Definitions containing the research ամ : 10000 results

Անուստեք

cf. Անուրեք.

· Calfa

NBHL (2)

Ոյր չիք ուստն, կամ ուրն. ոչ փակեալ ընդ սահմանաւ կամ ընդ տեղեաւ. անուրեք. անուր.

Աստուած է, եւ արարիչ, ամենազօր, անուստեք. (Ագաթ.։)


Անուտելի, լւոյ, լեաց

adj.

uneatable, unfit for food.

· Calfa

NBHL (1)

Զի ամբողջ անուտ ելով, ի ժամու մերկանամ զռշտութիւն. (Մխ. առակ. ՟Ժ՟Է.) (յսպէս ընթեռնումք զգրեալն. Անբողջան ուտելով. որ իբր յակամայս եդաւ որպէս մ. ԱՄԲՈՂՋԱՆ)։


Անուրեք

adj.

not confined to one place, unbounded, infinite;
houseless, homeless.

· Calfa

NBHL (2)

Յանուրեք յանփախուստ օդն հայելով ուրանային. (Իմ. ՟Ժ՟Է. 9.). τὸν μηδαμόθεν φευκτόν. իմա՛ ըստ յն. յոչ ուրեք փախչելի, կամ յոչ ուստեք փախչելի. (զի օդն պատեալ է ամենայն ուստեք) կամ ըստ լտ. յորմէ ոչ իւիք ոք կարէր փախչել։

Այր մի անծանօթ յամենեցունց, անոք, անուրեք. (Լաստ. ՟Թ։)


Անոք

adj.

destitute, abandoned by all, helpless.

· Calfa

NBHL (1)

Անոք ուրեք յանօգնականաց (կամ անուրեք յօգնականաց) էր. յն. յամայութեան օգնականաց. (Ոսկ. մ. ՟Բ. 4։)


Անչար

adj.

not vicious, harmless, void of malice.

· Calfa

NBHL (7)

Են եւ ի մարդիկ անչարք եւ անխորամանկք. (Կիւրղ. գանձ.։)

Զպարզամիտսն եւ զանչարսն յաւէտ շնրոհօք լնու աստուած։ Բնութեամբ հանդարտք են, հեզք, եւ անչարք։ Յորժամ միտք մարդոյ աննենգ եւ անչար լինիցի. (Ոսկ. գծ. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 27։ ՟Բ. 6։)

Անչար եւ պարզամիտ. (Իսիւք.։)

Զպարզամիտն եւ զանչարսն շնորհալի երեսօք երեւեալ տեսանեմք. (Տօնակ.։)

Էր ժամանակ անչար. (Եւագր. ՟Ի՟Ը։)

Սովոր եմք կոչել ժամանակս չարս եւ անչարս. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

ἅκακος, κόσμιος. mali expers, innocens, modestus. Որ ոչ ունի ի սրտի զչարութիւն. անկեղծ. աննենգ. պարզ մտօք. անմեղ. ամբիծ. բարեսէր. պարկեշտ.


Անչարութիւն, ութեան

s.

ingenuousness, goodness, simplicity of character.

· Calfa

NBHL (3)

Անզգամութիւն է կասկածդ քո եւ անչարութիւն ճանապարհի քո. (Յոբ. ՟Դ. 6։)

Հետեւեցաւ եւ նմին անոխակալութեանն, անչարութեամբն աղօթելով. (Ճ. ՟Գ.։)

ἁκακία. innocentia, simplicitas. Անմեղութիւն. պարզմտութիւն. եւ Ներողամտութիւն. անյիշաչարութիւն.


Անչարչար

adj.

impassible.

· Calfa

NBHL (1)

Եւ Ազատ ի չարչարանաց կամ ի նեղութենէ. անվիշտ.


Անչարչարելի, լւոյ, լեաց

cf. Անչարչար.

· Calfa

NBHL (5)

ἁπαθής. impatibilis որ եւ ԱՆՉԱՐՉԱՐ. Անընդունակ չարչարանաց, եւ կրից, կամ ախտից. անայլայլելի. անախտ. անկրական.

Հաւատա՛ յորդին աստուծոյ անչարչարելի աստուածութեամբն. (Ածաբ. մկրտ.։)

Որ անչարչարելիդ, մարմնով եկիր կամաւ ի չարչարանս. (Շար.)

Չարչարեցաւ անչարչարելն չարչարելի բնութեամբս. (Շ. ընդհանր.։)

Եւ Ազատ յամենայն չարեաց եւ ի չարարանաց.


Անչարչարութիւն, ութեան

s.

impassibility.

· Calfa

NBHL (4)

Չարչարանք նորա մեզ անչարչարութիւն է, եւ մահ նորա մեզ անմահութիւն։ Հաւատայ զչարչարելին անչարչարութեամբ։ Ի չարչարելւոջ մարմնի զանչարչարութիւն ցուցեալ. (Աթան. ՟Ա. եւ ՟Դ։)

Ի բնութենէ իւրմէ՝ որ է անչարչարութիւն, փոփոխումն ընդունել ոչ կամի։ Աստուածային բնութեամբն ունի զանչարչարութիւն եւ զանմահութիւն. (Շ. թղթ.։)

Զանչարչարութիւն մարմնոյն՝ որ յետ կամաւորն մահուան. (Լմբ. սղ.։)

ἁπάθεια, τὸ ἁπαθές. impassibilitas, expertem esse passiones. Չկարելն չարչարիլ. ազատութիւն յամենայն կրից.


Անչափ, ից

adj. adv.

immense, infinite;
extreme, excessive, enormous, immoderate, superfluous, superabundant;
intemperate, disordinate;
dreadful, violent, grievous;
յանչափս, cf. Յանչափս.

· Calfa

NBHL (8)

ἅμετρος, ἁμέτρητος, ἁπέραντος. immensus, infinitus, immodicus, μεθ’ ὐπερβολής, tantus, excellens. Ոյր չիք չափ. որ ոչն չափի. անքանակ. անսահման. անբաւ. կա գերազանց քան զչափ եւ զսահման. եւ Անցեալ ըստ չափ. մեծ եւ առատ. կամ Բազում եւ սաստիկ յոյժ յոյժ։ Զաստուծոյ եւ զաստուածայնոց միայն ասի տիրապէս, իսկ զայլ իրաց պիտակաբար. չափ չունեցօղ, եւ չափէ դուրս, չափազանց. էօլչիւսիւզ, հատսըզ.

Անչափից եւ անբաւից պատութիւն։ Անչափ ջերմութիւն կամ ցրտութիւն. (Փիլ.։)

Անչափ խոնարհութիւն, կամ անմտութիւն. (Ոսկ.։)

Եւ որպէս Անչափաւոր, տարապայման. անկարգ. չափն անցած, ճամբէ դուրս. օրանսըզ.

Չափովն՝ խնամք են դարմանոցն, եւ անչափն՝ տանջանք եւ մահ. (Յճխ. ՟Դ։)

Գինի՝ չափաւորն պիտանացու է, իսկ անչափն է ընդ բամբասանօք. (Սարգ. ՟գ. յհ.։)

Յանչափէն փախչել պարտ է, եւ ընդ մէջն գնալ, զի մի՛ անչափութեամբն գլեսցի. (Նար. երգ.։)

Անչափ խնդալ, կամ մեղանչել, կամ յաճախել։ Անչափ ծովացեալ. (Խոսր.։ Սանահն.։ Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ.։)


Անչափագիր

cf. Անպարագիր.

· Calfa

NBHL (1)

Ոչ չափեալ գրով կամ գծագրութեամբ. անպարագիծ.


Անչափակցութիւն, ութեան

s.

want of symetry, disproportion.

· Calfa

NBHL (2)

Որպէս գեղեցկութիւն՝ չափակցութիւն է մասանց եւ անդամոց եւ գունոց, այսպէս եւ տգեղութիւն է նոցունց. (Մաքս. ի դիոն.։)

ἁσυμμετρία. proportionis defectus. Պակասութիւն չափակցութեան. անհամեմատութիւն.


Անչափութիւն, ութեան

s.

immensity;
enormity;
superfluity, superabundance, exuberance;
immoderation, intemperance.

· Calfa

NBHL (7)

Հանգիցեն յայն երկայն ամին յանչափութեան անդ. (Ագաթ.։)

Չափի երկին անչափութեամբ, եւ առ քեզ կէ՛տ է մին անձուկ. (Պիսիդ.։)

Բազմութիւն անհունք անչափութեամբ. (Ագաթ.։)

Անչափութիւն հաւատոց, կամ ստամբակութեանց, կամ խարանաց։ Որպէս փոշի անչափութեամբ. (Ղեւոնդ.։ Փարպ.։ Փիլ.։ Նար. ՟Ժ՟Ը։ Զքր. կթ.։)

Լի է ամենայն անկարգութամբ եւ անչափութեամբ. (Փիլ. լին. ՟Դ. 23։)

Զհարկաւորն յանչափութիւն ձգէ, զկերակուրն յորկրամոլութիւն. (Լմբ. սղ.։)

ἁμετρία. excessus mensurae, imodicitas, intemperies. Ելանելն ըստ չափ օրինաւոր. տարապայման առաւելութիւն կամ նուազութիւն. չափ չպահելը.


Անպախարակելի, լւոյ, լեաց

adj.

irreproachable.

· Calfa

NBHL (1)

Զարդարեալ ցուցաւ յամենուստ անպախարակելի փառաւորութեամբ. (Պիտ.։)


Անպակաս

adj. adv.

faultless, perfect, accomplished, complete;
unfailing;
indefectible, inexhaustible;
perfectly;
without fail;
incessantly.

· Calfa

NBHL (4)

Գանձ անպակաս։ Անպակաս գանձ։ Մեծութիւն անպակաս։ Սքանչելի ես զօրութեամբ անպակաս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 33։ Իմ. ՟Է. 15։ ՟Ը. 18։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 16։)

Անպակաս ուրախութիւնք, կամ լոյս, իմաստութիւն, պտուղ։ Անպակաս լրութիւն։ Անպակաս մնայ ի լրութեան. (Ագաթ.։ Եզնիկ.։ Փարպ.։ Նար. ՟Լ՟Բ. ՟Խ՟Է։)

Անպակաս յառաւելութեանց, կամ ի ստուգութենէ, կամ ի լրութենէ։ Անպակաս գրութեամբ երեւին. (Նար. ՟Թ. ՟Ժ՟Ե. ՟Հ՟Է. ՟Հ՟Թ։)

Անպակաս ձայնիւ, կամ աղօթիւք. (Նար. ՟Ի՟Բ։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Անպակասելի, լւոյ, լեաց

cf. Անպակաս.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ երբէք կամ ոչ իւիք պակասի. անսպառ. յաւէժական.

Անպակասելի գանձ։ Լրմամբ անպակասելեաւ. (Նար. ՟Գ. ՟Ձ՟Բ։)


Անպահապան

cf. Անպահակ.

· Calfa

NBHL (1)

ԱՆՊԱՀԱՊԱՆ որ եւ ԱՆՊԱՀՊԱՆ. ἁφύλακτος. incustoditus. Ուր չիք պահապան կամ պահպանութիւն. ոչ բարւոք պահեալ. անպատսպարան, եւ անզգոյշ.


Անպահպանաբար

adv.

negligently, without observation.

· Calfa

NBHL (3)

Անպահպանաբար յամենայն հայհոյութիւն ընթանալ, կամ հայհոյել. (Կիւրղ. գանձ. ՟Է. եւ ՟Ժ։)

Զամենայն ասացի ձեզ յառաջագոյն, որպէս զի մի՛ անկանիլ ձեզ անպահպանապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

ԱՆՊԱՀՊԱՆԱԲԱՐ ԱՆՊԱՀՊԱՆԱՊԷՍ. ἁφυλάκτως. incustodite, temerarie. Առանց պահպանութեան, կամ անձնապահ լինելոյ. անզգուշութեամբ. անհոգութեամբ. յանդգնաբար.


Անպահպանապէս

adv.

cf. Անպահպանաբար.

· Calfa

NBHL (3)

ԱՆՊԱՀՊԱՆԱԲԱՐ ԱՆՊԱՀՊԱՆԱՊԷՍ. ἁφυλάκτως. incustodite, temerarie Առանց պահպանութեան, կամ անձնապահ լինելոյ. անզգուշութեամբ. անհոգութեամբ. յանդգնաբար.

Անպահպանաբար յամենայն հայհոյութիւն ընթանալ, կամ հայհոյել. (Կիւրղ. գանձ. ՟Է. եւ ՟Ժ։)

Զամենայն ասացի ձեզ յառաջագոյն, որպէս զի մի՛ անկանիլ ձեզ անպահպանապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)


Անպաճոյճ, ճուճից

adj.

unadorned, simple, plain, unpolished.

· Calfa

NBHL (3)

εὑτελής, ἁκαλλώπιστος, ἅσκευος. simplex, incultus, supellectilis expers. Օտար ի պաճուճանաց կամ ի զարդուց, ի յօրինուածոց եւ ի հանդերձանաց սպասուց. անշուք. անարուեստ. աղքատին. պարզ. անզարդ, անսեթեւեթ. եւ Անկեղծ. քէսիմսիզ, սատէ, պայազը, հիլլեսիզ.

Անպաճոյճ հանդերձք, կամ յատակք, կամ հաց, ընթրիք, ըմպելիք. (Եզն. միանձ։)

Ի ստոյգ ճշմարտութեանն, եւ յանպաճոյճ միամտութեան. (Վեցօր. ՟Է։)


Անպաճուճաբար

adv.

without ornament, simply, plainly.

· Calfa

NBHL (3)

Կեամք այսպէս պարզաբար, եւ անպաճուճաբար. (Առ որս. ՟Ը։)

(Մագդաղենացին) անպաճուճաբար պատմէ զամենայն աշակերտացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)

ἀπλῶς. simpliciter, ἁπλάστως, sine fuco. Առանց պաճուճանաց, կամ սեթեւեթից. անշքաբար, եւ Անկեղծաբար.


Անպայման

adj. adv.

unlimited, immense;
without condition.

· Calfa

NBHL (3)

Անպայման սքանչելիք աստուածութեան։ Անպայման ուրախութեամբ. (Ագաթ.։)

Անպայման ամօք. (Մագ. ՟Ի՟Թ։)

Անչափութեամբ. անպատմելի օրինակաւ. յանչափս. յոյժ յոյժ. իֆրաթ.


Անպատասխանի

adj.

without answer;
— առնել, to confound.

· Calfa

NBHL (3)

Անպատասխանի եմ յամենայնի. (Շար.։)

ἁναπαλόγτος. inexcusabilis. Որ չունի տալ պատասխանի ի ջատագովութիւն անձին. ափիբերան. կարկեալ. ամօթապարտ.

Զայս գիր ընթերցեալ՝ անպատասխանիս զնոսա առնէր. ասէ. ես զվիճաբանութիւն ատեամ. (Սոկր.։)


Անպատեհ, ից

adj.

unbecoming, improper, unsuitable, unfit, absurd, unseemly.

· Calfa

NBHL (1)

ἅτοπος, -ον. absurdus, -um, ἅλογος, irrationalis, ἁνεπιτήδειος, non idoneus, ineptus. Անպատշաճ. անճահ. անտեղի. անբանաւոր. ամօթալի. յոռի. եօլսուզ, եագըշմազ, ապէս. տե՛ս (Յոբ. ՟Դ. 8։ ՟Ի՟Է. 6։ ՟Լ՟Զ. 21։ Գծ. ՟Ի՟Ե. 27։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 6։)


Անպատերազմասէր

adj.

that loves not war, peaceable.

· Calfa

NBHL (1)

ἁπόλεμος. bello carens. ատ ի պատերազմէ, կամ ի փորձութենէ.


Անպատիր

adj.

not deceitful, sincere;
that cannot be deceived.

· Calfa

NBHL (4)

Իբր ἅδολος. doli expers. Ոչ պատիր. անսուտ. ճշմարիտ. ուղիղ. ուր չիք պատրանք կամ ստութիւն. ալտաթմազ, հիլլէսիզ.

Անպարտելի քաջութեամբ, եւ անպատիր զգաստութեամբ։ Առ կամսն անպատիր. (Նար. ՟Ձ՟Բ. եւ Նար. մծբ.։)

Անպատիր դատողութեամբ երկայինն եւեթ վարի դատաստան. (Մխ. դտ.։)

Ունէր զմարմին իւր անպատիր յամենայն սահեցմանց կենցաղոյս. (Ճ. ՟Ա.։)


Անպատկառ, ից

adj. adv.

impudent, disrespectful, irreverent, immodest, shameless;
impudently, without shame, irreverently, disrespectfully.

· Calfa

NBHL (2)

Պարզերես. աչալուրջ. համարձակ. անաչառ. պանծալի. ուր չիք տեղի ամօթոյ. ճեռմակերես.

ἁναιδής. impudens, ἁναίσχυτος. inverecundus. Որ ոչ պատկառի. անամօթ. լիրբ. աներես. ութանմազ, առլանմազ, առսըզ.


Անպատկառութիւն, ութեան

s.

effrontery, impudence, shamelessness;
irreverence, disrespect.

· Calfa

NBHL (2)

ἁναίδεια. impudentia. Չպատկառիլն. անամօթութիւն. աներեսութիւն. աներեսութիւն. առսըզլըգ, էտէպսիզլիք.

Փոքր համարեցաւ կամ զանպատկառութիւն ի հօրէն, եւ եղեւ ի յանէծս. (Եփր. գող.։)


Անպատկեր

adj.

without image.

· Calfa

NBHL (1)

Յորժամ անպատկեր ասասցի, զի անմարմին է՝ կոչի անպատկեր. (Սեբեր. ՟Է։)


Անպատճառ

adj. adv.

without cause, — principle, causeless;
without reason or motive;
absolutely, peremptorily.

· Calfa

NBHL (7)

Օրհնաբանի՝ բարին որպէս ամենայն բարեաց պատճառ, որպէս չարեաց անպատճառ. (Դիոն. ածայ.։)

Պղատոն ասէ, մի է պատճառ ամենայնի, եւ ինքն անպատճառ է. (Ոսկիփոր.։)

Հայր է պատճառ անպատճառից, որդւոյ ծննդեամբ՝ հոգւոյն բղխմամբ. (Շ. խոստ.։)

Չունօղ զպատճառ արարչական, կամ վախճանական, կամ ապացուցական, եւ կամ իրաւացի. սէպէպսիզ, վէսիլէսիզ.

Որ ոչ տայ պատճառս բամբասանաց. անմեղ. աննվաս. անմեղադրելի.

Առանց պատճառի. իբր անյայտ ծագմամբ. ինքնին, եւ վայրապար.

Թագաւորն անպատճառ լի ցասմամբ կայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)


Անպատմելի, լւոյ, լեաց

cf. Անպատում.

· Calfa

NBHL (2)

Անպատմելի աստուածութիւն, կամ լոյս, կամ յեղանակ ծննդեան, երանութիւն, պատիւ. պարգեւասիրութիւն, կարողութիւն. թշուառութիւն. (Աթ. ՟Դ։ Շար.։ Կիւրղ. գանձ.։ Նար.։) (Պիտ.։)

Ոչ մատամբ տառ ձեւացեալ աստուծոյ, այլ ե՛ւս անպատմելի, արեամբ որդւոյն աստուծոյ. (Անյաղթ բարձր.։)


Անպատշաճ

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (1)

Անպատշաճ հարցուածք, կամ կարգումն (բանի), վարք, իրք. (Եզնիկ.։ Փարպ.։ Լաստ. ՟Ի՟Ե։ Ոսկ. յհ. ՟Ա. 4։)


Անպատուադիր

adj.

disrespectful.

· Calfa

NBHL (1)

Զամենեսեան ատելիս (այսինքն ատեցօղս) եւ անպատուադիրս ունին. (Իգն.։)


Անպատուասէր

adj.

that does not love honours.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ սիրէ կամ ոչ խնդրէ զպատիւ. խոնարհ. անփառասէր.

Խոնարհագոյն էր, եւ անպատուասէր քան զամենայն ոք. (Սոկր.։)


Անպատուաստ

adj.

not grafted;
that cannot be grafted;
that cannot be united.

· Calfa

NBHL (1)

Քակտիչ լուծանօղ անպատուաստ խզմամբ։ Բաժանեցայ, եւ անպատուաստելի կտրեցայ։ Անպատուաստելի հարուածեալս, կամ լուծեալս. (Նար. մծբ. եւ Նար. ՟Ի. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Անպատուեմ, եցի

va.

to dishonour.

· Calfa

NBHL (4)

Աստ զժամանակն միայն անպատուեմք, ուր մանաւանդ պատուելի՛ է զի դէպ ժամանակն։ Մի՛ որ յայսոսիկ է զարդն՝ անպատուեսցուք։ Ընդ բեթղեհեմի դասեցայց, ընդ մսրոյն անպատուեցայց։ Զաստուած անպատուես. (Առ որս. ՟Ա. ՟Ը։)

Անպատուել զդիս, կամ զթագաւորս. (Ագաթ.։)

ἁτιμάζω. honore privo, dehonsto, contemno. Չպատուել. անպատիւ առնել. անարգել. արհամարհել. թշնամանել.

Սիրելի՞ է՝ որ անպատուեացն, մի՛ կորուսաներ զսիրելւոյն բարին. մի անգամ անպատուեաց, եւ բիւր անգամ պատուեց եւ պատուէ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Անպատուհաս

adj.

unpunished.

· Calfa

NBHL (1)

Ոչ պատուհասեալ. անպատիժ. առանց պատուհասի կամ պատժոյ. անպարտ. անվնաս. ճէզասըզ, միւֆթէ կեչմիշ.


Անպատում

adj.

unspeakable, unutterable, inexpressible, ineffable.

· Calfa

NBHL (3)

Ամենայն աշխարհն լի էր անպատում նեղութեամբք. (Եւս. պտմ.։)

Անպատում համերութիւն, կամ չարչարանք. (Փարպ.։ Յհ. կթ.։)

(Վասն հրեշտակաց) անպատում եղեալ մովսեսի, զի մի՛ ընդ անզգայ արարածքս համարեսցին. (Ագաթ.։)


Անպատուութիւն, ութեան

s.

irreverence;
dishonour.

· Calfa

NBHL (6)

որ ի գրչաց ոմանց գրի եւ ԱՆՊԱՏՈՒԹԻՒՆ. ἁτιμία. ignomina, ignobilitas, dehonestamentum, contumelia. Անպատիւն գոլ. վիճակ անպատիւ. անշքութիւն. անարգութիւն. նուաստութիւն. ցածութիւն. անարգանք. թշնամանք. անպատուելն, եւ իլն. ի թիպարսըզլըգ, հագարէթ, ալչագլըգ, այըպ.

Յանպատուութենէ (կամ յանպատութենէ) ի պատիւ վերաբերեաց. (Յճխ. ՟Դ։)

Ընդ կուսութեան զծնունդն, եւ ընդ անպատուութեան՝ եւ որ քան զամենայն պատիւս բարձրագոյն։ Դարձուցեր զերեսս քո, եւ անպատուութեամբ լցաք. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. կարկտ.։)

Անպատուութիւն արհամարհանաց. (Նեղոս.։)

Համբերել նախատանաց եւ անպատուութեանց. (Սարգ. կ. ՟Գ։)

Արդարն ոչ զրկանս համարի իւր զոմանց անպատուութիւնն. (Լմբ. առակ.։)


Անպատսպար

adj.

insupported, unprotected, abandoned.

· Calfa

NBHL (3)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպար տառապեալ, կամ թշուառ, կամ անկեալ։ Ոչ անպատսպար ի մնալ թեւոց քոց օգնականութենէ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ. ՟Ղ՟Գ։)

Եւ Այն՝ յոր ոչ լինի պատսպարիլ կամ ապաւինիլ.


Անպատսպարան

cf. Անպատսպար.

· Calfa

NBHL (3)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպար տառապեալ, կամ թշուառ, կամ անկեալ։ Ոչ անպատսպար ի մնալ թեւոց քոց օգնականութենէ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ. ՟Ղ՟Գ։)

Եւ Այն՝ յոր ոչ լինի պատսպարիլ կամ ապաւինիլ.


Անպատրաստ, ից

adj. adv.

unprepared, unfurnished, unprovided;
յանպատրաստից, without preparation, unawares, unexpectedly;
cf. Յանկարծակի.

· Calfa

NBHL (8)

ἁκατασκεύαστος, ἁπαρασκεύαστος, ἁπαράσκευος. incompositus, incomparatus, imparatus. Որ չէ պատրաստ կամ պատրաստեալ. ուր չկայցէ պատրաստութիւն. անյարդար, անկազմ. անյարմար. թէտարիքսիզ, հազըր օլմայան.

Անպատրաստ առ ի բուսուցանել. (Լմբ. սղ.) կամ անպատրաստ (ի պէտս) բնակութեան։

Ցաւն անպատրաստ առնէ զնա առ ամուսնութիւն. (Մխ. դտ.։)

Յայլ յանցանաց զգուշանայ, այլ անպատրաստ լինի ի բամբասել, ի բարկանալ. (Նար. խրատ.։)

Վնասեն օդոյ փոփոխմունք, կամ աշխատութիւնք անպատրաստք. (Խոսր.։)

Մի՛ տապ տօթոյն յանպատրաստս պահուն զարմատս հատեալ ցամաքեցուսցէ. (Նար. ՟Ձ՟Բ։)

Անպատրաստաբար. անզգուշութեամբ, թուլութեամբ.

Պարտիմք զգուշութեամբ գնալ, զի մի՛ երբէք յանպատրաստից անկեալ ի նոսա՝ վնասիցիմք. (Սարգ. յկ. ՟Է. եւ այլն։)


Անպատրաստութիւն, ութեան

s.

want of preparation;
unfurnished state.

· Calfa

NBHL (4)

Ոչ գոլն յօրինեալ՝ կազմեալ պատրաստութեամբ. անզարդութիւն, անշքութիւն. անպաճոյճ գոլն.

Զհասարակական բառս եւ զձայնի անպատրաստութիւն ամենայն ուրեք նախապատուէ. (Բրս. գորդ.։)

Կրկին ամօթ է յանպատրաստութենէդ, որ ոչ մնացեր վշտաց գալոյն. (Վրք. հց. ՟Ը։)

Ցաւք եւ հիւանդութիւնք՝ ոմանց լինի յանպատրաստութենէ, եւ ոմանց յորկրամոլութենէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)


Անպարագիր

cf. Անպարոյր.

· Calfa

NBHL (3)

Աճեցոյց զերեւոյթն անպարոյր եւ անպարագիր մեծութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Անպարագիր պատկեր, կամ տիպ, կամ զօրութիւն։ Անպարագիր տեղի ամենեցուն։ Անպարագիրն հայր, կամ էակ. (Նար.։ որ եւ խչ. ասէ.)

Զլայնագոյն եւ զանպարագիր կալուածս։ Ջուրց համատարած անպարագիր մեծութեամբ ծաւալեալ. (Պիտ.։)


Անպարագրութիւն, ութեան

s.

immensity.

· Calfa

NBHL (2)

Անպարագիրն կամ անբովանդակելին գոլ. անբաւութիւն. անչափութիւն.

Զտուեալն ի տեառնէ զիւրն անպարագրութեան ամենասուրբ եւ աստուածային պատկեր բարեպաշտին աբգարու. (Սարկ. պատկ.։)


Անպարապ

adj.

busy, not at leisure;
not engaged in business

· Calfa

NBHL (3)

ἅσχολος. cui otium non est, occupatus. Որ չունի ժամանակ պարապորդ. զբաղեալ յոյժ.

Լի ամենայն բարութեամբ, շնորհեն եւ անպարապիցն. (Փարպ.։)

Անպարապ լինելով ի մարմնամոլութեանն յղփութենէ. (Յհ. իմ. ատ.։)


Անպարապութիւն, ութեան

s.

want of leisure, business.

· Calfa

NBHL (2)

Տկարութիւն, տարակուսանք, ժամանակի անպարապութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)

ἁσχολία. occupatio. Անպարապն լինել ի յաճախութենէ գործոց. պատաղումն. զբաղանք. չունելն զժամանակ. այնպէս պարապելն յիրս ինչ՝ մինչեւ չկարել պարապել յայլ ինչ.


Անպարիսպ

adj.

without rampart, unwalled.

· Calfa

NBHL (1)

Յաղագս մահուան ամենայն մարդիկ ի քաղաք անպարիսպ իցեն բնակեալ. (Ոսկիփոր.։)


Անպարծ

adj.

without bragging, modest.

· Calfa

NBHL (1)

Անպարծ զարդ։ Վասն անպարծելի զիրսն համարելոյ։ Տե՛ս զանպարծելի բարեխնամութիւնն. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 21. եւ 37։)


Անպարծութիւն, ութեան

s.

want of boasting.

· Calfa

NBHL (1)

Չհրամայեաց ասել (ումեք), զի անպարծութիւն եւ անմեծարգութիւն ուսուցանիցէ։ Զի ուսանիցիս զանհպարտութիւն եւ զանպարծութիւն։ Տե՛ս դու ինձ զքրիստոսի զանպարծութիւնն։ Զի ամենեւին զնուազութիւն (խոնարհ), եւ զանպարծութիւն ցուցանիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 25. ՟Բ. 6։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 11։ եւ Ոսկ. ես.։)