Your research : 24 Results for առասպելական

Առասպելական, ի, աց

adj.

romantic, fabulous.


Շայեկան

cf. Շահեկան.

• հիմնւում է յատկապէս Պարսից Բահ-րամ-Գոռ թագաւորի նշանաւոր ganj-։ saykān կոչուած առասպելական ռան-ձարանի և պահլաւական գրականութեան մէջ այս անունով յայտնի մատենիկի վրայս


Քիմեռ

s.

chimera.

• , ի-ա հլ. (որ և քեմեռ, քիմառ) «եղջերուաքաղ, առասպելական կենդանի» Ոսկ. պաւղ. Ա. 602-4. Փիլ. շն. 279. Նոնն 20. գրուած քեմեռ Նոնն. 45։


Հիդրա, այ, այի

s.

hydra.

• , որ և հիւդրա, հիւդրաս, հիդրայ. հիդրիայ, հիտրիա «ջրային օձ կամ բազմա-գլխի առասպելական վիշապ» Եւս. քր. Ոսկ. մտթ. ղ (սեռ. հիդրի), Նոնն. 56, Կանոն, էջ 84, 162։


Լեգէովն, ի, աց, ից

cf. Լեգէոն.

• ԳՒՌ.-Ունինք լեգէոն Ախք. «առասպելա-կան հրէշային մի ձուկ, որ ովկիանոսն է բնակւում» (Ջաւախքի բուրմունք, էջ 45). 2 Լ. «առասպելական օձ, որ երկրագունդն է շրջապատում» (Ազգ. հանդ. ժ. 198)։


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

• , ի-ա հլ. «առասպելական մի ոգի» Եզն. Փիլ. լին. Լծ. փիլ. (վերջին երկու-սի մէջ նաև պարեկ, պարակ ընթերցուածնև րով). որից առիւծապարիկ (նորագիւտ բառ) Բար. 171. տե՛ս նաև յուշկապարիկ։


Վիթխարի, րեաց

adj.

colossal, gigantic, of great stature, of enormous magnitude;
— արձան, colossus;
— այր, giant.

• ՆՀԲ «գուցէ իբր պրս. պէթ խար «ան-ճոռնի էշ»։ Հիւնք. յն. χάρυβὸις «անդըն-դային»։ Ալիշան, Հին հաւ. 170 վիթ «աւծեամն»+խար «էշ»? (Իբր թէ նա-խապէս նշանակում էր առասպելական մի հրէշ)։


Լեւիաթան, այ

s.

leviathan.

• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Ալ, ի

s.

cf. Ալի.

• =պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

• , ի-ա հլ. (յգ. ճրագք կամ ճրա-գունք) «ճրագ, ջահ, լոյս, մոմ» ՍԳր. Կիւրղ. թագ. որից ճրագ գիշերոյ «ամենաթանկագին ակունքը» (որի առասպելական ծագումը տե՛ս) Տաթև. ամ. 162. ճրագաբերան ՍԳր. ճրագարան ՍԳր. ճրագալոյց Արշ. Կամրջ. Գնձ. ճրագու «ճարպ» Եզն. Վստկ. Կանոն. 27, 37 (վերջինը՝ ճրագոյն), Ոսկիփ. ճրագա-կալ Վրք. հց. եօթնաճրագ Գնձ. եօթնճրա-գեան Սեբեր։ ևն։


Փիւնիկ, նկի, նկան

s.

cf. Արմաւ ;
phoenix;
Phoenician;
— աշխարհ, Phoenicia.

• «մի տեսակ առասպելական թրռ-չոմն» Անյ. պորփ. Տաթև. ձմ. ճխա. Վրդն. սղ. իա. Գիրք առաք 172բ (Փիւնիկ հաւն, որ է մի միայն, յետ 500 ամաց, յորժամ ծերանայ, ժողովէ զփայտս և թևօքն հար-կանելով հանէ զհուր, և այրի ի նմին. և յետ երից աւուրց դարձեալ ծնանի ի մոխրոյն յայնմանէ). գրուած է նաև փիւնիկս Բար. էջ 145, փիւնիկոս Բար. 146։


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

• Պատև. խոր. աշխ. 1877, էջ 80 տար-բեր արմատից է դնում հրեշերէ, իբր արաբ. [arabic word] hiriš կամ haris «մէկ եղջիւրով խառնագազան, մի տեսակ օձ, ռնգեղջիւր»։ Հիւնք. հրեշտակ բառից։ Կաա ունի՝ արդեօք վրաց. რამი րաշի «առասպելական ձի», որի հետ նոյն է Ախց. հրաշ, պահուած միայն Հրաշին պէս եկաւ դարձուածում։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931, л 40 զնդ. frayaši «ամէն մէկի պահապան ոգին»։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Վն. վիշապ, Սլմ. վի-շապ, վշապ, Ալշ. վիշաբ, Մկ. վիշափ, Մշ. վիշապ, չուշապ, յուշաբ, Երև. ուշապ, Ջղ. յուշապ, Հմշ. Ննխ. ուշաբ, Ագլ. հիւ՛շmպ, հի՛ւշmփ, Գոր. Ղրբ. օ՛շափ, Զթ. ուշօբ, ու-շոբ, բոլորն էլ «առասպելական հրէշ կամ դև». իսկ Բլ. Ախք. «թաթառ» և Գնձ. ծծկ. ուշէփ «քահանայ» (տե՛ս Մամիկոնեան, Հա-զարից մէկը, էջ 56)։


Առլեզ

cf. Յարալէզ.

• «մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։


Քիմիա

s.

chemistry;
alchymy;
cf. Տարրաբանութիւն.

• «բնալուծութիւն, տարրաբանու-թիւն» Ոսկիփ. որ և քիմեայ «առասպելական նիւթ՝ որ մետաղների վրայ լցնելով ոսկու պիտի վերածէին անրանք» Միխ. աս. 367. «ոսկեգործութեան արուեստը» Միխ. աս. 442. քեմիայ Սամ. անեց. 131. ալքիմիտ Գիրք առաք. 233 բ. որից քիմիարար «բնա-ւոյծ, տարրագէտ, դրամահատ, ոսկի շինող» Վրդ. աշխ. 535 (տպ. քիմեայտար), քիմիաս-տան կամ քիմիա ծաղիկ «ոսկեխոտ բոյսը, Alchimille» Բժշ. (տե՛ս Նորայր ՀԱ 1924, 73), նոր գրականում՝ քիմիագէտ, քիմիագի-


Դեւ, դիւաց

s.

demon, devil, evil spirit;
gnome, spirit, genius.

• ԳՒՌ.-Ոզմ. Ջղ. դ'եվ, Ննխ. Պլ. Վն. դէվ, Ղրբ. դէվ, տէվ, Ասլ. դ'է'վ, Ալշ. Ախց. Երև. Զթ. Կր. Խրբ. Հճ. Մշ. Սեբ. դ'էվ, Շմ. Սլմ. տէվ, Տիգ. թէվ, Տփ. դիվ. սովորաբար նշա-նակում են «հրէշի նման՝ առասպելական մի էակ».-իրարից զանազանում են Մկ. դէվ «հրէշը» և տէվ «սատանայ», Մրղ. դէվ «հրե-շը», տէվ «սատանայ», որից տէվէտ «դի-ւահար»։ Նոր բառեր են՝ դիւադադար, դիւա-հան, դիւտ, դիւտիլ, դիւունաք (Ակն. դ'ի-վունաք) «դևեր», դևաստան, դետուն, դևա-ժարուիլ։


Փանդուրակ, այ

s.

son of a carpenter.

• = loseph Pandora անձի անունն է, որ հին հրէական մի առասպելի մէջ Քրիստո-սի հայրն էր համարւում։ Այս առասպելը առաջին անգամ գրի առաւ հռովմէական մատենագիր Celsus (3. Ք. 178)՝ իր հա-կաքրիստոնէական գրութեանց մէջ. «Joseph Pandora, հռովմայեցի զօրագլուխ կալաբրի-ական լեգէոնի յանկոյց զեբրայեցի աղջիկն Միրիամ ի Բեթղեհեմէ և եղև հայր Յիսուսի». (հմմտ. Որոգինէս, Ընդդէմ Կելսեայ Ա. 28, 32)։ Նոյնը կրկնում են նաև Թալմուդը և Սէֆէր Թոլէդոթ Եշու (Գիրք ծննդեան Յի-սուսի) հրէական առասպելական գրուածքը։


Ճիւաղ, աց

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

• , ի-ա հլ. «հրէշ, առասպելական ռազան» Երեմ. ծ. 39. Ոսկ. յհ. ա. 1. Եւագր որից ճիւաղաբարոյ Ագաթ. Կորիւն. ճիւաղու-թիւն Ագաթ. Կորիւն. ճիւաղական Զքր. կթ. ճիւաղացեալ Ճշ. ասւում է նաև ճուաղն, ն հլ. (-ղան, -ղանց) Մագ. որից ճուաղաբա-րոյ Յհ. կթ. ճուաղական Մաշտ. մէկ անգամ էլ կայ ճևեղիկ Միս. խչ. (Բազմ. 1911, էջ 260բ)։-Նշանակութեան տարօրինակ զար-գացմամբ կայ ճիւաղեալ «հնացած, փլփը-լած» Արծր. էջ 276։-Վերջին ճևեղիկ բառը Տիրոյեան, Հանրագր. էջ 499 և 208 գիտէ իբրև «թիթեռնիկ»։ (Այս նշանակութեան հա-մար հմմտ. խիպիլիկ բառի ծագումը)։


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

• = Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։


Անձն, ձին, ձամբ, ձանց

s.

person;
hypostasis, personality;
creature, being;
soul;
mind;
heart;
myself, thyself, himself;
անձամբ, personally;
անձամբ անձին, by one's self, personally;
զանձամբ դառնալ, to turn back;
զանձամբ արկանել, to put on, յանձին բերել, to imitate;
յանձին ունել, to accept, to approve;
չառնուլ յ—, to refuse, to deny;
սիրէ նա զ— իւր, he loves himself;
վասն անձին եւեթ տամ պատասխանի, I only answer for myself;
երգնում յ— իմ, թէ այդ այդպէս է, on my soul, it is so;
զգաստանալ յանձին, to revive, to recover one's senses;
փոյթ ունի նա վասն անձին, he takes care of himself;
անձին առնել, to commit suicide;
եռն յանձին հարկանել, to boast of, to flatter one's self, to prick one's self;
յ— առնել, to recommend, to confide;
յ— լինել, to commend one's self, to have confidence in, to confide in, to be committed.

• ԳՒՌ.-Ախց. Կր. անձ, Սեբ. անձ, Ակն. օնձ «մարմին» (ինչ. անձը չփլախ «մերկ» ևն). սճերով ասւում է՝ Շմ. անձը փափուկ պահել, Ալշ. անձի միս ուտել «շատ նեղութիւն կրել». Ակն. անձինը վրայ է «մտաւորապէս թոյլ է», Տփ. Ինչ անձէն չէ, էն աշխարէն չէ (ա-ռած), օխչընձօվ «ողջ անձով, կենդանի կերպով». նոր բառեր և առումներ են՝ անձ Վն. «յղի կովի իգական անդամը», ան-ձամեռ Դվ. «թուլամորթ, ծոյլ, պղերգ», ունձ-կուտուր Վն. (<անձկոտոր) «նազելով քայ-լող, հպարտ, ինքնահաւան», անձիկ Ակն. «անձ», առընձի Ալշ. «առանձին». իսկ անձ-նահուր Ապ. «առասպելական էակ» ձևափո-խուած է ազնաւոր բառից։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• , ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

• , ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։


Մերկ, ոյ, ոց, ի, աց

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• ՆՀԲ լծ. լերկ։ Ltg. Arm. Stud. § 1482 սանս. marǰ, զնդ. marəz «սրրել» ձե-ւերի հետ։ Տէրվ. Altarm. 58 և Նա-խալ. 99 հնխ. marg «քերել, քաղել» արմատից. հմմտ. սանս. mari. լն. α-μέργω «քաղել», ἀ-μέλγω «կթել», լտ. mulgere, գերմ. melken «կթել»։ Karo-lides, Րλ. συγϰρ. 91, 190 հյ. մերկամարդ ձևի հետ է ուզում համեմատել կպդվկ, μαρϰάλτςα «առասպելական հրէշ». Հիւնք. մկրտել բայից է հանում։ Patru-bány SA 1, 194 լիթ. mirgeti «փայլփը-լիլ»։ Նոյն, ՀԱ 1906, 344 յն. μαρμαίρω «փայլիլ», հիռլ. émer «անփայլ»։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 77 մ մաս-նիկով լերկ բառից։ Scheftelovitz ZD-MG 59 700 կզում է զնդ. maγna-ձևին, բաժանելով սանս. nagná-ևն ձևերից։ Նոյնը կրկնում է Petersson, Ar. u. Arm. Stud. 87, նախաձևը դնելով *inegx-ro--Վերի ձևով մեկնեց Meillet MSL 22 (1922), 227։ Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] marq «աղաղած կաշու մազերը փետել» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 53)։


Պայ, ից

s.

fairy, elf.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։