Definitions containing the research ուն : 10000 results

Չարասրտութիւն, ութեան

s.

evil-heartedness, malign disposition, malevolence.

· Calfa

NBHL (1)

Կրճտէ զատամունս, այս չարասրտութեան է. իսկ կրճել ատամանց եւ լալ, այս ակամայ առ նեղութեան է. (Արիստակ. գրչ.)


Չարատեաց, տեցաց

adj.

detesting malice or iniquity, benign, perfectly good, virtuous.

· Calfa

NBHL (1)

Յաղագս չարատեաց բարուցն դեղակուր եղեալ մեռանի յանաստուածից ոմանց։ Վստահանալով՝ թէ ոչ ունի ակն չարատեաց. (Վրդն. պտմ. եւ Վրդն. սղ.։)


Չարատես

s.

pessimist, croaker;
cf. Չարատեսիլ.

· Calfa

NBHL (1)

Շուն մի քոսոտ եւ սովեալ եւ վտիտ եւ չարատես։ Գրեցի՛ր թէ իցէ ոք մարդ՝ որ հուր յաչաց արկանիցէ, թուխ, չարատես։ Երեւեսցի գարշելի եւ չարատես։ Որպէս բոզքն չարատեսք (գուցէ՝ չարարուեստք. զի յն. է՝ չարաստեղծք կամ չարահնարք. κακόπλαστος ) (Ոսկ. կողոս. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Չարատեսիլ

adj.

of a horrible appearance, ill-looking, evil-faced, very ugly, dreadful, horrible.

· Calfa

NBHL (1)

Շուն մի քոսոտ եւ սովեալ եւ վտիտ եւ չարատես։ Գրեցի՛ր թէ իցէ ոք մարդ՝ որ հուր յաչաց արկանիցէ, թուխ, չարատես։ Երեւեսցի գարշելի եւ չարատես։ Որպէս բոզքն չարատեսք (գուցէ՝ չարարուեստք. զի յն. է՝ չարաստեղծք կամ չարահնարք. κακόπλαστος ) (Ոսկ. կողոս. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Չարարուեստութիւն, ութեան

s.

artfulness, craft, shuffling, cheating.

· Calfa

NBHL (1)

Վասն ընդունայնարուեստութեանց եւ չարարուեստութեանց։ Չարարուեստութիւն է կախարդութիւն եւ գիտութիւն. (Սահմ. ՟Ժ՟Բ։)


Չարացուցանեմ, ուցի

va.

to render bad, wicked or worse, to provoke or excite to evil;
to incite to anger, to exasperate, to envenom.

· Calfa

NBHL (1)

Դիւայինն ցեղ զիա՞րդ բարի ի բարւոյ եղեալ այլայլեցաւ, եւ զի՞նչ որ չարացոյցն զնա։ Չար՝ թէ չար է, եւ ոչ մի էութիւն եւ ծնունդ առնէ, բայց միայն չարացուցանէ եւ ապականէ. (Դիոն. ածայ.։)


Չարափառութիւն, ութեան

s.

heterodoxy.

· Calfa

NBHL (3)

Քանզի ի դէպ է՝ զորոց չարափառութիւնն ունին, զնոյն ունել եւ զանուանսն. որպէս զի այնուհետեւ վաղենտիանոսք եւ մարկիոնացիք եւ մանիքեցիք կոչեսցին. (Աթ. ՟Է։)

Զարիոս եւ զունօղս զնորա չարափառութիւնն՝ մզովէ. (Սոկր.։)

Որ ոք զի՞նչ եւ հաճէր՝ ունէր, թէ՛ զուղղափառութիւն, թէ զչարափառութիւն. (Շիր. յայտն.։)


Չարիմաստ

cf. Չարամիտ.

· Calfa

NBHL (1)

Չարիմաց եւ դժուարամեռ, զիա՞րդ կախարդեցեր զջուրս ծովուն. (Ճ. ՟Գ.։)


Չարիմաց

cf. Չարամիտ.

· Calfa

NBHL (1)

Չարիմաց եւ դժուարամեռ, զիա՞րդ կախարդեցեր զջուրս ծովուն. (Ճ. ՟Գ.։)


Չարիմացութիւն, ութեան

s.

cf. Չարամտութիւն.

· Calfa

NBHL (1)

Ամպարհաւաճեալ յիմաստութիւնն՝ ի չարիմացութիւնն, ոչ ծանեան նովաւ զաստուած։ Որ ոչ ունի զչարիմացութիւն աշխարհիս. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Չարչարական, ի, աց

adj.

susceptible of pain, passible, passive.

· Calfa

NBHL (1)

Զի հարցէ զխայթոց մահու չարչարական մարմնովն՝ զոր ունէր. (Շ. ՟ա. պ. ՟Ծ՟Ը։)


Չարչարակից, կցի, կցաց

s. adj.

fellow-sufferer;
compassionate.

· Calfa

NBHL (1)

Զի ոչ եթէ ունիմք քահանայապետ, որ չիցէ կարօղ չարչարակից լինել տկարութեան մերում։ Ամենայն քահանայապետ չափով չարչարակից կարօղ է լինել տգիտաց եւ մոլորելոց. (Եբր. ՟Դ. 15։ ՟Ե. 2։)


Չարչարակցութիւն, ութեան

s.

suffering with another, participation in another's suffering;
compassion.

· Calfa

NBHL (1)

Միաւորեցից զմեղանչական մարմինս տէրունական չարչարակցութեանն. (Պիտ.։)


Չարչարան, ի

s.

instrument of torture.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ հրաշալի սուրբ չարչարան, անսահմանին եղեր սահման։ Րաբունւոյն սուրբ չարչարան, աստուածորդւոյն սուրբ զենարան. (Տաղ խաչի.։ 9)


Չարչարեմ, եցի

va.

to torment, to harass, to molest, to pain, to ill-treat, to ill-use.

· Calfa

NBHL (1)

Ոչ տալ քուն աչաց ... յերկիւղէ այսոցիկ չարչարեալ հոգւոյ իմոյ. (Շ. ընդհ.։)


Չարչարութիւն, ութեան

s.

cf. Չարչարանք.

· Calfa

NBHL (1)

Զի շունչ զգայ զչարչարութիւնն. (Եփր. համաբ.։)


Չարչարումն, ման

s.

cf. Չարչարանք.

· Calfa

NBHL (1)

Զի շունչ զգայ զչարչարութիւնն. (Եփր. համաբ.։)


Չափաբեր

adj. fig.

of a just measure, symmetrical;
moderate, regulated, of steady habits, temperate, sober.

· Calfa

NBHL (1)

μέτριος moderatus. Որ բերէ յինքեան զչափ, կամ ի չափու ունի զանձն. բարեխառն. զգաստ.


Չափաբերապէս

adv.

proportionably, symmetrically, regularly.

· Calfa

NBHL (1)

Զառ ի ծերունեացն անցեալ բան՝ ի պարզագունիցն չափաբերապէս հանդիպեցայց. (Յհ. կթ.) (այն է բան Պորփիւրի. տե՛ս ի բառն Չափաւորապէս)։


Չափաբերութիւն, ութեան

s.

measure, symmetry, proportion;
rhythm, meter;
cf. Չափագիտութիւն.

· Calfa

NBHL (2)

Ի նկարագրութիւնսն՝ ո՛չ որ զպայծառութիւն դեղոցն ունի, այլ որ զչափաբերութիւն յօդաչափաբերութեանն՝ նա՛ է գովելի. (Արշ.։)

Եթող նա զտախտակն պղնձի, այսինքն զաստռոնոմին՝ որ ընդունէր զչափաբերութիւն ժամուց տուընջեան։ Աստուծոյ (չիք) ոչ պատկեր եւ ոչ ձեւ, եւ ոչ քանակութիւն, եւ ոչ չափաբերութիւն. (Մագ. ՟Ե։)


Չափակիր

adj.

moderate, temperate.

· Calfa

NBHL (1)

Զմիջինն յառաջ քան զծայրսն ընտրեալ՝ չափակիր լինել փորձեցեալ։ Յոչինչ իջանել ի խոնարհ ի յախտս ... եւ չափակիրն լինելոյ (անգամ չներել), որք զմիջակութիւնսն պատմեն». յն. μετριοπαθέω , չափակրել. որ է չափով կրել կամ չարչարիլ. եւ ի չափու ունել զկիրս, եւ այլն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)


Չափակցութիւն, ութեան

s.

proportion, symmetry, analogy;
commensurability.

· Calfa

NBHL (1)

Գեղեցկութիւն՝ չափակցութիւն է մասանց եւ անդամոց, եւ գունոց. (Մաքս. ի դիոն.։ եւ Ոսկիփոր.։)


Չափան, աց

s.

measure;
measuring or measurement.

· Calfa

NBHL (1)

Ի նոցա վաստակոց եւ ի քրտանց զհնձանս եւ զգուբս լնուն, եւ նոցա ի տունս եւ ոչ մի չափանաւ հրամայեն տանել. (Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Չափարան

s.

calibre;
size;
capacity.

· Calfa

NBHL (1)

Որպէս Չափ, կամ ընդունարան ըստ չափոյ.


Չափաւոր

adj.

of a just measure, measured, right, meet, proper, decorous, suitable;
middling, moderate, tolerable, so so;
moderate, sober, frugal;
modest, discreet.

· Calfa

NBHL (4)

Անպատշաճ է մեծ մարմնոյ փոքր զգեստ, եւ կամ փոքուն մեծագոյն. այլ իւրաքանչիւրոցն չափաւորն է օգտակար եւ պատշաճ. (Բրս. ճգն.։)

Որ զմեծագոյն գիտութիւնն ունի, զիա՞րդ ոչ ունի եւ զչափաւորն. (Իսիւք.։)

Ի չափաւորացն զփոքունսն իսկ զգալով համեմատեմք. (Պղատ. տիմ.։)

μέτριος, σύμμετρος mediocris, commensuratus, moderatus. Ունօղ եւ պահօղ զչափ. ոչ անցեալ ըստ չափ. ունօղ զչափակցութիւն. համեմատ. յարմար. եւ Միջասահման. միջակ. պարկեշտ. համեստ. զգաստ. եւ Նուաստ. խոնարհ.


Չափաւորապէս

adv.

with measure, sufficiently, well enough, so so;
tolerably, moderately, modestly, soberly.

· Calfa

NBHL (2)

Նաւք՝ որ չափաւորապէս բեռինս ունին, դիւրաւ ամբարձեալ լինին յալեացն. (Բրս. պհ. ՟Ա։)

συμμέτρως, μετρίως mediocriter, moderate, modicum. Չափով. միջակաբար, սակաւուք, փոքր ի շատէ՝ պարզագունիցն չափաւորապէս հանդիպելով. Պորփ.։


Չափաւորութիւն, ութեան

s.

measure, moderation, limitation;
modesty, temperance, mitigation;
sufficiency, mediocrity.

· Calfa

NBHL (1)

Ահաւասիկ դարձեալ չափաւորութիւնս մեր զգիրկս իւր պարզեալ ունի ձերում սրբութիւնդ. (Կիռ. ման. առ շ.։)


Չափեմ, եցի

va.

to measure;
to examine, to ponder, to weigh;
to judge, to conjecture;
to reward, to return like for like;
to versify, to make verses;
չափեաց նմա վեց չափովն գարի, he gave him six measures of barley.

· Calfa

NBHL (1)

Չափեցին չափովն։ Չափեսջիք երկուս հազարս կանգունս։ Ո՞ չափեաց ափով իւրով զջուրս, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ։ Մանէ, չափեաց աստուած զթագաւորութիւն քո, եւ վախճանեաց զնա։ Ոչ բազմաժամանակեայն է, եւ ոչ որ թուով ամացն չափիցի։ Որով չափով չափէք, չափեսցի ձեզ։ Անձամբ յանձինս զանձինս չափեն (մեծացուցանելով զանձինս).եւ այլն։


Չափումն, ման

s.

cf. Չափողութիւն ;
exchange, reward, return.

· Calfa

NBHL (1)

Սաստ սպառնալեաց արդարակորով չափմանց յաստուածային գրոց լսելով՝ սարսափին եւ դողան երիկամունք իմ. (Սկեւռ. աղ.։)


Չբնակաւոր

cf. Չբնաւոր.

· Calfa

NBHL (2)

Որ զքո բնակաւոր հեզութիւնդ ի չբնակաւոր գազանութիւն հաներ։ Նմա (այսինքն գազանի) զչբնաւորն շնորհես, եւ անձինդ զբունդ չպահես. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

ՉԲՆԱԿԱՒՈՐ ՉԲՆԱՒՈՐ. τὸ παρὰ կամ ὐπὲρ φύσην quod est praeter naturam, vix naturalis, supernaturalis. Որ ոչն է բնական, անբուն. անբնական. գերաբնական.


Չբնաւոր

adj.

unnatural, against nature;
s. med. —ք, non-naturals.

· Calfa

NBHL (2)

Որ զքո բնակաւոր հեզութիւնդ ի չբնակաւոր գազանութիւն հաներ։ Նմա (այսինքն գազանի) զչբնաւորն շնորհես, եւ անձինդ զբունդ չպահես. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

ՉԲՆԱԿԱՒՈՐ ՉԲՆԱՒՈՐ. τὸ παρὰ կամ ὐπὲρ φύσην quod es praeter naturam, vix naturalis, supernaturalis. Որ ոչն է բնական, անբուն. անբնական. գերաբնական.


Չգիւտ

s.

want, lack;
առ —, for want of, in lieu of, in default of.

· Calfa

NBHL (1)

Առնէին թագաւոր զանտիպատրոս՝ առ չգիւտ արքունական ազգին. (Եւս. քր. ՟Ա։)


Չգոյ, ից

s.

nothing, not any thing, nought;
առ ի —է, for want of;
ի —է ի գոյ ածել, ի —ից հաստել, to create out of nothing.

· Calfa

NBHL (2)

Ըստ գոյին, եւ ոչ եթէ ըստ չգոյին». (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ը. 12.) իմա՛ որպէս դնի ի յն. ըստ այնմ՝ զոր ունի, եւ ոչ եթէ ըստ այնմ զոր չունի։

ԱՌ Ի ՉԳՈՅԷ, կամ ԱՌ ՉԳՈՅԷ. գրի եւ ԱՌ ՉԳՈՅԻ. Վասն ոչ գոլոյ. վասն չունելոյ. չըլլալէն.


Չեչաքար, ի

s.

pumice-stone.

· Calfa

NBHL (1)

(Ասի) խոշոր՝ որ անհաւասարք են (մասունքն). որպէս չեչաքարն. (իսկ) ողորկն՝ որ հաւասար են. որպէս ապակի կամ մարմառն. (Անյաղթ ստորոգ.։) ( ըստ Լեհ. քար ծակալից սպնգանման. pumex ).


Չեպիսկոպոս, աց

s.

pseudobishop.

· Calfa

NBHL (2)

Յամենայն քաղաքս արիանոսս չեպիսկոպոսս յղէր։ Որ անուանեալք էին չեպիսկոպոսունս աղանդոյն արիանոսաց. (Բուզ. ՟Դ. 5. 8։)

Անընդունելի սինհոգոսին չեպիսկոպոսունքն եւ անարժան քահանայքն նզովեցին զսուրբ գերմանոս պատրիարգն. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Թ.։)


Չերէց, րիցու

s.

pseudopriest, bad or unworthy priest.

· Calfa

NBHL (1)

Պարգեւ առեալ չերիցուն զգիւղն. (Բուզ. ՟Դ. 15։)


Չեւ, չեւ եւս

conj.

not yet;
not till now;
չեւ տեսեալ, before seeing.

· Calfa

NBHL (1)

Մերթ՝ ըստ հոմաձայնութեան յունին, իբր Եւ ոչ իսկ. ոչ եւս. այնուհետեւ ոչ.


Չէական, ի, աց

adj.

unessential.

· Calfa

NBHL (2)

Ոչ էական. ներընդունական. արարած.

Զիա՞րդ չէականքն եւ չմշտնջենաւորք ընդ էականին եւ ընդ մշտնջենաւորին երկրպագութիւն առնուցուն. (Եզնիկ.։)


Չէզոք, աց

adj. gr.

neuter, indifferent;
neuter.

· Calfa

NBHL (3)

Ի նմանութիւն չէզոքի, ոչ արուի եւ ոչ իգի. (Հ. յունիս. ՟Ի՟Ա.։)

Եւ ոչ որպէս չէզոք՝ ճշմարիտ ներընդունի ասել. ո՛րզան՝ եթէ, ո՛չ եղիցի. եւ ո՛չ՝ ոչ եղիցի. (Պերիարմ.։)

ՉԷԶՈՔ. Ըստ քերականաց՝ են ի մեզ այն անուանք, որ ոչ նշանակեն իրօք զարու կամ զէգ. իսկ ըստ յն. լտ. արաբ. եբր. եւ այլն, այն անուանք՝ որք ոչ ունին յանգ արական կամ իգական, այլ տարբեր։ Նոյնպէս եւ բայք՝ որ ոչ են ներգործական կամ կրաւորական, այլ անորիշ՝ առանց խնդրոյ սեռի.


Չիղջ, չղջի, չղջից

s.

bat.

· Calfa

NBHL (1)

Յոպոպ, եւ չիղջ. եւ ամենայն զեռուն թռչուն՝ որ գնայ ի չորս։ Զյոպոպ եւ զչիղջ, եւ զամենայն սողուն ի թռչնոց. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 19։ Օր. ՟Ժ՟Դ. 17։)


Չիք

vd. s.

there is not, there does not exist;
nothing, nothingness;
nullity;
չիք ոք բարի բայց մի աստուած, no one is good save God only;
զբաբելոն իմ չիք տեսեալ, I have not seen Babylon;
չիք ոք չիք ուրեք, there is no one;
չիք որ գիտիցէ զայդ, nobody knows that;
չիք ոք որ եղծանել կարէ, no one can destroy it;
չիք ինչ, there is nothing;
չիք եւ չիք, indeed it is not;
առ չքի, for want of;
ի չիք դարձուցանել, to reduce to nothing, to annihilate;
չիք լինել, չիք յաչաց լինել, to come to nothing, to be annihilated, dissipated, to disappear, to vanish;
— լուսնի, wane.

· Calfa

NBHL (1)

Ի լուսնի չիքն՝ որ չերեւի. այսինքն լուսնի ծնունդ։ Եւ զիւրկթելն ի լուսնի չիքն արա՛. (Վստկ. ՟Ծ՟Ե. ՟ճ՟Ծ՟Ա։)


Չղջիկան, աց

cf. Չիղջ.

· Calfa

NBHL (2)

Չղջիկանի՝ գիշեր փոխանակ տունջեան է. (Եփր. համաբ.։)

Չղջկան (կամ չղջիկան. լս. մաշկաթեւ) կոչէ զկուռսն՝ կա՛մ վասն յոյժ տկարութեանն, կամ վասն խաւարասէր մոլորութեան։ Որք միանգամ ի միտս ընդունին իբրեւ կուռս զվատթար իմացմունս, չղջկանաց լինին բոյնք՝ անմաքուր դիւաց. (Գէ. ես.։)


Չմեղ

adj.

innocent, harmless.

· Calfa

NBHL (1)

ՉՄԵՂ կամ ԱՌ Ի ՉՄԵՂ. Որ չունի մեղանչել այլում. անվնաս, կամ անվնասելի.


Չմեղադրանք

s.

not blaming, not finding fault with.

· Calfa

NBHL (1)

Չմեղադրանս յամենեցունց պահանջեմ. (Ճ. ՟Ը.։)


Չմեղադրութիւն, ութեան

s.

cf. Չմեղադրանք.

· Calfa

NBHL (1)

Չմեղադրանս յամենեցունց պահանջեմ. (Ճ. ՟Ը.։)


Չմիաբանութիւն, ութեան

s.

disunion, disagreement, variance.

· Calfa

NBHL (1)

Եւ ի մէջ եբրայեցւոց բազում ինչ չմիաբանութիւն կրի։ Ի ժամանակագրութեանն կարի իսկ չմիաբանութիւն գտանի ի մէջ երկոցունց կողմանց. (Եւս. քր. ՟Ա։)


Չմնալի

adj.

transitory, temporary, fleeting.

· Calfa

NBHL (1)

Որ չունի կալ մնալ. անցաւոր.


Չմշտնջենաւոր

adj.

not eternal.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ չէականքն եւ չմշտնջենաւորք ընդ էականին եւ ընդ մշտենջաւորին երկրպագութիւն առնուցուն. (Եզնիկ.։)


Չյաջողութիւն, ութեան

s.

unsuccessfulness, misadventure, misfortune.

· Calfa

NBHL (1)

Վասն այդորիկ եւ շարժմունք անդադարք. վասն այդորիկ եւ յաջողութիւնք անասնոց. (Մանդ. ՟Ի՟Ը։)


Չորեքաղեան

s.

cf. Չորեքաղի.

· Calfa

NBHL (1)

ՉՈՐԵՔԱՂԵԱՆ ՉՈՐԵՔԱՂԻ. Որ ունի չորս աղիս կամ լարս. որպիսի է նուագարան՝ քառակի աղեօք.