Your research : 46 Results for նաւ

Entries' title containing նաւ : 394 Results

Definitions containing the research նաւ : 877 Results

Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,


Չափ, ուց, ոց

s. mus. adj. prep. fig.

measure;
that by which any thing is measured;
extent, dimension, measurement;
quantity, dose;
measure, bounds, compass;
mediocrity;
moderation;
rule, proportion, measure;
reach, value, capacity;
boundary, limits, end;
measure, time;
cadence, metre, foot, measure, rhythm;
age of discretion, manhood;
measured, regular, moderate;
middle, moderate;
even, to, about, as, by, with;
— ինչ, some, a little;
—ով, with measure or moderation, moderately;
in verse;
—ով բան, բանք —աւ, verse, poetry;
— հասակաւ, middle-sized;
ի — հասեալ, of age, grown up, formed;
ըստ —ու, in proportion;
ձեօք —, as much as you;
արեամբ —, to blood-shed;
ի — հասանել, to arrive at or to be in the flower of manhood;
to become of age, to be grown up, adult, marriageable;
ի — աւուրց հասանել, to be getting old;
ի —ու ունել զանձն, գիտել զ— անձին, to conduct oneself with moderation, to restrain, to regulate oneself, to be master of oneself;
ի —ու ունել, to confine within due limits, to limit, to keep within bounds, to restrain, to repress;
զ— առնուլ, to measure, to prove, to weigh;
to try, to feel;
զամենայն ինչ առնել —ով եւ կշռով, to do all by weight and measure;
անդր քան զ— անցուցանել, անցանել ըստ —, to go rather too far, beyond bounds, to outstrip, to carry to excess;
— դնել, — եւ սահման դնել, to place limits to, to moderate, to restrain;
կալ ի —ու, to restrain oneself;
to keep one's temper;
ծախս առնել ըստ —ու եկամտիցն, to spend in proportion to one's income;
չկալ ի —ու, to make a bad use of, to misuse;
առնուլ զ— հանդերձի, to take the measure for a coat;
ճանաչել զ— անձին, to know one's ability;
զառն — ոչ գիտել, to know not a man;
not to know mankind, to be ignorant of human nature;
ուխտել երդմամբ —, to confirm on oath;
բրել զտեղին իբրեւ առն —, to dig a hole to a man's depth, to excavate the earth to the depth of a man's height;
ունի սա — ժամանակի առաւել քան զինն հարիւր ամաց, it has lasted for more then nine hundred years;
ունի — ժամանակի հարիւր ամաց, it is a period of a hundred years, it is a century;
հինգ հարիւրով —, about five hundred;
cf. Հինգ;
միտք նորա —ով, person of shallow intellect or weak mind;
առաւել քան զ—ն, very much, immeasurably, exceedingly, extremely, excessively;
միջովք — եւ բարձիւք —, from the loins to the thighs;
զհասարակ — գիշերաւ, about midnight;
գալով — բանին քոյոյ, when your word shall be proved true;
լրացեալ է —ն, the measure is heaped up;
the cup is full.

• (ո հլ. եզակիում, ու հլ. յոգնա-կիում) «չափ» ՍԳր. Ագաթ. Կորիւն. Եւս. պտմ. Կոչ. Ոսկ. որից չափել ՍԳր. (սռա մէկ նոր առումն է «փորը լցնել, ագահու-թեամբ խմել» Կղնկտ. հմմտ. իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 29). չափոյք Ոսկ. Աե-բեր. չափան Եփր. մն. 471. Ոսկ. մ. գ. 8. չափախօս Եւագր. անչափ ՍԳր. Ոսկ որչափ ՍԳր. Ոսկ. Եւս. քր. այնչափ ՍԳր. Ագաթ. այնչափիք Ոսկ. յհ. բ. 33, 37. դոյնչափ Եզն. Ոսկ. ես. հայկաչափ Փիլ. լին. 66. գրկաչափ Վրք. հց. ժամանակաչափ Ագաթ. երկրաչափ Զքր. Բ. 1. Վեզօր. երկալնաչափութիւն Փարպ. հասակաչափ. Բ. մկ. ե. 24. Ագաթ ևն։ Բառիս ռամկական կամ մհյ. ձևերն են չաք Վստկ. 26, Անսիզք 25, չաքս Մխ. բժշ 129, և չակ, չան, որոնցից ունինք որչաք Հին քեր. ափչաք «մէկ ափի չափ» Վստկ. էծ 21, հանչաք «այնչափ» Անսիզք 51, որչակ, որչան Թր. քեր.։ Նոր բառեր են անհանա-չափ, անչափահաս, ծանրաչափ, ջերմաչափ, խոնաւաչափ, բաւականաչափ, աստիճանա-չափ, անդաչափութիւն, չափանիշ ևն։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

• ԳՒՌ.-Արմատը պահուած է «ծաղկախտից մնացած հետքեր երեսի վրայ» և «մեղրև ծակ ծակ բջիջներ» նշանակութեամբ. այս-պէս Ախց. Խրբ. չէչ, Ագլ. Գոր. Ղրբ. չիչ.-Բայց նշանակում է նաև «մեղրի բջիջները կազմող մեղրամոմը» (Ղրբ.), «մեղրից քամ. ուած մոմը» (Երև. Սեբ.), «մեղրի բջիջների սև նիւթը» (Ակն.). նմանութեամբ «միսը ծա-մելուց յետոյ մնացած անհիւթ մասը» (Ղրբ.)։ Այս իմաստները, մանաւանդ վեր-ջինը, կարող են լինել չեչ «կեղևանք» բա-ռից։-Նոր բառեր են չեչոտ (Շմ. չէչօտ, Ջղ. չիչոտ, Մշ. չիչոդ, Տփ. չէչուտ), չեչմեղր, չեչ-խաթու, չեչոտենի «մի տեսակ տանձ՝ վրան սև կէտերով»։


*Սանտրուկ

s. bot.

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əsti-ձևից, որ գալիս է k'ās-, k'əs-«առաջնորդել, ուսաւ-ցանել, կրթել» արմատից. ցեղակիցներն են ստնս. [other alphabet] çasti-կամ ( çsu. «պատիժ, սաստ, արտօնութիւն, հրաման», [other alphabet] ças, çiš «արտօնել, հրա-մայել, պատժել, տիրել, կրթել, ուսուցանել», [other alphabet] castár-«պատժող, հրամայող, սաստող, իշխանաւոր», [other alphabet] cāstra-«ուսման գիրք, ձեռնարկ, դասագիրք, կա-նոնազիրք», [other alphabet] çišya «աշակերտ». զնդ. ❇ sastu «ասուցանէ» ❇ sastar-. «իշխանաւոր, իշխան» (որ և պհլ. sāstār «տիրող, իշխող, ոռնակալ»), [syriac word] sasta «մարդ չարչարող, անգութ. գազանաբարոյ»։-Ուրիշ լեզուների մէջ այս արմատը չէ՛ պահուած։ Առաջ նոյն արմատի տակ եևն դնում նաև լտ. castigo «պատժել», castus «պարկեշտ», միռլ. cāin «օրէնք», բայց աւ-ժըմ չեն ընդունում (Pokorny 1, 358, Walde 138, Brugmann Grdr2 1, 526)։-Հիւբշ. 488,


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

• Հները ծանօթ էին արդէն բառիս ծա-գումին. հմմտ. Սատանայ յեբրայեցւոց և յասորւոց լեզուէ խոտորեալ թարգմա-նի. Եզն. էջ 52.-Սատանայ անուն ի խստութենէ հակառակութեանն անուա-նեցաւ. Կոչ. 12.-Սատանայդ բայ եբ-րայականաւն զապստամբն ազդեցուցա-նէ. Իրեն. հերձ. 204.-Սատանայ... ըօտ եբրայեցւոց բառիցն՝ հակառակ թարգ-


Սատար, աց

s.

workman, artisan, operative;
labourer, husbandman;
weaver, help, succour, aid;
helper, assistant, auxiliary;
fellow;
cause, author;
— պատմութեան, additional professor of history;
— լինել, cf. Սատարեմ.

• Schrōder, Thes. 45 եբր. [hebrew word] štr «պաշտօնաւոր, կուսակալ» բառից փոխառեալ։ Հիւնք. հյ. ստրուկ կամ պրս-սատր «փոխանորդ արքայի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 327 հյ. սադրել բայից, որ տե՛ս վերը։


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

• ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։


Սարաւոյթ

s.

edifice built on high, terrace.

• «բարձրաւանդակ, դիտանոց կամ բարձր պալատ» Մխ. այրիվ. էջ 61. Կիր. պտմ. (Տրդատի ապարանքի համար է ասում). գրուած սարաւութ «եկեղեցու բակի մէջ կրօնաւորի յատուկ բնակարան, առաջ-նորդարանի շէնքը» Առաք. պտմ. 225. նոյն բառն է և ասրոյթ, որ ունի Բառ. երեմ. էջ 81՝ դստիկոն բառի բացատրութեան մէջ։


Սարդոյ

cf. Սարդիոստայն.

• «Սարդենիա կղզուն յատուկ թու-նաւոր մի խոտ» Ռոշք. ունի միայն ՀԲուս-§ 2z1z.

• = Լտ. sardoa (herba) «mélisse խռառ. որ Սարդենիայում թունաւոր է»։


Սարոյ, ից

s.

pine-tree.

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

• = Կրկնուած է *սառ պարզականից՝ ձայ-նաւորի փոփոխութեամբ և բաղաձայնի կրը-ճատումով. փխ. *սառսառ>սառսուռ>սար-սուռ։


Սեբենի

cf. Սեբինէ.

• = Յն, σεβένιον կամ σεβέννιον «արմաւի ծաղկի վրայի բարակ պատիճը կամ մաշկը», σεβὲνινος «այս մաշկով հիւսուած (բան)» (Sophocles 982)։-Lag. Armen. Stud. § 1974 յիշեալ յն. բառը համարում է բուն եգիպտական, որ եգիպտական ճդնաւորներն ու անապատականները նիւթի հետ տարածել ևն. հմմտ. խպտ. beni, benne «արմաւ», որից še 'mbeni «սեբենի» (յիշուած Zoega Catalog 11, 27 իբր Պօղոս անապատակա-նի šθēn-ի նիւթը), fōi ənte šenbeni իբրև ճգնաւորների ձեռարուեստի նիւթ՝ յիշուած անդ, 72, 34։-Հիւբշ. 377։


Սեղան, ոց

s. s. geom.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

• , ո հլ. (իսկ Յուդթ. դ. 10, Եզեկ. զ. 5 գրծ. սեղանօք) «սեղան, մանաւանդ ճա-չի. 2. կերակուր, հացկերոյթ, կոչունք. 3. Լումայափոխի ևն սեղան. 4. զոհի սեղան, զոհարան, բագին. 5. տաճարի սեղանը. 6. Քրիստոսի խաչը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Եփես. «ծամող ատամ» Տաթև. ձմ. խզ. որից սե-ղանատր ՍԳր. սեղանակից Վեցօր. սեղանա-յարդար Ոսկ. եփես. սեղանայօրէն Ոսկ. մ. գ. 17. սեղանազերծ Բ. մկ. դ. 42. համասե-ղան Փիլ. կամ հոմասեղան Բրս. պհ. նոր բառեր են ճաշասեղան, սեղանատամ, սե-ղանապետ, սեղանատուն, սեղանատրութիւն ևն։


Սենգելոս

s.

chancellor.

• = Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

• = Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։


Վախճան, ի

s. adv.

end, term;
end, scope, object;
issue, event, end, result;
accomplishment, finishing, conclusion, close;
end, extremity;
end, demise, decease, death, exit;
ցմեծ —, long time, a long while;
—, ի —ի, in fine, finally, at last, at length, after all, in the last place;
ց-, to the end;
ի — ամին, at the year's end;
ի —ի աւուրց, in the future;
ի — աւուրցս այսոցիկ, in these latter times;
— բանիս, in a word;
the pith of my argument;
— եհաս նմա, he died;
ընկալաւ զարժանահասն —, he died as he merited;
ի — կենաց իւրոց, in his last days, towards the close of his life;
մերձ ի — լինել, to be at one's final agony;
— առնուլ, to draw to a close or end, to cease, to end, to expire;
— առնել, to make an end of, to put an end or term to, to come to a conclusion, to decide, to end;
առնել զոք ի —, to send to perdition, to put to death;
— դնել, to bring to a close, to conclude, to terminate, to finish, to end.

• ԳՒՌ.-Ջղ. վախճանել, Ալշ. Կր. Մշ. վախ-ճանիլ, Մրղ. վախճանւրէլ, Մկ. վmխճmնիլ, Սլմ. վmխճանվել, Ղրբ. վըխճա՛նվէլ, Ագլ. վըխճա՛նվիլ, վօխճա՛նվիլ, Ասլ. Պլ. Սեբ. վախջանիլ, Զթ. վախջանըլ, Տիգ. վmխջmնիլ, Ախց. վաղճանիլ, Ննխ. վաղջանէլ, վօղջանէլ, Սվեդ. վmղջmնիլ, Տփ. վօխճանվիլ, Երև. վօխճանվէլ, Շմ. օխճանվիլ, բոլորն էլ «մեռ-նիլ» նշանակութեամբ և միայն կրօնաւոր-ների համար, փոխառեալ եկեղեցական լե-ցուից։ Նոյնպէս է նաև թրքախօս հայերից Ատն. վախջանիլ օլմաք «կրօնաւորի մեռնի-յը»։ Արմատական ձևով պահուած է Ջղ. մախ ու վախճանք «մահ, վախճան»։


Վակասիր

adj.

sticking.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Նար. տաղ. 482. «Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով»։ ՆՀԲ հա-մարում է «թերևս որպէս վականաև հա-ռուն» կամ իբր սիր «խոնաւութիւն, մեղմ, թոյլ, կանացի». ԱԲ մեկնում է «կպչող», ՋԲ չունի։


*Պողոսակ

s.

press-screw.

• «մամուլի սեդմի, պտուտակը կամ անիւը» Ստ. լեհ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 250բ clef բառի տակ) որ և պողօսիկ Առաք. լծ. սահմ. 316 (Քեղին՝ որպէս պողօսիկ բարձր գերանն է ցից ի մէջ նաւին). որից պողոսկապնդիչ «պողոսակով պնդող՝ սեղմող» Տաղ. (հրտր. ի Վկ. գէ. էջ 72), պողոսկաձև (չունի ԱԲ) «խղնջաձև, պտուտակաձև» (ականջի արտաքին ձևի հա-մար ասուած) Տաթև. ձմ. լէ։


Պոմպիլոս

s. zool.

s. zool. pompilus, nautilus, a species of remora.

• = Յն, πομπίλος «մի տեսակ ձուկ է, որ իբր թէ նաւերի առաջն ընկնելով ճանապարհ է ցոյց տալիս. ֆր. pilote»։-Հիւբշ. 373։


Պոպզակ

s. bot.

s. bot. St. John's wort, hypericum.

• ԱԲ (պոպզակ, պոպզաք ձևով) համս. րում է յն.։ Bailly-ի բառարանում չգը-տայ համապատասխան մի բառ π. 8 նախաձայնով և o, ω ձայնաւորով։


*Պռուկ

s.

muzzle, snout.

• «շուրթն», յգ. պռկունք «շրթունք», որից և ն յաւելուածով պռունկ Թլկր. 27. իբրև ռամկական բառ յիշում է ՆՀԲ, սրա հետ նոյն դնելով պռուկ «եզան քիթը, ցռուկ» Սարգ. յկ. որից պռուաւոր «շրթնաւո՞ր» Ա-ռաք. լծ. սահմ. 316 (Որպէս ճրագ պռուա-ւոր է)։


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

• ՓՈԽ.-Ուտ. փուսակ «պսակ, ամուսնու-թեան կարգը», փուսակբեսուն, փսակրեսուն «պսակել, ամուսնութիւնը օրհնել». այս բա-ռերի մէջ գտնում ենք մեր բառի հնագոյն ու ձայնաւորը։


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

• , ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։


Պրաս, ից

s. bot.

s. bot. leck.

• ԳՒՌ.-Կր. պրաս, Երև. Տփ. պռաս, Հմշ. բռաս՝ նոյն նշ. իսկ Սլզ. փուրաս «սոխի ու սխտորի միջև՝ կծու համով՝ կոճղէզաւոր մի ընդեղէն» (Նաւասարդ 1914, էջ 71)։


Ջաբրոն

s.

hood, cowl, frock.

• «վեղար, կրօնա-ւորի գլխու ծածկոց» Մխ. ապար. (ստէպ) Մարթին. գրուած ջբրուն Մ. Մաշտ. 277. որից ջաբրունաւոր «վեղարաւոր». Մխ. ա-պար.։


Ջաբրուն

cf. Ջաբրոն.

• «վեղար, կրօնա-ւորի գլխու ծածկոց» Մխ. ապար. (ստէպ) Մարթին. գրուած ջբրուն Մ. Մաշտ. 277. որից ջաբրունաւոր «վեղարաւոր». Մխ. ա-պար.։


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

• ՆՀԲ դրած է «բառ ռմկ» և յիշած է ջիւլլահ, ճիւլլահ, չիւլհա ձևերը։ Հիւբշ. 239 չունենալով պրս. ǰulāhak ձևը, ո-ոից կանոնաւորապէս գալիս է հյ. ջու-լահակ>ջուլհակ, և խաբուելով հայերէ-


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. yuro-ձևից. այս արմատը նախալեզւում երկու ձև ունէր՝ wor և ur, և նախաձայնի ձայնդարձով՝ yur, your. առաօինից են ծագում վեդ. vár «ջուր». սանս. väri «օուր», զնդ. yār-«անձրև» (պհլ. varān>պրս. bārān «անձրև»), vairi «լիճ», Lvarayā «կաթիլ ջրոյ», սոգդ. wār «անձրև», թոխար. wär «ջուր», հանգլ. waer, ēar «ծով», հիսլ. vari «ջուր», ur «բարակ անձ-օրև, խոնաւութիւն», aurigr «թրջուած», յն ύρον «մէզ», լտ. ūrīna «մէզ», ūrīno «ջրի աակ ընկղմել»,-իսկ երկրորդից՝ հպրուս. iuren «ծով», լիթ. jures, jurios «ծով», jáura, jáuras «ճախճախուտք», լեթթ. jūra «ծով»։ Երկու խմբերի կապր ցոյց է տալիս հպրուս. wurs «ճահիճ»։ Հայերէնի մէջ նա-խաձայն y ըստ օրինի դարձել է ջ. հմմտ. ջան, ջով (Pokorny 1, 268, Trautmann 335, Boisacq 729, 1099, 1120, Walde 860)։

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Յինունք, նանց

s.

the fifty days from Easter to Pentecost.

• Հները մեկնում են ինն բառից. «Յի-նունքն և կիւրակէքն ունին զօրինակ երկնաւոր փեսային Քրիստոսի հարսան-եաց... յորժամ խառնեալ միանան ազգ արդարոց մարդկան ընդ ինն դասս հր-րեշտակաց, զոր և անուն իսկ աւուրցդ


Յիսուն, սնից

adj.

fifty.

• , ի հլ. (յետնաբար կայ նաև յի-սունց, յիսանց) «յիսուն» ՍԳր. Եփր. թգ. 442 (գրծ. յսնիւք). որից յիսնամեան ՍԳր. Եփր. ծն. յիսնապետ ՍԳր. յիսներորդ ՍԳր. յիսնակ նանայ. Տոմար. յիսնեակ Փիլ. Կանոն. յիս-ներեակ Փիլ. Յհ. իմ. ատ. յիսնաւոր Երգ. վջ, 5. (տպ. Պոլիս 1895 յսնաւորք. իմաստը ան-յայտ է. բնագրում և միւս թարգմանութեանց մէջ ամբողջ այս կտորը չկայ. տե՛ս ՀԱ 1924, 231 և 418. թերևս ա՛յս է վերի յիսկաւոլ բառը). նոր բառեր են յիսնամեայ, յիսն-ամեակ.-գրուած կայ նաև յսուն Եփր. թգ. 447, Եղիշ. ե, էջ 84, որից յսնապետ Եփր, թգ. 447 ևն, որոնց վրայ տե՛ս Meillet JAs. 19032, 498։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. penk2ek'omt-ձե-ւից. հմմտ. սանս. pančāsát-, զնդ. pančā-sat-, պրս. panǰāh, պհլ. pancāh, թոխար. pçāka, յն. πεντήϰοντα, լտ. quinquāginta, հիռլ. cōica ևն հոմանիշները (Boisacq 768. Walde 635, Pokorny 2, 25)։ Ըստ Meillet (անդ) հնխ. penk2ēk'omt-տուած է նախ հյ. *հինգիսուն կամ *յինգիսուն, որից սղմամ։ *յինգսուն>*յինսուն. առաջին վանկի ի ձայ-նաւռոր կրճատուած չէ՝ կոկորդական ռնգա-ւինի պատճառաւ։ Բայց կրճատումը տեղի է ունեցած գւռ. յսուն ձևի մէջ, որ գործածուած է մի խումբ հին աւետարաններում։-Հիւբշ. 477։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

• . ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։


Յորսայս

adv. fig.

supinely, with one's face upward, lying on one's back;
backwards;
— զարկուցանել, to hurl or throw backwards, to overthrow, to upset, to throw down on the back, to stretch on the earth;
— կալ, խաղալ, to lie down prone, flat on the face, to stretch at one's whole length;
to fall backwards;
— կալ, լինել, to be idle, negligent, neglectful, to stand with folded arms;
պրկել ի —, to throw down and hind strongly;
— անկանիլ, to fall on one's back, backwards;
— կացի ի դալարւոջ, I stretched myself on the grass;
յինքն —եալ անկանիլ, to recede, to flow back;
մինչեւ յե՞րբ —եալ կաս ոʼվ վատ, how long wilt thou sleep, o sluggard ?

• ՆՀԲ լծ. երես, թրք. yūz «երես»։ ԳԻՌ.-Ջղ. հօռսա ընգնել, հօռսանգ տալ «իշխանաւորի պէս անկարգ կերպով թեքուիլ, պառկիլ, ընկողմանիլ»։


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

• , ռ հլ. «ցորենի դէզ». մէկ ան-գամ ունի Բուզ. 111. «Սպառէր զամենայն յուրանս և զնորամանս և զմառանս գին-ւոյն». նոյնը ցուրան սխալագիր գրչութեամբ ունի Եւս. քր. ա. 209. «Պիրամիդն, որ է ցու-րան բլրաձև». միևնոյն բառն է դարձեալ յօ.-րան (որ է յաւրան=յուրան). Զյօրանս առ Քով աւանաւն կանգնեաց. Եւս. քր. ա. 205 (Եգիպտոսի բուրգերի համար է ասում). Որ-պէս եզին յօրանոյ բերանակապ շուրջ եկեալն ի կալն (յն. γέννημα «բերք») Նիւս. կուս.։


Նաժիշտ, ժշտաց

s.

maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.

• Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

• , ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։


Նայ, ից

adj. s. gr.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի). «թաց, խոնաւ. 2. կակուղ. Յ. հե-ղուկ կոչուած գրերը (ղ, մ, ն, ը). 4. թա-ցութիւն» Թր. Մագ. Երզն. և Նչ. քեր. Պիտ. Ոսկիփ. որից նայացուցանել «թրջել, ջրել, բռոգել (պարտէզ կամ ծառ)» Փիլ. յովն. 610. Պիտ. նայական «թաց, խոնաւ» Ոսկ. եփես. 803 (խոնաւութիւն նայական շոգով). նայա-մէտ Պիտ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։

• ՆՀԲ համառօտուած է դնում խոնաւ բառից. յիշում է նաև յն. ναμα։ Հիւնք. պրս. nay «եղէգ» կամ արաբ. ayn «աչք» բառից։ Ուղիղ մեկնես Scheftelo-witz BВ 29 (1905), 24։ Ն. Ադոնց. Արուեստ Դիոն. քեր. CLVII պրս. nam «թաց» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 285 իբր նայմ (նամ)։


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

• ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ

• թռչուն. 2. մի տեսակ հիւանդութիւն» և հետևաբար բնաւ կապ չունի մեր բառի-հետ։ Պատահական է վրաց. նավրոտի «մի տեսակ ծառ»։


Յաւէժ, ւեժի, ժաց

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

• , ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Յաւէտ

adj. adv.

adj. adv. more;
at most;
much more, a great deal, better;
rather, more worth while, so much the better, still more;
— զի, above all, principally, especially;
adj. adv. cf. Յաւէժ;
— կամ նուազ, more or less.

• «աւելի, շատ» Պիտ. Ճառընտ. Դիոն. «միշտ, յաւիտեան» ժմ. Խոսր. Նար. որից յաւէտ զի «մանաւանդ որ» Կիւրղ. գնձ. և Պարապմ. յաւետանալ «յարատև մնալ» Փիլ. Պիտ. յաւետազուարճ Ոսկ. յհ. ա. 23, յաւետախաղաց Փիլ. Խոր. Նիւս. կազմ. եր-կարայաւէտ Փիլ. բագն. կամայաւէտ Անան եկեղ. գրուած է նաև աւէտ ԱԲ, որից աւետ-աճեալ «շատ աճած» Մծբ. աւետախաղաց ԱԲ։ Արմատն ու ածանցները իրար վրայ փո-խադարձաբար ազդելով՝ յառաջացած են յա-ւետ, յաւէտազուարճ ևն, որոնք համապա-տասխան չեն հայերէնի ձայնական և ուղ-ղագրական օրէնքներին։ Յաւէտ բառից -եան մասնիկով կազմուած է յաւիտեան, ի հլ. «մշտնջենաւոր» ՍԳր. որից յաւիտենական ՍԳր. յաւիտենադիր Ագաթ. նախայաւիտեան Շար. յաւիտենապէս, յաւիտենականութիւն (նոր բառեր) ևն։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• , ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ.։

• = Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mazg'ho-ձևից. բռի երկրորդ ժառանգն է յն. μόσγος «անա-սունի ձագ, երինջ կամ հորթ, հորթուկ», նը-ւազականը μοσχίον. հնխ. zg'h տալիս է հյ. ձ, բայց երկու ձայնաւորի միջև դառնում է զ։-Յն. μόσχος նշանակում է նաև «բոյսի ընձիւղ, ծիլ. 2. երախայ (տղայ կամ աղ-ջիկ)». ոմանք ընդունում են որ հնխ. և յն. բառի նախնական իմաստը այս է, որից էլ փոխաբերաբար բխում է երրորդ իմաստը՝ «երինջ, հորթ» (այսպէս Boisacq 646). ու-րիշներ էլ իրարից բաժանում են հնխ. moz-gho-«ծիլ, ընձիւղ» (որից դնում են նաև լիթ-māzgas, լեթթ. maxgs «ընձիւղ, ծիլ») և հնխ. mozg'ho-«հորթ, երինջ» (այսպէս Po-korny 2, 308-309)։-Հիւբշ. 475?


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

• Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-


Մոմ, ոյ, ով

s.

wax, bee's wax;
wax-candle, wax-light, taper;
սպեղանի ի —ոյ, cerate, medicated wax;
— ճարպական, stearine candle;
cf. Ճրագ.

• , ո հլ. «մեղրամոմ» ՍԳր. Վեցօր. էջ 166. որից մոմակերտ Վեցօր. 165. մոմեղէն Բուզ. ականամոմ Եզն. մոմատեսակ Պղատ. տիմ. և օրին. մոմազօծ Մաշտ. ջահկ. մոմ-նել «մոմով պատել?» Կոչ. 115 (Զմորթն հա-նեալ մոմնեալ իբրև զպարկ. յն. չունի մոմ-նեալ). մոմակալ Յայսմ. Մաշտ. մոմածև Նիւս. կազմ. մոմլաթ Առաք. պտմ. 138. մոմեղինաւոր «ձեռքը մոմ բռնած տիրացու կամ դպիր» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. 201. Նոր բառեր են մեղրամոմ, կնքամոմ, մոմավաճառ, մոմլուցկի, մոմշոր (արդէն յիշուած է Թորոսեան, Տետր. հմռ. բառ. էջ 53), մոմապատ, մոմագործութիւն ևն։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

• «վայելչութիւն, բարեձևութիւն» Ոսկ. եբր. իը. 558. Պիտ. որից տմոյն «ան-բարեվայելուչ, տխեղծ» Ոսկ. եբր. իը. 558 տմունութիւն «անբարեվայելչութիւն» Պիտ. բարեմոյն «կայտառ, բարեվայելուչ, ուրախ» Առակ. ժէ. 22. չարամոյն «թշուառ, տառապ-եալ» Եփր. թգ. էջ 378. մունաւոր «մարմնի լաւ գոյն և գեղեցկութիւն ունեցող» Ոսկ. կող. էջ 530. հօրամոյն Ա. մակ. ա. 6. Բ. մակ. ժ. 10 (դրուած յն. εύπάτωρ «բարեհայր» բա-ռի դէմ). Ագաթ. հարանցամոյն Կորիւն. (տպ. հարուստ ամացն, որ ըստ Գ. Տ-Մկրտչեան Գոռիա և Շմոն, էջ 19, ուղղելի է հարն-ցամոյն, ինչպէս ունի էջմիածնի Գև. 61r ձե-ռագիրը). երկուսն էլ բուն թպրոմանւում են «հօրը վայել, հօրն արժանի, հօրնմանակ» և ո՛չ «բարեհայր կամ քաջահայր»։


Մոր, ի

s.

blackberry;
mulberry.

• «մի տեսակ թունաւոր միջատ է. ւռ. tarantula» Ամիրտ. որից մորահար «նոյն միջատից խայթուած» Վստկ. 165. սրա հետ նոյն են մուր «մի տեսակ վնասակար մի-ջատ» (տե՛ս Ալիշան, Հին հաւ. 155՝ առանց վկայութեան). մորմ Վրդ. առ. 332։


Մուզ, մզոյ

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

• Տէրվ. Altarm. 59 լիթ. milž-ti, հսլ. млъзю, мльсти, յն. ἀμέλγειν, գերմ. melken ևն։ Bugge KZ 32, 18 յն. μυ-ζάω «ծծել, ճզմել, ճմլել», որ Fick BВ 1, 63 դնում է *μυδǰάω ձևից. թերևս ւն. μυζαω լինի <*μυσδάω, ցեղակից μα-ός, ռոր. μασδός բառերին։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ մասնիկով հոյց ռառեո։ Karst, Յուշարձան 421 թրր. yoz (իմա՛ öz), yaš, is, əz «խոնաւ, թաց», yüz-mek «լողալ»։ Patrubány IF 14, 56 սանս. mudgaras «մուրճ», հա-mūžditi «թուլացնել», ռուս. možžiti «ճեղքել» ևն։ Scheftelowitz KZ 54 (1927), 240 հսլ. muža «ճահիճ», ռուս. mozglavyj «խոնաւ», հբգ. murga «գետ», սլ. mužçti «կաթկթիլ», ռուս ιιmuzitisia «կեղտոտուիլ» ձևերի հետ։ Թերևս պատահական նմանութիւն ունի ասուր. «մզել, քամել (գինի ևն)», (Muss-Arnolt, Ass. Handwb 517ա)։


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

• Pokorny 2, 250 ընդունելով Bugge-ի մեկնութիւնը, մութ դնում է հնխ. meū-«խոնաւ, կեղտոտ» արմատի աճած meut-ձևից. մերժում է յն. μύειν «փակ-ուիլ», μυστήρων «գաղտնիք», լտ. mutu-«համր» բառերի համեմատութիւնը։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։