Entries' title containing ալ : 1470 results

Ձեռնկալեմ, եցի

vn.

to lend a helping hand, to help or succour.

· Calfa

NBHL (1)

Ձեռնկալ հաստիչ։ Ձեռնկալ կենաց՝ հերքելոյս. (Նար. ՟Ի՟Է. ՟Ի՟Թ։)


Ձեռնկալու, աց

adj.

lending a hand, assisting, succouring;
— լինել, cf. Ձեռնկալեմ.

· Calfa

NBHL (7)

ՁԵՌՆԿԱԼՈՒ կամ ՁԵՌԸՆԿԱԼՈՒ. ἁντιλαμβανόμενος , ἁντιστηρίζων apprehensor, susceptor, auxiliator, confirmans. Որ կալեալ ունի զձեռանէ այլոյ. ձեռնտու. օգնական. զօրավիգն. պաշտպան. ձեռքէն կամ ձեռք բռնօղ, թեւ թիկունք.

Ձեռնկալու մեծ։ Եթէ չէր ձեռնկալու աստուած, արդարն կործանէր. (Նար. ՟Գ։ Լմբ. սղ.։)

Բարիոք հաղորդեցուցիչք եւ ձեռնկալուք. (Պրպմ. ձ։)

Տէր ձեռնկալու է նորա. յն. հաստատէ զձեռն նորա. (Սղ. ՟Լ՟Զ. 24։)

Ձեռնկալո՛ւ լեր աղքատին։ Մի՛ լինիր ձեռնկալու մեղաւորին. (Սիր. ՟Ժ՟Բ. 4։ ՟Ի՟Թ. 12։)

Ձեռնկալու եւ օգնական լինիցի տկարութեանս մերում. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Դու մի՛ լինիր ձեռնկալու նորա, եւ մնացել լինի ընդունայն. (Վրք. հց. ձ։)


Ձեռնկալութիւն, ութեան

s.

aid, succour, assistance.

· Calfa

NBHL (4)

Հայցեն ձեռնկալութիւն յաստուծոյ. (Խոսր.։)

Ի խաւարի ձեռնկալութիւն. (Եպիփ. խչ.։)

Առ ձեռնկալութիւն պատրաստ. Ընդ ձեռնկալութեանն՝ զօրավար։ Բազմերախտիս ձեռնկալութեան խնամողօրէնն պաշտպանութեան։ Գիշերայնոյն արհաւրաց ձեռնկալութիւն ձիթոյ. (Նար.։)

Այլ ես աղաչեցի զհայր, զի մի՛ պակասեսցէ հաւատք քո. տե՛ս տե՛ս զձեռնկալութիւն. (Լմբ. սղ.։)


Ձերբակալ

adj. s. taken, arrested, prisoner, captive.

· Calfa

NBHL (4)

Կալեալ կամ անկեալ ի ձեռս. գերի.

Ձերբակալ կալեալ կապեալ՝ առաջի մատուցանել։ Զյանցաւորս օրինաց իւրեանց ձերբակալս ըմբռնեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 35։ ՟Գ. Մակ. ՟Է. 10։)

Թո՛ղ զձերբակալսն։ Իսկ զձերբակալսն յղեցին առ ափշին. (Արծր. ՟Գ. 4։)

ՁԵՐԲԱԿԱԼ ԱՌՆԵԼ. (գրի եւ ՁԵՌԲԱԿԱԼ, Ձեռնակալ, Ձեռակալ առնել) որ եւ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ. Ըմբռնել. կենդանւոյն ունել. առնուլ. յն. պէսպէս. բռնել, ձեռք բերել, ափ ձգել. տե՛ս (Յես. ՟Ը. 23։ Դտ. ՟Ը. 12։ ՟Ա. Մակ. ՟Է. 2. 29։ ՟Ը. 7։ ժ՟Դ. 2. եւ այլն։ Ագաթ.։ Խոր. ՟Ա. 12։)


Ձերբակալ առնել

sv.

cf. Ձերբակալեմ.

· Calfa


Ձերբակալ ըմբռաել

sv.

cf. Ձերբակալեմ.

· Calfa


Ձերբակալեմ, եցի

va.

to take, to seize, to arrest, to make prisoner, to take into custody, to apprehend.

· Calfa

NBHL (4)

Զտիմոթէոս ձերբակալեաց. (Նախ. ՟բ. մակ.։)

Մովսէս ձեռօք միայն (տարածելովք) եւ առանց աղեղան զբռնաւորն ձերբակալեաց (զամաղէկ). (Գեննանդ.։)

Զոր քաջապէս ձերբակալեալ. (Շ. վիպ.։)

Ձերբակալեալ են (ի սատանայէ). (Եփր. ՟բ. տիմ.։)


Ձիալախուր

s. bot. hipposelinum, bastard stone-parsley.

· Calfa


Ձիահալած առնեմ

sv.

to pursue or hunt on horseback.

· Calfa

NBHL (2)

ՁԻԱՀԱԼԱԾ ԱՌՆԵԼ. Հալածել վանել զձիաւորս, կամ ձիով.

Եւ զմնացեալսն առաջի իւր տանէր փախստական ձիահալածք արարեալք. (Բուզ. ՟Դ. 32։)


Ձիթալից

adj.

full of olive-oil.

· Calfa

NBHL (2)

Լցեալ ձիթով.

Ընկեցին ի հրացեալ տապակ ձիթալից. (Հ. կիլիկ.։)


Ձիւթալից

cf. Ձիւթաւոր.

· Calfa


Ձիւնալիր

cf. Ձիւնալից.

· Calfa

NBHL (2)

Ձեամբ լցեալ. լի ձեամբք.

Բարձրագագաթն՝ ձիւնալիր (լեառն). (Արծր. ՟Ա. 11։)


Ձիւնալից

adj.

full of snow, snowy.

· Calfa


Ձորալիր

adj.

inundating or overflowing valleys.

· Calfa

NBHL (2)

Զեղեալն ի ձոր մինչ ի լնուլ զայն. յն. ի ձորն քարշօղ.

Իբրեւ զջուր ձորալիր պարանոցաթաղ յորդեսցի. (Ես. ՟Լ. 28։)


Ձուալից

adj.

hard-roed, with spawn.

· Calfa


Մրգալի

adj.

full of fruit.

· Calfa

NBHL (2)

Լի մրգօք. պտղալից.

Վեր յարեւելս կայր քաղաք մի՝ խիստ բարեւէտ եւ մըրգալի. (այն է դրախտն) (Շ. առակք.։)


Մրրկալից

cf. Մրրկախառն.

· Calfa

NBHL (2)

Լցեալ մրրկաւ. լի մրրկօք.

Ձմեռն սառնասառոյց մրրկալից յերկարացեալ։ Օդն խտացեալ թանձրացաւկ միգախառն մրրկալից։ Զկոհակսն մրրկալիցս դադարեցուցին. (Խոր. ՟Գ. 68։ Արծր. ՟Բ։ 7։ ՟Գ. 4։)


Մօտալուտ

adj.

imminent, impending, near, at hand, threatening;
— վտանգ, imminent danger;
— լինել, to be imminent, to threaten.

· Calfa

NBHL (5)

Անցուցանել զօրհասն, որ անդէն մօտալուտ (կամ մօտաշուտ) զոտիւք զձեռօք պատեալ է. յն. առ ոտս ի պատրաստի. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։)

Եւ էր՝ որ անդէն իսկ մօտալուտ առաջոյ ի նոյն ի նմին ժամնաակի դէմ յանդիման ցուցանէ. (Ագաթ.։)

Գուցէ ի դարան մտեալ՝ մօտալուտ զքեզ անդէն ի քեզ արշաւեսցէ կողոպտել. (Եղիշ. միանձն.։)

Սպառնացեալ լի ապականութեամբք եւ մօտալուտ բանիւք։ Դեսպանս առ թագաւորն առաքէր մօտալուտ եւ դիւրագորով հաշտութեան. (Յհ. կթ.։)

παρὰ πόδος ἑν ἐτοίμῳ imminens, imminenter. Մօտ ընդ մօտ. մօտ առ մէտ. առ դուրս հասեալ. դիւրապատրաստ. կարի մօտաւոր. անյապաղ.


Մօրացեալ

adj.

still, standing, stagnant.

· Calfa


Յագեալ

adj. chem. saturated.

· Calfa


Յամրալեզու

cf. Ծանրալեզու.

· Calfa

NBHL (2)

βραδύγλωσσος qui tardioris est linquae. Յամր լեզուաւ. ծանրալեզու. ծանտր կամ կամկար լեզու.

Մովսէս՝ աղօտաձայն ասելով զինքն, եւ յամրալեզու. (Բրս. թղթ.։)


Յանգուածատաշեալ

adj.

well-worked or made.

· Calfa

NBHL (1)

Ցծայրս անթերի տաշեալ կամ անկուածոյ նման տաշեալ. Նկարակերտ յանգուածատաշեալ կարմրերփեան փայտիւք. (Նար. խչ.։)


Յանձնկալութիւն, ութեան

s.

acceptation.

· Calfa

NBHL (2)

Յարձակումն լինի ոգւոցն եւ շարժումն. եւ սորա առաջինն զհետ երթայ յանձնկալութիւն, կամ օտարութիւն։ Յանձնկալութիւն ասելով Աբրահամու, այո՛։ Ոչ մտին, այլ խոտորեցան. ունին յառաջտտութիւնս, ոչ ամենակատար յանձնակալութիւնս. (Փիլ. լին.։)

Մատուցանեն նմա զվարկ յանձնկալութեան թագաւորութեանն. (Պտմ. աղեքս.։)


Յոգնագնալի

adj.

practicable.

· Calfa

NBHL (2)

Եւ այլ ճանապարհք են (յառաքինութիւնս անդր՝) բազումք, եւ յոգնագնալիք. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Յոքունց գնալի. ունօղ զբազում գնացս. յն. բազմայեղանակ. παντοδαπός varius, multiplex.


Յոգնածաւալ

adj.

very extended, vast.

· Calfa


Յողալի, լիք, լեաց

adj.

lazy, slothful, sluggish;
inquisitive.

· Calfa


Յորդալի

adj.

brimful.

· Calfa

NBHL (1)

Ծոմաջան աշխատութեամբ, եւ յորդալի ընթերցուածովք. (Զքր. կթ.։)


Յորդալոյս

adj.

full of light, very luminous, shining.

· Calfa

NBHL (2)

Որպէս զարուսեակն յորդալոյս ծայրափայլ աստուածաբանութեամբն պայծառացեալ. (Գր. սքանչ. ի ստեփ.։)

Գեղ բնութեան արեգականն՝ յորդալոյս ական նման է. (Վեցօր. ՟Է։)


Յունալեզու

adj.

speaking Greek;
Ionic;
— հրէայ, Hebrew born in Greece, i.e. in captivity.

· Calfa

NBHL (2)

Յունալեզու հրէայքն դարձեալք ի գերութենէ, մոռացեալ զհայրենի լեզուն. (Տօնակ.։)

Եւ ամենայն իսկ յունալեզու նշանաւորք. յն. յոնական կղզի. (Ոսկ. եփես.։)


Յուսակնեալ

adj.

cf. Յուսագնեալ.

· Calfa

NBHL (4)

ՅՈՒՍԱԿՆԵԱԼ կամ ՅՈՒՍԱԳՆԵԱԼ. Յուսով վերակնեալ. գէտակն կալեալ յուսով. կամ իբր Յուսագին, այս ինքն յուսալից եղեալ.

Ի հեզահարցումն դատողին յուսակնեալ (կամ յուսագնեալ). (Թէոդոր. մայրագ.։ եւ Գանձ.։)

Ի քեզ յուսակնեալ այս ծառայ կուսիդ. (Տաղ.։)

Այլ եւ ընդ Դաւթայ յուսագնեալ ասացից. (Վրդն. պտմ.։)


Յուսագնեալ

adj.

waiting with hope.

· Calfa


Յուսալի

cf. Յուսական.

· Calfa


Յուսալիր

cf. Յուսալից.

· Calfa

NBHL (5)

ՅՈՒՍԱԼԻՐ ՅՈՒՍԱԼԻՑ. Լի կամ լցեալ յուսով, եւ ակնկալութեամբ.

Ունկնդիր լինել Աստուծոյ՝ պաղծառ եւ յուսալիր ունի զյանգումն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Որպէս վասն երկայնմտութեան համբերողացն, եւ յուսալից սպասելոցն գայցէ երեւել. (Ագաթ.։ եւ Բուզ. ՟Դ. 5։)

Համարձակութիւն առեալ յուսալից փութով՝ զիւրեանց մշակութիւնն ցուցանեն. (Կորիւն.։)

Հանգո՛ զնա յուսալից հաւատով. (Եփր. ծն.։)


Յուսալից

adj.

full of hope or confidence, hopeful.

· Calfa

NBHL (5)

ՅՈՒՍԱԼԻՐ ՅՈՒՍԱԼԻՑ. Լի կամ լցեալ յուսով, եւ ակնկալութեամբ.

Ունկնդիր լինել Աստուծոյ՝ պաղծառ եւ յուսալիր ունի զյանգումն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Որպէս վասն երկայնմտութեան համբերողացն, եւ յուսալից սպասելոցն գայցէ երեւել. (Ագաթ.։ եւ Բուզ. ՟Դ. 5։)

Համարձակութիւն առեալ յուսալից փութով՝ զիւրեանց մշակութիւնն ցուցանեն. (Կորիւն.։)

Հանգո՛ զնա յուսալից հաւատով. (Եփր. ծն.։)


Յուրբաթացեալ

adj.

friday-like;
— դարու, in the sixth century.

· Calfa


Յօդալոյծ

adj.

with dislocated articulations;
paralytic.

· Calfa

NBHL (2)

Լուծեալ եւ խախտեալ յօդիւք.

Իբրեւ զգանեալս եւ զյօդալոյծս առհասարակ անկեալ դնէին. (Յհ. կթ.։)


Նախայիշատակեալ

adj.

aforesaid, above-mentioned.

· Calfa

NBHL (2)

Կանխաւ կամ ի վեր անդր յիշատակեալ.

Որպէս արար զնոսին զնախայիշատակեալսն. (Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ.։)


Նախանձալից

adj.

full of envy, very invidious.

· Calfa

NBHL (2)

Լցեալ նախանձու. լի մախանօք.

Ոչ երբէք կասեալ լռեն ի չար նախանձից խօսից. (Փարպ.։)


Նախասրբեալ

adj.

presanctified.

· Calfa

NBHL (2)

προγιασμένος praesanctificatus, anteconsecratus. Կանխաւ քահանայագործեալ. առաջուց սրբացուցած.

Աստուածային պատարագ նախասրբեցելոյ (կամ ոց), որ կատարի աղուհացից։ Մատուցանել քեզ անարիւն զպատարագս նախասրբեալ։ Պռօսխումէն. ի նախասրբեալ սրբութիւնս սրբոց. (Պտրգ. յն։)


Նախավախճանեալք

s.

the departed ancients.

· Calfa


Նախընծայեցեալ

adj.

the first.

· Calfa

NBHL (2)

ՆԱԽԸՆԾԱՅԵԱԼ կամ ՆԱԽԸՆԾԱՅԵՑԵԱԼ. Նախընծայ. յառաջ մատուցեալ, կամ ընտրեալ յառաջագոյն. որպէս նախամարգարէն.

Զհրեշտակն ի մորենւոջն ի մարդկեղէն բարբառ ածեալ՝ տայր ընդ նախընծայեցելոյ առն աստուծոյ ընդ Մավսէսի խօսել. (Եզնիկ.։)


Նախընկալ

adj.

received beforehand, forwarded antecedently;
— լինել, to be received first.

· Calfa

NBHL (3)

որպէս ն. տե՛ս ՆԱԽԸՆԴՈՒՆԱԿ։ Այլ առաւել վարի որպէս կ. Նախ ընկալեալ. կանխաւ աւանդեալ. եւ Նախ հիւրընկալեալ.

Զգիր նախընկալ հոգէլից մարգարէութեան կատարեցեր զմարդանալոյ քո. (Գանձ.։)

Յորոց նախընկալն եղեւ, առաջի արկեալ նոցա զնշանադիրն աստուածատուր. (Կորիւն.։)


Նամակակալ

s.

letter-case.

· Calfa


Նանրալեզու

adj.

talking uselessly;
speaking unjustly, slanderous, biting, satirical.

· Calfa

NBHL (1)

Չարամահ սատըմամբ կորեան նանրալեզուքն. (Սամ. երէց.։)


Նաւալիւղ լինիմ

sv.

to navigate.

· Calfa

NBHL (1)

Աքսորեցաւ, եւ ի նաւալիւղն լինել՝ ընկեցեալ ի կղզի ինչ, ջարդեաց զնաւն. (Խոր. ՟Գ. 30։)


Նաւակալ, աց

s.

remora, echineis, suck-fish, achandes.

· Calfa

NBHL (1)

Ձկնիկն մի փոքրիկ, որ անուանեալ կոչի էքինէիս, որ այսպէս թարգմանի անուն իւր՝ նաւական, այսպէս դիւրաւ ունի զմի ի մեծամեծ նաւաց (այս ինքն նաւակաց). (Վեցօր. ՟Է։)


Յառաջասացեալ

adj.

predicted, foretold, prophesied.

· Calfa

NBHL (7)

ՅԱՌԱՋԱՍԱՑ ՅԱՌԱՋԱՍԱՑԵԱԼ. Նախասաց. կանխասաց. գուշակեալ. եւ գուշակօղ.

Եւ Փոքր մի յառաջ՝ ի վեր անդր ասացեալ.

Արդ յաղագս յառաջադրելոցս սեռից բաւական են յառաջասացեալքն. (Արիստ. ստորոգ.։)

Հեռանալ յառաջասացեալ հայհոյութենէ։ Խոստովանեա՛ յառաջասացելոցն զքեզ մի ոք գոլ ի չարապաշտից. (Յհ. իմ. երեւ.։)

Ծառայից իւրոց յառաջասացելոց։ Յառաջասացեալ բազմութիւն. (Նար. յովէդ.։)

Դարձցո՛ւք յառաջասացեալ թագաւորս. (Լաստ. ՟Թ։)

Զյառաջասացեալսն երկրորդէ դարձեալ. (Սկեւռ. ես.։)


Յարաբերեալ

gr.

antecedent.

· Calfa


Յարադալար

adj. s. ever-green.

· Calfa

NBHL (2)

Միշտ դալար. մշտականաչ. մշտազուարճ.

Զբազմախիտ տնկոցն յարադալար սաղարթաւորաց. (Երզն. քեր.։)


Յարաթռեալ

adj.

always flying, fluttering, or hovering.

· Calfa

NBHL (1)

Միշտ թռուցեալ կամ ի թռիչս.


Definitions containing the research ալ : 10000 results

Պատճառ, աց

s. prep.

cause, author;
occasion, matter;
principle, origin;
reason, subject, motive;
fault, offence, misdeed, crime;
pretext, excuse, subterfuge;
—աւ, ի —ս, on account of, for the sake of, for, because of, out of regard for;
under pretence of;
ի —ս քո, for your sake, for you;
— տալ, to give occasion to;
—ս առնուլ, to take as a pretext, to pretend, to allege;
— լինել, to be the cause or author of;
to dissemble;
—ս ի մէջ ածել, to allege, plead, urge or adduce reasons;
բառնալ զ—ս, to take away the motive or grounds;
պատճառել —ս մեղաց, to seek excuses for sins;
առանց իրաւա ցի —ի, without a real motive, causelessly, groundlessly, unreasonably.

· Calfa

NBHL (7)

Անուն կռոցն եւ պաշտօն՝ ամենայն չարի սկիզբն եւ պատճառք։ Սա է պատճառք ամենայն չարեաց։ Ջանացայց լինել ձեզ պատճառք բարեաց։ Եղեւ ամենայն հնազանդելոց իւրոց պատճառք փրկութեանն յաւիտենից։ Հարցեալ միմեանց զպատճառսն.եւ այլն։

Չէ՜ ընդ մի համար՝ զհայր մոռանալ, եւ զԱստուած. զի Աստուած՝ առաջի՜ն եւ ճշմարի՜տ պատճառ. (Գէ. ես.։)

Պատճառք ձեր յազգացդ են, որ շուրջ են զձեօք։ Պատճառս առին մեղքն պատուիրանաւն։ Միայն զի ազատութիւնն ձեր ոչ լինիցի ի պատճառս մարմնոյ։ Պատճառս տամք ձեզ պարծանաց վասն մեր։ Մի՜ ինչ պատճառս տալ հակառակորդին ի հայհոյութեան աղագս.եւ այլն։

Զի պատճառս տացէ թշնամւոյն մերձենալ ի մարտ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Ես եւ ոչ մի ինչ պատճառս գտանեմ ի նմա։ Եւ ոչ մի ինչ պատճառ մահու գտեալ. (Յհ. ՟Ժ՟Ը. 38։ Գծ. ՟Ժ՟Գ. 27։)

Նախ վճարեալ զնա յամենայն պատճառոյ՝ յայնժամ խնդրէ զնա ի բազմութենէն. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։) (Ստէպ դնի հոլովդ Պատճառոյ՝ եւ ի գիրս Դիոնեսիոսի.։)

Յերկիրն եգիպտացւոց իջուցեալ զնոսա առ հաց ի բերան՝ սովոյն պատճառաւ, որ լինին եւ այլն. (Ագաթ.) (ուր հին տպ. վրիպակաւ ունի, պատճառաւոր լինին)։


Պատճառանք, նաց

s.

cause, motive;
pretext, excuse, cloak, colour;
—նօք, under pretence of;
վասն որո՞յ, վասն որո՞ց or յի՞նչ —նաց, why ? for what cause ?
ամբարտաւանութեան —նօք, on account of pride;
զբօսանաց —նաւ, for walking;
պէսպէս —նօք, under different pretexts;
բառնալ զ—նս, to take away the pretext.

· Calfa

NBHL (5)

Կողմնեցուցեալ ի մահիճսն քնոյ պատճառանօք. (Մամիկ.։)

Անկեալ կիսամահ՝ վասն որոյ պատճառանաց (ա՜յլ ձ. վասն որոց պատճառաց) մեռանէր՝ յայտ առնէր։ Վասն այսր պատճառանաց աղաչեցի, եւ այլն. (Իմ. ՟Ժ՟Ը. 18։ Գծ. ՟Ի՟Ը. 20։)

Բայց թէ յի՞նչ պատճառանաց գալուստ նոցա այսր, ո՜չ գիտեմ. (Խոր. ՟Բ. 54։)

Որ կատարեալն են սիրով նորա, բարձրագոյն են նոքա ի պատճառանաց օրինաց (իբր ի խտրանաց, կամ յերկիւղէ) Եփր. (ղեւտ.։)

πρόφασις, ἕμφασις praetextus, species. Պատճառք ճարտարեալք, սնոտիք. պատրուակ. արտաքին երեւոյթ. պեհանէ, մահանա.


Պատրաստ, ից

adj. adv.

prepared, ready, disposed, in condition;
active, quick;
at hand, near at hand, disposable;
warily, softly, slowly;
— առնել, to prepare;
— լինել, to prepare oneself;
to be disposed;
to be prompt or resolute;
ի —ի ունել, to hold in readiness;
to stand in readiness, to be ready;
— կալ, cf. Պատկառ կամ.

· Calfa

NBHL (7)

ἔτοιμος paratus, promptus. Հանդերձեալ կազմեալ. կազմ, եւ յոժար.

Եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ։ Եւ էինկութք պատրաստ հնձելոյ։ Ես ի տանջանս պատրաստ եմ։ Պատրաստ է սիրտ իմ առ քեզ աստուած։ Լե՛ր պատրաստ առ վաղիւ։ Կացջիք պատրաստք ամենեքին։ Պատուէր տայր՝ կալ նոցա պատրաստ յիրս ամենայն։ Լերու՛ք կամ եղերուք պատրաստք։ Պատրաստքն մտին. (Եւն։)

Եղիցի ի ստանալոյ ընչից ամենեւին պետրաստ ի բազմախօսութէան. (Վրք. հց. ՟Բ։)

Ի բաղանեաց պատրաստ կալ. (Մխ. բժիշկ.։)

Զմիտս սրբել ի խղճէ չարաց, եւ ոչ միայն մարմնոյ պատրաստ կալ սբբութեան. (Բրսղ. մրկ.։)

Զյառաջագոյն խոստացեալ օրհնութիւն ձեր ի պատրաստի ունել։ Որ իպատրաստի ունի դատել զկենդանիս եւ ըզմեռեալս. (՟Բ. Կոր. ՟Թ. 5։ ՟Ա. Պետ. ՟Դ. 5։)

Ի ՊԱՏՐԱՍՏԻ ՈՒՆԵԼ. καταρτέω, προπαρτίζω praeparo ἐτοίμως ἕχω paratus sum. Պատրաստեալ ունել. հանդերձիլ.


Պարանոց, աց

s.

neck;
throat;
— ծովու, isthmus;
strait;
— սրուակաց, neck;
cf. Զոյգ;
անականել զ—աւ or ի վերայ —ի ուրուք, to fall upon the neck of;
գնալ ի բարձր —, to walk proudly or majestically, to strut;
կորացուցանել, դարձուցանել զ—, to take to flight, to flee, to run away.

· Calfa

NBHL (2)

Ներքին ծով ըստ նեղ գնացից ի պարանոցս դարձեալ։ Ընդ նեղ եւ ընդ երկայնաձիգ անցանելով պարանոց, եւ դարձեալ վերստին լայնանայ. (Արիստ. աշխ.։)

Եւրոպէ ... արձագանքն հերակլեայ, եւ խորքն պոնտոսի, եւ ծովն իւռկանեայ. յորմէ նեզագոյն պոնտոսի, եւ ծովն իւռկանայ. յորմէ նեզագոյն պարանոց ինչ ի պոնտոս անցանի։ իսկ ասիա է յասացեալ պարանոցէդ պանտոսի եւ իւռկանայ ծովուն մինչեւ ցմիւս պարանոցն, Եւն. (Արիստ. աշխ.։)


Կամք, մաց

s.

will, determination, intention, design;
wish, desire;
humour, fantasy, whim, caprice;
ի կամաց, կամօք եւ ախորժիւք, voluntarily, willingly;
կամօք, on purpose, designedly;
ըստ կամի, ըստ կամս, at will, ad libitum, arbitrarily, at pleasure;
at discretion;
յոչ կամաց, unwillingly, in spite of oneself, against one's will, reluctantly, grudgingly;
յօժար —, readiness, inclination, willingness;
յեղյեղուկ —, caprice, fickleness;
ինքնիշխան, բացարձակ —, absolute will, arbitrariness, despotism;
անձնիշխան —, free-will;
անձնահաճ —, humour, whim, caprice, fancy;
ըստ կամս անձին գնալ, to indulge one's fancy or caprice;
փոխել զկամս, to change one's mind;
անձնատուր լինել ի կամս ուրուք, to submit to the guideness of;
to comply with all the whims of;
ի կամս ուրուք դնել զիմն, to depend on another's will;
եթէ Տէառն — իցեն, if God wills, God willing;
Տէռն — լիցին, God's will be done;
եթէ — իցեն քո, if you wish or like;
ըստ հաճոյից կամց քոց, at your will or pleasure;
as well as you could wish;
— էին ինձ, I wished to, I wanted to;
— են ինձ ասել, I would say, I mean;
— եղեն նմա, it pleased him to, he liked to;
— էին նորա, he desired or wished;
հակառակ կամաց նորա, against his will;
որ ինչ ի կամս մեր, as much as we can.

· Calfa

NBHL (10)

Յօրէնս տեառն են կամք նորա։ Կեանք են ի կամաց նորա։ Տէր ի կամս քո (այսինքն կամօք կամ ի կամիլդ քո) ետուր գեղոյ իմոյ զօրութիւն։ Առնել զկամս քո աստուած իմ կամեցայ։ Զկամս երկիւղածաց իւրոց առնէ տէր։ Առնէր ըստ կամաց իւրոց։ Արասցէ ըստ կամս իւր։ Զկամս շրթանց նորա ոչ արգելեր ի նմանէ։ Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեաց տէր։ Ամենայն կամօք խնդրեցին զնա։ Կամօք իմովք կամ իւրովք. (յն. կամաւորապէս։) Անձրեւ կամաց (այսինքն յօժարակամ)։ Եղիցիք դուք ինձ երկիր կամաց. այսինքն կամեցեալ, ցանկալի. եւ այլն։

Պարապեալն ի կամս օրինացն։ Ըստ կամաց օրինացն։ Հաստատել զկամս բանիս. (Լմբ. ժղ. եւ Լմբ. պտրգ.։)

Որ եկիր կամաւ հօր։ Որ կամաւ հօր եւ հոգւոյն։ Խոնարհեալ քո կամաւ. (Շար.։)

Յիւր դրեաց զինչպէտս ըստ կամի։ Ըստ կամի պարգեւեն եւ նոցա։ Զիւր ընթացիցն տենչանս կատարեսցէ ըստ կամի։ Ըստ կամի աղտեղեալ զկրակն. (Փարպ.։)

Կէին հեշտալիր խաղաղականօք ըստ կամի ախորժակաց. (Արծր. ՟Ա. 12։)

Ըմբռնեալք յախտին՝ յանձնիշխան կամին. (Գանձ.։)

Նոքա ի հարկէ կապեալ են, եւ սոքա ի կամաց. (Ոսկ. ես.։)

Կամք էին նմա երթալ. (Շ. մտթ.։)

Եկեալ կամաւ ի խաչ։ Կամաւ յանձն առեր զչարչարանս. (Պտրգ.։ Շար.։)

θέλημα, θέλησις voluntas εὑδοκία placitum, beneplacitum αἴρεσις electio, propositum διάθεσις dispositio, adfectus. սանս. քամա. իսկ պրս. քեամ, է Կամք, եւ քիմք. Բանական յօժարութիւն. կարողութիւն անձնիշխան եւ ազատ ընտրութեան. հաճութիւն. հաւանութիւն. հակումն. ախորժ սրտի. հաճոյք. խնդիրք. կամեցողութիւն, եւ կամեցեալն. կամք, եւ ուզածը. եբր.


Կանգուն, գնոց

s. adj.

cubit;
straight, standing, perpendicular, erect, on foot;
firm, stable;
— կալ, to be up or a foot;
to rise, to get up;
գնալ —, to be haughty, proud, vain;
նստաւ —, he sat upright;
եկաց —, he stopped, stayed, or did not pass beyond.

· Calfa

NBHL (4)

Յերեքհարիւր կանգնոյ զերկայնութիւն տապանին ... ի մի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ։ Արասցես տապանակ, յերկուց կանգնոյ եւ ի կիսոյ զերկայնութիւն նորա, եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զլայնութիւն նորա։ Կանգնաւ յայսմ կողմանէ, եւ կանգնաւ յայնմ կողմանէ։ Գոգեալք երեսուն եւ երիւք կանգնովք. եւ այլն։

Կանգնաւ չափեալն եւ չափողն՝ կանգուն կոչին. (Մաքս. ի դիոն.։)

Յայնժամ կանգուն կացեալ մեծին սահակայ։ Կանգուն կալով երկիրպագին հարեւանցի. (Խոր. Գ. 65։ Շ. բարձր.։)

Կամ կործանեալս կանգուն։ Ի նոյն ինքն յեցեալ՝ կայ կանգուն. (Նար. ԺԱ. եւ Նար. մծբ.։)


Կատարած, ից, աց

s.

end, extremity, term;
accomplishment, consummation;
end, close, expiration;
effect;
destiny;
ածել ի —, ի — հասուցանել, to conduct to the end, to put the finishing touch, to accomplish, to perfect;
նորանշան կալաւ նա —, strange was his destiny;
մինչեւ ի — աշխարհի, to the end of time, when time shall be no longer;
այլ չեւ է —, but the end is not yet.

· Calfa

NBHL (2)

Լայն ճանապարհս, միով կատարածաւ յանգեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

τέλος finis ἕσχατον ultimum πέρας terminus, ora. Կատարուած. կատարումն. լրումն. գլխաւորումն. վճարումն. սպառուած. աւարտ. եզր. վախճան. վերջ. ծագ. ծայր. լմըննալը, վերջը.


Կատարումն, ման

s.

accomplishment, completion, consummation;
execution, realization;
perfection;
end, term, conclusion;
end, death;
consecration;
initiation;
— առնուլ, to be accomplished, finished;
to improve;
— տալ, ի — ածել, to finish, to terminate, to achieve;
to improve, to perfect;
cf. Ծագ.

· Calfa

NBHL (3)

Եղիցի կատարումն ասացելոցս նմա ի տեառնէ։ Թողեալ զբան սկզբանն քրիստոսի՝ ի կատարումն եկեսցուք։ Իսկզբանէ տարւոյն մինչեւ ցկատարումն տարւոյն։ Ընկալեալ զկատարումն հաւատոցն ձերոց զոգւոցն փրկութիւն.եւ այլն։

Աստ է կատարումն ամենայն բանին։ Ի կատարման հասակին։ Կատարումն եւ վախճան ունին ամենայն տրտմականքն։ Նոյն ժամայն գործն զկատարումն առնոյր։ Գալ ի կատարումն սննդեամբն։ Կատարումն շինուածոյ, գրոց եւ այլն. (Ոսկ. յհ.։ ՃՃ.։ Յճխ. եւ այլն։)

կատարումն զլրումն ամենայն բարութեանց ասէ։ Մի ոք հայեցեալ ի գայթոտ եւ ի դիւրավնասելի բնութիւնս յուսահատ լիցի յանձինն կատարմանէ. (Սարգ. յկ. ՟Բ։)


Կատարուն

cf. Կատարեալ.

· Calfa

NBHL (2)

Լցեալ աստուածեղէն զօրութեամբ, եւ կատարուն. (Շ. բարձր.։)

τέλειος perfectus. Կատարեալ. լրացեալ. ունակ կատարելութեան. լիակատար.


Կարասի, սւոյ, սեաց

s.

moveables, furniture, baggage, equipage;
implements, utensils;
wealth, riches, money;
goods & chattels;
գիր —սւոյ, inventory;
հարեալ ի —սւոջ, covetous, miserly, niggardly.

· Calfa

NBHL (3)

Անինչ եւ առանց կարասվոյ լինել։ Մեծատունք՝ որ ի կարասւոջն հարեալ են ( այսինքն ընչասերք)։ Կարասի վասն այնորիկ ասի, զի ի կիր ոք արկանիցէ եւ զի ի պէտս ոք ծախիցէ։ Կարասոյ վնաս առաւել սովոր է զայրացուցանել զմարդիկ. (Ոսկ. եւ Փիլիպ.։)

Սկսաւ պատրել զոմանս կարասեաւ։ Չպատրի մեռեալ ի կարասւոյ. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Տացէ ընկերի իւրում արծաթ, կամ այլ ինչ կարասի զիւր յաւանդ։ Աւասիկ թագուցեալ է ընդ կարասեաւ։ Ընկեցին զկարասին որ էր ի նաւին՝ ի ծով անդր։ Զկարասին ընկեցիկ առնէին։ Ետուն զգիր կարասւոյն (յն. մի բառ, νόμισμα , նոմոս, վճիռ. decretum ) յիշխանս կողմանց։ Զամենայն զկահ եւ զկարասի նոցա գերեցին։ Ամենայն կահիւ կարասեաւ իւրեանց կորեան։ Կահիւ եւ կարասով (բանակին). եւ այլն։


Չորք, րից

adj.

four;
— անգամ, four times;
ի չորս գնալ, to go upon all fours;
բարձեալ ի չորից, borne by four men;
որ օր — էին ամսոյն, on the fourth, on the fourth of the month.

· Calfa

NBHL (3)

Վախճանէր առ չորիւք որդւովք». այսինքն թողեալ զչորս զաւակս. (Եւս. քր. ՟Ա։)

Յարուցեալ աղեքսանդրոս ի գահոյիցն՝ շիջոյց զճրագն, եւ ի դուրս ելեալ՝ ի չո՛րս գնայր առ գետովն. (ա՛յլ ձ. չորեքյափք գնայր) (Պտմ. աղեքս.։)

Իբրեւ զմանուկս մատաղս եմք, որք ի չորից զեռան, եւ գնալ յոտից ոչ կարեն. (Կլիմաք.։)


Պակասեմ, եցի

vn. ast.

to fail;
to want, to be wanting in, to lack, to run short;
to lessen, to grow less, to diminish, to cease;
to weaken, to swoon;
to die;
— լուսնի, wane —եալ ի մտաց, mad, foolish;
—եալ են ոգիք նոցա, they are exhausted, worn out;
—եցին աչք իմ յարտասուաց, my eyes are weary with weeping;
մի թէ —եցա՞յք իմիք, have you perhaps wanted for any thing ?
զի՞նչ այլ —սէր ինձ ի բարեբաստութիւն, what was wanting to my happiness ? to be eclipsed.

· Calfa

NBHL (7)

Ոչ ինչ պակասի ի նոցանէ։ Պակասեալ էր ի Սառայէ լինել ի կանանց օրինի։ Պակասեալ Աբրաամու՝ մեռաւ։ Պակասեաց արծաթ։ Պակասեցին ռոճիկք, ջուրք, կեանք իմ։ Պակասեսցին որպէս ծուխ՝ զի պակասէ.եւ այլն։

Մարթի եւ ի ծովէ ալեաց պակասել, եւ ոչ մարդկան ի վշտաց եւ ի հոգոց պակասել. (Ոսկ. մ. ՟Բ. 6։)

Պակասին մեղք եւ մեղաւորք յերկրէ ի նորանալ ամենայն երկնի եւ երկրի. (Վրդն. դան.։)

ՊԱԿԱՍԵԼ. որպէս Նուաղիլ լուսաւորաց. խաւարիլ. ստուերանալ. բռնուիլ.

Պակասեալ սպառեալ են ոգիք նոցա։ Պակասեալ էին նոքա ի ծարաւոյ. (Յուդթ. ՟Է. 16։ ՟Ը. 9։)

ՊԱԿԱՍԵՄ կամ ՊԱԿԱՍԻՄ. ἑκλείπω, παρεκλείπω , ἑπιλείπομαι deficio ἑλαττόομαι, ελασσοῦμαι minuor, diminuor ὐστερέω indigeo եւ այլն. որ եւ ՊԱԿԱՍ ԵՄ, ես, է. Պակաս գտանիլ. նուազիլ. կասիլ. դադարել. տկարանալ. չբաւել. չգտանիլ. եւ Կարօտիլ. պակսիլ. էքսիլմեք.

Կամ Նուաղիլ սրտի. լքանիլ. թալանալ. մարմրիլ. ὁλιγοψυχέω anima deficio, pusillo sum animo.


Պահեմ, եցի

va.

to preserve, to keep, to maintain;
to guard, to watch over;
to preserve, to guarantee;
to keep, to observe;
to hide, to keep secret, to conceal;
to abstain from, to fast;
լռութիւն, — to keep silence;
— զանձն յիմեքէ, to refrain, to forbear, to avoid;
նմա պահեալ կայ or է, it is reserved or destined for him to;
cf. Խոստումն.

· Calfa

NBHL (5)

Գործել զնա եւ պահել. Պահել զճանապարհն ծառոյն կենաց. կամ զճանապարհ Տեառն։ Պահել զհրամանս, զօրէնս, զխրատ, զբանս, զարդարութիւն։ Արածեցից զխաշինս քո եւ պահեցից։ Կերակուրք ի քաղաքս պահեսցին։ Պահէին զքաղաքն։ Ամենայն պահպանութեամբ պահեա՛ զսիրտ քո։ Պահեսցէ զքեզ ի կնոջէ օտարէ եւ չարէ։ Արդարութիւն պահէ զանմեղս։ Պահեաց զտունս Իսրայէլի յԵգիպտոս։ Ծանեաւ զարդարն, եւ պահեաց զնա անարատ Աստուծոյ։ Պահէր յաներկաթ բանտն արգելեալ։ Եւ արքն՝ որ պահէին զնա։ Պահել զպատուիրանս։ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է պահել զքեզ. եւ այլն։

Այլ հայէր նա ուղիղ ննջեցելոցն պահեալ՝ զշնորհս պարգեւաց. իմա՛ պահեալ կամ համբարեալ գոլ։

Լացին առաջի տեառն, եւ պահեցին յաւուր յայնմիկ։ Թաղեցին զնոսա, եւ պահեցին զեօթն օր։ Կոծեցան եւ պահեցին։ Զի՞ է զի պահեցաք մեք, եւ դու ոչ տեսեր։ Ի հակառակութիւնս եւ ի կռիւս պահէք։ Յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք։ Պահեմ երկիցս ի շաբաթու.եւ այլն։

Պահեալ լինէին պահս աւուրս ՟Ի՟Զ. (Ագաթ.։)

ՊԱՀԵՄ. (ի բառէս Պահք) νηστεύω abstineo եւ jejuno. որ եւ ասի՝ ՊԱՀԵԼ ՊԱՀՍ. Ժուժկալել ի կերակրոց՝ մանաւանդ ի պարարտաց. եւս առաւել պահել զծոմ. պաք կամ պաս՝ ծոմ բռնել, մէկ ժում ուտել .... եբր. ծիւմ. (իսկ պահս պահել, ծիւմ. ծոմ)


Պահեստ, ից

s. adj.

reserve;
keeping;
deposit, consignment;
maintenance, keep;
sequestration;
placed or kept in reserve;
— հօտք խաշանց, fattened sheep;
դնել ի —ի, to put in reserve, to reserve;
դնել ի —, to deposit, to consign;
to put in prison;
կալ or լինել ի — or ի —ի, to be in custody, in arrest, in prison.

· Calfa

NBHL (5)

Մատենագրել (Մովսէսի) ի պահեստն յաւիտեանցն՝ որ գալոց են. (Ագաթ.։)

Զխաշինս պահեստի իմոյ. (Զաք. ՟Ժ՟Ա. 11. յն. պահեալս ինձ։)

ՊԱՀԵՍՏ. ա. Պահեալ. պահծու.

Ոչ խնդրել տունս գեղեցկաշէնս, եւ ոչ պահեստս եւ կամ շրջագայունս հօտս խաշանց. այսինքն առտնին բուծեալս. (Վրք. հց. ՟Գ։ 2)

ՊԱՀԵՍՏ որ եւ ՊԱՀՈՒՍՏ. διατήρησις, φυλακή conservatio, custodia. եւ բայիւ παρατίθημι appono, commendo. Պահումն. պահելն եւ իլն զգուշութեամբ եւ Իրն պահելի կամ պահեալ. մթերք. աւանդ.


Պաճուճեմ, եցի

va.

to deck, to attire, to embellish, to adorn, to beautify, to decorate, to bedizen, to bedeck;
to paint, to plaster;
to dissemble, to feign, to disguise;
to give oneself airs;
— զմարմին, to embalm;
—եալ, cf. Պաճուճազարդ;
— առասպելք, cunningly devised fables;
— կերակուր, skilfully dressed meats.

· Calfa

NBHL (9)

Առ որս բանիւ են պաճուճեալ՝ բանքս. (Առ որս. ՟Ա։)

Որչափ ինչ պաճուճեցին որդիքն Իսրայէլի, բայց ոչ այնպէս ինչ զտեառնէ իւրեանց։ Ի հանդերձս ոսկէհուռն զարդարեալ եւ պաճուճեալ։ Տքնութիւն նորա առ ի պաճուճել ի կատարման նորա։ Պաճուճեալ զգեստուք զարդ։ Ոչ եթէ պաճուճեալ ինչ առասպելաց զհետ երթեալ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 9։ Սղ. ՟Խ՟Դ. 10։ Սիր. ՟Լ՟Ը. 31։ ՟Ա. Պետ. ՟Գ. 3։ ՟Բ. Պետ. ՟Ա. 16։)

Մի՛ հայիցիս՝ պաճուճեալ խոնարհութիւնն։ Ծառայ էր, եւ զինքն ծառայութեամբն ազատ անձին իւրում պաճուճէր. (Կոչ. ՟Զ։)

Պաճուճեցէ՛ք զորդւոյ իմոյ սիրեցեալ անդամս։ Պաճուճիս պէսպէս հանդերձիւք եւ մատանեօք։ Այնպիսին պաճուճեսցի՝ որ ի բոզանոցսն ջերանին. (Ոսկ. ղկ. յհ. եբր։)

Զդիակն Բէլայ պաճուճեալ իմն ասէ դեղովք՝ հրամայէ Հայկ տանել ի հարք. (Խոր. ՟Ա. 10։)

Ամենավայելուչ գեղեցկութեամբ գարնանայինս իմն զարդարեալ պաճուճի ժամանակ. (Պիտ.։)

Զարդարեալ պաճուճեաց զտիեզերս զանազան ծառովք եւ տնկովք։ Զերանգ երանգ ծառսն պաճուճեաց ոստովք եւ տերեւովք։ Յովսէփ զարդարեալ պաճուճեաց զմարմինն տէրունական. (Զքր. կթ.։)

ՊԱՃՈՒՃԻԼ. որպէս Պերճանալ. ճոխանալ. պարծիլ.

Թէպէտեւ յոյժ իցեն բանականագոյն, եւ ամենեւին պաճուճեալք. (Պղատ. օրին. ՟Գ։ 1)


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

· Calfa

NBHL (1)

Ընդ պարսից քէշին գտօղս՝ ապաւինեալ ի շնորհսն Աստուծոյ՝ մատիցուք ի պայքար. (Եզնիկ.։)


Պաշտօն, տամանց

s.

worship, adoration, latria, religion;
service, office, ministry;
ceremony, mystery;
service, office;
employment, function, duty, post, place;
— աստուածային, divine worship;
— կռոց, idolatry, the worship of idols;
սնոտի —, superstition;
— ննջեցելոց, burial service;
burial;
— բարի, piety, religion, fear of God;
հասարակաց պաշտամունք, public functions;
—, պաշտամունք, Olympic or public games;
ի պաշտամանէ, by profession;
պաշտօնեայ հասարակաց պաշտամանց, the Minister of Public worship;
— առնել, to pay one's court to, to court, to flatter;
— առնուլ, to be honoured or adored, to be ministered to;
— հարկանել, տանել, to serve;
ի պաշտաման կալ, to be in the ministry;
պաշտել զ—, to exercise one's trade or calling;
— տանել, to serve, to worship, to adore;
ի — առնուլ, to adore;
— մատուցանել, to worship, to perform a service agreeable to God;
աստուածական առնուլ —, to cause oneself to be adored like a god;
ի — մտանել, to enter a person's service;
— կատարել, to fulfil a function;
կորուսանել զ—, to lose one's place;
ունել, ժառանգել զ— ուրուք, to take a person's place, to replace one;
— կատարել վասն հոգւոյ ուրուք, to celebrate a mass for the repose of a person's soul;
—ս երգոց կատարել, to sing psalms, to praise;
— ինչ առնելով, — ինչ առնելոյ վասն, through respect, for regard, by adulation.

· Calfa

NBHL (6)

Ի պաշտաման կալ. (Գծ. ՟Ժ՟Գ. 2։ Եբր. ՟Ժ. 11։)

Բանաւորաց հրամանաւ՝ կարգէին ի պաշտօն դրօշեալքն։ Ինքն (մարդն) լաւ է քան զպաշտամունս իւր (զկուռսն)։ Իբրեւ կերաւ, պայթեաց վիշապն. եւ ասէ (Դանիէլ), տեսէ՛ք զպաշտամունսդ։ Խնդիրս ինչ վասն իւրեանց պաշտաման ունէին ընդ նմա. եւ այլն։

Եթէ պաշտօն, ըստ պաշտամանն։ Զպաշտօնն իմ փառաւոր առնեմ։ Վիճակ պաշտամանս։ Արհամարհեալ լինէին ի պաշտամանն հանապազորդ այրիք նոցա.եւ այլն։

Յարուցեալ արկին պաշտօն (սաղմոսերգութեան) մինչեւ ցառաւօտն։ Երբեմն արկեալ մեր պաշտօն։ Ես յորժամ արկանեմ պաշտօն։ Եւ քո խորհուրդք ո՞ւր էին յորժամ զպաշտօնն արկաք. (Վրք. հց. ձ։)

Գտանի եւ՝ պաշտօնս, զպաշտօնս. որ եւ ՊԱՇՏՈՒՄՆ, տման. s. ՊԱՇՏՕՆ որ եւ ՊԱՇՏՈՒՄՆ. λατρεία, σεβασμός, θρησκεία cultus religiosus, veneratio, adoratio λειτουργία , θεραπεία ministerium, officium, servitus, famulatus, obsequium, religio եւ այլն։ Բարեկրօն ծառայութիւն կամ սպասահարկութիւն Աստուծոյ, աստուածպաշտութիւն. պաշտելն զԱստուած երկրպագութեամբ եւ պատարագօք եւ աղօթիւք. կրօնք. կարգ. հանդէս արարողութեանց. եւ ամենայն սպասաւորութիւն կարգեալ ի պաշտօն Աստուծոյ. սէճտէ, իթաաթ, իպատէթ, խզմէթ, զիմմէթ. մանսըպ, փայէ. եբր. ապօտան.

ՊԱՇՏՕՆ. διακονία diaconatus, ministerium ὐπηρέτημα officium եւ այլն. Սարկաւագութիւն. սպասաւորութիւն. սպաս. ժամերգութիւն. եւ ամենայն ծառայութիւն մատուցեալ Աստուծոյ կամ մարդկան.


Սակաւ, ու, ուց

adj. adv.

few in number, inconsiderable, moderate, small, slender;
"somewhat, less;
—, առ —, little by little, by degrees, by little and little, insensibly;
— անգամ, — երբեք, rarely, seldom;
ոչ —, many, much, not less;
— ինչ, —ս, առ — մի, few, not very, somewhat, rather, a little, cf. Փոքր մի, cf. Փոքր ինչ, cf. Խուն մի;
առ — մի, ի — ժամանակի, յետ —ուց, shortly, in a short time, for a moment;
յետ — միոյ, shortly after;
—ուք, with few attendants;
in few words, briefly, in short;
ոչ —ք ի նոցանէ, many of them;
ճաշակեցի — մի մեղր, I ate some or a little honey;
մարթի եւ ի —էն՝ — տալ, a little may be offered even of a little;
cf. Շատանամ."

· Calfa

NBHL (6)

Մարթին եւ ի սակաւէն սակաւ տալ. (Եփր. աղք.։)

Ուստի սակաւ մի կասկած ունէր, անտի աներկիւղ հաստատէր։ Փոխանակ սակաւ աշխատութեանս մեր բազմապատիկ հանգիստ ունելոց եմք։ Դադարեալ աւուրս ինչ սակաւս։ Մի ի սակաւում այսմ ժամանակի զանվախճանելի զփառսն չափեր. (Եղիշ. ՟Ա. ՟Ը. Խոր. ՟Ա. 14։ Նար. ՟Հ՟Ը.)

Այսորիկ ցայսքան ասացեալ ըստ խորհրդոյ սակաւ Մի շատէ բաւականասցի. (Տօնակ.։)

Որոյ ոչ եւս առ սակաւ մի թերացեալ էր ի սիրոյն քրիստոսի. (Եղիշ. ՟Գ։)

Սակաւ սակաւ ջեռեալ եղիփազու. (Իսիւք.։)

Սակաւ սակաւ ընտանեցեալ յիսուսի՝ զիրսն պատմեցին. (Երզն. մտթ.։)


Սահիմ, եցայ

vn.

to slip, to slide, to glide;
to flow, to be flowing, to run out, to pass over, to roll or glide on;
to be agitated, to hurry along or away, to err, to wander, to yield to;
— ի վերայ սառի, to skate;
— ի մտաց, to slip from, to escape the memory;
սահեալ անցանել, to run, to elapse, to glide away;
սահեալ աստղ, shooting star;
սահեցաւ, he slipped, his foot or feet slipped.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զնաւ սահեալ ի վերայ ջուրց կուտակելոց։ Սահեալ ի ներքոյ երկնից։ Սահեսցին փոփոխեսցին. (Իմ. ՟Ե. 10։ Յոբ. ՟Բ. 2։ Սղ. ՟Ճ՟Ը. 9։)

Իսկ իմ անցեալ սահեալ ի վերայ յուզակ ալեացն։ Նաւեալք՝ ի վերայ խորոցն սահեցան. (Ագաթ.։)

Որք յարեւմտեան կողմանսդ սահեալք նշեհութեամբ. (Շ. ընդհանր.։)


Սահմանադրեմ, եցի

va.

to fix the boundaries;
to constitute, to order, to regulate, to establish, to determine, to decide;
—դրեալ կէտ, the appointed day or time.

· Calfa

NBHL (2)

Զոր ներքնաչարեալքդ սահմանադրեն գոհաբանութիւնք. (Նար. ՟Լ՟Դ։)

Եկեալ հասանէին ի սահմանադրեալ կէտ պայմանի մկրտութեանն. (Ճ. ՟Ա.։)


Սաղամանդրայ, ից

cf. Սալամանդր.

· Calfa

NBHL (2)

Մինն հուր կերակրի ի յետնա կղզին սիւկիլիայ, եւ ոչ ծախի. որոյ անուն է սալամանդրա. (Լմբ. իմ.։)

ՍԱՂԱՄԱՆԴՐ կամ ՍԱԼԱՄԱՆԴՐ եւ ՍԱՂԱՄԱՆԴՐԱՅ. Նոյն եւ յն. լտ. σαλαμάνδρα salamandra. թ. սէմինտէր ... Ազգ սողնոյ՝ որպէս զմողէզ կամ զկովագիաց. որ ասի տոկալ ի մէջ հրոյ առ ժամանակ մի.


Պարծիմ, եցայ

vn.

to glory, to vaunt, to boast, to brag, to hector, to praise oneself;
to put oneself forward, to aim at winning distinction, to preach up oneself, to make a merit of, to affect haughty airs, to play the braggart, to swagger, to be vain-glorious, proud or vain of;
պանծացեալ —, to pride oneself, to look big, to be proud of;
պարծիմ գոլ, I have the honour to be...

· Calfa

NBHL (6)

Մի՛ պարծիք, եւ մի խօսիք զամբարտաւանս։ Մի՛ պարծեսցի կորն իբրեւ զուղիղն։ Գուցէ պարծիցի իսրաէլ ի վերայ իմ, եւ ասիցէ՝ թէ ձեռն իմ փրկեաց զիս։ Այսպէս ասէ տէր. մի՛ պարծեսցի իմաստունն յիմաստութիւն իւր, եւ մի՛ պարծեսցի հզօրն ի զօրութիւն իւր, եւ մի՛ պարծեսցի մեծն ի մեծութիւն իւր. այլ յայն պարծեսցի՝ որ պարծիցին, իմանալ եւ ճանաչել զիս, եւ այլն։

Սատանայ՝ որ ինեւ խրոխտացեալ պարծէր, ինեւ կորացեալ ամաչեսցէ. (Եղիշ. ՟Ը։)

հարսնացեալ կոյսն անարատ պարծեալ վերագոչէ. (Զքր. կթ. յեկեղ.։)

Նա դարձեալ զայս պարծի եւ խրոխտանայ. (Իսիւք.։)

Արի՛ պետրէ, զեն եւ կե՛ր, եւ նորա զօրինացն պարծեալ, եթէ խառնակ ինչ եւ անսուրբ ոչ եմուտ ի բերան իմ. (Եփր. մակաբ.։)

καυχάομαι, ἑγκαυχάομαι , κατακαυχάομαι glorior, jacto. Պանծալ . նազիլ անձնագով լինել. պերճանալ. ճոխանալ. մեծաբանել. վստահանալ ընդ բարիս եւ ընդ փառս՝ անձին (որ է չար), կամ Աստուծոյ (որ է բարի). պարծենալ.


Պարսաւանք, նաց

s.

cf. Պարսաւ;
—նս դնել, ընդ —նօք ածել, cf. Պարսաւեմ;
—նս տալ ի փառս իւր, to sully one's reputation.

· Calfa

NBHL (5)

Որում ոչ կարացեալ այնպիսի վատթարութեան եւ պարսաւանաց տանել, եւ այլն. (Խոր. ՟Գ. 25։)

Ունի եւ որ ըստ բնութեան է համագամ ցանկութիւն՝ բազում անդամ պարսաւանս, յորժամ անչափ եւ առանց յագելոյ վարեսցի ոք նաւավ։ Ոտիւք կամ այլով մասամբ խեղ իցէ մարմնոյն, եւ կամ պարսաւանս ինչ ընկալցի. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. քհ.։)

Կեղծաւորքն պարսաւասէր եղեալ, դատեն զեղբարսն, ծածկելով զինքեանցն պարսաւանք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եւ ինձ մի՛ ոք պարսաւանս գիցէ, որ ի հեռուստ ածեալ նուաճեցի զբանս՝ առաջիկայ ստացս. (Նիւս. կազմ.։)

(Սամարուհին) յորժամ պատճառս ետ նմա՝ հրեայ կոչելով զնա՝ եւ ընդ պարսաւանօք էած, (յիսուս) ի բաց հատանելով զըմբոստանալն, ասէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)


Պարտիք, տեաց

s.

debt;
duty;
տալ զ —իս, to pay dear for, to smart for, to be punished, to have the smart of.

· Calfa

NBHL (1)

Թո՛ղ մեզ զպարտիս մեր։ Այնմ որ գործիցէն՝ ոչ համարին վարձքն ըստ շնոհաց, այլ ըստ պատեաց։ Թողցին ձեզ պարտիքն։ Ի նախատինս, եւ ի նզովս, եւ ի պարտիսս։ Եւն։ Գրիգոր անցեալ գնաց առ տրդատ՝ զհայրենեցն հատուցանել պարտիս. (Խոր. ՟Բ. 77։)


Սարութիւն, ութեան

s.

instrument, tool, apparatus, harness, furniture;
նաւ կազմեալ ամենայն սարութեամբ, ship complete in stores and rigging.

· Calfa

NBHL (1)

Եւ նաւ թէ կազմեալ իցէ ամենայն սարութեամբ. (Բրսղ. մրկ.։)


Սարսռագին

cf. Սարսռալից.

· Calfa

NBHL (1)

Առ խորհուրդսն՝ որ սարսռագին գողութեամբ լինի ի մերձենալ առ մեզ դիւաց. (Եւագր. ՟Ի՟Գ։)


Սեթեւեթ

s. adj.

garb, dress, ornament, attire;
affectation, primness;
paint;
— or —եալ, embellished, adorned, pompous;
finical, affected.

· Calfa

NBHL (1)

Բայցդ է ուրէք զի յաղագս պերճութեան եւ սեթեւեթոյ բանին լինի եդեալ. (Տօնակ.։)


Սեղանաւոր, աց

s.

banker, changer;
տալ or արկանել զարծաթ ի —ս, to place money in a bank at interest, to put out money to interest.

· Calfa

NBHL (1)

Որ զհաւատացեալ (ինքեան) արծաթ բանին ի քէն՝ արկ ի սեղանաւորս յոգիս որդւոց մարդկան. (Շար.։)


Պէտք, պիտոյից

s. rhet.

necessaries, the necessary, the needful;
need, want, necessity, indigence;
exigence, necessity;
use, employ, business;
concise narration;
— or — մարմնոյ, needs, jobs, going to stool;
ի պէտս, for use or service;
for;
յի՞նչ պէտս, for what use or purpose ? why ?
— կենաց;
the necessities of life;
— են, — է, ի պէտս է, it must, it is necessary;
չեն —, it must not, it is not necessary;
յոչինչ պէտս, in vain, uselessly;
յանձին ունել, to have care, to be concerned, to reck;
պէտս ունել, to want, to need, to be or to stand in want of;
ի պէտս գալ, to be useful or serviceable;
պէտս առնել, պիտօք վարիլ, to use, to make use for, to avail oneself of;
պէտս ունել զիմեքէ, to devote or apply oneself to;
զպէտս հոգւոյն հատուցանել or վճարել տեառն, to breathe one's last, to die;
պէտս ունիմ or — են ինձ երթալ, I must go;
նստիլ ի պէտս, վճարել զպէտս մարմնոյն, to go to stool, to evacuate the bowels.

· Calfa

NBHL (11)

Որ ինչ մի անգամ պէտք էին իւրեանց հաստատութեան։ Զամբոխն ժողավեալ յիւրաքանչիւր պէտս հրաման տուեալ ցրուէին. (՟Ա. Մակ. ՟Ծ՟Դ. 34։ ՟Գ. Մակ. ՟Է. 19։)

Ծննդեան եւ մահու յաստուծոյ պէտս ընկալեալ. (Փիլ. բագն.։)

ՊԵՏՔ ՅԱՆՁԻՆ ՈՒՆԵԼ. Պէտ առնել. հոգալ.

Զորոց եւ ոչ մի ոք ի նոցանէ պետք յանձին կալաւ մատենադրել. (Խոր. ՟Ա. 2։)

ՊԷՏՍ ՈՒՆԵԼ (զիմեքէ) Պահանջել. խնդրել. էտեւէ ըլլալ.

Եթէ զինէն ունիք պէտս, ահա ես ինձէն մատնիմ. թոյլ տուք գոցա երթալ. (Բրսղ. մրկ.։)

Ո՞ր պետք էին պահելոյ մարմնաւորապէս՝ որք բանիւք էին սրբեալ. (Առ որս. ՟Է։)

Անցաւոր կենացս ի պետք է գործակալութեան. (Վրդն. ղեւտ.։)

Պետք են բացայիշատակք համառօտ քաջադիպութեամբ ի դէմս ինչ վերաբերեալ. եւ ասացեալ է այսպէս, յորոց եկաց կենցաղոյս օգտակարագոյնն ... Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք ... Արդ զանազանութիւն այս է պիտոյից. եւ այլն։

ՊԷՏՍ ԱՌՆԵԼ. ՊԻՏՕՔ ՎԱՐԻԼ. χρείομαι utor, usurpo. Ի կիր արկանել. վարել որպէս պիտանի. Պէտս հաստատուն եւ զգոյշ զտաճարն արարեալ, զասացեալ քաղաքս (ապաստանի) արձան արար տաճար երկրորդ. (Փիլ. քհ. ՟Ծ՟Բ։)

ՊԷՏՔ. (ի հոլովականն՝ Պիտոյից). յն. խռի՛ա. χρεία . ըստ ճարտասանից է Վճռական առած պիտանի, կամ ործն հետեւելի. զորմէ ճառէ բովանդակ մատեանն մովսեսի քերթողի՝ անուանեալ Պիտոյից, սկիզբն առնելով այսպէս.


Պինդ, պնդոյ, պնդոց

adj. adv.

firm, steady;
hard, solid, strong, fast, compact, close, stiff;
constant, immovable, steadfast, firm, infrangible, unshaken;
— պնդով, strongly, steadily;
— կալ, to hold fast, to preserve, to persist;
— ունել, to hold firmly to, to retain.

· Calfa

NBHL (11)

Աչք ձգտեցուցանելով զինքեանս կարի յոյժ եւ առաւել քան զկարն դիմեալք (ուժով) բռնաւորաւ եւ պնդաւ նուաղանան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի բազում իրս բազում անգամ պինդ գտեալ. (՟Բ. Կոր. ՟Ը. 22։ Թերեւս ասիցես, թէ հաւատացեալ պինդ եմ, մի խաբիր. Կոչ. ՟Բ։)

Պինդքն եւ առաքինիքն՝ եւս առաւել պնդեալք զօրանային. (Փարպ.։)

Հնարեցաւ գողանալ զփրկութիւնն՝ պինդ հավատովքն. (Իգն.։)

Լի քարշէ պինդ զլայնալիճն. (Խոր. ՟Ա. 10։)

Այնպէս պնդով ադանին, ոցպէս թէ հանդերձսն ընդ մարմինն կարեալ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Պինդ կալցուք զխոստովանութիւնն. (Եբր. ՟Դ. 14։)

Պինդ կալ զաստուած. (Եւս. պտմ. ՟Է. 15։)

Քաջալերեցարուք, պինդ կացէք։ Պինդ կացէք այսուհետեւ . (Ել. ՟Ժ՟Դ. 13։ ՟Ա. Մակ. ՟Է. 32։ Գաղ. ՟Է. 1։)

Զօրացեալ պինդ կաց. (Փարպ.։)

ՊԻՆԴ ԿԱԼ. στήκω firmiter sto. Հաստատուն կալ մնալ.


Պնդեմ, եցի

va.

to affirm, to fortify, to consolidate, to confirm, to strengthen;
to tighten, to strain, to restrain, to draw closer, to bind faster, to tie tight;
to constrain, to enforce, to press;
to invigorate, to corroborate, to encourage, to inspirit, to remove one's fear;
to persist, to insist, to urge, to be bent upon, to pretend, to maintain;
— զմէջ or գօտի ընդ մէջ, to gird up one's loins;
to arm or prepare oneself;
— զանձն, to refrain oneself, to keep with in bounds, cf. Ժուժկալեմ;
— զանձն ընդդէմ, to provide against;
— զհաւատս, to confirm the faith.

· Calfa

NBHL (10)

(Աղն) պնդէ, եւ չտայ ժողխել։ Աղ անուանեցաւ, եւ զլուծեալ զանդամս մտաց՝ ճշմարտութեամբ պնդեաց. (Ոսկ. մ. ՟Ա 15։ եւ Ոսկ. զատիկ.։)

Զօրէն ջրոյ՝ որ ոչ խողովակաւ պնդիցի, այլ ընդ դաշտ ինչ ծաւալիցի. (Առ որս. ՟Գ։)

Երկաթ հրացեալ եւ ի ջուր թացեալ՝ յառաջին կակղութենէն պնդի. (Սարգ. ՟Ա. ՟Է։)

Երկիր ի բազմակոխութենէ անտի պնդեալ, եւ դժուարավաստակ։ Նշանակէ ոսկրն (ոչ բեկեալ՝) զպնդող եւ զծածուկ աստուածութիւնն ի մարմինն. (Բրսղ. մրկ.։)

Պնդեցին զարծաթն գտեալ ի տան տէրն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 10։)

ՊՆԴԵԼ ԶԱՅԼՍ. որպէս զօրացուցանել, սրտապնդել. պնդագոյնս խրատել. սիրտ տալ.

Լուացեալ զերեսս իւր՝ ել, պնդեաց զանձն, եւ ասէ, արկէք հաց. (Ծն. ՟Խ՟Գ. 31։)

Պնդեա զմէջ քո ... եւ երթ յռամաթ գաղաադ։ Պնդեա իբր այր զմէջ քո, հարցից զքեզ՝ եւ տուր ինձ պատասխանի։ Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք, բովանդակ սպասիցէք հասելոց ձեզ շնորհացն։ Եղիցին գօտիք ձեր պնդեալ ընդ մէջս ... եւ դուք նմանողք մարդկան՝ որ ակն ունիցին տեառն իւրեանց։ Պնդեալ զմէջս ձեր ճշմարտութեամբ եւ այլն։ Զմէջս պնդել, ժրանալ, հատանել անցանել զայն ճանապարհն. (Ոսկ. մ. ՟Ա. 2։ 3)

ՊՆԴԵԼ ԶԱՆՁՆ. ըստ յն. Ժուժկալել. ἑγκρατεύομαι contineo me. ինքը զինքը բռնել.

ՊՆԴԵԼ ԶՄԷՋ, ԶՄԷՋՍ, ԶԳՕՏԻ. ζωννύω, ἁναζώννυμι, περιζώννυμι cingo, accingo, supercingo, circumcingo. Գօտի ածել, գօտեւորիլ. արիաբար պատրաստիլ. զօրանալ. սօթտըւիլ.


Պչրանք, նաց

s.

affectation, studied elegance, finery;
primness, prim ways, smirking, mincing air, simpering, alluring manners, enticing looks or ways, coquetry;
prudery, prudishness;
peevish temper, disdainful airs, grimaces;
cf. Ընդվայրայօն;
ընդ —նս գալ, cf. Պչրեմ, cf. Պչրիմ.

· Calfa

NBHL (2)

Մարգարէն եսայի երկայնագոյնս ձաղէ զպչրանս նոցա։ Ոչ վայելէ կնոջ քրիստոնէին եւ յուսացելոյ աստուած՝ ընդ այնպիսի պչրանս գալ (ա՛յլ ձ. պչրանս). (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Երանէակ (դուստր արքայի) ատեցեալ զայր իւր զարդատ՝ պչրանօք եւ պռստելով կայր զօրհանապազ. (Խոր. ՟Բ. 60։)


Պտղաճոխ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (1)

Ամենայն հունձք (այս ինքն ամառն) պտղաճոխ՝ տերեւօք, եւ ամենայն աշուն պարարտացեալ պտղօք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Պտղաւէտ

cf. Պտղալից.

· Calfa

NBHL (2)

cf. Պտղալից.

Ի տնկոյն կենաց ընձիւղեալք՝ պտղաւէտք եւ հրաշանշանք. (Նար. առաք.։)


Պտղաւոր

cf. Պտղալից.

· Calfa

NBHL (1)

Սէր ծաղիկ է արդիւնաւորութեան՝ պտղաւոր ի հանդերձեալսն. (Լծ. եւագր.։)


Ջայլոտ

cf. Ջալոտ.

· Calfa

NBHL (1)

cf. Ջալոտ։


Ջատագով, աց

s.

apologist, advocate, defender, protector, patron;
— լինել՝ կալ՝ մտանել cf. Ջատագովեմ.

· Calfa

NBHL (2)

Անդ ո՞վ ջատագով, զի՞նչ պատճառք, ո՞ր սուտ պատասխանի։ Բարի են մեզ ջատագով անդ տնանկքն, որոց արարաք ասա զողորմութիւն։ Առաքեալ մտանէ ջատագով տեառնն իւրոյ։ Զիա՛րդ եղեւ ջատագով քում աստվածութեանդ։ Առ երեսս՝ առաքիութեանն կեղծաւորին լինել ջատագովք։ Յովբայ ջատագովք էին (եւ բանք հակառակորդին)։ Ջատագովս արդարոցն զնոսա ցուցանէ։ Ջատագով լիցին ճշմարտութեանն։ Զերկնաւոր ջատագովն աղաչէ։ Եւ դուք աղօթիւք ջատագո՛վ լերուք. (Ածաբ. կարկտ.։ Ոսկ. համբեր.։ Եղնիկ. Սեբեր.։ Իսիւք. ստէպ։ Շ. թղթ.։)

Պաճուճեալ պատմուճանաւ սրովբէն զվէմն թաւալէր, ջատագով ճշմարտութեանն զաւետիս մարդկան փողէր. (Նար. տաղ.։)


Ջեռնում, ռայ

vn. fig.

to get warm, to warm oneself, to be warmed;
to burn, to grow warm, hot, angry or excited, to chafe;
— յարեւու, to bask in the sun;
ջեռեալ նստել ի վերայ ձուոց, to sit on eggs, to sit brooding, to hatch;
իբրեւ արեւն ջեռնոյր, when the sun spread his beneficent heat.

· Calfa

NBHL (7)

Ջեռնոյր առ լուսովն։ Քանզի ցուրտ էր, եւ ջեռնուին։ ծածկէին զնա հանդերձիւք, եւ ոչ ջեռնոյր։ Ննջեսցէ ընդ նմա, եւ ջեռոցի տէր մեր արքայ։ Ի կտրոց խաչանց իմոց ջեռան թիկունք նոցա։ Վաշ ինձ, զի ջեռայ, եւ տեսի զկրակ։ Ի դոյղն ճառագայթից արեգականն ջեռեալ հելէր։ Ջեռաւ մարմին մանկանն։ Ջեռաւ սիրտ իմ ի փորի իմում.եւ այլն։

Ջեռուցանելն ցրտացուցանելոյն ներհական է, եւ ջեռնուլն՝ ցրտանալոյն. (Արիստ. ստորոգ.։)

Ջեռաւ բորբոքեցաւ ի սրտմութիւն բարկութեան իւրոյ։ Լաւ է ամուսնանալ քան զջեռնուլ. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։ ՟Ա. Կոր. ՟Է. 9։)

Ջանամ զղջանալ, ջեռանիմ (կամ ջերանիմ) դարձեալ, ջեռնում հրով մեղաց։ Ջեռնուին եւ նոքա անծախական հրովն։ Ջեռան բորբոքեցան մեծաւ ցանկութեամբ տեսանել զհաստիչն ամենեցուն. (Ժմ.։ Եղիշ. ՟Ա. ՟Բ։ Իգն.։)

Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագոցն կամ ձուոց . (Օրին. ՟Ի՟Բ. 6։) յն. մի բայ, տածել կամ թխել ջերմութեամբ։

ՋԵՌՆՈՒՄ կամ ՋԵՌԱՆԻՄ. θερμαίνομαι, διαθερμαίνομαι calefio, incalesco, ferveo, alefacio me. Ջերմութիւն զգալ կամ զգենուլ. ջերմանալ. եբր. խամամ եւ այլն.

Կամ πυρόομαι ignesco. (որպէս ռմկ. կըրակ կտրել ). Եռալ ջերմութեամբ. վառիլ. տապիլ.


Ջերմն, ման

s.

fever;
heat;
— եթող զիս եւ կալաւ զնա, the fever left me & has seized him;
կերստին կալաւ զիս —, my fever has returned.

· Calfa

NBHL (1)

Բորբոքիմք եւ վատթարագոյնք լինիմք քան ջերմակալսն ... իբր գիրս Մխիթարոյ բժշկի ազգս ազգս ջերմանաց. որպէս եւ ռմկ. հայի ի տենդ եւ յամենայն խօթութիւնս տապացուցիչս.


Ջերմնոտ

cf. Ջերմընկալ.

· Calfa

NBHL (1)

ՋԵՐՄՆՈՏ ՋԵՐՄՈՏ. πυρέττων, ἑμπυρέττων febricitans. Ջերմակալ. տենդեալ. տապացեալ ջերմամբ.


Ջերմոտ, աց

cf. Ջերմընկալ.

· Calfa

NBHL (2)

Օդք են ջերմոտք խառնեալք ընդ ջրոյն զօրութիւնս, եւ են եռանդուք. (անդ։ 1)

ՋԵՐՄՆՈՏ ՋԵՐՄՈՏ. πυρέττων, ἑμπυρέττων febricitans. Ջերմակալ. տենդեալ. տապացեալ ջերմամբ.


Ջերմութիւն, ութեան

s.

heat, warmth;
caloric;
fever, fever-heat;
calefaction, warming;
temperature;
թագուն՝ ճառագայթեալ՝ տեսակարար —, latent, radiant, specific heat;
— առաձգութեան կամ գոլորշացման, steam-generating heat;
— սփռեալ or ցրեալ, diffused heat;
— կեդրոնական, central heat.

· Calfa

NBHL (3)

Հալիցի ի հասանելոյ ջերմութեան։ Իժ մի ի ջերմութենէն ելեալ. (Յոբ. ՟Ղ. 17։ Գծ. ՟Ի՟Ը. 3։)

Տրամադրութիւնք ասին, հիկէն՝ ջերմութիւն եւ ցրտութիւն։ Քաղցրութիւնն կիրս իմն ըստ ճաշակեալելեաց առնէ, եւ ջերմութիւն ըստ շոշափելեաց. (Արիստ. որակ.։)

Ի հրոյ գերազանցութենէ մանաւանդ հիւանդացեալ մարմինն՝ շարունակ տապք եւ ջերութիւնք գործեն. (Պղատ. տիմ.։)


Ստուերանիստ, նստաց

cf. Ստուերանստեալ.

· Calfa

NBHL (1)

Նստեալն ի ստուերի, ի մթին վայրի.


Սրընթաց

adj.

running or flowing violently, impetuous, rapid;
— գետ, rapid river;
—իւք գալ, to hasten, to run with the utmost haste.

· Calfa

NBHL (2)

Զգալիս հուր վերաբերձ, սրընթաց, գեր ի վերոյ։ Ոչ սրընթաց ձիովք շահատակել։ Ի սրընթաց արշաւանաց. (Դիոն. երկն.։ Շ. ընդհանր.։ Երզն. աղ.։)

Մերկացուցեալ զսուրն՝ սրընթացիւք գայր սպանանել զծերն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Վազեմ, եցի

vn.

to run swiftly, impetuously;
to leap, to bound, to spring or dart forward, to clear at a single bound;
to overstep, to surpass, to transgress, to trespass;
— սրտի, to flutter, to throb, to palpitate;
— զոմամբ, to revolt against;
to despise;
ի բաց —, to pass away, to fly away;
յօրէնսն —, to inveigh against the law;
վազեալ անցանել, to overpass, to cross, to leap over, to outleap;
յազատութեանն փառս, to lift up the horns against, to rebel, to rise in rebellion;
to get proud, to become presumptuous.

· Calfa

NBHL (6)

Վազեսցեն առաւել քան զինծս երիվարք նոցա։ Վազեսցէ կաղն իբրեւ զեղջերու։ Ի վեր վազեաց, եւ սկսաւ գնալ։ Վազեաց ձուկն մի ի գետոյ անտի։ Փութացաւ եւ վազեաց յիշոյն. (Ամբ. ՟Ա. 8։ Ես. ՟Լ՟Ե. 6։ Գծ. ՟Գ. 8։ Տոբ. ՟Զ. 2։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 23։)

Բնութեամբ վազել սովորեալ է ամենայն կենդանի. (անդ։)

Ղա՛զարէ ե՛կ արտաքս. եւ ոգին ի վեր վազեաց յանդնդոց, եւ ել։ Վազեա՛ ի խորոյս ի բարձրն, ընտրեա՛ զերկնաւորն։ Կայթեն եւ վազեն։ Կայթիւք վազելով։ Յայլմէ առ այլ վազեալ անցանես տարապարտ մտածութիւնս։ Մի՛ ի վերայ վազեսցեն պարզաբար ասացելոցս՝ բանորսակացն դրժութիւնքն. (Ճ. ՟Գ. Ճ. ՟Բ. Ճ. ՟Ժ.։ Ագաթ.։ Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Ո՛չ ծառայ գոլով՝ յազատութեան վազեաց փառս։ Յօրէնսն վազէ (իբրու վրայ քալել). եւ չէ զօրինացն ամբաստան, այլ զհրէիցն. (Կիւրղ. հանգ.։ Ոսկ. հռ.։)

ἄλλομαι, ἑξάλλομαι, ἑφάλλομαι , πηδάω, ἁναπηδάω, καταπηδάω salio, exulto, exilio, insilio, desilio, subsilio. Վազս առնուլ. ոստնուլ. խաղալ. արշաւել. յարձակիլ. ի վերայ դիմել. ցաթկել, վրայ քալել, ցաթկըտել.

ՎԱԶԵԼ ՍՐՏԻ. πάλλομαι, σπαίρω palpito. Թնդալ. տրոփել. դռըփ դռըփ նետել.


Վախճանիմ, եցայ

vn. adj.

to pass from life to death, to expire, to breathe one's last, to die;
to be finished, consumed, to be drawing to a close, to terminate, to end;
— լցեալ աւուրբք, to die full of years, to die very old;
—նեալ, dead, deceased, departed, defunct.

· Calfa

NBHL (4)

Հայր քո երդմնեցոյց զմեզ, մինչչեւ վախճանեալ էր նորա։ Հասեալ յերուսաղէմ՝ վախճանեցաւ։ Վախճանեցաւ Յովսէփ, եւ ամենայն եղբարք նորա։ Վախճանեցաւ արքայն եգիպտացւոց։ Եւ եղեւ ի վախճանելն հերովդի։ Ասա՛ բան ինչ ի տէր. եւ վախճանեա՛ց (կամ վախճանեցի՛ր. ըստ Իսիւք)։ Սրով վախճանեսցին։ Սովով եւ մահուամբ վախճանեսցին. եւ այլն։

Սկսեալ հոգւով, եւ արդ մարմնով վախճանիք. (Գաղ. ՟Գ. 3։)

ՎԱԽՃԱՆԵԱԼ, ելոյ, ոց. Մեռեալ.

Վախճանելոցն հոգիք զօրութիւն ինչ ունին. վախճանեալքս՝ մարդկան իրողութեանցս փոյթ առնեն. (Պղատ. օրին.։)


Վկայութիւն, ութեան

s.

witness, testimony, evidence, deposition, attestation;
opinion, authority;
certificate;
allegation, citation;
martyrdom;
— յաւիտենից, eternal witness;
— տալ, դնել, to bear witness or testimony to, to testify;
to protest;
— ի մէջ բերել, մատուցանել, to quote, to cite;
ըստ վկայութեան ամենայն աշխարհի, according to universal opinion.

· Calfa

NBHL (2)

Սա եկն ի վկայութիւն, զի վկայեսցէ վասն լուսոյն։ Վկայութիւն դնել։ Տալ վկայութիւն։ Վկայութիւն տային երախտեաց։ Վկայութիւնք քո խօսք իմ էին։ Վկայութիւն յովսէփու՝ զոր եդ ընդ նմա։ Խորանն վկայութեան.եւ այլն։

Որ զվկայութեան աստիճան առին ի ժամանակս հալածանաց։ Վկայեաց պօղիկարպոս. որոյ եւ վկայութիւն գրով յիշատակի։ Տուն վկայութեան (այսինքն վկայարան)։ Վկայութիւն սրբոյն եւ այլն. (Յճխ. է։ Եւս. քր.։ Կոչ. ՟Ժ՟Դ։ ՃՃ. ստէպ։)


Վճարեմ, եցի

va.

to finish, to end, to complete, to bring to an end, to terminate, to carry out, to perform, to fulfil, to conclude;
to recompense, to restore, to compensate;
to pay, to acquit, to discharge, to settle;
to deliver, to release, to free from, to rid of, to disentangle, to set free;
to forbid, to prohibit, to obstruct, to hinder;
— զկեանս, to end one's life, to depart this life, to die;
— զոք ի կորուստ, to despatch, to kill;
— զպարտս, to pay, to settle a debt;
— զհաշիւն, to pay a balance;
գործս —, to despatch business;
զիրս դատաստանին արեամբ —, to condemn to capital punishment;
— զհաճոյսն, to content, to satisfy;
զառաջի եդեալ ճանապարհն —, to finish the journey undertaken;
ոչ ինչ կարացին ի ժամուն —, they could do nothing at that moment;
անձամբ ինչ ոչ կարէր —, he could do nothing alone;
չոր թզով եւեթ զպէասն վճարէր, he satisfied his hunger with dried figs alone;
վճարեցէք զնա ամենայն իրօք, provide for all his requirements;
վճարեաց վասն նորա հայրն, his father resolved to kill him;
տեսից եթէ ըստ աղաղակին վճարեցին, I shall see if their works equal their cry ?
լինել ի միջի եւ չլինել՝ զնոյն վճարէ, to be there or not is the same thing;
աստուածպաշտութեամբ վճարեցին զկեանս, they led a pious life to the end.

· Calfa

NBHL (7)

Ես աւասիկ, ի մարդկային իրաց աստի վճարեալ եմ. (Ճ. ՟Ա.։)

Հրեշտակն աւետիս տուեալ կնոջն, եւ տուեալ պատուէր՝ մեկուսի լինել յարբեցութենէ, վճարեցաւ. (Փիլ. սամփս.։)

Իջեալ տեսից, եթէ ըստ աղաղակին նոցա՝ որ յիսն հասանէ, վճարիցեն։ Որ ոչինչ վճարեն։ Ոչինչ վճարեսցէ։ Ձեռօք ձերովք վճարեցէք։ Երկնչէր զիրս դատաստանի արեամբ վճարել։ Որք վճարէին զիրս գործոյն։ Այն արշաւան ասպատակի թագաւորին այսպիսի դարձիւ վճարեցաւ։ Եւ ոչ այնպէս վճարիցի։ Վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ։ Վճարեալ է չարութիւն առ ի նմանէ.եւ այլն։

Հիւանդանալ եւ վճարել զկեանս։ Վճարեաց զկեանս։ Ի կենաց վճարէր։ Վճարէր ի կենաց։ Յեսու հարիւր տասնամեայ վճարէր. (Եւս. քր. ՟Ա։)

Յորժամ աստի վճարիցիմք, ընկալցին զմեզ ի յաւիտենական խորանսն. (Ածաբ. աղք.։)

Լոյս կոչէ զինքն՝ վասն վճարելոյն զմեզ ի խաւարէն մոլորութեան։ Ի փաղաքշանաց ի բաց վճարէր զվարդապետութիւն։ Յօտարոտի եւ երկրաւոր իրաց ի բա՛ց վճարեցէ՛ք զանձինս ձեր։ Որպէս զի յանառակութենէ ի բաց վճարեցից զձեզ։ Յանձնասիրութենէ ի բաց վճարեալ են։ Զլոյսն ընկալայք, եւ ի հրէական մոլորութենէն վճարեցայք։ Ի բաց վճարի հոգւոյն յերկրէ (ամենայն ի սիրոյ երկրաւորաց)։ Վճարեսցու՛ք այսուհետեւ ի դժնդակ ժառայութենէս յայսմանէ, եւ եղիցուք ազատք։ Ոչ կամէր հարկաւորութեամբ, այլ յօժարութեամբ վճարիլ նմա ի խորամանկութենէն. (Ոսկ. յհ.։)

ՎՃԱՐԵԼ, իլ. ἁπαλλάσσω alieno, libero եւ այլն. Ի բաց առնել, ազատել. ի բաց կալ, զերծանիլ. մեկնիլ.


Վնաս, ուց

s.

wrong, prejudice, injury, detriment;
damage, harm, hurt, loss, grievance;
ill, fault, sin, injustice, mischief;
հասուցանել, տալ, գործել, cf. Վնասեմ;
—ուք վաճառել, to sell at a loss;
ի — ուրուք, at the peril, at the loss, at the detriment, at the expense of a person;
ոչ մեծ ինչ է —ն, there is no great harm done;
ի — իւր շրջեցաւ իրն, the affair turned out to his disadvantage;
էր գիր —ու նորա գրեալ, his accusation was written above;
զի՞նչ — է իմ, what fault have I ?
— է քեզ գինին, wine is bad for your health;
որ — գործէ նոյն եւ հատուսցէ, he that does the damage must answer for it.

· Calfa

NBHL (1)

Եդին ի վերայ գլխոյ նորա գրեալ զվնաս նորա, թէ այս է յիսուս թագաւորն հրէից։ Եւ էր գիր վնասու նորա գրեալ, թէ թագաւոր է հրէից. (Մտթ. ՟Ի՟Է. 37։ Մրկ. ՟Ժ՟Ե. 26։)


Տաղտաղտ

cf. Տաղտկալի.

· Calfa

NBHL (1)

Իբր Տաղտկալի։ (Պիտ. առ Լեհ.։)