Your research : 39 Results for գործած

Entries' title containing գործած : 6 Results

Definitions containing the research գործած : 957 Results

Թոր

adj.

that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.

• ԳՒՌ.-Գործածական է թորալ կամ թոր-թորալ ձևով՝ «անձրևի կամ ձիւնի թեթև տե-ղալ» իմաստով.-Խրբ. թօրթրալ, Ալշ. թօ-րալ, թօրթրալ, Սլմ. թօռթռալ կամ թռթռալ


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• նոռառիւտ անստոյգ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ էջ 264 «Ասէ ի Մակաբայեցւոց թէ յորժամ գնաց Յուդա ի պատերազմ և ունէին բազում փիղս և ի վերայ շինեալ աշտարակ. յայնժամ ցուցին զարիւն փղիցն, այսինքն զարիւն թթոյն, արիացան ի պատերազմ»։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

• «հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։

• (բառացի «հաւի սերմ») ձևերից և ըստ այսմ վերի բառերը սրբագրում է ի թուխմ նստել, թխմել, թուխմ, իբր թէ Մ և Ա տառերի նմանութիւնից յառաջա-ցած վրիպակ։-Այս ենթադրութիւնը շատ անտեղի է, որովհետև նախ բառի արմատն է թուխ և երկրորդ՝ որ թուխս. թխսել ձևերը գործածական ե, բոլոր գաւառականների մէջ։

• «հաց եփելու գործողութիւնը». ար-մատ առանձին անգործածական. պահուած է գւռ. եփ-թուխ «կերակուր եփելու և հաց թր-խելու գործողութիւնը» և հացթուխ «հաց ե-փող» բառերի մէջ. այս արմատից ունինք թխել «հաց եփել», որի հնագոյն վկայու-թիւններն են՝ «Յորեանն հրով եփիլ և թխիլ» Առաք. լծ. սահմ. 375. «Տաք հաց թխեալ» Վրք. հց. Բ. 8. սովորական է արդի գա։ա-ռականների մէջ։


Թուռ

s.

mouthful;
cf. Թուշ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Թուրծ, թրծոյ

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

• «կաւը կամ կաւէ ամանը կարծրաց-նելու համար եփելը». այս իմաստով առան-ձին գործածուած չէ, բայց ունինք իբր ած. թուրծ «թրծուած» Ոսկ. պօղ. Ա. 20 (տպ. թուրջ). Ճառընտ. որից թրծել Ծն. ժա. 3. թըր-ծոց «թրծելու փուռ» Սիր. լր. 34. թրծուն «թրծուած, եփելով պնդացրած» Եւս. քր. ա-72. թրծումն Մխ. դատ. անթուրծ Եղիշ. ռտ 182. Տաթև. ձմ. ճծէ. անթրծութիւն Եղիշ. դտ. 182։


Թրմուս

s. bot.

s. bot. lupine.

• = Արաբ. [arabic word] turmus, tarmus, turmis, ասոր. [syriac word] tūrməsa, թրք. turmus, վրաց. თერმია թերմիա, თერმუზი թերմուզի, თორმაზა թորմազա. բոլորի մայրն է յն ϑὲρμος, որ գործածուած է արդէն Թէոփոաստե բուսաբանութեան մէջ (Ն. Ք. Գ դար). բոլորն էլ նոյն նշ.-Հիւբշ. 267։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

• (սեռ. -ի). անստոյգ բառ. մէկ անգամ գործածուած է Եղիշ. ը. էջ 127 «Ո՜ յիմաստուն վաճառականաց զպատուական մարգարիտն փոխանակիցէ ընդ անարգ թր-րուշայի».-գործածութեան տեղից յայտնի է որ պիտի նշանակէ «կեղծ մարգարիտ, թրք. րչա»։ Ունի նաև Քաջունի հտ. 2. 58։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• «անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։


Խամծերք

s.

chin.

• «կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• , ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խանաթ

s.

trace, footstep;
ի — անկանել, to trace, to follow a track.

• . նշանակութեամբ անյայտ բառ. մէկ անգամ գործածուած է Ոսկ. մ. բ. 28. «Չգնայր ուրեք հետի, զի մի՛ ի խանաթ ան-կեալ՝ զհետ երթայցեն. այլ ի նաւ մտանէ». Յոյն բնագրի մէջ կայ միայն «զի մի՛ հետե-ւեսցին», որով հայ թարգմանչի յաւելուածը անհասկանալի է մնում։ ՆՀԲ մեկնում է «հետք, ճանապարհ ցամաքի, կամ փոյթ, խայրէթ, ջանք», ԱԲ «ճամբայ կամ միատեղ երթալը». ՋԲ չունի։


Խաշար

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խառ

s.

thorny shrub.

• «ոլորում, ոլորք». արմատ առանձին անգործածական. երևան է գալիս հետևեալ բառերի մէջ.-խառամանել կամ խառմանել «մանել, հիւսել» Վրդն. սղ. ճժը (էջ 401 տպ. խառնամանեալ). խառան «չուան» Ագաթ. Ոսկ. բ. տիմ. 209. խառանել «չուանով կա-տել» Ոսկ. մ. ա. 20. բ. 26. խառանաձից «չուանով քաշած» Գ. մակ. դ. 7. խառխա-ռոտ «գալարաձև, ոլորուն (սիւն)» Երզն. ժ. Խոր. էջ 9 ա (չունի ՆՀԲ). խառնել «անա. սունի գլուխը ոլորելով փրցնել» Ղևտ. ա. 15. է. 8. խառատել «ոլորելով՝ քաշկռտելով փրցնել, ծամծմել» Ոսկ. գծ. 62. Տօնակ. խա-ռատումն Յհ. կթ. 265. խառեալ «միջատ». որ և միջախառ «միջատ». երկուսն էլ Վեցօր. էջ 175(տպագրում խառնեալք, միջախառն, այսպէս ուղղել ըստ Ս. Վ. Նազարէթեանի ձե-ռագրի. տե՛ս Պատկեր 1893, էջ 284)։


Խառն, ից

adj. adv. s.

mixed, compound;
confused, in disorder;
complicated, indistinct;
impure, obscene, lewd;
confusedly, indistinctly;
together, conjointly;
mixture, conjunction;
coition, copulation, coupling, pairing, rut, rutting;
ի խառնս լինել, to be in rut, on heat, in pairing time;
ի —ս գալ, to pair, to couple, to leap, to mount, to cover;
ածել ի —ս, to yoke, to match, to pair, to couple, to join together.

• , ի հլ. «խառնուած, բաղադրեալ, ոչ պարզ» Դան. բ. 43. Յհ. ժթ. 39. Եզն. Ագաթ «հասարակ, սովորական, պարզ» Ոսկ. յհ. ա. 1I. 12. «խառնակ, պիղծ» Հռ. ժգ. 13. «միասին, իրար հետ» ՍԳր. Եւս. քր. «զու-դաւորութիւն» (անեզական գործածութեամբ) Կոչ. Ոսկ. կող. և մտթ. Սեբեր. Կիւրղ. ծն, Ագաթ. Եզն. (իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xilāt «խառնուիլ. 2. ա-նասունների զուգաւորուիլը» Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 469). որից խառնել «իրարու խառնել, բաղադրել. 2. գինի լցնել. 3. միաց-նել. 4. իրար կցել. 5. մխել, վարել, առաջ ոշել. 6. սիրով միանալ. 7. բանակներն ի-րար ընդհարուիլ» ՍԳր. Ոսկ. Բուզ. Եզն. Ա-գաթ. խառնելիք «թակոյկ» Ել. իդ. 6. Առակ. թ. 3. «հրաբուխի բերան» Արիստ. աշխ. Նանն. «ղեկի չուանը» Գծ. իէ. 40. խառնա-բանջար Եւս. պտմ. խառնագնաց Եզեկ. ժը. 1Ո. Ոսկ. Բուզ. խառնախուժ Եւագր. խառ-նակ ՍԳր. խառնակել ՍԳր. խառնակեաց Եւագր. խառնաղանջ ՍԳր. Վեցօր. Ոսկ. Կո-րիւն. խառնիճ «ամբոխ» Մխ. այրիվ. 41. խառնամառն Կոչ. խառնարան Առակ. թ. 2, խառնուած. Եզն. Վեցօր. գիրկընդխառն Եւս քր. ընդխառնել Գ. թագ. ի. 29. երկախառնել Կորիսն. ոգեխառնել Ա. եզր. դ. 21. դիւցա-խառն Ագաթ. գիշերախառն ՍԳր. ևն (-խառն ձևով բարդութեանց ամբողջ ցանկը տե՛ս Հ1 1924. 350-59). նոր բառեր են խառնակիչ, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնա-շփոթ, խառնաշփոթութիւն ևն։-Արմատիս երկրորդ ձևն է (իբրև նրա ձայնդարձը՝ խուռն ն հլ. (սեռ. խռան) «ամբոխ, խառչ բազմութիւն» Դ. թագ. է. 17. Եւս. քր. «շա-տութիւն» Բ. մակ. բ. 25. «խիտ» Ագաթ. «խռնեալ ամբոխով» Մրկ. զ. 33. որից խրո-նել ՍԳր. Ոսկ. խուռնընթաց Ոսկ. յհ. ա. 1. խառնիխուռն Իմ. ժդ. 25. Եզն. Սեբեր. Եւս. քր. բազմախուռն Ագաթ. Կորիւն. թանձրա-խուռն, Ագաթ. Բուզ. միախուռն Երեմ. ա. 15. ի. 10. ի խուռն ի խուռն Ոսկ. մ. բ. 6 ևն։


Խար

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

• «այրել, դաղել». արմատ առանձին անգործածական, որից խարել «տաղել, այ-րել, կիզուլ» Ա. տիմ. դ. 2. Ոսկ. ես. և գաղ. Եփր. թգ. 434. Բուզ. Եւս. պտմ. եղեմնախար «եղեամով այրուած» Ագաթ. խարակել Բուզ. Ոսկ. մ. գ. 4 ? խարակիչ Ագաթ. խարան «երկաթով դաղած, վէրք» Ել. իա. 25. Եւագր. Ոսկ. յհ. ա. 37. Եւս. պտմ. խարոյկ «կրակ» ՍԳր. խարուկել Պիսիդ. Վեցօր. տող 164. խարուկածին Իմ. ժէ 5 ևն։ Արմատիս միւս ձևերն են խոր-(առանձին անգործածական), որից -ով մասնիկով՝ խորով (տե՛ս այս բա-ռը) և խարշ-ել՝ աճած շ աճականով (տե՛ս առանձին)։


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• = Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• = Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.


Խարխափ, — առ ou ընդ —ս

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

• «կոյրի պէս ձեռքով այս ու այն կողմ շօշափելը». գործածւում է միայն նախ-դիրով՝ առ խարխափ, առ խարխափս, ընդ խարխափս Կոչ. 11, Ոսկ. յհ. ա. 9, Բուզ. ո-րից խարխափել ՍԳր. Ոսկ. եփես. (գրուած խարխաբել Զենոբ, էջ 10), «տերևների այս ու այն կողմ շարժուիլը» Ղևտ. իզ. 36. խար-խափումն Դամասկ. խարխափանք Նար։


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

• = Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Խազ, ից

s. mus. adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

• «քար». առանձին չէ գործածուած, րայց սրանից է բարդուած դայլախազ (այ, լուր գայլաքար). տե՛ս առանձին։

• . արմատ առանձին անցրոծածա-կան, որ «մոլեալ, մոլեգին ցանկացող» նշա-նակութեամբ գտնւում է հետևեալ բառերի մէջ. իգախազութիւն «իգամոլութիւն» Փիլ. ի-մաստ. գինեխազութիւն «գինեմոլութիւն կամ արբեցութիւն» Փիլ. մատակախազ «ճակա-բան» Եռեմ. ե. 8. այս վերջին բառը ուղեւոմ մեկնել Մխ. երեմ. առանձին գործածում է խազք բառը և հասկանում է «վազք, խանծք, որ է սովոր». (Չիք մատակախազք եղեն. ո՛չ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք կամ խանծք, որ է սո-վորք)։ -Տարբեր կազմութիւն ունի դատա-իազ, որ ամբողջապէս իրանեան փոխառու-թիւն է. տե՛ս նոյն բառը։


Խածի, ծւոյ

s.

gizzard.

• ՀԲուս. կասկածում է որ հացի բառի խանգարուած ձևը լինի. սակայն որով-հետև ըստ Նորայր ՀԱ 1923, 157 հացի և խածի միասին գործածուած են կողռ կողքի («Յաղագս ծառոց» անունով գրուածքի մէջ), ուստի չեն կարող նոյն բառը լինել։


Խաղախ

s.

boat, barge;
*raw hide, skin.

• ՆՀԲ ռնում է «բառ այլազգական. քt-լէք, գայրգ, գալեօն ևն»։ Սրանցից մի-այն առաջինն է՝ որ կարող է համեմա-տուիլ մեր բառի հետ. այսպէս պրժք [arabic word] kalak, թրք. kelek, քրդ. kalek, kelek «տիկերով կազմուած նաւ, տկա-ւաստ». որ հին ժամանակ գործածա-կան էր Հայոց մէջ և մինչև հիմայ էլ է Տիգրիսի վրայ։ Բայց այս ձևերը չեն յարմարում մեր բառի հետ։

• «կաշի, մորթ». արմատ՝ որ ա-ռանձին գործածուած չէ, բայց սրանից են խաղախորդ «կաշեգործ» Գծ. թ. 43, ժ. 6, 32 Առ որս. թ, խաղախորդարան «կաշեգործա-բան» (նոր գրականի մէջ)։


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

• , ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Իննսուն, նսնից

adj.

ninety.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Ջղ. իննըսուն, Ագլ. ին-նա՛սուն, Գոր. իննա՛սսուն, Ղրբ. իննա՛սուն, ըննա՛սուն, Շմ. Սլմ. իննանասուն, Մրղ. իննանացցուն, իննmնացցուն, Տփ. ինըսուն, ինանասուն, Հնդ. Սչ. նըսուն, Մկ. Մշ. ինսուն. միւսները (ինչպէս Կր. Պլ. Ռ. Զթ. Ննխ. Վն. Խրբ. Հմշ.) գործածում են թրք. doqsan >դօխսան ձևըս


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

• ԳՒՌ.-Ագլ. ա՛պուխտ, Ննխ. Սեր. ա-բուխտ՝ նոյն նշանակութեամբ. իսկ Ղրբ. Տփ. ա՛պուխտ, Երև. ա՛բուխտ գործածւում են միայն իբրև պատկեր չոր բանի. ինչ. Չորա-ցել ապուխտ են դառել. Չոր -ապուխտ դա-ռած հաց։


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

• (ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

• . պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։

• ՓՈԽ.-Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։


Ապստամբ, աց

adj.

rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.

• ԳՒՌ.-Սեբ. ափսդամբ ձևով գործածա-կան է «անհնազանդ զաւակ» նշանակու-թեամբ։


Ապրիլ, ի

s.

April.

• կամ նաև ապրիէլ (սեռ. ի) «հռովմէական տոմարի չորրորդ ամիսը» Լնան. շիր. 19, Արշ. Շնորհ. թղթ. Յայսմ. նոր գրականում գործածական է միայն ապ-րիլ ձևը։

• Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

• «ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։

• = Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• ԳՒՌ.-Ակն. Գոր. Լ Երև. Ղրբ. Ոզմ. Ջղ. Սեր. Սլմ. Վն. Տփ. աչ, Մկ. mչ, Ալշ. Մշ. աճ, Ասլ. տչիւգ, աչիւ* Ագլ. յեօջ, Հճ. եջ'ջ'իգ, միւսները գործածում են տճկ. սաղ հոմանիշը։ Նոր բառեր են աջերես, աջա-համբոյր, աջել «յաջող երթալ, յաջողիլ»։


Առիթ, առթաց

s.

occasion, opportunity, accurrence;
subject, cause, matter, motive, convenience, conjuncture, object.

• կ-ա հլ. «հարսնախօսութեան հա-մար ուղարկուած միջնորդը. 2. որևէ միջ-նորդ, բարեխօս. Յ. միջոց. 4. պատճառ, սկզբնապատճառ, առիթ» Եփր. համ. էջ 17 և աւետ. 307. Նիւս երգ. Խոր. Ոսկ. յհ. բ. 20. Փարպ. որից առթել «հարսնութեան խօսիլ, կնութեան հրապուրել» Խոր. հռիփս. Շնորհ. յս. որդի. «նիւթել, պատճառել» Ոսկ. յհ. բ. 19. մ. ա. 5. առթական Շնորհ. ոտ. մահա-ռիթ Յհ. կաթ. կենսառիթ Նար. Գնձ. արդի գրականում առիթ գործածական է միայն վերջին 4-րդ իմաստով և յատկապէս առթիւ մակբայաձևով. նոր բառ է շարժառիթ «դըր-դապատճառ»։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

• ԳՒՌ.-Ղրբ. ա՛ռիւծ, Կր. առուծ, Ալշ. Ակն. Մշ. առուձ, Ոզմ. առօծ, Տիգ. առյուձ, Պլ. այռուձ (միայն իբր ած. գործածուած, ինչ. իմին այռուձ զավակս). Սեբ. այլուձ. նոր բառեր են առիւծաճուտ, առիւծբերան։


Առլեզ

cf. Յարալէզ.

• «մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։


Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

• =Կազմուած է առ նախդիրով *ոյգ արմա-տից, որ առանձին գործածուած չէ և նշանա-կում է «ոյժ, զօրութիւն». փոխառեալ է իրա-նևանից. հմմտ. զնդ. aogah-, aogo, aogarə «ոյժ, զօրութիւն» (Bartholomae, 38, 39)։ Ջանդիկ բառի երկրորդ ձևն է aojah-, որ տա-լիս է պհլ. ōǰ, ōž և սրանից էլ հյ. ոյժ. ճիշտ այսպէս էլ զնդ. aogah-պիտի տար պհլ. *ōg. որ աւանդուած չէ և սրանից էլ հյ. *ոյգ։ Եր-կու ձայների (ոյժ և ոյգ) լծորդութեան հա-մար հմմտ. տուժել և տուգանք, երկուսն էլ իրանական փոխառութիւն։ Ըստ այսմ առոյգ բառի կազմութիւնը այնպէս է՝ ինչպէս ա-ռողջ։-Աճ.


Ասուպ

s.

shooting star.

• «թռիչ աստղ». ըստ ՀՀԲ և ՋԲ ի-ա հլ. ՀՀԲ իբր վկայութիւն դնում է Ալպերտ ա-ծառ. ոստ ՆՀԲ բառ ռմկ. գործածական է արդի գրականում։


Ասպազէն

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

• = Պհլ. *aspzēn «ձիու զէն ու զարդ» բա-ռից, որ սակայն աւանդուած չէ պահլաւ գը-րականութեան մէջ. կազմուած է պհլ. asp «ձի» և zēn «զէնք» բառերից. պրս. կայ [arabic word] zin-i asb «թամբ». սակայն այս նշանակութեամբ գործածուած չէ հայե-րէնի մէջ։-Հիւբշ. 108։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ասպահապետ, աց

s. adj.

s. adj. cavalry general.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «զօրապետ, սպարա-պետ». երկու անգամ միայն գործածուած է Խոր. բ. 68 և 28 և այն էլ իբրև ազգանուն կամ տիտղոս. «... և քոյր նոցա՝ ասպահապե-տի պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա»։


Ասպաստանիկ

adj.

brought up in a stable (horse).

• «ախոռի մէջ պահուած, բաւ խնամուած ձի». մէկ անգամ գործածուած է հայ մատենագրութեան մէջ՝ Ա. մակ. գ. 39։


Ասպար, աց

s.

shield, buckler.

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

• , ի-ա հլ. (ըստ ՆՀԲ նաև ի հլ. «ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր» Բուզ. Փարպ. Խոր. Սեբ. (բառիս նշանակու-թեան և գործածութեան վրայ տե՛ս Նորայր, Կորիւն վրդ. 284). որից ասպետութիւն Ա-գաթ. Խոր. Նոր գրականում ասպետական. ասպետաբար, ասպետօրէն «ասպետի վայել ազնուութեամբ»։ Տարօրինակ կազմութիւն ունի վերջասպետ «այծքաղ» Փիլ. ել. 533։


Աստակոս

s.

lobster.

• «խեցգետին» Նեմես. էջ a0 ուրիշ տեղ չէ գործածուած։


Աստիճան, ի, աց

s.

stair, step;
pace;
stair-case;
steps;
gradation;
graduation;
story;
degree, dignity, character, class, condition, honour, place;
quality, rank;
— եկեղեցական, holy orders;
հոսիլ ընդ —ս ի վայր, to run down stairs;
տալ —, բաժանել յ—ս, to graduate.

• , ի-ա հլ. «սանդուխի ոտք» ՍԳր. «բաժանմունքներ ժամացոյցի, այժմ նաև ջերմաչափի, երկրագնտի լայնութեան և եր-կայնութեան» ՍԳր. «չափ, կէտ» ՍԳր. Վեցօր. «եկեղեցական կարգ» Ա. տիմ. գ. 13. Ագաթ. Կորիւն. «իշխանութիւն, պատիւ» Խոր. Յճեւ «տան յարկ, դստիկոն» Ոսկ. գծ. «յառաջդի-մութիւն» Կոչ. ժա. որից աստիճանիլ «աս-տիճանների բաժանուիլ, 2. արևի կամաբ կամաց վեր բարձրանալը» Վեցօր. =Շիր. էջ 57. աստիճանաւոր «կարգաւոր, կղեր» Յհ. իմ. ատ. Նոր գրականում՝ աստի-հանաչափ, աստիճանացոյց, աստիճանա-բար, աստիճանական, բարձրաստիճան, երկ-աստիճան, եռաստիճան, քառաստիճան (ընտրութիւն) ևն։ Ս ձայնը ազդուելով յա-ջորդ ճ-ից՝ դարձել է շ և ըստ այսմ ունինո աշտիճան, աշտիճանել, ութաշտիճանեայ Մամբր. իննաշտիճանեան Մագ. նոր գրակա-նում միայն առաջին ձևն է գործածական։


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

• , ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Զմուռս, մռսոյ, ով

s.

myrrh.

• , ի-ա, ո հլ. «մի տեսակ անուշա-հոտ խունկ կամ իւղ» Սգր. «կնդրուկի ծառ» Կոչ. 404 (Չի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և ի զմուռս փայտէ). ածանցման մէջ մըտ-նում է երեք ձևով. 1. ვր, ինչ. զմոսաբեր Նիւս. երգ., զմռսալիր Նար., զմռսալից Երգ. ը, զմռսել Մրկ. ժե. 23.-2. «մռն-, ինչ. զմոնաբեր Խոր. աշխ., զմռնախունև Գա-ղիան., զմռնենի Ել. լ. 23. Երգ. դ. 6.-3. «մռ-, ինչ. զմռել Եղիշ. թաղմ. Վրք. հց. Անկ. գիրք առաք. 56, 187(գրուած զմըռեաց), զմռալից Գնձ., զմռանալ Եփր. համաբ. 30, զմռաբեր Խոր. աշխ. 598. ըստ այսմ արմա-տը ունի երեք ձև՝ զմուռս, զմուռն, զմուռ. վերջինը գործածական է արդի գրականում՝ «կնքամոմ» նշանակութեամբ։ Սրանցից դուրս կայ նաև մուռ ձևը՝ Բժշ. Վստ. 100, 106, 206։

• Վերի զանազան ձևերի հետ համեմա-տեց նախ ՆՀԲ։-Lag. Arm. Stud. § 785 յն. ζμύρνα, Մ. Գ. Թիրեաքեան, Մասիս. ջում է կարդալ ըզմուռս և ո՛չ թէ զըմու-ռըս։-Հիւբշ. շատ գործածական «մուոս ձևը չկարողանալով մեկնել՝ բառը դնում է անծանօթ ծագումից։


Զմռնիտ

s.

emery.

• , արմատ առանձին անգործածա-կան, որից կազմուած է զմռնիտեան քար «մի տեսակ կարծր քար, որի փոշին գործա-ծում են իբրև մաշիչ կամ յղկիչ. տճկ. զըմ-փարա» Վանակ. յոբ։


Զնդան, ի

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

• ԳՒՌ.-Առհասարակ գործածւում է զնդան ձևով, որ կարող է նաև նոր փոխառութիւն լինել թուրքերէնից. բայց ունինք նաև Հմշ. կնդօն, Զթ. զօնդօն, զօնդոն. փոխաբերաբար նշանակում է «մութ տեղ», և ասւում է օր. Պլ. մութ-զնդան, Ղրբ. մթէն-զնդան ևն.


Զնին

s.

observation, examination;
spectacle, view;
ի — ելանել, մատչել, կալ, to visit, to go to see;
to look at, to observe, to examine;
ի — գալ, to come within view, to be observed.

• ԳՒՌ.-Շմ. զննիլ (գործածւում է քննել բառի հետ)։