փչանալ ևն։