Your research : 10 Results for վրացական

Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

• ՓՈԽ.-Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

• , ն հլ. (գրծ. -ռամբ, -ռամբք) «ուղտի ձագը» Մն. լբ. 15. Ճառընտ. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյնը գրուած է կոզեռն, գոզեռն (ուղ. հոլով) Վրդ. առ. էջ 20. կայ և կոզակ նոյն նշ։ Բառ. երեմ. էջ 165, որ հաստատւում է վրացական ձևով. ՀՀԲ և ՋԲ դնում են կոզռակ՝ որ գաւառական ձև է։


Պերճ, ից

adj. adv.

illustrious, famous, distinguished, celebrated, renowned;
elegant, magnificent, excellent;
pompous, sumptuous, fine, rich, superb;
proud, haughty, stiff and starched;
— or —ս, proudly, haughtily;
pompously;
— եւ պաճոյճ, richly and magnificently;
—ս խօսել, to speak elegantly.

• ԳԴ պրս. varǰ «արժանապատւաւ-թիւն»։ ՆՀԲ լծ. հյ. բարձր, բերձ, պարծ, պրս. պէրժ, արաբ պէրզ։ Հիւնք. պարծ բառից։ Փառնակ, Անահիտ 1903, 130 եբը բնիկ հայ՝ սանս. bhrag, զնդ. ba-rag «շողալ» ևն բառերի հետ։ Մառ ИАН 1909, էջ 1155 հասկանալով «փայլուն»՝ կցում է սեմ. brq «փայլիլ», վրայ. բրկիալի, պրկիալի, բրճղիալի «փայլուն» բառերին. հայերէնը փոխա-ռեալ է վրացական մի լեզուից։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 կըր-կընում է Հիւնք.։


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

• Klaproth, As. polygl. 101 արաբ. [arabic word] baiδa «սպիտակ» և գերմ. weiss «սպիտակ» բառերի հետ։ Bugge, Beitr. 33 լեթթ. špihguloth «փայլիլ» բառին է կցում։ Հիւնք. արաբ. պէյզա «սպիտա-կութիւն», պէյազ «սպիտակ»։ Մառ ИАН 1909, 1155 -առ մասնիկով (հմմտ. երկ-ար և արդ-ար) պայծ բա-ռից՝ որ փոխառեալ է վրացական մի լեզուից. տե՛ս պերճ, հմմտ. գւռ. պէծ «կայծ»։ Նոյն ИАН 1920, էջ 106 պայծ արմատը նոյն է դնում պարծիլ, կարծ և կայծ բառերի հետ։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• ՓՈԽ.-Շատ հին փոխառութիւն է վրաց. მgელო մդելո «խոտ, դալարիք», որ պահում է հին հայերէնի բունը (դեղ, դեղոյ) և մեր բառի առաջին և նախնական նշանակութիւ-նը։ Նախաձայն մ վրացական սովորական յաւելուած է, ինչ. მგოსანი մգոսանի «գու-սան»։ Կալ և վրաց. φელა դելա, որ ըստ Ե-րիսթավի բառարանի՝ անծանօթ մի բոյս է։-Նոր փոխասութիւն է գ.ռ. թրր. [arabic word] t-tal «խիսա աղդեցիկ միջոց, դարման» (< հյ. դեղթափ) (տե՛ս Յուշարձան 329 ա, հմմտ. նաև Բիւր. 1900, 670 ա)։-


Թեփ, ոց

s.

bran;
— ձկանց, scale;
— գլխոյ, scurf of the head, dandruff;
քերել զ—ս ձկան, to scale.

• ՓՈԽ.-Վրաց. თებო թեբո «գլխի թեփ». (բուն վրացական բառն է კერტლი քերտլի. հայերէնից փոխառեալ լինելու ապացոյց է այն՝ որ բառս բոլորովին առանձին մնացած մի ձև է և ո՛չ մի ածանց չունի. վերջաձայն -ո (փխ. -ի) ներկայացնում է հայերէնի ո բունը)։-Թերևս հյ. թեփուկ ձևից է տճկ. [arabic word] kepek «ցորենի թեփ» (նախաձայն k յառա-ջացած վերջաձայնի նմանութեամբ). Будa-говь չունի այս բառը, որից երևում է որ ընդհանուր ալթայական բառ չէ։ Սակայն թրք. -թթր. ❇ kebek ձևն ունի արդէն Էբն-ի Բատուտա, հտ. Բ. էջ 392 (գրուած է b, իմա p, որովհետև արաբերէն լեզւում չկայ p ձայնը)։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

• vār «ջուր» բառի հետ՝ իբր «գարեջուր շինելու յատուկ բոյս»։ Մառ, Ocнов. таблиць, էջ 4, կցում է վերի կովկաս-եան ձևերին և արաբ. [arabic word] ša'īr և եբր. [hebrew word] sə'ōra «գարի» բառերին, սեմական արմատը դնում է škr, իսկ յաբեթական արմատը՝ akr, որից առա-ջանում են վրացական ու հայկական ձևերը։ Նոյն հեղինակը ՀԱ, 1921, 81 աւելացնում է և բասկ. gari «ցորեն»։ Dštir, Btrg. Alarod. 55, 110 բասկ, gari, ափխազ. aker, վրաց. քերի «գա-րի», ալբան. kaδ-«աչքի գարիկ» ևն։ Pictet, բ. տպ. Ա. 341 երկար խօսում է յն. ϰρὶ, կելտ. ceri համեմատութեան վրայ, իսկ Բ. էջ 410 զարօղի միազ-նում է ևեւտ. ceria, գալլ. cerevisia, յն. οϊνοσ ϰρίϑινος, «գարեջուր» բառե-րին։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


Սիմինդր

cf. Սիմինտր.

• = Յն. σεμίδαλις «բարակ, նաշիհ ալիւր», որ թերևս լտ. simila հոմանիշի հետ փո-խառեալ է միջերկրեան մի լեզուից (Boisacq 859). յունարէնից են նաև ասոր. [syriac word] simidá «շարմաղ ալիւր» ZDMG 40, 446, արաբ. ❇samīδ «բարակ ալիւր, սպիտակ հաց», թրք. ❇ simid «բոկեղ, օղակաձև հացիկ», պրս. [arabic word] šamand «ընտիր սպիտակ հաց», սանս. samitā «նաշիհ», վրաց. Եემი-დალი սեմիդալի, სამინდალი սամինդալի, სამინდო սամինդո «բարակ ալիւր»Սղ. ա. 13. სიმინდი սիմինդի, სიმიდი սիմիդի «եգիպ-տացորեն», մինգ. სიმინდი սիմինդի, სიმილი նիմիդի, ին գիլ. სმიმდ սմինդ, սվան. სიმინდ սիմինդ «եգիպտացորեն»։ Հայերէնը տար-բերւում է յոյնից ն-ի յաւելումով, որ ունին նաև վրացական լեզուները և ր վերջաւորու-թեամբ փխ. λ։ Ձևի համար հմմտ. նաև կըղ-մինտր։-Հիւբշ. 379։


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

• Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։


Definitions containing the research վրացական : 6 Results

Աբեթ, ի

s.

tinder.

• ՓՈԽ.-Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Վաղ

adj. adv. s.

ancient, old, former;
anciently, formerly, once on a time;
early, betimes, soon, quick;
tomorrow;
— քաջ, very early;
— քաջ ընդ առաւօտն, at the break of day or of dawn, at the peep of day, very early in the morning, at dawn;
— ուրեմն, in bygone times, of old, long ago, a long time ago;
ի — ժամանակս, anciently, formerly;
ի — ժամանակաց, time out of mind;
— ընդ փոյթ, soon, quick;
forthwith, directly;
— կամ անագան, եթէ — եթէ անագան, sooner or later;
ոչ կարի — ոչ յոյժ անագան, neither too soon nor too late;
ո՞չ — իսկ ասացի քեզ, did I not tell you before ?.

• =Նոյն է վրաց. ხვალ խվալ, ხვალა խվալա, ხვალე խվալե «վաղը, էգուց», ხვალის ხვალ խվալիս խվալ «վաղուայ վաղը, վաղանդ». ինգ. խուվալ, խուալ «վաղը» բառերի հետ։ Սրանք վ-ից առաջ ունենալով նախաձայն խ չեն կարող փոխառեալ լինել հայերէնից։ Միւս կողմից հիմնական իմաստը (առաջ, շուտ) գտնուելով հայերէնի մէջ, չի կարող հայերէնը փոխառեալ լինել վրացականից։ Ուստի և ենթադրւում է մի երրորդ աղբիւր. որ ունէր xval ձևը՝ «առաջ, հին» նշանակու-թեամբ, որից փոխառեալ է նաև հայերէնը։ -Աճ.


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում


Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Փիճի, ճւոյ

s. bot.

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

• = Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.