Your research : 15 Results for ուն

Entries' title containing ուն : 1059 Results

Definitions containing the research ուն : 3616 Results

Գռեհ, ից, աց

s.

street, road.

• ՆՀԲ գայռ «ցեխ» բառից, իբր գայռոտ ռահ։ Հիւնք. հանում է գրոհ բառից։ Թի-րեաքեան, Բանաս. 1900, 315 առս. guruh «գրոհ» բառից։ Մառ, Бaтум, էջ 34 վրաց. գլեխ, գլախակ «յոռի» բառխ հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qarha «կեղ, հնացեալ վէրք»։ Ադոնց, Aрм. въ. ən. Юcт. էջ 436 վրաց. գլեխի բառի հետ ցեղակից է համարում։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'ռէխ, Վն. գ'ըռեխ, Մկ. գ'ըռէխ, Սլմ. կիրեխ, Մրղ. կիրէխ, որոնք բո-լոր նշանակում են «վէրքի թարախ, շարաւ»։ Նոյն բառը ունին նաև Ազա. Ոզմ. Ապ. Խոյ. Շիր. իսկ Սլմ. կրկնութեամբ էլ կայ կիրեխ-թարախ. այս բառերը գռեխ և գռեհ «աղբ, ցեխ» ձևերի միջնորդութեամբ կարող են կա-պուել նախորդի հետ։


Գռզի, զւոյ

s. bot.

s. bot. scorzonera (vipers grass).

• «բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։

• ԳՒՌ.-Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։


Գռիճ

s.

rock-salt, mineral salt.

• , ի-ա հլ. «մեծ կտոր աղ՝ որ դեռ լեսուած չէ» Կանոնք Ալաւկայ (ԺԲ դարից. տե՛ս Հացունի, Ճաշեր և խնճոյք, էջ 16). ու-րիշ վկայութիւն չկայ։


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

• «ոլորուն կամ դանգուր մազերով» Տաթև. հարց. 246. Տօնակ. Յայսմ. փետր. 17 (գանգուր, այս է գռուզ մազով). «Ակ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս., որից գոզաբուրդ «գռուզ բրդով (ոչ-խար)» Վստկ. 214։

• Մ. Ս. Գաբրիէլեան, ՀԱ, 1908, է» 286 -ուզ մասնիկով՝ գոռ բառի՞ց։ Պա-տահական նմանութիւն ունին գերմ. kraus «գռուզ», kraushaarlg «գռուզա-հեր», որի ծագումը անյայտ է (տե՛ս Kluge, էջ 277) և պրս. [arabic word] kuras, [arabic word] koras «գռուզ մազեր», որի ծա-գումը նոյնպէս անյայտ է։ Ղափանցեան, բառից։

• ԳՒՌ.-Հճ. գ'րուց, Վն. կռուզ, Ագլ. Ղրբ. կըռըզնօտ, Ղզ. կըռըժնուտ «գռուզ»։ Նոր բառեր են՝ գոզիկ, գոզի կուլակ, գոզնոտա-նալ, գոզնոտիլ, գոզնոտցնել, իսկ Զթ. գ'ու-ռուզ խէղիր (<գռուզ խոտեր) «ազատքեղ, nersil, պետրուշկա»։ Հայ բառի հնագոյն ձևն են ներկայացնում Նբ. Սլմ. Վն. կռունձ «գանգուր, գռուզ (մազեր)». հին նձ>զ ձայ-նափոխութեան համար հմմտ. կորիզ և կո-ղինձ։

• «ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).


Գրամար

s.

penny-weight;
scruple.

• «ծանրութեան փոքրիկ մի չափ. 6 կերատ» Շիր. հրտր. Պատկ. էջ 27. ունի միայն ՓԲ։

• = Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

• , ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։

• = Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

• ոլ ςլ, «հեծնելու կամ բեռան ա-նասուն, մանաւանդ էշ» ՍԳր, «(ընդհանրա-պես) անասուն, կենդանի», Եզն. «բթամիտ իշագլուխ» Ոսկ. յհ. ա. 2, որից՝ գրաստական «անասնական» Ոսկիփ., գրաստավար «ա-նասուն քշող» ԱԲ, ձիագրաստ, ջորեգրաստ (երկուսն էլ նորագիւտ բառեր. չունի ԱԲ Անևան. գիրք առաք. 234։


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

• հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։


Գրաւ, աց, ից

s.

earnest money, assurance, security, pledge, engagement;
mort-gage;
wager, bet;
detention;
— դնել, to wager, to lay a bet;
to hire, to give wages or salary;
— առնել ընդ ումեք, to lay a wager.

• = Պհլ. grav (գրուած grubu) «գրաւ, փո-խատւութիւն, գրաւական», gravakan «գրա-ւական», պրս. ❇ girav «գրավ, գրավական. գրազ», ❇ giravgān «գրաւական», [arabic word] giravnāma «գրաւի՝ դաշանց թուղթ, գրա-ւաթուղթ», քրդ. [arabic word] gireu «գրաւ, գրաւա կան», այս բառերի բուն ծագումը յայտնի չէ, որովհետև կապ չունի պրս. giravidan= պհլ. virōyītan «հաւատալ» և giriftan=պհլ. graftan, զնդ. հպրս. grab, սոգդ. g'raβ, սանս. grabh «բռնել» բառերի հետ։-Հիւբշ. 131։


Գրեայ

cf. Գրէ.

• ի հլ. «կռունկ թռչունը». մէկ անգամ միայն գործ է ածում Մագ. ժե. սեռական հոլովով. «Գեստրաս «ը-րէից ես խորդապար». ըստ այսմ բառիս ուղ-ղականը յայտնի չէ և վերի ձևերը ենթա-դրական են միայն։

• ՆՀԲ «նոյն է ընդ ձայնիս կռունկն, լտ. grus, յն. γεράνιος»։ Նոյնը կրկնում է Մէնէվիշեան, ՀԱ, 1911, 377։


Գրէ, ից

s.

crane (bird).

• ի հլ. «կռունկ թռչունը». մէկ անգամ միայն գործ է ածում Մագ. ժե. սեռական հոլովով. «Գեստրաս «ը-րէից ես խորդապար». ըստ այսմ բառիս ուղ-ղականը յայտնի չէ և վերի ձևերը ենթա-դրական են միայն։

• ՆՀԲ «նոյն է ընդ ձայնիս կռունկն, լտ. grus, յն. γεράνιος»։ Նոյնը կրկնում է Մէնէվիշեան, ՀԱ, 1911, 377։


Գրիւ, գրուաց

s.

bushel.

• , ի-ա հլ. «մի տեսակ չափ արմտի-քի համար» ՍԳր. Շիր. Եփր. աւետ. 279, ո-րից գրուան, ի-ա հլ. «մէկ կամ մի քանի գրիւ առնող աման կամ չափ» (մասնիկի համար հմմտ. չաւփփան) Մտթ. ե. 15. Մրկ. դ. 21. նար. լե. սխալմամբ հասկացուած է «մահիճ կամ ծածկոյթ» Բառ. երեմ. էջ 71, որից գրուանող «խուսափող, փախչող, ծածկող» Մագ. թղ. 237 (ակնարկութեամբ Մտթ. ե. 15 և Մրկ. դ. 21 հատուածների). ՋԲ ունի և գրաւան «գրուան» ձևը, որ միւսները չգիտեն։ Սխալ է գրուանիկ, որ տե՛ս թուանիկ։

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 67 գրիւ=պրս. ղարի (այս բառը անծանօթ է Գէորգ Դպրի բառարանին), իսկ էջ 2Ո գրուան դնում է գրիւ բառից։ ՆՀԲ առում է թէ «պրս. ղարի և կէվնիյզ՝ են այլևայլ չափք»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Laσ Gesamm. Abhd. 29։-Տէրվ. Al-tarm, 106. կապում է գրաւել, կողով. ժողով, կաղապար ևն բառերին, իբրև «պարունակող»։ Հիւնք. պրս. կէրի.

• իմա՛ [arabic word] gari «արտավար, կանգուն (չափը), քոռ, աւազէ ժամացոյց»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γirāf «մի մեծ չափ է» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Բ. էջ 819)։

• ՓՈԽ.-Վրաց. გრივი գրիվի «գրիւ»։-Կայ նաև վրաց. ვირვანკა գիրվանքա, թուշ. ვირვანკ գիրվանք, չաղաթ. [arabic word] qirvanqa «մի ֆունտ», որ ամբողջը Կովկասում տա-րածուած բառ է և առաջանում է իրանեան ձևից։


Գրճակ

cf. Գոճմակ.

• «մի տեսակ բոյս». ունին ՀՀԲ և ՋԲ. վերջինը, որին հետևում է նաև ԱԲ, հա-մարում է գոնմակ բուսանունի հետ նոյն. ՀԲուս. § 538 ըստ Շէհրիմանեանի համա-րում է ❇aurəola daphnoidzs* որ դափնե-տեսակ մի թուփ է. հմմտ. նաև գոճմակ։


Գրոհ, ի

s.

assault, irruption;
nation, people;
— տալ, to storm;
cf. Գռոհ.

• = Պհլ. grōh բառից. հմմտ. պհլ. kārvān çrōhē «ամբողջ մի կարաւան», պրս. eაš gurōh «գունդ, բանակ, բազմութիւն, ամ-բոխ», քրդ. guruh, kuruh «մարդոց բաղ-մութիւն», թրք. ժողովրդ. guruf gurui «գունդագունդ, մեծ բազմութեամբ»։ Իրա-նեանից են նաև վրաց. ვროვა գրովա «կոյտ, խումբ, բազմութիւն», გროვება գրո-վեբա «բազմութեամբ հաւաքուիլ», მევრო-ვაბა մեգրովեբա «հաւաքել», მეგროვება շեգրովեբա «հաւաքել, դիզել, հաւաքուիլ, կիտուիլ, խմբուիլ»։-Հիւբշ. 132։


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

• (-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։

• = Բարդուած է ըստ իս գաւ+տի բառերից երկրորդն է տի «կապ», որ հնխ. dē-«կա-պել» արմատից է (տե՛ս տի) և գտնւում է նաև սամետի, կալոտի, ոռտէն, վզտա (<վզտի), կամնտայ, բերանտայ «բերանա-կապ արջառոց ի կասուլն, առ չուտելոյ զցո-րեան» (Քաջունի, հտ. Գ. էջ 36), լամտա «չուանեայ կանթ կողովոց» (Քաջունի. հտ. Դ 88) բառերի մէջ. անծանոթ է գաւ, որ պիտի նշանակէր «մէջք». հմմտ. գւռ. մէջկապ «գօ-տի»։-Աճ.

• տի և ագուցանել կցում է պրս. cátն «ծածկոց», cádar «վերարկու» բառերին (իմա՛ čātə, čadra)։ Տէրվ. Նախայ. 102 զգեստ և զգենուլ ձևերի հետ սան-vas, գոթ. vasjan, լատ. vestire, յն. ἐσϑέω ևն։ Հիւնք. արաբ. թավիս, թավս «աղեղն, կամար, գօտի»։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 126 փարս. [arabic word] kušti «գօտի» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի արչ. kotol «գոտի»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. գ'օտի, Ննխ. Պլ. գօդի, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. գ'օդի, Ռ. քօդի, Հմշ. կօղի, Հճ. գ'ուդի, Ասլ. գ'էօդի, Ղրբ. կէօ՛տէ, Չթ. գ'ուդը՝.-խ ձայնով՝ Ջղ. գ'ոխտի, Ազլ. գ'ա՛խտի (ինչպէս ունինք եօթը>օխտը).--իկ մասնիկով՝ Տփ. գօ՛դիկ, Երև. գ'օդիկ. Շմ. գէօտիգ՝։-Նոր բառեր են՝ գօտեկախ, գօտետեղ, գօտկատեղ (սրա հին վկայութիւնն ունի Օգոստ. բաջ. 13՝ մինչև ի գոտկայ տե-ղըն), գօտկածալ, գօտնափաթ, գոտկաւոր, գօտկափայտ, գօտկակոխ, ոռագօտի. եր-կայնգօտի «ծիածան» (=էնկ. էրգանգուդի). հմմտ. յատկապէս գօտելարձակ Բլ. Զթ. և գօտելկապ Բս.։


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

• (սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

• = Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։

• ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։


Դագ

cf. Դեգ.

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

• = Պհլ. *dag ձևից, որ հաստատում են պրս. [arabic word] daγā «կեղծիք, խաբէութիւն, ան-ուղղութիւն», daγa numōdan «կեղծել, խա-բել». սրանից փոխառեալ են թրք. [arabic word] dek «խաղ, խաբէութիւն», dek etmek «գլխուն խաղ խաղալ, խաբել»։-Աճ.

• ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

• , ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։

• Lag. Urgesch. 208 հանդարտ բառի հետ՝ հնխ. dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 544 մերժում է այս, որովհետև նոյն արմատի կրկնականը *dardhāra՝ պիտի տար հյ. *դրդար։ -Տէրվ. Մա-սիս, 1881 ապր՛՛ 28 կցում է դանդաղ բառին. արմատը համարում է դար կամ դաղ, լծորդ դիլ, դուլ, դլալ ձևերին, իբր հնխ. dhar «կալ, կացուցանել, ու-նել, տանիլ, կրել»։ Meillet, MSL, 10, 280 համարում է դարիլ բայից կրկնա-կան, ինչպէս ունի նաև Հիւնք.։ Հիւբշ, 463 կցում է հանդարտ բառին։ Karst, Յուշարձան, 407 սումեր, tar «հառաա-տել»։

• ԳՒՌ.-Սչ. դ'ադ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դ'ադ'րիլ, Զթ. դ'ադ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դ'ադ'օյ «դա-դար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դ'ադ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

• , ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

• = Պհլ. *dažan ձևից, որ կորած է. սրա դէմ ունինք պրս. [arabic word] dažan, dužan, di-žan, [arabic word] dažand, dižand, [arabic word] dižam, [arabic word] dužn «թթու, դաժանաբարոյ, ցառուցեալ, ահարկու, տրտում, տխուր, թարշամեալ, խորշոմեալ»։-Հիւբշ. 132։


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։

• «մի տեսակ ձուկ». ունի միայն Սիւն. քեր. 208 (Երզն. քեր.) հոմանիշների մի շար-քում։


Դալապր

s.

sabre, sword.

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

• , ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

• ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դա-լարավայր»։


Դալափիլ

adj.

horrible, dreadful.

• «ահռելի, ահեղագոչ». անստոյդ բառ, որ մէկ անգամ ունի Գիւտ թղթ. տϰ Վաչէ՝ «բազմաձայն փողով, դալափիլ գոչ-մամբ»։


Դալուկն, լկան

s.

jaundice.

• «դեղնցաւ, դեղնացաւութիւն, ictère» Ղևտ. իզ. 16. Գ. թագ. ը. 37. Ամովս. դ. 9. Բ. մնաց. զ. 28. հոլովուած է սեռ. դալ-նըկան (ուղ. դալունկն) Երեմ. լ. 6. որից դալնկոտ Եփր. մրգ. 349, դալնկագոյն ԱԲ, ռալկաւոր ՋԲ. նոր գրականում դալկոտ, դալ-կութիւն, դալկահար, դալկանալ. բոլորն էլ առանց ն-ի, որովհետև նոր գրականի ըն-դունած ձևն է դալուկ։

• ՓՈԽ.-Վրաց. დანდალუკი դանդալուկի «դալուկ, դեղնցաւ», որ գործածուած է Երեմ. լ. 6, այսինքն ճիշտ այն տեղը, ուր հայերէն թարգմանութիւնն էլ ունի դալուկն։


Դակու, աց

s.

adze, axe.

• , ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սա-կայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։


Դահ

adj.

hard, old, ancient.

• (գրուած նաև դախ) «հնանալով և կամ շատ մեծանալով կարծրացած, ղարթ» Վստկ. 43, 51, 200, «պառաւ, որ այլ ևժ ծնունռից դադարել է» Անսիզք 21, որից դա-հական «հին, հնադոյն, երիցագոյն» Ոսկիփ.. դահանալ Վստկ. 51, դահութիւն Վստկ.։

• ԳՒՌ.-Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։

• «տասո». ունի միայն ՀՀԲ, որ են-թադրում է դահադրամ բառից. հայ մատե-նագրութեան մէջ գործածուած չէ։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

• (սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։

• = Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։

• Առաջին անգամ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 71-74 մեկնեց պրս. dahyak ձևից, յիշելով նաև պրս. dahgāni։ ՆՀԲ հյ. դեկան, դենար և սրանց պրս. յն. և լտ. անունները։ Պատկ. Անան. շիր. էջ 27 և Исторiя монголовъ, 1873, էջ 91 պրս. dahgānī։ Հիւնք. յն. δανάϰη (իմա՛ δανείϰη) «դրամ»։ Հիւբշ. 133 պրս. ︎ dahgān «տասանոց», [arabic word] dahgāni «հին ժամանակները գործածուած մի աեսակ ոսկեայ դրամ». սրանք ծագում են պհլ. պրս. [arabic word] dah «տասը» բառից, ինչպէս լտ. denarius «դրամ» ծագում է deni «տասնեակ» բառից։ Վերի մեկ-նութիւնը տուաւ նախ Յակոբեան, Բա-նաս. 1900, 40. նոյնը յետոյ պատճա-ռաբանեալ ձևով՝ Տ.. Բաղմ. 1908 358 և 450։-Մառ, Гpaм. др.-арм. яз. 44 հայ բառը համարում է ասոր. darīku-nā-ից։


Դահլիճ, լճի

s.

closet;
hall;
portico;
gallery, corridor.

• Ուղիղ մեկնեց նախ Շրէօդեր, The-saur. 47. նոյնը կրկնում են ՆՀԲ, Lag. Urgesch. 600, Հիւնք. ևն։ Վերի ձևով ունի Meillet, MSL, 17, 246։


Դահնայ

s.

butcher's axe, hatchet.

• «մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

• «մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։

• = Արաբ. [arabic word] tihūj կամ [arabic word] trhūi teyhūǰ, մի տեսակ թռչուն է, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 420 մեկնում է թրք. čilqu-šə և համարում է պրս. [arabic word] tihū հոմանի-շից արաբացեալ։ Նոյն պրս. բառը ԳԴ հա-մարում է թրք. čil, որ է «սալամբ, այն է մի տեսակ կաքաւ, сepaя куроnaткa» (ըստ Будaговъ 1, 506)։

• ՆՀԲ մեկնում է «թուի որս ի պէտս դա-համանց կամ խորտկաց, և կամ առան-ձին անուն էրէոյ, յն. δαίς, որ է խոր-տիկ»։ ՋԲ «միս երէոց կամ խորտիկք»։ Առաջին անգամ ԱԲ դնում է ուղիղ ձե-


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

• -Պոս. ❇ dam «երգի ձայնակցութիւն, ձայն պահելը». ծագում է ❇ dam «շունչ» նախաւոր նշանակութիւնից. որից [arabic word] damkaš «երգակից, ձայնակից» (տե՛ս Ա-բիկեան, Բառ. տճկ. էջ 435-6), մասնաւո-րապէս «փողահարի ձայնը պահողը, գւռ դամքաշ»։ Պարսկերէնից փոխառեալ է նաև թրք. dem čekmek «դէմ բռնել, երգի ձայնը պահել»։


Դամարճակ

s.

assembly, meeting

• , ի-ա հլ. «ունկնդիրների բազ-մութիւն». մէկ անգամ ունի Վրք. ոսկ. 12 «Որպէս իմաստասէր խօսել և գործել և չը-խորհել, և խօսել այդպէս ի մէջ դամարճա-կաց ժողովրդեանն», ուր ձեռ. ունի «ի մէջ դէմականջաց». ըստ այսմ անստոյգ է բառս։

• ՆՀԲ «որպէս յն. δῆμος «ժողովուրդ». լտ. turma «գունդ»։ Հիւնք. ճամարտակ բառից։


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

• = Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։

• Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 417 յն. τύμβος «դամբան» բառից առնուած. Patrubány, SA, 2, 266 յն. შάνατος «մահ», սանս. dhvāmta, լտ, tenebrae, հբգ. dèmar «մութ» բառերի հետ։ Սան-տաւճ. Բազմ. 1904, 499 նոյն է դնում հյ. տապան բառի հետ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 42-43, որ ընդունում է Boisacq, 334, բայց կասկածով է վերաբերւում Meil-let, MSL, 16, 218, առարկելով թէ դամբան և դամբարան ոսկեդարից վկա-յուած չեն և յունարէն բառերին համա-պատասխան ուրիշ հնդևրոպական ձևեր չկան այլ լեզուների մէջ։ Մառ, ЗВО, 20 64-66 (=ՀԱ, 1911, 751) դամբա-րան բառը մեկնելով «ոսկորների տեղ», դամբ «ոսկոր» դնում է փոխառեալ ասոր. [syriac word] tammā «ոսկոր» բառից. դամբարան կազմուած է ասոր. [syriac word] bīt tammā «ոսկորների տուն, գերեզման» բառի կաղապարով. (բայց


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

• «մի տեսակ սալոր» Մխ. առ. Գա-ղիան. Ոսկիփ. Վստկ. 122, 135, որից դամո-նաչիր «չորացրած սալոր», ղամոն(ա)ջուր «սալորի քամուք» Մխ. բժշ. 27. Բժշ. (չունի ՆՀԲ), դամոնի «սալորենի» Բժշ. գրուած է նաև դամոյն (ըստ ՀԲուս. § 551)։

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։


Դայլ

s.

the first milk of a cow, colostrum.

• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

• Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,

• »αā. Պարահական նմանութիւն ունի ն. ասոր. tantalt'a (tantəl) «յապաղել, գործը ձզձգել»։


Դանդան

s.

tooth, notch.

• , ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։

• = Պհլ. dandān, պրս. [arabic word] dandān, քրդ. didān, բելուճ. dantān, օսս. dándág, զնդ. -dantānō (պահուած միայն vīmito dantānō բարդի մէջ). սանս. dánta-«ա-տամ» (Horn, § 574). այս բոլորը նոյն ծագումն ունին, ինչ որ հյ. ատամն (տե՛ս անդ)։-Հիւբշ. 134։


Դանդաչ

cf. Դանդաչումն.

• , ի հլ. «երերտկալը, ցնորք» Հին լծ. եւագր., որից՝ դանդաչել «հարբածի պէս այս ու այն կողմ երերալ, տատանիլ. 2. ցըն-դաբանել, յիմար յիմար խօսիլ» ՍԳր. Եզն. Եփր. ել. էջ 183, Եփես, 147. Ոսկ. ա. տիմ., դանդաչուն Բուզ., դանդաչութիւն Ոսկ. ես. 276, դանդաչունք Եզն., դանդաչական Ոսկ. ես. ևն։


Դանդիռն

s.

sepulchral darkness, horror or rottenness.

• «դերեզմանի մութը կամ փտու-թիւն և կամ արհաւիրք». մէկ անգամ ունի Սարկ. քհ. «Դանդիռն և խաւարն ի ներքոյ, (գերեզմանի) շրջի և բուրումն ժահահոտ ա-պականութեան (արտաքոյ)» (հրտր. Սոփերք, հտ. Գ. էջ 20)։ Նոյն բառն է դանթիռն, որ Բառ. երեմ. էջ 72 մեկնում է «դանթիան կամ մութն»։


Դանկ

cf. Դանգ.

• Betticb ZMG 1850, 352, Arica. 15, Lag. Gesam. Abhd. 32 սանս. dhāna-ka, պրս. dāng, յն. δανάϰη, որոնցից միայն պարսկերէնն է ընդունում Lag. Arm. Stud. § 564։ Հիւնք. դահեկան ռառիզ համառօտուած։


Դաշխուրան, ի, աւ

s.

drinking vessel, cup or pot.

• , ի-ա հլ. «տաշտ, կոնք, լա-կան» Դատ. ե. 25. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 183. գրուած է տաշտագուրան Նիւս. (ոստ Հա-ցունի, Ճաշեր, էջ 84) և ԱԲ։

• Հիւնք. պրս. [arabic word] ︎ dōša «կաթ կթեւռւ աման» և խուրան, խուրնա (իմա՛ թըռ qurna) «աւազան ջրոյ» բառերից կազ-մուած. Kорщъ, թրգմ. Մշակ 1914. ж 122 հպրս. *daxšava «այրուող նիւթ, կիցա-նուտ» + dhāna-«պահեստարան. -րան»։ Հացունի, Ճաշեր 72 դաշխուրան <աոս. տաշտ խուրան «ուտելոյ տաշտ»-իսկ էջ 85 տաշտագուրան<պրս. տաշտ+ քիւրէ «գունդ» կամ քիւրազ «ևուժ»։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

• =ԲН. 8, 69) dašn, պրս. [arabic word] daxš «սկիղբ». նշանակոթեան զարզացման համար հմմտ. արաբ. [arabic word] yamī̄n «աջ ձեռք» և «երդում»։-Այս մեկնութիւնը սնդունած են Justi, Zendsp. 150, Հիւբշ. KZ, 23, 34, Մառ, ЗВO, 5, 318։ -Հիւրշ. Arm. Gram. 134 մերժում է։ Հիւնք. դաշն (եղանակը)<շանթ բառից, իսկ դաշն «պայման»<արաբ. šart հո-մանիշից։


Դաշնակ, աց

s.

poniard, cimeter, cutlass, dagger, sabre;
piano;
— հարկանել, to play on the piano.

• «փոքր դաշոյն» Փ. Սոկր. ճէ. Սմբ. պտմ. 89 (երկրորդ վկայութիւնը չունի ՆՀԲ)։


Դաշոյն, շունի

s.

sabre, cutlass;
hanger, poniard.

• «եոեսայրի կարճ սուր» Յուդթ. ժգ. 8. ժզ. 11. գրուած դարշոյն Եփր. դտ. 345, որից դարշունակալ «սուսերաւոր» Մծբ. 385։ Արդի գրականի մէջ գործածական է մի-այն առաջին ձևը, որից դաշունահար։

• ՆՀԲ աբս. dašna «դաչոյն»։ Böttich. Arica 75, 219 daç արմատից։ Lag. Proph. chald. 51, 6 հանոմ է զնդ. dašina «աջ» բառից, իբր թէ «աջ կող-մից կախելու բան»։ Հիւնք. պրս. daš-na։ Ստոյգ չէ թէ ի՛նչ կապ ունի դաշ-նակ բառի հետ, մանաւանդ որ բառիս հնագոյն ձևը թւում է դարշոյն։


Դաշտ, աց

s.

field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.

• , ի-ա հլ. (ի հլ. են ցոյց տալիս գրծ. դաշտիւ Ա. մակ. ժ. 78 և դաշտիւք Ա. մակ. ղ. 40) «ընդարձակ և հարթ բացավայր» ՍԳր. Ագաթ., «սենեակի զարդարուն կամ ծաղկանկար յատակը» Ոսկ. հռովմ. 114, ո-րից՝ դաշտանալ «հարթուիլ, խոնարհիլ» Սղ. հգ. 8. Ագաթ. Եղիշ., դաշտագետին Ա. մակ, գ. 40, դաշտական ՍԳր. Ագաթ., դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն., դաշտաձև Ագաթ. Եփր. յես., դաշտամուխ լինել «դաշտ երթալ» Ա. մակ. ժզ. 5, դաշտային ՍԳր, դաշտավայր Դատ. ա. 9. Բ. թագ. իգ. 31, դաշտաւոր «վայրի» (օր. եղջերու դաշտաւոր) Եփր. յոբ. ՀԱ, 1912, 671 (նորագիւտ բառ), դաշտել «կործանել, հողին հաւասարեցնել» Եփր. թգ. 405, դաշտխօս «դատարկաբան» Մանդ. էջ 217 (նորագիւտ բառ. շինուած է ընդվայրա-խօս բառի նմանութեամբ), լեռնադաշտ Ե-ղիշ., ձորադաշտակ Յհ. կաթ. ևն։

• Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր, The-saur, 47, որից յետոյ Րlapr. As. polygl. էջ 100 և ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Peter-mann, 22, Böttich. Arica, 78, 291 ևն։ -Lag. Gesam. Abhd. 34 հյ. դաշտի կցում է պրս. daštī, պհլ. daštik. ա-սոր. daštig «վայրի» բառերին, որ և կրկնում է Lag. Arm. Stud. § 570։ Հիւբշ. Arm. Gram. 134 ցոյց է տալիս, որ հյ. բառը դաշա ձևի սեռականն է և պարսկականների հետ գործ չունի։ Ny-berg չյիշելով հյ. դաշտ ձևը, իրանեա-նից է դնում հյ. երաշտ<δašta և սոգդ. ձևի վրայ հիմնուելով՝ մեկնում է dag

• ԳՒՌ.-Տփ. դաշտ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ, դ'աշտ, Սչ. դ'աշդ, Ոզմ. դ'mշտ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmշտ, Տիգ. թmշդ, իսկ Ագլ. Դէ՛շ-տի՝ յատուկ անուն է (Ներքին Ագուլիս գիւղն է)։ Նոր բառեր են՝ դաշտակոտրիկ, դաշտա-քանդ, դաշտւոր, դաշտամէջ, դաշտահաւ-

• «մե տեսակ երաժշտական խազ» ԱԲ. չունի ՆՀԲ, իսկ ՀՀԲ գրում է թաշտ։

• = Հյ. տաշտ<պրս. [arabic word] lašt «տաշտ» բառն է. ձևի ἰմանութիւնից առել է այ անա-նը։ Վաստակոց գրքում յաճախ դաշտ գոր-ծածւում է իբր տաշտ. հմմտ. նաև պրս. [arabic word] taštgar «է անուն երաժշտի միոջ»։ -Աճ.


Դաշտան, աց

s. adj.

menses;
monthly.

• , ի, ի-ա հլ. «օրէնք կանանց» ՍԳր. Եփր. Եբր. 215. «դաշտան ունեցող կին» ՍԳր, տուն դաշտանաց «արտաքնոց» Փարպ., դաշտանիկ «դաշտան ունեցող» Բարուք. զ. 29. Բուզ., դաշտանութիւն «դաշտան» Եփր. փես. 422. Ոսկիփ.։

• -Պհլ. daštān «դաշտան», պազենտ. daš-tān «դաշտան», պրս. [arabic word] daštan «դաշ-տան ունեցող կին», որոնց հնագոյնն է զնդ. daxšta-«նշան, որևէ մարմնաւոր պակա-սութեան արտաքին նշան, 2. դաշտան», daxštavaiti-«դաշտան ունեցող»։ Ստուռա-բանութիւնը անծանոթ է (Horn, § 570, Bartholom. 676--7)։ Իրանեանից փոխառե-ալ են նաև քաղդ. [hebrew word] daštān և վրաց. დამტანი դաշտանի «արիւներթութիւն, տե-սատեռոթիւն», որ կարող է նաև հայերէնի միշոցով անցած լինել։-Հիւբշ. 135։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

• «մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.

• ՀՀԲ դոն բառը գրելով թոն և բառա-տրելով «թոն ձկան նման հաց կամ պաք-սիմատ», անշուշտ ուզում է հանել թոն բառից. բայց սրան հակառակ են նախ այն, որ բառը թէ՛ հնում և թէ՛ այժմ դոն ձևն ունի և երկրորդ՝ յն. ϑὸννος «թոն ձուկ» բառը չունի «հաց» նշանակութիւնը ո՛չ Bailly-ի մօտ, ո՛չ Sophocles-ի մօտ և ո՛չ էլ նոր յունարէնում։