Definitions containing the research ածու : 2303 results

Անդ, ոյ, ոց, ի, ից

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդրավարտիք, տեաց

s. pl. breeches, hose, trousers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Անդրուար

s.

nag, hackney.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. օրուած նաև անդրուվար, ան-դրվար, անդրավար, անդուար, ի-ա հլ. «կառ-քի կամ պատգարակի լծուած ձի, ջորի, կառք, սայլ» Ոսկ. ես. և մ. Ագաթ. Սեբեր. Փարպ. «մի տեսակ ձի» Մագ. քեր. էջ 241= Երզն, օեր. գործածուած է նաև օձի համար՝ Եղիշ. թղմ. 296։


Անթեղ, ի

s.

wood embers;
— հարկանեմ, to cover the fire with ashes.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Մեր արմատի հետ պատահական նմա-նութիւն միայն ունին յն. αίϑαλη «մո-խիր, մուր, վառած ածուխ», თίροώ «հրավառ», αίϑω «վառել», ὰνορα-«ածուխ», ἀνβραϰία «անթեղ» ևն բառե-րը, որոնցից փոխառեալ է նաև վրաց. ანთრაკი անթրակի։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Ոզմ. անթեղ, Երև. Խրբ. անթէղ, Մշ. անթեխ, Զթ. ինթեղ.-իսկ Տիգ. mնթիղ «անթեղելու յատուկ ածուխի մեծ կր-տոր»։ Նոր բառեր են անթեղել (Ակն. ենթէ-ղիլ), անթեղնել (Ղրբ.), անթեղկալ, անթե-ղուել, անանթեղ, անթղոց (Մշ.) «կրակը խառնելու ձող», որ ՆՀԲ-ի մօտ (հտ. Բ, է» 1060 գ) անթեղոց ձևն էլ ունի, իսկ Բլ. Դվ. Վն. դարձել է անթրոց։


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Մկ. Մշ.Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. անուշ, Ջղ. անուշ, անո՜շ. Սլմ. անօ՜շ, Տիգ. անուշ, Ակն. անիւշ, Ասլ. էնիւշ, Հմշ. օնուշ, Մրղ. աննօշ, այս ձևերից ռմանք, ինչ. Ասլ. Խր. Պլ. նշանակում են «քաղցր» (սրանց մէջ քաղցր բառը կորսուած է). ուրիշներ՝ ինչ. Սչ. Խրբ. Ոզմ. «համեղ, համով» (որոնց մէջ քաղցր բառն էլ կայ պահուած), իսկ Ագլ. Ղրբ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. գործածում են միայն իբր բարեմաղթութիւն ւտողին կամ մանաւանդ խմողին ուղղուած։ Նոր բառեր են անուշաչուի, անուշատուր ա-նուշբերնել, անուշել, անուշեղէն, անուշկեկ, անուշ-մանուշ, անուշ-չանուշ ևն։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սիւն, կուլի, նետ, փքին, թօփ». այսպէս է դնում Գէորգ դպիր՝ Երեմիայի բառ-գրքի յաւելուածում, էջ 537։ Անստոյգ բառ»

(գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։


Անկիւն, կեան, կեանց

s.

"angle;
corner, nook;
— ճանապարհի, turning of the road;
բութ —, obtus-angled, obtus-angular;
սուր — acute-angled;
— հատանել, cf. Ական հատանել."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աթոռի կամ բազկաթոռի Բև». երկու անգամ միայն գործածուած է Բ. մնաց. թ. 18 «Եւ վեց աստիճանք էին աթոռոյն կա-պեալք ոսկւով և անկիւնք (յն. ἀγϰῶνες) աստի և անտի յաթոռն նստելոյ. և երկու առևծք կային առ ոտս անկեանցն (յն. αγϰώνας)»։


Աբ

s. adv. the twelfth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հայր, Երկ-նաւոր Հայր» ՍԳր. Ոսկ. հռովմ. 173-4, Եփր. հռ. 32 (այս իմաստով գործ է ածուած հայր բառի հետ միասին). 2. «վանահայր, վանա-կան» Վրք. հց. երկրորդական ձևերն են ա-բաս, ու հլ. աբբաս Վրք. հց։ Այս աբաս (սեռ. աբասու) ձևը մի քանի անգամ գործածել է Կղկնտ. որ հրատարակիչները յատուկ անուն են ևարծել և գլխատառով են դրել. այսպես՝ Էմինի հրատ. էջ 163, 165, 167-9։ Աւս սա-ռից են ծագում աբբասուհի «կուսանաց վան-քի մայր կամ մեծաւորուհի» Ճառընտ. աբբա-հայր «վանահայր» կոչ. 369 (բայց այստեղ պետք է կարդալ աբբայ, հա՛յր. տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. էջ 164)։


Աբբանա

s.

Bamah, high place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։


Աբիոն, ացի

adj. np.

poor;
Ebionitan;
Ebion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աղքատ». «Աբիոնն աղքատ կոչի ի լեզու հեբրայեցի... զնոսա (զեբիոնիտ ա-ղանդաւորսն) առաջինքն յիրաւի կոչեն ա-բիոնացիս, փոխանակ զի աղքատաբար և տկարաբար ունեին նոքա զՔրիստոս». Եւս. պտմ. 203-4. նոյնը Անան. ժմնկ. 39՝ Քան-զի աբիովն ի հեբրայեցւոց լեզուն աղքատ կոչի։-Ուրիշ տեղ չէ գործածուած։


Ագան

adj.

early-rising, diligent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-այ) «հեղանիւթերի ա-ման, թակոյկ». մէկ անգամ գործածուած է Ես. իբ. 24. «Մինչև յանօթս ագանովթայ»։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագի, ագւոյ

s.

tail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. ագի, Հճ. ագ'գ'ի, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. աքի, Ջթ. ագ'է «պոչ». Ալշ. ագ'ի «ողնաշարի ծայրը». Սչ. աքի՝ ընդհանուր առմամբ, նոյն իսկ ոչխարի, ձկան և թռչուն-ների համար գործածուած. Հւր. հmգի, Շմ. հmքի, Ղրբ. հm՛քի, հmքիւ «պոչ», իսկ Ակն. ագ'իք և վն. ակի «զգեստի քղանցք, փէշ»։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= պհլ. āzat «ազատ, ազնուական», āzá-tān «ազատանի», պրս. [arabic word] āzād «ազատ», [arabic word] āzāda=հյ. ազատակ, զնդ. āzāta, որ րածուած է նաև բազմաթիւ ուրիշ լեզունե-րում. ինչ. քրդ. azad, āzā, զազա. azád, թրք. [arabic word] azad «արձակ», azadlama «ազա-տագրեալ», չերք. azad, օստյաք. āsad, չաղաթայ. [arabic word] azade «ազնուական, նուրս». վրաց. ազատի «ազատ», ազատոբա «ազա-տութիւն», գաազատեբա «ազատել», թուշ. ազատ և թուրքերէնի միջոցով՝ բուլգար. սերբ. azat, նյն. ἀζάτος, ἀζάτιϰος. -Հիւբշ. 91։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։

ՓՈԽ (borrowing) Lag. Ges. Abhd. 186 յունաց ա-ւանդած ἀζαβαρίτης ձևը սրբագրելով «ζδαβαρι-της հասկանում է հյ. ազդաբեր։-Ան-բացասականի պատճառով մեզանից են փոխառեալ վրաց. անազդի, անազդեուլի «իսկոյն, անմիջապէս, յանկարծաևան». անազդադ, անազդեուլադ «յանկարծական, անմիջապէս», որոնք ծագում են հլ. ան-ազդ (հմմտ. յ-ան-կարծ) ձևից. այս բա-ռը գործածուած է Ոսկ. մ. ա. 13 «յեղակարծ, յանկարծահաս» նշանակութեամբ՝ որ նրա հետ նոյն է։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։


Ազոխ, ից

s.

sour grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թիրեաքեան, Պատկեր Ա 191 թուի հա-նել պրս. [arabic word] azāx «որթյօտ» բառից։ Հիւնք. պրս. āzux ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 17 նոյն ընդ ածուխ= պրս. ❇ asux «չվառած, չեփած»։


Ալի, լւոյ, լոյ

s.

axle;
millstone;
pulley;
phantom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«առանցք, երկանաքար կամ ճախա-րակ». մէկ անգամ գործածուած է Փիլ. ել 509. «Ալի հոլովելով՝ ոչ փոխէ զտեղին. ինքն յինքեան շրջելով՝ ոչ մատչի ի բաց. նոյն օ-իինակ և երկին պատի յինքեան, ոչ տեղա-փոխութեամբ»։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։

= բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։


Ախամախ

adj.

foolish, gross-headed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.


Ախերակ

adj. adv.

vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս


Ախմար, ի, աց

adj.

cf. Տխմար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տխմար» Տիմոթ. կուզ. էջ 330. Յհ. իմ. Պիտ. Փիլ. Մագ. որից ախ-մարութիւն Փիլ. Պիտ. Մագ. ախմարաբար Երզն. մտթ. ախմարագոյն Փիլ. Պիտ. գրուած նաև աղմար ԱԲ. աղամար ԱԲ, որից աղա-մարութիւն «տխմարութիւն» Խոր. ա. 3։ Այս բառի մի քանի ոսկեդարեան վկայութեանց մէջ գործածութիւնը յետսամուտ է համարում Վարդանեան ՀԱ 1921, 110 (Բառաք. դիտ. Գ. էջ 9) և ուղղում է տխմար։


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ նաև ախտարմող, ախ-տարմաղ, ախտարմախ, ի-ա հլ. «աստղերը դիտելով գուշակութիւն անող». երկու անգամ միայն գործածուած է. մին՝ Խոր. բ. 67 և միւսը՝ Շիր. բոլորն էլ սխալ գրչութիւններ են և աէտք է ուղղել ախտարմար,


Ակառն

s.

citadel, castle, fortress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բերդ, ամրոց» Ա. մկ. թ. 52, 53, 4. 6. որից ակառանք (միայն սեռ. ակառանց) «ռեոռաևանները» Ա. մակ. ժդ. 7, Բ. մակ. 4ե. 31. ուրիշ տեղ գործածուած չէ։


Ակաստան

s.

surety, shelter;
կալ յակաստանի, to fortify one's self, to sustain one's self in a position.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ապահով տեղ կամ վիճաև» գործածուած է միայն յակաստանի ներգոյա-կան հոլովով՝ Ոսկ. Սեբեր. Եզն։ Սխալ է մեկ, նում Բառ. երեմ. էջ 9 «ճանապարհ կամ կարգ» և էջ 218 «ի հաստատութեան»։ կգ. էջ 161. ունինք նաև ակատտիոն Մ. Սոկր. էջ 318։ Տիրոյեան, Հանրագր. 310 ունի նաև ակակ ձևը՝ նոյն նշ.։


Ակութ

s.

hearth, fire side.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կերակուր եփելու վառարան». մի մի անգամ գործածուած է Վրդն. ել. Կանոն և Յայսմ. ապր. 23 (էառ զիս յակութէ անտի)։


Ակքան

s. bot. thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։

= Հնխ. sald, սեռ. salnés. հմմտ. յն. ἄλς, լտ. sal (ֆրանս. sel, իտալ. sale, ռում. sare), հսլ. soli, ռուս. cоль, գոթ. salt հիսլ. salann. ևիմր. halan, գերմ. salz, անգլ. salt, շվ. նորվ. salt, դան. salz, soole, քուչ. sālyi չեխ. sūl, սերբ. só, հպրուս. sal, հոլլ. zout «աղ». լիթաւներն ու ալբանացիք չունին այս արմատը և «աղ» գաղափարը բացատրում են մի բառով՝ որ նշանակում է «փոշի ցանել, ցրուել»։ Թեև լիթաւները չունին այս բառը, բայց նոյն արմատից են կազմուած լիթ. sal-düs, լեթթ. salds «քաղցր, անուշ», լիթ. salu, salaū, salti «քաղցրանալ». saldinti «քաղցրացնել», ինչպես ունինք հյ. աղու «քաղցր» և հսլ. sladъkъ, ուկր. solódkyǰ. ռուս. cладкiи «քաղցր» (նախնական իմաս-տը «աղած»). տե՛ս Pokorny 2, 452, Walde 671, Trautmann 248-9, Ernout-Meillet 847, Boisacq 47։ Հնդևրոպականներից աղը (նիւթն ու բառը միասին) անցավ ֆիննական ժողովուրդներին. հմմտ. հունգ. só, ֆինն. suola, վօտ. soela, էստն. sool, լիվ. suol, վեպս. sola, վօտյ. slal, չերեմիս. šanzal, ւապպ. salte, մորդվ. sal, սիրյ. sol, sov, վօգուլ. seh, օսթյակ. sol', sal ևն։ Աղ բառի ընդհանուր լեզուների մէջ առած ձևերի քըն-նութեան, աղի ծագման և պատմութեան, աշ-խարհագրական անունների մէջ գործածու-թեան մասին մի գեղեցիկ մենագրութիւն ունի Victor Hehn. Das Salz, eine Kulturhistori-sche Studie, տպ. Berlin, 1873, էջ 74։-Հիւբշ. 414։


Աղագ, ի, աւ

s.

reason, cause, account, sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ճանապարհ». մէկ ան-գամ ունի Ոսկ. փիլիպ. 411. «Արատիցի որմ, խրամատիցի և ամենեցուն աղագ լի-նի» (այգու պատի համար է ասում, որ քանդուելով՝ ամէնքի ազատ անցուդարձի ճանապարհ է դառնում), երկրորդաբար նը-շանակում է «հնարք, կերպ, միջոց» Պետ-Յհ. կթ. Մագ. Երզն. քեր. բոլորն էլ յետին, սակայն հին և ընտիր են սրա հոլովեալ ձե-վերը. գրծ. աղագաւ «պատճառով» Ոսկ. լհ. և Գղ. «համար, վասն» Ոսկ. մ. Եւս. քր. յա-ղագս (նխ. հյց. կամ ներգ.) «համար, վասն» ՍԳր. (յետնաբար գրուած յաղակս Անկ. գիրք նոր կտ. էջ 360, 364, 367, 371, 375). երկուսն էլ գործածուած իբր նախա-դրութիւն։ Աղագ բառի մէկ ուրիշ ձևն է ե-ղագ «ճամբայ» Ոսկ. Եփես. 808 և ես. «մի-ջոց, հնար» Ագաթ. կայ նաև եղանգ ձեւր՝ որ գիտէ միայն ԱԲ. բոլորի նախնական նը-շանակութիւնն է «ճամբայ». հմմտ. տճկ. [arabic word] yol «ճամբայ» և երկրորդաբար «հնար, միջոց, կերպ, եղանակ». կամ նաև աշխար-հաբարի մէջ ճամբայ «հնար, միջոց». ինչ. «Ստակ վաստկելու ճամբան չգիտէ. ըսէ որ ճամբայ մը մտմտանք և բերել տանք»։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարգև, նուէր, ընծայ». մէկ անգամ միայն գործածուած է Բուզ. ե. 2 «Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց»։ (Նորայր, Կորիւն վրդ. էջ 184 այս բառը կարդում է բաշխել, որով բաշ-խիշ ձևը գոյութիւնից զրկւում է)։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։

= Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.


Բարաշխ

adj.

hard;
soft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(Ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խիստ, բիրտ» (բնաւորութեան համար ասուած) Փիլ. ել. 471 (խիստք և բա-րաշխ խռպողք). ուրիշ տեղ չէ գործածուած։


Բարապան, աց

s.

usher, porter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դռնապան» ՍԳր. Եփր. մն. 479, 482. Մծբ. 112. (նոր գրակա-նում այս անունով են կոչւում Պատրիարքա-րանի դռնապանները (շաթիր), որոնց գըլ-խաւորն էլ բարապանապետ անունն է կրում)։ Այս բառին պէտք է կցել բարապետ «դռնա-պան» Մծբ. և բարաւոր «դռան վերի սեմը» ՍԳր. Մագ. Ճառընտ. «դռան երկու կողքի սե-մերը՝ աջ և ձախ» Տաթև. ամ. 390։ Բոլորի արմատն է բար «դուռ», որ առանձին գոր-ծածուած չէ։ Հմմտ. սրանց հոմանիշները դա-րապան և դարապետ։


Բարաւոր, աց

s.

lintel, door-post, door-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Բարբարոս, աց

adj. s. barbarous, savage;
barbarian, cruel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։


Բարդ, ից

gr.

s. adj. hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։


Բարձուենեակ

s. bot. southernwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։


Բարձր, ձու, ձունք, ձանց

adj. adv.

high, elevated;
sublime, eminent, great, excellent;
հոսել ի բարձուէ, to fling, to throw from above;
ի ձայն բարձր, — ձայնի, ձայնիւ բարձու, aloud, loudly;
— առնել, to elevate, to raise on high, to magnify, to exalt, cf. Բարձրացուցանեմ, cf. Վերացուցանեմ, cf. Համբառնամ, cf. Օրհնեմ;
— լինիմ, to be elevated, glorified, cf. Բարձրանամ, cf. Փառաւորեմ;
ճանաչել զբարձունս, to know sublime or profound things;
սեղան —, splendid, sumptuous dinner, banquet;
ի բարձուէ, from above;
— ոճ, elevated style;
— քանդակ, relief, basso-rilievo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. բ'ա՛րցըր, բ'ա՛րցը. Պլ. բա՛րսը. Ակն. Ասլ. Սեբ. բ'ա՛րսը. Հմշ. պա՛րսը. Խրբ. բ'արս, բ'առս. Ռ. փարս.-Տփ. բա՛ցըր. Երև. բ'ացր. Ննխ. բա՛ցըռ. Ոզմ. բ'm՛ցըր. Ագլ. բէօ ձըր. Շմ. պmցր. Գոր. պmցրը. Ղրբ. պէ՛-ցիւր (Թաղոտ գիւղ՝ պէցուր).-Ալշ. Մշ, բ'անձ'ըր. Ախց. Կր. Ջղ. բ'անցըր. Վն. պա՛ն-ցըր. Սլմ. Մկ. պmնցըր. Մրղ. պm՛նցի՛ր, Տիգ. Հճ. բ'օրհ։-Առաջին շարքի մէջ ր ձայնը պա-հուած է. երկրորդում կորած է. երրորդում վերածուել է ն-ի. շատ անկանոն և բացառիկ դիրք է բռնում միայն Հճ. բ'օրհ։-Այսպէս են նաև յիշեալ բառերի համապատասխան ա-ծանցները. ինչպէս՝ Սչ. բ'արցրանալ, Պլ. բարսընալ, բարսութին, Սեբ. բ'արսընալ, Ասլ. բ'արսիւթին, Ռ. փարսընալ. -Տփ. բաց-րացնիլ, Ննխ. բացըռնալ, Ոզմ. բ'mցրա-նալ, Ագլ. բըձըրm՛նիլ, բըձըրէօ՞թին, Շմ. պmցրանալ, Ղրբ. պրցըրա՛նալ, պըցըրօ՛-թիւն.-Ալշ. Մշ. բ'անձ'ըրնալ, Ախց. Կր. բ'անցըրնալ, Տիգ. փանցըրնալ, Մրղ. պmն-ցի՛րնալ, Զթ. բ'անձ'ըյնօլ, բ'անձ'ըրնոլ։-Նոր բառեր են բարձրահան, բարձրահաւան, բարձրահով, բարձրաձայնել, բարձրանց. բարձրաչոք, բարձրիկ, բարձրկեկ, բարձրու-քաշի, բարձրալուսիկ, բարձրման, բարձրոտ ին։


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Բդեշխ, եշխի, աց

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ա հլ. «սատանայապետ, դևերի իշխանը» ՍԳր. որից նաև Նար. Լմբ. ժղ. գրուած է նաև պէլզէպուպ Մծբ. 388, բե-հեղզեբուղ, բեղզեբուղ ևն. կրճատմամբ զե-բուղ Տաթև. ամ. 70. բազու Վրդն. առկ. 43. հոլովումը ցոյց է տալիս, որ իբր յտ. անուն է գործածուած։


Բէժ

s.

cover;
curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի, գրծ. ով) «վարագոյր» Ճա-ռընտ. Ա և Բ (ըստ ՆՀԲ, որոնցից երկրորռում գրուած է նաև վէժ). հինգ անգամ գտնում եմ գործածուած Կաղանկատուացու մօտ՝ հրտր. Էմինի, էջ 46, 57 (երեք անգամ) և 58. հմմտ. նաև վիժակ։