Definitions containing the research դի : 9149 results

Գծագրեմ, եցի

va.

to trace, to draw, to delineate, to design;
to project, to describe, to paint;
to sketch;
to write, to form.

· Calfa


Գձուձ

cf. Գծուծ.

· Calfa

NBHL (1)

Անբովանդակելի, եւ գձուձ քան զորդիս մարդկան. (Սանահն.։)


Գնամ, ացի

vn.

to go, to walk, to repair;
to abandon;
to behave one's self, to conduct one's self;
to flow, to flow away;
to be in circulation;
to act, to prevail;
to run, to overflow;
— զկնի, զհետ —, to follow, — ճանապարհ, զճանապարհաւ, ընդ ճանապարհ, զկողմամբք, to walk;
— ի վերայ ջրոց, to swim;
— ի չորս, to go on hands and feet, to grope;
որ գնայ ի ձեռս or ի վերայ ձեռաց, that walks on its hands, or who walks on his hands;
յապականութիւն անցեալ —, to be corrupted;
ի բաց —, to go away;
to depart;
— յաշխարհէ, to die;
ոչ ինչ գնան առ նոսա բանք սպառնալեացն, the threats make no impression on them;
ընդդէմ —, to resist;
— արուեստի, to be in use, vogue or fashion;
գործք գնացեալք, things that are past;
ի գնացելում աւուր, yesterday, the other day;
գնացեալ, deceased.

· Calfa

NBHL (1)

Աւելորդ ծախքն բազում վնասս բերեն դիապատացն, իսկ գնացելոցն (այսինքն վախճանելոց) ոչինչ օգուտ. (Ոսկ. յհ. ՟Բ. եւ այլն։)


Գնացուցանեմ, ուցի

va.

to cause to walk or run.

· Calfa

NBHL (2)

Յերկիր անջրդի գետս գնացուցից. (յն. արարից)։ Ընդ շաւիղս՝ զոր ոչ ճանաչէին, գնացուցից զնոսա (զկոյրս. յն. արարից կոխել). (Ես. ՟Խ՟Գ. 19։ եւ ՟Խ՟Բ. 16։)

Հաւատքն զմարդիկ ի ծովու ջուրցն վերայ թեթեւացեալս գնացուցանեն. (Կոչ. ՟Ե։)


Գնդակ, աց

s.

globule, globe, bowl, spherical or round body;
pincushion;
apple;
— խաղու or խաղալիկ, ball, bowl;
ball (at tennis);
— մեղուաց, swarm of bees;
— հրացանից, ball;
bullet, large ball;
— ձեռնածուաց, juggler's cork-ball;
— որթոյ, bud, button.

· Calfa

NBHL (2)

Մի՛ թողուցուս խաղալ նովին, որպէս մանկանց գնդակ խաղին. (Յիսուս որդի.։)

Գնդակաւն աստեղականաւ. այսինքն երկնագնդիւ. (Խոր.։)


Գնդակից

cf. Դասակից.

· Calfa

NBHL (1)

Գնդակից եղեն մարդիկ՝ վերին զօրութեանց։ Գնդակից լինել ընդ հրեշտակս, կամ հրեշտակապետաց, կամ քերովբէից, կամ ընդ քրիստոսի. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 1. 19. ՟Բ. 12։ եւ Ոսկ. կողոս. ՟Գ։)


Գնդաձեւ

adj.

round, spherical, orbicular, spheroidal.

· Calfa

NBHL (1)

Բովանդակութիւնս կոչեաց զնա, եւ ո՛չ վախճա, վասն գնդաձեւ գոլոյն շարժութեան։ Գնդաձեւ գնացք, որպէս օձիցն։ Զգալեացս երիս գոլ ասաց շարժութիւնս. ի շրջագայականն, եւ ի գնդաձեւն, եւ յուղիղն. (Մաքս. ի դիոն.։)


Գնդապետ, աց

s.

brigadier, colonel.

· Calfa

NBHL (1)

Պետ գնդի զօրուն. զօրապետ միոյ գնդի.


Գոգաձեւ

cf. Գոգաւոր.

· Calfa

NBHL (1)

Տաշտիւն, որ է ամանդինւոյ, գոգաձեւ, եւ ո՛չ խորագոյն։ ԾՈվացան իբրեւ զդաշտս գոգաձեւս հեզ եւ խոնարհ հոգւով. (Վրդն. երգ.։)


Գոլոշի, շւոյ, շոյ, շեաց

va.

pour, exhalation, smoke, expiration.

· Calfa

NBHL (1)

Նոյն օրինակ եւ ի ջրոյ եւ յերկրէ ի վեր գոլոշի, որպէս ի բաղանիսդ սովորեալ է լինել. (Փիլ. նխ. ՟բ.) կա՛մ կայ այլ բայ զօրութեամբ, եւ կամ Գոլոշի է բայ. իբր գոլորշանալ, ի վեր ցնդիլ։


Գոլորշանամ, ացայ

vp.

to evaporate.

· Calfa

NBHL (1)

ԳՈԼՈՇԱՆԱՄ կամ ԳՈԼՈՐՇԱՆԱՄ ἑξατμίζομαι exhalo Ցնդիլ ի գոլորշի.


Գոհանամ, ացայ

vn.

to thank, to return thanks.

· Calfa

NBHL (1)

Զորմէ գոհանայր՝ որ ընտրեացն, այսպէս. գտի զդաւիթ որդի յեսայեայ. (Մագ. ՟Բ.) իմա՛ գո՛հ լինել՝ գովելով։


Գոհար, աց

s.

precious stone, gem, diamond;
a precious thing;
**** —, false stone, paste;
****** -**, facet.

· Calfa

NBHL (1)

Կայծ եւ կանաչ յասպիս գաւհարի։ Գաւհար մեծագին, մարգարիտ անդին. (Գանձ.։)


Գոհութիւն, ութեան

s.

cf. Գոհացողութիւն.

· Calfa

NBHL (2)

Գոհութեան խորհրդոյն արժանի գտանէր հաղորդիլ. (Յհ. կթ.։)

ԳՈՀՈՒԹԻՒՆ որ եւ ԽՈՐՀՈՒՐԴ ԳՈՀՈՒԹԵԱՆ, է Սուրբ հաղորդութիւն ըստ յն. ոճոյ. եւխարիսդի՛ա εὑχαριστία eucharistia


Գողանամ, ացայ

va.

to rob, to steal, to take clandestinely, to take away, to purloin;
to pillage, to filch;
to embezzle, to misapply;
գաղտ —, to juggle;
հնարիւք —, to cheat;
զմիտս, զսիրտ, to captivate, to entice.

· Calfa

NBHL (1)

Ասնե, թէ (առիւծն) կամելով զինքն գողանալ յորսորդացն՝ ձետովն ծածկէ զշաւիղս իւր, զի մի՛ գիտասցեն. (Մաքս. ի դիոն.։)


Գողուղի

s.

by road.

· Calfa

NBHL (1)

Զգողուղի կալաւ շմաւոն գնդիւն իւրով. (՟Ա. Մակ. ՟Ժ. 82։)


Գողօն, ի

s.

theft, larceny, thing stolen.

· Calfa

NBHL (1)

Եւ ի գողոց գողունք խնդրին. (Յիսուս որդի.։)


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

vd.

to be, to exist, to subsist.

· Calfa

NBHL (4)

Եթէ որդի էր, նմին նման գոյր. այսինքն լինէր, գտանիւր. (Եզնիկ.։)

Աստուած գոլով՝ մարդ եղեւ, եւ ո՛չ՝ մարդ գոլով՝ աստուած եղեւ։ Աստուած իմացի՛ր զորդի յէութենէ գոլով հօր. (Կիւրղ. գանձ.։)

Նեռն պատրողական նշանօքն խաբէ զմարդիկ՝ զինքն գոլով Քրիստոս. (Կիւրղ. ղկ.։)

Որոց հաւատացին (զնա) որդի քո, որ էրն իսկ ճշմարտութեամբ գոլ. (Սարկ. աղ.։)


Գոյ, ից

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

· Calfa


Գոյական, ի, աց

adj.

that exists;
s. gr. substantive.

· Calfa

NBHL (1)

Ա. ձայնաւոր, եւ ձայնաւորաց առաջադիր, եւ ամենից սկիզբն գոյականաւ եւ թուականաւ. իմա՛, ըստ իսկութեան կամ ըստ իրին, եւ թուով։


Գոյակից, կցի, կցաց

adj.

of the same nature;
consubstantial, coexistent.

· Calfa

NBHL (2)

Գոյակից հօր իւրում։ Նախ քան զամենայն յաւիտեանս գոյակից հանդիպեալ (այսինքն գտեալ) հօր իւրոյ. (Աթ. ՟Ը։)

Որդի աստուծոյ, որ առաքեցեր զհոգիդ սուրբ զգոյակից քո զհանգիտապատիւ. (Սարկ. աղ.։)


Գոյակցութիւն, ութեան

s.

consubstantiality, coexistence.

· Calfa


Գոյանամ, ացայ

vn.

to be created, to exist, to be;
to be formed, produced.

· Calfa


Գոյապէս

adv.

substantially.

· Calfa

NBHL (1)

Որքան ինչ առել (այսինքն առգոլ, ներգոլ) ասի հօր՝ բնութեամբ եւ գոյապէս, այս ամենայն է որդի. (Կիւրղ. գանձ.։)


Գոյացութիւն, ութեան

s.

substance;
reality;
essence, being, creature.

· Calfa

NBHL (2)

Որչափ ի գոյացութենէ առաքինութեան սխալեալք հանդիպեցին բազումք. այսինքն ի բուն իսկութենէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Հանճար ոչ գոյացութիւն է, եւ ոչ կենդանի։ Փրկիչն զմշտնջենաւորութիւն իւրոյ գոյացութեան նշանակելով ասէ, ես եմ ճշմարտութիւն։ Գոյացութեամբք, այսինքն դիմօք. (Կիւրղ. գանձ. ստէպ։)


Գոյացուցանեմ, ուցի

va.

to create, to give existence;
to produce.

· Calfa

NBHL (1)

Ծնաւ յինքենէ զորդի, եւ ոչ արտաքուստ ( ի չգոյէ) գոյացոյց. (Կիւրղ. գանձ.։)


Գոյացուցիչ, չի, չաց

s.

creator, that gives existence or being.

· Calfa

NBHL (2)

Զիա՞րդ իցէ նորին գոյութեան՝ գոյացեալն բնութիւն առ գոյացուցիչն իւր։ Որդին է՝ յոչէից գոյացուցչին համագոյ. (Կիւրղ. գանձ.։)

Մեծ է առաքինութիւն հաւատոցն եւ ակեւոր, եւ գոյացուցիչ անյայտից իրաց. իբր յանդիման կացուցիչ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)


Գոյաւոր, աց

adj.

existing, extant;
rich, opulent, wealthy.

· Calfa

NBHL (2)

Բուն գոլոլվ գոյաւոր, եւ կենդանի ի կենդանի հօրէ։ Քանզի է որդի կենդանի եւ գոյաւոր կամք հօր, եւ բանն նորա՝ որով զամենայն ինչ գործէ. (Կիւր. գնձ.։)

Քան զմեծատունսն գոյաւորք հանդիպին. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։)


Գոյաւորութիւն, ութեան

s.

existence;
substance;
creature.

· Calfa

NBHL (1)

Զի քո գոյաւորութիւնդ (յն. իբօ՛սդասիս) եցոյց առ քո որդիս զքաղցրութիւն. (Իմաստ. ՟Ժ՟Զ. 21։)


Գոյեղինաբար

adv.

substantially.

· Calfa

NBHL (1)

Եթէ գոյեղինապէս ծնեալն ժառանգէ զծնողին էութիւն՝ ունելով զայս յինքեան, եւ ունի զամենայն ինչ զհօրն որդի, գոյեղինապէս ուրեմն ծնաւ. (Կիւրղ. գանձ.։)


Գոյժ, ուժից

s.

lamentation, complaint accompanied with groans and cries;
sad news;
— առնուլ, — ի բերան առնուլ, — դնել, to lament, to deplore;
— արկանել, առնել, տալ, to bring bad news, cf. Գուժեմ.

· Calfa

NBHL (1)

Ձայն լալոյ եւ ձայն գուդի. (Ես. կե. 19։ եւ Փարպ.։)


Գոյութիւն, ութեան

s.

existence, being, nature, essence, substance, reality;
goods.

· Calfa

NBHL (3)

Ոչ էութիւն հակառակ նմա, եւ ոչ գոյութիւն ընդդիմակաց. (Եզնիկ.։)

Ձայնդ որդի՝ ո՛չ է գոյութիւն, այլ՝ գոյութեան նշանակիչ։ Աստուծոյ գոյութիւն զի՞նչ է։ Որ ինչ է, եւ զի՞նչ է աստուած, այն՝ գոյութիւն ասի։ Ոչ այլ ինչ իմանալ, բայց ի գոյութենէ աստուծոյ եւ հօր զորդին ծնեալ. եւ այլն. (Աթ. ՟Ը։)

Գոյութիւն լերդի կամ գրչաց, եւ այլն. (Նար.։)


Գոնջութիւն, ութեան

s.

scurf

· Calfa

NBHL (1)

Բորոտութիւն, պիսակութիւն, դիւահարութիւն, գոնջութիւն. (Կանոն.։)


Գոչեմ, եցի

vn.

to cry, to exclaim, to cry out;
to call;
to bellow, to roar.

· Calfa


Գոռոզութիւն, ութեան

s.

pride, haughtiness;
insolence, arrogance, presumption;
lordliness, tyranny.

· Calfa

NBHL (1)

Արքայից գոռոզութեանց։ Ի ստամբակ գոռոզութենէ դիւցապաշտ ինքնակալութենա. (Նար. ՟Գ. եւ Նար. խչ.։)


Գործակից, կցի, կցաց

s.

cooperator;
associate, coadjutor;
— լինել, to cooperate;
to contribute, to concur.

· Calfa

NBHL (2)

Տիմոթէոս եղբայր եւ գործակից իմ։ Պրիսկեայ եւ ակիւղեայ գործակցաց իմոց։ Գործակից եմք շնորհացդ ձերոց։ Գործակից լիցուք ճշմարտութեան։ Աստուծոյ գործակից եմք, աստուծոյ արդիւն էք, աստուծոյ շինած էք.եւ այլն։

Բժշկացն պաշտօն զի՞նչ գործոյ գործակից հանդիպիցի գոլով պաշտօնական. (Պղատ. եւթիփռոն.։)


Գործառնութիւն, ութեան

s.

act, affair, work, enterprise, business, office, place, employment.

· Calfa

NBHL (1)

Տնտեսութիւն՝ գործառնութիւն է. վասն զի առ յանձն որդին աստուծոյ զայս գործել, ի կուսէն որդի մերդոյ լինել. (Խոսր. պտրգ.։)


Գործասէր

adj.

laborious, active, diligent.

· Calfa

NBHL (1)

Ընդդիմադրեն օրինացն քրիստոսի գործասէրք մահու եւ կենաց։ Ե՛րթ առ մեղուսն գործասէրս, որք բժշկեցին զհիւանդութիւն բնութեանս քաղցրախօս քարոզութեամբն. (Համամ առակ.։)


Գործասիրութիւն, ութեան

s.

activity, love of work or labour.

· Calfa

NBHL (1)

Ուստի՞ մեղուացն եւ սարդիցն գործասիրութիւն. (Առ որս. ՟Է։)


Գործարան, աց

s.

manufactory;
instrument;
organ

· Calfa

NBHL (1)

Յարգանդին ի բնութեան գործարանի կենդանաստեղծեն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գործաւոր, աց

s. adj. maker, workman, labourer, worker;
husbandman, farmor;
efficacious;
— օրական, journeyman;
դաս —աց working-class.

· Calfa

NBHL (1)

ԳՈՐԾԱՒՈՐ. γεωργός agricola, operarius Երկրագործ. այգեգործ. արդիւնարար. մշակ. որպէս եւ թ. ըրղադ է բառ յն. էրղադի՛ս, այսինքն գործօղ.


Գործաւորութիւն, ութեան

s.

work;
labour.

· Calfa

NBHL (1)

Քահանայութեան գործաւորութիւն եւ պատիւ ո՛չ ի փրկութիւն ունի դիտաւորութիւն. (Սարկ. քհ.։)


Գործելի, լւոյ, լեաց

adj. s.

feasible;
maker;
coal.

· Calfa

NBHL (2)

Ոչինչ ի գործելեացն առանց նորին (առաջնորդին) կամացն եղիցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Շինեսցի գործելոյ կրակ, եւ դիցի ի բուրվառն. (Մաշտ. ջահկ.։)


Գործեմ, եցի

va.

to work, to make, to do, to fashion, to manufacture;
to commit, to perpetrate;
to knit;
to twist;
— զերկիր, to cultivate, to labour, to till;
— զերկաթ, to forge;
չար գործեցէք զոր արտրէքդ, you have done very wrong;
զի՞նչ գործ գործեցեր դու ընդ մեզ, why have you done this to us ? — զանօրէնութիւն, to do wrong;
to commit a crime;
— զարդարութին, to act with justice;
— զփրկութիւն, to effect salvation;
— զհանդերձս, to make clothes;
խորշս խորշս — զտապանն, to make small compartments in the ark;
ճաշ —, to give a dinner;
ճանապարհ —, to open up a way.

· Calfa

NBHL (2)

ἑργάζομαι operor Առնել զգործ. արդիւնացուցանել աշխատելով. մշակել. վճարել. կատարել. բանիլ.

Զի՞նչ գործեցեր զայդ։ Մի՛ դիտասցէ ձախ քո, զի՛նչ գործէ աջ քո։ Բերան անդադար՝ գործէ խռովութիւնս։ Մի՛ ինչ գործեր ընդ անձն քո չար։ Յորոց պտհեալ զանձինս՝ բարւոք գործիցէք.եւ այլն։


Գործուն

adj.

ploughed land;
cf. Գործունեայ.

· Calfa

NBHL (1)

Զոր օրինակ անձրեւ զի մի է առ երկիր գործուն, եւ առ անգործ. զի որ գործեալն է, բերէ արդիւն շահեկան. իսկ այն՝ որ անգործն է, բերէ փուշ եւ տատասկ. (Եփր. եբր.։)


Գորշապահանգ, աց

s.

ear-drop, earring

· Calfa

NBHL (2)

τροχίσκος, ἑνώτιον rotula, inauris որ եւ գրի ԳՈՇԱՊԱՀԱՆԳ կամ ԳՈՇԱՊԱՐՀԱՆԳ. Իբր Պահապան ունկան (որ է պրս. կիւշ) այսինքն օղ. մանեակ գնդի. գնդանաց. գինդ յարակից զարդուք գլխոյ. որպէս պ. մէնկիւշ, կիւշվար, ավիզէ կիւշ. (ըստ յն. անուակ, օղամանեակ, եւ ունկանոց).

Եդի քեզ գինդս, եւ գորշապահանգս յականջս քո. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 12։)


Գորովալի

cf. Գորովագին.

· Calfa

NBHL (2)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Գորովալիր

cf. Գորովագին.

· Calfa

NBHL (2)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Գորովալից

cf. Գորովագին.

· Calfa

NBHL (2)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Գորովամայր

adj. s.

affectionate towards ones mother, or who has an affectionate mother;
pia-mater.

· Calfa

NBHL (1)

Սանդիացքն գորովամարք զաղբիւրս խնդրէին զկաթինն. (Մաշկ.։)