Definitions containing the research ապա : 7026 results

Մարագ, ի

s.

hayloft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. marak, merek «յարդ կամ խոտ պահելու տեղ» (Justi, Dict. Kurde էջ 395), Կիւրին. mark'w (Schiefner, էջ 232բ). թրք. գւռ. Կր. merek (Բիւր. 1898, 627), Եւդ. ❇ [arabic word] mārāk «յարդանոց» (Յու-շարձան, էջ 330 ա), Իմերխեվի լեզւով me-regi «մարագ» (Մառ, Teксть VII, էջ 82) և մինգր. მარაკა մարակա «այծի փարախ» (վերջինը դնում է Kипաидзе, Гpaм. ммигр. яa. CII. 1914, էջ 276)։-Թուրքերէն բառի հայերէնից փոխառեալ լինելուն ապացոյց է այն, որ գործածական է միայն Փոքր-Ասիոյ բարբառներում և չկայ ո՛չ Օսմանեան գրա-կան լեզուի մէջ (չի յիշում Աբիկեան, Ըն-դարձակ բառարան տաճկ.-հայ. Պոլիս 1892, էջ 542բ) և ո՛չ էլ որևիցէ արևելեան թուրք կամ թաթար բարբառում (չի յիշում Будa։ говъ, Cpaвнительныи cловарь турецко-та-тарcк. нарвчιи, էջ 224, 414)։


Մարաջախտ, ի

s.

marshal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։


Մարգ, ի, աց

cf. Մարգագետին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *marg «թռչուն» բառից փոխա-ռեալ.. հմմտ. զնդ. ❇ mərəγa-, պհլ. murγ, murv, սանս. [other alphabet] mrgá-, պրս. [arabic word] murγ, բելուճ. տurg «թռչուն, հաւ». մեր ա ձայնաւորին համապատասխան են գալիս աֆղան. marγa, օսս. marγ, մազանդ. marγ «թռչուն» հոմանիշները (Horn § 975)։ Իրա-նեանից փոխառեալ է կարծւում նաև յն. μελεαγρίς անունով թռչունը (լտ. numida meleagris. ֆր. pintade), որ Յունաց մէջ ժոռոմոռական ստուգաբանութեամբ ստացել է այս ձևը (Boicasq 623)։-Աճ.


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հայկական տոմարի 11ր։ ա-միսը. անշարժ տոմարով համապատասխա-նում է յունիս 7-յուլիս 6» Եփր. ղևտ. 224, դտ. 335, Կանոն առաք. 291, Յայսմ. Տո-մար. Վանակ. տար. բուն սեռականի ձևով է, որ յետոյ նաև իբր ուղ. էլ սկսեց գործած-ուիլ։

ծագում է թիբա «խոտ» բառից։ Ըստ Վանականի՝ մարգ բառից են հանում ՆՀԲ, ՋԲ, Dulaurier, Chron. arm. II, Բազմ. 1897, 334, 339, 391։ Մորթման մօտենում է առաջին անգամ ուղիղ մեկ-նութեան, համեմատելով Շօշական ար-ձանագրութեան markazanas ձևի հետ։ Պատկ. O назван. древ. aрм. мъсяцевъ 41 մերժում է Մորթմանի մեկնութիւնը և դնում է մարգ բառից։ Marquart, Philologus 55, 235 ձևաւորելով Մորթ-մանի մեկնութիւնը և ենթադելով որ շօշական ձևը ծագած պիտի լինի հպրս. ձևից, հասնում է ուղիղ մեկնու-թեան։ Karolides, Iλ. συγϰρ. 91, 190 մեր բառի հետ է ուզում համեմատել կապադովկ. μαρϰάλτζα «առասպե-լական հրէշ»։ Յակոբեան, Բանաս. 1900, 42 եբր. մարխէշվան «յունիս» ամսանունից։


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Ն. Շնորհալի (Թուղթ ընդհան-րական, տպ. Երուսաղէմ 1871, էջ 287, Վաղարշապատ 1865, էջ 398) մեկնում է «մարդն անուն, որ է մարթուն, այսին-քըն իմաստուն»։-Յայտնի է նաև հնե-րի մարդ և շրջմամբ՝ դրամ բառախաղը. «Դրամն օրինակ բնութեանս մեր. զի մարդ տառիւքն է անդրադարձութեամբ։ Անդրագարձելով մարդ՝ դրամ վերըն-դարձակի վերծանութեամբ». Մխ. դտ. Կամրջ. «Նարդն դրամ և դրամն մարդ». Տօնակ։--Նորերից առաջին անգամ Klaproth, Asia polygl. 103 համեմա-տեց պրս. mard. զնդ. mereti, սիրյ. պերմ. վօտյ. mort, murt, քրդ. mer. բենգալ. múrd, սանս. murti «անձ» բա-ռերի հետ։ ԳԴ պրս. mard ձևի հետ։ ՆՀԲ լիշում է պրս. mard, marduīt, սանս. martva. լտ. maritus «ամուսին»։ λանօթ ձևերի հետ են համեմատում Pe-term. 30, Windisch. I1, 23, Böttich ZDMG 1850, 359, Muller SWAW 38, 577, Եւրոպա 1849, 200, Bopp. Gram. comn. I. 400 ևն։ Lag. Urgesch. 21։ հյ. մարդիկ ձևը համեմատում է պրս. mardak «մարդուկ» բառի հետ։ Իբրև բնիկ հայ են մեկնում Հիւբշ. Arm. Stud էջ 41, Meillet MSL 9, 151։


Մարթ, ի

s. adj.

means;
possible;
v. imp. — է, it is possible, it may he so;
it is fitting or proper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րել, յարդարել», მართ մարթ «ճիշտ, ճշմարիտ», որոնք իմաստով համապա-տասխան չեն մեր բառին։


Մարմենի

s.

distaff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։


Մարտ, ից

s.

war, battle, combat;
wrestling;
dispute, quarrel;
ի — պատերազմի պատրաստիլ, to prepare for war;
ելանել ի — պատարազմի ի վերայ ուրուք, to take up arms against;
— գնել, մղել ընդ ումեք, տալ — պատերազմի ընդդէմ ուրուք, to give battle, to make war on, to wage war;
— ընդ միմեանս հարկանել, —եդեալ կռուել, to fight, to combat, to attack;
միշտ —իւ լինել ընդ ումեք, to be in perpetual hot water with, to be continually at war with;
— ի վերայ ուրուք յարուցանել, ի — պատերազմի գրգռիլ, to incite to battle, to excite or create war against;
— պնտերազմի էր նոցա ընդ միմեանս վասն, they were at war for;
անագորոյն —իւ պատերազմաւ, by a bloody battle, by a sanguinary conflict;
—ն յերկոցունց կողմանց մնայր անպարտելի, the battle remained undecided;
cf. Պատերազմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լուածով։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Stud. 42։ Տէրվ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատի տակ է դնում սանս. mar, յն. μάρνασϑαι, թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ։ Karolides, Γλ. ουγϰρ. Չ2 սանս. mar, maraka «սպաննող», լտ. Mars, կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Bugge KZ 32, 70 հայերէնի t ձայնը մեկնելու համար յիշում է իռլ. martad «մահացու»։ Հիւնք. լտ. Martis սեռա-կանից։ Հիւբշ. Arm. Gram. 473 անա-պահով է համարում համեմատել լն. μάρ-να-μαι ձևի հետ՝ տ-ի բացակա-յութեան պատճառաւ։ Müller WZKM 11, 205 յն. μάρναμαι?. կամ հպրս. *mar-da «կռիւ», որ ծածկւած է գտնում պհլ. պազ. hamēmal «թշնամի» բառի մէջ (իբրև *ham-marda)։ Վերի ձևով մեկ-նում է նախ Scheftelowitz BВ 29, 28 և աւելի լաւ՝ Walde 467։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mrad «ապստամբիլ»։ Nyberg, Hilfsb. 2, 21 իրան. *hamarti-«կռիւ» բառից» նա-խավանկի անկումով. արմատն է ar, որից ունինք հպրս. ham-ara «հակառա-կորդ, ոսոխ», ham-arana «կռիւ, պա-տերազմ», պհլ. artīk «կռիւ, պատե-րազմ»։


Մարտ

s.

month of March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լուածով։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Stud. 42։ Տէրվ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատի տակ է դնում սանս. mar, յն. μάρνασϑαι, թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ։ Karolides, Γλ. ουγϰρ. Չ2 սանս. mar, maraka «սպաննող», լտ. Mars, կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Bugge KZ 32, 70 հայերէնի t ձայնը մեկնելու համար յիշում է իռլ. martad «մահացու»։ Հիւնք. լտ. Martis սեռա-կանից։ Հիւբշ. Arm. Gram. 473 անա-պահով է համարում համեմատել լն. μάρ-να-μαι ձևի հետ՝ տ-ի բացակա-յութեան պատճառաւ։ Müller WZKM 11, 205 յն. μάρναμαι?. կամ հպրս. *mar-da «կռիւ», որ ծածկւած է գտնում պհլ. պազ. hamēmal «թշնամի» բառի մէջ (իբրև *ham-marda)։ Վերի ձևով մեկ-նում է նախ Scheftelowitz BВ 29, 28 և աւելի լաւ՝ Walde 467։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mrad «ապստամբիլ»։ Nyberg, Hilfsb. 2, 21 իրան. *hamarti-«կռիւ» բառից» նա-խավանկի անկումով. արմատն է ar, որից ունինք հպրս. ham-ara «հակառա-կորդ, ոսոխ», ham-arana «կռիւ, պա-տերազմ», պհլ. artīk «կռիւ, պատե-րազմ»։


Համար, ոյ, ոց

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

256 պհլ. hamār, սանս. smr, զնդ. hme. re։ lusti Zendsp. էջ 228 զնդ. mar արմատի տակ։ Karolides, Γλ. συγϰρ 138 մերժում է կցել կապադովկ. άμάρ-τ︎α «ուրուական» բառին։ Հիւնք. պրս. ամար, հէմար, շիւմար։ Patrubány ՀԱ 1908, 342 հնխ. o «վրայ»+ հնխ. smer «լիշել»։


Համեմ, ոց, աց

s.

amomum;
spice;
cf. Համեմանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։


Համեմ, եցի

va.

cf. Համեմեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։


Համեմատ, ից

adj. adv.

proportionate, equal, conformable, corresponding, analogous, regular, symmetrical, adequate;
— գործել, to proportion;
դնել —, to compare;
եթէ իցեն ի քեզ առաքինութիունք —ք վեհ ճակատագրիդ, if your virtues correspond with your high destiny;
"ըստ համեմատի համեմատաբար, cf. Համեմատութեամբ."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «համաձայն, յարմար, զուգապատշաճ, նման» Յուդթ. ժա. 19. Յոբ. խբ. 15. որից համեմատել Ա. կոր. բ. 13. Իմ. է. 29. համեմատութիւն Իմ. է. 8. ժգ. 5. Եւս. քր. անհամեմատ Ազաթ. անհամեմա-տական Ոսկ. ես. ևն։


Համհարզ

cf. Համահարզ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (ազն բառի հետ շփոթուելով՝ սեռ. գրուած է -հար-զանց, փխ. -զաց) «նիզակակից, թիկնապահ, օգնական» Եղիշ. դ. էջ 74, զ. էջ 90, Սեբ. Պտմ. աղէքս. Ասող. գրուած է համհարց Արծր. հրտր. Պատկ. էջ 94։

= Պհլ. [arabic word] hamharz «թիկնապահ» (կազմուած ham «նոյն»+harz անծանօթ բառից). գործածուած է Draxt-i Asūrik § 36 և աւուր. հմմտ. Pusarān u bratarān, vas-puhrakān u hamharzān «որդիք և եղբարք, ազնուականք և թիկնապահք». Stackelberg WZKM 17 (1903), 48։-Հիւբշ. 177։

ԳԴ պրս. հէմրազ «խորհրդակից» ձևից։ ՆՀԲ «թերևս իբր համահարազատ կամ պրս. հէմէրզ «համապատիւ և երկրա-կից» (իմա՛ ham-arz «համարժէք» կամ ham-marz «գաւառակից»)։ Սւրոպա 1852, 123 պրս. [arabic word] hamrāz «խոր-հըրդակից»։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 83 պրս. ham «համ»+arz «երկիր», իբր «հայրենակից»։ Տէրվ. Մասիս 1882, օգոստ 18 հարզ «մտերիմ, ընկեր, ազ-գական», որ կազմուած է հար մասնի-կով՝ զա, զան «ծնիլ» բայից և գտնւում է նաև ապա-հարզ-ան բառի մէջ։ Հիւնք. ապահարզան բառից։ Հիւբշ. 177 գուշա-կեց իրանեան ծագումը։ Նորայր, Կոր. վրդ. էջ 57 պրս. հէմրազ «խորհրդա-կից»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով Stackelberg (անդ)։ Ադոնց, Aрм. Юстин. 382 պրս. arzan=արժանիք


Հան

s.

grand-mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Տե՛ս քաղ (քաղ-հանք) բառի տակ։ -Հայերէնից փոխառութիւն եմ կարծում նաև կապադովկ. յն. τραχάγϰι, τροχάγϰι, որ Kа-rolides, Iλ. συγϰρ. 217 բացատրում է հետև-եալ ձևով. «έλϰυστήρ, ἐργαλεῖον σιδηροῦν, ἔχον αἰγμην ἀγϰιστρώδη δι 'ής ἐλϰύουσι τὸν ἐν ϰαμίνω ἀναλελυμένον ϰαὶ ϰεϰαϑαρμένον σίδηρον. աքցան, այն է ծայրը կեռ երկաթեայ գործիք, որով բովի մէջ հալած ու մաքրուած երկաթն են հանում»։ Karolides կցում է այս բառը լտ. trahere և գոթ. treihan ձևերին. բայց թւում է թէ բառի վերջին մասը հյ. -հանք ձևն է. առաջին մասը անծանօթ. ամբողջը փոխա-ռեալ է հյ. գւռ. մի ձևից։


Հանգէտ

adj.

similar, like, equal, same, conformable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «նման, հաւա-սար, նոյնչափ» Փիլ. լին. Պորփ. Յհ. իմ. եկեղ. որից հանգիտապատիւ «համապատեւ» Բ. պետ. ա. I. Ոսկ. ես. մ. ա. 15, յհ. բ. 17, գաղ. Սեբեր. հանգիտակ Խոր. հանգիտաթի Փիլ. երկնահանգէտ Գր. տղ. անհանգէտ «ան հաւասար» Փիլ. զուգահանգէտ ԱԲ. ձայնա-կան օրէնքներին հակառակ են՝ հանգէտըն-թաց Առ. որս. հանգէտամանակ Վրդն. ծն. հանգէտահասակ (բայց նաև հանգետահա-սակ) Փիլ.։


Հանգոյն

adv. adj.

as, like, after the manner of;
almost, nearly;
cf. Հանգունակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նման, պէս» ՍԳր. Եւս. քր. «նմանապէս» Կորիւն. «իբր, մօտաւորապէս» Եւս. քր. որից հանգունակից Սեբեր. հանգու-նաւոր Ոսկ. մ. բ. 18. հանզունապատիւ Գնձ. երկնահանգոյն Շար. Նար. խչ. հանգունական Երզն. ոտ. երկն.-բառիս հետ նոյն են՝ հան-գունակ «նման» Սեբեր. (որից հանգունա-կացեալ Անան. եկեղ. հանգունակեալ Շնռոհ ոտ. ևն), համգունակ «նոյնպիսի, նման» ռիտէ միայն ԱԲ. համագունակ «համանման» Շիր.։


Հանճար, ոյ

s. rhet.

intelligence, intellect, understanding, wit, sense;
genius, talent;
wisdom, prudence;
reason, sense, judiciousness;
enthymeme;
— բազմայեղանակ, a rare talent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհյ. *hanč̌ār ձևից, որ թէև աւանռուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] hanǰār «ճա-նաաարհ. 2. կերպ, եղանակ». պյս նշանա-կութիւնից է բխում [arabic word] nā-hanǰār կամ 3. [arabic word] ❇ bi-hanǰār «անկարգ, ան-կանոն» (իբր անհանճար)։ Հյ. և պրս. բա-ռերի նշանակութեան տարբերութեան համար հմմտ. պրս. օ︎ rāh «ճանապարհ», որ սակայն նշանակում է նաև «կարգ, կանոն, միտք, խօսք, բանականութիւն, մարդու ներ-օինը». հայ գւռ. ճամբայ «ճանապարհ. 2. հնարք, ելք, հնարագիտութիւն», ճամբայ մը գտնել «մի հնարք մտածել»։ Պրս. ձևը կապ-ւում է ըստ Նէօլդէքէի սանս. samč̌āra-«պր-տոյտ, ճանապարհ» բառին, որ կազմուած է sam-մասնիկով՝ čār-արմատից (Horn, էջ 247)։

Հներից Լմբ. առակ. ա. 7 և ը. 14 մեկ-նում է «Հանճար... ստուգաբանի ան-ճար, այսինքն թէ՝ ոչ առանց խափա-նածոյ իրիք կատարի։ Եւ հանճար ասի, զի զկատարումն առ յապայ ունի»... էծ 135-6 «Հանճար որպէս բազում ան-գամ! յեղյեղեցաք, ստուգաբանի անճա-րիցն ճար»։ Տաթև. ձմ. լ. «հանճարն ստուռաբանի անճար. այսինքն անճար է և անխափան որ պիտի լինի կատա-րումն»։ Նոյնը նաև Տաթև. հարց. 270։ Իսկ Առաք. լծ. սահմ. 484 «հանեա՛ զճար»։ ՀՀԲ «հանէ ճար» (այսպէս նաև Թոփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44)։ ԳԴ միայն անհանճար ձևին է կցում պրս նահէնճար։ ՆՀԲ հա՛նճար կամ համ ճար։ Lag. Urgesch. 477 čar արմատից։ Նոյն, Arm. Stud. § 1243 կասկածում է զնդ. hamčar և պրս. hanǰār ձևերի վրայս Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 196 պրս. hanjār։ Հիւնք. պրս. [arabic word] hangār «սաստկութիւն, սրութիւն»։ Հիւբշ. 173


Խօթ, ից

adj.

sick, sickly, unhealthy, infirm;
— է, he is sick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հիւանդ (մարմնով)» Ա. թագ. ժթ. 14. Ոսկ. յհ. բ. 17. (աչքով) Նար. երգ. 318. (ականջով) Ղև. ժ. էջ 35 Ասող. «ծոյլ, հեղգ» Փիլ. լին. որից ունինք խօթանալ «հի-ւանդանալ» ՍԳր. Եւս. քր. ա. 345. Ոսկ. մ. ա. 14. «ցաւ կրել, սիրտը խոցուիլ» Աթ. Մեկն. ղևտ. Պրպմ. խօթամիտ Եփր. ե. 11, Ոսկ. յհ. ա. 24. խօթութիւն Եաս. քր. Ոսկ. յհ. բ. 34. խօթասիրտ ՍԳր. խօթապատճառս լի-նել «իրօք կամ սուտ՝ հիւանդութիւնը պատ-Շառ բռնել» Բուզ. 104. խօթակից Նիւս. բն. արմատը Հին բռ. գրում է նաև հօդ, հաւդ ձևով։


Ծալ

s. adv.

fold, plait;
wrinkle;
in folds, in plaits;
— առնուլ, to flow gently, to ripple, to undulate;
— ի — առնուլ, to flow loosely, to curl, to float, to wave.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ծալել, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. ծալէլ, Գոր. Սկ. Շմ. Ոզմ. Տփ. ծալիլ, Սչ. ձալել, Ննխ. Տիգ. ձա-լէլ, Խրբ. ձալիլ, Հմշ. ձալուշ, Հճ. ձալլել, Ակն. Պլ. Ռ. Սեբ. ձալլէլ, Ասլ. ձալլէ՝լ, Զթ. ձալլիլ, Ագլ. ծա՛յլիլ «ծալել», ծօյլք, ծէօլt, ծօլք «ծալք»։ Արևմտեան գրականի մէջ գոր-ծածուած ձևն է ծալլել, որ ռամիկ համարե-լով՝ հնի համեմատ ուղղում է ծալել Մա-սեաց աղաւ. 1864, էջ 123։ Նոր բառեր են՝ ծալապատիկ, ծալպակաս, ծալծլել, ծալծլո-տել, ծալմաշ, ծալուծալ, ծալուկ, ծալք, ծալ-քատեղ։


Ծանր, նու, նունք, նունց

adj. gr. adv.

heavy, weighty;
massive, voluminous, great;
difficult, bard, onerous, laborious;
disagreeable, troublesome, importunate;
grievous, serious, preponderating;
sluggish, tardy, dull;
hard (of hearing);
strong, rank;
grave;
— քուն, deep sleep;
— կերակուր, indigestible food;
— շունչ, bad breath;
— հարուած, violent blow;
— կին, woman with child;
ծանունս սխալել, to be greatly mistaken;
ծանունս լսել, to give no ear, to pretend not to hear;
— թուիլ, to take ill, to be displeased, angry, enraged;
մի ինչ — թուեսցի քեզ, do not take it ill, do not be displeased;
— է քեզ բանգ այդ, the thing is above your ability;
— է ինձ, that is a heavy sacrifice for me;
թողէք զ— օրինացն, yon have omitted the weightier matters of the law;
heavily;
grievously;
deeply;
vigorously;
seriously;
painfully.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. ձանրը, ձանրը, ձարը, Զթ. ձօնրը, ձոնրը, Ալշ. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. ծա՛նդըր, Գոր. ծա՛նդրը, Ախց. Կր. ծանտր, Սլմ. ծա՛նդըռ. Տիգ. ձանդր, Սչ. ձա՛նդրը, Ննխ. ձա՛ն-դըռ, Ագլ. ծո՛ւնդըր, Հմշ. ձօնդրը. Ռ. Սեբ. ձա՛նյը, Խրբ. ձայր, Պրտ. ձայրը, Ասլ. ձէօ՝րյը, Հճ. ձօր, ձօրը, Ակն. ձօլը։ Գաւա-ռականների մէջ գործածւում է նաև նոր ի-մաստներով. ինչպէս՝ «դժուար, լուրջ, խուլ, վիրաւորական, թանկ, յղի, մի քիչ նեխու-ած». որոնց համար հմմտ. արաբ. [arabic word] ϑaql «ծանր. 2. յղի. 3. ականջը խուլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 154), թրք. [arabic word] aγer «ծանր, լուրջ, մի քիչ հոտած, խուլ» ևն։ Նոր բառեր են ծանրաբան «ծանր գործ», ծան-րագոգոթ, ծանրած, ծանրոց, ծանրանց, ծանրապար, ծանրկեկ, ծանրքաշ, ծանրոտք «յղի» (հմմտ. Առաք. պտմ. 356. Կանայք յղիք և ծանրոտք) ևն։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. ծեր, Սչ. ձեր, Ախց. Երև. Կր. Շմ. ბէր, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ձէր, Տփ. ծիր, Ասլ. ձէ՝ր, Ոզմ. ծերա-նալ, Զթ. ձէյանօլ, ձեյանոլ։ Նոր բառեր են ծերութ, ծերուց, ծերկեկ, ծերունուկ։ Այս-տե՞՛ղ է պատկանում նաև գւռ. ծեռիլ կամ ծերիլ «թարշամիլ բուսոց յերեսաց տապոյ և փօթոյ» (ՆՀԲ).-այս իմաստը՝ որ զուտ հնդևրոպական է, պահում են նաև սանս. ǰīrná-«մաշած, փտած, փճացած, հնացած, ապականուած», յն. γηράσϰω «հասնիլ (պտուղի)», γεργέριμος «կաթուկ արած» (թուզ կամ ձիթապտուղ), հսլ. zrēti «հառու նանալ», súzori «հասուն» ևն. այս բոլորը պատկանում են նոյն հնխ. g'er-«ծեր». ար-մատին։


Ծիլ

s.

bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. წველი ծվելի «ցօղուն, ստեղն, ծառի վրայի փուշերը», fველიანი ծվելիանի «ցօղնաւոր», նաև վրաց. წილი ծիլի «մաս, բաժին, վիճակ գցել» (հմմտ-զւռ. չօփ քցել), წილი ծիլի «ոջիլի ձու» (հմմտ. գւռ. ոջիլը ծլիլ). քրդ. [arabic word] zil «ռօ-ղուն» (որ Justi սխալմամբ համեմատում է մեր ճիւղ բառի հետ) կամ «ծիլ» (ըստ Ա-ճառ MSL 16, 370), [arabic word] ︎ zilik կամ zel-káie «շիւղ». -ըստ իս մեր ծիղ ձևից է նաև կապադովկ. յն. ζιγόϰϰο «բողբոջ. ծիլ» (-okko նուազական մասնիկով կազ-մուած), որ Karolides, rλ. συγϰρ. 82 մեր ցցուել բառի հետ է կցում։


Ծիտ, ծտի

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Լ. Շմ. Տփ. ծիտ, Յղ. ծէտ, Գոր. Ղրբ. ծըէտ, Ագլ. ծայտ։ (Սրան-ցից փոխառեալ եմ կարծում Վն. ծիտ «ճըն-ճըղուկի նման մի տեսակ փոքրիկ թռչուն»), ծծկ. Ղրդ. Մրղ. Ջղ. «պարսկական մէկ շա-հի՝ որ մի կոպէկից մի քիչ պակաս է»։ Նոր բառեր են ծտաբոյն, ծտախաղող, ծտախըն-ձոր, ծտաճինճի, ბտապաշար (որ և տտը-պաշար), ბտատանձ, ծտաչք, ბտաճուտ, ծտենակ։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. լիսեռ, Երև. Կր. Շմ. յիսէռ, Հմշ. լիսէր, Խրբ. լիսmռ, Խտջ. նիսէռ. նշանակում են ճախարակի մասերից մէևռ (Երև. «ճախարակի իլիկի գլխի կլոր կաշին». Խրբ. «շրջանակաձև փայտ՝ որ գտնւում է ճախարակի ականջի կողքին՝ ճաղի վերի մա-սի վրայ և ծառայում է թելը բռնելու», Հմշ «մատմանք իլիկի տակ անցկացրած կապա-րէ կամ ծանր փայտէ կոնաձև ծանրոցը, որ ծառայում է ոլորումը դիւրացնելու»)։ Նոր բառեր են լիսեռնիկ Նբ. «սամիքի վրայի կլոր երկաթը», Բլ. «ծնկան գլխի ոսկորը. rotule», Բլ. «զանազան բաներ բարձրացնելու կամ ի-հեցնելու գործիք», լիսեռենի Ղրբ. «մի տեսակ աափակ ընտիր խնձոր և նրա ծառը». ւոեո-կեան Տր. «մի տեսակ ընտիր տափակ տանձ. աճկ. տէյիրմէն արմուտի» (Ագոնց, Աշխարհ, Ասիա, Ա. հտ. էջ 382)։


Լկտի, տւոյ, տեաց

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, λεxτίς, λεxτίϰιον «գահաւորակ պատգարակ» բառից, երկուսն էլ փոխառեալ են լտ. lectus «անկողին», lectica «ռահաւռ-րակ» բառերից. սրանք էլ ծագում են լտ. leg-«պառկիլ» արմատից, որի ցեղակիցներն են լն. λέϰτο «պառկիլ» (-λέγω). գերմ. lie, sen ռուս. лeжать «պառկիլ» ևն (Walde 419, Boisacq 574, Berneker 705)։ Ըստ այ-սըմ Սոկրատի ի ղիկտկէն ձևի ուղղականն է ղեկտիկ, որ աւելի համապատասխան է յն. λεϰτίϰιον ձևին։-Հիւբշ. 353։


Լոր, ոյ

s. ornith. quail;
ձագ —, young -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս բնիկ հայ բառ հնխ. lor-ձևից, ո-րի ժառանգն է նաև յն. λάρος «մի տեսակ ծո-վային գիշակեր թռչուն» (սրանից փոխա-ռեաւ լտ. larus նոյն նշ.), որ և λαρίς, -ίδος։ Հաւանաբար բոլորն էլ բնաձայն են և կապ ունին յն. ληρος «դատարկաբանութիւն». ληρεῖν «դէլ տալ», ληρώδης «ցնդաբանող», սանս. ráyati, լտ. lātrāre, ալբան. l'eh, հսլ. lajati, լիթ. lótl, լեթ. lát, ռուս. лаять «հա-ջել», գոթ. lailōun «անարգել», միռլ. līim «դատապարտել» ևն (բուն արմատը հնխ. lā(i)-,lə-, lo-) բառերի հետ։


Լորուստ

s.

obscene song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Լուտաս, ի

s. bot. Lotus

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ նաև լոտաս, լաւտաս, լօ-տաս) «մի տեսակ ափրիկեան բոյս՝ որ ուտո-ղը հայրենիքը մոռանում է! (այս է մի տե-սակ ախորժահամ յունապ, որի համար հմմտ L︎ Maout, Botanique, էջ 230. Le ǰuǰubier lotos croit en abondance sur les cötes d'Afrique et dans l'ile de Zerbi, l'ancien navs des I otonhages։ c'estson fruit. dont la saveur agréable faisait oublier leur pat-rie aux voyageurs qui en avaient mangé) խոր. աշխ. 597. «առւոյտ» Ամիրտ. «նունու-նար» Ամիրտ.-հնագոյն ձևն էր ղովտոս որ Նոննոսի մէջ սխալմամբ գրուած է պղովտոս (էջ 59), որից առնելով Տօնապատճառը՝ գրում է պրաւնթոս և Յովհ. Երզնկացին՝ պրոտոս։


Խոշոտ

s.

hay;
dried herbage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«չոր խոտ, խռիւ» Ոսկ. ես. 119 և Գէ. ես. գրուած նաև խորշոտ Ոսկ. ճառք, էջ 86 «Եւ ապա ի խորշոտոյն ելեալ իժ՝ բու-ռըն հարկանէր զձեռանէ նոռա»։


Խոռ

s. bot. iva.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

-Արամ. [hebrew word] xora, ասոր. [arabic word] ϰura «ծաև». ասուր. hurru «ծակ, խոռոչ», եբր. [hebrew word] xōr, xur «ծակ», [hebrew word] xon «ծակ, բացուածք (աչքի, պատուհանի), խո-ռոչ, փապար, քարայր, որջ», [hebrew word] xur «ծակ», ջրշունի որջը, աչքի փոսը», նոր եբր. [hebrew word] xarār «ասեղի ծակ», արաբ. *. xurr «ծակել»։-Աճ


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խոստում, ուխտ» Վրդն. առ. էջ 94 (Չէ՛ պարտ զխոստն մոռանալ). ոճով աս-ւում է խոստ լինել «խօսք տալ, խոստանալ» Գոր. և շմ. 79. յետնաբար՝ ի խոստ ածել «խոստովանեցնել, մի բան խոստանալով ռառտնեօը ասել տալ» Մաղաք. աբ. 28. ի խոստ գալ «խոստովանիլ, յայտնել» Ուոհ. t︎ 320. Կոստ. երզն. 100. Մաղար. առ. 18 Վրդռն. առակ. որից խոստանալ «խօսք տալ» ՍԳր. Ագաթ. «խոստովանիլ» Սեբեր. «սպառ-նալ» Ագաթ. «հարս լինելու խօսք տալ» Մծբ. խոստումն Եսթ. դ. 7. Ագաթ. Սեբեր. ի խոս-տումն ածել «խոստովանեցնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 40. խոստութիւն «խոստում, Տիմոթ. կուզ, էջ 237. աստուածախոստ Սհկ, կթ. արմաւ. խոստաբանութիւն Բուզ. Արծր. խոստուկ լինել «խոստովանիլ» Կղնկատ. խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնա-պահ, անխոստմնապահ (նոր բառեր). այս-տեղ է պատկանում նաև ոսկեդարեան գե-ղեցիկ բառս խոստաւոր «ուխտի նուէր», որ գործածուած է միայն նորագիւտ Ա. մնաց. իթ. 4 «Եթէ իցէ ոք յօժար խոստատրս բե-րել»։ Այս արմատի հետ նոյն է նաև խռսսո-վաճ, որ տե՛ս առանձին։

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։


Խորան, աց

s. arith.

pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վրան, տաղաւար» ՍԳր. փոխաբերաբար ասուած է նաև երկնից կա-մարի, տաճարի սեղանի, Հրէից Վկայութեան խորանի, արքունի դահլիճի, որևէ յարկի. տան, ինչպէս նաև աղիւսակի խորշերի հա-մար։ Այս բառից են խորանակար Գծ. ժը. 3. Ոսկ. մ. ա. 1, հյ. ա. 30. խորանանման Ա-գաթ. խորանաշէն Ագաթ. խորանապահ Բուզ. խորանարար Ոսկ. ես. խորանարդ Յոբ. լը. 38 Ագաթ. խորանափեղկ ՍԳր. այս բոլո-րը բխում են առաջին նշանակութիւնից և ոս-ևեդարեան են։-Յետին ժամանակից են խո-րանաձև «կամարաձև» Փարպ. բազմախորան «շատ խորշեր ունեցող (սաղաւարտ)» Նիւս. Թէոռ. խորանակցութիւն «բնակակցութիւն» Սկևռ. Երզն. ևն։


Խորոպ

s.

the hymen;
maidenhead.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյր բառ, որ նշանակում է ըստ Լեհ. «կնիք կուսութեան, միզն կանա-ցի» (իբր Բժշկարանից առնուած) կամ ըստ ԱԲ «կուսութիւն, կոյս աղջիկ»։ Սրա հետ նոյն է խորոպճին «կանանոց, կանանց բնա-կարանը» Փիլ. լին. էջ 256, որ Բառ. երեմ էջ 145 մեկնւում է «իգի ծննդական մասն», իսկ էջ 58 բունոց հոմանիշ բառի բացատրու-թեան մէջ դառնում է խորապաճիկ։


Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասուր. xussu «ցանկապատ. 2. շէնքի յաւելուածական մաս». սկզբնապէս նշանա-կում էր «մի տեսակ եղէգ», յետոյ «եղէգէ շինուած տնակ», յետոյ «խրճիթ, հիւղակ»։ որոնց վրայ տե՛ս Muss-Arnolt, Ass. engl. Handwb. էջ 331 բ. ստուգաբանօրէն կց։ում է արաբ. ❇xuss «սէզից և եղէգից շինուած տուն, որ թուրքմէններն ու քուրդերը ❇ hūγ (հյ. հիւղ) են կոչում. 2. միայն ձեղունը տախտակէ, իսկ պատերը սէզէ շինուած տուն. 3. «ինետուն, թէև սէզից շինուած չլի-նի» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 373), եբր. xus «դուրսը. 2. փողոց. 3. քաղաքից ւրս գտնուած մասը (Gesenius 17, 219)։ -Աճ.


Խսիր

cf. Փսիաթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. խսիր, Ալշ. խսիլ, Երև. խասիլ ևն «փիսիաթ», իսկ Ննխ. խսիր «10 պուդ, որ *ամապատասխանում է ռուսաց չէտվէրտ բառին» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 295բ)։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թիրախ

cf. Թիւրախ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհւ. մի բարդ բառից փոխառեալ, որի առաջին մասն էր պհլ. tir (=պրս. ❇ tir, քրդ. tīr, tīrek, բելուճ. tir, զնդ. 'tiγri-) «նետ» (Horn § 406), իսկ երկրորդ մասը՝ -ախ ան-ծանօթ է։ Նոյն բառից ածանցեալ պրս. [arabic word] tarkaš «կապարճ» բառից են փոխառեալ ստ. յն. tarkasion, իտալ. turcasso մոր. tārisς ֆրանս. čarquois «կապարճ» (տե՛ս Horī, անդ)։-Աճ.


Թիւրակ, աց

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թշուառ, աց

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։


Թուզ, թզոյ

s.

fig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար ի հլ.) «թուզ պը-տուղը» ՍԳր. «թուզի ձևով մի տեսակ պա-լար» Բժշ. որից թզենի ՍԳր. թզաբեր Ոսկիփ. թզենապատ Զքր. կթ. թզենակասփած Աթ. ի. կոյսն. մոլաթուզ Վեցօր. 96. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. մոլաթզենի ՍԳր. Վեցօր. 98. ա-դամաթուզ (նոր գրականի մէջ). թզկերուկ «մի տեսակ թռչուն՝ որ շատ է սիրում թուց ուտել. ֆր. becfigue» մհյ. բառ (տե՛ս Նո-րայր, Բռ. ֆրանս. էջ 140բ). թզորակ «թուզի նման»? Մագ. թղ. 96 (տե՛ս իմ Հայ նոր բա-ռեր հին մատ. Բ. էջ 185)։


Կարդինալ, աց

s.

cardinal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «պապական ծիրա-նաւոր եկեղեցական». ունին միայն ՀՀԲ և ՋԲ, իբրև նոր բառ. հնից ունինք կարտինալ Օրբ. հկճռ. ժա, էջ 159 (սեռ. կարտինալա-ցըն), կարտինար Նղշ. լտ. 421 (սեռ. կար-տինարաց). Յայսմ. մայ. 4 (Եկն ֆռանգ կարտինար մի, որ է վանաց հայր). Օգոստ. բաջ. 19։


Կարժ, ի

s.

skein;
— գործել, to reel a skein.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. kaši maza «մի տեսակ պանիր» Karolides, Iλ. συγϰρ. 172, -հեղինակը ի զուր է ճգնում մեկնել այս բառը լտ. caseus «պանիր» և հյ. կաշի, թրք. qayəš «փոկ» ևն բառերով, պատճառաբանե-լով թէ հին ժամանակ այս պանիրը կաշիէ ամանների մէջ էին պահում. ուստի և անու-նը անցել է նիւթին։


Կարկամ, ից

adj. fig.

bent, curved, bowed;
twisted;
contracted, ancbylosed, stiff;
precluded, impeded, impotent;
tenacious, niggardly, sordid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղզ. կարկամիլ (որ և կարկափիլ) «ծարաւից պապակիլ, շունչը կտրուիլ», Բլ, կարկղմել «մանուկի թուլանալ, ուշագնաց լինելը», Ալշ. Մշ. կարգմել «լացից կամ ծի-ծաղից ուշքը գնալ»։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կաւատ, ից

s.

ruffian, pander, pimp, go-between;
կին —, procuress, bawd, go-between.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «բոզի միջնորդ». Շնորհ. առ. 65, ընդհ. տպ. եմ. էջ 82. Լմբ. առակ։ Յայսմ. որից կաւատութիւն «բոզի միջնոր-դութիւն». (այս բառը մէկ անգամ գործա-ձուած է Ոսկ. մ. բ. 12 «Եւ այնչափ կաւա-տութեան բանս և գործս անամօթութեան զործեն». յունարեն բնագիրն ունի՝ τοσαντην μελέτην ἀναισχυντίας ποιούμεναι (այնչափ բանս անամօթութեան գործեն)։ Որովհետև կաւատութիւն բառը իբրև արա-բական փոխառութիւն չէր կարող գտնուիլ Ոսկեդարում, և բնագրի մէջ էլ արդէն նրա համապատասխանը չկայ, ուստի հետևում է թէ Ոսկեբերանի վերի հատուածի մէջ յե-տին յաւելուած է՝ ըստ Հիւոշման ZDMG 46, 261, հյ. թրգմ. Ուս. փոխառ. բառից. էջ 59)։ Յետնադարեան շրջանին ունինք գրուած ղաւատ Կոստ. երզն. 158։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. 104 Սիբիրի թուրքական մի ցեղի լեզւով kagaš, մի ուրիշի՝ kagač։ ՆՀԲ կեղ բառի՞ց։ Ու-ղիղ մեկնութիւնը տւաւ նախ Lag. Arm. Stud. § 1139։ Canini, Et. étym. 19 լիթ. skurá «կեղև», սանս. čarma «մորթ» բառերի հետ։ Հիւնք. յն. ϰέλυφος և թրք. qələf «պատեան»։ Patru-bany ՀԱ 1906, 367 հնխ. glebh «շըր-ջապատել, խորացնել» արմատից. հմմտ. յն. βλέφαρον «արտևանունո» γλασω «խորացնել», լեթթ. glabat «պահպանել» ևն։ Նևտոն-խան, Բազ-մավէպ 1908, 163 արաբ. γllāf «պա-տեան»։ Գաբրիէլեան, Բազմ. 1908, 50։ կեղ «վէրք» արմատից։ Karst, Յուշար-ձան 415 մոնգոլ. xalisun, բուրեաթ xalyaso, xalyahan, թունգուզ. kalya-sun «մորթ», ճապոն kara «կճեպ»։


Կրկէս, կիսաց

s.

circus;
course, race-ground;
riding-school.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. կրկիսի) «մարզական խաղերև հրապարակ» Բ. մակ. դ. 9. Ոսկ. յհ. ա. I. դ. 10. Խոր. գրուած է կրկէսիոս Ասող. էջ 53.


Կրճատ

adj.

docked, cropped, short-tailed;
mutilated;
circumcised.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ագատ, պոչր կտրած» Ղևտ. իռ. 23. «թլփատուած, մահմետական» Գր. տղ. եմ. «համառօտուած, կարճ» (նոր գրականի մէջ). որից են կրճատել «թլփատել, ներքի-նացնել» Կանոն. «կտրել, յապաւել, ծայրա-ռեւ. սպանել» ՍԳր. Կոչ. Մծբ. կրճատու-թիւն Փիլիպ. գ. 2. կրճատեալ Օր. իգ. 1. Կոչ. կրճատական Կոչ. 225. գրուած է կռճատեալ Տիմոթ. կուղ, էջ 88։