Your research : 14 Results for էն

Entries' title containing էն : 355 Results

Definitions containing the research էն : 2134 Results

Ստրատիգիոն

s.

general's tent, habitation, or quarters, head-quarters.

• -Յն, στρατήγιον կամ στρατηγεῖον «զօրա-պետի վրանը. 2. Աթէնքի մէջ այն ժողովա-րանը, ուր ռազմագէտները նիստ էին գու-մարում»։


Ստրուկ, տրկաց

s.

slave;
vassal, subject, serf;
servant;
— ընդոծին, slave born in the house.

• çatru «թշնամի» բառի հետ։ Տէրվ. Al-tarm. 44 սանս. star «ցրուել, գետին խփել, գետին նետել» բառի հետ՝ հա-մարելով ստրուկ բուն «գետին զարնւած, տապալուած, գերի»։ Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. sudhra «հնդկա-կան չորրորդ դասակարգը, այն է գերի-ների դասակարգը»։ Հիւնք. յն. ἰστουργος ռոստայնանկ» բառից։ Jensen, Hitt. u. Arm. 96, 170 հատ. str «ծառայ»։-Սրմագաշեան, Արմէնիա ռում. strug «ճախարակ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 339 պրս. [arabic word] satruk կամ satū̄rk «չարաբարոյ, կռուարար, անինչ, անարգ, անազգի, յոռեմոյն»։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 278 -ուկ մասնիկ է դնում։

• ՓՈԽ.-Վրաց. სტრუკი ստրուկի «ոչնչու-թիւն»։ (Հայերէն ձեռագիրների յիշատակա-րաններում գրիչը յաճախ իրեն կոչում է ստրուկ, ի նշան խոնարհութեան։ Այս ա-ռումն է որ անցել է վրացերէնի)։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Սրովբէ, ից

cf. Սրոբէ.

• Ուրիղ մեկնութեան ծանօթ էին հնե-. րից՝ Ոսկ. ես. 64 (Ի հեբրայեցի լեզու՝ հրեղէն բերանք թարգմանին սրոբէք), Եղիշ. հրց. 9-49 (Սերովբէքն որ թարգ-մանին կիզիչք կամ ջեռուցիչք), Գիրք առաք. 232բ մեկնում է «Սերօբէից, որք թարգմանին կիզիչ կամ ջեռուցիչ», Տա-թև. ձմ. ճիդ և ամ. 566 (Սերովբէն անուն որ թարգմանի յեբրայեցւոցն ի մերս, կիզիչ կամ ջեռուցիչ), Բառ. երեմ. 284 (Սեփարեմ. հոգիք համբարձեալք լուսով)։ Նորերից նախ ՀՀԲ դրաւ եբր. ՆՀԲ յն. և եբր. ձևերը, Հիւբշման՝ ասո-րուց։


Սրոբէ, ից

s.

seraph;
—ք, seraphim.

• Ուրիղ մեկնութեան ծանօթ էին հնե-. րից՝ Ոսկ. ես. 64 (Ի հեբրայեցի լեզու՝ հրեղէն բերանք թարգմանին սրոբէք), Եղիշ. հրց. 9-49 (Սերովբէքն որ թարգ-մանին կիզիչք կամ ջեռուցիչք), Գիրք առաք. 232բ մեկնում է «Սերօբէից, որք թարգմանին կիզիչ կամ ջեռուցիչ», Տա-թև. ձմ. ճիդ և ամ. 566 (Սերովբէն անուն որ թարգմանի յեբրայեցւոցն ի մերս, կիզիչ կամ ջեռուցիչ), Բառ. երեմ. 284 (Սեփարեմ. հոգիք համբարձեալք լուսով)։ Նորերից նախ ՀՀԲ դրաւ եբր. ՆՀԲ յն. և եբր. ձևերը, Հիւբշման՝ ասո-րուց։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

• = Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Սփիռ

cf. Սփիւռ.

• ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ» էնէվիշեան ՀԱ 1898, 156 ստուգաբանում է բառս վերի ձևով, բայց փռել միացնում է յն φόρω, φόρσω «ցրուել, մի բանի մէջ խառ-


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

• «պրտու, սէզ և պրտուեղէն չու-ան» Նիւս. կազմ. լբ։


Սքողաստիկոս, աց

adj. s.

adj. s. scholastic.

• , ի-ա հլ. (սեռ.-աց Վրք. և վկ. Բ. 493) «դպրոց անցած մարդ, ուսում-նական, իմաստասէր» Վրք. հց. ա. 224, 226 Ճառընտ. Սոկր. Կանոն. որից սքողաստիկոս-եան «գիտնական» Մագ. գամագտ. ժա (ՀԱ 1911, 544). գրուած է նաև սքողոստիկոս. քողոստիկոս Վրք. և վկ. Բ. 493, քողաստի-կոս Վրք. հց. ա. 224, նոր յունարէնի հըն-չումով՝ սխոլաստիկոս Ատոր. դատ. 53։


Սօս, ից

s.

plane-tree, platane;
white poplar.

• Նախ ՆՀԲ և յետոյ Lag. Urgesch. 817 և ՀԲուս. § 2848 համեմատում են հսլ. լեհ. sosna «եղևին» բառի հետ, որի ծագումը անյայտ է. եթէ ըստ Walde 677 ծագում է *sap-snā ձևից, ուրեմն կապ չունի հայերէնի հետ, որովհետև այս պարագային սպասելի էր *օն, *հօն կամ *ասն, *հասն։ Հիւնք. ոսկր բառից։


Սօս

adj. fig.

adj. fig. stately, lofty, haughty, proud;
clear (colour);
— երիվար, high-mettled, prancing, fiery or spirited horse.

• Նախ ՆՀԲ և յետոյ Lag. Urgesch. 817 և ՀԲուս. § 2848 համեմատում են հսլ. լեհ. sosna «եղևին» բառի հետ, որի ծագումը անյայտ է. եթէ ըստ Walde 677 ծագում է *sap-snā ձևից, ուրեմն կապ չունի հայերէնի հետ, որովհետև այս պարագային սպասելի էր *օն, *հօն կամ *ասն, *հասն։ Հիւնք. ոսկր բառից։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

• ՓՈԽ.-Վրաց. ვიգრი վիգրի կամօგრი իգրի «վագր»։ Լտ. tigris «վագր» բառը Varron համարում է հայերէնից փոխառեալ. tigris qui est ut leo varius, qui vivus capi adhuc non potuit. Vocabulum e lingua armenia-nam ibi et sagitta et quod vehementis-kimum flumen dicitur Tigris. լտ. tigris փոխառեալ է յն. τίγρις ձևից և այս էլ իրա-նեանից։ Վարրոնի ժամանակ Հայաստանը Պարթևների ձեռքին լինելով, հայերին շփո-թել է նրանց հետ. իսկ գետի անուան հետ համեմատութիւնը ժողովրդական ստուգա-բանութեան արդիւնք է (Meillet, Dict. etym Lt. էջ 997-8)։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ


Վաթսուն, սնից

adj.

sixty.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. šašti-, զնդ. xšvaštī-, պրս. šast. թո-խար. skaska, յն. ἔkήϰοντα, կրետ. feζήϰοντα, լտ. sexaginta, և նոր կազմութեամբ հսլ. šesti desetu, լիթ. szēszios deszimtys, գոթ. saihs tiglus, հբգ. sehszug, գերմ. sechzig ևն։ Հնխ. ձևը պարզ չէ, թէև յայտնի է որ կազմուած է suek's-«վեց» բառից՝ -k՛omt «10» վերջաւորութեամբ։ Հայերէնի մէջ. տ յառաջացած է ըստ Meillet BSL 22, 18 յա-ջորդ ու ձայնի ազդեցութեամբ՝ փոխանակ հնագոյն *վեթսուն ձևի։-Հիւբշ. 491, 495։


Վախճան, ի

s. adv.

end, term;
end, scope, object;
issue, event, end, result;
accomplishment, finishing, conclusion, close;
end, extremity;
end, demise, decease, death, exit;
ցմեծ —, long time, a long while;
—, ի —ի, in fine, finally, at last, at length, after all, in the last place;
ց-, to the end;
ի — ամին, at the year's end;
ի —ի աւուրց, in the future;
ի — աւուրցս այսոցիկ, in these latter times;
— բանիս, in a word;
the pith of my argument;
— եհաս նմա, he died;
ընկալաւ զարժանահասն —, he died as he merited;
ի — կենաց իւրոց, in his last days, towards the close of his life;
մերձ ի — լինել, to be at one's final agony;
— առնուլ, to draw to a close or end, to cease, to end, to expire;
— առնել, to make an end of, to put an end or term to, to come to a conclusion, to decide, to end;
առնել զոք ի —, to send to perdition, to put to death;
— դնել, to bring to a close, to conclude, to terminate, to finish, to end.

• ՆՀԲ «վաղ ծանուցեալ, կանխաւ գի-տեալ»։ Տէրվ. Altarm. էջ 24 վերջ և աւարտ ձևերի հետ՝ կցում է սանս. varǰ «դարձնել», apavarǰ-ana «վերջ», apa-varǰ «վերջացնել» և տանս. vart, լտ. vertere։ Նոյն, Նախալ. 70 պահում է միայն հայ ձևերի համեմատութիւնը։ Մառ ЗВО 5, 318 զնդ. *varya բունից, որից կազմուած է զնդ. vairyastara «ձախ»=հյ. վերջին։ Հիւնք. «իբր ի հա-կառակէն բառիս վաղ, պրս. ֆերճամ»։ Nyderg-ի մեկնութիւնը տե՛ս Հաաք բառի տակ։ Patrubány SA I. 309 փո-խառեալ իրանեանից, հմմտ. սանս. vakšána «խոռոչ»։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭანაკრა-. վահանակրայ «վահանակրեայ» ըստ Մառ, Teкст. и Paз. Tī, физiологъ 1904, էջ xxx7I փոխառեալ է հայերէնից՝ Բարոյախօսի թարգմանութեան ժամանակ։


Վաղ

adj. adv. s.

ancient, old, former;
anciently, formerly, once on a time;
early, betimes, soon, quick;
tomorrow;
— քաջ, very early;
— քաջ ընդ առաւօտն, at the break of day or of dawn, at the peep of day, very early in the morning, at dawn;
— ուրեմն, in bygone times, of old, long ago, a long time ago;
ի — ժամանակս, anciently, formerly;
ի — ժամանակաց, time out of mind;
— ընդ փոյթ, soon, quick;
forthwith, directly;
— կամ անագան, եթէ — եթէ անագան, sooner or later;
ոչ կարի — ոչ յոյժ անագան, neither too soon nor too late;
ո՞չ — իսկ ասացի քեզ, did I not tell you before ?.

• =Նոյն է վրաց. ხვალ խվալ, ხვალა խվալա, ხვალე խվալե «վաղը, էգուց», ხვალის ხვალ խվալիս խվալ «վաղուայ վաղը, վաղանդ». ինգ. խուվալ, խուալ «վաղը» բառերի հետ։ Սրանք վ-ից առաջ ունենալով նախաձայն խ չեն կարող փոխառեալ լինել հայերէնից։ Միւս կողմից հիմնական իմաստը (առաջ, շուտ) գտնուելով հայերէնի մէջ, չի կարող հայերէնը փոխառեալ լինել վրացականից։ Ուստի և ենթադրւում է մի երրորդ աղբիւր. որ ունէր xval ձևը՝ «առաջ, հին» նշանակու-թեամբ, որից փոխառեալ է նաև հայերէնը։ -Աճ.


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

• = Պհլ. *polavāt կամ *pōlāpat ձևից աւանռուած է pūlāfat ձևը). որից պհլ. po-lāpatēn կամ polāfaten «պողպատեայ», պրս. [arabic word] polād «պողպատ», որից էլ փո-խառութեամբ ասոր. ❇ pulad, եբր. [hebrew word] pəlāδā̄, արաբ. [arabic word] fūlāδ, աֆղան. polād, բելուճ. polād, pūlāt, օսս. bulat', քրդ. pu-lad, pola, pila, վրաց. ფოლიდი փոլադի, թուշ. უოლიდփոլադ, միջ. հյ. փոլատ, չեչէն, buolat', ռուս. (թուրքերէնի միջոցով) бy-дaтъ, հչեխ. bulát, լեհ. butat, կարակաս mōlat, բոլորն էլ «պողպատ», եաքուդ. bolot «թուր» (Berneker 100) ևն։-Հիւբշ. էջ 231։

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

• = Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։

• ՆՀԲ յն. լտ. իտալ. ձևերը։ Peterm. 17 լտ. platea բառից է հանում։ Lag. Arm. St. § 1892 դնում է ասորուց։ Այսպէս նակ Müller WZKM 8, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 294, ասելով թէ յունարնէից լինելու դէպքում պիտի ունենայինք պողոտի, ինչպէս ունինք եկեղեցի։-Հիւնք. յունարէնից։ Հիւբշ. 315 -այ վեր-ջաւորութեան պատճառաւ դնում է ասո-րուց, բայց կարծում է թէ կարելի է նաև ռնել յունարէնից։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

• ՆՀԲ լծ. թրք. pota «հալոց»։ Հիւնք. պրս. bat «կուռք»։ Müiller, Armen. IV լիթ. pudas «պտուկ» բառի հետ՝ իբրև բնիկ հայ։ Karolides, Iλ. συγϰρ 79 դնում է կապադովկ. vutókko, votókko «դոյլ» բառից, իսկ այս էլ աղաւաղուած է հա-մարում բիւզ. έμπότης բառից (Sophocles 457 չունի այսպիսի ձև. գիտէ միայն εμ-ποτσς, որ է «խմելու յարմար»։ Karolides կպդվկ. vutókko ձևի հետ համեմատում է հյ. պուտուկ. բայց հյ. պուտուկ ծա-դում է պոյտն արմատից (-ուկ նուա-զական մասնիկ է). և եթէ մին կամ միւ-սը փոխառեալ է, ընդհակառակը կա-պադովկացին պիտի փոխառեալ լինի հայերէնից, ըստ որում արմատը վեր ջինիս մօտ է միայն գտնւում)։ Schel-telovitz BВ 29, 40 շվէդ. put «ուռեցք». իտլ. púss «քսակ», սանս. bud-buda «պղպջակ» բառերի հետ, որոնց բոլորի արմատն է համարւում հնխ. bud-«ու-ռիլ, ուռչիլ»։ Petersson KZ 47 (1916). 254 հայերէնին է կցում հհիւս. pottr «հողէ աման կերակուր եփելու համար», մ. հիւս. գերմ. pot, անգսք. pott. մ. ան-գըլ. ֆրիզ. pot «պտուկ», որոնց նախա-ձևը դնում է *bud-nó-, մինչդեռ հայը՝ beud-no-կամ boud-no-։ Այս մեկնու-

• թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պուտուկ, Սլմ. պտուկ, Ալշ. Մշ. պուդուգ, Խրբ. Պլ. Ռ. բու-դուգ, Տիգ. բուդյուգ, Սեբ. Սչ. բդուգ, Ասլ. բդիւգ, Մրղ. պտիկ1, Հճ. բmդուգ, Զթ. բօ-դուգ։ Նոր բառեր են պտուկկոտրուկ, պտուկ-կոտրող, պտկիկոտրիչ, պտկումայր, պտուկ-քերիչ, պտկակ։-Համաձայն ածանցման օ-րէնքներին գրբ. պոյտն արմատից ստացուած է պուտուկ, որին համապատասխան են գա-ւառականներից շատերը։ Արևմտեան գրա-կանում՝ պտուղ>ռմկ. պուտուղ ևն ձևերի օրինակով կարծուելով թէ պուտուկ ձևը ռա-միկ է, սխալմամբ առաւելութիւն է տրուած պտուկ բառին, որ յետին սղեալ ձև է։


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

• ՓՈԽ.-Վրաց. ბოჩი պոչի «եղջերուի, այ-ծի ևն պոչ», թրք. գւռ. Կր. poč «պոչ», pocik «աոչիկ» (Բիւր. 1898, 627), Ատն. poč «պոչ, այծի պոչի միսը» (Արևելք 1888 նոյ. 8-9), Իւդ. póc, pocuk (Բիւր. 1899, 314, Յուշար-ձան 329), Կս. poς «պոչ» (օր. qoуunun po-ču «ոչխարի պոչր»), poč kemiyi «պոչի ոս-կոր» (Բիւր. 1898, 712), Ակն. bocig «ողնա-շարի ծայրի ոսկորը» (այսպէս նաև հյ. գւռ. Ակն. և Նբ.).-էնկիւրիի թուրքաց, ինչպէս նաև թրքախօս հայոց և յունաց բարբառով՝ poc «պոչ» (Բիւր. 1898, 789), Տ. poc «պոչ» (Բիւր. 1899, 799), չերեմիս poč «պոչ» (Patrubány SA 1, 202-3), քրդ. boς «պոչ», počik «հրացանի կոթ» (Justi, Dict Kurde 58, 83). հմմտ. նաև Erckert, Dig Spr. d. Kauk. St. էջ 311 արչ. oč «պոչ» (եթէ սխալ գրուած չէ)։


Պոռնիկ, նկաց

adj. s.

adj. s. fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

• = Յն. πύρνος «պոռնիկ մարդ». πόρνη «պոռ-նիկ կին» բառն է, որ յառաջանում է περνημι «արտահանելով վաճառել» բայից, որ հնդև-րոպական բառ է՝ ցեղակից հիռլ. renim (*prinami) «վաճառեմ» բային (Boisaq 805). -նախնաբար պոռնիկները գերուհև էին լինում, այն է վաճառքի առարկայ։ Յու-նարէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] თ pornā «պոռնիկ»։ Հայերէնի -իկ վերջաւո-րութիւնը ըստ Meillet REA 1, 12 ցոյց է տալիս թէ բառը նախ անցել է Պարթևներին և այնտեղից էլ հասել է մեզ։-Հիւբշ. 373։

• Աւգերեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 292 առաջին անգամ դրաւ յն. πόρνη բառից փոխառեալ։ ՆՀԲ «նոյն բառն է և յն. πὄρνος»։ Peterm. 38 յն. πορνιϰός և լտ. fornicarius։ Հիւնք. յն. πόρνη իգականից։ Հիւբշ. 373 հայերէնի -իկ վերջաւորու-թիւնը բացատրելու համար պոռնիկ դը-նում է πορνιϰός, իգ. πορνιϰή «պոռնկա-կան» ձևերից։ Thumb ցոյց է տալիս որ յն. շեշտայանգ բառերը ամբողջու-թեամբ պահւում են հայերէնում և հե-տևաբար πορνιϰός պիտի տար հյ. *պոռ-նիկոս։ Ուստի մեր ձևը մեկնում է կազ-մուած -իկ մասնիկով πόρνος բառից։ Ընդունելով ըստ Meillet պահլաւակա-


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։

• «կաթիլ». յետին հայերէն բառ, որ գտնում եմ գործածուած Առաք. պտմ. էջ 457. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 246՝ շիթ բառի բացատրութեան մէջ։ Կենդանի է գա-ւառականներում պուտ ձևով, որի շրջուածն էլ կայ տուպ ձևով. այս ձևն էլ է յիշում Բառ. երեմ. անդ։ Նշանակում է նաև «կէտ». որից տպտպիկ «կէտ կէտ խայտերով» Ա-ռաք. լծ. սահմ. 555, գւռ. տպտպուրիկ (վը-կայութիւնը տե՛ս նկտա)։-Նոյն է վերջա-պէս գւռ. պուտ «նիշ պիսակի, մարմնի վրայ խալ», որ յիշում է ՆՀԲ, յաւել. էջ 1066բ։


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. pul «անտառ», որ բոլորովին պատահական նմանութիւն ու-նի։-Հայերէնից է սակայն վրաց. Յრაკი պը-րակի «թաւ անտառ», ինչպէս նկատում է Մառ, Փизioлоrъ, էջ 56 (Չուբինով չունի ալս բառը)։


Պռզօղ

s.

enemy, adversary.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի իօն. 250. «Ասեն. օտարին՝ գնովք գևեալ է զմեզ՝ ի տեառնէն արարածոց... ապա օտա-րին՝ զոր նմա պռզօղ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ»։ ՆՀԲ մեկ-նում է «գովող կամ յափշտակող զօտարին ինչ, գող կրծող զիրս այլոց». ՋԲ «զովող կամ ոսոխ», ՓԲ «կցորդ հաւասար» (որից շինել է նաև պռզել բայը). Թոռնեան Հառ-ընտ. 1866, Ա. 49 «մասնակից, բաժանորդ, ընկեր», Բաբգէն վրդ. ՀԱ 1907, 315 դնում է «գործակից, զովող», համարելով թէ Ե ռա-րու ժողովրդական բառ է։ Հաւանական է երևում «գործակից ընկեր» նշանակութիւնը։ Հմմտ. նաև վոզօղ։


Պռոյգ, ուգի, գաց

s.

paraphernalia, portion, dowry, dower.

• ԳՒՌ.-Հճ. արիգ «օժիտ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, 198), Մրշ. պռաք «հարսի օժիտ» (Գաբիկեան, Ամէն. տարեց. 1922, 325)։


*Պռուկ

s.

muzzle, snout.

• ԳՒՌ.-Մկ. Սլմ. Վն. պռուկ, Մրղ. պու-ռուկ, Մշ. պռուգ, Տիգ. բռուգ, բռունգ, Ախց. Կր. պռունկ, Ալշ. Երև. պռունգ, Տփ. պրունգ, Սչ. բրունգ, Ննխ. բուռունգ, Սվեդ. բռօնգ, Պրտ. Սեբ. բռգունք, Ասլ. բռգիւնք, բռգիւ՝, Զթ. բը'ոգընիյք, բը'ոգընիրք, Ռ. բռղունք, բուռղունք, Հմշ. բըրբունք (իսկ ըստ Մառ, Зan. Kолл. Bоcтоконедовъ I, էջ 73-80 Համշէնի թրքացած հայոյ բարբառով՝ բէր-բուք), նշանակում են «շրթունք. 2. ծայր, եղերք»։ Սրանց դէմ Ջղ. ունի պռնչուկ, որ գիտէ նաև Բառ. երեմ. էջ 216 և որի ծագու-մը անյայտ է։ Նոր բառեր են պռկապռուկ «մինչև եզերքը լցուած», պռկօշ «կախուած շրթունքներով», պռնկկալ «լաջակ»։ Բ. բըո-թունք, յդ. բըռթընէր «շրթունք. 2. ամանի եզերքները», որոնք յառաջացած են պռուկ և շրթունք, շրթներ բառերի խաչաձևմամբ։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

• Աւետիքեան, Քերակ. 1815, 312 պա-տել (կճեպով պատած) կամ պէտք (ծա-ռին պիտանի) և կամ պտուկ «ծառի ծիլ» բառից։-ՆՀԲ պտղակն լծ. յն. πτίλλος τοῖς ὄφϑαλμοῖς։ Մառ ЗВО 5 319 պտուղ կցում է զնդ. fsuša հոմա-նիշին։ Հիւնք. արաբ. badal «փոխա-րէն» բառից։ Patrubány SA 1, 311 հնխ. pat «ընկնել» արմատից՝ -ուղ մասնիկով։ Pedersen, Հայ. դր. լեզ. 15 հնխ. bhidu-lo-m ձևից, որ է «պայթիլ» արմատից. հմմտ. լտ. findo «ճեղքել», ինչպէս սանս. phala-«պտուղ» ծագում է phal-«ճաքիլ» արմատից։ Petersson KZ 47, 253 պտուկ բառի հետ դնում է հնխ. bud-«ուռչիլ» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս պուտ բառի տակ։ Wal-de 293 ընդոտնում է Pederson-ի մեկ-նութիւնը, բայց Pokorny 2, 116 և 139 մերժելով այն՝ ընդունում է Petersson-ի մեկնութիւնը։ (Ձևապէս անընդունելի չէ


Պրաս, ից

s. bot.

s. bot. leck.

• (գրուած նաև պրասխ, պրախ), ի հլ. «մի տեսակ ուտելի բանջարեղէն՝ սոխերի ընտանիքից» Թուոց ժա. 5, Մծբ. 240. Եփր. երաշտ. 204։

• = Յն. πράσον «պրաս», որից փոխառեալ են նաև թրք. ❇ prasa, վրաց. ბრახა պրա-սա, թուշ. მრას պրաս, լազ. prasa, praska, proskya, ռում. praja, հպլ. prasu ևն։ Յոյն բառը կցտամ է լտ. porrum, porrus հոմանի-շին և երկուսը միասին հանւում են հնխ. prso-ձևից, որ եթէ հայերէնում ունենայինք, պիտի գտնէինք *հառ ձևով (Boisacq 810, Walde 601, Pokorny 2, 84)։-Հիւբշ. 375։

• ԳՒՌ.-Կր. պրաս, Երև. Տփ. պռաս, Հմշ. բռաս՝ նոյն նշ. իսկ Սլզ. փուրաս «սոխի ու սխտորի միջև՝ կծու համով՝ կոճղէզաւոր մի ընդեղէն» (Նաւասարդ 1914, էջ 71)։


Պրաստին

s.

suburb.

• -Յս, προάστειον, προάστιον «նախաքաղաք, արուարձան», որից նաև վրաց. მრასტინი պրաստինի «мъстопрeбыванiя բնակավայր» (Չուբինով 1022), թերևս հայերէնի միջ-նորդութեամբ, ինչպէս երևում է ձևից։ Յոյն բառը ծազում էπρό «առաջի» և ἀστν «քաղաք» բառերից։-Հիւբշ. 375։


Պրետոր, աց

s.

praetor;
praetorium, judgment seat or hall;
General's tent.

• = Յն, πραίτωρ «առաջին իշխան, նախա-գահ, պետ», πραιτώριον «կառավարչապետի պալատը». երկուսն էլ փոխառեալ են լտ. praetor, praetorium ձևերից. հայերէնը յու-նարէնի միջնորդութեամբ է։-Հիւբշ. 375։


Պրտու, ոյ

s.

rush, bulrush;
papyrus.

• , ո հլ. (իսկ Վեցօր. 83 սեռ. պըր-տուի) «կնիւն, ճիլ, սէզ, շամբուտի եղէգ» Յոբ. ը. 11. խ. 16. Ես. ժթ. 6. Եփր. են. 93. Փիլ. որից պրտուամած Լծ. կոչ. պրտուեայ Ել. բ. 3. պրտուեղէն Տօնակ. Յայսմ. Վրք. հց.։

• ԳԴ պրս. [arabic word] burdī «սէզ, կնիւն»։ ՆՀԲ արաբ. պէրտի, պէրտիյէ։ Հիւնք. ըստ ԳԴ։ Բառս բնիկ արաբերէն է (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 575) և ձայնա-կան տեսակէտով անյարմար մեր բա-բին,


*Պրրի

cf. Զղալ;
cf. Հոյն.

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Պօզ

cf. Պօզլախ.

• ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։


Ջաղացք, ցաց

s.

mill;
փոշի —ցաց, mill-dust.

• ԳՒՌ.-ր ձայնը պահում է Տփ. ջրաղացկ, բայց նաև ջաղացկ. նոյնը պահում են տե-ղափոխութեամբ՝ Խրբ. ջ'աղարջ՝, ջ'աղարց (սեռ. ջ'ախջ'ի, բց. ջ'ախջ՝ է), Տիգ. չmղmրց, Զթ. ճաղօյցք, ջ'աղորցք, Հճ. ջ'աղօյցք. -ր ձայնը կորցրել են՝ Ագլ. ջաղաց, Երև. Ջղ. ջ'աղաց, Գոր. Շմ. ճաղաց, Ախց. Կր. ջ'ա-ղացք (յգ. ջ'աղջ'ընէր), Հմշ. ճաղացք (սեռ. հաղցուց), Մկ. Վն. ճmղաց, Սվեդ. ջ'mղուցք. Ալշ. ջ'աղաջ՝, Մշ. ջ'աղաճ, Ննխ. ջաղաչք, Մրղ. Սլմ. ճmղmչ, Սեբ. ջ'աղաշգ, Սչ. ջ'ե-ղացք, Ղրբ. ճէ՛ղաց, Ասլ. քէղաշք, քէղաշ. վերջինիս մէջ նախաձայն ք՝ յաջորդ շ ձայնի տարանմանութեամբ է ձևացած՝ համաձայն Meillet-ի օրէնքի MSL 14, 288 և ՀԱ 1905, 254։-Նոր բառեր են ջաղացպան, ջաղացա-տեղ, ջաղացաքար, ջաղացբաղարջ։


Ջամբ, ից

s.

nourishment, food.

• ձևը, միանգամայն և ճամ պարզական արմատի գոյութիւնը, մինչդեռ հալերէ-նը աւելացած է նորբ թարմատարով, սոյց են տալիս որ հայերէնը փոխառ-եաւ է կովկասեաններից. բայց այստեղ էլ սպասելի էր *ճամբ և ո՛չ ջամբ։


Ջասմ

s. adj.

chimera;
chimerical.

• ՆՀԲ «նոյն ընդ արաբ. [arabic word] ǰism «մարմին»։ ՋԲ դնում է պարսկերէն։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։

• Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։


Ջիլ, ջլաց

s. fig.

nerve, sinew;
fibre, string;
whip;
nerve, sinews, force, vigour;
— տեսաբանական, optic nerve;
լուծանիլ ջղաց, to become enervated;
զ—ս հարկանել ուրուք, to shock a person's nerves, to frighten, to terrify;
զ—ս հատանել ուրուք, to hurt a person's nerves, to weaken, to enervate.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ջիղ, փխբ. ուժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7, Եփր. պհ. ասւում է նաև ջիղ, ջեղ Ոսև. ես. Եղիշ. որոնցից ջլաձիգ Յհ. կթ. փիլ. ջլա-պինդ Փիլ. Գէ. ես. ջլել «անդամալոյծին ռա-քի հանել» Իսիւք. ածած. 300. ջլատել Պիտ-ջլուտ կամ ջղուտ Պիտ. Նիւս. ջլեայ, ջղեայ Խոր. արջառաջիլ Յհ. կթ. Վրք. հց. ամոլա-ջիլ Մն. լբ. 25, 32. վարազաջեղք Մծբ. բնա-ջեղք Վստկ. լայնաջիլ Դամասկ. մանրաջիլ ԱԲ. ջղալուծ «տանջանքի գործիք՝ որով ջղերն են պրկում» (չունի ՆՀԲ) Վկ. ոէ. 3Ո. Նոր բառեր են ջղային, ջղայնանալ, ջղայ-նացնել, ջղայնութիւն, ջլախտ, ջլախտաւոր, ջլախտաբոյծ ևն։-Նոյն արմատից պէտք է լինի նաև ջլացեալ «բարակացած», որ գըտ-նում եմ գործածուած Վրդն. սղ. լբ. էջ 114 «Ժողովէ ի ծովէ, ի գետոց և յաղբերաց ջուր և կապէ ի ջլացեալ և ի ծակոտեալ օդ իբրև ի տիկ»։ Սրա անցողականն է ջլացուցանել «բարակացնել». «Ի ջուրց ծովուց՝ որ շուրջ են սեզերօք երկրի, ջլացուցանելով զօդն և արարեալ ծակոտկէն, արկանէ ջուր ի ներքս՝ իբր ի տիկս և հողմով ի վեր առեալ՝ տանի յո՛ և կամի». Վրդն. սղ. ճլդ. էջ 453 (ԱԲ բառս մեկնում է «պնդացնել, զօրացնել», որի հետ նոյն է Բառ. երեմ. էջ 275 «տեր-տել»)։ Նոյնը կայ և Շիր. 45. «իսկ (ի) գար-նանային ժամանակին օդն պարարի խռնա-ւութեամբ և յարեգակնային ջերմութենէն ջլանայ զհարստութիւն»։


Ջոխ

s.

cudgel, club.

• ԳՒՌ.-Տփ. ջօ՛խի «փայտ, մահակ, բիր», Երև. ջօ՛խի «ծառի դալար ճիւղ», երկուսն էլ նոր փոխառեալ վրացերէնից.-Հմշ. նոյն բառը կայ ջօխ ձևով, որ վրիպակով տպուած է ջօփ (Ազգ. հանդ. Զ. 141)։-Նո՞յն է ար-դեօք Ղրբ. ճէխ, ճէ՛խի «վառելափայտ»։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

• = Պհլ. *ǰōk ձևի՞ց, որ չէ աւանուած. հմմտ. պրս. [arabic word] jox «մարդոց կամ անա-սունների բազմութիւն», արաբ. (իրանեա-նից փոխառեալ) [arabic word] ǰauq կամ [arabic word] ǰauqa «մարդոց խումբ»։ Արաբ. առաջին ձևը աւե-ւի հարազատութեամբ ներկայացնում է պահ-լաւ ձևը և աւելի մօտիկ է հայերէնին, քան նոյն իսկ պարսիկ ձևը։-Հիւբշ. 232։


*Ջոջ

s.

great, grand.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար

• ՓՈԽ.--Հաւերէնի հետ կապ չունի ուտ. հոնա (Քամալեան, Երկասիրութ. 158), որ ինչպէս ստուգեցի ուտէացի ուտիագէտ Պատուական Քուշմանեանից, նշանակում է ո՛չ թէ «մեծ, աւագ», այլ «կարմիր»!


Ջով

s.

leafy branch.

• ԳՒՌ.-Մշ. Նբ. ջ'օվ, Մկ. ճmվ «խուրձը կապելու խոտէ կեմ»։-Քաջունի, հտ. Գ. եօ 210 ջով մեկնում է «կեմ ի ծեղոյ աշորայի», և էջ 209 ունի նա և ջոպ «խոտեղէն չուան, կեմ»։


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. yuro-ձևից. այս արմատը նախալեզւում երկու ձև ունէր՝ wor և ur, և նախաձայնի ձայնդարձով՝ yur, your. առաօինից են ծագում վեդ. vár «ջուր». սանս. väri «օուր», զնդ. yār-«անձրև» (պհլ. varān>պրս. bārān «անձրև»), vairi «լիճ», Lvarayā «կաթիլ ջրոյ», սոգդ. wār «անձրև», թոխար. wär «ջուր», հանգլ. waer, ēar «ծով», հիսլ. vari «ջուր», ur «բարակ անձ-օրև, խոնաւութիւն», aurigr «թրջուած», յն ύρον «մէզ», լտ. ūrīna «մէզ», ūrīno «ջրի աակ ընկղմել»,-իսկ երկրորդից՝ հպրուս. iuren «ծով», լիթ. jures, jurios «ծով», jáura, jáuras «ճախճախուտք», լեթթ. jūra «ծով»։ Երկու խմբերի կապր ցոյց է տալիս հպրուս. wurs «ճահիճ»։ Հայերէնի մէջ նա-խաձայն y ըստ օրինի դարձել է ջ. հմմտ. ջան, ջով (Pokorny 1, 268, Trautmann 335, Boisacq 729, 1099, 1120, Walde 860)։

• Klaproth, Asia pol. 106 բրըտոն և վալ. dur, թիբեթ. ču «ջուր»։ Peterm. 26, 30 և 39 սանս. kš̌īra «կաթ» բառի հետ։ Windisch. 9 սանս. jala։ Müller SWAW 38, 581 սանս. kš̌ira, պրս. sir «կաթ»։ E. Boré JAs. 1841, 658 պրս. čahra «մարդու դէմք» և զնդ. čiϑra «ցեղ» բառերի հետ. հմմտ. պրս. āb «ջուր» և «սերմ»։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յոյս 1875, 286 և Ист. Асохика 274 Արտվիսուրա բառի վերջի մասի հետ։ Muller SWAW 88 (1877). 12 սանս. ksara-։ Տէրվ. Altarm. 25 սանս-iala «ջուր»։ Justi, Dict. Kurde քրդ. šurik «ջրվէժ», šorryk «ջրորդան», սանս. kšar զնդ. γzar «հոսիլ», պրս. saran, šurīdan բառերի հետ։ Canini, Et. étym. 191 հյ. սորել բայի հետ= սանս. sara, çara «ջուր»։ Müller WZ-KM 6 (1892), էջ 268 մերժեց սնս. kšira «կաթ» և առաջին անգամ մտա-ծեց կցել լիթ. jurès «ծով» բառե հեա-Հիւնք. դնում է ճուռ «դիք ջրոց առ Հըն-դիկս», Zour «նուիրական ջրոց ամէնէն

• (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-

• Պատահական նմանութիւն ունին աւար. čurize «լուալ», čurdize «լոգնալ», պերմ. զիրեան. šor, վոտյակ. šur «գետ», ալբան. sour «ջուր» (որ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է դնում)։


Յետ

prep. adv.

after, since, afterwards;
— զատկի, after Easter;
— տրայիանոսի, after Trajan;
— երկուց ամաց, after two years;
— գալոյ քո, after or since your arrival;
— մեկնելոյ քո, since you set out;
— բազում ժամանակաց, a long time since;
— սակաւուց, a short time since, shortly after;
— այսորիկ, — այնորիկ, after that, since that time, then, since, afterwards, after;
— որոյ, after that;
back;
— յառաջ, before and behind;
ի — ընկենուլ, to lay aside;
— դարձուցանել, to bring back;
— դառնալ, to return, to come back;
— կալ, to recede from, to desist;
— հայիլ, to look back;
— ընթադրել, to retort, to repulse, to repel.

• ԳՒՌ.-1. Սլմ. Վն. յետ, Ջղ. չետ, Ախց. Կր. յէտ, Գոր. Ղրբ. Շմ. յէտ, յէ՛տը, Երև. Խրբ. Հճ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. լէդ. Սեռ. չէդ, Ագլ. յիտ, Հմշ. յիդ, Ոզմ. հիտ, Տփ. հիդ. Զթ. իդ.-2. Մշ. չէտեվ, Ալշ. τէդեվ, Մրղ. յէտէվ, Ախց. Կր. τէտէվ, էտէվ, Սեբ. ἐէդէվ, Ասլ. յէդէվ (նշանակում է «յետոյ». օր. յէ-դէվ էգէօ «յետոյ արի՛»), Ննխ. Պլ. Ռ. էդէվ, Ակն. էդվէն «յետևից», Հմշ. Տիգ. Տփ. էդիվ. Սլմ. իտեվ, Հճ. իդեվ, Զթ. Սվեդ. իդիվ, Մև հիտիվ. -3. Մշ. յէտք, Ախց. Կր. յէտքը, Սեռ չէդքը, Ակն. էթգ, էքգը «վերջը, յետոյ», Ռ յէթքը, Պլ. յէթգը «յետոյ», Ագլ. յիտք.-4 Տփ. էդնէն, Ջղ. τետնա։-Նոր բառեր են յետևանց, ետևերես, ետևոռանց, ետևոռիկ, յետոռիկ, յետվրայ, ետևօք, յետի կամ ետի «ուշ» (գիտէ արդէն էֆիմ. 73 յետի ձևով), Էտիհետր «այնուհետև», ետիտես, ետնտրուկ, ետքինեկ, յետանալ, յետացնել, յետինք «ի-րիկնադէմը» (սրա հետ պատահական նմա-նութիւն ունի հիւս. օսթյ. jetən «երեկոյ»՝ ǰet «վերջանալ» արմատից), յետկնեկ, յետ. նաթեր, յետնակապ, յետնակին, յետնահաջ, յետնանձիւղ, յետնափակ, յետնուց, յետոռել, յետոռիկ, յետփախ, յետքաշ։


Յիմար, աց

adj.

out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.

• Lag. Symmicta 7, 27 պրս. (իմա՛ արաբ.) xumār «զարթխում» ձևի հետ։ Հիւնք. լն. γειμάρρους «վտակ, հեղե-ղատ» բառից։ Patrubány SA 1, 309 արաբ. himar «էշ» բառից փոխառեալ։ (Ե դարում արաբերէն փոխառութի՛ ւն1)։ Բ. Խալաթեան ՀԱ 1902, 309 ասոր. xamrā «գինի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «ան-համպր, անզգոյշ» բառից։


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

• = Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.


Յիսուն, սնից

adj.

fifty.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. τիսուն, Մկ. հիսուն, Հճ. Սչ. Սլմ. Վն. Տփ. իսուն, Ննխ. հիսուն, իսուն, սուն, սիւն, Ագլ. Հմշ. Ռ. հիսսուն, Տիգ։ իս-սուն, Մրղ. իսսուն, իցցուն, Ասլ. իռիւն, Զթ. իսսօն, իսսոն, Սվեդ. իսսօն, Ոզմ. հէ՛սօն, Ալշ. Ջղ. τիթսուն, Երև. իտցուն, Ախց. Կր. իցծուն, Սեբ. «իձձուն, Ոլ. իձձուն, Խրբ. իձ.-ձ'ուն. Գոր. Ղրբ. Սլմ. իցցուն, Յղ. իզուն.-վերջինները ձևացած են վաթսուն, ութսուն բառերի ազդեցութեամբ, որոնց մէջ թս ձայ-նախումբը ըստ օրինի վերածուած է áձ, ցa (տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 261).-Համշէնի մահմետական հայոց բարբառով իսըն «5Ո» (Մառ, Зan. Kоллeriи Boстok. I. էջ 73-80)։


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• = Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,

• Հներից Շիր. քրոն. մեկնում է «յո-բէլն ըստ եբրայեցոց յիսուն ամ է»։ Տօ-նակ. «Յոբելեան կոչէին, որ թարգմանի ազատութիւն»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են եբ-րայեցերէնիո։