Entries' title containing որ : 3802 Results

Առաջաւորութիւն, ութեան

s.

proposition, proposal;
first-fruits.

NBHL (4)

Եւ ի վերայ նորա զհացն առաջաւորութեան. (՟Բ. Մնաց. ՟Դ. 19։)

Տո՛ւք ցնոսա զարծաթ եւ զոսի եւ զսպաս առաջաւորութեան տանն աստուծոյ. (՟Բ. Եզր. ՟Ը. 25։)

Եւ ἠγεμονία, ducatus, imperium. Առաջնորդութիւն. պետութիւն.

Պանծալի անուամբք իշխանութեան եւ առաջաւորութեան ծածկելով ազւազակութիւնն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Առաջներորդ, աց

adj.

first.

NBHL (2)

Որ լաւ եւս ասի՝ Առաջին. առաջնորդ.

Յամին առաջներորդի (կամ առաջնորդի) բաղտասարայ. (Դան. ՟Է. 1։)


Առաջնորդ, աց

s.

author, creator;
captain, chief, conductor, guide, escort, director, guardian, rector;
ordinary principal, provost, overseer, prelate, superior, father;
— կարգել, to set over.

NBHL (29)

Յամին առաջնորդի դարեհի։ Յամին երեսներորդի եւ առաջնորդի, եւ այլն. (Դան. ՟Թ. 1։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 42։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 23։)

Նոխազ՝ առաջնորդ հօտի։ Կոյրք են՝ կուրաց առաջնորդ. (Առակ. ՟Լ. 31։ Մտթ. ՟Ժ՟Ե. 14. եւ այլն։)

Տեսանողականքն աչէք՝ չունին պէտս առաջնորդի. (Նար. ՟Ծ՟Թ։)

Տեղեակ առաջնորդօք գալ, կամ փախչել. (Փարպ.։)

Առաջնորդ կենաց ... առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս քո։ Առաջնորդ եղեն մեզ ուղիղ գնացիւք ի շաւիղս արքայութեան երկնից։ Նախաշաւիղ եւ առաջնորդ կենացն յաւիտենից՝ ո՛վ սուրբ վկայք. (Ժմ.։)

Անկաւ ի վերայ նորա մէգ եւ խաւար, եւ շրջեալ խնդրէր առաջնորդս. (Գծ. ՟Ժ՟Գ. 11։)

ἠγεμών, ἠγούμενος, ἁρχηγός, προηγούμενος, προεστώς. dux, princeps, praeses, rector, praepositus, praefectus եւ այլն. Առաջինն կամ գլխաւորն յամենայն տնտեսութիւն քաղաքական եւ եկեղեցական. վարիչ. ուղղիչ. թագաւոր. իշխան. վերակացու. հեղինակ. եպիսկոպոս. վանահայր. պարագլուխ. զօրագլուխ. եւ այլն։

Զաստուած՝ զհայրն, եւ զիշխան առաջնորդն աշխարհի. (Փիլ. ՟ժ. բան.։) որ եւ ասի ԱՌԱՋՆՈՐԴԱՊԵՏ։

Տացէ զքեզ պատուիրանաւ առաջնորդ ի վերայ իսրայէլի։ Իշխանք յուդայ առաջնորդք նորա։ Դու ես մեր առաջնորդ փոխանակ յուդայի։ Առաջնորդ ի վերայ ամենայն զօրացն։ Առաջնորդ նազովրացւոց հերձուածոյն. եւ այլն։

Առ եզեկիայիւ հրէից առաջնորդաւ։ Ընդ պարսիկ առաջնորդաւ վարիլ. որ. ՟Ա. 22։)

Ի դամասկասցւոց առաջնորդէն փախուցեալ. (Պրպմ. ՟Բ։)

Առաջնորդովք եւ գրովք սրբովք ազգի ազգի ուղղութիւնս ցուցեալ. (Խոսր.։)

Մեծա առաջնորդաց. (Նար. մծբ.։)

Մի՛ ոք յեղբարց տրտնջող լիցի զառաջնորդէ իւրմէ. (Շ. ընդհ.։)

Մի՛ ինչ զառաջնորդին զտնօրէնութիւնն քուզել. (Բրս. հց.։)

Առաջնորդքն մեր եղեն խորհրդազգածք. (Դիոն. եկեղ.։)

ἁνάδοχως. susceptor, fidejussor. Կնքահայր. որ ընդունի զոք ի սուրբ աւազանէ.

Ըստ առաջնորդին իւրոյ աւանդութեան՝ աստուծոյ եւ աստուածայնոցն հպել։ Ի գիր հանել զնա, եւ զառաջնորդն նորա։ Ընձեռեն առաջնորդի ընծայման. (Դիոն. եկեղ. ՟Բ։)

Որ առաջնորդ եղեւ այնց դպրութեանց. (՟Բ. Մակ. ՟Բ. 32։)

Ոչ գտցի առաջնորդ ազգի անօրինի. իսկ պահէ զօրէնս, երանելի է. (Առակ. ՟Ի՟Թ. 18։)

Իմաստութեան առաջնորդ։ Առաջնորդ բանին. (Իմ. ՟Է. 15։ Գծ. ՟Ժ՟Դ. 11։)

Առաջնորդ առաքինութեանն մաքսաւորք եւ ձկնորսք. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Առաջնորդ գտեալ յոգնապատիւ կարգաց. (Յհ. կթ.։)

Առաջնորդ խաղաղութեան. (Նար. ՟Ձ՟Գ։)

Զառաջնորդ կենացն սպանէք. (Գծ. ՟Գ. 15։)

Առաջնորդ կորստեան աշխարհիս լինէր. (Փարպ.։)

Առաջնորդ լինել հիքութեանց, կամ ձաղանաց, եւ այլն. (Պիտ.։)

Եւ իբրեւ Միտք առաջնորդական.

Յիշխանական առաջնորդին ի բանականի յոգւոջն. (Փիլ. լին. ՟Ա. 6։)


Առաջնորդական, ի, աց

adj.

belonging to a prelate;
that conducts, that regulates.

NBHL (17)

ἠγουμενικός principalis, τὸ ἠγεμονικόν. princeps Սեպհական առաջնորդաց եւ առաջնորդութեան.

Առաջնորդական հանդէս, կամ պսակ, կամ իր եւ կոչումն. (Յհ. կթ.։ Նար. կուս.։ Շ. ատեն.։)

Եւ Առաջնորդօղ. ունօղ զզօրութիւն առաջնորդելոյ.

Առաջնորդական աջ արարչին. (Պիտ.։)

Առաջնորդական քո ցուպ. (Մագ. ՟Ի՟Թ։)

Իբր նախաշաւիղ առաջնորդական յանտարակոյսն յարկ հրաւիրեաց. (Նար. մծբ.։)

Հոգի ուղիղ առաջնորդական. (Ածաբ. պենտեկ.։ եւ) (Շար.։)

Արեգակն, զոր ոմանք առաջնորդական ասացին գոլ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Հանճարն առաջնորդական խափանեցաւ. (Նար. ՟Ի՟Դ։)

Առաւել սեպհականեալ մակդիր մտաց, որ է որպէս առաջնորդ բանական հոգւոյն. յն. ἠγεμονικόν. որ եւ ԱՌԱՋՆԱԿԱՆ, եւ ԻՇԽԱՆԱԿԱՆ ասի.

Իշխանական առաջնորդականն ի ներքս ի դրաստին է (յոգւոջ)։ Այժմ ի մարմնիս իմում իշխանական առաջնորդականն ըստ գոյացութեան է, իսկ ըստ զօրութեան յիտալիա, կամ ի սիկիլիա. (Փիլ. այլաբ.։)

Սրտի (այսինքն մտաց) մաքրութիւն՝ ի մեզ առաջնորդականիս. (Նիւս. կուս. ՟Դ։)

Որ զառաջնորդական միտս լուսաւորէ։ Իմաստութիւնն զառաջնորդական միտս ստացեալ ունի. (Յճխ. ՟Գ. եւ ՟Է։)

ՅԱռաջնորդական միտս նոցա տպաւորեալ. (Շար.։)

Միտքն՝ որ է առաջնորդական հոգւոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Զառաջնորդականին իմոյ կախեալ զպարանոցէ. (Յհ. իմ. ատ.։)

Որոց կուրացեալ է առաջնորդականն. (Խոսր.։)


Առաջնորդապետ

s.

chief of authors or prelates.

NBHL (3)

Գլխաւոր պետ եւ առաջնորդ.

Վայելչաբար նուիրեալ եւ ընծայեցուցեալ առաջնորդապետին աստուծոյ։ Կրտսերագոյնն՝ նորա երիցագունին իշխան է եւ առաջնորդապետ. (Փիլ. լին. ՟Դ։)

Ի մերոց առաջնորդապետաց եւ վերակացուաց իմաստասիրութեան՝ ի պղատոնէ ասեմ, եւ յարիստոտէլէ. (Անյաղթ պորփ.։)


Առաջնորդասիրութիւն, ութեան

s.

immoderate thirst of dignity or power.

NBHL (2)

φιλοπρωτεία. primi loci cupiditas. Սէր առաջնորդութեան.

Բազում ցանկութեամբ առաջնորդասիրութեամբ ետ զանձն իւր (մոնտանոս) ճանապարհ լինել թշնամւոյ. (Եւս. պտմ. ՟Ե. 16։)


Առաջնորդարան, աց

s.

residence of a prelate, — presbyter or ordinary.


Առաջնորդեմ, եցի

vn.

to Conduct, to lead, to guide, to command, to head, to rule, to govern, to direct, to escort, to accompany.

NBHL (15)

ὀδηγέω, ἠγέομαι, κυβερνάω. duco, conduco, rego, guberno. Լինել առաջնորդ ուղեցոյց. տանել ընդ ճանապարհ. ուղղել. վարել. յաջողել. առաջի երթալ.

Առաջնորդեա՛ ժողովրդեանն այնմիկ ի տեղին՝ յոր ասացի քեզ։ Առաջնորդեաց արդարոյն ի շաւիղս։ Առաջնորդեաց նոցա ընդ ճանապարհ սքանչելի։ Աստղն առաջնորդեաց նոցա։ Առաջնորդեսցէ մեզ աստուած փրկիչ մեր։ Ո՛ տէր փրկեա, ո՛ տէր առաջնորդեա՛։ Յուդա մի յերկոտասանիցն առաջնորդէր նոցա, եւ այլն։

Կամ որպէս յն. Ղեկավարել.

Առաջնորդեն ամբարիշտք նենգութեանց. (Առակ. ՟Ժ՟Բ. 5։)

Երկու ծերք՝ դատաւորք, որք համարէին առաջնորդել ժողովրդեանն. (Դան. ՟Ժ՟Գ. 5։)

Արածէր զնոսա. յանմեղութիւն ձեռաց իւրոց առաջնորդէր նոցա. (Սղ.։ ՟Հ՟Է. 72։)

Ե՛լ դու, եւ ամենայն ժողովուրդ քո՝ որում դուդ առաջնորդես. (Ել. ՟Ժ՟Ա. 8։)

Սիմոն ոմն առաջնորդէր տոհմին իւրոյ։ Առաջնորդէր յովնաթան իբրեւ ի բերանոյ նեէմայ, եւ այլքն զկնի կցէին. (՟Բ. Մակ. ՟Գ. 4. եւ ՟Ա. 23։ ) Սոյնպէս եւ յայլ գիրս։

Ծառայ աստուծոյ, առաջնորդեա՛ ինձ զճանապարհս փրկութեան։ Առաջնորդեա՛ ինձ տէր զնեղ եւ զնուրբ ճանապարհ. (Վրք. հց. ձ։ Եփր. աղօթք.։)

Շքով եւ պատուով առաջնորդէր նոցա զերկայնութիւն ճանապարհին անդրէն յերկիրն հայոց. (Եղիշ. ՟Բ։)

Հովուել զհովուեալս, եւ առաջնորդել զառաջնորդեալս. (Մաշտ.։)

Ոչ ոք գոյր, որ առաջնորդէր նոցա զքահանայապետութիւնն. (Բուզ. ՟Գ. 15։)

Առաջնորդեցայց ի լուսաւորացն։ Առաջնորդելով ի գլխաւորագունէ ումեմնէ. (Պիտ.։)

Այրուձին հայոց ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմին. (Եղիշ. ՟Ա։)

Որք փախչին յեգիպտոսէ, առաջնորդեսցի նոցա սեամբ լուսոյ. (Նեղոս.։)


Առաջնորդութիւն, ութեան

s.

conduct, command, governance, direction;
provost-ship, prelature.

NBHL (18)

ἠγεμονία, χειραγωγία, προοδοποιεῖν. conductio, manuductio, viam parare. եւ այլն. Առաջնորդելն, եւ իլն. ուղղելն, հորդելն զճանապարհ, յառաջ վարումն. իբր ձեռամբացի տանելն ի ճանապարհ կամ ի գործ ինչ. յաջողումն. հրահանգք.

Ջեռուցանէր զնոսա (սիւն ամպոյն) ի ցրտոյ սառնամանեացն ի գիշերապահութեան առաջնորդութեանն. (Ագաթ.։)

Զբարերար տէրն ընդ մե տեսանեմք յառաջնորդութիւն. (Եղիշ. ՟Ե։)

Լուսաւորականաւն նորա (հրեշտակի) առաջնորդութեամբ ի սրբազան տեսութիւնն աստուծոյ վերադրիլ. (Դիոն. երկն.։)

Մկրտութիւնն յովհաննու լինէր առաջնորդութիւն հանդերձեալ հաւատոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Ի խրատ եւ յառաջնորդութիւն վերին զօրացն. (Յճխ. ՟Դ։)

Յորդորօղ յանսխալ առաջնորդութիւն հաւատոյն։ Այսպէս ի յառաջնորդութենէ բանիս երեւեցան փարթամութիւնք. (Պիտ.։)

Զի այսպէս լինիցի մեզ առաջնորդութիւն սիրոյն աստուծոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Ամենայն յօրինուածք (բարեխառնութեան) երկրի ի բարւոք առաջնորդութենէ վերին բնութեանցն լինին. (Վեցօր. ՟Գ։)

κυβέρνησις. gubernatio, προστασία, praefectura, πρωτεῖον, primatus, եւ այլն. Իշխանութիւն առաջնորդական. վերակացութիւն. ղեկավարութիւն. հրամանատարութիւն. զօրավարութիւն. առաջինն գոլ յիմիք կարգի. գլխաւորութիւն. եպիսկոպոսութիւն. վարդապետութիւն. (եւ իբր ի թանձրացեալն՝ Առաջնորդ).

Որ հանճարեղն է, զառաջնորդութիւն ստասցի։ Առաջնորդութեամբ մղի պատերազմ։ Որոց ոչ գոյ առաջնորդութիւն, թօթափին իբրեւ զտերեւ։ Յանձն առ յովնաթան զառաջնորդութիւն։ Այց առնել հրէից առաջնորդութեամբ եզրի. եւ այլն։

Յովհաննէս տեղի տայր քրիստոսի գլխաւորութեանն եւ առաջնորդութեանն։ Մե՛ծ է առաջնորդութիւն եկեղեցեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։ ՟Բ. 14։)

Սա ի բազում իրս վերակացու առաջնորդութեամբ առաքեալ ի սանատրկոյ։ Միաբանեալ եւ նոցա առաջնորդութեամբ ներսեհի. որ. ՟Բ. 34։ ՟Գ. 29։)

Զառաջնորդութիւնս հասարակաց ստանան. (Պիտ.։)

Որ կալաւ զառաջնորդութիւնն ամս վեց. (Յհ. կթ.։)

Արծաթսիրութիւնն վնասակար է առ թագաւորս եւ դատաւորս. բայց առաւել առ հոգեւոր առաջնորդութիւնս. (Շ. ընդհանր.։)

Ամենայն վարժապետաց նորայն եդեալ լինէր առաջնորդութիւն. (Պիտ. (ուր կայ եւ ՟Ա նշ)։)

Կարող է վերանալ ելանել (մարդն). եւ ի սքանչելի առաջնորդութիւնս (աստուծոյ). (Վեցօր. ՟Զ։)


Առատաշնորհ

cf. Առատաձիր.

NBHL (4)

Առատաշնորհ հօրն աստուծոյ կատարեալ տուրք։ Առատաշնոր պարգեւատուին. (Պիտ.։)

Պտղաբերեալ զմեծապարգեւ եւ զառատաշնորհ պտուղ մարգարէութեան. (Թէոփիլ. պհ.։)

Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Զոր յառատապարգեւն հօրէ ընկալան. (Սկեւռ. ես.։)


Առաքելագործ

adj.

who does or lives after the manner of the apostles;
— մատեան, the Acts of the Apostles.

NBHL (4)

Առաքելագործ եպիսկոպոսաց. (Ժմ.։)

ԱՌԱՔԵԼԱԳՈՐԾ. Ուր ճառին գործք առաքելոց.

Յառաքելոց գործեալ, այսինքն ձեռնադրեալ. կամ Գործող իբրեւ զառաքեալս. առաքելաշնորհ.

Որպէս եւ պետրոս յառաքելագործ մատենին ասէ։ Սկիզբն դնէ առաքելագործ գրոցն. (Ագաթ.։)


Առաքելաշնորհ

adj.

who has the gifts of the apostles.

NBHL (4)

Ունօղ զշնորհս առաքելոց.

Առաքելաշնորհ տէր գրիգորիոս։ Առաքելաշնորհ հայրապետ. (Շար.։ ՃՃ.։)

Առաքելաշնորհ վարդապետութիւն. (Փարպ.) իմա՛ նաեւ շնորհեալ կամ աւանդեալ յառաքելոց։

Ներսէս՝ զնոյն հարցն նորոգեաց զառաքելաշնորհս. (Բուզ. ՟Դ. 4.) իմա՛, զառաքելական շնորհս։


Առաքինագործ

adj.

who acts virtuously or bravely;
virtuous;
courageous.

NBHL (3)

Ուր իցէ գործ առաքինի. եւ Առաքինական.

Առաքինագործ աշխատութեամբ երթալ անդր. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)

Որովայնամոլութիւն խափանեալ՝ տեսութիւն ծնաւ առաքինագործ. (Նեղոս. յն. գործնական։)


Առիւծակորիւն

s.

lion's cup, lion's whelp.

NBHL (3)

λεοντιδεύς. leonis catulus, λεοντίσκος, parvus leo Կորիւն առիւծու. առիւծի լակոտ.

Ժամանակ ծննդեան առիւծակորեանն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Եբեր երկուս առիւծակորիւնս. (Վեցօր. ՟Թ։)


Ասղնագործ, աց

s. adj.

embroiderer;
embroidered;
—ք, embroidery;
lace;
vellum lace.

NBHL (3)

ῤαφιδευτός. acu pictus, consutilis. Գրի եւ ԱՍԸՂՆԱԳՈՐԾ, ԱՍՂՆԵԳՈՐԾ, ԱՍԵՂՆԱԳՈՐԾ. Գործեալն կամ կիտեալն ասղամբ.

Վարագոյր նկարէն յասղնագործաց։ Պարգօտք ասղնագործ. (Եւ. ՟Ի՟Է 16։ թգ. ՟Ժ՟Գ 18։)

Խորան նկարակերտ ասեղնագործ. (Ճ. ՟Թ.։)


Ասղնագործեմ, եցի

va.

to embroider;
to purfle or purflew.


Ասղնագործութիւն, ութեան

s.

embroidery.

NBHL (2)

Եործելն ասղամբ. գործ ասղնագործ. τὸ ῤαφιδευτόν.

Որ ճարտարապետէր զոստայնանկութիւն եւ զասղնագործութիւն. (Եւ. ՟Լ՟Ը 23։)


Ասղնեգործ

cf. Ասղնագործ.


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

Etymologies (2)

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Ասորերէն

adj. s.

syriac.

NBHL (2)

συριστί syriace. Ի լեզու ասորւոց. ասորի բարբառով.

Խօսեա՛ց ընդ ծառայս քո ասորերէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը 26։ Ես. ՟Լ՟Զ 11։)


Ասպատակաւոր, աց

s.

marauder, freebooter, straggler.

NBHL (4)

ἰππεύς eques. Արշաւօղ ձիով. ձիարշաւ ընթացօղ. հէն ձիով. ձիարշաւ ընթացօղ. հէն ձիաւոր.

Ասպատակաւորք ասպատակեցին ի մեզ. (Յոբ. ՟Ա 17. յն. ասպատակ արարին։)

Սկսաւ այնուհետեւ ի բազում տեղիս արձակել ղասպատակաւորսն. (Եղիշ. ՟Է։)

Ասպհատակաւորաց նորա ընդդէմ նորա զինեալ. (Յհ. կթ.։)


Ասպարաւոր, աց

cf. Ասպարակիր.

NBHL (1)

Ասպարաւորք եւ աղեղնաւորք. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ 8։ ՟Ժ՟Է 17։)


Աստեւոր

adj.

sure, infallible, constant.

NBHL (4)

ἅριστος optimus, idoneus Հաստատուն. կուռ. արաստոյ. եւ զօրաւոր. եւ կարիլաւ. ընտիր.

Ցուցանէ աստեւոր ճանապարհ բարձրութեան զխոնարհութիւն. (Ածաբ. ծն.։)

Զաստեւոր եւ ըզզարմանալին տեսին ծնունդ (մովսեսի). (Պիտ.։)

Վէմ ինչ աստէոր եւ ստուար զառ ի վեր դժուարաւ տարեալ լինի, իսկ զառ ի վայր իւրովի հոսեսցի. (Խոսր. պտրգ.։)


Աստիճանաւոր, աց

s. adj.

dignitary, graduated;
gradual.

NBHL (5)

Ունօղ զաստիճան եկեղեցական. ժառանգաւոր. կղերիկոս. կարգաւոր.

Նշխար կազմի աստիճանաւորաց ձեռօք. (Վրդն. յաւետար.։)

Դնէ զյովհաննէս մկրտիչ ի դէմս ամենայն աստիճանաւորաց. (Բրսղ. մրկ.։)

Աստիճանաւոր պատուովք զնախապատուեզին բարեպաշտել՝ յառաջ մատուցանելով նախկին զփսաղտն. (Յհ. իմ. ատ.։)

Զարս սուրբս աստիճանաւորս եւ դպիրս օրինացն Ատուածոյ կոչէ. (Երզն. մտթ.։)


Աստուածագործ

adj.

made by God;
that consecrates, that causes God to descend;
divine, sacred.

NBHL (12)

θεόκτιστος a deo creatus, traditus ՅԱտուածոյ գործեալ. որ ինչ է գործ այսինքն, եւ աստուածային.

Ըստ աստուածագործ սրբութեան օրինագիր կրօնից. (՟Բ. Մակ. ՟Զ 23։)

Աստուածագործ մարմին, կամ մարմնաւորութիւն որդւոյ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Ճառէ զպէսպէս նշանացն աստուածագործաց. (Տօնակ.։)

Աստուածագործ յարութիւն, կամ սքանչելիք, կամ զօրութիւն, կամ աւանդութիւն խորհրդոյն. (Ագաթ.։)

Աստուածագործ ներգործ ներգործութիւնք. (Կամրջ.։)

Աստուածագործ խաչ, կամ պատուաստ. (Նար. խչ.։)

Կամ Ատուածով գործեցեալ ի գործեցեալ ի մարդկանէ.

Աստուածագործ սպասաւորութիւն, կամ մշակութիւն. (Ագաթ.։ Կորիւն.։)

θεουργός deificus իբր Աստուածացուցիչ. սրբարար. աստուածագործական.

Որոց յոլովակի հաղորդք եղեն արք սրբազանք՝ աստուածագործից գալստեանց աստուածայնոցն լուսափայլութեանց. (Դիոն. երկն. ՟Ժ՟Ե։)

Քահանայագործն աստուածագործ է. (Ոսկիփոր.։)


Աստուածագործեմ, եցի

va.

to render godlike;
to consecrate.

NBHL (7)

Աստուածացուցանել. եւ Աստուածանման գործել. սրբազանել. քահանայագործել.

Ետես ասէ զՅիսուս գերապատուեալ ընդ աջմէ հօրն լուսոյ, աստուածագործեալ զլուսոյն տաճար. (Գր. սքանչ. ի ստեփ.։)

Լինի մշտնջենաւորն աստուածամարդ վասն մեր, զի զմեզ աստուածագոծեալ՝ հրաշափառս արտսցէ։ Սակս աստուածագործելոյ զմեզ. (Զքր. կթ.։ Թէոդոր. խչ.։)

Հոգւովն սրբով զեղականքս բանն աստուածագործէ, որով աստուածագործին ստացուածքս. (Աթ.։)

Աստուածագործել զմկրտեալսն հոգւոյն պարգեւօք։ Աստուածագործիլն մեր, որ հանդերձեալ է խորհրդածութեամբ պատարագին սրբոյ երեւել. (Լմբ. պտրգ.։)

Լուսատեսակք եւ աստուածագործօղք, կատարեալք եւ կատարելագործօղք լինել կարասցուք. (Դիոն. եկեղ. ՟Ա։)

Աստուածագործողացն եւ կատարողացն. (Մաքս. ի դիոն.։)


Աստուածագործութիւն, ութեան

s.

resemblance, conformity with God;
consecration.

NBHL (10)

θεουργία divina operatio, actum divinitus Աստուածապէս գործելն այսինքն մարդացելոյ.

Երեւեցելոյն աշխարհի, այրականին Յիսուսի աստուածագործութիւն աստուածագործութեանն. (Դիոն. երկն. ՟Դ։)

Երեւեցելոյն ի փրկութիւն աշխարհի՝ մարդացելոյն Յիսուսի աստուածագործութեան. (Շ. հրեշտ.։)

Ասելովն այրական, յայտնելով թէ կատարեալ մարդ եղեւ. եւ աստոածագործութեամբն, թէ Աստուած է եւ մարդ՝ նոյն ինքն զաստուածայինսն նշանագործեալ. (Մաքս. ի դիոն.։)

Յիսուս զյաղագս մեր աստուածագործութեանցն՝ նոցա (հրեշտակաց՝) հանճար ուսուցեալ. (Դիոն. եկեղ. ՟Է։)

Բարւոք աստուածագործութիւնս կոչեաց զյաղագս մեր տնօրէնութիւնն. քանզի ճշմարտապես Ատուածոյ գործք են. Մաքս. (ի դիոն.։)

ἰερουργία sacrificatio, consecratio Որպէս Սրբազնագործութիւն. քահանայագործութիւն.

Օրհնեալ՝ ի նշանակականն (այսինքն ի խորհրդականն) իւրեանց աստուածագործութիւն գայ. (Դիոն. եկեղ. ՟Գ։)

Ո՛րեւէ գործ աստուածային կամ հոգեւոր.

Արժանի գտաք զաստուածագործութենէն բուռն հարկանել. (Ժող. հռոմեկլ։)


Զինուորական, ի, աց

adj. s.

military, soldierly, soldier-like;
soldier;
— արուեստ, tactics.

NBHL (8)

στρατιωτικός militaris Որ ինչ ա՛նկ է զինուորին, եւ զինուորութեան.

Ցանկալի եղեալ զինուորական արհեստիւն։ Զինուորական կողմանն. (Կորիւն.։)

Զինուորն իմաստութեամբն զզինուորական իրին արհեստն կրթէ. (Պիտ.։)

Կարգ զինուորական։ Գունդք զինուորական. (Լմբ. սղ.։ եւ Գանձ.։)

στρατευόμενος Զինուորեալն. զինուոր.

Որպէս զզինուորական ոմն. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

Միթէ զինուորակա՞ն ես, եւ կամ ծառայ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Կոչէր զբազումս ի զինուորական քրիստոնէից. (Եղիշ. ՟Բ։)


Զինուորակից, կցի, կցաց

s.

fellow-soldier;
—ք իմ, my comrades, my brothers in arms.

NBHL (3)

συστρατιώτης commiles, commilito (-tonis) Ընկեր ի զինուորութեան՝ որ հոգեւոր եւ որ մարմնաւոր.

Զեպափրոդիտոս զեղբայր եւ զգործակից եւ զզինուորակից իմ։ Արքիպպեայ զինուորակցի մերոյ. (Փիլիպ. ՟Բ. 25։ Փիլիմ. 2։)

Շնորհեա՛ Տէր եւ զինուորակցաց իմոց եւ ընկերաց զխաղաղութիւն. (Ճ. ՟Ա.։)


Զինուորանամ, ացայ

vn.

to be soldier, to turn soldier.

NBHL (2)

Զինուոր լինել.

Լինի նաւագործ, եւ շինօղ ... եւ զինուորանայ, եւ իշխանանայ. (Կոչ. ՟Ժ՟Զ։ յն. զինուոր, իշխան։)


Զինուորանոց, աց

s.

barracks.


Զինուորապէս

adv.

in a military manner.


Զինուորեալ եկեղեցի

sn.

the church militant.


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

Etymologies (4)

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։

• sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ

• ԳՒՌ.-Առհասարակ կորած է. բայց մնում է դեռ Ալաշկերտի, Մուշի, Տիգրանակերտի, Սիւրիոյ և Սուչավայի բարբառներում՝ իբրև հայցականի մասնիկ. միւսները պահում են մի՛միայն մասնաւոր պարագաներում. ինչ-պէս՝ Պլ. ինքը զինքը, տեղնըզտեղօք, Ղրը. զիրաւ տալ «վերան փաթթ» ևն։

NBHL (9)

ԶԻՆՈՒՈՐԵՄ ԶԻՆՈՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. եւ այլն. στρατεύω exercitum in exspeditionem conscribo եւ այլն. Կարգել զոք ի զինուորութիւն. զինուոր առնել՝ գրել.

Կամին զինուորել զիս ի դուռն թագաւորին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զինուորեցէ՛ք զձեզ Աստուծոյ. (Ճ. ՟Բ.։)

Ռոմիղոս նախ յռամկէ զինուորեցոյց արս. (Եւս. քր. ՟Բ։)

Զերկուս ի նոցանէ զինուորեցուցին ի դուռն կայսեր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ի հոգեւոր իշխանութիւն զինուորեցուցանէ. (Լմբ. եկեղ.։)

Մերթ՝ որպէս Զինել.

Օրէնս հակառակ մտացս, զոր զինուորէ, մարմինս. (Լմբ. սղ.։)

Որք իւրեանց ընչիւք զորդիսն իւրեանց զինուորեն .. . Դնէ զինչսն՝ որովք զինքն զինուորեցին. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)


Զինուորեցուցանեմ, ուցի

va.

cf. Զինուորեմ.

NBHL (8)

ԶԻՆՈՒՈՐԵՄ ԶԻՆՈՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. եւ այլն. στρατεύω exercitum in exspeditionem conscribo եւ այլն. Կարգել զոք ի զինուորութիւն. զինուոր առնել՝ գրել.

Կամին զինուորել զիս ի դուռն թագաւորին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զինուորեցէ՛ք զձեզ Աստուծոյ. (Ճ. ՟Բ.։)

Ռոմիղոս նախ յռամկէ զինուորեցոյց արս. (Եւս. քր. ՟Բ։)

Զերկուս ի նոցանէ զինուորեցուցին ի դուռն կայսեր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ի հոգեւոր իշխանութիւն զինուորեցուցանէ. (Լմբ. եկեղ.։)

Մերթ՝ որպէս Զինել.

Օրէնս հակառակ մտացս, զոր զինուորէ, մարմինս. (Լմբ. սղ.։)


Զինուորիմ, եցայ

vp.

to take up arms, to fly to arms, to arm one's self;
to oppose;
to take up the profession of arms;
ո՞սք երբեք զինուորիցի իւրովք թոշակօք, who goeth a warfare any time at his own charges ? զի գու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորութիւնն, that thou by them mightest war a good warfare.

NBHL (10)

στρατεύω, στρατεύομαι milito Ի զինուորութիւն գրիլ՝ մտանել. զօրական լինել.

Ո՞ ոք երբէք զինուորեցի իւրովք թոշակօք. (՟Ա. Կոր. ՟Թ. 7։)

Ոչ ոք զինուորեալ աստէն՝ ընդ կեանս աշխարհիս պատաղի. (՟Բ. Տիմ. ՟Բ. 4։)

Եւ զինուորեցաւ քեզ Քրիստոս Աստուած. (Շար.։)

Աշակերտութիւնք կրօնաստանաց ... Տեառն զինուորեալք։ Մատուցեալ ի յօգոստաբնակ ... պալատ՝ զինուորէր. (Նար. ՟Հ՟Բ. եւ Նար. խչ.։)

Զի թէպէտեւ մարմնով գնամք, այլ ոչ եթէ ըստ մարմնոյ զինուորիմք. (՟Բ. Կոր. ՟Ժ. 3։)

Զի դու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորութիւնն. (՟Ա. Տիմ. ՟Ա. 18։)

Առ հասարակ զմի զինուորութիւն զինուորեցան. (Եղիշ. ՟Գ։ եւ Յհ. կթ.։)

Ի բաց մերժիլ ի մարմնաւոր ցանկութեանցն, որ զինուորին ընդդէմ ոգւոց. (՟Ա. Պետ. ՟Բ. 11։)

Բամբասաւորօք զինուորեալ նետիւք. (Նար. ՟Խ՟Ը։)


Զինուորութիւն, ութեան

s.

militia, arms, profession of war;
army;
armament;
tactics;
soldiership;
մտանել, գրիլ ի —, to enlist;
— հրեշտակաց, զուարթնոց, անմարմնոց, choir, or host of angels.

NBHL (10)

στράτευμα, στρατιά, στρατεία militia, exercitus Զինուոր գոլն. կարգ եւ իշխանութիւն զինուորաց. եւ Գունդ կամ խումբ նոցա. զօրականութիւն. եւ Զօր. որ եւ Զօրութիւնք ասի՝ մանաւանդ վասն երկնային զօրաց.

Զէն զինուորութեան մերոյ ո՛չ է մարմնաւոր. (՟Բ. Կոր. ՟Ժ. 4։)

(Իսկ գործ. ՟Ի՟Բ. 28.)

Ես բազում գլխոց զզինուորութիւնս զայս ստացայ. իմա՛ զազատութիւն քաղաքացի գոլոյ Հռովմայ։

Մերս զինուորութիւն ունի սաղաւարտ զարդարութիւն եւ զյոյս բարեաց. (Վրք. հց. ՟Բ։)

Կատարել զպարտս զինուորութեան։ Այնպիսի պատուական զինուորութիւնն հասանէր ի չարաշուք անարգութիւն. (Եղիշ. ՟Ա. ՟Բ։)

Որոշէ կարգս զինուորութեանց։ Պաշտօնէիցն զինուորութիւնք, եւ նահապետքն. որ. ՟Բ. 7. 57։)

Զինուորութիւնք հրեշտակաց օրհնեն զքեզ։ Փառաւորեալ յանմարմնոց զինուորութեանց. (Շար.։)

Զինուորութիւնք վերնականաց։ Զինուորութեամբ զուարթնոցդ։ Նախամարտիկն զինուորութիւն երկնային պարուն։ Խափանեսցին ամենայն դիմամարտութիւնք զինուորութեանց դժնեայ մատնչին. (Նար.։)

Ոչ (ետու) աջոյս իմ զինուորութիւն, եւ ոչ ահեկիս պարածածկութիւն. (Նար. ՟Կ՟Ը։)


Զնդանարգելաւոր

adj.

cf. Զնդանարգել.


Զոհագործ, աց

s.

that immolates, sacrificer.


Զոհագործեմ, եցի

va.

cf. Զոհեմ.

NBHL (1)

Իբրու միով բարուք եւ միով ոգւովք հանդերձեալք զոհագործել. (Փիլ. ել.։)


Զոհագործութիւն, ութեան

s.

immolation, sacrifice.

NBHL (4)

θυσία sacrificium Մատուցանելն զզոհ. քահանայագործութիւն. պատարագ.

Այսուիկ ուրախարար զոհագործութեամբ ապրեցուսցես զիս յորոգայթէ յայսմանէ. (Յհ. իմ. ատ.։)

Աշխատէին ի շաբաթսն, ի թլփատութիւնն, ի զոհագործութիւնն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)

Պէսպէս զոհագործութեամբքն. (Երզն. մտթ.։)


Զոհաւոր, աց

adj.

immolated, sacrificed;
sacrificial.

NBHL (3)

Զի սրբութիւն սրբութեանց է այն նմա ի զոհաւորացն Տեառն. (Ղեւտ. ՟Ի՟Դ. 9։)

Կամ Ուր գոյ զոհ. որ ինչ լինի զոհիւք հանդերձ.

Զի՞նչ պիտոյ են զոհաւոր օրէնքն. (Եփր. եբր.։)


Զուգագործ

adj.

that works or labours together, that does the same thing.

NBHL (2)

Նոյնպէս գործող. յար եւ նման գործով.

Թէ հաւասար գոյր, ես գրէի. թէ զուգագործ գոյր, ես ցուցանէի. (Նար. ՟Ժ՟Ե։)


Զուգախոտոր

adj. phys.

divergent.


Զուգակցորդ

adj.

participant;
equal.

NBHL (2)

Կցորդակից. մերձաւոր. հաղորդ. կից.

Զուգակցորդք են միմեանց եւ զկնի երգեցեալքս։ Զուգակցորդ ընդ Քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)


Զուգաւորեմ, եցի

va.

to join together, to couple, to pair, to match, to tie or put two by two, to unite, to join;
to liken, to compare;
to marry, to join in wedlock.

NBHL (12)

προστίθημι, παραζεύγνυμι adjungo Միաւորել. միաբանել. խառնել. համադասել. յարել. կր. Յարիլ. միաբանիլ. համաձայնիլ. հաւասարիլ.

Զտարերս զուգաւորեցեր ի կենդանութիւն արարածոց. (Ճշ.։)

Յայնժամ նստուցանէ ընդ աջմէ իւրմէ զսիրելիս անուան իւրոյ՝ ի լուսեղէն խորանսն զուգաւորելով. (Ժմ.։)

Զբնութիւնս կանգնեցեր ի գլորութենէ, եւ առ քեզ վերստին զուգաւորեցեր։ Ելեալ յորդահոս վտակն վարդագոյն արեան քո՝ զուգաւորէր ընդ կողահոս արեանն Քրիստոսի. (Գանձ.։)

Զուգաւորի ընդ նմա (ընդ փերմեղիանոսի) յաշակերտութիւն Որոգինի. (Նիւս. ի սքանչ.։)

Զուգաւորեալ շարամանին նոր պատուիրանք ընդ հնոյն. (Վրթ. քերթ.։)

Որ ընդ հինգհարիւրեակ բոլորակին զուգաւորի. (Արշ.։)

Ասէ զՄինովս զուգաւորիլ իննամսեայ ժամանակաւ ընդ Արամազդայ բանիւն, եւ ուսանիլ. (Պղատ. մինովս.։)

Յորժամ չար բարուց զուգաւորի ոք ընդ մարդկան չարաց, ոչ ատիցէ, այլ խնդայ ընդունելով. (Պղատ. օրին. ՟Բ։)

Տատրակ յորժամ յամուսնոյ իւրոյ զերծանի, ընդ այլ ամուսնոյ ոչ զուգաւորի. (Նիւս. երգ.։)

Զուգաւորեա՛ ընդ իս օրինաւոր ամուսնութեամբ. (Ճ. ՟Ա. ի յուլիանէ.։)

Առանց զուգաւորելոյ առն. (Հ. կիլիկ.։)


Զուգաւորութիւն, ութեան

s.

conjunction, union;
coition, embrace;
parity, equality;
the equinox;
relation, connexion;
union, match, marriage;
երջանիկ — դարնայնոյ ընդ աշնան, happy union of spring and autumn.

NBHL (12)

Արդար այն ասի, որ զզուգաւորութիւն համեմատ էակացն պահէ. (Սահմ. ՟Ժ։)

(Աստուած է) այն որ ի թիւս եւ ի չափս, եւ զայնոսիկ՝ որ ի սոսա զուգաւորութիւնքն են, նախ եգիտ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զուգաւորութիւն է մայր բարեաց. (ա՛յլ ձ. զուգութիւն) եւ անզուգութիւն՝ ծնօղ չարեաց. (Եղիշ. ՟Ա։)

Շարժութեանն հետեւողին (այսինքն կարգաւորութեան ձայնի) անուն իցէ զուգաւորութիւն, եւ ձայնիցն խառնել յարմարութիւն. (Պղատ. օրին. ՟Բ։)

ԶՈՒԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ որ գրի եւ ԶՈՒԳԱՒՐՈՒԹԻՒՆ. ἱσημερία aequinoctium Զուգօրութիւն. հասարակօրութիւն. հաւասարութիւն տըւնջեան եւ գիշերոյ. հասարակած.

Գարնանային զուգաւորութիւն. (Փիլ. ստէպ։ Պիտ.։ Կանոն.։ Վրդն. ել.։)

Մինոսի գնալով առ հօրն (այսինքն Արամազդայ) յամենայն ժամ զուգաւորութիւն ի ձեռն իննամեայ ժամանակի։ Հասիր առ ասացելոցն ի ձէնջ բարի արանց զուգաւորութիւնն. իսկ ի չարացն զուգաւորութենէն անդառնալի՛ իսկ փախիր. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Թ։)

Կանա՛յք սիրեցէ՛ք զարս ձեր, իբրեւ զի մի մարմին էք զուգաւորութեամբ. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)

Որք միշտ ծնանելն կարեն, միշտ մերձենան ի զուգաւորութիւն. (Նիւս. բն.։)

Ո՞վ եկաց ի կարգս ծննդականի առանց զուգաւորութեան. (Ճ. ՟Գ.։)

Ի քահանային օրհնութենէ ընդունել զնշան զուգաւորութեան իւրեանց. (Յհ. իմ. ատ.։)

Զորս համոզէ զայր եւ զկին՝ մնալ ի նոյն զուգաւորութեանն հաւատացելոյն ընդ անհաւատին. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Զուգորդ, ի

s. geom.

parabola.


Զուգորդական, ի, աց

adj.

parabolic.


Զուգորդաձեւ

adj. s.

paraboloid.


Definitions containing the research որ : 10000 Results

Պնդութիւն, ութեան

s.

consistence, solidity, fixity, hardness, density, consolidation;
steadiness, firmness, constancy;
stiffness, severity, obstinacy;
strength, vigour;
sustained, unflagging or continued effort, endeavour, care, solicitude, diligence;
որովայնի, constipation, costiveness;
պահք պնդութեան, rigorous fasting;
բազում, մեծաւ or փութոյ պնդութեամբ, carefully, diligently, eagerly, cordially, earnestly.

NBHL (3)

Թմբրեցելոյ գլխոյն ի գոլորշեացն, զորս ի խորագոյն ջերմութէանն պնդութեամբ ի վեր առաքի. (Բրս. գոհ.։)

Զրպարտութիւն կորուսանէ զսիրտ պնդութեան նորա։ Հատուսցես նոցա ըստ պնդութեան սրտից նոցա. (Ժող. ՟Է. 8։ Ողբ. ՟Գ. 65։)

Մեծաւ պնդութեամբ առնէր վրէժխնդրութիւն հաւատոց եւ վարուց երանելին արդատ. որ. ՟Գ. 3։)


Համբաւատենչ

cf. Համբաւաւոր.

NBHL (2)

Տենչալի ըստ համբաւոյն. հռչակաւոր. մեծահամբաւ.

Մտաք յեգիպտոս՝ յաշխարհն համբաւատենչ. որ. ՟Գ. 62։)


Համբերեմ, բերի, բեր, բերեցի, բերեա

vn.

to have patience, to be patient, to endure, to suffer, to support, to bear, to undergo, to sustain;
to persevere, to remain firm and constant, to persist;
to wait;
— յամուսնութէնէ, to live single;
to live continently, chastely;
որ համբերեսցէ ի սպառ՝ նա կեցցէ, he that shall endure unto the end, the same shall be saved.

NBHL (7)

Նեղութեան համբերեցէ՛ք։ Վասն քո համբերի նախատանաց։ Չարեացս ոչ համբերիցեմք։ Բարկութեան տեառն համբերից (կամ համբերեցից)։ Որպիսի հալածանաց համբերի։ Երանեալ է այր՝ որ համբերիցէ փորձանաց։ Համբերեցէք աւուրս եւս հինգ։ Ես համբերես ձեզ։ Եւ ես քեզ համբերի զօրհանապազ։ Համբե՛ր տեառն, եւ քաջալերեա՛ց։ Համբերելով համբերի տեառն։ Համբեր անձն իմ բանի քում։ Համբերից անուան քում։ Վասն անուան քո տէր համբերի։ Որ համբերեսցէ կամ համբերեացն ի սպառ, նա կեցցէ.եւ այլն։

Ոչ համբերեն առ կատարած գործոյն (այս ինքն ի սպառ). (Ոսկ. յհ. ՟Բ. 23։)

Դիւրաւ համբերեմք մեծի նեղութեանս առ սէր այնր յուսոյ՝ զոր տեսանեմք. (Եղիշ. ՟Ը։)

Համբերեա՛ մինեւ յաւուրս կատարեալ հասակի քո. (Ոսկիփոր.։)

Աստուած զմեղս աշխարհականաց համբերէ. այլ զմեղս կրօնաւորաց ոչ համբերէ. (Վրք. հց. ՟Բ։)

Եւ նոքա համբերին զգերութիւն, եւ զանզաւակութիւն որովայն. (Եփր. օրին.։)

Այլ անսովոր է ասել.


Համբերութիւն, ութեան

s.

patience, suffering;
hope, expectation, confidence;
time, delay;
տանել համբերութեամբ, to be patient, to bear with patience;
կորուսանել զ—, to lose one's patience, to grow impatient;
տալ կորուսանել զ—, to put quite out of patience;
cf. Թոյլ.

NBHL (3)

Համբերութեամբ ընթասցուք ի պատերազմ։ Համբերութիւն տնանկաց մի՛ կորիցէ իսպառ։ Ի նմանէ է ինձ համբերութիւն։ Դու ես համբերութիւն իմ տէր։ Աստուած համբերութեան։ Ի համբերութիւնն քրիստոսի։ Հանդէս հաւատոցն ձերոց յօրինեալ գործ կատարեալ ունիցի։ Զհամբերութիւնն յովբայ լուարուք.եւ այլն։

Զոր օրինակ գլուխ կենդանւոյ, այնպէս եւ համբերութիւն՝ բարեգործութեանց։ Ամենայն առաքինութեանց համբերութիւնն է միջոց.. (Սարգ. յկ. ՟Բ։)

Յարձակել իրաւանցն, որ պարտաւորի՝ խնդրէ համբերութիւն։ Եթէ խնդրէ համբերութիւն ամիսս չորս, եւ այլն. (Մխ. դտ. ստէպ։)


Հայիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to look, to give a look, to cast the eyes on, to see;
to look upon, to gaze on, to consider attentively, to look in the face, to observe, to contemplate, to speculate, to weigh well;
to take care;
to concern, to regard;
to have in view, to aspire to, to aim at;
to face, to front, to look on, to overlook;
գեղեցիկ հայելով, handsome, elegant, beautiful, charming;
— ի վեր, to look up;
— ընդ պատուհանն, to peep or look in at the window or through the window;
— գաղտագողի, to look stealthily at;
պշուցեալ — յոք անյագ, to gaze with greedy or devouring eyes at, to stare at;
— յայրատս or յայրատութեամբ, to look at impudently, lustfully, lewdly;
— յոք սիրով, գորովալից աչօք, to look at lovingly or tenderly, to look sweet upon, to cast sheep's eyes on, to ogle;
— խանդաղատանօք, to gaze on dotingly, with fondness, with glistening eyes;
ընդ ակամբ — յոք, to look scornfully at or with contempt;
— մտօք, to contemplate, to muse on;
ոչինչ հայեցեալ ի, in spite of, despite;
մինչդեռ նա այսր անդր հայէր, as he looked about or around.

NBHL (19)

ՀԱՅԻՄ (արմատն է Ակն. աչք. այց) որ եւ ՆԱՅԻՄ. βλέπω, ὀράω, θεωρέω, εἵδω aspicio, intueor, video եւ այլն. Յականել. աչել. ուղղել զաչս ի տեսանել. ձգել. ձգտել զտեսութիւն աչաց եւ մտաց. նայիլ.

Հայեցեալ տեսանէին։ Հայեցաւ, եւ ետես։ Հայեցաւ, եւ ահա ջրհոր մի։ Հայէիր, մինչեւ հատաւ վէմ։ Աչք քո ուղիղ հայեսցին։ Հայեցեալ յայսկոյս, յայնկոյս, կամ այսր եւ անդր.եւ այլն։

Սովորական խնդ. նախդր. տր. Ի յ. առ, ընդ, պէսպէս առմամբ. նայիլ դէպ ի, վըրան, երեսը.

Հայեցաւ ի նա։ Ամենեքեան հայէին ի նա։ Աչք ամենեցուն ի նա հայէին։ Բնաւ հայէի իսկ ի քեզ։ Հայեցաւ նա ի բարձանց ի սրբութենէ իւրմէ։ Մարդ հայի յերեսս, եւ աստուած ի սիրտս։ Հայեսցո՛ւք ի զօրագլուխն հաւատոց։ Հայեա՛ց յաղքատութիւն իմ, կամ յօգնել ինձ։ Հայեցեալ յերեսս ձեր։ Ոչ հայեցան յիս մերձաւորք իմ։ Ոչ հայեսցի յիս ակն տեսողի։ Հայեցան առ նա ի խոնարհ։ Հայեցար յերկիր։ Հայել ընդ պատուհանն, ընդ վանդակապատն, ընդ նա, ընդ իս, ընդ երեսս սոդոմացւոց. այր ընդ ընկեր իւր, եւ այլն։

Ո՛վ որ սխրանայք ընդ արքունեացն փառս, հայեցէ՛ք ի վեր. (Լմբ. տաղ հրեշտ.։)

ՀԱՅԵԼ. προσέχωորմէ Պռօսխումէն). attendo, animadverto ἑπισκέπτομαι visito γρηγορέω vigilo. Դիտել. ակնառոյց լինել. այց առնել. զննել ուշ ունել. միտ դնել. զգոյշ լինել. արթուն կալ. աղէկ նայիլ.

Ի խորհուրդս ամբարշտաց հայեցար։ Հայեա՛ց տէր յիրաւունս իմ։ Եղիցին ականջք քո հայել յաղօթս ծառայից քո։ Հայեցար յերկիր, արբեցուցեր զնա։ Հայեցարո՛ւք ի հրամանս օրինացն։ Ոչ հայեցան յօրէնս քո։ Հայեա՛ց յանձն քո, կամ հայեցարո՛ւք յանձինս ձեր, գուցէ եւ այլն։ Պա՛րտ եւ արժան է խնամակալութեամբ ի թագաւորի հայել բանս. (Ածաբ. ժղ.։)

ՀԱՅԵԼ. βλέπω specto ἁποβλέπω, φροντίζω respicio եւ այլն. Բերիլ. որպէս վերածիլ. ունել զդիտաւորութիւն կամ զվախճան. ակնարկել. դիտել. դիմել.

Ասելոյդ քո խորհուրդ ի մանիքեցւոցն հայի աղճատանս. (Յհ. իմ. երեւ.։)

Հայի բանս եւ ի նորս իսրայէլ։ Ի խաչիս հայելով խորհուրդ ասի. (Շ. բարձր.։)

Յանճառ միաւորութիւնն հայելով ասէ. (Գր. տղ. թղթ.։)

Ամենայն գրոց դիտաւորութիւն առ սոյն հայի. (Շ. յկ. ՟Ի՟Զ։)

Յայնցանէ որ ի քրիստոս հային՝ ասացեալք. (Գէ. ես.։)

Եւ ἑπιβλέπω respicio. Բերիլ, որպէս միտել. յօժարիլ. ձկտիլ. ետեւէ ինկնալ, աչք տնկել.

Որ ի սնափառութիւնս հայի՝ եթէ պահէ կամ աղօթէ կամ ողորմութիւնս առնէ, կորուսանէ զամենայն վարձս իւր. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

ՀԱՅԵԼ. որպէս Ակնունել. մնալ. խիթալ. սպասել.

Ի կատարէ կոփածուին որ հայի ընդ անապատն։ Դուռնն՝ որ հայէր ընդ արեւելս, կամ ընդ հիւսիսի։ Առաջ մի ընդ ճանապարհն՝ որ հայէր ի բեթորոն.եւ այլն։

Իցէ՞ թէ յաւելից հայել զբազմախորտակելի տապանակ մարմնոյս իմոյ նորոգեալ։ Եթէ չառնուլ նախատինս ի մերձաւորաց օրէնք են, ապա ի տեսողէն հայել զայսոսիկ՝ արեան տաժանմունք. (Նար. ՟Ի՟Ե. եւ Նար. կ.։)

ՀԱՅԵԼՈՎ որպէս Տեսլեամբ. տեսութեամբ դիմաց. կերպարանօք.


Հայցեմ, եցի

va.

to request, to ask;
to entreat, to beg earnestly, to beseech, to implore, to solicit, to pray;
to seek, to search;
— օգնութիւն, to implore aid or succour;
շնորհ —, to entreat a favour.

NBHL (9)

αἱτέω peto. Խնդրել որպէս աղաչելով. աղերսել՝ կամելով առնուլ ինչ. մաղթել, ժտել, թախանձել. պաղատիլ. աղաչելով ուզել.

Առնումք զհայցուածսն՝ զոր հայցեմք առ ի նմանէ. (՟Ա. Յհ. ՟Ե. 15։)

Հայցեմ զողորմութիւն, կամ հայցեմք մաղթանօք։ Ի քէն հայցեմք հա՛յր գթութեանց։ Հայցեա՛ ի տեառնէ զթողութիւն. (Նար.։ Շար.։)

Հայցեա՛ յորդւոյ (լաւ եւս, հայցեա՛յ որդւոյ) քո միածնի. (Շար.։)

Հայցել աղօթոս եւ օրհնութիւնս ի նմանէ։ Հայցել առնուլ զպատանդս ի կայսերէ։ Հայցէին կցորդակից ինքեանց լինել. (Յհ. կթ.։)

(Բանսարկուն) հայցէ երկրպագութիւն։ Որկորստութեամբն հայցէ եւ ի մէնջ՝ որպէս ի տեառնէ՝ զքարինս հաց լինել։ Հայցէ ըստ ագահութեանն ախտի. (եւ այլն. Շ. մտթ.։)

ՀԱՅՑԵԼ. ζητέω quaero. Խնդրել, որպէս որոնել այց առնելով, կամ հայելով. խուզարկել. հետազօտել. փնտռել.

Զիրն՝ որ ի միջի է, ոչ քննէ, այլ զայն՝ որ ի ծածուկ է. եւ բազում հայցելով՝ գտանի. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Ի (Հին բռ.) որպէս փաղանուն դնին.


Հանգոյց, գուցից

s. bot. fig. mus. ast.

knot;
tie, bond;
station, post, stage, resting-place;
cf. Կայարան;
գորդեան —, the Gordian knot;
knot, joint;
knotty point, rub, difficulty, intricacy, tangle;
note;
վերելից or վերամբարձ, վայրաբեր, ascending, descending node;
գիծ —գուցից, nodal line;
— առնուլ, to make or tie a knot, to knot;
արձակել զ—ն, to untie, to loosen or undo a knot;
լուծանել զ—սն, to untie or cut the knot of a difficulty or question, to delucidate;
— ի —գուցէ փախչել, to flee by post, or by relays of horses.

NBHL (6)

(ռմկ. հանկուց, հանկուրց. ուստի եւ հանկուցել) որպէս թէ Համ ա՛գոյց. σύνδεσμος colligamen, vinculum. Ագոյցք ընդ իրեարս. կապ։ զօդ. աղխ. պրկումն. կնճիռն.

Որ կապեցար ընդ կապելոյն, արձակեցեր զհանգոյց կապին. (Յիսուս որդի.։)

ՀԱՆԳՈՅՑ Ի ՀԱՆԳՈՒՑԷ. Աղխաղխեալ գոլո ընդ միմեանս. հետզհետէ. ըստ. յն. յաջորդաբար. ἑκ διαδοχής successive, mutuo.

Հեծեալ ի նոր ձիս՝ հանգոյց ի հանգուցէ փախչել. (Պտմ. աղեքս. յորմէ եւ Խոր. ՟Բ. 43։)

Բանս հանգոյցս, դժուարարձակս եւ խորինս։ Լուծեալ բարւոք զհանգոյցսն. (Նար. երգ.։)

ՀԱՆԳՈՅՑ. Անուն երաժշտական խազի։ (Ոսկիփոր.։)


Հառաչեմ, եցի

vn.

to sigh;
ի խորոց սրտէ, to sigh deeply;
— զանլռելի զհեծութիւն, to groan incessantly;
— առ խաղաղութիւն, to sigh for peace.

NBHL (4)

եւ ն. ՀԱՌԱՉԵՄ որ եւ ՀԱՉԵԼ. στενάζω suspiro, ingemisco. Նոյն եւ Հեծել. հեծեծել. յոգւոց հանել կամ ելանել. անձկալ. բողոքել ի սրտէ. մնջել. ախ ընել.

Հեծեմ հառաչեմ, եւ ոչ ոք է՝ որ մխիթարէ զիս. (Ողբ. ՟Ա. 21։)

Ի վերայ գերեզմանի ողբս ասելով ողորմելի հառաչեմ. որ. ՟Գ. 68։)

Հառաչէաք արտասուօք ի յանողորմ տառապանսն. (Լմբ. ատ.։)


Հասուն

adj.

ripe, mature, grown up;
wise, prudent, judicious;
— հասակ, ripe or advanced age;
— այր, man of mature age, a discreet sober-minded man;
— օրիորդ, marriageable young lady;
— խորհուրդ, միտք, mature judgment;
— խաղաւարտ, ripe imposthume;
— գործել, to ripen, to make ripe, to mature, to bring to maturity.

NBHL (7)

ἑν ἠλικίᾳ եւ այլն. τέλειος, δυνατός aetate adultus, potens, perfectus. Իբրու Ի չափ կամ յարբունս հասեալ. առոյգ. զօրաւոր։ ձեռնհաս. բաւական.

Մեռան առաջինքն, որոց իբրեւ հասնոց տուան օրէնքն. (Նախ. օրին.։)

Զի հասարակաց կազմեցեալ բուսոց ... ի ստեղծօղդ վերաբերեալ առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Բազումք յետոյ ապաշխարեցին ... որոմն էին, եւ ապա եղեն ցորեան հասուն. (Ոսկ. մ. ՟Բ. 4։)

Յորժամ ծառն զպտուղն ատոք եւ հասուն ի ծայրսն ունիցի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Որպէս զողկոյզ հասուն ի հնձանս, եւ իբրեւ զցորեան մաքուր յըշտեմարանս. (Հ. ապր. ՟Ժ՟Զ.։)

Խակ մանկտոյն զհասունս ետ բարբառել. (Մեկն. ղեւտ.։ որ հայի ի ՟Ա նշ։)


Հաստատեմ, եցի

va.

to affirm, to sustain;
to prop, to confirm, to consolidate;
to fortify, to comfort, to invigorate, to strengthen, to encourage;
to restore, to mend, to revive, to refresh;
to assure, to guarantee, to attest, to certify, to witness, to approve, to corroborate;
to legalize, to ratify;
to institute, to found, to erect, to create, to make;
— անդրէն, to reestablish;
— զերեսս, զձեռն, զմիտս, to set out, to start, to proceed, to move on;
to deliberate, to resolve, to purpose;
to conduct or comport oneself, to act;
to threaten;
— զառաղջութիւն, to recover, improve or restore health;
—եալ էր ի խորհրդեան, he was resolute and decided in action.

NBHL (8)

στερεόω, στερίζω, ἴστημι, ἑφίστημι, βεβαιόω stabilio, consolido, colloco, statuo, firmo, constituo, roboro πήγνυμι pango եւ այլն. Հաստատ զետեղել. դնել,. կանգնել. պնդել. ամրացուցանել. կացուցանել. որոշել. կարգել. սահմանել. կազդուրել. զօրացուցանել.

Հաստատել զտապանակն ի մէջ խորանին. զտաճար բնակութեան ի միջի մերում։ Սանդուխք հաստատեալ յերկրի ... եւ տէր հաստատեալ կայր ի նմա։ Հաստատեմ զուխտ իմ ընդ ձեզ։ Հաստատեցին բան։ Հաստատեաց զմեզ ընդ իւր ի բարեկամս եւ ի թիկունս։ Հաստատեցին նմա ազատութիւն։ Հաստատեցաւ ագարակն այն աբրահամու։ Որդւոյ իւրում հաստատեսցէ զնա։ Ոչ լինիցի հաճոյ յաչս տեառն իւրոյ՝ որում հաստատեցան։ Հաստատել զսիրտ հացիւ, կամ հացի զսիրտ։ Կերաւ, եւ հաստատեցաւ այնու ոգի նորա։ Իբրեւ հաստատեցաւ մանուկն, եւ այլն։

Հաստատեա՛ ի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ։ Հաստատեսցի բան մեր ի սրտի քում։ Մի՛ հաստատեր զակն քո ի նա.եւ այլն։

ՀԱՍՏԱՏԻԼ որպէս Յենուլ՝ իրօք կամ նմանութեամբ.

Գրեա՛ զտեսիլդ ի տախտակի, եւ ի գիրս հաստատեա՛։ Արձան հաստատեա՛ միշտ անկործան՝ սբոյդ առաջի. (Կորիւն.։ Նար.։)

Գիտաց զնենգութիւն խորամանկութեան նորա, եւ ոչ կամեցաւ հաստատել զլսելիս իւր. (Մծբ. ՟Զ։)

Յայտնեսցէ զսէրն նոցա, որով հաստատեցան առ նա. (Իգն.։)

Այսպիսի իցեն ախտիցն ալիքն, որ թէ նստիս նոցա գեր ի վերոյ, հաստատեցար հմուր ղեկավար կենցաղոյս. (Մաշկ.։)


Հատուցանեմ, ուցի

vn.

to render, to restore, to give back;
to pay, to discharge, to acquit;
to disburse, to lay out;
to recompense, to satisfy, to make amends, to compensate, to indemnify;
to cut;
— ի ստենէ, to wean, to take from the breast;
— զփոխարէնն, to render like for like, to requite;
— զվնասն, to make up for, to indemnify for;
— չար փոխանակ բարւոյ, չար — երախտեաց, to render evil for good;
— զմեղս հարանց՝ որդւոյ, to revenge the sins of the fathers upon the children;
—ցեր ինձ բարիս, եւ ես —ցի քեզ չարիս, I have rendered you evil for good;
աստուած հատուսցէ քեզ ի բարիս, may God reward you;
cf. Հատուցումն.

NBHL (7)

Հատո՛ ինձ զոր պատիս։ Հատուցեր ինձ բարիս, եւ ես հատուցի քեզ չարիս։ Հատուցանել ումեք չար փոխանակ բարեաց, կամ փոխանակ ընդ բարւոյ. զմեղս հարանց որդւոց. ըստ յանցանացն զգլուխն. զուխտս. զաղօթս. թողութիւնս եւ այլն։

Զփոխարէնս դանիէլի առն աստուծոյ հատոյց. որ. ՟Գ. 22. (իմա՛ ելոյծ զվրէժ)։)

Հատուցանել զծառայութիւն, զշնորհակալութիւն, գոհութիւնս, զփառս. որ.։ Խոսր.։ Անյաղթ բարձր.։ Յճխ. ՟Ժ)

Սակս որոց հարցանեմս, հատուսցես ինձ բան (այսինքն տո՛ւր պատասխանի)։ Հատո՛ ինձ բան եւ սակս այգւոյն. (Աթ.։)

ՀԱՏՈՒՑԱՆԵԼ τέμνω seco ἁποσπάω avello, depello. Հատանել. կտրել. կորզել. զատուցանել. կտրել.

Զզեւս խոստովանին՝ զհօրն իւր (կռոնոսի) զերկաւորիսն հատուցանել. (Պղատ. եւթիփռոն.։)

Մինչեւ ելցէ անդր մանուկս, յորժամ հատուցից զսա ի ստենէ. (՟Ա. Թագ. ՟Ա. 22։)


Հարկ, աց

s. adv.

tribute;
tax, impost, duty, excise;
necessity, want, exigency;
constraint, obligation;
homage, duty, service;
հարկ վերադիր, additional tax;
— տարապայման, over-assessment;
— դժնդակ, shocking necessity;
առանց —ի, without necessity;
—աւ, ի —է, առ —ի, necessarily, of necessity, essentially;
inevitably, indispensably;
by force, by compulsion, forcibly;
ընդ —աւ արկանել, ի —ի կացուցանել, to place or lay under contribution, to tax, to load or burden with imposts, to levy contributions, to render tributary, to subdue, to subject, to enslave, to subjugate;
— հանել, to gather in, to exact tribute, to raise money, to put a tax on;
—ս հարկանել, to pay a tribute;
to be tribute to;
ի —ի կալ, մտանել ի —, to serve, to subject oneself to, to submit, to be tributary to;
— առնել, to force, to constrain, to use violence;
հատուցանել զ— շնորհապարտ մեծարանացն, to pay the tribute of gratitude;
—է, one must, it is necessary;
չէ —, չէ ինչ —, it is not necessary, there is no need, no matter;
— ի վերայ կայ ինձ, necessity obliges me to;
— եղեւ նմա բողոքել ի կայսրն, he was obliged to appeal to Caesar;
ըստ —ի ժամանակին, according to the wants of the age;
— էր, it was necessary;
— եղեւ մեզ առնել, we were obliged, compelled or constrained to do;
— է ինձ երթալ, I must go;
մերցուք եթէ — լիցի, let us die if it must be!.

NBHL (27)

φόρος, φορολογία tributum եւ ζημία mulcta. (որպէս լծ. ընդ թ. խարաճ, հարէճ եւ վր. խա՛րկի ). Տուրք դրամոյ կամ ծառայութեան, զոր հպատակք կամ ստուկք տան իշխանաց. հաս. բաժ. եւ Տուգանք.

Արկ ի վերայ երկին հարկ հարիւր տաղանդ արծաթոյ։ Եւ էր հարկն (այսինքն մարդահարկն) ՟Լ՟Ռ արանց։ Հատուցէ՛ք, որում զհարկ՝ զհարկն։ Ադոնիրամ ի վերայ հարկին, կամ որ ի վերայ հարկացն։ Առնուլ հարկս յաշխարհաց։ Յումմէ՞ առնուն զհարկս.եւ այլն։

Բռնադատեալ զաշխարհս՝ հանեն հարկս թագաւորի։ Տիրացեալք հարկս հանէին ի կողմանցն ասորւոց. (՟Ա. Եզր. ՟Դ. 6։ ՟Բ. 27։)

Ի ՀԱՐԿԻ, կամ ԸՆԴ ՀԱՐԿԱՒ, կիւ, կօք, կացուցանել, արկանել, դնել. առնել. որպէս Հարկատու առնել.

Զգաղատացիսն հարեալ՝ ընդ հարկիւ արարին. որ. ՟Բ. 2։)

Հրաւիրել եւ կոչել հարկօք ի ժամու ճաշոյ րնթեացն. (Ոսկիփոր.։)

λειτουργία, πράξις ministerium, officium, actio, exactio. (որպէս լծ. ընդ Երկ. արգասիք. որ եւ յն. էրղօն ). Սպասահարկութիւն. պաշտօն. սպաս. ծառայութիւն. եւ գործ.

Այս իցէ սպասաւորութիւն գնդին գեթսոնի, ի մտանել ի հարկ, եւ ի բառնալ. (Թուոց. ՟Դ. 24։)

Փոխանակ հարկին՝ յորում ծառայեաց ինձ ի տիւրոս. (Եզեկ. ՟Ի՟Թ. 20։)

Պաշտօն հարկիս այսորիկ. (՟Բ. Կոր. ՟Թ. 12։)

Ոչ եւս կայցեն նոքա ի հարկի օտարաց, այլ հարկեսցին (յն. գործեսցեն) տեառն աստուծոյ իւրեանց. (Երեմ. ՟Լ. 8։)

Նմա էր յանձն հանել հարկ զաշխարհին. (՟Բ. Մակ. ՟Դ. 28. հային եւ ի ՟Ա նշ.) բայց յն. է πράξις որ է գործ։

Անասունն՝ որ մարդոյն ի հարկի կայ. (Եզնիկ.։)

ἁνάγκη necessitas. (որ եւ ստէպ թարգմանին ի մեզ՝ վիշտ, տագնապ, վտանգ) Պէտք կարեւոր. կարօտութիւն ստիպօղ. բռնադատութիւն. բուռն կարիք կամ անձկութիւն կամ հրաման. ինչ մի ակամայ եւ անհրաժեշտ. (լծ. ընդ Երկն. որպէս եւ յն. խրիա՛. թ. կէրէք, հաճէթ, ըհթիյաճ, իգթիզա ).

Հարկ ի վերայ կայ. (՟Ա. Կոր. ՟Թ. 16։) cf. ՀԱՐԿ Է։

Հարկ իմն լինէր եւ թագաւորացն ինքնին մեծարել զերեւելի տաճարն. իմա՛ ըստ յն. դէպ լինէր։

Զի մի՛ թուիցի ընդ հարկաւ վարել զբանաւորսն. (Եզնիկ.։)

Հարկ փորձութեանց զբարեկամսն փորձէ. (Ոսկիփոր.։)

Ձեռնադրեցին զնա ի հարկէ թագաւորին. իմա՛, ի հարկ առնելոյ։

Հարկ առնէր ինձ երթալ յամբոկ գործոյն. (Յհ. կթ.։)

Ողորմելն հարկ առնէ եւ զանարժանսն կեցուցանել. (Խոսր.։)

Ի ՀԱՐԿԷ. ՀԱՐԿԱՒ. ՀԱՐԿԻՒ. ԸՍՏ ՀԱՐԿԻ. ԱՌ ՀԱՐԿԻ. ՀԱՐԿՈՎ. մ. κατὰ ἁναγκήν, ἑκ τοῦ ἁναγκαίου, ἁναγκῇ necessarie, -rio. Հարկաւորապէս. ակամայ. բռնի.

Պատերազմեցաք ընդ քեզ ի հարկէ, եւ ոչ ի կամաց. որ. ՟Դ. 48։)

Նստեալ ի սեղանի՝ հարկով պատուէ զիմաստասէրն. (Ոսկիփոր.։)

ՀԱՐԿ. ա. իբր Հարկաւոր. կարեւոր.

դիմազ. ՀԱՐԿ Է. դիմազ. ἁνάγκη, ἁναγκαίον necesse, necessarium est. Հարկաւորութիւն է, եւ հարկաւոր է.

Հա՛րկ է գալ գայթագղութեան։ Հարկ էր արձակել։ Հա՛րկ է եւ նմա ունել ինչ զոր մատուցանիցէ.եւ այլն։


Հարկանեմ, հարի

va. mus.

to beat, to strike, to give or deal a blow;
to strike or sweep the chords of the lyre, to vibrate, to touch, to play or perform on;
to ring;
to knock, to thump;
to prick, to bite;
to wound, to hurt, to harm;
to knock down, to beat to death, to kill;
to spoil, to taint, to gnaw, to eat away;
to ill-treat, to punish, to abuse;
to strike against, to shock;
to feel remorse;
to pay tribute;
to write down, to put into writing, to set down;
— զքաղց եւ զծառաւ, to stay hunger;
to quench, slake or allay thirst;
— այսոյն պղծոյ, to possess with a devil;
ի շամփուր —, to spit, to put on the spit;
— զոք ի ցից, to empale;
— ի մահ, — զոք յոգի, to give the death-blow, to despatch, to slay, to kill;
— ի գլուխն, to cause a headache;
— գինւոյ ի գլուխն, to mount to the head;
to intoxicate;
տաւիղ կամ ջութակ —, to harp, to play on the harp or violin;
խորան —, to set up a pavilion;
— զմիմեանս, to strike one another, to knock against each other;
to come in collision, to collide, to come into contact with;
— ընդ միմեանս, ընդ միմեանս — համեմատութեամբ, to compare, to confront with;
— զճանապարհս, to go, to be on a journey, to travel;
մարտ ընդ միմեանս —, to fight, to combat, to make war;
— զպատերազմ, to gain the battle, to conquer;
— զթշնամին, to beat the enemy, to discomfit, to defeat, to rout;
— հուր զտամբ, to set a house on fire;
— գաւազանաւ, to cudgel, to cane, to whip, to thrash, to belabour;
խրախոյս խընդութեան —, to shout with joy;
— զպէտս ուրուք, to supply the needs of, to provide or furnish the needful;
— զմիտս, to strike, to impress;
— զամանակ, to beat the measure;
զծայրս —, to dawn, to rise;
— զանձն, to be afflicted, grieved, mournful, desperate;
ընդ միտ —, to think, to reflect;
—նէ զդաւիթ սիրտն իւր, հարեալ գտանի ի խղճէ մտաց, David is struck by or eaten up by remorse;
ընդէ՞ր —նէ զքեզ սիրտ քո, why is your conscience afflicted and why is your heart heavy within you ?
արեւն ընդ ծայրս —նէր, the sun gilded the mountain tops;
ժանգն —նէ զերկաթ, rust consumes iron;
կօշիկ իմ —նէ զոտս, my shoe pinches.

NBHL (34)

ՀԱՐԿԱՆԵԼ. Ի բառէս Հարկ, ըստ ՟Ա նշ. որպէս Հարկս տալ, վճարել. հարկիլ.

τύπτω, πατάσσω, βασανίζω percutio, caedo, verbero եւ այլն. Արմատն ո՛չ է Հարկ, այլ Հար (որոյ սաստկականն է Զարկ), եւ Վէր. եւ Ուռն. ուստի ասի եւ Հարել. Հարուլ. ռմկ. զարնել, զարկի լծ. եւ թ. ուրմագ, վումագ ... եւ այլն. որպէս եւ լտ. վէրպէռօ, ֆէռիօ եւ այլն.

ՀԱՐԿԱՆԵԼ որպէս Բախել. ծեծել. տանջել. գանել.

Հարկանել գաւազանաւ զջուր, զգետ, զհող, զվէմ, զէշն. եւ այլն։ Հարկանել զոք քարիւ կամ բռնցի կամ գաւազանաւ, կամ զակն. կամ հարկանիցէ ցուլ։ Հարկանել սրով, երկաթեղէն կամ փայտեղէն անօթով։ Առ քինալ հարկանիցէ։ Մահու մեռցի՝ որ եհարն։ Զթիկունս իմ հարին մեղաւորք։ Հարկանել զծառայակիցս։ Ո՞վ է՝ որ եհարն զքեզ։ Որ հարկանէ զծնօտ քո։ Եհար զքահանայապետին ծառայ։ Դադարեցին ի հարկանելոյ զպօղոս։ Հարկանել զբերան նորա. եւ այլն։

Զի՞նչ իցէ հնչումնն, որ հարկանէ զլսելիս. (Ոսկ. ղկ.։)

ՀԱՐԿԱՆԵԼ. πλήσσω, -ττω, θραύω ferio, vulnero δάκνω mordeo. որպէս Վիրաւորել, խոցել, խածանել, խայթել.

Օձ դարանակալ ի ճանապարհի՝ հարկանել զգարշապար երիվարի։ Առաքեաց օձո կոտորիչս, եւ հարկանէին զժողովուրդն. (Ծն. ՟Խ՟Թ. 17։ Թուոց. ՟Ի՟Ա. 6։)

Որով իւիք ես հարկանեմ զանձն իմ, եւ նուաստանամ. (Յհ. իմ. ատ. այսինքն ստգտանեմ զանձն ի, կամ ընդ անձին ոգորիմ։)

ՀԱՐԿԱՆԵԼ. κόπτω, τέμνω, ἑπιβάλλω caedo, scindo. Կոտորել զփայտ. հատանել. կտրել, կոտրել.

ՀԱՐԿԱՆԵԼ. τρέπω, ἁποκτείνω occido, aboleo. Կոտորել զմարդիկ, եւ զանասուն. ջարդել, սպանանել, սատակել.

Հարին կամհարան սրով, կամ ի սայր սուսերի. ի բերան սրոյ. Եհար յեսու զամաղէկ եւ զամենայն զօրս նորա կոտորմամբ սրոյ։ Հարկանել զքաղաքն ամենայն սրով սուսերի, կամ զամենայն մարմին կենդանի։ Հասանէին հարկանէին ի զօրաց անտի թշնամեաց, կամ ի զօրացն հեթանոսաց, եւ այլն։

ՀԱՐԿԱՆԵԼ. Վնասել, կամ ապականել զոր ինչ եւ է, եւ պատժել, տանջել զմարդիկ, եւ որպէս թէ խրատել գանիւ.

Եհար զդդմենին, եւ ցամաքեցաւ։ Հարայ ես որպէս խոտ։ Եհար կարկուտն յամենայն երկիրն եգիպտացւոց։ Հարից զամենայն սահմանս քո գորտիւ։ Հարցէ զքեզ տէր կեղով։ Հարին կուրութեամբ կամ շլացութեամբ։ Հարի զքեզ ապականութեամբ։ Հար կարկտիւ զայգիս նոցա։ Եհար տէր զմանուկն։ Հարաւ այս չար յաստուծոյ ի վերայ սաւուղայ։ Հա՛ր հարուածովք քով։ Ի մեծամեծ հարուածս հարկանէին զհեղիոդորոս։ Արագ արագ եհար զիս ի ծնունդս.եւ այլն։

Կարկառ զծագ գաւազանի իւրոյ, եւ եհար ի խորիսխ մեղու. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 27։)

Եհար զխորան իւր։ Յանկոխս հարին զխորանս։ Ուր հարեալ է խորանն տեառն. (Ծն. ՟Լ՟Գ. 9։ Դտ. ՟Դ. 11։ Սղ. ՟Ժ՟Ը. 6։ Յես. ՟Ի՟Բ. 19։)

Հողմն մեծ եհար զչորեսին անկիւնս տանն։ Շնչեցին հողմք, հարին զտունն, եւ անկաւ։ Ամենայն որ հարկանիցէ ընդ նա՝ պիղծ լիցի։ Կին՝ ընդ որում հարկանիցի այր։ Որ հարկանիցի ընդ այրդ ընդ այդ.եւ այլն։

Պնդագոյնս յառաջնում թղթի անդ հարաւ ընդ նոսա։ Վասն այնորիկ խնդամ, զի հարկանիմն ընդ ձեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ընդ միմեանս համեմատութեամբ հարկանէ։ Օ՛ն ա՛ռ, զթագաւորն իսկ եւ զկալանաւորն ընդ միմեանս հարցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 16։ ՟Բ. 28։)

Սատերքն եւ ընդ վաճառս հարկանիցին, եւ ընտիր գտանիցին ի փորձ վաճառականաց. (Կիւրղ. ծն.։)

ՀԱՐԿԱՆԵԼ. որպէս Դրոշմել. արձանագրել. ընդ գրով արկանել. կարգել.

Այլք զայլ թագաւորս մարաց հարկանեն ի մատենի։ Հարի ի նամակի։ Ի գրի հարեալ մի ըստ միոջէ։ Յեռուլ եւ ի շարի հարկանել զեբրայեցւոց ժամանակագրութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)

ՀԱՐԿԱՆԵԼ. որպէս Ի բաց առնել. փարատել. ցածուցանել. խափանել. մերժել. անցուցանել.

Զմարմնաւոր ծարաւոյ հարկանել զփափաք։ Զի՞նչ ուտիցեմք, կամ ի՞ւ հարկանիցեմք զքաղցն. (Ոսկ. մ. ՟Բ. 20. 24։)

Յիշեցէ՛ք զդորա աղունս՝ ընդ միտ հարկանելով զվայրավատմունս ընչիցն։ Ընդ միտ հարկանելով ի ձեզ ինքեանս դիտիցէք. (Պիտ.։)

ՀԱՐԿԱՆԵԼ, պէսպէս ոճով. զոր օրինակ,

Հարկանէր ճանապարհս հեռաւորս. (Արծր. ՟Բ. 41։)

Մինչեւ ցերրորդ երկինս ասիցէ, կամ թէ մինչեւ ցերրորդ ինչ մասն ... զի յերկոսին հարկանէ. (Եզնիկ.։)

Առնուլ զոտից մանկանց նորին, եւ հարկանել զկարծըր վիմին. (Յիսուս որդի.։)

ՀԱՐԿԱՆԵԼ. ի բառէ անտի Հարկ, ըստ ՟Բ նշ. որպէս Սպասահարկել. ծառայել. պաշտել. առնել. կատարել. վարել.

Հարին սպասաւորութիւն անցուցանելոյ զարքայ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 18։ Խոր. ՟Գ. 13։ Իգն.։)

Հարկ բնութեան համարեալ է ամենայն, զոր ինչ հարկանեն նոքա. (Իգն.։)

Իբրեւ զհրեշտակս հարկանեն զհարկս առաքինութեան։ Զդժնդակ ծառայութիւնն հարկանել։ Ի նոցանէ հարկանի մեզ սպասաւորութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 2։ ՟Ա. 20. եւ 19։)

Ի լերինս զաստուածեղէն կրօնիցն զծառայութիւնսն հարկանէին. (Կորիւն.։)

Զմարմնաւոր պէտսն անբանութեամբ հարկանել, որպէս անասնոցն ամենայն ջոկք. (Խոսր.։)


Հարկանիմ, հարայ

vn.

to be beaten, struck, wounded;
to be smitten with, enamoured of;
to approach, to incline to;
— զագահութեան, to be avaricious, too fond of riches;
— զախտի, to addict oneself to vice;
— ի վերայ ուրուք, to assault, to attack;
— ի սէր ուրուք, to fall in love with to conceive a great affection for, to be desperately in love with;
ի գութ —, to be moved, touched with compassion;
ընդ զգայութիւնս —, to strike the senses;
— զիւիք, to tend do, to have the mind occupied with;
— յաստուածս օտարս, to idolize;
ի շահս կամ ի գնողս —, to traffic;
ընդ միտս —, to be understood;
այսր անդր —, to waver, to be unsettled, bewildered, in doubt, to hesitate;
— յոք, to incline to some one, to become too familiar or very friendly with;
ցաւ —նի որովայնիս, I have a stomach ache;
I have the colic;
հարաւ ի գեղ նորա, he was smitten with her beauty;
հարաւ ի մորմոք սիրտ նորա, his heart was filled with pain or grief;
երփն երփն —նէր ի նոցանէ, they shone brilliantly with many colours;
—նէր ի նոցանէ հոտ անոյշ, they spread a perfume around;
կարեվէր հարայ յոգիս, my heart was pierced with a hundred wounds.

NBHL (5)

ռմկ. զարնուիլ, սիրահարիլ .... որպէս Յարիլ ի սրտէ. զառածանիլ. անձնատուր լինել. մոլիլ. տռփալ. հակամիտել.

Ի շահս կամ ի գնօղս հարկանել (իլ). (Սարգ. յուդ. ՟Բ. որ ասի եւ ՀԱՏԱՆԻԼ։)

Ցաւ հարկանի որովայնիս։ Ցաւք երկանց ինձ հարկանին։ Յորժամ ահեղ արհաւիրք հարկանիցին. (Շ. եդես.։ Եփր. խոստ.։ Մանդ. ՟Զ։)

Հոտ ինչ չար ի քէն հարկանէր առ թագաւոր ոք. (Մանդ. ՟Ա։) cf. ՀՈՏ։

Մինչդեռ արեւն ընդ ծայրս հարկանէր. (Արծր. ՟Բ. 3. (որ լինի եւ ներգ՛՛։) Ի ճառագայթից արեգականն՝ որ զնովաւ հարկանիւր. Լաստ. ՟Ժ։)


Հաց, ից

s.

bread;
food, victuals, livelihood;
meal, repast, table;
— առաջաւորութեան, առաջադրութեան or երեսաց, show-bread;
— կենաց, երկնաւոր —, the bread of life;
the Eucharist;
— սգոյ, նեղութեան, the bread of pain, of affliction;
թարմ, կակուղ, քաջեփ or կսկուծ, ջերմ —, new, soft, well baked, hot bread;
օթեկ՝ գահ or քարտու, կարծր, անեփ —, stale, hard, half-baked bread;
սպիտակ, սեաւ or թուխ —, white, brown bread;
տան, հացագործի —, household, baker's bread;
— համեմաւոր, gingerbread;
անխմոր —, unleavened bread;
գետնոյ —, hog's-wort, sow-bread;
կեղեւ —ի (կողինձ), bread-crust;
ներքին կամ վերին կեղեւ, under-crust or upper-crust;
միջուկ —ի, crumb;
շերտ —ի կոգեզանդ, slice of bread and butter;
կոտոր —ի, a morsel of bread;
փշրանք —ի, crumbs;
— յարգանակի, sopped bread, panado;
— խորովեալ, toast, slice of toast;
քրտամբք երեսաց իւրոց գտանել զ— իւր, to get one's bread by the sweat of one's brow;
— թրել, գործել, to make, to bake bread;
— ունել, to have bread;
առանց —ի լինել, not to have bread to eat;
չոր — ուտել, to eat dry bread;
թանալ զ— իւր արտասուօք, to eat the bread of affliction;
—ի բերան վարձու գործել, to serve for his bread;
ի — կոչել զոք, to invite to dinner;
— մեծ գործել, to give a grand dinner;
հաղորդլ ընդ ումեք —իւ, to eat with one;
արկանել —, to serve up;
to give to eat;
— կտրել, բեկանել, բրդել, to cut or break bread;
to crumble, to crum;
կեղեւել զ—, to cut off the crust, to chip it off;
հատանել զ— քաղցելոց, to keep the bread from the hungry;
անարժան է —ին զոր ուտէ, he is not worth his salt.

NBHL (11)

ἅρτος panis. (լծ. հյ. Հայս. եւ արաբ. խուպզ ) Զանգուած ալեր եւ ջրոյ եփեալ, խմորուն կամ բաղարջ. եբր. լէխմ.

Հաց կենաց։ Երկնաւոր հաց. (Շար.) այն է կենարար մարմինն քրիստոսի, կամ սուրբ հաղորդութիւնն։

Ո՛վ որ վասն մեր հաց եղեր, եւ այլն. (Լմբ.։) cf. ՀԱՑԱՆԱՄ։

ՀԱՑ ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ, կամ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԵԱՆ, կամ ԵՐԵՍԱՑ. որ էր ի հնումն օրինակ սուրբ հաղորդութեան. cf. ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ, եւ այլն։

Խնդրեաց հաց ուտել. եւ եդին առաջի նորա հաց, եւ եկեր. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 20։)

Ի հաղորդել ընդ նոսա հացիւ. յն. աղակից լինել, այսինքն հացակից. (Գծ. ՟Ա. 4։)

Իբրու առատ ոք, եւ քաջ, որ ի հաց կոչիցէ. (Նիւս. կազմ.։)

Հաց մեծ գործեալ էր ... եւ սեղան յօրինեալ. (Ճ. ՟Ա.։)

Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ որ.՟Բ. 48։)

ՀԱՑ Ի ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. պօղազ թօգլուղունա.

Մշակքն մեծավաստակք ի գործել զանդաստանս քո հաց ի բերան վարձու. (Եփր. պհ.։)


Հաւանիմ, եցայ

vn.

to be persuaded, convinced;
to acquiesce, to hear, to consent, to agree, to condescend;
to accept, to admit, to approve;
չ-, to disapprove;
որպէս —եալ եմ, as I believe, as I think;
որ լռէ՝ —ի, silence gives consent;
—իմ, —իմ ընդ այս, I agree to it.

NBHL (1)

Հաւանել միմեանց երկիւղիւ տեառն։ Հաւանեալ ամենեցուն ի կամս առաջնորդին։ Զառաջնորդն դիւաց հանդերձ իւր հաւանելովքն. (Յճխ. ՟Ի՟Գ. եւ ՟Ժ։)


Հաւասարակշիռ

adj.

of the same weight;
equivalent, equal;
— լինել, to counterbalance, to countervail;
կատարելութիւնք նորա — ախտիցն են, his good qualities compensate his vices.

NBHL (2)

ἱσόρροπος aequilibris. Զուգակշիռ. հաւասար. համեմատ. եւ Միջին որպէս զմէտ.

Իմաստութեանն՝ որ առ ի յաստուծոյ, զի՞նչ արդեօք եղիցի հաւասարակշիռ. (Պրպմ. ՟Ի՟Թ։)


Սովամահ

adj.

dying of starvation;
— առնել, to starve to death;
— կորնչել, լինել, cf. Սովամահիմ.

NBHL (4)

Մուրող՝ որ շրջիցէ ի ցպոյ, եւ սրամահ, եւ սովամահ (յն. նուազեալ ի հացէ)։ Սովամահ կորչնիմ (յն. սովով). (՟Բ. Թագ. ՟Գ. 29։ Ղկ. ՟Ժ՟Է. 17։)

Հացն երկնաւոր եկն յերկիր, զի կերակրեսցէ զսովամահսն։ Զհանապազորդ սովամահսն վասն նորա անպսակ թողուցու. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Կերակրեա զանձն իմ սովամահ։ Հայեցաւ ի սովամահ բնութիւնս։ Շրջէին ողորմելի սովամահք։ Մարք ոմանք զսովամահ որդոց իւրեանց զմարմինս ի կերակուր իւրեանց պատրաստեցին. (Սարկ. աղ.։ Իգն.։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Սովամահ չքաւորութեամբ աղքատացան անձինք մեր. (Մաշտ.։ Ճշ.։)


Սուտակասպաս, ից, աց

cf. Սուտակասպասու;
սուտակասպաս լինիմ, cf. Կեղծաւորանամ.

NBHL (4)

κέρκωψ (իբրու շարժող զձետ. պոչ խաղցընօղ ). κόλαξ caudatus, astutus, versutus, fraudulentus, adulator, assentator. Որ սուտակ սպաս առնէ այլում, որ չնորհուկս բարբառի. քծնօղ. շողոքորթ. մարդելոյզ. մարդահաճոյ. կեղծաւոր. հրապուրիչ. պատրօղ.

Զայր չոյտ եւ զշողոմարար եւ սուտակասպաս։ Առեալ զհրապուրական թուղթս սուտակաս պասաց ոմանց. որ. ՟Բ. 57։ ՟Գ. 60։)

Ոմանց սուտակասպաս չարախորհաց. (Արծր. ՟Ա. 14։)

ՍՈՒՏԱԿԱՍՊԱՍ ԼԻՆԵԼ. Կցկցել բանս ստութեան ըստ սովորութեան սուտակասպաս արանց. սուտակասպասել.


Սպառիմ, եցայ

vn.

to be consumed, drained, exhausted;
to decay, to dry up, to finish, to cease, to stop;
սպառեալ էին ոգիք նոցա, they were exhausted, quite tired;
սպառէր զօրութիւն նորա, he wore himself out, his strength declined.

NBHL (1)

Նոյն ժամայն սպառեցաւ ոգի նորա ի մարմնոյն. (Ոսկիփոր.։)


Սպառնամ, ացայ, ացի

va.

to threaten, to menace, to utter threats against;
կործանումն —, to threaten with ruin.

NBHL (2)

ἁπειλέω, διαπειλέω minor, minitor, comminor. Ահ արկանել բանիւ. (որպէս թէ սպառեմ զքեզ՝ ասել) խստաբանել. ազդ առնել զպատուհաս, որ եւ ՊԱՏՈՒՀԱՍԵԼ ասի. երդմամբ չափ յուշ առնել զպատիժ. սաստել. որոտալ. խրոխտալ.

Եսաւ եղբայր քո սպառնայ սպանանել զքեզ։ Ոչ իբրեւ զորդի մարդոյ ի սպառնալ։ Սպառնասցի անհաւատիցն։ Սպառնասցես (սպառնասցիս) նոցա իբրեւ յինէն.եւ այլն։


Սպասեակ, եկաց

s.

cf. Սպասաւոր;
guardian;
assistant, helper, sick woman's nurse.

NBHL (3)

(յն. պէսպէս) որ եւ ՍՊԱՍԻԿ. Սպասարար. խնամակալ. հոգատար. առընթերակաց. պաշտօնեայ. դայեակ. հիւանդապահ.

Եկեալ սպասեակն՝ տեսեալ զարմացաւ. (Վրք. հց. ձ։) սպասեակ. Այն՝ որ սպասեալ մնայ՝ որպէս դէտ, պահապան, եւ դարանակալ.

Ոչ գործոյ կարօտէր դրախտն, եւ ոչ սպասեկի. քանզի ո՞ էր՝ որ դրժելոցն էր։ Եթէ զօրութիւն ոգւոց փոխեսցի, աստուածպաշտութիւն զսպասեակ զնստական անկարութիւն եւ ամպարշտութիւն հարկ է ակն ունել։ Բազումս ունելով զդարանամուտ սպասեակսն. (Փիլ.։ 3)


Սպիտակազգեստ, ից

adj.

dressed in white;
— քորք, Nuns consecrated to the Holy Virgin.

NBHL (1)

ՍՊԻՏԱԿԱԶԳԵԱՑ ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ. λευκωείμων , λευχείμων, λευχειμένος amictu candido dealbatus, candidus, candidatus. Որ զգեցեալ է սպիտակս. որոյ զգեստն է սպիտակ. պայծառազգեստ. եւ Ունակ սպիտակութեան. պայծառ.


Պահք, հոց

s.

abstinence;
fast;
մեծ, քառասնորդական —, Lent;
օր պահոց, fish-day, fast-day;
պահս պահել, to abstain from meat;
to fast.

NBHL (3)

νηστεία jejunium, abstinentia. (ա՛յլ է եւ Պահ, ու) Ժուժկալութիւն ի կերակրոց՝ եթէ ի պարարտաց, եւ եթէ յորպիսեաց եւ իցէ զօրն ողջոյն. պաք, պաս. բէրհիզ, բէհրիզ, օրուճ. եբր. ծիւմ. ասոր. ծաւմ. յորմէ ծոմ.

Զի՞նչ օգուտ իցէ ի պահոցն, յորժամ սիրտն չարեօք լի իցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Առ յետինս ըստ աշխարհիկ բարբառոյ վարի եւ որպէս Պահացող.


Պաղանձաւ

s.

grotto;
— վերին, stalactite;
— ստորին, stalagmite.

NBHL (1)

cf. ՊԱՂ։ որ. ՟Գ. 45։)


Պաշտեմ, եցի

va.

to adore, to worship;
to minister, to serve, to wait on;
to administer, to confer;
to officiate;
to provide, to furnish;
to exercise, to employ;
— զխորհուրդս, to administer the Sacraments;
— զծառայութիւն, to serve.

NBHL (10)

λατρεύω colo, adoro σέβομαι, εὑσεβέω pie colo λιτανεύω supplico. Կրօնաւորութեամբ մեծարել զԱստուած. յարգել զնա երկրպագութեամբ, պատարագօք, պաղատանօք, եւ մանաւանդ հաւատարիմ եւ վայելչական ծառայութեամբ.

Պաշտեսջի՛ք զԱստուած ի լերինս յայսմիկ։ Տեառն Աստուծոյ քում երկիրպագցես, եւ զնա միայն պաշտեսցես։ Պաշտել զնա սրբութեամբ եւ արդարութեամբ։ Զոր պաշտեմն հոգւով իմով։ Պաշտիցէք զՏէր Աստուած մեր զամենայն ժամանակս։ Զոր դուք յանծանօթս պաշտէք։ Պատարագօք զերեսս սորա պաշտեսցեն մեծամեծք ի ժողովրդոց.եւ այլն։

Սա է աստուածապաշտ առ ճշմարտութիւնն. վասն զի այնպէս պաշտէ զԱստուած, որպէս ինքն Աստուած պաշտիլկամի։ Ամպարիշտ է՝ որ ոչ պաշտէ զԱստուած՝ որպէս կամի պաշտիլ. (Իսիւք.։)

ՊԱՇՏԵԼ. λειτουργέω, θεραπεύω ministro. որ եւ ասի ԿԱԼ Ի ՊԱՇՏԱՄԱՆ. ԿԱՏԱՐԵԼ ԶՊԱՇՏՕՆ. Սպաս տանել ի տանն Աստուծոյ. առնել զգործս կրօնի.

Մերձենայցեն ի սեղանն սրբութեան՝ պաշտել։ Մտանիցէ ի խորանն վկայութեան՝ պաշտել ի սրբութիւնսն։ Պաշտեցէ՛ք զպաշտօն Աստուծոյ ձերոյ.եւ այլն։

Հրեշտակք մատեան, եւ պաշտէին զնա։ Ոչ եկն պաշտօն առնուլ, այլ պաշտել։ Ե՞րբ տեսաք, եւ ոչ պաշտեցաք զքեզ։ Որք եկին զկնի Յիսուսի ի Գալիլեէ՝ պաշտել զնա։ Պաշտել զսեղանս, զսուրբսն։ Յոտն եկաց, եւ պաշտէր զնոսա։ Զպէտսն իմ՝ եւ որոց ընդ իսն էին, պաշտեցին (կամ պաշտէին) ձեռքս այս։ Մի՛ զոք յիւրոց անտի արգելուլ ի պաշտելոյ զնա։ Ամենայն մարդ զանոյշ գինի յառաջագոյն պաշտէ.եւ այլն։

Օդքս՝ զոր Աստուած արար, զամենայն արարածքս միանգամայն պաշտեն. (Կոչ. ՟Ժ՟Ը։)

Յետ հաստատելոյն հաստատութիւն յաւուրն յերկրորդում, պաշտեաց ստուեր նորա զգիշերսն որ զկնի. (Եփր. ծն.։)

Հանդերձ այլովք կանամբք, յորս պաշտեցան կամք Աստուծոյ. (Եփր. ՟ա. կոր.։)

Պաշտէ սաղմոսս այս եւ զԵզեկիա. իմա՛, ակնարկէ, որ հայի ի յաջորդ նշ.։ 12


Պաշտօն, տամանց

s.

worship, adoration, latria, religion;
service, office, ministry;
ceremony, mystery;
service, office;
employment, function, duty, post, place;
— աստուածային, divine worship;
— կռոց, idolatry, the worship of idols;
սնոտի —, superstition;
— ննջեցելոց, burial service;
burial;
— բարի, piety, religion, fear of God;
հասարակաց պաշտամունք, public functions;
—, պաշտամունք, Olympic or public games;
ի պաշտամանէ, by profession;
պաշտօնեայ հասարակաց պաշտամանց, the Minister of Public worship;
— առնել, to pay one's court to, to court, to flatter;
— առնուլ, to be honoured or adored, to be ministered to;
— հարկանել, տանել, to serve;
ի պաշտաման կալ, to be in the ministry;
պաշտել զ—, to exercise one's trade or calling;
— տանել, to serve, to worship, to adore;
ի — առնուլ, to adore;
— մատուցանել, to worship, to perform a service agreeable to God;
աստուածական առնուլ —, to cause oneself to be adored like a god;
ի — մտանել, to enter a person's service;
— կատարել, to fulfil a function;
կորուսանել զ—, to lose one's place;
ունել, ժառանգել զ— ուրուք, to take a person's place, to replace one;
— կատարել վասն հոգւոյ ուրուք, to celebrate a mass for the repose of a person's soul;
—ս երգոց կատարել, to sing psalms, to praise;
— ինչ առնելով, — ինչ առնելոյ վասն, through respect, for regard, by adulation.

NBHL (14)

Գտանի եւ՝ պաշտօնս, զպաշտօնս. որ եւ ՊԱՇՏՈՒՄՆ, տման. s. ՊԱՇՏՕՆ որ եւ ՊԱՇՏՈՒՄՆ. λατρεία, σεβασμός, θρησκεία cultus religiosus, veneratio, adoratio λειτουργία , θεραπεία ministerium, officium, servitus, famulatus, obsequium, religio եւ այլն։ Բարեկրօն ծառայութիւն կամ սպասահարկութիւն Աստուծոյ, աստուածպաշտութիւն. պաշտելն զԱստուած երկրպագութեամբ եւ պատարագօք եւ աղօթիւք. կրօնք. կարգ. հանդէս արարողութեանց. եւ ամենայն սպասաւորութիւն կարգեալ ի պաշտօն Աստուծոյ. սէճտէ, իթաաթ, իպատէթ, խզմէթ, զիմմէթ. մանսըպ, փայէ. եբր. ապօտան.

Պահեսջի՛ք զպաշտօնդ զայդ։ Զի՞նչ է պաշտօնս այս ձեզ ... զոհ զատկի Տեառն է այս։ Զսեղան ողջակիզացն, եւ զամենայն զկահ պաշտամանն։ Հրաման ետ Մովսիսի կազմել զպաշտօնն ղեւտացւոցն։ Պաշտել զպաշտօն Տեառն առաջի նորա ... պատարագօք մերովք։ Սրբեցան ղեւտացիքն ... եւ ապա մտին պաշտել զպաշտօն իւրեանց ի խորանին վկայութեան.եւ այլն։

Ղեւտացիքն կատարէին զպաշտօնսն իւրեանց յարտաքին խորանն. (Եղիշ. խաչել.։)

Պաշտօն՝ ոչ միայն փառաբանութիւնն Աստուծոյ է, այլեւ բովանդակ նորա ծառայութիւնն. (Խոսր.։)

Որպէս եւ λειτουργικός , որ է պաշտօնական, թարգմանի ի մեզ՝ Պաշտաման. տե՛ս Ել. ՟Լ՟Ա. 9։ ՟Լ՟Թ. 1. 41։ Թուոց. ՟Դ. 12։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Դ. 14։ Եւ λειτουργέω

Օրըստօրէ պաշտամունք։ Օրամուտք ի պաշտօն կամ պաշտաման։ Հանապազորդ կամ հանապազորդեան պաշտօն. (՟Ա. Մնաց. եւ ՟Բ. Մնաց. ստէպ։)

Բանաւորաց հրամանաւ՝ կարգէին ի պաշտօն դրօշեալքն։ Ինքն (մարդն) լաւ է քան զպաշտամունս իւր (զկուռսն)։ Իբրեւ կերաւ, պայթեաց վիշապն. եւ ասէ (Դանիէլ), տեսէ՛ք զպաշտամունսդ։ Խնդիրս ինչ վասն իւրեանց պաշտաման ունէին ընդ նմա. եւ այլն։

ՊԱՇՏՕՆ. διακονία diaconatus, ministerium ὐπηρέτημα officium եւ այլն. Սարկաւագութիւն. սպասաւորութիւն. սպաս. ժամերգութիւն. եւ ամենայն ծառայութիւն մատուցեալ Աստուծոյ կամ մարդկան.

Եթէ պաշտօն, ըստ պաշտամանն։ Զպաշտօնն իմ փառաւոր առնեմ։ Վիճակ պաշտամանս։ Արհամարհեալ լինէին ի պաշտամանն հանապազորդ այրիք նոցա.եւ այլն։

Յարուցեալ արկին պաշտօն (սաղմոսերգութեան) մինչեւ ցառաւօտն։ Երբեմն արկեալ մեր պաշտօն։ Ես յորժամ արկանեմ պաշտօն։ Եւ քո խորհուրդք ո՞ւր էին յորժամ զպաշտօնն արկաք. (Վրք. հց. ձ։)

Պաշտօն առնուլ. (Մտթ. ՟Ի. 28։ Մրկ. ՟Ժ. 45.) իմա՛ ըստ յն. սպասաւորիլ, պաշտիլ. διακονηθήναι . որպէս եւ Պաշտօն հարկանել, է սպասաւորել.

ՊԱՇՏՕՆ. Գործ հաճոյական. հաճոյք. շնորհուկք. մարդահաճութիւն. χάρις gratia. եւ բայիւ χαρίζομαι, κολακεύω adulor. խաթըր, կեօնիւլ սայմասը՝ պագմասը, գըլընմագ.

Զի մի՛ կարծիցես՝ պաշտօն առնելով աշակերտին ստեղծանել այսպիսի ինչ զվարդապետէն։ Զմիւսն ոչ կամեցան յաւելուլ. քանզի պաշտօն իմն առնէին թագաւորին (Հերովդի)։

Զի մի՛ ոք այնպէս համարիցի, եթէ պաշտօն ինչ առնելով այնպէս յարգիցէ։ Ոչ պաշտօն ինչ առնելով, եւ ոչ ի ցոյցս ինչ գրեցին զոր գրեցին։ Ոչ միշտ պարտ իցէ պաշտօն ինչ առնելոյ վասն խօսել, մանաւանդ թէ ոչ երբէք. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 6. 11։ ՟Բ. 5։ եւ եփես. ՟Զ։)


Ուտիճ, տճաց

s. med. chem.

worm, moth, grub, caterpillar;
rust;
cancer;
corrosive-sublimate, protochloride of mercury;
— ցորենոյ, weevil;
— պանրոյ, maggot, mite;
— փայտի, pulsator, death-watch.

NBHL (2)

βρῶσις erosio, aerugo եւ ἐρποώδης , vim serpendi habens, cancer. որ եւ ՈՒՏԻՉ. Ուտօղ կամ կերիչ որդն, ճճի կրծօղ եւ մաշօղ ձորձոց, փայտից, եւ բուսոց եւ այլն. երր. ցեց. մէց. ժանկ. եւ Քաղցկեղ.

Մեռցին որդն եւ ուտիչ, եւ ամենայն նմանք սոցին. (Նար. ՟Ղ՟Բ։)


Չահագին

cf. Չահաւոր.


Չանսացութիւն, ութեան

s.

cf. Չանսաւորութիւն.

NBHL (1)

Յարգելուլ զնա՝ չանսայր ... առ չանսաւորութեան անխոնարհելի մնացեալ. (Արծր. ՟Դ. 2։)


Չարագոյն

adj. adv.

very bad, worse;
more wicked;
of a bad colour;
cf. Չարաչար;
եւ որ —ն էր, and that which was most deplorable.

NBHL (2)

Է որ չարագոյն (է) քան զսատանայ։ Կամի՝ զի քան զինքն չարագոյնս արասցէ (զմարդիկ)։ Ի բարի մարդկանէ չարք լինին, եւ յետոյ ի չարագունից անտի կատարելագոյնք բարիք. (Եղիշ. ՟Բ։)

Երկոքեանս յանգիւտ կորուստն մատնիմք. եւ թերեւս ես չարագո՛յն քան զքեզ. (Եղիշ. ՟Բ։ 2)


Չարախոհ

cf. Չարախորհուրդ.

NBHL (2)

cf. Չարախորհ.

Գործովք՝ չարախոհիցն խոհերականաց տուեալ զպատասխանին. (Նիւս. թէոդոր.։)


Չարամանկ

cf. Խորամանկ.

NBHL (1)

cf. Խորամանկ. κακούργος . Չարամանկ զիմաստունն (ասեն յաչաղկոտք), եւ զմեծ վայելուչն իբրեւ զամպարհաւաճ բամբասեն. (Բրս. մախ.։)


Չարիք, րեաց

s. adv.

ill, misfortunes, adversity, disaster, calamity, misery, tribulation, disgrace;
evil deeds, malice, iniquity, rascality;
ill-usage, violence;
— ախտից, the effects of the passions;
չարեօք, badly;
wickedly;
mischievously;
spitefully;
չարիս գործել, to do evil, ill or wrong, to injure, to harm;
— խօսել զումեքէ, to speak ill of, to slander;
cf. Չարախօսեմ;
չարեաց ի չարիս վերանալ, դիմել, to rush from bad to worse, to grow or get worse and worse;
զփոքրագոյնն ընտրեա ի չարիս, of two evils choose the less.

NBHL (6)

κακόν, κακά, πονηρόν, κακία, κάκωσις, πονηρία malum, mala, malitia, malignitas եւ molestia. Չարութիւն. չար գործք. մեղք. յանցանք. գէշ բան. գէշութիւն.

Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Գուցէ հատուցանիցէ մեզ հատուցումն զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նա։ Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ի չարիս։ Եօթն չարիք կան ի սրտի նորա։ Վասն ամենայն չարեացն՝ զոր գործեաց հերովդէս։ Ի դառնալ ձեզ իւրաքանչիւր ի չարեաց ձերոց.եւ այլն։

Յետ գործելոյ զչարիսն՝ յայնժամ բազումք հային ի չարիսն։ Ոչ ոք վաղվաղակի եւ յանկարծակի ի չարիսն դիմէ. (Ոսկ. մ. ՟Գ. 32. 33։)

Աստուած անփորձ է չարեաց». (Յկ. ՟Ա. 13.) ընթերցի՛ր չարաց, կամ ի չարեաց։

ՉԱՐԻՔ. Վնաս. արկածք. աղէտք. թշուառութիւն. փորձանք, խեղճութիւն.

Գուցէ հասանիցեն ինձ չարիքն։ Զի մի՛ տեսից զչարիսն՝ որ գտանիցեն զհայրն իմ։ Հրեշտակն որ փրկեաց զիս յամենայն չարեաց։ Զիա՞րդ կարիցեմ տեսանել զչարիս ժողովրդեան իմոյ։ Փրկելով ոչ փրկեսցեն զնոսա ի ժամանակի չարեաց իւրեանց.եւ այլն։


Չհամազգի, ազգեաց

adj.

of a different kind or species, not homogeneous;
— գործել, to neutralize.

NBHL (1)

Ամենայն կառք ի համազգեաց երիվարաց լծին. բայց միայն յայսց կառաց (չորից տարերաց)՝ որ ի չհամազգեաց լծեալ են. (Եզնիկ.։)


Սառնաբեր

cf. Սառնագործ.


Սաստկանամ, ացայ

vn.

to increase in force, in intensity, to be strengthened by, increased, to grow;
to be enraged, very angry;
— մարտին, to become exasperated, to grow most ferocious;
—նայր հրաման թագաւորին, the king's order was pressing.

NBHL (3)

κρατέω, ῥπικρατέω, ὐπερισχύω , κατισχύω, ἑπιτείνομαι invalesco, praevaleo, intendor եւ այլն. Սաստիկ լինել, բուռն եւ ուժգին գտանիլ. զօրանալ. առաւելուլ. առատանալ. յորդել. զայրանալ.

Սաստկանայր ջուրն։ Սովն եւս քան զեւս սաստկանայր։ Սաստկացան քան զիս։ Սաստկացաւ բանն արքայի առ յովար։ Սաստկացաւ քան զնա պատերազմն։ Սաստկանայ ի տանջանս անիրաւաց։ Սաստկացաւ ի վերայ նորա անօրէնութիւն։ Հրաման թագաւորին սաստկանայր։ Ձայն փողոցն սաստկացեալք յոյժ։ Մատս զուրիա ընդդէմ սաստկացեալ պատերազմին։ իբրեւ մարտն սաստկացաւ.եւ այլն։

Սաստկանայր գործ դառնութեան պատերազմին։ Սաստկացեալ ի նա աստուածային սիրոյն ջերմութիւնն. (Եղիշ. ՟Ը։ Իգն.։)


Սատակումն, ման

s.

extermination, extirpation, death, havoc, destruction;
ի — մատնիլ, to perish;
սատակմունս առնել, to make carnage;
կոտորել ի —, to destroy utterly, to exterminate.

NBHL (2)

θραῦσις, ὁλέθρος, ἁφανισμός եւ այլն. perditio, exterminatio եւ այլն. Սատակելն, իլն. կոտորած. մահ. աւեր.

Կանանց եւ մանկանց առ հասարակ սատակումն։ Հօտս եւ անգեայս զընտիրս սատակման։ Եւ զկանայս կոտորեսջիք ի սատակումն.եւ այլն։


Սրակոխ առնեմ

sv.

cf. Սրակոտոր առնեմ.

NBHL (2)

որ եւ ՍՈՒՐԱԿՈԽ. Ուր իցէ անխնայ կոտորած սրոյ. թուր կոխելով.

Ոչ հարկանիլ ընդ միմեանս սրակոխ կոտորածիւ։ Զայլ բնակիչս ամրոցին սրակոխ արարեալ սպանցեն. (Յհ. կթ.։)


Սրբարար, աց

adj.

sanctifying, saving, wholesome;
— շնորհք, sanctifying or saving grace.

NBHL (2)

ἀγιοποιός, ἀγιαστικός sanctificator, sanctificus. Որ սուրբ առնէ. պատճառ սրբութեան. սրբիչ. մաքրազարդօղ. քաւիչ. նորոգիչ. կենդանարար. շնորհատու. մակդիր՝ սեպհականեալ Հոգւոյն սրբոյ.

Զսեղանն սրբարար աստուածային խորհրդոյն. (Արծր. ՟Ե. 12։)


Սրբեմ, եցի

va. med.

to sanctify, to consecrate;
to purify;
to clean, to wipe off, to wipe dry, to spunge up;
to expiate;
to offer, to dedicate;
to observe, to keep religiously;
to absterge, to cleanse, to deterge;
— զմօրուս, to shave the beard;
— զեղնգունս, to pare the nails;
— զուռս, to prune, to lop;
հրով —, to refine by fire;
— զցորեան, to winnow.

NBHL (2)

Օրհնեաց աստուած զօրն եօթներորդ, եւ սրբեաց զնա։ Յիշեսջի՛ր զօր շաբաթուն սրբել զնա։ Սրբեսցես զղեւտացիսն։ Քահանայքն՝ որ մերձենան առ աստուած, սրբեսցին։ Սրբել զտուն։ Բարապան տանն սրբէր ցորեան։ Սրբէր զենջակաւն։ Սրբէ զնա (զուռն), զի առաւել եւս պտղաբեր լիցի։ Ո՞վ իցէ՝ որ ձգիցէ զձեռն իւր յօծեալ տեառն, եւ սրբիցի։ Զի որ սրբէն՝ եւ որ սրբին, ի միոջէ էին ամենեքին։ Սրբեցէ՛ք զձեռս մեղաւորք։ Որով կամօք եւ մեք սրբեցաք։ Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն ի մշտնջենաւորս.եւ այլն։

ՀՐՈՎ ՍՐԲԵԼ. որպէս Փորձել. ընտրել. πυρόω igne probo. (՟Բ. Մակ. ՟Ժ. 30։)


Սրտմտիմ, եցայ

vn.

to lose one's temper, to be angry, out of all patience, indignant, in a passion, provoked, irritated, exasperated, enraged;
սրտմտեցաւ բարկութիւն նորա յոյժ, he was seized with rage.

NBHL (2)

Ետես տէր, եւ նախանձեցաւ եւ սրտմտեցաւ։ Սրտմտեցաւ բարկութիւն նորա յոյժ։ Սրտմտեցաւ ասա մարգարէին.եւ այլն։

Անսովոր ոճով՝ իբր կր. Գրգռիլ յայլմէ ի սրտմտութիւն.


Սրտմտութիւն, ութեան

s.

indignation, passion, vexation, anger, ire, spite, wrath, rage;
շիջուցանել զբոց սրտմտութեան, to stifle, smother or suppress the fire of one's indignation;
cf. Հրաբորբոք.

NBHL (3)

θυμός ira, indignatio ὁργή ( էօվքէ, էորքէ ) iracundia. Ցասումն. բարկութիւն. զայրոյթ. վառումն ոգւոյ ի վրէժխնդրութիւն սրտի մտօք.

Սրտմտութեան առանձինն է՝ դիմեցումն հոգւոյ խորհրդեամբ չար առնելոյ, յորոյ վերայ նեղասրտեալն է. (Բրս. հց.։)

Սրտմտութիւն է եռանդն շուրջ զսրտիւն՝ արեանն, ի վերածխութենէ մաղձոյ կամ ի պղտորմանէ եղեալ. վասն որոյ եւ դառնութիւն ասի, եւ ցասումն. (Նիւս. բն.։)


Սքանչելարար

cf. Սքանչելագործ.

NBHL (3)

θαυμαστοποιός, θαυμαστά ποίων miracula edens, miracula faciens παραδοξοποιός inopinata agens, vel mirabilis. Որ առնէ սքանչելիս միայն. սքանչելագործ (աստուած, եւ զօրութիւն եւ շնորհք եւ ողորմութիւն նորա). եւ Սքանչացուցիչ. ի վեր քան զամենայն միտս.

Ո՛վ տէր սքանչելարար եւ փրկագործ։ Իսկ եթէ սքանչելի է, թողցուք զբան սքանչելարարին՝ տեառնն։ Գովեսցէ զսքանչելարար տէրն։ Թողին զսքանչելարարն աստուած. (Զքր. կթ.։ Ճ. ՟Գ. Ը։ Գէ. ես.։)

Աստուածեղէն սքանչելարար զօրութեամբ։ Ազդումն ընկալեալ ի սքանչելարար շնորհաց քոց։ Արժանի՛ արա մտաց աչօք նայել ի սքանչելարար ողորմութիւնս քո. (Ոսկ. մ. ՟Ա. 9։ Խոսր.։ Ի գիրս խոսր.։)


Սքեմ, ի, աւ

s.

monk's dress, monkish habit;
cf. Ձեւ;
— առնուլ, to become friar, to turn monk;
(կուսանաց) to take the veil;
թողուլ զ—, to throw off the cowl;
ոչ եթէ — ինչ առնէ կրօնաւոր, it is not the cowl that makes the friar.

NBHL (2)

Բառ յն. ըսխի՛մա. σχῆμα. habitus. այսինքն ունելութիւն, եւ արկումն զիւրեւ. իբր Զգեստ. մանաւանդ Ձեւ կրօնաւորական.

Արժանի եղեալ կրօնաւորական սքեմի։ Ընկալաւ ի նմանէ սքեմ կրօնաւորութեան։ Կրօնաւորութեան սքենով։ (Սքեմ օրհնել. Վրք հց. ԻԶ։ Արծր. Ա. 14։ Լմբ. առ լեւոն։ Մաշտ։)


Սքեմաձեւ

cf. Սքեմաւոր.

NBHL (1)

Ունօղ յանձին զձեւ կրօնաւորական սքեմի. սքեմաւոր.


Վախճանական

cf. Վախճանաւոր.

NBHL (4)

τελευταῖος finalis, ultimus. որպէս Վերջին. յետին.

իբրեւ ի վախճանական եւ ի վերջին սահման որոշման. (Փիլ. իմաստն.։)

Եւ որպէս Ունօղ զվախճան. վերջանալի.

Ամաչեսցեն՝ որք վախճանականս ասեն զտանջանսն. (Երզն. մտթ.։)


Վակասակիր

cf. Վակասաւոր.

NBHL (3)

Կրօղ զանձամբ զվակաս. որպէս քահանայապետ, քահանայ.

Յովհաննէս որդի քահանայապետին Զաքարիայ ... վակասակիր քահանայութեան, խոյրագիր պատուին. (Ագաթ.։)

Ասի զպատմուճանէ կամ զշուրջառէ՝ որ ունի յիւր վերայ զվակաս կամ զեմիփորոն.


Վահանակիր

s.

esquire;
cf. Վահանաւոր.

NBHL (1)

Որդիք Յուդայ վահանակիրք եւ տիգաւորք։ Գայր այլազգին, եւ այր վահանակիր առաջի նորա. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ. 24։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 42։)


Վաղագոյն

adj.

sooner;
prior, before;
քան զբանն — եղեւ գործն, no sooner said than done.

NBHL (3)

Իբրեւ ասաց զայս թագաւորն, քան զբանն վաղագոյն եղեւ գործն. (Պտմ. աղեքս.։)

Պարտ է ջանալ փախչել աստուստ անդր զվաղագոյնս (իմա՛ որպէս յն. ὀτέ τάχιστα այսինքն վաղագոյն ըստ կարի). (Սահմ. ՟Ժ։ ի Պղատոնէ.)

յորմէ եւ (Իգն.)