Your research : 3786 Results for է

Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

• , ի հլ. «բոլոր, բովանդակ. 2. ողջ, անարատ, անվնաս» Պիտ. Անկ. գիրք նոր կտ. էջ 138. որից ամբողջանալ, ամբողջապէս, ամբողջան «ամբողջովին» ևն, բոլորն էլ յե-տին. ինչ. Պիտ. Փիլ. Նար. և այլն։ Գրուած է ամպողջ Իրեն. հերձ. էջ 164 և 180։

• = Կազմուած է ողջ բառից՝ ամբ-մասնիկով, որ թէև միայն այս բառի մէջ է գործածուած, բայց սղեալ ըմբ-ձևով գոյութիւն ունի նաև ըմբոստ բառի մէջ։ Համեմատությունները տե՛ս Pokorny 1, 54, Boisacq 58, Walde 33, Ernou-Meillet 40, Traumann 1։ Նախա-ձևն էր ambhō (երկակի), որ կազմուած է ambh + bhō բառերից. առաջինի համար հմմտ. լտ. amb-igō «վարանիլ, կասկածիլ, երկու մտքի վրայ լինել», amb-ulō «երթալ գալ, ման գալ» ևն, իսկ երկրորդի համար՝ գոթ. bai (գերմ. beide. անգլ. both. անգսք, bá ϑá, հհիւս. baϑer կազմուած նոյն բառից որոշեալ յօդով Kluge 46) «երկուսն էլ», որ ցոյց է տալիս թէ հնխ. bhō առանձին էլ նշանակում էր «երկուսն էլ»։ Այս bhō բառն է դարձեալ, որ նախադիրների յաւե-լումով դարձել է լիթ. a-bu, հսլ. o-ba. վեդ. u-bhā, զնդ. u-bā (Ernout-Meillet 40) «երկուսն էլ»։

• ՀՀԲ ամենևիմբ ողջ։ Աւետիքեան, Քեր. 1815. էջ 207 ան+բ բացասականներով ողջ բառից։ ՆՀԲ համբուն ողջ, կամ իբր ան-բողջ «ան-պիղծ»։ Էմին, Քերակ. էջ 38 և Հիւնք. ամ-բ-ողջ, ամ ևբ կրկին բացասական մասնիկներով, որոնք իրար են չեզոքացնում, իբր «ոչ-ոչ-ողջ»։ Իրօք էլ կայ ամբողջախոհ, ամբողջախոհագոյն Փիլ. իբր «ողջախոհ, ո՛չ-բղջախոհ». մին-չև անգամ երեք բացասականով՝ ան-ամ-բ-ողջախոն, իբր «բղջախոհ»։ Տէրվ. նախալ. 122 համ+ողջ՝բ յաւելուածով. ինչ. թմրիլ-թմբրիլ, արմաւ-ամբրաւ։ Վե-րի մեկնութիւնը տուաւ հայագէտ Meil-let MSL 8, 236 և 9, 156. որ Հիւբշ. 416 տարբերութեան պատճառով անապա-հով։

• ԳՒՌ.-Նոր գաւառականներում բառս ջըն-ջուած է. կայ միայն Ոզմ. ամփուխչ։ Հին գա-ւառականներից յայտնի է համբողջ. ոռե հա-մար Խոսրով Անձևացին գրում է. «Ամբողջ է՝ զոր մեք համբողջն ասեմք. բովանդակ, ասէ, ամեներեան ամբողջ պահեսցին». (Խոսր. պտրգ. էջ 55)։ Սրանից երևում է որ ժ դարում բառս Անձևացեաց գաւառում համբողջ ձևն ունէր։


Տոմար, աց

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

• , ի-ա հլ? «մի հատոր գիրք, մի գրքի բաժանումները» Բ. եզր. զ. 2. Եւս. քր. Եւթաղ. 95. «գրուածք, օրագրութիւն» Յայ-սըմ. Ճառընտ. Վրք. հց. «թուական, ժա-մանակագրութիւն» Յհ. կթ. Շիր. Յայսմ. որից տոմարական Վանակ. տարեմ. տոմա-րագէտ Մաշտ. կիլիկ. զատկատոմար Մար-թին. պարզատոմար Տոմար. նոր գրականում տոմարակալութիւն, տոմարագիտութիւն կրկնատոմար ևն։ Գրուած է նաև տովմար. տաւմար. տօմար, տումար։

• = Յն. [arabic word] ︎ «հատոր, գիրք, վաւերա-գիր ևն». նուազականն է *ὄμος բառի, որի վրայ տե՛ս տոմ, տոմս. փոխառութեամբ անցած է նաև ուրիշ լեզուների. ինչ. պրս. արաբ. [arabic word] tūmār «թուղթ գալարեալ և այլ իր». վրաց. ტომარი տոմարի, ტომარაკι տոմարակի «նիւթերի ցանկ, գրուած գլան, ընդօրինակութիւն», արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] tumar «նուսխայ, հմայական պահպանակ» (որ մէծ սխալ-մամբ Vámbery, Etym. Wört. էջ 165 թրք. demir «երկաթ» բառին է կցում)։ Այս ա-նունով (թումարի) է կոչւում նաև Ատրպա-տականի մահմետականների մէջ վերջերս մեայն ծագած մի նոր կրօն, որ մահմետա-կանութիւնից բոլորովին տարբերւում է և ո-րոնց Ս. Գիրքն է Թումարը։-Ըստ այսմ հա-յերէնի նախնական ձևն է տոմար, որից և տովմար, յետին ուղղագրութեամբ տօմար, որից և տաւմար, իսկ տումար ծագում է արաբ ձևից։-Հիւբշ. 384։

• Հներից Օրբ. Հկճռ. ժա, էջ 151 մեկ-նում է «Կնքեալ թուղթն տումար ա-նուանի, որ է ժողով».-նոյնպէս Յկ, ղրիմ. և Տոմար. մեկնում են «Տումարն ժողով ասի». որից երևում է թէ հանում են գումար բառից։ Մեկնուած է Տումար

• Լևոնի, Վենետ. 1805, էջ 4 ծան. իբր յն. τόμος լտ. tomus։ ԳԴ պրս. իūmār։ ՆՀԲ յն. τόμος և պրս. tūmār։


Միծ, մծի

s.

mud, mire, dirt;
puddle.

• «ցեխ, հոտած տիղմ» Փիլ. լիւս. 133. Նիւս. կազմ. Անյ. հց. իմ. որից մծեալ «կեղ-տօտ, մութ» ԱԲ. մձութիւն «մթութիւն, թխութիւն» Գիւտ. թղթ. սաստկական զ նախ-a-4вa դիրով՝ զմծեալ «ապականեալ» Նորագիւտ բ. մնաց. իէ. 2. Ոսկ. եփես. 909 (Հին բռ. և Բառ. երեմ. էջ 102 սխալ են մեկնում «տրտմեալ». տե՛ս իմ Նոր բառեր Մնաց. գրոց մէջ, էջ 14)։

• Scheftelowitz BВ 28, 300 հայ. մէզ բառը դնելով իրանական փոխառութիւն, բնիկ է համարում մձութիւն. իսկ BВ 29, 30 կցում է անգսք. smitta «կեղտ, ա-րատ», հբգ. smiz «բիծ, արատ» ևն բա-ռերին. և դարձեալ BВ 29, 46 սանս. mih «մէգ», meha «մէզ», զնդ. miz, լիթ. mižu, լտ. mingere, գոթ. maihstus, գերմ. mist ձևերին։ Pokornv 2 685 այս երեքից ընդունելով երկրորդը, միծ դնում է հնխ. smeid-«քսել, կեղտոտել» արմատի տակ։ Պատահական նմանու-թիւն պէտք է ունենայ վրաց. მიწი միծի «հող, աճիւն, արտ, նկարի մէջ ստուեր». მიწური միծուրի «գետնատուն, խըր-ճիթ», შემიწება շեմիծեբա «լաճիւն դառնալ», სამიწო սամիծո «հողային»։


Հանապ

s.

a large drinking-glass.

• «մեծ և լայն գաւաթ» Վստկ. 43 (կիսակուժ մի լնուս կամ հանապ մի), էջ 116 (ապիկի հանապ), Լծ. փիլ. Լծ. բրս. գ. ունի միայն ԱԲ։

• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։

• Ուղիղ մեկնեց Հացունի, Ճաշեր և խնճոյք, էջ 30։


Սեւեռ, աց, ից

s.

nail, stud.

• (ի հլ. յետնաբար) «բևեռ, գամ, մեխ» Նար. կզ. էջ 170. Թէոդ. խչ. որից սե-ւեռել «գամել, մեխել, կպցնել» Նար. Շար. Անյ. պորփ. սևեռագոյն «պնդագոյն» Թէոդ, խչ. Մագ. գամագտ. սևեռակապ Նար. խչ. սևեռապինդ Բրս. մրկ. սևեռումն Տաղ. ևն։ Բոլորն էլ յետին։

• ՆՀԲ կցում է բևեռ բառին։ Հիւնք. լտ. severus «պինդ. ամուր», թրք. սափ «կոթ», սիվրի «սրածայր»։ Մառ ИАН 1917, 318 նոյն ընդ բևեռ, արմատը վեռ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 111-2 բուն ձևը դնում է *սև<հնխ. k'eu-o, իբր սանս. çūka-«միջատի խայ-թոց», զնդ. suka, պհլ. sučan, պրս. sōzan «ասեղ» բառերին ցեղակից, որ յետոյ բևեռ բառի նմանողութեամբ դարձել է սևեռ։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. ❇ samr «գամել», որից [arabic word] mismār «գամ, մեխ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 901)։ Lidén, Gö. teborgs högskolas ârsskrift 1933, էջ 52 սեպ և բեւեռ բառերի խաչաձևմամբ յառաջացած, մերժում է Petersson-ի մեկնութիւնը։


Գոմոր

s.

sort of measure.

• «մի տեսակ չափ է. մէկ արդուν Շիր. 34. հմմտ. նաև Փիլ. լին. 262. «Եւ թարգ-մանի... գոմոր՝ չափ»։

• = Յն, γομόρ նոյն նշ., որ տառադարձուաչ է եբր. [hebrew word] 'omer «արմտեաց չափ» բա-ռից (տե՛ս Sophocles, էջ 336 ա). յունարէնից է նաև լտ. gomor։


Արքիմանտրիտ

s.

archimandrite.

• «աբբայ, վանահայր» Վրք. հց. բ. 56. յետին ձևերն են արշիմանտ-րիտ Վրք. հց. Բ. 334, առշիմանդրիտ Օրբ. հկճռ. ժա. էջ 154. շամանդրիդ Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 83, որի դէմ հրտր. Էմինի, էջ 113 ունի արշամանդրիտ։

• = Յն. ἀρχιμανδριτης «վանահայր». կազմը-ւած է ἀρχι-«պետ, գլխավոր»+μάνδrα «փա-րախ» բառերից և բուն նշանակում է «փա-րախապետ»։ Սրանից են փոխառեալ նաև լա archimandrita, իտալ. archimandrita, ֆր-րանս. archimandrite, ռուս. арxимандритъ, վրաց. არხიმანდრიტი արխիմանդրիտի ևն հոմանիշները։-Հիւբշ. 342։


Դանդան

s.

tooth, notch.

• , ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։

• = Պհլ. dandān, պրս. [arabic word] dandān, քրդ. didān, բելուճ. dantān, օսս. dándág, զնդ. -dantānō (պահուած միայն vīmito dantānō բարդի մէջ). սանս. dánta-«ա-տամ» (Horn, § 574). այս բոլորը նոյն ծագումն ունին, ինչ որ հյ. ատամն (տե՛ս անդ)։-Հիւբշ. 134։


Մարզպետ

cf. Մարզպան.

• -Պհլ. [other alphabet] *marzpat հոմանիշ ձևից, որ կազմուած է [arabic word] marz «մարզ, գաւառ» և [other alphabet] pat «պետ» բառերից. նոյ-նից փոխառեալ է նաև վրաց. მაზრაჭეტი մազրապետի «զօրավար, փոխարքայ, նա-հանգապետ, շրջանի կառավարիչ» (Չուբին. 2, էջ 660)։-Աճ.

• ՆՀԲ «գուցէ որպէս ռմկ. մորշափայ, մոշրոպա» (իմա՛ արաբ. misraba «ըմ-պանակ»)։ Մառ, Վրդ. առ. I. էջ 28


*Տցակ

cf. Տրցակ;
sack;
pocket.

• . անստոյր բառ. մէկ անգամ ունի Ոսկիփ. «Մտցէ ի մէջ (պտղալից) դրաստին, ունելով փոքր մի տցակ, թէև ոչ զբովան-դակն (քաղեսցէ), այլ լնլով զտցակ իւր, դարձցի ի յընթացս իւր»։ Հաւանաբար նշա-նակում է «կապոց» և կցւում է տրցակ բա-ռին.


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

• . ո Հյ. «թել, դերձան» Ել. լթ. 3. Երգ. դ. 3, զ. 8. որից ոսկեթել Յայտ. ժը. 12. Ոսկ յհ. ա. 39. թելադիր «խրատող, համոզող, յորդորիչ» Ոսկ. մ. ա. 3, 10. յհ. բ. Սեբեր. թելադրել Ագաթ. Եզն. թելադրութիւն Եզն (վերջին երեքի համար հմմտ. թել բանի «խօսքի թելը» Նար.)։-Նոր գրականի մէջ են կազմուած՝ անթել, թելաւոր, մետաքսաթել, մետաղաթել, հեռագրաթել, թելահայս, թե-լանման ևն։

• ՆՀԲ թելադիր բառը մեկնում է «գու-ցե հիւսիչ թելոց բանից կամ տեղեկա-ցուցիչ, իբր տեղադիր կամ լծ. յն. ϑελη-cήρ «մեղմիչ, ամոքիչ»։-Թել բառը Մորթման ZDMG 22, 80 ցեղակից է հա-մարում թրք. tel բառին, որ ընդունում է նաև Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 90-91. Scheftelovitz BВ 29, 69 թրք. tel բառից։ Müller տե՛ս թեռ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 234 թել դնում է հնխ. tenslo-ձևից. հմմտ. սանս. tanti «թել», իռլ. tét «լար», կիմր. tant «թել», լտ. tēlum «թելերը ձգտել, լարել»։ Սր-րանց վրայ կարող ենք աւելացնել յն. ταινία «երիզ, ժապաւէն», τένων «նե-արդ», սանս. tāna-«թել, դերձան», լիթ. tiñklas «ցանց» ևն, որոնք ծագում են հնխ. ten-«լարել, քաշել» պարզական արմատի զանազան աճումներից (տե՛ս

• Walde 771)։ Այսպիսի մի աճում էլ կա-րող ենք համարել հնխ. tenslo. բայց այս բառը պիտի տար հյ. *թիլ և ոչ թել։ Lidén IF 44, 191 հանգլ. ϑelma, հիսլ. ϑǰalmi, իռլ. taim «ցանց», յն. τολύπη «կծիկ»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. թել, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ թէլ, Ասլ. թէ՛լ, Ագլ. Գոր. Զթ. Ղրբ. Մկ. Մրղ, Ոզմ. Տիգ. Տփ. թիլ. բոլորն էլ նշանակում են ընդհանրապէս թել. իսկ Ննխ. միայն «մե-տաղեայ թել»։ Նոր բառեր են թելատել, թե-լատու, թելացու, թելել, թելեցուկ, թելթելիլ, թելիկ, թելխմոր, թելքաշ ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Ճշմարիտ, րտից, տաց

adj. adv.

true, unquestionable, real, certain, sure;
veridical, faithful, upright, frank, sincere;
in truth, truly, indeed, really, in realty, verily;
— իցէ ? is it true ?

• ՆՀԲ վրաց. ճէշմարիտի. արմատը հա-մարում է ճիշդ։ Տէրվ. Նախալ. տե՛ս ճիշդ բառի տակ։ Հիւնք. լտ. jcus) «ի-րաւունք» և պրս. šumārdan «համա-րել» բառերից կազմւած։ Մառ ЗВО 5 (1891), 318 և 11 (1899), 298-300 փոխառութիւն է համարում զնղ. čašma + dīta-«ականատես, աչքով տեսնուած» ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] cašmi-dīt «երևոյթ»։ (Այսպէս նաև M. Kīa-binin MSL 10, 18)։ Müller WZKM 6 (1892), 267 մերժում է այս մեկնու-թիւնը, որովհետև այս պհլ. ձևը պիտի տար հյ. *ճաշմարիտ. միւս կողմից կայ հյ. ճշգրիտ։ Հակառակ է նաև Հիւբշ. 513 և IF Anz. 8, 48՝ սպասելով սոյն պհլ, ձևի դէմ հյ. *ճաշմադիտ. ըստ իրեն հյ. ճշմարիտ կարող է գալ միայն պհլ. čismaδīt ձևից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 157, 219 հյ. ճիշտ+մար «չափ։ բառե-րից է դնում։

• ԳՒՌ.-Սլմ. Տփ. ճշմարիտ, Ալշ. Երև. Մշ. Ջղ. ճշմարիդ, Ակն. Խրբ. ջիշմարիդ, Ասլ. 14-488 ջշմարիդ, ջշմարի*, Պլ. Տիգ. ջշմարիդ (Պլ. միայն «ճշմարիտ Աստուած» երդման մէջ)։

• ՓՈԽ.-Վրաց. ჭემმარიტი ճեշմարիտի «ճշմարիտ, իրաւացի», ჭემმარიტად ճեշ-մարիտադ «իրաւցնէ», ჭემმარიტობა եշմա-րիտոբա կամ ვემმარიტება ճեշմարիտեբա «ճշմարտութիւն», საჭემმარიტი սանեշմա-րիտի, საჭეϑმო սաճեշմո «ճիշտ, ճշմա-րիտ, վաւերական», թուշ. ჭემმარიჯ ճեշ-մարիտ «ճշմարիտ»։ Վրաց. վերջին ձևը են-թադրել է տալիս հյ. *ճիշմ, որ իրօք էլ գտնւում է Ախց. ճշմի «ճշմարիտ, իրաւ» ձևի մէջ (ստուգելի1)


Դոնդող

s.

jelly.

• «թանձր և մածան նիւթ՝ փէլթէի նման» Երզն. խրատ. Կանոն. (գրուած է նաև ղողող, դանղող). նոյն բառերն են դնղող «ե-րերուն, շարժուն» Ոսկ. եփես. 926, դնդեր «կակուղ» ԱԲ, որից՝ դոնդողական (նոր բառ)։

• = Կրկնականն է դող արմատի և բուն նշա-նակում է «դողդղացող»։-Աճ.

• ԳՒՌ.-Մշ. դ'անդ'ախ և Խրբ. դ'ընդ'ըղուց «կակուղ միս». նոյն են նաև ղնդղում Կր. «կակուղ միս», դնդխտալ Խրբ. «երերալ, շար-ժիլ», ղնդղկտալ Վն. «երերալ, շարժիլ (դոն-դողական բաների, գէր դմակի ևն), լուրի ծր-փալ, վէտվէտիլ», դնդեղ, դնղող Վն. «ալիք, կոհակ», դնդեղ Բլ. «կակուղ միս», թերևս նաև դնդխտիլ Եւդ. «ապուշ դառնալ»։-ՆՀԲ ունի նաև ռմկ. դանդող ձևը։


Ընջուղ, ջղոյ

s.

heifer, bullock, calf of a year old.

• , ո հլ. (ՆՀԲ դնում է ու հլ., բայց առանց վկայութեան) «երինջ. մեծ հորթ» Երեմ. լա. 18. Սիր. լը. 27 Սեբեր. գրուած է ընջիպ Վստկ. էջ 194։

• ՆՀԲ արաբ. ընլ «զուարակ», ըճլէթ «երինջ»։ Հիւնք. բառախաղով իրար է կապում եղինջ, երինջ և ընջուղ։ Bugge IF 1. 448 -ուղ մասնիկով՝ երինջ բառից. հմմտ. խարագուլ։

• ԳՒՌ.-Խրբ. ընջուղ «փոքրիկ չկռտած հորթ». սրա սեռականն է ընջղկան Չրս. (տե՛ս Էմին. ազգ. ժող. Բ. 279). Riggs, էջ 29 իբրև ժողովրդական բառ յիշում է ըն-ճուղ «bullock»։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

• (գրուած է նաև կռ, որ անշուշտ թերի գրչութիւն միայն կարելի է համարել) «չում, հոյն պտուղը» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 1535։

• Ամիրտովլաթից առնելով ուղիղ մեկ-նեց ՀԲուս։ Նոյնը Նորայր ՀԱ 1926, էջ 68։

• , որից կռանի ծառ «հացի, frène» Ամիրտ. (ՀԲուս. § 1537). այս ծառից պատ-րաստում էին լաւ նիզակ, ուստի ունինք բիր մի կռանի Ուռհ. տպ. Եմ. էջ 400 (Նորայր ՀԱ 1923, 54)։

• Նորայր (անդ) նոյն է դնում նախոր-դի հետ. բայց տե՛ս տակը գւդ»

• ԳՒՌ.-Մշ. կոնի «փոքր՝ փշալից մի տե-սակ ծառ է, վայրի տանձենու նման, բայց անպտուղ, փայտը պինդ»։

• , որ և կռան բանջար, կռաբանջար. կուաբանջար (անշուշտ ռ և ու տառաձևերի շփոթմամբ) «անստոյդ մի բոյս է» τժշ. ունի միայն ՀԲուս. § 1537. ըստ ոման︎ taraxa-cum, ըստ Յակոբեան, Արևելք 1590, ապր. 27 «dandalian, հինտիպա չիչէյի», ըստ Տի-րացուեան, Contributo § 573 taraxacum officinale Wigg. որ և կոչւում է հյ. գաղ-տիկուր, խպապի, կաթնուկ, բուբու ևն։

• ԳՒՌ.-Գործածական է Ղարաբաղում կռըպէ՛նջmր ձևով։


Քաղցկեղ, ի

s.

cancer, gangrene, mortification, impetigo, moist tetter.

• «կերցաւ, խոլխեցգետնի հի-ւանդութիւնը» Բ. տիմ. բ. 17. Եփր. բ. տիմ. 252 Նառ. «որրիւն» Ղևտ. իա. 20. գրուած է նաև քարցկեղ, քարծկեղ, քաղցրկեղ, ո-րոնց մէջ առաջին ղ ձայնը յառաջացած է երկրորդի տտրանմանութեամբ։-Քարծկեղ ձևն ունի յատկապէս Գադիան. որ և բեե-նում է «կերիոն», այն է յն. ϰηριον «մի տե-ռաև քաղցկեղ»։

• = Բարդուած է քաղց և կեղ բառերից, ճիշտ ինչպէս գւռ. կերցաւ հոմանիշը կամ վրաց. მჭამელი մճամելի «քաղցկեղ» < ჭამა ճամա «ուտել» բայից։

• Քաղցկեղ բառը ուղիղ մեկնեց նախ Վարդան Յունանեան, Ձեռբածութ. 1671, էջ 342, յետոյ ՀՀԲ, Աւետիքեան, Մեկն, թղ. պօղ. Գ. 571, ՆՀԲ. Տէրվ. Altarm. 39 և վերջին անգամ Meillet MSL 18, 251։-Իսկ քարծկեղ, որ ըստ ՆՀԲ է «քաղցկեղ», ՀԲուս. § 628 և § 3170 հա-մարում է «գերիոն բոյսը». տխալ հաս-


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։


Դեղանի

s.

beggars pouch or wallet;
skirt, border.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Եփր. պհ. «Զայրիս և ղորբս կոչեա՛ ի ասւն քո. լցո՛ զդեղանիս նոցա ի փշրանաց սեղանոյ քոյ»։-ՆՀԲ մեկնում է «մախազ մուրողաց և որ ինչ նման է նմին», ՋԲ «մա-խաղ կամ պարկ մուրողաց», ԱԲ «մուրացկա-նի տոպրակ կամ հագուստի ծայր»։-Վերջի-նիս հետ նոյնանում է տեղանի «քղանցք», որ դտնում եմ գաւառական բառերի մի ցանկում՝ Ամէնուն տարեցոյցը, 1909, էջ 323, դժբախ-տաբար առանց տեղը որոշելու։


Պերճ, ից

adj. adv.

illustrious, famous, distinguished, celebrated, renowned;
elegant, magnificent, excellent;
pompous, sumptuous, fine, rich, superb;
proud, haughty, stiff and starched;
— or —ս, proudly, haughtily;
pompously;
— եւ պաճոյճ, richly and magnificently;
—ս խօսել, to speak elegantly.

• , ի հլ. «փառաւոր, շքեղ, զարդա-րուն» Խոր. Ճառընտ. Յհ. կթ. Մադ. որիզ պերճանալ «հպարտանալ, ճոխանալ» ՍԳր. պլերճութիւն Յոբ. դ. 10. ժդ. 12. Բարուք դ. 34. պերճանք Ոսկ. ես. և փիլիպ. պերճա-Սանահն. պերնապատիւ Հայել. էջ 212 (նո-րագիստ բառ). նոր բառեր են պերճախօս, պերճախօսութիւն, պերճափայլ, պերճաշուք ևն։

• ԳԴ պրս. varǰ «արժանապատւաւ-թիւն»։ ՆՀԲ լծ. հյ. բարձր, բերձ, պարծ, պրս. պէրժ, արաբ պէրզ։ Հիւնք. պարծ բառից։ Փառնակ, Անահիտ 1903, 130 եբը բնիկ հայ՝ սանս. bhrag, զնդ. ba-rag «շողալ» ևն բառերի հետ։ Մառ ИАН 1909, էջ 1155 հասկանալով «փայլուն»՝ կցում է սեմ. brq «փայլիլ», վրայ. բրկիալի, պրկիալի, բրճղիալի «փայլուն» բառերին. հայերէնը փոխա-ռեալ է վրացական մի լեզուից։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 կըր-կընում է Հիւնք.։


Նսիր

s.

tribulation, difficulty, labour.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածում է Յհ. իմ. ատ. էջ 15. «Յորմէ ռ։ փոփոխեսցի նախահարցն հաստատեալ սահ-մանք. այս ինքն՝ ոչ տէրունականն աւուր զապաշխարութեանն ի վերայ ածել զնսիր, և ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկա-ցուցանել և փափկացուցանել զաւուրս»։-Ըստ Հին բռ. նշանակում է «գործ», որով-հետև ունի սրանից նսիրել «գործել»։ ՆՀԲ մեկնում է «գործ ծանր, աշխատութիւն», ՋԲ «աշխատութիւն, տառապանք, ծանրութիւն ևամ սուգ», ԱԲ «ծանր աշխատանք կամ մը-թութիւն, տրտմութիւն».

• Ըստ ՆՀԲ «Թուի որպէս պրս. նէսէր, սալէ «ստուեր, հովանի» կամ հյ. նժար, որպէս ծանրութիւն»։-Այվազեան, Ուղ-ղագր. էջ 44 լծ. նսիհ (ինչպէս ունի և Peterm. 260)։


Պատինճան, ի

cf. Պատնջան.

• (որ և պատընջան, պատնի-հան, պատընճան, պատնջան, պատնճան, պանջան, պանճան, պորինճան, վադրեան, վարճան) «մի տեսակ բանջարեղէն, սմբուկ, solanum esculentum, melongena» Մխ. բժշ. 114, 128, Վրդն. թուոց. Բժշ.։

• = Արաբ. [arabic word] oādinǰān, պրս. bātin-gān, bādingān, pādingān, pādinjān, թրք. patlijan, batləjan, քրդ. badinǰan, baǰan, վրաց. badliǰane, արևել. թրք. [arabic word] ba-dingan կամ [arabic word] patingan, մալայ. [arabic word] berinǰāla, հինդի brinjal, նյն, mildzanv. սլտ. merengolus, melangolus, իտալ. melangelo, melanzana, պորտ. albe-rengena, bringella, ֆրանս. aubergine ևն։ Բոյսի ծագումը Հնդկաստանից է, որտեղից անցել է Պարսիկներին, սրանցից արաբնե-ոին և այստեղից էլ ընդհանուր տարածուել է։-Հիւբշ. 274։


*Սալա

s.

basket.

• = Արաբ. [arabic word] ︎ sala «մէջը հաց ևն դնելու կողով» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 248). այս բառը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] sal, արամ. sallā, ասոր. [syriac word] salā, ասուր. sella «կողով». բայց հայերէնը չի կարող գալ ա-սոր. salā ձևից, որովհետև, նախ այս պա-րագային սպասելի էր *սաղայ և երկրորդ՝ որ բառը շատ յետին է։-Արաբերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] sele «կողով»։-Հիւբշ. 276։

• ՆՀԲ բառ ռմկ. սէլէ։ Lag. Armen. Stud. § 1929 եբր. sal և արաբ. sallat։

• ԳՒՌ.-Ախզ. սmլm «տափակ կողով» (նոր փոխառութիւն թուրքերէնից), Ջղ. սալակ «զամբիւղ», Ղրբ. սա՛լակ «հաց փոխադրե-լու յատուկ տափակ մի աման՝ կեղևից գոր-ծած. 2. ճիւղերից հիւսուած դուռ այգինե» րի», որից սալակաւոր Շշ. «գլխարկաւոր, քաղաքացի» (ծաղրական բառ)


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

• «ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։

• = Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 45, յն. ἀπφωϑ ձևից։


Ճոկան, ի

s.

crook;
crosier;
loaded stick or cudgel.

• = Պրս. [arabic word] cogān, čavgān «է փայտ ինչ կեռածայր, որով յասպարիզի գնտակ խաղան կարի ձիավարժք և զինաշարժք. դարձեալ զինչ և իցէ ցուպ կեռածայր, յո-րոց է և այն որով հարկանեն զթմբուկ»։ Ի-րանեան հնագոյն ձևն է պհլ. copgān, որից չի կարող գալ հյ. ճոկան։ Մեր բառի մայրն է պրս. čōgān (կամ մանաւանդ *čω-kān?) ձևը։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. ❇ atšolgan, արաբ. [arabic word] sauljan (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417), ǰoklān, [arabic word] ǰaukan, օրռ. [arabic word] čugān «գնդամուղի գաւազան», ռուման. čojan «գաւազան», նյն. τζυϰάνιον «մականախաղ», վրաց. ჩოვანი չոգանի «отбойникъ» (Horn § 449)։

• Ուղիղ մեկնեց նախ Նորայր, Բառ. ֆրանս. (mail բառի տակ), որ կցում է պրս. չէվկեան բառին։-Սրմագաշեան, Արմէն. սում. ciocan «մուրճ» բառի հետ (այս բառի ընկերները տե՛ս Bernekēr 135, որ հանում է թթր. cak-mak «զարնել» բայից)։ Մառ, leксть KII, էջ 40 վրաց. ճակունի ձևի հետ, որ չունի Չուբինով 1701։

• ԳՒՌ.-Երև. ճօկան, Ալշ. Մշ. ճօգան (ու-նին նաև Բլ. Բբ. Ապ. Խրբ.). «հովուի կեռ գա-ւազան. 2. փայտէ գաւազան, որով ջիրիդ խաղալու ժամանակ ձիաւորը գետնից գըն-դակն է վերցնում»։-Rivola, Բառ. հայ. 2 էջ 195 ճոկան ձևի հետ դնում է նաև կոճան «հովուի գաւազան» (հմմտ. վերը ճոկանոտն կամ կոճանոտն)։-Այս արմատից է ճոկնիլ Բլ. «կտուրի գերանը ծանրութիւնից մէջտե-ղից ծռուիլ, փոր տալ»։


Ձու, ոց

s.

egg;
— լողակաց, eggs, spawn, roe;
—ի միջուկ, դեղնուց —ոյ, yolk of an egg;
սպիտակուց —ոյ, white of an egg;
— բոյնկալ, nest egg;
— վաղահաս, rath -;
— հնացեալ, stale -;
— անծնունդ, փուտ, addled, rotten -;
խեճեպ —ոյ, egg-shell;
միզն —ոյ, the membrane of an -;
թերխորով —, boiled eggs;
պինդ —, hard -;
— ի տապակի, poached eggs;
fried-s;
— ածել, արկանել, ծրդել, to lay eggs;
ի —ս նստել, տածել զ—ս, to hatch, to sit on, to brood on.

• Այս գաղափարն արտայայտելու հա-մար՝ գրեթէ բոլոր հնդևրոպական լեզու-ներում գտնում ենք մի և ընդհանուր ձև. հմմտ. յատ. ovum. յն. ὥιον, ὅον ὥβεα հսլ. aje, ajice., ռուս. яицó, սերբ. լեհ. jaje, չեխ. vejce, հիսլ. cgg, հբգ. ei. անգսք. aēg, պրս. xaya, քրդ. xek, զազա xāk, օսս. aik՝ «ձու, հաւկիթ» (Pokorny 1, 22, Berneker 26. Traut-mann 202, Boisacq 1082, Walde 550)։ Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. *ōulom, որ գերմանական ճիւղում դար-ձել է *ōyom, իրանեանում *āya-ևն։ Böttich. Arica 54 և յետոյ Müller SW-AW 66, 273 սրանց են կցում նաև հյ. ձու։ Հիւբշ. Arm. Stud. էջ 40 և Arm. Gram. 471 չի ընդունում, որովհետև հայերէնի մէջ նախաձայն ձ մնում է առանց բացատրութեան։ Bugge KZ 32, 16 ենթադրում է՝ որ ձու նախապէս *ձուու ձևն ունէր. այս բառը բարդուած է *ձու «ձուկ»+*ու «ձու» բառերից. այս-պէսով ձու նշանակում է բուն «ձկան հաւկիթ» (հմմտ. գւռ. հաւկիթ, որ բուն նշանակում է «հաւի ձու» և յետոյ վե-րածուած է ընդհանուրի) և արմատը լի-

• նում է *ու<հնխ. ōvōm կամ ōivom։ Հիւբշ. այս մեկնութիւնն էլ չի ընդու-նում։ Հիւնք. էջ 5 ցուլ բառից, էջ 277 ցաւ բառից։ Patrubány SA 1, 211 հնխ. g'hu «ձուլել» արմատից, իսկ ՀԱ 1906, 23 ձև բառի այլակերպութիւնն է համա-րում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 116 նո-րից է կցում հնխ. olo ձևին, ենթադրե-լով որ ōlo համանմանութեամբ դարձել է lōlo, որից էլ ձու։ Հայերէնի հետ կապ ունի՞ արդեօք վրաց. ժუ ձու «անա-սունների էգը». օր. ձու ձաղլի «էգ շուն»։

• ԳՒՌ.-Տփ. ձու, Երև. Ջղ. ձ'ու, Ոզմ. ն'օւ կամ նաև խավիծօ (<հաւի ձու), Ագլ. ձիւ և ձիւվ, Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ծիւ, Գոր. Ղրբ. ծիու, իսկ Ալշ. Ասլ. Մշ. Պլ. Սչ. ևն առհասա-րակ գործածում են հաւկիթ բառը. ձու ձևը պահուած է ձուածեղ բառի մէջ, որի զանա-զան ձևերն են՝ մհյ. ձուազեղ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. omelette), Մշ. ձ'վաձեղ, Պլ. ձվաձէղ, Ասլ. ձվաձէ՝ղ, Ննխ. ձվաձյէղ, Երև. Սեբ. ձ'վաձէղ, Ախց. ձ'վածէղ, Մրղ. ծիվա-ծէղ, Սչ. ցեվաձեղ, Տփ. ձվաձիղ, Հճ. ձ'վա-զեղ, Սլմ. Վն. ծվազեղ։ Նոր բառեր են ձուան, ձուապան, ձուատեղ, ձուահոտ, ձուախեղդ, ձուի, ձուիկ, ձուոտ, ձվջուր, ձուիկնալ, ձուե-րես, ձուացախ, ձուագող, ձուախաշու։-Հե-տաքրքրական է Ջղ. ծապատակ՝ որ շրջուած է *ձուտապակ ձևից։


*Կոպիտ

cf. Կոշտ.

• «կոշտ, անհարթ, բիրտ». գործա-ծական է միջին հայերէնում, արդի գրակա-նում և գաւառականներում. այսպէս՝ Ան-սիզք 15, Մեծոփ. յիշ. էջ 85, Ադամ. 122 Չքր. սարկ. Գ. 41, Տաթև. հարց. էջ 722. որից կոպտաձև Վրդն. պտմ. կոպտանալ, կոպտութիւն (նոր բառեր). հնից ունինք կոպ-տարանձն Խոր. բ. 7, որի մէջ -ար կարող է մասնիկ լինել, եթէ արդիւնք չէ սխալ գըր-չութեան. (հին տպ. ունի սրա տեղ կոպտա-տարազ)։

• Տe Պագիլ, Աւետաբեր 1914, էջ 135 կոպտար-անձն հանում է պրս. kaftar «հրեշ» բառից. (բայց սա մեր քաւթար բառն է

• ԳՒՌ.-Սլմ. կոպիտ, Ախց. Երև. Տփ. կօ-պիտ, Ալշ. Մշ. կօբիդ, Սեբ. Սչ. Տիգ. գօ-բիդ, Ասլ. գէօբիդ, գէօբի՝, Ագլ. ք'էօ՛բիթ, Ոզմ. կուպէտ, թրքախօս հայերից էլ Ատն-գօբիդ «կոշտ, բիրտ»։

• որի ռամկական ձևն էլ ունի Kiggs, էջ 57 խուպաթ «rustic, clownish, ռամկական անոպայ» (իբրև թրք. բառ). չունի Будa-говъ.-վրաց. კოἐიტი կոպիտի կամ ჭოუიტი քոփիտի «կոպիտ շինուած, սև աշխատան-քը», გაკობიტება գակոպիտեբա, გაკოფიტება գաքոփիտեբա «անհարթ կոպիտ ձևով շինել»։


Կոկորդիղոս, աց

cf. Կոկորդիլոս.

• , ի հլ. «նհանգ, տիտեռն» Եւս. քր. որ և կոկորդիլոս Վեցօր. 138, Փիլ. Խոր. աշխ. Լմբ. իմ. սղ. կոկորդիլ Խոր. աշխ. կոկորդեղոս Վրք. հց. Ա. 29. Յայսմ. կրոկոդիլոս Մահ Երեմ. Լմբ. իմ. կռոկոդիլոս Նիւս. բն. կրոկոտիղոս Նոնն. 13. կոկորդելոս, կրոկոդիղոս Յհ. իմ. պապ. Բար. 169. կորկոդիս Բար. 169. կրոկորդիլոս Վրդն. ել. որոնցից ճշտագոյնն է կրոկոդիղոս. արդի գրականի մէջ ընդունուած է կոկորդի-լոս։-Ըստ Գադիան. և Վստկ. նշանակում է նաև «մեծ մողէս», իբր յն. ϰροϰοδειλ γερσαῖος, Նոնն. 20 ցամաքային կոկորդի.. ղոս «մողէս», որի համեմատ էլ Տաթև. հրց. 511 «Մողէզն և կոկորդիլոսն՝ որ քարթոշ ասեն»։

• -άն. κϰόδλο-որ և ϰσοϰὸδειλος, ϰοϰόο-δειλος, ϰορϰόδιλος, ϰρεϰνδειλος ևն. նշանա-կում է «մողէս» և յատկապէս «Նեղոսի մեծ մողէսը, որ է կոկորդիլոս». ըստ սմանց ծագում է *ϰροϰόδειρος ձևից (ϰρόϰος «քրքում» և δερω «մաշկել») և բուն նշանակում է «դեղնամորթ» (Bailly, Dict. gr-fr. 1910, էջ 113877). բայց ճշտագոյնն էլ *ϰουϰό-δ. ιλος «քարերի որդ» (կազմուած ϰρόϰη «խիճ»+ δρīλος «որդ» բառերից), ըստ որում մողէսը սիրում է տաքանալ յիռև քարերի վրայ։ Նման կազմութիւն ունի նաև սանս. krkalāsa-«մողէս», carkara-«խիճ»+ ás-e «նստել» բառերից (Boisaq 520)։ Յոյն բառը փոխառութեամբ տարա-ծուած է շատ լեզուների մէջ. ինչ. լտ. cro гodilus, ֆրանս. crocodile, իտալ. coccodril-le, մբգ. kokodrille, գերմ. Krokodil, հսլ. korkodilü, ասոր. ❇ qordilos, վրաց. յორკოტილო կորկողիլո, ❇რკოφი-ნოხ կորկոդինոս «կոկորղիլոս» ևն։-Հիւբշ. 538։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

• «ուտելիք, կերակուր» Սիր. լ. 25, լգ. 25. Եւագր. որից բտել «սնուցանել, պա-րարել» Եփր. վաշխ. Ոսկիփ. Վրդն. առ. 76. բտկան «լաւ սնուած, պարարտ» Վրդն. սղ. էջ 487. բտոց «սնուցում» Վրդ. առ. 23. խո-տաբուտ Բ. մակ. ե. 27. Եղիշ. Յհ. կթ. խըս-տաբուտ Եփր. պհ. խոզաբուտ Եփր. պհ. ըն-դաբուտ Բուզ. գրուած բութ «սնուցում» Վրդն. առ. 21. բութել «պարարտացնել (մորթելու համար)» Վրդ. առ. 21։

• = Բոյծ արմատի երկրորդ ձևն է և նրա հետ միասին ծագում է հնխ. bhug արմա-տից. հայերէնի մէջ ծ-տ ձայնափոխութեան համար հմմտ. արտ <*արծ է տալիս նաև թէ ինչպէս ու և ոյ կարող են իրար փոխա-րինել։

• ՆՀԲ լծ. ուտ, խոտ, բուծ կամ բոյծ։ Տէրվ. Նախալ. 97 սանս. bhuǰ, լատ. fungor և հյ. բուծանել բառերի հևտ հնխ. bhug արմատից։ Muller, Arm. VI յն. φυτόν «տունկ» բառի հետ։ Հիւնք. բուծանել բայից։

• «պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.

• = Ասոր. [syriac word] bud «եկեղեցական տե-սուչ», որ նոյնպէս մեր բառի նման իբրև յա-տուկ անուն էլ գործածուած է. այսպէս էր ոչւում Գալիլակ և Դիմնակ առակաց գրոց ասորի թարգմանիչր։

• Բաստամեան, Մխ. դտ. 141 դնում է պարետ բառից, Brockelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 94 պերետուտ բառից սղուած է համարում։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Տաշեան, Վարդապետութիւն Առաքելոց, Վիեննա 1896, էջ 53։-Karst, Դատստն. Il. էջ 52=յն. βουτιστης «immersor» (իբր մը-կըրտող). բայց այս բառը չունին ո՛չ Bailly և ոչ Sophocles։

• «լիրբ կամ աներկիւղ». ունի միայն Բր. երեմ. էջ 58։


Ծոր, ոյ

s. bot.

dropping, trickling;
barberry;
new-mown hay.

• «կոծոխուր, berberis vulgaris L» (Տիրացուեան, Contrib. § 198, Seidel Մխ. հեր. § 138) Բժշ. Գաղիան. Մխ. բժշ. 122, որից ծորենի «նոյն պտուզի թուփը» Բժշ. Վստկ. 208. Գաղիան. որ և ծորի «կոծո-խուր» Բժշ.-(ուրիշ է ծորենի «կուենի» Գա-ղիան. որ պէտք է դնել յաջորդ ծոր արմա-տից իբր «խէժ ծորեցնող»)։

• ԳՒՌ.-Սեբ. ձէօր, Բբ. ձօրáօր։

• ՓՈԽ.-Վրաց. მწორო մծորո «սին պտու-որ», წორო ծորո «մի տեսակ ծառ է»։

• ՆՀԲ լծ. ջուր, սոր, թոր։ Peterm. 62 ւծ. սորիլ, թորիլ։ Pictet 1, 134 սանս. dardara և հյ. ձոր բառերին է կցում ծործոր։ Տէրվ. Նախալ. 78 սանս. gal «ծորիլ, սորիլ», jala «ջուր», գերմ. Ouelle «աղբիւր», յն. βάλλω «արկա-նել» և հյ. ծոր, ծորել, ծործոր հանում է հնխ. gar «ծորիլ» արմատից։ Justi, Dict. Kurde 129 հյ. ծորակ բառին է կցում քրդ. [arabic word] čerik «ծորակ, ճա-խարակ» (իմա՛ հյ. ճռիկ)։ Հիւնք. թո-րել կամ սոր բառերից։ Դ. Սարգսեան, Բիւր. 1898, 484 դնում է որ ձևով մի արմատ, որից հանում է խոր, հոր, ո-րոգայթ, ձոր, ծործոր։ Scheftelowitz BВ 28, 296 սանս. jrayati «գնալ, շտա-

• պել», զնդ. zrayo և հպրս. daraya «ծով»։ Patrubány ՀԱ 1910, 118 հնխ. ago «բերել» արմատից։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sur «անձրևել», 420 թթր. sub, suv, su «ջուր», իսև 425 ծորիլ=թթր. ter «քրտինք, թացու-թիւն», ծործոր=թթր. terin «խոր», tere, dere «ձոր»։ Մառ, O полож. aбх. էջ 38-39 հյ. ջուր, ձոր, չերք. աձը «ջուր», վրաց. ծղալի «ջուր» բառերի պհլ. surak, պրս. [arabic word] sūrāx «ծակ» բառերից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 90 յն. γόργυρα «ստորեր-կըրեայ բանտ», γοργύρα «ջրի փող--ոակ»։

• ԳՒՌ.-Ղրբ. ծօ՛րէլ, Ալշ. Ախց. Մշ. Սլմ. ծօրալ, Ննխ. ձօրալ, Մկ. ծուոալ, Շմ. ծէօ-րիլ, Զթ. ձիւյիլ, ձիւրիլ.-Երև. Ղրբ. δοι «մեղրից կաթած ու երկարած թելը», Ախց. ծօր մէրղ «պարզ մաքուր մեղր».-նոր ձևեր են ծոր անել, ծոր գցել, ծոր ընկնել, ծոr կապել, ծոր տալ, ծորել «խօսքի ծայրը եր-կարելով արտասանել», ծորեցնել Հմշ. «զը-տել, մաքրել», ծորթփել «հունձը փռել՝ որ չորանայ», ծորան «յստակ (ջուր)», ծո-րորդ, ծորւոր «չորացնելու համար հունձքը փռող մշակ», ծործորոտ Ղրբ. «դարուփռս տեղ», ծորուցք «հունձը փռելով չորացնելը»։


Աբբանա

s.

Bamah, high place.

• «բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։

• = եբր. բնագրի [hebrew word] ha-bāmā, «բար-ձունո» ռառն է, որ յն. տառադարձուած է αβομα, այլ ձեռ. αββανα, որից էլ տառառ դարձուած է հայերէն ձևը։-Աճ.

• Բառ. երեմ. մեկնում է «քար՝ որոյ երկիր պագանէին, կռոց տուն, բաղանիք, ւուացման տեղ»։ Առաջին իմաստով ան-շուշտ հասկանում է եբր. [hebrew word] eben, արամ. [hebrew word] abna, ասոր. [syriac word] abnā «ժայռ, քար», որ սակայն բնագրում չը-կայ։ Նորերից բառս գիտե միայն ԱԲ՝ իբր եբրայեցերէն։


Կորնգան

s. bot.

s. bot. origan.

• (կամ նաև գրուած կորնկան) «առւոյտի նման մի խոտ է. onobrychis sa։ tiva=ֆրանս. sainfoin (ըստ Արթինեան, Տունկերը, էջ 8), melilotus officinalis Lam (ըստ Նորայր, որ և յիշում է Տիրացուեան, Contributo § 235)» Մխ. առակ. Նար. տաղ. 473, 474. որից իշկորնկան «hedysarum o-nobrvchis կամ isopyrum, իսկ ըստ Տիրա-ցուեան, Contributo § 417՝ origanum vul-gare L» Բժշ։

• ՆՀԲ կարծում է նաև որ թերևս ուղ-ղականը լինի *կորինկ, որից սեռ. կո-րընկան. (այս կասկածը փարատում են գաւառական ձևերը). համեմատում է յն. ορίγανον «զուիրակ» բառի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մշ. կօրընգան, Վն. կո-րընգ'mն, Մկ. կօրընգ'mն, Ոզմ. կօրընգ'mն գուռընգ'mն, Ագլ. կրռընգուն, Ջղ. կո-րընգալ, Սլմ. ղօռընգ'ա (ըստ Ա. Աթա-յեան, Սալմաստ, էջ 19). վերջին ռնգա-կանից զուրկ կորնկա ձևն ունի և Կր. Ախց. կորընգա, որից


Պանդոյր

adj.

hare-brained, stupid, silly, foolish.

• «անմիտ, տխմար, ապուշ» Ոսև. մ. բ. 23. Հին բռ. որից պանդուրութիւն Ոսկ. փիլիպ. 406 (չունի ՆՀԲ). ենթադրելի է նաև պանդորր ձևը, որից կազմուած է պանդոր-րութիւն Սիր. իբ. 16. երկու ձևերի փոխանա-կութեան համար հմմտ. անդոյր և անռորր.

• Հիւնք. հանում է անդորր բառից։

• ՓՈԽ.-Հալերէնի՞ց է փոխառեալ, թէ պա-տահաևան նմանութիւն ունի լազ. bunduri «ծոյլ, դատարկապորտ» (Աճառ. Արարատ 1911, 417)։


Քայռ, ից

cf. Քայռամանեակ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «պարանոցին կախելու մանե-ակ» Յուդթ. ժ. 4. Նար. լգ. էջ 84. գրուած նաև քեառ Ոսկ. եփես. 894, պիտի լինէր նաև *քառ ձևը, որոնցից քայռամանեակ «մանեակ պարանոցի» Ոսկ. եբր. 554, 556, քառամանեակ Եզեկ. ժզ. 11, Երգ. դ. 9 Ովս. բ. 13, Ոսկ. եբր. 554, քեռեմենակ Ոսկ. եբր. (սխալ է քառապերճութիւն Նար. լգ. 84, որ նշանակում է ՆՀԲ. տպագրեալը ունի քայռս պերճութեան)։

• Լծ. նար. լգ. քառ «չորս» բառից կար-ծելով՝ մեկնում է «քառամանեակն վզանոց չորեքկուսի»։ Նոյնպէս է Գէորգ դպիր, որ Բառ. երեմ. յաւել. 563 մեկ-նում է «զի է ի չորից նիւթոց, այսինքն առևև. արծաթ, ակն, մարգարիտ»։ Տէրվ. Altarm։ 71 հաւանաբար ազսա-կան է հինդուստ. օ [arabic word] kere «ապարան-ջան» բառին։ Հիւնք. գոհար բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 122 յն. σειρὰ́ «պարան, լար, կապ», լիթ. tveriu «պատել, շրջապատել» ևն ռարռերի հետ։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ՆՀԲ «որպէս թէ ունող զեռ կամ զայ-րուք զաւ»։ Տէրվիշ. Altarm. 72 սանս.

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ


Մառ

s.

fog;
cf. Մառն.

• «ժողովումն», որից մանրասէր «ժո-ղովասէր». ունի միայն Բառ. երեմ. էջ 204 և 205. երկու ձևերից մին վրիպակ է։

• «խոշ». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 205. ի՛նչ լինելը յայտնի չէ։

• «գինու կամ քացախի փառը». ու-նի միայն Վստկ. 108։ Գաւառականների մէջ գտնում ենք մար ձևով, այսպէս՝ Այն. Զն. Պլ. Մն. Ննխ. Ղրբ. և Խրբ. (վերջինը մար և բայր<պայր? ձևերով)։

• = Հյ. մայր «մայրիկ» բառն է, որ ստացել է այս նշանակութիւնը, ճիշտ ինչպէս որ անգլ. mother, գերմ. mutter, essigmutter. ֆրանս. mère de vinaigre, հոլլ. aziǰnmoer (բոլորն էլ «մայր» նշանակութեամբ») դար-ձել են «քացախի մար» (Kluge 341)։-Աճ.

• ՆՀԲ մեացնում է մառն բառի հետ։


Մանրագոր, աց

s.

mandrake, mandragorous.

• , ի-ա հլ. «մի տեսակ թըմ-րեցուցիչ բոյս. լտ. atropa mandragora» Ծն. լ. 14-16, Երգ. է. 13, Ագաթ. Վեցօր. 88, 89. Եզն. -այս բառը Լծ. նար. կէ. մեկնում է. «Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայրն ունին, որպէս մասուրն և սինձն. Եւ դարձեալ՝ ազգ մի խնձոր կայ վա-ղահաս, մանրագոր ասի, կարմիր է և անաւ-շահոտ». (վերջինը ՆՀԲ համարում է «ափի-ոն, խաշխաշ»). իբր Մոկաց նահանգի պը, տուղ է յիշում Խոր. աշխ. 608։

• = Յն. μανδραγόρας «մանրագոր», որից փոխառեալ են նաև ասոր. (əλι ❇ mandragorōn, լտ. mandragoras, իտալ. mandragola ևն։ Հայերէնի մէջ յն. ν հյ. նր՝ ճիշտ ինչպէս սանտր>գւռ. սանր։ -Հիւբշ. 363։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Նոյնը նաև Peterm. 57։ Բառիս մասին հմմտ. նաև Lag. Ges. Abhd. 67։ Յոյն բառի ծա-գումը անծանօթ է՝ ըստ Boisacq 607։


Շաղինտր

s. bot.

s. bot. bastard parsley or fool's parsley.

• «անուտելի մի բանջար է». Վրդն. ծն.։

• ՀԲուս. § 2262 կարդալով շաղինգղ՝ նոյն է կարծում իշաշինգղ «իշկոյ վա-րունգ կամ վայրի վարունգ» բառի հետ-


Նօթի, թւոյ

adj.

fasting, hungry, famished, starved.

• (-թւոյ, -թեաց) «անօթի, քաղցած, սոված» ՍԳր. որից նօթութիւն Եւագր. Նիւս. բն. ասւում է նաև անօթի Ոսկ. ա. թես. թ. Վրք. հց. Ճառընտ. որից անօթութիւն Ճա-ռընտ. անօթեց, ի յանօթեց, անօթուց «անո-թի փորանց, քաղցած փորով» Վստկ. Մխ. Բժշ. բուն արմատն է նօթ, որից -ի մասնի-կով՝ նօթի. հմմտ. բարի։

• ՆՀԲ յիշում է պրս. naštā «անօթի, քաղցած»։ Հիւնք. հիւանդ բառից։ Bug. ge, Btrg. 22 իբր բնիկ հայ՝ կցելով յն, νήφω (νάφω) «ժուժկալել, մանաւանդ ի գինւոյ», νήπτης, νγπτιϰός «ժուժկալ», »ηνις «ժուժկալութիւն» բառերին՝ հանում

է հնխ. naphtio-ձևից։ Հիւբշ. 479 անա-պահով է համարում այս մեկնութիւնը, որովհետև կարող է լինել՝ որ յն. νήφω կապ ունենայ գերմ. nüchtern «անօ-թուց» բառի հետ և երկուսը միասին ծագին հնխ. nag2hō ձևից։ Իրօք էլ Pe-dersen, Հյ. դր. լեզ. 28 երեք ձևերը իրար է միացնում, որ կրկնում է նաև Boisaq 670։ Բայց Kluge 352 ցոյց է տալիս, որ գերմ. nüchtern<հբգ. nuohturn ծա-գում է լտ. nocturnus «գիշերային» բա-ռից։ Ըստ այսմ Pokorny 2, 317 պա-հում է միայն յն. νήφω =հյ. նօթի, որոնջ դնում է հնխ. nāg2h-(nābh-?) արմա-տի տակ։

• ԳՒՌ.-Ղրբ. նօ՛թըէ, Ախց. Երև. Խրբ. Կր. Շմ. Սեբ. Տփ. անօթի, Վն. անօթի, անութի, Հճ. Պլ. Ռ. անութի, Մրղ. անօթը՛, Գոր. ընօ՛-թի, Սվեդ. mնօթա, Հմշ. օնօթի, օնէթի, Մկ. mնութը, Ասլ. էնէօթի, Ալշ. Մշ. անօտի, Զթ. անըթը՝։ Նոր բառեր են անօթենալ, անօթեց-նել, անօթիմեռ, անօթիփորանց, անօթու, ա-նօթանց։


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

• , ի-ա հլ. «գեղեցիկ մի թըռ-չուն է. լտ. pavo, տճկ. թավուս» Գ. թագ. ժ. 22. բ. մնաց. թ. 21. Եզն. Վեցօր. 163. Փիլ. Պիտ. որ և գրուած սիրամարք Վրդ. առկ. 35 որից սիրամարգաշատ Խոր. բ. 81։

• = Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։

• Ինճեճեան. Հնախ. Գ. 21 և ՆՀԲ. սիրող մարգաց։ Lag. Urgesch. 778, Ges. Abhd. 227, 39, Beitr. bktr. Lex. 65 տալիս է վերի մեկնութիւնը։ Müller SWAW 64, 453 մերժելով այս՝ դնում է հյ. սէր+մարգ=պրս. [arabic word] murγ «թըռ-չուն», իբր «սիրելի թռչուն»։ Պատկ Խոր. աշխ. 84 պրս. ❇ ︎ [arabic word] murγ-l-sīn «չինական հաւ»։ Հիւբշ. 237 ծա-նօթ չլինելով գաւառական ձևերին և նը-շանակութեան, մերժում է վերի մեկ-նութիւնը. բառի վերջի մասը միայն հաւանական է համարում կցել լոր-ա-մարգի բառի երկրորդ մասին։ Մաս ИАН 1918, էջ 2086 սիր-համարում է վրաց. სირ սիր «թռչուն, ճնճղուկ», որիցსირ-აკლემ սիր-աքլեմ «ջայլամ»։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• , ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։

• = Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Տատրակ, աց

s. bot.

turtle-dove;
ձագ —ի, young -;
— վուվուս արձակէ —, the coos;
eryngo, sea-holly.

• = Սրա հետ նոյն են մի խումբ նոյնաձայն բառեր. ինչ. սանս. [other alphabet] tittiri, պրս. [arabic word] taδarv, քրդ. tiwīrk, յն. τέταρος, τατύρας, τετράων, τέτρας, τετρϰδων, τέτρις, լտ. turtur, իտալ. tortora, ֆրանս. tourterel-le, հիսլ. ϑiδurr, դան. tiur, հսլ. tetrčvi, tet-rja, ռուս. тeтиря, լիթ. tetervas, tetirvá, tē, tervinas, լեթթ. teteris, հպրուս. tatarwis, որոնք նշանակում են զանազան թռչուններ, ինչ. «մի տեսակ կաքաւ, փասիան, ցախաք. լոր, խայտահաւ, նաև տատրակ». վերջին նը-շանակութիւնն ունի լատինական խումբը, հմմտ. նաև լտ. tetrinnio, tetrissito «բադի ձայնը», յն. τέτραζω «կչկչալ» (Pokorny 1, 718, Walde 777, 800, Trautmann 320, Bo-isacq 962)։ Սրանց նախաձևը դրւում է հնխ. teter-, tetr-, իբրև կրկնաւոր բնաձայն ռառ։ Հայերէնը չի կարող բնիկ լինել, նախաձայն տ-ի պատճառաւ։ (Սպասելի էր teter->*թե-թեր, tetr->*թեւր)։ Լաւագոյն է կցել մարա-ևան τατύοας ձևին, ըր աւանդում է Athenaeus 9, 387, որից փոխառութեամբ բառը դար-ձել է նախ *տատուրակ՝ իրանեաններին յա-տուկ -ակ. մասնիկով և յետոյ միջին ու-ի անկումով էլ՝ տատրակ։ Յն. τετρας, τέτραϰος ձևի դէմ ունինք գւռ. տետրակ, որ նըյն-պէս փոխառեալ է մարական համապատաս-խան ձևից, թէև գրաբարի մէջ չէ աւան-դուած։-Հիւբշ. 395։

• ՆՀԲ յիշում է յն. τρυγών, լտ. turtur, եբր. դօր ձևերը։ Lag. Ges. Abhd. 22։ Athenaeus-ի աւանդած τετrας ձևի հետ։ Justi, Kurd. Gram. 84 վերի ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 173 իբր բնիկ հայ հնխ. tatara-բառից։ Bugge, Beitr. 33 և KZ 32, 70 նոյնպէս համարում է բնիկ և դնում է *tetrak նախաձևից։ Justi, Dict. Kurde 102 քրդ. tiwirk բառի դէմ։

• Հիսնք. Դիտէ դիւցազնուհու անունից։ Pe-dersen KZ 39, 374 դէմ է խօսում Bug-ge-ի, որին պաշտպանում է Pokorny 1, 718, ասելով թէ տ փխ. թ կարող էր յառաջանալ նոր կազմութեամը։

• ԳՒՌ.-Մկ. տատրակ, Մշ. տադրագ, Երև. ռատարաև. Գոր. Ղրբ. Շմ. տէտրակ, Զթ. դադույօգ, դադուրոգ, Սվեդ. դmդը*գmգ։ Ասլ. դադըրդիգ (<տատրտիկ<տատրկիկ)։


Զառիկ, ռկի

s.

arsenic;
*tinsel;
— կարմրագոյն, realgar, red arsenic, orpiment;
— ոսւեգոյն, orpiment.

• «մկնդեղ, arsenicum» Խոր. աշխ. 608. Գաղիան. Ոսկիփ. Վրթ. քերթ. գրուած է զառինայ Բառ. երեմ. էջ 98։

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] zarni, [arabic word] zarna, որից փոխառեալ են ասոր. [arabic word] zarnīka (Brockelmann, 99բ), արաբ. [arabic word] zarnīq, [arabic word] zarnīx, թրք. [arabic word] ︎ zərnəq, աղաւ. zərnəx, չաղաթ. [arabic word] zirnek, քրդ. [arabic word] zernik ևն, բոլորն էլ «մկնդեղ» նշանակութեամբ։ Իրանեանից է փոխառեալ նաև յն. ἀρσενιϰόν, որ արդէն Արիստոտել յիշում է և որ ժողովրդական ոս-տուգաբանութեամբ մօտեցրած է αρσενιϰός կամ άρρενιϰός «արու, արական» բառին (տե՛ս Schrader, Reallexicon, Հիւբշ. IF, le. 457 և Boisacq, 83). յունարէնից էլ փո-խառեալ են լտ. arsenicum, ֆրանս. arsénic ևն։ Փոխառեալ բառերը երևան են հանում միջին պրս. *zarnīk ձևը, որի աւելի հինն էր հպրս. *zarniya-, կազմուած zar-«դեղին» արմատից. հմմտ. զնդ. zaranya-«ոսկի. ոս-կեայ», zairi-«դեղին, ոսկեգոյն», պրս. zar, zarr «ոսկի», zarrīn «ոսկեղէն». որով զառիկ բուն նշանակում է «ոսկեգոյն դեղին»։ Հայե-րէն բառը ծագած է երկրորդական *zarrik ձևից, որ յառաջացած է անշուշտ պրս. *zar-nik-իզ, n բաղաձայնը նախորդ r-ի հետ նոյ-նացնելով։-Հիւբշ. 149։


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

• , ի հլ. (որ և ուխ) «առատ հոսող ջուր, հեղեղ, հեղեղատ» ՍԳր. Եփր. աւետ. որից ուղխաջուր Ա. մկ. ժէ. 37. ուղխել Պիտ. Բրս. ծն. ուղխացան Ագաթ. ուղխինահոս նար. տաղ. ևն։

• -Թւում է թէ փոխառեալ է հիւս. Կով-կասեան լեզուներից. հմմտ. կայ. ակ. խիւր. ուրխու «ծով», վար. կուբ. ուխու «ծով», ուտ. ox, ux, uxk «գետ», կուբ. ox «գետ»։-Աճ.

• ՓՈԽ.-Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.

• ԳՒՌ.-Ղրբ. հղօք (Ջրաբերդում՝ հղօկ) «քիլ, բթամատից մինչև ճկոյթն եղած բաց-ուածքը».-Բառ. երեմ. էջ 257 ուղուկ բա-ռո բացատրում է «թիզ կամ ղուկ», որիո երևում է որ 1698 թուին ղուկ՝ կենդանի ժո-ղովրդական ձև էր։


Դիդրաքմայ, ից

s.

didrachm, piece of money;
cf. Երկդրամեան.

• (սեռ. ի) «երկդրամեան» ՍԳր. Եւս. քր. Շիր. Երզն. մտթ. 376. գրուած է դիդրաքմեան Պրպմ. 330 (ըստ Մանան-դեան, Տեղեկագիր ինստիտուտի, 1, 11 Շի-րակացու ժամանակ դիդրաքման հաւասար էր արդի 25 կոպէկին)։

• = Յն. δίδραμα, որ յոգնակին է δίδραχμον «երկդրամեան» բառի. այս էլ կազմուած է δίς «երկիցս» և δραχμή «դրամ» բառերից. ւոյնից է փոխառեալ նաև լտ. didrachma, didrachmum։ -Հիւբշ. 346։


Խստոր, ոյ, ի

s.

garlic.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.

• ՆՀԲ թուի միացնել յն. բառին։ Հիւն» դնում է յունարէնից փոխառեալ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 123։

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. խստօր, սխտօր, Ասլ. խսդէօ՝ր, սխդէօ՝ր, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սխտոր, Ախց. Երև. Կր. Շմ. սխտօր, Ննխ. սխտօր, սուխտօր, Խրբ. Պլ. Ռ. սխդօր, Սչ. սխ'դօր, Տիգ. սխթուր, Մկ. սղտուր, Ոզմ. սղտօւր, Հմշ. Սեբ. սխդէօր, Մրղ. սուխտիր, Զթ. սէօխդիւյ, սէօխդիւր, Ագլ. Տփ. սխտուր։ Նոր բառեր են սխտորաթեր, սխտորահոտ, սխտորաման, սխտորել, սխտորթակի, սըխ-տորգուշ, սխտորճեզ, սխտորջուր, սխտորուկ, սխտործեծ։


Քարադր, ի

s. zool.

s. zool. plover, pluvialis, lapwing;
or jaundice-bird, icterus, galbula.

• «բուի տեսակից մի թռչուն, որի համար հները առասպելաբանում էին թե մահը գուշակում է և հիւանդութիւնները ո-չընչացնում» Ղևտ. ժա. 19. Օրին. ժդ.. 18. Եպիփ. բարոյ. Մխ. առակ. Վրդն. ծն. (ա-ռասաելը տե՛ս Վրդ. առ. 81). գրուած է նաև քարարդ, քառադր, քաղադր, քաղարդ, քաղանդրոս, քաղանդր Սատն. 65, քարադ-րոն Բար. 141։ Այս նոյն բառն է, որ կա-լատրիս ձևով գրուած է Տաթև. ձմ. կդ. «Կա-լատրիսն հաւ՝ հայելով ի հիւանդն, առնո-յինքն զցայ նորա և բարձրանայ ի ծառն և փոխանակ հիւանդին մեռանի»։ նութեամբ (ըստ Meillet, Յուշարձ. 21։) դարձած քաղադր։-Հիւբշ. 388։

• = Յն. γαραδριός «մի տեսակ դեղնաւուն թռչուն, որ դալուկը իր հայեացքով բժշկում է». սրանից է փոխառեալ նաև լտ. charad-tius։ Ըստ Thumb հայերէնը փոխառեալ է յն. *χαράϑριος ձևից, որ չէ աւանդուած. սա տուած է նախ քարադր, յետոյ տարանմա-

• ՓՈԽ.-Վրաց. ჭალანდრო քալանդրո կամ ჭარანდრი քարանդրի՝ նոյն նշ. ըստ Մառ Гpaм. др. aрм. էջ 31 և Teкст. м Paз. VI Փизiолоrъ 1904, էջ 7, 64 Բարուախօսի թարգմանութեամբ վրացերէնի անոած հա-սարակ տառադարձութիւն է հյ. ձևերի վրա-յից։


Բանդ

cf. Բանտ.

• «թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

• -Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-

• ՆՀԲ՝ որ գիտէ միայն բանդախառն բա-ռը վերոյիշեալ վկայութեամբ, մեկնում է «կապակցեալ, բարեյարմար, դաշնա-կաւոր (նուագարան)»։ Նոյնը նաև ՋԲ «պնդեալ և խառնեալ, այսինքն կա-պակցեալ, բարեյարմար, ներդաշնակա-ւոր»։ Երկուսն էլ ճիշտ հակառակն են հասկացել։ Երբ հեղինակը (Թէոփիլոս) ասում է, թէ նուագարանի թելը կտրուել է և սրա համար օգնութիւն է խնդրում, այլ ևս յարմար չէ ասել «բարեյարմառ կամ դաշնակաւոր», այլ «աւրուած, խանգարուած»։ Վերի հատուածը թարգ-մանւում է ըստ այսմ՝ «Մենք քո նուա-գարաններն ենք՝ որ խօսում ենք. ահա մի լար պակասեց. դու՛ ուղղիր այս աւ-րուած նուագարանը, այնպէս որ մէ՛կ էլ չաւրուի»։-ՆՀԲ հանում է բառը պրս. պէնտ «կապ» բառից, ՋԲ՝ պնդել բառից։

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։

• ՆՀԲ «լծ. յն. στεγη, յորմէ հայ. ստի-կոն, դստիկոն»։ Հիւնք. նոյնպէս յունա-րէնից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 57 սանս. hármya-«տուն, բնակարան», յն. γλαῖνα «վերարկու», թրակ. čαλμος «մորթ, կաշի» բառերի հետ հնխ. g'hel-«ծածկել» արմատից։ Պատահական նը-մանութիւն ունի վրաց. ձելի «գերան»։

• ՓՈԽ.-Մինգր. ցխվինի, խվխենի «ձե-ղուն», որի հետ առանձնապես նման է Տր. ցխինք։


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

• (անհոլով» «ո՞վ, ո՞ր մարդը» ՍԳր. Ոսկ. Բուզ. ևն. ո՞վ ոք «ո՞ր մէկը» ՍԳր. Ա-գաթ. յո՞վ «դէպի ո՞ւր» Դատ. ժթ. 17. Երեմ. խ. 5. Զքր. Բ. 2. Յհ. ժգ. 36. Եբր. ժա. 8 (հմմտ. յո՞). ուրիշ ձևերով չի գործածւում։

• = Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։

• Riggs, Քերակ. 1856, էջ 61 ո'վ=անգլ. who։ Տէրվ. Altarm. 3 kva-ձևից (=լտ. qua) նախաձայնի յապաւումով և վ ձայ-նի յաւելումով։ Bopp, Gram. comp. 2, 384 դնում է ո=սանս. kaya ևն. վ հա-մարում է ուղղականի նշան, իբր զնդ. o, որ -a յանգող բառերի ուղղականի վերջաւորութիւնն է։ Բանասէր. Բազմ. 1897, 591 ո բառից վ մասնիկով։ Հիւբշ. 481 ո բառի հետ։ Bugge, Lуk. stud 2 49 լիւկ. uve։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Meillet JAs. 1903 (2). sna. 1,

• ԳՒՌ.-Երև. Ջղ. Տփ. օվ, Հւր. Շմ. հօվ, Հճ. Վն. վով, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Տիռ. վօվ, Ասլ. վէօ՞վ, Ագլ. Սվեդ. ուվ, Զթ. իւվ Մկ. վէօվ, Գոր. Ղրբ. հուվ. Սլմ. Մրղ. վmվ, Ախց. Պրտ. վօվ, վէվ, Կր. Սեբ. վէվ, Հմշ. վօվ, վէօվ, Ակն. էօվ, վէօվ, վօվ, վէվ։


Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Entries' title containing է : 1827 Results

Ծննդչէք

cf. Ծննդչեայ.


Ծնողասէր

adj.

loving, fond of one's parents.


Ծովահէն, հինի

s.

corsair, pirate, sea-robber or rover.


Ծովամէջք

s.

the offing, the open sea.


Ծովընկէց

sv.

— առնեմ, to throw, plunge or precipitate into the sea;
— լինիմ, to throw or plunge oneself into the sea.


Ծուէնք

s. pl.

s. pl. piece of linen, bits, cuttings, shreds, strips, rags, tatters;
ի ծուէնս ծուէնս պատառե, to tear, to rend, to pull to pieces;
յերկուս ծուէնս պատառել, to tear in two parts or pieces.


Ծուլապէս

adv.

idly, slothfully, lazily.


Կազայեղէն

adj.

aeriform.


Կաթնաւէտ

adj.

milky, yielding milk, milch.


Կաթնեղէնք

s. pl.

s. pl. milk-diet, milk-food


Հակամէտ

adj.

leaning, inclined;
prone, bent, disposed;
— ի չարն, prone to evil, inclined to mischief.


Հակառակադէմ

cf. Խոտորնակի.


Հակառակասէր

adj.

quarrelsome, mischief-making, meddlesome, seditious, mutinous, litigious;
— միտք, spirit of contradiction, of contrariety.


Հակընդդէմ

adj.

opposed, against.


Հաղորդասէր

adj.

communicative.


Համագոյապէս

adv.

consubstantially.


Համադամասէր

adj. s.

fond of dainties, epicurean;
epicure.


Համահրաւէր

adj.

convoking or inviting all.


Համասէր

adj.

mutually fond.


Կալուածատէր

s.

landed proprietor.


Կակղուղէշ

adj.

furnished with flexible branches.


Կաղանդչէք

cf. Կաղանդիք.


Կաճէ

cf. Կաճեայ.


Կրօնասէր

adj.

religious, pious, devout.


Հազրէվարդ

s.

queen-rose.


Ճահողապէս

adv.

cf. Ի ճահ.


Ճաճանչաւէտ

adj.

cf. Ճաճանչաւոր.


Ճանճկէն

cf. Ճանճաճերմակ.


Հաւաստապէս

adv.

cf. Հաւաստեաւ.


Հաւատարմապէս

adv.

cf. Հաւատարմաբար.


Հեգեմոնիդէս

s.

chief, governor, leader.


Հեգնօրէն

adv.

ironically, gibingly.


Հեթանոսօրէն

adv. adj.

heathenishly;
pagan.


Հելլենագէտ

s.

hellenist.


Հելլենասէր

adj.

philhellene.


Կոհակաւէտ

cf. Կոհակալիր.


Մերկիմաստասէրք

s.

gymnosophists (a sect of Indian philosophers who went naked, living in woods and feeding on herbs).


Մերձակէտ արեգական

sn.

perihelion;
— երկրի, perigee.


Մերձաւորապէս

adv.

approximately, approximatively.


Մերօրէն

adv.

like us, after our manner.


Մեցամէս

cf. Մեցոտ.


Մեքենագէտ

s.

mechanician.


Մեքենապէս

adv.

mechanically.


Մէգ, միգի, գաւ, գով

s.

mist, fog, haze;
թանձր —, dense fog, thick mist.


Մէզմուղ

adj. s.

diuretic, apt to provoke urine, aperitive;
diuretic.


Մէն, մենի

adj. adv.

one, only, sole;
alone;
only, solely;
— մի, each, every one, each one.


Մէջերկրայ

cf. Միջերկրեայ.


Մէջնակէտ, կիտի

s.

centre.


Մէջօր

s.

midday.


Մէջօրեայ, րէից

s. adj.

midday, noon, noon-day;
of noon.


Definitions containing the research է : 1136 Results

Տեսանելով

adv.

apparently, in appearance;
by sight;
գեղեցիկ տեսանելով, handsome, beautiful;
կոյսս գեղեցիկ տեսանելով, fair girls, charming maidens;
շինեցին սեղան մեծ տեսանելով, they built an altar of immense size;
որ խուժադուժ եւս էր տեսանելով, who was still more barbarous in appearance.


Տեսիլ, սլեանց

s.

aspect;
appearance, look, sight, view;
air, mien, visage, image;
spectacle, representation;
vision, apparition, phantom, spectre, dream;
phenomenon;
contemplation;
theory, idea;
գեղեցիկ —, — գեղոյ, beauty, loveliness;
գեղեցիկ տեսլեամբ, handsome, beautiful, charming;
երկնային —, celestial vision;
— դիմաց, figure, physiognomy;
ի — ածել, to represent, to perform, to put upon the stage;
— լինել աշխարհի, to be made a spectacle unto the world;
— տեսանել, to have a vision;
արար տօն տեսլեան, խաղու, he held a festival with public games;
ի — ամենեցուն, before all men, or all eyes;
եղեւ բան տեառն առ աբրամ ի տեսլեան, God spoke in a dream to Abram;
տեսլեամբ բնութեան պարապեալ, given to the contemplation of nature;
— աչացն է հաւատարիմ եւ ոչ լուր ականջացն, hearing is believing but seeing has no fellow.


Տեսութիւն, ութեան

s.

sight, vision, look, view;
theory, plan, speculation;
visit;
contemplation, consideration;
idea, conception, knowledge, notion;
vision, dream;
prophecy;
ecstasy;
տեսութեան or դիտական ասպարէզ, field of view or vision;
համառօտ —, cursory view, short notice, sketch;
հասարակաբար տեսութիւն, at or with a single glance, in a summary way.


Տեւեմ, եցի

vn.

to last, to persevere, to continue;
to endure, to support, to bear;
— ի մարմնի, to live, to subsist;
ժուժկալեալ տեւէր չարչարանաց, he patiently suffered the tortures.


Վայելեմ, եցի

va. vn.

to enjoy, to taste of, to possess, to have the enjoyment of;
to relish, to taste with pleasure;
to become, to fit, to sit well on;
to be proper, suitable, meet, to beseem;
— յարգասիս քրտանց, to enjoy the fruit of one's labours;
հանդերձս այս վայելէ քեզ, this coat fits you well.


Վառեկ

s.

pullet, chick, chicken;
— բիբէ, the — pules.


Վատասիրտ, սրտաց

adj.

fainthearted, chickenhearted, fearful, timid, timorous, pusillanimous, cowardly, craven;
ընդէ՞ր —ք էք, why are you fearful?.


Վատիմ, եցայ

vn.

to be weak of sight;
to have sore eyes;
աչք իւր վատեալ էին, his eyes were dim;
cf. Վատեմ;
cf. Վատանամ.


Վարանք, նաց

s.

embarrassment of mind, agitation of spirit, want of determination, perplexity, hesitation, uncertainty, vacillation, irresolution;
—ք մտաց, mental agony, grief, anguish, intense anxiety;
ի —ս տագնապի մտանել, ի —ի կալ, to hesitate, to be uncertain, to be at a loss, in a great perplexity;
ի —ս լինել, to be uncertain whether, to be in suspense, undecided;
կեալ ի —ս, to remain in suspense, to be undecided what course to take, what to do;
ի —ս տարակուսի անկանել, to be involved in difficulties, in great embarrassments;
ի —ս տարակուսի կալ, to be in the utmost perplexity;
ի —ս արկանել զոք, to cause disturbance of mind, to create uncertainty, to perplex, to embarrass;
է ինձ ամենայն ուստեք, I am quite embroiled, perplexed, embarrassed, troubled, I do not know what to do, what course to take, where to turn;
ի —ս տարակուսին, as he was in this state of embarrassment, in this extremity.


Վարդապետութիւն, ութեան

s. va.

doctrine, dogma, tenets;
teaching, instruction, precept, maxim, sentiment;
theory;
doctor's degree, lectureship;
աստիճան վարդապետութեան, doctorate;
քրիստոնէական —, catechism;
cf. Զեղում.


Վարժապետ, աց

s.

professor, master, teacher;
school-master;
preceptor, tutor, instructor;
gymnasiarch, ludi magister;
— իմաստասիրութեան, professor of philosophy;
— օրէնսգիտութեան, բժշկութեան, աստուածաբանութեան, law-professor, physic-professor, divinity-professor.


Վարիմ, եցայ

vn.

to behave, to conduct oneself, to go on, to act, to treat;
to make use of, to use, to employ;
to be conducted, carried, to go;
cf. Զհետ;
որպէս եւ միտք իւր վարէին, as his own propensities dictated.


Վարձանք, նաց

s.

portion, dowry;
hire of an harlot;
cf. Կապէնք.


Ցեցակերիմ

vn.

to be worm-eaten;
— ամէց, cf. Ցեցակեր.


Ցուցակութիւն, ութեան

s.

demonstration, proof, reason;
ածել ի —, to show, to manifest;
յանէութենէ ի — ածել, to create, to give being, to cause to exist.


Ցուցանեմ, ուցի

va.

to shew, to indicate, to designate, to point out;
to cause to be seen or known, to expose, to declare, to represent;
to demonstrate, to proof;
— զանձն թէ աստուած, to pretend to be a god.


Ցօղեմ, եցի

va.

to dew;
to bedew, to sprinkle or cover with dew, to besprinkle, to wet, to water;
— անձրեւ, to rain;
— արտօսր, to shed tears, to weep;
— բերանով, to sprinkle with the mouth;
ցօղէ, the dew falls;
ամպք զօղեցին ջուր, the clouds melted in rain.


Ւ (ioune)

s.

the thirty fourth letter of the alphabet and the seventh of the vowels;
seven thousand;
seven thousandth;
It is used both as a vowel & as a consonant. As a vowel for example in the words իւրաքանչիւր, ուխտ, etc., and as a consonant in the words հաւատ, սեաւ, հիւանդ, etc.;
It is only used as a medial final letter, sometimes serves for the consonant վ, for instance : օթեւան — օթեվան, երիւար — երիվար, վաւաշ — վավաշ, etc, or for the diphthong u, as, հւսւտ instead of հիւսիւս;
There is no proper word beginning with this letter, but on account of its affinity with the letter հ, it is sometimes substituted for it;
Joined with ի (իւ), it is generally pronounced like the French u as : դիւր, հիւր, դիւթ, & preceding the ո (ու) is pronounced like the English ou. Preceded also by ա (աւ), was anciently pronounced o as : աւրհնեմ — օրհնեմ, աւր — օր;
It is sometimes used instead of the suffixes ի & յ as : ւայդմանէ — յայդմանէ, ւիւրաքանչիւր — յիւրաքանչիւր;
In poetry, it is sometimes used instead of the conjunction եւ or ու.


Փակեմ, եցի

va.

to shut, to close;
to shut up, to enclose, to fence in, to bar;
to shut, to lock;
ի ներքս —, to shut up, to beset, to hem round, to encircle, to surround, to encompass;
— բանտի, to imprison, to put in jail;
— զբան, to conclude, to close, to end;
— ինչ յումեքէ, to prohibit, to forbid;
— զարգանդ (կնոջ), to procure sterility;
— զոք ի ձեռս ուրուք, to deliver up, to betray;
ի ներքս փակեալ, herein enclosed;
փակեալ էին ընդ իշխանութեամբ մահու, they were subject to death;
փառքն աստուծոյ զքեւ փակեսցին, may divine glory encompass you !
cf. Դուռն, cf. Յոյս.


Փաղանունաբար

adv.

cf. Փաղանունապէս.


Փաղանունակի

cf. Փաղանունապէս.


Փայլատակեմ, եցի

vn. va. v. imp.

to lighten;
to throw out sparks, to scintillate, to sparkle, to gleam, to shine;
to cause to flash or sparkle;
— զփայլատակունս, to make the lightning flash;
բոց աստուածային յաչաց նորա —կէր, divine fire flashed from his eyes;
v. imp. —կէ, it lightens.


Փայլեմ, եցի

vn. va.

to shine, to glitter, to gleam, to flash, to sparkle, to glisten, to be resplendent;
to cause to shine, to give a lustre or brightness to, to polish, to furbish, to burnish;
խնդութիւն փայլէ յաչս նորա, joy shines in his looks.


Փայտաշատ

cf. Փայտաւէտ.


Փայտեայ

adj.

cf. Փայտեղէն.


Փառաւորութիւն, ութեան

s.

glorification;
glory, magnificence, pomp, splendour;
փառաւորութեամբ, cf. Փառաւորապէս.


Փառօք

adv.

gloriously, with glory, pompously, splendidly;
ճշմարիտ, անարատ or անստգիւտ, անեղծ, անկապուտ, շքեղ, յաւերժական —, true, spotless, solid, real, great, imperishable glory;
սուտ, փախստական, սնոտի, կորստական —, false, fleeting, vain, perishable glory;
սիրել զփառս, to love glory;
փառս ստանալ, to acquire fame or glory;
փառաց ի փառս բարձրանալ, to be raised or exalted to the highest pitch of glory;
ընթանալ ի փառս, to be in a fair way the glory;
անկապուտ փառս անձին համարել, to put one's chief glory in;
ուղիղ փառս ունել, to be of an orthodox belief or profession, to have a catholic sense;
տալ փառս աստուծոյ, to glorify God, to give or render glory to God, to thank God;
վասն փառաց մեռանել, to die for glory;
անկանել փառօք, to fall gloriously;
յաւերժացուցանել զփառս իւր, to make one's glory eternal;
կնիք տալ փառաց, to put the seal to one's fame;
տենչալ փառաց, զակատիլ զհետ փառաց, to aim at glory, to pursue glory;
աղարտել զփառս իւր, to tarnish one's glory, to stain one's reputation;
աղօտացուցանել, նսեմացուցանել զփառս իւր, obscure, darken or efface one's glory;
անկանել ի փառաց, to abase, degrade or dishonour oneself;
առանց փառաց, inglorious;
փառաւորեալ փառօք, covered with glory, with laurels, renowned, famous;
շքեղապանծ փառօք, with extraordinary splendour;
փառս քեզ համարեսջիր, make it your aim and glory to;
տեսէք, մի գուցէ քակտեսջիք ի փառացդ, take care not to lose your renown;
անմահական փառս յաւելցէ քեզ այս, this will bring you immortal glory;
նսեմացեալ անհետանայր գոգցես եւ — նորա զոյգ ընդ բաղդին, his glory seemed to be eclipsed with his fortune;
ի փառս աստուծոյ, to the glory of God;
— հօր, the Gloria Patri;
— տեառն, — աստուծոյ, glory to God ! God be praised! thank God !
— քեզ, տէր, glory to Thee, o God;
— ի բարձունս աստուծոյ, glory to God in the highest;
որում միայնոյ վայելեն —, to Whom alone glory belongs.


Փասիան

s. ornith.

s. ornith. pheasant;
էգ —, hen -;
արու —, cock -;
ձագ —, pheasant-poult;
ծովային —, sea-pheasant, cracker, pin-tail duck.


Օթեվան

s.

inn, hostelry;
dwelling, lodging, habitation, convent;
a day's journey;
երանաւէտ — արդարոց, the happy abode of the just;
օթեւանս առնել՝ առնուլ՝ ունել, to lodge in, to dwell in, to reside in, to live in, to inhabit;
ո՞ւր են —ք քո, where do you live ? հեռի երեսուն —օք, thirty days journey distant.


Օտարատես

cf. Հիւրասէր.


Օտարացուցանեմ, ուցի

va.

to alienate, to estrange;
to alienate from affection, to disaffect, to avert, to turn aside or away, to detach, to wean;
— յիւրմէ աշխարհէ, to send from home, to remove, to send abroad, to expatriate.


Օրինադիր, դրաց

cf. Օրէնսդիր.


Օրհաս, ի, աւ

s.

extremity, last moment, agony, death;
fate, destiny, fatality;
— մահու, the point of death, deaths-door;
յ— իւր ճեպել, to run to one's ruin;
ժամանէ յ— վախճանին, his last hour is at hand.


Օրհնեալ

adj.

blessed;
holy;
consecrated;
— դու ի Տեառնէ, God bless you;
է Աստուած, Heaven be praised.


Քաջավարժ, ից

adj. s.

well exercised, well instructed, expert, highly versed in;
licentiate;
— օրէնսդրութեան, licentiate in law.


Քաջուշեղ, աց

adj.

very intelligent, full of wit, ingenious;
է մանուկդ, there's good stuff in that boy.


Քառասուն, սնից

adj.

forty;
սուրբ —ք, the forty martyrs of Sebaste;
էր ամաց —ունից, he was forty years old;
ամս երկու ընդ —սնիւ, forty two years;
քաղաքս ութ առ —սնիւք, forty eight cities;
—սուն, —սուն զպահքն լուծանել, break the fast once in forty days.


Քարավիժեմ, եցի

va.

cf. Քարավէժ առնեմ.


Քարավիժիմ, եցայ

vn.

cf. Քարավէժ լինիմ.


Քարեայ

adj.

cf. Քարեղէն.


Քնածեայ, էի, ից

adj.

cf. Քնէած.


Քնեայ

cf. Քնէած.


Քնու

cf. Քնէած.


Քնուկ

cf. Քնէած.


Քրձեայ, էի, ից

cf. Քրձեղէն.


Քօղեայք

cf. Քօղէք.


Օ (o)

s.

"the thirty seventh letter of the alphabet, the eighth of the vowels. It was introduced in the Armenian alphabet towards the end of the XIIth century to facilitate or distinguish the two different pronunciations of the syllable աւ, which is generally pronounced ""av"" when followed by a vowel, as աւետարան;
on the contrary, when followed by a consonant, it is pronounced like the English ""o"", as աւգնեմ, աւրհնեմ, աւրէնք."


Օգուտ, օգտի

s. adj. v. imp.

utility, profit, interest, advantage, emolument, gain, lucre;
useful, advantageous;
great, much;
v. imp. — or յ— է, օգտի է, են, it is good for, it is useful, profitable;
գտանել զ— իւր, to find one's interest;
— քաղել, to derive or reap benefit from;
— լինել, to be useful, advantageous, to serve;
յ— արկանել, յ—ի կիր or ի վար արկանել, յ— անձին վարել, յ— իւր շրջել, առնուլ, to profit by, to avail oneself of, to turn to account, to turn to the best account;
յաչս դնել զամենայն ի շահ օգտի անձին, to sacrifice all to one's interest;
վասն օգտի քո է, յ— քոյին է, it is for your good, for your interest;
զ— ժամս աւուրն, the greater part of the day;
cf. Շահ.


Քաղեմ, եցի

va. fig.

to gather, to gather together, to collect, to assemble, to amass;
to draw, to extract;
to pick, to pluck up, to take away;
— զոգիս, զշունչ ուրուք, to keep in suspense, to amuse, to keep at bay;
— բանս ի բերանոյ ուրուք, to catch something out of one's mouth;
to get, to obtain his secret surreptitiously;
սկսաւ ոգի նորա քաղիլ ի նմանէ, he began to faint away;
լոյս իմ քաղի, my life is consuming;
cf. Ընկոյզ.


Քաղցրութիւն, ութեան

s.

sweetness, suavity;
saviour;
softening;
gentleness;
affability, meekness, amiability, benignity, amenity, urbanity;
քաղցրութեամբ, sweetly, softly, gently, mildly;
քաղցրութեամբ օձն ի ծակէն ելանէ, a smooth tongue draws (gentleness is better than force).