Your research : 51 Results for չու

Entries' title containing չու : 134 Results

Definitions containing the research չու : 1184 Results

Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

• «ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու

• «աջ», բոլորն էլ պատահական, ինչպէս նաև մանչուր. r iči «աջ»։


Առասան, աց, ից

s.

packthread, string;
waxed thread;
rope, cord, line;
thread.

• (լետնաբար ի, ի-ա հլ. գրծ.-ով) «չուան» ժղ. դ. 12. Ագաթ. որից առասանակ «բարակ չուան» Աթ. ստեփ. առասանել «չուանով քաշել» Մագ. թղ. 133. նոր գրա-ևանում առասանն է «հաստ դերձան կամ որ նոյն է՝ շատ բարակ չուան. տճկ. սիջիմ»։

• = Պհլ. *rasan, որից պրս. [arabic word] rasan և կամ [arabic word] varsan «չուան». այս բառը ունե-ցած պիտի լինի նաև «սանձ» նշանակութիւ-նը, որ սակայն չէ աւանդուած. հմմտ. ցեղա-կից ձևերից սանս. raçana-«չուան, առա-սան, սանձ, գօտի», raçmi «սանձ». հեն-դուստ. [arabic word] ras «սանձի փոկերը», գնչ. ras-moz «օանձ», զազա [arabic word] rssanə «չուան», մինջ. lzsá «չուան»։ Իրանեանից են փոխ առնւած նաև արաբ. [arabic word] rasan «չուան. 2. տաւառի քթին անցուած սանձը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 637), արամ. risna, եբր. [hebrew word] resen «սանձ», նոյնպէս և հայ. երա-սան, երասանակ, ապարասան, ապերասան բառերը՝ որոնք պահած են իրանականում կո-րած նշանակութիւնը (տե՛ս այս բառերը)։-Հիւբշ. 107։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւնախ ԳԴ, ՆշԲ պրս. արաբ. ռէս, ռէսէն, ռիսման, ռիշ-թէք, լտ. restis։ Տէրվիշ. Altarm. 91 և Նախալ. 82 առասան բառը բաժանելով երասանակ և ապերասան ձևերից՝ կը-ցում է յն. ἀγχόνη, զնդ. aγana հոմա-նիշներին, որով հետևցնում է թէ ըստ օրինի պիտի լինէր առւաձան, Pictetբ տպ. Բ 206 պրս. rasan, սանս. rāçana «չուան» ևն։


Առաստաղ, աց

s.

ceiling, roof;
floor;
garret.

• ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։


Առաւօտ, ուց, իւ

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. առավօտ (բայց նաև Երև. առավօդը), Ջղ. առավոտէնց, Մկ. m-ռmւոտուն, Շմ. առօօտ, Մրղ. Սլմ. առատուն (սեռ. Մրղ. առատվա), Ոզմ. առավտօն, Ննխ. առավդուն, առադուն, Սչ. առվադու, Վն. ա-ռատուն, առավտուն, առատման. Սեռ առ-դըվանց, Զթ. առդըվօնց, Մշ. յառդու, Պլ. Ռ. առդու, առդըվան, Ասլ. առդիւ, Ակն առդօնց, առդիւ, Ղրբ. ըռութա՛նա, Գոր. ըո-վըտա՛նա, Տփ. արուտեհան, արուտիան, ա-րուտնիրը, արուտվա, Մժ. ըռվօտ «առաւօտ». րովօտաց «առաւօտեան», իսկ Ագլ. գործած. ւում է քշm՛րmվ, Տիգ. գանուխ, սրանց մօտ առաւօտ բառը գոյութիւն չունի։ Նոր գաւա-ո սկան բառեր են՝ առաւօտադէմ, առաւօ-տականչ, առաւօտախառն, առաւօտահան, առաւօտահով, առաւօտմեց, առաւօտատեղ ևն։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

• . ու հլ. (յետնաբար նաև ռ հլ. յգ. առիւծք կամ առիւծունք) «առիւծ, ասլան» ՍԳր. Ոսկ. մ. բ. 10. «համաստեռութեան ❇-նուն» Եզն. Շիր. Պիտ. «ԳՁ ձայնին պատ-կանող երաժշտական մի եղանակ» Մանրուս. (տե՛ս Արրտ. 1894, էջ 257, 259). որից ա-ռիւծաբար Բ. մակ. ժա. 11. առիւծագոյն Կոչ. առիւծակորիւն Վեցօր. 192. առիւծանալ ՍԳր. Ոսկ. ես. առիւծացուցանել Եզեկ. ժթ. 5. ա-ռիւծենի Ոսկիփ. Սարգ. մրջիւնառիւծ Յոբ. դ. 11= յետնաբար մրջնառիւծ Գնձ. գետնառիւծ Ղևտ. ժա. 30. Սոփոն. բ. 14. Ոսկ. Փիլիպ. նոր գրականում առիւծասիրտ, ընձառիւծ ևն. -Հնագոյն գրչութիւնն էր առեւծ. կայնաև ա-ռեաւծ Վկ. արև. էջ 23, 24. միջին հյ. առոյծ։


Առողջ, աց, ից

adj.

healthy;
alive, vivacious;
salubrious, wholesome;
valid, entire, complete, perfect.

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. առօխչ, Պլ. օխջ-առօխչ, Ալշ. առոխճ. Շմ առօխճ, Տփ. ա՛րուխչ, արվուխչութին. Ոզմ. հա՛ռուխչ, Ասլ. առէօ խչ, Սլմ. առվոխչ։ Մի նոր և հետաքրքրական ձև է Ղրբ. ռըխճլէվ (<առողջ և լաւ ?)։


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

• = Եթէ բառը նախապես կապուած էր հո-սելու գաղափարի հետ, ծագում է հնխ. *sru «հոսիլ» արմատից. նախաձևը կարող է լինել *sruyós եամ *sruyá և կամ *srutis, որոնց երեքն էլ հաւասարապէս տալիս են առու. հմմտ. սանս. srávati «հոսիլ», sruti-«հո-ռում». srótas «հոսանք, գետ, երակ, ելք. բացուածք», հպրս. rauta «գետ», պրս. »օ︎ rōd, քրդ. ru, յն. ῥυτός «հոսուն», ῥύσις «հոռում». ῥόfος «հոսանք», հոլ. struya «հո-սանք. հեղեղ», o-strovú «կղզի», հիսլ. straumr և գերմ. Ström «հեղեղ, հոսանք». լիթ. sravlu, sravêti «հոսիլ», srava «հո-սանք», հիռլ. sruth «գետ», srualm «հե-ղեղ» ևն։ Առու բառը այս պարագային ծագմամբ նոյնանում է հյ. առոգել, ոռոգե բառերի հետ, որոնց համեմատութիւնը տե՛ս վերը։-Իսկ եթէ բառը նախապէս կապուած էր փորելու և կամ անցնելու գաղափարի հետ, այն ժամանակ վերի մեկնութիւնը ուղիղ չէ և առու չունի կապ ո՛չ ոռոգել բառի և ո՛չ sru արմատի հետ, ինչպէս կարծում է Հիւբշ. 42Ո։ Ըստ իս հաւանական է առաջինը և առու հա-մապատասխանում է ճիշտ սանս. srδtas «հո-սանք, գետ, ելք, բացուածք, երակ» բառին։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։


Ասպուզան

s. bot.

s. bot. marigold.

• «մի տեսակ լեռնային գեղե-ցիկ ծաղիկ» (psyllium ըստ Շէհրիմանեանի և Տիգրանեանի՝ էջ 16, soldanelle ոստ Նս. րայր, Բառ. ֆր. mélilot bleu ըստ Ո.ղուրի-կեանի, տե՛ս ԳԲ էջ 175 և 1405) Մխ. առակ. Համամ. քեր. 258= Երզն. քեր. Վստկ. 142 միևնոյն բառն է ասպազան Ագաթ. տպ. 1909, էջ 331 (ուր երկու ձեռ. ունին նոյնպէս ասպուզան). աւելի յետին հեղինակներ գրում են՝ ասաացալ ԱԲ, ասբօսան Դաւ. սա-լաձ. (այլ ձ. սապուսան), ասպոնան Բժշ. ասպուզանուկ Բժշ. ամէնից ուղիղ ձևն է աս-պուզան, որից ու=ա տառերի շփոթութեամբ յառաջացել է ասպազան գրչութիւնը՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 3 և Բանաս. 1901, էջ 101։

• Ըստ ՀԲուս. § 174 պարսկերէն է հնչում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 79 ասպազէն բառից՝


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Զիստ, զստի, իւ, ով, ից

s.

thigh;
haunch;
— կենդանեաց, leg;
— կամրջի, stern;
— նաւու, keel of a ship.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ. «նստոյ տեղից մինչև ծունկը եղած մասը» ՍԳր. Փիլ. Խոր., «նաւի նստարան», Նար., որից՝ զստափոկ «կաշիէ վարտիք» Վրդն. դան. դ. էջ 252, զստիկ «փոքր զիստ». ԱԲ, զստոսկր (նոր բառ).-ըստ ՆՀԲ կայ նաև ռմկ. յգ. զստուի ձևը (Վստկ.), ինչպէս ու-նինք աչուի, ճռուի ևն, բայց ըստ իս այս բառը պէտք է կարդալ զոտուի «ոտքերը»։


Զկեռ

s.

medlar;
medlar-tree.

• =Նման են հնչում արաբ. [arabic word] za'rur «ալոճ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 876) կամ «զկեռ» (ըստ Pott, ZKM, 1850, 105). այս վերջինը տալիս է արաբ. zaror, zarora, anzarola zaurour azarola zarm ձևե-բը, որոնցից փոխառեալ է դնում յն. (αρούριον, ζαρόσ«զկեռ». հմմտ. նաև թաթար azγul, արևել. թրք. ezqil, äzqil, լազ. skili-muntri, skirmuti, վրաց. სხმარტელა սրխ-մարտելա և ზღმარტლი զղմարտլի, ზმარტლი զմարտլի, որոնք բոլորը նշանակում են «զը-կեռ»։ Այս բառերի յարաբերութիւնը ճշտել չեմ կարող։-Աճ.


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

• , ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Զողալ

s.

cf. Զղալ;
cf. Հոյն.

• (որ և զղալ) «հոյն, չում (ծառը և պտուղը), լտ. cornus» Բժշ. որից զողալենի «հունի ծառը» ՀԲուս. § 716։


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

• = Պհլ. ❇ zrāh, zraī, zrad, zrēh, պա-զենդ. zrəh, պրս. [arabic word] zirih, զնդ. zraδa-❇ րոնք բոլոր նշանակում են «զրահ». սրանց նախնական ծագումը անյայտ է (Horn § 66Ո Bartholomae 1703)։ Իրանեան ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի մէջ զրահ, զրայ և զրեհ գրչագրական խաթարումներ չեն, այյ իւրաքանչիւրը ներկայացնում է առանձին ի-րանեան մի ձև. այսպէս՝ զրահ >zrah, զրայ Չուբինով 513, Մառ. Bитязь въ барc. шкуpe էջ 477), მუზარადი մուզարադի «զինեալ» (Brossel JAs. 1834, 383)։ Այստեղ է պատկանում նաև պրս. [arabic word] zaradxāna «զրահների պա-հեստանոց», որ յիշում է Horn § 660, իբրև առաբ. փոխառութիւն, որ սակայն չգիտէ Կա-մուս՝ անռ։ Նոյն բառից են վրաց. ზარადხანა զարադխանա (Չուբ. 2 513) և հյ. զառատխա-նայ Միխ. աս. 485, որ բառարանիս Ա. հա-տորում (էջ 502) սխալմամբ գրել եմ առատ-խանայ և թերի եմ մեկնել։-Հիւբշ. 152։


Զրեւանդ, ի

s.

hot. birth-wort, snakeroot.

• -Պրս. և արաբ. [arabic word] zarāvand «զրեւանդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 615. բոյսի նկարագրութիւնը և գործածութիւնը տե՛ս Seidel Մխ. հեր. § 394)։ Սրանցից փո-խառեալ է նաև վրաց. ზარავანდი զարավան-ղի, որ Չուբինով 513 մեկնում է «ռուս. кир-козонь կամ nxиновникъ» (երկուսն էլ ըստ Аннеиковъ-ի բուսաբանական բառարանի «aristolochia clematitis L»)։-Հիւբշ. IF 19, 458։


Էրէ

cf. Երէ.

• ԳՒՌ.-Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։


Թակալակ

s.

dalmatica.

• = Պրս. [arabic word] tagālā «կարճ հանդերձ» (ԳԴ 1ջ 114, 686), չաղաթայ. և թթր. [arabic word] կամ [arabic word] tekele, նաև [arabic word] ︎ կամ [arabic word] degele «մի տե-սակ կարճ վերնազգեստ, որ կարող է նաև ոսկիով կարուած լինել» (Будaговъ 1, 562), որից էլ վրաց. თაგალა թագալա «կարճ մուշտակ, душeгpeя, шубка на ватe, omy-шенная мexомъ» (Չուբինով 534)։ Իմաստի ձևափոխության համար հմմտ. պրս. [arabic word] kurta «կարճ զգեստ, կոռտիկ», որ եղել է հլ. կոռտիկ «աբեղայի վերարկու»։-Աճ.


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

• = Պհլ. takok «մսի աման» (ըստ Darmes-teter, Zend-Avesta III, 121), պրս. [arabic word] takōk «անասունի ձևով շինուած ոսկեղէն կամ արծաթեղէն մեծ ըմպանակ՝ գինի խմե-լու համար», որից էլ փոխառութեամբ վրաց. ტაკუკი տակուկի «ոսկի կամ արծաթ թաս». (Չուբինով 1213 սխալմամբ դնում է հայե-րէնից)։-Հիւբշ. 153։


Թաղհար, աց

s.

woman's cap (in form of an earthen pot).

• ՆՀԲ թաղար բառից, որ սակայն յե-տին փոխառութիւն լինելով սրա հևա գործ չունի։


Թամբ, աց

s.

saddle;
pack-saddle;
calf of the leg;
— վասն կանանց, կողմնակի —, side-saddle, pillion;
—ս հարկանել, — ի նուս դնել, to saddle;
բառնալ զ—ն, to throw off the saddle, to dismount.

• ՓՈԽ.-Վրաց. თაუი թափի «վէգի մէջքը, ռուս. жоxъ, cnиикa y aльчика». (Չուբի-նով 554, որ նոյնպէս համարում է հայերէ-նից փոխառեալ)։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ապուր» ՍԳր. Ոսկ. մ. գ. 17. որից րանիկ «խղճուկ ապուր» Եփր. պհ. Մանդ. Վրք. հց. Ա. 214. թանեփեաց Վրդն. պտմ. շիկաթան Ծն. իե. 30. ոսպնաթան Վրք. հց Ճառընտ. Լմբ. իմ. խառնաթան Բռ. ստեփ. ւեհ. նաև թանահա՞տ «թանից կտրուած, թան ւաւտռռ» Իփր. պհ. Մանդ. Օրբ. գաւառական-ների մէջ թան նշանակում է «կաթի մնացոր-ղը՝ կարադը հանելուց յետոյ» և այս իմաս-տըն են ցոյց տալիս հնից՝ թանոտ «բերանը թանով կեղտոտած» Լծ. կոչ. չորթան (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. և թերևս թանահատ.


Թանաք, ի, աւ

s.

ink;
սեաւ թանաք, black ink;
կարմիր թանաք, red-ink;
cf. Կարմրագեղ;
կապոյտ թանաք, blue-ink;
թանաք տպագրութեան, printing-ink;
թանաք ճենաց, Indian or China ink;
անեղծ թանաք, indelible, indestructible ink;
համակիր, ծածկագիր թանաք, sympathetic, invisible, secret ink;
թանաք նշանագրութեան, marking-ink;
արատ, բիծ թանաքի, ink-spot, ink-stain;
արատել թանաքաւ, to ink;
մրճոտիլ, աղտեղիլ թանաքաւ, to be inked all over;
պոյտն, շիշ թանաքի, ink-pot, ink-bottle;
աման թանաքի, ink-horn, inkstand;
cf. Կաղամար.

• ՋԲ համարում է արաբերէն, բայց ա-րաբերէնում այսպիսի բառ գոյութիւն չունի։ ՀՀԲ և Տէրվ. Altarmen. էջ 5 թանալ բայից։ Հիւնք. յն. δόνας «եղեդ գրիչ»։


Թաս, ի

s.

cup, mug.

• , ի հլ. «հեղուկների փոքր աման» Կաղնկտ. Ա. 185. Վրդն. թուոց. Վրք. հց. Ա. 217. «բաղնիսի թաս» Յայսմ. յուլ. 21. «գլխի գանկ» Մխ. այրիվ. էջ 71 (այս երկու իմաս-տով մինչև այժմ կենդանի է Պօլսի բարբա-ռում). որից թասատու «մատռուակ» Բառ. երեմ. էջ 206 (չունի ԱԲ)։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

• , ի-ա հլ. «թարգմանող անձը» Ծն. խբ. 23. Եւս. պտմ. և քր. «մեկնիչ, մեկ, նառանոր Ս. Գրքի» Փիլ. Մամբր. Շաս. «թարգմանութիւն» Եւս. պտմ. ե. 9. Վրդն. ծն. սղ. որից թարգմանել ՍԳր. թարգմանու-թիւն Ա. կոր. իբ. 10. ժդ. 26. Եւս. քր. թարգ-մանիչ Խոր. Շար. թարգմանօրէն Նար. դժուա-րաթարգմանելի Նար. նախաթարգմանեալ Յայսմ. գրուած է նաև թարքման, թարքմա-նել, անթարքիման Կոստ. երզն. 63 ևն. նոր բառեր են թարգմանաբար, թարգմանական, թարգմանչութիւն, թարգմանչական։


Թարթափ

s.

twinkling of an eye, wink, twinkling, trice;
ի — ական, in a twinkling, in a trice, in a wink, in no time;
—ք, eye-lid.

• «ակնթարթ, աչք բանալ-գո-ցելու ժամանակը» Ագաթ. «արտևանունք» Յայսմ. դեկտ. 23 և ապր. 3 (Եւ թարթափք աչացն բուսան. Եւ թարթափք աչացն զլան-ջըսն ծածկեալ էր). այս երկրորդ նշանակու-թիւնը չունին բառարանները. -որից թար-թափել «աչքը բանալ-գոցել» Եփր. ծն. էջ 1. Ոսկ. յհ. ա. 37. «թափառիլ, պարապ պտտիլ, սլքտալ» Առակ. ժգ. 20. Ոսկ. յհ. ա. 12. թար-թափիլ «մի որևէ բացատրութեան դժուար մանրամասնութիւնները չկարենալ ըմբռնել» Եփր. Գ. 26. թարթափանք «թափառումն» Ոսկ. Ա. թես. «մի որևէ բացատրութեան դը-ժուարըմբռնելի մանրամասնութիւնները» Եփր. Գ. 26. թարթափեցուցանել «պտտցնել, միտքը շփոթել, վարանիլ տալ» Եփր. Ա. տիմ. 243. Փարպ. թարթափումն «ակնթարթ» Նիւս. կազմ. Նար. լէ. էջ 100. «թափառիլը» Ճառ-ընտ. անթարթափ Նար. խչ. 377 ևն. երկու ի-մաստների միութեան համար հմմտ. յածիլ «պտտիլ, ման գալ, թափառիլ» և յածել զաչս «աչքը ման ածել». վերջի իմաստով կայ նաև թօթափել, որ տե՛ս։


Թարմատար, աց

adj. gr.

vain, frivolous, useless;
vile, abject, inferior;
superadded, false, factitious, artificial;
expletive.

• , ի-ա հլ. «անպիտան, ան-պէտք, աւելորդ բան». բառիս համար ՆՀԲ երկու հին վկայութիւն ունի. «Այս սկիզբն է աղանդոյն Մարկիոնայ. թո՛ղ զայլ բազում թարմատարսն» Եզն. էջ 250. «Ոչ երբեք ուրեք եղեալ է և ոչ երբեք ի պատերազմի՝ թարմա-տար (կամ թարամատար) հրեշտակաց ինչ կալ և կապս» Բուզ. էջ 90.-յետիններից Պղատ. տիմ. Արիստ. աշխ. Ճառընտ. =Վրք. և վկ. Ա. 453. Նար. ունին «անարգ, վատ-թար, անպիտան» նշանակութեամբ. -Թը. քեր. թարմատար է կոչում աւելորդ և իբրև զարդ գործածուած բառերը։


Թեթեւ, աց, ոց

adj. s. adv.

light;
active, nimble;
slender;
venial;
frivolous;
ease, leisure;
— ոտիւք, light-foot;
light-footed, nimble;
— ձեռն՝ վէրք՝ քուն, light hand;
slight wound;
light sleep;
— սուրճ՝ չայ՝ գինի, կերակուր, light wine;
weak tea;
slight repast;
weak coffee;
—ս յանցանել, to commit slight faults;
—ս կացուցանել, to lighten, to facilitate;
— լինել առ երդումն, to take an oath lightly or inconsiderately;
— ինչ թուիցի ձեզ ? — ինչ իցէ յաչս ձեր ? does that seem to you a light thing ? — եղեւ նմա յաշխատութենէ, he rested from his labours;
—, —ս, —ով, quickly, lightly, easily

• , ի-ա հլ. (յետնաբար ո հլ.) «թե-թև, ոչ ծանր. փխբ. նաև՝ դիւրին, թեթևա-միտ, արագ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 12 և տիտ. Կիւրղ. թգ. որից թեթևանալ Ողբ. դ. 19. թե-թևացուցանել ՍԳր. Եփր. թգ. թեթևութիւն Բ. կոր. ա. 17. Կոչ. թեթևագին Սեբեր. թեթևա-գոյն ՍԳր. Ագաթ. թեթևահաւատ Ուխտ. Ա. 14 (նորագիւտ բառ). թեթևանդամ Վեցօր. թեթևամիտ Ոսկ. ես. թեթևաթև Ոսկ. յհ. ա. 22. թեթևախելք Պղնձ. 35 (չունի ՆՀԲ). թե-թևսօլիկ, թեթևօրէն (նոր գրականի մէջ)։


Երկիր, կրի

s. adj. adv.

earth, globe;
ground, land, territory, soil, district, department, jurisdiction;
land, country, province, region, climate;
the world;
the earth;
յ— անկանել, խոնարհիլ, to prostrate one's self;
— ծննդեան, birthplace;
յ— կործանել (դիաթաւալ), to strike dead on the spot;
յ— օտար, in a foreign land;
թնդայր — յընթացս մեր, the ground shook beneath our feet;
-! -! land! land! — աւետեաց, the Holy Land. second;
secondly, in the second place.

• , ի-ա հլ. (կայ նաև գըծ. երկրիւ Կիւրղի ղկ.) «երկիր, ամբողջ աշխարհը. 2 երկրի մէկ մասը, գաւառ. 3. գետին, հող. 4. երկրի բնակիչները, մարդիկ» ՍԳր. Ոսկ. մտթ. ա. վերջին նշանակութիւնից յառաջա-ցած է «մարդիկ, օտար մարդիկ» Վրդն. պտմ. էջ 158 (չունի ՆՀԲ), որից՝ երկիր պագանել ՍԳր. կամ միացած՝ երկրպագել Նեեմ. ը. 6, բուբ. 25. Ագաթ., երկրպագիլ Եւս. պտմ. ե. իր. 409. Ա. գ. 25, Լաբուբ. 20. 23 ևն (տե՛ս Նորայր, Կոր. վրդ. 408), երկրպագելի Պրպմ. 260բ, երկրաւոր ՍԳը., երկրաբիր «հող փո-րող» Ոսկ. փիլիպ., երկրաբուղխ Ագաթ., երկրագործ Ա. մնաց. իէ. 26, երկրածին Ա-ռակ. բ. 18, թ. 18. Կորիւն. Եւս. քր.. երևրա-կալ Ագաթ., երկրական Եզն. Ոսկ. ա. տիմ., երկրակեաց Ագաթ., երկրաչափ Զքր. բ. 1. Վեզօր., երկրմայր «մի տեսակ սողուն կամ նաև բոյս» Բժշ., երկրեալ «գետնի վրայ պառ-կեցրած» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 40 (նորա-գիւտ բառ), ստորերկրեայ Նոնն., երկրատես «կէսօրուայ ժամը՝ երբ արևը հասնում է մի-ջօրէականի վրայ» (նորագիւտ բառ), մի-ջերկրեայ Խոր. Պիտ. նոր գրականում՝ երկ-րաբան, երկրաբանութիւն, երկրագունդ ևն։

• երկրայինքս, ի մէջ նեղութեանց և վըշ-տաց և փորձանաց. ըստ որում և ասէ Պօղօս, թէ երկի՛ր և կա՛ց ի կասկածի, գուցե անկանիցիս։ Որպէս և աշխարհ ասելն այլ զնոյն նշանակէ, որ աշխար և սուգ է»։-Նոյն մեկնութիւնը տալիս է նաև Տաթև. հարց. 210 և ձմ. ճժ. «Չորև են նշանակութիւնք երկրի ըստ կոչման. նախ կոչի երկիր՝ իբր թէ երկու իր, այ-սինքն հող և ջուր... երկրորդ կոչի երկիր զի երկիցս երկու ծայր ունի, այսինքն երկայն և լայն, որ է յարևելից յարև-մուտս և ի հիւսիսոյ ի հարաւ... երրորդ կոչի երկիր՝ զի կրէ. զջուր ի մէջ իւր և յեզերս և ի վերայ երեսաց իւրոց... չորրորդ կոչի երկիր՝ զի երկիրս յերեր-ման և ի տատանման է և հանապազ փո-փոխի և այլայլի»։-Նորերից Ստեփ. Ա. գոնց, Ճարտաս. 96 երր կրող։ Klap., roth, Asia polygl. էջ 100 թրք. yer և գերմ. Erde «հող, գետին»։ ՆՀԲ «լծ. և վայր, ի վայր, ուր յն. γή, լտ. terza, եբր. երզ, թրք. եր «գետին», գարա «սա-մաք» վերածին առ հյ. երկիր, որպէս և կամիցի ոք ստուգաբանել»։ Գ. Կ., Ար-շալ. արրտ. 1843, թ. 130 երկու իր, իբր հող ու ջուր, կամ քար ու հող, և կամ ծով ու ցամաք։ Windisch. 30 «հերկել բառի հետ է կապւում և գործ չունի յն. ἀργός և լտ. argilla «կաւ» բառերի հետ»։ Lag. Reliqq. gr. 43 ասուր. [arabic word] 'aqr «հող, կալուած» բառի [arabic word] 'aqrīr ձևից։ Müller, SWAW, 41, 11 ասոր. ❇ arqā բառից փոխառեալ։ Մսեր Մագիստրոս, Խմբագիր չափածոյ, էջ 118 երր կրէ կամ երկու իր։ Էմին, Հայ. հեթ. կրօնը, թրգմ. Յոյս, 1875. 347» Ист. Aсохика, 276 դնում է եր-կիր ձե-վից, իբր «իր մէջ եռալ և կամ սաստիկ տառութիւն կրող». ար, եր արմատն աւ-նին նաև երկինք, եռալ, արև, այրել, երդ, օր։ Տէրվ. Altarm. 68 կապ չի գտնում արաբ. [arabic word] arδ և եբր. eres ձևերի հետ, և կցում է սանս. rajas «մութ, գիշեր, փոշի, երկիր»։ Նոյն, Նա-


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

• -Բնեկ հայ բառ՝ հնխ. dwo, dwou ձևից. որ յատուկ էր տրականին (իգականը լինելով dwai և չեզոքը dwoi). ժառանգորդ լեզունե-րի մէջ պահուած է հետևեալ ձևերով.-սանս. š dvá, ❇ dva, [other alphabet] dvaú, [other alphabet] dvi, թո-խար. wī, wi, բոշայ. լվի, զնդ. [arabic word] dva. հ. պրս. duvitiya-«երկրորդ», պազենդ. do, պրս. [arabic word] du, աֆղան. dva, քրդ. du, զազա di du ռեւուճ. do. du. օսս. duvà, մինջ. lo, յն. δόω, լատ. duo, հիռլ. dāu, da, di, հիսլ. tveir, tvau, անգլ. two, լիթ. du, գոթ. twai, twa, հբգ. zwene, zwō, zwei, գերմ. zwei, հսլ, dva, düva, ալբան. dü, di ևն (Walde 247, Boisacq 205, Berneker 247. Trautmann 64)։ Այս բոլորի մէջ ամէնից աւելի ձևափո-խեալը հայն է, այնքան, որ հնդևրոպական կերպարանքը բոլորովին անճանաչելի է դարձած։ Բայց ըստ որում հայերէնի բոլոր թուականները բացատրւում են հնդևրոպա-կանով, ըստ այսմ պէտք է որ երկու բառն էլ բացատրուի վերի ձևերով։ Հայերէնի մէջ եր-կու հին երկակի թուի մնացորդներից է. իր ընկերներից մի եզակի, երեք և չորք յոգնա-կի լինելով՝ այս էլ բնականօրէն երկակի մի-այն կարող էր լինել։ Երկակի թուի նշանն է -ու. արմատական երկ-չուեք-կին ևն)։-Այս րկ ձևի մէջ ր ծագում է d ձայնի կակղած δ ձևից (հմմտ. ապարանք <հպրս. apadāna), իսկ կ ծագում է w ձայնից՝ ան-շուշտ անցնելով գ-ից (հմմտ. արեգ< *rev)։ Նկատելի է, որ բոլոր սկիւթական լեզունե-րում d դարձած է ბ, որով ունինք սոգդ. δw' «երկու» և ბა «տասը» (MSL, 17, 158). հմ-մտ. նաև բոշայ. լվի «երկու», լասը «տասը», որոնց մէջ d դարձել է լ՝ անցնելով ր-ից կամ նրան մերձաւոր մի ձայնից։ Հայերէնի հնդև-և երկու, գտնում են իրենց նմանները միս քոյր լեզուներում. հմմտ. սանս. dvih, յն. δίς, լտ. bis, հիսլ. tvis-var «երկիցս», սանս. dvi-pāt, յն. δί-πους, լտ. bi-pēs «երկոտանի» և լտ. duödecim «երկոտասան», վեդ. dvaká-«երկ-երկու», լն. δυοτϰαί-δεϰα «երկոտատան» ևն (Pokorny, I, 8I7, Ernout-Meillet, 278)։ (Այս ձևերի քննու-թեան համար տե՛ս մասնաւորապէս Meiliet, MSL, 11, 394, 12, 227 և 431, 15, 353, 18. 250, Gauthiot, La fin de mot, էջ 76-7)։


Երշիկ, շկի

s.

sausage.

• ՓՈԽ.-Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ համեմա-տում է յն. ἐῥω, ἐωησις ձևերի հետ. թէև ապուր բառի տակ կցում է պրս. էպա «ապուր» բառին։ Diefenbach, Beri. Jahrb. 1843, 449 յն. πεπτειν, ἐυε︎ և պրս. puxtan «եփել» բառերի հետ։ Böttich. Arica, 33 յն. ἐνειν սանս. sap՝ Muller, SWAW, 42, 252 յն, ἀπ-τάω ὄπ-τέω։ Pictet, 2, 257 դնում է նախա-հաւ *pepel ձևից՝ իբր սանս. naί «ե-փել»։ Lag. Arm. Stud. § 743 «չգիտեմ, ասում է, յն. πεσσειν, ὄπταν, սեմական [arabic word] afi «եփել» ձևերի առնչութիւնը»։ Canini, Et. étym. 107 պրս. āf «արև», մալայ. äpi «կրակ» բառերի հետ։ Տէրվիշ. Նա-խալ. 46, 91 սանս. զնդ. pač, լն. πέσ τω լատ. coquo, հսլ. peštu ձևերի հետ *pak արմատից. մեր բառը իբրև *pa պարզականի *փեփ>*հեփ>եփ կրկնականից։ Հիւնք. յն. ἐώω։ Հայ. և հնխ. ձևերի յարաբերութեան վրայ տե՛ս Osthoff, SA, 2, 51։ Սանտալճեան, ՀԱ, 1913, 401 խալդ. yabi «եփեսցեն» և յն. ἔώω, Պատահական նմանութիւն ունին ասոր. [arabic word] efā «եփել», ասուր. epù, եբր. [hebrew word] afā «եփել», եգիպ. 'apa «խորո-վու», արաբ. [arabic word] mīfa «վառարան» ևն։


Եփենէ

s.

ossifrage.

• «մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։


Զարօշ, ի

s. bot.

s. bot. germander.

• (գրուած նաև զարոշ) «լերդախոտ կոչուած բոյսը. teucrium, chamedrys» Բժշ. Գառիան. (ըստ ՀԲուս. § 704 և § 906. Տիրա-ցուեան, Contributo, § 468 և § 470). կոչ-ւում է նաև կենարար, գետնի կաղնի, տճկ. գըսսուճըգ մահմուտ, ֆրանս. germandrče (Նորայր, Բառ. ֆրանս. էջ 597 ա)։-Ուրիշ է գւռ. զարոշ «մի տեսակ թռչուն»։


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

• «ո՞ր ժամանակ» ՍԳը., «երբեմն, մերթ» Ոսկ. յհ. ա. 19, «քանի որ, որովհե-տև» Բրս. մրկ. Լմբ. պտրգ. «երբոր, ո՛ր ժա-մանակ որ» Նեղոս. (հնագոյն հայերէնում այսպիսի անկանոն գործածութեան հետքեր՝ փոխանակ յորժամ, իբրև՝ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. 68). յետնաբար հոլովուած է ի կամ եայ հոլովմունքով՝ իբր գոյական՝ «ժա-մանակ, ատեն» նշանակութեամբ. այսպէս՝ երբին Արիստ. ստորոգ., զերբն Փիլ. այլաբ., երբի Նար., յերբեա՞ց հետէ «երբի՞ց ի վեր, ո՞ր ժամանակից ի վեր» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 114։-Սրանից են ծագում առ ե՞τր «ե՞րբ» Ել. ր. 9, ցե՞րբ, յե՞րբ «մինչև ե՞րբ» ՍԳր. Կոչ., ե՞րբ իցէ զի «ե՛րբ կլինի որ» Սղ. խ. 6. Յոբ. է. 4. Եղիշ., երբեմն ՍԳր., էր եր-բեմն ժմ., յերբեմն երբեմն ժամանախ «մերթ ընդ մերթ» Լմբ. պտրգ. երբէք, կամ ուղղագոյն գրչութեամբ՝ երբեք ՍԳր. Եզն. Սեբեր., երբեք երբեք Վեցօր. Եզն., երբեք ուրեք Սեբեր., ոչ երբեք ՍԳր., երբեմնի, եր-բեմնակի (նոր գրականի մէջ)։


Երգ, ոց

s.

chant, song, canticle;
air;
hymn;
recitative;
ballad;
canto;
language, voice;
— համառօտ, canzonet;
—ս առնուլ, to sing;
յ— արկանել, to sing or compose a song;
to make songs on, to lampoon;
յ— անկանիլ, to be the subject of a song;
— անհեդեդ, bad song;
նուագարան երգոց, musical instrument;
— երգոց, the song of songs, the song of Solomon.

• + Բնիկ հայ բառ. հմմտ. սանս. [other alphabet] arká «երգ, նուագ», (k (սեռ. rčás) «ոտա-նաւոր, քերթուած», [other alphabet] arč, arčati «գովեստ է երգում, բարևում, պատւում»։ Այս արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ, որով-հետև կապ չունին լտ. loquor «խօսիլ», յն. λαϰ︎ ἐλαϰαν, λέληϰα «խօսիլ, գոչել» ևն (տե՛ս Walde, 440)։ Pokorny, 1, 147 նախա-ձևը դնում է հնխ. erk-«ճառագայթել, պայ-ծառ հնչել», ըստ որում սանս. arká, r'k «երգ, նուագ» բառերի առաջին նշանակու-թիւններն են «ճառագայթ, փայլակի ցոլքը, արեգակ, կրակ»։-Հիւբշ. 443։


Երէ, ոց

s.

deer, fawn-coloured animals;
game;
venison.

• ԳՒՌ.-Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

• Հիւնք. պրս. ras «չուան», raza «ա-պաւանդակ» բառերից։ Աճառ. MSL, 20, 160 կցում է լտ. rīca «գլխաշոր», լիթ. riszն. riszti «կապել», ryszys «կապ», լեթթ. risu, rist, հպրուս-rēist «կապել» ևն բառերին, որոնց. նախաձևը Walde, 652 դնում է հնխ-wreikā (նախաձայն w-ի համար հմմտ. անգլսք. wrīon, կիմր. gwregys «գօտի», կորն. grugus «գօտի»). հայե-րէնի համար Աճառ. ենթադրում է հնխ. wreig'ha. բայց wr >եր ձայնափոխու-թիւնը կասկածելի է։ Պատահական նը-մանութիւն ունի արաբ. [arabic word] harad, ha-raz «հագուստի եզերքը կարուած երիզ» Կամուս. թրք. թրգմ. Բ. 417։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

• Սրանից առնելով ՀՀԲ «յերիս տասն է արդ» և Ինճիճ. Հնախ. Գ. 24 «երից տա-սանց մարդ»։ Նոյնը նաև Մսեր Մսռ-րեանց, Ճռաքաղ, 1861, 331 ոտանաւո-րով՝ «Քեզ չէ արժան կոչումն առնոււ ե-րիտասարդ, Եթէ ամաց երից տասանց իցես ո՛չ՝ մարդ»։ Նոյնը դարձեալ ոտա-նաւորով՝ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց ա-ռաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 5, որ բառի վերջին մասը դնում է պհլ. sard «տարի»։ Տէրվ. Altarm. 46. նա-խալ. 70, Մասիս, 1881 մայիս 8՝ վեռ. ջինիս պէս։ Հիւնք. աւսարդ բառից կամ յն. ἔρως=ερρωτ։ «սէր, տարփանք», ἔσατῶ «մուսայ տռփական նուագաց» և կամ ἐαρ «գարուն»։ Վերի ձևով ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ Scheftelowitz, BВ, 29, 67 երի-տասն+ սարդ «30 տարեկան»։


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

• , ու հլ. (սեռ. զինու. յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «զէնք, զրահ» ՍԳր. Բուզ. Եփր. թուոց. Ոսկ. մտթ. ա. 13, որից՝ զէնընկէց (առանց փոփոխման) Ա. մակ. ե. 43. Խոր. Արծր., զինեալ Հռ. է. 23. Փարպ. Սեբ., զի-նուոր ՍԳր. (հնագոյն *զէնու-ւոր ձևից, ուր որ ձայնաւորի պատճառաւ աւելորդ էր ա յօդա-կապը, ըստ Meillet, MSL, 18, 251. սխալ է Patrubány, SA, 1, 213, որ զինուոր համա-րում է ժողովրդական ձև, փխ. զինաւոր), զինուսրական Կորիւն, զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2, զինուորիլ ՍԳր., զինակի։ ՍԳր. Եւս. քր., զինապետ Նորագիւտ ա. մը-նաց. ժ. 5, անզէն Ոսկ. ես., գերանդազէն Բ. մակ. ժգ. 2. մեկնակազէն ՍԳր., ձիազէնք Պիտ., մենազինեալ Բ. թագ. իբ. 30, ոսկիազէն Բ. մկ. ժա. 8, պատենազէն Ա. մկ. զ. 39. Բուզ., գաղտազէն Մխ. դտ., ապազէն «անզէն» Պիտ. Նար. Լմբ. սղ., զինահարիլ Կիւրղ. ղկ. Թէոդ. մայրագ., անզինահար Թէոդ. մայրագ. հետաքրքրական է մանաւանդ գինեզէն «հար-բած, գինով» Գ. մակ. ե. 1, 5. Ոսկ. մ. բ. 23։ -Նոր բառեր են'զինավաճառ, զինարան, զի-նավարժութիւն, զինուորակոչութիւն, զինուո-րագրութիւն, զինակոչ, զինագործարան ևն։

• Klaproth, Asia polygl. 106 պրս. se-na «սրով զարնել»։ ՆՀԲ զեան բառի՞ց. ըստ եբր. զինա՝ է զէն և վահան (իմա՛ [hebrew word] āzen, որ է «զենք»)։ Böttich ZDMG 1850. 354, Arica, 76, 245, Lag. Urgesch. 981 սանս. jayana «հեծելա-զօրքի զէնք». Spiegel, Litter. 467 և Huzw Gram. 190. Justi, Zendsp. 119 զնդ. zaēna։ Պրս. zīn բառի հետ համե-մատած են Böttich. Horae aram. 41, 105. Lag. Urgesch. 981, Spiegel, Huzw. Gram. 189-191. սակայն այս բառը «համետ» նշանակութիւնն ունենալով՝ բնաւ կապ չունի մեր բառի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, 512 և 31, 418 զէն բառի հետ է կապում բևեռ. Zinuarci ձևը։ Հիւնք. զենուլ «մորթել» բայիզ։ Brunnhofer, BВ, 26 (1901). 106 նոյն է համարում նաև վեդ. sina «զէնք», իբր


Զինահար

adj.

struck by love, or sadness.

• . գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թեղ

s.

a heap of unwinnowed grain.

• ՆՀԲ պրս. տէլ՝ որ գոյութիւն չունի։ Justi, Dict. Kurde, էջ 104 քրդ. [arabic word] te-leh «ծեծուած և կուտուած ցորեն» բառի հետ։ (Քրդ. այս բառը պէտք է կցել պրս. [arabic word] tal «կոյտ, շեղջ» բառի հետ. հմմտ. նահնամէ ժԳ. տող 1517. [arabic word] mēyān-i tal-i xastagānan-darūn «վիրաւորների կոյտի մէջ»։ Պար-սիկ բառիս ծագումը անյայտ է, եթէ չէ փոխառեալ արաբ. [arabic word] tall «բլուր» բա-ռից)։ Ղափանցեան, Տեղեկ. գիտ. ինս-տիտ. Բ. 82 սեմ. թիլ «բլուր» բառի հետ։


Թեռ

s.

woollen thread.

• «չուխայէ կամ բրդէ թել». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ (իբր գաւառական բառ) և ԱԲ. նոյնը թեռն «նուաստ թել» Բառ. երեմ. է 118, որից ասեղնաթեռնաւոր «թեռով կա-րած» ԱԲ։

• Pictet II 175 պրս. tir, itra «թել» բառի հետ։ Müller WZKM 5(1891), 186 թել ռառի հետ միասին կցում է պրս. ❇ tār «առէջ. 2. մետաքսեայ թել. 3. նուագարանի լար», և սանս. tantra «թել» բառերին. բայց սրանք ձևով յար-մար չեն մեր բառին։ Karolides, Γλωσσ. συγϰ». էջ 99 կցում է կապակովկ τερέζι «առէջ» բառին. (սակայն այս էլ թրք. [arabic word] tiriz ձևից լինելով՝ չունի կապակցութիւն մեր բառի հետ)։

• ԳՒՌ. Զթ. Հմշ. թէռ, Խրբ. թmռ «բրդէ թել». նոյնպէս է նաև Հճ. Չն. Սեբ. Տ. Տր. Մրշ. այլուր, ինչպէս Ալշ. Սլմ. թեռ, Ոզմ. Վն. թեռ, Երև. Կր. թէռ «պարկ, չուվալ». այս նշանակութեամբ գիտեն նաև Ապ. Մկ. և քրդ. t'er'։


Թերափ

s.

household gods, the penates.

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թեւ, ոց

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

• , ռ հլ. (գրծ. թևօք ունին Ղևտ. ա. 16 և Հռ. բ. 12. յետնաբար սովորական է) «թռչունի թև. ձկան լողակ, մարդու բազուզ, նաւի ղեկ» ՍԳր. փոխաբերութեամբ՝ «հովա-նաւորութիւն» ՍԳր. թև հողմոց «քամու թռիչ» ՍԳր. թևք երկրի «երկրի ծայրերը» Յոբ. լզ. 13. թև բանակի «բանակի գլխաւոր ռաժան-մունքները» ՍԳր. (այս իմաստի համար խօ-սել են Նորայր, Կորիւն վրդ. էջ 364 և Meil let MSL 18, 348 և ցոյց են տալիս՝ որ նոյն բացատրութիւնը գտնւում է նաև ասորերէ-նում և լատիներէնում. մեր բառը կարող է սրանից թարգմանուած լինել, բայց կարող է նաև անևախաբար ձևացած լինել. հվսո-տճկ. qol aγasə «բանակի մէկ թևի հրամա-նատար»). թև գառագղի «գառագեղի դուռը» Ճառընտ. թև տաճարի «տաճարի աշտարա-կը» Յայսմ. ոճով ունինք՝ թև արկանել «պաշտպանել» Եւագր. թև ի թև հարեալ «կից, շարունակեալ» Ոսկ. մ. գ. 16. որից թևակ «բազուկ, թև» Մծբ. «վրանի փեղկ» Ոսկ. մ. գ. 26. (Վարդանեան ՀԱ 1921. 404 կարծում է որ սրանց մէջ թևակ նշանակում է «ցանց»). թևակից Կոչ. էջ 404. թևակոխել «ջանալ, դիմել, ձգտիլ» ՍԳր. «մտածել, մը, տորել» Ոսկ. ես. 286. Մծբ. Եփր. ծն. «կըր-թուիլ» Ոսկ. պօղ. (Ի նա կրթեսցուք, ի նոյն թևակոխեսցուք. տե՛ս Թոռնեան, Հատրնտ. Վիեննա 1866. հտ. Ա. էջ 176). «ուսումնա-սիրել» Մագ. թղ. 113 (գրուած թևակոխել, թևախողել, թևախոշիլ տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 184). թևակուռ, թևամուխ Ա-գաթ. թևակցիլ Եզեկ. ա. 9. թևահանել Վեց-օր. 161. թևարկել Ագաթ. թևել «թռչիլ» Վե-ցօր. ը. Ճառընտ. Օրբել. էջ 274 (Առ անթիւ բազմութեան իսմայէլացւոցն՝ Լիպարտեան զօրքն ոչինչ երևէին, այլ իբր ջրտուս կամ զինաքաղս թևէին առ նոցա. -այստեղ թևել կա՛մ պէտք է ուղղել թուէին, ինչպէս ունի ՆՀԲ-ի գործածած օրինակը (տե՛ս ջրտո բառի տակ), և կամ պէտք է համարել մի նոր բառ՝ «շրջիլ, մօտերը պտտիլ» նշանակու-Արմատական բառարան-12 թեամբ). թևճակ «թիակ» Ոսկ. ղկ. արագաթև Ագաթ. լայնաթև Ոսկ. ես. մաշկաթև Վեցօր. մեծաթև Եզեկ. ժե. 3. երկթևեան Եւս. քր. թե-թևաթև Ոսկ. յհ. ա. 22. թևացել «թևերովը հարուածել» (թռչունների համար առուաձ հմմտ. աքացել) Վրք. հց. Ա. 91. թևանալ «քաջալերուիլ» (ճիշտ ինչպէս այժմ ունինք թև առնել) Արծր. հրտր. Պատկ. էջ 14 (Որո՞վ օրինակաւ թևացեալ քաջալերեցաւ). երեքթե-ւան Խոր. ևն։

• ԳՒՌ.-Ջղ. թեվ (թռչունի). թեֆկ (շորի), Հճ. Մշ. Սլմ. Վն. թեվ, Ալշ. թեվ (մարմնի), թեֆք (շորի), Ախց. Երև. Կր. Սեբ. թէվ, Սչ. թեֆ, սեռ. թեվի «զգեստի թև» (մարդու թևը կոչւում է ձ'եռք), Գոր. Ղրբ. թէվ «թռչունի թև» (մարդունը կոչւում է կօ՜ռնը), Խրբ. Ննխ. Պլ. Ռ. թէվ, Ասլ. թէ՛վ, Ագլ. Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Ոզմ. Տիգ. թիվ, Տփ. թիվ (մարմնի), թիվք (շորի), Շմ. թէֆք և Ագլ. թիֆք, թիփք «հագուստի թև» (մարդունը Շմ. կըռնը)։ Նոր բառեր են թևաթափ, թևահարել, թևանի, թե-վանցուկ, թևաւորուիլ, թևք «խադողի կոտ-րակ», թևխաղ, թևլող, թևլաթ, թևըեկեր, բևթիակ, թևքաշ ևն։-Թև բառի նոր գաւա-ռական առումները տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 360։ Սրանց մէջ յիշելու արժանի է թև Լ Ղրբ. «ոչխարների հօտի գիշերային բաց-օթեայ մակաղատեղում պահապան շան հա-մար նշանակուած տեղը», թև դնել Լ. Ղրբ. «մակաղատեղում շան համար տեղ նշանա-կել». այս իմաստի հետ Մ. Նաւասարդեան, Մուրճ 1894, 443 համեմատում է վրաց. თევა թեվա (ვათევ վաթեվ, ვათიე վաթիե) «անքուն մնալ և հսկել հիւանդի մօտ կամ ա-ղօթքի համար» (Չուբին.2 555), որ սակայն վրացերէնով չի մեկնւում.-կապ չունի սը-րանց հետ վրաց. თეეი թեեի «ննջասե-նեակ», որի վրայ տե՛ս թևէ։


Գործ, ոց

s.

work, affair, thing, deed, action, operation, business, trade, negotiation, practice, agency, enterprise, labour;
commission;
fact, effect, merit;
manufacture;
make;
— քաջութեան, esploit, signal action in war;
այր —ոց or —ոյ, an active man, a clever man;
օր —ոյ, a working day;
— է գտանել, it is difficult to find;
— առնել, ընդ — արկանել, to make use of, to employ, to use;
to practise, to effect, to accomplish, to execute, to realize;
ի — ածել, to use, to employ, to make use of;
բան ի — առնել, to establish, to advance, to take for granted, to agree;
ձեռն ի — արկանել, to undertake, to begin, to commence;
—, or —ք Առաքելոց, the Acts of the Apostles;
նովին իսկ ով, ipso facto, caught in the act;
— առ —ով, — ընդ —ով, transitorily, indifferently, cf. Երկրորդաբար, cf. Հարևանցի;
ի — or ընդ — մտանել, to enter on one's duties;
— ունել ընդ ումեք, to have to do with some one, to have business with some one;
ի — արկանել զերկիր, to cultivate or till the ground;
— դնել հողմոյ, to make use of the wind;
— օրական, journey work.

• , ո հլ. «գործ, աշխատանք, պաշ-աօն ռանուածք, վարք» ՍԳր. Եզն. Ոսկ. մ. ա 21. Եւս. օր. Եփր. ծն., որից՝ գործել «բա-նիլ. 2. անել. 3. արտադրել, շինել. 4. ազդել, ներգործել. 5. հողը մշակել. 6. կտաւ ևն հիւ-սել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. գործած ՍԳր, գոր-ծակալ Սգը, գործակից ՍԳր, գործավար ՍԳը, գործատեաց Առակ. ժթ. 15, գործաւր ՍԳը, գործելի «գործող, անող» ՍԳր. Եզն. Կոչ. «անելիք» Նիւս. բն. Փիլ. «ածուխ» Տա-թև. ամ. 79, Անսիզք 39, Վստկ. Անկ. գիրք հին կտ. 315 (որից գործելախառն «ածխա-խառն» Վստկ. 117), գործի ՍԳր. Եզն., գոր-ծութիւն «գործողութիւն» Եփր. համաբ. 119. գործօն Դ. թագ. ժբ. 14. Եզն., գործուն Եփր. եբր. և ել. Վեցօր., գործունեայ ՍԳր. Ոսկ Եզն., գիշագործ Կոչ., բարեգործ ՍԳր. Ա-գաթ., գաղտնագործք Մծբ., գթածագործ Կոչ., կաւագործ Իմ. ժե. 7. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թգ., ձեռագործ ՍԳր, երկաթագործ Ա-գաթ., գործանակ «խանութ» (չունի ԱԲ) Բառ. երեմ. էջ 238 ևն։ Նոր գրականում կազմուած նոր բառեր են՝ ածխագործ, ած-խագործութիւն, թիթեղագործ, ժամագործ. կաշեգործարան, գործադուլ, գործադուլա-ւոր, գործարանապետ, գործաւորուհի, ան-ռործարանաւոր, հանքագործ, գործադիր. գործադրութիւն, գործազուրկ, գործակատար, գործարանային, գործարանատէր, գործարա-նաւոր, գործելակերպ ևն ևն։