Definitions containing the research ը : 10000 results

Որակ, աց

s.

quality;
colour;
manner, form.

· Calfa

NBHL (1)

Յաղագս որակի, եւ որակութեան։ Որակութիւն ասեմ, ըստ որում որակք (գոլ) ոմանք ասին։ Այսոքիկ որակութիւնք են. քանզի ընդունականք սոցա՝ որա՛կք ասին ըստ այսմիկ. ո՛րզան, մեղրն վասն քաղցրութիւն ունելոյ քա՛ղցր ասի։ Թէ պատահեսցէ նոյն առ ինչ եւ որա՛կ եալ (այսինքն լեալ, կամ ել)։ Տեսակն եւ սեռն՝ որակ իմն (այսինքն զորպիսի) գոյացութիւն նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)


Որակական, ի, աց

adj.

qualitative.

· Calfa

NBHL (2)

Նաեւ ջըրոյ բնութիւն կրկին որակական (կամ որականան), արբուցանել եւ ողողել բնաւորեցան. (Շ. իմ. եղակ.։)

ՈՐԱԿԱԿԱՆ ասի առ մեօք Մակբայ՝ յայտնիչ հանգամանաց գործողութեան, այն՝ որ ըստ լտ. կոչի qualitatis. եւ ըստ յն. ποιότητος . բիօ՛դիգօս. այսինքն Որակութեան. զոր թարգմանն ընթերցեալ ποιήτητος , կամ ποιήσεως . բիի՛դիգօս կամ բիի՛սիօս. այսինքն առնելութեան. թարգմանեալ է Քերթութեան, իբր կերտութեան. որ օտար է ի մտաց մատենագրին՝ դիոնեսիոսի թրակացւոյ։


Որականամ, ացայ

vn.

to be qualified;
to be coloured;
— յարիւն, to be changed into blood.

· Calfa

NBHL (1)

Որականալ եւ առնիլ, եւ տպաւորիլ ըստ կերպարանի», ի ճարտարութենէ թարգմանչին կրկին բառք դնին. զի ի յն. բիէ՛օ, է առնել, եւ բիօ՛օ, որակացուցանել. որոց կրաւորականքն եւ ածանցքն դիւրաւ շփոթին։


Որակարար

cf. Որակացուցիչ.

· Calfa

NBHL (1)

Քերթեալ է որակարար բնութիւն. որպէս ի քաղցրութենէն առնի քաղցր, եւ այլն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։ (Աստ եւս կայ հոմաձայնութիւն ըստ համեմատութեան յն. ձայնիցս՝ բիէ՛օ, առնել, կերտել, քերթել, եւ բիօ՛օ, որակացուցանել։))


Որակութիւն, ութեան

s.

cf. Որակ.

· Calfa

NBHL (2)

Մի տեսակ որակութեան՝ ունակութիւն եւ տրամադրութիւն։ Կրականք որակութիւնք եւ կիրք։ Քառորդ սեռ որակութեան՝ ձեւ։ Նմանս՝ աննմանս՝ ըստ որակութեանց միայն ասին. (Արիստ. ստորոգ.։)

Անմարմինքն ո՛չ են ընդ որակութեամբ, եւ ոչ ունին նմանութիւն գունոյ եւ ձեւոյ. (Պիտառ.։ Ստէպ վարի եւ ի գիրս Փիլոնի, ի գիրս կլիմաքեայ, եւ այլն։)


Որբանամ, ացայ

vn.

to become an orphan, to be fatherless and motherless.

· Calfa


Որգոն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Ստացական է, ո՛րգոն, գաւթեան երիվարն, արքունի պատմուճանն։ Պարզ, ո՛րգոն, գիտեմ. բարդ, ո՛րգոն, ըստգիտեմ. (Թր. քեր.։)


Որգունակ

adv.

as, like, how.

· Calfa

NBHL (1)

Որգունակ ընտանեգոյն՝ մերձ հանդիպեալ. (անդ։)


Որդ, աց

cf. Ուրդ, որդն.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարօտեցաւ այլոց անօթոց ինչ որդաց. այլ ի զօրութիւն ձեռինն ընթացաւ, թէ որ արարն՝ նոյն գիտէ զչափսն. (Ոսկ. ես.։)


Որդան, Որդան կարմիր

s.

cochineal;
kermes;
scarlet.

· Calfa


Որդեակ, դեկաց

s.

little child, boy or girl;
— իմ, son, my son, my boy.

· Calfa

NBHL (1)

Հա՛յր, եւ նա ասէ, զի՞ է որդեակ։ Աստուած տեսցէ իւր ոչխար յողջակէզ՝ ո՛րդեակ։ Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ։ Գտի յորդեկացդ քոց, որ գնան ճշմարտութեամբ։ Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ։ Որդեա՛կ իմ աբեսողոմ, աբեսողոմ որդեա՛կ իմ։ Եզն եւ արջ ի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն շրջեսցին, եւ այլն։


Որդեբար

cf. Որդիաբար.

· Calfa

NBHL (1)

ՈՐԴԵԲԱՐ կամ ՈՐԴԷԲԱՐ. ὐικῶς modo filii, vel filiotionis. որ եւ Որդիաբար. Իբրեւ որդի. ըստ կերպի որդւոյ կամ որդիութեան.


Որդեգիր, գրաց

s. adj. adoptive, adopted;
առնուլ յ—ս, to adopt as son;
սնոյց զնա յիւր —ս, he nursed him like his own son.

· Calfa

NBHL (2)

Եղեալ խոսրովայ ընդ որդեգիրս. (Մամիկ.։)

ՈՐԴԵԳԻՐ կամ ՈՐԴԷԳԻՐ. ὐιόθετος, παῖς θέτος adoptivus, adoptitius filius. Գրեալ ժառանգ իբրեւ որդի. հոգւոյ զաւակ. վերագրեալ յորդիութիւն. ըստ յն. որդեգիր, այսինքն դրութեամբ որդի, եւ ոչ բնութեամբ. հոգեզաւակ օղուլլուգ, ճան էվլատը. ուստի վարի յոքնակի՝ ոճով.


Որդեգրաբար

adv.

cf. Որդեգրապէս.

· Calfa

NBHL (1)

Զնորածնեալսն յաւազանէ որդեգրաբար ընդ սրբոյ երրորդութեանն կապեալ սիրով. (Սհկ. կթ. արմաւ.։)


Որդեգրապէս

adv.

adoptively.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ ըստ հնոյ կտակին օրինադրի, այլ աւետարանաւն ընդ աստուծոյ որդեգրապէս միաւորի. (Յհ. իմ. եկեղ.։)


Որդեգրեմ, եցի

va.

to adopt;
to affiliate.

· Calfa

NBHL (3)

Զհոգին ընդունելով՝ որդեգրիմք։ Որ որդեգրէ զարարածս, ոչ է օտար յորդւոյ. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Ո՛չ որդէգրեալն որդի կացցէ ընդ մարգոյ՝ ծառայել նմա, այլ որ ճշմարիտ որդին իցէ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

ՈՐԴԵԳՐԵԼ. ըստ յն. որդեգրել. ὐιοθετέω adopto. Որդեգիր առնել. յորդեգիրս առնուլ. կր. լինել.


Որդեգրութիւն, ութեան

s.

adoption;
affiliation.

· Calfa

NBHL (1)

ὐποθεσία adoptio, filii arrogatio. Գրիլն յորդի կամ յորդիութիւն. յորդեգիրս լինելն. ըստ յն. որդեգրութիւն.


Որդեծնութիւն, ութեան

s.

child-birth;
procreation of children.

· Calfa

NBHL (2)

Կեցցէ վասն որդեծնութեանն։ Զզօրութիւն առնլոյ զսերմն որդեծնութեան ընդունէր. (՟Ա. Տիմ. ՟Բ. 15։ Եփր. ՟Ժ՟Ա. 11։)

ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆ կամ ՈՐԴԷԾՆՈՒԹԻՒՆ. τεκνογονία, παιδοποιΐα liberorum procreatio, prolis generatio. Ծնանելն զորդի. ծնունդ զաւակի. որդեբերութիւն. մանկարարութիւն. զաւակ բերելը՝ ըլլալը.


Որդեհայրութիւն, ութեան

s.

Sabellianism, Socinianism.

· Calfa

NBHL (1)

ՈՐԴԵՀԱՅՐՈՒԹԻՒՆ. ὐιοπατορία cum quis et filius et pater sit. գրի եւ ՈՐԴԵՀՕՐՈՒԹԻՒՆ ՈՐԴԵՀԱՐՈՒԹԻՒՆ. Մոլորութիւն սաբէլեան խառնակութեան՝ մի անձն համարելով զորդի ընդ հօր. որ եւ հայրաչարչարութիւն ապողինարիտաց.


Որդեսէր

adj.

fond of one's son, loving one's children.

· Calfa

NBHL (1)

Յընտանեսիրացն եւ յորդեսիրացն. (Փիլ. իմաստն.։)


Որդեսպանութիւն, ութեան

s.

child-murder, infanticide.

· Calfa

NBHL (1)

Զբարբարոսական ազինս՝ որդեսպանութիւն իբրեւ սուրբ գործ ընդունել. (Փիլ. իմաստն.։)


Որդիակցիմ

vn.

to have the same god-father, to be god-sons.

· Calfa

NBHL (1)

Խափանել արժան է յամուսնութենէ զայնոսիկ, որք ի սուրբ եւ ի փրկական մկրտութենէն ընդ միմեանս որդիակցին. (Մխ. դտ.։)


Որդնահար

adj.

worm-eaten, rotten, carious;
— լինել, to become or grow worm-eaten.

· Calfa


Որդնիմ, եցայ

vn.

to grow worm-eaten, rotten.

· Calfa


Որզան

cf. Որպէս.

· Calfa

NBHL (2)

Վախճանք նոցա՝ այլոց են սկզբունք. ո՛րզան տուընջեան վախճան՝ գիշերոյ է սկիզբն։ Տեղական, ո՛րզան, անդ ուր ոսկին է. (Փիլ. այլաբ. յորմէ եւ Խոր. ՟Գ. 29։)

Է պարսաւն ի ձեռն ներբողական գլխոցն. ո՛րզան, յազդէ, ի վարժից, ի գործոց, ի բաղդատութենէ։ Ամենայն քաղաք ըստ առաւելութեան ունի ինչ եւ յատկութիւն. ո՛րզան, թետաղացւոցն գաւառ ունի զերիվարսն. (Նոննոս.։)


Որթագլուխ, գլխի, գլխոյ

adj. s.

calf-headed;
Isis;
golden calf of the Israelites.

· Calfa

NBHL (2)

Գլուխ որթու, կամ ունօղ զգլուխ որթու. որպիսի էր կուռքն յովայ իսիդեայ առ եգիպտացիս. եւ ձուլածոյ որթն յանապատի, եւ երինջքն յերոբովամու. զի եւ սոքա Որթագլուխ կոչին. ըստ որում գլուխք նոցին առաւել երեւէին երկրպագուաց յերեսաց կողմանէ.

Զոր ինչ հեբրայեցիքն որթագլխին վկայէին։ Արար նա երկուս որթագլուխս ձուլածոյս։ Արար ոչ մի որթագլուխ, այլ՝ երկուս։ Դարձուցանել զնոսա յերկրպագութիւն որթագլխացն։ Հաշտեցոյց մովսէս զաստուած ընդ երկրպագուսն ձուլածոյ որթագլխին. (Եփր. թագ.։)


Որթիք, թեաց

s. pl. vines.

· Calfa

NBHL (1)

Գարուն զբեր բուսոյ ցուցեալ. ըստ որում դէպ է եւ որթիս, եւ ածս որթոյ գտանել կենդանատնկեալս. (Փիլ. լին. ՟Բ. 67։)


Որթոց

s.

vineyard;
stalk of dried vine-cuttings;
calf-house.

· Calfa

NBHL (1)

Պարունակ. ո՛րգոն, որթոց, կուսաստան, մարդաստան, ընկուզուտ, կթոց. (Թր. քեր. (ըստ հյ. զի ի յն. կայ լոկ, դափնոց, կուսաստան)։)


Որի, րւոյ

s. zool. rook.

· Calfa

NBHL (1)

Ազգ ագռաւու. ըստ յն. ի սուրբ գիրս. κόραξ corvus կամ ըստ Վեցօր. եւ Գաղիան. եւ այլն, κορώνη cornix. որ եւ Երեմ. ՟Գ. 2. Ագռաւ թարգմանի. տե՛ս եւ ՈՐՈՐ.


Որիզն

s.

oryza, rice.

· Calfa


Որիշ

adj. adv.

distinct, separate;
different, other;
separately, apart;
— —, separately;
distinctly.

· Calfa

NBHL (5)

Ոչ է իմ ա՛յլ կամք որիշ քան զհօրն։ Որիշ անուանս իւրաքանչիւր ոք առնոյր։ Խառն են, եւ որիշ են։ Կենդանեացն դէմքն որիշք էին, եւ թեւքն ընդ միմեանս խառնեալք։ Անձնաւորութեամբ միայն որիշք, իսկ բնութեամբ միացեալք. (Ոսկ. յհ. ՟Ա. 38. եւ 18։ Ճ. ՟Գ.։ Լծ. եւագր.։ Նանայ.։)

Յուդա որիշ յայլոցն լրբացեալ մխէր զձեռն ընդ քրիստոսի. (Բրսղ. մրկ.։)

Աբիսողոմ որիշ ի կամացն աստուծոյ, եւ անհնազանդ ընդդէմ հայրենի փառացն. (Համամ առակ.։)

Նիւթքս որիշ որիշ են, եւ հակառակ ընդդէմ միմեանց։ Որիշ որիշ էին տեսանելով ըստ իւրաքանչիւր զինուց. (Եղիշ. ՟Բ. եւ Եղիշ. յես.։)

χωρίς seorsim ἱδίως proprie ἵδιος proprius διάφορος diversus παρηλλαγμένος distinctus, alienus. որ եւ ՈՐՈՇ. եւ իբր ռմկ. ուրիշ. (Արմատ բայիս Որոշել, որ է ըստ յն. օրի՛զօ, ի բառէս օ՛րօս, եզր, սահման, լեառն) Որոշեալ. զանազանեալ. զատուցեալ. ուրոյն. մեկուսի. այլ. յատուկ. օտար. զատ.


Որիւքս

s. zool. oryx, wild buck.

· Calfa

NBHL (1)

Բառ յն. ըստ հյ. Էշայծեամն, կամ այծքաղ. ըստ ոմանց՝ միեղջերու. ὅρυξ oryges, oryx, animal unicorne.


Ործամ, ացայ

vn.

to belch;
to feel inclined to vomit, to retch, to vomit.

· Calfa

NBHL (2)

Այլ թէ հիւանդ խուխաբերիցէ անընդմիջելի, կամ ործասցի, մի՛ տացեն հաղորդ, մինչեւ դադարեսցի. (Կանոն.։)

ἑρεύγω, -ομαι ructo, eructo եւ νατιάω nauseo ἑμέω vomo, evomo. որ եւ ՈՐԾԿԱԼ, ՈՐԾԿՏԱԼ. Ի ծանրութենէ ստամոքաց կերածոյն ի վեր տալ ընդ որկորն մինչեւ ի բերանն. զգայռել. նողկտալ մօտ ի ժայթքումն. եւ ժայթքել. փսխել. խառնիլ սրտի.


Ործկամ

vn.

cf. Ործամ.

· Calfa

NBHL (1)

Արբեցողն ործկտայ, եւ դարձեալ այլ ըմպէ. (Հց. աթ. կիւրղ.։)


Ործկտամ

vn.

cf. Ործամ.

· Calfa

NBHL (1)

Արբեցողն ործկտայ, եւ դարձեալ այլ ըմպէ. (Հց. աթ. կիւրղ.։)


Որկէն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Զզի՞դ բազում անգամ դնեմք փոխանակ ընդէ՞ր՝ ի. ո՛րկէն, զի՞ (յն. դի՛) ասես, զի՞ գնաս, զի՞ խօսիս. (Փիլ. այլաբ.։)


Որկոր, ոյ

s. fig.

oesophagus, gullet, throat;
gluttony;
զկնի —ոյ երթալ, to give oneself up to gluttony.

· Calfa

NBHL (3)

Որ որկորոյն, եւ որ ընդ որկորոյն են, ոչ յաղթէ, չէ հաւատացեալ. (Եւագր. ՟Թ։)

Ոչինչ գովեմք (զկերակուրս), որ զկնի որկորից՝ զուգապատուացն, մանաւանդ եթէ անպատուացն։ Լեզուին եւ որկորիցն զկնտընտոցի օրինակն ունելով. (Առ որս. ՟Ը։ Նիւս. բն.։)

οἱσοφάγος oesophagus, gula λαιμός faux, fauces γαργαρέων gurgulio. լծ. եւ κόρος satietas. Խողովակ ուտելեաց եւ ըմպելեաց ի կոկորդէ, եւ ի պարանոցէ ցստամոքսն. եւ լայնաբար՝ Որովայնամոլութիւն. շատակերութիւն.


Որկորամոլ, աց

adj.

gluttonous, greedy, gormandizing, voracious, ravenous;
— լինել, to be gluttonous, greedy.

· Calfa

NBHL (1)

λαίμαργος, λίχνος, πρόσκορος , προσκορής gulosus, gulae deditus, vorax, liguritor, catillo, avidus, ventri indulgens, helluo. որ եւ ՈՐԿՐԱՄՈԼ. Մոլեալն զհետ որկորոյ՝ ուտելեաց եւ ըմպելեաց. որկորեայ. որկորագահ. որովայնամոլ. անյագ.


Որկորաժէտութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

· Calfa

NBHL (1)

Յաղագս որկորաժէտութեան դիւաց ... ամենայն դեւքն ընդ ճենճերս խնդալով ագահեն։ Յորկորաժէտութենէ, եւ ի ճակաճանութենէ եւ ի շուայտութենէ։ Դատարկութեամբն եւ որկորաժետութեամբն. (Նոննոս.։ Փիլ. լին.։ Պիտ.։)


Որկորամոլութիւն, ութեան

s.

gormandizing, gluttony, greediness, guttling, voracity;
որկորամոլութեամբ, gluttonously, greedily.

· Calfa

NBHL (2)

Որկորամոլութիւն է անսահման բաղձանք ուտելոյ եւ ըմպելոյ. (Կիր. ՟ը. խհ.։)

Ուտելեաց եւ ըմպելեաց պարապեալ ... վասն առաւել պղերգութեանն, եւ սաստիկ որկորամոլութեանն։ Անյագ յորկորամոլութիւնս։ Զանյագ որկորամոլութեան զեխութիւն։ Ի մարմնապարար որկորամոլութեանն. (Խոր. ՟Բ. 21։ Պիտ.։ Արշ.։)


Որկորուստ, րստաց

cf. Որկրամոլ.

· Calfa

NBHL (1)

Հարցե՛ս եւ զութ ազգ խորհըրդին ... զորկորստեանն եւ զպոռնկին. (Յիսուս որդի.։)


Որկորստութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ թշնամանի յանժոյժ որկորստութենէ ... որկորստութեամբ (տպ. (որկորստեամբ). Յճխ. ՟Թ. Եւ եւս Եղիշ. ՟Ը։ Իսիւք.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։ Պիտ.։ Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. ատ.։ Շ. ընդհանր.։)


Որկրամոլիմ, եցայ

vn.

to abandon oneself to gluttony.

· Calfa

NBHL (1)

Մոլիլ զհետ որկորոյ. զեղխիլ շուայտիլ յուտելիս եւ յըմպելիս.


Որձաքար, աց

s. adj.

granite, free-stone;
cf. Որձաքարեայ.

· Calfa

NBHL (1)

Զորձաքարս ձեռամբ ձեւել ըստ կամաց։ Կառոյց զնիզակն յորձաքարի. (Վրդն. պտմ.։)


Որղան

cf. Որղէն.

· Calfa

NBHL (1)

ՈՐՂԱՆ կամ ՈՐՂԷՆ. Նոյն ընդ յն. օ՛րղանօն. հյ. Երգիոն.


Որմածակ

s.

loop-hole.

· Calfa

NBHL (1)

Հրաման ետուր ընդ որմածակ բարձեալ ելանել, եւ ելի. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ա։)


Որմածերպք

s.

chink, cranny;
breach, gap, opening.

· Calfa

NBHL (1)

Ելանիցէ հասանիցէ մինչեւ ի նա ի ծակոց առաստաղացն, եւ ընդ որմածերպս պրշակին. (Եփր. աւետար.։)


Որմակալ, աց

s.

curtain or arras, tapestry.

· Calfa


Որմակից, կցի, կցաց

adj.

neighbouring.

· Calfa

NBHL (1)

Անբեղուն միտս ունէին ընդ նմա ոմանք ի մախայորդ որմակցացն. (Կաղանկտ.։)


Որմարգել

adj.

walled up, enclosed by a wall;
— առնել, to shut up within four walls, to imprison.

· Calfa