Your research : 3786 Results for է

Կանոն, աց

s. arith.

rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) ռուղղալար ճարտարապետի, ուղիղ փայտ. ժամանակագրական աղիւսակ, կարգ, օրէնք, կրօնական կամ եկեղեցական օրէնք, օրի-նակ ևն» ՍԳր. Եւս. քր. Եզն. Ագաթ «կրօնա-կան պատիժ» Տաթև. ամ. 191. որից կա-նոնել «օրէնք դնել» Ոսկ. փիլիպ. կանոնա-կան Ագաթ. կանոնագրութիւն Փարպ. տն-կանոն Յհ. կթ. ևն։ Նոր բառեր են անբնա-կանոն, անկանոնութիւն, կանոնաւոր, կանո-նաւորապէս, կանոնաւորութիւն ևն։ Բառը գրուած է նաև կանովն, քանոն, քանուն. վերջին ձևի վրայ տե՛ս առանձին։

• = Յն, ϰανών (ϰανόνος) բառից, որ նշա-նակում է «եղէգի ցօղուն» և հետզհետէ նոյն նախնական իմաստից բխելով՝ «որևէ ուղիղ փայտ կամ ձող, փայտէ քանոն, ուդիղ գիծ, վանդակի ճաղ, սահմանագիծ, օրինակ, ձև, օրէնք (և յատկապէս եկեղեցական օ-րէնք), կանոն, ցուցակ»։ Յոյն բառը ծագում է ϰννα (< լտ. canna) «եղէգ» բառից, իսկ սա էլ ասորաբաբելական kanu ձևի մի-ջոցով սումեր-ակկադ. gin «եղէգ» բա-ռից (Boisacq, էջ 406)։ Փոխառութեամբ անցել է շատ լեզուների. ինչպէս՝ լտ. čanon, հպլ. kanonū, արաբ. [arabic word] qānūn «օ-րէնք», թրք. qanun «օրէնք, ոստիևան» վրաց. კანონი կանոնի «եկեղեցական կա-նոն, յանցաւորների վրայ դրուած ապաշ-խարանք» ևն։ Նշանակութեան կողմից շատ զարգացում է կրած սլաւական լեզուների մէջ. հմտ. ռուս. канбнъ «առաւօտեան ևամ երեկոյեան եկեղեցական արարողութեանց երգերը և աղօթքները», кануиъ «երեկո-յեան ժամերգութիւն, նախատօնակ, ընո-հանրապէս նախորդ օրը (нaкauунe), մե-ռելոց հոգեհանգիստ, այս առթիւ պատրաս-տուած գանազան ուտելեղէններ, մեղրով գաթայ, տօնական մեղրաջուր կամ գարեջուր ևն» (Berneker 481)։-Հիւբշ. 355։

• Հներից Տաթև. հարց. 538 գրում է «Ստուգաբանութեամբ կոչի կանոնն քանոն, այսինքն ուղղութիւն և կարգ և օրէնք»։ Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thesaur. 47։ ԳԴ դնում է արաբ. գա-նուն (բառ յն.)։ ՀՀԲ, Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 107 և ՆՀԲ յն. ձևից։ Հիւնք. յն. ϰάννα «եղէգ» բառից։

• ԳՒՌ.-Մշ. կանոն (սաղմոսի կանոն, 2 հեգարան), Ոզմ. կանուն, Մրղ. կանուի ն, Ախց. ղmնօն (յատկապէս ղmյդm-ղmնօն <արաբ. qāida-qanūn), Սեբ. գանէօն, իսկ կրկնութեամբ՝ ղարmր-ղmնէօն (<ա-րաբ. qarār-qānūn)։

• ՓՈԽ -Ուտ. կանօն «կանոն», որից և կա-նօնէն «կանոնաւոր», կանօնչիչալ «օրէնս-դէտ» ևն։


Գաղտ

adv. prep.

adv. prep. in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.

• «գաղտնի, ծածուկ կերպով» ՍԳր. Փարպ., որից՝ գաղտաբար Ոսկ. յհ. բ. 1, գաղ-տագնաց Ծն. լա. 26, գաղտագողի ՍԳը. Ոսկ մ. ա. 8, գաղտագողօնք Բ. մակ. դ. 39. Բուզ.. գաղտակեր Ամբ. գ. 14, գաղտանոց «ծածուկ պահարան» (չունի ՆՀԲ) Օրբ. հրտր. Էմ. 164, «աղտառ «յետևից ծածուկ կծող շուն» (նո. րագիւտ բառ) Տաթև. ամ. 249, 250. էֆիմ 365։ -ուկ և -նի մասնիկներով աճած են՝ գաղտուկ Բ. մկ. զ. 11. Գ. մկ. դ. 10. Ոսկ. ա-տիմ. Եւս. պտմ. Բուզ. Եփր. թգ., գաղտնի (հմմտ. յայտնի) ՍԳր., գաղտնիք Սգր., Ա-գաթ.։ Վերջինս արտադրում է ուրիշ նոր ա-ծանցներ. ինչ. գաղտնագործ Մծբ., գաղտ-նաշշունջ Մծբ., գաղտնութիւն Սղ. ձ. 18 ևն։ Նոյն գաղտ արմատից են և գաղտակուր «մի տեսակ ծովային խեցեմորթ» Եւս. պտ. 267. Եփր. մրգ. 352-3. Փիլ. լիւս. 139, 165. Ճա-ռընտ. Նեմես. էջ 18, 30 կամ գաղտակրայ Սարգ. Յուտ. գ. էջ 666. Նիւս բն. գաղտակը-տուր Վրք. և վկ. Բ. 235. գաղտիկուր կամ գաղտիկուռ «ջղախոտ, եզնալեզու» Գաղիան. բժշ. (ըստ Տիրացուեան, Contributo alla flora oell' Armenia, էջ 97 և 114, Plan-tago major L կամ Taraxacum officinale Wigg.). գրուած է նաև գաղտակուռ, գաղ-տակուր, գաղտակոր, գաղտնակոր, կխտը, կուր, որոնց դէմ ունինք արդի բարբառներից Մշ. գողտկուր, Ղրբ. կխտըկօ՛ռնը, տխտը-կօ՜ռնը, Ղզ. Ջղ. տխտըկուռ։ Առաջին բառի համար հմմտ. Փիլ. լիւս. 139 տրուած նկա-րագրութիւնը՝ «Եւ նշանակ խեցեմորթացդ կատարելագոյն է, որոց մարմինն ուտելի է. դար ա ն ա մ ո ւտ լինի երկուք պատե-նիւք. միովն ի միոչէ և միւսովն ի միոջէ՝ որք զնովաւ անկեալ պնդեն պատեանքն»։ Երկրորդը բխում է անշուշտ մի հին աւան-դութիսնից. հմմտ. սրա վրայ մի առասպել ՀԲուս. § 402։ Գաղտ բառից է վերջապէս գաղտամեստ «խարդախ» Իմ. ժդ. 24 (áá. գաղտամես, գաղտամեսց, գաղտապէս), որի վերջին մասը անծանօթ է։-Նոր բառեր են՝ գաղտնապահ, անգաղտնապահ, գաղտնիքա-ւnր ևն։

• = Աճած է տ աճականով՝ գաղ (գաղել արմատից, Տիշտ ինչպէս որ այս նոյն արմա-տի ձայնդարձը՝ գող, նոյն աճականով տա-լիս է գողտ-, գողտուկ ևն։ Մեկնութիւնո տե՛ս գող արմատի տակ։

• Տէրվ. Նախալ. 48 հնխ. var արմա-տից է հանում գաղտ, գեղօն, գառն, սնս. var և զնդ. var «ծածկել, պահել»։ Ատ Եառոճեան, Արևելք, 1884 հոկտ'' 17, ո՛չ թէ var, այլ vall «ծածկել, թա-քուցանել» արմատից։ Հիւնք. քօղ բա-ռից, Ղափանցեան, ЗВО, 23, 354 «գանկի կար» իմաստով= զնդ. vaγδana-«գը-լուխ»։-Մնացեալը տե՛ս գող բառի տակ։

• ԳՒՌ -Պահուած է հետևեալ ձևերով.-Ագլ. գm՛խտուկ, Սեբ. գ'աղդուգ, Սչ. գ'ախդուգ, գ'ախդնի, Ակն. գաղղիւգ, Զթ. գաղդօզ. գ'աղդոգ, Ննխ. գաղդուգ (գիւղերում՝ գաղ-դօդ), Ոզմ. գ'.mղտի, Մկ կ'mղտիկ, Երև. գ'աղ-նիկ, Վն. կ'mխտիկ, կ.mղտիկ։-Սրանց դէմ գողտ ձայնդարձն են ցոյց տալիս՝ Ախց. Կր. գ'օղտուկ, Երև. գ'օղտնուկ, Խրբ. գօղտուգ, Մշ. գ'օղդուկ, Ալշ. գ'օղդու, Ռ. Տիգ. քօղ-դուգ, Ասլ. գ'օղդիւյ, Մրղ. կուեղհիք1, Սլմ. Խ'ուիղնիկ'.-իսկ Պօլսի բարբառը հաւա-սարապէս գործածում է թէ՛ գաղտուգ և թէ՛ գողդուգ ձևերը։ Նոր բառեր են՝ գաղտուկկուր Ատն. «մե տեսակ կար», գաղտ Դվ. Մշ. Ջղ., գաղտնակ Ակն. Սրբ. Խրբ., գաղտիկ Վն. գաղտուն ԳԲ, գեղտ Ղրբ. «գլխի գագաթի մէջտեղը, այնտեղ, ուր գանկի ոսկորները ի-րար են միանում. fontanelle» (սրա հին վը-կայութիւնն ունի Վրդ. աշխ. 507 «Մուղնի Ս. Գէորգայ, ուր կայ ծնօտն և գաղտն և ական-քըն և արիւնն Ս. Գէորգայ»)։


Քմին

s. adj.

watch, ambush;
in watch.

• «դարան, թշնամու դէմ լարուած թակարթ» Սմբ. պտմ. 86, 89. Ուռհ. էջ 25, 32. Զքր. սարկ. Բ. 94. սխալ գրչութիւն է թւում Կեղծ-Շապհ. 32 քիմի։

• = Պրս. արաբ. [arabic word] kamūn, քրդ. kemin «դարան, ծուղակ». կարծեմ բնիկ տեմական բառ է. հմմտ. առսոր. [syriac word] kəmmānā «թա-կարթ», [syriac word] kəmen «թակարթ լարած», [hebrew word] kamānā «թակարթ լարող», [syriac word] kaminā «դարանակալ» ևն։-Հիւբշ. 278։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

• = Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.

• Տէրվ. Մասիս 1881 մայ" 25՝ ի պա-տասխան ոմն Պարոյրի՝ որ հյ. լաճ և անգլ. lad «մանչ, տղայ» բառերի նմա-նութիւնը տեսնելով՝ նրանց մեկնութիւ-նը խնդրած էր, յայտնում է թէ երկուսն էլ նոր բառեր են և չեն կարող համեմա-տուիլ իրար հետ։

• ԳՒՌ.-Մկ. Մրղ. Վն. լաճ, Մշ. Ննխ. լաջ, Սեբ. լաջ (միայն թուրքի տղայոց համար է գործածւում), Ասլ. լաջ, լաժ. գործածւում է նաև ուրիշ գաւառականներում. ինչ. Ապ. Բզ. Երև. Խ. Խզ. Խլ. Խն. Խրբ. Սլմ.-նոր բառեր են՝ լաճանակ «տղի պէս, արիաբար», լաճիկ «տռեկ», լաճպլուզ «կտրիճ տղայ», լա՛ճօ «ա՛յ տղայ»։-Բոլորովին ուրիշ է պրս. [arabic word] lāǰ «էգ անասուն, մասնաւորապէս՝ էգ շուն, քած»։


Ցոլ

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

• «ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։

• ՆՀԲ լծ. հյ. ծաւալումն, յն. οελας «ճաճանչ»։ Տէրվ. Մասիս 1881 մալ. 5 յն. σχίλλω և լտ. calere, calor։ Հիւնք. լտ. sol «արեգակ»։ Scheftelowitz BВ 28. 289 լտ. caleo, calor, calidus, լիթ. šilti «տաքանալ» և սանս. çrta «եփած» բառերին ցեղակից։ (Walde 112 յիշում է մեծ կասկածով)։ Patrubány ՀԱ 1905, էջ 253 արմատակից և հականիշ է դնում սսռն ռառին. հմմտ. լտ. calere, cali-dus, caldus ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սչ. ցօլալ, Սլմ. ցէօլmլ «փայլիլ», որից ցոլուն Ննխ. Սչ. «մաքուր, ջինջ», ցոլցլալ ե.︎(=Մկ. ցէօ'լցլ'ալ՝) «փայլփլիլ». նոյն է նաև ցօղ Երև. «արևի ճառագայթ». Ախք. ցօղալ։


Հանգէտ

adj.

similar, like, equal, same, conformable.

• , ի հլ. (ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «նման, հաւա-սար, նոյնչափ» Փիլ. լին. Պորփ. Յհ. իմ. եկեղ. որից հանգիտապատիւ «համապատեւ» Բ. պետ. ա. I. Ոսկ. ես. մ. ա. 15, յհ. բ. 17, գաղ. Սեբեր. հանգիտակ Խոր. հանգիտաթի Փիլ. երկնահանգէտ Գր. տղ. անհանգէտ «ան հաւասար» Փիլ. զուգահանգէտ ԱԲ. ձայնա-կան օրէնքներին հակառակ են՝ հանգէտըն-թաց Առ. որս. հանգէտամանակ Վրդն. ծն. հանգէտահասակ (բայց նաև հանգետահա-սակ) Փիլ.։

• ՆՀԲ «գրի և հանկէտ, իբր համակէտ. լծ. պրս. հէմչէնտ, որ է նոյնչափ, նոյն-պէս»։ Windisch. 22 հան մասնիկով։ Lag. Urgesch. 403 սանս. samvid։ Müller WZKM 10, 355 իբր համ-ա-=գէտ=յն. ὄμοειδης, կազմուած համ մասնիկով և *գէտ=յն. εἰδος «երևոյթ, կերպարանք» բառով։ Հիւբշ. 176 մեկ-նում է համ մասնիկով կէտ բառից, իսկ 512 մերժում է Müller-ի մեկնութիւնը, որովհետև *գիտէնի մէջ։


Կոփ

cf. Կուռ.

• «փշատի նման մի տեսակ արմաւ» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 1530 (նոյնը դը-նում է ՆՀԲ արմաւ բառի տակ)։

• «պաշարումն». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 168։

• «տաշելով բան շինելու արհեստը. 2. բուռն հարուած» Ոսկիփ. Անկ. գիրք նոր կտ. 187, 190. որից կոփել «կռանով՝ մուրճով ղարնել, ծեծել, փայտի՝ քարի՝ մետաղի վրայ աշխատիլ, կռել» ՍԳր. Ոսկ. ես. «ըմբշա-մարտութեան մէջ իրար զարնելը» Վրք. հց. «սրով զարնել» Վրք. հց. Բ. 461. «սպանել» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 137. կոփած Եփր. ել. կոփածոյ ՍԳր. Կոչ. կոփիչ «թակ, ու-րագ» Մագ. Անկ. գիրք նոր կտ. 96. 213. անկոփ Ոսկ. կող. էջ 530. կոփիւն «զարնե-լու ձայն» Ոսկ. յհ. ա. 1. կոփուածոյ Յհ. կթ. կոփոն Մագ. թղ. 132. քարակոփ Սգր. Եզն. կամ քարկոփ Կոչ. 161. կռանակոփ Միխ. աս. փայտակոփ Եփր. թագ. 423. դրամա-կոփ Մխ. դտ. թակակոփ Վրդն. ծն. կարծ-րակոփ Նար. Մագ. կոկորդակոփ Մագ. թղ. 132. մայրակոփ, մայրակոփեայ «մայր փալ-տից շինուած» նորագիւտ Ա. մնաց. ժէ. 1 Z.-նոյն արմատից է նաև կուփուկ «բարակ տաշեղ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածել է Ճառընտ. «Զկուփուկս տաշե-ոաց ուր և գտանէր կարկատունս գործէր մազեղինին» (Նորայր, Բառ. ֆր. 296բ, co-peau բառի տակ)։

• ՆՀԲ յն. πὸπτω «կոփել, ծեծել»։ Ազ-գասէր Կալկաթայի, 1847, էջ 415 մեր կոփ բառից է դնում անգլ. copy «ընդ-օրինակութիւն»։ Böttich. Arica 20, 52 յն. ϰόπτειν, պրս. kuftan «ծեծել, ման-րել»։ Lag. Urgesch. 447 հսլ. kopiti ձևի հետ՝ kup արմատի տակ։ Müiller ՏWAW 42, 252 և 44, 232 պրս. [arabic word] köftan «ծեծել»։ Lag. Arm. Stud. § 1190 չի ընդունում այս վերջինը, որով-հետև բուն արմատն է kōb, ներկայ՝ kobam։ Տէրվիշ. Մասիս 1881 մայիս 8 պրս. koftan։ Bugge KZ 32, 50 յն. ϰολάπτειν «կտրտել, կտցահարել, փո-րագրել»։ Հիւնք. նոյն ընդ ՆՀԲ։ Schef-telowitz BВ 28, 303 հսլ. konati լիթ. kapóti, լեթթ. kapāt «փորել», պրս. kāfed, kāvad «փորում է»։ Karst Յու-շարձան 430 թթր. oq, ov, yuf «շփել, տրորել»։ Մառ. Teксть VII էջ 77 վրաց. կափս «կտրել, հանել», որի հետ նոյն են նաև վրաց. կափա, կափվա «ծառ՝ փայտ կտրել, ջարդել», կեփա «ջարդել, կտրել»։

• ԳՒՌ.-Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։

• ՓՈԽ.-Bugge IF 5, 274 (թրգմ. ՀԱ 1895, էջ 261) գոթ. kaupatjan «կոփել» բա-ռր հայերէնից փոխառեալ է կարծում։


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

• (ըստ ՆՀԲ ո հլ. թէև առանց վկայութեան) «աղած ու բաց օդում չորաց-րած միս. տճկ. բաստրմա» Թուոց ժա. 32. Մագ. ժը. որից ապրխտել «ապուխտ շինել, միսը չորացնել» Թուոց ժա. 32. Բարուք. զ. 27. ապխտեալ Եւս. քր. ա. 130. գրուած է ապախտ Մագ. թղ. էջ 231 (տե՛ս իմ Հալ. նոր բառեր, հտ. Բ), ապախտել Թղթ. բա-րուքայ։

• -Պհլ. *apuxt «անեփ, չեփած» բառից ռր կաղմուած է a բացասականով puxt «ե-փած» բառից. հմմտ. պհլ. hu-puxt «լաւ եփու-ած, քաջեփ», պրս. [arabic word] puxta «եփուած», [arabic word] puxtan «եփել» բայից։ -Հիւբշ. 106

• Ուղիղ մեկնութիւնը ունի նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 206։ ԳԴ մեկ-նում է իբր փոխառութիւն պրս. [arabic word] ︎ āvīxta «կախուած» բառից։ Lagarde. UIrgesch. 345 զնդ. aoxta «ցուրտ, սա-ռըն», պրս. yax «սառոյց», օսս. ix «կարկուտ», yaxan «սառցային» բառե-

• րի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է ինքր Arm. St. § 167։ Եւրոպացիներիո ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDAlG 35 (1881), 177։ Տէրվ. Նախալ. 45 ուղիղ է. նոյնպէս և Horn, Grdr. § 285։ Հիւնք. պրս. ավիխթէն «կախել» բայից։

• ՓՈԽ. -Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։


Կոծ, ոյ, ով

s.

lamentation, complaint, mourning, weeping, tears;
blow;
undulation;
— առնել՝ առնուլ՝ դնել, to wear mourning, to complain, to lament, to deplore;
— դառնութեան առնուլ ի վերայ ուրուք, to make great lamentation;
to chant mournful hymns, to sing dirges over;
— ջերմացուցանել, to cause to weep with exceeding bitterness;
ի — մրրկաց ծփիլ, to rise or toss about in waves, to be agitated, billowy.

• , ո հլ. «կուրծքը ծեծելով լաց լինել ու բղաւելը» ՍԳր. Կոչ. Ոսկ. յհ. բ. 16. «ալե կոծութիւն» Նար. որից կոծել «ծեծել, զար-նել» ՍԳր. Ոսկ. եբր. ե. Վեցօր. կոծիլ «լալ, ողբալ» ՍԳր. «ալեկոծուիլ, ծփիլ» Վեցօր. կոծալ «ողբալ, լաց լինել» Ոսկ. յհ. ա. 39. բ. 38. կոծական «ողբական» Ոսկ. լհ. բ. 38. կոծանք «ալիքների բաղխումը» Ոսկ. ե-փես. կոծօնք? «ողբ» Եւս. պտմ. 118 (ըստ սրբագրութեան Վարդանեանի՝ ՀԱ 1914, 325), կոծադիր «մեռել ողբացող» Կանրն էջ 69. կոծապար «լալկան՝ գանձ ասող կա-նանց խումբ» Պիտ. կոծատեղի «լացի վայր» Մանդ. քարկոծել ՍԳր. քարկոծանք Եփր. ել Կիւրղ. ել. ալեկոծ Ոսկ. մ. ա. 24, Վեզօր. ալեկոծութիւն Մանդ. Պիտ. ձեռակոծ Ոսկ. ես. նաւակոծիլ Ա. տիմ. ա. 20. պատուհա-սակոծ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. թքակոծ Լաստ. ծովակոծութիւն Ոսկ. մ. ա. 5. լու-սակոծիլ Փիլ. նխ. երասանակակոծել Փիլ. Պիտ. համբաւակոծ Կոչ. 312. հանա-պազակոծ Գէ. ես։ Բառիս առաջին և նախնական իմաստն է «զարնել, ծեծել». որից՝ անցնելով «կուրծք ծեծել» նշանակու-թիւնից՝ յառաջացել է «ողբալ, լալ» նշանա-կութիւնը։ Նշանակութեանց այսպիսի զար-գացման համար հմմտ. լիթ. plaku, plakti «զարնել, պատժել» և հսլ. plakati «լալ»։

• ՆՀԲ լծ. ծեծ, գոչ, ճիչ, կանչ։ Schei-telowitz BВ 28, 296 հբգ. hecken «խը-փել, զարնել» բառի հետ՝ իբր բնիև հայ։ (Pokorny 1, 382 keg-, kek-առ-մատի տակ՝ մերժում է այս համեմա-տութիւնը, ըստ որում հյ. կ չէ՛ հնխ. q)։ Հիւնք. կծել բայից։ Մառ ИАН 1917 330 ավար. 'odi և վրաց. kodebay «լաց»։

• ԳՒՌ.-Սովորաբար պահուած լացուկոծ բարդի մէջ՝ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոծ, Ալշ. կոձ, Ախց. Երև. Կր. Տփ. կօծ, Ննխ. Պլ. գօձ, Մրղ. կուիծ, Ասլ. գէօ՝ձ, գէօ՝զ, Զթ. գիւձ.-կայ և Սեբ. քարգօձէլ, Պլ. քարգօրձէլ, Ատն (թրքախօս հայոց բարբառով) քարգօձէլ էթ-մtք «քարկոծել».-ր յաւելման համար հմմտ-յետին հայերէնի մէջ ալէկործումն «ալեկո-ծութիւն» Օգոստ. բաջ. 12։

• ՓՈԽ.-Վրաց. კოკოცება կոկոցեբա «ող-բալ, կոծել». ծագում է *կոկոծ կրկնակա-նից և պահում է միայն հայերէնի երրորդ նշանակութիւնը։-Չուբինով 622 ևս համա-րում է հայերէնից փոխառեալ։


Անուր, անրոց

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

• , ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։

• Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։


Տոյժ, տուժի, տուժից

s.

cf. Տուգան;
damage, loss, disadvantage, prejudice, injury, wrong;
տուժիւք անձին, at one's expense;
փոխարինել տուժիցն, to indemnify, to recompense.

• , ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ծածուած) «պատիժ, վնասի փոխարէն հա-տուցուած դրամը» Առակ. իէ. 17. Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 7. որից տուժել ՍԳր. տուժա-պարտ Եփր. թգ. 405. տուժանք Մխ. ապար. անտոյժ Մխ. դտ. սակաւատոյժ Արծր. ու-նինք նաև ր յաւելուածով տուրժ կամ տուր-ժք, տուրժական, տուրժել Պղատ. օրին. 57, 98, 138, 140. Վրք. հց։ Բառիս կրկնակն է ՏՈՅԳ, որ առանձին չէ գործածուած, բայց սրանից են տուգան (մանաւանդ անեզաբար) ՍԳր. փիլ. Կղնկտ. տուգանել Խոր. Վրք. հց. երկու ձևերի լծորդութեան համար հմմտ. արժել-արգ, ոյժ-առոյգ։

• = Պհլ. tož-ēt «տուժել, պատժուիլ», to-žišn «տուգանք, պատիժ», պազ. toktan (բունը tōž) «վճարել, տուժել, տուգանքը տալ», պրս. ❇ ︎ toxtan կամ [arabic word] toz-īdan, ներկ. [arabic word] tozam «վճարել, հատու-ցանել», vām toxlan «պարտք կամ փոխ տալ»։ Սրանց ծագումը և նախնական ձևը յայտնի չէ։ Իրանեանից է փոխառեալ նաև ասոր. [other alphabet] pugānā «նեղեալ, տառա-պեալ», որ ցոյց է տալիս հայերէնի տուգան ձևը։-Հիւբշ. 253։

• Justi, Zendsp. 135 զնդ. tuš «վնասել, կտրատել» արմատից կասկածով։ Պրս. ձևերի հետ համեմատեզ նախ La Btrg. bktr. Lex. 67։ Հիւբշ. Arm. Stud. § 276 կասկածում է փոխառեալ համա-րելու։ Հիւնք. տոյժ հանում է թոշակ բառից, իսկ տուգան՝ տոկոս-ից։


Գայթ

s. adj. adv.

slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.

• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։

• ՆՀԲ գայթել=գթել, գայթագղիլ<գայ-թելով գլիլ։ Հիւնք. երկուսն էլ խութ բա-ռից, իսկ գայթագղիլ <գայթիլ և կա-ղալ՝ Մէնէվիշեան, ՀԱ, 1890, 54 զալ-թագղիլ < գայթ և գլել (գլոր, գլան) բառերից։ Մ. Ս. Դաւիթ-Բեկ, Յուշաո-ձան, 397 հյ. կատար բառի հետ՝ թերևս ն. գալլ. cedor «արբունքի մազ», ար-մօրիկ. кaezoureк «արբունքի հաստծ». ն. իռլ. caith, հ. բրըտ. caitoir «ար բունքի հասած», հիռլ. čatharac նոյն նշ.։ Մառ, ЗВО (անդ) գիթվոր հանում է պրս. [arabic word] gīd? «վախկոտ» բառից, որ նշանակութեամբ յարմար չէ։ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 9 գայ-թանք նորագիւտ բառը մեկնում է «ինչք, հարստութիւն, գումար», որ սխալ է։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 5 սանս. vуáihate, vithura-, գոթ. wi0ön «դողդոջիլ, ցնցել» բառերին է կցում գթել, գթոտ, գթում։ Ղափանցեան Տե-քել բայից։

• ԳՒՌ.-Տփ. գէթ «վնաս, յանցանք, մեղք», գէթ անիլ «վնասել, մեղանչել», անգէթ «ան-վնաս»։


Խօթ, ից

adj.

sick, sickly, unhealthy, infirm;
է, he is sick.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հիւանդ (մարմնով)» Ա. թագ. ժթ. 14. Ոսկ. յհ. բ. 17. (աչքով) Նար. երգ. 318. (ականջով) Ղև. ժ. էջ 35 Ասող. «ծոյլ, հեղգ» Փիլ. լին. որից ունինք խօթանալ «հի-ւանդանալ» ՍԳր. Եւս. քր. ա. 345. Ոսկ. մ. ա. 14. «ցաւ կրել, սիրտը խոցուիլ» Աթ. Մեկն. ղևտ. Պրպմ. խօթամիտ Եփր. ե. 11, Ոսկ. յհ. ա. 24. խօթութիւն Եաս. քր. Ոսկ. յհ. բ. 34. խօթասիրտ ՍԳր. խօթապատճառս լի-նել «իրօք կամ սուտ՝ հիւանդութիւնը պատ-Շառ բռնել» Բուզ. 104. խօթակից Նիւս. բն. արմատը Հին բռ. գրում է նաև հօդ, հաւդ ձևով։

• = Բնիկ հայ բառ. խայթ բառի ձայնդարձ-ներից մեկն է. տե՛ս անդ։

• ՆՀԲ լծ. խոց, խէթ, խիթ, ախտ։ Bug-ge. IF 1, 447 լիթ. skaudeti «ցաւիլ», skaudus «ցաւոտ», skaūdamas «ցա-ւած, ցաւոտ» բառերին ցեղակից է դնում։ Petersson, Arch. f. slav. Phil, 35, 366 և KZ 47, 286 իրար է կռում հյ. խուլ, խօլ, խօթ, յն. ϰωφός «բութ. թոյլ, համր», հսլ. chabiti «փճացնել». po-chabr «խօլ» բառերը՝ իբր հնխ. qhebh-արմատից։

• ԳՒՌ.-Ակն. Արբ. խօթիգ «մի տեսակ խոց, վէրք»։


Մաղձ, ի, ոյ

s. fig.

bile, gall;
gall, spleen, rancour, wrath, choler;
սեաւ —, black bile, atrabiliary humour;
անցք —ի, gall-duct, gall-pipe;
աւազ —ի, gall-stone;
ի դարնութեան —ի կալ, to be in a very bad humour;
cf. Թափեմ.

• Windisch. 18 գերմ. Milz «փայծաղ» բառին է կցում։ Հիւնք. քաղցու բառից է հանում։ Patrubány ՀԱ 1906, 343 և

• 1908, 246 հնխ. mēl-«աղտեղել» առ-մատից. հմմտ. յն. μέλας «սև» և սանս. maliná «կեղտոտ», malas «պղծութիւն» ևն։ (Մաղձը միւս հնդևրոպական լեզու-ների մէջ գոյնի համեմատ կոչւում է «դեղին», բայց ո՛չ «սև». տե՛ս Walde, էջ 279)։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղաս։ Petersson LUA 1916, 83 (ըստ Pokorny 2, 300) հնխ. melg'h-«ուռչիլ» արմատից. հմմտ. լիթ. milžī-nas, լեթթ. mil(ens «հսկայ», ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Հւր. մաղձ, Մշ. մախձ, Գոր. Ղրբ. մախծ, Ախց. Երև. Կր. Մկ. Շմ. Ջղ. Տփ. մախց, Ոզմ. Վն. մախս, Սլմ. մmղզ. իսկ Պլ. պահուած է միայն քախցը-մախզը կրկնա-կանի մէջ (նշ. «քաղցրով ու թթուով խառն մի տեսակ անախորժ համ»)։ Նոր բառեր են մաղձոտ «կեղտոտ՝ իւղոտ բուրդ», մաղձիլ (Տիգ. մmխցիլ) «ստամոքսը քացխիլ, թը-թուիլ»։


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

• (յետնաբար ո հլ.) «կապոյտ գոյնը» Ծն. լ. 35=40. Ագաթ. որից կապու-տագոյն Ագաթ. աւելի սովորական է կա-պուտակ «կապոյտ» ՍԳր. «ասր ներկեալ կապուտակաւ և ակն պատուական, յակինթ» ՍԳր. Վեցօր. որից կապուտակագոյն Ագաթ. կապուտակագործ Ոսկ. ես. կապուտակիլ Ել. իե. 5, լե. 7, 22. կապուտակեայ ՍԳր. ևն. Նոր գրականում արմատ ընդունելով կա-պուտ ձևը, շինուած են կապտագոյն, կապ-տականաչ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ ևն։ Հներից էլ ունինք առանց սղման կապոյտերանգ Տաղ։

• = Պհլ. kapōt «կապոյտ», պաղենդ. ka-poδ, պրս. [arabic word] kabūd, քրդ. kew, գիլանի kebūd, մազանդարանի kāu, gav, garu «կապոյտ», նորագիւտ պարսկական բևեռա. գրերից հպրս. kapautaka «մի տեսակ կա-պոյտ ազնիւ քար», որից տառադարձուած է ե-լամ. qabau... կիսատ գրուած բառը (BSL, հտ. 30, N 89, էջ 61)։-Կապուտակ ծագում է պհլ. *kapōtāk «կապուտակ» բառից, որ հաստատում է պրս. [arabic word] kabūda «կա-պուտակ»։ Այս բոլորի հետ հմմտ. սանս. kāpota-կամ kāpōta-«գորշ, դորշակա-պոյտ, կապտագորշ, աղաւնեգոյն և աղաւնի թռչունը», որի համեմատ էլ պհլ. kapōtar. պրս. [arabic word] kabūtar «աղաւնի» (Horn § 842)։-Հիւբշ. 166.

• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia pol. 99 որ դնում է պրս. kabūd։ Նոյնը և ԳԴ ՆՀԲ լծ. թրք! քէպուտ, քեապու-տի։ Gosche 36 պրս. և քրդ. ձևերը։ Սը. րանց պէս նաև միւսները։ Մառ, Яd. cбop. 2, 142 յաբեթական kam «եր-կինք» արմատից, որից նաև կամար. վրաց. ցա «երկինք» ևն։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Տփ. կապուտ, Ալշ. Մշ. կաբուդ, Ակն. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբուդ, Վն. կապոտ, Խրբ. գաբօղ, Ագլ. Գոր. Ղրբ. կ'm'պիւտ, Շմ. կmպիւտ, Հւր. կmպիտ, Երև. կապիտ, Տիգ. գmբուդ, Ասլ. գաբիւդ, գաբիւ՝, Հճ. գաբիդ, Սվեդ. գաբբէդ։ Նոր բառեր են կապոյտկեկ, կապուտիկ, կապուտկենի, կապուտկիլ, կապուտւոր, կապուտքար «դժոխաքար», կապտագլուխ, կապտաժեռ, կապտակոխ, կապտախոտ, կապտիլ։

• ՓՈԽ.-Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• , ո հլ. «տաքութիւն» Սիր. գ. 12 «տաք, տաքուկ» Եզն. «պարզ, բարեխառն և պայծառ օդ» Մտթ. ժզ. 2. Ոսկ. մ. ա. 6, բ. 28. Սեբեր. որից ջերանիլ «այրիլ, հիւան, դութեամբ, ցաւով կամ մոլութեամբ տոչո-րիլ» Ա. մկ. ա. 6. Եւս. քր. Սեբեր. Ոսկ. ա. տիմ. մտթ. ես. ջերիլ Անան. եկեղ. ջերին ատաթուկ» Եզն. «պարզ օդ» Պիտ. փիլ. ջե-րոտ Ագաթ. ջերոց Վստկ.։ -Այս արմատե միւս ձևերն են՝ ՋԵՌ-, որից կազմուած են ջեռնուլ կամ ջեռանիլ ՍԳր. Եփր. թգ. ջեռու-ցանել ՍԳր. Ոսկ. մտթ. ջեռումն Ոսկ. ռ կոր. ջեռիլ Տօնակ. ջեռացուցանել Խոր. Պե-րիարմ. Ասող. ջեռլի Ոսկ. ես. ջեռուցիչ «կաթսայ» Գ. թագ. է. 40, 45. ոտնջեռեալք «հանդէսի վերջաբանը» Նորագիւտ բ. մն. է, 9. դիւրաջեռ Դիռն. երկն.-ՋԵՐՄ, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տաք» ՍԳր. Ոսկ ս. տիմ. Ագաթ. Կիւրղ. ել. «օդի տաքու-թիւն» Ագաթ. Եղիշ. «մտերիմ, ընտանի» Ոսկ. մ. բ. 2. Փիլ. 15, 518, «ջեր օդ» Ոսկ. մ. ա. 24. որից ջերմագոյն Ոսկ. ես. ջերմա-նալ Մրկ. ա. 30. Ոսկ. յհ. ա. 3, բ. 33. ջեր-մաջերմ Տոբ. բ. 11, 18. Ոսկ. մտթ. Կիւրղ. ել. Եւագր. Եփր. գ. կոր. ջերմագութ Ոսկ. ջերմակիծ Ագաթ. Վեցօր. ջերմն «տենդ» ՍԳր. (յգ. ջերմանք Եղիշ. Կանոն. 364) ջերմնակալ «ջերմոտ» Ոսկ. բ. տիմ. ա. ջեր-մեռանդն Ագաթ. Սեբեր. Եփր. թգ. ջերմ-նոտ Ոսկ. մտթ. բ. տիմ. ջերմնեակ Մծբ. ջերմուկ Եւս. պտմ. Վեցօր. ջերմակաջուր (ուղղել ջերմաջուր) Վեցօր. դ. 79. ջերմիկ Վրք. հց. նոր բառեր են ջերմել, ջերմոց, ջերմանոց, ջերմաչափ, ջերմագին, ջերմա-միզութիւն ևն.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։

• Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։

• ԳՒՌ.-1. Ջեր արմատից՝ Մշ. ջ'եր «պարզ և տաքուկ օդ», Լ. ջէր «ոչ-պարզկայ դիշեր», Տփ. ջիրանալ «տաքանալ», Վն. ճեր «ոչ-պարզկայ գիշեր», ճէրել «երկինքը պարզել». Չթ. չիրնօլ «տաքանալ» (պատկանում է այս արմատին, բայց ազդուելով չոր բառից՝ դարձել է այսպէս։ Մրկ. ժդ. 54 գրուած է կու ջիրներ, բայց դա գրականի ազդեցու-թեամբ է. բուն հնչումն է չ ձայնով)։-2. Ջերմ առմատիղ՝ Ննխ. ջէրմ, Ախց. Կր. Սեռ. ջ'էրմ, Ագլ. ջիրմ, Շմ. ճէրմ, Ասլ. չէ՛րմը, նշանակում են «տենդ, ջերմ հիւանդութիւ-նը», որից Գոր. Ղրբ. ճէրմէլ «ջերմ ունե-նալ», -Եւդ. ջէրմուգ «ջերմուկ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

• . պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։

• Հներից Տաթև. ամ. 261 գրում է. «Ապ-ռանքն փրկանք թարգմանի». ուզում է ասել թէ ապրանք ծագում է ապրիլ «ա-սատիլ» բայից։ Peterm. 34 լատ. ape-rire «բանալ» բայի հետ։ Iromler, Dis-putatio de Abrech aegyptiorum (ըստ Karst, Gesch. d. arm. Phil. էջ 2) եգիպտ. abrek «ապրիլ, կեալ» բառի հետ։ Ganini, Et. êtym. 185 սանս. bhar «սնուցանել» և յն. βορά «սնունդ»։ Մառ, Яз. и Лит. 1. 233 ափխազ. bza «կենդանի», բասկ. abere «անասուն», վրաց. ცხოველი ցխովելի «կենդանի»։ Տէրվիշ. Altarm. 94 ապուր «սուպ» հանում է պրս. ❇ āb «ջուր» բառիզ, իսկ Նախալ. էջ 61 ապրիլ դնում է ափ և յափշտակել բառերի հետ՝ ցեղակից սանս. ap, զնդ. āf «հասնիլ, յափշտա-կել» արմատներին։ Հիւնք. դնում է ապուռ «աւար» բառից։ Bugge KZ 32, 62 հնխ. ápo, յն. ἀτό, հլ. տա--ւն αιρω «բառնալ, վերցնել, տանիլ, կրել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յակոբեան, Բանասէր 1900, 42 զնդ. amər-ətāt ոգու հետ։ Patrubány SA 1, 198 ապլ մաս-նիկով՝ հուր բառից, իբր «կրակից առ-նուած», իսկ ՀԱ 1903, 221 միտքը փո-խելով՝ լտ. aperiō, սանս. apavar «բա-նալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. էջ 4Ո0 առուր. ebēru «միջից կամ վրա-յից անցնել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. āvar «կողոպտել» բառից։ Մառ ИАН 1920, 137 բասկ. abere «կենդանի», սվան. ləwer «առողջ «բա-ռերի հետ։

• ԳՒՌ.-Կր. Մկ. Սլմ. Վն. ապուր, Ալշ. Ախց. Ակն. Զթ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. աբուր, Մրղ. ապուռ, Տիգ. mբուր, Ոզմ. ա՛-պօր, Ասլ. աբիւր, Հճ. աբույ. այս բոլորը նը-շանակում են «սուպ, շօռվա». իսկ Այն. Արբ. Մրշ. «փլաւ», Ղրբ. «անասուններին տրուած կերը (յարդ, գարի, թեփ, հաճար ևն)։ Պլ. կայ միայն «պաղա՜ծ տբուր» և «կերած ա-բուրը նայէ» ոճերով, իսկ Երև. թանապուր բարդի մէջ։-Ապրիլ բառը պահուած է Ջղ. Սլմ. Վն. ապրել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ապրիլ, Գոր. Երև. Ղրբ. ա՛պրէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Մշ. Պլ. Ռ. աբրիլ, Սչ. աբրել, Ննխ. աբրէլ, Զթ. աբրըլ, Տիգ. mբրիլ, Հմշ. աբռիլ, Մրղ. աբռէլ, Սեբ. ափրիլ, Ակն. Ասլ. արբիլ։ -Ապրսւստ բառի դէմ գտնում ենք Մկ. Ջղ. Սլմ. ապրուստ, Մշ. աբրուստ, Ագլ. Երև. ա՛ պրուստ, Պլ. աբրուսղ, Ասլ. արբիւս ։-Ապրանք բառի դէմ Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սլմ. Տփ. ապրանք, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. Պլ. Սչ. աբրանք, Մկ. Վն. ապրանք, Ոզմ. հաբ-րանք, Հմշ. աբրօնք, Զթ. աբրօնք։ (Այս բա-ռը Գոր. Երև. Ղզ. Ղրբ. նշանակում է նաև «արջառ, տաւար, եզ ու կով». հմմտ. արաբ. [arabic word] ︎ māl «ապրանք, ինչք. 2. արջառ»)։ Նոր բառեր են ապրուցք, ապրոտ, ապրիկ, ապըր-ցու, ապրուիլ, ապրտրկուիլ և ապուրի զանա-զան տեսակների անուններ. ինչ. թանապուր. ճիտապուր, փշրուկապուր ևն։ Ատանայի թրքախօս հայոց բարբառով ունինք ապուր «կերակուր», ճիտապուր «հերիսայ», ապրիս «կեցցե՛ս»։ Պօլսոյ մանկական բարբառով աբիս «համբուրել, ձեռք համբուրել» (ըստ որում ձեռք համբուրողին պատասխանում են ապրի ս)։

• ՓՈԽ.-Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։

• «տոանցիտ ապրանքների վրայ դրուած հարկ». Կիլիկեան շրջանի բառ. գոր-ծածուած է Լևոնի 1215 թուի հրովարտակում (Karst, Դատստն. II 233), մի երկրորդ վը-կայութիւն ունի Լևոն Գ-ի հրովարտակը 1288 թուից. «Եւ յապուր որ տան ընդ յԱյաս ու ընդ-Կուկլակ, նայ այսպէս լիննայ». (Տեղեկ. ինս-տիտ. 2, 34)։ Նոյն բառը ապուռ գրչութեամը կայ ՈՀէ=1228 թուի մի արձանագրութեան մէջ. «Թողաք զգեղիս Շիրակա զապուռ իշի և զջրսահին բաժն յորդեցէ յորդիք» (Վիմ. տար. 71)։

• = Արաբ. [arabic word] 'ubūr «անցնիլ» բառից ճիշտ ինչպէս որ նոյն հարկի լտ. ձևը՝ pas-sagium բուն նշանակում է «անցք»։-Աճ.


Ռակայ, ից

s.

raca, fool, dolt, blockhead, madcap.

• «տխմար, յիմար» Ոսկ. մ. ա. 15 (էջ 214), Եւագր. 139, ժմ. 39, Խոսր. 252 (որ Հին բռ. մեկնում է «անզգամ կամ ա՛յ դու անմիտ»). գրուած ռակկայ Ոսկ. մ. գ. էջ 22։

• -Յն. ῥααά (Մտթ. ե. 22, ուր հյ. թրգմ. յիմար), լտ. raca, գոթ. raka, ֆրանս. ra-ča, վրաց. რაკა րակա «յիմար, տխմար». բոլորն էլ փոխառեալ են յունարէնի միջոցով սեմաևանից։ Sophocles 967 դնում է եբր. [hebrew word] rεiq, [hebrew word] req «դատարկ, պարապ. 2. անաէտք, ոչինչ. 3. խեղճուկրակ. 4. անմիտ, դատարկամիտ» (Gesenius 758) բառից, իսկ Brockelm. Lex. syr. 359 ասոր. [other alphabet] rāqā «ընկած, անարգ» բառից, որ դրւում է ասոր. [arabic word] raq=եբր. [other alphabet] rqq «թքել» ար-մատից։-Հիւբշ. 376։

• Հները գիտէին բառիս օտար ծագումը. հմմտ. Ոսկ. մ. ա. 253. «Ռակայն մեծ իմն թշնամանք են հեբրայեցերէն և ար-

• համարհանաց և անգոսնելոյ... և որք զասորի լեզուն գիտիցեն, փոխանակ ընդ ա՛յ դուն ասելոյ՝ ի սանգաստակա-նաց տեղի՝ զռակայն ասեն»։ Սրանից առնելով Երզն. մտթ. 114 «Բայց յեբրա-ւեցի լեզուն ռակայ կոչեցաւ, որ մեծ իմն և ծանր նախատինս յայտնէ լսո-ռացն և արհամարհանաց տայ ծանօ-թութիւն, որպէս մեք յորժամ սաստեմք ծառայից և կամ վատթար արանց, սրտ-գտանօք ասեմք թէ ա՛յ դու ծօլայ, քե՛զ ասեմ»։-ՀՀԲ բառ եբր. և ասոր.։ ՆՀԲ վերի ձևով. իսկ Հիւնք. ասորուց։


Գաւիթ, ւթի, ւթից, ւթաց

s.

vestibule, court, forecourt, porch, portico, —, — ոչխանրաց, sheepfold, sheepcote;
— եկեղեցւոյ, parvise.

• . ի, ի-ա հլ? «տան, ապարանքի կամ տաճարի բակ կամ նախասենեակ» ՍԳր. «ոչխարի փարախ» Յհ. ժ. 1. 16. նմանո։ թեամբ «եկեղեցի, երկնից արքայութիւն» Կիւրղ. գանձ. Լմբ. սղ. և ժղ., որից՝ վայրա-գաւիթ Եզեկ. խէ. 1 (ի-ա հլ.), սրովբէագա-ւիթ Նար. խչ., նախագաւիթ (նոր գրակա-նում), Նորագաւիթ (գիւղի անուն՝ Երևանի մօտ)։

• Հներից Համամ. քեր. 268 արմատը դնում է գաւ նախդիրը (?)։-Նորերից Lag. Btrg. bktr. Lex. 29 զնդ. gaoуa-oiti «արօտ», սնս. gavyuti «արօտա-

• մայր» բառերի հետ։ Պատկանեան, Փորձ, 188Ո մարտ, էջ 84 պրս. gāv «կով» բա-ռից։-Տէրվ. Նախալ. 108, vas «բնակիլ» արմատից, իբր> գահ-իթ> զաւիթ. «կրնայ նաև զնդ. գաւյա-իտի, հնդ. գա-ւյու տի «մակաղատեղի» բառերուն հետ համեմատութեան բերուիլ և այն թերևս աւելի հաւանականութեամբ»։-Հիւբշ. 126 մերժում է զնդ. և սնս. բառերի հա-մեմատութիւնը, որոնք ո՛չ նշանակու-թեամբ և ո՛չ էլ ձայնապէս համաձայն են հայերէնին.-Հիւնք. գօտի բառից։-Datrubány, ՀԱ, 1908, 154 հնխ. vəbhā-«հիւսել» արմատիզ։ ԳԻՌ.-Առհասարակ պահուած է «եկեղե-ցու գաւիթ» նշանակութեամբ. այսպէս՝ Պլ. գավիթ (հին լեզւով), քավիթ (նոր լեզւով։, Ախց. Երև. Զթ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ա-վիթ, Ռ. քավիթ, Ասլ. գ'ավիթ, գ'ավի՝ ևն։


Լորտ

adj.

inert, idle, lazy, sluggish.

• «ծոյլ, թոյլ, հեղգ, դանդաղ». երկու անռամ ունի Ոսկ. պօղ. Ա 926, Բ. 434. որից լորտնեալ «թուլացած, յոգնած, վաստակա-բեկ» Պիտ. 472. նոյնից է թւում նաև լրտա-բար «պիտակաբար» Բառ. երեմ. էջ 135։

• ՆՀԲ լծ. հյ. լորտու «օձ», յն. λορδός «ծռած, դէպի առջև հակուած, λορδόω «ծռիլ» Հիւնք. լտ. lurdus «ծանր, դան-դաղ». (բայց այսպիսի լտ. բառ չկայ, կայ ֆրանս. lourd «ծանր», որ յառաջա-նում է լտ. luridus «դժգոյն, դեղին» բառից)։

• ԳՒՌ.-Մշ. լորտ «ծոյլ». իսկ Սեբ. լորդ-մանան «յոյր և դանդաղ կին» յառաջացած է անշուշտ Մանան անունով մի կնոջ անունից (Գաբիկեան, Կոչնակ 1922 թ. էջ 561)։


Ժիպակ

cf. Սնդիկ.

• , ի-ա հլ. «սնղիկ» Վրդն. պտմ. էջ 4, դան. գ. էջ 249. Ոսկիփ. Մխ. այրիվ. էջ 10. Առաք. լծ. սահմ. 555, որ և զիպակ էֆիմ. 253 (երկիցս)։

• = Արաբ. [arabic word] zībaq «սնդիկ», որ փոխա-եեալ է պրս. [arabic word] zīva կամ [arabic word] ǰǰiva հո-մանեչից. սրանցից են փոխառեալ նաև թրք. ǰiva, ասոր. [syriac word] zibaq, քրդ. zive, ǰuvə cibak', բուլգ. živak, ալբան. žive, սերբ. živa, հֆրանս. zaibac, zaibach ևն հոմանիշ-ները։-Հիւբշ. 267։

• ԳՒՌ.-Մկ. Ջղ. ժիպակ, Մշ. ժիբագ. Ալշ. ժիվա (նոր փոխառութիւն) «սնդիկ». թուի թէ նոյն է ժիպակ Վն. «դեղնած, հիւանդոտ (մարդ)»։


Գայլիկոն, ի, աւ

s.

trepan, awl;
wimble.

• , ի-ա հլ. «ծակելու գործիք է, էջ 29. Վստկ. 129, 149, գրուած գելիկան Ճառընտ., գելիկոն Վրք. և վկ. Ա. 504։

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. ϰαλαϰόνι «մեծ գչիր, τέρετρον» (տե՛ս Kαρολιδης, Γλωσσ. συγϰρ էջ 39, 165), որից էլ ϰαλαϰονίζω «բաղխիլ, սահիլ» (անդ՝ էջ 166).-հայերէնի հետ հա-մեմատութիւնը տուաւ Bugge, KZ, 32, 10. իսկ Karolides, անդ՝ էջ 39 համեմատում է սանս. çalyan «նետ» բառի հետ, որ նման չէ։


Կտակ, աց

s.

will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.

• ՆՀԲ մեկնում է կիտադրեալ կամ կի-տակ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vid «գի-տել» արմատից։ Հիւնք. լտ. codex «օ, րինադիրք»։ Պատահական նմանութիւն եւնին բաբել. gittu, որից ասոր. [arabic word] gcta «կտաև»։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Ջղ. Վն. Սլմ. Տփ. կտակ. Մշ. կտագ, Ննխ. Պլ. Ռ. Սչ. գդագ (Սչ. նշանակում է «Աւագ եշ. գիշեր եկեղեցում կարդացուած Չար-չարանաց կտակը»)։


Կրկէս, կիսաց

s.

circus;
course, race-ground;
riding-school.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. կրկիսի) «մարզական խաղերև հրապարակ» Բ. մակ. դ. 9. Ոսկ. յհ. ա. I. դ. 10. Խոր. գրուած է կրկէսիոս Ասող. էջ 53.

• = Յն., ϰιρϰήσιον «կրկէս» բառից. այս էլ գալիս է լտ. circus «կրկէս», circenses «կըր-«շուրջ, բոլորտիք, շրջան»։ Լատիներէնից են փոխառեալ նաև գերմ. circus, անգլ. circus, ֆրանս. čirque, ռուս. циркъ «կրկես» ևն։-Հիւբշ. 360։


Դրուժան

cf. Դրժող.

• = Հպրս. draužana-, draujana-«ստա-խօս» (Bartholomae, 769), պհլ. [other alphabet] ︎ drōžan «ստախօս», drōžanān «չարք, ան-արդարք», պազենդ. drōžan «ապօրինի», drožangar «կեղծութիւն, խարդախութիւն», drōžani նոյն նշ. բոլորն էլ ծագում են իրանեան druj արմատից, որի վրալ տե՛ս նախորդը։ Ածանցումը տեղի է ունեցած ի-րանեանների մօտ և հայերը նոյն բառը պատրաստ ձևի տակ նրանցից փոխ են ա-ռել։-Հիւրշ. 146։

• Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, 1849, էջ 200, իբր հպրս. դարուժանա «չարա-գործ»։

• ԳՒՌ.-Ասլ. դ'րիւժա, Սվ. դրռջան «շատ անհանդարտ (տղայ)», Եւդ. դռջան, Ննխ. ըո-ջան (գիւղերում կայ և ըռժանգ, Չալթը գիւ-ղում՝ դոջան) «դաժանաբարոյ, անհամբու--կռուասէր», Մն. Պլ. Ռ. Սեբ. դըռջան՝ անյայտ նշանակութեամբ անարգական ածական, որ տրւում է մի՛միայն յոյներին (առևմտեան տառադարձութեամբ՝ տռճա՛ն հոռոմ, տրո-հա՛ն շուն)։ Նոյն բառը՝ ըստ Ս. Մխիթարեան. Բիւր. 1898, 865 ունին նաև Անգորայի թրքա-խօս հայերը՝ «խոշոր» նշանակութեամբ օր. dərǰan gibi kedi «տռճանի պէս կատու». Մխիթարեան աւելացնում է թէ «այս բառի աւանռութիւնը պակասում է»։


Վարս, վարսք, ից

s. fig. ast.

hair, head of hair, locks, tresses;
foliage, leafy branches, leaves, green dress;
coma, beams;
—ք գիսաւորի, beams or tail of a comet;
—ք բերինիկեայ, Berenice's hair, coma Berenicis;
—ք առիւծու, ձիոյ, mane;
—ք գեղածփեալ, waving, flowing locks;
cf. Հիւսակ;
հողս արկանել զ—իւք, to cover the head with ashes;
cf. Հեր, cf. Մազ.

• , ի հլ. (գործածւում է մանաւանդ յոգնակի) «երկար մազեր, ծամ» ՍԳր. փխբ. «աստղի ճաճանչ» Յոբ. լը. 32. Նար. յովէդ. Մաղաք. աբեղ. «ծառի սաղարթ» Պիտ. որից վարսաւոր «մազերը շատ» Ոսկ. ա. կոր. և ես. «ռիսաւոր աստղ» Փիլ. Ղևոնդ. Բրս. ծն, «սաղարթախիտ» ՍԳր. Ագաթ. վարսակալ Բուռ. վարսամ «գիսաւոր աստղ» Դամասկ. վարսամնահար «լուսնոտ, քնաշրջիկ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 130. վարսավիրայ Եզեկ. ե. 1. Դատ. ժո. 19. Ոսկ. մ. ա. 4. վարսաւորիլ Սե-բեր. բարձրավարս Պիտ. Նիւս. երգ. թաղ-կավարս Մագ. ծաղկավարս Ճառընտ. սպի-տակավարս Պիտ.։

• = Պհլ. vars, սոգդ. vars, զնդ. ❇ varəsa «մազ, վարս (յատկապէս ուևե)». պրս. [arabic word] gurs «խոպոպիք» (Horn § 908)։ Իրանեաններին ցեղակից են հսլ. vlasú, չեխ. vlas, ռուս. вοлоcь «ծամ, մազ (թէ՛ գլխի և թէ մարմնի)», յն. λαχνη «գանգուր կամ գռուզ մազ», λάχνος «գեղմն»։ Այս բոլորի պարզական արմատն է հնխ. uel-«ոլորել, գալարել», որ ունի բազմաթիւ աճած ձևեր. յն. λάχνη յառաջանում է ulk'-snā ձևիր. հա-յերէնի մէջ նոյն արմատից ունինք գեղմն, որ տե՛ս առանձին (Pokorny 1, 297, Boisacq 562, Trautmann 341)։ Իրանեանիր ևն փոխառեալ նաև օսթյակ. wāres «ձիու բաշ», բոշ. վալիշ, վալիս «մազ»։-Հիւբշ. 246։

• ՆՀԲ կցում է բարշ, բաշ, ռմկ. բէրչէմ ձևերի հե՛տ։ Böttich. ZDMG 1850, 362 սանս. vrjina, մակեդ. ἀβαρϰνα։ Lag. IIrgesch. 668 զնդ. varəsa, հսլ. wlasu։ նոյնը նաև Müller SWAW 42, 253. lusti Zendsp. 270 զնդ. varəsa, պհլ. vars։ Lag. Ges. Abhd. 275 աւելացնում է նաև լիւդ. βα(ρ)σάρα։ Canini, Et. étym. 35 սանս. vrkša «ծառ» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 107 զնդ. varəsa, լիթ. varsá, հսլ. vlasu բառերի հետ հնխ. varsa ձևից։ Հիւնք. պրս. բէրչէմ բառից։

• ԳՒՌ.-Ալշ. Բլ. Գոր. Ղրբ. Մշ. Շմ. Ջղ. վարս «կնոջ մազ» (անէծքների մէջ միայն գործածուած), Ագլ. վէօրս «խոպոպիք»։ Նոր բառեր են վարսակտուր, վարսավարար, սպիտակավարս։

• ՓՈԽ.-Վրաց. կայ ვარსიმი վարսիմի «սափրիչ՝ որ մազ է խուզում և արիւն առ-նում». բայց հաւանաբար ուղղակի պհլ. փո-խառութիւն է, որովհետև հայերէնի մէջ վարսիմ «սափրիլ» բառ գոյութիւն չունի։

• «դեղնախունկ, դեղին կոճ, զէր-տէչավ, memocylon tinctorium» Գաղիան. Ամիրտ. ունին միայն Բառ. երեմ. յաւել. 575 և ՀԲուս. § 2890։


Կառք, ռաց

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• . ի-ա հլ. (անեզաբար միայն գոր-ձածուած) «կառք» ՍԳր. Եզն. Ագաթ. (Տաթև. ձմ. ճծ. մի քանի անգամ գործ է ածում ե. զաէի ձևով. ինչ. կառի, կառիւ). որից կա-ռավար ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. կառավարել «կառքը քշել, կառքով կռուիլ» Խոր. Նար. «վարել առաջնորդել ընդհանրապէս. երկիր ևն կառավարիլ» Նար. Լմբ. կառաւէտ Սեբեր կառամարտիկ Ոսկ. Փիլիպ. կառանշան Ագաթ. կառապետ Գ. թագ. իբ. 31-34 կառամուտ Գ. թագ. դ. 28. կառապան նո-րագիւտ Բ. մնաց. ա. 14. կառաւոր «կառքով գնացող ճամբորդ» Կոչ. 323. խաչակառք Անյ. բարձր. մարտակառք Ներս. մոկ. ոս-կիակառք Ճառընտ. սայլակառք Պտմ. ա-ղէքս. նոր բառեր են դիակառք, շոգեկառք, հանրակառք, կառախումբ, կառատուն, կա-ռավարչական, կառավարչապետ ևն»

• = Լտ. carrus «մի տեսակ քառանի կառք» բառից փոխառեալ է Հռովմայեցոց ժամանակ. իսկ այս լտ. բառն էլ փոխա-ռեալ է Գալլերից. հմմտ. գալլ. carros հիռլ. կիմր. և հբրըտ. čarr «կառք»։ Գալ-լերը Իտալիա մտան Ն. Ք. Զ-Ե դարերին. 390 թուին նրանք հասան Հռովմ։ Նրան» անքաղաքակիրթ ժողովուրդ չէին. այլ իւ-րացրել էին իրենց նուաճած ազգերի կուլտու-րան։ Աչքի էին ընկնում յատկապէս այն կառքերը, որոնցով նրանք. արշաւում էին կամ իրենց իրերը փոխադրում գաղթակա-նութեան միջոցին։ Լատինները վերցրին նրանցից կառքերի զանազան տեսակների աւնուննեռ. ինչպ. carrus «քառանիւ կառք իրեր փոխադրելու», carpentum «երկանիւ կառք», petorritum «քառանիւ կառք» ևն (Meillet, Esq. d'une hist. de la langue latine, էջ 106)։ Հռովմայեցոց միջոցով բա-ռը այնուհետև տարածուեց ամէն կողմ. ինչ. յն. ϰάρρον, հբգ. charro, charra, գերմ Karren, շվեդ. karra, ֆինն. karrit, karryt ֆրանս. char, իտալ. carro, ռում. անգլ. car, չեխ. kára, լեհ. kary, gary, սլ. gare, ռուս. каpeта, ասոր. Լօ qaruxa, թալմ. [hebrew word] qəruxin կամ [hebrew word] aarōn «ևառ»» ևն (Walde 215, Berneker 488, Boisacq 266, Kluge 244)։ Լտ. carrus <գալլ. čarros. այս գալլ. բառն էլ հնդևրո. պական է և պատկանում է k'ers-«վազել, 2. կառք» արմատին, հմմտ. յն. σάρσα «սայլ», լտ. sarracum «երկանիւ մեծ կառք» (որոնք ծագում են իլլիւր. *sarsa բառից), լտ. curro «վազել», cursus «ընթացք» currus «կառք», յն. έπίϰουρος «օգնութեան վազող» ևն (Pokorny 1, 427-8)

• Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x

• յոգնակիի նշան կարծելով։ Patrubány ՀԱ 1908, 214 յն. γέβῥον «ծաղկահիւս» բառի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշառձ 397 գալլ. car, իռլ. carr, սանս. kar «շարժիլ», լատ. curro «վազել»։ Karst, Յուշարձ. 404 սումեր. gar «կառսα-Մառ, ИАН 1912, 595 ասոր. qarūxā ձևից կամ յաբեթական qwr արմատից հմմտ. վրաց գոգորա «անիւ». գորվա «գլորուիլ»։ Pictet, բ. տպ. Բ. 146 հյ. կառք կցում է պրս. čarx «անիւ», յն ϰύϰλος «շրջանակ» ևն բառերին։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ շատ տեղ կառավարել ձևը (Մրղ. կառավըի-նէլ). մինչև անգամ Անգորայի թրքախօս հայոց մէջ garavellemek «կառավարել, ճարել» ձևով (Բիւր. 1898, 789)։

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 19րճ 22։ հայերէնից փոխառեալ է դնում ալբ. karr «կառք», որ անշուշտ զուտ լատինական փո-խառութիւն է։ Պէտք չէ հայերէնից կարծել նաև պրս. ❇ gāri «ձիասայլ, ֆուրգուն» (չունի ԳԴ. գործածական է այժմ Թեհրանի պրս. բարբառում և այլուր), որի հետ առ առաւելն կապ կարող է ունենալ սումեր. gar «սայլ»։


Բջիջ

cf. Բճիճ.

• , ի-ա հլ. (գրուած է նաև բճիճ) «մեղրահացի ծակերը» Սկևռ. լմբ. Պիսիդ. Վեցօր. տող 1168. Ածաբ. նոր. կիր. և առ-որս. «թոքի ցնցուղը» Պղատ. տիմ. 146. նոր գրականում «cellule», որից մի խումբ գի-տական բառեր, ինչ. բջջային, բջջանիւթ ևն։

• ՆՀԲ «որպէս թրք. պօռու «փող, շեփոր» և պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս և բջիջ (սրնգաձև) և բջել»։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնաւոր է համարում։


Արջառ, ոց

s.

ox;
—ք, cattle.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ, ըստ այսմ Եզնիկի արջառաց ձևը յետին սըր-բագրութիւն է) «տաւար, ընդհանուր անուն կովի, ցուլի, եզան, հորթի և երինջի» ՍԳը. Եզն. Եւս. քր. որից արջառէանց (իբր թրգմ. Վոսփոր անուան) Եւս. քր. արջառաջիլ Յհ, կթ. Վրք. հց. արջառամահ Մանդ. արջառա-կաշի Նոննոս. ևն։

• Klaproth, Asia polygl. էջ 104 ֆինն. erze, orj բառերի հետ։ Muller SWAW 42, 255 և 88, 12 լն. ἂρσην «արու», սանս. ršabha, vjša «սերմ թափող» և զնդ. arsan «այր» բառերի հետ։ Հիւնք. հանում է բառաչ բառից։ Scheftelo-witz BВ 28, 310 և 29, 17 առ մաս-նիկով արջ բառից։ Մառ ИАН 1912։ 834 երինջ բառի յոգնակին է համարում,

• ԳՒՌ.-Նբ. արչառ, Մրղ. արչար, Երև. Կր Հմշ. Ննխ. Շմ. Ջղ. աչառ, Ալշ. Մշ. Ոզմ. ա-հառ, Մկ. աճmռ, Վն. mճmռ, Մժ. աջէռն, բոլորն էլ նշանակում են «երկամեայ արու հորթ, դեռ չլծուած փոքր եզ»։


Փետուր, տրոց

s.

feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.

• , ո հլ. «փետուր, թեպուր» Պիտ. Մխ. առակ. որից փետրալից Ոսկ. փիլիպ. 370 (չունի ՆՀԲ). փետրամօրուս Խոր. աշխ. փետրիկ Մագ. նորափետուր Ես. խ. 31. Ոսկ. մ.բ։ 7, 25 և Փիլիպ. Կոչ. լուսափետուր Ագաթ. ոսկեփետուր Արծր. Երզն. Մաղաք. աբ. գրուած է փայտուր Վրդ. բար. 103. ռամկական ձևով թեպուր ԱԲր. կրետ. 43, 44, 72, Բառ. երեմ. 117, Վրդն. առկ. 36 թեպրիկ «փետուրիկ» Շնորհ. առ. թեպրել «ճեպռել» Բառ. երեմ. էջ 118։ Նոր բառեր են փետրաթափ, փետրափոխութիւն։

• Klaproth, Asia pol. 100 գերմ. Fe der, իսլ. fidur հոմանիշների հետ։ Böt-Hich. ZDMG 1850, 363 և Arica 80, 349, սանս. pátatra-, páttra-«փետուռ»։ Lag. Urgesch. 388 սանս. pat և յն. πέτεσϑαι «թռչիլ»։ Müller SWAW 42, 252 զնդ. ptara. յն. πτερόν, πτέρυς «փետուր», Justi, Zendsp. 183 ոնո. natara, սանս. páttra ձևի տակ։ Պատկ Изслeд. սանս. և յն. ձևերի հետ։ Հիւբշ. KZ 23, 19 գերմ. feder «փետուր» բա-ռի հետ։ Lag. Arm. Stud. § 2293 հին ձևը՝ համարելով թեպուր՝ դնում է թև բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. § 281 ևասևածեւի է համարում այս բառերի համեմատութիւնը՝ ձայնական անկա-

• նոնութեանց պատճառով։ Տէրվ. Նա-խալ, 92 սանս. pattra, լն. πτερόν ևն ընտանիքի հետ։ Bugge KZ 32, 40 փետուր դնում է շրջուած թեպուր բա-ռից, իսկ այս էլ թև բառի հետ՝ կցում է յն. πτερόν, πτερυς ձևերին։ Հիւբշ. 500 մերժում է թէ՛ այս և թէ pattra, πτερόν ընտանքի համեմատութիւնը։ (Համապատասխան հյ. ձևն է թիռ, որ տե՛ս առանձին)։ Հիւնք. դարձեալ լն. πτερον։ Pedersen, Հայ. դր. լեզ. 226 փետել բայից է հանում։ (Այսպէս են նաև Petersson, Ar. u. Arm. Stud. 1ο7 և Scheftelowitz KZ 54 (1927), էջ 231,-Petersson յիշեցնում է լտ. plu-ma=լիթ. plunksna «փետուր» ծագած «պոկել» բայից. հմմտ. լեթթ. pluzu «փետել»)։ Մ. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 յն. πέτομαι, լտ։ prae-pets, հբգ. fedana ևն։ Karst, Յուշարձան 415 թև բառի հետ՝ մոնգոլ. dabi-debi, ճապոն. tobi, թրք. dai «թռչիլ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 և սրանից անկախաբար Աճառ. Նորք 1925, N 5, էջ 393 կամիս. p'etar կամ pettar «փետուր, թև» բառի հետ։ Բայց որովհետև այս բառը նոյն է վերի pter-ընտանիքի հետ, որ տալիս է հյ. թիռ, թեր, թերթ, ուստի փետուր միայն փոխառութիւն պիտի լինի կա-միսերէնից։ Առանձին քննութեան կա-րօտ հարց է։

• ԳՒՌ.-Վն. փիտուր, Սլմ. փիտուռ, Սվեդ. փիդէօր, Մրղ. փութուր.-շրջմամբ փ և տ տեղափոխուելով և ձայների աստիճանը փոխանակելով՝ Ջղ. թեփուռ, Գոր. Ղրբ. Շմ. թէփուռ, Ագլ. թmփիւռ, Ախց. կր. թեպուր. Ալշ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. թէբուր, Ակն. Ռ. թէբուռ, Ասլ. թէբիւր, Զթ. թօբույ, թօբուր, Հճ. թուբուլ.-կրկին ձևերն էլ ունի Սեբ. փէդուր, թէբուր։-Ածանցեալ ձևով Ալշ. փէդռել, Երև. թէբռէլ «հաւը ևն փետրատել» (փետռել ձևով յիշում է Բառ. երեմ. էջ 273)։ նոր բառեր են փետրակալել, փետրահան, փետրփոխուկ, անփետուր։-Rivola, Բառ. հայոց 1633, էջ 134 և 376 ունի թևուր «փե-տուր» ձևը, որ ծագում է թեպուր բառից՝ թև բառի նմանութեամբ ձևափոխուելով։


Ճիշդ, ճշդի

adj. adv.

just, exact, precise, correct, punctual, regular;
strict, rigorous;
sparing, scanty;
sordid, niggard;
cf. Ճշդիւ.

• , ի հլ. «ուղիղ չափով, ո՛չ աւելի ո՛չ պակաս» Բուզ. ե. 7. «ճշտութիւն» Բրս. ճգն. որից ճշդիւ (կամ նաև ճշդով) «ճիշտ ու ճիշտ, ուղիղ» Դ. թագ. իգ. 35. Եզն. (սխալ գրուած ձևով՝ ճշդիւք). Եւս. քր. Կոչ. «խնա-յելով, կծծիութեամբ» Նար. ճշդել «ճշտել, ճշմարտել» Բ. մակ. բ. 29. «ժլատութեամբ վարուիլ» Բ. կոր. թ. 6. Առակ. ժա. 26. Մանդ. ճշդութիւն «ուղիղ չափը» Դատ. ե. 15. Կոչ. «ագահութիւն, ժլատութիւն» Սիր. ժա. 18. ճշդապահանջ Ոսկ. գծ. ճշդավաճառ Եւա-գըր. ևն։ Գրուած է ճշդութեամբ Տիմոթ. կուզ, էջ 201. արևմտեան գրականում ընդունուած է ճիշդ, ճշդել, իսկ արևելեան գրականում ճիշտ, ճշտել ևն, ուր տ աւելի համապա-տասխան է նախորդ ջ-ին (հմմտ. միշտ, վիշտ, կեշտ, տաշտ, դաշտ, վաշտ ևն)։ Նոր բառեր են ճշդապահութիւն, անճշդապահ ևն։

• Տէրվ. Altarm. 9 և Նախալ. 71 հնխ. ki. kin «քննել» արմատից է դնում սանս. և զնդ. č̌i, հյ. *քին, քննել. զըն-նել, լտ. quae-s-o, quae-r-o «խնդրել», որ «նոյն ki արմատէն է s սահմանա-տառով աճած, որուն լծորդ կ'երևան ճիշ-դ և թերևս ճշ-մարիտ»։ Հիւնք. լտ. ǰustus «արդար, ճիշտ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. էջ 200 պրս. [arabic word] ǰust «քննութիւն»։ Ծաղկաքաղ ՀԱ 1897, 318 պրս. [arabic word] čust «արագ, աշ. խոյժ»։ Մառ. ЗВO I1, 300 եբր. [hebrew word] qušt, ասոր. [syriac word] qušlā «ճշմարտութիւն» բառերի հետ, թերևս փոխառեալ ասորականից։ Յ. Գ. Մ. Պատմ. գրակ. 16 ճապոն. ճից։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։

• ԳԴ պրս. ❇ zud «շուտ, արագ». (նմանութիւնը պատահական է, որովհե-տև բառիս պհլ. ձևը՝ [other alphabet] zut՝ պիտի

• տար հյ. *զուտ)։ Böttich. ZDMG 1850. 359 սանս. juta և պրս. zūd։ Lag. Ges Abhd. 66 զնդ. šīta «եկած, քշուած»։ Տէրվ. Նախալ. 112 կասկածով չու, չուել բառի հետ։ Karolides տես շիթ։ Հիւնք. պրս. šīd «արեգակ» բառից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Օթ, ից

s.

pernoctation, passing the night in a place;
sleeping place, lodging, inn;
evening;
առ —, towards dusk, in the evening;
— առնել, to stop or stay with, to logde at;
գնացեալ ընդ անապատ —ս երկուս, journeying two nights in the desert.

• «հագնիլ». արմատ առանձին ան-գործածական, որից ունինք միայն օթոց, ի-ա հլ. «անկողնի ծածկոց, կապերտ» Բ թգ. ժէ. 28, «վերարկու, զգեստ, կրկնոց» Սղ. ճգ. 2. Պղատ. օրին։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. èνō, ὄyō «հագ-նիմ» բառից (արմատը en-, ou-)՝ -ti աճա-կանով. աւելի մանրամասն տե՛ս ագանիլ «հագնիլ». այս երկուսը իրար հետ ճիշտ այն յարաբերութիւնն ունին, ինչ որ օթ «օթ-ևան» և ագանիլ «իջևանիլ, գիշերել». յատ-կապէս թ-ի համար հմմտ. լիթ. «utas, լեթթ. äuts «ոտքի փաթաթան, կտաւ. կապ» (Tra-utmann 22)։-Աճ.

• ՆՀԲ օդիք «ոչխար» բառի՞ց։ Հիւնք. յն. ὄϑόνη «շոր, սպիտակեղէն»։ Վերի ձևով մեկնել եմ ՀԱ 1908, 121։

• , ի հլ? «գիշերը մի տեղ անց կացնե-լը» Եզեկ. իգ. 17. Խոր. «մի օրուայ ճանա-պարհը, մէկ իջևան» Փարպ. Եղիշ. ը. էջ 111. Ճառընտ. «երեկոյ, գիշեր» Սոփոն. բ. 7. ոճով ատւում է օթ առնել «օթևան տալ» Ոսկ. տտր. տող 185 և 202. որից օթել կամ օթիլ «գիշերել, գիշերը մնալ» Յհ. իմ. ստ. Կանոնր տահ. 112. Իգնատ. ղկ. 68. «պարտքի փոխարէն տրուած գրաւր երկար ժամանաև մօտը պահելը» Մխ. դտ. 358, օթագայանալ, օթագայիլ ևն Երեմ. իե. 24. Յոբ. բ. 9. Ոսկ. յհ. բ. 37, 39. օթագանիլ «աշխատանքի վրայ տքնիլ, անքուն գիշեր-ներ անց կացնել» Սոկր. 568. օթանոց «սե-նեակ, բնակարան» Խոր. Արծր. օթեկ, օթե-կան «նախորդ օրուանից մնացած, քարթու» Կանոն. օթեվան ՍԳր. Փարպ. օթոց «ննջա-րան, սենեակ» Արծր. ցայգոթ Եպիփ. ծն. բացօթեագ Ղկ. բ. 8. Փիլ. որ և բացօթեայ Ճառընտ. Շիր. Յհ. կթ. (կայ և ախալ գրչու-թեամբ բացօդեայ, իբր թէ օդ բառից լինէր. որ և այժմ բաւական ընդհանրացել է տր-գէտների մօտ). գիշերօթիլ Փիլ. բագն. երե-կօթք Ագաթ. Յհ. կթ. երեկօթոց «կէսօրից յետոյ հանգստանալու համար պառկիլը» Կոչ. 18 (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 578), օթեակ «թատրոնի առանձնասենեակ» (նոր բառ) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. au-«գիշերել» արմատից աճած auti-ձևից. պարզականը տալիս է ագ-, որից ագանիլ «գիշերել» (տե՛ս այս բառը I հատորում). կազմու-թեան համար հմմտ. արև-արեգակ, կով-կոգի, հով-հոգի և յատկապէս նախորդ օթ «հագնիլ» արմատը (Pokorny 1, 20, Boi-sacq 364)։-Հիւբշ. 411։

• ՆՀԲ լծ. թրք. եաթմագ «պառկիլ», եաթագ «անկողին», օթագ «մեծ վը-րան», օդա «սենեակ»։ Տէրվ. Նախալ. 66 հնխ. av «հագնիլ, բնակիլ» արմա-տից. հմմտ. զնդ. av «մտնել», aoϑra «հողաթափ» ևն։ Müller, Armen. VI, թ. 68 և SWAW 136 (1897), էջ 6 ագա-նիմ «գիշերեմ» բայի հետ՝ զնդ. aw «երթալ», յն. ἰαύω «գիշերել»։ Bugge IF 1, 446 օթ դնում է հնխ. autis նա-խաձևից. նոյնը կրկնում է Lуk. Stud. 1, 33 և այս ագէ նաև լիւդ. prñnava «օթևան» բառի մէջ։ Հիւնք. և Թիրեաքեան, Բազմ. 1913, 343 թրք. օթաղ «վրան», օտო «ռենև-ակ»։ Սրմագաշեան, Արմէնիա օթևան համեմատում է ռում. otel, ֆրանս. ho-tel բառերի հետ! Հիւբշ. 411 ընռունում է օթ և ագանիլ բառերի կապը, բայց չի ընդուում ագանիլ <հնխ. au-, որովհետև դեռ հնխ. au-արմատի գո-յութիւնը չէր պարզուած։ այժմ արդէն ընդունուած է գիտունների կողմից. հմմտ. Boisaca 364, Pokorny 1, 20, նաև Grammont MSL 20, 244։ Իմ մեկ-նութիւնը ընդունում է նաև Liden. Cöteborgs högskolas Arsskrift 1933, էջ 41,

• ԳՒՌ.-Ակն օթիլ «իջևանիլ», Ղզ. օթա՛-նալ «ժամանակ անցնելով գործը հնանալ», Ղրբ. օթէ «օթեկ, քարթու ուտելիք»։

• ՓՈԽ.-Մառ (Гpyз. позма Bитязь вz барcовои шкуpe, էջ 444) հայերէնից փո-խառեալ է դնում Ընձենաւորի մէջ վրաց, უტევანი ուտեվանի «ասպարէզ» (<օթևան)։


Կոնքեղ, աց

s.

conchylia, purple-fish, murex.

• , որ և կոնքել, կոնքիւլ, կոնքի-ղոս (սեռ. -ի) «ծիրանի ներկը տուող խեցե-մորթը» Նոնն. 49. Վրդն. ել. գրուած է կոն-քիլոս Տաթև. հարց, էջ 342, Մտթ. ներբ. 167. կոնքելոս Տաթև. ամ. 384.-յգ. սեռ. կոնքուլաց Սիմ. ապար. 143։

• = Յն. ϰοτϰίλη, ϰογχόλιον նոյն նշ. ո-րից փոխառեալ են լտ. conchylium և վրաց. კონკილა կոնքիլա հոմանիշները։ Ծագում է ϰόγχη «խեցեմորթ» բառից, որից հյ. կոնք։-Հիւբշ. 359.


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

• , ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։

• = Պհլ. *parak «կող» հոմանիշից, որ ա-ւանդուած չէ, բայց կայ պրս. օ para «կող»։-Աճ.

• ՆՀԲ պրս. պէռէգ (?) և լծ. հյ. փա-րախ։ ❇ Bugge, Beitr. 34 և KZ 32, 3 պառակ «մակաղատեղ» փոխառեալ է դնում մլտ. parcus բառից։ Նոյն, IF 1, 455 պառակտել, փեռեկել ևն իբր բնիկ հայ կցում է գոթ. brikan, գերմ. bre-čhen «խորտակել» ևն բառերին։ Հիւնք բոլորն էլ փարախ բառից։ Ղափանցեան ЗВО 23, 350 արաբ. [arabic word] varik և վրաց. barkali «ազդր», իսկ էջ 351 արաբ. [arabic word] farq «բաժանել»։-Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 250 պառակ և փարախ դնում է պհլ. vār «շուրջ փակեալ ընդարձակ վայր» և պրս. [arabic word] ︎ farax «ընդարձակ արձակ», իսկ էջ 311 պառակտել =պհլ. pārak, պրս. pāra «մաս, բաժին»։

• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք պառակ Հմշ. «ձիու գաւակ», Ղրդ. «արեդդէմ, արև առնող տեղ», Խտջ. (բառագ) «լեռան կամ արտի թեք կող», Ալշ. Մշ. (պառեգ) «մէջք», պառիկ Բլ. Բղ. Մշ. Նբ. Զրս. Վն. «կռնակ, թիկունք. 2. լեռան կող, բլուրի լանջը, հակ, եալ դիրքով տեղ», որ և յիշում է Բառ. երեմ. էջ 265 պառակ ձևով և «ղըռ, անջըդի տեղ, պրակ կամ չորային» նշանակութեամբ։ Սրա-նից է պառակաքեղ Գոր. «լեռների վրայ բուսնող մի տեսակ բոյս» (հմմտ. քեղա-կա-րոս, ազատ-քեղ)։-Պառկիլ բայի գւռ. ձևերն են՝ Ջղ. Վն. պառկել, Ախց. Մկ. Շմ. Կր. պառկիլ, Երև. պարկէլ, Տփ. պարկիլ, Ալշ. Մշ. պառգել, Սչ. բառգել, Ակն. Զթ. Պլ. Ռ Սեբ. Սվեդ. Տիգ. բառգիլ, Ննխ. բառգէլ, Ասլ. բառգէ՝լ, Հմշ. բառգուշ, Հճ. բարգել։ Նոր բառեր են պառկամաշ, պառկան, պառկման, պառկոտիլ, պառկուկ։


Փախ

s.

flight;
— ի —, running away.

• «փախուստ, փախչիլը» ԱԲ. որից փախ ի փախ Գնձ. փախչիլ, փախնուլ ՍԳր. Ոսկ. փիլիպ. փախուցանել ՍԳր. Փարպ. փախուստ ՍԳր. Եւս. քր. փախուցիչ Ոսկ. մտթ. փախչութիւն «փախուստ» Եփր. հա-մաբ. 159. փախստական ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. փախստեայ ՍԳր. Կոչ. յետնա-բար կայ փախատ «փախստական» Կղնկտ. հրտր. Շահն. Ա. 290 (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. 37). գրուած է և փաղ-չիլ Վրդ. ադ. 106։ սաստկական ձևն է զը-փախչիլ (սխալ գրուած զփաղչիլ) Վեցօր.։

• ՆՀԲ լծ. յն. φεύγω, լտ. fugio «փախ-չիլ»։ Müller SWAW 48, 427 յն. φυγ-արմատի հետ։ Fick BВ 1, 316 յն. πτάς «վախկոտ»? Տէրվ. Altarm. 98 սնս. bhaǰ, լեթթ. bégt, հսլ. oern-ти, бeжати, յն. φεύγειν, լտ. fugere ձևերի հետ. նոյն, Նախալ. 96 նախնա-կան ձևը համարում է փաղչել, որից յարմարցուած յետոյ փաղխչել, փախ-չել։ Bugge IF 1, 455 լիթ. bëgu «վա. զեմ», bègas «փախուստ», հսլ. bezვ «փախչիլ», bčgu «փախուստ» ձևերի հետ։ Հիւնք. բախել, բաբախել բայից։

• ԳՒՌ.-Հճ. Սչ. փախչել, Երև. Ննխ. փախ-չէլ, Ախց. Կր. Զթ. Շմ. Ռ. Տփ. փախչիլ, Ասլ. փախիլ, փախչիլ, Ջղ. Սլմ. Վն. փախնել, Ալշ. Մշ. փախնիլ, Մրղ. փախնէլ, Խրբ. Մկ. Սեբ. Սվեդ. փախիլ, Հմշ. փախչուշ, Պլ. փախիլ, փախջիլ, Ակն. փախջիլ, Գոր. Ղրբ փա՛խճիլ, Տիգ. փmխնիլ, Ագլ. փխօ՛նիլ։-Նոր բառեր են փախուկ «խենթուկ» (որ և Ատն.), փախցնովի, փախցունկ, փախո, փախփխիլ, փախչտիլ, փախչրտիլ։

• . ռ հւ. (երբեմն նաև ի հլ.) «փոխ աւռնուած բան, մանաւանդ դրամ» ՍԳր. Ոսև. «փոփոխակի տուն առ տուն սաղմոս-երգութիւն» Լմբ. սղ. Տօնաց. Ճշ. որից փո-խել ՍԳր. Եւս. քր. (փխբ. «հիւանդութիւնը մէկից միւսին անցնիլ, վարակել» Մխ. դտ. 189), փոխադարձ Ագաթ. փոխան Ծն. լ. 2. Փիլիմ. 20. փոխանակ ՍԳր. Եզն. Եւս. պտմ. փոխանակել ՍԳր. Եւս. քր. փոխանորդ ՍԳր. Ագաթ. փոխարէն ՍԳր. Ագաթ. Եզն. Մծբ. լումայափոխ Յհ. Բ. 16. կերպարանափոխ Ոսկ. մ. ա. 16. արագափոխ Վեցօր. երես-փոխան Մխ. դտ. Յայսմ. ոտնփոխ Ոսկ. յհ. ա. 1. պահակափոխ Կոչ. տեղափոխ Ագաթ. մաղափոխուկ Ոսկ. եփես. յետնաբար դար-ձել է նախամասնիկ՝ համապատասխան յն. αντὶ և մանաւանդ μετà նախդիրներին. ինչ. փոխաբերութիւն= μεταϰορά Պղատ. տիմ. Նոնն. փոխադրել= μετατίϑημι Նար. Ոսկ. յհ. փոխանցել= μεταβαίνω Նիւս. բն. Դիոն. երկն. փոխատրել= ἀνταποδίδωμ։ Խոր. Ոսկ. գծ. ևն։ Նոր բառեր են անփո-խարինելի, փոխաբերական, փոխաբերաբար, փոխադրական, փոխադրանաւ, փոխադրելի, փոխադրեալ, փոխարժեք, փոխարինաբար, փոխարինութիւն, փոխարքայ, փոխարքայու-թիւն, փոխ-հիւպատոս, փոխ-տեսուչ, հոգե-փոխութիւն ևն։ Այս արմատի կրճատ կըրկ-նաւորն է՝ ՓՈՓՈԽ «փոխն ի փոխը» Ես. լ. 32. որից փոփոխել ՍԳր. Եզն. փոփոխական Ոսկ. ես. փոփոխիչ Եզն. փոփոխումն ՍԳր. Եզն. Վեցօր. Ոսկ. ես. Եւս. քր. բազմափո-փոխ Փարպ. երագափոփոխ Պիտ. անփոփոխ Ագաթ. Փարպ. փոփոխամիտ, փոփոխակի (նոր բառեր) ևն։

• = Ասուրերէնից փոխառեալ չընդունելու պատճառն այն էր, որ ասուր. pūku ունէր միայն «փոխառութիւն կամ փոխարինու-թիւն» նշանակութիւնը, որ բառիս երկրորդա-կան առումն է, մինչդեռ հայերէնի հիմնա-ևան իմաստն է «փոխել»։ Այժմ տեսնում եմ որ ասուրերէնի մէջ էլ puxxu «փոխանա-կել, exchange, tauschen» նախապէս նշա-նակում էր «փոխել, change, verándern» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793բ), ո-րով և արգելքը վերանում է։ Նոյն արմատից ևն նաև ասուր. pūxu «փոխանակութիւն, exchange. barter, Tausch. 2. փոխառու-թիւն, փոխատուութիւն, loan, Darlehen 3 ընկալագիր, ստացական, receipt, Quit-tung», pūxatu «փոխանակութեան առար-կան», pīxatu «փոխանակութիւն» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793-7)։ Այսպէսով հայերէնի բոլոր առումները գտնւում են ասուրերէնում։

• Böttich. Horae aram. 42, 100 եբր. ❇ pexā «գաւառապետ» բառի հետ է համեմատում հյ. փոխանակ։ Նոյն. Rudim. 50, 188 սրա հետ նաև սանս. pakša «հրաման»։ Հիւնք. փող «դրամ» բառից։ Jensen IF Anz. 14, 61 (թրգմ. ՀԱ 1904, 276) ասուր, pōxu, puxu «փոխարինութիւն» ձևից փոխառեալ։ Վերջինիս է կցում նաև Karst, Յուշար-ձան 400։ Ասուրերէնից փոխառեալ է ընդունում նաև այժմ Pedersen ՀԱ 1929, 119։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Սլմ. Վն. փոխ, Ախց. Կր. Խրբ. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. փօխ, Մկ. Տփ, փուխ, Սչ. փըխ, Ասլ. Հմշ. Սեբ. փէօխ, Զթ. Սվեդ. փիւխ, Ագլ. փուհ.-Ջղ. Սլմ. Վն. փո-խել, Մշ. Սչ. փօխել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. փօխէլ, Խրբ. Շմ. Տիգ. Տփ. փօխիլ, Հմշ. փօխուշ, Մրղ. փըէէլ, Մկ. փուխիլ, Ասլ. փէօխէ՛լ, Հճ. փէ-խել, Զթ. փէխիլ, Սվեդ. փիխիլ, Ագլ. փա՛-հիլ։ Նոր բառեր են փոխան «վարտիք». փոխնորդ «նոր փոխելու սպիտակեղէն», փոխանացու, փոխարայ, փոխման, փոխմնի, փոխուտուրս, փոխտրիլ, փոխսրար, փոխ-փշտել, փոխփխատել (Ագլ. փըհփըհա՛տիլ) «փոփոխել»։

• ՓՈԽ.-հայերենից է փոխառեալ թրք. գւռ. Այն. փօխնօդ «փոխնորդ» (Կոչնակ, 1928? թուականը մոռացել եմ նշանակել)։


Խարխափ, — առ ou ընդ —ս

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

• «կոյրի պէս ձեռքով այս ու այն կողմ շօշափելը». գործածւում է միայն նախ-դիրով՝ առ խարխափ, առ խարխափս, ընդ խարխափս Կոչ. 11, Ոսկ. յհ. ա. 9, Բուզ. ո-րից խարխափել ՍԳր. Ոսկ. եփես. (գրուած խարխաբել Զենոբ, էջ 10), «տերևների այս ու այն կողմ շարժուիլը» Ղևտ. իզ. 36. խար-խափումն Դամասկ. խարխափանք Նար։

• = Կազմուած է կա՛մ կրկնութեամբ պար-սական *խափ արմատից և կամ -ափ մաս-նիկով՝ *խարխ անծանօթ արմատից.-Հմմտ. շարշափիւն, թարթափ, գարգափ, սարսափ, կարկափիլ։-Աճ.

• ՆՀԲ լծ. խարխել, խարխուլ, խաւար, ափ. շօշափ։ Peterm. 260 լծ. խարշափ։ Հիւնք. խուլ բառից։ Իբրև կրկնական է մեկնում վերի ձևով Աճառ. ՀԱ 1899 233-5։


Տարափ, ոյ

s.

shower, abundant rain;
— ձեան, flake of snow;
տեղ եւ — նետից, a shower of arrows;
a cloud of darts;
ծակոտեալ ի —ոյ նետից, pierced with a hundred arrow wounds.

• , ո հլ. «առատ տեղացող անձրև, ձիւն կամ ցօղ» Բ. մկ. ժ. 36. Երգ. ե. 2. Ոսկ անոմ. Սոկր. (գրուած է տարաբ Մագ. թղ. 13). պարզապէս «ցօղ» նշանակութեամբ Ատ. ժմ. 491 (նաև զհաւուցն ևս ի տարափ առաւօտուն ճռուողելն). որից տարափել «տեղալ» Գնձ. տարափանման ժմ. յն. տա-րափումն ժմ. յն. տեղատարափ Օր. լբ. 1 Ոսև. ես. և յհ. ա. 37, բ. I. Փարպ. տարա-տարափ Մանդ. էջ 80. հրատարափ Բենիկ. թանձրատարափ Ագաթ. լեռնատարափ Բե-նիկ. կայծակնատարափ Նար. յովէդ. Տօնակ. հողմատարափ Անան. եկեղ.-Հին բռ. մեկ-նում է տարաբ «խուռն ինչ» (իմա «որևէ բա-նի բազմութիւն՝ առատութիւն»)։

• Տէրվ. Altarm. 94 տար և ափ բառե-ոից բարդուած. առաջինն է նոյն ընդ տեղալ, սանս. tar «հոսիլ, յորդիլ», երկրորդը՝ սանս. apa-, պրս. ❇ ab «ջուր»։ Bugge IF 1, 456 սանս. drapsa-«կաթիլ» բառի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է Հիւբշ. 497՝ նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։ Meillet, Rev. crit. 388, թրգմ. Բազմ. 1898, 120 յիշեցնելով թէ սանս. բառի նախաձալ-նը հին dh չէ (տե՛ս Wackernagel, Al-tind. Gram. 1, 242), կողմնակից և դուրս գալիս Bugge-ի։ Հիւնք. տարփ աւոմատից։


Երկին, կնի

s.

heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.

• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) գործածական է մանաւանդ անեզաբար.-ՍԳր. Եզն. Կիւրղ. ղկ., որից՝ երկնաբերձ Ա-գաթ. Եզն., երկնաբերձագոյնս Ագաթ., երկ-նագէտ Ոսկ. ես. երկնագոյն Ես. գ. 23. ե-զեկ. ժզ. 10. Ագաթ., երկնակեազ Ագաթ., երկնահայեաց Վեցօր., երկնահար «կայծակ-նահար» Կոչ., երկնաւոր ՍԳր. Սեբեր., յերկ-նուստ Եղիշ. Խոր., միջերկնեայ Խոր. աշխ., երկնասլաց (նոր գրականում) ևն։

• Հներից Յովհ. Երզնկացի մեկնում է «Զի երկինքն երկու իրք է՝ հուր և օդ, և երկիրս երկու իրք է՝ հող և ջուր». (տե՛ս Էմին, Ист. Bарданa, էջ 17)։ Այսպէս նաև Յայսմ. մրտ. 17. «երկին՝ երկու ինչ, օդ և հուր. և երկիր՝ երկու իր, հող և ջուր»։ Նոյնը դարձեալ Տաթև. հարց. 714. «երկինք, որ է երկուք, հուր և օռ»։ Նո-րերից ՆՀԲ վերին, խորան կամ վրան բառերի հե՞տ։ Windisch. 30 սնս. svar-ga «երկին» և յն. άργός «սպիտակ, փայլուն»։ Գ. Կ. (Արշալ. արրտ. 1843, թիւ 130) երկու ինքն կամ երկուինք (եր-կու բառի յոգնակին), նշանակել ուզե-լով Արևն ու Լուսինը, և կամ Մութն ու Լոյսը։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. zu Berlin. 1846. էջ 290 և Gram. Comp. II, 413 սանս. svarga։ Gosche 74, 229 սանս. arka «արեգակ»։ Böttich. Ruai-menta, 9 յն. Ἀργός յատուկ անուան հետ. արմատը raǰ. հմմտ. ռուս. яркiи «պարզ, փայլուն»։ Lag. Urgesch. 794 լիթ. Perkunas և սանս. Parjanya-աստուածը։ Müller, SWAW 41, 11 եբր. [hebrew word] rāqī'a «երկնակամար» բառից փոխառեալ։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յուս. 1875. 346 և Ист. Aсохика 276 հանում է եռ-կինք բառերից. եռ «եռա-

• ցող, սաստիկ տաք» և կին «կին կամ կեանք». որով երկինք նշանակում է բուն «տեո՝ ուր կեանքը եռում կամ եփւում է». այս եր, ար արմատն ունին նաև արև, արեգ, երկիր. եռալ, երդ, այրել, օր։ Տէրվ. Altarm. 68 երկու կամ երկնչել և կամ երկիր, երեկոյ բառերի հետ։ Նոյն, Նախալ. 102 երկիր, երեկոյ, ներկել, նա-րօտ, արծաթ ևն ձևերի հետ՝ հնխ. arg «շողալ» արմատից։ Մառ ЗВО 5, 319 զնդ. asman հոմանիշի հետ՝ ինչպէս երկան= զնդ. asman։ Bugge, Btrg. 14 կապում է յն. ούρανός, դոր. ὥρανός, եւոլ. ὥρανός «երկին» ձևերին. եթէ յոյ-նի նախաձևն է *ὄρfϰνός, հայը գալիս է *erwin ձևից. իսկ եթէ ըստ Torp՝ յոյնի նախաձևն է «︎︎ հայր գալիս է *ewrin>*erwin ձևից։ Fick, I1, 40 սանս. arka «ճառագայթ, արեգակ», միռլ. erc «երկին» և լատ. arguatus «ռալընկոտ» բառերի հետ։ Հիւբշ. 443 մերժում է իռլ. ere և սանս. Parjánya-համեմատութիւնները։ Հիւնք. երկունք բառից։ Scheftelowitz, BВ, 28(1904), 19 սանս. rajas հյ. երեկոյ ևն բառերի հետ, իսկ էջ 309 երկայն, երկար բառե-րի հետ. հմմտ. վեդ. prath «երկարիլ» և prthivi «երկիր»։ Pedersen, Նպաստ, 5 իռլ. grian «արեգակ» ռառե հետ։ Tлeйe, Cборн. мат. Kавкaзa, 31, 6 իռլ. erc հոմանիշի հետ։ Մառ, ИАH, 1911, 142 երկին բառը գտնում է նաև լազ. երկինա-չխա, եկինա-չխա, իկինա-չխա «երեքշաբթի» բառերի մէջ, որոնք մեկնում է իբր «երկնից օր». բոլորը միասին հանում է «երկաթ» գաղափա-րից (տե՛ս երկաթ)։ Karst, Յուշարձ. 402 սումեր. dingir, բասկ. ingur «շըր-ջանակ»։

• ԳՒՌ.-Ալշ. Կր. էրկինք, Ախց. յէրկինք, Մկ. Սլմ. Վն. էրկինք, Ագլ. ե՛րգինք, յէ՛ր-գինք, Հմշ. Ննխ. Ռ. Տիգ. էրգինք, Ջղ. յեր-գինք, Երև. Սչ. յէրգինք, Մշ. Սեբ. კէրգինք, Պլ. էրգինք (հին լեզուով), յէրգինք (նոր լեզ-ւով), Գոր. յէ՛րգինք, Խրբ. էրգինք՝, Ղրբ. Մրղ. յէրգ'ինք՝, Ասլ. էրգինք, էրգի՞, Տփ. յի՛րգինք, Ոզմ. յէրկէնք՝, Անտ. յըրգէնք, Հճ. իյգինք, Զթ. իյգէնք, իրգէնք։-Երկնաւոր բա-ռը դարձել է՝ Սչ. յէրգնավօր, Ոզմ. յէրգնա-ուր, Տփ. յիրգնաուր, Պլ. էյնավօր։


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

• , ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։

• = Պհլ. *pahrapān<զնդ. *pāϑrapāna-բառից, որ կազմուած է pahr<զնդ. pāϑra «պաշտպանութիւն, պահպանութիւն»+pān «պահող» բառերից։ Վերի բառերը աւանդ-ուած չեն թէև, բայց կան նրանց այլ գաւա-ռական ձևերը. ինչ. պհլ. pāspān=պրս. pās-bān «պահապան»։ Տե՛ս նաև պահ։-Հիւբշ. 217։

• ՆՀԲ դնում է պահել բայից՝ իբր հյ, ածանց։ Böttich. Arica 76, 252, Lag. Urgesch. 115, Muller SWAW 38, 575 պրս. pāsbān։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ ունինք Ալշ. Մշ. պահաբան, Երև. պրհապան, Մկ. պmխmպան, Պլ. բահաբան ձևերով՝ միայն «պահապան հրեշտակ», «Աստուած պահա-պան» ձևերի մէջ։ Մինչև անգամ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառում կայ bahaban «պահապան հրեշտակ». ինչ. bahabanəm esirgedi «պահապան հրեշտակս ինձ պահ-պանեց» (Բիւր. 1898, 865)։ նը (Օրբել. 1861, էջ 268), որ ճիշտ այն է. ինչ որ այլուր Պարտիզացփոր.

• = Նոյն է պարտէզ բառի հետ և ծագում է կա՛մ պհլ. գւռ. մի ձևից, և կամ հայերէնի մէջ րտ>հ ձայնափոխութեամբ (իբր եր-թալ>էհա*լ)։-Աճ.


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• (որ և ըռուպ) «եփելով թանձրացրած քաղցու, մաթ, դօշաբ, փէք-մէզ» Վստկ. 68. Բժշ. Մխ. բժշ. 26։

• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։

• ԳՒՌ.-Մկ. ռուբ, Մշ. ռուբ, ըռուբ, սեռ. րոբի, Խրբ. Վն. ըռուբ, Զթ. օռուբ, Հճ. է-րուբ, Սվեդ. ըռռօբ, որոնք նշանակում են «խաղողի մաթ», իսկ Սլմ. ուռուբ «նռան կամ կեռասի օշարակ» և Մրղ. ուրուբ «բան-դակ, մրգաջուր» (և ո՛չ թէ «մաթ»)։


Մէզ, միզի, միզոյ

s.

urine, water, piss;
stale;
մրուր միզոյ, urinary sediment.

• «շեռ, ջրվաթ» Դ. թագ. ժը. 27, Իս լզ. 12. որից միզել ՍԳր. միզուկ «առնի» Բժշ. Ոսկիփ. միզարձակ Մագ. միզագրաւ Սոկր. մէզմուղ «միզեցնող խոտ» Բժշ. ոժուարա-մէզ ԱԲ. միզաւառ Ոսկ. կողոս. Ա. հտ. էջ 603 (տե՛ս և աւառ), միզանցք, միզանցքա-յին, միզափամփուշտ (նոր բառեր) ևն. գըր-ուած է միզ Յայսմ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. meig'h-արմա-տից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] meha-«մէզ», [other alphabet] mē̄hati «միզում է», զնդ. ❇ maēza-«մէզ» (որ և massmanl, ❇ maezaiti «մի-զում է», պրս. [arabic word] mextan (ներկ, [arabic word] mezem) «միզել», պհլ. mēzītan «մի-զել», քրդ. mīztin, mistin «միզել», mīz «մէզ», աֆղան. mītal, օսս. mēzun, mīzjn, բելուճ. mīžaγ, mezaγ «միզել», թոխար. mi-ço «մէզ», յն. ὄμιχέω «միզել», ὄμιχμα «մէզ», լտ. mingo, mēǰo, լիթ. mēzú, miszti, լեթթ. mīzt, սերբ. mizam, հիսլ. miga, անգսք. migan «միզել», migoδ «մէզ», գոթ. maihstus, հբգ. mist «աղբ, կու» ևն (Pokor-ny 2, 245, Boisacq 700, Trautmann 185 Walde 486, Ernout-Meillet 584-5, Horn § 1006)։ Հայերէնը հաւասարապէս կարող՝ է գալ թէ՛ հնդևրոպականից և թէ փոխառեալ լինիլ իրանեանից, որի հետ տառացի համա-ձայն է։-Հիւբշ. 474։

• նախ Windisch. 21 համեմատեց սնս. mih, լտ. mingo ձևերի հետ։ Նման հա-մեմատութիւններ ունին Böttich. ZDMG 1850, 358, Lag., Müller ևն։ Canini, Et. étym. 55 պրս. maz։ Հիւնք. գումէզ բառից։ Tomaschek, Die alten Thrak. II. 27 թրակ. μόζουλα «ծոթրին» բառի հետ! Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] maδ' (օսմ. արտասանու-

• ԳՒՌ.-Կալ միայն Նբ. միզուկ «գոմէշի. ոչխարի, եզան կամ ձիու արական անդամ»։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։

• Տէրվ. Altarm. 72, 74 լիթ. linkti «ծը-ևիլ, կորանալ», lenkti «ծռել», պրս. lang «ամբողջ ոտքը»։ Հիւնք. ողոք բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Lidén, Arm. Stud. 95 և KZ 41 (1907), էջ 396։ Չի՛ ընդունում Meillet MSL 15, 355 նշանակութեանց տարբե-րութեան պատճառաւ։


Բիտ

s.

spur of a cock, etc.

• «հաւի ոտքի ետևի մատը. մահմուզ» Կիւրղ. ղևտ. որից հաստաբիտ «հաստ ճան-կերով (մագիլ)» Վեցօր. 162 (տպ. հաստա-բեստ, պէտք է սրբագրել այսպէս. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. 159)։


Բովիճայք

s.

aromatics, spice;
incense;
perfume

• «խնկեղէն» Խոր. աշխ. 615, 616. գրուած բովաճառ՝ Թորոսեան, Տետրակ համառօտ բառարանի, Նախիջևան 1794, էջ 65։

• Պատկանեան, Խոր. աշխ. 1877, էջ 81 պրս. [arabic word] bōyiča (ըստ Vullers) «con-volvulus, որ է բաղեղ կամ որթի թըր-թուռ»։ Մարքվարտ (նամակ 1926 դեկտ.) պհլ. bōyāk-čār «անուշահոտ ճար՝ դե-ղօրայք»։


Ապառաժ, ից

s. adj.

rock;
rocky, rugged, hilly, stony;
—ն Արաբիա, stony Arabia.

• , ի, ի-ա հլ. «պինդ քար, ժայռ, առապար, քարոտ տեղ» ՍԳր. Բուզ. որից ապառաժահալ Տօնակ. ապառաժանալ կամ ապառաժիլ Նիւս. թէոդ. Գր. տղ. թղթ. Բենիկ. ապառաժուտ Եփր. համաբ. Պիտ.։

• ՆՀԲ լծ. հյ. ապ և երէզ, արաբ. arz «հող», յն. ἀϰορος «անանց, անկոխ», ἀπήρρηςμα «հատած». αταοασσω «հա-տանել»։ Հիւնք. առապար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 51 պհլ. aviras «անճանապարհ»։

• ԳՒՌ -Եռև. Կր. Ոօմ. ապառաժ, Ալշ. Ակն. Ասլ. Խրբ. Ննխ. Տիգ. աբառաժ, Մկ. mպm-ռաժ, Խրբ. Պլ. Սեբ. քար-աբառաժ, Սլմ. քար-ապռmժ, իսկ Շմ. ապառաժ գործած-ւում է «ժլատ, կծծի» իմաստով։


Խարշափ

s.

rustling, murmur.

• «տեղևների խշրտոց» Նեղոս 659. որից խարշափել «սօսափել» Ոսկ. մ. բ. 8. խարշափումն Մեկն. ղևտ. խարշափուն «խը-շըրտացող» Յոբ. լ. 4 (բանջարի համար ա-սուած. տե՛ս աղիմայ). գրուած է խաշափ Նեղոս 710։


Բռշոպ

adj.

carried off by force;
tumultuous, troubled.

• «խռովայոյզ, խառնակ, շփոթ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 39. «գումառէ» զզօրսն իւր ըստ բռշոպ ժամանակին՝ որչափ և եկն ի ձեռն իւր»։

• ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ և ՓԲ մեկնում են բուռն շոպեալ կամ բռնի շոպեալ։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 109 պրս. [arabic word] purāsōb «խռովայոյզ, շփոթալի». նշա-նակութեամբ չափազանց յարմար է սա. բայց նախաձայնը անյարմար։


Կիզ

s. adj.

burning;
burnt.

• «խորոված». անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Զքր. ծործոր. «Ոչ ուտի հաց ա-ռանց աղի և ո՛չ կիզ և ողջակէզ առանց հրոյ»։ Եթէ այս իմաստը ստոյգ է, կարելի ե սրանից դնել՝


Պաղան

cf. Համետ.

• «համետ, թամբ» Յայսմ. փետր. 6 (երկիցս). Առաք. պտմ. 330, 331 (կուր-դինն, որ է պաղանն). որից պաղանե «հա-մետել» Վրք. հց. ա. 496. պաղանաւոր «ձիա-ւոր» Կաղանկտ. պաղանակար «համետա-գործ» Դրնղ. 324։


Entries' title containing է : 1827 Results

Definitions containing the research է : 1136 Results