Your research : 3 Results for ոյն

Entries' title containing ոյն : 349 Results

Definitions containing the research ոյն : 2444 Results

Մոյթ, մութից

s. mus.

stay, support, prop, jamb, pillar, pilaster, stanchion, buttress;
— դնել, to prop, to support, to shore up;
— լարակալ, cf. Էշ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. meuthi-ձևից. սրա հետ հմմտ. սանս. [other alphabet] methi «մոյթ, ցից», mitá «հաստատեալ», minóti «տնկել, ոցել, հաստատել, հիմնել», mit-«տնկած ցից», maуūkha-«ցից», լիթ. miētas «ցան-կապատի ցից», լեթթ. miets «նոյն նշ.», maide «ձող», mienu, miet «հողի մէջ ցից խրել», միռլ. methos «սահմանանիշ», լտ. meta «սահման, ծայր, վերջ», moenia «շըր-ջապարիսպ», muniō «պարսպել, պատ քա-


Մոնոզոն

cf. Միայնակեաց.

• = Յն. μονάζων «աբեղայ», որից նաև վրաց. მონაზონი մոնազոնի՝ նոյն նշ։-Հիւբշ. էջ 366։


Մոշայ, ից

cf. Մոշենի.

• Պատահական նմանութիւն ունի թրք. meše, mise «կաղնի», որի հետ նոյն է


Մոր, ի

s.

blackberry;
mulberry.

• «մի տեսակ թունաւոր միջատ է. ւռ. tarantula» Ամիրտ. որից մորահար «նոյն միջատից խայթուած» Վստկ. 165. սրա հետ նոյն են մուր «մի տեսակ վնասակար մի-ջատ» (տե՛ս Ալիշան, Հին հաւ. 155՝ առանց վկայութեան). մորմ Վրդ. առ. 332։

• «մի տեսակ ընտիր զգեստ», անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 138. Ետուն նմա ևս զանգապանս մար-գարտով և գումարտակ նոյնգունակ շուրջ զպարանոցաւն. ագուցին նմա արջնաթոյր մորս չորիւք. դրօշակօք (հրտր. Շահն. գրում է ստորս)։ Թերևս ուղղելի է սամոյր. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 24. սա-կայն կայ նաև մօռ, որ տես ֆօռտ բառի տակ։


Մորէ

s.

cf. Թառափ;
myrtle-tree.

• ՆՀԲ նոյն է համարում միւռինէս ձը-կան հետ, բայց ձկանմորէ ասելուց յայտնի է որ բառը ձուկ չի՛ նշանակում։ Քաջունի, Բ. 73 դնում է իբր «merluche» ձուկը, որ նոյնպէս սխալ է։ ՀԲուս. § 2115 հետևելով Հին բժշկարանների աւանդածին, համարում է բոյս։ Ուղիղ է հասկանում նախ Գաբ. բառ.։ Վերի ձևով բացատրեց ու մեկնեց նախ Seidel, Մխ. հեր. § 259, որից յետոյ Նորայր ՀԱ 1921, 337-339 և 1926, էջ 70։


Մորթ, ոց

s.

skin, hide, pelt;
leather;
remains, relics, coil;
— մարդոյ, derma, skin.

• ՆՀԲ սանս. մո՛ւռթի «մարմին»։-Հիւնք. յն. δὲρμα հոմանիշից է հանում։ Müiller SWAW 136 (1897) 25, WZKM 9, 290 սանս. mlāta «աղաղած, աղաղե-լով կակղացրած» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնը Scheftelovitz BВ 29, 23, որ և աւելացնում է զնդ. mrāta «առա-ղած (մորթ)»։ Patrubány ՀԱ 1908, 246 մեռանիլ բայից «նորա համար, որ մորթն վիրաւորուած ըլլալով, մարդը կը մեռնի»։ Նոյնպէս է Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2, 109, որ դնում է հնխ. merə «մեռանիլ» արմատից։-Պատա-հական պէտք է համարել ասոր. [syriac word] merta «փետուր, այծի մազից շինուած հագուստ»։ [syriac word] məraǰa «այծի մազ», [syriac word] mūrāta «expansiō crinis, մազերը տարածելը», ❇ merhonā «փետուր փոքրիկ», որոնց բո-լորի արմատն է ասոր. [syriac word] mərak «պոկել, փրցնել, արմատից խլել» (հմմտ. հյ. բուրդ և բրդել, կտուրք և կտրել) Brock. Lex. syr. 194։


Մորոս, աց

adj. s.

adj. s. foolish, mad, insane, idiot, simpleton, dolt.

• , ի-ա հլ. «յիմար, անմիտ, խենթ» ՍԳր. Սեբեր. 139. Կոչ. 247, 328. Ոսկ. ես. և մտթ. (Ի ծնէ իսկ մորոսքն փոքրագլուխ ծնա-նիցին. Ոսկ. ես. 425). «յիմարական» Ոսկ. եփես. դ. որից մորոսիլ Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 18. մորոսանալ Ոսկ. փիլիպ. եբր. և ես. մո-րոսութիւն Սիր. ե. 33. Սերեր. 143. Վեցօր. գ. էջ 45. Կոչ. 100. Լաբուբ. 26. Ոսկ. փիլիպ. Եզն. մորոսական Ոսկ. եփես. մորոսագոյն Եւագր. 243. մորոսաբանութիւն Ոսկ. կող. ժբ. մորոսախօսութիւն Ոսկ. եփես. Մանդ. էջ 102. շատ յետնաբար՝ մորոսել «ծաղրել, հեգ-նել» (իբրև թէ խենթի տեղ դնելով) Աբր. կրետ. 104։

• = Յն., μωρός «անմիտ, բթամիտ, տխմար. յիմար» բառից, որից փոխառեալ է նաև լտ. mōrus «խենթ». յոյն բառը կցւում է սանս-mūrá-«բթամիտ» բառին և երկուսը միասին հանւում են հնխ. mō(u)r-«ապուշանալ» արմատից (Boisacq 655, Pokorny 2, 303). -Հիւբշ. 366։


Մուզ, մզոյ

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

• = Արաբ. ❇ muz՝ նոյն նշ. որ յառաջա-ցել է յն. μέσον «միջին» բառից։


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։

• ՀՀԲ մխիլ բայից, որովհետև մուխը «մխի յաչս»։ ՆՀԲ նոյն ընդ ծուխ։ Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ Lag. Ur-gesch. 805, որ բառը համեմատում է անգսք. smyc և անգլ. smoke «ծխել» ձևերի հետ. սակայն ինքը Arm. Stud. § 1524 մերժում է։ Վերի ձևով մեկնե-զին Bugge., Btrg. 18, KZ 32, 20 և յե-տոյ Meillet MSL 8, 294։ Հիւբշ. 475 ւիշում է այս մեկնութիւնը, բայց անա-պահով է համարում։ Հիւնք. մէգ բառից. Patrubány SA 1, 214 սանս. mukha «բերան» կամ muk «թողնել, արձակել» ձևերի հետ է միացնում։ Karst, Յուշար-ձան 424 թաթար. bug, buh, mug «ծուխ շոգի» բառերի հետ։ Պատահական նո-մանութիւն ունին թուշ. moxk «փոշի», արևել. թրք. [arabic word] mսγ «շոգի. արտա-շնչութիւն», որ է թրք. [arabic word] buγu «շոգի»։

• ՓՈԽ.-Վրաց. მხიე մխիե «գորշ, մոխրա-ռոյն», լազ. mg (mgums, mgup's) «առանց բոցի այրիլ»,՝ ուտ. mug' «ձանձախարիթ» mug'enbesun «մխալ», mug'enbak'i «ծխա-համ»։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• ԳՒՌ.-Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուղտ

cf. Մղուտ.

• «մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

• -Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։


Մուն, մնոյ, ով

s.

flesh-worm;
gnat, midge.

• ՆՀԲ վրաց. մումլի։ Տէրվ. Altarm. 33 լեթթ. maunu, máut, հբգ. mā̄wan, լտ. mvtire ձևերի հետ՝ հնխ. mu «մրմնջել» արմատից։ Նոյն, Նախալ. 46, 97 աւե-լացնում է նաև յն. μυϊα «ճանճ»։ Այս-պէսով ուղիղ մեկնութիւնը սկսում է


Մունետիկ, տկի, տկաց

s.

public crier, herald.

• = Արաբ. [arabic word] munādī նոյն նշ. որ ծագում է [arabic word] nidā «կանչել, բացագանչել» արմատից։-Աճ.


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Windisch. 23 (կցում է լտ. mo-schus բառին), Böttich. Rudim. 45, 151 ևն։


Մուռ

cf. Լուռ մուռ.

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մուտ, մտի, մուտք, մտից

s. ast. adv.

entrance, entry, coming or going in, introduction, access, approach, admission;
gate, street-door, portal;
porch, atrium, vestibule;
income, revenue, rent;
carnal knowledge;
cf. Կանացի;
—ք արեւու, sun-set, setting, going down;
the setting sun, the west;
—ք արեւային, heliacal sun-set;
—ք աստեղ, immersion;
յելից մինչեւ ց-ս արեւու, from sun-rise to sun-set;
— եւ ել or ել եւ —, income and expenses;
— եւ ել նաւաց, arrival and departure of ships;
—ք եւ ելք, entering and leaving;
comers and goers;
— ամսոյ, first day of the month;
ի մտից արեւու, towards or near evening;
ի —ս լինել or դառնալ արեւու, to disappear, to set;
— առնել, to make one's entry, to enter to go in;
— or —ս գտանել, to be admitted, to have access, to be received;
— եւ ել առնել, to come in and go out;
իմանալ զ—եւ զել ուրուք, to know all a person's goings out and comings in, all his designs and actions;
ժամս որոշել ել եւ մտից, to fix the times of audience;
համարձակ — շնորհել առ ինքն, to give free access to him;
ոչ գիտեմ զել եւ զ— իմ, I do not know how to act;
խաղաղութի՞ւն իցէ —դ քո, is peace with you? do you bring peace?.

• Windisch. 23 մատնել, մատուզանել, մուծանել ձևերի հետ՝ թերևս լտ. me-dius «միջին»։ Böttich. ZDMG 1850, 358, 173, Arica 69, 136 մուտք «բերան» նշանակութեամբ կցում է սանս. mantra և զնդ. manϑra բառերին։ Նոյն, Arica 84, 407 պրս. ā-madan «գալ» ձևի հետ։ Müller SWAW 42, 250 զնդ. maēϑan. «բնակութիւն», հսլ. mjesto «քաղաք»։ Justi, Zendsp. 221 զնդ. maōϑana։ Նոյն, Dict. Kurde 408 քրդ. modin «ծը-խամորճի ծայրը», յն. μύτη «քիթ, դունչ», գերմ. Mund «բերան»։ Տէրվ. Նախալ. 46 մուխ, մուծ, մուղ ևն ձևերի հետ՝ դնում է հնխ. mu «մղել» արմատիռ. ռո-լորն էլ աճած զանազան աճականներով։ Bugge, Etr. u. Arm. 48 ետռ. mutana «դամբան» բառի հետ. հայերէնը կզում է գոթ. gamotjan «մօտեցնել» ձևին, որ


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։

• St. § 1531 «կարող է գալ թէ՛ յոյնից և թէ պարսկից»։ Բոյսի պատմութիւնը տե՛ս Hehn, Kulturpflanzen' 231-233, 573։


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

• Brosset JAs. 1834. 369 և Չուբինով վրաց. ბრძოლა բրձոլա «կռիւ, պատե-րազմ» բառի հետ են դնում։ ՆՀԲ «որ-պէս պրս. mušt «բռունցք»։ Peterm 63 մարտնչել բայից։ Müller SWAW 42, 255, որից Justi, Zendsp. 228 զնդ. ma-rənc «սպանել», պհլ. marōcinitan։ Հիւբշ. KZ 23, 29 աւելացնում է նաև յն. μάρναται «կռուիլ» և սանս. mrnāti «փշրել»։ Lag. Arm. Stud. § 1536 թերևս նոյն է բռունցք բառի հետ։ Հիւնք. 295 մարզել բայից։ Bugge, Lуk. Stud 1, 55 լիկ. mrbbene?


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձե-ւերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։

• ՆՀԲ կցում է մառն, մառախուղ բա-ռերի՞ն։ Տէրվ. Նախալ. 99 հյ. մառն, մայր, մուր, մրուր, մրրիկ, յն. μέλας «սև», սանս. malina «մութ» բառերի հետ՝ հնխ. mar «մարիլ, սևանալ» ար-մատից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 սղուած մառախուղ բառից։ Petersson LuA 1916, 40 (առ Pokorny 2, 280) դնելով *մուռայլ (-այլ մասնիկով)՝ *մուռ-համարում է հնխ. mor-so-, որ է աճած -so-ով mor-«սև գոյնով, սևաց-նել» արմատից. հմմտ. յն. μόρνον, μօρ-τός, μόρυχος, μεμορυχμένος, ռուս. mará-ǰu ևն։


Մռուտ

adj.

surly, cantankerous, crabbed.

• ՆՀԲ նոյն ընդ մռուղ (իբր ձեռ. տար-բերութիւն) կամ մռմռացող «քրթմնջող. թիթիզ» և կամ մռտել «ապստամբիլ» բայից։ ԱԲ մեկնում է միայն երկրորդ ձևով։ Կայ նաև վրաց. მრუდი մրուդի [other alphabet]


Մաշ, ոյ, ի

s. bot. adj.

s. bot. pea, peas;
used up, worn out, old;
cf. Հալ եւ մաշ.

• Ուղիղ մեկնեց նախ. ԳԴ, նոյնը նաև ՆՀԲ։


Մաշարայ, ից

s.

flower or seed beds, garden-plot, parterre.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, համեմատե-լով պրս. (իմա՛ արաբ.) մէշարէ, թրք. մաշալա հոմանիշների հետ։ Նոյնը Հիւբշ. ZDMG 35 (1881), 661.


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։


Մառն

s.

sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.

• =Նոյն է մայր «մթութիւն» բառի հետ. հմմտ. նշոյլ և նշող։

• նում սանս. մալ-ինա «մութ», յն. μέλας «սև» և հլ. մառն, մայր, մուր, մրրիկ, մրուր, մռայլ, գուցէ թէ նաև աղջամուղջ և արդի լեզուաւ մարիլ (= մայրիլ)»։ Petersson LUВ 1916, 40 (տե՛ս Pokor-nv 2, 280 հնխ. mer, mor «մութ գոյն, կեղտի արատ» արմատի տակ) յն. μὸονον «կեղտոտ դեղին գոյն», μορτός «սև», լիթ. murszinu «կեղտոտել», յն. μεμο-ρυχμενος «ծխից սևացած», ռուս. ма-pущкa «արատ, բիծ» և հյ. մռայլ (<*մուռայլ) բառերի հետ։

• ԳՒՌ.-Թուի թէ սրանից է կազմուած Ղրբ. մռա՛մօշ<մառամոշ «մի տեսակ մոշ, որե վրայ մշուշի բարակ մի խաւ է պատած». ինչպէս նաև Մշկ. մառի «լրթագոյն, մուգ մանիշակագոյն»։


Մասուրայ

s.

stuffing pipe or reed.

• = Բրք. օ [arabic word] masura նոյն նշ.-Աճ.


Մատակ, աց

adj.

dam, female.

• «ջրի աւազան կամ առու». նո-րագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած Օրբել. Եւ չկայ յայս ջրոյս հա-շիւ ո՛չ Նորեցեաց... ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիզի ջուր տալ՝ զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անաս-նոյ (էջ 186). Մարդ և անասուն ջուր ըմ-պեն ի մատակէդ (էջ 187). Մեծամեծ նզո-վիւք փակէ վասն ջրոյն, զի մի՛ ոք իշխես-ցէ կտրել զնա և կամ հարակաշ գոլ և բա-ժինս առնուլ, բայց միայն թէ ըմպեն ի մա-տակէն մարդ և անասուն (էջ 192)։-Մղր. մատակ «առու»։

• = Պհլ. [other alphabet] matak «մատակ» Բառ. հց. հմմտ. պրս. [arabic word] māda «մատակ, էգ (անասունների)», քրդ. māde «էգ, մատակ», mādek «էգ գոմէշ», բելուճ. mādag, māδay «մատակ»։ Իրանեան māda gāv «կով» բա-ռից է փոխառեալ գնչ. mangav, manga «կով»։-Պհլ. ձևը կազմուած է -ak մասնի-կով՝ māt «մայր, մայրիկ» բառից, որ հյ։ մայր ձևն է. հմմտ. պրս. [arabic word] mādiyan «էգ ձի» (հյ. գւռ. մադեան), նոյն արմատից (Horn § 956)։-Հիւբշ. էջ 192։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Lag. Urgesch. 140, Spiegel, Нuzw. Gram. 164, Müller SWаW 38 572 ևն։ Patrubány SA 2, 237 և ՀԱ 1908, 314 մատաղ բառի հետ՝ ւտ. mamma լն. μαζος «ծիծ», μαδάω «հա-լել» ևն։


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

• = Յն. μαρτύριον «վկայարան» բառից, որ ծագում է μάρτυρος «վկայ, նահատակ» բառից. սրանից է փոխառեալ նաև լատ. martyrium «վկայարան»։ Յոյն բառը դար-ձել է նախ մարտուռն, որից յետոյ ր ընկ-նելով՝ մատուռն։-Հիւբշ. 363։


Մատուտակ, ի

s. bot.

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

• «մի տեսակ բոյս. լտ. gly. cyrrhiza, ֆրանս. réglisse» (Տիրացուեան. Contributo § 269, Քաջունի, Գ. 159) (նոյնը նաև մատիտակ, մատուտիկ, Քաջունի գիտէ դարձեալ մատնէտակ) Բժշ.։


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

• . ու հլ. «ցամաքեղէնի կամ հեղա-նիւթերի չափ է» ՍԳր. Շիր. Վրք. հց. (ըստ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 127 այլևայլ մեծութիւն ունի. կայ 50 քսեստ, 150 քսեստ, ինչպէս և 6 քսեստ առնող մար. պոնտական մարը ըստ Եպիփանի՝ 20 քսեստ էր առնում. իսկ ըստ Վրք. հց. փոքր մի չափ է, քանի որ առում է «ի ժամ ճաշոյն կերիցես մի հաց և լիտր մի միս և մար մի գինի արբ»։)

• = Իրան. *mār ձևից, որ աւանդում են յոյն հեղինակները μάρις ձևով. սրանից է նաև պոնտ. μάρης «մար»։ Իրանեան բառը ևա-րող է լինել պհլ. *mār, որ գալիս է հնագոյն *māhr ձևից և այս է <հպրս. *māϑra, իբր սանս. [other alphabet] mātrā-«չափ»։-Հիւբշ. 192։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։

• «տեր. ո՜վ տէր» Ճառընտ. (ինչ. Մա՛ր Սարգիս. նոյն է նաև Խորենացու Մա-րաբասը, այն է Մար Աբաս «տէր Աբաս»)։


Մար, ի, աց

s. adj. s.

s. adj. Mede;
Median;
lord.

• . ու հլ. «ցամաքեղէնի կամ հեղա-նիւթերի չափ է» ՍԳր. Շիր. Վրք. հց. (ըստ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 127 այլևայլ մեծութիւն ունի. կայ 50 քսեստ, 150 քսեստ, ինչպէս և 6 քսեստ առնող մար. պոնտական մարը ըստ Եպիփանի՝ 20 քսեստ էր առնում. իսկ ըստ Վրք. հց. փոքր մի չափ է, քանի որ առում է «ի ժամ ճաշոյն կերիցես մի հաց և լիտր մի միս և մար մի գինի արբ»։)

• = Իրան. *mār ձևից, որ աւանդում են յոյն հեղինակները μάρις ձևով. սրանից է նաև պոնտ. μάρης «մար»։ Իրանեան բառը ևա-րող է լինել պհլ. *mār, որ գալիս է հնագոյն *māhr ձևից և այս է <հպրս. *māϑra, իբր սանս. [other alphabet] mātrā-«չափ»։-Հիւբշ. 192։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։

• «տեր. ո՜վ տէր» Ճառընտ. (ինչ. Մա՛ր Սարգիս. նոյն է նաև Խորենացու Մա-րաբասը, այն է Մար Աբաս «տէր Աբաս»)։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

• = Հիւս. պհլ. *maδax «մորեխ» բառիցմ Պարսկականում «մորեխ» բառը երեք ձև ու-նի. 1) հիւսիսային պարսկերէն *maδax, որի հետ նոյն են զնդ. [arabic word] maδaxa, բե-բելուճ. maδax. maδaγ, օսս. mat'ix. 2) հա-ռաւ-արևմտ. maig<*maδaka, maδika, կազմուած -ka մասնիկով, մինչդեռ առաջի-նը ունի -xa մասնիկը (MSL 17, 245), որից պրս. meig=պհլ. maig (Horn § 1010). 3) կենտրոնական malax<*maδakha, որից պազենդ. malax (գրուած malak), պրս. [arabic word] malax, որ և [arabic word] malāx, աֆ-ռան. mlax, քրդ. maló, վախի milax. այս ձևը փոխառեալ է սոգդիականից, որովհետև այս լեզուի մէջ է որ δ դառնում է l (Gaut. hiot, Gram. sogd. էջ II)։-Հիւբշ. 192։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համեմատե-լով պրս. մէլէխ ձևի հետ։-Böttich. Arica 67, 92 և Lag. Ges. Abhd 72 պրս. malax։-Lag. Urgesch. 787 պրս. malax, իբրև սանս. mar, լտ. molere արմատից։ Müller SWAW 38. 582 պրս. marax, որ գոյութիւն չունի։ Նոյն, SWAW 40, 9 սրա հետ նաև աֆղան. malax։ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 133 maδaxa։ Եազրճեան, Մասիս 1884, 202 տալիս է բառիս մեկնութիւնը, ինչպէս և ենթադրում է մի նոր մարախ «բազէ» բառ. ահա իր խօսքերը. «Ոսկեփորիկ մը Նէեսայի վրայ խօսելով կ'ըսէ թէ Ակիւ-ղա զնէեսա բառը, զոր գիտեմք թէ

• «ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարանաթայ

s.

Maran-atha, it signifies the Lord comes, or, the Lord is come;
(it was a form of threatening, cursing or anathematizing among the Jews).

• . նզովքի մի բանաձև, որ մէկ անգամ գործածուած է Ա. կոր. ժզ. 22։ «Եթէ ոք ոչ սիրէ զտէր Յիսուս, եղիցի նզով-եալ. մարանաթայ». յոյնն ունի εί τις օῦ φι-λεῖ τὸν Kკριον Γησοῦν жριστὸν, ήτω ανάϑεμα, μαραν άϑά։


Մարաջախտ, ի

s.

marshal.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յե-տռւ Peterm. ZDMG 15 (1861), էջ 403։


Մարգ, ի, աց

cf. Մարգագետին.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խոտաւէտ տեղ» Ա. մակ. թ. 42, Վեցօր. Ոսկ. մ. ա. 2. որից մարգագե-տին ՍԳր. մարգճախին Զենոբ. Յայսմ. փետ. 12 մարգճակ Յայսմ. (Նոր վկ. էջ 20), Ճառ-ոնտ. Պտմ. ամաս. 60. ջրամարգք Ոսկ. ես. մարգաւէտ, մարգագոյն ԱԲ։

• ՆՀԲ պրս. և արաբ. մէրճ։ Neumann ZKM 1, 242 գերմ. Mark, պրս. marz «գաւառ» ձևերի հետ։ Նոյնը նաև Gō-sche 6. Müller SWAW 41, 13 յիշելով արաբ. և արամ. ձևերը, սեմականից փոխառեալ է համարում։ Justi, Dict, Kurde, էջ 395 պրս. քրդ. արաբ. ձևերի հետ։ Հիւնք. պրս. մէրղ։ Մ. Ս. Դաւիթ Բէկ, Յուշարձան, էջ 398 գալլ. brō, հբրըտ. brool «երկիր, գետին», գոթ. marka «սահման», հիռլ. mrug, լտ. margo «եզերք» բառերի հետ։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

• = Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.

• ՓՈԽ.-Justi, Dict. Kurde, էջ 404 (տե՛ս և իր Kurd. Gram. 95) հայերէնից է դնում քրդ. [arabic word] magrit «մարզարիտ», որ ան-ռուշտ ծագած է գւռ. մարգրիտ ձևից՝ ր-ի անկումով։ Բնիկ քրդ. ձևերն են mirari, mrá-ri. mervar։ Հայերէնից են թերևս նաև վրաց. მარვარიტი մարգարիտի, მარგალიჯი մար-գալիտի, թուշ. მარგალიჯ մարգալիտ, ավար. margal, բոլորն էլ նոյն նշանակութեամու


Մարգիզ, աց

s.

marquis, marquess;
marquee.

• = Հֆրանս. marchis բառից, որ իշխանա-կան մի աստիճան է՝ դուքսի և կոմսի մէջ-տեղ. ծագում է գերմ. Marka, ֆրանս. mar-che բառից, որով նշանակւում էին «կայսրու-թեան սահմանակից զինւորական ցաւառնե-րը»։ Նոյն են ֆրանս. marquis, իտալ. mar-chese. յն. μαρϰήσιος։-Հիւբշ. 390։


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

• , ո հլ. «մարդ էակը» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. որից բազմաթիւ ածանցներ, որոնց հնագոյններից յիշենք մի քանիսը. արդախանձ Եզեկ. ժթ. 3, 6. Բուզ. մարշա-թափ Եփր. թգ. մարդակեր Կոչ. մարդաշատ. Ոսկ. ա. տիմ. մարդակերպ Ագաթ. Կոչ. Բուզ. մարդատեաց Վեցօր. աշխարհամարդ Եփր. ա. կոր. 60. մարդամուխ Ոսկ. Փիլիպ. 424 (չունի ՆՀԲ). տմարդի Ոսկ. յհ. բ. 31. մարդիկ (իբր յոգնակի) ՍԳր. Ոսկ., որից էլ բարեմարդիկ (հմմտ. գւռ. լաւամարդի) Գաղ. զ. 12. Ոսկ. մտթ. մարդկախառն Եւագր. մարդկակերպարան Եզն. մարդկութիւն ՍԳր. Սեբեր. չմարդկապէս Ագաթ.-յետին են կը-նամարդի «թոյլ ու մեղկ մարդ» (կազմու-թեամբ ճիշտ այնպէս է, ինչպէս պրս. [arabic word] ︎ zan-mard, որից փոխառեալ է ա-րաբ. ❇ zamarrad «կնամարդի», ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 615) Խոր. Փիլ. կի-սամարդի Վրդն. ծն. մարդագայլ Մխ. առ. Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. 62), մախա-մարդակ Գր. տղ. Թղթ. անմարդի «վայրենի» Սոկր. 280 (տպ. յարանցան մարդիք, ուղղել յարանց անմարդիք՝ ըստ յն. ἀνδρῶν ἀπάν-ϑρωποւ)-նոր բառեր են՝ մարդավայել, մար-դաբանութիւն, մարդաբանական, մարդա-կազմական, մարդակազմութիւն, մարդահա-մար ևն։


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

• , ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։

• ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։


Մարդասանկ, ի

s.

litharge of silver, yellow, white litharge.

• = Պրս. [arabic word] ❇ murdāsang հո-մանեշիս փոխառեալ. սրանից են նաև թրք. muirdeseng, արաբ. [arabic word] murdā-sanj, mardāsan), murtuk, քրդ. merdasenj, նոյն նշանակութեամբ։ Հյ. քարմարցանկ կազմուած է քար (իբր թրգմ. պրս. sang «քար» բառի) և -մարցանկ<*մարտսանկ <մարտասանկ ձևերից (հմմտ. արցունք< արտասուք)։-Հիւբշ. 270։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը նաև Böttich. Horae Aram. 38, 83, Rudi-menta 47, 156 և Հիւբշման ZDMG 35 (1881), 661։


Մարդպետ, աց

s.

chief guardian of the harem, chief of the eunuchs, kislar agasi.

• = Կառմուած է մարդ+պետ բառերից. այս մարդ բառով պէտք է հասկանալ իրանական մի առանձին ցեղ, որ Պարսկաստանից Հա-յաստան անցնելով, պարապում էր աւազա-կութեամբ։ Մարդերը յիշուած են Քսենոփո-նի ժամանակից, աւելի յետոյ Տիգրանի ժա-մանակ՝ իբրև առանձին կռւող ցեղ։ Յոյն և լատին պատմագիրները (Ստրաբոն, Պլու-տարքոս, Քսենոփոն, Տակիտոս) կոչում են սրանց Κάρδοι, *Ἀμορδοι, Mardi. Հայոց մէջ սրանց բնակած գաւառը կոչուեց Մար-դաստան, ժողովուրդը Մարդացիք, իսկ ի-րենց գլխաւորը (որ է Մարդոց ցեղապետը) անցնելով պալատական ներքինապետու-թեան պաշտօնին, մարդպետ բառն էլ դար-ձաւ հոմանիշ «ներքինապետ» բառին։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• = Պհլ. [arabic word] marz «ծայրագաւառ» (Bartholomae, Altir. Wört. 1153) ձևից. հմմտ. զնդ.» e︎ xmarəza-նոյն նշ., առս- [arabic word] marz «գետին, երկիր, սահման» (կայ նաև [arabic word] marǰ, Horn § 974)։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] marzā, մոար. მაზრა մազրա «դաւառ»։ Իրանեան բառի հնխ. ցեղակիցներն են լտ. margo «եզերք», գոթ. marka «սահման», հբգ. mar-ca, marcha «սահման, շրջան», անգսք, mearr «սահման, գաւառ», հիսլ. mork «ան-տառ» (բայց Dan-mork «Դանիացոց երկի-րը, Դանիա, Տանիմարքա»), հիռլ. mruig, bruig, կիմր. կորն. բրըտ. bro «գաւառ», գալլ. brogae «ագարակ», հշվէդ. brink «ե-զերք, երկիր», գերմ. Mark «սահման, եր-կիր, գաւառ»։ Գերմանականից են եռեւառ-եալ հֆրանս. marche «սահման», իտալ. marca, ֆրանս. marche «կայսրութեան սահ մանի վրայ գտունած զինւորական գաւառ-ները», որից յետ փոխ առնուած անգլ. march (Kluge 319)։ Այս բոլորի նախաձևն է հնխ. mergl-(Boisacq 52, Walde 465, Po-korny 2, 283), որ բնիկ հալ լինեւու աառա-գային պիտի տար *մերծ ձևը։-Հիւբշ. 193։

• + Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարզանգոշ

cf. Մարզանոն.

• = Պրս. ❇ ︎ marzanղos «ռե-հան ինչ կանաչագոյն և յոյժ անուշահոտ, որոյ տերևքն նման են ականջացն մկան. origanum majorana L., majoran», կազ-մուած է պրս. ❇ [arabic word] marzan «մուկ» և ❇ [arabic word] gōš «ականջ» բառերից և ըստ այսմ հայերէն թարգմանաբար շինուած է նաև մկնականջ։ Պարսկերէնից են նոյնպէս ա-րաբ. ❇ marzanǰūs (Կամուս, թրք. թրգմ. Բ. 351), քրդ. bezerangus, թրք. merǰangul, որ ժողովրդական ստուգաբա-նութեամբ ձևացած է merǰan «մարջան. բուստ» և gul «վարդ» բառերից։ Այս բոյսը այժմ Պարսկաստանում (Ատրպատական) marzá կոչուած կանաչին է կարծեմ։-Հիւբշ. 193.

• Ուղիղ մեկնեց նախ Lag. Ges. Abhd. 64. նոյնը նաև Պատկան. Խոր. աշխ. 1887, էջ 57։ Խ. Ուղուրիկեան, ծանօթ չլինելով այս մեկնութեանց և զիտենա-լով միայն թրք. merǰangul ձևը, հյ. մարզանգոշ ուղղում է *մարզանգոլ։ Հ. Բուս. § 116 տալիս է բառիս բազմա-թիւ գրչութիւնները և ուղիղ է մեկնում։


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

• = Պհլ. [other alphabet] marzəpān հոմս նիշից, որ կազմուած է [arabic word] marz «մարզ, գաւառ» բառից՝ -pān մասնիկով (տե՛ս մարզ բառի տակ). հմմտ. պրս. [arabic word] mārz, bān «սահմանակալ, կուսակալ», որի [arabic word] marzwān ձևին համապատան-խան են գալիս հյ. նորագոյն մարզաւան, մարօուան ձևերը։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] marzbānā, արաբ. [arabic word] marzubān (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142), վրաց. მაზრაბანი մազրապանի, მარზაბანი մարզապանի, յն. μαρζαπάνος լտ. marzapanus։-Հիւբշ. 193։

• = Անշուշտ պհլ. *marzpān ձևով մի հո-մանիշից, որից փոխառեալ է նոյնպէս ասոր. [syriac word] marzbānā «մոթ, modius (չափ)» Brockelm. Lex. syr. 194ա, «գրիւ, Scheffel» ZDMG 40, 445։ Արդէն Brockelm. ասորի բառը դրած է իբրև նախորդի երկ-րորդ նշանակութիւնը։-Աճ.


Մարխ, ի

s.

resinous pine.

• = Պրս. [arabic word] marx «տեսակ ինչ փայտի. զորոյ երկու մասունսն եթէ յիրեարս շփի-ցեն, հուր ելանէ», որից էլ արաբ. [arabic word] marx «մի տեսակ ծառ, որ հրահանի պէս զարնուելով վառւում է. լտ. leptandenia py-rotechnia (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 559). նոյն է անշուշտ քրդ. merx «գիհի» (նշա-նակութիւնը սխալ դրուած)։


Մարմառ

s. med.

s. med. St. Anthony's fire.

• ՆՀԲ նոյն է դնում յն. μὸρμης, պրս. mūr, murča «մրջիւն անասունը» ձևերի հետ։ Հիւնք. մարմաջ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 8 արմատը ռնում է հնխ. mer-«տրորել, շփել», որից յն. μαραίνω «սպառել», μάρναμαι «մար-տընչիլ», նորվ. merja «ջարդել», հբգ. marawi «փափուկ, փխրուն», իսլ. mor «փոշի», կրկնութեամբ՝ հսլ. iz--mrúmirati «կրծել», սլով. mramor «ոսկորի փտութիւն» և հյ. մարմառ և կրճատ կրկնութեամբ՝ մարմաջել, մար-մանջել։


Մարմենի

s.

distaff.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։

• Windisch. 23 սանս. marma։ Bot. tich. ZDMG 1850, 358, 164 սանս. mar-man. նոյնը նաև Arica 68, 116, Mül-ler SWAW 38, 592 և 44, 567 ևն։ Lag. Arm. Stud. § 1458 սանս. marman բա-

• ռի հետ ցեղակից միայն է համարում և ոչ նոյն, որոհետև սանս. -man մասնի-կը տալիս է հյ. -մն։ Bopp, Հմմտ. քե-րակ. Ա. 400 mar «մեռնիլ» արմատից, ինչպէս մարդ և սանս. murti «մար-մին». հայերէնի -մին մասնիկը նոյն 1 դնում նզնդ. -mana, -mna, յն. -μένο լտ. -mno մասնիկների հետ։ Տէրվ. Մա-սիս 1881 մայիս 12 նոյնպէս mar ար-մատից՝ իբր «մահկանացու»։ Հիւնք. յն, μέ́ριμνα «հոգ» բառից։ Müller, SW-AW 136 (1897), 27 յն. μηρός «սրուն-քի մսոտ մասը» բառի հետ։


Մարտ

s.

month of March.

• լուածով։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Stud. 42։ Տէրվ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատի տակ է դնում սանս. mar, յն. μάρνασϑαι, թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ։ Karolides, Γλ. ουγϰρ. Չ2 սանս. mar, maraka «սպաննող», լտ. Mars, կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Bugge KZ 32, 70 հայերէնի t ձայնը մեկնելու համար յիշում է իռլ. martad «մահացու»։ Հիւնք. լտ. Martis սեռա-կանից։ Հիւբշ. Arm. Gram. 473 անա-պահով է համարում համեմատել լն. μάρ-να-μαι ձևի հետ՝ տ-ի բացակա-յութեան պատճառաւ։ Müller WZKM 11, 205 յն. μάρναμαι?. կամ հպրս. *mar-da «կռիւ», որ ծածկւած է գտնում պհլ. պազ. hamēmal «թշնամի» բառի մէջ (իբրև *ham-marda)։ Վերի ձևով մեկ-նում է նախ Scheftelowitz BВ 29, 28 և աւելի լաւ՝ Walde 467։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mrad «ապստամբիլ»։ Nyberg, Hilfsb. 2, 21 իրան. *hamarti-«կռիւ» բառից» նա-խավանկի անկումով. արմատն է ar, որից ունինք հպրս. ham-ara «հակառա-կորդ, ոսոխ», ham-arana «կռիւ, պա-տերազմ», պհլ. artīk «կռիւ, պատե-րազմ»։