Definitions containing the research սովորակ : 176 Results

Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

Etymologies (1)

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Ու

conj.

and.

Etymologies (1)

• «և». հների մէջ անկախարար շատ քիչ է գործածուած. օր. Զմանկտւոյ զրոյց խօսիք ու զշաղփաղփութիւն. Ոսկ. եբր. ժա. = Գարդմանակ ոսկի արծաթ ու ի պատիւ գլխոյ՝ հանգոյցք թագի. Բուզ. ե. 38. բայց այս և նման ձևերը կարող են յետին ներմու-ծութիւններ լինել։ Աւելի յաճախ գտնում ենք բարդութեանց և ածանցմանց մէջ՝ որոնք նուազ կասկածելի են. ինչ. եօթնուտասն, եօթնուտասներորդ ՍԳր. ութուտասն, ութու-տասաներորդ ՍԳր. պարտուպատշաճ Ոսկ. ես. և մ. ա. 13. Եփր. օրին. և թգ. մարթու-պատշաճ Կոչ. զինչուզինչ Ոսկ. մտթ. ա. 19. հարցուփորձ Յոբ. լա. 14. այրուձի ՍԳր. և մանաւանդ իբրու «իբրև» Ագաթ. յետնա-բար դարձել է սովորական շաղկապ. մա-նաւանդ տաղաչափութեան մէջ. ինչ. Նար. տաղ. Յս. որդի. Շնորհ. եդես. ևն (տես Այտնեան, Քննակ. քեր. էջ 64). ձայնաւորի մօտ դառնում է մհյ. ուվ. հմմտ. Անսիզք 27, 77. Տֆնտէ ու վուրանայ. Ուզէ համբե-րութիւն ու վօր։


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.


Շայեկան

cf. Շահեկան.

Etymologies (1)

• = Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։


Շար, ից

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

Etymologies (1)

• (յետնաբար ի, ու հլ.) «շարուածք, կարգ» Սիր. զ. 31. Ոսկ. մ. ա. 5, 15, եբր. թ. «շարակարգութիւն խօսքի» Եւս. քր. Ոսկ. մ. բ. 28. «խումբ, բազմութիւն (շների և ճանճերի համար ասուած)» Նար. Սարգ. որից լարել Ագաթ. շարումն Սհկ. կթ. արմաւ. շարուրել «իրար վրայ կամ կողք կողքի կարգ կարգ դիզել» ԱԲ. մարգարտաշար Վրք. հց. Գնձ. Շար. միաշար Ոսկ. ես. նախաշար Յայսմ. Գր. սք. շաղաշարել Յհ. կթ. Նոնն. զուգա--շարել Երզն. քեր. ղամբարաշար Խոր. վրդ. մտաշար Նար. կուս. յունաբան հեղինակների մօտ, դարձել է սովորական նախամասնիկ իբր։ համապատասխան յն. συν-և լտ. con-մասնիկներին. օր. շարագրել =συγγράφω, շա-րադասել =συντάσσω, շարադրել =συντιϑημι, շարունակել= συνεχω, շարաձայն= συμφωνία ևն. կասկածելի է շարայարել = συνάπτω Ոսկ. եփես. նոր բառեր են շարունակելի, շարահիւ-սութիւն ևն։


Շռատ

cf. Միզագրաւ.

Etymologies (1)

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

Etymologies (1)

• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Պատրուճակ, աց

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

Etymologies (1)

• -Պհլ. *patročak ձևից, որ է իբր հպրս. *patirauča-. կազմուած է pati-նախդիրով гauča-«օր» բառից, որի միւս ժառանգորդ-ներն են պհլ.'rōčīk>հյ. ռոճիկ=պրս. ❇ гozī։ Բառիս միջին պրս. ձևը պիտի լինէր patrōza, որից փոխառեալ է թալմուդ. [hebrew word] patrōzā «նիհար գառ»։ Սրանց հետ նո՞յն է նաև պրս. [arabic word] bādrōza կամ [arabic word] badroz «օրական կարգեալ ռո-ճիկ. 2. հանդերձ հին որ յիւրաքանչիւր աւուր ագանի. 3. սովորական կերակուր, որ յիւրա-քանչիւր աւուր կերեալ լինի»։-Հիւբշ. 514։


Րոպէ, ից

s.

second;
instant, moment;
the world, the universe;
Europe.

Etymologies (1)

• , ի հլ. «ակնթարթ, մանրերկրորդ կամ երկվայրկեան» Վեցօր. 117-118 (Զրո-պէսն, այսինքն զթօթափել ական. Մի ի 60 մասանցն ունի վաթսնից վաթսուն րոպէ, այսինքն է ական թօթափել), Սարկ. տոմ. «տիեզերք, համօրէն աշխարհ, ժամանակք, բովանդակութիւն էից» Գնձ. Շար. Նար. որից րոպէահամար Վեցօր. 118. Շիր. րոպէական (նոր բառ). կրճատ ձևով րոպ «ժամանակ» Նար. տաղ. «կոլոր, շրջանակ, ոլորակ» Գնձ. գրուած է րոպպէ Մոլութ. 447 բ։-Նոր գրականի մէջ արևմտեան բարբառով րոպէ քիչ է գործածւում և միայն անորոշ ու կարճ ժամանաև է զոյզ տալիս. արևելեան բար-բառով շատ սովորական է և նշանակում է ժամի 1/εօ մասը, այս իմաստը սխալ է. հմմտ. վերը Վեցօրէից վկայութիւնը. այս-պէս նաև Վեցօր. 119՝ ժամք անհամար րո-պէիւք անցանեն. նոյն սխալը գտնում ենք նաև վայրկեան բառի մէջ։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

Etymologies (1)

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։


Փող, ոց

s. fig. bot.

trumpet, horn;
apostle;
tube, pipe;
conduit, canal;
reed;
asper, mite, sou, halfpenny;
money;
— ականջաց, ear-trumpet;
ձայնատար —, speaking-trumpet;
հնչիւն —ոյ, blast of trumpet;
ի ձայն —ոյ, by sound of trumpet;
— հարկանել, հնչեցուցանել, to trumpet, to sound the trumpet, to wind or blow the horn, to play on the horn;
— երգեհոնի, organ-pipe;
— ծխաքարշի, shank of a tobacco-pipe;
— գրչի, barrel;
— հրազինուց, gun-barrel;
— կապարեայ, lead-pipe, conduit-pipe;
cf. Խողովակ;
cf. Եղէգն;
հովուի —, water-plantain, alisma.

Etymologies (1)

• , ո հլ. «մանը դրամ, ստակ» Սմբ. դատ. 49. Սամ. անեց. 73. Վրք. հց. Ոսկիփ. «դրամի ամենամանր ստորաբաժանումը» Անսիզք 43, 47. որից փողեան «դրամներ» Վրք. հց. լումափող Ոսկիփ. նոր գրականում փողերանոց «դրամ կտրելու յատուկ հաս-տատութիւն» (արդէն գործածուած է 1792 թուին՝ Քերականութիւն Թօսքանեան լեզ-ուի, Վենետ. էջ 40), փողասէր, փողապաշտ, փողաւոր, փողատէր, անփող ևն. (վերջին-ներս գործածական են միայն արևելեան գրականում, ուր սովորական է նաև փող «դրամ» բառը, որ անծանօթ է արևմտեա-նին)։


Փող, ից

s.

throat;
neck;
street;
corridor, lobby, passage, gallery;
— սրուակի, neck or gullet of a bottle;
ունել զոք զ—ից, to seize or take one by the throat, to arrest.

Etymologies (1)

• , ո հլ. «մանը դրամ, ստակ» Սմբ. դատ. 49. Սամ. անեց. 73. Վրք. հց. Ոսկիփ. «դրամի ամենամանր ստորաբաժանումը» Անսիզք 43, 47. որից փողեան «դրամներ» Վրք. հց. լումափող Ոսկիփ. նոր գրականում փողերանոց «դրամ կտրելու յատուկ հաս-տատութիւն» (արդէն գործածուած է 1792 թուին՝ Քերականութիւն Թօսքանեան լեզ-ուի, Վենետ. էջ 40), փողասէր, փողապաշտ, փողաւոր, փողատէր, անփող ևն. (վերջին-ներս գործածական են միայն արևելեան գրականում, ուր սովորական է նաև փող «դրամ» բառը, որ անծանօթ է արևմտեա-նին)։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «տեղ, վայր» Կորիւն. Եղիշ, որից ի տեղ «փոխանակ, տեղը» Եփր. թուոց և ծն. (սրանց հին գործածութեան վրայ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 65), տեղա-կալ Ա. եզր. գ. 14, դ. 47-9, Ոսկ. ա. տիմ. Վեցօր. տեղակացութիւն Ոսկ. ա. կոր. տե-ղապահ Կորիւն. կռուատեղ Փարպ. բռնատեղ կամ ձեռնատեղ «կոթ» Մամիկ. ընտեղակաց Պիտ. ժամատեղ Գնձ. Ոսկիփ. Ուռհ. Մովա-տեղ (իբր տեղանուն) Յայսմ. տեղահան, տեղահանել, տեղահանութիւն (նոր բառեր) ևն։ Գործածւում է նաև հետևեալ ձևերով. ՏԵՂԻ (-ւոյ, -եաց) ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ծն. Կոչ. Եզն. Եւս. քր. կազմուած է տեղ ձևից ի մասնիկով. սրանից են տեղի տալ «քաշ-ուիլ, յետ քաշուիլ» Ամովս. է. 12. Ոսկ. մ. ա. 14. տեղի առնուլ կամ ունել «հանդար-տիլ, դադարիլ, կանգ առնել» Ոսկ. յհ. ա. մեհենատեղի Բուզ. ճակատատեղի Եփր. թգ. գերեզմանատեղի Ոսկ. մ. ա. 9. խղատեղի Ոսկ. մ. ա. 7. կոծատեղի Մանդ. յետնաբար տեղեսէր Առ որս. տեղեակ, տեղեկիկ «փոք-րիկ մի տեղ» Խոր. Արծր. տեղիարան Նար. տաղ. տեղիասիրութիւն Առ որս.-ԵՏՂ (սեռ. ետեղ), որ շատ հին ձև է և յետոյ ազատ գործածութիւնից դադարած. Ոսկեդարեան մատենագրութեան մէջ աւանդուած է մի քա-նի ձևերով միայն. ինչ. առ ետեղ Ա. մկ. դ. 15, ժբ. 29. Ոսկ. յհ. բ. 20, 21. զետղ առ-նուլ Եփր. ել. Կոչ. Վեցօր. յայսր ետեղ Ոսկ. յհ. բ. 25, 26. յիւրում ետեղ, յորում ետեղ Խոր. աւելի սովորական է բարդութեանց մէջ, բառասկզբում ետեղ ձևով, բառավերջում ետղ ձևով. օր. ետեղակալ Ա. եզր. գ. 2. Ե-րեմ. խը. 18. Եզն. Վեցօր. ետեղապահ Բուղ. ետեղափոխ Ագաթ. § 267. ետեղանալ Եղիշ. դտ. կրակետղ Յհ. իա. 9. լալետղ Դատ. ը. 1. բանակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. Կոր. ժողովետղ Գծ. ժը. 7. գործետղ Անյ. բար-ձըր.-ՉՏԵՂ, որ կազմուած է զօրացուցիչ զ նախդիրով՝ տեղ արմատից, որից զտեղել «կենալ, հաստատուիլ» Եւս. քր. ա. Արծր.-ՉԵՏԵՂ «հաստատուն, անփոփոխ, առկայա-սեալ» Ոսկ. եբր. դ. և ա. տիմ. և մ. ա. 2Ս. Պիտ. կազմուած է զ սաստկականով՝ ետղ ձևից, որից զետեղել, զետեղեցուցանել «հաս-տատել, մի տեղ բնակեցնել» ՍԳր. Եւագր. զետեղիլ «հանգչիլ, հանգստանալ» Յես. է. 7. Եզն. սխալմամբ գրուած է զեմեղ, զեմուղ, զեմեղել, որոնք տե՛ս նաև առանձին.-ՍՏԵՂ., որից ունինք միայն ստեղել «կանգ առնել, կանգնիլ, հանդարտիլ» Վրք. հց. կամ ստե-ղանալ «նոյն նշ.» Նիւս. թէոդ. կազմուած են զտեղ-ձևից՝ զ վերածելով ս-ի, յաջորդ տ ձայնի խուլութեան պատճառաւ. հմմա-


Սէրսէրիմ

s.

Song of Solomon.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց Վարդանեան ՀԱ 1920, 424, ռով՝ հողն ոսկի երևեցուցանէ և արծաթ»։ Սովորական է արդի ռամկօրէնի մէջ։ Տե՛ս նաև սար, սարած։


Վայր, աց, ից

s.

place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Պահուած է միայն Բլ. Մշ. վէրք յոգնակի ձևով. ինչ. Բլ. Ի՞նչ կոլրտիս իդա վէրքեր «այդ տեղերը ի՞նչ ես ման գալիս» (Էմ. ազգ. ժող. Բ. էջ 399)։ Մշ. վէրկ ու վէ-րիկ «տեղ, վայր»։ Ուրիշ տեղեր սովորական է միայն վայր «ի վայր, դէպի ներքև, ցածր» իմաստով. ինչ. Սվեդ. իվար, Ախց. Ակն. Ասլ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. վար, Խրբ. Տիգ. վmր, Զթ. վmյ, վmր կամ իվmյ, իվmր, Հճ. վայ, Ագլ. Գոր. Երև. Հմշ. Շմ. Ջղ. Տփ. վէր, Ղրբ. վըէր.-կայ նաև վայրի, վայրենի ձեւը, ինչ. Ասլ. վայրընի, Խրբ. վարյէնի, Ղրբ. վրինի՛, իվի՛րի, Գնձ. վրի՛ւնի, վի՛րած «կատաղած», վի՛րու «վայրի» Բլ. վէրու, Ալշ. Մշ. Վն. հփ. վէրի, Գոր. իվէ՛րի, վէրի, Ղզ. վի՛րու-իսկ Զթ. վէյէ, վէրէ «եղնիկ».-նոր բառեր են վարդի, վարկեկ, վարնոց, վարտանք, վար-ցաւ, վարօք, վարվարիկ-վերվերիկ։


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «գէշ, չար» Ծն. լէ. 17. Բ. մկ. է. 34. Ագաթ. Եփր. թգ. «անպիտան, ծոյլ, անարի, թոյլ» ՍԳր. Եղիշ. Փարպ. Խոր. որից վատիլ «կու-րանալ, աչքի լոյսը խաւարիլ» ՍԳր. Ոսկ. տիտ. Վեցօր. վատանալ «դանդաղիլ, ծուլա-նալ» Դատ. ժը. 8. Ոսկ. Եզն. վատախոռ հուրդ Օր. լբ. 31. Բուզ. Մծբ. Փարպ. վատա-մտիլ (չունի ՆՀԲ) Ոսկ. փիլ. 356. վատամահ Կիւրղ. թգ. վատշուէր (տե՛ս շուէր). վատա-կոխ «վատ ճանապարհ, որ ցեխոտ լինելով՝ անցնելը դժուար է» Կղնկտ. հրտր. Շհնզ. Ա. էջ 165 (հրտր. Էմ. 53 ունի վարակոխ). վա-տանշան Բուզ. Կոչ. Ոսկ. վատանուն Կոչ. Եզն. վատարի Եւագր. 333. վատասիրտ ՍԳը. Եւս. քր. ևն։ Նոր բառեր են վատաբանել, վատահամբաւ, վատատես։ Նոր գրականի մէջ արևելեանը գործածում է սովորական «յոռի, գէշ» նշանակութեամբ, իսկ արևմտե-անը «փոքրոգի, վատասիրտ, läche»։


Վարապան, աց

s.

nose-band;
snaffle;
muzzle.

Etymologies (1)

• «կուրծքը պահող զրահ» Արծր. գրուած է վառապան «պահող՝ ազատող բան» Մծբ. 208 (առնուած է բարոյական առումով. տե՛ս ՀԱ 1913, 489). աւելի սովորական վարապանակ, ի-ա հլ. «զրահապատ թիկնոց՝ կռուի ժամանակ հագնելու համար» Ա. թդ. ժէ. 38, 39. ժը. 4. Բ. թագ. ի. 8. (Հին բռ. մեկնում է «լանջանոց կամ վէշմակ»)։


Օն

s. int.

cheer, shout of encouragement;
— առնում, to cheer up, to pluck up courage;
Օ՛ն առ, Օ՛ն առեալ, now! come! cheer up! courage! bravo! օ՛ն անդր, oh fie! for shame! pshaw! avaunt! back ! stand back ! off or away with you! օ՛ն անդր, իբաց կաց, be off! go away! begone! get you gone! օ՛ն արի, rise up! come! օ՜ն եկայք, come along ! օ՜ն եկայք եւ մեք, let us go too;
օ՜ն արիք, arise! get up! օ՜ն եւ օն, so, in this or that way, thus, such;
certainly, to be sure, assuredly;
օ՛ն եւ օն արասցէ ինձ Աստուած եւ օ՛ն եւ օն յաւելցէ եթէ ոչ մահու մեռանիցիս, may God strike me if you die not ! օ՛ն եւ օն արասցեն դիք աստուածք եւ օ՛ն եւ օն յաւելցեն եթէ, the gods do so unto me, more also, if...;
օ՛ն եւ օն արասցէ ինձ Աստուած եւ օ՛ն եւ օն յաւելցէ եթէ, may the gods load or afflict you withevery evil if ...;
օն իբաց թողցուք, oh too much! leave off ! have done !

Etymologies (1)

• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։


Քոռ, ից

s.

corus, bushel;
strike.

Etymologies (1)

• = Յն. χόρ և աւելի սովորական՝ ϰορος «մև տեսակ չափ». փոխառեալ է ինքն էլ (Boi-sacq 497) եբր. [hebrew word] kor բառից, որի հետ նոյն են արամ. kor, ասոր. [syriac word] kor, արաբ. ❇ kurr, այն է «չափ ցամաքե-ղէնների»։ Բուն աղբիւրն է ասուր. [other alphabet] gur-ri կամ. [other alphabet] gurru կամ [other alphabet] gur-ru-u «ցամաքեղէնի, ցորենեղէնի և արմաւի մե-ծագոյն չափը» (Delitzsch, Assyr. Hndwь. էջ 205, Strassmaier, Alphabet. Verz. էջ 244), սումեր gar (Autran, Sumer. 155)։ Յոյնից է փոխառեալ նաև լտ. corus։-Հիւբշ. էջ 388։


Քան

prep. conj.

more than, more, under, beneath, over;
as, as well as, as much as;
or;
—եթէ, —թէ, that;
more, than;
անդր —, further, beyond;
ոչ ոք — զնա, no one but he;
առաւել -զե րեսուն եւ հինգ ամք են իմ, I am more than thirty five years old;
զքեզ ըն տրեաց -զազգս ամենայն, he chosed thee before all the nations;
պատրաստ եմք մեռանել —անցանել ընդ օրէնս հայրենիս, we are ready to die, rather than violate our country's laws;
հասաւ — զամենայն սուր, much keener than any other sword;
ո՛րքան քաղաղութիւն է ի տունս շինականաց — ի տունս թագաւորաց, when will peace reign alike in the cottage and in the palace !.

Etymologies (1)

• «չափ, որչափ լինելը». իբր գոյա-կան առանձին գործածուած չէ, բայց շատ սովորական է իբր նախադասութիւն՝ քան, քան զ-, քան սական, քան չև, քան եթէ, քան թէ, քան զի ձևերով՝ ՍԳր. Ոսկ. Եզն. Բուզ. սրանից են քանի ՍԳր. քաներորդ Ոսկ. մ. ա. 4. քանիցս ՍԳր. քանիօն Սղ. լը. 5. Յոբ. ժգ. 23. Եստ. պտմ. Սեբեր. քանզի ՍԳր. ոռքան Հռ.. ժա. 13. Գղ. դ. 1, ժղ. թ. 1Ս. այնքան Խոր. Պիտ. այսքան Պիտ. նոյնքանի Սարգ. Լաստ. ցայսքան Փիլ. իմաստ. ցայն-քան Պիտ. անքան «անչափ» Վրք. և վկ. բ. 162. քանակ Փիլ. լին. Ոսկ. յհ. ա. 38. քա-նակութիւն Փիլ. լին. զուգաքանակ Յհ. իմ. ատ. վեցաքանակ Յհ. իմ. պաւլ. յն։ Սխալ է անքանակ Եզն. 226, որ ըստ Նորայր, Քըն-նասէր 10 պէտք է ուղղել անքակ։ Յետնա-բար մհյ. քան «որպէս» Վրդն. առկ. 175 (Խառնչէ քան զէշ, հաջէ քան զշուն «էշի պէս զռա՛, շան նման հաջի՛ր»)։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

Etymologies (1)

• «աւերակ, փլած տեղ» Ոսկիփ. «դարափլակ» Առաք. պտմ. 70, 377. Բրս. մրկ. 148. «լուսնի լրանալուց յետոյ հետրց-հետէ նուազիլը» Եպիփ. ծն. Ուռհ. 295, 332, Վստկ. 28, 34. որից ի փուլ գալ, ի փու ածել «փլիլ, փլցնել, քանդել» Մարթին, Տօնակ. Ոսկիփ. փլանիլ Եզեկ. ժգ. 10. Յոբ. ժդ. 18. Եւս. պտմ. Ոսկ. ես. փլուցանել Ես-ժա 15 Բ. մև. ժ. 17, Վեցօր. կամ փլուզա-նել Ագաթ. Ոսկ. մ. ա. 15 և եբր. ե. փլատակ Ոսկիփ. փլած Խոր. դարափուլ Վրդն. պտմ. դարափլակ Յհ. կթ. 205 (չունի ԱԲ), վաղա-փուլ Ագաթ. վիմափուլ Անյ. բրձր. փլել «լուսնի նուազիլը» Վստկ. 39. գրուած նաև բլաւ Անկ. գիրք նոր կտ. 300, Հաւաք. 5 բլան «փուլ եկան» Պատմ. ԺԸ դարից (Դի-ւան, ժ. էջ 121), ուժն բլցնել «թուլացնել» Մխ. բժշ. 99. կրկնութեամբ բլբլակ «փըլ-փլած» Վրդն. առ. 264, բլբլկեալ Առաք. պտմ. 205, 267։ Արդի գրականում (արև-մըտեանից սկսելով և յետոյ արևելեանին անցնելով) սովորական դարձաւ փուլ «երե-ւոյթ, շրջան» իմաստով (առնուած լուսնի փուլերից, ճիշտ ինչպէս ֆրանս. phase)։


*Ճոթ

Etymologies (1)

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


Մակ, Մակա

Etymologies (1)

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Պայտ, ից

Etymologies (1)

• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

Etymologies (1)

• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։