Your research : 70 Results for ուս

Entries' title containing ուս : 494 Results

Definitions containing the research ուս : 1952 Results

Ճայ, ից

s.

jay.

• = Նման են հնչում տարբեր լեզուների մէջ զանազան հոմանիշ բառեր. ինչ. ատրպտ. թրք. [arabic word] čay «корщуиъ, ցին» (Будa-говь 1, 466), վրաց. ჭარი ճարի, ჭარო նարո «суxолаплъ, pыболовъ, чaикa» (Չու-բինով 1703), ռուս. чaйкa, ուկր. čajka, չեխ. čejka, լեհ. czajka ևն, որոնց յարաբև-րութիւնը անյայտ է։-Աճ.


Ճայիկ

s.

mare.

• Bugσe. Btrg. 16 հպրուս. kaywe, լեթթ. kehwe «մատակ ձի» բառերի հետ՝ իբր բնիկ հայս


Ճանակ, ի

s.

bezel or bezil.

• «անտուզ, կղմուխ բոյսր. hele-nium». յիշում է միայն ՀԲուս. § 1844, ա-ռանց վկայութեան։


Ճանդան

cf. Ճանդի.

• «մի տեսակ հոտաւէտ փայտ է Խոր. աշխ. նոյն են նաև ճանդալ, չանդան Բժշ. վերջինները յիշում է միայն ՀԲուս. § 1846. բոյսի գիտական անունն է sanda-lum, sandalinum lignum»։


Ճանդի

s. bot.

s. bot. sandal-wood.

• ՆՀԲ կցում է ճանդան փայտի հետ, բայց կասկածում է որ լինի «ազգ սըն-գուրի, որպէս յն. σάνδος լտ. sandyx»։ ՀԲուս. § 1849 կցում է գւռ. ճանդուկ «վայրի ստեպղին» և նրան էլ նոյն նը-շանակութիւնն է տալիս։ (Ազգ. Հանդ. է. 300 ունի ճանդուկ Լ. «bromus seca-linus բոյսը»)։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։

• Տէրվ. Altarm. 9, 10 դնում է հ յաւե-լուած, աւա մասնիկ, արմատը ք, որի հետ միացնում է սանս. či, պրս. čidan «հաւաքել, ժողովել», իսլ. oyrucmu, oyru umamu «մաքրել». ըստ այսմ հ-աւաքել=սանս. ava-či «հաւաքել, հա-նել»։ Հիւնք. յն. εύαγέω «սրբել, մաք-ոել» ձևից հանում է աւաքել և սրանից էլ հաւաքել։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 պրս. խաւ «քաղել»։ Յակոբեան, Մաղիկ 1899, նոյ. 4 արաբ. հավգ «ժո-ղով, ժողովել» բառից։ Լափանցեան ЗВО 23, 360 համ+ զնդ. vуāxa, «հա-ւաքումն»։ Nyberg 2. 96 միացնում է պհլ. hamōk «հաւասար, ամբողջ, ամ-բողջական, կատարեալ» բառի հետ, որ դնում է իրան. *hama-vaka-ձևից, ըն-դունելով *vaka-իբր «ծայր, վերջ, բարձրագոյն կէտը»։ Այս անծանօթ *va-ka-բառը ուզում է գտնել նաև հյ. վախ-ճան<*vax-čar(a)na-, վականակ, վա-կաս<*vak-āsa «մինչև վերը հասնող». վակժոյժ<*vak-užaužah-«ծայրը ուժով բռնած» և զնդ. vaγδana «գլուխ» բա-ռեռի մէջ։ Meillet BSL հտ. 32, ❇ 97, էջ 84 սխալ է գտնում այս մեկնութիւնը, որովհետև մեկնելով *ha-ma-vaka-ձե-ւից, չի բացատրւում ո՛չ -ma-վանկի կորուստը և ոչ ք-ի ծագումը։


Հաւփալ, ի, աց

s.

cf. Հօփալ.

• ՆՀԲ փալ համարում է «նոյն ընդ լտ. palumba «վայրի աղաւնի»։ Պատահա-կան նմանութիւն ունին յն. πελεια «վայրի աղաւնի», լեթթ. paipala. լիթ. pütpela, հպրուս. penpalo, ռուս. nepe-neлъ, չեխ. pfepel, լեհ. przepiora ևն «լոր, լորամարգի» (Trautmann 204)։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

• (սեռ. -ի), որ և հոգեմոն, հե-գեմոնիդէս «առաջնորդ, կուսակալ, դատա-ւոր». վերջինը ունի Բ. մակ. ժգ. 24՝ իբր յա-տուկ անուն. միւսները՝ Եփր. գծ. (ստէպ), Ճառընտ. Յայսմ. դեկ. 13. առանձին տե՛ս նաև եգումենոս։

• = Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեզ, ոց

adj. adv.

mild, meek, gentle, affable;
calm, tranquil, still;
softly, gently.

• ՆՀԲ լծ. արաբ. խէզէ, խազը, խազու, յոգն. խուզու (իմա՛ արաբ. [arabic word] xa-δa. xasi «հնազանդիլ» Կամուս, թրք.


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

• «հառաչանք, ախ քաշելը» Գնձ. Գէ. ես. Ճառընտ. = Վրք. և վկ. ա. 444. որից հեծել ՍԳր. Ոսկ. ես. և եբր. հեծեալ «հեծում է» (բայը *հեծեալ «հառաչել». լծորդութեան համար հմմտ. ատեալ, կեալ) Ոսկ. եբր. յա-հեծութիւն ՍԳր. աշխարահեծ Ագաթ. Կորիւն. տիեզերահեծ Կղնկտ. բազմահեծ Իսիւք.-կ սաստկականով՝ հեծկալ Մագ. թղ. 143.-կրկնութեամբ (բայց կրկնութեան ժամանակ հ-ի կորուստով) հեծեծ, որից հեծեծել ՍԳր. Մանդ. հեծեծալ Վրք. հց. հեծեծելի Եզեկ. ե. 15. հեծեծութիւն ՍԳր. Ոսկ. ես. հեծեծումն Եղիշ. հեծեծատեսակ Նիւս. բն. նոր գրակա-նի մէջ ունինք հեծկլտալ «հեկեկալ», որ ՀՀԲ և ՆՀԲ իբր գաւ. բառ մեկնում են «զկռտալ». այս իմաստով գտնում եմ գործածուած Թլկր-41. «Ընդ ճամբու լանքն քալէ, գէշ հեծկլտայ և ծռկտէ» (հարբածի համար է ասում)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։


Կոկոն, աց, ից

s.

flower-hud.

• ԳՒՌ.-Ալշ. կօգոն, Հճ. գօգօն, Մկ. կու-կուն, Ախց. Երև. Կր. Ջղ. Տփ. կօկօմ (որից էլ Տփ. կուս ու կօկօմ), Ղրբ. Մրղ. Սլմ. կու-կում, Խրբ. գօնգօն, Հմշ. գուգուց։


Կոկոռ, ի

s. bot.

s. bot. nenuphar, water

• «ջրային նունուֆար, լտ. nym. phaea» Բժշ. որից կոկոռճիկ «երիցուկ ծա-ղիկը, chamarmelun decipiens Boiss.։ (ըստ Տիրացուեան, Contributo § 543) ՀԲուս § 1457. առաջինը ասւում է նաև կո-կոն՝ անդ՝ յաւել։ Նոյն են նաև կոկոռոչ (այլ ձ. քոքոռոջ, կօկռօշ, սքօռնօշ) «նունուֆար» Բժշ. «մի ուրիշ տեսակ ծաղիկ» Սալաձ. կոկռոշ «մի տեսակ հաղարջ, ծոր, ribes» ՀԲուս. § 1459 (տե՛ս և Նորայր ՀԱ 1923, 343)։


Կոկորդ, աց

s.

throat, gullet, gorge;
wind-pipe, larynx.

• = Բնիկ հայ բառ. կրկնուած է կոր-ար-մատիզ, որ ձայնդարձն է՝ կեր «ուտել» արմատի. ծագում են հնխ. g*'er-, g'or-«կուլ տալ» արմատից. սրա վրայ ընդար-ձակ տես վերը՝ Կեր բառի տակ։ Յեղակից-ներից կոր ձևին ամէնից աւելի մօտիկ են յն. βορά «կեր, ճարակ անասնոց», βορός «որկրամոլ», լտ. voro «կուլ տալ». մեր բա-ռին նման կրկնուած է յն. βε-βω-ϑω «ու-տել, լափել, ճարակել»։ Հնխ. նոյն առմա-տից են ծագում նաև կոկորդ բառին հոմա-նիշ հետևեալ ցեղակիցները. սանս. [other alphabet] gargara-, յն. βάραϑρον, լտ. gurgulio, հբգ. querka, հսլ. grulo, ռուս. горлo, սերբ. g'rlo, լեհ. gardlo, հպրուս. gurcle, լիթ. gerklē ևն, և t ատամնականի յաւելմամբ հսլ. gudtani, ռուս. гортань, ուկր. hor. tan՛ չեխ. hrtan «կոկորդ» (Walde 858, Boisacq 126, Berneker 369, 372, Pokorny 1, 683, Ernout-Meillet 419)։ Տե՛ս նաև հյ. որկոր։-Հիւբշ. 460։

• Srhroder Thesaur. 45 փոխառեալ ասոր. [other alphabet] ggr ձևից (?)։ Lag. Urgesch. 253 կցում է ասոր. ❇ gagarla բառին, որ փոխառեալ է դնում հնդև-րոպական մի լեզուից. (բայց կայ նաև եբր. [hebrew word] gargərot, երկուսն էլ «վիզ, կոկորդ»). յիշում է նաև հսլ. grutanu, իբր gar արմատից։ Նոյն, Arm. Stud. § 1171 մերժելով այս՝ հայը դնում է *կորկորդ ձևից, ուստի և ո՛չ gar արմատից։ Տէրվ. Altarm. 9 և Նա-խալ. 13, 78 gar «կուլ տալ» արմա-տից՝ վերը յիշուած հոմանիշների հետ. նախաձայնի անկումով ձևացել է որ-ևոր. հայերէնից փոխառեալ է ասորին։ Նոյն, Երկրագունտ 1883, 170 մեկնում է կոկ-որդ, բայց շատ խնդրական է գտնում։ Հիւբշ. Arm. Stud. էջ 35 վերի ձևով։ Հիւնք. կոկորդիլոս բառից։ Մառ


Կող, ից

s. fig. adv.

side, rib, flank;
part;
woman;
wife;
ընդ կողաց, aside, awry, sidelong;
առ ի —, cf. Զառ՞՞՞ի՞՞՞կող;
անդէն ի —ի, directly, at once, forthwith;
ի — լինել, to stretch or lay oneself down, to lie down, to go to bed;
—ք գրեանց, cover or binding of a book.

• , ի հլ. (Բ. թագ. ժզ. 13 կայ կո-դաց. յետնաբար ս հլ. կայ նաև Եզեկ. լդ. 21 կողամբք, Զքր. կթ. կողունս, որոնք են-թադրում են *կողն ուղղականը) «կուշտը, ռնակուշտ» ՍԳր. «մի տեղի կամ մի բանի մօտը, քովը, լեռան լանջը ևն» Բ. թագ. ժզ. 13. Ա. մակ. ժգ. 29. Բուզ. դ. 18. «ան-կեան մի կողմը» Եւկլիդ. «կին, ամուսին, կողակից» Եփր. դտ. Վրդ. պտմ. էջ 90. որից զառիկող, զառիկողեալ «շեղ, զառիվայր» Պիտ. Նիւս. ի կողի «կռացած, մինչև կողր կախուած (լուացուելու ժամանակ)» Բուզ. 132. կողաքակ «կուսակցութիւնից բաժա-նուած» Բուզ. կողակից «ամուսինը, կինը» (այսպիսի կազմութեամբ է նաև պրս. [arabic word] hampahlū հոմանիշը) Վրք. հց. (որի երկ-րորդ ձևն է կողաբաղ՝ բաղ «կից» բառից Անյ. քեր. Երզն. նչ.). կողահերձ Նար. կո-ղահոս Շար. Սարգ. կողամայր «մի տեսակ ձուկ» Վրդն. ծն. հարստակող Փիլ. Պիտ. մի-ջակող Նիւս. բն. պատկողանոց «նաւի ներ-քին կողափայտերը» Ոսկ. կողոս. կողեդ «ուժով կողեր ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ամ. 196. Հարց. 276. կողոսկր, կո-ղիկ (նոր բառեր)։-Կողն հնագոյն ձևից պահուած է՝ բացի գըծ. կողամբք և հյց. կո-դունս ձևերից, նաև սեռ. կողին, որից կազ-մուած են՝ կողինաւոր «կողը զրահապատ» Ոսկ. մ. գ. էջ 66 (Հացունի, Պատմ. տարա-զին 154 արմատը դնում է կողէնք, իբր յն. ϰόλλησις «զօդ, կապ», և համարում է «մի տեսակ զրահ»). անկողին (որ և գրուած է ընկողին, ընգողին, անգողին) «պառկելու տեղ» ՍԳր. և բայաձև ընկողնիլ «պառկիլ» Ոսկ. եբր. որ և կողնիլ «պառկիլ» ԱԲ. (ի-մաստի զարգացման համար հմմտ. ի կող լինել (>Շտ. կողլել) «պառկիլ, ընկողմա-նիլ» ԱԲ. և կողմն բառից՝ ընկողմանիլ «պառկիլ» Փիլ. (երկուսը կողք կողքի գոր-ծածուած ունի Բուզ. դ. 10. «Եւ ինքն ի նիստ եղեալ անկողնին, կամէր լինել ի կողմն»)։ Անկողին բառից է գետնանկողին «գետինը փռուած անկողին» Եղիշ. է. էջ 97։-Նոյն արմատից -մն մասնիկով կազմուած է


Կողմն, մանց

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

• , ն հլ. (-ման, -մանք, -մանց) «կողմ, գաւառ, երկիր, կող, կողքին, եզեր-քը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. Եւս. քր. ածանց-ման մէջ մտնում է երեք ձևով. կռղման-. հնադոյն ձևն է, որից կողմանոց «շէնքի կողմնական մասը» ՍԳր. կողմանիլ «պառ-կիլ» Ես. կե. 4. Ոսկ. մտթ. էջ 133. Տիմոթ. կուղ, էջ 218, 227, 235 (հմմտ. ի կողմն լի-նել կամ անկանիլ «պառկիլ» Բուզ. դ. 10 և ննջել ի կողմն «պառկիլ» Եզեկ. դ. 9). կող-մանեցուցանել Դ. թագ. դ. 32. ընկողմանիլ Փիլ. ընկողմանեցուցանել Բ. մն. ժզ. 14 միակողմանի Մտթ. ժե. 30, 31. Ոսկ. ես ևն։-Կողմճ, միջին շրջանի ձևն է, որից կողմնիլ «պառկիլ» էր ընդ եղբ. 51, «մէկ կողմ ծռուիլ», յետս կողմնիլ «յետ քաշուիլ» Պտրգ. 577. կողմնապահ Բ. մակ. ժբ. 32, կողմնակի Կոչ. կողմնափակ Ագաթ. կողմ-նեցուցանել Դ. թագ. դ. 21, Բարուք. զ. 26. ընկողմնեցուցանել Կանոն. կողմնակալ Խոր. կողմնառիլ «մէկ կողմը ամբողջ բռնուիլ՝ գօ-սանալ» Եփր. վկ. արև. 3. կողմնացոյց, անկողմնակալ, անկողմնապահ (նոր բառ).-միակ ձևն է՝ որ կարող է գտնուիլ բառավեր-ջին. ինչպ. լեռնակողմն ՍԳր. միակողմն Մծբ. արևելակողմն Եզեկ. խր. 1, 2. Եւս. քր. նարաւակողմն Վեցօր. լերդակողմն Առակ. է. 23. լանջակողմն Փարպ. ծովակողմն ՍԳր. դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն. գա-ւառակողմն Բուզ. խոնարհակողմն Եփր. յետ ևն։ (Այստեղ է պատկանում նաև կողման տալ նորագիւտ ոճը, որ մէկ ագամ գտնում եմ գործածուած Օրբել. էջ 21 «Իսկ Ան-գոկայ 1700 արամբք ընտրելովք, ժիր և քաջ տաճիկ նժուգօք զինքն կողման տուեալ, և ապա զզօրսն աստ և անդ նկանախոր դաւաճանութեամբ թաքուցեալ շուրջ զար-քայանիստ շահաստանաւն Տիսբոնիւ»։ Ոճիս իմաստը երևան է գալիս Կղնկտ. Բ. ա. գլխից, որ նոյնպէս ունի Անդոկ Սիւնու պատմութիւնը և համապատասխան տեղում գրում է. «Իսկ Անդոկայ չար խորհեալ ան-ձին և աշխարհի իւրում՝ խրամ հատանէր տանն արքունի դաւաճանել զօրօքն իւրովք 12Ո0 արամբք, ժիր և քաջագնաց երիվարօք հառանէո ի քաղաքն Տիզբոն և զօրսն թա-զուցանէր արտաքոյ քաղաքին»։ Այստեղ կողման տուեալ ձևի դէմ իբրև համապա-տասխան գալիս է խրամ հատանել, որով նրա իմաստը կլինի «ապստամբիլ, բանա-ևեց ինքնագլուխ կերպով բաժանուիլ հեռա-նալ»։ Ճիշտ այս իմաստով է գործածուած նաև նոյնարմատ կողմնիլ բառը՝ Թովմա Արծրունու Պատմութեան մէջ, մէկ անգամ. «Սիրտք իւրեանց հեռացեալ մեկուսի են յի-նէն և կողմնեալք ի սիրոյ աստուածու-թեանն» (հրտր. Պատկ. էջ 157)։-Կողմ արծր. ձախակողմեան Փարպ. աջակողմեան Վրք. հցր


Մեք, մեր, մեզ

pron.

we;
us;
— ինքնին, — մեզէն, ourselves;
զի՛նչ — ողորմելիքս, what poor creatures we are!.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mes ձևից։ Յոգ-նակի ա դէմքի դերանուան համար հնխ. երկու ձև ունէր. wes և mes. առաջինից են ծագում սանս. vay-ám, զնդ. vaem, գոթ. weis, հբգ. wir, իսկ երկրորդից՝ հյ. մեք, լիթ. և լեթթ. mēs, հպրուս. mes, հսլ. my (նմանողութեամբ vy «դուք» բառի), յն. լեսբ. ὰμ-μες, դոր. *āμτς (որոնցից հետևում է յն. *άομeς)։ -Հիւբշ. 474


Մէզ, միզի, միզոյ

s.

urine, water, piss;
stale;
մրուր միզոյ, urinary sediment.

• թեամբ mez) «միզել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 671)։


Մթխալ, աց

s.

an ounce and a half.

• (գրուած նաև մտղալ, մթղալ, մըտղալ) «փոքր մի կշիռ է, մէկ և կէս դը-րամ» Վրք. հց. Պտմ. աղէքս. 167. Շիր. Բժշ. Վստկ. 145, Տաթև. ձմ. ճլթ.-նոր ձև է մըս-խալ Կալիսթ. 167 (ըստ մի ձեռ.)։ Այս բառն էլ չի գտնւում Աղեքսանդրի վարուց նախա-կեչառուական օրինակում. ահա հատուածը՝ ըստ հաղորդագրութեան Հ. Ն. Ակինեանի (նամակ 1935 մայ. 12). Եւ իմ ոչ հաւա-տացեալ թէ իցեն սեղանք կռածոյք, կամ եղև ինձ զոհս մատուցանել Հերակղեաւ Ե։ հրամայեցի ծակել զմի յարձանաց անտի. և էր համակ ոսկի. և ապա լնուլ հրամայեցի զծակն. և տարաւ լտերս ՌՇ։ Եւ անտուստ ռնառեաւ մեր ընդ անապատս և ընդ ահու։ վայրս (ձեռ. Վիեննայի, л 947, էջ 106բ)։ Սրա դէմ տպագիրը (էջ 167) ունի. Եւ ոչ հա-ւատացեալ թէ իցեն սեղմք կռածոյք, կամ եղեւ ինձ համակ ոսկի. կամ եղեւ ինձ դար-ձեալ լնուլ զծակն, և գտաւ ծակուածն զի տարաւ ոսկիս հազար և հինգ հարիւր մտղալ, որ է դրամ մի։ Եւ աստուստ դարձեալ ընդ անապատն և ընդ վախուտ վայրս։


Մի՛

adv.

no, not, none;
մի՛ ասեր ինչ, say nothing about it;
մի՛ արդեօք, is it not ?
մի՛ արդեօք դու իցես եգիպտացին, art not thou that Egyptian ? is it not you ?
մի՛ գուցէ, lest, for fear that;
that it may not;
մի՛ երբեք, մի՛ բնա, never, not at all;
մի՛ եւ մի՛ or մի՛ եւ մի՛ իւիք, beware ! not at all, by no means, never;
մի՛ եւս, never, not again, no more;
մի՛ եւս առներ, take care not to do so again;
մի՛ իւիք, by no means;
մի՛ եղիցի, մի՛ լիցի, may it never be ! God forbid ! never;
մի՛ ոք, nobody;
մի՛ perhaps ?
կերիցէ մի՛, neither should he eat;
մի՛, մի՛ վշտացուցանէք զիս, no, no, do not afflict me.

• , ո հլ. (նաև միոջ, միում, ի միոջէ) «մի, մէկ». գործածւում է իբր թուական, իբր անորոշ յօդ կամ անորոշ ածական. այլ և այլ ձևերով ասւում է՝ մի մի, մի առ մի, առ մի, ընդ մի, մի ըստ միոջէ, մի ոմն, մի ոք, մի ինչ, ինչ մի ևն. ՍԳր. Ոսկ. Եփր. Եւս. քր. ևն ածանցման մէջ ներկայանում է հետևեա։ ձևերով. ՄԻ, որից միաբան ՍԳր. Եւս. քբ. միագոյն Կոչ. Բուզ. Ագաթ. միագործ Վե-ցօր. միագունդ ՍԳր. Վեցօր. Եփր. թգ. միա-զօր Եւագր. միամիտ Մտթ. ժ. 16. Եւս. քը. և պտմ. Եփր. թգ. միահաղոյն Ագաթ. Բուզ. Ոսկ. յհ. ա. 37. միականի ՍԳր. Բուզ. միա-լարի (նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 748. մհա-կին «մինակ» (-կին մասնիկով) Ոսկ. հերոդ. միական Եւագր. Նանայ. միանալ «միանալ» Ա. եզր. դ. 21. Խոր. «սրտումը տպաւորուիլ» Փարպ. 20, 181, Թղթ. 200, Պտրգ. 230. մեա-ցուցանել «միացնել» Պարպմ. Յճխ. «սրր-տումը տպաւորել» Փարպ. 35 (այս նորա-գիւտ նշանակութիւնները դնում է Գաթըր-ճեան, Պտրգ. 230). ի միասին ՍԳր. Եզն. միաւոր ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւագր. միանգամ. միանգամայն ՍԳր. Ոսկ. Եւս. քր. անմի Բուռ. Մծբ. էջ 335 (հմմտ. ՀԱ 1911, 748). նոր բառեր են միակին, միահատոր, միանձ-նոմի, միասապատ, միացում, միդասեան ևն.-ՄԵ-, որ գտնւում է բարդութեանց սկիզբը, երբ երկրորդ եզրը բաղաձայնով է սկսում, և յառաջացած է հին միա-ձևից. (մի բառի ի ձայնաւորը միանալով ա յօդա-կապի հետ՝ տալիս է ըստ օրինի ե. հմմտ. *այգիակութ>այգեկութ, գարիահաց>գա-հեհաց). այսպէս են՝ մետասան ՍԳը. մեկու-սի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. Ոսկ. Սեբեր. մեկողմանի Կոչ. մեկին «մէկ, միակ» Կոչ. «պարզ, յայտնի» Եւս. պտմ. Սեբեր. Վեցօր. «լոկ, միայն, ևեթ» Ոսկ. Եւս. պտմ. (կազ-մուած է -կին մասնիկով, ինչ. կր-կին, երեք-ւով՝ մէկին, մեկն «պարզ» Լմբ. ներբ. համբ. 1865, էջ 269), որից էլ մեկնել «բաժանել, ջոկել, զատել» ՍԳր. «պարզաբանել, բա-ցատրել, պարզել» ՍԳր. «պարզել, տարա-ծել, սփռել» Բրս. մրկ. Վստկ. առմեկնել «բաժանել» Կոչ. 366. մեկնեցուցանել Ծն. լ. 36. մեկնոց «վերարկու» Եզեկ. ե. Յ. Հռութ. գ. 15. Եփր. թգ. 374. Բուզ. մեկնակ Վեցօր. Կոչ. Եւս. պտմ. «վերարկու» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. էջ 84, մեկնակազէն ՍԳր. անմեկն ԱԲ. մեկնակէտ (նոր բառ) ևն. այս ձևերը իրապէս արժեն *միատասան, *միա-կուսի ևն. ինչպէս որ ունինք էլ միակուսե-ցուցանել Մծբ. միակողմանի Մտթ. ժե. 30, 31. միակին Ոսկ. հերոդ.-ՄՈՒ (սեռ. մոյր, տր. մում) «մէկ». յունաբան դպրոցի հնա-րած ձևն է՝ իբրև իգական, մինչդեռ մի չե-զոք է, և եզ՝ արական. հմմտ. Եփես. դ. 5. «եզ Տէր, մու հաւատ, մի մկրտութիւն» ըստ թարգմանութեան Տիմոթ. կուզի, էջ 213, 256 (յն, εἰς ϰόριος, μία πίστις, ἔν βάπτιομα.) -ՄԻԱԿ. ի-ա հլ. «մէկ» Փիլ. Խոր. կազմուաձ է մի բառից՝ -ակ մասնիկով. որից միակօրէն Փիլ. իմաստ. և սղմամբ մէկ, որի հնագոյն վկայութիւններն ունին Պղատ. օրին. գ. Մխ. դտ. Տօնակ. հիմայ տարածուած է գրեթէ բոլոր գաւառականներում։-ՄԻԱՅՆ, ո հլ. «մինակ, առանձին, լոկ» ՍԳր. Ոսկ. Եւս քր. որից միայնանալ ՍԳր. միայնուկ Մծբ. Եփր. թգ. միայնեակ Փիլ. միայնակ Խոր. միայնաւորական Ագաթ. միայնաստան Ա-գաթ. միայնանոց «մենաստան» Փիլ. միայ-նագործ Կորիւն. միայնակեաց Կոչ. Եւագր. Ագաթ. կազմուած է -այն մասնիկով. ինչ. գիշերայն, զճանապարհայն, ամենայն, մի-անգամայն ևն.-ՄԵՆ-. գործածւում է պ-ծանցների սկիզբը. ինչ. մենամարտ Եւս. քր. մենաւոր Կոչ. մենաստան Ագաթ. մենակեաց Բուզ. Վեցօր. մենանալ Ողբ. ա. 1. Ա. տիմ. և 5. մենանոց Եղիշ. մենութիւն Ոսկ. ա տիմ. Ագաթ. մենաշնորհ, մենավաճառ, մե-նավաճառութիւն (նոր բառեր). առանձին գործածուած պարագային դառնում է մէն Սիր. ը. 19, Կոչ. 191, Ագաթ. մէն մի ՍԳը. Ագաթ. Բուզ. որին հետևելով և սխալ գըր-չութեամբ՝ նախորդներն էլ գրւում են նաև մէնամարտ, մէնաւոր ևն, որոնք չեն ընդուն-ուած մեր գրական ուղղագրութեան մէջ, մեն-կամ մէն գալիս է միայն ձևից՝ եա ռառնա-լով ե կամ է (միայն>*մեյն>մեն, մէն). ուստի վերի ձևերը իսկապէս արժեն միայ-նամարտ, միայնաւոր, միայնակեազ ևն, ինչ-պէս որ իրօք էլ գործածուած են մատենա-ռի էր ունեցած Ոսկեդարից էլ առաջ, այնպէս որ Ե դարուն գործածւում էր իբրև գաւառա-կան ձև.-ՄԻՆ «մէկ» Լմբ. Նար. Առ որս. ծագում է մի բառից՝ ն յօդի կցմամբ. ունինք նաև մինաւոր Ագաթ. Եւթաղ. 116. Ոսկիփ. Մաշտ. մինութիւն Սեբեր. 196. Վրք. հց. որոնք կարող են թէ՛ մէն ձևից ածանցեալ լինել և թէ մին բառից ձևացած՝ առանց սղման.-ՄԻՄԵԱՆՔ. գործածական է միայն հոլովեալ ձևով. սեռ. տր. միմեանց «իրա-րի», հյց. զմիմեանս «իրար», բցռ. ի մի-մեանց, գրծ. միմեամբք (հին և ընտիր). ածանցների մէջ ունինք զմիմեանսզրկու-թիւն. Բուզ. միմեանցասէր Ոսկ. յհ. ա. 9. ընդմիմեանսհարութիւն Փիլ. ել. ի միմեան-սայար Փիլ. քհ. ևն. կազմուած է մի բառի կրկնութեամբ, ճիշտ այնպէս, ինչպէս ունինք գւռ. մէկզմէկ, մէկմէկու, մէկզմէկու, մէկմէ-կէ, մեկզմէկե, թրք. biribirimiz «մենք իրար մեք զմիմեանս» ևն. հին լեզուի մէջ է։ ու-նինք Եզեկ. լգ. 30. Եւ ասեն մի ցմի (փո-խանակ ասելու ցմիմեանս).-ՄԻՒՍ, ո հլ. (հնագոյն գրչութեամբ մեւս) «մէկէլ» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. որից միւս ևս Եփր. միւսան-գամ ՍԳր. կազմուած է մի+ևս բառերից։ Ճիշտ այնպէս, ինչպէս աշխ. մէկ-ալ, մէկ-ել «միւս» (որ և հմմտ. թրք. obir «միւս», բուն 5-bir «ա՛յն մէկ»)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smio-ձևից։-Սրա պարզական արմատն է հնխ. sem-., որ նշանակում էր «մի» և «ամբողջ, մի ամբող-ջութիւն» (ամբողջը իբրև մի միութիւն ըմ-բըռնելով)։ Զանազան ձայնդարձներով sem-ստանում էր som-, sm-, sm-, som-. smm-ձևեոր, որոնցից յառաջացած են յն. ար. εiς (գորդ. ἔνς, դոր. ῆς < έμ-ς), իգ. μία, չեզ. ἔν «մի, մէկ», ὄμός «նման», ἅμα «միա-սին», ἅ-πας «մէկ անգամ». ἀ-πλώος «պարզ». ἐ-xατόν «մի հարիւր», սանս. sama «նոյն, միևնոյն», ça-cvant «իւրաքանչիւր», saha «միասին», satra «միասին», sa-k(t «միան-գամ», sa-hasram «մի հազար», զնդ. hama «նոյն», haδa «միշտ, միասին», haβrā «մի-ասին», ba-kərət «միանգամ», hazafira-«մի հազար», քուչ. seme «մէկ», լտ. similis «նման». semel «մի անգամ», sīm-plex «պարզ», sin-guli «ամէն մի», sem-per «շա-րունակ», mille (*smi g'zhlī) «մի հազար» գոթ. sama «նոյն», sums «մէկը», simle «էր երբեմն, մի ժամանակ», հսլ. samu «նոյն», sa-sšdü «հարևան, միասին նստող», հիռլ. samail «նմանութիւն», som «ինքը» ևն (տե՛ս Walde 697, Boisacq 231 և մանաւանդ Po-korny 2, 488-492 դրուած բառերի երկար ցանկը)։ Այս բոլորի մէջ միայն յունարէնն ու հայերէնն են, որ պահել են այս ձևը իբ-րև թուական անուն, ար. sem-s, իգ. smia, լեզ. sem ձևով (հմմտ. նաև քուչ. seme «մի, մէկ»). իսկ միւս եւրոպական լեզուները, ի-տալականից մինչև սլաւականը՝ այս թուա-կանի տեղ գործածում են oino-«միայն, ա-ռանձին» բառը. լտ. unus, իռլ. oen, գոթ. ains, հպրուս. ains, հսլ. inu (Meillet, Esq. lat. 45)։ Հայերէնի մէջ մի ձևը կա՛մ իբրև հնխ. smia նախապէս իգական էր և յետոյ անցաւ նաև արական ու չեզոք սեռերին էլ, և կամ կազմուած է -io-մասնիկով՝ sem, արմատից, իբր smio-։-Հիւբշ. 474։

• Հներից Մագ. թղ. 95 միտև համա-րում է յունարէնից փոխառեալ. «Միակդ յոյն բարբառով նշանակէ առաջին և փո-խանակ մեր միակին ասէին առաջին». (այսինքն թէ բուն հայ ձևն է առա-ջին)։-Յն. μία բառի հետ են համե-մատում Peterm. 151 Windisch. 29 Capelletti, Armen. թրգմ. Արշ. արրտ. 1842, 108։-Müller SWAW 35, 19l -199 անտեղի է գտնում որ մեր բա-ռը ներկայացնէ յունարէնի իգականը. ուստի մ դնելով յառաջացած v-ից, մի


Միահանէք

s.

buffoonery, drollery.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Միշտ

adv. adj.

always, at all times, continually, at every turn, incessantly, for ever, for ever and ever, perpetually, eternally;
eternal;
որպէս —ն, as usual, as before, as formerly.

• Klaproth, As. polygl. 102 գերմ. meist «մեծ մասը» ձևի հետ։ Peterm. § 249 մի շատ ձևից։ Justi, Dict. Kurde էջ 399 քրդ. mišt «առատ», պոս. mašt «ամբոխ, բազմութիւն»։ Հիւնք. 226 պրս. hamīša «միշտ», լաւ ևս թրք. šimdi «այժմ»։ Հիւբշ. 194 անապահով է գըտ. նում համեմատել զնդ. mišti բառի հետ. որովհետև ըստ Geldner բառս նշանա-կում է «մէզ, ցօղ», ըստ Justi «հե-ղումն», ըստ Bartholomae, Altir. Wört, 1187 «խառնիխուռն, միասին» (հանե-լով myas «խառնել» արմատից, որ է նաև=լտ. miscere, գերմ. mischen ռուս. мъшать «խառնել». նոյնը տե՛ս Trautmann, էջ 175)։ Բայց ըստ աւան-դութեան նշանակում է «միշտ», ինչպէս ունի Զենդ-Աւեստայի պհլ. թարգմանու-թիւնը, որ և ընդունում են Darmesteter, Etud. iran. 2, 303, Zend-Avesta 2, 394, Meillet MSL 17, 247։


Միրգ, ոյ, ոց, ի, աց, ից

s.

fruit;
cf. Պտուղ.

• ԳՒՌ-Երև. Հմշ. Տփ. միրք, որից մրգե-ղէն, մրգաջուր (>Զթ. մարքաջ'ուր).-Հմշ. մաշմուրք «շագանակ» ներկայացնում է հնե-րի մաշկամիրգ բառը. -ըստ ՀԲուս. § 3276 խտջ. կայ ամրկենի թուփը՝ որից ցախաւել են շինում և այս է հների հաւամրգի բառը՝ ըստ Նորայր ՀԱ 1921, 615։


Միւռոն

cf. Մեռոն.

• = Յն. μύρον բառից, որ նշանակում է «հե-ղուկ անուշահոտութիւն, հոտաւէտ իւղ», յետ-նաբար «իւղ օծութեան, միւռոն». ծագում է ո՛չ թէ μόρω «ծորիլ, կաթիլ կաթիլ հոսիլ» բայից, այլ հնխ. smer «քսել, օծել» արմա-տից, որի ժառանգներն են նաև յն. σμυρίζω. μυρίζω «անուշահոտ իւղեր քսուիլ», գոթ. smairϑr, անգսք. smeoru, հհիւս. smior, հբգ. smēro, հոլլ. smeer, անգլ. smear, լիթ. smarsas «ճարպ», հհիւս. smyria, հբգ. smir-wen, գերմ. schmieren «քսել, զօծել, ապա-կանել» ևն (Boisacq 652, 886, Kluge 429, Pokorny 2, 690)։ Նոր կտակարանում յն. բառը թարգմանուած է միշտ իւղ և հյ. միւ-ռոն ձևը ուշ է երևում։ Յոյնից են փոխառեայ նաև ասոր. mīrun, վրաց. მირონი միրոնի, դուս. мvрo, քրդ. mirún հոմանիշները։-Հիւբշ. 364։

• Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Միւսիոն, ի, աց, ից

s.

mosaic.

• ՆՀԲ լտ. musivum բառից. անծանօթ է յոյն ձևին, որ իրօք էլ չկայ հին յու-նարէնում։ Հայերէն ձևը թերևս ուղղելի է *մուսիոն։


Պարգեւ, աց

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

• , ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։


Պարեխ, ից

s.

rock, cliff, steep, precipice.

• «ժայռ, լեռան ցցուած մասը, քա-րոտ տեղեր» Վրք. հց. ա. 571. Քուչ. 92 «գահաւանդ» Ագապ. 167. «Յիսուսի գերեց-մանի վրայ դրուած մեծ քարը» Եղիշ. թղմ 300.


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «անա-պակ, մաքուր, անմրուր» Ել. իէ. 20. Փարպ. «բաց, չծածկուած» Ոսկ. ես. «անկեղծ, միա-միտ, պարզասիրտ» Ա. մն. իթ. 17. «պար-ռախօս, համարձակ» Իմ. է. 22. Ես. լե. 6. «ո՛չ-բաղադրեալ, միատարր» Պիտ. Կիւրղ. գնձ. «մեկին, յայտնի, բացորոշ, հասկանա-լի» Եւս. պտմ. Վրք. հց. Շնորհ. ընդհ. «մի-այն, լոկ» Վրդն. ծն. «պարզ՝ անամպ եր-կընքով՝ լուսնի լուսով ցուրտ գիշեր» ՍԳր, Վեցօր. Եփր. վկ. արև. Շիր. որից պարզել «մաքրել» ՍԳր. Սեբեր. Եզն. «բանալ, տա-րածել» Եզեկ. բ. 9. Ես. լգ. 23. «երկարել» Ել. խ. 17. Ոսկ. ա. տիմ. լ. «բացատրել, մեկնել» Վրդն. ծն. և պտմ. «բաժանուիլ, հե-ռանաւ» Բ. մկ. ժբ. 17. Ոսկ. յհ. ա. 2. աար-զախօս Իմ. ժ. 21. Կոչ. պարզական Ագաթ. Եզն. Սեբեր. պարզամիտ Առակ. ժա. 25, պարզկայ Վստկ. պարզուտ «քամոց» Վստկ 114. «ճրագի ձագար» Երեմ. ժբ. 19. պարզ-ուած Ագաթ. քաղցրապարզ Եւագր. նոր բա-ռեր են պարզաբանութիւն, պարզասէր, պար-զասիրութիւն ևն։


Պարէն, ենից

s.

maintenance, food, nourishment, subsistence, victuals, provisions, stores;
աւուրն —, daily bread, daily board;
զաւուրն հայթհայթել or գտանել —, to gain or earn one's livelihood.

• , ի հլ. (սեռ. -ենի) «ուտելիք, ռո-ճիկ, ապրուստ» Պիտ. Յհ. կթ. Պտրգ. Բռս. մրկ. որից պարենապահ Արշ. պարենաւորիլ Արծր. պարենիկ Եղիշ. տիբ. 339 (չունի ՆՀԲ). խոզապարէն Սկևռ. աղ. 29, 67. պա-րենաւորում (նոր բառ)։

• Pictet 2, 313 bhar արմատից, իբր բուխար. bari, սիահփուշ bre «ալիւր» ևն. Canini, Et. étym. 185 իռլ. baran «սնունդ» բառի հետ։ Հիւնք. լտ. farina «ալիւր»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. barən-maq «ապրուստ ունենալ»։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 338 պարէն, պարարել, պարարտ դնում է նախահայ par «ուտեստ» արմատից։


Պարիսպ, րսպաց

s.

wall, rampart, fortification.

• ԳԴ պրս. bāra «պարիսպ» բառի հետ։ ՆՀԲ լծ. լտ. paries և պրս. bāra։ Lag. Btrg. bktr. Lex. 46 զնդ. *pairisni ձե-ւից։ Մորթման, ZDMG 26, 535 բևեռ. barçudibiduni մեկնում է «պարսպա-տուն կամ պաճուճապատան»։ Հիւնք. պատսպար բառին է կցում։ Ռ., Նոր-Դար 1885, 5 մեկնում է պար «շուրջ»+ իսպա «քաղաք», որ գտնում է խալդ. տուսպա (-տի+ուսպա «քաղաք, առ ւան»), հյ. ասպանջական «բնակարան տուող» և թերևս վրաց. սոփելի «գիւղ» բառերի մէջ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Salemann անդ։


Պարկ, աց

s.

sack, bag, purse, budget, wallet, satchel;
— զօրաց, knapsack;
— թղթաբերի, courier's bag.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 152 պրս. պէրխ (իմա ❇ [arabic word] barx «սակաւ ինչ»)։ ՆՀԲ լծ. յն. πὴμα, լտ. pera «պարկ»։ Karolides, Γλ. συγϰρ. 95 կա-պադովկ. παγρί «սափոր»։ Հիւնք. պրս. barg «պատրաստութիւն պիտոյից ճա-նապարհի, պաշար»։ Թիրեաքեան, Ա. րիահայ բռ. 319 պրս. [arabic word] barak «ուղ-տի բրդից գործուած կտոր, որից դար-վիշները գլխանոց կամ կապայ են շի-նում. 2. մի տեսակ կարճ հագուստ»։


Պարկուկ

cf. Ծիրան.

• = Նրաբ. [arabic word] ︎barqūq, birquq, burquq հոմանիշից։ Այս բառի հետաքրքրական պատմութիւնը արել են Diez, Mahn, Dozy, Hehn (Kulturpflanzenδ, 417)։ Բառիս նախ-նական մայր ձևն է լտ. praecoqua, որ բուն նշանակում է «վաղահաս» և մասնաւորա-բար «մի տեսակ վաղահաս ծիրան»։ (Կազ-մուած է prae «առաջ, առջևը»+coquo «ե-փել. 2. հասցնել. կրաւ. հասնիլ» բառերից)։ Այս լատին բառը անցել է յունարէնի՝ πραι-ϰὄϰϰιον, προϰύϰϰιον ձևով և այստեղից էլ արա-բերէնի [arabic word] al-barquq ձևով (al որոշիչ յօդ է)։ Արաբերէնի անորոշ ձևից է հյ. պար-կուկ. իսկ որոշեալ ձևը յետ դառնալով Եւրո-պա՝ տուել է սպան. պորտ. albarcoque, al. varcoque, albaricoque, իտալ. albercocca, albicocca albercocoli, ֆրանս. գւռ. aubri-cot, arbricot, ֆրանս. abricot, անգլ. apri-cot, գերմ. Aprikose, ռուս. aбрикоcъ, հոլլ. ábrikoss (Kluge, էջ 21-22 իբրև միջնորդ գերմաներէն ձևի), բոլորն էլ «ծիրան»։-Հիւբշ. 274։

• ՆՀԲ «որ և պէրգուգ, լտ. բէրիգօ՜գ-գիում». իսկ ծիրան բառի տակ՝ մեր բառից աղաւաղեալ է դնում յն. προϰόϰϰιον լտ. bricoccon, bricoccoli։ ՀԲուս. § 2526 թէև գիտէ ուղիղ մեկնութիւնը, բայց չի ընդունում, այլ հայը դնում է պարկ բառից, իսկ միւսները փոխառեալ հայերէնից։


Պարութայ, ից

s.

collection.

• Ասորի բառի երևոյթն ունի, ինչպէս ❇ marū̄ta «տէրութիւն» (>հյ. Մա-րութալ յատուկ անունը), ուր -utā «-ու-թիւն» մասնիկն է. հմմտ. ❇ prūtā կամ pərūlā «մաշկեայ հագուստ»։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• = Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։

• ՓՈԽ.-Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

• ՋԲ մեկնու է իբր «պարսկակէշ կամ պարսկակէշտ»։-Հիւբշ. 96 իբր ուղիղ ընդունելով ամպարտքաշ ձևը և հիմ-նուելով «ջահակրօն, լուսամիտ» բա-

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պեղական

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ թռչու-նը. pélican». գործածուած է Փիլ. լիւս. 140 ձեռագրի լոաանցքում՝ իբր բացատրութիւն թոնձ հոմանիշի։

• = Յն. πελεϰά́ν «հաւալուսն», որից նաև լտ. pelecanus, pelicanus, ֆրանս. pélican։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

• , ի հլ. (որ և պենտակոստէ Եփր. յար. 61, պենտակոս, պենդակոստեայ, պենդակոստէ) «Հրէից Եգիպտոսից դուրս գալու յիսուներորդ օրը, յիսնօրեակ» Բ. մկ, ժբ. 32. «Հոգեգալուստ՝ որ Զատկից 50 օր յետոյ է գալիս» Ա. կոր. ժզ. 8. Գծ. ի. 12. Կոչ. 298. «Ջատկից մինչև Հոգեգալուստ եղած 50 օրուայ միջոցը» Գծ. բ. 1. Սեբեր. Եփր. եփես. 147.-գրուած է պենտեկոստ Կանոն. 38, պենտէկոստէ Ոսկ. գծ. 44։

• = Յն. πεντηϰοστή «Հոգեգալուստ». բուն նշանակում է «յիսուներորդ», սրանից են փոխառեալ նաև լտ. pentecoste, ֆրանս. pentecóte, թրք. [arabic word] pinqust (Будa-говь, Cpaв. cлов. 1, 320)։-Հիւբշ. 372։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պերեւեշտ, ից

s.

mustaches;
curls of the beard.

• , ի հլ. «բեխ, պեխ», որի հա-մար Ոսկեդարից գտնում եմ 3 վկայութիւն. Զմօրուսն երկայնս հանդերձ մանեալ պերե-ւեշտիւք մարձէին. Ոսկ. տիտ. էջ 330.-Պարսից թագաւորն ոսկի պերևիշտս ետ գոր-ծել նոցա. Ոսկ. կողոս. 605.-Վարսս ժողո-վեն և զպերևեշտս մօրուացն յօրինեն. Ոսկ. եփես. 907.-մի անգամ էլ ոսկեդարից լե-տոյ ունի Կղնկտ. Զտեղի շնչառու քթացն՝ մի քան զմի լայն թուով մազուցն պերևեշտիցն թէ կարէր ոք ճանաչել (ԱԲ ունի պերևիշտ ձևն էլ. հրտր. Էմինի՝ էջ 109 պէրևէշտէից. 2 օր. պերևէջտիցն)։

• ՆՀԲ մեկնում է «բառ անյայտ, իբր շրջակայ մասունք ռնգանց կամ տեղի բուսանելոյ մազից յընչացս».-ԱԲ «պեխեր և պեխերու տեղը, մօրուքի հիւ-ռուած գանգուրները»։ ՋԲ չունի, Թի-րեաքեան, Արիահայ բռ. 368 նոյն ընդ փերևետիլ։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

• = Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• Lag. Btrg. bktr. Lex. 54 զնդ. paiϑva «տէրութիւն, պաշտպանութիւն»։ Մորթ-ման ZDMG 26, 544 բևեռ. biduni «պի-տանի կամ պատանի»։ Bugge, Beitr. 33 իբր բնիկ հայ՝ լեթթ. špeede «պէտք», špeedu «ճնշել» բառերի հետ. Հիւնք. պոյտն կամ պտուկ բառից։ Patrubany SA 1, 311, ՀԱ 1906. 312 իբր բնիկ հայ կցում է հսլ. beda «վը-տանգ», bediti «ստիպել», գոթ. ga-baidjan, հբգ. ge-beiten «ստիպել. բռնադատել», սանս. bādhatē «նեղը լը-ծել» բառերին. հայերէն պէտ գալիս է հնխ. bheidos-ից, որ դարձած է նախ *բէտ և յետոյ՝ պետ բառի ազդեցու-թեամբ պէտ։ Թիրեաքեան, Ատրաատ-էջ 26 պրս. bāyad «պէտք է» (անորոշն է [arabic word] bayistan, որ է պհլ. apa-yistan=պազ. awāyastan Horn § 179, ուստի շատ հեռու հայերէնից)։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 պարտ բառից։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։


Պիհ

cf. Պարենիկ.

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Պիղծ, պղծոց

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• բառից։ Karst Յոտարձան 422 արմատը դնում է պիղ, տե՛ս պղտոր։-Թիրեա-քեան, Բազմ. 1913, էջ 339 բիծ, պի-ս(ակ), սպի, փիծ բառերի հետ՝ կցում է թրք. pis «կեղտոտ» բառին։ Պատահա-կան նմանութիւն ունին մի կողմիզ ա-րաբ. [arabic word] badγ «ապականուիլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. էջ 701) և միւս կողմից հսլ. brudū, ուկր. չեխ. լեհ. brud «կեղտ» (Berneker 88)։

• ՓՈԽ.-Վրաց. მილწი պիլծի, ბილწი բիլծի «կեղտ, կեղտոտութիւն, մորութիւն», სიბილწე սիպիլծե, სიბილწე սիբիլծե «պրղ-ծութիւն, աղտեղութիւն», ბილწვბა բիլծե-բա «կեղտոտութիւն, աղտեղութիւն, պղծու-թիւն, բոզութիւն, շնութիւն» (վերջինների հետ հմմտ. հյ. պղծել զկոյս, կուսապղծու-թիւն)։-Սղերդի արաբախօս քրիստոնեա-ներն էլ ունին pəxs «պիղծ» (Բիւր. 1899, 116)։ Նոյն է նաև ուտ. պիրծ «ծիրտ», պիր-ծmլ «ծրտոտ»։


Պին

s.

pinna, pinna-marina.

• «ծովային մի խեցեմորթ» Նիւս. բն. որ և պինայ Վրդն. ծն. Յայսմ. մըտ. 21-տր. պիննայց Փիլ. լիւս. 156. պիննոս Փիլ. լիւս. 155. պիննեակ Լծ. փիլ. իպանիոս Վե-ցօր. 152 (լուս. և տպ. էպինէս). որից պի-նասպաս, պինասպասեակ «ծովային մի խե-չափառ» Վրդն. ծն. Փիլ. լիւս. 155. Լծ. փիլ. որ և պինասպասայք Յայտմ. մրտ. 21։ Տե՛ս նաև եպենէս։

• = Յն. πίννα, πτνα «պինայ, տճկ. փիւնէզ». սրանից πιννοτήρης, πιννοφύλας (=լտ. pino-teres, pinophylax), որից թրգմ. հյ. պի-նասպասեակ (հսկում է պինային և թշնա-մու գալուստը լուր է տալիս). սրանից է նաև վրաց. მინახი պինասի։ -Իսկ Վեցօրէից իպանիոս ձևը ծագում է ըստ ՆՀԲ αὶ πίννι յգ. ձևից։-Հիւբշ. 372։


Պիսակ, աց

adj. s.

spotted, speckled, motley, dapple;
cf. Բորոտ;
speckle, spot, mark;
ephelis;
small-pox.

• = Պհլ. pesak «բորոտ» բառից, որ դար-ձել է նախ *պէսակ և յետոյ բուն հայերէնի օրէնքով՝ պիսակ։ Սրա հետ նոյն են հպրս. (յոյն տառադարձութեամբ) πισάγας ,ό λεπρός*, զնդ. paesa-«բորոտ», պրս. [arabic word] es, [arabic word] pesi «բորոտութիւն», [arabic word] pēsa «խայտ ի սպիտակէ և ի սևոյ», [arabic word] pēsagī «բորո-տութիւն», [arabic word] besa «պիսակ, խայտուց»։ Առանոեո են փոխառեալ նաև ասոր [syriac word] paiskāyā «պիսակատր, խայտուցաւոր» cBrockelmann. Lex. syr. 271 ա), աֆղան. pēs «բոր, բորոտ», pesi «բորոտ», չաղաթ. [arabic word] pis «մի տեսակ անբուժելի բորոտու-թիւն», խոքանդ. [arabic word] pisah «բորոտ», [arabic word] pis «բորոտ», թրք. [arabic word] pis «աղտոտ, կեղ-տոտ», որից էլ ռմկ. փիս «կեղտոտ» և վրաց. ფისი փիսի «կղկղանք»։ Իրանեան ձևերը ծագում են հնխ. peik'-«մարմինը ցտելով կամ ներկելով նշաններ քաշել» արմատից, որի զանազան ժառանգները տե՛ս պէս բա-ռի տակ։ Այս ձևերից յիշենք օր. ռուս. nи-caть «գրել», nиcəмo «նամակ», որոնց հետ նշանակութեան աստիճանական զարգաց-մամբ նոյնանում են բոլորովին տարբեր իմաստներ (տե՛ս վերը)։-Հիւբշ. 230։


Պիստակ

s.

pistachio.

• տե՛ս Բուստ։

• = Պհլ. ենթադրեալ *pistak ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] pista «պիստակ». տարա-ծուած է շատ լեզուների մէջ. օր. յն. πιστάϰιον, նյն. βιστάϰιον, լտ. pistacium, ֆրանս. pistac-he, ռուս. фисташки, արաբ. [arabic word] fustuq, թրք. fəstəq>ռմկ. ֆըստըխ ևն, բոլորն էր նոյն նշանակութեամբ։ Արաբերէն ձևից յետ-նաբար փոխառեալ է փստուղ, որ տե՛ս ա-ռանձին։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

• = Յն πιττάϰιον «տոմտակ, նւմակ, գրու-թիւն» (Boisacq 788, Sophocles 892. գոր-ծածական է թէ՛ բիւզանդական և թէ նոր յու-նարէնում)։-Բուն նշանակում է «շորով սպեղանի, cmplâtre» և ծագում է πίττα «ձիւթ» բառից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. pit-tarium «շոռով սպեղանի. 2. նամակ, տոմ-սակ. 3. պիտակ, étiquette», արաբ. ❇ bi'āqa «պիտակ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 871), թրք. [arabic word] pitaka, pataka «ապ-րանքների վրայ կպցնելու պիտակ»։ Պատա-հաբար նման են ու սրանց հետ կապ չունին չաղաթ. [arabic word] betik կամ petek «նամակ, անցագիր, վաւերագիր», թունգուզ. bitsik, bičəik «գրուածք», բուրեաթ. bič̌ik «գը-րուածք», ալթայ. pičik «գիր, գիրք», ուլ-ղուր. beček, bicik «գիր», որոնք ծագում են թթր. bit, bet արմատից. հմմտ. չաղաթ. bitmak «գրել, արձանագրել» եակուռ. bit «նշան», թունգուզ. bltšim «գրել» ևն (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 203, л 217 և Gustav Meyer, Turk. Stud. SWAW 1893, էջ 128)։ Թուրքականից են փոխառեալ պրս. ❇ batak «գիր, գրչութիւն, գրուածք», [arabic word] bitikči «գրագիր», Կազանի թթր. [arabic word] biti «հմայեակ», քրդ. betik, bitik «հմայեակ, նուսխայ», որից նաև հյ. գւռ. Վն. բիթիկ անել, ՆԲ. բթիկ անել, Երև. փիթիկ անէլ (Պռօշ. Սօս և Վարդիթ. ա տպ. էջ 29) «գիր անել հմայելով»։


Պղակունդ

cf. Պղակունտ.

• «կարկանդակ» Ոսկ. մ. բ. 23. կող. էջ 569. հռովմ. 41. գրուած նաև պղա-կունտ, պղակունդա, պղակունտր, պղակուն (Ոսկ. մ. բ. 692-3 լուսանցքի վրայ), պա-ղակուտր, պլակինդի, պլակունտա Վրք. հց. Բ 358-9. Հին բռ. որից պղակունտրագորձ «կարկանդակ շինող» Ոսկ. մ. գ. 17։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.