furniture, moveables;
baggage, luggage;
equipage;
apparel;
utensils;
implements, instruments;
— առնել զոք, to employ, to give occupation to.
• , ի, ու հլ. «գործիք, կարասիք, ինչք» ՍԳր. Եւս. քր. որից կահ ունել «գործի բըռ-նել» Ոսկ. բ. կոր. կահակալ «բանւոր» Կիւրղ. ծն. կահավար «բեռ տանող, սայլապան» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 125. կահակիր էշ «բեռ կրող էշ, տճկ. թաշճի էշէյի» Կղնկտ. էջ 133 (երկուսն էլ չունի ՆՀԲ). կահաւորու-թիւն «պիտոյք, կարիք, պէտք» Եւս. քր. կահել «համարել, սեպել» Ոսկ. մ. ա. 15, «կարգաւորե՞լ» Համամ. քեր. 264, Թր. քեր. 25. նոր բառեր են կահաւորել, կահաւորեալ, կահ-կարասիք, կահավաճառ, կահագործու-թիւն, կահոյք ևն։ Այստե՛ղ է պատկանում կահամուտ «եկամուտ», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 153։
lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.
• Brosset IAs. 1834, 369 ևն վրաց. մկելոբելի և խպտ. ǰal, chal «կաղ» բառերի հետ։ ՆՀԲ լծ. յն. χωλός, ϰολλός, լտ. claudus և հյ. խեղ։ Justi, Dict. Kurde էջ 351 և Kurd. Gram. 233 քրդ. kūlek «կաղ» և kuliyān «կաղալ» բա-ռերի դէմ դնում է հյ. կաղ, յն. ϰολοβός և [arabic word] λός։ Müller, Armen. VI սանս kharwa «հաշմ» բառի հետ։ Bugge KZ 32, 50 գոթ. halts «կաղ» բառին ցե-ռակից է դնում։ Հիւբշ. 457 սրա հետ միասին յիշում է նաև յն. ϰυλλός «ծը-ռած, կաղ», սանս. kuni «ձեռքը խեղ», պրս. kul «կոր, ծռած». բայց բոլորն էլ կասկածով։ (Մերժում է նաև Petersson KZ 47, 262)։-Հիւնք. յն. χωλός «կաղ» բառի հետ։ Pedersen Նպաստ 14 մերժելով Bugge-ի մեկնութիւնը՝ ուզում է կցել կալում, կալայ բայի հե» -Աճառ. ՀԱ 1909, 160 տալով խ և կ ձայների լծորդութեան օրինակներ, իրար է կցում կեղ, կաղ և խեղ։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. dogolon, բու-րեաթ. dogol, dokul, թունգուզ. dōko-lok. մանչու. doxolon «կաղ». էջ 420 թրք. golak, էջ 426 խեղ բառի հետ թթր. sol «ձախ», solok, čolak «ձախ-լիկ, կաղ»։
• ԳՒՌ.-Ագլ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. կաղ. Ակն. Ռ. Սեբ. Սչ. գաղ, Տիգ. գmղ, Շմ. կաղ, կաղլիգ, Գոր. կա՛ղլիկ, Ղրբ. կա՛ղ-լէ՛գ՝ (վերջին ձևերը կազմուած են -լիկ մասնիկով. հմմտ. կուզալիկ, ձախօլիկ).-բայական ձևով՝ Ագլ. կա՛ղի տօլ, Զթ. գաղօլ. գաղոլ, նաև Սեբ. աղալ (նախաձայնի կո-րուստով) «կաղալ»։ Նոր բառեր են կաղա-կորել (կաղակուրտել, աղակորել, աղաղկու-րել, աղակուրտել) «կաղի կոյրի պէս խար-խափել մութի մէջ», կաղունք «կաղնիկաղ երթալը», կաղալուք «երեխայական մի տե-սակ խաղ»։
• ՓՈԽ -Ուտ. կալա «կաղ» (այս բառը յի-շում է նաև Bugge KZ 32, 50). վրաց. კე-ლი կելի «կաղ», კელობა, կելոբա «կաղա-լը», მკელობელი մկելոբելի «կաղալ». այս բառերը թէև կեղ ձևն ունին, բայց նշանա-կում են «կաղ» և այսպէսով կաղ և կեղ ար-մատականների միջին օղակն են ձևացնում։
• «փորիբաց նափորտ կամ շուրջառ եկեղեցականաց». նորագիստ բառ, որ ունի Ապարանեցին (1410 թուից). «Զկերպասեայ կապն, որ է փորիբաց նափորտն, զոր Լու-սաւորիչ կարգեաց ի յեկեղեցիս Հայաստա-նեաց». (Ըստ Հացունի, Պատմ. տարազի 369)։
• Հացունի դնում է լտ. cappa բառից. բայց այս բառը նշանակում է «մի տե-սակ գլխակապ» և ո՛չ թէ «հագուստե-ղէն»։
• «կոճղէզաւոր բոյս, ծաղկի սոխ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 1267, իբր նոր բառ։ Սրանցից աւելի հին է Վարդան Յունանեան։ Ձեռբածութիւն 1671, էջ 316։ Ենթադրել է տալիս *կաղ «կոճղէզ» ձևով մի բառ։
den, lair, haunt.
• (ներգ. ի կաղաղի) «գազանի որջ» Փիլ. նխ. բ. 113. Իրեն. ցոյցք 44. Խոր. Վրդն. ծն. որից կաղաղանք «որջանոց» հաստ. ժգ. ժէ. կաղաղացեալ «որջացեալ. բունեալ» Փիլ. լիւս. կաղաղոց «ամբարոց» Բառ. եռեմ. էջ 153. թւում է թէ բուն նշա-նակում է «հանգիստ», ինչպէս ցոյց է տալիս կաղաղանալ «հանգստանալ, խաղաղիլ» նո-րագիւտ բառը, որ մէկ անգամ գործածուած եմ գտնում Տիմոթ. էջ 93 «Եւ ի վերայ մկա-նանց ծովու ճեմեալ՝ ոտիցն ոչ գնացելոց, իսկ զկոհակացն այտմունս վերասաստելով մրրկին կաղաղանալ, աներկբայապէս է (գործ) Աստուծոյ»։ (Գիրք թղ. էջ 285 Սա-հակ վարդապետ առ Փոտ թղթի մէջ վկա-յութեան կոչելով Տիմոթէոսի յիշեալ խօսքը՝ գրում է «Վերասաստելով մըրկին խաղաղա-ցուցանել». այսպէսով կաղաղանալ «հան-գըստանալ» բառի գոյութիւնը կասկածելի է դառնում. սակայն շատ աւելի բնական էր կաղաղանալ հազուագիւտ բառը վերածել խաղաղանալ, քան ընդհակառակը։ Բացի սրանից «որջ» և «հանգստանալ» համապա-տասխան գաղափարներ են. հմմտ. դադա-րել «հանդարտիլ» և դադարք «որջ»)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2el-արմատից. հմմտ. յն. γωλεός «որջ», լիթ. gulis «անա-ռունի որջ կամ մարդու պառկելու տեղ». guliu, gulti «պառկիլ», լեթթ. gúl'a «դա-դարք, բոյն», gulta «անկողին», gul'u, gulu, gult «պառկիլ՝ քնելու համար, անկողին մտնել», նորվ. hold, հշվէդ. kolder «մի ա-նասունից մի անգամից ծնուած բոլոր ձագե-րը, մի բոյնի մէջ գտնուած բոլոր թռչուն-ներն ու ձուերը» (Boisacq 159, Trautmann 94, Pokorny, 1, 639)։ Այս բոլորի մէջ հնխ. g2el-արմատը ներկայանում է զանազան ձայնդարձներով, որոնցից հայերէնը պահել է կրճատ g2l-ձևը։ Ըստ այսմ մեր բառի արմատն է կաղ-, մասնիկ է -աղ. հմմտ. կենց-աղ, կախ-աղ-ան ևն։
• ՆՀԲ լծ. է դնում խաղաղ և ղօղիլ։ Հիւնք. էջ 21 կախաղան բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 48, որ ընդունում է նաև Petersson KZ 47. 280։ Աճառ. ՀԱ 1909, 159 և Հայ նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 80 միացնում է խաղաղ բառին՝ խ և կ ձայների լծորդութեամբ։
poplar
• «անտառային մի բարձր ծառ. populus tremula (ըստ Կէտիկեանի), pօ-pulus alba (ըստ Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 34. իսկ Տիրացուեան, Cont-ributo § 71-73 իբրև ընդհանուր անուն դնում է populus-կաղամախ) Ես. խա. 1α-նորագիւտ Բ. մնաց. բ. 8 (սեռ. կաղամախի Մագ. մեծ են, էջ 67). աւելի սովորական ձևն է կաղամախի (սեռ. ւոյ, եաց) Ովս. դ. 13. Ագաթ. Վեցօր. 92 (տպ. կաղամաղի). Չ3. ևայ նաև կաղամահ ձևը՝ Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1269). յետնաբար կաղմխի Վստկ. 9з,
• = Փոխառեալ է խալդերէնից։ Հայ. բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k'älämbar կամ k'älämbur «կա-ղամախ», Թաւրիզի թուրք բարբառով [arabic word] qálámā «բարտի» և միւս կողմից լակ, կալախի, ռուտուլ. կալախ «կաղամախ»։ Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայ-րենիքը՝ յայտնի չէ։ Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արևելք։ Այսպէս՝ Թեհրանի պրս. բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստա-ցել է Ատրպատականից։ Կարող է որ բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի և միևնոյն ժամա-նսկ կովկասեան լեզուներին։ Բայց կարող է նաև ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատըր-պատական և միւս կողմից Կովկաս։-Աճ.
• Բառիս նշանակութեան վրայ մի ըն-դարձակ վէճ Հ. Կետիկեանի և Բնապա-տումի (=Մէնէվիշեան) միջև՝ տե՛ս ՀԱ 1аՈ5 51-53, 221-2, 285-6, 319-320 և 350-2։ Բնապատումը համարում էր բառս «populus pyramidalis», մինչ բարտին դնում էր «populus tremula», հակառակ Հ. Կէտիկեանի։ Բուսագէտ Արթինեան (Ածաշունչի տունկերը, էջ 37) սխալ է գտնում այս մեկնութիւնը։ -Հիւնք. կաղամախ հանում է կաղա-մար «թանաքաման» և յն. ϰαλαμίτης բառից, «ասի զբուսոց որք սիրեն զեղ-տիւրս և զծմակս, որպէս սօսի, կաղա-մախ, եղեգն ևն»։
inkstand;
— ձուկն, cuttle-fish
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանո մևաւութեան) «թանաքաման» Մագ. և Երզն. քեր. Վանակ. հց. Վրք. հց. Ա. 156, Աթան. էջ 492, Յայսմ. յնվ. 19 և 27 (եր-կուսն էլ տպ. կաղմար. այսպէս նաև Յայսմ. յունիս 8, որ յետին հայերէնի ձևն է)։-ՀՀԲ և ՋԲ դնում են և կաղամար «թանաքաձուկ», եբրև նոր բառ։-Արդի գրականի մէջ միայն արևմտեանն է, որ գործածում է կաղամտս բառը, արևելեանը գիտէ միայն թանաքա-ման։
• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։
cabbage;
— ընդաւոր, cauliflower;
— խոպոպի, savoy cabbage;
— վայրի, colewort, rapeseed;
—ի տակ, — stalk, — stump.
• = Փոխառեալ է իրանեանից. սրա պհլ. ձևը աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kalam «կաղամբ», որից փոխառեալ են նաև քրդ. և Ատրպտ. թրք. kelem, k»alam։ Պրս. կայ դարձեալ [arabic word] karan, [arabic word] karanb, [arabic word] karanbā «կաղամբ»։ Այս բոլոր իրա-նական ձևերը ծագում են՝ ըստ Հիւբշ. Pers. Stud. էջ 256, յն. ϰράμβη «կաղամբ» բառից, որից փոխառեալ են դարձեալ լատ. cram-be, արաբ. [arabic word] karnab, օսմ. karnabit, ասոր. kərabbā, kərabbe «կաղամբ»։ Յու-նարէն բառի ստուգաբանական իմաստն է «խորշոմած, կուչ կուչ եկած». հմմտ. ϰραμ-βος «չորացած, կռնծած», ϰρομβοῦν «խո-րովել», հբգ. hrimfan «ծռել, խորշոմել. կծկել, պռստել», անգսք. hrympel «խոր-շոմ», լիթ. kremblys «սունկի մի տեսակ» (կծկուած), skrebiu «չորանալ», ռուս. коро-бить «ծռել, գելուլ», cкорблыи «խիստ, կոշտ» ևն, հնխ. qremb, qereb, sqremb, sqereb արմատներից (Boisacq 507-508)։ -Հիւբշ. 162։
calends, first day of month or year;
new-year's day;
շնորհաւոր -! a happy new-year to you, & many of them.
• «կոտրած անդա-մի կապ». մէկ անգամ ունի Լաբուբ. 4Ո «Դնել կաղանդս բեկելոցն և պահել անա-րատ զողջսն». որից կալանդել կամ կաղան-
• ՆՀԲ մեկնում է թերևս որպէս թրք. քէլէշ, այսինքն «քաջ» և «բախած»։ ՋԲ չունի։ ԱԲ «բախուկ, խենթ», իբր արաբ. բառ։ Կայ արաբ. [arabic word] qallaš (Պլ. ռմկ. խալլէշ) «նենգաւոր, խաբեբայ»։
• = Յն. ϰαλάνδαι «ամանոր» բառից փո-խառեալ. այս բառն էլ փոխառեալ է լտ. ca-lendae «ամսամուտ» բառից, որ ծագում է calo «կոչել» բայից (Walde 112). անցել է նաև ուրիշ շատ լեզուների. ինչ. Ֆռանս. ca-lendes, անգլ. calends, վրաց. კალენდი կա-լենդի, კალენდობა կալենդոբա «ամսա-մուտ», კალანდა կալանդա «կաղանդ», հսլ. kalandū, koleda «նոր տարի», ռուս. коля-дá «ծննդեան շաբաթը, Ալէլու ման գալը», բուլգար. koleda «ծննդեան տօն», ռում. colinda, ալբան. kol'endre, լիթ. kafdos «ծննդեան տօն», այստեղից նաև кален-дapь «օրացոյց» ևն (Berneker 544)։-Հիւբշ. 354։
• ԳՒՌ.-Երև. Մկ. Սլմ. Վն. կաղանդ, Խրբ. Ոզմ. Ռ. Սեբ. գաղանդ, Ասլ. գաղաթ, գա-կաղընտ, Ակն. գաղօնդ, Բլ. կախանդ, Մշ. կախնդօզ, Շիր. կաղինդ, Զթ. գաղունդ, Սվեդ. գmղունդ, Հճ. գաղընդէս, Հմշ. գալօնդար. այս բոլորը նշանակում են «նոր տարի». իսկ Ննխ. գաղանդ, գաղընդ «կաղանդին պատ-րաստուած մի տեսակ քաղցրեղէն», Զթ. գա-ղընդաս «նոր տարւայ նուէր»։ Նոր բառեր են կաղանդել, կաղանդչէք։
model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.
• = Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։
hazel-nut;
acorn;
hazel-tree;
արքայական —, filbert.
• , ո հլ. «պնտուկ, ֆընտրխ» Ես. զ. 13. Ոսկ. յհ. ա. I. Նոնն. Փիլ. «կաղնի ծառ» Բուզ. գ. 8. Տօնակ. որից կաղնի ՍԳր. արքայական կաղին Կոչ. կամ արքակաղին «corylus avellana L» Գաղիան. խոզկաղին Բժշ. կաղնատունկ «կաղինով տնկուած (ան-տառ)» Բուզ. գ. 8 (ձեռ. կաղնատուն), կաղ-նապտուղ Փիլ. կաղնահար Փիլ. կաղնահա-սուն Փիլ։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'eleno-ձևից, որի պարզականն էր g'elē «կաղին». ժա-ռանգ լեզուներից ունինք յն. βάλανος, լատ glans, glandis, հսլ. želadi, լեհ. žoladz ռուս. ž6ludъ (նախաձևը *geland-), լիթ. gile, լեթթ. dsile, հպրուս. gile, որոնց վրայ Karolides, Γλ. συγϰρ. 80 աւելացնում է կապադովկ. γουανι, բոլորն էլ նշանակում են «կաղին, կաղնի» (Walde 344, Boisacq 113. Trautmann 82, Pokorny 1, 692, Er-nout-Meillet 406)։-Հիւբշ. 457։
• V Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 3z նգալլ. coll, իռլ. coll, հբգ. hasala, կորն. colviden, հբրըտ. coll։ Մառ ИАН 1920, 134 և Яз. и лит. I 236 յն. ϰάρυον, վրաց. կակալ, հյ. (ըն)կոյզ, կաղնի=բասկ. harič «կաղնի», որ և Հառիճ յատուկ անունն է. այնպէս որ կաղնի և Հառիճ ճիշտ միևնոյն բառերն են։ Ուղիղ է մեկնում Pictet, բ. տպ. Ա. 250։
felt;
—ակուռ թաղիք, compact felt.
• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է համարել թրք. [arabic word] keče «թաղիք». արև թրք. [arabic word] kiče «թաղիք», չաղաթ. [arabic word] ki-rā «գորգ». իսկ թուրքերէնի միջոցով վրաց. քեճա, նյն. ϰετοες, լեհ. kiecza, հունգ. kecse, խրվաթ. սերբ. kéča, čéča, գնչ. ke-č̌as, բոլորն էլ «թաղիք» կամ «եափունջիի նման վերարկու» (Berneker 498)։ Թաղե-զործութիւնը հայոց մէջ մշակուած արհեստ էր, ինչպէս որ է այժմ էլ. հմմտ. թաղիք, որ Արմատական բառարան-32 նոյնպէս անցած է զանազան օտար լեզու-Ների։
assembly, meeting;
academy, body, company, society;
— բանասիրաց, academy of belles-lettres;
ակմբահոյլ դիցն —, Olympus.
• , ի, ի-ա հլ. «հանդէս, ժողով, բազ-մութիւն, համախմբութիւն» Պիտ. Մամբր. Կոնկտ. որից կաճառանոց Ոսկ. եփես. 782. կաճառորդ «խմբուած մարդիկ» Ոսկ. եբր. 552. կաճառիլ «միաբանիլ, կենակցիլ» Ոսկ. յաւետ. 636. «հետը խօսքի բռնուիլ» Ոսկ. գծ. և ի կոյսն. Պղատ. օրին. կաճա-ռախիտ. Կղնկտ. կաճառական Մագ. բիւրա-կաճառ «բազմախումբ» Նար. խչ. երկնա-կաճառ Լաստ։ Գրուած կայ նաև կայճառ։ Արդի գրականի մէջ նշանակում է «գիտուն-ների ժողով, ակադեմիա»։
or.
• = Պհլ. ❇ kām «կամք, կամեցողու-թիւն» բառից, որի հետ նոյն են հպրս. զնդ. սանս. kāma, պրս. [arabic word] «կամք», հինդ. kām «փափագ, նպատակ», գնչ. kamama «փափագիլ», օսս. k'om «կամք», պազենդ. kāmistan «կամիլ, ցանկալ», պհլ. kāmītan «կամիլ» ևն։ Նոյն արմատին են պատ-կանում նաև կա՛մ, կամակ, կամակար, կա-մայ, ակամայ բառերը, որոնք տե՛ս առան-ձին։ Իրան. kāma համարւում է կազմուած -mo-մասնիկով՝ պարզական qā-«դիւրը գալ, հաճիլ» արմատից (ինչ. զնդ. kā-«տեն-չալ, ցանկալ»), որից -ro-մասնիկով էլ լտ. carus «սիրելի», գոթ. hors, հբգ. huora, գերմ. Hure «բոզ», լեթթ. kā̄rs «որ շատ է սիրում, ցանկութեամբ լի, որկրամոլ», իռլ. гara և կիմր. car «բարեկամ», իռլ. caraim «սիրել» ևն (Pokorny 1, 325, Ernout-Meil-let 153)։-Կամաց բառի կազմութեան հա-մար հմմտ. հպրս. vasaiy «շատ», պհլ. vas, պրս. bas «շատ, բաւական», որոնք ծագում են «կամք» բառից և նշանակում են բուն «ըստ կամաց»։-Հիւբշ. 163։
• Կամք բառի համար հետաքրքրական է հներից Երզն. մտթ. 144 «Կամք ա-սելն բազմաւորական է անուն... վասն թերութեան լեզուիս, զի չունիմք եզա-կան անուն կամացն՝ որպէս բնութեա-նըն. զի գտաք ի լատին բարբառ եզա-կան լինել զբառս զայս և ոչ բազմաւո-
• րական. վասն որոյ հարկեալ թարգմա-նիչքն վասն ոչ ունելոյ եզակի անուն բազմաւորական եդին»։-Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կցում է պրս. kā̄m ռա-ռին։ ՆՀԲ սրա հետ նաև սանս. քամա։ Ուղիղ են մեկնում նաև Peterm. 25, 30, 34, Windisch. 8, Gosche 24 (վերջինս աւելացնում է և փռիւգ. ϰίμερος «հաս-կացողութիւն»), Böttich. Lagarde են։ Դաւիթ-Բէգ, Յուշարձան 397 ն. գար cam, արմոր. cam, ն. իռլ. čam, հիռլ. camm, հբրըտ. cam «հակ, ծուռ, զի-ջում»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gam, kam «ծռիլ», gam «հակում, միտք», gin-gan «փափագ»։
• =Նուն է նախորդ կամ «ուզել» բառի հետ և նշանակում է բուն «ուզե՛ս», հմմտ. աշխ. կուզես աս, կուզես ան (իբր թէ «կա՛մ այս, կա՛մ այն»)։ Այսպէս է նաև ուրիշ լեզուների մէջ, ուր կա՛մ շաղկապը ծագում է «ուզել» բայից. ինչ պրս. օ︎ xah «կա՛մ» (բուն «ուզի՛ր», xahānidan «ուզել» բայից), լատ. vel «կա՛մ, կա՛մ թէ» (հմմտ. volo «ուզում եմ, կամիմ»), ումբր. heris... heris «կամ... և կամ» (հմմտ. heriest «ուցում է»), սանս. kam «կամք. 2. կա՛մ թէ»։
will, desire;
— է ինձ, I will, I intend;
cf. Կամք;
cf. Կոր.
• = Պհլ. ❇ kām «կամք, կամեցողու-թիւն» բառից, որի հետ նոյն են հպրս. զնդ. սանս. kāma, պրս. [arabic word] «կամք», հինդ. kām «փափագ, նպատակ», գնչ. kamama «փափագիլ», օսս. k'om «կամք», պազենդ. kāmistan «կամիլ, ցանկալ», պհլ. kāmītan «կամիլ» ևն։ Նոյն արմատին են պատ-կանում նաև կա՛մ, կամակ, կամակար, կա-մայ, ակամայ բառերը, որոնք տե՛ս առան-ձին։ Իրան. kāma համարւում է կազմուած -mo-մասնիկով՝ պարզական qā-«դիւրը գալ, հաճիլ» արմատից (ինչ. զնդ. kā-«տեն-չալ, ցանկալ»), որից -ro-մասնիկով էլ լտ. carus «սիրելի», գոթ. hors, հբգ. huora, գերմ. Hure «բոզ», լեթթ. kā̄rs «որ շատ է սիրում, ցանկութեամբ լի, որկրամոլ», իռլ. гara և կիմր. car «բարեկամ», իռլ. caraim «սիրել» ևն (Pokorny 1, 325, Ernout-Meil-let 153)։-Կամաց բառի կազմութեան հա-մար հմմտ. հպրս. vasaiy «շատ», պհլ. vas, պրս. bas «շատ, բաւական», որոնք ծագում են «կամք» բառից և նշանակում են բուն «ըստ կամաց»։-Հիւբշ. 163։
• Կամք բառի համար հետաքրքրական է հներից Երզն. մտթ. 144 «Կամք ա-սելն բազմաւորական է անուն... վասն թերութեան լեզուիս, զի չունիմք եզա-կան անուն կամացն՝ որպէս բնութեա-նըն. զի գտաք ի լատին բարբառ եզա-կան լինել զբառս զայս և ոչ բազմաւո-
• րական. վասն որոյ հարկեալ թարգմա-նիչքն վասն ոչ ունելոյ եզակի անուն բազմաւորական եդին»։-Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կցում է պրս. kā̄m ռա-ռին։ ՆՀԲ սրա հետ նաև սանս. քամա։ Ուղիղ են մեկնում նաև Peterm. 25, 30, 34, Windisch. 8, Gosche 24 (վերջինս աւելացնում է և փռիւգ. ϰίμερος «հաս-կացողութիւն»), Böttich. Lagarde են։ Դաւիթ-Բէգ, Յուշարձան 397 ն. գար cam, արմոր. cam, ն. իռլ. čam, հիռլ. camm, հբրըտ. cam «հակ, ծուռ, զի-ջում»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gam, kam «ծռիլ», gam «հակում, միտք», gin-gan «փափագ»։
• =Նուն է նախորդ կամ «ուզել» բառի հետ և նշանակում է բուն «ուզե՛ս», հմմտ. աշխ. կուզես աս, կուզես ան (իբր թէ «կա՛մ այս, կա՛մ այն»)։ Այսպէս է նաև ուրիշ լեզուների մէջ, ուր կա՛մ շաղկապը ծագում է «ուզել» բայից. ինչ պրս. օ︎ xah «կա՛մ» (բուն «ուզի՛ր», xahānidan «ուզել» բայից), լատ. vel «կա՛մ, կա՛մ թէ» (հմմտ. volo «ուզում եմ, կամիմ»), ումբր. heris... heris «կամ... և կամ» (հմմտ. heriest «ուցում է»), սանս. kam «կամք. 2. կա՛մ թէ»։
agreeable, sweet, pleasing, delicious;
agreeably, pleasingly;
— լինել ի, to be disposed or inclined to;
dainties.
• ԳՒՌ.-Ախց. կամակ, Մշ. կամագ, Սեբ. գամագ «հիւանդի սրտուզելիքը» (նոյն բառն ունին նաև Ակն. Ախք. Շիր. Բ.), Ննխ. գա-մագ «ուտելու փափագ, ախորժակ», Տր. գօ-մագ, «ուտելիք բան, ուտեստ, պարէն, մաս. նաւորապէս հարսանեաց կամ հիւանդտեսի նուէր», որից անկամակ Ակն. «չուտող չը-խմող (հիսանդ)», 2. Սեբ. «առանց կամա-կի մնացած»։
sprig, twig;
fagots, fallen-wood, brambles, bushes, briars.
• ԳՒՌ.-Բլ. կրգուտ «խռիւ, փայտի չոր կտորտանք». նոյն բառն ունին նաև Բիւթ. Չն։
docked, cropped, short-tailed;
mutilated;
circumcised.
• ԳՒՌ.-Կճատ Վն. «կարճ, փոքր, 2. կի-սատ. 3. ծայրերը կտրած, խուզած», Ատն Սվ. Վն. «մոմը վառելուց յետոյ՝ տակը մնացած փոքրիկ կտորը», Սվ. «ծխած սի-գարէտի մնացորդ ծայրը», Վն. «աւելի մա-շուած ծայր» (այս իմաստով նաև ունինք Սլմ. կճատ, կէճատ), կճատ օր Սվ. «կի-րակի և տօն օր», կճատիկ Վն. «փոքրիկ», կոճատ Ննխ. «մոմի կճատ», Տփ. «հողէ կարճիկ աման», կուպրի կոճատ Տփ. (ծղր.) «կարճահասակ մարդ»։ Նախնական ր ձայնը պահում է Բլ. կըրջըլատ, իսկ նոյն ձայնի հետքը ցոյց է տալիս Մրղ. գիյժօդ (<կիլ-ժօտ) «գլանակի մնացորդ» (Գաբիկեան, Ա-մէն. տարեց. 1922, 325)։
shop;
tavern, wine shop or wine vault.
• , ի-ա հլ. «խանութ. 2. գինետուն» Գծ. Իր. 16. Ոսկ. եբր. Վրք. հց. -որից կըր-աականոց Լմբ. մատ. 107. կրպակամուտ Կոչ. 72. կրպակապետ Վրք. հց. կրպակաւոր Վրք. հց. Զքր. կթ. Ասող. կրպակաւորութիւն Սարգ. նոյնը նաև կուղպակ ձևով, որ առա-ջին անգամ յիշուած է 901 թուի մի արձա-նագրութեան մէջ (Վիմ. տար. 5) և աւելի յետոյ 994 և 1031 թուերից, ինչպէս նաև Մխ. ապար. Մխ. այրիվ. էջ 63. Օրբել. հրտր. Էմ. էջ 131, 289. յգ. կուղպականի կամ կղպականի Արձ. 1029, 1036, 1042 թուերից (տե՛ս Վիմ. տար.) և Յիշատ. կուպ-ղայք Կիր. 91։ Բառախաղով գրուած է գող-բակ (իբրև թէ գօղերի բակ) Դրնղ. 468, 343։ Արդի գրականում գործածւում է միայն կրպակ ձևով և «խանութ», յատկապէս «փո-քըր խանութ» նշանակութեամբ։
• = Պհյ. *kurpak «խանութ» բառից, որ թէև չէ գործածուած, բայց նոյնն է հաստա-տում պրս. [arabic word] kurba «խանութ». ասւում է նաև [arabic word] kulba. առաջինը տալիս է հայ. կրպակ, երկրորդը՝ հյ. կուղպակ, և շրջեալ՝ կուպղակ։ Պարսկականից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] qurbaǰ, [arabic word] kurbaj կամ [arabic word] qurbaq «խանութ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433, Գ. 47), վրաց. მეკურბაչ մեքուրբաքե «խանութպան»։-Իրանեան բառը բուն նշանակում է «կերպաւո՛րուած, ձևաւոռուած». հմմտ. զնդ. hu-kərəota-«ւաւ ձևաւորուած» (Bartholomae, Altir Wörterb. 1818 և Walde 682)։-Հիւբշ. 173.
• Տաթև. ամ. էջ 25, 36 և 139 ստուգա-բանում է «գողի բակ». «Որ ի վաճառն տանի, զրկօղ է. զի որ քան զարժէսն ի վեր ծախէ և պակաս գնէ, գող է և զըր-կօղ, և որ զչափն կրկին դնէ՝ մեծ և փո-քըր, նոյնպէս զլիտրն, նոյնպէս զևան-գունն, որ մեծովն առնու և փոքրովն
cf. Կրսեր.
• (խառն հոլովմամբ -ոյ, -աւ, -աց) ւտարիքով կամ կարգով յետինը՝ փոքրը, նուաստը, ստորին» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 3 և յհ. ա. 3. որից կրտսերագոյն ՍԳր. Ոսկ. բ. կոր. յհ. ա. 4. կրտսերանալ Մեկն. ծն. կրտսերութիւն Ծն. խգ. 33. Եփր. թգ. բաղաձայնների ձուլմամբ յառաջացել է կրցեր Նխ. ծն. հմմտ. արտասուք >արտը-սուք >արցունք. իսկ ատամնականի անկու-մով՝ կրսեր, որից կրսերադաս Երզն. քեր. կրսերարար Փիլ. իմաստն. ևն։
• = Թերևս բարդուած է կրտ-(կիրտի, կիր-տու?) անծանօթ բառից +սերել (սերունդ) բայից։
essence-bottle.
• «մի տեսակ աման» (պտուկի և սափորի հետ յիշուած) Ոսկ. կողոս. 603. «խունկ դնելու աման»» Ոսկ. եփես. 281 (Սապատք հանդերձիցն և խնկոցն կաւշա-րայք). չունի ՆՀԲ. իսկ ԱԲ մեկնում է «անուշ եղի և նման բաներու շիշ՝ աման»։
boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.
• , ի-ա հլ. «ոտնաման» ՍԳր. վե-զօր. 197. որից կօշկակար Ոսկ. մ. բ. 24. յհ. ա. 16. կօշկագործութիւն Ոսկ. բ. կոր. պնդակօշիկ (չունի ԱԲ) Զքր. սարկ. 12 կօշկակարոց «կօշկակարների շուկայ» Արձ. 1251 թ. (Վիմ. տար. 95). նոր բառեր են կիսակօշիկ, կրկնակօշիկ, կօշկակարանոց ևն. սխալ գրչութիւն է կոշիկ։
• = Արդեօք վերի կօշիկ բառի՞ց է՝ նշանա-կութեան զարգացմամբ. հմմտ. ռուս. нa čanожкn «վարձատրութիւն, նաչայ», բուն «կօշկի համար»։-Աճ.
breath, respiration;
throat, gullet, larynx;
aspiration;
pronunciation.
• , ի-ա հլ. «շունչ» Կոչ. 61. Ոսկ. ա-1. «ձայն արտաբերող շունչը» Նիւս. կազմ. «առոգանութեան տեսակը» Թր. քեր. «շնչա-փող» Շնորհ. վիպ. որից հագագսփռութիւն «արտասանութիւն» Կոչ. 187. հագագասհեւո Կոչ. 187. հագագահրատ «բոցաշունչ». Սարկ. տոմար. կիսահագագ Յհ. կթ. հագագապահ «շնչերակ» Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 82) հագագայք «վանկ, արտաբերութիւն» Յհ. կթ. չարահագագ Եփր. խչ. 70 (չունի ՆՀԲ). ան-ագագ Նար. էջ 92. հագագային (նոր բառ)։
• ՆՀԲ լծ. հաչ, հառաչ, ոգել, գոգ, ոգի, հոգի։ Տէրվ. Նախալ. 105 vak արմատից է դնում սանս. զնդ. vač, լտ. vocare, vox, յն. εἰπον, ὄփ, պրս. bānk, āvāz, հյ. վանկ, վանգ, գոչել, գոգցես, գոգջիր «հոս կրնայ բերուիլ նմանապէս հեգել, հագագ=հագ-հագ, եթէ սեմական ծը-նունդ չեն, տե՛ս արաբ. haǰā. վերջապէս ոգել, ոգեղ... եթէ ասոնք ոգի, հոգի բա-ռերուն հետ լծորդութիւն չունին»։ Հիւնք.
• ԳՒՌ.-Կայ միայն հագագը կտրուիլ Ղրբ. «լեզուն կապուիլ, չկարենալ խօսիլ» դար-ձուածը։
• (սեռ. -նւոյ, -նեաց) «մի տեսակ ծառատունկ է. լտ. vitex agnus-castus L» (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 9) Ղևտ. իգ. 40. Յոբ. խ. 17. Խոր. վրդ. Երզն. քեր. (վերջինը դնում է «փայտ անուշահոտ»)։
• = Յն. ἀγνος «հագնի» հոմանիշից տառա-դարձուած։ Այս բառը գտնում ենք Ս. Գրքի վերոյիշեալ կրկին հատուածների մէջ՝ յունա-րէն բնագրում. սակայն եբրայեցին բոլորո-վին տարբեր է. առաջինում պակասում է, երկրորդում դրուած է «ուռի»։ Սրանից հետե-ւում է, որ հայը մի՛միայն յունարէնից է յա-ռաջացած։ Հայերէն բառի վրայ աւելացել է հ ձայնը, թերևս նրա համար՝ որ մեր նախ-նիք իրենց օրինակում գտել են ἀγνος։ Ըստ Boisaca լոյն բառի ստուգաբանութիւնը ծա-նօթ չէ. թերևս փոխառեալ է եբր. *'egen = *'agn ձևից. սակայն հները շփոթելով յն. αγνός «սուրբ, մաքուր, անարատ, ողջա-խոհ» բառի հետ, կարծում էին ծագած սրա-նից և բոյսը համարում էին սրբութեան և ողջախոհութեան միջոց։ Դրա համար էլ լտ. դարձել է agnus-castus («առաքինի, ողջա-լով լտ. «գառն», կազմուել է գերմ. keusch--lamm (Boisacq 8, Kluge 253)։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յետոյ Հիւնք. և Արթինեան, Ածաշունչի տուն-կերը, էջ 10։
demi-john, flagon;
goat-skin.
• «գինու աման». մէկ անգամ ունի Յուդիթ ժ. 5. այլ ձեռ. հանդաղակ. յոյն օրինակն ունի ἀσϰοπυτίνη «կաշեղէն շիշ». ըստ այսմ հայ բառն էլ մեկնում են «կաշիէ տիկ, կամ փայտէ աման գինւոյ, կամ խսի-րով պատած մեծ շիշ (ֆրանս. dame-jeanne, ռմկ. տամճանա)», բոլորն էլ ենթադրաբար։
• Հիւնք. էջ 334 տճկ. մէթհէրէ, մաթարա բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hauqala «ջրկիրի մեծ շիշ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 180)։
cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.
• ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.
• , ի հլ. «դժուարութիւն». անկախ գոր-ծածութիւն չունի. գտնւում է միայն հազիլ գործիականաձև մակբայի մէջ, որից հազիլ թէ, հազիւ իմն, հազիւ ուրեմն, հազիւ ուրեք, և բուն արմատի հետ կրկնութեամբ՝ հազիւ հազ. բոլորն էլ նշանակում են «դժուարաւ, դժուարութեամբ, դուն ուրեք, քիչ է պատա-հում որ» ՍԳր. Ոսկ. հազիւ բառից են ծագում հազիւախօս «ծանրախօս» Կոչ. 210 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ), հազուադէպ, հազու-ագիւտ ևն (նոր գրականում)։
• ՆՀԲ «որպէս թէ ուժով հզօրի կամ ի ռմկ. ձայնիցս հրզ, խըզ, կիւ, ազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 32, 23 զնդ. ha-zaīha «բռնութիւն, յափշտակութիւն»։ Տէրվ. Նախալ. 109 հնխ. sagi։ «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատից է դնում սանս. sah, զնդ. haz, յն. ἔχω, ἰτχω և հյ. հազ, հազիւ։ Հիւնք թրք. az «քիչ, սակաւ» բառից։ Bugge KZ 32, 12 յն. ἀχος «ցաւ, դժգոհութիւն, վիշտ» ձևի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 174 յիշում է իբր փոխառութիւն զնդ. hazah-«բըռ-նութիւն» ձևից, իսկ էջ 462 կցում է ըստ Bugge՝ յն. ἀχος գոթ. agis «վախ, եր-կիւղ, անձկութիւն», ōg «վախել», հիռլ. ágor «երկնչիմ» ձևերին, իբր բնիկ հայ. երկուսն էլ կասկածով։ Pokorny 1, 40 յիշում է նոյնպէս Bugge-ի մեկնութիւ-նը, բայց գտնում է շատ խնդրաևան։ Պատահական նմանութիւն ունի աբաբ. ❇ [arabic word] 'azāza «հազուագիւտ լինել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 187)։
վայրի —, lettuce.
• = Պհլ. [syriac word] hazār (պհլ. hazarak ձևի հետ հմմտ. վեց-հազարակ Լծ. կոչ.), պրս. [arabic word] hazār, սակ. zara, զնդ. ❇ hazañ̄ra-, սանս. [other alphabet] sahásra-«հազար» (Horn § 1093)։ Իրանեան բառի ծագումը բացատրւում է զանազան ձևերով, որոնց մառեն տե՛ս Pokorny 1, 633 և 2, 488։ Իռա-նեանից են փոխառեալ նաև քրդ. hazár, աֆ-ղան. zär, ուտ. hazar, կիւր. azur, aγzur, ւէզգ. azər, ռուտ. hagzūr, agzūr, ցախ. azur, agzūr, ագ. azur, agzur, տաբաս. agzur, բուդ. γazar, ջէկ. azar, խինն. azar, gazir, արչ. izardo, չեչէն. ezir, ezer, խիւր. 'azīr, կայ. azir, կուբ. oziy, վար. azi, լակ. āzar-ba, azarva, āzarra, դիդ. azal, azargo, կար. azareda, անդ. ozurugu, աւ. azar, 'azarg, նաև (ըստ Miklosich-ի՝ թուրքերէնի ազդե-ցութեամբ) հունգ. äzer, ezer, Խրիմի գոթ. hazer, սերբ. խրվաթ. jézero, սլ. jezero «հազար» (Berneker, էջ 455)։-Հիւբշ. 174։
• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հազար, Ասլ. հազար, հmզmր, Ալշ. Մշ. հmզար, Տիգ. հm-զmր, Երև. հզար, հազար, Սվեդ. հազզուր, Հճ. հազօյ, Զթ. հազօյ, հազոր, Ագլ. հզզէօր, Մկ. Ոզմ. Սլմ. Վն. խmզmր, Մրղ. խmզզmր, Ջղ. ղզար։ -Նոր բառեր են՝ հազարանոց, հազարագեղ, հազարաշէնք, հազարթերթիկ, հազարփերթիկ, հազարգարուն, հազարաթող։
chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.
• , ի-ա հլ. «հազար զինւորի գլուխ. 2. իշխան, նախարար. 3. տնտես, թագաւորական տան մատակարար, քսակա-կալ» ՍԳր. Եղիշ. Եփր. համաբ. և ա. կոր. 58, (ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 16 հարկային և շինարարական գործերի վերա-կացուն կամ գլխաւորը). որից հազարապե-տութիւն ՍԳր. Կորիւն։
• = Պհլ. *hazārapat, հպրս. *hazahrapati, պրս. *hazārbad ձևից (ուղղակի փոխառեալ իրանեանից և ո՛չ թէ կազմուած հայերէնի մէջ)։ Իրանեան այս բառերը չեն աւանդուած, բայց ենթադրւում են յն. ἀζαραπατεῖς, áζa-ραβίτης, ասոր. [syriac word] həzārpet, վրաց. λზარაეთი հազարապետի ձևերից։-Հին Պարսից մէջ հազարապետը բարձրպգոյն տիտղոսներից մէկն էր. այսպէս էին կոչւում Բիւրուց Անմահից գնդի 10 հրամանատար-ները, որոնց իւրաքանչիւրը 1000 զինւոր ու-նէր։ Սրանք էին նաև արքունիքի հետ եղած յարաբերութեանց հսկիչը, մեծ դահճապետ, հրամանակատար արքայի ևն։ (Հազարապե-տի տիտղոսի և պաշտօնի նկատմամբ ման-րամասն տե՛ս Marquart, Philologus 55, 227-9, հյ. թրգմ. ՀԱ 1898, 316-320)։-Հիւբշ. 174։
cf. Զգեստ.
• ԳՒՌ.-Գոյութիւն ունի գրեթէ ամեն տեղ հալավ ձևով և «շապիկ կամ հագուստ» նշա-նակութեամբ. այսպէս՝ Ալշ. Ախց. Երև. Մշ. Շմ. իսկ Եւդ. Սեբ. «հարսի զեգստները», Տփ. «հաոսի իբր օժիտ բերած շորեղէնը», Մղ. նաև «դաշտան կամ դաշտանի շոր»։ Նոր բառեր են անհալաւ, հալաւած, հալաւացու։
black, white or red-heart-cherry.
• «մի տեսակ անծանօթ բոյս է» Գա-ղիան։ ՆՀԲ մեկնում է «կեռաս, յն. «ϰερασιον, ւռ. cerasum». աւելացնելով նաև թէ ուրիշ-ները կարդում են և մեկնում «xεράτιον ատուղ եղջերենւոյ և հյ. հոյն»։ ՀԲուս. § 1592 ըստ Ռոշքեանի դնում է «լտ. ceratia, որ կը կոչուի նաև halenia և է խոտ լուծո. ղական», իսկ § 1593 յաւել. «սին պտո՞ւղը»։ Քաջունի Գ. 133 դնում է հալիք «bigarreau, մի տեսակ պինդ կեռաս, լտ. prunus avi-սm», հալիք վայրի «mahaleb», հալիք «խոտ որ մի տերև ունի. արմատն է վարակոտ և մեծ. ի կերակուրս դեղ է փորալուծից. լտ-ceratia»։
• Ունինք նաև արաբ. [arabic word] hāǰiև «մկնդեղ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 124) և [arabic word] hāliq «որթատունկ» (անդ. Բ. 888)։
aloes.
• , ի հլ. «անուշահոտ փայտ աւնե ցող մի ծառ է. լտ. lignum aloēs, agallo-chos» Երգ. դ. 14, Յհ. ժթ. 39, Շար. և Նար. «խնկային մի խոտ՝ դառն հիւթով» (ւտ. áloē) Գաղիան. սրանից է հալուախունկ, որ ունի Խոր. աշխ. հրտր. Սուքրեանի, էջ 44, «Կանաչուտ ծով, յորում զհալուախունկն ասեն»։
embroidered, laced.
• «պճնեալ, զարդարեալ». մէկ անգամ ունի Բուզ. զ. 14. «Ագանէր (հան-դերձս) ղամղայեալս և ժապաւինեալս»։
• , ի-ա հլ. «մի տեսակ արևելեան նուագարան՝ բազմաթիւ թելերով. տճկ. tա-նուն» Թղթ. դաշ. Վրք. հց. ա. 151.-(այս սառը ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մեկնում են «երգեհոն», անշուշտ ձայնական նմանու-թիւնից հետևցնելով. սակայն սխալ է, որով-հետև Թղ. դաշ. գրում է «երգեհոնօք. և ղա-նոնօք յորդաձայնիւք», որով հասկացւում է, որ երկուսը տարբեր նուագարաններ են)։
• = Արաբ. [arabic word] qānun՝ նոյն նշ. որից նաև թրք. qanun, qanon. արաբ բառն էլ փոխառեալ է յն. ϰανών ձևից, որ նշանա-կում է բուն «եղէգի ցօղուն», բայց նաև «նուագարանի բանալի, մի տեսակ միալար նուագարան»։-Հիւբշ. 516։
• ՆՀԲ յն. ὄργανον, պրս. էրղանուն, էրղուն, թրք. գանուն (ուղիղ է միայն վերջինը)։ Ուղիղ մեկնեց նաև Broc-kelm. Ուս. փոխ. բառից։
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «սունկ» (ընդհանուր անուն) Մխ. հեր. Մխ. դտ. էջ 326 (որ Բաս-տամեան համարում է «աբեթ»), «փայտի վրայ բուսնող մի տեսակ սունկ» Կամրկպ. «մի տեսակ սունկ, որ թրք. կոչւում է քար-րան կէօպէյի» Ամիրտ. գրուած է նաև խա-րիկոն Բժշ. ագարիկոն Գաբ. բառ։
• = Արաբ. և պրս. [arabic word] γārīqūn կամ [arabic word] aγārīqun (Կամուս, թրք. թրգմ. Գ. 34), որ փոխառեալ է յն. ἀγαρι-ϰեν ձևից. սրանից են նաև լտ. agaricum, անգլ. agarick, ֆրանս. agaric, վրաց. ლარილონა ղարիղոնա «մի տեսակ սունկ»։-Հիւբչ. էջ 279։
cf. Լեղի.
• «կարի քաղցր». ունի միայն Բռ. երեմ. էջ 192, իբրև տարբեր բառ՝ ղեղի «լե-ղի» ձևից, որ մի տող վերևն է յիշում։
• «անդրի, ղեկ, ուղղիչ, թև». ունի միայն Բառ. երեմ. էջ 192. վերջին երեք ի-մաստները ցոյց են տալիս քեղի ձևը, բայց առաջինը անյայտ է։
apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.
• , ի-ա հլ. (գրուած է նաև ղեն-ջեակ, ղանջեակ, ղենճակ) «գոգնոց, անձե-ռոց, սրբիչ» Յհ. ժգ. 4, 5. Փիլ. Նանայ. 302. Կիւրղ. ղկ. Վրք. հց. ա. 232, 711.-անշուշտ սրա հետ գործ չունի ղենջակի տակ «բժշկա-կան անծանօթ մի բոյս» Բժշ. (ունի միայն ՀԲուս. § 3358), որ հաւանաբար պէտք է հասկանալ աղջկուտակ (տես եղիճ) կամ երնջակի տակ՝ ըստ Նորայր ՀԱ 1922, 389։
an Indian bird.
• «մի տեսակ թռչուն՝ որ լինում է Հնդկաստանում» Ճառընտ.=Վրք. և վկ ա. 543 (այլ ձ. ղուոյ)։
cf. Ղօղանջիւն.
• , ի հլ. «լացի ձայն» Լաստ. որից ղօղանջել «ձայն հանել (մարդու), հնչել (ծնծղայի), հաջել (շան), հայհոյել, տրտըն-ջալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 2. Ճառընտ. ղօղան-ջանք Շնորհ. այբ. ղօղանջեցուցանել Արչ. ղօղանջիւն Գէ. ես. ղօղանջումն «ցնռաբա-նութիւն» Ոսկ. յհ. հ. 14 ևն (Վրդ. առ. 182 գրուած խօղանջմունք). նոր գրական լեզուի մէջ նշանակում է միայն «զանգակի ձայն»։
turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.
• ԳՒՌ.-Երև. ճախարակ, Ոզմ. ճախրակ, Ջղ. ճախրակ, ճարխակ, Ալշ. Մշ. Սեբ. ճախ-րագ, Մրղ. Սլմ. ճmրխmկ1, Ախց. ջ'ախարակ, Գոր. Ղրբ. չխա՛րակ, Մկ. Վն. չախրակ, Տիգ, ջmխրmգ, Ագլ. ճհա՛րակ, Զթ. ջխոmք (բայց և ջ'օհյը), էնկ. ջըխրըք (նախաձայնի պատ-ճառաւ կարող է լինել բուն հայ և ո՛չ թրք. տե՛ս Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են ճախրակմանիկ կամ ճախրակմանող «լծէ-լծէ թռչունը». միւս ձևերը տե՛ս նախր բառի տակ։
• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում ի-մերխեվի լեզւով ճախրակի «ճախարակ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ 71)։ Թրք. [arabic word] čaxrəq «մի տեսակ թռչուն», որ Будаговъ, Cpaв. cлов. 1, 454 ը մեևնում է «драxва (=արօ՞ս)»։ Հյ. գւռ. ճախրակ (մանիկ) բառն է։
flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.
• «իր վրայ դառնալը, շրջան, դարձ. պտոյտ» Գնձ. որից ունինք ճախր առնուլ «դառնալ, ժուռ գալ» Պտմ. աղէքս. Խոր. Յհ. կթ. ճախրել «դառնալ, ժուռ գալ» (թրո-չունի, ձիու) ՍԳր. Կոչ. Եղիշ. ճախրումն Փարպ. ճախրանք Նար. ճախրահոս Շիր. ճախրական Երզն. ոտ. երկն. ևն։
• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։
• ԳՒՌ.-Բզ. ջախր, Խրբ. ջ'այր, ջ'այէր, Ակն ջ'այհ, ջար, Զթ. ջ'օհրը, ջ'օհյը, Հճ. ջ'օյհ, ջ'օհ, Սվեդ. ջ'ուր նշանակում են «ճա-խարակ» և հետևաբար հյ. ճախր «պտոյտ» ձևի շարունակութիւնը չեն, այլ ներկայաց-նում են անկախ *ճախր կամ *ճահր «ճա-խարակ» բառը։
mare;
humid, damp, moist.
• ՆՀԲ նոյն է համարում ճայիկ բառի հետ։ Եազրճեան, Մասիս 1885, 865 առ-նելով Մագ. «եզն, խոյ, ճակ» վկայու-թիւնը, գրում է. «Ինչպէս եզն կովու արուն է, և խոյ ոչխարի արուն, այս-պէս և ճակ այծի արուն է։ Մեր լեզուի բառերով չէինք կրնար գտնել, թէ ճակը արու այծ կը նշանակէ, զի նախնիք այդ բառին յիշատակութիւնը միայն ըրած են առանց աւելի բացատրութիւն տալու։ Գիտեմք այժմ, որ ճակը (արու այծը) = է հնդկաց ջակա բառին, որ կը նշա-նակէ՝ արու այծ, նոխազ»։ Ըստ Եազը-ճեանի՝ տարբեր են ճակ «էգ ձի» և ճակ «արու այծ»։ Հիւնք. ճակ=թրք. շամ կամ շաքքա «մատակ ձի»։
• «խոնաւութիւն, թացութիւն». արմատ առանձին անգործածական. գտնւում է մարգ-ճակ «թաց՝ ջրոտ՝ ճախճախուտ մարգ» բա-ռի մէջ, որ ունին Յայսմ. Ճառընտ. (որ և արգճախին Զենոբ. Յայսմ. փետ. 17)։
• Երեմեան, Բազմ. 1898, 524 հանում է ճակ «թաց, խոնաւ» բառիզ։ Պատա-հական նմանութիւն ունի պրս. [arabic word] alucak «է սա խեցեմորթ ինչ ծովային նման սատէֆի, զոր գրոհք Տէրվիշաց առնեն քէշկիուլ»։
forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.
• , ու հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճակատ (մար-դու կամ անասունի)» ՍԳր. ճակատը համա-րելով յառաջամասը՝ փխբ. «շենքի՝ դրան ճակատը, յառաջամասը, գրքի առաջին երե-սը» Եւս. քր. «բանակի յառաջամասը, ուր զօրքերը դէմ դէմի կանգնում են. բանակ, պատերազմ» ՍԳր. Եւս. քր. որից ճակաm առ ճակատ «դէմ առ դէմ» Ա. թագ. ժէ. 21. Իւս. օր. ճակատիլ «կռուի շարուիլ» ՍԳր. ճակատել «կռուի շարել» Ոսկ. մ. բ. 21. նա-կատեցուցանել Բ. թագ. ժ. 9, ա. մակ. զ. 33. ճակատագիր Եզն. ճակատամարտ ՍԳր. Ոսկ. ես. ճակատամուղ Բուզ. ճակատայար-դար Սեբեր. Ոսկ. մ. ա. 8. ճակատատեղ Վեցօր. ճակատատեղի Եփր. թգ. լայնաճա-կատ Աղթարք. կռուաճակատ Պտմ. աղէքս. (չունի ՆՀԲ). նոր բառեր են՝ ճակատագրա-կան, ճակատազարդ, ճակատանոց, ճակատ-ոսկր ևն։ Այստեղ է պատկանում նաև հա-կատիլ «մի բան ձեռքից փախչելով ուժգնա-պէս զարնուիլ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. բ. 445. «Եւ ի տանջելն զինւորացն զարդարն, զմիմեանց կառափունս հարկանէին և ճա-կատեալ մի ի գաւազանացն՝ եհաս յերեսս թագաւորին և ի բաց խլեաց զբիբ ական նորա»։
• = Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։
• «աշնցան հաճար». ունի միայն Քաջունի Գ. 151։
child's rattle;
castanets.
• «մի տեսակ երախայական խաղալիք, ճռռան կամ բոժոժ» (յիշուած է կոճի հետ) Պտմ. աղէքս. 54 (այլ ձ. ճագա-րան). ուրիշ վկայութիւն չկայ. յունարէն հա-մապատասխան բառն է բնագրի մէջ՝ ϰρό-ταλον «բոժոժ»։ Կեչառեցին սխալմամբ մեկ-նում է «ճակգարանս՝ որ է լից ոսկրեայ» (ճան, վէգ) ըստ Հացունի, Դաստ. էջ 279։
• Հառունի, Դաստ. 287 պրս. čək «հոն, չիւն, բախիւն», որով դնում է «բախա-կան խաղալիկ մը». ուղիղ ձևը համա-րում է ճագարան։
marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.
• «ջրջրոտ՝ ցեխոտ տեղ» Ես. խա-18. Սռ. ճզ. 35. Եփր. աւետ. 302. հների մէջ անեզական է, բայց արդի գրականում եզա-կի ձևով է. որից ճահճոտ, ճահճային, եր-կուսն էլ նոր բառ։ Հների մէջ գրւում է նաև ճախին «ճահիճ, տղմուտ տեղ» Գէ. ես։-12-488 Սրանից տարբեր է ճախնախուտ «ճահհոտ» Ագաթ. (կրկնագրում՝ էջ 65ա ճաղճախուտ), Երզն. մտթ. Կղնկտ. Կանոն, որ կրկնուած է պարզական ճախ արմատից։ Նոյն ճախ ձևը գտնում ենք նաև ճախին Վրդ. առակ. 156 (չունին ՆՀԲ և ԱԲ) բառի մէջ, որից կազ-մուած է մարգաճախին Պտմ. աղէքս. 125 (ըստ համառօտ ձեռագիրների) կամ իբրև յտ. անուն՝ Ակներաց Մարգաճախին Դրնղ. էջ 79. մարգճախին «ճահճոտ՝ թաց մարգ» Զենոբ. իբրև վերջինիս կրկնակն է մարգճակ Ճառընտ. Զենոբ. էջ 31 և Յայսմ. ճախին ձևը ունի Յովսիմ. 23. «Գտանես դաշտ մի ճա-խին և տղմուտ», որի դէմ էջ 24 var-ճախ-ճախին։ Վերջապէս արմատի պարզ ձևն ունի Բառ. երեմ. էջ 194 ճախ «մարգ»։ Այս բո-լորի համեմատութիւնից երևում է՝ որ ճահիճ ռառի մէջ -իճ մասնիկ է, արմատն է ճահ, որի հետ նոյն են ճախ, ճակ։
• ՆՀԲ ճախճախուտ՝ արմատն է ճակ։ Հիւնք. պրս. čāh «ջրհոր» և sāy «գետ, շուր» բառերից։ Յայտնի չէ թէ ի՛նչ կապ ունին վրաց. ճոճի «ճահիճ», ճանճրոբա, ճաոբի «ճախճախուտ տեղ», ճաոբիանի «ճահճային»։ Բայց հյ. ճախ արմատի հետ նոյն են անշուշտ մինգ. ճխոճխո «ճահիճ», լազ. čodcxori «ճահիճ» (Erc-kert, Die Spr. A. Kauk. Stammes 347)։ Պատահական նմանութիւն ունին չաղաթ. [arabic word] čal'ik «ճահիճ», [arabic word] čalča «ճահիճ», եակուտ. čalbax «տիղմ, ճախին» ևն։
• ԳՒՌ.-Խրբ. ջախին «մարգ, մարգագե-տին». շրջմա՞մբ Մկ. Շտ. Վն. խաճին «մար-գագետին» (բայց թերևս քրդ. կամ քրդերէ-նին անցնելուց յետոյ՝ հայերէնի մէջ ետ առ-նուած). Քղի ճախի կամ ճախին (ճիշտ ձևը ստուգելի) Արևելք 1898, դեկտ. 9.-նոյն են նաև ճխանք Բբ. «թաց, թրջած, խխում եղած», ճխճխանք Պլ. «շարունակ տեղացող թեթև անձրևից յառաջացած ջրալի ցեխ». Եւդ. «ճախճախուտ», ճխանք-ճխճխանք Շհ. Պլ. «թաց, ցեխոտ, անձրևային եղանակ»։-Իսկ ճոճ Բբ. «ճահիճ» փոխառեալ է վրաց. ჭოჭი ճոճի հոմանիշից։
cf. Դագաղ.
• «երկաթէ միլ կամ ասեղ՝ գուլպայ գործելու և այլ նման բաների համար. 2. եր-կաթէ կամ փայտէ ձողերով վանդակապատ». ունի միայն ՀՀԲ, իբր գաւառական բառ. վը-կայութիւն ունինք ժԵ դարից՝ Թլկր. էջ 49. «Ես իմ սրտիս դանակ ածեմ, զաչքս ճաղի տամ հանելու». աւելի ուշ է ճաղեր «վան-դակապատ» Արձ. 1732 թ. (Վիմ. տար. 209)։ Սակայն անշուշտ շատ աւելի հին է, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը՝ փխ. լս
• =Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.
thicket, bushy place, wood.
• Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] ǰulāx «ձորը լցնող հեղե-ղաջուր», [arabic word] jilvā̄x «ջրով լցուած ձոր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539) Կովկասեան ձևերի հետ նո՞յն են ար. դեօք քրդ. ճալ «ձոր», ճալակ «փոս», որից փոխառեալ է ճալաւ Ալշ. Բլ. «ջուր հաւաքուած լայն տեղ, ուր գոմէշներն են լուանում, մարդիկ լողանում ևն»։
cf. Կնտակ.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «հերաթափ, կունդ» Յայսմ. Վրդ. առակ. 53. որից ճաղատութիւն Մխ. աբլար.։
• = Թուի թէ կազմուած է -ատ (<հատ) մասնիկով *ճաղ «մազ» բառից, որի հետ հմմտ. հիւսիսային կովկասեան լեզուներից՝ լակ. դճարա, կիւր. ռուտ. խին. դճար, ցախ. դճեր, կազիկում. չարա, ագ. տաբ. ճար, արչ. ճարի, բուդ. ջաար, ջէկ. ճաար, որոնք բոլոր նշանակում են «գլխի մազ»։-Աճ.
• ՆՀԲ «որ և ճեղ, լծ. կեղ. թրք. քէլ, լտ. calvus»։ Bottich. ZDMG 1850, 357 ճեղ բառի հետ սանս. khalati։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ǰalhat «ճաղատութիւն» (արմատը ilh տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 729)։
gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.
• , որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։
quack, mountebank, charlatan;
boaster, braggart, vaunter;
bully, roisterer, blusterer;
bombastic, puffed up, haughty.
• «ճոխաբան,. մեծախօս, ու-ռուցիկ ոճով խօսող». գործածական է միայն արդի գրական լեզւում. հնից ունինք ճա-մարտակել «ճոխաբանել» Եզն. Յհ. կթ.։
camp, encampment.
• «մանեակ». մէկ անզամ ունի Սեբ. գլ. ժը, էջ 65. «Զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճանս բեհեզեայս յոսկ-ւոյ օծեալ, մեծացուցանէ ահագին պատուօք ի ճամբար ականակապ և ի գումարտակ»։ (Հացունի, Պատմ. տարազի 109 դնում է վարսակալ», որ ուղիղ է ըստ ծագման)։ Նոյն բառն է անշուշտ, որ Զքր. սարկ. Բ. 68 հին ձեռագրերից հանելով գործածում է. «ի գիշերի գաղտ եղեալ փախեաւ հեծեալ ի ջո-րի և ճամբար իւր եդեալ յաւանդ»։
• + Պհլ. čambar «գլխի կապ» ձևից. (յիշ-ուած է կանացի վզկապի և գինդերի հետ). հմմտ. նաև պրս. [arabic word] čanbar «շրջանակ, վզկապ, գլխակապ, ճակատակապ» (Zen-ker). «փայտեղէն կամ երկաթեայ շրջանակ, որ շրջապատեալ զտակառս՝ պարապնդէ զնոսա. նաև այլ զինչ և իցէ իր շրջանակեալ» (ԳԴ). աֆղան. čambar «շրջանակ, գունտ»։ Իրանեանից են փոխառեալ նաև. ասոր. [syriac word] sambarā «կիսալուսնաձև զարդ», թրք. čember «շրջանակ», քրդ. čenber «շըր-ջանակ»։-Հիւբշ. 186։
• = Պհլ. čambar «շրջանակ» ձևից (տե՛ս նախորդ ճամբար բառի տակ), որ ունեցած պիտի լինի նաև «բանակ» նշանակութիւնը. առհասարակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. հմմտ. գունդ, պար, տճկ. թօփ ևն. ներկաւ դէպքում հմմտ. յատկապէս՝ գումարտակ «բանակ. 2. մանեակ»։-Հիւբշ. էջ 186։
• Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, 1852, 123 «գուցէ հայոց բանակն ալ բոլորա-ևաձև դրուելուն» պատճառաւ։ Lag. Arm. Stud. § 1368 պրս. čanbar «շըր-ջանակ» բառից։ Հիւնք. շամփուր-ից։
game-bag of horse-hair.
• «մազէ պարկ, մախաղ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 24. «Եւ առեալ եդին ի մազեայ մախաղն իւրեանց... և առ-եալ յինքն զճամբրուկ նոցա»։ Նոր գրակա-նի մէջ սկսաւ գործածուիլ «ճամբորդական պայուսակ» նշանակութեամբ։
• ԳՒՌ.-Մշ. ճամբրուկ «ճամբի պաշար կամ նրա ծրարը», որ և ճամբրայ (Kivola) «ճամբորդական կամ հովուի պարկ»։ Նո՞յն է արդեօք նաև Լ. ճամբռուկ անել «քղանցքը բռի մէջ հաւաքելով վեր բարձրացնել» (Ազգ. հանդ. ժա. 40 և Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 423-4)։