Definitions containing the research ես : 10000 results

Որոտամ, ացի

vn.

to thunder, to rumble, to roar;
to detonate;
—ացող կազ, explosive gas.

· Calfa

NBHL (2)

Տէր ել յերկինս, եւ որոտաց։ Որոտաց տէր մեծաւ բարբառով ի վերայ այլազգեաց։ Տէր յերկնից որոտաց։ Որոտայցէ ձայնիւ բարձրութեան իւրոյ։ Որոտասցէ հզօրն սքանչելի բարբառով իւրով։ Եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես.եւ այլն։

Լւոյս ջախջախելոյ մի՛ սաստիկս որոտասցես։ Երկնաւոր շնորհօք հոգւոյն որոտացեալ ի վերուստ աստուածային ամպովք։ (Հոգին սուրբ) որոտաց յաւետարանս. (Նար. ՟Կ՟Զ. եւ Նար. յովէդ.։)


Որոտընդոստ

adj. adv.

thundering;
frequently thundering;
suddenly rumbling.

· Calfa

NBHL (1)

Որոտընդոստ վերաբերիք, յանկարծակի վերերեւիք. (Շ. եդես.։)


Որոտումն, ման

s.

thunder;
cf. Թնդիւն.

· Calfa


Որչափ, ից, փիք, փոյք

cf. Որչափոյք.

· Calfa

NBHL (9)

Ո՛րչափ ինչ փոյթ գործեաց ի ձեզ կամ աղերս։ Տալով տացես նմա փոխ, ո՛րչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում.եւ այլն։

Ո՛րչափ քաղաքաց աստուած ոչ, այղ մահկանացու ոք իշխեսցէ, ոչ իցէ սոցա դադարումն ի չարեաց։ Օրինաց տեսակք այնչափ գոլ ասեն ոմանք, որչափ քաղաքավարութեանց իսկ են. (Պղատ. օրին. ՟Դ։)

Որչափ հեռի են աեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր։ Առաւել եւս փառաց քան զմովսէս արժանի եղեւ, որչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելի։ Եւ որչափ նա պատուիրէր նոցա, նոքա եւս առաւել քարոզէին։ Փոքր միւս եւս՝ քան որչափ, որ գալոցն իցէ՝ եկեսցէ, եւ ոչ յամեսցէ.եւ այլն։

Ո՞չ լսես, ո՛րչափ դոքա հակառակ քո վկայեն։ Բաշխեաց, ո՛րչափ եւ կամեցան. եւ այլն։

Ո՛րչափ եւ կայցեմք ի փորձութեան ժամանակս, մի՛ ամենեւին վհատեսցուք. (Իսիւք.։)

ՈՐՉԱՓ. շ.նխ. Որպէս. ըստ որում. իբր. իբրու. ըստ չափոյ. գոգցես. չա՛փ.

Հեռագոյն լինիցի ընդ ձեզ եւ ընդ նոսա, որչափ կանգունք երկուց հազարաց։ Եւ եղիցի՝ որչափ յակտն թօթափել՝ ի սաբաւովթ տեառնէ այցելութիւն շարժմամբ. (Յես. ՟Գ. 4։ Ես. ՟Ի՟Թ. 6։)

Զի թէ ծառայ թագաւորի լինել պատիւ է, ո՞րչափ եւս աստուծոյ. (Գէ. ես.։)

Զի եթէ զգազանս եւ զանասունս ապրեցուցեր ի տապանին, ո՞րչափ եւս խնայեսցես ի քո պատկերս ... ո՞րչափ եւս խնայեսցես ի մեզ՝ զոր անուանեցեր տաճար կամաց քոց. (Ագաթ.։)


Որչափոյք, ոյց

adj.

how much, how many, how;
as much as;
որչա՞փ եւս, որչա՞փ եւս առաւել, how much more ?
որչա՞փ անգամ, how many times ?
որչա՞փ ժամանակ, how long ?
— յիսն է, as much as in me lies, my best;
— կարեմ, as much as I can;
— հնար է, as much as possible;
— եւ մեծատուն իցէ, however rich he may be;
այնչափ յարգեմ զնա — զքեզ, I esteem him as much as I do you;
եւ — յառաջ մատչէր, in proportion as he advanced;
զորս — ոք հաւաստագոյն քննեսցէ, the more one sifts or investigates them, the more one;
— ի կենցաղումս կեամ, while I breathe this moral breath;
յ—ից զրկեցեր զանձն քո բարութեանց, of how much you have deprived yourself !
— ծնեալ էր զիս մայր իմ՝ այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ, never since my birth did I sleep so well;
— մարդիկ, նոյնչափ կարծիք, as many men, as many minds.

· Calfa


Որպակ

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Տեսակ, հի՛կէն, մարդ. եւ տարբերութիւն, ո՛րպակ, բանական. եւ յատուկ, հի՛բար, ծիծաղական. (Պորփ.։)


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

· Calfa

NBHL (14)

Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին։ Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն.եւ այլն։

Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի։ Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր։ Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քոյ։ Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի։ Ելցէ որպէս ի ճարպոյ պարարտութենէ, եւ այլն։ Տէր տէր, ես որպէս մարդ մեղայ քեզ, եւ դու որպէս աստուած ողորմեա՛ ինձ. (Վրք. հց. ՟Դ։)

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Որ յառաջ քան զլինել ճարտա՛ր գիտէ զամենայն ինչ՝ այնպէս, որպէս յետ կատարելոյն ամենայնի. (Ոսկ. ես.։)

Ո՛չ այնչափ ապականէ հուր զայգիս, որպէս անիրաւութիւն զաղքատս։ Որպէս պատիւն մեծ, (նոյնպէս) եւ պատիժքն սաստիկք. (Գէ. ես.։)

Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից։ Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա։ Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն)։ Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն)։ Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն։

Ցօրէնս զի՞նչ գրեալ է, ո՞րպէս ընթեռնուս։ Հայեցարո՛ւք ի շուշանն, ո՛րպէս աճէ։ Մի՛ հոգայցէք, թէ ո՛րպէս, կամ զի՞նչ խօսիցիք։ Պատմեաց մեզ, ո՛րպէս ետես զհրեշտակն.եւ այլն։

Ո՛րպէս զիա՛րդ եւ գիտիցեն, ըստ կարգին իւրեանց՝ արասցեն։ Ո՛րպէս զի՞նչ կամի պաշտել՝ պաշտեսցէ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո։ Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո։ Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ։ Որպէս արդար եղիցես ի բանս քո։ Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ.եւ այլն։

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ։ Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։ Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ։ Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն։ Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. (Խոր. ՟Բ. 27։ ՟Գ. 61։)

Առատաձեռն առ ամենեսեան գտեալ՝ սիրալիր սրտիւ, որպէս զի յայսմ սակի ամենեքեան իսկ նմա հաճեալ հաւանեալ էին. (Յհ. կթ.։)


Որջաձեւ

adj.

den-like.

· Calfa

NBHL (1)

Հինգ թագաւորքն մարդադէմք էին կերպարանօքն, եւ որջաձեւք էին հին վիշապին բնակութիւնք. (Եղիշ. յես.։)


Որջանամ, ացայ

vn. fig.

to hide in a hole, to go to earth, to crouch or squat in a kennel;
to nestle, to creep into, to hide oneself.

· Calfa

NBHL (2)

Որպէս ծակք իմն են եւ բոյնք՝ աչք, ի սոսա որջացեալք են երեսք (այսինքն տեսանելիք), ա՛յլ բոյնք ականջք, ի սոսա որջացեալ են լսելիք. այլ իմն մեծ յօդաւոր ձայնին գործի որջացեալ է ի բերանի՝ լեզու։ (Թունաբերաց) ի տունսն որջանալ առաւել է սուտ. (Փիլ. լին. ՟Բ. 3։ եւ Փիլ. լիւս.։)

Զորջացելոյ վիշապին ի ջուրսն փշրեսցէ զգլուխն. (Արշ.։)


Որջլալից

adj.

lousy, swarming with lice.

· Calfa

NBHL (1)

Եթէ մերկանայցես մտօք զոգի այնպիսւոյն, որջլալից տեսանիցես. (Ոսկ. մ. ՟Ա. 14։)


Որսամ, ացայ, ացի

va. fig.

to chase, to hunt, to go a hunting or shooting, to shoot;
to try or endeavour to win or to seduce, to wrap up or involve in snares, to surprise, to entrap;
— հաւս, to fowl;
cf. Ձուկն;
աղուէս —, to hunt a fox;
— զհոգիս, to prey upon souls;
— զոք, to catch or entrap a person, to insnare;
to captivate, to win;
to entice, to attract, to allure, to flatter;
— զսիրտ ուրուք, to gain a person's heart;
— զոք բանիւ, to win a person with fair speech;
— ինչ բանս ի բերանոյ ուրուք, to entangle a person in his own words;
— զյաջողութիւն աւուրց, to watch the propitious moment or favourable occasion;
— փառս կամ պատիւս, to go in search of honour or glory.

· Calfa

NBHL (1)

Զամենեսեան որսալ յանգիւտ կորուստն. (Եղիշ. ՟Դ։)


Որսող

s. fig.

hunter;
devil.

· Calfa

NBHL (3)

Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին. (Սղ. ՟Զ. 3։)

Եթէ յորսողէն զերծուսցես, փրկիչ ես։ Յորոգայթ մահու յորսողին անկայ։ Զերծո՛ զիս յորոգայթէ որսողին։ Պահես՛ յորսողէն. (Նար. ՟Հ՟Զ։ Ժմ.։ Շար.։ Տաղ.։)

θηρευτής venator. Որսացօղ, որսորդ. չարարուեստ պատրիչ բանսարկուն.


Որսորդ, աց

s.

hunter, huntsman, venator;
— ձկանց, fisher, fisherman, piscator;
կին —, huntress;
— բանից, a pryer into other person's thoughts.

· Calfa

NBHL (1)

Բանից միայն եղեն որսորդք, եւ ոչ արդեանց ճշմարիտ քննիչք։ Եթէ բանից որսորդ իցես, եւ ոչ մտաց քննիչ. (Սեբեր. ՟Է։)


Որսորդական, ի, աց

adj. s.

cf. Որսական;
—ն, the chase, the hunting art.

· Calfa

NBHL (2)

Սեպհական որսորդաց եւ որսորդութեան. որսական. որսող. իսկ ՈՐՍՈՐԴԱԿԱՆՆ՝ է Արհեստ որսորդութեան.

Նեբրովթ՝ եթէովպացի թարգմանի, իսկ արուեստն՝ որսորդական։ Որսորդականն ո՛րչափ օտարացեալ է ի բանական բնութենէ. (Փիլ. լին. ՟Բ. 82։)


Որսորդութիւն, ութեան

s.

hunting;
shooting;
cf. Որս.

· Calfa

NBHL (1)

θήρευμα venatio. Արհեստ եւ գործ որսորդի. որսալն. որսանք.


Որրան

cf. Որորան.

· Calfa

NBHL (1)

Եւ այնպէս եւս չքաւորք, զի եւ յորրոցս անգամ ոչ եդաւ, այլ ի մսուրն յանասնական սեղանն. (Ոսկ. ես.։)


Որցեմ, եցի

va.

to enrapture, to ravish.

· Calfa

NBHL (1)

Ի պարծանս գովեստից ազգիս մերոյ միտք իմ որցեալ զիս բերէ դեգերիլ ի ներբողումն։ Ի մեղադրութենէ աստուածայնոյն եւ մարդկայնոյն արտաքս զինքն որցեալ՝ տայր վաղվաղակի զխնդիրն. (Յհ. կթ.։)


Որքան

cf. Որչափ.

· Calfa

NBHL (4)

Ընդդէմ ո՛րքանեաց անուանց լրբին։ Յո՛րքանեաց չարաչար հայհոյութեանց պտոյտս ընկղմիս։ Ո՞րքանեօք երկայնմտութեամբք համբերեսցես այսքանեաց պարտուց. (Առ որս. ՟Զ։ Յհ. իմ. երեւ.։ Նար. ՟Ժ՟Զ։)

Ո՛րքան է զօրութիւն քո, արա՛. (կամ ո՛րչափ ի կարի քում իցէ, գործեսջի՛ր) (Ժղ. ՟Թ. 10։)

Ո՞րքան ներես, ո՞րպէս լռեսցես։ Ո՛վ ո՞րքան մեծ է ի քեզդ աւարտեալ խորհուրդ՝ սրբուհի. (Նար. ՟Ժ՟Զ. եւ Նար. կուս.։)

Նաեւ քան զդիւահարսն եւս ատելիք տեսողացն (են բարկացողք), որքան մինն կամօք մոլեգնի ի չարն, իսկ միւսն ի դիւին լրբութենէ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Որքանիցս անգամ

sn.

how many times.

· Calfa

NBHL (1)

Որքանի՛ օր եկեալ ես, այնչափ հեռի ես ի սենեկին, որ որմեալն էր. (Վրք. հց. ՟Ժ՟Է. ձ. (տպ. որքան օր)։)


Որքանութիւն, ութեան

s.

quantity.

· Calfa

NBHL (4)

Համարէի զորքանութիւն (ծովու նախ քան զտեսանելն) լինել զօրէն լճաց ինչ. (Պիտ.։)

Որքանութիւն անսահման։ Անդր քան զորքանութիւն կշռութեան։ Ամենայն անբաւութեանց դու ես որքանութիւն։ Գիտացեալ զսակն որքանութեանց հողածին բնութեանս. (Նար.։)

Ծածկեաց զորքանութիւն փառաց։ Գիտես եւ վասն այնորիկ զքո պատուհասիցդ որքանութիւն. (Լմբ. համբ. եւ Լմբ. պտրգ.։)

Տեսե՞ր, որքանութեամբ (այսինքն ո՛րքան իրօք) ունի առ միմեանս զհամեմատութիւնն (եղիա, եւ յհ. մկրտ) (Կիւրղ. ղկ.։)


*Ուզեմ

cf. Կամիմ.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ այլ բազմապատիկ թիւք ուզես. (Լմբ. պտրգ.։)

Տեսանէր զինքն յերազի, որպէս թէ համարս ուզէին ի նմանէ. (Հ. ապր. ՟Ժ՟Ա.։)


Ութեակ

cf. Ութերեակ.

· Calfa

NBHL (1)

Եօթն՝ կենցաղս չարչարանք է մեզ իւրաքանչիւր. (մինչեւ ժամանեսցուք յութեակն, որ է արքայութեանն հանգիստ. Տօնակ.։)


Ութերեակ, եկաց

adj.

eight, octonary;
eighth;
the number eight;
eight days.

· Calfa

NBHL (1)

Եօթն՝ կենցաղս չարչարանք է մեզ իւրաքանչիւր. (մինչեւ ժամանեսցուք յութեակն, որ է արքայութեանն հանգիստ. Տօնակ.։)


Ութեքեան

adj.

all the eight.

· Calfa

NBHL (1)

Զութեսին (կամ զութ) սարկաւագունս նորա. (Խոր. ՟Գ. 7։)


Ութօրեայ, րէից

adj.

of eight days.

· Calfa

NBHL (1)

Մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր. (Ծն. ՟Ժ՟Ե. 12։)


Ութօրէք, էից

s.

octave.

· Calfa

NBHL (1)

Մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր. (Ծն. ՟Ժ՟Ե. 12։)


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (2)

(Փողով) ազդեսցես ուժգին։ Զայրացեալ ուժգին։ Ի տեղւոջ միոջ ուժգին ամրացեալ. (Յես. ՟Զ. 8։ Նեեմ. ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Ի կողահերձ սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ։ Ուժգին լլկանօք։ Ուժգինս հնչեցեալ։ Ուժգինս ակնարկես։ Ուժգինս ընթանալ. (Նար.։)


Ուժգնագոյն

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Ուժգնագոյն քան զայլ աւուրցն հարկանիջիք զփողսն. (Եղիշ. յես.։)


Ուժգնակի

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Քանդել ուժգնակի։ Վերծանեսցուք զդամբանականն ուժգնակի։ Ուժգնակի արձակել ձայն։ Ուժգնակի հնչեալ լինին փողոցն ձայնք։ Ուժգնակի շնչէին։ Հողմն ուժգնակի շնչեցեալ. (Պրպմ.։ Թր. քեր.։ Մագ. ՟Ա.։ Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Ուժգնապէս

adv.

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ուժգնապէս վարեսցիս առ հողս։ Միապէս մատնէ կորստեան ե՛ւ զղջումնն ուժգնապէս, ե՛ւ մեղանչելն մոլեգնաբար. (Նար. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ։)


Ուժգնացուցանեմ, ուցի

va.

to corroborate, to strengthen, to fortify;
to give more intenseness, to augment, to increase;
to render violent, impetuous.

· Calfa

NBHL (1)

Երկիր պագցեն քեզ իշխանք. ուժգնացուցանէ եւ յերկարէ արուեստականագոյն բան։ Լե՛ր տէր եղբօր քում. ե՛ւս առաւել ուժգնացուցանէ՝ մերձենալով եւ ի վեր ելանելով առ սակաւ սակաւ. (Փիլ. լին.։)


Ուժեղ, աց

adj.

strong, robust, vigorous;
valorous;
powerful.

· Calfa

NBHL (2)

Տէր հզօր եւ ուժեղ յամենեսեան, զորս միշտ արար եւ առնէ. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Յամենայնի ուժեղ եմ այնու՝ որ զօրացոյցն զիս քրիստոս. (Գէ. ես.։)


Ուժեմ, եցի

vn.

to have strength, to be able, to resist;
to oppose.

· Calfa

NBHL (1)

Եթէ զնա ի ձեռն կնոջն կարացի կործանել, թերեւս եւ ո՛չ սա կարասցէ ուժել՝ մարտնչելով ընդ սմա կնոջն։ Տեսանե՞ս, ո՛րչափ են վիշտք, ո՛րչափ ուժեն ախտք. (Իսիւք.։)


Ուլ, ուց, ոց

s.

kid;
fawn.

· Calfa

NBHL (1)

Զենին ուլ այծեաց։ Ի գառանց եւ յուլոց ողջակէզ։ Ինծ առ ուլու մակաղեսցի։ Ուլ մի երբէք ոչ ետուր ինձ։ Արածեա՛ զուլս քո։ Իբրեւ երկուս ուլս այծեման.եւ այլն։


Ուլն, լան, ուլունք, լանց

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

· Calfa

NBHL (3)

Խորտակէ զուլն մեղաւորաց։ Խառեսցէ զգլուխն (տատրակի կամ աղաւնոյ) յուլանէն, եւ մի՛ հատցէ. (Սղ. -ճիը. 4։ Ղեւտ. ՟Ե. 8։)

Ունէր արուեստ ապակագործութեան՝ առնել ուլունս ապակեղէնս. (Ագաթ.։)

Թէ ինչ մանկական գործոց ուլովք չափ իբրեւ զմարդ, զորս ոչ յիշել ասես այժմ ի քրիստոսէ զանգիտութեանն. (Արշ.։)


Ուլնափող

s.

vertebral region, back and neck.

· Calfa

NBHL (1)

Յեցաւ ի կուռսն եւ փշրեցաւ ողն նորա (կռոց) ... փշրեաց զուլնափողն կռոցն. (Վրք. դիոնես.։)


Ուխտադիր, դրաց

adj.

making a vow;
being under a vow, Nazarean;
allied, confederated;
— լինել, to make a vow;
to conclude a treaty.

· Calfa

NBHL (1)

Ուխտադիր են յաճախ տեսանել զձեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Ուխտադրեմ, եցի

vn.

to form an alliance or confederacy, to league.

· Calfa

NBHL (1)

Դեսպան արձակեցին ի պարսս, եւ նամակօք ուխտադրեցին ընդ նոսա. (Փարպ.։)


Ուխտադրութիւն, ութեան

s.

making a vow;
concluding a treaty;
vow;
profession;
wish, desire.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ ի մահ համբերեսցես առ ի նա ուխտադրութեանդ. (Եփր. աւետար.։)


Ուխտազանց, ից

s. adj.

violator or breaker of a vow, of a convention;
infringer, transgressor, offender;
false-hearted, unfaithful, perfidious.

· Calfa

NBHL (1)

Ուխտազանց ի միաբանութենէս մերմէ որոշեսցի։ Ի ներքին ընտանեաց՝ դրժողաց ուխտազանցաց։ Զուխտազանցդ օրինացն աստուծոյ. (Փարպ.։ Արծր. ՟Գ. 12։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի.։)


Ուխտազանցութիւն, ութեան

s.

violation of a wow, of a convention, contravention, breach, infraction of treaties;
transgression.

· Calfa


Ուխտապահութիւն, ութեան

s.

accomplishment, observance of a wow or convention, fidelity.

· Calfa


Ուխտաւոր, աց

adj. s.

that has made a vow;
allied;
Nazarite;
professed (monk or nun);
pilgrim.

· Calfa

NBHL (3)

Առ քաջ իմացուած սուրբ դրոց գիտեա՛ ինձ զեբրայական ձայնքս, զի նիտա՝ է որոշումն, զատումն, նուիրումն. նատար ՝ ուխտել. նէտէր ՝ ուխտ. նուէր. նազար ՝ ուխտել, սրբել. նէզէր ՝ սրբութիւն, սրբազան ինչ. իսկ նազիր, նազովրացի, սրբեալ տեառն, նուիրարական, ուխտական, ուխտաւոր. որ եւ սեպհականեալ անուն փրկչին՝ որպէս գլխոյ ամենայն ուխտաւորաց եւ ուխտից։ Ա՛յլ է ըստ եբր. եւ նածար, դիտել, պահել. նէծէր ՝ տեսչութիւն, եւ ծաղիկ. որպէս եւ նաշի ՝ իշխան, եւ այլն։

Եթէ ուխտաւոր, լուծցի. եւ եթէ աշխարհական, որոշեսցի. (Յհ. իմ. ատ.։)

Զի՛նչ օրինակ առ ուխտաւոր կուսանսն տեսութիւն արասցուք. (Բրս. հց.։)


Հաշուիմ, եցայ

va. vn.

to count, to calculate, to compute, to number;
to repute, to esteem, to think, to deem, to judge, to believe;
to pass for, to counterfeit;
յառասպելս —, to treat as fables.

· Calfa

NBHL (4)

Հաշուեսցի ընդ նմա քահանայն ի գնոցն մինչեւ ցտարին թողութեան. (Ղեւտ. ՟Ի՟Է. 23։)

Զիջի՛ր փոքր մի, հաշուեա՛ց զմիտսդ. (Ոսկ. ես.։)

Զայսոսիկ թէպէտ առասպելս ոք, թէպէտ ճշմարտութիւն հաշուեալ համարեսցի. (Խոր. ՟Ա. 5։)

Հաւասար չարչարելոցն վկայիցն քրիստոսի հաշուեսցի. (Յհ. կթ.։)


Հաշտեմ, եցի

va.

cf. Հաշտեցուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Անձամբ զանձանց ամբաստան լիցուք, եւ այնպէս հաշտեսցուք զդատաւորն. (Ոսկ. եբր. ՟Լ՟Ա։)

Եւ ապա բժշկեսջիք, եւ հաշտեսցի ընդ ձեզ. (՟Ա. Թագ. ՟Զ. 3։)


Հաշտեցուցանեմ, ուցի

va.

to conciliate, to reconcile, to pacify;
to agree, to make up.

· Calfa

NBHL (2)

Հաշտեցուցանել զերեսս տեառն. (Զաք. ՟Ը. 22։)

Որ հաշտեցոյցն զմեզ ընդ իւր ի ձեռն քրիստոսի։ Քրիստոսիւ զաշխարհս հաշտեցուցանել ընդ իւր։ Հաշտեցուսցէ զերկոսին միով մարմնով ընդ աստուծոյ՝ խաչիւն իւրով. (՟Բ. Կոր. ՟Ե. 18։ Եփես. ՟Բ. 16։)


Հաշտութիւն, ութեան

s.

cf. Հաշտումն.

· Calfa

NBHL (2)

Զաստուծոյ ի բարկութեանն՝ իբրեւ ի հաշտութեան պարտ է գոհանալ. զի ի բարկութենէ անտի խոր հաշտութիւն ծնանի. (Գէ. ես.։)

Զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես հաշտութիւն. իմա՛, հաշտեցուցիդ տիրապէս։


Հաչեմ, եցի

vn.

cf. Հաջեմ;
cf. Հեծեմ.

· Calfa

NBHL (1)

Հաչեսցես հառաչելով զաղօթսն մատուցանել. (Ոսկ. մ. ՟Բ. 16։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Հապ

adv. int.

in haste, hastily, very soon;
afterwards, next, then, and then, after;
come! now ! well! come on! go! away! make haste! come now! quick!.

· Calfa

NBHL (1)

Հապ մի ըստ միոջէ զթագաւորս ասորեստանեայց համարի. (Եւս. քր. Ա։)


Հապա

adv.

cf. Հապ.

· Calfa