Your research : 18 Results for աջ

Entries' title containing աջ : 574 Results

Definitions containing the research աջ : 1284 Results

Պերիպատետիկեան, եանք, եանց

cf. Պերիպատիկեան.

• = Յն, περιπατητιϰός, որից և լտ. peripa-teticus «ճեմական». յառաջանում է περιπατὲω «ման գալ, ճեմել» բայից։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• «սուրհանդակ, իշխանաւորի առաջից վազող ձիաւոր». մէկ անգամ ունի Բուզ. գ. 21. նոյնը յգ. պէշասպիք ձևով Սեբ. ժա. («Յայնժամ եկին հասին պէշասպիք հրովարտակօք»), որ Հիւբշ. 230 ուզում է ուղղել պէշասպիկք։

• = Պհլ. *pēšaspik «յառաջընթաց ձիաւոր». կազմուած pēš «յառաջ» և asp «ձի» բառե-րից։ Պհլ. բառը աւանդուած չէ, բայց հաս-տատւում է փոխառեալ ասոր. ❇ ncšaspig, աւելի լաւ ❇ pešaspig, յգ. [other alphabet] pešaspigān «յառաջ, ընթաց, praecursor» (Brockelm. Lex. syr. 295բ) ձևերով։-Հիւբշ. 230։

• ՆՀԲ դրում է պէչասպիկ և մեկնում է «ի պրս. բառիցս pača, piča «ձագ, մտրուկ» և asp «ձի», իբր փոքրիկ ձի, նժոյգ և հեծեալն ի նժոյգ»։ ՋԲ ունի «պէչասպիկ կամ պէշասպիկ, պրս. հե-ծեայն յերիվար քաջընթաց»։ Եւրոպա 1852, 123 «բառ առ բառ յառաջաձի... առջևէն ու շուտով ձիավարող սուրհան-դակ», իբր պրս. peš+asb։ ԱԲ մեկնում է «պզտի ձի, քալուկ ձի, քալուկ ձիու վրայ հեծնող» (երեքն էլ անճիշտ մեկ, նութիւն). Պատկ. Բուզ. 56, Սեբ. (հրտր. 1879), էջ 199 և Maтep. I (1882), էջ 12 պրս. pešasbi։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 762 ունի ուղիղ մեկնութիւնը վերի ձևով, բայց առաջին մեկնիչն է Եւ-րոպա։ Տէրվ. Մասիս 1882 լունիս 24 և Լեռու 158 կրկնում է Եւրոպայի մեկնու-թիւնը։-Հիւնք. =ՆՀԲ։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

• «իբր, հանգոյն, նման» Ոսկ. փիլ. ժ, ժե. և մ. բ. 23. Վեցօր. (իբր նախադրութիւն առանձին հազուագիւտ է հների մօտ. յետին-ների մէջ բաւական առատ, արևմտեան գրա-կանում միակ գործածականն է, իսկ արևե-լեան գրականում մրցում է նման բառի հետ). որից այսպէս, այդպէս, այնպէս, որ-պէս, նոյնպէս, այսպիսի, այդպիսի, այնպի-նի, որպիսի ՍԳր. Ագաթ. զինչպիսի Փարպ. Խոր. դոյնպէս Խոր. պէսգունակ Ասող. պէս զայս օրինակ Եւս. քր. պէսպէս ՍԳր. որպի-սութիւն Փիլ. աւելի գործածական է իբր. մասնիկ, ինչ. խստապէս Ոսկ. ա. կոր։ Փարպ. խաչապէս, զուգապէս, վերջապէս, քաջապէս, ընդհանրապէս, այլապէս ևն ևն։

• = Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։


Պիզմ

s.

discord or obstinacy.

• «կռիւ, վէճ, հակառակութիւն» Շը-նորհ. թղթ. Մարթին. Լմբ. ոսկ. 22.-Կայ և «ընդ պրզման և ընդ չմարթեցնելոյ» Սմբ. դատ. 94 (հրտր. Ղլտճեան, էջ 43 պսման), ԲՎասն պզման» Սմբ. դատ. 194, որ Karst չգիտեմ ո՛րտեղից հանելով թարգմանում է kdurch Fahrlässigkeit անհոգութեամբ». թերևս նոյն լինի առաջինի հետ և այն ժա-մանակ կարելի է թարգմանել «ի հեճուկս»։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։


Պիսիդոն, ի

s.

Neptune.

• = Յն. Γoσειδων «ձրվի աստուածը»։ Մեր ձևերից պոսիդոն ներկայացնում է ուղիղ տառադարձութիւնը, միւսի մէջ առաջին ձայ-նաւորը հպատակել է երկրորդին։


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

• = Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։


Պղինձ, ղնձոյ

s.

copper;
coppercoin;
— ծխեալ, yellow copper, brass, bronze, tombac;
— հրաքարային, copper pyrites, yellow copper-ore;
— երփներանգ, variegated copper-ore, phillipsite.

• = Իրանեանից փոխառեալ բառ. հմմտ. պրս. [arabic word] ︎ birinj կամ [arabic word] pirinǰ «արոյր, պղինձ», որի հին ձևերը յայտնի չեն. յաւա-նի չէ նաև բառիս ծագումը (Horn § 208 bis), որովհետև պատահական նմանութիւն միայն ունի bronze, որ յառաջանում է ստ. լտ. aes Brundisinum ձևից և նշանակում է «Բրինդիզոյ պղինձ» (Kluge 74)։ Պարսկե-րէնից են փոխառեալ նաև քրդ. birinj, pirin-ǰok «արոյր», բելուճ. brinj, թրք. [arabic word] pirinǰ վրաց. ბრინჯაო բրինջաօ, աբազ. prinj-žeš «արոյր», ասոր. [syriac word] parnog «պղինձ»։ Հայերէնի ձ ձայնի համար հմմտ. բրինձ< պրս. birinǰ։-Հիւբշ. 231։


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

• = Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

• , ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.

• ԳՒՌ.-Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու


*Պոլոճ

cf. Ճճի.

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.


Համար, ոյ, ոց

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

• ԳՒՌ.-1. Համար «դաս» իմաստով ունին Ասւ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. համար, Զթ. հա-մօր, համոր, Հճ. համօյ, Ննխ. համբար.-2. Համար «վասն» իմաստով ունին Ալշ. Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. համար, Ասլ. հմար, Տիգ. հmմmր, Հմշ հօմար, հումար, Զթ. համօյ, համոր, Սվեդ. հmմուր, Տփ. հա-մա, ամա, Մկ. Ոզմ. Վն. խամար, Ջղ. Սլմ. խմար, Մրղ. խամա, խմա, Գոր. Ղրբ. մհար, Հճ. համօ, Հւր. մար։-3. Համար «թիւ, համ-րանք» իմաստով ունին Շմ. համբարք, Պլ. համրանք, Տփ. համբարք, համբրանք, Վն. Սլմ. խամբրանք, Ջղ. խամբարք.-4. Հա-մարել «հաշուել» բայաձևն ունին Կր. Պլ. Ռ. Սեբ. համրէլ, Հճ. համրել, Ասլ. համրէ՝լ, Ննխ. համրէլ (հինը՝ համբրէլ), Զթ. Խրբ. համրիլ, Սեբ. հարմէլ, Ախց. համռէլ (ռ-ով. այսպէս նաև համռիչ), Երև. համբա՛րէլ, Ալշ. Մշ. Սչ. համբրել, Շմ. Տփ. համբրիլ, Տիգ. հmմբրիլ, Ղրբ. հմբա՛րէլ, Ագլ. հմբա՛րիլ, Գոր. հմբm՛րէլ, Հմշ. հօմբրուշ, Ջղ. խմբա-րել, Սլմ. Վն. խամբրել, Մրղ. խամբրէլ, Մկ. Ոզմ. խամբրիլ.-5. Առանձին ձև ունի Սչ. համարել «սեպել», տարբերելու համար համբրել «հաշուել» ձևից. -նոյնպիսի տար-բերացումներ նկատելի են նաև վերը՝ համար «վասն» և համար «դաս» ձևերի մէջ.-կըր-ճատմամբ յառաջացած ձևեր են Հւր. չու-մա՞ր, Շմ. չմա՞ր «ինչո՞ւ համար»։-Նոր բա-ռեր են անհամրանք, համար-հազար «շատ, անթիւ», համրովի, համրուկ


Համարակար, աց

s.

reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.

• ԳԴ համեմատեց պրս. ասարէկիյո բառի հետ, որի նշանակութիւնը և ա-ռաջին մասը նոյն են մերի հետ, բայց երկրորդ մասը (կիյր «բռնել») գործ չու-նի մեր կար-ի հետ։ Աւելի վատ է ՆՀԲ, որ դնում է պրս. շիւմարկիր։ Առաջին անգամ M. A. Levy (Geigers zweit Zeitsch. 5, 215) հայ բառը կցեց միշն ձևին։ Պատկ. Maтep. II 22 պհլ. ha mār ձևից։


Հայ, ոց

s. adj.

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

• «նայիլ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են՝ հայիլ «նա-յիլ, դիտել, փխբ. մի բանի սպասել» ՍԳր հայելի ՍԳր. Եփր. ել. հայեկ «նաւի դիտա-րան» Լծ. նար. հայեակ «դէտ, տեսուչ» (նո-րագիւտ բառ) Տաթև. ձմ. լզ. (երեք անգամ գործածուած). հայարան «աչք» Մագ. թղ. 136. հայեացք Դիոն. եկեղ. Նար. երգ. հալե-ցած Փարպ. հայեցիկ Գ. թագ. զ. 4. հալե-ցուած Եզեկ. իգ. 16. Ոսկ. յհ. հայեցուցանել Առակ. իա. 1. Վեցօր. երկնահայեաց Վեցօր. քաղցրահայեաց Առակ. ժբ. 13. Վեզօր. հա-մարձակահայեաց Ել. իգ. 8. յառաջահայեաց Կոչ. 208. իմաստահայեաց Փարպ. լաւահա-յեաց Փարպ. ծովահայեաց Խոր. ընդվայրա-հայեաց Եփր. խոստ. դժնահայեաց Խոր. հա-յեցակէտ (նոր բառ) ևն։-Այս արմատից նի-տե՛ս առանձին։-Այս հոմանիշ բառերի նո-շանակութեան տարբերութիւնն է ըստ Տաթև. հարց. 407՝ հայիլ «ցածրից վերև նայիլ», նայիլ «վերևից ներքև նայիլ», տեսանել «հա-ւասար դիրքով նայել»։

• ՆՀԲ արմատր համարում է ակն, աչք, այց։ Lag. Urgesch. 53 յն. συν-ι-έναι «ուշադիր լինել»։ Müller, Kuhns ս. Schleich. Btrg. 3, 90 արմատը դնում է paç։ Հիւնք. արաբ. [arabic word] xayāl «երե-ւակայութիւն»։ Thomaschek ՏWAW 4, 45 (թրգմ. ՀԱ 1894, 18) դնում է pā արմատից, որին ճիշտ համաձայն է գա-լիս ալբան. pa, անց. pane. námιine։ Scheftelowitz BВ 29. 33 pāi «պահել» արմատից, ինչպէս են զնդ. pāyu, պրս. pāyī̄dan «սպասել», յն. ποιμήν «հո-վիւ» ևն։-Հայելի բառի հետ պատահա-կան նմանութիւն միայն ունի գնչ. yali «հայելի, ապակի», որ ծագում է լն. δαλος, δαλιον, նլն. ὸάλιν γιαλὶ «ա-պակի» բառից։ Մառ. Яз. и Лит. 1, 238 բասկ. ayč̌in «առաջը» բառի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախզ. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ղրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հաց, Ասլ. հաց, հաս, Տիգ. հmզ (սեռ. հmցցի), Ագլ. Հճ. հօց, Զթ. հօց, հոց, Անտ. հուէօց, Այն. հաս (Բիւր. 1900, 682), Սվեդ. հուց, Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. խաց.-հետաքրքրական ձևեր են Ջղ. ախանօ «ան-հազ, առանց հացի», Ջղ. մնկ. ծածիկ «հա-ցիկ»։-Նոր բառեր են հացաբեր, հացակեր, հացահաջ, հացահոտ, հացաման, հացանուշ, հարաշէն, հացապուր, հացատուն, հացա-ւորել, հացափոխ, հացափոր, հացթուխ, հաց-լաթ, հացահան (մի քիչ հնից ունինք՝ հա-ցահան Զքր. սարկ. Բ. 65, որից Վն. խաս-խան, Շմ. ծահան, Ղրբ. ծհան), հազութազ, հացուտ «կուշտ», հացպան, հազվալայ, հազ-փնջիկ, հացփոր, անհացուտելի, անաղուհաց, թաւահացիկ, թթահաց, տաքդեղահաց ևն. Ատանայի թրքախօս հայերը պահած են մէ-ղա հացցիկ դարձուածը (ասում են՝ երբ հացը գետին ընկնի), ախաս «աղուհացք, մեծ պահք» (Բիւր. 1900, էջ 454)։


Հայր, հօր, հարց

s.

father;
papa, pa;
dad;
father, chief;
founder;
author, inventor;
— մեր, the Lord's prayer;
— երկնաւոր, գթութեան, heavenly Father, God of mercy;
հարք եկեղեցւոյ, the fathers of the church;
հարք միանձունք, old anchorites;
հարք մեր, our fathers, forefathers, ancestors;
— աշխարհի, Adam;
յարգոյ —, Reverend Father;
բարեյիշատակ —ն իսահակ, Father Isaac of blessed memory;
— սուրբ, holy father;
— խոստովանութեան, confessor;
հոգեւոր —, spiritual father;
— հայրենեաց, ժողովրդեան, աղքատաց, father of his country, of the people, of the poor;
քերթողաց —, father of Armenian literature, Moses of Khoren;
— պատմագրաց, father of history, Herodotus;
— եւ մայր, father and mother, parents;
որդի ի հօրէ, from father to son;
— իբրեւ զ—, like a fatherly, paternal;
ազնիւ, բարեգութ —, good, tender father;
— սիրտ, գութ, սէր հօր, the heart, tenderness, love of a father, paternal, fatherly affection;
սիրել, պատուել զ—, զօրավիգն լինել հօրին, to love, honour and succour one's father;
յաւելուլ առ հարս, to go the way of all flesh, to go to kingdom come, to die;
ննջեաց ընդ հարս իւր, he slept with his fathers;
— որդւովք բերկրեալ, a father happy in his children;
— մարդպետ, kislar-agasi, master of eunuchs.

• (հոլովւում է հօր, հարբ, հարք. հարս կամ հարանց) «հայր» ՍԳր. փոխաբերաբար նշանակում է նաև «ցեղի կամ ազգի նախա-հայր, վերակացու, տնօրէն» ՍԳր. Ագաթ «առբայ, վարդապետ» Յհ. իմ. երև. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով.-հայր, որից հայրաբար Ագաթ. հայրաբարոյ Բուզ, Կորիւն. հայրաբուն Ագաթ. հայրանարգու Ոսկ. մ. ա. 3. հայրապետ ՍԳր. հայրենի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. հայրենիք Ագաթ. Ոսկ. (այս բառի «հայր» նշանակութեան վը-րայ տե՛ս Նորայր, Կոր. վրդ. էջ 137). հայ-րենատուր Ա. պետ. ա. 18. հայրիկ Տոբ. ժա. 13. Եւագր. անհայր Եբր. է. 5. կնքահայր Եփր. խոստ. միահայր Եւս. քր. քաջահայք Բ. մակ. բ. 22. զուգահայր Խոր. նախահայր Փիլ. Պիտ. թագաւորահայր Յայսմ. խոստո-վանահայր Գր. հր. հայրենակից, հայրենակ-ցուի, հայրենակցական (նոր բառեր) ևն։-Հօր (սեռականի ձևը), որից հօրաբարոյ Ագաթ. հօրամոյն Բ. մակ. ժ. 10. Ագաթ. հօ-րաքոյր Ղևտ. ժը. 12. ի. 19. Եւս. քր. հօրեղ-բայր ՍԳր. հօրու «խորթ հայր» Մխ. դտ. հօր-որդի «ազնուական», հօրորղութիւն «ազնուա-կանութիւն» Զքր. ծործ. (տե՛ս Նորայր, Հալկ. բառաք. էջ 119 և Յուշարձան, էջ 169), համ-հօերայ Ղևտ. ժը. 11 ևն։-Հարանց (յոգնակի սեռականի ձևը), որից կազմուած է հարան-ցամոյն «հօրնմանակ» Կորիւն (տպ. հարուստ ամացն! էջ 12, որ ըստ Գ. Տ. Մկրտչեանի, Գորիա և Շմոն, էջ 19 պէտք է ուղղել հա-րանցամոյն, ինչպէս ունի էջմիածնի Թ. 611 ձեռագիրը)։-Յօր-, որից յօրայ «խորթ հայր» Սեբեր. Փիլ. Խոր. (այս բառի վրայ տե՛ս ա-ռանձին)։

• = Բնիկ հայ բառ, որ յառաջանում է հնխ. pətèr ձևից (սեռ. հօր<հաւր<հնխ. pətrós) ցեղակիցներից հմմտ. սանս. [other alphabet] pi tar-, գնչ. pita, քուչ. pātr, զնդ. [arabic word] pita (տր. piϑre, fəδrōi), հպրս. [other alphabet] pitā (սեռ. piϑra), պհլ. pit, pitar (գաղափարագրով գրուած է [syriac word] pit և ❇ pitar (ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi 1, 21), պրս. [arabic word] pidar, pa-dar, [arabic word] piyar, սակ. pyari (MSL 18, 101 և 121), օսս. fidá, fid, բելուճ. p'iϑ, աֆղան. plār, քրդ. pièr, զազա pi (Horn § 286), յն. πατήρ (սեռ. πατρός), լատ. pater, իտալ. padre, սպան. padre, ֆրանս. père, գոթ. fa dar, հբգ. fater, գերմ. Vater, անգսք. foeder հհիւս. faδer, հոլլ. vader, vaar, անգլ. father (Kluge 505), հիռլ. athir, բոլորն էլ «հայր»։ Բալթիկ-սլաւական խմբի մէջ այս բառը ջըն-օուած է՝ փոխանակուելով հնխ. atta ձևոմ. որ յատուկ էր մանկական լեզուին. հմմտ. սանս. atta «մայր, մեծ քոյր», յն. ἀττα «հայրիկ», լտ. atta «հայր, հայրիկ», գոթ. atta «հաւր», հբգ. atto, հհիւս. atte «հայ-րիկ», ալբան. at «հայր», հսլ. otici, ռուս. отець «հայր» ևն։ (Իբր բնաձայն նման բա-ռեր գտնւում են նաև ոչ-հնդևրոպական լե-զուների մէջ. ինչ. -հունգ. atya, թրք. ata, բասկ. aita «հայր»)։ Առաջ կարծում էին չեզուաբանները թէ հնխ. pətér կամ patē̄r յառաջացած է pā «պահել, պահպանել» ար-մատից, բայց այժմ այս կարծիքը ճիշտ չի համաուում, և ենթադրում են թէ հնխ. patér յառաջացել է մանկական pa, papa «հայրիկ» բնաձայնից (Walde 565, Pokorny 1, 44 և 2. 4. Boisacq 75, Ernout-Meillet 704-5)։-Հիւբշ. էջ 463։


Հան

s.

grand-mother.

• ՓՈԽ.-Տե՛ս քաղ (քաղ-հանք) բառի տակ։ -Հայերէնից փոխառութիւն եմ կարծում նաև կապադովկ. յն. τραχάγϰι, τροχάγϰι, որ Kа-rolides, Iλ. συγϰρ. 217 բացատրում է հետև-եալ ձևով. «έλϰυστήρ, ἐργαλεῖον σιδηροῦν, ἔχον αἰγμην ἀγϰιστρώδη δι 'ής ἐλϰύουσι τὸν ἐν ϰαμίνω ἀναλελυμένον ϰαὶ ϰεϰαϑαρμένον σίδηρον. աքցան, այն է ծայրը կեռ երկաթեայ գործիք, որով բովի մէջ հալած ու մաքրուած երկաթն են հանում»։ Karolides կցում է այս բառը լտ. trahere և գոթ. treihan ձևերին. բայց թւում է թէ բառի վերջին մասը հյ. -հանք ձևն է. առաջին մասը անծանօթ. ամբողջը փոխա-ռեալ է հյ. գւռ. մի ձևից։


Հանապ

s.

a large drinking-glass.

• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։


Հանապազ

adv.

always, at all times, continually, constantly, ever;
assiduously.

• = Իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս բառիս արտաքին երևոյթը. առաջին մասը՝ հանա-նոյն է սանս. sánā, sanāt, sa-nā-tána «միշտ» ձևերի հետ, որոնք տաւես են իրան. *hana-. բայց անյայտ է -պազ։

• ՆՀԲ լծ. հյ. համայաւէժ, յն. συμπας «ամբողջովին», պրս. [arabic word] har-bār ռամէն անգամ»։ Windisch. 22 հանտ-ևռում է սանս. sanā-tana ձևին։ Müller Bvs 5, 139, WZKM 5, 355 պրս. [arabic word] hanōz «տակաւին»= հպրս. *hanā apa-čā «շարունակ»։ Justi, Dict. Kurde, էջ 457 օրդ. heiz, heiža, heizam «նորից», զազա. hén'ī «տակաւին», պրս. hanoz։ Տէով. Մասիս 1881 մայ. 12 սանս. sana «միշտ», գոթ. sinteinō ևն, իսկ Նախալ. 110 կցում է հին, հանի բառերին (տե՛ս հանի)։-Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. էջ 195 պրս. [arabic word] namabāz «ամէն անգամ»։ Հիւնք. պրս. էնպազ, հէմպազ «ընկեր, սեղանակից»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 37 և Arm. Gram. 463 իբրև բնիկ հայ՝ բառի առաջին մասը ևոում է սանս. sánā, sanճt, sanā-tána «միշտ», լտ. sem-per «միշտ, շարու-նակ», գոթ. sin-teins «հանապազորդ», sin-teinō «միշտ, շարունակ» բառերին. (վերջին երեք ձևերը կապ չունին սանս-կրիտի հետ. տե՛ս Walde 698-9). բայց -պազ չմեկնուած մնալու պատճառով՝ անապահով է համարում։ Մէնէվիշեան ՀԱ 1897, 248 մերժելով Հիւբշմանի մեկ-նութիւնը, դնում է պրս. hambāz «ամէն անռամ». (իմա՛ պրս. hama bāz «ամէն անգամ». սակայն այս ձևը չի կարող յարմարիլ, որովհետև bāz<պհլ. apāǰ)։


Հանգոյն

adv. adj.

as, like, after the manner of;
almost, nearly;
cf. Հանգունակ.

• = Պհլ. ❇ hamgō̄n = պրս. [arabic word] hamgon = զնդ. hamagaona և պհլ [other alphabet] ︎ hamgōnak = մանիք. պհլ. [hebrew word] ham gonag (Salemann, Manichaische Stud. ЗAH 8, էջ 82) = պազ. hamgūna = պրս. [arabic word] hamgona «նման, նոյնատեսակ, նոյնպիսի» ձևերից փոխառութիւն. առաջինը տալիս է հանգոյն, երկրորդը՝ հանգունակ։ Բոլորն էլ կազմուած են իրան. ham-«նոյն» և gōn «ձև, կերպ, եղանակ» բառերիռ։ Կա-րելի չէ ընդունիլ՝ որ հանգոյն, հանգունակ բարդուած լինին հենց հայերէնի մէջ, որով-հետև գոյն «կերպ» ձևով բառ չունինք մեր լեզւում։-Հիւբշ. 176։


Հանդէպ

prep. adv. adj.

before, in face, in presence of, in front, opposite;
against;
ի —, ի —դիպէ, ի —դիպոյ or —պոջ, before, in front;
convenient, fit, proper.

• ԳՒՌ.-Ջղ. հանդ'իպել, Ախց. հանդ'ըպել, Կր. հանտըպիլ, Երև. հանդիբէլ, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. հանդըբիլ, Տփ. հանդիբիլ, Սչ. հան-դըբել, Ալշ. Մշ. հանդ'րբել, Ննխ. հանդըբէլ, Զթ. հանդըբը՝լ, Ռ. հանթըբիլ, Տիգ. հmնթի-բիլ.-(Տփ. նշանակում է նաև «մեծարել, խնջոյք տալ, ուտելու մի բան հրամցնել». իսկ Սվ. «թոնրին կողած հացը յանկարծ պռ. կուելով կրակն ընկնել»).-նոր ձևեր են հան-դէպք, հանդպուք, հանդիպուքս, հանդիպս՝ որոնք նշանակում են «դևերից յառաջառած մի հիւանդութիւն»։


Հանուր, նրոց, նուրց

adj.

each, every, all, general, universal;
ընդ —, every where;
—ց ազանց, to all peoples.

• «բոլոր, ամէն» Սահմ. Խոր. սրա սեռ.-տր. հոլովաձևն է հանուրց. ածանցման մէջ մտնում է առաջին ձևով. ին.. հանրա-կան Յհ. իմ. եկեղ. Անյ. պորփ. հանրապէս Սկևռ. լմբ. հանրակայք Նար. տաղ. նոր գրա-կանի մէջ՝ հանրակառք, հանրակին հանոա-մատչելի, հանրագիտակ, հանրագիտական. հանրահաշիւ, հանրահաշուական. հանռա-զօրք, հնարաքուէ, հանրապետութիւն, հան-րապետական, հանրակացարան, հանրածա-նօթ ևն։ Ոսկեդարեան գործածութեամբ ու-նինք ընդհանուր (գրուած նաև ընթանուր, ընթհանուր) «ամէն տեղ» (և ո՛չ թէ ամէն ոք) Եզն.։


Հապալաս, ի

s.

cf. Պտուղ մրտենւոյ.

• Ըստ ՆՀԲ հապալասն է «ազգ մա-նըր ձիթապտղոյ». ըստ Բախտամեանի «մոշ». ըստ ՀԲուս. § 1633 «մրտենի». ըստ Նորայր, Բառ. ֆրանս. «canneber-ge, airelle, ռուս. кпюква»? Ուղիղ նշա-նակութիւնն է «մրտենի», ինչպէս ցոյց են տալիս 1. արաբերէն ձևը, 2. Սվեդիոյ գաւառականը, Յ. Վաստակաց զրոց վը-կայութիւնը։ Վերջինս (էջ 157) գլխի վերնագիր դնելով «Վասն հապալասե-աց», ամբողջ այդ գլխի մէջ խօսում է միայն մրտենու մասին։ «Ձիթապտուղ» իմաստը յառաջացել է սխալմամբ նրա-նից, որ Վստկ. 180 խօսելով ձիթապըտ-ղի տեսակների վրայ, ըստ մեծութեան բաժանում է երեք կարգի.-մանր (հա-պալասի չափ), միջակ (կասլայի չափ) և խոշոր. «Եւ պտուղքն ազգի ազգի են. մէկ՝ հապալսէ պտուղ և ինքնդ մանր լինի և վասն այնր իւրն հապալ ասեն,


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

• = Բնիկ հայ բառ. յառաջանում է հնխ. ეk'-ձևից, որ ստորին ձայնդարձն է հնխ. enek'-nek'-enk'-«հասնիլ», նաև «կրել, տանիլ» արմատի. ցեղակիցներից հմմտ. սանս. aç. açnoti, náçati, nákšati «հասնիլ, ձեռնհաս լինել, գտնել, ժամանիլ, փափագածին հաս-նիլ», aça-«մաս, բաժին», naça-«փափագին հասնելը», զնդ. ašnaoiti, nasaiti «հասնում է, գտնում է», asa-«բաժին», յն. ἔν-εγϰ-εῖν «կրել», ποδ-ηνεϰές «մինչև ոտքերը հաս-նող» (իբրև ոտն հաս), ὄγϰος «բեռ», գոթ. ga-nah «կբաւէ», ga-nōhs «բաւական», հբռ. ga-nah «կբաւէ», ge-nuog «բաւական», հ. սաքս. gi-nog, հոլլ. ge-nocg, անգսք. ge-nԾՈ. նբգ. genug, անգլ. enough «բաւական» (Kluge 175), լտ. nanciscor, հյտ. nancio «գտնել, փափագին հասնիլ», հիռլ. do-icim «գալ», con-icim «կարենալ», air-icim «գըտ-նե», լիթ. nêšti «կրել, տանել», naštá «բեռ», nêščia «յղի», լեթթ. nest «կրել, տա-նել», nasta «բեռ», հսլ. nesti, ռուս. нecти «կրել, տանիլ» ևն (Walde 506, Boisacq 251, Pokorny 1, 128, Ernout-Meillet 620, Trau-tmann 198)։ Հայերէնի մէջ հնխ. nk՛-ձևը դարձել է նախ *անս-, որից ռնգականի ան-կումով (հմմտ. ամիս, միս և ուս) կամ ռըն գականը արմատից դուրս փոխադրելով և նախաձայն հ-ի յաւելումով՝ յառաջացել է հաս։-Հիւբշ. 464։


Հարակաշ

s.

associate, partner.

• = Պհլ. *haδakaš ձևից, որի առաջին մասն է = զնդ. haδa-«միասին» (տե՛ս հարազատ և հարևան բառերը), երկրորդը = զնդ. karša ռակօս», karšā «ցել», karš «ակօսներ քա» շել», a-karšta «անվար, անհերկ, կորռ. 2. առանց ցանելու բուսած, ինքնաբոյս», սանս. karšknsáti «ակօսներ քաշել, հերկել», պհլ. kiš «ակօս», kistan «հերկել», պրս. [arabic word] kaštan (ներկ. [arabic word] kāram) «սերմա-նել, սերմ ցանել», աֆղան. karal, բելուճ. kišag «ցանել» (Bartholomae, Altir. Wört. 457 և Horn § 836)։ Ըստ այսմ հարակաշ =պհլ. haδakas նշանակում է բուն «միա. սին ցանող»։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

• ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարց, ից

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (աջնորդել, տանիլ», բայց մասնաւորապէս «տունը կին տանիլ»). և ահա այս նշանակու-թիւնից են ծագում լտ. procus «աղջիկ հարց-նող, աղջիկ փնտռող, հարս ուզող», լիթ. peršu, piršti «հետը ամուսնանալու համար աղջիկ փնտռել», piršlys «խնդրաև. ամուս-նութեան միջնորդ» (Walde 604, Boisacq 330 Trautmann 216, Ernout-Meillet 758, Pokorny 2, 44)։ Հայերէնի մէջ առաջին նը-շանակութեամբ ունինք հարց, որ ծագում է հնխ. prk'-sk-աճած ձևից՝ արմատական k'-ի անկումով, ճիշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Հացի, ցւոյ, ցեաց

s.

ash-tree;
հացեաց դրախտ, ash-grove;
— ծառոյ սերմն, cf. Ճնճղկալեզու.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. as-k'hio-հոմանիշ ձևից. սրա հետ հմմտ. հբգ. ase, մբգ. asch, հոլլ. esch, գերմ. Esche, անգսք. aesk, անգլ. ash, հիսլ. askr (բոլորն էլ «հացի» նշանակութեամբ). այս բոլորը տալիս են հնխ. osk-ձևը, որ աճական ձև է, պարզագոյնն է հնխ. ōsi-, որի մի ուրիշ ա-ճականն է osen-. սրանցից յառաջացած են լիթ. u'sis, լեթթ. usis, հպրուս. woasis (<*ōsi), ալբան. ah (<*aska) «փիճի», հսլ. yaseni, ռուս. ясень, լեհ. jasien, բուլգ. ուռ. ósen «հացի», լտ. ornus (<*ōsinos) «վայրի լեռնային հացի», յն. (άχερ)-ωίς (<*ωσις) «բարտի», ὄζύη «փիճի», հիռլ. huinnius, կիմր. onnen (<*osn-) «հացի» (տե՛ս Pokorny 1, 185, Boisacq 107, 90 706, Walde 547, Berneker 3I, Ernout-Meillet 680, Trautmann 203, Kluge 124)։-Հիւբշ. 465։


Հաւ, ուց

s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

• , ու հլ. (ըստ ՆՀԲ յետնաբար հո-ւովուած է նաև -ոյ, -աց, -է) «թռչուն» ՍԳղ. Եւս. քր. Փարպ. «հաւ, մարի» Մտթ. իգ. 37. Ղկ. ժգ. 34. «աքլոր» Գ. մակ. գ. 12. Մտթ. իզ. 34, 74, 75. ներկայ բարբառների մէջ և գրականում նշանակում է միայն «ընտանի հաւ, մարի». նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄρνις «թռչուն. 2. հաւ-3. աքլոր», որ հիմայ յատկացուած է միայն ընտանի հաւին։ Սրանից են հաւաղէտ Ղևտ. ժթ. 26, Ոսկ. ես. հաւադիտութիւն Սիր. լա. 5. հաւալուսն ՍԳր. Վեցօր. 172-3. հաւախօս Մրկ. ժգ. 35. հաւակեր ՍԳր. հաւահարց Սր. ժը. 10. բ. մն. լգ. 6. հաւահմայ Երեմ. իէ 9. Կոչ. Ոսկ. տիտ. հաւահար լինել «թռչունի գիշատուիլը մի ուրիշ թռչունից» (նորագիւտ բառ) Ոսկ. տտր. տող 13. հաւօրհնէք (նորա-գիւտ բառ) «եկեղեցուն ընծայաբերուած թռչունները օրհնելու կարգը» Մ. Մաշտ. 89բ. հաւապատիր «մի տեսակ բու» ՈԳո. հաւորո ՍԳր. հաւփալ «մի տեսակ աղաւնի» (գրուած նաև հաւբալ, հովփալ, հոբալ ևն) Ոսկ. եզեկ Փիլ. Սահմ. Առաք. լծ. սահմ. 469 (այս վեր-ջինը ցոյց է տալիս թէ ի՛նչ տարբերութիւն ունի աղաւնուց). տարմահաւ Վեզօր. 174. քաջահաւ Ղևտ. ժա. 17. Դտ. ժդ. 16. երաշ-տահաւ Վանակ. հց. արտաւազդահաւ «կա-րապ» Փիլ. լին. բ. 117 (հմմտ. յն. ϰὸϰνος հոմանիշը, որ նաև յատուկ անուն է. տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. էջ 657ա և ՀԱ 1920, 281). ժրահաւ Եպիփ. բարոյ. կիսահաւ Եպիփ. բարոյ. Խոր. աշխ. հաւապան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 42. հաւթափեալ «գիշե-րուայ ժամի եօթը» (ըստ արևելեան ժամա-ռոյցի. այսինքն՝ երբ հաւը արդէն խօսած է ըստ Ս. Վ. Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 160). հաւամրգի «մի տեսակ բոյս. ebenus laguroides Boiss.» (ըստ Տիրացուեան, Con. tributo § 254) կամ «erica arborea L» (ըստ նոյնի, անդ, § 341). եգիպտահաւ, հաւաբու-ծութիւն, հաւկթաձև ևն (նոր բառեր)։

• , ի-ա հլ. «ծայր, սկիզբ, սկզբնաւո-րութիւն» Խոր. Պիտ. որից հաւանալ «սկրզբ-նաւորիլ, սկսիլ» Թր. քեր. Սասն. 15. հաւիլ «սկսիլ» Շիր. 72. Պիտ. հաւումն «սկիզբ» Պիտ. հաւակ «սկիզբ, սկզբնապատճառ. ա-ռաջնորդ, հեղինակ» Պիտ. Տիմոթ. կուզ, էջ 144, 267. Կնիք հաւ. 343. դառնահաւ «սկրզ-բից դառն» Յիշատ. դեռահաւակ «նոր ոս-կըսած» Յհ. իմ. ատ. չարահաւ Եփր. համաբ. 252. չարահաւիլ (նորագիւտ բառ. չունին ՆՀԲ և ԱԲ) «վատ վարուիլ մէկի հետ». Ժող. է. 23 (Զի բազում անգամ չարահաւեսցի ընդ քեզ և ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. յն. ὄτι πλειστάϰις πονηρεύσεταί σe...), նախահաւել Յհ. իմ. նախահաւակ Պիտ. հա-ւեղ «առաջին երկու վանկերը երկար և վեր-ջինը սուղ եռավանկ բառ» Մագ.։


Սոճի

cf. Շոճի.

• «վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։


Սոնոպրի

s.

pistachio-tree.

• (գրուած նաև սնովպար, սի-նոպրի, սոնոպար, սնօպար, սօնապարենի) «փիճի ծառը, pinus» Օրբել, հրտր. Էմինի էջ 304 (սնոպար մայրափայտ). Վստկ. 42, 58, 107. Լծ. փիլ.-բառս սխալ գրչութեամբ եղել է նոպարենի (ՀԲուս. § 2215), որ 20 տարի առաջ ուղղել էի սնոպարենի, նոյնը յետոյ Նորայր ՀԱ 1923, 160։


Սոս, ից

s.

sossus, space of sixty years.

• = Յն. σთσσος, լտ. sossus, նոյն նշանակու-թեամբ. սա էլ փոխառեալ է քաղդէարէնից. հմմտ. ասուր. šuššu, šušu, որ նշանակում է «վաթսուն» և է բաբելական [other alphabet] գաղափա-րանշանը (Delitzsch, Assyr. Hndwört. 694)։ Բոլորի աղբիւրն է սումեր. šuš «վաթ-սուն», որ կազմուած է uš «երեսուն» բառի կրկնութեամբ (իբր սš-uš 30+30). իսկ ս︎ բերեսուն» բառն էլ յառաջանում է a «տա-սը» xeš «երեք» բառերից (Bertin, Lang. of the cun. inser. էջ 7)։-Հիւբշ. 380։


Սով, ու

s.

famine, dearth, scarcity, penury;
hunger;
ի —ու, by famine.

• ռումեր. šuku «քաղց, սով»։-Ըստ այսմ վերի մեկնութեան առաջին հեղինակն է Lagarde, որ անկախաբար մտածելով ա-ռաջարկեցի Meillet-ին. պատասխանեց թէ «la seule possibilité de rapproch-ement est en effet l'emprunt, համե-մատութիւնը կարելի է բացատրել միայն փոխառութեամբ» (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։


Սովոր, ից

adj.

accustomed, used to, inured, trained;
customary, usual, habitual, wont;
familiar;
— լինել, to be accustomed or used to;
որպէս — էր, as he was wont to, as he was in the habit of.

• Տէրվ. Altarm. 64 և Նախալ. 72 հլտ. sovo-S>sus «իւր» դերանուան հետ. հմմտ. լտ. suescere «սովորիլ», con--suetudo «տովորութիւն»։ Հիւնք. եբր. սօֆէր «դպիր» կամ պրս. վէրզիյտէն։ Patrubány SA 1, 195 յն. ϰῦρος,, հիռլ. caur, cur «կտրիճ, քաջ», սանս. çurā


Սուդար, ի, ունք

s.

sudarium, white handkerchief;
veil.

• (սեռ.-ի, յգ.-րունք) «թաշկի-նակ, լաջակ» Ոսկ. ա. տիմ. Կոչ. 176. (ՀՀԲ գրում է սունդարուն, սունդարիոն)։


Սպանախ, ի, ից

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Սպարակ

s. bot.

s. bot. fustic, Indian saffron.

• «դեղին կամ ծիրանի ներկ տւող ծառ է. arbor flava (ՆՀԲ), curcuma (ՀԲուս. § 2817), rhus cotinus L (Տիրացուեան, Contributo § 306), ֆրանս. fustet (Քաջունի, Գ. 222)» Բժշ. գրուած նաև սպորակ, զա-պարակ, զաբարակ (ՀԲուս. § 690)։


Սպետափառ

adj.

noble, chivalrous, gallant.

• ՆՀԲ մեենում է «ասպետափառ կամ սպիտակափառ»։ Müller SWAW 66. 276 ընդունելով երկրորդը՝ մեկնում է զնդ. spaēta+փառ. իսկ Lag. Arm. Stud. § 2046 ընդունելով առաջինը՝ մեկնում է իբր զնդ. aspōpaitiparəna։ Հիւբշ. 240 կարդում է սպիտակափառ, որով և մերժում է այս մեկնութիւնը։


Ստէծ

s.

weaver's small staves.

• ԳՒՌ.-Վն. ստեծ, Մկ. ստէռն (Ամատունի. Հայոց բառ ու բան 599 ունի նաև իստեց, կտերծ ձևերը) «գետին ցցուած մի մետը բարձրութեամբ ցիցեր, որոնց վրայ ոստայ-նանկը հինածն է հինում՝ գործել սկսելուց առաջ՝ մանածը պատրաստելու համար». ո-րից ստիծգլուխ Վն. «ստէծներից երկու գըլ-խաւորները», ծոցստէծ և ջրածստէծ «ստէծ-ների տեսակներ»։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Ստիքերոն, աց

s.

verse;
հինգ — գիրք, the five poetical books of the Bible.

• = Յն. στιχηρός, չեզ. στιχηρόν «ոտանա-ւոր չափով գրուած», որից նաև վրաց. სტიკა-რონი ստիքարոնի «եկեղեցական երգ». ծագում է στίχος «շարք, ոտանաւորի տող» բառից, որ տե՛ս յաջորդ բառի տակ։-Հիւբշ. 381։


Պալար, աց

s.

aposteme, imposthume, abscess, suppuration, pustule;
— երանաց, bubo.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «մարմնի վրայ մի տեսաև վէրք, խաղաւարտ» Ղևտ. ժգ. 2, 10, ժդ. 56. «խարան, դաղած նշան» Փիլ. Պտմ. աղէքս. որից պալարաբար «պալարի պէս» ԱԲ. պա-լարանալ «պալարի պէս լինել» Լմբ. սդ. ան-պալարոտ «անախտ, անսպի» Փիլ. լին։-Տե՛ս նաև յաջորդը։


Պալիուն

s.

pallium.

• = Լտ. pallium «երկար ու նեղ՝ սպիտակ բուրդէ խաչազարդ մի տեսակ վերարկու» (որ առաջին անգամ Լուկիոս Գ. պապը նուի-րեց Գրիգոր տղային, և յետոյ հետզհետէ տարածուեց մեր մէջ)։ Սոյնից է և յն. πάλλι-ον, παλλίον։-Հիւբշ. էջ 369։


Պախ, ից

adj. s.

sodden, boiled;
boiled beef.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «խաշած միս» Ել. ժբ. 9. որից պախեփ «լաւ խաշած» Հին բռ. պախել «եփել» Բառ. երեմ. 262. այսպէս էլ Տաթև ձմ. ճժէ պախ եփեալ ջրով մեկնում է «որ է քաջ եփեալ»։


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

• , ի-ա հլ. «գօտիի կամ կա-մարի նման կանացի մի զարդ». մէկ անգամ ևւնի Ոսկ. եբր. իը. էջ 554. «Այնպիսի պախ-ճասանդօք և լանջագեղ կամարօք զսպեալ լինիցիս պնդակազմ»։ (ՋԲ գրում է պախճա-ւանդակ. Քաջունի՝ Գ. 198 դնում է պախճա-ւանդ «corset, սեղմիրան»)։

• = Իրանեան փոխառութիւն է, որ կազ-մուած է պախճ-(պախին կամ պախուճ) + ւանդ բառերից, առաջինը անհետացած է իրանեանում, երկրորդն է պհլ. պրս. band «կապ», որ գտնում ենք նաև բահուանդ, մե-հեւանդ, դանդանաւանդ բառերի մէջ։-Աճ.


Պակ

s.

female jewelry.

• «մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

• ler. Kuhns u. Schleich. Beitr. 3, 88 պրս. pās ձևի հետ։ Lag. Gesam. Abhd. 8, 25 և Btrg. bktr. Lex. 58, 74 զնդ. pāϑra և պրս. pās բառերի հետ։ Asco-li-Srhweizer KZ 17, 136 հին իրան. pād արմատից։ Müller SWAW 78, 425 ո՛չ թէ pā, այլ զնդ. pā̄ϑra-բառին պէտք է միացնել։ Այսպէս նաև Lag. Arm. Stud. § 1792, իսկ § 1818 պաս ձևը (որ գրբ. պահս հայցականից է լա-ռաջացած) կցում է պրս. pās-ban «պա-հապան» բառին։ Մորթման ZDMG 26, 528 բևեռ. pakha «պահ»։ Տէրվ. Նա-խալ. 91 pā «պահել» արմատիզ։-Հիւնք. պրս. բէհրէ, բէհրիյզ։-Karst, Յուշարձան 406 պահ «յղի» կցում է սու-մեր. pah, pag' «առատ՝ բերրի լինել» բային։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 ասում է թէ կապ չունի հաթ. pāimi «պահեմ» բայի հետ։

• ԳՒՌ.-1. Ախց. Գոր. Կր. Ղրբ. պահէլ, Ագլ. Շմ. Տփ. պահիլ, Ալշ. Մշ. պայել, Երև. պհէլ, Ջղ. Սլմ. Վն. պախել, Մրղ. պախէլ, Մկ. պախիլ, Սչ. բահել, Պլ. Ռ. Սեբ. բահէլ, ննխ. բայէլ, Ասլ. բայէ՛լ, Ակն. բայհէլ, Տիգ. բmհէլ, Հճ. բէհել, Զթ. բէհիլ, Խրբ. բէյիլ, Հմշ. բէհուշ, Սվեդ. բիհիլ, Աժտ. փայէլ.-2. Գոր. Ղրբ. Ջղ. պաք, Ակն. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. բաք, Ասլ. բաք, բա*, Տիգ. բmք, Ագլ. պօք, Զթ. բօք, բոք, Հճ. բօք, Սվեդ. բիւք,-Մրղ. Սլմ. Վն. պախս, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Տփ. պաս, Հմշ. Ննխ. Սչ. բաս. -3. Ակն. բօյհ «պահ, մի պահ», Ասլ. բայ մը, բայիգ «պահ մը, պահիկ», Ննխ. բամալ «մի քիչ առաջ» (<պահ մի այլ), մէքբա-հէգէն «մի քիչ յետոյ» (<մէկ պահիկ-էն)։-նոր բառեր են պահարան (որ Ջղ. դարձած է պարան «նամակի ծրար, պահարան՝ ըստ Արևմտահայ գրականի), պահենի. տահես-տէն, պահծու, պահվտիլ (Ննխ. բօհօդվէլ, բօհըդվէլ, բօղօդվէլ, Ակն. բայհմընդիլ), պահկուիլ (Սլմ. փախկվել, որ կարծեմ փախ-ծիլ բայի ազդեցութեամբ նախաձայնը դարձ-ռել է փ), պահման, պահունի, պահուկ, պա-հոցել, պահպհել, պահպրտել, պասակեր, պասահարիլ, պասալուայ, պասահան, պա-սատօն, պասնուտ, պասուց ևն։-էնկիւրեև թրքախօս հայոց մէջ մնում են bak «պահք», bak-baba «մոռմոռոս. ախացել», baharanjə «լուսարար» (որ եկեղեցու պահարանն է արաբախօս քրիստոնեաներն ունին pze «պահէ՛» (Բիւր. 1899, էջ 116)։

• «քաջ, լլաւ». անստոյգ բառ, որ գըտ-նւում է միայն պահապէս «քաջապէս» ձե-ւի մէջ. այս վերջինն էլ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 263։


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

• = Պհլ. *pāhrak բառից, որ է զնդ. ❇ pāϑra-«պահպանութիւն» (տե՛ս պահ բառի տակ). սրանից ունինք հիւս.-արևմ. պհլ. pāhragbed. «պահակապետ, haupt der Wa-he» (գրուած [hebrew word] Թուրֆանի վա-ւերագրերի մէջ՝ Salemann ЗAH 8 (1908), էջ 108 և MSL 17, 245), պրս. [arabic word] pahra «գիշերապահութիւն», pahradār «պահա-պան», աֆղան. pahra «գիշերապահ, պա-հակ. 2. պահականոց, պահապանի աշտա-րակ», pahradār «պահակ», բելուճ. pahrā «պահպանութիւն» (Horn § 341). տե՛ս նաև յաջորդը։-Հիւբշ. 217։


Պահանգ, աց

s.

iron or wooden tie-piece, binding-piece, notched-rail, brace;
buttress, flying-buttress.

• ՆՀԲ «անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ», Lag. Urgesch. 378 san( արմատից։ Հիւնք. վահան բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 307 պրս. [arabic word] vahang «փայտեայ օղակ կամ շրջանակ՝ որ բեռների վրայ են անց-կացնում՝ ամրապնդելու համար»։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] pahāna «դռան յետևի փայտէ սողնակը, նիգ, գամ»։


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• «փայլ, փայլիւն, ցոլք». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են աա-ղապանծ «լուսափայլ, մաքուր, լուսապանծ» Հին բռ. պաղապանծական Անան. եկեղ. և կրկնութեամբ՝ պաղպաջ «փայլ, փայլիւն», որի վրայ տես առանձին։