Your research : 21 Results for իշ

Entries' title containing իշ : 257 Results

Definitions containing the research իշ : 2207 Results

Ստոման, աց

cf. Ստոմանի.

• = Յն. στάμνος, σταμνίον «հողէ սափոր». այս բառը տուած է նախ հյ. *ստամն, որից *ստամոն>ստոման։ Յունարէնից են փո-խառեալ նաև վրաց. სტამნი ստամնի, սվան. staman «5-6 շիշ պարունակող սափոր»։-Հիւբշ. էջ 382։


Ստոյգ, ուգաց

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steuwā-ձևից, որ ծագում է setu-և որ աճելով եղել է նախ setewo-և տաստկութեան համար միջին բաղաձայնի կրկնութեամբ seteuwā-. այս-տեղից նախավանկի ստորին ձայնդարձով steuwa->ստոլգ։ Պարզ ձևը ցոյց են տալիս յն. ἐτά «ստոյգ» (Հեսիւքիոս), աճած՝ ἐτυ-μος «ստոյգ», έτεfός «ճիշտ», հմմտ. նաև սանս. satyá-, զնդ. haiϑya-, հպրս. hasiya, գոթ. sunjis, անգսք. sōֆ, հին հիւս. sannr, բո-լորն էլ «ստոյգ, ճիշտ», հաւանաբար նոյն ծագումն ունին նաև հսլ. jistu, istú, iistovìi «իրական, ստոյգ»։ Այս բոլորը ծագում են պարզական es-«լինել» արմատից, որից -to-մասնիկով դերբ. setó-«եղած» (Pokor-ny 1, 160-161, Boisacq 291)։-Ըստ այսմ հյ. է (


Ստոր

s.

bottom, the under or lower part;
ի —, under, underneath, below;
ի —է, from under, from below or beneath;
downwards;
ի ստորեւ, ի ստորէ, cf. Ստոր.

• Մառ. Гpaм. др. арм. яз. 33ը նա-խաձայնի անկումով (հմմտ. սաղ-մոս) պրս. [arabic word] past «ցած» բառից փոխառեալ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 155 լտ. posterus «յետագայ» բառի հետ, ինչպէս ըստ=լտ. post։ Յիշում են կասկածով Walde 604 և Pokorny 2, 7Չ. Բռւոռոփին մերժում է Meillet (նա-մակ 18 դեկտ. 1931 թիւ)։ Patrubány IF 14, 59 յն. στόρνυμι և լտ. sterno «տարածել» բառերի հետ։


Չուխայ, ի

s.

cloth, woollen cloth, wool-stuffs.

• ՆՀԲ յիշում է չուխայ, չօհա, չօգա ձե-ւերը։ Pictet 2, 298 պրս. և քրդ. ձևերի հետ։


Պաժիտ

s.

cf. Ցանց.

• ԱԲ յիշում է իբր կասկածական բառ. բայց համարում է յունարէն։ Կայ յն. παγίς, παγίδος «ցանց. 2. մուկ բռնելու ակնատ», որ ի հարկին կարող է բա-ցատրել հյ. պաժիտ բառը (հաղորդեց Ատ. Մալխասեան)։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

• , ն հլ. (սեռ. տան՝ «ապարանք, արքունիք, թագաւորա-կան կամ իշխանական բնակարան» Եւս. քր. Բուզ. Փարպ. Խոր. յետնաբար ասւում է պա-ղատ կամ պալատ, ի հլ. «արքունիօ» Աս-կիփ. Ճառընտ. Վրք. հց. Պտմ. վր. «արքունի գանձը» Վրդն. պտմ. էջ 141. «թագավորա-կան վրան» Կիր. 94. Վրդն. 141. նոր գրա-կանում գործածւում է միայն պալատ «ար-քունիք», որից պալատական, պալատանը-ման։-ԱԲ ունի և պալատատուն բառը, որ ըստ Նորայր, Բառաք. 58՝ կազմուած պիտի լինի Վրք. հց. բ. 254 ի պալատատանն ձե-մից. բայց այս ձևը գրչագրական սխալ է՝ փոխանակ ի պալատանն։

• = Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։


Պալիուն

s.

pallium.

• «քահանայապետական եմիփո-րոն» (նկարագրութիւնը տե՛ս Հացունի, Պտմ. տաբազի 408) Լմբ. Յիշատ։ Նոյն բառն ու-նի և Սմբ. պտմ. 130՝ հետևեալ ձևով. «Բա-ցին զհողքն... կաթողիկոսին. նա գտան զշուրջառն փտած և զպավլին խայտնին շէն և զգաւազանն և զմազն. և ոսկր ամենևին չգտան». ուր պավլին խայտնին «պալիունի գունաւոր ժապաւէնն» է։


Պախ, ից

adj. s.

sodden, boiled;
boiled beef.

• ՆՀԲ յիշում է պրս. puxtan «եփել»։ Lag. Urgesch. 334 pac «եփել» արմա-տից. հմմտ. յն. πέσσειν, պրս. puxtan։ Նոյնպէս և Տէրվ. Նախալ. 45, իբր հնխ. nak և Հիւնք. պրս. puxtan։


Պակ

s.

female jewelry.

• «մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։

• «պէս, կերպ». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած է ո՛րպակ «ո՛րպէս, ի՛նչպէս» Մագ. թղ. 205. Արիստ. քանակ. Պորփ. էֆիմ. 318, 320. բառս ուրիշ տեղեր չի պատահում։

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պակաս, ից

adj. adv.

defective, imperfect;
ի՞ւ իւիք — իցեմ, զի՞նչ եւս — իցեմ, what do I still want for ?
զի՞նչ — է քեզ, what do yon want for ?
— առնել, to do without, to dispense with;
to diminish;
to deprive of;
to destroy, to kill;
less;

• (յետնաբար ի հլ.) «թերի, ոչ-ամ-բողջ» ՍԳր. Եւս. քր. Եփր. ծն. որից պակա-սել ՍԳր. Ոսկ. մ. բ. 6. պակասեցուցանել ՍԳր. Բուզ. պակասագոյն Ագաթ. Կրրիւն-Բուզ. պակասամիտ ՍԳր. անպակաս ՍԳր. Եզն. Ագաթ. հացապակաս Մամիկ. գրպա-կաս Յիշատ.։


Պակշոտ, աց

adj.

impudent, salacious, lascivious, libidinous, lewd, lecherous, licentious, libertine, obscene.

• (որ և պագշոտ), ի-ա հլ. «ցոփ, շոսայտ, լիրբ, անառակ» Ոսկ. յհ. բ. 15 և խչ. Ագաթ. որից պակշոտիլ Առակ. է. 10. Մծբ. 228. Ոսկ. մ. բ. 9 և Եբր. փարպ. պակ-շոտութիւն Ոսկ. յհ. բ. 13. Պիտ. պակշոտե-ցուցանող Լմբ. իմ. սրանց արմատական ձևն են ներկայացնում պակշիլ «զմայլիլ տես-քից» Լմբ. իմ. պակշեցուցանել «զմայլեցնել» Լմբ. իմ. որոնք ենթադրել են տալիս պակշ-(պակիշ կամ պակուշ) արմատր. որով պակ-ոտ կազմուած պիտի լինի -ոտ մասնիկով։


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

• «աահապան, ոստիկան» Բ. թագ. ը. 6, Ագաթ. Եփր. փիլիպ. 156. «պահպա։ նող, խնամակալ» Ոսկ. մ. գ. 14. Եփր. հա-մաբ. «կապան, ամուր կիրճ» Ագաթ. Եղիշ. Փարպ. որից պահակ ունել կամ պահակ վա-րել «բռնի և ձրի աշխատեցնել» Մտթ. իէ. 32. Մրկ. ժբ. 21. Ոսկ. մ. ա. 18. Սեբեր. պա-հակել «պահպանել» Ոսկ. կողոս. պահակա-փոխ Կոչ. 238. պահականոց (նոր բառ). կրճատմամբ՝ պահկութիւն «բռնի աշխա-տանք» Ոսկ. մ. գ. 8. հին ձևն է պարհակ, ինչպէս որ աւանդուած էլ է պարհակ «բերդ». Նորագիւտ Ա. մնաց. ժը. 6, 13. տարապար-հակ Մտթ. ե. 41. դառնապարհակ Թէոդ. կոյս.։ Այստեղ են պատկանում նաև անպա-հակիլ «հեղգալ, դանդաղիլ» Սեբեր. 185. ըմպահկել «ընդվզիլ, հեստել, անհնազանդ գտնուիլ», որ և գրուած է ըմբահկել, ըմբ-պահկել, ըմպհկել, ըմբհկել, ամպահակել, ըմբահակել, ըմպահակել, ընդպահկել, ըմ-բարհակել, ըմպարհակել) Փիլ. Ոսկիփ. Պիտ. Մառ. գամագտ. ըմպահակոտ «անսանձ. ա-պստամբ» Գիրք Թղ. 189 (նորագիւտ բառ)։

• = Պհլ. *pāhrak բառից, որ է զնդ. ❇ pāϑra-«պահպանութիւն» (տե՛ս պահ բառի տակ). սրանից ունինք հիւս.-արևմ. պհլ. pāhragbed. «պահակապետ, haupt der Wa-he» (գրուած [hebrew word] Թուրֆանի վա-ւերագրերի մէջ՝ Salemann ЗAH 8 (1908), էջ 108 և MSL 17, 245), պրս. [arabic word] pahra «գիշերապահութիւն», pahradār «պահա-պան», աֆղան. pahra «գիշերապահ, պա-հակ. 2. պահականոց, պահապանի աշտա-րակ», pahradār «պահակ», բելուճ. pahrā «պահպանութիւն» (Horn § 341). տե՛ս նաև յաջորդը։-Հիւբշ. 217։

• ოՈԽ.-Վրաց. Յაჭრაკი պահրակի (Մառ Иппoл. 62 և ЗАН 8, 108), 3არაკად պա-րակադ (Մարկ. ժե. 21) կամ ჭაჭრაკად պահրակադ (Մատթ. իէ. 32) «բռնի, պահակ վարելով», որոնք տառադարձուած են հաւ թարգմանութիւնից, ուր նոյնպէս երկու տե-այլոց Աճառ. Արրտ. 1898, 367բ և յետոյ, Մառ ЗВО 11, 170)։-Իբրև վայրանուն Ճո-րայ կամ Վիրոյ պահակի՝ յիշուած է օտար մատենագիրների մէջ. ինչ. յն. Bιραπαράχ և ասոր. ❇ ︎ Vīrūpahrag (ՀԱ 1922. 157)։


Պահակեր, աց

s.

overseer, surveyor;
tutor;
cf. Պահայոյզ.

• , ի-ա հլ. «պահող, խնամող, սնուցիչ» Ես. լգ. 18 (որ Գէ. ես. մեկնում է «գիշերապահ»)։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

• , ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ ունինք Ալշ. Մշ. պահաբան, Երև. պրհապան, Մկ. պmխmպան, Պլ. բահաբան ձևերով՝ միայն «պահապան հրեշտակ», «Աստուած պահա-պան» ձևերի մէջ։ Մինչև անգամ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառում կայ bahaban «պահապան հրեշտակ». ինչ. bahabanəm esirgedi «պահապան հրեշտակս ինձ պահ-պանեց» (Բիւր. 1898, 865)։ նը (Օրբել. 1861, էջ 268), որ ճիշտ այն է. ինչ որ այլուր Պարտիզացփոր.


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։


Պաղան

cf. Համետ.

• = Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

• -Յն. παλματιας հոմանիշի համեմատ կազ-մուած է πάλμα «սասանում, դող» բառից՝ հյ. -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 370։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

• ՆՀԲ աաճար «տաւար» բառի համար թուի թէ յիշում է եբր. պաքար «պախ-րէ». իսկ պաճարել՝ լծ. և նոյն թրք. be-ǰermek և ռմկ. ճարել։ Lag. Urg. 479 ճարակ բառի հետ։ Հիւնք. պաճար «տա-ւար»=պրս. čārpā «չորքոտանի» (շըրջ-մամբ), իսկ միւս նշանակութիւններով վաճառ բառից։ Գազանճեան, Արևել. մամ. 1907, 934-5 պաճարել=թրք. bejer-mek։ Meillet, Rev. d. ét. arm. 2, 6 պա-մասնիկով իրան. ճար (cār), ճարակ (čārak) բառերից փոխառեալ։


Պայ, ից

s.

fairy, elf.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։


Պայազատ, աց

s.

successor, heir, inheritor, descendant;
noble, nobleman, prince, lord.

• , ի-ա հլ. «ժառանգորդ, ցեղի մնացորդը, յաջորդ, գահաժառանգ» Եւս. քր. Ոսև. մ. ա. 9, 17. «ազնուատոհմ» Նար. Կե-չառ. աղէքս. որից պայազատել «իշխանու-


Պայման, աց

s. adv.

condition, nature, state, quality, circumstance;
condition, term, measure, rule, limitation, close;
part, article, proposition, transaction;
stipulation, agreement, treaty, bargain, compact, pact;
— անհրաժեշտ, condition, sine qua non;
— ժամանակի, appointment, assignation;
— կենաց, condition, state, circumstance;
— նամակ, original draft of a treaty or contract;
հայցուածոյ —աւ, in an interrogatory manner;
—աւ, upon condition, on terms;
— դնել, to place or impose conditions, to make a contract, to contract, to bind oneself by contract;
cf. Ժամանակակէտ.

• ԳԴ (յետոյ ՆՀԲ) դնում են պրս. փէյ-ման ձևից։ Böttich. ZDMG 1850, 360 սանս. pratimāna։ Նոյն, Arica 80, 344 սրա հետ նաև պրս. ձևը։ Lag. Urgesch, 139 պրս.-ից փոխառեալ է դնում։ Mül-ler SWAW 38, 555 յիշում է նաև եբր. [hebrew word] (patmān?) ձևը, որ չունի Ge-senius։ Մորթման ZDMG 26, 526 բևեռ. pini «պայման» և 544 vidimana «պայ-ման»։ Նորայր, Կորիւն վրդ. էջ 275 ան-պայման դնում է պրս. փէյմուտէն «չա-փել» բայից։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• , ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։


Պայտար, ի, աց

s.

horse-shoer, shoeing-smith, farrier.

• , որ և պայթար, բայտար, փայ-տար «կենդանիների ոտքին պայտ զարնող արհեստաւոր կամ ձիու բժիշկ» Վրդ. առ. 57. Ոսկիփ.։


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• Schröder, Thesaur. 58 մեզանից է դնում լտ. panis, ՆՀԲ լծ. լտ. ձևը, իսկ Հիւնք. հայերէնը լատիներէնից փոխառ-եալ։ Չէ յիշած Հիւբշման։


Պանդոկի, կւոյ

cf. Պանդոկ.

• Ստուգաբանութիւնը տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. էջ 710. «Զնոյն ասել (իմա՛ վերոյիշեալ) պանդուկին, այս է ամենընկալ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև ՆՀԲ, Müller SWAW 66, 278 և Հիւնք.։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

• , ի-ա հլ. «նժդեհ, վտարանդի» ՍԳր. որից պանդխտիլ ՍԳր. Ոսկ. ես. պան-դըխտանալ ՍԳր. պանդխտեցուցանել Բ. եզր. և 12 նեեմ. է. 6. Գծ. է. 4. պանդխտութիւն ՍԳր. պանդխտակից Ոսկ. բ. կոր. պանդըխ-տանոց «իջևան» Փարպ.։-(Պանդուխտ, նըժ-դեհ և եկ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. ամ. 360)։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. -ՆՀԲ յիշում է թրք. բէնիր, և հայ բա-ռը մեկնում է իբրև «պան իր», հացի հետ ուտելու բան։ Այսպէս նաև Թա-ղիադեան, Առաջնորդ մանկանց, էջ 29. Ուղիղ են մեկնում Böttich. Arica 78,

• ՓՈԽ.-Աժտարխանի հայոց մէջ հոմանիշ-ների տարբերացմամբ ռուս. սիր նշանակում է «եւրոպական պանիր», իսկ պանիր «Կով-կասեան սպիտակ պանիր»։ Այսպէս են նաև տեղական ռուսներն ու թաթարները, որոն։ հայերէնից փոխ առնելով գործածում են naнūp, [arabic word] panīr ձևերը՝ «Կովկասեան կամ հայկական պանիր» նշանակութեամբ։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• =-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

• (յետնաբար ի-ա, ու հլ.) «մեծ հայր» Փիլ. Մամիկ. Մխ. դտ. «հայրապետ, կաթուղիկոս (Աղէքսանդրիոյ, բայց յատկա-պէս Հռովմի)» Մխ. այրիվ. Վրք. հց. Գնձ. Սկևռ. պտ. 66. որից պապենի Յիշատ. երկ-պապ «պապի պապի հայրը, quadrisaieul» մհյ բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս.) նոր գրականի մէջ պապական, պապենական, պապադաւան ևն. գրուած է նաև պապայ Օր-բել. ողբ. էջ 62. պապիոս Ուռհ. 275 30ā առանձին տես ապոպապ և պապա։

• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».

• ՀՀԲ բառ յն։ ԳԴ պրս. bāb։ Kask. Nonnulla (1832), էջ 25 լն. πά́ππας։ ՆՀԲ «նոյն ձայն է և ի բազում լեզուս, որպէս յն. πάππος ևն»։ Gosche 27 միաց-նում է փռիւգ. πά́πας (Դիոդ. Սիկիլ. էջ 192, տպ. Wess.), սկիւթ. παπαῖος (Հե-րոդ. Դ. 59), սարմատ. Babai «Սար-մատացի մի թագաւորի անունը» (Jor-nandem 54, 55), պրս. bāb, bābā ձևե-րի հետ։ Bugge, Etr. u. Arm. 110 ետր. papals «թոռ» բառի հետ։ Հիւնք. յն. πάππος։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Պապ մեծ աստուածը։ Հիւբշ. 221, 341, 370, 514 անորոշաբար մէկ պարսկերէ-նից, մէկ յունարէնից։ Karst, Յուշար-ձան 406 սումեր. pap «մեծ հայր»։


Պապակ, ի

s.

excessive thirst, parching.

• ՆՀԲ յիշում է փափագել կամ «բա-բախմամբ շրթանց՝ պա՛ պա՛ հնչել» Հիւնք. պապաջել բայից։ Muller, Ar-men. 4l և Bugge KZ 32, 58 պասուք բառի հետ՝ կցում են սանս. pipas «խմել ուզել» բային։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• «ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

• Ուղիղ մեկնեց հներից Բրս. մրկ. 378. «Ուրբաթն կազմութիւն կամ պատոաս-տութիւն թարգմանի և զայս, անունտ հրէայք՝ որ կային ի մէջ յունաց, կո-չէին զվեցերորդ օրն շաբաթուն. և զայս այնր աղագաւ ասէին, զի յայնմ աւուր պատրաստէին զինչ պիտոյ էր աւուր շաբաթուն»։ Ուրիշներ մեկնում են օր բօթի. այսպէս Վանակ. հց. Տօնակ. Տա-թև. ձմ. ծէ, ճթ. Յայսմ. մրտ. 22. վեր-ջինս ասում է. «Վասն այնորիկ եդա։ անուն վեցերորդ աւուրս ուրբաթ, որ է կազմութիւն մարդոյն. և դարձեալ ուր-


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

• ՆՀԲ «որպէս թէ ունող զեռ կամ զայ-րուք զաւ»։ Տէրվիշ. Altarm. 72 սանս.

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

• ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-


Ոփելեթին

s.

slingers.

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

s. bot. white poplar.

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Ոք, ուրուք, ումեք, ոմանք, ոմանց

s. adj.

some one, some body, any one;
some, one, certain;
այր ոք, a man;
կին ոք, a woman;
ամենայն ոք, every one, every body;
իւրաքանչիւր ոք, each one, any one;
որ ոք, who, whoever, he that;
ո՞ոք, ո՞վ ոք, who ?
եթէ կայցէ՞ ոք այնչափ յանդուգն, is there any one bold enough ?
ոչ ոք, մի ոք, no one, no body, none;
ոչ սիրեմ ոք յարանցդ յայդցանէ, I love none of these men;
երթիջիր առ այր ոք, address yourself to some one else.

• (հոլովւում է սեռ. ուրուք, տր. ու-մեք, բց. յումեքէ. յոգնակին փոխ է առնում ոմն բառից. կան նաև յետին ումեքիւ, ոքք ևն խոտելի ձևերը. օր. Սիր. խբ. 22. Ոչ կարօ-տացաւ ումեքիւ խորհրդակցաւ) «մէկը, մի մարդ». որից ո՛ ոք, ո՛վ ոք, մի՛ ոք, ո՛չ ոք, ոմն ոք, ո և պէտ իսկ ոք, անոք, հոլովեալ՝ ոյր ուրուք, ում ումեք, յումմէ ումեքէ, մի՛ ուրուք, մի՛ ումեք, ո՛չ ումեք ևն. յետնաբար չեզոք կամ չէզոք Փիլ. այլաբ. Գնձ. Ասող. Պղատ. տիմ. գրուած է չէզոտք Տաթև. հարց. 365 (երկու անգամ). իբր ածական ոչոք «անպիտան մարդ» (օր. իշխանութիւն նոցա յանարժանսն և յոչոքսն անկաւ. Ուռհ. 303) նոր բառեր են չեզոքութիւն, չեզոքացում, չե զոքացնել։


Ոքոզ, ի

s.

thistle.

• ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

• ՆՀԲ յիշում է եբր. ձիմիւք կամ զիմ-մուք (իմա՛ [hebrew word] sīmmuqā) «չա-միչ»։ Հիւնք. ջամբ կամ շամբ բառից


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

• (կամ յարմարեալ ձևով՝ չամչեայ շերեփ) «մեծ շերեփ, խոշոր գդալ» Յայսմ. ուրիշ վկայութիւն չկայ։

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է «անօթ ջը-րոյ կամ ըմպանակ երկայնավիզ և դըր-գալ մեծ» և կցում է հյ. չամիշ բառին։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ. 1910, 9ç8,


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• , ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։

• ՆՀԲ ոչ բարի կամ ոչ արի։ Lag, IIr. oesch 197. Ges. Abhd. 105 arya բառի հակառակն է՝ իբր չ բացասականով։ Հիւնք. պրս. čār «չորս» բառից։ Buggs KZ 32, 23 չ բացասականով *ար «բա-րի» արմատից, որ կցում է յն. ἂρ-ιστος «լաւագոյն» գերադրականին։ Հիւբշ. 485 բռւորովին անապահով է համարում այս մեկնութիւնը (բայց Pokorny 1, 69 յի-շում է իբր ստոյգ՝ հնխ. ar->յար, յա-րել, առնել արմատի տակ)։ Թիրեաք-եան, Կարնամակ ծան. 114 պհլ. չահ հոմանիշի հետ՝ որ գործածուած է անդ ԺԳ 16. իսկ Արիահայ բառ. 307 պհլ. carvā «գէշ, վատ», čaryātum «չարա-չար», որոնց գոյութիւնը կարօտ է ստու-գութեան։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 16 եբր. չար (?)։ Karst, Յուշարձան 429 թթր. qar «սև, անբախտ, ցաւ, չարիք», ալթայ. qara «սև, չար»։ Էսգէթ, Արրտ. 1915, 782 արաբ. [arabic word] šarr «չար» և գւռ. չոռ «ժանտախտ»։ Մառ ՀԱ 1921, 81 և Яз. и Лит. I. 257 կցում է բասկ. tzar «չար» բառին։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

• ԳՒՌ.-Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. չոր, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. չօր, Սլմ. չուէր, Մրղ. չուր, Մկ. Տիգ. Տփ. չուր, Հմշ. Սեբ. չէօր, Ասլ. չէօ՝ր, Սվեդ. չիւր Զթ. չիւյ, չիւր, Հճ. չոյ (բայց չիյնօլ «չորա-նալ»).-Ագլ. չունի այս բառը և գործա-ծում է խէշկ ձևը, որ պրս. [arabic word] xušk հո-մանիշից է փոխառեալ։ (Սակայն կայ չիր «չոր պտուղ»)։ Նոր բառեր են չորագլուխ, չորաթան կամ չորթան, չորթանագող, չորա-կապ, չորամահակ, չորային, չորապուր, չո-րել, չորացնել, չորեղէն, չորեփոց, չորոտ, չորուկ, չորուտ, չորչրուկ, չորչորատիլ, չոր-խըրտիլ ևն։

• ՓՈԽ.-Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։


Սան, ուց

cf. Սանական.

• , ու հլ. «իբր զաւակ ձեռքի տակ սնուցած ու մեծացրած տղայ» Բուղ. Մծբ. Ագաթ. Եղիշ. «կնքահօր կնքած մանուկը» Կանոն. Շնորհ. ընդհ. որից սանական «որ-դեգրեալ, որդիացեալ» Ագաթ. սանակից կա-նոն. սանահայր, սանամայր Գնձ. Մեձ--


Սան, ից

s. chem.

kettle, boiler, caldron, saucepan, stewpanchem. still, cucurbite;
— պապենի, Papin's digestor, athanor, digesting-furnace.

• , ու հլ. «իբր զաւակ ձեռքի տակ սնուցած ու մեծացրած տղայ» Բուղ. Մծբ. Ագաթ. Եղիշ. «կնքահօր կնքած մանուկը» Կանոն. Շնորհ. ընդհ. որից սանական «որ-դեգրեալ, որդիացեալ» Ագաթ. սանակից կա-նոն. սանահայր, սանամայր Գնձ. Մեձ--


Սանդալ, ի, ոյ

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

• = Փռխառեալ է կա՛մ պհլ. *sandal ձևից, որի ներկայացուցիչն է պրս. [arabic word] sandal, և կամ յն. σάνδαλον, σανδάλιον հոմանիշ ձևե-րից, որոնք նոյնպէս ասիական ծառում աւ-նին (Boisacq 851)։ Յոյնից փոխառեալ լտ. sandalium, ֆրանս. sandale, անգլ. sandal «հողաթափ» ևն։

• ՀՀԲ դնում է յունարէնից, ԳԴ պարս-կերէնից։ ՆՀԲ յիշում է յն. պրս. և լտ. ձևերը, նաև պրս. սանտալ «մակոյկ»։ Նոյնը նաև Հիւնք.։

• .-«մի տեսակ բուժախոտ». նո-ռառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Դրնղ. 496. «Դառն խոտ մի կայ, որ տաճիկն չոփլամայ ասէ և հայն՝ սանդալ, որ չէ սանդալ. այլ սանդալն փայտ է կար-միր և իսպիտակ, որ ի Հնդկաց գայ. այս խոտ դեղ է ուռեցի, կրծոց, ձիոց, ջորոց և իշուց և կարի դառն է»։


Սանդարամետ, ից, աց

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «երկրի խորագոյն անդունդները, ստորերկրեայ վիհ» Եզեկ. լա. 16. Ագաթ. Վեցօր. էջ 14, 16. Կոչ. Եփր. թգ. 384. «դը-ժոխքի իշխանը, սադայէլ» Յհ. կթ. Շնորհ. Շար. որից սանդարամետական «ստորեր-ևոեայք, անդնդային ոգիներ, մեռելները» Փիլիպ. բ. 10. Ադաթ. Մծբ. սանոարամե-տային Պտմ. աղէքս. Կեչառ. աղէքս. սան-դարամետապետ «դժոխքի իշխանը» Կոչ. 97, խոր. (կամ կրճատ՝ սանդարապետ Կոչ. այլ ձ.), սանդարապետական Եփր. փիլիպ. 158. Նոյն է և բառիս աւելի հին ձևն է ներկա-յացնում սպանդարամետ «Դիոնիսոս կամ Բաքոս դիք շուայտութեան» Բ. մկ. զ. 7. Ար-ծր. ա. 3 (Երկիր պանդոկի՝ ապանդարամետ աստուած է), որից սպանդարամետական «բաքոսական» Բ. մկ. զ. 7։-Ալիշան, Հին հաւ. էջ 311 արմատը դնում է *սանդար(ք) «խոր վիհ, անդունդ, դժոխք», որ իբրև գո-յութիւն ունեցող բառ կրկնում է Տիրոյեան, Հանրագր. էջ 586 սանդարք «դժոխք» (ջըն-ջելի)։

• ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.