Definitions containing the research եռ : 6458 results

Ողորկեմ, եցի

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

· Calfa

NBHL (1)

Հարկանեմք, եւ ողորկեմք նովին ձեռամբ ... նոյն իցէ հարկանելն, եւ ողորկելն. (Սեբեր. ՟Ե։)


Ողորմ, ոյ

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

· Calfa

NBHL (1)

Արտասուագոչ ողորմ ողորմ զձեռս համբարձեալ յերկինս՝ խնդրէին ի կամարար տեառնէն ապրեցուցանել զնոսա։ Տրիփոնա տիկին՝ ձայն աղիողորմ կոկորդալից ողորմ ողորմ գուժէր. (Ագաթ.։ Ճ. ՟Գ.։)


Ողորմածութիւն, ութեան

s.

mercy, charity, clemency, pity, compassion;
charity, alms, almsgiving, goodness;
գործք ողորմածութեան, good deed.

· Calfa

NBHL (1)

Քան զողորմածութիւն եւ քան զբազում եւս այլ ինչ՝ մեծ է հեզութեամբ տանել վշտացն։ Եթէ յանողորմածութենէ յողորմածութիւն փոխեսցիս, զձեռն գօսեցեալ պարզես. (Ոսկ. մ. ՟Բ. 6. եւ 7։)


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

· Calfa

NBHL (1)

ἕλεος, ἑλεημοσύνη misericordia, eleemosina. Ողորմ, եւ ողորմածութիւն. գթութիւն. մարդասիրութիւն. բարերարութիւն. խնամք. կարեկցութիւն եւ բարձումն թշուառութեան տառապելոց. բաշխումն ընչից. տուրք ձրի. շնորհ. առատաձեռնութիւն.


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զմօտաւոր զհեռաւորն ողոքեսցեն փութով։ Բազումք ողոքեն զերեսս թագաւորաց (կամ իշխանաց)։ Եթէ տրտմէր, թագաւորդ ողոքէր. (Իմ. ՟Ժ՟Դ. 17։ Առակ. ՟Ժ՟Թ. 6։ ՟Ի՟Թ. 27։ ՟Ա. Եզր. ՟Դ. 31։)

Զառիւծս ողոքես։ Ոչ ողոքէին զոք, այլ կսկծեցուցանէին եւս իբրեւ զաղ։ Հարք զիւրեանց որդիսն ոչ այնչափ ողոքեն, որչափ թշնամանեն։ Մի՛ այսուհետեւ եւ մեք ողոքիցեմք ամենայն ուրեք զայնոսիկ՝ որ ընդ ձեռամբ մերով իցեն, եւ մի մեք յիշխանաց ողոքիլ եւեթ փութայցեմք. (Ոսկ. մտթ.։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

· Calfa

NBHL (1)

Ըմբռնեալ բարձողաց ձեռացդ բազկօք զանպարագիրն էակ մարդացեալ՝ ի համբոյր հպելոյ մատուցման շրթանցդ ողջագուրեցեր. (Նար. կուս.։)


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի ձեռն հրոյ, այլ ի ձեռն ջրոյ զպատարագս ողջակիզեաց։ Սաւուղ ինքնաձեռն ողջակիզէր տեառն։ Տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս, ողջակիզեն զկերակուրսն, նուիրեն զգիսն։ Զշարժումն կենդանութեան հոգւոյ իւրեանց ողջակիզեն. (Սեբեր. ՟Ժ։ Նախ. ՟ա. թագ.։ Ոսկ. յեզեկ.։ Եւագր. ՟Լ՟Ա։)


Ողջամբ

adv.

safe and sound, soundly, safely, safe;
quite, totally, entirely, completely;
— դառնել, հասանել, to return, to arrive safe;
— եկիր, — տեսի զքեզ, you are welcome;
երթ —, God keep you, God be with you, adieu!.

· Calfa

NBHL (1)

Ըստ յառաջ լուսաւոր եկիցն ողջամբ յայնպիսի հեռաւոր ճանապարհէ. (Փարպ.։)


Ողջանդամութիւն, ութեան

s.

perfection in all the members.

· Calfa

NBHL (1)

Ի նանիր պատառել ձեռնարկեն զի վերուստ անկեալ պատմուճանն քրիստոսի, այսինքն զնորա հաւատոցն ողջանդամութիւն. (Գերմ. թղթ.։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

· Calfa

NBHL (1)

Ողջոյն ընդ ձեզ եւ խաղաղութիւն։ Առ քաղցր հեբրայեցիս ողջոյն յոյժ։ Թագաւոր արտաշէս՝ եզրի քահանայի եւ պատմչի օրինացն տեառն՝ ողջոյն։ Որպիսի՛ ինչ իցէ ողջոյն այս։ Լուաւ զողջոյն մարիամու ...։ Եղեւ ձայն ողջունի քոյ յականջս իմ։ Ողջոյնդ այդ իմոյ ձեռին պօղոսի է։ Սիրեն զողջոյնս ի հրապարակս.եւ այլն։


Ողջունեմ, եցի

va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.

· Calfa

NBHL (1)

Զձեռս ողջունելով. (Ճ. ՟Ժ.։)


Ոճ, ոյ, ով

s. bot. adv.

style;
phrase;
method, system, formula;
rank, order, manner, fashion, form;
behaviour, conduct;
dogma, doctrine;
culm or stalk of gramineous plants;
pannier, basket;
— լեզուաց, the character or genius of a language;
— սուրբ գրոց, language of the Scriptures;
ճեմական, բանաստեղծական, ճարտասանական, արձանական, գոթացի, լակոնական, մարոտեան, մեղրածորան ոճ, academical, poetical, oratorical, lapidary, gothic, laconic, marotic, mellifluent or honied style;
բարձր, վսեմ, վայելուչ, յարդարուն, պարզ, կորովի, քաղցր, հեշտ, բարեխառն ոճ, elevated or high, sublime, elegant, florid, simple, nervous, mellifluous, fluent or easy, temperate or moderate manner or style;
ընտանի, կատակաբան, երկայնաբան, անհարթ, խիստ, թոյլ or տկար ոճ, familiar, burlesque, prolix o diffuse, harsh or rough, hard, languishing style;
մաքրել զոճ, to purify, to refine the style;
յոճ եւ ի կարգ մուծանել, to reduce to method, to put in order;
ոճով մանր հայել, to fix, to rivet the attention;
մանգաղ արկանել յոճ ընկերին, to put a sickle unto one's neighbour's standing corn;
գարին յոճ կայր, the barley was green;
cf. Բաղշտակ;
acre (measure of lands);
ոճով, methodically;
distinctly, precisely;
continuously, in detail;
suitably, properly, to the purpose;
նովին ոճով, in the same style.

· Calfa

NBHL (1)

Զդողի առեալ ձեռինս՝ զոճ տողիս ոչ կարէ յառաջ խաղացուցանել։ Եւ մեք ի մերն դարձուսցուք զոճ բանիս. (Լաստ.։)


Ոչ

adv.

no, not, nor, none;
ոչ կամիմ, I will not;
ոչ գիտեմ, I do not know;
ոչ կարեմ, I cannot;
ոչ ոչ, neither nor;
ոչ սիրեմ զնա եւ ոչ երկնչիմ ի նմանէ, I neither love him nor fear him;
բայց գիտէի ոչ, but I did not know it;
ինչ ոչ ունի, he has nothing;
ոչ առանց պատճառի, not without cause;
յոչ կամաց, involuntarily, against one's will, by force;
ոչ եթէ, not only;
no;
ոչ եւս, no longer;
not yet;
ոչ երբէք, ոչ բնաւ, never, not at all, no;
ոչ ոք, no one, nobody, none, not one;
ոչ ոք ի ձէնջ, no one among you;
ոչ ոք ասասցէ քեզ, nobody will tell you;
ոչ ոք գտցի այնչափ յանդուգն, no one will be hardy enough;
ոչ զոք գտցես, you will not find any man;
յոչ գոյից ի գոյ ածել, զոչսն ածել ի գոյանալ, to produce or create from nothing;
շարժել յոչ բարիսն, to provoke to evil;
այո կամ ոչ, yes or no;
եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ոչ, let your conversation be, yea, yea;
nay, nay;
ո՞չ or ո՞չ ապաքէն ասացի քեզ, did I not tell you ?
;
ոչ, տէր, no, Sir;
ո՞չ իսկ, is it not true that ?
ոչ միայն չողորմեալ, far from being touched;
եւ ոչ իսկ մարդ է, he is no man;
ոչ արդեօք զերծաւ, perhaps he is not freed;
cf. Ել.

· Calfa

NBHL (3)

Կամ οὑπώ nondum Տակաւին ոչ. չեւ եւս. դեռ չ.

Կենդանին ոչ մի ինչ ոչ է յայսցանէ. այսինքն է թէ սեռ ո՛չ երբէք ոչ ունի, այլ ունի. քանզի երկու բացասութիւնք մի ստորասութիւն առնէ։ Ոչ կենդանին ոչ մարդ. իսկ ոչ մարդն ոչ կենդանի. քանզի ուրացութիւնքն զմիմեանս ի բաց բառնալով՝ մի ստորասութիւն առնեն. ո՛չ ո՛չ կենդանին, այլ կենդանի. դարձեալ՝ ոչ ի տեղւոջ ոչ կայ, որ ոչն կայ, ոչ ոչ ի տեղւոջ է. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ վերլծ. արիստ.։)

Ոչ ինչ գիտեմ։ Ոչ ինչ ապախտ արար՝ զոր միանգամ պատուիրեաց նմա։ Չէր ինչ իմիք պիտանացու։ Որ ոչ իմիք է պիտանացու։ Ապաքէն եւ ոչ իւիք։ Ոչ անց եւ ոչ զիւիք յամենայնէ (յն. զոչինչ յամենայնէ)։ Ինչ ոչ ասաց կամ վնասեաց։ Ինչ ոչ գիտէին։ Ոչինչ նեղիք ի մէնջ։ Ոչինչ կրտսեր ես յիշխանս յուդայ։ Ոչինչ կարի հեռի էր ի տանէն. եւ այլն։


Ոչխարակ, աց

s.

lamb, lambkin.

· Calfa

NBHL (1)

Յո՞յր ձեռն թողեր զսակաւ ոչխարակսն յանապատի անդ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 28։)


Ոպնիազ

cf. Եբենոս.

· Calfa

NBHL (1)

Զոսկիանկար գաւազանն, որ ի փայտից սպնիազից, ի ձեռն առեալ. (Յհ. կթ.։)


Ոջիլ, ջլոց, ջլաց

s.

louse, vermin;
մածանող —, crab-louse;
— արմտեաց, grub, mite, weevil;
cf. Ուտիճ;
քաղել զ—ս, մաքրել յոջլոց, to louse.

· Calfa

NBHL (2)

Ի ծովս զեռունք քաղան, եւ ի քեզ ճճիք, եւ երամակք ոջլաց. (Պիտառ.։)

Յոջլոց տարածմանէ ծածկեալք էին։ Մի՛ մերձեսցի ի քեզ ձեռն օտար, եւ մի՛ առցէ ոջիլ ի գլխոյ քումէէ. (Վրք. հց. ՟Դ։)


Ոսկեբողբոջ

adj.

produced like gold.

· Calfa

NBHL (1)

Վտակահոս արեամբ ներկեալ ոսկեբողբոջ դեռաբուսիկ. (Շար.։)


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

· Calfa

NBHL (1)

Հրոյ զօրութիւն, է զի զանպիտան աղտն խառնեալ ընդ ոսկւոյ ... սրբել, եւ յառաջին պայծառութիւնն ածել ի ձեռն արուեստի ոսկէգործաց. (Իգն.։)


Ոսկեզօդ

adj.

fastened with gold;
chased in gold.

· Calfa

NBHL (1)

Ոսկւով զօդեալ, յեռեալ. ոսկեհուռ.


Ոսկեհատ

s.

gold-mining or gold-digging, gold-finding.

· Calfa

NBHL (1)

Քան զայս մանուկս յառաջ ունէի այլ գեղեցիկ մի ոսկեհատ, եւ ի մեռանել մանկանն՝ ես յոյժ լայի անմխտթար. (Ոսկիփոր.։)


Ոսկեճաճանչ

adj.

shining like gold, as bright or resplendent as gold.

· Calfa

NBHL (1)

Ո՛ պատուական ակն իմ ոսկէճաճանչ՝ զիա՞րդ բեւեռեցար. (Գանձ.։)


Ոսկեներկ

cf. Ոսկեգոյն.

· Calfa

NBHL (1)

Ունէր ի ձեռին թուղթ՝ երեւմամբն ոսկէներկ. (Ոսկիփոր.։)


Ոսկեպատեան

adj.

golden-sheathed.

· Calfa

NBHL (1)

Ստոման (կամ բաժակ) ոսկեպատեան արտաշիկագոյն՝ հրախառն սուրբ արեամբն մատռուակեալ ի ձեռանէ տեառն. (Նար. յովէդ.։)


Ոսկեսէր

adj.

fond of gold , loving riches, avaricious.

· Calfa

NBHL (1)

Հրճուին ոսկէսէրք կապեալ ձեռակապօքն. (Բրս. ընչեղ.։)


Ոսկերիչ, չի, չաց

s.

goldsmith.

· Calfa

NBHL (2)

Գործ ճարտարաց ամենայն, եւ ձեռաց ոսկերչաց։ Յամօթ եղեն ամենայն ոսկերիչք դրօշելովք իւրեանց։ Յամօթ եղեւ ամենայն ոսկերիչ ի դրօշելոց իւրոց։ Կամ ոսկերի՞չ ձուլեաց զնա ոսկի, եւ պատեաց զնա ոսկւով. (Երեմ. ՟Ժ. 9. 14։ ՟Ժ՟Ա 17։ Ես. խ. 19։)

Քարակոփս եւ ոսկերիչս։ Ձեռն ոսկերչի գործեաց. (Եփր. մն.։ Մխ. երեմ.։)


Ոսկիանամ, ացայ

vn.

to become gold, to be transmuted into gold.

· Calfa

NBHL (1)

Մինդաս ըղձացաւ, թէ յոր ինչ եւ մերձեսցի, ոսկի լինիցի. եւ տուեալն նմա կերակուր ի ձեռն բերանոյն ոսկիացեալ լինէր. վասն որոյ եւ ապականեցաւ սովով. (Նոննոս.։)


Ոսպնաթան, ի

s.

lentile-soup.

· Calfa

NBHL (1)

Ի սաստիկ հրոյ եռայր ոզբնաթանն. (Ճ. ՟Ա.։)


Ոստանամ, ացայ

vn.

to branch out, to ramify, to shoot out;
to become invigorated, ramified.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ հաս պօղոս, թէ ոստացաւ խաբէութիւնն ի ձեռն այնոցիկ. (Եփր. ՟բ. թես.։)


Ոստեմ, եցի

va.

to shoot, to emit.

· Calfa

NBHL (1)

Ձգել զձեռն իւր զաջ ի պտուղ մի .. . եւ ոստեալ զնա. (Եպիփ. ծն.։)


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ հաւատարիմ ոստիկանս յանձն առնէր նոցա զհեռաւոր մարզն։ Ո՞չ զիս ոստիկան արարին ի վերայ ձեր երկոցուն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)


Ոստին

adj.

terrestrial;
dry, arid, parched, adust, burnt up;
— օձ, land serpent.

· Calfa

NBHL (1)

Որք ջրասունք են, եւ որք ոստինք, դաշտականք եւ լեռնայինք (ի բոյսս). (Վրդն. ծն.։)


Ոստնական, ի, աց

adj.

terrestrial, continental.

· Calfa

NBHL (1)

Յերիս զատուցեալ սեռս, ծովային, ոստնական, եւ օդային. (Սկեւռ. աղ.։)


Ոստնում, եայ

vn.

to leap, to jump, to take a leap, to bound, to gambol, to skip, to caper;
to spring on or at, to rush or fall upon;
to rush forward, to fly at.

· Calfa

NBHL (1)

ἄλλομαι, πηδάω, σκαίρω , σκιρτάω salio, salto, exsilio եւ այլն. որ եւ ՈՍՏՉԻՄ, ՈՍՏԱՆԻՄ. Որպէս ոստ ի դուրս ցցուիլ. ի վեր կամ ի դուրս կամ ի բաց վազել. սարտնուլ. օցտել. խրտչել. եւ Յանկարծ թռչիլ. ի բաց հեռանալ. ցաթկել.


Ոստուցանեմ, ուցի

va.

to cause to leap.

· Calfa

NBHL (1)

Որ ի հեռաստանէ զնետս ոստուցանեն. (Պղատ. օրին. ՟Է. (յն. հեռաձգել)։)


Ոտանաւոր, աց

adj. s. adv.

having feet;
walking, going on foot;
rhythmical, measured, metrical;
verse, rhyme, poetry;
on foot;
անցանել ընդ գետ յ—, to cross the river on foot;
յ— or յ—ս կալ, to be on foot;
զօրացոյց զօտս իմ յ—ս, he gave me strength to stand;
—ս յօրինել, գրել —ս, — չափմամբ, to rhyme, to versify, to make verses, to write poetry or verses;
գձուձ, յոռի —, mean, worthless verses, doggerel.

· Calfa

NBHL (1)

Գիշերի ձեռնատարած եւ յոտանաւոր սաղմոսերգութիւնս. (Մագ. ՟Ի՟Զ։)


Ոտնալպիրծ

adj.

slippery.

· Calfa

NBHL (1)

Գիշերայնոյն ոտնալպիրծ մթին արհաւրաց ձեռնկալութիւն ձիթոյ. (Նար. ՟Լ՟Գ։)


Ոտնակապ, աց

s.

fetters;
— ձիոց, horse-clog, shackle;
պնդել յ—ս, cf. Ոտնակապեմ.

· Calfa

NBHL (1)

Ոտնակապանս երկաթիս, եւ շղթայս, եւ ձեռնակապանս. (Մագ. ՟Ի՟Զ։)


Ոտնաձայն, ից

s.

tramp, foot-fall;
— անձրեւի, pattering of rain;
— անձրեւի է, there is a noise of much rain falling.

· Calfa

NBHL (1)

Յոտնաձայնէ նորա փախեան նախահայրն եւ նախամայրն։ Ի ձեռն ոտնաձայնին աստուծոյ։ Եկեալ ժամանեաց ոտնաձայնիւ։ Լուեալ զտէրունական ոտնաձայնն՝ ասէ, ոտնաձայն զումեմն լուայ գալով առ մեզ։ Ոտնաձայն առնէր ... Ծանօթ եղեւ եւ աստ աստուծոյ ոտնաձայնին. (Ճ. ՟Գ.։ Զքր. կթ.։ Եպիփ. թղմ.։)


Ոտնատ

adj.

one-footed, one-legged.

· Calfa

NBHL (1)

Ոտնատ կամ ձեռնատ, խուլ կամ կոյր. (Կանոն.։)


Ոտնաւոր

adj.

footed, having feet;
standing on feet.

· Calfa

NBHL (1)

Ցամաքային զեռուն զբովանդակ մանունցն ասէ, զոտնաւորսն եւ զոչ նոյնպիսիսն։ Իսկ ոտնաւոր ոտնաւոր զկարիճսն. (Ոսկիփոր.։)


Ոտնբեկ

adj.

broken-footed.

· Calfa

NBHL (1)

Այր ձեռնբեկ, կամ ոտնբեկ. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 19. յն. բեկումն ձեռին, բեկումն ոտին։)


Որակ, աց

s.

quality;
colour;
manner, form.

· Calfa

NBHL (2)

Որակ. ո՛րզան. սպիտակ, քերական։ Ոչ այլ ինչ նշանակէ սպիտակն, այլ՝ որակ. իսկ տեսակն եւ սեռն առ ի գոյացութիւնն զորակն ի բաց որոշէ (նշանակել զորպիսի ինչ եւ այլն). (Արիստ. ստորոգ.։)

Յաղագս որակի, եւ որակութեան։ Որակութիւն ասեմ, ըստ որում որակք (գոլ) ոմանք ասին։ Այսոքիկ որակութիւնք են. քանզի ընդունականք սոցա՝ որա՛կք ասին ըստ այսմիկ. ո՛րզան, մեղրն վասն քաղցրութիւն ունելոյ քա՛ղցր ասի։ Թէ պատահեսցէ նոյն առ ինչ եւ որա՛կ եալ (այսինքն լեալ, կամ ել)։ Տեսակն եւ սեռն՝ որակ իմն (այսինքն զորպիսի) գոյացութիւն նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)


Որակացուցանեմ, ուցի

va.

to qualify.

· Calfa

NBHL (1)

Զիմանալի սեռսն տեսակացոյց՝ ի զգալի երեւումն որակացուցեալ, որակեալդ՝ անորակեալ. (Մագ. ոտ. խչ.։)


Որակութիւն, ութեան

s.

cf. Որակ.

· Calfa

NBHL (1)

Մի տեսակ որակութեան՝ ունակութիւն եւ տրամադրութիւն։ Կրականք որակութիւնք եւ կիրք։ Քառորդ սեռ որակութեան՝ ձեւ։ Նմանս՝ աննմանս՝ ըստ որակութեանց միայն ասին. (Արիստ. ստորոգ.։)


Որայ, ոյ, ոց

s.

sheaf, bundle;
—ս կապել, to lay corn in sheaves, to bind up into sheaves, to tie in bundles.

· Calfa

NBHL (1)

δράγμα, δραγμή manipulum. Խուրձ ցորենոյ կամ գարւոյ հնձելոյ, բռամբ կամ ձեռամբ չափ ամփոփելի. իսկ շեղջն որայից կապելոց կոչի Օրան. ցորենի կապոց.


Որգոն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (2)

Սեռ, ո՛րգոն, կենդանին. պատահ. ո՛րգոն, սպիտակն, սեաւն. (Պորփ.։)

Զորս իմանայի օգնականս՝ որգովն ի հարազատս յուսացեալ եղբարս։ ճանաչելով զայն եւեթ՝ որգոն ասացին։ Որգովն աջողութեամբ իմն։ Որգոն ձեռն տալով. (Պիտ.։)


Որգունակ

adv.

as, like, how.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի պարգեւէ կամ ի շնորհէ տուելոյ սքանչելիք, որգունակ սրբոցն։ Ոչ ուրեմն ապաշխարութեան եւ մաքրութեան պէտս ունի ի ձեռն մկրտութեանն, որգունակ՝ դուք. (Նանայ.։)


Որդ, աց

cf. Ուրդ, որդն.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարօտեցաւ այլոց անօթոց ինչ որդաց. այլ ի զօրութիւն ձեռինն ընթացաւ, թէ որ արարն՝ նոյն գիտէ զչափսն. (Ոսկ. ես.։)


Որդան, Որդան կարմիր

s.

cochineal;
kermes;
scarlet.

· Calfa

NBHL (1)

(առեալ ի սեռականէ բառիս Որդն) κόκκινον coccinum. Ընտիրն ի մէջ կարմիր ներկոց. այն է փոքրիկ եւ կարմրիկ որդն գտեալ ի տերեւս վայրի կաղնոյ, այսինքն բալամուտի. որպէս եւ նիւթն ներկեալ նովին. որ պարզապէս Կարմիր կոչի յոլովակի.


Որդեսպան, աց

adj. s.

killing one's own child, child-murdering;
infanticide.

· Calfa

NBHL (1)

Վասն ա՞յդորիկ հայր արարեր, զի որդէսպան գործեսցես։ Մի՛ տեսցէ սառայի ակն զաբրահամ որդեսպան, եւ մի՛ զիսահակ հայրենի ձեռօք խողխողեալ. (Առ որս. ՟Դ։)