Entries' title containing գ : 6232 results

Դրուագ, աց

s.

incrustation;
sculp-ture;
ceiling, wainscoting;
thin plate of metal;
emblem;
well finished work.

· Calfa

NBHL (9)

ԴՐՈՒԱԳ կամ ԴՐՈՒԱԿ. ψαλίς, ἁγκύλη, λεπίς fornix, laquear, cochlea, lamina Դիր, կամ դրութիւն առ ի զարդ. եդեալ ագոյցք. ոլորք. յօրինուած պէսպէս՝ ի գլուխ սեանց, եւ ի պէտս.

Զարդք սեանցն, եւ դրուագք նոցա արծաթիք։ Դրուագք սեանցն, եւ խոյօղք նոցա։ Դրուագս կռածոյս՝ նուարտանս սեղանոյն. (Ել. ՟Լ՟Ը. 11. 12. 17։ Թուոց. ՟Ժ՟Զ. 38։)

Յառաջին դրուագին գոհացաւ, կամ այսպէս դնէ զսկիզբն. (Խոսր. ժմ.։)

Խաղաղութեամբ քո քրիստոս փրկիչ մեր ... այս դրուակ է, զոր ասէ երանելի յոհան, թէ վասն այսահարացն կարգեալ է. (Խոսր. պտրգ.։)

Յոյժ դիւրին է ժողովել ի գրոց դրուագս բանից. (Սարկ. հանգ.։)

Դրուակօք խանդաղատականօք։ Դրուագս դրութեան այսմ սոփերի։ Դրուագս բղխման բանիս. (Նար.։)

Դրուակ մի ի կարգէն կարդա՛. (Ոսկիփոր.։)

Ընդ աւետարանի, եւ հարցն դրուակի։ Ընդ դրուակի կաթուղիկէ եկեղեցւոյ։ Ընդ հարցն դրուագի. (Դամասկ.։)

ԴՐՈՒԱԿ կամ ԴՐՈՒԱԳ. Հիւսուած, կամ գլուխ բանի. հատուած. պարբերութիւն. վարդապետութիւն. աւանդութիւն. իբր θέσις, περιοχή thesis, periocha եւ այլն.


Դրուագական, ի, աց

adj.

emblematic.

· Calfa


Դրուագեմ, եցի

va.

to incrust;
to sculpture;
to ceil;
to wainscot;
to ornament, to embellish, to plaster.

· Calfa

NBHL (4)

Դրուագել զտունն ոսկւով, կամ մայրիւք. (եւ այլն. ՟Գ. Թագ. ՟Զ. 9. 13. 21. 30։ ՟Բ. Մնաց. ՟Գ. 5։)

Սպիտակ կտաւովք ի ներքոյ դրուագեալք զհանգստարան սրբոցն. (Ճ. ՟Ա.։)

Պարծեսցուք ի դրուագել աղքատութիւնս. այսինքն շուրջ պատել. (Լմբ. սղ.։)

Աջ եւ ահեակ՝ պարագրելոցն դրուագի. (Դամասկ.։)


Դրուագիչ

s.

veneerer;
plater.

· Calfa


Դրօշագործութիւն, ութեան

s.

statuary, sculpture.

· Calfa

NBHL (2)

Իբր Արձանագործութիւն. գործելն զարձանս կռոց.

Անտի հասեալ կարգէր ի փիւնիկեցիս գործ դրոշագործութեան. (Եզնիկ.։)


Եբենագործ, աց

s.

cabinet-maker.

· Calfa


Եբենագործութիւն, ութեան

s.

cabinet-work.

· Calfa


Երբայագէտ

s.

hebraist.

· Calfa


Եգիպտական, ի, աց

adj.

egyptian, of Egypt.

· Calfa

NBHL (3)

Եգիպտական ազգին. (Շար.։)

Եգիպտական նշանագործութեամբք. (Փարպ.։)

Որ ինչ անկ է երկրին եւ ազգին եգիպտացւոց. մըսրի.


Եգիպտակործան

adj.

that has destroyed or ruined Egypt.

· Calfa

NBHL (2)

Կործանօղ զեգիպտոս. մըսըրը քանդօղ.

Հողմ սաստիկ եգիպտակործան. (Նար. գանձ հոգ.։)


Եգիպտահատ, ից

s.

maize, Indian corn or wheat;
buck-wheat.

· Calfa


Եգիպտահաւ

s.

turkey-cock;
ibis.

· Calfa


Եգիպտայբ

s.

egyptian alphabet, or life of the holy fathers of Egypt.

· Calfa

NBHL (2)

Եգիպտացւոց այբուբենն, դպրութիւն. գիրք ըստ կարգի այբեւբենից, որպէս վարք հարանց.

Զեգիպտայբն ընթեռնլով՝ ի նոցին տեղիս փափագէր. (Սկեւռ. լմբ.։)


Եգիպտացի, ցւոյ, ցւոց

s. adj. egyptian.

· Calfa

NBHL (5)

αἱγυπτίος, -ία egyptius, -ia Որ է յազգէ եւ յերկրէ եգիպտոսի.

Այր եգիպտացի։ Աղջիկ մի եգիպտացի։ Ասեն եգիպտացիքն։ Արքայ կամ երկիր եգիպտացւոց.եւ այլն։

Մերթ որպէս Եգիպտական. յեգիպտոս գործեալ, այսինքն բանած.

Եգիպտացի պաստառակալօք. (կամ) պաստառալիր եգիպտացւովք». յն. պաստառակալօք որ յեգիպտոսէ. (Առակ. ՟Է. 16։)

Եգիպտացի դիպակակիտուած. (Նար. խչ.։)


Եգիպտացորեան, ենոյ

cf. Եգիպտահաւ.

· Calfa


Եգիպտուհի, հւոյ

s.

egyptian woman.

· Calfa

NBHL (5)

Կին եգիպտացի, առաւել՝ որ փորձեացն զյովսէփ.

Ընդդէմ եգիպտուհւոյն պատերազմ։ Լռեալ գոյ եգիպտուհին։ Յիմանալի եգիպտուհւոյն փախեար. (Ոսկ. ի կոյսն. եւ Ոսկ. լս.։)

Յաղթեաց եգիպտուհւոյն. (Նիւս. գր. սքանչ.։)

Եւ փրկեցեր յեգիպտուհւոյն՝ զհոգի մաքուր ողջախոհին. (Յիսուս որդի.։)

Վարք մարիամայ եգիպտուհւոյն։ Մեծ եգիպտուհին՝ կոչեալ մարիամ. (Վրք. հց. ձ։ Հ=Յ. ապր. ՟Ա.։ Հ. կիլիկ.։)


Եգիս, ի

s.

aegis, shield.

· Calfa


Եզնագի

s. bot. mullein, shepherd's-club.

· Calfa


Ելագ, աց

s.

straw-berry;
arbute-berry;
տունկ —ի, straw-berry-plant.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«խմորուկ, մորի պտու-ղը, տճկ. չիլէնկ. ռուս. клубиика. ֆրանս. fraise» Ստեփ. լեհ. արդի գրականի մէջ (արևմտեան բարբառ) գործածական է մի-այն ելակ ձևով, որից ելակենի «ելակի բոյ-սը»։

= Թթր. (Կազանի, Կիրգիզ և Տոբոլսկի) [arabic word] ︎ yilak, որ ընդհանուր անուն է ելակի, մորի, արքայամորի և նման պտօւոների. սրա համապատասխանն է թրք. [arabic word] ǰilak, տճկ. [arabic word] čilek, ռմկ. չիլէնգ, որ է «ելակ» (Будaговъ, 2, 362)։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ննխ. էլաք, հէլաք «վայրի ելակ» (գործածական է բառս միայն գիւղերում)։

NBHL (2)

ԵԼԱԳ կամ ԵԼԱԿ. Պտուղ բուսոյ յերեսս երկրի կարմրերանգ եւ ախորժահամ. խմորուկ. իտ. ֆրա՛կօլա։ Ա՛յլ է եւ համանման պտուղ թփոյ.

Որ քաղէք զծաղկունս եւ զգետնածին ելագս։ Բուսանին ելագք մրտիկք. (Ստեփ. լեհ.։)


Ելեկտրամագնիս

s.

electro-magnet.

· Calfa


Ելեկտրամագնիսական, ի, աց

adj.

electro-magnetic.

· Calfa


Ելեկտրամագնիսութիւն, ութեան

s.

electromagnetism.

· Calfa


Եկեղեցապատում մատենագիր

s.

historian of the Church, ecclesiastic historian.

· Calfa


Եղագ, աց

s.

way;
means.

· Calfa

NBHL (5)

Մի՛ գուցէ շաւիղ ուլուց իցէ երեւեալն, յաղադս ոչ երեւելոյ քեզ հետովքն եղագն՝ ընդ որ անցինն». յն. որ հետովքն իւրեանց զկուռ զուղին մաշեցին. (Նիւս. երգ.։)

Շաւիղք իմ ... եղագք իմ. այսինքն է ամենայն կեանք. (Ոսկ. ես.։)

Վարազաց եւ առիւծուց որսորդքն խնդրեն զեղագս եւ զկաղաղս. (Փիլ. լիւս.։)

Եղագ ներքսանկութեան նմա (դիւին) յանշնորհակալուս բազմերախտութեանն աստուծոյ ներհորդեսցի. (Յհ. իմ. ատ.։)

Թերեւս երկպատիկ օգտութեան աւելի եղագս գտանել կարասցեն. (Ագաթ.։ (այլ այս եւս մարթի մեկնիլ՝ ճանապարհ)։)


Եղբայրագիր, գրի

s.

adopted brother.

· Calfa


Եղեգնաբնակ, աց

adj.

dwelling in places planted with reeds or canes.

· Calfa

NBHL (3)

ԵՂԵԳՆԱԲՆԱԿ կամ ԵՂԷԳՆԱԲՆԱԿ. Բնակեալն ի շամբս եղեգանց.

Ընթացեալ յեղեգնաբնակ երամէն գազանացն միջոյ. (Ագաթ.։)

Սնուցանէ զեղէգնաբնակ ազգս աքարաց. (Փարպ.։)


Եղեգնախունկ

s.

sweet calamus.

· Calfa

NBHL (1)

κάλαμος ἁρωματικός calamus aromaticus, vel odoratus cf. խունկեղէգն։ (Նար. ՟Ղ՟Գ։ Գաղիան.։)


Եղեգնխռիւ

s.

heap of broken canes.

· Calfa


Եղեգնաձեւ

adj.

in the form of a cane.

· Calfa

NBHL (3)

ԵՂԵԳՆԱՁԵՒ կամ ԵՂԷԳՆԱՁԵՒ. Որ է ի ձեւ եղեգան. ուղղորդ եւ երկայն. եղեգի ձեւով.

Ուղղագոյն յարմատոյն եղէգնաձեւ ի վեր ընթանալով ցօղուն շուշանին. (Նիւս. երգ.։)

Շուշանն՝ եղեգնաձեւ աճեցեալ, ցուցանէ զծաղիկն. (Գէ. ես.։)


Եղեգնաշամբ, ից

s.

reedy fen;
place planted with canes.

· Calfa

NBHL (2)

Ուր կան շամբք եղեգանց. եղեգնուտ.

Յեղեգնաշամբ վայրին երթեալ. (Շ. վիպ.։)


Եղեգնապուրակ, աց

cf. Եղեգնաշամբ.

· Calfa

NBHL (2)

ԵՂԵԳՆԱՊՈՒՐԱԿ կամ ԵՂԵԳՆԱՊՐԱԿ. Եղեգնուտ վայր. շամբք.

Մօրից եւ եղեգնապուրակաց (կամ եղեգնապրակաց). (Խոր. ՟Բ. 21։)


Եղեգնացուպ

s.

walking stick, cane.

· Calfa

NBHL (2)

Ցուպ եղեգնեայ. եղեգէ գաւազան.

Ետ զեղեգնացուպն. եւ բացեալ ընթերցան. (Հ=Յ. օգոստ. ՟Գ.։)


Եղեգնափող, ի

s.

pipe, flute.

· Calfa


Եղեգնափրփուր

s.

species of acquatic vegetation found in stagnant pools.

· Calfa


Եղեգնեայ

adj.

made of cane;
— գաւազան, cane, stick made of cane.

· Calfa

NBHL (3)

Ցուպ, կամ գաւազան եղեգնեայ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը. 21։ Ես. ՟Լ՟Զ. 6։ Եզեկ. ՟Ի՟Թ. 6։)

Եղեգնեայ գաւազանաւ գանեալ (ի գլուխն). (Խոսր. պտրգ.։)

καλάμινος arundineus Յեղեբանէ կազմեալ, եղեգնաշէն. եղեգէ՛.


Եղեգնիկ

adj.

small cane.

· Calfa


Եղեգնուտ

adj. s.

reedy;
reedy fen.

· Calfa

NBHL (4)

Մտեալ յեղեգնուտն անտառ՝ գտին անդ զեղբայրն. (Վրք. հց. ՟Ժ։)

Ասէր աբբայն աղեքսանդրոս յեղեգնուտէն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

καλαμώδης arundinosus Ուր բուսեալ կայ եղէգն շատ. շամբուտ. եղէգնոտ.

ԵՂԵԳՆՈՒՏ գ. καλαμών arundinetum Տեղի եղեգանց. շամբք. ... որ եւ է յատուկ անուն տեղւոյ, (իբր յն. գալամօ՛ն. հյ. կաղամոն)


Եղենգնաքար

cf. Եղնգնաքար.

· Calfa

NBHL (1)

cf. եղնգնաքար։


Եղեռնագործ

adj.

flagitious, wicked, rascally.

· Calfa

NBHL (5)

Չարագործ. չարեացապարտ (մանննաւանդ դեւն).

Չարին ... բանսարկուին ... հանապազորդեան եղեռնագործին ... դժնդակ դիւին. (Նար. ՟Ղ՟Ա։)

Զի մի եղեռնագործն մոլորեցուսցէ զնոսա։ Յորժամ տեսանէ եղեռնագործն, եւ այլն. (Լմբ. ստիպ. եւ Լմբ. սղ.։)

Եղեռնագործ եւ կոյր եւ ամուլ՝ արտօրէն չարեօք յղփացեալ որպէս զսոդոմ եւ զգոմոր. (Երզն. աղօթ.։)

Եղեռնագործ. չարագործ՝ որ լալոյ արժանի գործ գործէ. (Լծ. նար. (զի եւ եղերականն ծագի յեղեռանէ)։)


Եղեռնագործութիւն, ութեան

s.

villany, wick-edness, heinous crime.

· Calfa

NBHL (3)

Չարագործութիւն.

Հետեւանք եղեռնագործութեան՝ պարսաւ. (Սկեւռ. աղօթ.։)

Փայտ, խոտ, եւ եղէգն զեղեռնագործութեան բերէ զնշանակ. (Գր. հր.։)


Եղերգակ

adj.

elegiac.

· Calfa


Եղերգական

cf. Եղերգակ.

· Calfa


Եղերերգու, աց

adj. s.

elegiac;
elegist.

· Calfa


Եղերերգութիւն, ութեան

s.

funeral song;
elegy.

· Calfa

NBHL (2)

Զնոյն ձայն կրկնակական եղերերգութեան լալեաց բազմութեան. (Նար. ՟Խ՟Է։)

Որպէս յն. ἑλεγεία . լտ. ululatus կամ τραγῳδία tragoedia Ողբերգութիւն. եղերական երգ. վայնասուն.


Եղէգ, եղեգի

s.

endive, succory.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. եղեգի, եղիգի, գըծ. եղեգով, եղիգով) «եղերդ, դառնիճ, chicorèe» Ել. ժբ. 8 Թուոց թ. 11, Եփր. ել.։

Հիւնք. լեղի բառից։ Կապ ունի՞ յա-ջորդ եղէգն կամ հոմանիշ եղերդն բա-ռի հետ։

NBHL (4)

ԵՂԷԳ πικρίς (որպէս եւ եբր. մէրօրիմ. այսինքն դառն ինչ) amarigo, herba vel lactuca amara, cichorium sylvestre գրի եւ ԵՂԷԳՆ. Դառնիճ. դառն հազար. նոյն ընդ Եղերդ կամ ընդ եղերդակ վայրի.

Բաղարջ ընդ եղեգի (կամ եղիգի) կերիցեն. (Ել. ՟Ժ՟Բ. 8։ Բաղարջով եւ եղեգով (կամ եղիգով) կերիցէ զնա. Թուոց. ՟Թ. 11։)

Եւ զի ասէ, եղէգ կերիցեն. (Եփր. ել.։)

ԵՂԷԳ ԴԱՆԱԿ. գ. Բառ ռմկ. իբր Դանակ եղեգնեայ։ (Վստկ.։)


Եղէգն, ղեգանց

s.

reed, cane;
pen;
stem, stalk of corn;
rush;
straw, stubble;
percb, pole;
sweet calamus;
walking-stick, stick, cane;
— ապակադործաց, glass-blower's pipe, blowing-iron, bunting-iron;
— շաքարի, sugar cane;
— հնդկային, bamboo;
— (glass or brass) blow-pipe.

· Calfa

NBHL (15)

Առ պրտուով, եւ եղեգամբ, եւ կնիւնով։ Գազան եղեգան։ Եղէգն ջախջախեալ։ Եղէգն շարժուն ի հողմոյ.եւ այլն։

ԵՂԷԳՆ. որպէս Գրիչ եղեգնեայ.

Եղեգամբք գիր հաստատի ... եղեգամբք մարդիկ գրին եւ արձակին յազատութիւն. (Եղիշ. ի չարչարանս.։)

Որ գրէին յեղէգն գրչի, դպիրք են նոքա. (Եփր. դտ.։)

Այսպիսի իմաստք զօրաւորք ... ո՛չ արուեստին են, եւ ո՛չ եղեգանն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Տուաւ ինձ եղէգն նման գաւազանի։ Ունէր եղէգն ոսկի ի ձեռին իւրում, զի չափեսցէ. (Յայտ. ՟Ժ՟Ա. 1։ ՟Ի՟Ա. 15։)

ԵՂԷԳՆ. Ազգ խնկոց, որոյ բոյսն է իբրեւ զեղէգն ինչ. cf. Խունկեղէգն։ (Ել. ՟Լ. 23։ Երգ. ՟դ. 10։)

Եղէգն. տաշխ շկոկ»։

Ժողովել եղէգն առ ի յարդ։ Եկեր զնոսա իբրեւ զեղէգն. (Ել. ՟Ե. 12։ ՟Ժ՟Ե. 6։)

Որպէս զեղէգն առաջին հողմոյ. (Սղ. ՟Ձ՟Բ. 14։)

Իբրեւ զլամպարս հրոյ ի մէջ եղեգան. (Զաք. ՟Ժ՟Բ. 6։)

Իբրեւ կայծակն ընդ եղէգն ընթասցին. (Իմ. ՟Գ. 7։)

Փայտ, խոտ, եղէգն. (՟Ա. Կոր. ՟Գ. 12։)

ռմկ. եղէգ. κάλαμος arundo, calamus եբր. քանէ. իտ. canna Բոյս ջրարբի՝ երկայն ծղօտիւ, որոյ մէջն է դատարկ.

ԵՂԷԳՆ. καλάμη stipula, culmus Ցօղուն, յարդ. եւ Մղեղ նուրբ եղեգան եւ եղեգնաձեւ բուսոց. ծեղ, ծիղ.


Եղէգնաշաքար

s.

sugar-cane.

· Calfa


Եղէգնիկ

cf. Եղեգնիկ.

· Calfa

NBHL (2)

ԵՂԷԳՆԻԿ կամ ԵՂԵԳՆԻԿ. Փոքրիկ կամ բարակ եղէգն.

Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղէգնիկն. ընդ եղեգան փող՝ ծուխ ելանէր. (Խոր. ՟Ա. 30։)


Եղծագործ

adj.

ruinous, corruptive, destructive, noxious.

· Calfa

NBHL (4)

Որ ինչ եղծումն գործէ. վնասակար. աւերիչ. խանգարիչ. ապականիչ.

Ընդ ազգի ազգի եղծագործն ապականութեամբ արկին զանձինս. (Եւս. քր. ՟Ա։)

Զեղծագործ ապականութիւնն քակէ. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Եղծագործ սովորութեանց. (Յհ. իմ. ատ.։)


Եղծագործիմ, եցայ

vn.

to fall, to ruin, to decay, to crumble, to be destroyed by time or accident.

· Calfa


Definitions containing the research գ : 10000 results

Հեղոյս, ուսից

s.

nail;
cf. Բեւեռ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (նաև կայ գրծ. -օք Մեկն. ղկ.) «գամ, բևեռ» Ճառընտ. Վրք. և վկ. ա. էջ 690. Զքր. կթ. Շար. Նար. իր, էջ 70, ղուսել «գամել» Նանայ. 27 Պիտառ. Ճառ-ոնտ. «յօդել, միացնել» Խոր. Լմբ. մատ. էջ 87. հեղուսումն Սկևռ. աղ. հաստահեղոյս Ագաթ.։

ՆՀԲ լծ. յն. ἡλος,. լտ. clavus «գամ, մեխ»։ Հիւնք. յունարէն ձևից։

NBHL (2)

(լծ. յն. ի՛լօս. լտ. գլա՛վուս ). ἥλος clavus. Բեւեռ. գամ .... Իսկ Հեղոյսք, է նաեւ Բեւեռումն.

Հեղուսիւք ձգմամբ անարատ ձեռին քո ի սմա. (Շար.։)


Հեմ

adv.

now, at present.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

էՄ «այժմ, արդ, հիմայ» Ուռպ. ողբ. ե. (տպագրի մէջ հիմ ձևով է). Մաղաք. աբ. 29 (տպ. Պատկ. հիմայլ, տպ. Եմ. 42 հէմ այլ). Գր. տղ. եէմ. հիմայ Ադամ. 180. (Վիմ. տար. էջ 130).

3. Գ. Մ., Պատմ. գրակ. էջ 16 ճա-տոն. իմա ձևի հետ։

ԳՒՌ (dialectal) Հեմ. հԻմ արմատի վրայ նախապէս աւելանալով ակ, իկ նուազական մասնիկը ձևացել են՝ հիմակ, հիմիկ. որից Պլ. հիմագ, Ակն. հմագ, Երև. հիմիկ, Շմ. հիմիգ'.-այ. նուհետև կ ընկնելով՝ Արբ. Պլ. հիմա, Ակն. հմա, Ախց. Հմշ. Տփ. հիմի (բայց սեռ. Տփ հիմիկվա), Երև. հմի, Հճ. հումմօ, Սվեդ. հա-մօ. -երկրորդ և երրորդ անգամ աւելանալով նուազականը՝ Ակն. Զրս. հիմայէգ, Բզ. հի. մայէգս. Ակն. հմայէգս, շրթնականի ձևա. ցումով՝ Սչ. հիմբի, Հնգ. հիմբիգ, Ակն. հմա-յէգուգս, տճկ. նուազականով՝ Պլ. հիմաշուգ, կրճատմամբ՝ Որմ. մկը, Բլ. Նբ. Մկ. Սլմ Վն. Մրղ. մկա, Մշ. մգա, հմգա, Ալշ. մգա, համգա, շրջմամբ՝ Ղրբ. մհէկ, Յղ. մէկ'։ Նուազականների յաւելումը և կ-ի կրճատու-մը ճիշտ այն ձևով է, ինչպէս այս>աս, ա. սիկ, ասիկակ, ասիկա, իսիկ, իսի։

NBHL (1)

Երբեմն էի որպէս զերկին, հե՛մ հաւասար եմ գռեհին. (Ուռպ. ողբ.։)


Հեսկ, ոյ

cf. Հեսկեան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ո հյ. «առագաստի կապ կամ չու-ան» Վրք. հց. բ. 353-4 (յգ. հեսկք, հես-կեան). «խսիր կամ նման նիւթ՝ ոտքին փա-թաթելու համար» Բուզ. 274. որից հեսկի «ոտքի զանգապան, սռնապան» Առաք. պտմ. 133։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. հէ՛սկի «սռնապան».-այս-տեղ կապ ունի՞ արդեօք հեսկել Նփ. «թխմել, ճխտել»։

NBHL (2)

Ուսան գործել զկողմանակի հեսկս առագաստից։ Գործէին հեսկս առագաստեայ։ Հեսկք առագաստէից. հեսկետնն եւ այլն. (Վրք. հց. ձ։)

Մոյգս անդամ ոչ ագանէր, այլ զամառն հեսկով պատէր. (Բուզ. ՟Զ. 8։)


Հերետիկոս, աց

s.

heretic.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «հերձուածող» Կոչ. Մանդ. Սրգ. յհ. բ. որից հերետիկոսութիւն Բուզ. հերետիկոսապետ Մ. Մաշտ. 169 բ. յետին ձևով գրուած է նաև եռետիկոս նա նայ 5, Ասող. Գ. իա։

= Յն. αίοετιϰός «հերձուածող, հերձուա-ծողական». ծագումը նոյն է, ինչ որ հերեսի-ովտ (տե՛ս այս բառը). յունարէնից փոխա-ռութիւն են նոյնպէս լտ. haereticus, ասոր. ❇ heretīqā, արաբ. ❇ arātiqa հոմանիշները։-Հիւբշ. 361։

ՓՈԽ (borrowing) Հալերէնի վրայից տառադարձու-թիւն է Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ հէրիտիկոս Տիտ. Գ. 10. ժը Հէրիտիկոս մmռուվէ «յառնէ հերձուածորէ»։

NBHL (4)

Բառ յն. էրէդիգօ՛ս. αἰρετικός haereticus. որ թարգմանի ի մեզ եւ ՀԵՐՁՈՒԱԾՈՂ. Յարեալն եւ յամառեալն ի մոլար կարծիս ընդդէմ ուղղափառ հաւատոյ.

Զգուշանալ պիտոյ ի հերետիկոսաց. (Նախ. առակ.։)

Ողբասցեն, կամ ամաչեսցեն հերետիկոսք. (Մանդ. ՟Է։ Սարգ. յհ. ՟Բ։)

Հերետիկոսն հերձուածող թարգմանի. հայելով ի ձայնն յն. է՛րէսիս. եւ հյ. հերձ։ Բայց ըստ ինքեան, է՛րէսիս է որպէս յարումն. իսկ բուն հերձուածն՝ ըստ յն. աս սխի՛զմա, որ է որպէս հյ. խզումն, այսինքն պատառումն. հերձուած։


Հերիւն, րան, րեան

s.

bodkin;
awl, pricker.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ն հլ. (հնապէս հոլովւում էր հերեան, հերեամբ, յետնաբար ի-ա, ո հլ, ինչպէս՝ հերիւնաւ, հերիւնով ևն. ռամկական հնչումով գրուած է՝ հերոյն, հերուն, հերին) «ծակելու գործիք, մախաթ, բիզ» Օր. ժև-17. Ել. իա. 6. Նխ. օր. Վրք. հց. Յայսմ. ար-դի գրականի մէջ նշանակում է «կօշկակարի բիզ»։

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։

Ուղիղ մեկնեց նախ Böttich. Aricε 52, Wurzelforsch. 12, յետոյ Lag. Ur-gesch. 276, Bugge, Beitr. 10։-Հիւնք. յն. ὄρύγιον «գործիք ծակելոյ»։

ԳՒՌ (dialectal) Ակն. Սեբ. հէրուն, կր. հերօն, Ալշ Բլ. Մշ. հէրոն, Խրբ. հէրին, Ռ. էրօն, Զթ. հիյին, հիրին, Հճ. հիյին, Մկ. խէրուն, Վն. խիրուն, Ոզմ. խէ՛րօն, Սվեդ. հիրէն, Երև. հէ-լուն. վերջինս նշանակում է «ժանեակ գոր-ծելու ճաղ»։


Հրոս, ի, իւ

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ասպատակող զօրք» Բուզ. Եղիշ. գ. էջ 48. «աղջիկ փախցնելու ժամա-նակ առևանգողին օգնական կտրիճը» Կա-նոն. էջ 66. Մխ. դատ. էջ 199. որից հրոսակ Խոր. Յհ. կթ. Մագ. հրոսանուէր, Յհ. կթ. հրոսող Յհ. կթ. հրոսումն Յհ. կթ. հրոսա-կախումբ (նոր բառ). հրոսանալ «մէկ կողմ դիմել» Վստկ. 172.-գրուած է նաև խրոսակ Արծր. հրահոսակ Մագ. Օրբել. Սիմ. ապար. 70. իսկ հոսակ Խոր. Ա. 11 պէտք է համա-րել սխալ գրչութիւն։ Նոյն բառն է հրահո-սակ «դեսպան կամ նամակ» Բառ. երեմ. էջ 187. հմմտ. հրոս բառի երկրորդ նշանա-կութիւնը։

Հներից Մագ. անշուշտ ստուգաբա-նում էր «հրոյ նման հոսող» և այս պատճառով հնարել է հրահոսակ ձևը։ Այսպէս է նաև ՀՀԲ։-ՆՀԲ լծ. խրախոյս և թրք. yuruyūš «քայլուածք»։ Տէրվ. Նախալ. 110 և Լեզու 1887, 150 հոսել բայից։ Հիւնք. յն. ῥώομαι (ներկ.) և ῥωσομαι (ապ.) «արշաւել, սուրալ, դի-մել», պրս. րէս, րէսա «հասնիլ»։-Հրոս բառի երկրորդ նշանակութիւնը ՆՀԲ և ՋԲ հասևանում են «գործակից տռփո-ղին», ԱԲ ուղղակի դնում է «կաւատ». որ սխալ է. (ՆՀԲ այս իմաստով համե-մատում է յն. ἔρος «սէր» բառի հետ). հրոս նշանակում է «առևանգողի օգնա-կան կտրիճը», որ կռւող է և ո՛չ կա-ւատ. ուստի և հրոս, հրոսակ բառի մի նոր առումն է միայն (տե՛ս իմ Հալ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 64)։-Պա-տահաևան նմանութիւն ունին անգլ-սաքս. hros «նժոյգ», անգլ. horse «ձի», գերմ. Ross։

NBHL (2)

Սեպհական գնդաւ, հրոսիւն ժողովելով։ Հրոս հանեալ ի սիւնեաց աշխարհէն. (Բուզ. ՟Ե. 3։ Եղիշ. ՟Գ։)

Որք հրոսն երթեալ էին՝ օգնականք սուտ փեսային ... զհրոսին դրամն եւ այլն. (Կանոն.։)


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«հայկական տարւայ վերջին ա-միսը, որ ըստ անշարժ տոմարի սկսւում է յուլիսի 7-ից» Փարպ. Եղիշ. Ասող. գրուած է նաև հրորտից. երկուսն էլ յոգն. սեռական ձևով են և ծագում են նախաւոր ուղ. *հրոտ կամ *'հրորտ ձևից, որ չէ գործածուած։

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotinaԳԴ), յն. Փουρδιγαν (Մենանդը), ասոր. Frordīγān (առ Hoffmann)։ Հ։ հրոտ <հրորտ<իրան. *frortգ. սեռ. հրոտից համապատասխանում է հպրս. *fravartinām=զնդ. frayašinam «մարտ-ապրիլ» ձևերին։-Հիւբշ. 184-185։

Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։

NBHL (1)

Հրոտիցն ըստ դրութեանն է. զի հուր է ոտիցն (որպէս յուլիս), որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն. (Վանակ. տարեմտ.։)


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «այծի, ուլի կամ նաև ոչխարի հօտ, երամակ» Երգ. դ. 1. Փիլ. քհ. 194. Պիտ. Նար. 114. Մխ. առակ. «փարախ» Փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 175. զրուած է նաև հո-րան Մագ. թղ. 121։-Այս բառից է ըստ ՆՀԲ հօրան լինել «ուրախանալ, խայտալ, այծի պէս ցատկռտել» Ոսկ. եբր. իգ. 526, որ Վարդանեան ՀԱ 1914, 327 սրբագրում է յօ-րան և կցում յօրանալ «յղփանալ, լիանալ» բային։

= Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։

Հիւնք. յն. χορός «պարողների ևն խումբ» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ, 30 լտ. caper «այծ», հհիւս. hafr «քօշ», իռլ. caera «ոչխար» բառերի հետ. հա-յերէնի մէջ -ան ընդունում է մասնիկ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 26։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 254 զնդ. ūra «հօտ» բառից։ Վերի մեկ-նութեան պատճառով պատահական պէտք է համարել արաբ. ❇ haur «ոչ-խարի կամ այծի հօտ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։

NBHL (2)

ՀՕՐԱՆ ἁγέλη grex, et ovile. գրի եւ ՀՈՐԱՆ. Ջոկ այծից եւ ուլուց. եւս եւ հօտ ոչխարաց, եւ երամակ արջառոց, եւ Հօտարան. փարախ.

Վարսք քո իբրեւ զհօրանս (կամ զերամակս) այծից. (Երգ. ՟Դ. 1։)


Ձաղ, ու

s.

derision, mockery, jeering, laughter, laughing-stock;
— առնել, to taunt, to rally, to scoff, jeer or laugh at, to mock, to make game or sport of, to turn into ridicule, to make laughing-stock of, cf. Ձաղեմ;
— լինել, to make a fool of oneself, to expose oneself to the laughter of every body, to be laughed at, to be the laughing-stock of.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղր կամ ծաղրելի» Ոսկ. ես. 74, 181 և եբր. Եփր. թգ. 369. Մծբ. 340-341. որից ձաղել «ծաղրել, հեգնել, խաղք ընել» ՍԳր. Ոսկ. մտթ. և եբր. Եւս քր. Սե-բեր. «յաղթել, նուաճել» Եւս. քր. բ. 276, 268. ձաղանք «ծաղր» Երեմ. ժա. 18. Ոսկ. մ. ա. 18. ռ. կոր. ձաղակոծ Ոսկ. մ. գ. 5. ձաղածանակ (նաև գրուած ծաղածանակ) Ա-գաթ. ձաղադէմ Փարպ. ձաղիչ Մծբ. ձաղու-թիւն կամ ձաղումն Ոսկ. Եւս. քր.։

=Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hl-ձևից, որ ստորին ձայնդարձն է g'hel-արմատի. հմմտ. յն. γλεύη «ծաղը, կատականք», γλευαζω «ծաղրել, կատակել», հիսլ. glaumr «խինդ, աղմկալի ուրախութիւն», հհիւս. gly «խինդ», gleyma «ուրախ լինել», անգսք. gleam «կատակ, խաղ», gleo, gliewes «խինդ, աղմկալի ուրախութիւն», լիթ. glau-das «զուարճութեամբ ժամանակ անցկաո-նել», glaudi «փայփայանք», gláudoti «կա-տակել», հսլ. glumiti «կատակել», glumici «խեղկատակ», ռուս. глумъ «խաղ, կատակ» ևն. բոլորի պարզ արմատն է g'hčl-, աճած ձևը՝ g'hleu-(Boisacq 1062, Berneker 308, Trautmann 91, Pokorny 1, 660).-Հիւբշ, IF Anz. 10, 48?

NBHL (1)

Խորհեցաւ առնել զնա ձաղ ժողովրդեանն. (Եփր. թագ.։)


Ձաղկ, ի, աւ

s.

rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «գաւազան» Եւս. պտմ. «ճիւղ» Մխ. անեց. էջ 35 (յգ. սեռ. ձաղկից). «ծեծ, գանակոծու-թիւն» Եղիշ. առաք. 349. Ճառընտ. «ուղիղ ևանգնած, ցցուած, տնկուած» Տաղ. Նիւս. կազմ. Բժշ. Վստկ. 198, 214. որից ձաղկել «ծեծել» Բ կոր. ժա. 25. ձաղկիլ Եւս. պտմ. էջ 75. ձաղկահեր Սեբեր. = ձաղկամազ Պղատ. յեւթ. 11. ձաղկանք Ոսկ. Բ. կոր. (գրուած է ձաղանք) Յհ. կթ. ձաղկումն Երզն. լս. (Ներբ. յորդ. 41). բարձրաձաղկ Սարգ. յուդ. Բ. էջ 649. Ոսկ. ճառք, էջ 538։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'halg-ձևից. սը-րանից են նաև լիթ. žalgá «ձող», լեթթ. žal-ga «բարակ ու երկար ձող», գոթ. galga «զից, խաչ», հիսլ. galgi «կախաղան», gel-gia «ձող, ճիւղ», անգսք. gealga, հբգ. galgo «կախաղան, խաչ, հորից ջուր քաշելու ա-նիւ», գերմ. Galgen, հոլլ. galg, անգլ. gal-lows «կախաղան» ևն. գերմանական ձևերը գալիս են հնխ. g'halgh-ձևից. բայց թէ՛ g'halg-և թէ g'halgh-թերևս աճած են հնխ. ghel-արմատից, որի վրայ տե՛ս ձող (Po-korny 1, 540, Trautmann 364, Kluge 162)։ -Հիւբշ. 469։

ՆՀԲ ձողիկ կամ ծղիկ բառից. լծ. ցախ։ Հիւնք. ծաղիկ բառից։ Ուղիղ մեկ-նեց նախ Bugge, Btrg. I8, որ և պա-տահական է համարում վախի šolkh, մոնգոլ. salagha, թրք. salghyn ձևե-րը։ Նոյնը կրկնում է. Müller WZKM 5, 68 և SWAW 136 (1897), էջ 21։ Մառ ИАН 1913, 424 հյ. ցախ և սվան. ցխեկ «անտառ» ևն բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Շատ տեղ պահուած է ձաղկել «բա-րակ փայտով բուրդը ծեծել՝ թաւացնելու հա-մար». այսպէս են՝ Ախց. Կր. ձ'աղկէլ, Ալշ. Մշ. ձ'աղգել, Սեբ. ձ'աղգէլ, Խրբ. ձ'աղգիլ, Սվեդ. ձ'mղգիլ. կայ նաև ձաղտել Ալքս. նոր բառեր են ձաղկիչ, բուրդձաղկիչ, ձաղտիչ։

NBHL (6)

Դու ձաղկ մի ի լիբանանէ ցամաք փայտ։ Ձաղկ՝ յաղագս ուղղակի բարձրութեանն (խաչի). (Անյաղթ բարձր.։ Շ։ անդ։)

Չոր ձաղկն դալարացեալ տերեւէր՝ իբր զմարիամ կոյս. (Ոսկ. գծ.։)

Ձաղկ եղեգան հարին գլխոյս իմ մեղաւորք. (Տաղ. (տե՛ս եւ ի յաջորդ նշ)։)

Ձաղկ եղեգամբ հարին ի գլուխ իմ մեղաւորք. (Տաղ.։)

κλάδος ramus ῤάβδος virga եւ այլն. Իբր Ձողիկ կամ ծղիկ ուղղորդ. Գաւազան. բիր. մահակ. տոփիչ. գործի ձաղկելոյ. եւ Գան. ձաղկանք.

ՁԱՂԿ. ա. τεταμένος tensus. Ուղղորդ ձկտեալ ինչ, անձեւ երկայնեալ, ոչ գանգուր. շիտակ երկնցած կամ տնկուած. (լծ. ցախ)


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝

= ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։

NBHL (8)

Կամ իբր Շառագոյն. կարմրագոյն. ըստ յն. արմաւագոյն. φοινικέος puniceus, rutilus.

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այս է ի գոյն արմաւոյ. (Վանակ. յոբ.) զի եւ ի բանն եսայեայ ըստ յն. դնի φοινικέος (փիւնիկեան, կամ արմաւի). phoeniceus, puniceus.

Ըստ սուրբ գրոց՝ թուի բառ խառն յեբրայականէս սանի կամ զանի . իբր Կրկին ներկեալ, կրկնաթաթախ. եւ ի քաղդ. եւ յասոր. զախօրիթ, ծահարիթա. որ է ներկ կարմիր. վասն որոյ եւ ի յն. դնի Ծիրանի, կամ Արմաւի։ Իսկ ըստ արաբ. մեկնի, Մուր, կամ թանձրածուխ (ռմկ. ի՛ս, խուրում. լծ. ընդ խուրմա ).

Թանձրութեան ներկմամբ իբրեւ զձանձախարիթ որակացեալ. (Մագ. ՟Ի՟Դ։)

Ձանձախ (իբր ծանծաղ), սակաւակարմիր։ Ձանձախարիթ, վատ կարմիր, (կամ վատակարմիր), կարմրագոյն։ (Հին բռ.)

Իբրեւ զձանձախարիթ, զոր ասեն ծուխ մածեալ. (Այլ Գէ. ես. հայելով յարաբ. զոյգ ընդ Լծ. կոչ. եւ Տօնակ.) յառաստաղս։

ՁԱՆՁԱԽԱՐԻԹ. Տեսակ գունոյ մթին. ὅρφινον pullus vel ater coor.

Եթէ ձանձախարիթք մեղօքն իցէք, եւ նուազ ինչ արիւնագոյնք, սպիտակացարո՛ւք իբրեւ զձիւն. (Ածաբ. յայտն.։)


Ձար, ի

s.

hair;
horse-hair;
mane;
czar.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«խոյ, նոխազ». գիտէ միայն Քաջու-նի, Գ. 147. աղբիւրը անյայտ է։

, ի հլ. «մազ, մազեղէն» Մագ. Վստկ. Չ3. «ձարմաղ» Տաթև. ամ. 348 (ձարով մա-ղեմք զալերս). որից ձարաձև «մազակերպ» Մագ. թղ. 137. ձարի «մազոտ, թաւ» Կոչ. 327. ձարմաղ «ձիու մազով շինուած բարակ մաղ» ԱԲ. ձարխոտ «մի տեսակ բոյս, ca-pillus Veneris L, հերք Աստղկան կամ adi-antum» Բժշ. (այսպէս Seidel 162, իսկ ըստ Տիրացուեան, Contributo § 517 erigeron ac, re L), դիւաձար կամ գետնի ձար «ձարխոտ» Բժշ. (ըստ Տիրացուեան, անդ. § 8 asple-nium trichomanes L)։

ՆՀԲ նոյն ընդ հյ. հեր, արաբ. [arabic word] sa'ar, լտ. crines։ Տէրվ. Նախալ. 56 յն. χερσος «թանձր, կարծր», լտ. hir-sutus «փշոտ, խռուահեր, ձաղկահեր» ձևերի հետ՝ հնխ. ghars արմատի պար-զական ghar ձևից։ (Այս արմատը ըստ իս տալիս է ձառ, որի մասին տե՛ս վե-րը)։ Karolides, Гλ. συγϰρ. 93 կապա-դովկ. čares «բուրդ», յն. ϰείρω «խու-զել», լտ. čaro «բուրդ գզել», սանս. car «ծեծել» բառերի հետ։ Patrubány SA 1, 17 և 2, 13 հունգ. szōr «մազ», չե-րեմ. šar «ձիու մազ», վօգուլ. šar, sayr «մազ»։ Petersson K7 47 258 և Ar.ս Arm. Stud. 16, 26 կրկնում է անկախա-բար Տէրվիշեանի մեկնութիւնը, որ յի-շում է նաև Pokorny 1, 610։ Պատա-հական նմանութիւն ունին գնչ. lar «մազ, ստև», բոհեմ. cir «մազ», cir-bari «մօրուք», ասոր. [syriac word] sa'rā «մազ»։

ԳՒՌ (dialectal) Անկախ ձևով ունինք Տփ. ձար «ձիու մազ», Խրբ. ձ'ար (պահուած միայն Պապուդ ձարը հայհոյանքի մէջ), Ալշ. Երև. ձ'ար «ձիու մազ՝ մաղ շինելու համար», Երև ձ'ար «խաղողի խիղբ» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 410), Հմշ. ձ'ար «կաթի քամիչ», խոյ ծmր «թռչուն բռնելու ցանց» (նոյն է ձար «թակարդ» բառը Արճէշում՝ ըստ Ա-մատ. Հայոց բառ ու բան 410).-նոյնից կազմուած են ձար-ձար Երև. «ցանղառ մա-զերով», ձարձրիլ Մկ. Մշ. Պլ. Վն. որ և ձարձրուիլ Վն. ձանձրուիլ Վն. «շորը հնա-նալով մազերը թել թել դուրս գալ». բայց յատկապէս ձարմաղ «մազէ շինուած մաղ» (Ախց. ձ'արմաղ, Մշ. ձ'արէմաղ, Սեբ. ձ'էրէ-մաղ, Մկ. ბmրmմաղ, Սվեդ. ցիւրմիւղ, Ոզմ. ձ'mրմաղ), որից ձարմաղել «ձարմաղով մա-ղել»։

ՓՈԽ (borrowing) Լազ. ծարի «ձիու պոչի մազ. 2. բաշով շինուած ցանց». վրաց. ზარი զա-րի, მარი ❇ ձարի «բազէ որսալու ցանց», გაწარი գածարի «թռչուն բռներու ցանց»։-

NBHL (3)

Նոյն ընդ հյ. Հեր. արաբ. զէր կամ զար. լտ. գրինէս. այսինքն Մազ. բարշ, վարսք.

Ձիովն իւրով, ոյք (կամ ոյր) ի ձարն հաւանին հաստել. (այսինքն փէրլէմը պինդ բռնել )։ Զառասանս եւ զպարանս ի ձարից ձիոց եւ յարջառոց. (Մագ. ՟Ե. եւ ՟Ի՟Ե։ Կայ եւ ի գիրս Վստկ.)

Ցանցիւք ձարեօք, կամ չարեօք. (Ժող. ՟Թ. 12։) գրելի է չարօք. յն. ցանցիւ չարաւ։


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «բրդոտ պոչ (ինչպէս՝ շան, աղուէսի, առիւծի)» Առակ. իզ. 17, Դտ. ժև. 4. Եւս. քր. «առնի անդամ» Սմբ. ռատ 121-2. որից քառաձետ «մի տեսակ զեռուն» Մագ. թղ. 214. գրուած նաև ցետ Եղիշ. դտ..

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēd.s-ձևից. հմմտ. զնդ. zaδah-«յետոյք, սրբան», սանս. had, hadati «բնական կարիքը հոգալ», յն. γόδανς. «յետոյք, նստոյ տեղի», γέζω «բնական պէտքը հոգալ» (ածանցման մէջ = ϰενοδα), ալբան. δjes «աղբել», քրդ. [arabic word] zutik «սրբան» (Pokorny 1, 571. Boisacq 1052)։-Հիւբշ. 470։

NBHL (1)

κέρκος, οὑρά cauda. իբր Ցյետ. յետոյ. լծ. եւ լտ. գա՛ւտա, գո՛տա ). Տուտն. ագի. դմակ. պոչ.


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «ձիթաիւղ, ձիթապտուղի իւղ» ՍԳր. «կնճիթի, կտաւատի և ուրիշ բոյ-սերի իւղ» Շնորհ. Ոսկիփ. «մեռոն» Յհ. իմ. Մեկն. ղկ. «ձիթապտուղ» ՍԳր., որից ձիթենի ՍԳր. Եզն. ձիթաստան Կոչ. Ագաթ. ձիթաս-տանեայ Կորիւն. ձիթապտուղ Ոսկ. եփես. ձիթագործութիւն Փիլ. ձիթել Ոսկիփ. մոլա-ձիրենի Փիլ. նշաձէթ Մխ. Բժշ. ձիթուն «ձի-թապտուղ, զեյթուն» էֆիմ. 64, կպրաձեթ Գնձ. (եթէ պէտք չէ ուղղել կպրաձիւթ)։

= Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։

Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ

ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Տփ. ձէթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. ձ'էթ, Զթ. ծեթ, ձ'էթ, Գոր. Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. ծէթ (Հմշ. «ձը-կան իւղ» իմաստով). Ոզմ. ձ'եթ, Ռ. ցէթ, Սվեդ. ձ'իթ.-նոր բառեր են ձիթաթաթախ, ձիթահանք, ձիթհանք, ձիթղաց, ձիթաճրագ, ձիթաման (Խրբ. ձ'իթման), ձիթծախ (Խրբ. ձ'իձձախ), ձիթօշնակ, կտաւաձէթ. ձիթուկ, ձիթռիլ։

NBHL (4)

Ձէթ ի ձեթենեաց ի լոյս։ Զգինի եւ զձէթ։ Ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին. եւ այլն։ cf. ԻՒՂ։

Ի բուսաբեր ձիթոյ, զոր շուշմայ անուանեն։ Զայն ինչ ձէթ, որ գիւտ է յաշխարհն. (Շ. թղթ.։)

Յամենայն ձէթ գայ շնորհք. (Ոսկիփոր.։)

Թզենին զիւր ընտանի պտուղն բերէ, եւ ոչ ձէթ. (Սարգ. յկ. ՟Ը։)


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։

Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։

NBHL (6)

δῶρον, δωρεά, χάρις donum, gratia. Իբր ի ձեռանէ պարգեւ. (լծ. եւ յն. տօ՛րօն, խա՛րիս. լտ. կրա՛քիա ). Տուրք պարգեւական. պարգեւ. շնորհ.

Ձիր է, եւ ոչ առաքինութեան յաղթանակ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Զգերապատիւն առնուլ ձիրս. (Պիտ.։)

Հաստողին ձիր մոռացեալ։ Անճառելեաւդ ձրիւ։ Ձիրք ձրի։ Ի ձրի ձրից։ Պարգեւացդ ձրից։ Շնորհեա ձիրս. (Նար.։)

Ձիր առատ։ Զձիր հոգւոյն։ Առնէին նոցա զձիր ողորմութեան. (Լմբ.։)

Րաբունեացն պետ, եւ ձիր իմաստից տէր յիսուս. (Նար. գանձ եկեղ.) իմա՛, պարգեւատու կամ ձիրօղ իմաստութեան։ cf. ՁՐԻ։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «ձութ, կուպր, կպրաձիւթ» Ես. լդ. 9. Դան. գ. 46, ժդ. 26. որից կպրա-ձիւթ Ել. բ. 3. Սարգ. Գնձ. ձիւթել Վստկ. 52. Լծ. սահմ. 265։

= Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։

ՆՀԲ «յայլ լեզուս զիֆթ, զիվթ, զեֆթ»։ Böttich. Arica 77, 274 պրս. zift. Ias Arm. Stud. § 1351 ձ-ի պատճառաւ հա-յը բնիկ է համարում։ Հիւնք. ձէթ բառից է հանում։ Müller WZKM 8, 283 բա-ռը միացնելով փիւնիկ. ζουφριν-σἰπετ (գիհի, ǰuniperus) բառի հետ՝ բնիկ սե-մական է համարում և հայերէնը եռ-խառեալ է դնում սեմականից։ Հիւբշ. 185 ձիւթ դնում է պարսկերէնից փո-խառեալ, որովհետև պրս. z>հյ. ձ ձայ-նափոխութիւնը գտնում է նաև ձագ բա-ռի մէջ։ Բայց այժմ ընդունելով որ ձագ բնիկ հայ է, պրս. z>ձ ձայնափոխու-թեան համար օրինակ չի մնում հայե-րէնում, մինչ ասորերէնի համար կայ։

ԳՒՌ (dialectal) Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։

NBHL (2)

Թէ կակուղ լինի ձիւթն, երեք անգամ պարտ է եփել, որ պնտի։ Ձիւթն այն լաւ է, որ յստակ լինի եւ սպրիկ. (Վստկ.։)

ՁԻՒԹ ՅՈՒՆԱՑ. ՀՈՌՈՄ ՁԻՒԹ. Ազգ ընտիր ձիւթոյ. ըստ լտ. pix graeca, sive optima. (Բժշկարան.։ Վստկ.։) (Իսկ ձութ. ռմկ. է նաեւ Մազտաքէ։)


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ջղ. ձմերուկ, Տփ. ձմէրուկ, Երև. ձ'մէրուկ, Ննխ. ձմէրուգ, Խրբ. Մշ. ձ'մէրուգ. Գոր. ծմէ՛րուկ, Ղրբ. ծմբէ՛րուկ, Ոզմ. ձ'մե-րօկ, Սլմ. ծմէրիւկ1, Ասլ. ձ'մէրիւգ, ձ'մէրիւյ, Վն. ბմրիւկ, Սվեդ. ձ'ըմիւրիւգ, Հճ. á'mմm-լուգ, Ագլ. ձմբm՛րիւկ։


Ձող, ոյ, ով

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։

ՆՀԲ լծ. ծիղ, ծղօտ. ցօղուն, ձաղկ և ճիւղ։ Հիւնք. ցօղուն բառից։ Վերի մեկ-նութիւնը տուին Scheftelowitz IF 33, 141 և Petersson LDA 1916, z5 He-teroklisie 155 (ըստ Pokornv. 1, 629 և 540, հնխ. g'hel «կտրել»? արմատի տակ )գ

ԳՒՌ (dialectal) Մշ. ձ'ող «ձող», Հճ. ձ'ող «գերան», Ակն. Կր. ձ'օղ, Երև. ձ'օղի, Սեբ. ձ'էօղ, Ագլ. ձուղ, Զթ. ծիւղ, ձ'իւղ, Ոզմ. ձ'իւուղ (uա) «ձող», Սվեդ. ձ'իւղ «արօրի ձող»։ Նոր բառեր են ձողան, ձողի (հմմտ. մհյ. գրծ. ձողւով Ամբ. պտմ. 134 և 135), ձողւոր, ճողքաշ։-Գաւառականներում՝ պահուած է նաև ձող «կաշիի զոլ» (այսպէս ունին Ախց. Ախք. Գնձ. Ղրբ.), որից նաև Ախց. ձ'օղ «կռնակ, մէջք»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. soγ «ձող, սիւն» (Բիւր. 1899, 799), քրդ. zoela «փայտի ձող» (ըստ Ղափանցեան ЗВO 23, 355), թրք. գւռ. Սլմ. zulā, Երև. zola «ձող, փայտի ձող»։-Չող բառի վերջին իմաստից են փոխառեալ (այն ժամանակ՝ երբ դեռ հյ. ղ=լ էր) քրդ. և թրք. zol «կաշիի զոլ. 2. կերպասի վրայ երկար երկար գծեր», ն. ասոր. zulä «կեր-պասի վրայ զոլեր», վրաց. ზოლი զոլի «հիւսուածեղէնի վրայ զոլեր», ზოლიახი զոլիանի «զոլաւոր, զոլեր ունեցող», ზო-ლებიანი զոլեբիանի, ზოლ-ზოლი զոլ-զոլի «զոլաւոր» (իմաստի զարգացման հա-մար հմմտ. թրք. čubuq>ռմկ. չուպուխ «ճր-պոտ, ձող. 2. կերպասի վրայ զոլեր»), որոն-ցից յետ առնելով հյ. գւռ. զոլ «կաշու զոլ. 2. կերպասի վրայ զոլեր»։-Հայերէնից է վեր-ջապէս լազ. zevle «լուծի փայտը կապելու կաշի», որի համար հմմտ. հյ. գւռ. զոլ (Վն.) «կաշիէ չուան սայլի լուծը միացնելու հա-մար»։ Ուտ. zol «կաշիի զոլ, շերտ», zolama «երկար ձող. 2. հրացան»։

NBHL (4)

κάλαμος calamus κλών ramus ἰστός malus, arbor navis χάραξ palus, vallum κόντα pertica. (լծ. ծիղ. ծղօտ. ցօղուն. ձաղկ. ճիւղ) Եղէգն բուսոց. բուն կամ ոստ տնկոց. գաւազան. մական. ցից. գերան. գլան. սիւն. կազմ. նիզակաբուն. նեցուկ.

Ձող չափոյ։ Չափեաց հւասար ձողոյն։ Ձողք հագնւոյ։ Իբրեւ զձող ցցեալ ի վերայ լերին. (Եզեկ. խ. ՟Խ՟Ա. ՟Խ՟Բ։ Յոբ. խ. 17։ Ես. ՟Լ. 17։)

Ձողոյ ինչ նշան յաղթութեան կանգնեցին։ Ձողունս եւ յարկս տանց. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Է։)

ՁՈՂ. ա. նմանութեամբ՝ Ձիգ եւ ուղղորդ որպէս ձող. շիփ շիտակ.


Ձոյլ, ձուլոյ

adj. s.

smelted, cast, founded;
massive, heavy;
pure, fine;
font, cast;
mass, ingot, wedge;
weight, heaviness.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո, ի հլ. (գրուած է նաև ձոյղ՝ ՀԱ 1913, 13, ձիւլ) «թափած, ձուլած, միապա-ղաղ, ամուր, պինդ» ՍԳր. Եղիշ. «ձուլուած բան» ՍԳր. Ոսկ. ես. «ժողովրդի միահամուռ խումբ, մասսա» Բուզ. էջ 72. որից ձուլել (գրուած նաև ձուղել Եփր. յհ. մկ. 139, ձիւ-ղել, ձօղել Ոսկ. ճառք 482) «թափել, ձուլել» ՍԳր. «պնդացնել, զօդել, ամրացնել» Խոր. Յհ. կթ. ձուլիչ Դատ. ժէ. 4. ձուլած Բ. մնաց դ. 3. ձուլածոյ կամ ձուղածու ՍԳը Կորիւն Եփր. գ. կոր. 120. ոսկեձոյլ Լմբ. բոլորաձոյլ Պտմ. աղէքս. պղնձաձոյլ Ագաթ. միաձոյլ Յես. գ. 16. դիւաձոյլ Ճառընտ. ձեռնաձուլել Նար. խչ. ևն։

ԳՒՌ (dialectal) Մշ. ծուլ (ասւում է միայն արծաթի և արիւնի համար)։

NBHL (4)

ՁՈՅԼ. χυτός fusilis, fusus στερεός solidus, firmus συγκεκλειμένος conclusus. գրի եւ ՁՈՅՂ, ՁԻՒԼ. Արմատ ձուլելոյ. որպէս Ձուլեալ. ձուլած. միապաղաղ. եւ Պինդ. հոծ. խիտ. ստուար. հաստատուն. թափծու, պինտ, ամուր, սառած.

ՁՈՅԼ. գ. χώνευμα conflatile χώνευσις conflatio χωνευτήριον conflatorium. Ձուլեալ ինչ, ձուլումն, ձուլարան. հալոց. ծանրութիւն. կշիռ. թափուածք.

Խոյակս ձոյլ պղնձիս։ Ձոյլ ոսկի բուն նորա, եւ շուշանք նորա ձոյլ համակ։ Ձոյլ համակ ոսկի աշտանակ։ Ոսկի ձոյլ։ Դրուագեաց զնոսա ոսկւով ձուլով. (՟Գ. Թագ. ՟Է. 16։ Թուոց. ՟Ը. 4։ Ել. ՟Լ՟Է. 17։ Զաք. ՟Դ. 2։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։)

Եղեւ հարիւր տաղանդ արծաթոյն ի ձոյլ հարիւր խոյակաց։ Ձոյլ արծաթոյ եւ ոսկւոյ։ Երկու կարգ մութից ձուլեալք ի ձուլին նորա հաստեալք։ Ձոյլ երկաթոյ։ Ըստ դահեկանի ձուլոյ։ Ի տասն դահեկանէ ձոյլ նոցա։ Յիսու երկդրամեան էր ձոյլ նորա. (Ել. ՟Լ՟Ը. 26։ Երեմ. ՟Ժ. 4։ ՟Գ. Թագ. ՟Է. 24։ Յոբ. խ. 13։ Ծն. ՟Ի՟Դ. 22։ Յես. ՟Է. 21։)


Ձոր, ոց

s.

valley, vale, dale;
bed of a torrent.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «ցած հովիտ, ծործոր, լեռների ստորոտում հեղեղատի անցք» ՍԳր. որից ձորակ Ա. մակ. ժ. 82. Ագաթ. ձորալիր Ես. լ. 28. ձորաձև Խոր. ձորագաւառ Եղիշ. ձո-րամուտ Զենոբ. խորաձոր Ես. ծէ. 5, Ոսկ. ես. մ. և. ա. թեո. եօթնաձոր Ես. ժբ. 15. լեռնաձոր Զքր. կթ. քարաձոր Յկ. կարն. 14, 48։

ՆՀԲ ծործոր բառի՞ց։ Pictet 1, 134 սանս. darā, darī, պրս. [arabic word] dara «ձոր»։ Müller, Armen. VI, էջ 4, ՏW-AW հտ. 122 և WZKM 5, 269 զնռ. zrayah-«լիճ», սանս. jraya «մարգ» ռառեռի հետ. աւելի լաւ է պահուած ծործոր ձևի մէջ։ Մառ ЗВО 5, 320 ցե-ղակից պրս. dašt, պհլ. dašta «դաշտ» բառերին, որոնցից փոխ. է. առնուած հյ. դաշտ. Հիւնք. նոր բառից։ Դ. Սարգըս-եան, Բիւր. 1898, 484 արմատը որ «խո-րութիւն», որից նաև որոգայթ, ծործոր, խոր, հոր։ Patrubány SA 1, 193 յն. γωρα «պարապ գետին» բառի հետ՝ հնխ. g'horos ձևից։ Նոյն ՀԱ 1910, 118 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։ Մառ, O полож. aбхaз. 38 ջուր, ծոր-ծոր, վրաց. ծղալի բառերի հետ. իսկ ЗВО 1925, 683 սվան. čala «գետ, ձոր» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 106 հնխ. g'heu-«հեղուլ. թափել» արմատից, որից են հյ. ձև, ձոյլ։ Նոյնը կրկնում է կասկածով Pokorny 1, 563։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. ձ'որ, Ախց. Երև. Խրբ. Կր. ձ'օր, Վն. ծոր, Տփ. ձուր, Ագլ. ձիւր, Ոզմ. ձ'իւուր (jhuur), Սեբ. ձ'էօր, Ասլ. ձ'էօ՜ր, Մրղ. ձուիր, Գոր. Ղրբ. Շմ. δէօր, Սլմ. ծուէր, Զթ. ծիւյ, ձ'իւր, Մկ. ծիւր, Հմշ. ծիւր, ձ'էօր.

NBHL (1)

κοιλάς, φάραγξ, χείμαρρος vallis, convallis, toorens. Ծործոր. լեռնամէջք, յոր ծորին ջուրք լերանց. հովիտ զնստագոյն. անցք հեղեղատի. հեղեղատ ցամաքեալ.


Ձորձ, ոյ, ով

s.

coat, dress, cloak.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «զգեստ» ՍԳր. որից ձոր-ձապատեալ Ագաթ. ձորձիկ Ոսկ. յհ. բ. 1. ձորձիլ «զգեստի նիւթ դառնալ» Ես. ծթ. 6= Ոսկ. ես. 444. ձորձոյկ կամ ձորձմոյկ Եփր. թգ. 376 (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 «շորը և կոշիկը միասին»), ձորձահերձ Տօնակ. կարմրաձորձ Նար. տաղ. կնատա-ձորձ Ոսև. մ. գ. 16. հրաձորձ Տաղ. միաձորձ Ոսկ. մ. գ. 37։

Bugge IF 1, 449 դնում է նախաւոր *դորձ ձևից և սրանով կապում հան-ոերձ բառի դերձ արմատի հետ, որ իրանա-կան փոխառութիւն չի համարում։-Հիւնք. գործել բայից։ Peterssōn, Ar. u. Arm. Stud. 132 հնխ. g'horg'h ձևից. հմմտ. լիթ. žirklès «մկրատ», լեթթ. firkles «մեծ մկրատ», յն. χάρας «ցից», γαράσσω «սրել, ճեղքել, հերձել»։

NBHL (2)

ἰμάτιον vestis, vestimentum, indumentum, pannus ἑπενδύτης tunica, toga θέριστρον peplum κάλυμμα velamen. Շուրջ արկանել. վերարկու. լօդիկ. ծածկոյթ անձին. հանդերձ. զգեստ. եւ Սփածանելի. կապերտ. կտաւ, տեռ. շոր, լաթ, հագուստ, վրայի լաթը, լաթի կտոր, քուրչ.

Բուռն եհար զձորձոց նորա։ Իբրեւ զցեց ի վերայ ձորձոյ Ընկեցեալ զձորձ իւր՝ յարեաւ եկն առ յիսուս։ Առեալ ձորձս՝ արկաւ զիւրեւ։ Եհան ի բաց զձորձս իւր յինքենէ, եւ զգեցաւ զհանդերձն այրութեան իւրոյ։ Այսպէս զգենուին դստերք թագաւորաց կոյսք զձորձս իւրեանց։ Ձորձ զգլխով պատիցես։ Սուսերն գողադու պատեալ կայ ձորձով յետոյ վակասին.եւ այլն։


Ձու, ոց

s.

egg;
— լողակաց, eggs, spawn, roe;
—ի միջուկ, դեղնուց —ոյ, yolk of an egg;
սպիտակուց —ոյ, white of an egg;
— բոյնկալ, nest egg;
— վաղահաս, rath -;
— հնացեալ, stale -;
— անծնունդ, փուտ, addled, rotten -;
խեճեպ —ոյ, egg-shell;
միզն —ոյ, the membrane of an -;
թերխորով —, boiled eggs;
պինդ —, hard -;
— ի տապակի, poached eggs;
fried-s;
— ածել, արկանել, ծրդել, to lay eggs;
ի —ս նստել, տածել զ—ս, to hatch, to sit on, to brood on.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «հաւկիթ» ՍԳր. Վեցօր. Մծբ. Փարպ. (Մծբ. ունի յգ. գըծ. -օք). որից ձուք «ամորձիք» Վրդն. առկ. 40. ձուանկ «ամոր-ձիքը ընկած, փոշտանկ» Վրդ. առակ. 53. ձուարդ Կիւրղ. ղևտ. նոր գրականում՝ ձուա-ծիր, ձուաձև, ձուածին, ձուարան ևն։

Այս գաղափարն արտայայտելու հա-մար՝ գրեթէ բոլոր հնդևրոպական լեզու-ներում գտնում ենք մի և ընդհանուր ձև. հմմտ. յատ. ovum. յն. ὥιον, ὅον ὥβεα հսլ. aje, ajice., ռուս. яицó, սերբ. լեհ. jaje, չեխ. vejce, հիսլ. cgg, հբգ. ei. անգսք. aēg, պրս. xaya, քրդ. xek, զազա xāk, օսս. aik՝ «ձու, հաւկիթ» (Pokorny 1, 22, Berneker 26. Traut-mann 202, Boisacq 1082, Walde 550)։ Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. *ōulom, որ գերմանական ճիւղում դար-ձել է *ōyom, իրանեանում *āya-ևն։ Böttich. Arica 54 և յետոյ Müller SW-AW 66, 273 սրանց են կցում նաև հյ. ձու։ Հիւբշ. Arm. Stud. էջ 40 և Arm. Gram. 471 չի ընդունում, որովհետև հայերէնի մէջ նախաձայն ձ մնում է առանց բացատրութեան։ Bugge KZ 32, 16 ենթադրում է՝ որ ձու նախապէս *ձուու ձևն ունէր. այս բառը բարդուած է *ձու «ձուկ»+*ու «ձու» բառերից. այս-պէսով ձու նշանակում է բուն «ձկան հաւկիթ» (հմմտ. գւռ. հաւկիթ, որ բուն նշանակում է «հաւի ձու» և յետոյ վե-րածուած է ընդհանուրի) և արմատը լի-

նում է *ու<հնխ. ōvōm կամ ōivom։ Հիւբշ. այս մեկնութիւնն էլ չի ընդու-նում։ Հիւնք. էջ 5 ցուլ բառից, էջ 277 ցաւ բառից։ Patrubány SA 1, 211 հնխ. g'hu «ձուլել» արմատից, իսկ ՀԱ 1906, 23 ձև բառի այլակերպութիւնն է համա-րում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 116 նո-րից է կցում հնխ. olo ձևին, ենթադրե-լով որ ōlo համանմանութեամբ դարձել է lōlo, որից էլ ձու։ Հայերէնի հետ կապ ունի՞ արդեօք վրաց. ժუ ձու «անա-սունների էգը». օր. ձու ձաղլի «էգ շուն»։

ԳՒՌ (dialectal) Տփ. ձու, Երև. Ջղ. ձ'ու, Ոզմ. ն'օւ կամ նաև խավիծօ (<հաւի ձու), Ագլ. ձիւ և ձիւվ, Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ծիւ, Գոր. Ղրբ. ծիու, իսկ Ալշ. Ասլ. Մշ. Պլ. Սչ. ևն առհասա-րակ գործածում են հաւկիթ բառը. ձու ձևը պահուած է ձուածեղ բառի մէջ, որի զանա-զան ձևերն են՝ մհյ. ձուազեղ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. omelette), Մշ. ձ'վաձեղ, Պլ. ձվաձէղ, Ասլ. ձվաձէ՝ղ, Ննխ. ձվաձյէղ, Երև. Սեբ. ձ'վաձէղ, Ախց. ձ'վածէղ, Մրղ. ծիվա-ծէղ, Սչ. ցեվաձեղ, Տփ. ձվաձիղ, Հճ. ձ'վա-զեղ, Սլմ. Վն. ծվազեղ։ Նոր բառեր են ձուան, ձուապան, ձուատեղ, ձուահոտ, ձուախեղդ, ձուի, ձուիկ, ձուոտ, ձվջուր, ձուիկնալ, ձուե-րես, ձուացախ, ձուագող, ձուախաշու։-Հե-տաքրքրական է Ջղ. ծապատակ՝ որ շրջուած է *ձուտապակ ձևից։

NBHL (4)

ὡόν ovum. Կիթ հաւուց եւ թռչնոց, լողակաց եւ զեռնոց. ուստի ձագն ձնանի. հաւկիթ. եբր. պէյզա.

Խնդրեսցէ ձուս։ Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագուցն կամ ձուոց։ Արկցէ յերկիր զձուս իւր։ Ձձուս քարբից ծակեցին.եւ այլն։

Ձու՝ զօրութեամբ միայն է հաւ, եւ ոչ ներգործութեամբ. (Պրոկղ. շղկպ.։)

Ազգ ղուղակաց ձուս արկանեն. (Վեցօր. ՟Է։)


Ձուկն, ձկանց

s. ast.

fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ն հլ. (ձկան, ձկամբ, ձկունք, ձկանց) «ձուկ» ՍԳր. «ձուկ կենդանակերպը» Շիր. որից ձկնորս ՍԳր. ձկնորսութիւն Ա-գաթ. ձկնաքաղ Վեցօր. 175 ձկնաճան Ոսկ. մ. գ. 17. ձկնոց «տան մէջ ձուկ պահելու աւազան» Ոսկ. ա. տիմ. 155. սղոցաձուկն Խոր. հռիփ. Մխ. առակ. ձկնատետնք կամ ձկնատեսանք Բուզ. ձկնաւոր Ոսկ. լհ. ա. 1. ձկնիկ Վեցօր. ձկնամբ «թաթառ» (նո-րագիւտ բառ. գործածուած է միջնադարեան գրուածքներում՝ ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 65), կարթաձուկն Շիր. վիշապաձուկն Կղնկտ. աղձուկն «տառեխ» Նոր. վկ. էջ 4։ (նորագիւտ բառ). նոր գրականում՝ թրաձուկ, վահանաձուկ, արծաթաձուկ, օձաձուկ, ձկըն-կիթ, ձկնաբանութիւն ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hu-ձևից, որի վրայ աւելացել է -կն մասնիկը. հմմտ-մուկն, արմուկն։ Յեղակիցներից կան միայն յն. ἰχϑός լիթ. žuvis, լեթթ. zuvs, zuve, հպրուս. suckis (եզ. հյց.), suckans (յգ. հյց.) հոմանիշները, որոնց նախաձևը դըր-ւում է g'hyu-(ըստ Johansson) կամ g'hzu-(ըստ Bartholomae)։ Միւս լեզուները ներ-կայացնում են տարբեր խմբակցություններ. ինչ. լտ. piscis, հիռլ. iasc, գոթ. fisks. ա-րիական matsya-, հսլ. ryba, որոնք ըստ Meillet BSL 22, 48 թուի թէ փոխառեալ են զանազան ոչ-հնդևրոպական լեզուներից (Trautmann 373, Boisacq, էջ 387)։-Հիւբշ. 471։

Klaproth, Asia pol. էջ 100, 134 լեզգ. ավար. cua, Ենիսէյ tyg, tig, լիվ. zuwe։ ՆՀԲ «որպէս թէ ձուիկ, լի ձուօք»։ Pe-term. 23 եբր. [hebrew word] dāg «ձուկ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նախ Böttich. Ari-ca 54՝ համեմատելով լիթ. ձևի հետ. նոյնը կրկնում են կամ ընդարձակում Muller SWAW 48 430 Eick KZ 22 384։ Մորթման ZDMG 31, 417 բևեռ. žikuni?-Հիւնք. յն. ϰύϰνος «կարապ» ռառից։ Karst, Յուշարձան 415 ճապոն. sakana, մոնգոլ. dzigasun, կալմուկ. dzagasun «ձուկ»։ Մառ. ИАН 191z 320 ավար. ču'a «ձուկ» բառի հետ, իսկ 1926, 391 ջուր բառից է հանում. նոյնը տե՛ս և Cpeд. neрeдвиж. 41։

ԳՒՌ (dialectal) Ջո. ձ'ուկն, Ագլ. ձուկնը, Աժտ. ծուկնը, Ղրբ. ծուկնը, ծիւկնը, Շմ. ծիգգնը, Ախց. Կր. ձ'ուկ, Տփ. ձուգը, Ննխ. Պլ. ձուգ, Ալշ. Ակն. Երև. Խրբ. Հճ. Մշ. Սեբ. ձ'ուգ, Գոր. ծիւկնը, Հմշ. ծուգ, Հւր. ձիւգ, Մկ. Վն. ծիւկ, Մրղ. ծիւկ', Սլմ. ծիւկ', ծիւնm, Ռ. Տիգ. ցուգ, Սչ. ցուգը, Ասլ. ձ'իւգ, ձ'իւյ, Սվեդ. ձ'էօգ, Ոզմ. ձ'էօւկ (jhöuk), Զթ. ծօգ, ձ'ոգ։ Նոր բառեր են ձկնակ, ձկնահոտ, ձկնաման, ձկնամէջք, ձկնամիս (այս բառը գիտէ ար-դէն Բառ. երեմ. էջ 216), ձկնապահ, ձըկըն-խոտ, ձկնձու, ձկնոտ, ձկնկուլի «մի տեսակ ջրային թռչուն» (իսկ Շլ. ձկլկուլի «շերեփուկ ռորտի». (Pokorny 1, 664, Ernout-Meillet 735)։ Այս բառի հետ պատահական նմա-նութիւն միայն ունի արաբ. [arabic word] sa-qanqūr, որի վրայ տե՛ս սնգուր)։

NBHL (2)

Իշխեցէ՛ք ձկանց ծովու։ Ձկունք որսացեալք ցանցիւք։ Ի պորտ ձկանն։ Ձկունք նորա իբրեւ զձկունս ծովուն մեծի։ Ձկունք՝ որ ի գետ այդր են։ Խօսեցաւ զանասնոց եւ զթռչնոց եւ զձկանց։ Հինգ նկանակ, եւ երկուս ձկունս.եւ այլն։

ԾՈՎՈՒ ՁԿԱՆ ԱՐԻՒՆ. որպէս Ծովու ծիրանին. cf. ԿՈՆՔԵՂ, որ ի բառս Գաղիանոսի գրի Կողկոս կամ Կողկոն։


Մտերիմ, րմի, մաց

adj. s.

intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հաւատարիմ, մօտիկ և ընտանի բարեկամ» Փիլիպ. դ. 3. Խոր. Յճխ. որից մտերմութիւն Բ։ կոր. ը. 8. մտերմա-գոյն Ոսկ. յհ. ա. 23. մտերմական Յհ. կթ. մտերմաբար Պիտ. Սարգ. Գնձ.։

NBHL (2)

Ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւն։ Իբրեւ զմտերիմ քո աւելի եւս իմացուցանեմ ի ձեռն գրոյս. (Խոր. ՟Ա. 28։ ՟Բ. 30։)

Ծառայի եւ աղախնոյ մտերմի եւ տիրասիրի գործ այսէ է. (Խոսր.։)


Մտրակ, աց

s. fig.

whip;
spur;
stimulus;
— չուանեայ, whip-cord;
— հեծելոց, riding-whip;
հարուածք —աց, lash, cut, stroke of a whip;
cf. Կուշտ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «խարազան» Առակ, իզ 3. Բուզ. Ագաթ. Եզն. «խթան» Ածաբ. մա-կաբ. որից մտրակել Խոր. Խոսր. Արշ. մըտ-րակավար Վրք. ոսկ. գրուած է նաև մտրուակ Խոսր. պտրգ։

= Ասոր. [syriac word] matrəqā «խարազան, խթան» (Brockelmann, Lex. syr. 142 ա) բառից, որի հետ նոյն են նաև ռաւմ [hebrew word] matraqā «գաւազան», արաթ. [arabic word] mitraq «բուրդ ձաղկելու փայտ, թակ, գաւազան», [arabic word] matraqa «գաւազան. մուրճ», [arabic word] mitrāq «գաւազան, սուր»։ Արաբերէնից են փոխառեալ վրաց. მათრახი մաթրախի «մտրակ», մինգ. მატრახი մատ-րախի, მართახი մարթախի, սվան. მრდაჟკ մրդաղ'կ, მ3დრაჟ մհդրաղ՝ «մտրակ»։ Սե-մական բառերի արմատն է trq «զարնել», որ թէև չգիտէ ասորին (Brockelmann դնում է ենթադրելի trq արմատի տակ), բայց ունի արաբը, որ է ❇ trq. «զարնել, ծեծել, ձաղկել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 10)։ -Հիւբշ. 312։

Brosset JAs. 1834, 377 վրաց. ձևի հետ։ ՆՀԲ մտրուկ կամ մտղել «քշել» ւբառերից։ Ուղիղ մեկնեց Müller WZKM 8, 283 (թրգմ. ՀԱ 1894, 294)։ Հիւնք. մկրատ բառից։

ԳՒՌ (dialectal) Բլ. մտրակ «խարազանի կաշեայ մասը՝ որով անասունն են ծեծում» (ամբողջը միասին կոչւում է խարազան) Ազգ. հանդ. Ե. 56. -Երև. Տփ. մաթրախ՝ փոխառեալ վը-րացերէնից։

NBHL (5)

Մտրակ ի կուշտ արարեալ երիվարացն. (Ագաթ.։)

Որ միաբանեցելոց ձիոցն իցէ երասանակակալ, ոչ զարագն փութացուցանէ մտրկաւն. զոմն ուղղէ, զոմն արգելու, եւ զոմն վարէ մտրկաւն. Նիւս. կուս. (որ է հոլով որպէս ռամկական. քաղաք, քաղքի. դանակ, դանկի. ականջ, ակնջի, եւ այլն։

Կայթեսցո՛ւք մտրակաւ հոգւոյն ի վերայ եգիպտական զօրուն սատանայի։ Զծուլութիւն մարդկային ազգիս իբրեւ մտրակաւ զարթուցանէ ի ստադինս. (Նար. յովէդ.։ Մագ. ՟Ա.։)

Տանջեցին զնա յառաջագոյն մտրակօք, եւ յետ այսորիկ թքանէին ընդ երեսս նորա։ Ետ զթիկունս իւր ի հարուածս մտրակացն պիղատոսի. (Իսիւք.։ Լծ. կոչ.։)

μάστιξ flagellum. (որպէս թէ գործի վարելոյ զմտրուկս, կամ որ ինչ մտղէ) Վարոց. վարիչ. խարազան. ձաղկիչ.


Մտրուկ, րկաց

s. bot.

young ass;
colt, foal, filly;
colt's foot.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «քուռակ, իշուկ» Ծն. լբ. 15. Ոսկ. մ. գ. 13. գրուած մտրուք Վրդ. առ. 119. որից իշամտրուկ Սեբեր. 199։

ԳՒՌ (dialectal) Տփ. մո՛ւտրուկ։

«խոզերին սիրելի մի ուտելիք». մէկ անգամ ունի Համամ. առակ. «Որպէս պեհիարոնն և մտրուկքն և դիքանքն՝ խոզի կերակուր են». (այլուր ՆՀԲ գրում է մտուկքն և տիգանքն. տե՛ս պեհիարոն բառի տակ)։ ՀԲուս. չունի։ սրափիլ Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. էջ 66) մրափած «քնած, թմրած» Մաշկ. Գնձ. Խլաթ. յիշ. 23. մրափող Առաք. լծ. սահմ. 560։

NBHL (3)

πῶλος pullus. Յաւանակ. ձագ իշոյ. տրմուղ կրմուղ. քուռակ.

Ահա՛ թագաւոր քո գայ՝ հեզ, եւ հեծեալ յէշ, եւ ի նոր մտրկի։ Նոր մտրկաւն զեկեղեցի գուշակէր։ Մի՛տ դիր եւ զգօնութեան մտրկին. զի կրմուղ էր եւ տրմուղ, եւ հանդարտագոյնս գնայր. (Ոսկ. մ. ՟Գ. 13։)

Արմտիք ինչ, թերեւս որպէս զգետնախնձոր.


Մրտիմն, տման

s. zool. querquedula, teal.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ծովային ձկնակեր մի թռչուն» Գիրք թղ. 486. իսկ յգ. մրտմունք ձևով ունի Երզն. ժ. խորան, 7բ, 10 բ. սեռ. մրտմանց Երզն. ժ. խորան, 11 (ըստ Լեհ. «bruntus, querquedula»). շփականի անկումով՝ մըտ-մունք Անան. գիտ. 8 (երկիցս)։

Գաբ. բառ. համարում է «մարթի, mouette թռչունը» և համեմատում է արաբ. մէրզամի պահրի ձևև հետ։

ԳՒՌ (dialectal) Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 495 Օշական և Աշտարակ ունին մրտիմ ձևով. (գլուխը սև, թևերը մոխրա-գոյն և սպիտակախառն, կտուցը կարճ և տափակ, ոտերը կարճ, սև և թաղանթապատ ջրասէր թռչուն)։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։

= Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։

Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։

ԳՒՌ (dialectal) Մշ. մրրիգ։

NBHL (2)

ἁτμίς vapor ὀμίχλη fuligo λαίλαψ , καταιγίς procella, tempestas, turbo συστροφή conversio, contorsio. Մրուր կամ մուր ցնդեալ յօդս հողմակոծեալս. շոգի՝ գոլորշի՝ ծուխ ցնդեալ եւ ծփեալ. փոթորիկ. խռովութիւն օդոց, եւ ալէկոծութիւն ծովու.

Ելանէր բոց երկրին իբրեւ մրրիկ հնոցի։ Մրրիկ ծխոյ։ Իբրեւ զմրրիկ էք։ Այս մրրիկ բաժին նոցա։ Շուրջ զնովաւ մրրիկ յոյժ։ Հալածեսցես զնոսա մրրկաւ քով։ Կործանումն ի նմանութիւն մրրկի գայցէ։ Մրրիկ հողմոյ շնչեսցէ ի թեւս նոցա։ Իբրեւ զփոշի՝ զոր տարաւ մրրիկ։ Ի մրրկէ հալածեալ։ Իբրեւ զմրրիկ հոսեսցէ զնոսա։ Ասէ տէր զյոփ ի մրրկէ եւ յամպոյ։ Եղեւ մրրիկ մեծ ի ծովուն։ Իբրեւ զնաւավար ի մէջ բազում մրրկի.եւ այլն։


Մքռայ

s.

crevice in the earth, chink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողի ճեղք կամ պատռուածք». ունի Վստկ. քանիցս (գրուած նաև մգռա). Եթէ ի սպիտակ գետինն պատառած մքռա յամառան չորութենէն զառնէ խիստ մգռա (էջ 15). Սպիտակ հողն և ոչ մքռայն.. մքռայն ամենևին վատ է (էջ 159). Բայց ի խորու և ի հաստ գետինն՝ որ մքռայ ունե-նայ, ամենևին չէ պարտ տնկել ձիթենի (էջ 176)։


Մօտ

adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մօտիկ, մերձ, ոչ հեռու» ՍԳը Ոսկ. որից ի մօտոյ ՍԳր. Եւս. քր. ի մօտէ Եզն. մօտ ընդ մօտ Ոսկ. ա. կոր. մօտիլ ՍԳր. Եւս. պտմ. մօտալուտ Գ. մկ. ե. 4. Ագաթ (սխալ գրուած մօտաշուտ). մոտակայ Ոսկ մ. գ. 12. Եփր. ծն. մօտակաց Ոսկ. ես. Կեւող. թգ. մօտակտուր Գղ. ե. 12. մօտաւոր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մտթ. անմօտելի Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 79. մարդամօտ Ագաթ. շարամօտ Արիստ. մօտաւորապէս (նոր բառ)։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Շմ. Վն. մօտ, Գոր. մօ՜տի, Ղրբ. մօ՛տըէ, Ոզմ. Ջղ. Սլմ. մոտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. մօդ, Զթ. մէօդ, Ասլ. մէ՝օդ, մէօ՝*, Սվեդ. մուդ, Մրղ. մըիտ։--իկ մասնիկի յաւել-մամբ են կազմւած՝ Ախց. Կր. մօտիկ, Ագլ. մօ՛տիկ', Շմ. մօտիգ՝, Տփ. մօդիկ, Հմշ. Ննխ. Պլ. Սչ. մօդիգ։ Զանազանութիւն դնելով այս երկու ձևերի մէջ՝ Տփ. ևն գործածւում է մօտ «օովը, կողքին, auprēs de», մօտիկ «մօտ, près de, ո՛չ հեռու»։ Նոր բառեր են մօտալ «դիպչիլ», մօտամօտ «շատ մօտ», մօտանց, մօտելիկ, մօտգամ, մօտիչ «ձեռքով դիպչիլ. շօշափել», մօտիկանալ, մօտկնալ, մօտիկցը-նել, մօտհառ։

NBHL (10)

Մօտ ի լեառնն, կամ յեդոմ, կամ ի լալօնսն։ Մօտ ի նոսա, ի քեզ։ Մօտ առ նոսա։ Մօտ առ իս։ Մօտ առ նմա։ Մօտ առ տամբն իւրով։ մօտ անցանէին առ կրետեաւ։ Մօտ ե՛կ. եւ չոգան մօտ. եւ այլն։

Զի՞ հոգայցես կատարածի, թէպէտ եւ մօտ իսկ է. իւրաքանչիւր կեանք կարճ են, եւ մօտ ի վախճան. (Ոսկ. եբր.։)

Չէ՛ ինչ օգուտ մօտ լինել ի քրիստոս, թէ հաւատովք ոք չիցէ մօտ. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Զանցաւորդ գնեցեր. զոր եւ զայդ եւս ընդ մօտ աւուրս կորուսանելոց ես. (Եղիշ. ՟Է։)

Ի ՄՕՏ ԿԱԼ. Մերձ կալ. առաջի կամ առընթեր ներկայ գտանիլ.

Չկայ մօտ թագաւոր, այլ ի մօտ կան մոլեկան փառք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Թուի նմա թէ անտի ուստեք ի մօտէ ելանիցէ արեգակն. (Եզնիկ.։)

Ի մօտուստ ունելով զնոսա զվկայութիւնսն եւ զվարդապետութիւնսն։ Մօտուստ ունէին զգիտութիւն իրացն անդ եղելոցն ի յովհաննէ. (Նանայ.։)

Յառաջ հեռագոյն, բայց այժմ մօտ ի մօտոյ յօրինի պատերազմ, եւ մերձ առ միմեանս. (Իսիւք.։)

Մի՛ կարծեսցեն, թէ ի մօտոյ ժամանակս լինելոց է։ Զոր հանդերձեալ եմ ի մօտոյ աւուրս առնել. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։ եւ Սարգ. ՟բ. յհ. ՟Բ։)


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ցեխ, տիղմ, ճահիճ» Վեցօր. էջ 58. Փարպ. Ոսկ. յհ. բ. 8, 12 (յետին). «ճախճախուտ» Վրդն. ծն. յետնաբար գրուած է մուր Արծր. հրտր. Պատկ. էջ 199, ինչպէս նաև մուռ՝ որ յիշում են մեայն Բառ. երեմ. յաւել. 554 և ՀՀԲ. գործածուած եմ գտնում Յայսմ. մրտ. 9 (էջ 552 ա) Հարեալ էին ի տիղմն գետոյն և խրեալ ի մուռն (այլ ձ. ի մօռն)։ Այս ար-մատից են՝ մօրանալ «ճահճանալ» Վեցօր. մօրտանալ Սեբեր. 158. մօրական Եւս. քր. (գրուած մուրական Վրք. և վկ. բ. 178). մօ-րասէր Կիր. պտմ. մօրաթաթախ Մամեե. բազմամօր՝ ունի միայն ԱԲ (գործածուած եմն գտնում Յայսմ. մըտ. 13 (էջ 561բ). ի բազ-մամուռ և ի տղմային տեղիսն ճանապար-հազ. նոյն բառն ունի և Մին. համդ. 63), Մեծամօր (յատուկ անուն գետի) Ագաթ. մօ-րատ «ճահիճ» Ոսկ. Ճառք 672. Սմբ. պտմ. 49. Սամ. անեց. 105. «տղմուտ, ճահճուտ» Վրք. հց. Ուռհ. գրուած նաև մուրատ Վրք. հց. ա. 649. մօրտ, մուրօտ ԱԲ. մօրոտ Ուրհ. 352. մորտ Դրնղ. 479 (այլ է մորտ՝ որ տե՛ս առանձին). կայ և մուրտաստան «ճահի՞ճ» Բուզ. 124։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mauri-կամ məu-ri-ձևից. սրա հետ հմմտ. յն. μնρω, μնρομαι «հոսել, ողողել, լալ, ողբալ», լիթ. murstu, murti, murau «խխում դառնալ, բոլորովին թրջուիլ», maurə «ճահճացած ջրերի մէջ աճող մի տեսակ բոյս, մօրաբոյս», լեթթ, maura «տան շուրջն աճող թաց ու պարարտ խոտ, արօտ», mauragas, muragas «ճահ-ճաբոյս», murit «կեղտոտել, ապականել». հսլ. murava, ռուս. мурaвá, սերբ. murava, չեհ. murawa «ծովային կամ ճահճային խոտ, արօտ», ռուս. муръ «մարգի արօտ», мурыи «գորշ» (որ է «կեղտոտ գոյնով»). мураcтьи «գորշախայտ», սլով. murava trava «տան շուրջը կամ ճանապարհների եցերքն աճող խոտ» (նշանակութեան զար-գացման համար հմմտ. գերմ. Wiese «մարգ, առօտծ= հհիբս. veisa «ճահիճ», հոլլ. ware վբաաὶ 't.︎1. «ցեխ,, տիլմ»=հբգ. wasō «թաց գետին արօտ»>ֆրանս. gazon «արօտ)» ևն։ Այս բառերը ծագում են հնխ. meu-«թաց, խո-ննձ անմաքուր ջուր, կեղտոտել» պարզա-կան աիմատից''աճած՝ρօ-աճականով (Po. ἴδrnν 2 252 rraitmahn' 172)։

Առաջին, անգամ Néumann ZKM։ ււ 242, համեմատեց գերմ. moor. «ճահիճ» բարէ հետ։ Տէրվ. Կախալ. 98 համէմա-«ς k. ❇., marè,, գղԲ։ marlsšarϰs, պրց. Murβ-ab ձևերի հետ և բոլորք վիասին, դնում է հնխ, mar, քմեռնիլ» պրմատէ տակ։-Հիւնք, մայր բառի զեր ռականից է հանում։ Քիւփէլեպն, Բազմ, 1910, 153 մեռանիլ բայից։ Petersson

LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-

gue latine, Paris 1928, էջ 42)։ Ան-ստուռ է սանս. marvādā «ծովեռեռո» բառը, իսկ յունարէնում կայ միայն Ἀμφί-μαρος «ծովերի աստուած Պոսիդո-նի որդին». առանձին գոյութիւն չունի։ Այս պատճառով անընդունելի է հյ. մօր=լտ. mare, գերմ. Moor կապակ. ցութիւնը, քանի որ կայ վերի յարմարա-գոյն բացատրութիւնը։

ԳՒՌ (dialectal) Սվեդ. մուրուդ «ցեխ», ըստ գա-ւաշցոց՝ մօռ «ցեխ». Զթ. մույօդ, մուրոդ «ցեխ» (հմմտ. Կիլիկեցի Սմբատ պատմիչի մօրատ ձևը), նոր բառ է մօրջուր Զթ. «ճահ-ճաջուր»։

NBHL (5)

βόρβορος, πηλός, τεγάνη lutum, coenum ἔλος, λίμνη palus (paludis). Տիղմ. ցեխ. գայռ. շաղախ ջրախառն. սիկ. ճահիճ. եղտիւր. վայր աղտաղտին. ջրշիղջ թանձրահիւթ.

Մօրաց եւ ջրաշեղջաց։ Եւ ոչ մօրք անգամ տղմացեալք մնացին. (Վեցօր. ՟Գ։)

Մօրից եւ եղեգանապրակաց։ Զեզերբ մօրին շամբք. (Խոր. ՟Բ. 21։ ՟Գ. 59։)

Յանգիտութենէ տեղեացն դիպեցան թանձրախոր սաստիկ մօրից։ Թաղեալ մնայր (մոյկն) անդէն ի մօրին. (Փարպ.։)

Արեգակնս այս անկենդան ... զկարակումն մօրից ցամաքէ, եւ զտհաս պտուղս հասուցանէ. (Նար. ՟Կ՟Ա։)


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։

Klaproth, Asia polygl. էջ 99 սլ. bo-roda. լտ. barba, գերմ. Bart «միռուս» բառերի հետ, իսկ էջ 346 թիբեթ. ma-ra։-ՆՀԲ յն. μεῖρας «միրուս» (այս-պիսի ձև չգիտեն սակայն ո՛չ Bailly և ո՛չ Sophocles. կայ միայն μεῖρας «աղ-ջիկ. յետնաբար՝ տղայ»)։ Lag. Arm. Stud. § 1539 սանս. çmaçru, որով և ինքն է առաջին ուղիղ մեկնողր։ Հիւնք, մուր, մուրկ բառերից։ Հացունի. Պատմ. տարազի 327 պրս. մույ «մազ»+րուխ «այտ» բառերիցll

ԳՒՌ (dialectal) Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. մօրուք, Ալշ. Մշ. Շմ. մուրուք, Զթ. մույուք, մուրուք, Հճ. մույուք, Սվեդ. մուրէօք, Ասլ. մէօրիւք, մքօ-րիւ*, Ախց. Երև. Կր. Հմշ. Ջղ. Սչ. Տփ. մի-րուք, Ննխ. միրուք, միւրիւք, Յղ. մէ՛րուք, Ագլ. մա՛յրուք, Ղրբ. Գոր. մրօք, Մրղ. մի-րիւս, Սլմ. մրիւս, Ոզմ. մօրօս։ Նոր բառեր են մօրուքախառն, մօրուքտր, մօրուօք։

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. μαρούϰια «ծնօտ» (տե՛ս Karolides, Γλωσ. συγϰριτ էջ 92 և 191, որից և Bugge KZ 32, 11. նշանակութեանց տար-բերութեան համար տե՛ս վերը).-Թրք. գւռ. Ատն. (նաև թրքախօս հայոց և յոյների մօտ) մօրուք։

ԳՒՌ (dialectal) Շտ. մուրու մէր, Բլ. Մշ. խորթու-մուրու, նաև Մշ. մուրի «խորթ»։

NBHL (3)

Մեր օրէնքս՝ եւ ոչ որդւոյ առնել զմօրուն կին՝ թողացոյց. վասն զի մօր եւ մօրուի անուն ազգակից են ... վասն զի որ յայլոց ի բաց կալ ուսաւ, վասն զի մօրու անուանեցաւ, կարի յոյժ ի բաց կացցէ ի բուն մօրէն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Մօրուն կիսամայր է. (Արիստակ. գրչ.)

Միայն ազգ մօրուաց եւ քան զմահ անդր եւս վարէ զթշնամութիւնն. (Բրս. թղթ.։)


Յախճապակ, ի, աց

s.

cf. Յախճապակի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մոզայիկ, մանր քարերով բանուածք» Բրս. ընչեղ. Ածաբ. աղք. Ճառընտ. Պտմ. առ. լեհ. գրուած ախ։ ճապակ Շնորհ. տաղ. որից յախճապակեայ Ոսկ. մ. բ. 25. յախճապակապատ Փիլ. տես. յախճապակել Գնձ. Անան. եկեղ. նոր գրակա-նում յախճապակի նշանակում է «porcelai-ne»։

ՀՀԲ ապակի բառից։ ՆՀԲ խիճ և ա-պակի բառերից, իսկ յա-դնում է իբր թրք. այագ և հյ. աք «ոտք», որ գըտ-նում է նաև յախնթոր, յաղթել և յատակ բառերի մէջ։

NBHL (3)

Յատակք յախճապակօք ծաղկեալ։ Որք զյախճապակսն դնեն կենդանագրացն. (Բրս. ընչեղ.։)

Կազմեցին զայրն (մանկանցն Եփեսոսի), եւ գեղեցկացուցին՝ յախճապակ արարեալ. (Ճ. ՟Ժ.։)

Երեւեալ ախճապակք քո բիւրեղ սառնագոյն. (Շ. տաղ եկեղ.։)


Յախուռն

adj. adv.

audacious, venturesome, overhasty, inconsiderate, imprudent;
precipitately, headlong, furiously, impetuously, rashly, at a venture, or random, audaciously, insolently;
indiscreetly, without discretion or consideration;
— քաջութիւն, impetuous courage;
— խիզախել, to venture headlong, to expose oneself to great peril.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անխորհուրդ, յանդուգն» Եփր. ծն. քս. Լմբ. Սարգ. «անխորհրդաբար, յան-ռրգնութեամբ» Ոսկ. ես. եփես. եբր. և փիլ. Սեբեր. որ և յախուր կամ յախուրն Ոսկ. հռ. և բ. տիմ. յահուր Ոսկ. ա. կոր. Փիլ. Նիւս. ախուռն Ոսկ. փիլիպ. 360. ահուր Կանոն, էջ 257. որոնցից յախուռնախօս «պոռոտախօս» Հին բռ. յահռնաբար Արծր. յախրապէս Ոսկ բ. կոր. յահրութիւն Պտմ. աղէքս. յահրիլ «յանդգնիլ» Մագ. թղ. 237. յահրանալ «ան-դըգնիլ, անկարգանալ» ԱԲ. զրայահուր Թէօդ. մայրագ.։

ՆՀԲ և ՋԲ առանձին յիշում են նաև ահուր (իբր արմատակա՞ն ձև). բայց հանում են խուռն և ահ բառերից։ Karst, Յուշարձան 416 մոնգոլ. axur, uxur, oxor, բուր. okor, կալմ. axor, oxor «կարճ»։

NBHL (11)

Թո՛ղ զայդպիսի յախուռն եւ յանդուգն բանս։ Յախուռն յարձակմամբ յարեան ի վերայ նորա. (ՃՃ.։)

Ոչ առնել զյանդիմանութիւնն յանդգնութեամբ եւ յախուռն բանիւ. (Լմբ. առակ.։)

Ոչ եթէ յախուռն եւ վայրապար սիրով սիրէր, եւ ոչ ըստ հանդիպման. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

ՅԱԽՈՒՌՆ προπετής praeceps, temerarius. որ եւ ՅԱԽՈՒՐ, ՅԱՀՈՒՐ. Խո՛ւռն եւ յանդուգն. համարձակ. անխորհուրդ. հարեւանցի. պարզ. անշուք. խառնակ.

Միթէ պակասի արդեօք անուն թագաւորին ի նորա յախուռն (կամ շաղփաղփ) բանից. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)

ՅԱԽՈՒՌՆ. մ. ἀπλῶς simpliciter, temere, obiter, inconsulto, utcumque, generatim, absolute. Յախրապէս. յանդգնաբար, խառնիխուռն, անխորհրդաբար. պարզապէս. վարկպարազի. վայրապար. ի հարեւանցի. վեր ի վերոյ.

Ոչ եթէ յախուռն եւ յայտնի պատերազմին, այլ հնարիւք։ Ոչ յախուռն ընդ օտարոտիսն հաւատոց խառնիլ։ Ոչ յախուռն ընդ ծերութեան ինչ գոռայցեմք, այլ ընդ լկտի մտացն։ Մի՛ վասն մեռելոց ինչ սուգ ունիցիմք վայրապար, եւ մի՛ կենդանեացս ուրախ լինիցիմք յախուռն. (Ոսկ. եփես. Ոսկ. եբր. Ոսկ. փիլիպ.։)

Եթէ յախուռն ի բանսն (այսինքն ի բառսն) ոք եւեթ հայիցի, յոյժ եւ անհնարին դժուարին են առ իմանալ։ Մանաւանդ զիւր վիշտ յառաջագոյն կամի գիտել՝ զի մի՛ յախուռն անկանիցի ի վիշտս. (Ոսկ. ես.։)

Մի՛ յախուռն միապէս զամենեսեան սիրել. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Յախո՞ւռն արդեօք զաւանդութիւնս այսպիսի ընկալաւ եկեղեցի. (Սարկ. հանգ.։)

Որ զամենայն յախուռն յանդգնեսցին. (Սեբեր. ՟Թ։)


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար ի հլ.) «ընտիր մի աևունո» Ել. իը. 20. Յայտ. իա։ 20. «յակինթ քարից» Յայտ. թ. 17. «նունուֆար ծաղիկը» Կոչ. 344. Ոսկ. ա. կոր. որից յակնթակ Յայտ. թ. 17 յակնթակապ Խոր. բ. 44. յակնթապաճոյճ Անկ. գիրք հին կտ. 156. յակնթեայ Թղթ. դաշ. յետնաբար գրուած է նաև յակինթոս Տօնակ. ակունդ Ոսկիփ. Վստկ. 110. յակունդ Խոր. աշխ. յակինդ Խոր. աշխ. 597. յակունթ Պտմ. վր. էջ 87. աղութ Գնձ. Վրց. առ. 205 խանակ յակինթոս), ակիւնթոս Գիրք. առաք. էջ 257բ։

= Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։

Նախ ԳԴ կցեց պրս. ձևերի հետ։ Ու ղիղ մեկնութիւնը տուաւ ՆՀԲ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։

NBHL (4)

ՅԱԿԻՆԹ ՅԱԿԻՆԹՈՍ. ὐάκινθος hyacinthus եւ χρυσόλιθος chrysolithus. գրի եւ ՅԱԿՈՒՆԹ, ՅԱԿԻՆԴ, ՅԱԿՈՒՆԴ. (յն. իա՛գինթօս. լտ. հիա՛չինթուս. թ. եագուտ) Ակն պատուական, է՛ որ երկնագոյն կապուտակ, է որ կարմիր ոսկեգոյն կամ դեղին, եւ է՛ որ կարմիր վարդագոյն։ Ոսկեգոյնն կոչի ըստ յն. եւ Ոսկեքար. Ոսկեակն.

Մետասանն՝ յակինթ։ Կարգն չորրորդ՝ յակինթ եւ բիւրեղ եւ եղունգն. (Յայտ. ՟Ի՟Ա. 20։ Ել. ՟Ի՟Ը. 20։)

ՅԱԿԻՆԹ. Ծաղիկ անուշահոտ, կապուտակ եւ պէսպէս գունով. նունուֆար, սիւմպիւլ.

Յակունդն է սա. եւ յակնթիցն բազում ազգ։


Յակոբուկ

s. bot. morel or winter-cherry, alkekengi.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած Յակոբ անունից. հմմտ. ֆր. ǰacobèe «ճառագայթաձև ծաղիկներով մի տունկ»։

NBHL (2)

Որպէս թէ խաղող խաբօղ. Ազգ կարմիր շանխաղողի. halicucabus, vesicaria, solanum. իտ. acquaquengi.

Յակոբուկ. կարմիր միրգ է ի շնախաղողին ցեղէն. քաքանաճ. քուքումաճ. հապըլ յարուս. (Բժշկարան.։)


Յակրի, րւոյ

s. bot. bramble, briar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փշոտ մի թուփ է» Սարգ. բ. պետր. ա և յուդ.բ (բ տպ. էջ 415, 649). դրուած և ակրի ՀԲուս. § 42.-ըստ Ուղու-րիկեան, Մասիս 1881 նոյ. 25 «ilex aquifo-lium», ըստ ՀԲուս. § 2151 «rhamnus cathar-ticus», ըստ Նորայր ՀԱ 1921, 614 «մի տե-սակ գիհի կամ ցրդի»։

NBHL (2)

ռմկ. ակրի. Թուփ փշուտ, ոյր պտուղն է անուտելի՝ թխագոյն կարմիր, պինդ, ի չափ սիսռան.

Որպէս գին եւ յակրին եւ նոճն եւ մայրն։ Փշաբերք որպէս զյակրի եւ զդժնիկն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա. եւ Սարգ. յուդ. ՟Բ։)


Յաղթ

adj.

great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շատ, առատ, հսկայ տարածու-թեամբ» Օր. ը. 7. Ամբակ. ի. սղ. Ագաթ. «հսկայ, վսեմ, քաջ, զօրաւոր» Եւս. քր. Ա-գաթ. Բուզ. Մծբ. Ոսկ. ես. «յաղթութիւն» Սկևռ. աղ. «տիրապէս, մի լաւ...» Վանակ. յոբ. որից յաղթել «թշնամուն զարնել, ուժը պատել, նուաճել» ՍԳր. Եփր. թգ. յաղթա-կան Ա մկ. ժ. 49. Կոչ. Եզն. յաղթանակ Պետ. Նիւս. յաղթահասակ Թուոց ժգ. 33. յաղթա-հարել ՍԳր. Եւս. պտմ. յաղթանդամ Օր. թ. 2. Վեցօր. Եւս. քր. որ և անդամայաղթ Ոսկ ես. 345. յաղթաջուր Վեցօր. բարեյաղթ Յհ, կթ. մեծայաղթ Ոսկ. ես. Վեցօր. յաղթկու Պտմ. աղեքս. 33. փիլ. Նանայ. 383. Նեմես էջ 91. Խոսր. 170. յաղթուկ Ոսկ. յհ. բ. 22 սաստկայաղթ Եփր. մն. դիւրայաղթ Ոսկ. գծ դժուարայաղթ Նոնն. աստուածայաղթ Ագաթ. Եւթաղ. 88։

alsuisi։ Ա. Գ., Բիւր. 1900, 518 մեր-ժում է թրք. alt itmek «յաղթել», որ ծագում է alt «տակը» բառից։ Schefte-lowitz BВ 29, 27 կցում է յն. πλατύς սանս. prthú-, զնդ. pərəϑu-«լայն» բա-ռերին։ Meillet, Dial. indo-eur. 81 յի-շում է այս բառերը, որոնք ձևով էլ նը-ման է գտնում, բայց մերժում է նշա-նակութեան տարբերութեան պատճա-ռաւ։ (Պէտք է աւելացնել նաև, որ սրանց համապատասխան հայ ձևն է լայն)։ Karst, Յուշարձան 402 սումեր. al «բարձը», 421 թթր. al, ol, ul, ույղուր. alp, alk, չաղաթ. alp, ulup «մեծ, բար-ձըր»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 272 պրս. [arabic word] axtan կամ [arabic word] yāxtan հոմանիշից, որ x ձայնի պատճառաւ չի կարող մեր բառի մայրը լինել։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 սեմական slt արմատի հետ, որից և sultān «սուլ-թան»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. յխթել, Ագլ. յա՛խտիլ, Մշ չախտել, Զթ. հախթիլ, Մկ. հmխթիլ, Երև հախտէլ, Սլմ. ախտել, Մրղ. ախտէլ, Ոզմ. Տփ. ախտիլ, Խրբ. ախդիլ «յաղթել», էխդիլ «ուժը պատել», Ասլ. mխդէ՝լ, Ալշ. «էխթել Ռ. էխթէլ, Շմ. յէխտիլ, Ախց. Կր. էխտէլ, Հմշ. էխտուշ, Ակն. Պլ. Սեբ. էխդէլ, Ննխ. ըխտէլ, Տր. ըխտուշ, Ղրբ. յէ՛խնէլ, Սչ. էխ-դ'ել։ Նոյն է նաև Ախց. յէխդ, եթէ այս բա-ռը նշանակում է «առատ, վարար» (=յաղթ). հմմտ. Ջրին եխդ գալը կտրելու նշան է (Վարդանեանց, ժող. անգիր բնստ. էջ 85)։

NBHL (7)

πολύς, -λλή, -λύ multus, -a, -um. Արմատ Յաղթելոյ, որպէս Յաղթական կամ յաղթօղ յիմիք կարգի՝ մեծութեամբ, վսեմութեամբ, բարձրութեամբ, բազմութեամբ, զօրութեամբ եւ այլն. (լծ. թ. ալթ էթմէք կամ այագ ալթընա ալան. լտ. ա՛լթուս, բարձր, եւ խոր. եւ պրս. սախթ, քաջ եւ մեծ, եւն). Վարի որպէս Բազում. բազմաւոր. յորդ. ահագին. ընդարձակ. (յ. բօլի՛, բօլլի՛ ).

Ի վերայ յաղթ ջուրցն բազմութեան։ Անցին ընդ ծովն յաղթ. (Ագաթ.։)

Ճշմարիտ Աստուածն մեր՝ թագաւոր յաղթ է. (Եփր. աւետար.։)

Վէմս արաստոյս յաղթս՝ ծանունս։ Բուռն ոսկերօք, եւ յաղթ մարմնով. (Ագաթ.։)

Յաղթ եւ ահագինք են գազանք ծովու. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Գալ առ ի գեղեցկութեան յընտրութիւն, զի ամենայնի լիցի՝ որ յաղթն է, հաւուց թագաւոր. (Ոսկիփոր.։)

ՅԱՂԹ. գ. որպէս Յաղթութիւն.


Յաճախ, աց

adj. adv. s.

frequent, continual, incessant;
prolix, long;
much, full, copious, abundant;
frequently, often, continually;
too much, too many;
—ք, continuity, perpetuity;
հացք —աց, shewbread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «շատ, բազմաթիւ» Ոսկ. ա. կոր. «յաճախութիւն, ամէն օր շարունա-կելը» Բ. մակ. ա. 8, ժ. 3. «ստէպ, միշտ. ամէն անգամ» ՍԳր. որից յաճախել «շա-տացնել, աւելացնել» ՍԳր. Ազն. (տարբեր իմաստ ունի Եփր. յոբ. ՀԱ 1912, 670, տող 197), յաճախութիւն ՍԳր. յաճախաբար Ոսկ. ես. յաճախագոյն Ագաթ. Կորիւն. Եւս. քր. յաճախագունդ Եւս. քր. Ոսկ. ես. յաճախա-գութ Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. յաճախորդ (նոր բառ)։

NBHL (5)

ՅԱՃԱԽ. մ. συνεχῶς, συνεχές continuo, frequenter, jugiter, saepe πολύ, ἑπὶ πλεῖων, ἑπὶ τὸ πολύ multum, valde, diu, plerumque. որ եւ ՅԱՃԱԽԱՊԷՍ, ՅԱՃԱԽԱԲԱՐ, ՅԱՃԱԽԱԿԻ, ՅԱՃԱԽՈՒԹԵԱՄԲ. Ստէպ. բազում անգամ. անընդհատ. հանապազորդ. անդադար. յերկար. շատ, շարունակ.

Եհաս համբաւ գիտութեան նորա եւ յաճախ իմաստութեանն։ Յաճախ քարամբք զբարի պտուղն կթէին. (Հ. օգոստ. ՟Ժ՟Գ.։ Հ. դեկտ. ՟Ի՟Զ.։)

ՅԱՃԱԽ. գ. Իբր Յաճախութիւն. հանապազորդութիւն.

συνεχής continuus, frequens, creber, adsiduus. (լծ. հյ. ճոխ, եւ աճեցուն. եւ թ. չօգ, սը՛գ ). Բազում. յոլով. խիտ. հոծ. հանապազորդեան. անընդհատ. շատ, շարունակ.

Յաճախ կոչել, կամ անուանել, առնել, գործել, վարդապետել. (Խոր. ՟Ա. 21։ Խոսր.։ Նանայ.։)


Յամ, ոյ

s. adv.

delay;
late.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։

(? չունի ԳԴ) «ծոյլ»=իրան. *yamant ձևի հետ։ Հիւնք. յամել դնում է ամ բա-ռից, իսկ յամր՝ Հերմէս բառից։ Անդրիկ-եան, Բազմ. 1903, 368 նոյն ընդ ժամ. որի տկար աստիճանն է. այս առթիւ յի-շում է թէ Արդուինի բարբառով ամէն ժ հնչւում է յ։ Pedersen Հայ. դր. լեզ. 116 նոյնպէս ամ «տարի» բառից։ Ղափան-ցեան ЗВО 23, 352 զնդ. yam «բռնել» բառի հետ։ Pokorny I. 207 հակառակ 1 այս մեկնութեան, ըստ որում ընդունում է թէ բառիս արմատն է ըստ Pedersen ամ «տարի»։

ԳՒՌ (dialectal) Անն. էմէլ, Սվեդ. իմիլ «ուշանալ»։

NBHL (2)

ՅԱՄ յորմէ՝ ՅԱՄՈՎ. մ. Անագան. արմատ բառիցս Յամել, եւ Յամր. որպէս Յամումն. յապաղումն. եւ Յապաղանօք.

Ոմանց փութով, եւ ոմանց յամով սաղմոսք եւ աղօթք գոն. (Կլիմաք.։)


Յամայր

adj.

long;
— ամս, ամօք, for a number of years, for many years;
կեցցե՛ս — ամն, may you live many years ! live for ever !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկար, շատ» (միշտ գործած-ուած է ամ բառի հետ. յամայր ամս «շատ տարիներ») Ես. լ. 27. Ոսկ. մ. ա. 10. «ուշ. անագան» Արիստ. գրչ. Նար. որից յամերամ = «յամայր ամ» Վանակ. տարեմ. Օրբել. յիշ.

NBHL (6)

Ահաւասիկ անուն տեառն գայ յամայր ամս՝ յետ բազում ժամանակաց վառեալ բարկութեամբ եւ լի փառօք. (Ես. ՟Լ. 27։)

Առ սակաւ սակաւ սերեալ, եւ բազմանալ յամայր ամս՝ դարուց ի դարս շրջագայիլ. (Զքր. կթ.։)

Դուք արա՛գ զձերն շինել (տունս), եւ զիմս յամայր ամս թողիք. (Լմբ. անգ.։)

Յամայր ամս մարգարէին երեւել ... եւ յետ բազում ժամանակաց դարձ արարին անդրէն. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)

Յամայր զանագանն ասէ (իմա՛, յերկար). (Արիստակ. գրչ.)

Յամայր յամրութեամբն յերկարաձգելոյ. (Նար. ՟Ձ՟Ա։)


Յամառ, աց

adj.

obstinate, stubborn, self-willed, wilful, headstrong, sullen, restive;
tenacious.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «կամապաշտ, պնդագը-լուխ, ուզածն անել փափպգող» Ոսկ. ես. Եւս. պտմ. Ագաթ. Մծբ. որից յամառիլ ՍԳր. Ոսկ ես. Եփր. եբր. յամառոտ Ոսկ. մ. ա. 12. Եփր. ել. էջ 149, 180. Ղևտ. Վկ. արև. 76. Մծբ. յամառութիւն ՍԳր. Եզն. Ագաթ. ևն։

ՆՀԲ «այն՝ որ յամէ յառս և ւառածս իւր, կամ համայն յարեալ, լծ. լտ. te, merarius»։ Տէրվ. տես յամ-ել։ Հիւնք. համար բառից։ Ղափանցեան ЗВO 23 352 յամել բայից։ Պատահական նմա-նութիւն ունի կիրգիզ. [arabic word] omrau «յա-մառ» (Будaговъ 1, 158)։

NBHL (5)

Որ յամառեալ կայցեն, փշրեսցէ զատամունս ի բերանս ամբարշտելոցն յամառացն. (Ագաթ.։)

Խիստ էր եւ յամառ յոյժ։ Յամառ եւ անզգամ եւ անմիտ ժողովուրդն։ Ոչ անհնազանդ եւ յամառ գտաւ։ Ոչ յայտնեաց, զի մի՛ լրբեսցի եւ յամառ լինիցի. (Եւս. պտմ. ՟Բ. 23։ Մծբ. ՟Ժ՟Թ։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։ ՟Բ. 1։)

Իբր մ. Կամակար մտօք. համարձակ. յանդգնաբար.

Մի՛ ոք իւրովի յամառ դիմեսցէ ի փորձութիւն. (Ոսկ. մտթ. ըստ ճ. (որ ի բուն թարգ. դնի՝ յամբայր)։)

φιλόνικος pertinax, contentiosus θρᾶσυς καὶ τολμήτης temerarius եւ այլն. Այն՝ որ յամէ յառս եւ յառածս իւր, կամ համայն յարեալ է ի խորհուրդս իւր. խիստ եւ պինդ մտօք եւ կամօք՝ խստապարանոց. յաղթասէր. յահուր. յանդուգն. կամապաշտ, պնտագլուխ .... (լծ. լտ. դէմէռա՛րիուս, եւ այլն).


Յամբայր

adv.

totally, entirely, quite;
rashly, imprudently.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յախուռն, անխնայ» Ոսկ. մ. ա. 11. «ի զուր, պարապ տեղը, վայրապար» Ոսկ. մ. ա. 13. որից ընդվայրայամբայր «բոլորովին պարապ տեղը» Ոսկ. ղզր. զ. էջ 555 (Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 176-? բառս անջատ անջատ կարդում է ընդվայր և յամբայր). գրուած է նաև յամբոյր «վալ-րապար, յախուռն, ի զուր» Փիլ. նխ. բ. 117. Լծ. փիլ. Սարկ. հանգ. (Վարդանեան, անդ, այս բառը համարում է սխալ գրչութիւն) «ա-ռանց երկար քննութեան, հապճեպով դատ-ուած» Անան. թրգ. 5։

NBHL (1)

Իբր Յամբոկ. իսպառ. կամ Յամա՛ռ. պնդագոյնս. համարձակ. եւ կամ Յամբոյր, խոտորնակի.


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «վայրի այծ, այծեամ» Յոբ. լթ. 1. Օր. ժդ. 5. Փիլ. ել. բ. 101. Խոր. բ. 81. գրուած յամօրէ Սիմ. ապար. 30. որից յամոյրանման Խոր. աշխ. 615։

= Ասոր. [syriac word] yaxmūrā, որի հետ նոյն են եբր. [hebrew word] yaxmū̄r (երկուսն էլ գոր-ծածուած Օր. ժդ. 5, ճիշտ հայերէն բառի դէմ) և արաբ. [arabic word] уahmūr «այծքաղների (antilope) ցեղից կարմրագոյն մի անասուն կամ ցիռ» (կայ նաև արաբ. [arabic word] yāmu' «արու եղջերու» կամ «մի տեսակ քարայծ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 753 և Բ. 158)։ Բա-ռը բնիկ սեմական է և ծագում է hmր «կար-միր» արմատից (Gesenius17 242, 298)։-Հիւբշ. 31։։

ՓՈԽ (borrowing) Վրաց. იამოაირი իամոաիրի կամ ჩიაორი նիամորի «վիթ», գործածուած Օր. ժդ. 5 հայ բառի դէմ, որից տառադարձւած է. թարգմանութեան ժամանակ։

NBHL (1)

պ. եամուր, եէմուր. τραγέλαφος hircocervus, capra corvina. Ազգ այծեման. այծ վայրենի, նման եղին՝ սուր եղջերօք. վիթն. վթիկ.


Յայրատ, ից, աց

adj. adv.

impudent, immodest, wanton, unchaste, lecherous, lascivious, lustful, lewd, obscene;
— or —ս, impudently, unblushingly, immodestly, lewdly, lustfully, obscenely.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անառակ, անամօթ. լիրբ, պագշոտ» Սիր. իթ. 5. Ոսկ. մ. ա. 17. մտթ. տիտ. յետնաբար գրուած է նաև յա-րատ, այրատ, արատ. որից յայրատիլ Ոսկ, կող. ժբ և մ. բ. 12 (այրատիլ Ոսկ. ա. տիմ. էջ 40). յայրատութիւն Մծբ. Ոսկ. մ. ա. 16. բ. տիմ. յայրատաբաց Կոչ. 231. յայրատա-գոյն Բ. մկ. ժդ. 30. Ոսկ. մ. ա. 6, 17. ակ-նայայրատ Նար. և այլն։

NBHL (5)

ՅԱՅՐԱՏ կամ ՅԱՐԱՏ. ἁκόλαστος, ἱταμός impudens, impudicus, petulans ἅτακτος inordinatus, immoderatus, male curiosus θρασύς audax, temerarius. (առ յետինս գրի եւ Այրատ, արատ) Անառակ, որպէս թ. առսըզ. համարձակ. լիրբ. անամօթ. անպատկառ. պագշոտ. խենէշ. անժուժկալ. անկարգ (անձն, կամ աչք, եւ այլն)

Զգայարանքդ բժշկին յարատով շարժմանցն. (Լմբ. առակ.։)

Ոչ զյարատ հայեցուածսն, ոչ զանյագ լսելիսն. (Առ որս. ՟Ա։)

Մեղայ յարատ հայեցուածովք։ Մաքրել զաչս յարատ եւ ի պագշոտ հայեցուածոց։ Մի՛ յայրատ տեսութեամբ զակն պղծեսցուք. (Մաշկ.։ Նանայ.։ Սարգ. յկ. ՟Ժ։)

Կամ իբր մ. Անառակաբար. լրբաբար. անպատկառաբար. պագշոտութեամբ.


Յետին, տնոց

adj.

last, furthest, ulterior, posterior;
lowest, meanest;
extreme, utmost, greatest, utter, uttermost;
—ք, posterity;
— օր, the day of judgment, doomsday;
— չքաւորութիւն, utter misery, extreme poverty;
— կարօտութիւն, extreme need;
— կողմն, cf. Յետակողմն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կտակ». ունի միայն կեղծ-Շապհ. էջ 26. «Եւ հասաւ ախտ հիւանդութեան սըր. բոյն Սահակայ հայրապետին և առեալ գըր-եաց զյետինս իւր այսպէ՛ս»։

= Թերևս յետկար բառն է, որ տգէտ գըր-չի ձեռքով այսպէս խաթարուած է. բայց և հմմտ. Ղևոնդ պատմիչ, որ նոյն տեղը (էչ 29) գրում է. «Գրէ զվերջինս բանից իւրոց». -Աճ.

NBHL (6)

ՅԵՏԻՆ. ἑλάχιστος minimus, parvus, infimus. Ստորնագոյն. անաւագ. տրուպ. կրտսեր. փոքր. փիւչիւք.

Հիւանդացեալ, եւ յետինն (ժամ) եկեալ, որպէս ժամ մի ստուգապէս փոխեցաւ. (Կլիմաք.։)

ՅԵՏԻՆ. իբր Ծայրագոյն. յեզր վերջին հասեալն.

Յետին չար է քան զամենայն չարիս։ Զյետին չարիս գործեաց։ Որ յետնոյ ամբարշտութեանն է։ Յետին չարախոհութեամբ լինի։ Յետին անմտութիւն, եւ այլն. (Եղիշ.։ Վրք. հց.։ Եզնիկ.։ Պրպմ.։ ՃՃ.։)

Ո՞չ ապաքէն յետնոյ է մոլորութեան. (Սարկ. հանգ.։)

ՅԵՏԻՆ, ինք. գ. Վերջն. ծայրն. եւ Հետագայ կամ յաջորդ անձինք, եւ վերջին ծայրք իրաց.


Յետկար, աց

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ձեռագիր, մուռ-հակ, երդման թուղթ, խոստմնագիր» Յհ. կաթ. «նամակ» Սեբ. 41. «զեկուցագիր, դա-տավճիռ» Սեբ. 122։

= Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։

NBHL (2)

Տայցես ինձ յետկար երդման։ Յետկար երդման գրէ։ Այնուիկ յետկարիւ. (Յհ. կթ.։)

βιβλίδιον libellus. (լծ. եատքեար, եատիկեար ). իբր արաբ. Ձեռագիր կամ ձեռագործ. եւ իբր պրս. Յիշելիք. յիշատակ. մուրհակ. գիր (երդման).


Յինունք, նանց

s.

the fifty days from Easter to Pentecost.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(սեռ. -նանց) «Ջատկից մինչև Հոգեգալուստ եղած յիսուն օրուայ միջոցը» Տօնաց. Տօմար.։

Հները մեկնում են ինն բառից. «Յի-նունքն և կիւրակէքն ունին զօրինակ երկնաւոր փեսային Քրիստոսի հարսան-եաց... յորժամ խառնեալ միանան ազգ արդարոց մարդկան ընդ ինն դասս հր-րեշտակաց, զոր և անուն իսկ աւուրցդ

յայտ առնէ՝ յինունք վերակոչելով». Շնորհ. ընդհ. տպ. եմ. էջ 64։-«Այլ և բազումք յինունք կոչեն ըստ ինն դա-սուցն հրաբուն զօրացն». Տօնակ.։-«Այս յիսուն օրս զատիկ է, վասն այն կոչի յինունք, որ է յիսունք և կամ յինունք, այսինքն ընդ ինն դասս հրեշտակաց ու-րախացեալ տօնեմք զյարութիւն Քրիս-տոսի». Տաթև. ձմ. ճխե։-ՆՀԲ մեկնում է իբր յն. δμήν «հարսանիք», ὸμνος «երգ հարսանեաց» կամ հյ. ինն բառից։ Քրն նասէր, Օրաց. հիւանդ. 1905, էջ 358 յի-սունք բառից է հանում։

ԳՒՌ (dialectal) Սեբ. ինունք։

NBHL (2)

եւ ըստ այսմ արդեօք գրի ի (Տօնակ.։)

Յինունքն կամ կիւրակէքն ունին զօրինակ երկնաւոր փեսային Քրիստոսի հարսանեաց. զոր եւ անուն իսկ աւուրցդ յայտ առնէ՝ ինունք վերակոչելով. (Շ. ընդհանր.։) Ուր մթին մնայ իմաստն, եթէ ոչ առցի որպէս յն. ὐμήν հարսանիք. ὔμνος , երգ հարսանեաց. կամ որպէս հյ. ինն.


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «յիշողութիւն, յիշում, յիշելիք» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1. որից յիշատա-կել ՍԳր. յիշատակարան ՍԳր. յիշատակա-գիր Նիւս. կազմ. անյիշատակ Կոչ. Ագաթ. անյիշատակութիւն ՍԳր. Եւագր. Կոչ. բարե-յիշատակ Լմբ. նոր բառեր են յիրատակու-թիւն, արժանայիշատակ ևն։

Աւգերեան, Քերակ. 1815, էջ 237 յի-շել բայից -տակ մասնիկով, որի համար ուրիշ օրինակ չունի։ ՆՀԲ յիշել և ատակ բառերից, իբր «կարող յիշելոյ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. «իշատակ, Ախց. Մրղ. Շմ. Սլմ. հիշատակ, Ագլ. հիշատա՛կ, շm՛տmկ, Մկ հիշmտակ, Երև. Ոզմ. Տփ. իշատակ, Ալշ. Մշ. Սեբ. τիշադագ, Ռ. Սչ. հիշադագ, Ննխ. հիշա-դագ, շադագ, Խրբ. Պլ. իշադագ, Զթ. հիշա-դօգ, հիշադոգ. բացի «յիշատակ» իմաստից. նշանակում են նաև «ժառանգ, որդի». իսկ Ախց. իշտէք «կիրակամուտ»։

NBHL (6)

Ոչ գոյ յիշատակ առաջնոցն։ Հեծութիւն անցելոց յիշատակաց։ Բարեաց յիշատակաց արժանի։ Խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան նորա։ Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն։ Յիշատակ արդարոյ գովութեամբ։ Յիշատակ յաւիտենական թողուլ։ Յիշատակ առնել.եւ այլն։

μνήμη, μνεία memoria, mentio, recordatio Յիշելն, յիշիլն. յիշումն. յուշ ածելն եւ գալն. (որպէս թէ կարողութիւն յիշելոյ, կամ ստորայիշումն կամ վերայիշումն. ի ձայնէս ատակ).

Այս է անուն իմ յաւիտենական, եւ յիշատակ ազգաց յազգս։ Եղիցի ձեզ արիւնդ այդ ի յիշատակ։ Զոհ յիշատակի, զոհ յիշատակելոյ զմեղս։ Դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն։ Հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէ նորա։ Հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա, զի պտուղ Տեառն է։ Եղիցին ի հաց յիշատակի զառաջաւոր Տեառն։ Զայս արասջի՛ք առ իմոյ յիշատակի.եւ այլն։

Յիշատակ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. (Պտրգ.) իմա՛ ըստ յն. ի յիշատակ, կամ առ ի յիշատակ։

Որ ի վերայ յիշատակաց. կամ Դպիր յիշատակաց. (՟Բ. Թագ. ՟Ի. 24.) իմա՛ ըստ յն. յիշատակիչ, յիշեցուցիչ. գրիչ յիշելեաց. յիշատակագիր։

Անհաւատի ոգւոյն յիշատակ հաստատեալ զաղձանն աղի. (Իմ. ՟Ժ. 7.) իբր շիրիմ, կամ յիշատականոց։


Յիսուն, սնից

adj.

fifty.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. (յետնաբար կայ նաև յի-սունց, յիսանց) «յիսուն» ՍԳր. Եփր. թգ. 442 (գրծ. յսնիւք). որից յիսնամեան ՍԳր. Եփր. ծն. յիսնապետ ՍԳր. յիսներորդ ՍԳր. յիսնակ նանայ. Տոմար. յիսնեակ Փիլ. Կանոն. յիս-ներեակ Փիլ. Յհ. իմ. ատ. յիսնաւոր Երգ. վջ, 5. (տպ. Պոլիս 1895 յսնաւորք. իմաստը ան-յայտ է. բնագրում և միւս թարգմանութեանց մէջ ամբողջ այս կտորը չկայ. տե՛ս ՀԱ 1924, 231 և 418. թերևս ա՛յս է վերի յիսկաւոլ բառը). նոր բառեր են յիսնամեայ, յիսն-ամեակ.-գրուած կայ նաև յսուն Եփր. թգ. 447, Եղիշ. ե, էջ 84, որից յսնապետ Եփր, թգ. 447 ևն, որոնց վրայ տե՛ս Meillet JAs. 19032, 498։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. penk2ek'omt-ձե-ւից. հմմտ. սանս. pančāsát-, զնդ. pančā-sat-, պրս. panǰāh, պհլ. pancāh, թոխար. pçāka, յն. πεντήϰοντα, լտ. quinquāginta, հիռլ. cōica ևն հոմանիշները (Boisacq 768. Walde 635, Pokorny 2, 25)։ Ըստ Meillet (անդ) հնխ. penk2ēk'omt-տուած է նախ հյ. *հինգիսուն կամ *յինգիսուն, որից սղմամ։ *յինգսուն>*յինսուն. առաջին վանկի ի ձայ-նաւռոր կրճատուած չէ՝ կոկորդական ռնգա-ւինի պատճառաւ։ Բայց կրճատումը տեղի է ունեցած գւռ. յսուն ձևի մէջ, որ գործածուած է մի խումբ հին աւետարաններում։-Հիւբշ. 477։

ՆՀԲ *հինգտասուն ձևից։ Ուղիղ են մեկնում Peterm. 157, Windisch. 32, Böttich. Arica 62, 15, Müller. SWAW 38, 584, Տէրվ. Մասիս 1882 յունիս 7, Նախալ. 94, 132 ևն։ Հիւնք. հիւսիս բա-ռից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. τիսուն, Մկ. հիսուն, Հճ. Սչ. Սլմ. Վն. Տփ. իսուն, Ննխ. հիսուն, իսուն, սուն, սիւն, Ագլ. Հմշ. Ռ. հիսսուն, Տիգ։ իս-սուն, Մրղ. իսսուն, իցցուն, Ասլ. իռիւն, Զթ. իսսօն, իսսոն, Սվեդ. իսսօն, Ոզմ. հէ՛սօն, Ալշ. Ջղ. τիթսուն, Երև. իտցուն, Ախց. Կր. իցծուն, Սեբ. «իձձուն, Ոլ. իձձուն, Խրբ. իձ.-ձ'ուն. Գոր. Ղրբ. Սլմ. իցցուն, Յղ. իզուն.-վերջինները ձևացած են վաթսուն, ութսուն բառերի ազդեցութեամբ, որոնց մէջ թս ձայ-նախումբը ըստ օրինի վերածուած է áձ, ցa (տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 261).-Համշէնի մահմետական հայոց բարբառով իսըն «5Ո» (Մառ, Зan. Kоллeriи Boстok. I. էջ 73-80)։

NBHL (3)

Ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն։ Յիսուն արդար ... վասն յիսուն արդարոյն։ Առաքեաց առ նա իշխան յիսնապետ, զյիսունս նորա.եւ այլն։

Եռակի յիսունց, եւ երից յարաբարդեալ (այսինքն ՟Ճ՟Ծ՟Գ. ձկանց). (Մագ. ՟Ժ։)

πεντήκοντα quinquaginta. Կէսն հարիւրի. հնգիցս տասն. (որպէս թէ հինգտասուն) իսուն, իտսուն.