leprous;
scabby, itchy, scurvy.
flesh-worm;
gnat, midge.
• ՓՈԽ.-Վոազ. მუნი մունի «քոր, բորռ-տութիւն, քոս», მუნიანი մունիանի «բորոտ, եռք ունեցող»։
destitute, deprived;
— լինել՛գտանիլ, to be -.
• Հիւնք. ուրուկ «բորոտ» բառից։ Սըր-մագաշեան (Արմէնիա) կցում է ռում. zärghit «խելագար» բառի հետ։
leprous, infected with elephantiasis.
• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։
• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ
spotted, speckled, motley, dapple;
cf. Բորոտ;
speckle, spot, mark;
ephelis;
small-pox.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խայտոյց, սև նշան, պէնկ» Վրդն. պտմ. Գաղիան. «խայտուցաւոր, պի-սակ ունեցող» ՍԳր. «բորոտ, քոսոտ» Եւս. քր. Վրք. հց. Բ. 363. որից պիսակութիւն «բորոտութիւն» Փիլ. Կանոն. Վստկ. պիսա-կուց Եփր. աւետ. 339. պիսակացեալ Ոսկ. յհ. ա. 1. խայտապիսակ. Եփր. աւետ. պի-սակաւոր (նոր բառ)։
• = Պհլ. pesak «բորոտ» բառից, որ դար-ձել է նախ *պէսակ և յետոյ բուն հայերէնի օրէնքով՝ պիսակ։ Սրա հետ նոյն են հպրս. (յոյն տառադարձութեամբ) πισάγας ,ό λεπρός*, զնդ. paesa-«բորոտ», պրս. [arabic word] es, [arabic word] pesi «բորոտութիւն», [arabic word] pēsa «խայտ ի սպիտակէ և ի սևոյ», [arabic word] pēsagī «բորո-տութիւն», [arabic word] besa «պիսակ, խայտուց»։ Առանոեո են փոխառեալ նաև ասոր [syriac word] paiskāyā «պիսակատր, խայտուցաւոր» cBrockelmann. Lex. syr. 271 ա), աֆղան. pēs «բոր, բորոտ», pesi «բորոտ», չաղաթ. [arabic word] pis «մի տեսակ անբուժելի բորոտու-թիւն», խոքանդ. [arabic word] pisah «բորոտ», [arabic word] pis «բորոտ», թրք. [arabic word] pis «աղտոտ, կեղ-տոտ», որից էլ ռմկ. փիս «կեղտոտ» և վրաց. ფისი փիսի «կղկղանք»։ Իրանեան ձևերը ծագում են հնխ. peik'-«մարմինը ցտելով կամ ներկելով նշաններ քաշել» արմատից, որի զանազան ժառանգները տե՛ս պէս բա-ռի տակ։ Այս ձևերից յիշենք օր. ռուս. nи-caть «գրել», nиcəмo «նամակ», որոնց հետ նշանակութեան աստիճանական զարգաց-մամբ նոյնանում են բոլորովին տարբեր իմաստներ (տե՛ս վերը)։-Հիւբշ. 230։
leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.
• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բորոտութիւն, քոս» Սրճ. յար. էջ 282. Երզն. մտթ. Շնորհ. ընդհ. որից բորոտ «բորով հիւանդացած»՝ ՍԳր. բորոտութիւն ՍԳր. բորոտիլ ՍԳր. բորոտանալ Եփր. մնաց. բորութիւն Պրպմ. 48 (չէ մտած բառարան-ների մէջ. թերևս և վրիպակ է). քածբոր Վստկ. 223 (գրուած է բոր կամ քածպոր)։
• = Իրան. *bor ձևից փոխառեալ, որի միակ ներկայացուցիչն է նորագիւտ սոգդ. βr'wk՝ (կարդա՛ *βarukə) «բորոտ»։-
• Fwald, Sprachwiss. Abhnd. 2, 66 ա-րաբ. [arabic word] al-baras «բորոտութիւն» (որից սպան. albarazo, պորտ. alvaraz, հֆրանս. albara, albora) համեմատամ է մեր բորոտ բառի հետ։ Սրա դէմ է ռուոս գալիս Müller SWAW 41, 11 յիշեցնելով թէ հյ. բորոտ կազմուած է -ոտ մասնիկով բոր բառից և թէ արաϰ բերէն բառը գոյութիւն չունի առամե-րէնում. նոյն, Armen. VI լտ. fur-fur «թեփ (ցորենի, մորթի, գլխի)» բառի հետ։ Հիւնք. բորբորիտ կամ յն. φώρα «բորոտութիւն» և կամ լն. որբ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot
• MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։
• ՓՈԽ.-Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։
scurfy.
• «խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։
• ՆՀԲ (բորոտ բառի տակ) յիշում է վրաց. գոնջի «բորոտ», որից առնելով՝ Հիւնք. վրաց. քօնջի «բորոտութիւն»։ Մառ, ЗВО, 16, 151, հայ. թրգմ. Մկրբ-տութիւն Հայոց, Վրաց... էջ 98 վրաց. գոնջի «տկար, թոյլ», գուր. աջար. ի-մեր. գոնջի «հիւանդ, թոյլ»։
spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.
• ՓՈԽ.-Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։
navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gumb-ձևից, որի ժառանգները գտնւում են միայն բալթիկ-սլաւական ընտանիքում. հմմտ. լեթթ. gum-ba «ուռեցք», լիթ. gu bas «աճած ուռուցք կամ բարձրութիւն որևէ գործարանաւոր մարմնի կամ նաև քարի վրայ», հսլ. ggba ռուս. ryóa, ուկր. huba, բուլգար. gъba, չեխ. houba, լեհ. gabka, սերբ. guba, որոնք բոլոր նշանակում են «սպունգ, սունկ», վերջինը նաև «բոր, բորոտութիւն, քոս», որից góbav «բորոտ»։ Այս բոլորի նախա-խաձևն է gumba-(Berneker 340, Traut-mann 101)-Pedersen ուզեցել է վերի ըն-տանիքին միացնել նաև յն. σφόγγος, հյ. սունկ, հբգ. swamb, գերմ. Sehwamm, վեր-ջինի նախաձևը դնելով sg (h) ombho-։ Po-korny 1, 574 յիշած բառերս դնում է հնխ. պարզական gem-«բռնել» արմատի տակ, բայց կասկածով (իբր շրթնային աճակա-նով)։ Այստեղ կարելի էր աւելացնել թերևս նաև նորվ. kump «գունդ, դուղձ», դան, kum-pe «ալիւրի գունդ», նորվ. kamp «վրան ուռուցքներով կլորիկ քար, լեռան գագաթ». հհիւս. kgppusteinn «կլորակ քար», անգլ. camp «գետնախնձորի կոյտ՝ յարդով ու հո-ռով ծածկուած՝ ձմեռուայ համար իբր պա-շար» ևն։-Աճ.
to be or become leprous or scurvy.
cf. Բորոտանամ.
leprosy.
belonging to elephantiasis;
affected with elephantiasis;
— ախտ, բորոտութիւն, elephantiasis.
• , գրուած նաև եղեփանդա-կան, եղեփանդեան, եղափանդական «մի տե-սակ բորոտութիւն». բուն նշանակութիւնն է «փղական». Խոր. բ. 8. Վրք. սեղբ. տպ. Վե-նետ. էջ 28, 36, 38. տպ. էջմ. 722, 737, z42,
• = Յն. ἐλέφας (սեռ. ἐλέφαντος) «փեր։ բառից՝ հյ. -ական և -եան մասնիկներով, եբր թրգմ. յն. ελεφαντίασις «մի տեսակ բորոտութիւն», ἔλεφαντιαxός «ելեփանդա-կան» ևն ձևերի. սրանից է փոխառեալ նաև elephantiasis եւրոպական գիտական բա-ռը։ -Հիւբշ. 348։
cf. Բորոտ.
cf. Բորոտիմ.
cf. Բորոտութիւն.
cf. Բորոտութիւն.
ulcer, ulceration;
cicatrice;
spot, stain.
• (ի, ռ հլ.) «վէրքի, մանաւանդ բորոտութեան նշան, սպի, կեղ, որ երևում է մորթի վրայ՝ հիւանդութիւնից առաջ կամ մնում հեւանդութիւնից յետոյ. 2. հագուս-տի կամ քարի սւ պատի վրայ փտութեան նշան». ՍԳր. «որքիւն հիւանդութիւնը» Գա-ղիան. «սպիաւոր, սպի ձգող (ախտ)» Փիլ, լին. դ. 40. գրուած է նաև առած «վէրք, հա-րուած» հին Մաշտ. Լաստ. որից արածնա-ցաւ «քաղցկեղ» Բրս. մրկ. 86 (չունի ԱԲ). արածադէմ «չեչոտ, պիսակոտ, ծաղկահար» ՓԲ (իր ստեղծած բառն է)։
brightness;
heat;
dark, mist;
abundant.
• «վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։
spotted, checquered, dappled, speckled, variegated.
• «խատուտիկ, պիսակաւոր» Ծն. լ. 33. որից խայտուց «պիսակաւոր նշաններ» Երմ. ժգ. 23. խայտացուցանել «պիսակաւոր դարձնել» Պղատ. տիմ. խայտաբղէտ Փիլ. ել. Նիւս. երգ. խայտաբղետութիւն (գրուած խայտապղետութիւն) «բորոտութիւնից յա-ռաջացած պիսակ» Ոսկ. հռովմ. 361. խալ-տախարիւ ՍԳր. Եփր. ծն. էջ 95. խայտանկար Վրդն. սղ. խայտապիսակ Զքր. կթ. խչ. Եփր. աւետ. գորշախայտ ՍԳր. գեղեցկախալտուց Խոր. աշխ. կարմրախայտ Մագ. խայտու-մատ Շնորհ. առ. 60. խայտապտոռ Շնորհ. առ. 81. խայտութիւն Լաստ. խայտել «նկա-րել» Վստկ. 73. խայտակն «աչքի մէջ՝ սպիտա-կուցի վրայ բիծ կամ նշան ունեցող» Խոր. Ա. 11. խայտաճամուկ (նոր բառ)։ Խայտ նշա-նակում է նաև պարզապէս «նշան» և այս ի-մաստից են՝ խայտուած Միխ. աս. Օրբել. Մաշտ. ջահկ. խայտառակ «նշաւակ ծաղրի, առականաց նշան» ՍԳր. խայտառակամահ Ագաթ. խայտառականք ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ. խայտառակել ՍԳր. Եզն.-գրուած հայ-տառանել Անան. ժմնկ. 72։
assembled, gathered together.
• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։
itch, scurf, scab.
• , ո հլ. «շան բորոտութեան նման չոր բռր» ՍԳր. Ոսկ. ա. տիմ. Վեցօր. «ծա-ռի մի տետակ հիւանդութիւն» Մտթ. ևագը. 117. Մտթ. ներբ. 169. որից քոսոտ Ղևտ. իբ. 22. Ոսկ. Կող. 574. Մանդ. քոսոտիլ Եւա-գըր. էջ 132, Բոսութիւն Արծր.։ Նոյն բառն է նտև քոս «մամուռ, գորտնբուրդ» (ՀԲոա. § 3205) Ոսկիփ. ինչպէս ցոյց է տալիս քարա-քոս «քարի մամուռ» Ագաթ. Ոսկիփ. «մար-մրնի սպիտակ քոս» Գաղիան. քոսոտեալ վրան մամուռ կապած» (ծառ) Վեցօր. 97։
bitch;
Scylla;
female.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. ի) «էգ շուն» Նոնն. 46. Տաթև. ամ. 22. գործածուած է նաև ուրիշ անատունների հա-մար. ինչ. իշու քած Վրդն. առ. 119. գայլի քած Առաևք որոմպ. ա. քած ինձ (իբր ած. «էգ ինձ») Բռ. ստեփ. լեհ. որից քածբոր «մի տեսակ բորոտութիւն» Վստկ. 223 (գըր-ուած քածպոր)։