Your research : 12 Results for սարսափ

Սարսափ

s.

shuddering, consternation, great fear, panic, horror.

• «սոսկալր, սաստիկ վախ» Գնձ. որից սարսափել «սաստիկ վախենալ, դողալ» Ագաթ. սարսափիլ Մանդ. սարսա-փիւն «ոսկորների մէջ ռող» Եռն. սարսա-փումն Խոր. սարսափեցուցանել Նանայ. սար-սափելի Խոր. Յճխ. Նար. դիւասարսափ Անան. եկեղ. կայծակնասարսափ Անան. եկեղ. սարսափահար (նոր բառ).-արմատը Բառ. երեմ. 282 ունի սարս «երկիւղ» ձևով, բայց սխալ է։

• ԳՒՌ.-Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. սարսափ, (Մշ. նաև սարսապ, սարսապիլ), Սչ. սար-սափել, Երև. սարսափէլ, Տփ. սարսափիլ, Տիգ. սmրսmփիլ, Խրբ. Պլ. սարսըփիլ, Ագլ. սըրսա՛փիլ, Վն. սէրսփալ «դողալ, սարսա-փիլ», նաև Խրբ. Պլ. Սեբ. սրսըփալ «մարմ-նից յանկարծ սարսուռ անցնիլ», Սլմ. սըռսը-փալ «դողալ», Մշ. սօրսփալ «սարսափիլ», սօրսփմանց «սարսափահար».-Ննխ. սար.-սափ «խիստ շատ, սոսկալի քանակութեամբ», թրքախօս հայերից՝ Ատն. սարսփել օլմաք.-«դողալ, սարսռալ» իմաստի համար իբր հին վկայութիւն հմմտ. Վրք. հց. ա. 164. «Ետես աղքատ մի մերկ սարսափեալ ի ցրտոյն»։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։


Խարխափ, — առ ou ընդ —ս

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

• = Կազմուած է կա՛մ կրկնութեամբ պար-սական *խափ արմատից և կամ -ափ մաս-նիկով՝ *խարխ անծանօթ արմատից.-Հմմտ. շարշափիւն, թարթափ, գարգափ, սարսափ, կարկափիլ։-Աճ.


Սասան

s. adj.

cf. Սասանումն;
trembling.

• . բուն նշանակութիւնն է «կանց-նած տեղը շարժիլ», որից յառաջացած է յե, տոյ «դող» Գնձ. սրանից սասանիլ «տատա-նիլ, խախտիլ, սարսափից դողալ» ՍԳր. Ագաթ. սասանեցուցանել Բ. մն. լգ. 8. սա-սանութիւն «շարժիլը, խռովութիւն, յոյզ» ՍԳր. Կոչ. 13, «երկրաշարժ» Մտթ. իդ. 7. անսասան Նար. ևն։ Կրկնուած է պարզական սաև «շարժիլ» արմատից։

• Հիւնք. նոյն է դնում ծածանիլ, տա-տանիլ բառերի հետ։ Bugge KZ 32, 65 դնում է *սարս նախաձևից, որ հանում է sparsսարսափ։

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. Պլ. սա-սանիլ, Ննխ. սասանէլ, Սլմ. սասանվել, որոնք նշանակում են «զարհուրիլ, սարսա-փիլ», իսկ Տիգ. սmսmնիլ «լռել».-նոր ձևեր են սասան սասան Ննխ. «սարսափահար», սասանական Ննխ. Պլ. «սարսափելի», սա-սանահարուիլ Երև. «ահաբեկուիլ, սարսա-փիլ», սսնոտիլ Ննխ. «յանկարծ վախենալով սարսռալ»։


Թարթափ

s.

twinkling of an eye, wink, twinkling, trice;
ի — ական, in a twinkling, in a trice, in a wink, in no time;
—ք, eye-lid.

• = Կրկնուած է պարզական թափ արմա-տից՝ որ «պտտիլ, յածիլ» նշանակութեամբ պահուած է թափ-առ-իլ բայի մէջ, իսկ «աչք բանալ-գոցել» նշանակութեամբ պահուած է թաւթափել կրկնականի մէջ=փխ. *թափթա-փել պարզ յարադրութեամբ. հմմտ. խառ-խափ, սարսափ, շարշափ. կարկափ, գար-զափ։-Աճ.


Ա՜հ

int.

oh! ha!

• , ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։


Ահ, ի, իւ, ահք, ից, իւք

s. adv.

fear, dread, fright, terror;
— արկանել, to frighten, to terrify, to intimidate;
— յահի լինել՝ զահի հարկանիլ, to fear, to be seized with alarm;
առ ահի, for fear, lest;
ահ ընդ ահ, with fear, with a timid air.

• , ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

• «թևերի շարժումից դուրս եկած ձայնը» Եզն. «ծառերի տերևների խշրտոցը» Խոր. ա. 19, որ և սօսափիւն «օդի մէջ շշըն-կոց» Յոբ. դ. 16, «սոսկում, սարսափ» Եւս-քր. բ. որից սոսոփիլ «զարհուրիլ, վախենալ, ռոսկալ» Յհ. կթ. 409 (որ հրտր. Էմինի, էջ 177 ունի սոսափեալք ձևով) փխ. սօսափիլ, ինչպէս զրում է ԱԲ. համառօտեալ ձևով է սօսիւն Հին բռ.։

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։


Երկն, երկան, երկունք, կանց

s.

pang, work, labour in child-birth;
pains, labour, trouble, fatigue;
երկունք ծննդականի, throes;
յերկունս լինել, ունել երկանց, պատիլ զումամբ երկանց, to be in labour, in the pangs of child-birth, to labour.

• ՆՀԲ երկ «գործ» բառից։ Windiscb 30 լտ. circulus «շրջան» բառի հետ, սր մերժում է Lag. Arm. Stud. § 735։ Ո։-ղիղ մեկնեց նախ Տէրվ. Նախալ. 83, 103, որ անցողակի կապում է երկիւղ. երկնչել բառերի հետ։-Մառ, ЗВО, 5, 318 զնդ. ϑwya «սարսափ»։ Հիւնք. երկո։ բառից։ Bugge, Btrg. 15 երկ «գործ» բառի հետ է կցում։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձան, 4Ո6 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերեչ», 423 ույգ. er, ալթայ. erúi, եակուտ. ārāi «ցաւ»։ Pcdersen, Kelt. gram. 1, 71 երկ «գործ» և երկնչիլ բառերի հետ գերմ. Sorge «խնամք, հոգս» ընտանիքի հետ (տե՛ս Pokorny, 2, 529)։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Հոյ

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

• = Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։


Entries' title containing սարսափ : 6 Results

Սարսափելի, լւոյ, լեաց

adj.

frightful, dreadful, tremendous, appalling, horrible, terrible;
enormous, stupendous, wonderful.


Սարսափեմ, եցի

vn.

cf. Սարսափիմ.


Սարսափեցուցանեմ, ուցի

va.

to cause terror, to strike with consternation, to cause to shudder or shiver with fear or horror.


Սարսափիմ, եցայ

vn.

to quake with fear, to be horror-struck, seized with consternation, to have one's hair stand on end;
— ոսկերաց, to be terrified, horrified;
— ի ցրտոյ, to shiver with cold;
սարսափեցան ոսկերք իմ, a cold shiver ran through my whole frame.


Սարսափիւն

s.

start, thrill, cold shiver, shudder.


Սարսափումն, ման

s.

cf. Սարսափ.


Definitions containing the research սարսափ : 9 Results

Սարսելի

cf. Սարսափելի.


Սարսումն, ման

s.

cf. Սարսափումն.


Սարսռելի

cf. Սարսափելի.


Ժպիրհ, պրհաց

adj.

bold, audacious, insolent, rash, presumptuous, impudent.

• , ի-ա հլ. «յանդուգն, լիրբ» ՍԳր. Աւս. պտմ. Վեցօր. Եփր. ել. էջ 180. հռ. էջ 14. որից ժպրհիլ «համարձակիլ, յանդգնիլ» Յուդ. Չ. ՂԼեցօր. էջ 51. «սարսափիլ» Մամիկ. էջ 45. ժարհութիւն ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. Կոչ. ժպըր-ներես «լիրբ ու աներես կերպարանքով» Նղնկտ. (ժանտատեսիլ ժպրհերես լայնա-ղէմ անհուն բազմութեանն)։


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

• ԳԴ համեմատում է պրս. [arabic word] γirš «գարշիլ, զզուիլ, զանիլ» բառի հետ։ ՆՀԲ «յետս քարշիլ իբրև ի գիշոլ կամ խորշիլ»։ Justi, Dict. kurde, էջ 310 և 331 քրդ. [arabic word] qyriš «աղտեղութիւն աղբ», [arabic word] keriz «ստահակ», kurēž klrin «աղտոտել» և [arabic word] kurēži «աղ-տեղութիւն» ձևերի հետ համեմատում է պրս. [arabic word] ❇ [arabic word] «աղտե-ղութիւն?», ավար. qeriš, կիւրին. qu-rùš և հյ. գարշ։ Տէրվ. Altarm. 78 հյ. բռստել, քստմնել, զագաշիլ, զարգաշ-եալ, գարշ ձևերի հետ նոյն է դնում սանս. harš «շշմիլ, սոսկալ, մազերը տնկուիլ, ուրախանալ ևն», լտ. horreo (սարսափիլ» ևն ձևերը։-Hugge, KZ, 32, 35 գերմ. garstig «զզուելի» կամ յն. ἀἰσχρός «գար-շելի» բառերի հետ՝ գ յաւելուածով։ Meil-let, MSL, 8, 280 և 9, 151 լտ. horreō horridus, horror, սանս. hršyati, լիթ. garssus ձևերի հետ։ Հիւբշ. 432 չի ընդու-նում այս մեկնութիւնը՝ թէ՛ ձայնաբա-նական և թէ՛ նշանակութեանց տարդե-րութեանց պատճառաւ։ -Հիւնք. խոր-շիլ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 127

• սանս. hfsyati «սարսափում է» (ըստ Տէրվ. և Meillet)։-*այց Meillet, Dial indoeur. 85 հրաժարում է իր մեկնու-թիւնից, իբր. անստոյգ։ Karst, Յու-չարձան, 404 սումեր. gargig, gagig «չարութիւն, ցաւ» բառի հետ դնում ե Գագիկ (անունը) կամ զարշ։ Մառ, ЗВO, 18, էջ 168 վրաց. գերշի, հյ. գեշ, միտ-րաշում՝ [hebrew word] grīsīn, արաբ. ❇ jāriš բառերի հետ. ՀԱ, 1921, 81 բասկ. baizto «ռէշ, վատ» բառի հետ, իսկ Hовый Bocток, 1924, л 5, էջ 324 յն. γάρις, լտ. gratia «շնորհ» բառերի հետ։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

• «գոչիւն, բոռալու ձայն, բղաւոց» Մագ. «կռիւ, պատերազմ» Խոր. Ասող. Լաստ. «խրոխտ, սարսափելի» Բ. թագ. ը. 10. Ղևոնդ. «բառ» Բառ. երեմ. էլ. 68, որից՝ գոռալ «խի-զախել, խրոխտալ, հպարտանալ, կռուիլ» Ա. մակ. ժա. 40. Եւս. քր. Ագաթ. Եզն. «մեծա-բանել» Եղիշ. Ոսկ. մ. բ. 23, Եբր. «գոչել (գե-տի, առիւծի, ցուլի համար ասուած)» Երզն, քեր. Վրդն. խրատ. Ոսկիփ., գոռական Ոսկ. ես., գոռութիւն Իմ. ժա. 19. Եզն., գոռումն Մագ., չարագոռ ԱԲ։

• է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։


Դող, ի

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

• , ի հլ. «դողալը, սարսուռ» (վախից կամ ցրտից) Ոսկ. եփես. և բ. կոր., «մի տեսաև երաժշտական խազ (ლ)» Ոսկիփ., որից՝ դո-ղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 24. Ագաթ. Եփր. ել., դո-ղացուցանել Փարպ., դողացուցիչ Վեցօր., դողումն ՍԳր. Եփր. յես. Եզն., զդողման հար-կանիլ Ագաթ. կամ զդողմանի հարկանիլ «դո-ղալ, սարսափիլ» Լմբ. իմ., զդողմնի հարկա-նիլ Վրք. հց., զդողնի հարկանիլ Վրք. սեղբ., զդողանի հարկանիլ Ա. մակ. Բ. 24, մարմնա-ղող Տօնակ., ղողղողալ (նոր բառ). տե՛ս նաև դողդոջ և դոնդող։


Պակ

s.

female jewelry.

• «վախ, երկիւղ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են պակ-նու «վախենալ, ապշիլ, սարսափիլ» Բ. մկ. ր. 16, ժե. 23. Ագաթ. պակեցուցանել Փիլ. ել. պակուցանել Փիլ. Խոր. պակչիլ Իմ. ժէ 14. Ոսկ. եբր. ա. եւագր. Եփր. օրին. էջ 267. պակումն «վախ» Նիւս. բն. Վրդն. ծն. «կե-րակուրից յափրանալով խորշիլը» Կլիմաք.։ Սրա հետ նոյն է պախ «վախ», որ տես վե-րր։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

• , ո հլ. «ցրտից կամ վախից դող» Օր. իը. 22. Ոսկ. մ. բ. 20. Եփր. աղ. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր. որից սարսռալ կամ սարառիլ «դողալ, սարսափիլ» Ա. Եզր. թ. ճ. Ոսկ. գղ. և յհ. բ. 42 և մ. բ. 24. սարսռա-ցուցանել Եւագր. սարսռալի Ոսկ. անոմ. և եբր. սարսռագին Եւագր. սարսռասէր Ագաթ. դիւասարսուռ Նար. դիւրասարսռելի Բրս. արբեց. սարսռեցուցիչ, սարսըռազդեցիկ (նոր բառեր). արմատը գրուած է նաև սառ-սուռ, որի համեմատ՝ բայը սառսռալ, սար-սըռել, սառսռուլ, կայ նաև սարսառիլ Եղիշ. Կանոն. 364. սռսռալ Մխ. բժշ. 81. 83։