Definitions containing the research աղ : 10000 results

Աթոռակալ, աց

s.

vicar;
vice-president;
successor.

· Calfa

NBHL (1)

Լինել աթոռակալ աթոռոյ քաղաքին. (Հ=Յ.։)


Աթոռակալութիւն, ութեան

s.

vicarship, vicarage;
possession of a chair, succession to a dignity.

· Calfa

NBHL (1)

Յաղագս աթոռակալութեանն Սահակայ։ Յեօթներորդում ամի աթոռակալութեան սորա. (Խոր. ՟Գ. 32։ Յհ. կթ.։)


Աթոռակից, կցի, կցաց

s.

colleague or companion in the same dignity, or on the same throne.

· Calfa

NBHL (1)

Սուրբ հարքն ի նիկիացւոց քաղաքի ժողովեալքն, որոց աթոռակից էր Քրիստոս։ Աթոռակից նոցա ինքն Քրիստոս էր, որ ասաց, ուր երկու եւ երեք իցեն ժողովեալ եւ այլն. (Կիւրղ.։ եւ Լմբ. հանգ.։)


Աթութայք, յից

s. pl. elements, letters, characters, alphabet.

· Calfa

NBHL (2)

իբր Աթ եւ աթ, աթերք. այս ինքն Յօդք եւ զօդք տառից եւ վանկից. կապք կամ տարերք փաղառութեանց ըստ կանոնաց առոգանութեան. զի աթ կամ հադ, ըստ եբր. քաղդ. եւ ասոր. է Յօդ, մասնիկ. նիշ. նշան. որ եւ յն. լտ. ἅρθρον articulus իսկ ասոր. աթութա է տառ, նշանախեց.

Երանելին Մաշթոց հանդիպեցուցանէր զհայերէն աթութայսն ըստ կարգման սալովբայիցն յունաց, ստէպ հարցմամբ եւ ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն Իսահակայ զաթութայիցն գաղափար ըստ անսայթաքութեան յունին. (Փարպ.։)


Ալեւոր, աց

s.

gray-haired;
old man.

· Calfa

NBHL (1)

Ճշմարիտն ալեւորաց՝ ո՛չ մարմնով, այլ մտօք։ Ալեւոր հերովք, ալեւոր եւ խորհրդովք։ Ալեւոր հերով։ Ալեւորք հերօք. (Փիլ. լին.։ Ածաբ. մակաբ.։ Պտմ. աղեքս.։ Յհ. կթ.։)


Ալեւորիմ, եցայ

vn.

to grow gray-haired, to grow old.

· Calfa

NBHL (1)

Սպիտականալ հերաց կամ մօրուաց իբրեւ զալիս փրփրեալ. աղարմագ.


Ալէկոծութիւն, ութեան

s.

agitation of the sea, storm, tempest;
trouble, agitation.

· Calfa

NBHL (1)

Նաւապետես, զնաւդ զերծո՛ յալէկոծութենէ։ Զծովային մրրկացն ալէկոծութիւն լուծանել ... Յաշխարհականս ալէկոծութենէ ... Ալէկոծութեամբ սահուն եղեալ կենցաղս։ Ալէկոծութիւն ծփանացս։ Պատմեաց զնեղչացն դաւաճանութիւն, եւ զազգի ազգի ալէկոծութիւնն։ Համօրէն աշխարհի ալէկոծութիւնն (յերեսաց ջրհեղեղի). (Մանդ. ՟Գ։ Պիտ.։ Նար. ՟Լ՟Բ։ Յհ. իմ. եկեղ.։ Շ. մտթ.։)


Ալոջ, ի, աց

s. zool. she-kid.

· Calfa

NBHL (1)

χίμαιρα capra, capella Ուլ էգ. էգ այծ մատաղ. չէփիճ. չէփիւղ.


Ալփաբետք

s. pl. alphabet.

· Calfa

NBHL (1)

Առանց ալփափետաց ուսուցանէ։ Նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուին։ Աղփափետացն զառաջինն եւ զանուանսն անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել։ Ըստ գծագրացն գումարութեան, որ յալփափետաց անտի վերաթուի։ Մեսրովպ եգիտ նշանագիր դպրութեան հայերէն լեզուին՝ վարելոյ ալփափետացն հանգամանս։ Զի՞նչ ինչ թեթեւ քան զալփափետսն ուսանել կայցէ.(յն զտառս στοιχεῖα) (Մամբր.։ Կորիւն.։ Մանդ. ՟Բ։ Նար. ՟Ղ՟Գ։ Եզնիկ երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 24։)


Ախատրոյզ

adj.

highwayman;
indocile, ferocious.

· Calfa


Ախժինք, Ախժիք

s.

dregs.

· Calfa


Ախմարագոյն, գունի, ից

adj.

very ignorant.

· Calfa

NBHL (1)

Ախմարագոյն է եւ թերեւս շամբուշ՝ երկայնաբանել յաղագս այսպէս յայտնեաց։ Ի վերայ այնորիկ ախմարագոյն յիմարութեան. (Փիլ. ՟ժ. բան.։ Պիտ.։)


Ախոյան, ի, ից, աց

s.

antagonist, adversary, opponent;
rival, competitor;
champion, hero;
triumpher.

· Calfa

NBHL (6)

ԱԽՈՅԵԱՆ. πρόμαχος, προμαχητής , ἰππαρχίς, ἁριστεύς. antesignatus, propugnator, omnium fortissimus. Յառաջամարտիկ բանակին խաղացեալ ընդդէմ թշնամեաց. նահատակ զօրավար. դիմակաց. ոսոխ. առջի կտրիճ, առաջ նետուօղ. սէրտէն կէչտի, մուգատտէմէի ասգէր, իյիտ, փէհլիւվան.

ԱԽՈՅԵԱՆ. τρόπαιον tropaeum, monumentum Յաղթանակ. յիշատակ կամ նշան յաղթութեան կանգնեալ. ֆիւթուհաթ աշտմէթի.

Ընդդէմ խրոխտ ախոյենին (կամ ախոյանին)։ Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն։ Յաղթել ախոյանից ... Կործանին վատանուն յախոյանէ անտի։ Ի փախուստ կացուցանելով զինքն առանց նահատակեցելոցն ախոյանից։ Նախամարտիկ եւ առաջին ախոյանից։ Ախոյանաց քաջալերութիւն. (Խոր. հռիփս։ Բուզ. ՟Ե. 4։ Եզնիկ.։ Պիտ.։ Սարկ. քհ.։)

Առ զյաղթութիւն ի վերայ ախոյանին իւրոյ ... Յախոյանէ անտի իւրմէ. (Եփր. ծն.։)

Ախոյեան ընդդէմ իմ հանին զյուսահատութեան խռովութիւնն։ Նորա է մարտն եւ կռիւն, նորին եւ յաղթութիւն ի վերայ անմարմին ախոյանիցն. (Լմբ. սղ.։)

Ախոյեան եւ կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն. (Շար.։)


Ախոնդանոտ

adj.

hypochondriac.

· Calfa

NBHL (1)

Բառ յետնոց, իբր ախտացեալ յախոնդանս, կամ սեւամաղձոտ. սեվտալը. (հայի ի յն. ձայն ὐποχοιδριακός քանզի եւ χόνδρος, ὐποχονδρία, մերձի ի յն. ախոնդ։)


Ախոնդանք, դանաց

s. pl. cf. Ախոնդիք.

· Calfa

NBHL (3)

Փորոտիք եօթն. ախոնդանք, սիրտ, փայծաղն, լեարդ, թոքք, երիկամունք երկու։ Մարմնոյն մեծութիւնն, եւ որ էր ի նմա ախոնդացն՝ յայտնի է եւ ի կերակրոյն կազմածոյ (զոր կարէ ուտել). (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Ախոնդեացն ներգործութիւն զիա՞րդ զյոքնաբեղուն ճաշակս զօրէ արիւնացուցանել։ Ջղացն ամոլեաց՝ ախոնդեացն վնասակարութիւն որդւոցն իսրայէլեան։ Յախոնդիսն պատսպարեալ օթեւանեաց։ Տաղտկացուցեալ ի յախոնդեացդ արտաքս բերցես։ Յախոնդեացն ումիտայն (ի միջոյ սատափին մարգարիտս) ընկալեալս, զոր շիթք ամպոց զնա գործեն. (Մագ.։)

cf. ԱԽՈՆԴԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԵԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԻՔ. θώραχ, στόμαχος thorax, stomachus, orificium ventriculi superius Ներքին մասունք կենդանւոյ. ներքսակողմն լանջաց. փորոտիք վերին, կամ բերան փորոտեաց. խախացոց. ստամոքս. կուրծքին կամ փորին միջի գործարանքը. կէօնիւս իչի, պաղր, միտէ.


Ախոնդիք, դեաց, դաց

s. pl. hypochondria;
entrails, intestines, pluck.

· Calfa

NBHL (1)

cf. ԱԽՈՆԴԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԵԱՆՔ, cf. ԱԽՈՆԴԻՔ. θώραχ , στόμαχος. thorax, stomachus, orificium ventriculi superius Ներքին մասունք կենդանւոյ. ներքսակողմն լանջաց. փորոտիք վերին, կամ բերան փորոտեաց. խախացոց. ստամոքս. կուրծքին կամ փորին միջի գործարանքը. կէօնիւս իչի, պաղր, միտէ.


Ախորժակ, աց

s.

taste;
appetite;
affection, will, inclination, willingness;
passion, sentiment;
ունել —, to be hungry;
to have a taste;
չունել — իմիք, to have a taste for nothing;
պակասութիւն ախորժակի, want of appetite;
ախորժակաւ ուտել, to eat with appetite;
շարժել՝ բանալ զախորժակ, to excite the appetite;
բառնալ զախորժակ, to take away the appetite;
ընտիր՝ կիրթ —, անկիրթ —, good, bad taste;
ըստ իմոյս ախորժակի, according to my taste.

· Calfa

NBHL (5)

προαίρεσις, πόθος, ἕγκλισις. voluntas, desiderium, inclinatio, affectus Ախորժք. ախորժանք նախայօժարութիւն. կամք. բերումն. հաճոյք. իղձ. փափաք. բաղձանք, սրտին ուզածը. արզու, քէյֆ, հէվէս, մէյիլ.

Ախորժակ բանիւ։ Քաղցր եւ ախորժակ բարբառ Փրկչին. (Փարպ.։)

Որով զպտղոյն դառըն ճաշակ՝ փոխեաց մեզ քաղցր եւ ախորժակ։ Կնդրուկ հաշտութեան՝ նմին ախորժակ։ Մաքուր եւ ախորժակ է լուացեալն ... Մեղր զքաղցր եւ զախորժակ վարդապետութիւնս կոչէ. (Շար.։ Նար. խչ. եւ Նար. երգ.։)

Ամենայն գաւառ եւ ազն եւ քաղաք՝ չար ախորժակօք վարուց լի լինէր։ Զէնս շարժեալ յաջողակաբար, եւ այլ պատերազմականս ուսեալ ախորժակս. (Փիլ. իմաստն.։ Խոր. ՟Բ. 76։)

Ձեռագործականն բոլոր ախորժակք, եթէ զինուորականն, եւ եթէ մշակականն իցէ, եւ կամ նաւաստականն տեղեկութիւն։ Յի՛նչ եւ ձեռնարկիցէ ոք վարժելոցն եւ հրահանգելոց յանցնիւր ախորժակս։ Զկենցաղ օգտակարագոյնս ախորժակացն։ Քերթողականս ախորժակ։ Ընդդէմ ամենաբարի ախորժակի. եւ այլն։ (Պիտ.։)


Ախորժական, ի, աց

adj.

pleasing, agreeable, sweet, amiable, delightful.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ ի հարկէ էր, այլ ի զեղխ եւ յախորժական կամաց։ Վասն մարմնասիրութեան եւ ախորժական ցանկութեանն։ Չար գոլն՝ ախորժական կենցաղավարութիւն (է) ... Ոչ զբնաւորական մահն, այլ զախորժականն. որով մեռելութիւն գործէ ախտից. (Գէ. ես.։ Եզնիկ.։ Սահմ. ՟Ը։)


Ախորժահամ

adj.

pleasing to the taste, savoury, sweet;
good to eat, savoury.

· Calfa

NBHL (1)

Ախորժ համով. համեղ. քաղցրահամ. աղէկ համով. տաթլը, լէզիզ, լէզէթլի.


Ախորժաճաշակ

adj.

cf. Ախորժահամ.

· Calfa

NBHL (1)

cf. Ախորժահամ. Քաղցր՝ իրօք կամ նմանութեամբ.


Ախորժանք, նաց

s. pl. appetite;
desire, pleasure;
ախորժանօք, with appetite;
with pleasure.

· Calfa

NBHL (1)

Նա ախորժանօք համբերէ այսմ ամենայնի, եւ ախորժելով քաղցնու, զի դու կերակրեսցիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)


Ախորժելի, լւոյ, լեաց

adj.

desirable, pleasing, agreeable.

· Calfa

NBHL (1)

προσηνής jucundus, suavis Ախո՛րժ. ախորժական. հաճելի. հաճոյական. սիրելի. բաղձալի. ցանկալի. քաղցր. խօշլանաճագ, հազ էտէճէք, խօշ, մագպուլ, լէզիզ, լադիֆ.


Ախորժեմ, եցի

va.

to taste of, to relish, to like;
to love, to take pleasure in;
to desire, to aim at;
ոչ —, to take a disgust for or to;
Թէ ախորժէք, if you please.

· Calfa

NBHL (2)

Սիրելի իմ, զոր ախորժեաց անձն իմ։ Նա միայն ի մեծատանց ախորժեաց զաղքատացն հանդերձս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)

Զյաղթողն լինել ախորժէ։ Ոչ ախորժեալ առնուլ զգեղ։ Ոչ ախորժել (կամ ախորժելով) լսել զբանս չարութեան. (Լմբ.։ Յհ. կթ.։ Շ. աղ.։)


Ախորժութիւն, ութեան

s.

pleasure, taste.

· Calfa

NBHL (2)

Ոչ ըստ մարմնոյ ախորժութեան բաղձանաց, այլ առ գութ սիրոյն Քրիստոսի. (Եղիշ. երէց.։)

Դարձցի մրրկին սաստկութիւն ի սիկ ախորժութեան։ Այս ախորժութիւն ճաշակաց՝ բարեբանեալդ քո քաղցրութեան. (Նար. ՟Լ՟Բ. ՟Հ՟Դ։)


Ախտաբար

adv.

viciously, passionately.

· Calfa

NBHL (1)

Ոչ է պարտ յաղագս մսոց ախտաբար ունել. (Բրս. կան.։)


Ախտաբեր

adj.

morbific, engendering diseases or passions.

· Calfa

NBHL (2)

Բերօղ յինքեան զախտ եւ զաղէտս. ընդ կարեօք անկեալ. ախտալի. եւ ժանտախտական.

Ծնունդն՝ որ ի մարմնոյ է, գիշերային կոչի, եւ ախտաբեր։ Ախտաբեր թշուառութիւնք աղքատաց. (Զքր. կթ. հմբ.։ Եղիշ. ՟Ե։)


Ախտաբոյժ, բուժի, ժից

s. adj. physician;
that cures diseases, restorative.

· Calfa

NBHL (1)

Բուժիչ ախտից. ապաքինիչ ցաւոց. ըռընտցնօղ. սաղալտըճը.


Ախտալից

adj.

full of diseases, ill;
vicious, bad, passionate.

· Calfa

NBHL (1)

Յախտալից սրտէ աղօթքն խոտան երեւին. (Նար. խր.։)


Ախտակիր, կրի, րաց

adj.

subject to diseases or passions.

· Calfa

NBHL (1)

Ախտակիր մեր մարմին՝ առաւելութեամբ եւ պակասութեամբ վշտանայ։ Սոքօք եւ զայլսն զախտակիրս խրատէ։ Աղաղակեմ ընդ ախտակրին. (Բրս. հց.։ Ոսկ. յհ. ՟Ա. 37։ Յիսուս որդի.։)


Ախտակից, կցի, կցաց

adj.

that has the same sickness;
compassionate;
— լինել ումեք, to have compassion, pity on some one, to compassionate.

· Calfa

NBHL (2)

Ախտակիցն ամենայնի, եւ հաղորդ վշտաց։ Ախտակից է բոլորն կենդանի ինքեան։ Կարօղ է ախտակից լինել տկարութեանս մերում։ Եթէ եղեր հայր որբոց, եթէ ամենայնի ախտակից եղեր. (Սկեւռ. Լմբ.։ Նիւս. բն.։ Պրպմ. ՟Լ՟Բ։ Բրս. առ ընչեղս.։)

Զփարաւոնին ախտացաք զծանրասրտութիւն, եւ իւրոց ախտակցաց։ Տեսեր զիս ընդ ախտակիցս՝ յամօթոյ ծաղրն։ Ախտակից լինել ինձ կոչէի բարկութեան եւ անիծից. (Լաստ. ՟Ժ՟Ա։ Լմբ. սղ.։ Սկեւռ. աղ.։)


Ախտակրութիւն, ութեան

s.

illness, sickness, distemper;
suffering.

· Calfa

NBHL (1)

Սիրեմ բնաւորապէս, եւ մոլիմ յախտակրութիւն։ Ձայնից քաղցրութիւն ի բազում ախտակրութիւնս ցնդեաց. (Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Դ։)


Ախտակցութիւն, ութեան

s.

compassion, pity;
vice, passion.

· Calfa

NBHL (1)

Ախտակցութեանն յուզումն ... Մարդ՝ առ ի նմանապէս ախտակցութեանց։ Զանմարդութիւնն իբրեւ զազատութիւն ողջունեմք, իսկ զախտակցութիւնն իբրեւ զգարշելի ինչ անպատուեմք։ Սէրն շարժի ի յախտակցութիւն միմեանց։ (Աթ. ՟Դ։ Ածաբ. աղքատ.։ Շ. մտթ.։)


Ախտանամ, ացայ

vn.

to be sick or ill;
to have bad habits, to be vicious.

· Calfa

NBHL (3)

νοσέω, ἁλγέω, ἁσθενέω, μονέω, πάσχω morbo laboro, doleo, aegroto, patior Նեղիլ ախտիւք ցաւոց. խօթանալ. ցաւագնիլ. տկարանալ. ցաւ քաշել, հիւընդնալ. աղրը սըզը չէքմէք, խասթա օլմագ.

Որք խոստանային հալածել յանձնէ ախտացելոց, նոքա զծաղրալից երկիւղն ախտանային։ Մարմինք նորա ախտացան։ Ախտացան ասայի ոտք։ Տաց ախտս, եւ ախտասցին ի նմին. (Իմ. ՟Ժ՟Է. 8։ Յոբ. ՟Ժ՟Դ. 22։ ՟Բ. Մնաց. ՟Զ. 12։ Երեմ. ՟Զ. 21։)

Զպեղեայ զթետտաղացւոց գոռոզին ախտանալ (զյիմարութիւն)։ Զփարաւոնին ախտացաք զծանրասրտութիւն. (Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա։)


Ախտարար

adj.

morbific.

· Calfa

NBHL (1)

Զախտարար պատճառս մաղձիցն ի բաց լուանամք ի մարմնոյս։ Հարցանելով ցհիւանդն զախտարար պատճառսն. (Շ. մտթ.։ Սարգ. ստէպ։)


Ախտարք, րաց

s. pl. horoscope, nativity, stars.

· Calfa

NBHL (2)

Իսկ այլ ախտարք եւ ապախտարք ըստ երկոտասանիցդ ասեն բաժանեալ։ Այսուհետեւ լքցուք որ ինչ յաղագս ախտարաց եւ ապախտարաց են ասացուածք. (Շիր.։)

Սիրեցեր զդեւս, եւ զախտարս, եւ զտարերաց նմանութիւնս։ Զախտարաց եւ ժամուց տուրեւառիկ գեղազանակս. (Եփր. ի ծաղկազարդ.։ Տօմար.։)


Ախտացուցանեմ, ուցի

va.

to make one ill.

· Calfa

NBHL (1)

Յառաջ քան զմարմինս՝ զոգիս ախտացուցաք։ Ընդէ՞ր ախտացուցանեմք զանձինս ախտիւ՝ առաւել քան զմարմնոցս դժուարագունաւ. (Եղիշ. խր.։ Ածաբ. աղքատասիր.։)


Ած, ածք

s.

shooting, slip, cutting.

· Calfa

NBHL (3)

հրամայականն բայիս Ածել. որ եւ բեր, աղէ. յն. աղէ, ֆէռէ. Ἄγε, ἒια, φέρε. Age, agedum, eja. հայտէ, տէյինտի.

Մատ հրամանոյն (մակբայ). աղէ՛, թո՛ղ, ա՛ծ, ե՛կ, բե՛ր։ (Թր. քեր։)

արմատ Ածել բային. որպէս յն, աղօղի՛ ἁγωγή. productio Ածումն՝ իբր ընձիւղ. բողբոջ. cf. ՊՏՈՒԿ. ֆիտան


Ածանցական, ի, աց

adj.

derivative.

· Calfa

NBHL (6)

Տեսակք են երկու. նախագաղափար, եւ ածանցական, որ յայլմէ զսեռութիւնն (այս ինքն զծագումն) ընկալաւ. որպիսի, երկրային. (Թր. քեր.։)

Ածանցական է, որ յէէն (այս ինքն ի նախեղակ բառէ) ունի զգոյութիւնն. որպէս ի մարդոյ՝ մարդկայինն, ի ծովէ՝ ծովայինն. Երզն. քեր.։ Իսկ ի բայս՝ ըստ յն. եւ լտ. չի՛ք անցողական, որպէս ի հյ. եւ ի տճկ. փախչիմ, փախուցանեմ, եւ այլն. այլ կայ ածանցական, այս ինքն բայ՝ որ կազմի միջանկեալ թարմատար մասնկամբ իւիք բաղդատութեան, որ ոչ այնչափ փոխէ զնշանակութիւնն, որչափ պճնազարդէ.

Որ ինչ ընդ ածիլն եւ ընդ երեւիլն՝ իսկ եւ իսկ անցանէ. վաղանցուկ. վայրկենական. թէզ կելիճի.

Որք արհեստիցն են մակացու, յածանցականացն մաքրագոյնս եւ վճիտս ըստ իւրաքանչիւր կերպարանի խոկան յարմարել։ Մերոցն եւ մերականացն ածանցական բաղկացութեան. (Մագ. ՟Ա. ՟Լ՟Գ։)

παράγωγος derivativus, deductus Ըստ քերականաց՝ նոյն ընդ ածանցս. այս ինքն բառ ծագեալ ի նախագաղափարէ, յոր յարեալ է մասնիկ ինչ աննշան՝ փոփոխիչ յայլ վիճակ, որպէս եւ նոյն իսկ մասնիկն պատճառ այլափոխութեան. միւշթագ.

Նախագաղափարէ, ո՛րդոն՝ ոռոգեմ եւ ածանցական է՝ ոռոգանեմ։ (ἅρδω, ἁρδεύω rigo, irrigo ) (Թր. քեր.։)


Ածանցիմ, եցայ

vn.

to be derived from, to come from.

· Calfa

NBHL (2)

Ըստ քերականաց՝ յառաջ գալ կամ ծագիլ ածանցաց ի նախագաղափարաց, եւ բաղադրելոց ի պարզից.

Ածանցականք են, զի նախագաղափարն իմանալի՛ է նախօրինակ ինչ, յորմէ ածանցին, իբրեւ յերկրէ բոյսք եւ կենդանիքն. իսկ սա սոսկակի ի վերայ ձայնի միոջ վանգիւ ածանցեալ. (Երզն. քեր.։)


Ածեմ, ածի, ա՛ծ

va.

to carry, to fetch, to bring;
to strike;
— ընդ իւր, to conduct;
— ի ներքս, — ի մէջ, to introduce;
— ի վերայ or — թափել, to infer;
— ի or վերածել, to reduce;
— ընդ քարշ, to drag along;
— զբոցով, to pass through flame, to enflame, to burn;
— զմտաւ, to consider, to think, to reflect;
— զբռամբ, to seize, to lay hold of;
— զձու, to lay eggs;
առանց ընդ բանս ինչ ածելոյ, without making any objection, readily;
— զհերս, to raze;
— զիրեւ՝ յինքն, to seduce, to entice.

· Calfa

NBHL (5)

Փոխադրել տեղւոջէ ի տեղի. խաղացուցանել. վարել. առաջնորդել. կէօթիւրմէք, իլէթմէք, հիտայէթ էթմէք.

Զօշաքաղութեամբ ածեալ. (Կանոն.։)

Քաղաքացն ածեն վանդումն։ Եւ ոչ ուժգին հողմ ածիցէ ձմեռն ապականութեան. (Պիտ.։ Յհ. կթ.։)

Ապա ածէ ի վերայ։ Ի վերայ ած։ Ած թափեաց վաղվաղակի, եւ ասէ։ Ած թափեաց մխիթարեաց. (Ոսկ. յհ.։)

Միահաղոյն ածեալ լինէր քո (այս ինքն ածէիր) զարքայութիւն քո։ Ի զարմացումն զբոլոր գղերիկոսս եկեղեցւոյն ածեալ լինէր (այս ինքն ածէր). (Յհ. կթ.։)


Ածխանամ, ացայ

vn.

to become coal.

· Calfa

NBHL (1)

Մինչ ածխանալ (կամ ածղանալ) տեսանել զքաղաքն ակնունէր, պսակակիր տեսանէր. (Փիլ. յովն.։)


Ակամայութիւն, ութեան

s.

the state of being involuntary;
repugnance, reluctance, constraint, necessity.

· Calfa

NBHL (1)

Զառաւել մասնն ակամայութեան ունելով։ Ի բաց պարուրիցէք զակամայութիւնն, զզօշաքաղութիւնն։ Ակամայութիւն ասի, որ ամենեւին հեռի իսկ է (ի մտաց). (Շ. ՟բ. պետ. ՟Խ՟Է։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։ Կանոն.։)


Ականակիտ

adj.

limpid, clear.

· Calfa

NBHL (2)

Վճիտ եւ մաքուր՝ փայլուն իբրեւ զականս. կամ պայծառ իբր յաղբերականց կիտեալ. յստակ. անխառն. զուտ, փայլուն. զիւլալ. փարլագ. ըստ յն. լուսանշոյլ կամ յստակափայլ. διαυγής, διαυγέστατος, pellucidus, limpidus, limpidissimus

Ականակիտ բղխեալ աղբիւրք։ Հոսանք ականակիտն աղբերաց։ Բղխէ աղբիւրն՝ ականակիտ պարզուածիւ. (Խոր. ՟Ա. 11։ Պիտ.։ Յհ. կթ.։)


Ականակուռ

adj.

cf. Ականակապ.

· Calfa

NBHL (1)

Ականակուռ ոսկի կամար։ Պաղպաջունք ականակուռք եւ մարգարտայեռք. (Յհ. կթ.։) (Տօնակ.։)


Ականամոմ, ոյ

s. bot. propolis.

· Calfa

NBHL (2)

Պրոպողին, ակնմոմ. (Գաղիան. եւ Բժշկարան.։)

ԱԿԱՆԱՄՈՄ եւ իբր ռմկ. ԱԿՆՄՈՄ. πρόπολις propolis, cera sacra Նիւթ ինչ իբր սոսինձ՝ դեզին խառն ընդ կանաչ՝ անուշահոտ ծանր, եւ դառնահամ, որով մեղուք ծեփեն զամենայն խնդբունս փեթակին եւ զեզերս բջջաց, եւ նովիմբ մածուցանեն զբնակութիւն իւրեանց զմոմակերտ ընդ փեթակի. վասն որոյ ըստ յն. նախաքաղաք ասի. եւ ի մեզ իբր ակն մոմոյ կամ մոմ ական. որ եւ իբրեւ դեղ ի վերայ ուռուցեալ աչաց եւ այլն. փիրապօլու, կիրապօլու.


Ականայեռ

adj.

cf. Ականակապ.

· Calfa

NBHL (1)

Ահարոնական ականայեռն այն պատմուճան. (Տաղ.։)


Ականատես, ի, աց, ից

adj. adv.

ocular, witnessed by the eye;
visible, apparent;
— վկայ, eye-witness;
— ճշմարտութիւն, an evident truth;
visibly, seeing with one's own eyes.

· Calfa

NBHL (1)

Չէ՛ ականջալուր եւ ականատես՝ սիրողացն զԱստուած պատրաստեալ փառքն։ Բանիւ լսեցեալն ականատես ասի։ Ականատես մեր ունելով զաստուածայնութիւն իւրեանց. (Երզն. քեր.։ Անյաղթ բարձր.։ Լմբ. պտրգ.։)


Ականաւոր, աց

adj.

that has eyes;
signal, illustrious, famous.

· Calfa

NBHL (1)

Քաղաք ականաւոր ի մէջ աշխարհաց։ Որ հոյակապ եւ ականաւոր էր ամենայն աշխարհաց. (Լաստ.։)


Ականջալուր

adj. adv.

auricular;
that has heard;
that is heard;
— վկայ auricular witness;
յականջալուրս, auricularly;
յականջալուրս լսել, to hear with one's own ears;
յականջալուր գալ, to be heard.

· Calfa

NBHL (2)

Յառաջագոյն ականջալուր լսէի զքէն։ Իրքն նորք եւ չքնաղք, որք եւ ոչ յականջալուր երբէք եկեալ էին ի նախնեաց. (Լծ. կոչ.։ Ոսկ. մ. ՟Ա. 3։)

Իրք նոր եւ չքնաղ էին, որք եւ յականջալուրս երբէք չէին լուեալ. (Շ. մտթ.։)


Ականջատ

adj.

whose ears are cut.

· Calfa

NBHL (1)

Այր կաղ... կամ ականջատ։ Զարջառ եւ զոչխար զականջատ կամ զկրճատ. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 18։ ՟Ի՟Բ. 23։)