Definitions containing the research հեր : 1078 results

Ծարիր, րրոց

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Canini Et. etym. 46 սանս. chur «նեռ կել» բառի հետ։ Հիւնք. հանում է ծրար բառից։ Seidel, Մխիթ. հեր. § 215 ա-րաբ. [arabic word] δarur «streupulver» բա-ռից է ենթադրում։ (Այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 866 նշա-նակում է «աչքի դեղ, թութիա, աղտոր, ծարիր և նմաններ», որի բայական ձևն էլ է ❇ δarr «աչքին ծարիր քա-շել, ծարրել». պատկանում է արաբ. [arabic word] δarr «փոշիանալ, փշրել» արմա-տին, որից ունինք նաև [arabic word] δarra «հիւլէ, շամանդաղ», ❇ ︎ δarara «ցանած՝ սփռած բան, թափթփուք ևն». միւս սեմական ցեղակիցներն են ա-սուր. zaru, եթովպ. zarav, արամ. [hebrew word] dara, եբր. [hebrew word] zrr կամ [hebrew word] žrh «սփռել, ցրուել, ցանել»։ Բայց ա-


Ծերպ, ից

s.

hole, cavity;
excavation, cavern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (խրամատութիւն բառի տակ) եբր. ֆէրձ։ Հիւբշ. KZ 23, 389 ցնդ. zafra «երախ» բառի հետ՝ հնխ. g'apra ձևից։ Հիւնք. հերձուլ բայից։ Schefte-lowitz BВ 29, 41 զնդ. ǰafra «խոր», սանս. gabhīra «խոր», gabha «բունոց» բառերի հետ ցեղակից է դնում։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (սեռ. լիսռան, լսռան, լգ. լիսռունք, լսռունք) «սրունքի՝ ոտքի՝ ողնա-շարի ոսկոր» Պղատ. տիմ. 150. Յայսմ. դեկտ. 23. Վրդն. պտմ. էջ 9. Միխ. ասոր. Ճառընտ. «իլի ծայրի օղակը» Բռ. ստեփ. լեհ. «սեռն, անուի առանցքը» իբր ռմկ։ (Վեր-ջին նշանակութիւնը՝ որ ՆՀԲ և ՋԲ նշանակում ևն իբրև գւռ. բառ, կասկածելի է։ Ունինք Երև. լիսօռ «կառքի առանցք», բայց այս բառը անշուշտ ռուս. peccopa ձևն է, որ իր հերթևն փոխառեալ է ֆրանս. ressort հոմանիշից)։ Այս բառից է լիսեռնաձև (նորագիւտ բառ) Տաթև. հարց. 243 (ողնաշարի համար է ա-սում)։


Լուք

s. zool. cf. Թոդան;
shad.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց Seidel, հրտր. Մխ. հեր. § 212.


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։


Թուրինջ, ընջի

s. bot.

bitter orange, Seville orange;
— խոտ, balm-mint;
ծառ թուրնջոյ, cf. Թրնջի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ արդէն յիշում է թուրունճ, թու-րուննան ձևերը։ Muller SWAW 38 580 համարում է փոխառեալ։ Ուղիղ են մեկ-նում նաև Lag. Arm. Stud. § 869, Տէրվ. Altarm. 23 ևն։ Տե՛ս վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 275։


Կարկուրայ, ի

s.

ship, vessel;
boat;
caracore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ qarqūra «նաւակ» բառից փոխառեալ. սրա հետ նոյն են արաբ [arabic word] qurqūr «նաւակ» և յն. ϰέρϰουρος (Հերոդոտոս 7, 97) «Կիպրացոց յատուկ մի տեսակ թեթև նաւ, երկար յետևով». (վերջի-նըս փոխառեալ է նոյնպէս սեմականից, բայց ձևափոխուած՝ յն. ϰερϰος «պոչ» և ουρά «պոչ» բառերի նմանութեամբ (Boi-sacq 441)։-Հիւբշ. 307։


Կարճ, ոյ

adj. adv.

short;
little;
short, brief, curt, concise, succinct, laconic;
— հասակաւ, short in stature;
—ոյ ճանապարհ, the shortest way;
ընդ —ոյ գնալ, to take the shortest or nearest way, to take a short cut;
ի —ոյ or — ի —ոյ, short, brief, abridged, summary;
in short, briefly, in a few words, laconically, succinctly, summarily;
ի —ոյ, in a short time, quickly;
ի —ոյ հատանել, to cut short, to state in few words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. 102 գերմ. kurz, պրս. chord, լտ. curtus հոմանիշների տաւ. curto. scarzo, ռուս. краткiи։ Տէրվ. Altarm. 30 հյ. կուրտ բառի հետ նոյն է դնում։ Նոյն, Նախալ. 70 հնխ. kart «կտրել, կոտրել» արմատի տակ դնում է սանս. kart, լիթ. kirtau «կըտ-րել», հյ. կարճ, կրճատել, կուրտ, կըրտ-ներ, լտ. curtus։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varjayāmi ձևից։ Հիւնք. քերծուլ բայից է հանում։ Հիւբշ. 459 մերժում է կցել յն. ϰολοβός, ϰιλ.βόω «կարճ, կարճել» բառերին, Pez dersen, Հայ. դր. լեզ. 76 կապ չունի լտ. curtus «կարճ» բառի հետ։ (Այս-պէս նաև Walde 216, Pokorny II. էջ 580)։ Patrubány ՀԱ 1908, 187 դնում է կտրել բայից, իբր կտր>կրտ>կարտ >կարճ։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ քարձ։ Մառ ЗВО 1925, 799 և 801 ռուս. korot և գերմ. kurz ձևե-րի հետ։ Պատահական նմանութիւն ու-նի արաբ. [arabic word] qard «կարճ» (Կամուս-թրք. թրգմ. Ա. 669)։ Պատահական են թերևս նաև վրաց. դակարծախեբա «տափատի վարի ծայրը նեղացնել», կրեճա, գակրենա «խուզել, ածիլել, փոքրել զհերս»։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։

ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ

են արմատք հերաց»։ Ուղիղ են մեկ-նում ՀՀԲ և ՋԲ, որոնց հետևում է նաև ԱԲ։


Հաճ, ոյ

adj. s.

content, contented, pleased, satisfied;
consenting;
satisfaction, contentedness;
— առնել, to content, to satisfy;
— լինել, to be content, satisfied, pleased.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հաճեալ, հաշտ, բարեհամ-բոյր» Բ. մակ.բ 23. Ոսկ. ես. Մամբր. «հա-ճոյական բան, հաճոյք» Ուռհ. «հաճութիւն» Կիւրղ. ել. որից հաճիլ «հաւանիլ, ախորժիլ, սիրել, հաշտուիլ» ՍԳր. հաճել «սիրտը շա-հիլ» ՍԳր. Կոչ. Եւս. պտմ. Ագաթ. Ոսև. ես «մեծահոռութեամբ ներել» Ոսկ. հռովմ. 86, հաճոյ ՍԳր. Ոսկ. հաճոյք Սղ. ճե. 4. հաճո-յակատար Ագաթ. հաճեցուցիչ Ագաթ. հաճո-յութիւն Ոսկ. գաղ. Եփր. ղևտ. հաճութիւն ՍԳր. դժուարահաճ Փիլ. բարեհաճոյ Փիլ. տհահ Ոսև. ես. տհաճել Ոսկ. եփես. անձնա-հաճ Փարպ. Խոր. մարդահաճոյ ՍԳր. Եւս. պտմ. մտահաճոյ Կոչ. հաճակից Իրեն. հերձ. 95, 102. ինքնահաճ Խոր. կամահաճոյ Մաշտ բազմահաճոյ Ոսկ. սղ. հաճոյախօսութիւն (նոր բառ) ևն։


Համակդեն, ից

adj.

well versed in the Persian religion;
coreligionary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թովմա Արծրունի (հրտր. Պատկ. էջ 28) մեկնում է «Անուանէին զինքեանս համակդենս, այսինքն ամենագէտ ի հա-ւատ կրակի»։ Հին բռ. մեկնում է «ամե-նահաւատ կամ բոլորից ուսուցիչ»։ ՆՀԲ Արծրունու բացատրութիւնից հանելով մեևնում է պրս. [arabic word] hamadān «ա-մենառէտ»։ Lag. Sуmmicta 48, 28 պրս. hamadīn։ Վերի մեկնութիւնը տու-աւ Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ րագրութիւնը տե՛ս Seidel, հրտր. Մխիթ. Հեր. § 325։


Համասպրամ

adj.

fragrant, odoriferous, sweet-smelling or scented.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անուշաբոյր, անուշահոտ, հոտաւէտ (ծաղիկների համար ասուած)։ Ագաթ. Զքր. կթ. Վրդն. անթ. «մի տեսակ անուշահոտ և գեղեցիկ ծաղիկ է. lvchnis orientalis» Մխ. առ. Մխ. հեր. գրուած է նաև համսպրամ, համասփրամ, համասպրան և հայաձև կերպարանքի տակ մտած՝ համա-սփիւռ։


Պապունիճ

s. bot. camomile.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, որ և բա-բունաճ, բաբունին «երիցուկ բոյսը, թրք. փափաթիա, ռուս. ռամաշկա» Անյ. պորփ (լս.). Բժշ. Մխ. հեր. գրուած պապունէն Վստկ. 79։

Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։ Վերջին ան-գամ տե՛ս Seidel, Մխ. հեր. § 47։


Պառաւ, ոյ, աւունք, անց

s.

old woman, beldam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pārav հոմանիշ ձևից, որ ցոյց է տալիս պրս. [arabic word] pā̄rāv «ծեր կին, պա-ռաւ»։ Այս բառը կարելի էր հայերէնից փո-խառութիւն համարել, եթէ չլինէին պրս. ❇ pīr, պհլ. pir «ծեր», pīrak «պառաւ», բե-լուճ. pirūk «պապ» ևն բառերը, որոնք բոլոր պատկանում են զնդ. parō «նախ, վաղ» ձևին և ծագում են հնխ. per-արմատից (Horn § 270, 350). հայերէն ցեղակիցներն են հեռի, հերու, առ, եր-(Pokorny 2, 38) -Հիւբշ. 221։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Նախալ. 86 հնխ. dar «պատ-ռել» արմատից՝ պա<ապա նախդիրով, հմմտ. սանս. dar, յն. δὲρω «մորթել» ևն։ Հիւնք. պատել բայից։ Müller WZKM 6 (1892), 267 պհլ. փոխառութիւն պի-տի լինի. հմմտ. պրս. [arabic word] fatār-dan, [arabic word] latarīdan «պատ-ռել»։ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, էջ 166 ասուր. patāru, ասոր. ftr «պատա-ռել»։ Scheftelowitz BВ 29, 68 փղխառ-եալ արաբ. batara «խուզել, կտրել» և եբր. [hebrew word] bathar «մաս, կտոր» ձևե-ոից։ Karst, Յուշարձան 400 ասուր. pa-taru, patēru «ճեղքել, հերձնուլ»։ Պա-տահական նմանութիւն ունին արաբ. ❇ [arabic word] fadra «պատառ, կտոր» և [arabic word] batr «ճեղքել»։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ր հյ. (-սեր, ւսերաց) «ինքնակալ թագաւոր Հռովմայեցոց» ՍԳր. Բուզ. որից կայսերագիր Կորիւն. կայսերական Ագաթ. Բուզ. կայսերակերպ Ագաթ. կայսերալուր Արծր. կայսերազարմ Գնձ. կայսրունի Իրեն. հերձ. 100. յետնաբար կայսրանալ «կայսր դառնալ» Մին. համդ. 127, 128. -տարբեր ձևեռոմ ունենք նաև՝ կեսար (սեռ. -ու) Եփր. բ. տիմ. Կոչ. Խոր. Յհ. կթ. կեսառութիւն Ճառընտ. կեսառոս Ուռհ. էջ 402. կիսառոս Յայսմ. նոյ. 29։


Կանեփ, ի

cf. Կանափ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս է. լտ. capparis spinosa L» (տե՛ս Տիրացուեան, Contribu-to§ 197, Seidel Մխ. հեր. § 250) Ժող. ժբ. 5. Կոչ. Տօնակ. Ոսկիփ. Բժշ. յետնաբար ո-նինք նաև կապպար, կապրացախ, կապըր-ցախ, քապրցախ, քապրխոտ, քապարա, ճապրենի ձևերը։


Կապելայ

s.

tavern, public-house;
eating-house;
brothel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ qapēlā «գինեպան, պան-դոկապետ» բառից, որ իր հերթին փոխա-ռեալ է յն. ϰαπηλεία, ϰαπηλεῖον, ϰαπήλιον «մանրավաճառի կրպակ, գինետուն» բառից։ Հունարէնի արմատն է ϰαπη «մանը կտոր, մանրուք» (Boisacq 408)։ Հայերէնի մէծ կապելայ և կապեղայ ասորերէնից են, իսկ միւսները յունարէնից։


Պախրէ, ից

s.

money, effects, property, goods;
provisions, victuals;
cattle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Նման, բայց ձայնապէս անյարմար են ասոր. [syriac word] baqrā «նախիր», եբր. [hebrew word] baqar «արջառ, կով, ցուլ», արաբ. օ [arabic word] baqara, baqra «եզ, կով», ասուր. bukkuru «հերկել»։ Արաբերէնից է փոխառեալ յետին պաքարայ ձևը։

րէ և հյ. պաճարանք,-իսկ պախրէ «ար-ջառ» լծ. պաճար, եբր. պաքար, լտ. pe-cus։ Տէրվ. Altarm. 104, Նախալ. 91, Երկրագ. 1884, 53 դնում է *պախուէ ձևից և հանում է հնխ. paç «կապել» արմատից. հմմտ. սանս. paçu, զնդ. pasu «եզ, արջառ», գոթ. faihu «տա-ւար, ինչք, դրամ», լտ. pecus «տաւար», pecunia «ինչք», լիթ. pekus։ Հիւնք. արաբ. baqar «արջառ, եզն» բառից։ Հիւբշ. 516 պախրէ «տաւար» նշանակու-թեամո համարում է արաբերէնից փո-խառեալ պաքարայ բառի ռմկ. ձևըս (Սակայն անտեղի է նախ բառիս այս նշանակութիւնը միւսներից ջոկել, և երկրորդ՝ պախրէ «տաւար» նշանակու-թեամբ ունի Մանդ1)։ Seidel, Մխ. հեր. § 183 հայացեալ է արաբ. [arabic word] baqar «եզ» բառից։


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «պահելը, պահպանութիւն, 2. գիշերային պահպանութեան մէկ հերթը, որ է երեք ժամ. 3. ժամանակ. 4. բանտ բանտարկութիւն» ՍԳր. Եւս. քր. Սեբեր Բուզ. Եփր. թգ. Ոսկ. ես. Ագաթ. «մէկ ժամ» (օրը ունենալով 24 պահ) Մխ. բժշ. (տե՛ս Seidel § 170). որից պահ դուռն «կապան, դարբանդ» Եղիշ. պահք (ո հլ. յգ. գրծ. պա-հովք Եփր. համաբ. 192, բայց աւելի պա-հօք) «կերակուրներից ժուժկալութիւն» ՍԳր Կոչ. Ոսկ. պահել «պահել, պահպանել, ծած-կել, զգուշանալ, պաս բռնել» ՍԳր. Ագաթ. Բուզ. պահանք «բանտարգելութիւն» Ոսկ. մ. ա. 14, էջ 207. պահայոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. պահանորդ «պահապան» Նեեմ. դ. 9. Ոսկ. յհ, բ. 32. «ուղտապան, ջորեպան» Վրք. հց. «հմայեակ, յուռութք» Յայսմ. պահարկել Ագաթ. պահեստ ՍԳը Ագաթ. պահնակ Յհ. կթ. Մխ. անեզ. 34. ան պահ Սոկր. էջ 274. գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. դժուարապահ Սեբեր. Ոսկ. եփես. ետեղապահ Բուզ. գանձապահ Ա. մն. իր. 1. անձնապահապետ Ա. թագ. իր. 1. ժամապահ Վեցօր. Մծբ. խորհրդապահ Փարպ. կողմնա-պահ Բ. մկ. ժբ. 32. կենդանապահ Եզն. խո-րանապահ Բուզ. թիկնապահ Խոր. խրամա-պահ Գ. մկ. ե. 24. ցերեկապահ «ցերեկուայ պահակութիւնը» Նորպգիւտ Ա. մնաց. թ. 23. դռնապահ Բ. մկ. ժգ. 15. անվերապահ, ան-վերապահօրէն, անասնապահութիւն (նոր բառեր) ևն. նոր առումով ունինք մհյ. պահ «յղի», պահնալ «յղիանալ» (երկուսն էլ ձիու և շան համար ասուած). Վստկ. 202, 221 առանձեն տե՛ս պահակ, պահապան, պահա-կապան, պահակեր, պահանգ։-Բառիս հնա-գոյն ձևն է պարհ, որ ոսկեդարեան գրաևա-նութեան մնացորդների մէջ էլ մի քանի տեղ պահուած է. այսպէս՝ պարհք «պահք, պաս» Եփր. ա. ևոր. 60, 68, 80. պարհել «պահել» Բ. մկ. գ. I. Յոբ. իդ. 15. Եփր. հռ. 17, 31, 46. ա. կոր. 62, 65, 68. գ. կոր. 117. Կըրկ-նագիր Ագաթ. 75 բ. ուր և ունինք պարհեսցէ 50 բ. պարհեաց 73ա։


Ռահան, ի

s. bot. basil;
սուտ —, mercury, dog's caul.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] raihān «ռեհան», որից նաև քրդ. rihan. ըստ Seidel. Սխ. հեր. § 418 արաբ բառը նախապէս ընդհանուր ա-նուն էր զանազան անուշահոտ բոյսերի։-Հիւբշ. 275։


Սադիր

cf. Ծոթոր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. աոմատ առանձին անգործածա-կան, որից կազմուած են սադրել «յորդորել, հրապուրել, թելադրել, միջնորդել» Եւս. քը. Փարպ. Խոր. Նար. 165. Յհ. կթ. «թուել, հա-մարել» Իրեն. հերձ. 90, 176 (ՀԱ 1910, 305), չարասադիր Օրբ. հկճռ. ժբ. էջ 172. սադ-րանք Պտմ. աղէքս. սադրիչ Փարպ. Ղևոնդ։


Պարկեշտ, ից, աց

adj.

modest, virtuous, chaste, pudic, maidenly, pure;
sober, moderate, temperate, frugal;
discreet, well-behaved.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «ժուժկալ, համեստ, ողջախոհ» ՍԳր. Եփր. թուոց. «մաքուր, անարատ» Ղևտ. ժ. 10. Ա. պետ. գ. 2. «չափաւոր կամ դիւրամարս (սը-նունդ)» Մխ. բժշ. (տե՛ս Seidel, Մխ. հեր. § 38). որից պարկեշտութիւն ՍԳր. Եփր. պհ. պարկեշտաբան Եւագր. պարկեշտագեղ Ա-գաթ. պարկեշտական Ագաթ. Ոսկ. ես. ան-պարկեշտ Ղևտ. ժ. 10 ևն։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Շփոթելով հյ. սեղմ բառի հետ՝ սոյն բառի վրայ ոչ ոք ուշադրութիւն չէր դարձրած։ Seidel, Մխ. հեր. § 29a մեկ-նում է վերի ձևով, բայց միևնոյն ժա-մանակ յիշում է արաբ. ❇ sahm «նիհար»։ Անշուշտ ուղիղ է միայն ա-ռաջինը՝ ղ ձայնի պատճառով, որ է արաբ. [arabic word] (և ո՛չ օ), առանց որի հյ. սեղմ բառի հետ շփոթութիւն չպիտի յառաջանար։


Պիհ

cf. Պարենիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոռեպահիկ, պաշար, պարէն, ուտե-լիք» Եւս. պտմ. 161. Իրեն. հերձ. 89. (Հին բռ. մեկնում է պիհ «վզինակ կամ մռտի-կոն», իսկ Բառ. երեմ. էջ 271 «վզինակ կամ մռտինակ», որով հասկացւում է «վնաս, թշնամութիւն»). սրանից է օրապիհ «օրա-պահիկ» Եփր. կձուրդք (ըստ պատուական սրբագրութեան Վարդանեանի, Բառաք. դիտ. Գ. 30)։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-


Սէգ, սիգաց

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «հպարտ, ամբարտաւան, խը-րոխտ» Բ. մկ. է. 9. Վեցօր. 163. Ագաթ. «այր իգացող» Եւագր. 245, Իրեն. հերձ. 94 176 (Վարդանեան ՀԱ 1910, 305, բայց ունի արդէն Բառ. երեմ. էջ 285). որից սէգ աո-նուլ «սիգալով ճեմել» Նար. տաղ. սիգալ «հպարտանալ, պարծիլ» Առակ. լ. 31. Սիր 4. 10. Ոսկ. բ. Կոր. Ագաթ. «իգանալ, կնա-տիլ, զեղխիլ» Ոսկ. մ. բ. 24. սիգութիւն «իգացում, կնատութիւն» Փիլ. 277-8. Կա-նոն. 46. սիգանք Ոսկ. մ. գ. 13. սիգաքայլ Արծր. գրուած ունինք նաև սեգ, սեգութիւն։ Նոր բառ է սիգանազ։


Սթար

s.

horse-trapping, caparison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։


Սղանգն

s. bot. birth-wort or hard-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զրևանդ խոտը, լտ. aristolochia» Մխ. հեր. Գաղիան. բժշ.։


Սմբուլ

s. bot. spikenard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] sunbul «նարդոս ծաղիկը», որից նաև թրք. [arabic word] suubul, [arabic word] zúmbul. ❇.︎︎ sumbūl, քրդ. sunbul, simbel, sumbūl, վրաց. სუმბული սումբուլի, ზუმბული զում-բուլի, նյն. σουμποόλ, σουμβούλ ևն. ըստ Seidel, Մխ. հեր. § 252 նախնականն է արաբ. [arabic word] . sunbula, յգ. ❇ sanābil «հասկ», ինչպէս որ յն. էլ նոյն ծաղիկը կոչւում է νάρδου στάχυς. ναρδύσταχος «նարդոսի հասկ»։-Հիւբշ. 277։


Սոթ

adj.

firm, solid.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.


Սպանախ, ի, ից

s. bot. spinage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները ծանօթ էին արդէն բառիս ծա-գումին. հմմտ. Սատանայ յեբրայեցւոց և յասորւոց լեզուէ խոտորեալ թարգմա-նի. Եզն. էջ 52.-Սատանայ անուն ի խստութենէ հակառակութեանն անուա-նեցաւ. Կոչ. 12.-Սատանայդ բայ եբ-րայականաւն զապստամբն ազդեցուցա-նէ. Իրեն. հերձ. 204.-Սատանայ... ըօտ եբրայեցւոց բառիցն՝ հակառակ թարգ-


Սատապ, ոյ

s.

mother of pearl;
cf. Փեգենայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փեգենայ խոտը, ruta (ruta oraveolens L ըստ Seidel, Մխ. հեր. § 430, thalictrum elatum Murr. ըստ Տիրացուեան, գրուած նաև սազապ, սատաֆ (տե՛ս ՀԲուս. § 2679)։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Սորնջան

s. bot. hermodactyl.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս. լտ. col-chicum autumnale, որ ձնծաղիկի մի տե-սակն է, հնապէս կոչուած hermodactylus» (մանրամասն տե՛ս Seidel, Մխ. հեր. § 385) Բժշ. Ամիրտ. (ունին միայն ՀՀԲ, ՋԲ. ՓԲ և ՀԲուս. § 1779, § 2800. չունին ՆՀԲ և ԱԲ, իսկ Բառ. երեմ. յաւել. 572 դնում է սոլնջան «ձիւնածաղիկ, կառ թօփու»)։


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։


Խեր

s.

dish made from the first milk of a cow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կաթնեղէն ուտելիք». մէկ անգամ ունի Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239 = Մանդ. սիր. 13 ուտեաց ուտելեղէնների մի շարքի մէջ,-«իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր (այլ ձ. խէր) և ձկանմորէ». (Շողակաթ՝ էջ 127 հեր ձկան, մորէ)։ ՀՀԲ մեկնում է «եփոց դայլոց», այսինքն «եփած դալ», ՋԲ «կե-րակուր ի դալէ», ՆՀԲ (գաւառական բառերի շարքում) «եփոց կաթին», ԱԲ «տեսակ մը մածուն»։


Խիր

s.

white violet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Lag. Ges. Abhd. 60, 30, նոյնը նաև Lag. Arm. Stud. § 987, ՀԲուս. § 1059-60։ Իմաստի ճշտման համար տե՛ս Seidel, Մխ. հեր. § 54 և 5Բ.


Խլեփ, ի

s.

salix caprea latifolia ( species of willow).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 1119բ և յե-տոյ Seidel, Մխ. հեր. § 185։