Entries' title containing բ : 4768 results

Փոխաբնակիմ, եցայ

vn.

to emigrate, to remove.

· Calfa

NBHL (3)

Ենոք փոխաբնակեցաւ՝ անթլփատ գոլով. (Աթ. ՟Թ։)

Փոխաբնակելոյն ընծայ ինչ հատուցանել ոչ է պարտ՝ բայց յողջախոհ. ելոյն. (Պղատ. օրին. ՟Ը։)

μετοικίζομαι transferor, transmigro. Փոխիլ այլուր ի բնակել. վերափոխիլ. եւ Տեղափոխիլ.


Փոխաբնակութիւն, ութեան

s.

emigration.

· Calfa

NBHL (3)

Հասանել այնմ՝ որ կամեսցի ի փոխաբնակութիւն.. . Մանկանցն փոխաբնակացն շինօղք ելով, եւ լինել ամաց հնգետասանից փոխաբնակւթեանն. (Պղատ. օրին. ՟Ը։)

Փոխաբնակութիւն յերկիր աւետեացն յետիպտական տղմոյն. (Նիւս. երգ.։)

μετοίκησις, μετοικία migratio. Փոխաբնակն լինել. գալ բնակել յայլ երկիր.


Փոխաբուսանիմ

vn.

to change nature, to be transformed.

· Calfa

NBHL (2)

Ոչ ի մարմնոյ բնութիւն փոխաբուսեալ բանին. (Յհ. իմ. երեւ.։)

μεταφύομαι naturam muto, transformor. Փոխիլ յայլ բոյս բարուց եւ ի բնաւորութիւն օտար.


Փոխադարձաբար

adv.

reciprocally, mutually, alternatively, vice-versa.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ ուրեք ասաց փոխադարձաբար, թէ որ հաւատար ի հայր, ոչ ի հայր հաւատայ, այլ յիս. (Ոսկ. յհ. ՟Բ. 23։)

ἁντιστρόφως vice versa, reciproce. Փոխադարձիւ. անդրադարձութեամբ. ընդ հակառակն.


Փոխամբարձեալ

adj.

taken up, translated to heaven.

· Calfa

NBHL (1)

Ի պատմոս կղզի արտասահմանի, եւ աստուստ փոխամբարձեալ եղեւ. (ՃՃ.։)


Փոխանակաբանեմ, եցի

vn.

to answer, to contradict, to gainsay.

· Calfa

NBHL (2)

ՓՈԽԱՆԱԿԱԲԱՆԵԼ. Փոխանակ ընդդիմաբանել. ի դէմս ածել.

Զոր պարսաւեալ այպանէին փոխանակաբանեալ, որք ի նմանէ յանդիմանեալ լինէին. (Խոր. ՟Գ. 31։)


Փոխանակաբար

adv.

in one's name.

· Calfa

NBHL (1)

Զտեառն բանն որ առ հրէայսն՝ փոխանակաբար գոչել, քակեցէ՛ք զնինուէ, եւ յերիր աւուր յարուցից ցնա. (Գեննանդ.։)


Փոխանունաբար

adv.

denominatively.

· Calfa


Փոխանցաբար

adv.

transitorily.

· Calfa

NBHL (3)

μεταβατικῶς transitive, transitu. Փոխարկմամբ. անցմամբ. անցանելով յայլ վիճակ.

Շարժումն է գնդատեսակ, յորժամ փոխանցաբարնորգործէ. որպէս ի ջրոց ձկունք եւ թռչունք, եւ գնւնզանն մովսիսի յօձ, եւ այսպիսիքս։ Շարախառնապէս ներգործէ անձն, եւփոխանցաբար, յորժամ ընդ իմանալեաց իմանի. (Մաքս. ի դիոն.։)

Իրաւացի է առնուլ փոխանցաբար. . . իմանալի խորհրդով. (Յհ. իմ. եկեղ.։)


Փոխելաբանեմ, եցի

vn.

to talk nonsense, to rave, to dote.

· Calfa

NBHL (2)

ՓՈԽԵԼԱԲԱՆԵԼ. Իբրու ի խելաց եւ ի մտաց փոխեալ խօսել. ցնորաբանել. բանդագուշել. շաղփաղփել՞

Մի փոխելաբաներ. այլ զինչ ունիս առնել՝ արա՛ վաղվաղակի. (Ճ. ՟Բ.։)


Փողաբար

adv.

like a tube.

· Calfa

NBHL (1)

Ուղղովն՝ որ փողաբար ընդ մէջ անցանէ. (Նիւս. երգ.։)


Փորիբաց

adj.

open in front (the Armenian chasuble).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Բուռ։

NBHL (4)

ՓՈՐԻԲԱՑ կամ ՓՈՐ Ի ԲԱՑ. Որ չէ փորանկեալ, այլ բացեալ կամ ճեղքեալ է. ուստի շուրջառն յունաց ասի փորանկեալ, եւ մերն ըստ հռովմայեցւոց՝ փորիբաց.

Փորիբաց շուրջառ. (. Մաշտ.։)

Կերպասեայ կապն, որ է փոր ի բաց նափորան. (Մխ. ապար.։)

Փորիբաց շուրջառովն։ Զդեցցի նափորտ փորիբաց. (Մաշտ. ջահկ.։)


Փութաբան

adj.

speedy in speech, quick speaking.

· Calfa

NBHL (2)

Փոյթ եւ արագ ի բանս. շուտ շուտ խօսօղ, լփըրտացող.

Ոչ լինել փութաբան եւ երագախօա ընդ Աստուած. (Լմբ. ժղ.։)


Փութաբանեմ, եցի

vn.

to speak too fast, and too indistinctly.

· Calfa

NBHL (2)

չ. Փութալ ի բանս. արագ խօսել. լփրտալ.

Անհնար է անդադար սաղմոսել կամ կարդալ, կամ փութաբանել ի բանս Աստուածայ. (Բրս. հց.։ Եւ արդ մի, ասէ, փութաբաներ. Լմբ. ժղ.։)


Փութաբար

adv.

cf. Փութապէս.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ է ապա այն այնպէս փութաբարն. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Փութաբար ընթերցջիք զգիրս Աստուածային. զի այն իսկ զներքինին պայծառագործեաց. (Ոսկ. գծ.։)


Տասնաբանեայ օրէնք

sn.

Decalogue.

· Calfa

NBHL (1)

ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ ՕՐԷՆՔ. δεκάλογος decalogus, decem praecepta dei. Տասն պատուիրանք կամ պատգամք աստուծոյ, գրեալք յերկուս տախտակս. Մծբ. ՟Ա։ Երզն. ՟ժ. խորան.։ Ասի եւ Տասնբանեան. Տասնպատգամեան. եւ այլն։


Տասնբանեան պատգամք

sn.

the Decalogue.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ տասնբանեան՝ մատամբ դրոշմեցեալ աստուծոյ։ Տասնբանեան պատուիրանօք։ Քան զտասնբանեան օրէնսն. (Անյաղթ բարձր.։ Շ. անդ։ Լմբ. ժղ.։)

Ասի եւ զմասանց հաւատոյ ի հանգանակին, որ եւ ժբ հաշուին.

Զտասնբանեան հաւատս մեկնութեամբ պատմէ ըստ տասն պատուիրանին աստուծոյ. (Լծ. կոչ.։)


Տատասկաբեր

cf. Տատասկածնունդ.

· Calfa

NBHL (4)

Որ բերէ այսինքն բուսուցանէ զտատասկս.

Ադամ ել ի դրախտէն յերկիր փշաբեր եւ տատասկաբեր։ Զփշաբեր եւ զտատասկաբեր երկիր ժառանգեաց. (Եփր. խոստով.։ Կոչ. ՟Բ։)

Խոպանացեալ եւ տատասկաբեր անդաստանս։ Տատասկաբեր անդաստան. (Նար. ՟Լ՟Թ։ Մաշկ.։)

Տատասկաբեր. (զոր) պարտուպատշաճ է մաքրել եւ յստակել, եւ պատրաստագոյն յօրինել. (Ոսկ. ես.։)


Տարաբաժանիմ, եցայ

vn.

to start from, to remove, to expatriate oneself.

· Calfa

NBHL (1)

Սա յորժամ տարբաժանիւր ի հայրենեացն. (Նար. խչ.։)


Տարաբաժին

adj.

divided, separated, removed;
separating, removing;
— հանել, կացուցանել, to alienate, to transfer, to separate;
to expatriate;
ելանել —, to abandon one's country.

· Calfa

NBHL (4)

Օտարացեալ հեռացեալ զրկեալ ի սեպհական բաժնէ.

Մի՛ ոք զձեզ բաժինն ի ձէնջ հատանիցէ, եւ զձեզ օտարս եւ խորթս արարեալ՝ տարաբաժին հանիցէ։ Ելանել եղբօրն տարաբաժին յիւրմէ բաժնոյն։ Օտարացուցանել զհոգին, եւ տարաբաժին յաստուծոյ կացուցանել. (Եղիշ. ՟Ե։ Կանոն.։ Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Կամ Օտարացուցիչ բաժնի. առիթ զրկանաց՝ անիրաւ բաժանմամբ.

Ո՛չ կադք ինչ եւ ոչ կռիւք (ընդ այր եւ ընդ կին), եւ ոչ հաշիւք տարաբաժինք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)


Տարաբան

adj.

irrational, incongruous.

· Calfa

NBHL (3)

Վեստին արծարծել զսա ի տարաբան եւ ի յօտարաձայն բայից եւ բառից եւ բառից առաջին թարգմանութեանն. (Գր. վկ. յիշ. վարուց ոսկ.։)

Ո՛չ տարաբան խօսէր. (Վրք. ոսկ.։)

ἅλογος a ratione alienus, absurdus, incommodus ἁλογώς sine ratione, absurde. Օտար ի բանաւոր կարգէ. անդէպ. տարադէպ. անտեղի.


Տարաբարձ

adj.

taken away, carried off.

· Calfa

NBHL (2)

Ի բաց բարձեալ. պակասեալ. նուազեալ.

Ոչ կերակուր հոսանուտ առ ի լրութիւն տարաբարձ ունակութեանց անապականին. (Արծր. ՟Ա. 1։)


Տարաբարձիմ

vn.

to be taken away;
to be divided.

· Calfa

NBHL (2)

Կենդանին տարաբարձի յայսոսիկ, ի թռչունն եւ ի հետեւակն, եւ ջրային եւ ցամաքային. եւ տարաբարձին սոքա իւրաքանչիւր ի տեսակս. (Արիստ. ստորոգ.։)

διαιρέομαι dividor. Ի բաց բառնիլ. բաժանիլ. տարատրոհիլ. տարբերիլ.


Տարաբարձութիւն, ութեան

s.

division.

· Calfa

NBHL (2)

Եւ եղիցի եւ այն համանդամայնզ բնութեամբ, որ միանգամ ի նմին սեռէ ըստ նմին տարաբարձութեանն է (կամ տարբերութեանն). (Անյաղթ ստորոգ.։)

διαίρεσις divisio. Բաժանումն. տարատրոհութիւն. տարբերութիւն.


Տարաբեր

adj.

moved, agitated;
unlike, different.

· Calfa

NBHL (3)

ՏԱՐԱԲԵՐ ՏԱՐԱԲԵՐԱԿԱՆ. Իբր Տարուբեր. եւ Տարբերական. պէսպէս. այլեւայլ.

Զելեւէջս տարաբեր անդադար սահանացն. (Ագաթ.։)

Տարաբերական եւ զանազան ձայնք աղաղակի ի բազմութեան լինէր, ոմանք այսպէս, եւ ոմանք այնպէս. (Վրք. սեղբ.։)


Տարաբերեմ, եցի

va.

to bear here and there, to shake, to agitate, to move, to stir.

· Calfa

NBHL (4)

Տարաբերէ հողմ զխռիւ այսր անդր։ Հողմոյ առեալ զամպն՝ այսր անդր տարաբերէ։ Որ իբրեւ զխռովեալ ալիք այսր անդր տարաբերեն զիս. (Նեղոս.։ Սարգ. յուդ. ՟Բ։ Լմբ. սղ. ՟Ի՟Ա։)

Ի վեր եւ ի վայր զվկայութիւնս իմ տարաբերէք։ Որով (փորձանօք) եւ զսա ոչ միով օրինակաւ, այլ զանազանիւք տարաբերէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։ Շ. մտթ.։)

Զաստուծոյ սեփական թագաւորութենէն բանս տարաբերէ. (Համամ առակ.։)

περιστρέφω circumfero. որ եւ ՏԱՐՈՒԲԵՐԵԼ. Այսր անդր տանել բերել. այլայլել. յեղաշրջել. շրջշրջել. յեղյեղել.


Տարաբերիմ, եցայ

vn.

to be borne about, to be shaken, agitated;
to differ, to be unlike.

· Calfa

NBHL (9)

Տարաբերեալ միաձունք վանաց ի վանս։ Անժուժկալ կրօնաւոր խռիւ եւ անապատի, որ ի հողմոց անդադար տարաբերի։ Իբրեւ զխռիւ ինչ ի հողմոյ տարաբերեալք դանդաչեն. (Նեղոս.։ Կիր. ՟ը. խհ.։ Յհ. կթ.։)

Ի խորս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ. (Շար.։)

Բուռն հարի զանհաստատ հողմոյ, որովք միշտ տատանեալ՝ այսր անդր տարաբերիմ։ Ըստ մարմխի ձեւոյ ոստոստեալ՝ այսր անդր տարաբերել. (Նար. ՟Ե. ՟Կ՟Թ։)

Զխորս աստուածային բանին դիտելով՝ տարաբերիմք զարհուրանօք։ Այլեմ նման բեկեալ նաւին՝ տարաբերեալ միջածովին. (Շ. մտթ.։ Յիսուս որդի.։)

Յանձն իւր տարաբերէր, թէ ոյ՛ թափեցից զթոյնս։ Յայսմ տարակուսի տարաբերեալ կայր։ Մինչդեռ յայսմ խորհրդեան էր, եւ տարաբերեալ լինէր մտօք. (Եղիշ. ՟Ա։ Ճ. ՟Ա.։ Բրսղ. մրկ.։)

ՏԱՐԱԲԵՐԻԼ. որպէս Տարբերիլ. որոշիլ. զանազանիլ.

Ուստի ամենայն մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարաբերեալ եւ խառնեալ՝ աճէ զաճումն աստուածոյ. (Կողոս. ՟Բ. 19. (այլք իմանան՝ մատակարարիլ, անտեսիլ)։)

Այսու կենօք տարաբերեալ եմք ի միմեանց զանազան կենօք. (Շ. բարձր.։)

περιστρέφομαι circumferor. Տարուբերիլ. այսր անդր տատանիլ. շրջիլ. ծփիլ. եւ Տարակուսիլ. վարանիլ.


Տարաբերութիւն, ութեան

s.

agitation, shaking;
difference, diversity.

· Calfa

NBHL (6)

ՏԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ. որպէս Տարբերութիւն. որոշումն. զանազանութիւն.

Տարուբերիլն. ծածանումն. տատանումն.

Ծով համատարած՝ տարաբերութեան նուագարանօք սահմանագոչ վերաճայթեցին՝ խաղաղաշարժ գեղաճեմեալ. (Թէոդոր. կուս.։)

Եւ այլ եւս չորս տարաբերութիւնս, որ է ըստ բշժկական արհեստիցն. որպէս մաղձն երկոքին, եւ մաղասն եւ արիւնն։ Բայց որ յաղագս դատաստանին է բան, յուշ լիցին ի տարաբերութեան մարմնոյ եւ մտաց. (Նանայ.։ Սոկր.։)

Ուստի ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամենայն խաղալեօք տարաբերութեան (կամ տարբերութեան). (Եփես. ՟Դ. 16. (այլք իմանան մատակարարութիւն, բաշխումն ըստ յաջորդ նշ)։)

Ապաքէն հրեշտակ հօր կոչեցաւ որդի՝ սակս ի հօրէ առ մեզ տարաբերութեան. (Նանայ.։)


Տարաբնակ, աց

adj.

living abroad, expatriated;
excluded.

· Calfa

NBHL (7)

Հիասցին սակս սիրական կառուցման քո առ իս, տարաբնակ կարծելով եւ անարգ. (Մագ. ՟Լ։)

Տարաբնակացս եղեւ տեղի ապաւինի. (Տաղ.։)

Ոչ տարաբնակք գոլով. սակայն թշուառականք. (Պղատ. օրին. ՟Ը։)

ՏԱՐԱԲՆԱԿ ԼԻՆԵԼ. Գնալ ի տար աշխարհ. տարաբնակիլ.

Կարօտէի տարաբնակ լինել ի բնակութենէ աստի. (Յհ. կթ.։)

ἁπόδημος peregrinus. Օտար աշխարհաւ եւ բնակութեամբ. օտարազգի. եւ վտարանդի.

ՏԱՐԱԲՆԱԿ. որպէս Տարաբուն. անբուն. օտարաբուն. ἁφυής alienae vel absurdae naturae.


Տարաբնակ լինիմ

sv.

cf. Տարաբնակիմ.

· Calfa


Տարաբնակիմ, եցայ

vn.

to dwell abroad, afar off;
to estrange oneself, to be removed.

· Calfa

NBHL (2)

Սակս այսորիկ գնացեալ տարաբնակէր ի յոյնս. (Յհ. կթ.։)

Նոր երկինք նորաձեւեալ բանն աստըուած զորովայն կուսին՝ եւ ի նմա տարաբնակիլ հաճեցաւ. (Ճ. ՟Գ.։)


Տարաբնակութիւն, ութեան

s.

act of living at a distance, removal, pilgrimage.

· Calfa

NBHL (3)

Զտարաբնակութ Հօտարութեանն յակոբու զմտաւ ածեալ։ Զամենայն արտակացութիւն եւ արտալուծութիւն հանդերձ տարաբնակութեամբս ըստանձնեալ։ Հեռասցին տարաբնակութեամբ։ Ամպատեսիլ եւ միգապատ տարաբնակութեամբն. (Նար. խչ.։ Մագ. ՟Ե։ Կանոն.։ Անան. եկեղ։)

Իսկ խոհերքն հեռասցին ի միմեանց տարաբնակութեամբ. (Կանոն.։)

ἁποδημία peregrinatio. Բնակութիւն ի տար աշխարհի. օտարութիւն. պանդխտութիւն. եւ Հեռաւորութիւն բնակութեան.


Տարաբուն

adj.

unnatural, contrary to nature;
far from one's country or home, abroad.

· Calfa

NBHL (4)

Օտար ի բնութենէ. օտարաբուն. անբնական.

Մանկատռիփն զտարաբուն զհեշտ ցանկութեան զհետ էանց. (Փիլ. ՟ժ. բան.։)

ՏԱՐԱԲՈՒՆ. որպէս Տարաբնակ. տարագիր.

Մի՛ եւ յառաջին աղօրէ արտակացեալ զմեզ տարաբունս կամեսցի առնել. (Մագ. ՟Լ։)


Տարացուցաբանութիւն, ութեան

s.

speaking metaphorically, parable, allegory, metaphor.

· Calfa

NBHL (2)

Տարացոյց բանիւ. օրինակաւ բացատրութիւն.

Նաեւ ծոցն տարացուցաբանութեամբ զառագաստի ինչ ունի նշանակ։ Որպէս արեան ասաց (ասեն) տարացուցաբանութեամբ քիրտն. (Նանայ.։ Թէոդոր. մայրագ.։)


Տարբաղմատ

adj. gr. casual.

· Calfa

NBHL (3)

Տարբաղմատք են, որ գոյութիւն եւ ոճ յայտնեն. քան. քանզի. վասն զի։

Տարբաղմատն ընդդէմ է բաղմատին. (Երզն. քեր.։)

παρασυντακτικός continuo connectens. Ազգ պատճառական շաղկապի՝ հթարկադրեալ կամ յարակցեալ բազմատի իբր թէականի. որ ըստ յն. յարբաղկացական, յաւելուածով իրիք մասնական իլ բաղկացական. զոր օրինակ բաղմատք են, զի քան, թէ. եւ տարբաղմատք, քանզի, վասն զի, որպէս թէ, քան թէ։


Տարբեղուն

adj.

bastard.

· Calfa

NBHL (1)

Ըստ Հին բռ. Օտարասերմ, խորթ։


Տարբեր, ից, աց

adj. s.

different, unlike, various, diverse, dissimilar, sundry;
—ք, difference.

· Calfa

NBHL (5)

Տարբե՛ր է սոկրատէս ի պղատոնէ այլութեամբ։ Տարբեր են տեսակաւ ի միմեանց։ Տարբեր է սեռն։ Ստորոգին տարբերքն։ Տարբերացն են ինչ՝ որ այլայլակ առնեն, եւ են որք այլ. (Պորփ.)

Ոչ ըստ միոյ միայն, յեղանակի, այլ ըստ բազմաց եւ ըստ տարբերից. (Նիւս. բն.։)

ՏԱՐԲԵՐՔ գ. որպէս Տարբերութիւն.

Ի տարբերս թուոց, եւ ի բովանդակութիւն ժամանակաց. (Արծր. ՟Ա. 1։)

διάφερος, διαφέρων, -ροῦσα, -ρον differens, diversus. Որպէս թէ ի տար բերեալ, հեռացեալ խտրոցաւ. այսինքն Զանազանեալ. որոշեալ յայլմէ.


Տարբերական, ի, աց

adj.

differential;
agitated, vacillating.

· Calfa

NBHL (5)

Տարբեր. զանզանեալ. աննման. անհամեմատ.

Տառ տարբերական տողիւ ձեւացեալ. (Նար. կուս.։)

Տարբերական փոփոխմամբ յայլեւայլ տեսակս զանազանեալ։ Զբոլոր պատահումն տարբերական պատահական. (Անան. եկեղ.։ Մագ. ՟Լ՟Գ։ (զորս մարթ է ձգել եւ ի յաջորդ նշ։))

ՏԱՐԲԵՐԱԿԱՆ. Տարաբերեալ. այսր անդր բերեալ. յուզեալ. տատանեալ.

Զօրանայ ընդդէմ տարբերական խորհրդոց։ Ազատեսցին միտք ի տարբերական կրից։ Մէգ տարբերական։ Տարբերական զօրութիւն (խաչի որպէս տապանի) յայտնեալ փրկութիւն աշխարհի. (Անան. զղջ.։ Շ. թղթ.։ Բենիկ.։ Գանձ.։)


Տարբերապէս

adv.

differently.

· Calfa

NBHL (2)

Իւրաքանչիւրովք անուանցն զանազանութեամբք տարբերապէս նշանակէ. (Կիւրղ. գանձ.։)

διαφόρως cum differentiis, varie. Տարբեր օրինակաւ. այլազգաբար.


Տարբերեմ, եցի

va. vn.

to difference, to diversify, to distinguish, to vary, to change;
cf. Տարբերիմ.

· Calfa

NBHL (6)

Որ շունչ բոլոր զգայնոց շնորհէ, հոտոտելեօքն ոչ տարբերէ (ի մահուն իւրում). (Շ. խոստով.։)

Տարբերէ՛ ունակութիւն ի տրամադրութենէ վասն տեւողագոյն եւ յոգնամանակագոյնն գոլ։ Տարբերի եւ քար ի քարէ զօրութեամբ իւիք. (Արիստ. որակ.։ Նիւս. բն.։)

Ջուր հուր որպէս հեռի ունին զգոյացութեանն եւ զորակութեանն բան, այսպէս եւ տարբերեալ տայցեն զներգործութիւնն. (Կիւրղ. գանձ.։)

Հասարակաբար տարբերիլ այլ այլոյ ասի այլութեամբ զանազանեալ. եւ յատկապէս տարբերել այլ այլոյ ասի, յորժամ անանջատելի պատահմամբ այլ այլոյն տարբերիցէ. (Պորփ.։)

Շրջօղ միայնակեաց՝ խռիւ անապատի. սակաւ ինչ զտեղի ունի, եւ դարձեալ տարբերի։ Միշտ ի յուզմանիէ մեղացն ալեաց տարբերիմք։ Սահեալք նշդեհութեամբ, եւ ի մէջ այլալեզու ազանց տարբերեալք. (Նեղոս.։ Լմբ. պտրգ. Շ. ընդհանր.։)

ՏԱՐԲԵՐԵՄ, եցի. չ. ՏԱՐԲԵՐԻՄ, եցայ. ձ. διαφέρω, -ομαι differt. Տարբար գոլ. որոշիլ. զանազանիլ.


Տարբերիմ, եցայ

vn.

to differ, to be unlike or different, to stand out, to be distinguished;
to be agitated, to flutter, to waver, to turn on all sides.

· Calfa


Տարբերութիւն, ութեան

s. ast.

difference;
dissimilitude, diversity, variety, distinction, disparity;
shade;
agitation, inconstancy, wavering;
course;
վերելական —, ascensional difference.

· Calfa

NBHL (11)

Յաղագս մեծագունի եւ փոքու զանազանիցիմք (ըստ կարծեաց), առ ի չափելն հասանելով՝ վաղվաղակի դադարեսցուք ի տարբերութենէն. (Պղատ. եւթիփռոն.։)

Պահելով եւ յետ միութեան անշփոթ զտարբերութիւն բնութեանցն յատկութեանց. (Լմբ. պտրգ.։)

Շարժական է բնութեամբ մարդ, վեցիւք տարբերութեամբ. (Վրդն. երգ.։)

Ոչ մարմին է աստուած։ եւ ոչ զոր ի մարմինսն են՝ ունի տարբերութիւն։ Զի կատարեալ եւ աստուածութիւն, ի տարբերութիւն իրաց եւ անդամոց ոչ անկանի՝ ի մարմին եւ յանմարմին. (Կիւրղ. գանձ.։ Աթ. ՟Բ։)

Կամ ըստ տեսակի տարբերութեամբք ունելով. (Մեկն. ղեւտ.։)

Սեռ, կենդանին. տեսակ, մարդ. եւ տարբերութիւն, բանական։ Տարբերութիւն է, որ մեկնելն բնաւորեալ է զընդ նոյն սեռիւ։ Եղիցինզ տեսակարարուք տարբերութիւնք, որք ա՛յլ տեսակ առնեն. (Պորփ.։)

ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ. Տարբերութիւն. տատանումն. յածումն, յուզումն. ծփումն. ալէկոծութիւն, այլափոխութիւն.

Արանեկել զբազմանց բազմապատիր տարբերութեամբ։ Յորձանօք մեղաց, մանաւանդ տարբերութեամբ կենացս։ Մխիթարի տարբերութիւնս ի նաւահանգիստն անմատոյց։ Կեցո՛ զիս, այսինքն ի տարբերութենէ չարին։ Հեռացեալ յամենայն զգալի տարբերութենէ զբօսանաց։ Յետ բազմածուփ տարբերութեանն ի խռովութեան ժամանակիս. (Մագ. ՟Լ՟Թ։ Շ. բարձր.։ Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։ Ճ. ՟Ա.։ Պտմ. ժող.։)

ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ. Պարաբերութիւն՝ շրջագայութիւն լուսաւորաց.

Ժողովեալ ամաց շրջաբերութեանց լուսնին, եւ արեգական տարբերութիւն հաւաքեալ ժողովին. որ լինի մի շրջանն շլբ. (Զքր. կթ.։)

διαφορά differentia. Տարբեր գոլն, եւ տարբերիչ բանն. զանազանութիւն, որոշումն. խտիր. աննմանութիւն.


Տարմաբանք

s.

a multitude of talkers.

· Calfa

NBHL (2)

Միաբան խօսօղք բազմութեամբ.

Իսկապատում տարմաբանիցն (սրբոց հարց) գործադրութիւնք. (Թէոդոր. խչ.։ (կամ թէ գրելի էր՝ Տրամաբանից։))


Տարմաբար

adv.

in flocks, in troops, in great numbers.

· Calfa

NBHL (3)

Ողկուզօրէն, տարմաբար։ Իբր թէ տարմաբար երթային (զօրքն)։ Իբր թէ խիտ եւ տարմաբար զօրն հանդիսանայր ի պատերազմի. (Քեր. թր. եւ Երզն. եւ Նչ.։)

Համագունդ ի վերայ տարմաբար յարձակեալ։ Տարմաբար հորդան տուեալ. (Յհ. կթ.։)

ἁγεληδόν gregatim, turmatim, catervatim. Բազմութեամբ ըստ տարմից. երամովին. խուռն.


Տարորոշաբար

adv.

distinctly.

· Calfa

NBHL (2)

Տարորոշ օրինակաւ. զատաբար. զանազանաբար.

Մարմին հաւասարի մարդոյն ըստ շարունակութեան քանակին, եւ ձայնն առ միտս տարորոշաբար. (Երզն. մտթ.։)


Տարուբեր, աց

adj. s.

agitated, tossed about, driven here and there;
carrying or bringing merchandise;
agitation;
— բանից, messenger.

· Calfa

NBHL (9)

Տարաբերեալ. երթեւեկեալ. տատանեալ.

Զելեւէջս տարուբեր (կամ տարաբեր) անդադար սահանացն։ Ի տարուբեր երթեւեկութեանց նոցա կոհակաց ի կոհակս. (Ագաթ.։ Յհ. կթ.։)

ՏԱՐՈՒԲԵՐ. գ. Տարաբերութիւն. յուզումն. երթեւեկութիւն.

Անդ ապա դեսպանք զկնի դեսպանաց տարուբերբ առնէին. (Յհ. կթ.։)

ՏԱՐՈՒԲԵՐ. գ. Որպէս ստուգաբանութիւն անուանս Կիտացի, կամ կիպրացի, եւս եւ մակեդոնացի. որպէս նաւ վաճառաց, կամ վաճառական.

Կորեան, եւ այլ ոչ եկեսցեն յերկրէ կիտացւոցն (այսինքն) ի տանէ տարուբերին։ Որ գերեցանն ի տանէ տարուբերին։ Տուն զնաւահանգիստն կոչէ, եւ տարուբեր զնաւսն թարշշի. (Գէ. ես. ՟Ի՟Գ. 1.)

ուր եւ յաստուածաշնչի՝ որ ըստ օրինակաց գէորգեայ վարդապետի, ի բացատրութիւն ձայնիս.

Ի տանէ տարուբերին։

Իբրեւ բազում տարուբեր եւ խորհուրդ ի մէջ լինէին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 20.) (յն. ἑπίσκεψις . դիտողութիւն կամ այցելութիւն)։


Տարուբերեմ, եցի

va.

to agitate, to toss about, to stir, to drive here and there;
to repeat.

· Calfa

NBHL (6)

Յաճախապէս զսպանողական բարս նոցա տարուբերէր։ Յամենայն ուրեք զնշանն տարուբերէ։ Յուշ առնէր զտարուբերեալ ի բազմաց զբանն. (Ոսկ. յհ.։)

Տարուբերեալ եւ համոզեալ ի մէջ նոցա։ Այսր անդր յամուրս աշխարհի տէրութեան իւրոյ տարուբերէր. (Յհ. կթ.։)

Հոգին տարուբերէր գթայր՝ ի յիւր ստեղծեալ ի յարարածս. (Տաղ.։)

Թիկունքս եւ արմունկս յորժամ շարժել կամիցիմ, ոչ որպէս կամիմ՝ տարուբերիմ։ Կասկածանօք տարուբերէր ի միտս. (Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Ա. 15։)

Որ ընդ աստուած եւ ընդ մարդիկ ոչ միայն վասն անցաւորիս, այլեւ վասն անանց կենացն տարուբերին, բանիւք եւ արդեամբք զգուշութիւն պիտի. (Խոսր.։)

στρέφω, περιστρέφω verso περιφέρω circumfero. Տարաբերել. յեղյեղել. ստէպ երկրորդել. յուզել. խուզարկել. կր. ծփիլ. շարժիլ. տատանիլ. դեգերիլ. երթեւեկել. պատգամաւորիլ. տուրեւառ ունել.


Տարուբերիմ

vn.

to hesitate, to vacillate, to be in suspense;
to carry messages, to negotiate, to parley;
to trade, to carry on commerce.

· Calfa


Տարրաբան

s.

chemist.

· Calfa


Տարրաբանական, ի, աց

adj.

chemical.

· Calfa


Definitions containing the research բ : 10000 results

Անաղօտ

adj.

shining, clear, bright.

· Calfa

NBHL (3)

Ոչ աղօտացեալ. պայծառ. յիստակ. րուշէն. այտընլը. նուրլու. եւ անաղօտաբար. առանց մթութեան.

Իբր անեղծ. անթերի. յայտնի. անմոռաց. աշիքեարէ, մուգարրէր, սէօնմէզ.

Յայտնի եւ անաղօտ ունին զհետս Քրիստոսի պողոտային։ Անաղօտ միշտ պահել զմահու նորա յիշատակ։ Զհեղումն արեանն կամեցաւ նշանակօքն մարմնականօք անաղօտ արձանացուցանել ի սիրտս մեր։ Յորժամ յիշատակ նորա սիրոյն եւ երախտեացն անաղօտ լինի ի մտաց մերոց։ Եւ զոր ի տէր ցնծութիւնն՝ անաղօտ կալան. (Լմբ.։)


Անաճ

adj.

that does not grow, decreasing.

· Calfa

NBHL (3)

Որ ոչն աճէ. անաճական. չունօղ զզօրութիւն աճելոյ. ոչ բուսական. ոչ տնկական.

Եւ ոչ դուզնաքեայ ինչ անաճ երեւեցուցեալ բողբոջս. (Պիտ.։)

Գուբն ոչ բղխէ զջուր, այլ միայն զժողովեալն պահէ անաճ. (Գէ. ես.։)


Անաճական, ի, աց

adj.

cf. Անաճ.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն բոյսք, այլ եւ անաճական մարմինք. (Մագ. ՟Ժ՟Բ։)


Անամուսնութիւն, ութեան

s.

celibacy.

· Calfa

NBHL (1)

Որք անուամբ չափ զանամուսնութիւն հրահանգիցեն, ոչ ինչ զանազանեալք են ի հասարակաց վարուց. (Նիւս. կուս.։)


Անամպ

adj.

cloudless, clear, serene.

· Calfa

NBHL (1)

ἁνέφελος, non nubilus, serenus Առանց ամպոյ. պարզ. բա՛ց, յստակ. պուլութսուզ. աչըգ.


Անամօթ, ից

adj.

shameless, unblushing, impudent;
audacious, insolent.

· Calfa

NBHL (16)

Ի բերան անամօթին քաղցրասցի մոյր. (Սիր. Խ. 32։)

Առնիցեն յամօթ զանամօթսն ... Զկարի անամօթիցն խնուցու զբերանս։ Յանամօթից եւ ի լրբաց։ Անամօթ հրէիցն ոչ թողոյր տեղի։ Ամենայն բերան խցցի, այս ինքն նոյն անամօթիցն. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. եւ Ոսկ. հռ.։)

Յանցաւորն թէ անամօթ մնայ, յեւս խորխորատ չարեաց անկանի. (Լմբ. սղ.։)

Դէմք անամօթ։ Անամօթ լրբութիւն. (Նար. ԾԶ։)

Անամօթ յափշտակութեամբք. (Փիլ.։)

ԱՆԱՄՕԹ. Պարզերես. աներկիւղ. աչալուրջ. համարձակ. անվախ, ճակատը բաց. սէրպէսթ.

Անամօթ քարոզ խաչին. (Շ. բարձր.։)

Անամօթ զղջմամբ զերծանել ի յախտէն. (Բրս. հց. ԽԱ. որ ի ՟Բ. Տիմ. ՟Բ. 15. մշակ առանց ամօթոյ։)

Առաքինւոյն՝ անամօթ լինել, եւ յանցաւորին՝ ամաչել։ Ի սուրբն եւ յանամօթն լինել փութան ապաշխարութեամբ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

ԱՆԱՄՕԹ. Ոչ ամաչելի. որ ինչ չբերէ զամօթ, այլ զփառս.

Համբերութիւն զհանդէս, եւ նա զանամօթ յոյսն։ Յոյսն անամօթ մնայ, եւ սիրովն զովանայ ի Քրիստոս. (Լմբ. առակ. եւ Իմաստ։)

Անամօթ փառօքն զգեցեալ իբրեւ հանդերձիւ ի դրախտին. (Ագաթ.։)

Քարոզեա՛ անամօթ զխաչելեալն Քրիստոս։ Անամօթ ճգնին։ Անամօթ կոչեսցէ զնոսա եղբարս իւր։ Անամօթ յանդիմանել. (Լմբ.։)

որ եւ ԱՆԱՄԱՉ. ἁναίσχυντος, impudens. Որ ոչն գիտէ զամօթ. որ ոչն ամաչէ. անպատկառ. լիրբ. աներես. ութանմազ, առսըզ. առլանմազ, քիւսթահ.

Անամօթաբար. անպատկառաբար. լրբաբար. քիւսթահանէ. ἁναιδῶς, ἁναιδές, impudenter, չխըպնելով, ութանմատան.

Մանաւանդ՝ համարձակ. աչալրջութեամբ. առանց խպնելու՝ քաշուելու. սէրպէսթ. չէքինմէյէրէք. ἁνεπαισχύντως, sine verecundia.


Անամօթանամ, ացայ

vn.

to lose all shame, to be shameless.

· Calfa

NBHL (2)

Հակառակս խօսել Հոգւոյն Սրբոյ անամօթանաս. (Սարկ. հանգ.։)

Մայրն անամօթացաւ ի գործս իւր. (Լմբ. ովս.։)


Անամօթիմ, եցայ

vn.

cf. Անամօթանամ.

· Calfa

NBHL (3)

Առ նոյն ինքն վեհագոյն բնութիւնն անամօթեցար զհայհոյութեանդ քո ձգել բան։ Պախարակել զմեզ անամօթին. (Յհ. իմ. երեւ. եւ պաւլ։)

Անամօթել յայնպիսի իրս։ Յէ՞ր վերայ այնչափ անամօթեալ ժխտիցիս. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)

ԱՆԱՄՕԹԻՄ որ եւ ԱՆԱՄՕԹԱՆԱԼ. ἁναισχυντέω, ἁπαναισχυντέω, impudenter vel inverecunde ago. Անամօթ լինել. անամօթի գործ գործել. եւ լրբիլ. յանդգնիլ. աներեսութիւն ընել. էտէպսիզլիք եթմէք. առսըզլանմագ.


Անամօթութիւն, ութեան

s.

impudence, audacity, effrontery.

· Calfa

NBHL (4)

Լրբի անամօթութեամբ սրտիւ գալ առ մեզ յողջոյն. (Փարպ.։)

Խստութեան բանքն եւ յանդիմանութեանն բազում անգամ ի լրբութիւն ածէ զմեղուցեալն եւ յանամօթութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Թերեւս ըստ բազում անամօթութեան մերոյ բացցէ մեզ. (Վրք. հց.։)

ἁναισχυντία, impudentia, inverecundia Չամաչելն. բարձումն ամօթոյ. անպատկառութիւն. լրբութիւն. լպրշութիւն. յանդգնութիւն. աներեսութիւն. առսըզլըգ. էտէպսիզլիք.


Անայլայլակ

adj.

invariable, unalterable, immutable.

· Calfa

NBHL (1)

Անայլայլակ նոյնութեամբ։ Անայլայլակ խորհրդով։ Օրինակ ուղղութեան անայլայլակ վրիպութեան (այս ինքն յերեսաց վրիպութեան). (Նար.։)


Անայլայլելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անայլայլակ.

· Calfa

NBHL (4)

Ոչ այլ ինչ նշանակել կամի հաւատարիմն, բայց ճշմարիտ եւ անայլայլելի. (Կիւրղ. գանձ.։)

Իմացականքն անայլայլելիք են ըստ էութեանն. (Նիւս. բն.։)

Ընդ աջմէ իմոյս փրկութեան կանխեալ ներութեամբ անայլայլելի։ Անսխալ եւ անայլայլելի պահեսցի. (Նար. ԻԲ. ԽԶ։)

Միաբուն եւ անայլայլելի զօրութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)


Անայլայլութիւն, ութեան

s.

invariability, immutability.

· Calfa

NBHL (2)

Հանդերձ անփոփոխութեամբ եւ անայլայլութեամբ. (Պրպմ. ԺԳ։)

Անայլայլութիւն գերաբուն շնորհին. (Ասող. ՟Գ. 2։)


Անայր

adj.

unmarried (woman).

· Calfa

NBHL (3)

Չունօղ զայր. ամուրի. չեւ ամուսնացեալ, կամ բաժանեալ յառնէ. առանց էրկան. էրսիզ. ἠ ἅγαμος, innupta.

Եւ իբր անհարսնացեալ. անփորձ յառնէ. միշտ կոյս. որ եւ ասի ԱՆԱՐԱՆՑ, այս ինքն անմերձ յամենայն արանց.

ԱՆԱՅՐ. Ուր չիք այր կամ որդի մարդոյ. անմարդի. անբնակ ի մարդկանէ. ինսիզ.


Անայցելու

adj.

abandoned, forlorn, helpless.

· Calfa


Անանգոսնելի, լւոյ, լեաց

adj.

irreproachable, irreprehensible.

· Calfa

NBHL (3)

Անանգոսնելի պահեալ զիւրն սահման ամբողջ։ Յանձն առնուլ եւ զքուն, եւ խռովել եւ տրտմել, եւ զայլսն զմարդկայինսս անանգոսնելի (կամ անանկոսնելի) կիրս։ Անանգոսնելի համարիմ զամենայն. (Պրպմ.։)

Ունի եւ զմերս, եւ զկիրս սոցա զանանգոսնելիսն՝ առանց մեղաց ամենեւին ... Գեր ի վերոյ բնաւին իսկ կրից անանգոսնելեաց. (Տօնակ.։)

Փորձեցաւ ըստ ամենայնի մերոցս անանգոսնելի կրիւք. (Լծ. ածաբ.։)


Անանձն

adj.

inanimate, lifeless;
impersonal.

· Calfa

NBHL (7)

ἅψυχος, inanimis, inanimatus, ( ի բառէս անձն, ո՛չ ըստ որում դէմք, այլ ըստ որում հոգի կամ շունչ բանական. որպէս եւ անձնաւոր ասի հոգիաւորն, շնչաւորն. տե՛ս ի կարգին). անհոգի. անշունչ. մարդկային հոգի չունեցօղ. ճանսըզ, պիճան, նարեվան.

Անանձանց եւ անձնաւորաց, անասնոցս եւ ասնոց ... այսպէս եւ յոգւոջն՝ եւ անանձունքն եւ անկատարքն եւ հիւանդոտքն. (Փիլ. այլաբ.։)

Մարմին եթէ արտաքուստ շարժի, անանձն է. իսկ եթէ ի ներքուստ, անձնաւոր. (Նիւս. բն.։)

Բանն Աստուած ոչ միայն բան ինչ անանձն, այլ եւ բան անձնական, եւ մարդ կատարեալ. (Ոսկ. ես.։)

Մարմին անանձն եւ անմիտ ոչ ընդունի յինքն տրտմութիւն։ Յորժամ եղեւ մարդ միածինն, ո՛չ անանձն եւ անմիտ մարմին առեալ, այլ շնչաւոր յաւէտ։ Ընդ անձնաւոր մարմնոյ, եւ ո՛չ անանձին զինքն անճառաբար միացուցեալ։ Որք Ապողինարի կարծեօքն պատրեալք, ասելով անանձն եւ անմիտ գոլ զմիաւորեալն ընդ բանին մարմինն. (Պրպմ. ստէպ։)

Ոչ եթէ ըստ Ապողինարի անանձն մարմին ընդ ինքեան միաւորեաց բանն, այլ՝ մարմին՝ բանական անձն ունօղ. (Սարկ. հանգ.։)

ԱՆԱՆՁՆ. իբր անկենդան. անկերպարան. պատահական, կամ անգոյ.


Անանձնաւոր

adj.

cf. Անանձն.

· Calfa

NBHL (1)

Ես եւ Հայր իմ մի եմք. մի վասն անքակութեանն ասէ, եւ զեմքն՝ զի մի՛ ոք անանձնաւոր զերեսն համարեսցի. (Սեբեր. ՟Դ. (գրեալ էր վրիպակաւ՝ անձնաւոր։))


Անանձուկ

adj.

unconfined, wide, large;
disagreeable.

· Calfa

NBHL (1)

իբր ոչ անձկալի. կամ յորում ոչ լինի անձկալ իմիք.


Անանձրեւ

adj.

without rain, arid, dry.

· Calfa

NBHL (1)

Անդալար բուսովք ի լերինս, եւ անանձրեւօք զվայրսն առակէ. (Երզն. քեր.։)


Անանուն

adj.

anonymous;
ignoble.

· Calfa

NBHL (4)

Վայրապար է անանուն բառնալ թողուլ զնոսա. (Փիլ. լին.։)

Գերագոյն քան զամենայն անուն՝ Էն անանուն։ Որպէս անանուն օրհնաբանեն զնա՝ եւ յամենայն անուանէ։ Աստուածավայելչապէս օրհնել զանկոչին եւ անանուան Աստուածութեանն բարերարականսն բազմանունութիւնս. (Դիոն. ածայ. ՟Ա։)

Անանուն որդի Աբգարու. (Խոր. ՟Բ. 31։ Շ. վիպ.։)

Որում անուն էր Վրիւ, անանուն ըստ ազգի, եւ անփորձ իրի՝ որդի առն ասորւոյ։ Գուցէ անանուն եւ անպիտան մահուամբ ելանիցեմք ի կենցաղոյս. (Փարպ.։)


Անանջատ

adj.

inseparable, indivisible.

· Calfa

NBHL (4)

Զի քէն մարմինն՝ անանջատ ի բանէն՝ համապատիւ Հօր փառաւորէ. (Նար. կուս.։)

ԱՆԱՆՋԱՏ ըստ փիլիսոփայից ասի այն ինչ, որում անհնար է բաժանիլ յէութենէ իրին կամ ենթակային. որպէս բանականութիւնն ի մարդոյ, կամ սեւութիւնն յեթովպացւոց.

իբր անանջատաբար. առանց ի բաց մեկնելոյ.

ἁχώριστος, inseparabilis, inseparatus Որ չունի զատանիլ անջատիլ. անբաժանելի. անբաժան. անմեկնելի. այրըչմազ, նամէֆրուգ.


Անանջատելի, լւոյ, լեաց

cf. Անանջատ.

· Calfa

NBHL (3)

Անանջատելի պատահումն՝ խաժակնութիւն։ Ի տարբերութեանցն են ոմանք անջատականք, եւ ոմանք անանջատելիք. (Պորփ.։)

Սակս անանջատելի բնութեանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Հօր համագոյն Որդի, եւ անանջատելի։ Անանջատելի գոլով Բանն ի Հօրէ ըստ աստուածայնոյն բնութեան. (Աթ. ՟Դ։)


Անանց

adj.

that passes not away, eternal;
impassable.

· Calfa

NBHL (2)

Անանց ամենեցուն եւ անտեսանելի՝ բայց ի քահանայապետէն միայնոյ։ Մաքուր մարմին եւ սուրբ եւ ամբիծ՝ անանց եղեալ յամենայն մեղաց. (Ոսկ. ծն.։)

Գնել ընդ անցաւորիս զանանցն։ Անանց բոցոյն։ Անուն բարի յերկրի եւ անանց յազգաց ազգս. (Փարպ.) ուր եւ հաւախօսն անանց կոչի, իբր հաստատուն եւ ընդաբոյս։


Անանցական, ի, աց

cf. Անանց.

· Calfa


Անանցանելի, լւոյ

cf. Անանց.

· Calfa

NBHL (4)

Եւ ըստ բ. նշ.

Փառք, կամ գիտութիւն. կամ պատուհաս անանցանելի. (Յճխ. ՟Ժ։ Լմբ. տնտես.։ Ոսկ. յհ.։)

Յերկոսին նշանակութիւնս իսկ բերի ասելն.

Զանանցանելին՝ անսկիզբն անուանեաց. (Ածաբ. ծն.։)


Անաշխատ

adj. adv.

unfatigued, fresh;
easy, not difficult;
easily, without fatigue or trouble.

· Calfa

NBHL (6)

cf. անաշխատաբար. անաշխատապէս.

Անաշխատ եւ կենսաբեր բնութիւն. (Առ որս. ՟Է։)

Նոքա անաշխատ, եւ մեք միշտ վաստակեալ։ Ի վաստակս առաքինութեան անաշխատ լինել. (Լմբ. սղ.։)

Պատմեսցուք անաշխատ լեզուաւ, եւ անհանգիստ բարբառով. (Ագաթ.։)

Անաշխատ հանգստեամբ. (Յհ. իմ. ատ։)

Անաշխատ կատարել, կերակրել, հնչել, ընդունել. (Պիտ.։ Արշ.։ Լմբ.։ Լծ. կոչ.։)


Անաշխարհիկ

adj.

banished or driven from his country;
captive, enslaved;
strange, foreign.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զգերի մի զանաշխարհիկ. (Եղիշ. ՟Ը։)

Զորս եւ կապեալս եւս ածին բազում լլկութեամբ եւ չարչարանօք իբրեւ զանաշխարհիկս. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)


Անաչառութիւն, ութեան

s.

impartiality, disinterestedness, uprightness, justness, sincerity;
strictness, rigour, austerity, severity.

· Calfa

NBHL (8)

Անաչառութեամբ սիրել զմեծամեծս եւ զփոքունս. (Եղիշ. ՟Ը։)

Տաս ամենեցուն առատապէս անաչառութեամբ։ Հաւասարապէս անաչառութեամբ ընկալցին ի քէն մասն երանութեան. (Նար. ԾԷ. ՟Զ։)

Բուռն հարեալ զանաչառութեան գաւազանէ. (Լմբ. ատ.։)

Վրէժ առնուլ անաչառութեամբ. (Եղիշ. ՟Ե։)

Որ ներէ երկայնմտութեամբ, եւ հատուցանէ անաչառութեամբ. (Փարպ.։)

Մի խստութեամբ եւ անաչառութեամբ, այլ մեղմով ի կարգ ածել. (Կանոն.։)

Կամեցաւ զմեծատունսն երկեցուցանել՝ մի՛ անաչառութեամբ իբրու զտկարս վարկանել զաղքատսն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Շարժեն ի բարկութիւն, անաչառութիւն զնոյն ասելով. (Լմբ. սղ.։)


Անաչեայ

adj.

blind;
without eyes;
blinded.

· Calfa

NBHL (1)

Անձն աստուածատեսակ եղեալ՝ յանմատոյց լուսոյն ճառագայթս ձեռնարկէ անաչեայ ձեռնարկութեամբ. (Դիոն. ածայ.։)


Անաչք

cf. Անաչեայ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԱՉԵԱՅ. իբր կոյր ըստ մարմնոյ. աչիկայ. կէօզսիւզ, կէօզիւ կէօրմէզ.


Անապական, ի, աց

adj.

incorruptible;
pure, chaste, inviolate.

· Calfa

NBHL (6)

Ոչ ոք տանջեալ՝ անապական. հակառակք ուրեմն ոչ են անապականք։ Էութիւն՝ որ ոչ տանջի, անապական է բնութեամբ ... Անապական բարին՝ ոչ ինքն ապականէ զոք, եւ ոչ ցանկայ ընդ ապականութեան ուրուք. (Անյաղթ եւ Շ. յամենայն չար.։)

Լայնաբար եւ ոճով ասի.

Հաւատք անապական, կամ անապական բան ճշմարտութեան։ Ներգործութեամբ անապականաւ. (Նար.։)

Աղբերացն անապական. (Շար. եւ այլն։)

ԱՆԱՊԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ասի Քրիստոսի՝ ի սուրբ խորհրդեան եւ յերկինս, զի է այժմ ի փառաւորեալ վիճակի. իսկ ըստ նախկին վիճակի յերկրի՝ որպէս անփուտ ի գերեզմանին, որպէս անախտ, կամ հեռի յանգոսնելի կամ ի հարկեցուցիչ կրից. զի զամենայն կամաւ կրեաց։

Իբր անապականութեամբ. եւ յաւէժաբար.


Անապականութիւն, ութեան

s.

incorruption;
purity, chastity.

· Calfa

NBHL (2)

Անուշահոտ կնդրկի անապականութեան. (Լմբ. ստիպ.։)

Անապականութեան աղբիւր, եւ ի մահու կեանք. (Շար.։)


Անապաշաւ

adj. adv. impenitent, hardened, obdurated.

· Calfa

NBHL (5)

Անապաշաւս թշնամութեամբ։ Անապաշաւ կամօք. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Յանապաշաւ բարս մնալով. (Համամ առակ.։)

Ըստ խստութեան քում անապաշաւ բարուց սրտի. (Լծ. կոչ.։)

Որ ինչ ոչ բերէ զապաշաւ. անտրտում. կամակար.

Անապաշաւ ցնծութիւն. (Լմբ. պտրգ.։)


Անապաշխար, ի, ից

adj. adv. cf. Անապաշաւ.

· Calfa

NBHL (2)

Նոքա յաղթականք իցեն իբր ապաշխարեալն քան զանապաշխարն. (Նար. ՟Զ։)

Առանց ապաշխարելոյ կամ զղջանալոյ. խստասրտութեամբ.


Անապաշխարութիւն, ութեան

s.

impenitence, obduracy.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ անապաշխարութեամբ նոցա սուգ առցէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անապատական, ի, աց

adj. s. solitary, eremitical;
hermit, anchorite.

· Calfa

NBHL (3)

Ցռոյ անապատականի։ Անապատական աշխատութեանցն գործաւոր. (Յոբ. ՟Ժ՟Ա. 12։ Իմ. ԺԷ. 16։)

Են՝ որ լեռնասէրք՝ անապատական բարոյս. (Վեցօր. ՟Ը։)

Անապատական կրօնք, վարք, լռութիւն. (Փարպ.։ Վրք. հց.։ եւ Լմբ.։ Ոսկ. լուս.։)


Անապատային

cf. Անապատական.

· Calfa

NBHL (1)

Յովհաննու անապատայնոյն. (Ածաբ. պասեք.։)


Անապատանամ, ացայ

vn.

to become a desert, to be deserted;
to fall, to decay.

· Calfa

NBHL (8)

Իբրեւ անապատ աւերակ եւ ամայի լինել. յաւեր դառնալ. վերան՝ խարապ օլմագ.

Եւ անապատաբնակ լինել. առանձնանալ.

Որք անապատացեալ են ի ծնողաց։ Անապատացեալ ի գործոց բարեաց. (Բրս. հց. եւ Բրս. կրօն.։)

Ի բնական նախախնամութեանց անապատացեալ էր. (ՃՃ.։)

Հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո զանապատացեալս ի գերակայ բնութենէն ի ստորին նուաստութիւնս. (Յհ. իմ. եկեղ.։)

Անապատացեալ ի զբաղանաց աշխարհիս. (Լմբ. սղ.։)

Անապատացեալք յախտից. (Փիլ. այլաբ.։)

Զրկիլ. որբանալ. հեռի գտանիլ. ամայանալ. օտարանալ. ազատանալ. մահրում գալմագ, թէրք օլունմագ, խալի գալմագ. ἑρημόομαι, deseror, orbor.


Անապատասէր

adj.

loving solitude, or retired situations, retired, solitary.

· Calfa

NBHL (1)

Անապատասէր, որ յախտից եւ ի չարութեանց ի բաց խուսէ, (ա՛յլ ձ. անապատ ասէ)։ Զտատրակն, քանզի անապատասէր է կենդանիդ. (Փիլ. լին.։)


Անապատացուցանեմ, ուցի

va.

to cause to be deserted, to lay waste, to unpeople.

· Calfa


Անապատաւոր, աց

cf. Անապատական.

· Calfa

NBHL (1)

Յաշխարհի գոլով՝ եւ իբրեւ զանապատաւորս ընդ կարգս աշխարհի անցանէր. (Յհ. կթ.։)


Անապաւէն

adj.

without refuge, destitute, unprotected.

· Calfa

NBHL (1)

Փախնու արշաւէ յանապաւէն սահման, եւ անդէն նահանջի. (Նար. մծբ.։)


Անառակ, աց

adj.

dissolute, debauched, libertine, licentious, wanton, lewd;
prodigal, profuse.

· Calfa

NBHL (5)

Անառակ մոլորութեամբ զգածեալք. (՟Բ. Պետ. ՟Գ. 17։)

Ծով ծփմամբ եւ անառակ բախմամբ հողմոց մոլեալ վայրենաբար. (Պիսիդ.։)

Անառակ որովայնամոլութեամբ. (Պիտ.։)

Անառակ անօրէնութեամբ. (Փարպ.։)

Ոմանք շամբուշք եւ փառամոլեալք յանառակ շրջագնացութենէն. (Պիտ.։ Իսկ յասել անդ.)


Անառակիմ, եցայ

vn.

to be dissolute, to be debauched, to be a libertine;
to be prodigal or lavish.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զմանուկ ոք վերացուցեալ ի համբոյր, եւ յանառակելն՝ զարկուցանէ զգետնի. (Վրդն. սղ.։)


Անառակութիւն, ութեան

s.

debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.

· Calfa

NBHL (2)

Կեայր անառակութեամբ։ Եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան։ Մի՛ անառակութեամբք, արբեցութեամբք։ Արբեցութիւնք, անառակութիւնք։ Գինեհարութեամբք, անառակութեամբ։ Զմոլեգին յայլոց կրօնից անառակութիւնս բերեալ։ Ամուսնութեանց անառակութիւն (յն. անկարգութիւն). (Ղկ.։ Տիտ.։ Հռ.։ Գաղ.։ ՟Ա. Պետ.։ Իմ. ԺԴ. 23. 26։)

Բազում անառակութեամբ վարէր զթագաւորութիւնն. (Փարպ.։)


Անառաջնորդ

adj.

without a guide or chief, indirected.

· Calfa

NBHL (5)

Յետ մահուն Յուսկայ անառաջնորդ լինէր երկիրս Հայոց։ Անառաջնորդք եղեալ՝ իբրեւ զկոյրս մոլորեցան. (Բուզ. ՟Գ. 3։)

Հի՞մ լքեր զիս իբրեւ անառաջնորդ. (Ճ. ՟Գ.։)

Սողոսկեալք ի չարն՝ մնացին անառաջնորդք. (Լմբ. առակ.։)

Առաքէ յաշխարհս Հայոց՝ իբր անառաջնորդ զսա վարկուցեալ։ Դժուարին վարկուցեալ զանառաջնորդն լիներ. (Խոր. ՟Գ. 10. 48։)

ԱՆԱՌԱՋՆՈՐԴ. ըստ յն. ոճոյ, իբր անղեկավարութիւն. τὸ ἁκυβέρνητον.


Անառիկ

adj.

impregnable, inexpugnable

· Calfa

NBHL (4)

Յանառիկ ամրոցն բաղաց։ Անառիկ իսկ էր նա ի մարդկանէ. (Յկ. կթ.։)

Որովք եւ տապանակին անառիկ լինել ասէ. Արշ.։ Անառիկ ամրութեամբ, կամ զգուշութեան։ Ի մէջ անառիկ ամրացեալ խաղաղութեան. (Պիտ.։)

Իբրեւ աշտարակ հզօր, կամ ամրոց անառիկ է արդարութիւն. (Լծ. կոչ.։)

Որոյ քաղաք իւր հոյակապ այսքան, եւ անառիկ բազմաց. (Համամ առակ.։)


Անասելի, լւոյ, լեաց

adj.

unspeakable, ineffable.

· Calfa

NBHL (4)

Անասելի բարեկենդանութիւն. (Իգն.։)

Անասելի բարիք. (Արիստակ.։)

Բորբոքեցան ցանկութեամբ իւրեանց յանասելի աղտեղութիւնս. (Յճխ. ՟Ը։)

Ղովտ արբեցաւ, եւ զանասելի գործսն գործեաց. (Կիր. ՟ը. խհ.։)


Անասնագիտութիւն, ութեան

s.

unnatural knowledge of a beast, bestiality.

· Calfa

NBHL (1)

Խառնակումն մարդոյ ընդ անասնոյ՝ ընդդէմ բնութեան. անասնամոլութիւն. անասնազանցութիւն.


Անասնագոյն

adj.

more brutal or coarse.

· Calfa

NBHL (1)

ἁλογώτερος, irrationabilior. Անբանագոյն քան զանասուն, կամ վատթարագոյն.