Your research : 6 Results for մերձ

Entries' title containing մերձ : 33 Results

Definitions containing the research մերձ : 64 Results

Մարտ

s.

month of March.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrd-ձևից, որ ևազմուած է հնխ. mera-արմատից՝ d ա-ճականով։ Թէ՛ պարզ և թէ աճած ձևերի հա-մար հմմտ. սանս. mrati «ջարդել, տրո-րել», mardati «ջարդել, փշրել», mrdha «մարտ», գնչ. marima «պատերազմ», mar-do «յաղթուած», mardan «կռիւ», mardak «կռուարար», զնդ. marəd-«ոչնչացնել», յն. μαραίνω «սպառել, ոչնչացնել», μάρναμαι «կռուիլ, մրցիլ, պատերազմիլ», μαρασμδς «սպառում, լքում», լտ. Mars, -tis «Արէս, պատերազմի աստուածը», հիսլ. merja, marδa «հարուածել» ևն (Walde 467, 495, Pokorny 2, 276-8, Boisacq 611)։ Արմա-տին մերձաւոր ձև ունի հնխ. mel-«փշրել, ջարդել» (տե՛ս մալ արմատի տակ), որի հետ շփոթուած է յատկապէս սանսկրիտի մէջ։


Նողկ

cf. Նողկտալի.

• «ռարշելի, զզուելի, պիղծ» Ոսկ. ես. 14 (գարշելի ա՛յն ինչ կոչի՝ որ կարի աղտե-ղին իցէ, պիղծ ինչ, նողկ, անսուրբ). որից նողկալ «զզուիլ, գանիլ». Կանոն. Մանդ. նող-կոտալ Ոսկ. մ. գ. էջ 108. Աթան. ե» 5sa նողկացեալ Եւագր. նողկտացուցանել Առակ. իգ. 8. նողկութիւն Նար. էջ 262. նողկալի, նողկանք (նոր բառեր).-իսկ Բառ. երեմ. էջ 239 ունի նողկտալ «դողդողալ», որ անշուշտ պէտք է կապել Ոսկ. մ. գ. 108 հետևեալ հատուածի հետ, որ սխալ է հասկացել. Եւ արդ մի ոք նողկտալով մերձեսցի, մի՛ ոթ մեղկութեամբ (ի սուրբ խորհուրդն)։


Շլան

cf. Մոխիր.

• =Վրաց. შლამი շլամի «տիղմ, աւազ և ցեխ», որից შლამიანი շլամիանի «ցեխոտ-տղմուտ». որ և ლამი լամի «սիկ, ջրի տակին նստած տիղմը, խոնաւութիւն, թացութիւն», ლამიანი լամիանի «տլոտ, խոնաւ, թաց». Հայ բառի իմաստը թէև դրուած է «մռխեռ». բայց միայն մերձաւոր նշանակութիւն է. կա-րող է նաև առնուիլ իբրև «տիղմ»։-Աճ.


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• ԳՒՌ.-Սչ. սահել «սայթաքիլ», Ննխ. սա-յէլ, Հմշ. սէհուշ, Սվեդ. սիֆիլ.-կրկնաբար Եւդ. սահսհիլ «շատ անգամ տահիլ»։ Պիտ. զանցասահման Ճառընտ. ևն։ Նոր բա-ռեր են սահմանաքար, սահմանադրական, հակասահմանադրական, սահմանամերձ, սահմանափակ, անսահմանափակ, սահմա-նագիծ, սահմանագլխային, սահմանային. սանմանակցութիւն, անսահմանօրէն ևն։


Տանձ, ից

s.

pear.

• Հիւնք. սանձ բառից, «ըստ մերձաւո-րութեան պարսիկ ձայնիցս լիկէլ «տանձ» և լիկեամ «սանձ»։ Patrubány SA 1, 195 լիթ. dinga «երևի», հպրուս. padingti «ախորժելի լինել» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 152 յն. γανδάνω «բռնել, պարունակել», լտ. praehendo «բռնել», գոթ. bi-gitan «ձեռք բերել» բառերի հետ, իբր տանձ<*ձանտ «ծա-ռից վար առնուած»։ Մառ. ИАН 1915 848 վրաց. სხალი սխալի «տանձ» ռա-ռի հետ, իսկ Яфeт. cбoр. 1, 65 ալբան. darde. բասկ. udare «տանձ» բառերի, անդ՝ 2, 152 ծայրի ձ համարում է լոգ-նակիի նշան։


Վանդակ, աց

s.

network;
cage;
grate, gridiron;
grating;
window-blinds, persian;
lattice, trellis;
baluster, balustrade, railing;
balcony, terrace, belvedere;
cf. Զամբիղ.

• = Պհլ. *vandak ձևից փոխառեալ, ինչ-պէս ցոյց են տալիս հյ. բառի նախաձայնը և -ակ վերջաւորութիւնը։ Բառիս արմատն է *vand, որ ծագում է հնխ. uendh-«ոլորել, հիւսել» արմատից և որի բնիկ հյ. ներկա-յացուցիչն է գինդ (ցեղակից միւս ձևերը տե՛ս անդ)։ Ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ իրա-նեան որևէ բարբառի մէջ չէ պահուած այս արմատը և միայն հայերէնն է, որ ապացու-ցանում է նրա երբեմնի գոյութիւնը։ Պարս-կերէնում հնխ. uendh->իրան. *vand պիտի դառնար band, որով և շփոթուէր ու միա-խառնուէր հնխ. bhendh->պրս band «կա-պէլ» նոյնաձայն և մերձանիշ արմատի հետ։ Եւ թերևս այս շփոթման պատճառով է *vand արմատի կորուստը պարսկերէնում։ Սակայն կայ պրս. [arabic word] bandak «բամբակի քու-լայ՝ մանելու համար», որ պրս. [arabic word] band< հնխ. bhendh «կապել» արմատից աւելի պրս. *band<իրան. *vand<հնխ. uendh-«հիւսել, ոլորել» արմատն է ցուցահանում։ -Աճ.


Քարբ, ից

s.

aspic, basilisk, cockatrice.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. krp-կամ skfp-ձևից, որ յառաջանում է p աճականով՝ պար-զական ker-, sker-«կտրել» արմատից։ Ա-ծանցները տե՛ս քերել, քերթել բառերի տակ։ Աճականներից յիշենք այստեղ սանս. krpa-na-«թուր», krpānī «մկրատ, դաշոյն», յն. ϰρωπιον «մանգաղ», σϰορπίος «կարիճ, մի տեսակ խայթող ձուկ», լիթ. kerpu «մկրա-տռով խուզել», լեթթ. škεrpis «խոփ», միռլ. cerb «հատու, սուր», հսաքս. skarp «կծու, լեղի», գերմ. scharf «տուր», մբռ. schraffen = գերմ. schrópfen «շառտել, մարմինը ճեղ-քըրտել արիւն առնելու համար», լեթթ. škrīpsts «գդալի մէջը փորելու կեռ դանակ» ևն։ Այս արմատին պատկանող խիստ բազ-մաթիւ ժառանգները տե՛ս Pokorny 2, 573-587։ Մեր բառը ըմբռնուած է իբրև «հատու, սարնող», որի ամէնից մերձաւոր ձևն է ւն. σϰορπίος «կարիճ»։-Աճ.


Քնցեղ

s. fig.

clod, glebe, lump of earth;
obscene word or jest.

• , անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ ունի Զքր. կթ. «Երիտասարդ ոք պակշոտեալ զհետ կուսի՝ ոչ համարձակի իսկ և իսկ մերձենալ, այլ երբեմն ակնարկէ և երբեմն ժպտի, և ապա քնցեղս ընկենու և քարաձիգս *առնէ և միշտ խեղկատակու-թիւնս»։ ՆՀԲ մեկնում է «գուղձ հողոյ, գունձ, քուց, և կամ նմանութեամբ՝ բան խենէշ սիրոյ և քնցատելոյ». Քաջունի, հտ. Բ 118 և հտ։ Գ. 255. «ֆր։ motte, հողի կոշտ»։


Քուն, քնոյ, ով

s.

sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.

• տք բնաձայնից, ինչ. տքալ։-Պատա-հական նմանութիւն ունին ռուս. գւռ. кунять, ուկր. kun՛áty, սերբ. kunjam «քունը տանիլ, ննջել» (Berneker 645), քրդ. hunižin «յօրանջել» (որ Justi, Kurd. Gram. 228 հյ. քնէած բառից փոխառեալ է համարում), չին. [other alphabet] k'un' «քնած, քնկոտ», նաև լտ. cunnus, ֆրանս. čon «բունոց» և պրս. [arabic word] kūn «յետոյք», որոնք նման են մեր բառի «մերձաւորիլ» իմաստին։


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

• (ի հլ. ըստ Ոսկ. մ. ա. 4 մարդա-պայքաղից. յետնաբար ի-ա հլ.) «արու այծ, նոխազ» ՍԳր. Մանդ. Անյ. պորփ. որից քաղակ «փոքրիկ նոխազ» Թր. քեր. եղջե-րուաքաո «կէսը եղջերու և կէսը այծ՝ մտա-ցածին մի կենդանի» Եղիշ. հրց. 52, Անյ. աորփ. Սահմ. Վահր. երրդ. էջ 165. փղա-քաղ, ուղտաքաղ Մագ. թղ. 232, քաղեան «նոխազներ» Մագ. այծքաղ Օր. ժդ. 5 կամ այծաքաղ Վեցօր. 192. մարդապայքաղ Ոսկ. մ. ա. 4. վիշապառիւծ քաղ Ոսկ. Կո-ղոս. 602-4. նաև Պայապիս Քաղեայ յա-տուկ անունը՝ որ տե՛ս Պայ բառի տակ։-Նոյն քաղ բառն է դարձեալ, որ «անասնոց խառնք» նշանակութեամբ գործածուած է Եփր. մատ. Բ. էջ 305. «Եկի հասի ի վերայ քոյ և տետի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո և ժամ քողաց քոց» (հմմտ. Եզեկ. ժզ. 8 Տեսի զքեզ, զի հատեալ էր ժամանակ քո և ժամանակ խախտողաց քոց, եբր. [hebrew word] dōdīm «սիրոյ, կրից, տռփանաց»), որից էլ յառաջացել է քաղոց ամտանունը, իբր «ա-նասնոց խառնից ամիսը» (Աճառ. Նոր բա-ռեր հ. մատ. Բ. 279)։ Վերջապէս նոյն բա-ռըն է աքաղ «ոչխարների զուգաւորութիւն, խառնք». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Վստկ. 216. «Թէ զխոտն՝ զոր հովուի բիր կոչեն, խառնես և տաս, շատ աքաղ տայ առնել որձացն և իգացն. և քօշին և մաքւոյն միապէս է»։ Բառիս ստուգութիւնը կասկա-ծելի է սակայն, որովհետև հատուածի վեր-նագիրն է. «Վասն վազեցնելոյ և ի փաղ գալոյ (մերձաւորիլ)». փաղ և աքաղ կարող էին ձևով շփոթուիլ. այլուստ ստուգելու պէտք կայ։


Խտիղ

• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։


Կայ, Կայք, ից

• ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


Հտպիտ

• Այս բառն է որ Բռ. երեմ. վրիպակով գրում է. Հապտել «պատճառել կամ խաբել» էջ 177,-Հպդել «մերձիլ, պատ-րաստել, պատճառել, այլայլել» էջ 186, փոխանակ հտպտել։-ՆՀԲ արմատը են-թադրում է հպիտ, լծ. ժպտիլ, ծպտիլ, թրք. (իմա՛ արաբ.) tabdīl «փոխուիլ»։ Հիւնք. ժպտիլ բայից։ Արդեօք կրկնա-ւո՛ր է։


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

• = Բնիկ հայ բառ հնխ. steib-արմատից այն ձևերը, որոնք նշանակութեամբ մերձա-ւոր են մեր բառին.-յն. στεἰβω «ոտքի տակ կոխոտել, կոխոտել ամրացնելու համար, ճանապարհը շարունակ յաճախել», στίβος «բանուկ ճանապարհ», στιβαρός «կոխո-տուած, սեղմ, ուժեղ, հաստատուն», στιπτὸ քհաստատուն», լիթ. staibus «ուժեղ, կորո-վի» ևն։ Այս արմատը համարւում է աճաձ Lb-աճականով՝ պարզական stāi-, stelā-«խտանալ, խտացնել» արմատից, որի այլ աճած ձևերն են՝ 1) -bh-աճականով՝ steibh-, որից յն. στῖφος «դէզ» (փոխառութեամբ թրք. istii>Պլ. իստիփ «իրար վրայ խիտ ու կուռ դարսած դէզ»), στιφρός «կոխոտած, սեղմ, խիտ, ուժեղ, հսկայ».-2) -p-աճա-կանով՝ steip-, որից լտ. stipo «սեղմել, խտացնել, դիզել, ճնշել», stipulus «հաստա-տուն», լիթ. stipti «խստանալ», stiprus «ու-ժեղ, կորովի», հհիւս. stifr, անգսք. stif «խիստ», մբգ. steppen «սրածայր մի բանով խթել» (Pokorny 2, 646-8, Boisacq 905-