Entries' title containing ո : 10000 results

Հոր, ի, ից

s.

son-in-law.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

. ո հլ. «ջրհոր, գուբ, խոր փոս» ՍԳր. րրից ջրհոր ՍԳր. ձիւնահոր «մէջը ձիւն պա-հելու հոր» Արծր. էջ 291. հորել «ցորենը մե խոր տեղ թաղել ամբարել» Վանակ. տա-րեմ. Տաթև. ձմ. ա. հորոն «ցորենի հոր» Վստկ. էջ 30, 31։

Klaproth, As. polygl. 91 արաբ. և պրս. húr։ ՆՀԲ յիշում է եբր. պօր «հոր»։ Նորայր, Բառ. ֆր. (silo բառի տակ) արաբ. հիւրի «շտեմարան ցորե-նոյ»։ Հիւնք. խոր բառից։ lomaschek, Die alten Thrak. II. 19-20 թրակ. αιοός «գետնափոր տուն», σϊρο «հոր»։ Սարգսեան, Բիւր. 1898, 484 ար-մատը դնում է որ «խորութիւն», որից հրոգայթ, խոր, ձոր, ծործոր։ Բ. Խա-լաթեանց ՀԱ 1902, 399 ասուր. hurru, եբր. [hebrew word] xōr, որոնք տալիս են հլ. խոռ (տե՛ս այս բառը)։ Jensen ՀԱ

1904, 276 փոխառեալ է դնում ասուր. buru, pūru բառից, որից նաև եբր. bōr «հոր»։ (Մառ. Ocнов. Taблнцн, էջ 4 եբր. [hebrew word] bōr, [hebrew word] būr, ասոր. [syriac word] bārā «հոր» բառերի արմատը դնում է ռեմ. bsr (bwr), որի յաբեթական հա-մապատասխանն է φ7r (>φqr), սռա-նից վրաց. ურე փրե «հոր», փղ'րա «փորել». չէ յիշում հյ. հոր բառը)։ Անդ-րիկեան, Բազմ. 1905, 512 փորել բա-յից։ Պատահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] horu «փորել»։

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. հոր, Շմ. Պլ. Ռ. հօր, Ասլ. հԷԵր, Ագլ. Տիգ. Տփ. հուր, Սվեդ. հիւր, Զթ. հիւյ, հիւր, Գոր. վէր, Ղրբ. վըէր, Կր. ֆոր, Ախց. Երև. ֆօր, Սեբ. ֆէր (նշանակում է միայն «ջուլհակի հոր», իսկ բուն ջրհորը կոչւում է ղօղա). Հճ. ֆոյ, Ջղ. Սլմ. Վն. խոր («ցորենի հոր» իմաստով խոր յիշուած է 1800 թուից՝ Դիւան, հտ. ժ. էջ 128), Մկ. Ոզմ. խուր, Մրղ. խուր.-Ննխ. չգիտէ հոր բառը, բայց ունի ջըրհօր, ջուրհօր, ջըրֆօր «ջրհոր». (քաղաքում գործածւում է խույի <թրք. [arabic word] quyu).-նոր բառեր են՝ հորա-գործ, հորած, հորհոտ. հորահում. հորան»-հորապարան, հորաջուր, հորեզեր, հորնտուն, հորուկ։

ՓՈԽ (borrowing) ?-Կիւր. fur «հոր», hur, Տr «լիճ», առ.՝ ör, ur, yor «լիճ», ուտ. k'ūr «հոր», վրաց. ორა որա, ორց որե «քարէ տաշտ, որի մէջ անասունները ջուր են խմում, գուռ»։ Տե՛ս նաև ջրհոր (ջուր բառի տակ)։

, ի հլ. «մէկի աղջկայ ամուսինը, փե-սայ» Փիլ. ժա. էջ 187. «Հորք փոխանակ որդւոց են աներոցն և փոխանակ հարց հո-րիցն աներքն». (լուսանցքի վրայ մեկնուած է «փեսայ»). այս երկուսից դուրս ուրիշ վը-կայութիւն չկայ։

ՆՀԲ հիւր բառից կամ հօր սեռաևա-նի՞ց։ Նման է հնչում յն. πόσις ς «փե-սայ», բայց կապ չունի, որովհետև ցե-ղակիցները (հմմտ. յն. πότνια «տի-րուհի», լիթ. páts «փեսայ», սանս. pá̄t-nī «տիրուհի», գոթ. brūϑfaϑs «նշանա-ծը») ցոյց են տալիս, որ հնխ. արմատն է pot-։


*Հորանոց

s.

dung-hole or pit.

· Calfa


Հորդ

adj.

trodden, frequented.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«կոխուած, շիտակ (ճամբայ)» Ոսկ. գծ. 10 (չունի ՆՀԲ). որից հորդել «ճամբան բանալ, մաքրել, պատրաստել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 15 և ես. Եփր. ել. (գրուած նաև խոր-դել Պիտառ). հորդիլ «երթալ, տարածուիլ» ԱԲ. հորդան տալ «ճամբայ հանել, յառաջ վարել, քշել (զօրքը, ոչխարները ևն)» Սղ. հէ. 52. Յհ. կթ. ռահահորդ «ճանապարհորդ» ննորհ. տաղ. ներհորդիլ «յառաջ խաղալ, յառաջանալ» Յհ. իմ. ատ.։

ՆՀԲ հարթել, յարդարել, յորղել, ռմկ. ղորդել, խորդել, թրք. օրտու եիւրիւթմէք «բանակը յառաջ վարել» ձևերի հետ։ Հիւնք. յն. ὄρϑόω «ուղղել, առաջնոր-ռել, հովուել»։ Scheftelowitz BВ 29, 21 սանս. par «յայնկոյս վարել», յն. πορος «անցք», անգսք. faran «անցնիլ, եր-թալ» ևն բառերի հետ. հայերէնը իբր անց. դերբայ հնխ. prto-ձևից։ Այս մեկնութիւնը ընդունում են Walde 602, Boisacq 758 և Pokorny 2, 39։ Karst, Յուշարձան 421 լտ. porro, գերմ. Furt, յն. περαίνω «կատարել, վերջացնել, անցնիլ», թթր. yor, yur, yur. «քայլել»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. հօռտել, Բլ. հօրտել, Մշ. հօր-թել, Սլմ. խորթել, Հմշ. Տր. հօրթէլ, Վն. խորտել, Մկ. խուրտիլ, Ոզմ. խուռտիլ «տու-նը աւլել, մաքրել, սրբել», Հճ. հիյթել «ձիւնը տանիքից թափել» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197), որից Կր. հօրթունք «յարդարանք, մաքրել ու սրբելը», Սեբ. հօր-դ'էլ «ծառը յօտել» (այսպէս նաև Ռ. երևի յօտել բառի հետ խաչաձևմամբ)։ Ուրիշ է ջորդել, խորդել «շինել, յարդարել, յօրինել», որ ծագում է ղորդ<ուղղորդ բառից։


Հորդան տամ

va. vn.

to cause to advance, to lead on, to conduct, to drive forward;
to flock in crowds, to fall upon, to rush impetuously on, to overspread.

· Calfa

NBHL (4)

Հորդան ետ որպէս խաշին ժողովրդեան իւրում. (Սղ. ՟Հ՟Է. 52։)

Իսկ քո ընտրեալ եւ սուրբ հօտին ... հորդան ետուր յանապատին. (Յիսուս որդի.։)

Վաղվաղակի հորդան տայր զօրաց իւրոց. (Յհ. կթ.։)

ՀՈՐԴԱՆ ՏԱԼ. (լծ. հորդել, եւ յորդել.եւ թ. օրդու էիւրիւթմէք ). ἁπαίρω discederefacio, tollo. Յառաջ վարել զբազմութիւն. խաղացուցանել զհօտ կամ զզօր ի չու. ճամբա հանել, քշել տանիլ.


Հորդիմ

va.

to chalk out, to pave, to plane, to trace, to mark;
to clear, prepare or open the way;
անցս իւր —, to open a road for oneself;
— իւր զճանապարհ՝ զասպարէզ փառաց, to open to oneself a way to glory.

· Calfa


*Հորեմ

va.

to store up corn in pits.

· Calfa


Հորիզոն, ի

s. fig.

horizon;
-;
— զգալի, երեւոյթ, ուսումնական, իմանալի, sensible, apparent, mathematical, rational -;
քաղաքական —ն մթագնի, ամպէ, the political-horizon begins to lower, to become cloudy;
—ն սկսանի պարզել, the-begins to clear up.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«տեսութեան սահմանագիծո». ունի միայն ՓԲ. նոր գրական բառ, որից նաև հորիցոնական։

= Ֆրանս. horizon հոմանիշից. սրա հետ նոյն են իտալ. orizzonte, գերմ. Horizont, անգլ. horizon, լտ. horizon ևն. բոլորն էլ ծագում են յն. ὄρίζων հոմանիշից, որ ներկ, դերբայն է ὄρίζω «սահմանորոշել» բայի. այս էլ ծագում է ὄρος «սահման» բառից։

Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 139։


Հորիզոնաբար

adv.

horizontally.

· Calfa


Հորիզոնական, ի, աց

adj.

horizontal.

· Calfa


Հորձք, ձից

s.

heat, ardour, outburst of passion, sally or fit of wrath.

· Calfa

NBHL (2)

Խլրտումն, որպէս յոյզք յորձանաց, եւ կամ որպէս ռմկ. խը՛ռս. յոյզք կրից.

Տղայք ողորմագին ձայնիւք զգառանց բերէին զնմանութիւն՝ որ դեռադեռ ի մարցն բաժանեալ՝ ի հորձիցն ելեւել առնէին վասն անժոյժ գոլոյ բնութեանն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Հորմայք, յից

s.

necklace, necklet, string of pearls.

· Calfa

NBHL (2)

Պսակս ծակ զմրխտեայ մարգարտով կազմեալ, հորմայս յիսուն, եւ անծակ մարգարտաց. (Պտմ. աղեքս.։)

Բառ յն. ὀρμαθός, ὄρμος series catenarta, monile. Շարք կամ գումարտակ մարգարտաց. մանեակ. քայռ.


Հու

s.

purulent blood.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։

= Պրս. ❇ hū «թարախ» բառից. հմմտ. ︎ [arabic word] ❇š︎︎︎ [arabic word] ︎ [arabic word] in jarāhat-rā hū burda ast. va'nī ab dar andarūnas uftād «այս վէրքը հու է կապել, այսինքն մէջը ջուր է հաւաք-ուել» (Vullers). բառս կարդացւում է նաև hav, որ սխալ է, ինչպէս ցոյց են տալիս նախ հայերէնը, և երկրորդ՝ քրդ. ❇ heu «փտախտ, gangréne»։-Աճ.

Müller, Armen. VI, էջ 4 իբր բնիկ հայ՝ դնում է հնխ. pū̄ «հոտիլ, փտիլ» տոմատից. հմմտ. սանս. puy, pūyè «հոտիլ, նեխիլ, փտիլ», pūya «հու, շա-րաւ, թարախ», puti «թարախ», puta «հոտած», զնդ. pū «հոտիլ, նեխիլ, փտիլ». puiti «նեխում, փտում», լն. πὸον, πōον «թարախ», ποόω «թարախո-

տիլ», πὸϑω «փտեցնել», πὸϑομαι «փր-տիլ», լտ. pūs «թարախ», puleo «հո-տիլ, թարախոտիլ», գոթ. fuls, գերմ. faulen «նեխել», լիթ. pūvu «փտիլ», pu-lei «հու, թարախ» ևն։ Այս մեկնու-թիւնը ընդունում է Հիւբշ. 468։ Վերի մեկնութիւնս հրատարակուած է Բազմ. 1897, 169 և 1898, 371։. Հիւբշման (անձնական), յետոյ նաև IF Anz. 10, 45 ընդունեց, ըստ որում հայ բառը շատ յետին գործածութիւն միայն ունի։ Հիւբշ-մանի առաջին կարծիքը կրկնում են Walde 626, Boisacq 828 և Pokorny.2, 82, անտեղեակ մնալով վերջին կարծի-քին։


Հուժկու

adj.

strong, vigorous, robust;
powerful, potent, mighty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Ոյժ։

NBHL (5)

ՀՈՒԺԿՈՒ գրի եւ ՀԱՒԺԿՈՒ, ՀՕԺԿՈՒ. Ուժեղ. ուժեղակ. կարող հասակաւ եւ արութեամբ. առոյգ եւ արի. քաջ. կորովի. զօրաւոր. հզօր. երեւելի. հոյակապ.

Չեւ եւս հուժկու էր դաւիթ, այլ դեռ մանուկ էր. (Կիւրղ. ծն.։)

Հուժկու անուանի, եւ յաղթօղ։ Ամենեցուն թագաւորաց հուժկու եղեալ, պարթեւն արտաշէս. (Խոր. ՟Ա. 22։ ՟Բ. 12։)

Երկու որդիք հուժկուք էին դաւթի. (Սեբեր. ՟Զ։)

Զի այլ յազգին ոչ գտաւ հօժկու, զի ի մեծ պատերազմին մեռան. (Բուզ. ՟Գ. 11։) cf. ՀՕԺԿՈՒԱԳՈՅՆ։


Հուհայ

s. mus. an Armenian note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երաժշտական մի խազ է». ու-նին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. ըստ Schroder նշանակում է «tremulatio դողդողում» (տե՛ս Peterm. ZDMG 1851, 365-72)


Հուղկահար

cf. Հուղկահարու.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «աւազակ» Պիտ. որից հուկահարու Պիտ.՝ հուղկահարութիւն Պիտ.։

= Երևի թէ բարդուած է *հուղիկ կամ *հու-ղուկ անծանօթ բառից+հար (հարկանել). հմմտ. պրս. ❇ rāhzan «աւազակ», որ է բուն «ճանապարհ զարնող»։

ՆՀԲ մեկնում է «հարող ուղեկի կամ ուղեկանի»։ Եազըճեան, Արևելք 1884 նոյ" 16 սանս. hr, har արմատից։

NBHL (3)

Իբրեւ ի տաղաւարի, եւ կամ որպէս ի հուղս մրգապահաց բնակեցան. (Արծր. ՟Ե. 7։)

ՀՈՒՂԿԱՀԱՐ եւ ՀՈՒՂԿԱՀԱՐՈՒ. Հարօղ ուղեկի կամ ուղեկանի՝ այսինքն ուղեւորի. որ հարկանէ եւ կողոպտէ զճանապարհորդս. աւազակ. յելուզակ. հէն.

Յաղագս հուղկահարի։ Զխումբս հուղկահարացն։ Զհուղկահարուսն եւ այլն. (Պիտ.։)


Հուղկահարու, աց

s.

highwayman;
robber, brigand, assassin.

· Calfa

NBHL (2)

ՀՈՒՂԿԱՀԱՐ եւ ՀՈՒՂԿԱՀԱՐՈՒ. Հարօղ ուղեկի կամ ուղեկանի՝ այսինքն ուղեւորի. որ հարկանէ եւ կողոպտէ զճանապարհորդս. աւազակ. յելուզակ. հէն.

Յաղագս հուղկահարի։ Զխումբս հուղկահարացն։ Զհուղկահարուսն եւ այլն. (Պիտ.։)


Հուղկահարութիւն, ութեան

s.

highway-robbery.

· Calfa

NBHL (2)

Աւազակութիւն. յելուզակութիւն.

Առանց դրժանաց հուղկահարութեան. (Պիտ.։)


Հում, հմոյ

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «չեփած, անեփ. 2. նմանու-թեամբ՝ տմարդի, անգութ» Ել. ժբ. 9. Ա. եզր. ա. 12. Ոսկ. յհ. բ. 8, 31, 33. որից հմու-թիւն Ոսկ. յհ. բ. 4. 14, 36. հմակեր Խոսր. պտրգ. Նչ. եզեկ. հմակերութիւն Պրպմ. Մեկն. ղևտ. հմագոյն Փիլ. տես. հմանալ Ոսկ. յհ. բ. 14։

=Բնիկ հայ բառ՝ հնխ. omo-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] āmá̄-, յն. ὥμός, հիռլ. om, կիմր. of «հում». -Իրանեան ընտանիքում աւնինք աֆղան. ōm, um, կամ h, ձ նախա-ձայնի յաւելումով՝ բելուճ. hāmag, օսս. xóm, պրս. [arabic word] xam, քրդ. xāv «խակ» (Horn § 463)։-Նոյն արմատին են պատկանում նաև լտ. amārus «դառն», հոլլ. amper «կր-ծու, դառն, խակ», հիսլ. apr «կծու», հին շվ. amper «թթու, կծու, դառն», սանս. am-lá-, ambla-«թթու», հբգ. ampfaro, անգսք. ompre, գերմ. Ampfer «թրթնջուկ», ալբան. ámbel'e, emble «քաղցր», tembl'ε «լեղին» (Walde 31, Boisacq 1082, Kluge 16, Ber-neker 426, Pokorny 1, 179)։ Հայերէնի մէջ հ յաւելուած է, ինչ հաւ։-Հիւբշ. 468։

Ուռիղ մեկնեց նախ ՆՀԲ՝ համեմատե-լով յն. օմօ՛ս ձևի հետ։ Böttich. Arica 83, 392 պրս. xam «խակ»։ Lag. Arm. Stud. § 1312. ինչպէս նաև Հիւբշ. Arm. Stud. 39 կասկածելի են գտնում համե-մատել վերի ձևերի հետ՝ հ նախաձայնի պատճառաւ։ Այս նախաձայնը Meillet MSL 21, 187 համարում է պարթևական

շրջանին աւելացած՝ իրանեանների ազ-դեցութեամբ. նախնականն էր հյ. *ում։ Tomasrhek Deut I itteraturzeit 1883 էջ 1254 իբր կովկասեան փոխառութիւն՝ վրաց. ումի ձևի հետ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. հում, Սվեդ. հօմ, Ասլ. հիւմ, Ագլ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. խում, Ոզմ. խօւմ։ Նոր բառեր են հումահում, հումահոտ, հում-լում, հումի, հումովի։-Ախք. և Կր. հում նը-շանակում է նաև «հում կաթի թթուած սե-րը»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უმი ումի, ვუმი հումի դհրւմ»։

NBHL (9)

Նոյն եւ ռմկ. եւ յն. օմօ՛ս. ὡμός crudus եւ crudelis. Անեփ. կիսեփ. պինդ. տհաս. խիստ. խակ. եւ նմանութեամբ՝ Անմարդի. անագորոյն. անամոքելի.

Հում (միս կամ զոհ). (Եչ. ՟Ժ՟Բ. 9։ ՟Ա. Եզր. ՟Ա. 12։)

Միս հում արիւնոտ։ Զիա՞րդ կերիցուք զմիս մարդոյ հում. (Վրք. հց.։ Բրսղ. մրկ.։)

Բանջար հում ուտէր. (Ճ. ՟Ա.։)

Ի նշխարաց մարմնոյ նորա հում մնացեալ լինի. (Ոսկ. ննջ.։)

Արծաթ, որ է հում ոսկի։ Երկաթ՝ որ է հում պղինձ. (Ոսկիփոր.։)

Ամբարտաւանք, հումք, ցուտք, եւ անհաւատք։ Տմարի եւ հում։ Հում գոլ, եւ տմարդի ունել զանձն. (Ոսկ. յհ. ՟Բ. 8. 31. 33։)

Ի գազանաբարոյութիւն նախանձեալք, եւ ի համազգիսն հումք եւ մարդատեացք. (Մեկն. ղեւտ.։)

Զսա ընկալեալ ամենամաքուր հովիւ, եւ տեսեալ զի հում էր եւ ստահակ. (Կլիմաք.։)


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«գետի մէջ ծանծաղ տեղ՝ որից կարող է մարդ անցնիլ, ելք, հնարք, ճաս-բայ» Ծն. լբ. 22. Յես. բ. 7, Մծբ. Եւագր. «անցք, բացուածք, բաց մնացած տեղ» Բուզ. գ. 1. (ՆՀԲ սխալմամբ գրում է հուն մի «մի քիչ, խուն մի»). «ծանծաղ, երեսկունկ, սա-կաւաջուր» Արծր. որից ի հուն ելանել «գլուխ ելնել, յաջողիլ» Ոսկիփ. հունաւոր «սահմա-նաւոր» Ոսկիփ. անհուն «անվերջ, անանռա-նելի, ընդարձակ» (գետ) Եփր. ծն., (հեղեղ) Ամովս. ե. 24, (ծով) Եւս. քր., (բազմու-թիւն) Ագաթ. հունել «անցանել» Բռ. երեմ. էջ 185. ըստհուն «հմուտ» Երզն. քեր. ներ-հուն «հմուտ» Շնորհ. վիպ. Կրպտ. ոտ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։

Brosset, JAs. 1834, 369-405 վրաց. փոնի ձևի հետ։ Հիւնք. հուն և անհուն դնում է ունիմ բայից. անհուն համա-րում է ունայն բառի երկրորդ ձևը։ Ու-ղիղ մեկնեց Meillet MSL 7, 161, To-maschek, Deut. Littrtrz. 1883, էջ 1254 վրաց. փոնի (իբրև կովկասեան բառ)։ Karst, Յուշարձան 401, 404 սումեր. gina «փոքր, քիչ» (իբր հուն մի, խուն), 426 թրք. son «վերջ» (իբր ի հուն ելա-նել)։

ԳՒՌ (dialectal) Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უონი փոնի, ყნი ֆո-նի, մինգր. φონი փոնի, φონი ֆոնի. սվան. fon, lafan, աբխազ. afan «գետի հու-նը», վրաց. უუონო ուփոնո «հուն չու-նեցող (գետ)». այս բառերը կարող են ներ-կայացնել հայերէնի հնագոյն ձևը (տես Չուբ. 2 1312). իսկ ըստ Հիւբշ. 397 պատա-հական նմանութիւն ունին։

NBHL (15)

(յորմէ Անհուն. եւ Հնար) διάβασις transitus, vadum. Անցք հնարաւոր. նշանակեալ տեղի անցից գետոյ, իբրեւ ծանծաղ, կամ դիւրին վասն քարանց արկելոց ի ներքոյ, եւ այլն.

Անց ընդ հունն յակոբայ։ Զճանապարհն յորդանանու ի հունն. (Ծն. ՟Լ՟Բ. 22։ Յես. ՟Բ. 7։)

Հունն յորդանան գետոյ։ Հուն ճանապարհի եւ դիւրագոյն անցս. (Մծբ. ՟Ա։ Պիտ.։)

Անցուցանէին ընդ գետն երասխ՝ ընդ հունն ջուղայու. (Ղեւոնդ.։)

Հասանել ի հունն, ուր գունդք պարսից անցանել կամին. (Փարպ.։)

Հուն անցից գտանել ի հեղեղէ ամպարշտութեանն. (Ճ. ՟Բ.։)

Զատիկ քրիստոսի հուն անցից է չարեաց. (քանզի պասեք՝ անցք թարգմանի). (Եւագր. ՟Ժ՟Գ։)

Անհունս ասեմք անհաւատսն, ո՛չ եթէ անելանելիք ի հնէն. քանզի ամենայն ուրեք եզերեալք են. Անյաղթ պորփ.։ Ուր գոյ նմանութեամբ եւ նշանակութիւն բառիցս՝ Սահման, Չափ, Բաւ.

Այլով անուամբ վարին, եւ ժամանակօք անբաւիւք ... ո՛չ զուգեալ համեմատեն հուն թուոց առարկութեանցս եւ այլն. (Խոր. ՟Ա. 3։) (որ բերի եւ ի յաջորդ նշ։)

ՀՈՒՆ ա. իբրեւ Խուն. ծանծաղ. սակաւաջուր.

Ի նուրբ եւ հուն տեղիս ջուրցն անկեալ, եւ ի նմին խրեալ. (Արծր. ՟Գ. 7։)

Ի ՀՈՒՆ ԵԼԱՆԵԼ. որպէս ռմկ. գլուխ ելլա .... Մարդ հետ լեզուանի կնոջ ոչ ելանէ ի հուն։ Բռնութեամբ բան ի հուն չելանէ. (Ոսկիփոր.։)

Զի մի՛ ի միջի մերում պատմութեանս ընդհատ երեւեսցի, հուն մի նշանակեցաք. (Բուզ. ՟Գ. 1։)

Պա՛րտ է եւ ըստ երից ամանակաց ըստհուն լինել. (Երզն. քեր.։)

cf. ՀՈՅՆ. չում։


*Հունաւոր

adj.

finite, limited.

· Calfa

NBHL (1)

Բառ յետնոց՝ իբր ռմկ. հակադրեալ Անհնոյ. որպէս Սահմանաւոր, չափաւոր։ (Ոսկիփոր.։)


Հունդ, հնդոյ

s.

seed, grain.

· Calfa

NBHL (3)

ռմկ. հունտ. Ունդ. Սերմն. արմտիք. դահամունքն զանգուածոյ. σπέρμα semen եւ πέλανος libum.

Մանրիլ եւ փոճոկել ի նմանութիւն հնդոյ ինչ. (Նոննոս.։)

Զոհք ոչ էին աստուածոցն՝ կենդանիք, այլ՝ հունաւորք, եւ մեղրով թաթաւեալ պտուղք. (Պղատ. օրին. ՟Զ։)


Հունձք, հնձոց

s.

harvest;
crop;
summer;
— խոտոյ, hay-making;
ժամանակ հնձոց, reaping, harvest-time, mowing-time;
(խոտոյ) hay-time;
երգ հնձոց, harvest-home;
առատ —, abundant harvest;
ոսկեփայլ, — փունջ —, golden harvest;
յաւուրս հնձոց, in harvest-time.

· Calfa

NBHL (3)

θερισμός, ἁμητός messis եւ θέρος aestas. (արմատ բայիս Հնձել) Հասուն արմտիք քաղելիք, եւ քաղումն նոցին. հնձումն ցորենոյ, եւ ժամանակ նորին, այսինքն Ամառն. (յն. թէրիսմօ՛ս եւ թէ՛րօս. լծ. ընդ հյ. ջեր) հունծ.

Հնձել զհունձս։ Յաւուրս հնձոց ցորենոյ։ Հնձոցն գարեաց։ Սերմն եւ հունձք։ Աղաչեցէ՛ք զտէր հնձոց, զի հանցէ մշակս ի հունձս իւր։ Բազում համբարս դնէ ի հունձս։ Որպէս ցօղ ամարայնի, եւ անձրեւ ի հունձս.եւ այլն։

Գարուն, հնձունքն։ Գարուն, հունձք, աշուն, եւ այլն. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Հուչ

int.

cf. Յայ յու.

· Calfa


Հուպ, հպոյ, հպի, ից

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. (յետնաբար ի հլ.) «մօտ, մերձ, քովը» ՍԳր. Ոսկ. մ. ա. 2, 9. Եփր. ել, «մօտաւրոապէս, կլոր հաշւով» Կոչ. 351 (յառաջ հուպ ի հազար ամ). «մօտաւոր, քո-վիկը, մերձաւորը» Սահմ Անյ. պորփ. Նիւս. բն. որից ի հպոյ Ոսկ. մ. ա. 10, 15. ընդ հուպ «անմիջապէս, իսկոյն» կամ հուպ ընդ հուպ «իսկոյն» ՍԳր. (յետնաբար կայ նաև հուպ ընդ հուպ, հուպ առ հուպ «մօտ մօտի, կողք կողքի» Յհ. կթ. Արծր. Կիւրղ. գնձ. տե՛ս և յաջորդը). հպիլ «մօտենալ, կպիլ, դպչիլ» ՍԳր. Կիւրղ. ծն. հպագոյն Դիոն-երկն. թղթ. Անան. եկեղ. հպաբար Կիւրղ. գնձ. հպաւոր Ոսկ. յհ. մկ. հպելիք Կիւրղ. գնձ. դիւրահուպ Փիլ. այլաբ. Սարգ. ա. յհ. ա. էջ 490. երկրահուպ «հողին մօտեցած» ԱԲ. վաղահուպ Լաստ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sub-ձևից. սրա ամենամօտիկ ժառանգներն են լտ. sub «տա-կը, ըստ, մօտիկ, մերձ, առաջի, տակից, դէ-պի, վրայ», subeo «հուպ լինել, մօտենալ» ումբր. sub-«տակը»։ Այս sub-ձևը կազ-մուած է հնխ. upo նախդիրից, որի վրայ ա-ւելացել է eks-նախամասնիկը, կրճատուե-լով նրանից ek-մասը. իսկ uрo նախդրի տեղ դրուած է իր ձայնդարձր ub-, որի հա-մար հմմտ. յն. ἀπό, լտ. ab։ Ընդհանրա-պես կարծւում էր, թե այս ամբողջ ձևափո-խութիւնը կատարուած է լատինականում. բայց հայերէնի համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ նոյն իսկ նախալեզուեան շռնա-նից է։ Միւս լեզուները ունին միայն հնխ. upo ձևի ժառանգները. ինչ. յն. ὸπό «տա-կը», ύπερ «վրայ», սանս. զնդ. հպրս. upa «առ, կողքին, դէպ, մերձ», գոթ. uf «տակը, վրան», հբգ. oba, ubar, ul, uf, հիսլ. upp, անգսք. up, upp, հիռլ. fo, կիմր. quo-, գալլ։ vo-«տակը» ևն. նաև լտ. super «վրայ», ումբր. super «վրայ» (Walde 748, Boisacq 1005, Pokorny 1, 192)։

ՆՀԲ լծ. յն. ὸπο «ի ներքոյ, առըն-թեր»։ Եւրոպա 1849, էջ 200 հպրս. upa։ Վերի ձևով մեկնեց նախ Տէրվ. Նախալ. 119, որից անկախաբար Bugge KZ 32, 61 և Meillet MSL 8, 292, 10, 270։-Հիւնք. ափ բառից։ Nyberg, Hilfsbuch 2, 13 իրան. *upa-ձևից փոխառեալ է համարում. հմմտ. սանս. upaka «մօ-տիկ, կից», պհլ. apāk «միասին»։

«սեղմում, սեղմել» իմաստով. գտնւում է գաւառականներում. այսպէս հուպ տալ Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ. (=խուպ տալ Ջղ.) «սեղմել», հուպ գալ Երև. «սեղ-մուեւ», որից իմաստի զարգացմամբ՝ հուպ Ղրբ. «փակ, գոց», հուպ ունել Ղրբ. հուպ ա-նել Շլ. «փակել, գոցել», հուպ գալ Ղրբ. «գոցուիլ, փակուիլ», հպնափայտ Ղրբ. «գոր-գի ոստայնի գերանները սեղմող փայտը»։ Այս բառից ազդուելով է անշուշտ, որ այժմ Կովկասում ոմանք ընդ հուպ «իսկոյն, շու-տով» բառը գործածում են «պինդ կպած, քիպ»! նշանակութեամբ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ub-«սեղմել, ճըն. շել» արմատից, որի միակ ժառանգներն են սանս. ubjáti, զնդ. ubǰyāite «ցած սեղմել», հպրուս.-լիթ. ūbyti «շտապեցնել, արտորցր-նել». հնխ. արմատի գոյութիւնը ժառանգնե-րի պակասութեան պատճառով կասկածա-կան է՝ ըստ Pokorny 1, 193. հայերէնը գա-լիս է այժմ հաստատելու։-Աճ.

NBHL (41)

Հուպ առ հուպ ի քթիթ աչաց միայն թարթափման. (Նար. խչ.։) որք առ հասարակ են նշանակք ժամանակի. իբր յն. ταχέως cito, celeriter եւ այլն.

Հուպ ամենից եւ մերձաւոր, եւ յումեքէ ոչ հեռաւոր. (Շ. խոստ.։)

Ծայրս կոչէ զվերինսն զօրութիւնս, եւ զհուպսն առ աստուած. (Մաքս. ի դիոն.։)

Նաւարկութիւն՝ ունի հուպ ենթակայ զընհանուր փայտ, իսկ հեռի՛ ենթակայ զայս անուն փայտ. (Սահմ. ՟Ե. եւ ՟Զ։)

Ասելով զպղատոն աթենացի՝ (յայտ արար) զհուպ սեռ հայրենեաց. (Անյաղթ պորփ.։)

Զայս գանձ ես տաց ձեզ ի հուպ ժամանակի. (Ճ. ՟Ա.։)

Բնաւորեցաւ օդս՝ հպիցն ի նա մարմնոց նմանակից լինել. (Նիւս. բն.։)

Գայ առաջի հպիցն իւրոց սրբազան կցորդութիւնն. (Դիոն. եկեղ.։)

Եւ զի՞նչ ասեն հուպ է հռաքէլի բեթղեհէմ. այսինքն զո՞ր կցորդութիւն ունի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Յովսէփ չէր ինչ հուպ (այսինքն կցորդ) ի ծնունդն. (անդ. 2։)

Որդիքն ամենայն իրօք եղիցին հուպ ի ծնողսն. այսինքն նման. (Կիւրղ. գանձ.։)

Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. առընթեր. անդէն.

Յաւուրսն յայնոսիկ, ոչ անդէն զկարգն (ժամանակի) ի հպոյ յայտ արարեալ՝ զայս այսպէս դնէ։ Յերեւելեացս երկեցուցանէ, որ աստէն առ ոտս դիպիցին ի հպոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 10. 15։)

προσέχων, προσεχής proximus, finitimus. (յորմէ Հպիլ. լծ. եւ յն. ի՛բօ շ ի ներքոյ. առընթեր) Մօտաւոր, մերձաւոր, առընթերակայ. հաղորդ. կցորդ. նման. մօտիկ, քովիկը.

Մի՛ ուտիցէք ի նմանէ, եւ մի՛ հուպ լինիցիք. (Ծն. ՟Գ. 3։)

Մի՛ ճաշակեր, մի՛ հուպ լինիր. (Կող. ՟Բ. 11։)

Քաղաք՝ որ հուպ իցէ ի վիրաւորն. (Օր. ՟Ի՟Ա. 2. եւ 6։)

Նաեւ ոչ մատենագրութիւնք դիոդորի հուպ են առ մեզ. (Խոր. ՟Գ. 1։)

Հուպ առ միմեանս գոլով. (Արծր. ՟Ե. 7։)

Իբրեւ զկարկուտ առ հալելն հուպ լինելով. (Յհ. իմ. երեւ.։)

Հուպ երթալ։ Հուպ եկեալ տեսանէին. (Ճ. ՟Ա.։ Խոսր.։)

Ամբակում (էր) հուպ առ դարձիւն (ի գերութենէ). (Նախ. ՟ժ՟բ. մարգ. (այսինքն շուրջ, իբրու մօտ ի դարձի ժամանակն)։)

Մարտիրոսանալ հուպ ի ճանապարհն. (Խոր. ՟Գ. 1։)

Հուպ ի գօտին մերձեցուցանէր զվէրսն. (Փարպ.։)

Հուպ ի յորդանան։ Ո՛չ յոստսն եւ ի սաղարթն, այլ յարմատսն հուպ. (Շ. մտթ.։)

Պաշարեաց զկղզին, եւ հուպ յառնուլ արար. (Եփր. ել.։)

Էր յայնժամ կռիտիաս գրեթէ հուպ ամաց իննսնից. (Պղատ. տիմ.։)

Իբրու մշակէաք ի կղզոջն, հուպ մեր եւ սա անդանօր վաստակէր. (Պղատ. եւթիփռոն.։)

Եւ որպէս Դէպ ի. առ.

Հուպ ի կայսրն վնասակար առնէին զյիսուս. (Զքր. կթ.։)

ՀՈՒՊ. մ. ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԱՌ ՀՈՒՊ. որ եւ Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. ադէին առ նմին. իսկոյն. մերձ ընդ մերձ. հետզհետէ. անընդմիջապէս. հէմէն մօտիկ, շուտով էտեւէն, իրարու էտեւ.

Վաղենտին զօրավար հուպ ի վերայ հասեալ. (Յհ. կթ.։)

Դարձցի ի բաբելոնէ այժմ ընդ հուպ. (Երեմ. ՟Ի՟Է. 16։)

Ընդ հուպ լինել սպառնալիս։ Ընդ հուպ լինելոց է. (Մխ. երեմ.։)

Հուպ ընդ հուպ ժողովեսցէ։ Եկից հուպ ընդ հուպ. (՟Բ. Մակ. ՟Բ. 18։ ՟Ա. Կոր. ՟Դ. 69։)

Հուպ ընդ հուպ փոխանորդելով զմիմեանս. (Խոր. ՟Բ. 73։)

Հուպ ընդ հուպ ի համբոյր մերձեցուցեալ. (Յհ. կթ.։)

Հուպ առ հուպ են խառն աշխարհք երկոցունց. (Արծր. ՟Դ. 2։)

Զի՞նչ արդեօք արասցէ, յորժամ եւ դիցուք առաջի նոցա զայս հուպ առ հուպ. (Կիւրղ. գանձ.։)

Այնուհետեւ ի յաւիտեան, եւ հուպ առ հուպ զտենդանս փափագանացն սիրելեաւն լնու. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Է։)

Ասի եւ իբր տեղական, Մօտ առ միմեանս. կից. քովէ քով, կիպ. իբր ἕγγυστα, ἑγγύτατα proximo եւ այլն.


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։

ՆՀԲ լծ. յն. ἔσχατος «յետին» և թրք. ուզագ «հեռի»։ Տէրվ. Նախալ. 121 հնխ. paska «յետին» ձևիղ. հմմտա սանս. paçča, լիթ. paskui, որոնց պար-զագոյն ձևն է լտ. post։ Müller WZKM 5, 269 սնս. pascāt, զնդ. paskat «լե-տևը, յետոյ»։ Meillet MSL 8, 296 դը-նում է *putsko-ձևից. հմմտ. յն πύμϰτος «վերջին», πυγή «յետոյք», սանս. oúócha-«պոչ», putau «նստոյ տեղի» ևն։ Հիւբշ. IF Anz. 10, 48 յիշում է Müller-ի մեկնութիւնը։ Բայց թէ՛ այս և թէ յաջորդը անստոյգ են, որովհետև յիշատակուած ձևերի համապատասխա-նութիւնը հենց անստոյգ է. տե՛ս Boi, sacq 826-7 և Pokorny 1, 48։ Հիւնք. իսկ բառից։ Karst, Յուշարձան 421 թրք uzaq «հեռու»։

NBHL (11)

ՀՈՒՍԿ. ՀՈՒՍԿ ՅԵՏԻՆ. ՀՈՒՍԿ ՅԵՏՈՅ. (լծ. յն. է՛սխադօս. եւ թ. ուզագ. ἕσχατος, -ον, -ως, τελεύτατος ultimus, -me;
summus, -me;
postremus, novisimus, extreme. Կարի յետին, վերջին. որ է ի ծայրն ստորին. եւ Յետոյ քան զամենայն. յետ ամենեցուն. ի վախճանի. է՛ն ետեւինը, ետքի, ետքը.

Հուսկ կրտսերն միայն մնայր անտիոքոս։ Յառաջնմէն մինչեւ ցհուսկ յետինն. (Եւս. քր. ՟Ա։)

Ի սկզբանն, ի միջոյ կողման, եւ հուսկ յեզր մագաղատին. (Փարպ.։)

Հուսկ վերջին է։ Մինչեւ ի հուսկ վերջին աշտիճան. (Եւս. քր. ՟Ա։ Սկեւռ. աղ.։)

Մինչեւ յամն երկրորդ վեսպանիոսի, յորում եղեւ հուսկ յետին աւերումն տաճարին. (Շիր. զատիկ.։)

Արար զերկուս աղախնայսն եւ զորդիս նոցա առաջի ... եւ զհռաքէլ եւ զյովսէփ հուսկ յետոյ. յն. յետինս. (Ծն. ՟Լ՟Գ. 2։)

Հուսկ յետոյ քան զամենեսին ... երեւեցաւ եւ ինձ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 8։)

Անգէաս եւ զաքարիա հուսկ յետոյ էին քան զամենայն մարգարէսն. (Լմբ. սղ.։)

Որ քան զամենեսեան հուսկ յետոյ էր. (Եւս. քր. ՟Ա։)

Թէպէտեւ ոչ առ առաջինսն, այլ հուսկ յետոյ՝ վերջնոցն յետին. (Յիսուս որդի.։)

Հուսկ յետոյ՝ մրգոցն ի ներքս մուծեալ. (Փիլ. տեսական.։)


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. puro-ձևից. ցե-ղակիցներն են յն. πώρ (սեռ. πυρός), ումբր. pir, գերմ. Feuer, հբգ. fuir, fur, հոլլ. vuur, անգսք. fyr, անգլ. fire, հիսլ. furr, fyre, իռլ. ūr, թոխար. por, քուչ. pu. war, կամիս. pahhur, բոլորն էլ «կրակ» նը-շանակութեամբ, իսկ չեխ. pyr «տաք մո-խիր», գւռ. ռուս. pyreǰ «օջախի խորքը»։ Այս բառը հնդևրոպական նախալեզւում nǰr փոխանակութեամբ մի ձև էր, որով նոյն բառը ունինք նաև *հուն «կրակ» ձևով, որից հնոց (տե՛ս BSL հտ. 29, ж 87, էջ 61)։ Նա-խապէս կարծում էին թէ բառիս բուն ար-մատն է pu-«մաքրել», որով հնխ. puro. ձևին կցում էին նաև լտ. purus «մաքուր». այժմ այս կարծիքը մի կողմ է դրուած (Wal-de 626, Boisacq 828, Kluge 139, Traut-mann 232, Pokorny 2, 14)։-Հիւբշ. 469։

Aroluthus. Qbadias armenus, Lip-siae 1680, էջ 43 եբր. [hebrew word] or «լո» բառից։ Klaproth, Asia polygl. 1823, էջ 100 լտ. urere, աֆղան. wur, or,

որդ. ur։ ԳԴ պրս. հուր «արեգակ» բա-ռի հետ։ Ուղիղ մեկնեց նախ Brosset. JAs. 1834, 383 ևն բացատրելով յն. πὸρ ձևով։ Ինճիճեան, Հնախ. Գ. 165 եբր. [hebrew word] ūr «կրակ»։ ՆՀԲ լծ. քաղդ. նուր, պրս. նար, յն. πδρ, լտ. urs «այրել»։ Peterm. 26, 30, 39 յն. πōρ, եբր. ūr «լոյս» և հյ. օր։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 447 պրս. hur, յն. πόρ, հին հիւս. hyrr, գոթ. heúri «կր-րակ»։ Ուղիղ մեկնեցին Windisch. 22, Böttich. Arica 39, Lag. Urg. 190, Mül-ler SWAW 38, 583 ևն։ Տէրոյենց, Երե-ւակ 1858, էջ 179 լծ. օր և եբր. or «լոյս», ուր «կրակ»։ Մորթման ZDMG 26, 518 յն. և գերմ. ձևերի հետ նաև բևեռ. khuru. իսկ ZDMG 31, 417 բևեռ. Artuhaicav=հյ. վարազ, հուր։ Տէրվ. Նախալ. 93 վերի ձևերի հետ հնխ. pա «փչել» արմատից։ Հիւնք. պրս. հուր, խուր «արեգակ», արաբ. [arabic word] harr «ջերմ», իսկ հրատ=պրս. արատ «25m օր արեգակնային ամսոյ»։ Բ. Խալաթ-եանց ՀԱ 1902, 309 ասոր. [other alphabet] nnhrā «ւոյս» բառից փոխառեալ։ Պա-տահական նմանութիւն ունին չին. ո huo3 «հուր, կրակ», հհիւս. hyrr «կը-րակ», գոթ. haúri «ածուխ»։

ԳՒՌ (dialectal) Անկախ գոյութիւն ունի միայն երկ-րորդական նշանակութեամբ. ինչ. Տփ. հուր և Պլ. հուրք «վէրքի կսկիծը՝ այրուցքը», Սեբ. հուր (միայն անէծքների մէջ գործածուած) Ատն. հուր ու կէյծանք «հուր ու կայծակ, երկնային պատուհաս», Ակն. Երև. Եւդ. Ղզ. հուրք «կրակի ցոլքը», Ղզ. հուրք տալ «ձեռ-քի մէջ փչելով տաքացնել», Խրբ. Ննխ. հու-րը գնաց, մուրը մնաց (առած) «նախկին փառքը կորաւ, խեղճացաւ», Ախց. հուրուբ'օց «վառվռուն (տղայ)»։ Ածանցներից ունինք Ոզմ. խրախանգ՝ «հրահան», Պլ. հրահրէլ «արծարծել, բորբոքել», Ղրդ. հուրհանք «ա-րեգակ», Երև. Ղրբ. հուրհրատել, հուրհրա-տին տալ «փայլատակել», Խբ. հէրտղան ռա-հագին», Վն. խուրնիկ, խուրնիխրեղէն=Բլ, հուրնիկ, հուրն ի հրեղէն «շատ գեղեցիկ, իբր թէ հրեղէն էակ»։

NBHL (15)

Զփայտակերան հրով դատել. (՟Գ. Մակ. ՟Ե. 23։)

πῦρ ignis. (լծ. քաղդ. նուր. պ. նար. յն. փիռ. իսկ լտ. ո՛ւրօ. այլրել)

Նրբագոյնն եւ թեթեւագոյնն ի չորից տարերաց՝ այրեցօղ եւ լուսատու. եւ ամենայն նիւթ հրացեալ. կրակ. խարոյկ. ջահ. բոց։ Նմանութեամբ՝ Վառեալ սէր, բարկութիւն, ցանկութիւն, տենդ, եւ այլն.

Ճառագայթք հրոյ։ Ծծումբ եւ հուր։ Բոցոյ հրոյ։ Հնոց հրոյ։ Վառեալ էր հրով, եւ ոչ այրէր մորենին։ Խորովեալ հրով։ Ի հուրն անշէջ.եւ այլն։

Ետու տան հօր քոյ զամենայն զառ ի հրոյն որդւոցն իսրայէլի ի կերակուր. այսինքն զզոհս եփեալս։

Ամենայն ոք հուրբ յաղեսցի. (Ագաթ.։)

Հուր տապախառն տենդոյ վառեալ տոչորէր ի նմա. (Եւս. պտմ. ՟Ա. 8։)

Հուր սիրոյ կենարարին բորբոքեցաւ, եւ այլն. (Շար.։)

Այնպէս սաստիկ հուրն քրիստոսի. այսպէս ի վեր քան զբնութիւնն առնէ զյօժարութիւնն. (Ոսկ. եփես.։)

Եղիա ի հուր կառս ելեալ։ Հեռի լիցուք ի հուր բոց գետոյ անտի. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Արկցէ հուր ի տուն աստուածոց նոցա, եւ այրեսցէ զնոսա. (Երեմ. ՟Խ՟Գ. 12. որպէս եւ ՟Խ՟Թ. 27. հուր վառել. եւ Ես. ՟Ծ. 11, հուրբ վառեալ։)

Հուր արկանել սկսան ի բանակի անդ (այսինքն կրակ վառել). (՟Ա. Մակ. ՟Դ. 20։)

Հուր հարեալ զնովաւ։ Հուր հարին զքաղաքէ։ Ես հարից զքէն հուր. (Առակ. ՟Ի՟Թ. 1. եւ 8։ Եզեկ. ՟Ի. 47։)

Զայն տաճար հրով դատեցայց. (՟Ա. Մակ. ՟Է. 35։)

ՀՈՒՐ ՀԱՐԿԱՆԵԼ. ՀՈՒՐ ԱՐԿԱՆԵԼ. ՀՈՒՐ ՎԱՌԵԼ. ՀՈՒՐ ԴԱՏԵԼ. καίω πῦρ, ἑπυρίζω, ἑκκαίω incendo, comburo. Հուր վառել, բորբոքել, հրձիգ առնել. կիզուլ. այրել. տոչորել. կրակ ձգել, վառել, էրել.


Հուրաստաց

adj.

cold, cool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ եւնի Եղիշ. խաչել. 288. «Եւ ցուրտ ոչ դուզ-նաքեայ, այլ պարզ հուրաստաց, նմանեալ է անպտղաբեր ձմերայնւոյ»։ ՆՀԲ և ԱԲ հաս-կանում են «ցուրտ, պաղ», մեկնելով «ան-ստազ հրոյ»։

NBHL (2)

Բառ անյայտ. թերեւս՝ Անստաց հրոյ, անբաժ ի ջերմութենէ.

Եւ ցուրտ ոչ դուզնաքեայ, այլ պարզ հուրաստաց նմանեալ է անպտղաբեր ձմերայնւոյ. (Եղիշ. խաչել.։)


Հուրբակ

s.

fire-temple.

· Calfa

NBHL (2)

Իբր Հուր բագնի, կամ բագին հրոյ. որպէս յատուկ անուն ատրուշանի.

Հուրբակ անուանեալն բագնաւ. (Անան. եկեղ։)


Հպատակութիւն, ութեան

s.

subjection, dependence;
vassalage;
submission, obedience, deference, subordination;
devotedness, devotion;
care, attention;
— օրինաց, veneration, respect for the laws.

· Calfa

NBHL (9)

ՀՊԱՏԱԿՈՒԹԻՒՆ. որպէս Հպատականք. εὑπρόσεδρον assiduitas, perduratio ἑπιμέλεια procuratio. Հանապազորդութիւն ի սպասու. պաշտօն. ուշադրութիւն եւ խնամարկութիւն.

Որպէս Հնազանդութիւն. հլութիւն. պատրաստականութիւն ի ծառայութիւն.

Հնազանդութիւն, եւ ի հնազանդութենէ հպատակութիւն։ Ի հպատակութեան կացուցանեն զանձինս. (Յճխ. ՟Ժ. եւ ՟Ը։)

Սատանայ թողեալ զաստուծոյ հպատակութիւն՝ սկսաւ անսաստել. (Եզնիկ.։)

Արբանեկութիւն հպատակութեան. (Եղիշ. ՟Ը։)

Ունկնդրութիւն եւ հպատակութիւն որպէս հրեշտակի աստուծոյ զաստուծոյսն խօսողի. (Խոսր.։)

Պատկառանաց եւ հպատակութեան. (Շ. բարձր.։)

Վասն պարկեշտութեան եւ հպատակութեան տեառն առանց զբաղանաց. (՟Ա. Կոր. ՟Է. 35։)

Պարտ է ունել հպատակութիւն մարմնոյ եւ հոգւոյ ի քահանայագործելն։ Առանց սպասաւորութեան սարկաւագի, առանց հպատակութեան դպրի։ Հպատակութիւն է օժանդակ լինել՝ պարապելոցն ի գործն աստուծոյ՝ մարմնական պիտոյիցն. (Լմբ. պտրգ.։)


Հպարտագոյնս

adv.

proudly, haughtily, vaingloriously.

· Calfa

NBHL (2)

Հպարտագոյնս արհամարհանօք ընդ յուդա հայէին. (՟Բ. Մակ. ՟Ծ՟Բ։ 14։)

Յոյժ բարձրագոյնս իմն եւ հպարտագոյնս բարբառեցաւ պիղատոս. (Նանայ.։)


Հպարտացուցանեմ, ուցի

va.

to make proud, to puff up, to inflate, to render haughty.

· Calfa

NBHL (3)

ἑξαίρω extollo, effero. Տալ հպարտանալ. փքացուցանել. հպարտս առադրել. ամբառնալ զսիրտն. տե՛ս (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 29։ ՟Ժ՟Թ. 10։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Է. 19։ ՟Ա. Կոր. ՟Ը. 1։)

Ոչ հպարտացոյց զնա սպայ զօրաց բազմաց. (Կոչ. ՟Բ։)

Զսա հպարտացուցանէ, թէ նմա՛ է պարտ քեզ խոնարհել. (Մանդ. ՟Ժ՟Գ։)


Հպարտութիւն, ութեան

s.

pride, arrogance, haughtiness, vain-glory, superciliousness;
cf. Իջանեմ.

· Calfa

NBHL (4)

ἕπαρσις, ὐπερηφανία, ὐπερηφάνεια , ὔβρις, ἁλαζωνία, φισιώσις, ὅγκος elatio, suberbia, arrogantia, jactantia, tumor, fastus. որ եւ ՀՊԱՐՏԱՆՔ. (լծ. յն. է՛բարսիս եւն). Հպարտն գոլ. հպարտանալն. ամբարտաւանութիւն, բարձրամտութիւն. պարծենալութիւն. փքացումն. խրոխտումն. յանձնապաստանութիւն. յանդգնութիւն. ամբարհաւաճութիւն. անկարգ սէր գերազանցութեան. փառասիրութիւն. ինքնահաւանութիւն, եւ արհամարհութիւն այլոց.

Բարձից ի նոցանէ զհպարտութիւն պարծանաց նոցա։ Արս արդարակորովս, որ ատիցեն զհպարտութիւն։ Խորտակեցից զհպարտութիւն ամբարտաւանութեանց ձերոց։ Կոխան լիցի պսակն հպարտութեան։ Հպարտութիւնք, ամբարտաւանութիւնք, խռովութիւնք։ Զհպարտութիւն զամենայն ի բա՛ց ընկեսցուք.եւ այլն։

Որ զհպարտութեան թեւս հարթել մեզ վարդապետեաց. (Նար. ՟Ի՟Ը։)

Աղբիւր ամենայն չարութեան հպարտութիւն է. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Հպաւոր

adj.

cf. Հուպ.

· Calfa

NBHL (4)

Պարտ է մեզ յիշել վասն սրբոցն (կանանց), մանաւանդ առաւել վասն հպաւորացս. (Ոսկ. յհ. մկ.։)

Փրկութեան կենաց հպաւոր։ Անմատչելեաց հպաւոր։ Երկնայնոց կրօնից հպաւոր. (Նար.։)

Առ ինքն հպաւոր։ Ուտելն եւ ըմպելն ի մարմնոյս հանգիստն եւ ի հեշտութիւնն հպաւոր է (կամ հպաւորէ)։ Հպաւոր մերձաւորութեամբ. (Լմբ.։)

ἑγγύτατος proximus πάρων praesens. Որ հուպ կայ. մօտաւոր. մերձաւոր. առաջիկայ. ներկայ. եւ Նման.


Հպաւորիմ, եցայ

vn.

to approach, to go or come near to.

· Calfa

NBHL (3)

Հպաւորիմ դաշն հաստատել. (Նար. ՟Հ՟Ա։)

Սերովբէք ոչ հպաւորին՝ շուրջ թռուցեալք. (Ճ. ՟Գ.։)

Մաքրութեամբ մտաց հպաւորեալ յամենավայելուչ մաքրութիւն. (Լմբ. պտրգ.։)


Հպաւորութիւն, ութեան

s.

proximity, vicinity, neighbourhood;
touch;
intimacy;
habit.

· Calfa

NBHL (5)

Հպաւորն գոլ, եւ հպաւորիլն. հպումն, մերձաւորութիւն յո՛ր եւ է կարգի. եւ Շօշափումն. կցումն. մօտիկ՝ կիպ ըլլալը, դպչիլը.

Շարժումն վասն աստուծոյ հպաւորութեան լինէր. (Լծ. կոչ.։)

Յառաջադիմութեան հոգւոյ ի հպաւորութիւն աստուծոյ։ Հոգեւորապէս հպաւորութեամբ։ Լմբ. (սղ.։)

Զկակուղն եւ զխոշոր (լինի իմանալ) ի ձեռն հպաւորութեան։ Ձեռին ձգմամբ կամ առ ձեռն հպաւորութիւն։ Հպաւորութիւն հանդերձի. (Փիլ. այլաբ.։ Նար. ՟Ժ՟Ը. ՟Ի՟Ը։ Երզն. մտթ.։)

Ծննդոցն՝ բնութեամբ գութ ի ծնողացն բնաւորեցաւ, եւ յայտ առնէ զայս եւ անբանիցն հպաւորութիւն, կամ մարդկան առ յառաջին հասակէն առ մարսն կամքն. իմա՛ սովորական ունակութիւն, կամ ունելութիւն առ մարսն։


Հպեցուցանեմ, ուցի

va.

to approach.

· Calfa

NBHL (7)

παράγω deducoi, prmoveo ἑπιβάλλω immitto, induco եւ այլն. Հուպ կացուցանել. մերձեցուցանել. յարել. յարմարել. ի վերայ բերել. մօտեցնել, քովը դնել, կցել, դպցընել.

Յանմարմնոցն հպեցուցանել պարս. (Խոր. հռիփս.։)

Թէ բանտապետին հրամայէր չհպեցուցանել զոք ի դուռն բանտին. (Պիտառ.։)

Յաստուած հպեցուցանեն մարդ, եւ ծառայ թուակից առնեն տեառն. (Աթ. ՟Բ։)

Զորս մարմնոյ ի՛ւր են, ի վերայ մարմնոյ էութեան հպեցուցանեն ոմանք։ Ստել քեզ հոգւոյն սրբոյ ... ապա հպեցուցանէ առ այսոսիկ զոչն ստեցեր մարդկան, այլ՝ աստուծոյ. (Կիւրղ. գանձ.։)

Երկաթ ոչ հրամայեաց ի շինուած տաճարին հպեցուցանել. (Երզն. մտթ.։)

Ի սէրն յիսուսի զմեզ իմաստասիրութիւն հպեցուցանէ. (Լմբ. սղ.։)


Հպութիւն, ութեան

s.

cf. Հպաւորութիւն.

· Calfa


Հպումն, ման

s.

cf. Հպաւորութիւն.

· Calfa

NBHL (4)

Հպութեամբ եւ առաջնապէս։ Երեւեցուցանելով զորդի առ հպութիւն հօր. (Դիոն. երկն. ՟Ժ՟Բ։ Կիւրղ. գանձ.։)

Ի հպումն հողոյ։ Անորիշ հպմամբ մերձաւոր. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Անկեալ նախահայրն՝ մահաբեր ծառոյն հպմամբ, կանգնէր կենարար փայտին մերձենալ ի սմա. (Շ. տաղ.։)

Հպումն յաստուած։ Հաղորդեալ ի ձեռն իմացականին հպման. (Լմբ. սղ.։)


Հռետոր, աց

s.

rhetor, rhetorician, orator.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «ճարտասան, ճարտա-ոախօս» Եւս. քր. Փարպ. Խոր. որից հռետո-րաբան Կորիւն. հռետորութիւն Եւս. պտմ. հռետորական Փարպ. գրուած է նաև ռետոր Ժմ. յն. հեռետոր Պղատ. սոկր. 37, 38. յետին ձև է հռետուորիլ «ճարտասան դառնալ» Հին քեր. հմմտ. նաև հռիտորայ։

= Յն. ῥήτωρ «ճարտասան» բառից, որ գալիս է ῥη-«խօսիլ» արմատից. սրա-նից փոխառեալ են նաև լտ. անգլ. rhetor, ֆրանս. rhéteur, ասոր. [other alphabet] ︎ rnītō. rā հոմանիշները։-Հիւբշ. 362։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ. վերջինը միացնում է նաև լտ. orator-

NBHL (4)

Ճարտասան հեթանոս ... տգիտութիւն խոստովանեաց հռետորն. (Խոր. ՟Գ. 57։ Փարպ.։)

Հեթանոսաց հռետորաց։ Հռետոր մեծ. (Նար. խչ.։ Արծր. ՟Ե. 3։)

Դեմոսթենէս հռետոր ճանաչէր. (Եւս. քր. ՟Ա.)

Ուր հոյլք ամէն հըռետորի՝ ժողովարան ճարտասանի. (Շ. վիպ.։)


Հռետորաբան, ից

adj. s.

eloquent;
rhetorician.

· Calfa

NBHL (2)

Որոյ բանքն են որպէս հռետորի. ճարտարախօս.

Առեալ պարզախօսս՝ հռետորաբանս կրթեալս. (Կորիւն.։)


Հռետորաբար

adv.

rhetorically, eloquently.

· Calfa

NBHL (2)

ῤητορικῶς oratorie, rhetorice. Իբրեւ հռետոր եւ փաստաբան. ճարտասանօրէն.

Պղատոնական, եւ հռետորաբար։ Հռետորաբար պարսաւել. (Մագ. լ. ՟Խ՟Գ։)


Հռետորական, ի, աց

adj.

rhetorical, oratorial.

· Calfa

NBHL (5)

Հռետորական հոյակապ եւ համառօտ բան. (Մագ. ՟Ե։)

Ոչ բանս յարհեստից ուսեալ. (Աթ. ի ստեփ.։)

Հռետորական յայտնաբանութիւն. (Փարպ.։)

Վարժեալ էր յոյժ արտաքին բանից հռետորականաց։ Մի՛ խօսեսցիս մեծամեծս, եւ մի՛ հռետորականս. (Վրք. հց. ՟Ժ՟Է. ՟Ժ՟Զ։)

ῤητορικός oratorius, rhetoricus. Սեպհական հռետորաց, հռետորութեան. ճարտասանական.


Հռետորայք, յից

s.

the rhetors, orators.

· Calfa

NBHL (2)

Հռետորք. ճարտասանք։ (Պտմ. աղեքս. ստէպ։)

Ոչ եթէ առաւելութեամբ բանիւք իմաստութեամբ հռետորէից. (Եփր. հռ.։)


Հռետորանամ, ացայ

vn.

to be an orator, to harangue, to speak in public.

· Calfa

NBHL (2)

Հռետորանալ սահմանով եւ տեղեաւ եւ ձայնիւ. (Երզն. քեր.։)

ῤητορεύω rhetorum artibus utor. Հռետոր լինել. հռետորաբար խօսել.


Հռետորութիւն, ութեան

s.

the rhetorical art, rhetoric, oratory.

· Calfa

NBHL (2)

Ուսմամբ հռետորութեան կատարեալ էր. (Եւս. պտմ. ՟Է. 30։)

Ելից զլեզուն հռետորութեամբք վասն քրիստոսի. (Շ. յկ.։ ՟Խ՟Դ։)


Հռոգ, ի, իւ

s.

salary;
bursary.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ռոճիկ, թոշակ» Սեբ. 89, 138, Անան. գիտ. 21. Յհ. կթ. 357. Ասող. 124. Լաստ. ժը. (տպ. 1844, էջ 80), Ղևոնդ ժ. էջ 33, ժե. էջ 99. Օրբել. հրտր. Էմ. էջ 322. գրուած նաև հռոք Տաթև ձմ. կդ. խռոկ Գիրք թղ. 518. Արծր. հրտր. Պատկ. էջ 90. լետ-նադարեան հայերէնի մէջ աւելի սովորական և ժողովրդին աւելի հասկանալի բառ էր քան թոշակ. այնպէս որ Մխ. Գօշի Դատաս-տանագրքում, հրտր. Բաստ. էջ 82, թոշակ բառի դէմ, իբրև բացատրութիւն, լուսանցքի վրայ գրուած է հռոգ։ Որից հռոգակեր Վրդն. դան. ե. էջ 256, հռոգել Ուռհ. էջ 21, հռոգ-վոր «ռոճիկով աշխատող անձ» Սմբ. դատ. էջ 28, 192։

= Բիւզ. յն. ῥὸγα «ժողովրդին բաշ-խուած դրամ», որ փոխառեալ է լտ. eroqatio ձևից (Sophocles 971). սա էլ ծագում է ero-go «ծախսել, դրամ բաժանել՝ յատկապէս ժողովրդական ծախսերի համար» բայից. յոյն բառը նշանակում է նաև «զինւորներին տրւած թոշակ, տարեթոշակ» (Կոստ. պերփ. de admin. imp. էջ 185, 187). յունարէնից է փոխառեալ նաև վրաց. როკი րոքի, როღაი րողաի «ռոճիկ. 2. պարգև»։-Հիւբշ. 362։

ՆՀԲ նոյն համարելով ռոնիկ բառի հետ՝ դնում է իբր պրս. րուզի, րըզգ ևն։ Պատկ. Изсльд. էջ 18 նոյն ընդ ռոճիկ։ Հիւնք. պրս. րուզ, րուզի, րունի։ Ուղիղ մեկնեց նախ Brockelmann, Ուս. փոխ. բառից, էջ 91։

NBHL (7)

Բազում հռոգս եւ առատաձեռն ռոճիկս. (Յհ. կթ.։)

Առնուլ հռոգ յարքունուստ. (Ասող. ՟Բ. 4։)

ՀՌՈԳ գրի եւ ՀՌՈՔ. որ եւ ՌՈՃԻԿ. պ. րուզի, րըզգ, րուզանէ, րուզկէանէ. աւուրլէք. μισθοφορά stipendium. Թոշակ աւուր աւուր, կամ ըստ կարգեալ աւուրց. հասք.

Զձեր հռոգն հարկեցից պարսից. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Քան զսահմանեալ հռոգսն ձեր. (Շ. ընդհ.։)

Յաւել ի հռոգս եւ ի հասս ուխտականաց եկեղեցւոյն (այսինքն գղերց). (ՃՃ.։)

Զմթերս գանձուց բացեալ՝ բաշխէր հռոք սպայիցն։ Ի համարու արքունի առնուլ հռոք, եւ դառնալ. (Ղեւոնդ.։)


Հռոգակեր

s.

stock-holder;
bursar scholar, exhibitioner.

· Calfa

NBHL (2)

Որ կերակրի յարքունի ռոճկաց. եւ այնպիսի կերակուր.

Եւ գազանք շաղղակերք, եւ արիւնարբու իշխանք եւ գործակալք, եւ կերակուր ամենայն հռոգակերք. (Վրդն. դան.։)


Հռոգեմ, եցի

va.

to pay a salary.

· Calfa

NBHL (2)

Ռոճկօք դարմանել. ռոճիկս բաշխել.

Արարաք ձմերոց, եւ զամենայն հեծելազօրսն մեր հռոգեցաք. (Ուռհ.։)


Հռոմ

cf. Հռովմ.

· Calfa

NBHL (9)

ՀՌՈՎՄ կամ ՀՌՈՄ. որպէս անուն քաղաքի. ώμη Roma. տե՛ս (Բռ. յտկ. ան։)

իբր Հռոմական. լատինական.

Այս ի լեզուէ անտի հռոմէ առաւ ի յոյն այսր. (Եւս. պտմ.։)

ՀՌՈՄՔ կամ ՀՌՕՄՔ. իբր Հռովմայեցիք. cf. ՀՈՌՈՄ. ῤωμαῖοι romani.

Գայցեն հոռոմք (կամ հռոմք). (Յհ. ՟Ժ՟Ա. 48։)

Զյունաց աշխարհ, եւ զհռոմոց քաջ գիտեմ. (Ագաթ.։)

Հռոմք իսկ բարձին զառաջնորդութիւնն հրէից։ Զկնի նորա հռօմք. (Եւս. պտմ. ՟Ա. 6։)

Յոյնք եւ հռոմք եւ ասորիք. (Կանոն.։)

Հռոմք (կամ հոռոմք) ի բաց կացին ձեռնտու լինել. (Եղիշ. ՟Գ։)


Հռովմ

s.

adj. s. roman, latin;
Rome;
—ք, the Romans.

· Calfa

NBHL (1)

ՀՌՈՎՄ կամ ՀՌՈՄ. որպէս անուն քաղաքի. ώμη Roma. տե՛ս Բռ. յտկ. ան։


Definitions containing the research ո : 10000 results

Հաստաբեստ

adj.

firm, solid, strong;
hard, compact.

· Calfa

NBHL (5)

(ի Բեստ. պ. պէսթէ. կապեալ) որ եւ ՀԱՍՏԱԿԱՊ. Պնդակապ. ամրակազմ. ամրակառոյց. սերտագոյն. ամուր.

Որպէս զաշտարակ մի հաստաբեստ, հզօր եւ անշարժ. (Բուզ. ՟Ե. 3։)

Ոչ եթէ ի վերայ հաստաբեստ ինչ զօրութեանց հիմունք մաղոցն հաստատեալ իցեն։ Իբրեւ զմորթ հաստաբեստս բառնալ զմեծաբեռն ծանրութիւնն. (Վեցօր. ՟Թ։)

Մի՛ ինչ թերի գտցի ի հաստաբեստ շինուածոյն եկեղեցւոյ։ Մարմին եմք ի մարմնոյ նորա, եւ ոսկր հաստաբեստ յոսկերաց նորա՝ անխախուտ հաւատոյ միաւորութեամբս. (Լմբ. հանգ.։)

Հաստաբեստ եւ քաջահնչօղ եւ ոսկետեսակ։ Լի գրկօք քարշէին զաղեղն զպինդն եւ զհաստաբեստն. (Վրդն. սղ.։)


Հաստակաշի

adj.

pachydermous.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զզէն եւ զարդ ունի մարմնոյն զմորթն հաստակաշի. (Վեցօր. ՟Թ։)


Հաստակապ

adj.

well bound, tight, strong.

· Calfa

NBHL (2)

Ոյր կապքն են հաստատուն. հաստաբեստ. պնդապէս զօդեալ կամ զօդիչ.

Հաստակապ հանգոյցիւքն զօրասցի. (Վեցօր. ՟Ե։)


Հաստահիմն

adj.

well based or built, firm, solid, stable.

· Calfa

NBHL (5)

Հաստատուն հիմամբ. քաջ հիմնացեալ, ամրացեալ. անշարժ. անդրդուելի.

Հաստահիմն լինել եկեղեցւոյ։ Ի յայսպիսի հաստահիմն արմատոյ վերայ շինեցայք. (Լմբ. սղ.։)

Հաստահիմն խորհրդովք. (Արծր.։)

Հաստահիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջալերել. (Կորիւն.։)

Հաստահիմն եւ անշարժ պարսպեալ եւ փակեալ է այս պահք. (Խոսրովիկ.։)


Հաստ առնել

sv.

cf. Հաստ ամրացուցանել.

· Calfa


Հաստաձիգ

adj.

well-bent (bow);
valiant, skilful (archer).

· Calfa

NBHL (2)

ուժգին ձգել, ձգտեալ, պրկեալ (աղեղն). կամ կորովաձիգ. ուժգին ձգօղ (աղեղնաւոր).

Թուլացան կորովիք հաստաձիգ աղեղանց. (Շար.։)


Հաստաղեղն

adj.

furnished with a very strong or heavy bow.

· Calfa

NBHL (2)

Ոյր աղեղն է կուռ եւ պինդ. աղեղը ամուր.

Քաջ նախարարն կորովաձիգ եւ հաստաղեղն. (Խոր. ՟Ա. 8։)


Հաստամագիլ

adj.

furnished with very strong claws or talons.

· Calfa

NBHL (2)

Որոյ մագիլքն են բուռն եւ զօրաւոր.

Ի բազում թռչնոց՝ են, որ խիստ ոտիւքն հաստամագիլք են. (Վեցօր. ՟Ը։)


Հաստամեստ

adj.

strong, robust.

· Calfa

NBHL (2)

Կրկնականն ձայնիս Հաստ. (որպէս ռմկ. ասի հաստումաստ ). իբր Հաստաբեստ. պնդակազմ. յաղթանդամ.

Տեսանէր զսպարապետն զմանուէլն ... ի մեծութենէ հասակին ... ի հաստամեստ յանձնէն. (Բուզ. ՟Ե. 37։)


Հաստայարկ

adj.

strong roofed.

· Calfa

NBHL (3)

Հաստաձեղուն. եւ Ամրակառոյց.

Արարեալ զերկինս խորանարդ հաստայարկ. (Ագաթ.։)

Անկռուելի մնայր հաստայարկ դիրք քաղաքին. (Ղեւոնդ.։)


Հաստանամ, ացայ

vn.

to grow stronger, to be strengthened or confirmed;
*to become larger, to increase in bulk.

· Calfa

NBHL (2)

Գաւազանն (բուսանելով) հաստանայ. (Եփր. աւետար.։)

Մի՛ ինչ ի բնութիւն մեղացն նայիցիս՝ թէ փոքր իցէ, այլ յայն՝ զի արմատն հաստանայ յանփոյթ առնելոյ. (Ոսկ. մ. ՟Գ. 33։) cf. ՀԱՍՏԱՏԱՆԱՄ։


Հաստանդամ

adj.

well limbed, stout, robust.

· Calfa

NBHL (1)

Եզն հաստանդամ եւ զօրաւոր է. (Վեցօր. ՟Թ։)


Հաստաշինած

adj.

stable, firm, well built.

· Calfa

NBHL (2)

Հաստատուն շինուածով. ամրակառոյց.

Զգերեզման շիրմին սանատրկոյ արքային ոչ կարացին բանալ վասն անհեգեգ սկայագործ հաստաշինած ճարտարագործ արարածոցն. (Բուզ. ՟Դ. 24։)


Հաստապինդ

adj.

hard, firm.

· Calfa

NBHL (2)

Հաստատուն եւ պինդ. ամրապինդ.

Ոչ ի հաստապինդ բռնութիւն աղեղացն. (՟Գ. Մակ. ՟Գ. 9. (յն. ըստ իմաստից եւեթ։))


Հաստաստեղն

adj.

flourishing, well branched.

· Calfa

NBHL (3)

ՀԱՍՏԱՋՈՎ ՀԱՍՏԱՍՏԵՂՆ. Խիստ կամ կարի ջովացեալ, ուռճացեալ ոստովք. եւ հաստատուն աղեղամբք.

Բոյս հաստաջով քառասնահասկ, հաստածեղ, ատոքահատ, պարարտացեալ անփուտ ցորենոյ. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Տնկեաց (տունկս) ... հաստաստեղունս. (Նար. խչ.։)


Հաստատաբան

adj.

truth-speaking, veracious, exact, accurate, correct.

· Calfa

NBHL (2)

Ոյր հաստատուն է բան. հաւաստաբան. անսուտ.

Ի հաստատաբան ճշմարտութենէս մերմէ կշտամբեալ գտանին. (Վեցօր. ՟Զ։)


Հաստատաբար

adv.

cf. Հաստատ.

· Calfa

NBHL (1)

Զայս հաստատաբար իմն ասէր. (Սոկր.։)


Հաստատական, ի, աց

adj. s.

firm, solid, immutable;
— բան, affirmative.

· Calfa

NBHL (7)

Հաստատուն. հաստատ, կամ հաստատողական. որպէս συστατικός constituendi et compingendi vim habens.

Գրեցից նոցա վճիռ ինչ հաստատական. (Մագ. ՟Ծ՟Գ։)

Մնալով հաստատական. (Երզն. ոտ. երկն.։)

Պետրոս դու վէմ ես պատուական՝ եկեղեցւոյ հաստատական. (Գանձ.։)

Կամ Հաստատիչ. կացուցիչ.

Երդմնականն, որ է հաստատական երդմնողի. (Երզն. քեր.։)

Բնական եւ էական՝ հաստատական եւ յատկական տարբերութիւն. (Դամասկ.։)


Հաստատանամ, ացայ

vn.

to be confirmed, strengthened, to take root in.

· Calfa

NBHL (2)

ՀԱՍՏԱՏԱՆԱԼ. Հաստատուն լինել. հաստատիլ. պնդիլ.

Ի լինելութիւն արարածոցն հրամայէր հաստատանալ։ Զհաստատութիւն երկնից՝ ո երեւի մեզ ջրեղէն, հրամայեաց հաստատանալ (կամ հաստանալ). (Ագաթ.։)


Հաստատաչափ

adj. geom.

stereometric;
solid.

· Calfa

NBHL (3)

Հաստատուն մարմին ըստ երկրաչափից, ունակ երկայնութեան, լայնութեան, եւ խորութեան.

Գիծ եւ երեւումն (այսնիքն մակերեւոյթ) կոչեն զիմանալեացն չափն, իսկ հաստատաչափ եւ մարմին՝ զգալիսս. (Վրդն. ել.։)

Չորեքկերպեան տեսանէր զաթոռ աստուածութեանն՝ զհաստատաչափն ասացեալ. (Տօնակ.։)


Հաստատապէս

adv.

cf. Հաստատ.

· Calfa

NBHL (4)

որ եւ ՀԱՍՏԱՏԱԲԱՐ. Հաստատ. հաւաստեաւ. ստուգապէս. տիրապէս.

Զոր հաւաստեաւ ոչ ասաց սրբազանն գիր, զիա՞րդ ոք պատմեսցէ հաստատապէս. (Պրպմ. ՟Ե։)

Գլուխ հաստատապէս պատգամին շապհոյ զայս յղէին. (Փարպ.։)

Հաստատապէս սեռն ստուգութեամբ զաստուածունակ կամս հրատարակեցին. (Նար. խչ.։)


Հաստատիմ, եցայ

vn.

to grow harder, to become stronger;
to be confirmed, to take root in;
to settle oneself firmly in, to stay;
to be certified, assured, proved, confirmed;
to hope for, to rely on, to confide in, to be created;
to recover, to be restored, to come round again;
—տեցաւ ոգի նորա, he recovered his strength, his senses;
—տեցան որդիք նորա, his children are grown up;
—տեցաւ յառողջութեան, he has recovered his health.

· Calfa


Հաստարան, աց

s.

stanchion, prop, stay, support;
counterfort.

· Calfa

NBHL (2)

Նեցուկ հաստատութեան. յենարան հաստատուն. ապաւէն ամրութեան.

Կանգնեսցի վերստին հաստարանաւ այս հառաչանաց ի քեզ յուսացեալ։ Լաստ հիմանն հաստարանի ընկղմեցաւ։ Ի քեզ տէր յեցեալ իբր ի հաստարան կենաց գաւազան. (Նար. ՟Գ. ՟Ի՟Ե. ՟Լ՟Բ։)


Հաստարմատ

adj.

well or deep-rooted, well established, firm, solid;
— առնել, կանգնել, to strengthen, to root, to establish.

· Calfa

NBHL (5)

εὕριζος bene radicatus. Որոյ արմատն է հաստատուն.

Ի լեառն սուրբ նորա, հաստարմատ, ցնծասցէ ցնծութեամբ ամենայն երկիր. (Սղ. ՟Խ՟Է. 2։ (որ ո՛չ է մակբայ, այլ ածական՝ լերին կամ ցնծութեան ըստ պէսպէս օրինակաց յն)։)

Հաստարմատ տունկ. (Նար. խչ.։ Շ. եդես.։)

Իբր մ. Հաստատութեամբ.

Զճշմարիտ ազատութեան հրամանն հաստարմա՛տ արձանացո՛ առ իս. (Բենիկ.։)


Հաստեայք, եայց

s.

paste;
pie, pasty.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ Հայս. (որ եւ յն. սդա՛յիս կամ սդէ՛ս ). Զանգուած ալեր եւ ջրոյ.


Հաստիչ, չի, չաց

s.

creator, producer.

· Calfa

NBHL (8)

κτιστής, κτίζων creator. Ստեղծիչ. արարիչ. նոյնպէս ստուգաբանի եւ անունս Աստուած.

Ո՞վ է հաստիչ բաց յաստուծոյ մերմէ։ Զհաստիչ նորա։ Հաւատարիմ հաստչին. (՟Բ. Թագ. ՟Ի՟Բ. 32։ Ես. ՟Ի՟Բ. 11։ ՟Բ. Պետ. ՟Դ. 19։)

Պաշտել զաստուած արարիչ եւ զորդին հաստիչ, եւ զհոգին կազմիչ. (Ագաթ.։ Խոսր.։)

Ամենից հաստիչ յոչէից. (Նար. ՟Ի՟Բ։)

Եւ Հաստատիչ. զօրացուցիչ.

Հաստիչ թալկացելոց. (ՃՃ.։)

Հաստիչ հոգւոց հաց. (Նար. ՟Գ։)

Բազումողորմ աստուած, եւ հաստիչ խաղաղութեան, հաստատեա՛ զանձինս մեր. (Ժմ.։)


Հատակարկատ

adj.

pieced, patched;
composed.

· Calfa

NBHL (1)

ՀԱՏԱԿԱՐԿԱՏ ԻՆՉ. σύνθεσις compositio. Ի հատածից կամ ի կոտորոց կարկատեալ եւ բաղադրեալ իրք.


Հատահարց, ից

cf. Հատահմայ.

· Calfa

NBHL (3)

ἁγύρτης tesserarius եւ այլն. Հարցուկ որ հմայէ հատիւք արմտեաց. եւ որ ինչ սեպհական է այնպիսի հմայից.

Մի՛ նայեսցուք ընդ հատահարցսն մտախաբս։ Զհաւահմայն, եւ զհատահարցն. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ը։ եւ տիտ։)

Զսեղան հատահարց հմայութեանցն վաճառուցն ցրուեաց. (Արշ. (ուր շփոթի լոմայափոխն ընդ հատահարցն։))


Հատանիմ, տայ

vn.

to be cut, separated, divided;
to be exhausted, to decline, to fail, to desist;
to abstain, to refrain;
to shine, to glitter, to sparkle;
to yield, to give way, to fall into;
— գունոյ, to turn pale;
to be discoloured, tarnished, to lose colour, to fade, to grow pale;
— ի յուսոյ, to lose hope, to cease to hope, to despair;
յանգործութիւն —, to foment, to cherish idleness;
յանմտութիւն —, to be without even the shadow of common sense;
ի զեղխութիանս —, to plunge into debauchery;
ի չարութիւն —, to abandon oneself to wickedness;
— բոցոյ, to flame, to cast a glare, to shine;
զհետ —, to apply oneself to;
ի վաճառս —, to deal, to traffic;
ի գինեվաճառս —, to keep a wine-shop, a tavern;
իբրեւ զկարկուտ հատեալ յամպոց, like hail fallen from the clouds;
ամենայն ուրեք ոսկւոյ եւ ականց նշոյլք —նէին, all was brilliant with gold and precious stones;
փայլատակունք —նէին, thunderbolts fell;
գունդ մի հատեալ, a detachment of troops;
հատեալ ի յուսոյ, desperate;
բան հակիրճ հատեալ, brief, succinct discourse.

· Calfa


Հատավաճառ, աց

s.

money-changer.

· Calfa

NBHL (3)

κολλυβιστής nummularius, trapezita Լոմայափոխ, որ վաճառէ զհատս դրամոց, այսինքն փոխէ հանդերձ շահու իւիք. որ եւ սեղանաւոր ասի.

Զսեղանս հատավաճառացն կործանեաց։ Զպղինձս հատավաճառացն ցրուեաց. (Մտթ. ՟Ի՟Ա. 12։ Յհ. ՟Բ. 15։)

Զհատավաճառն ցրուեսջիր. (Մագ. ՟Ծ՟Զ։)


Հատեալ

adj.

cut;
castrated, gelded.

· Calfa

NBHL (2)

ՀԱՏԵԱԼՆ. ἁπεσπάσμενος avulsus. Որպէս Մաշեալ, ոյր արութիւնք են ի բաց հանեալ.

Զքածաւարոտն եւ զհատեալն մի՛ մատուցանիցես տեառն. (Ղեւտ. ՟Ի՟Բ. 24։)


Հատընտիր

adj.

select, chosen, choice;
—, — բանք, chrestomathy, anthology, collection;
— լինել, to gather, to collect, to make a collection of authors.

· Calfa

NBHL (2)

ՀԱՏԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Ընտրանաւ հաւաքել որպէս զհատս. ծաղկաքաղ առնել.

Հատընտիր եղեալ մեր ի բանից սրբոց հարցն. (Գր. հր.։)


Հատիկ

s.

small grain.

· Calfa

NBHL (2)

Հատ. սերմն. ուն.

Գայ թռչունն առնուլ անմեղուեամբ զհատիկն, եւ ըմբռնի ի նոյնն. (Լմբ. սղ.։)


Հատիճ

s.

kernel.

· Calfa

NBHL (2)

Հատ. կուտ. կորիզ.

Ոչ ինչ որ ի գինւոջ՝ կարաս է, այլ հատիճ եւ կամ թին է. (Անյաղթ ստորոգ.։)


Հատկլիմ, եցայ

vn.

to be out of breath, to become breathless, to gasp for breath;
ի հեկեկանացն — կլեալ, hindered by sobs.

· Calfa

NBHL (3)

Ստէպ հատանիլ կամ ընդհատիլ շնչոց խոնջելոց եւ լացողաց՝ ի կլանել զօդս. յոգիս ապաստան լինել. հեղձամղձկիլ. գրի եւ ՅԱՏԿԼԻԼ.

Հատկլիմ արտասուօք, փղձկի սիրտ իմ, եւ յիմարին միտք. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Հատկլեալ շնչով հազիւ թէ ճողոպրիլ կարէին։ Հատկլեալ հազիւ հասանէին ի ջուր ինչ. (Յհ. կթ.։)


Հատկտաւ

s.

linseed.

· Calfa

NBHL (2)

Էառ զհատկտաւ, որ էին փեռինք նոցա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Նոյն ընդ Կտաւատ. որպէս թէ հատեալ բոյս կտաւոյ.


Հարազատաբար

adv.

cf. Հարազատապէս.

· Calfa

NBHL (5)

Հարազատաբար ժառանգողացն փոխանորդութեան. (Պիտ.։)

ՀԱՐԱԶԱՏԱԲԱՐ γνήσιως genuine. որ եւ ՀԱՐԱԶԱՏԱՊԷՍ. Իբրեւ հարազատ (ըստ ամենայն առման). եղբայրաբար. մտերմաբար. յատկապէս. տիրապէս. իսկապէս. ճշմարտիւ. անխարդախ.

Հարազատաբար խոկայր նորագոյնս ինչ լսել. (Մագ. ՟Կ՟Է։)

Զբուն զհարազատ անունն հարազատաբար գոչեաց. (Փիլ. լին.։)

Դիմեցին այժմ խորթք շուրջ զմեօք. (Բրս. թղթ.։)


Հարազատապէս

adv.

legitimately;
brotherly;
sincerely, intimately.

· Calfa

NBHL (6)

Ի ձեռն հաւատոց հարազատապէս քրիստոսի ժառանգորդք լիցուք. (Ոսկ. գղ.։)

Հարազատապէս զհետ երթայցեմք նորա՝ զխաչն բառնալով. (Առ որս.։)

Հարազատապէս միթար լինել, կամ մաքառիլ, խօսակցել, մակացու լինել, ցանկալ բարին. (Նար. հ։ Յհ. իմ. երեւ.։ Լմբ. սղ.։ Արիստ. աշխ.։ Նոննոս.։)

Որք քրիստոսի հարազատապէս ծառայել խորհեցան. (Կլիմաք.։)

Հարազատապէս ցուցցի փափագելի եւ քաջահաճոյ. (Պիտ.։)

Զարիւնն որով ազատեցաք ի ծառայութենէ, որդին քո ի քէն ստացաւ հարազատապէս. (Հ. կիլիկ.։)


Հարազատանամ, ացայ

vn.

cf. Հարազատիմ.

· Calfa

NBHL (2)

ՀԱՐԱԶԱՏԱՆԱՄ որ եւ ՀԱՐԱԶԱՏԻԼ. Հարազատ լինել. ընտանենալ. սեպհականիլ.

Սակս որոյ եւ երկոցունց մասնաւորաբար եւ հարազատասցի սա. (Յհ. իմ. ատ.։)


Հարազատիմ, եցայ

vn.

to be legitimated;
to become familiar or brotherly;
to contract an alliance with;
եղբայր —տեալ, own brother.

· Calfa

NBHL (2)

Զսա տիրան փոխանորդեալ, որ իւր եղբայր հարազատեալ։ Զեղբարս ինքեան հարազատեալ. (եւ այլն. Շ. վիպ.։)

Ոչ ինչ ամօթ համարեցաւ եղբարս կոչել զնոսա, զի հարազատեցաւ նա նոցա ի ձեռն մարմնոյն՝ զոր առ ի նոցանէ. (Եփր. եբր.։)


Հարած, ի, ոյ

s.

wound;
ulcer.

· Calfa

NBHL (2)

θρᾶυμα vulnus. Հարուած կեղոյ. վէրք կամ այրածք բնութեան.

Քազի հարած է, բորոտութիւն գլխոյ է։ Տեսանիցէ զարած հարածոյն. կամ զարած հարածին։ Տեսիլ հարածոյն։ Ըստ ամենայն արածոյ եւ բորոտութեան եւ հարածի. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 30։)


Հարամանի, նւոյ

cf. Խարամանի.

· Calfa

NBHL (3)

ՀԱՐԱՄԱՆ ՀԱՐԱՄԱՆԻ. որ եւ ԱՐՀՄՆ. ԽԱՐԱՄԱՆ. cf. ԽԱՐԱՄԱՆԻ.

Ամենայն բարիքս որմզդի է՝ եւ լաւք. եւ չարք եւ դեւք՝ հարամանայ։ Պատերազմ որմզդի ընդ հարամանոյն. (Արծր. ՟Ա. 3։)

Օձք հարամանիք. (Մծբ. ՟Ժ՟Թ։ Իսկ Եղիշ. ՟Բ.)անխտիր ունին գրիչք՝ Խարամանի, եւ Հարամանի։


Հարեւանցեմ

va.

to pass quickly, to skip, to omit, to pass over in silence.

· Calfa

NBHL (4)

ՀԱՐԵՒԱՆՑԵԼ ՀԱՐԵՒԱՆՑԻԼ. Վեր ի վերոյ անցանել. քերել անցանել.

Հարեւանցիկ առնէին ժողովուրդքն. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Յորժամ սիրելի լսեմք, մի՛ հարեւանցցուք ընդ բանս. (Լմբ. սղ.։)

Ոչ վաղվաղակի իմն առ աչօք ինչ տեսիլ հարեւանցեալ. (Կիւրղ. առ կոստանդ.։)


Հարեւանցի, ի Հարեւանցի

adj. adv.

superficial, light;
futile, frivolous, vain, transitory, fleeting;
superficially, slightly, for form's sake, negligently, in passing, with an absent look;
— անցանել ընդ, to graze, to pass close to, to glide by;
to skim along or over, to glance at;
to touch lightly or briefly on.

· Calfa

NBHL (11)

ՀԱՐԵՒԱՆՑԻ, կամ Ի ՀԱՐԵՒԱՆՑԻ. մ. ἑν παρόδῳ, ἑξ ἑπιδρομῆς obiter, cursim, in transcursu. Քերելով եւ անցանելով. վեր ի վերոյ. վարկպարազի. ձեպով. եւ Անխորհրդաբար. վեր ի վերանց, քովէն անցնելով.

որ եւ ՀԱՐԵՒԱՆՑԻԿ. (իբր հարմամբ կամ առ երիքերելով անցեալ) Վեր ի վերոյ. վարկպարազի. դուզնաքեայ. չնչին. վեր ի վերանց բան մը.

Առ աչս հարեւանցի երեւականութիւն ինչ վարկանիցի. (Նար. ՟Ղ՟Դ։)

Մի՛ թուեսցի հարեւանցի ինչ։ Մի՛ հարեւանցի բան կարծեր։ Մի՛ դանդաղելով զհարեւանցի իրս խնդրէք. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ոչ կամիմ զձեզ այժմ հարեւանցի (կամ ի հարեւանցի) տեսանել. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 7։)

Կամիմ հարեւանցի չանցանել ընդ տեղիս. (Խոսր.։)

Յայտնեսցուք եւ մեք հարեւանցի, որքան հնար գոյ. (Առ որս. ՟Զ։)

Անգէտ ոք հարեւանցի ի ներքս մտեալ՝ վաղվաղակի ի ջուրցն ընկղմեսցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 32։)

Զայս որպէս ի հարեւանցի ոք անցանիցէ, այնպէս ասացաք. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Կանգուն կալով երկրպագեն հարեւանցի. (Շ. բարձր.։)

Ոչ կարէիք վաղվաղակի տանել, կամ հարեւանցի այն փառացն յուսալ. (Լմբ. սղ.։)


Հարթածաւալ

adj.

equally stretched, plain, flat.

· Calfa

NBHL (3)

Հարթ ծաւալեալ, եւ ծաւալմամբ ընդ ամենայն կողմն. համասփիւռ.

Հարթածաւալ ճառագայթից ծագմանն ընդունակ. (Աթ. ի կոյսն.։)

Ճառագայթքն յելս առաւօտուն հարթածաւալ տարածէին. (Պիտ.։)


Հարթակ

s.

iron.

· Calfa

NBHL (1)

Ո՞ւր հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հաւասար. (Մագ. ՟Ի՟Է։)


Հարթայատակ

adj.

even with the ground, plaid, flat, on the same floor, on a level, levelled;
— առնել, to pull down or raze to the ground, to level with the ground, to raze;
to level, to make even.

· Calfa

NBHL (7)

ՀԱՐԹԱՅԱՏԱԿ որ եւ ՀԱՐԹՅԱՏԱԿ. ἱσόπεδος solo aequalis. Հարթ յատակի, այսինքն հաւասար գետնոյ. դիւր եւ տափարակ որպէս զյատակ. հարթարդակ. հարթ հաւասար. գետնի հաւսար, դուրան, տափակ, տփկած.

Զսուրբ քաղաքն հարթյատակ եւ անմարդի կացուցեալ։ Զայդ տաճար աստուծոյ հարթյատակ արարից. (՟Բ. Մակ. ՟Թ. 14։ ՟Ժ՟Դ. 33։)

Լեառն բարձրագոյն է քան զհարթայատակ դաշտն երկրի. (Զքր. կթ.։)

Դադարեալ էր ի հովիտս հարթայատակ վայրի միոջ առ ստորոտով լերինն. (Յհ. կթ.։)

Հարթայատակ դաշտաձեւ առնէ զերեսս երկրի. (Պիտառ.։ Ծովն այն հարթայատակ է, եւ նաւ ոչ կարէ գնալ ի վերայ նորա. Ոսկիփոր.։)

Հարթայատակ ձեղուն. (Գէ. ես.։)

Երկիր նախ հարթայատա՛կ հաւասարի այրմամբ հրոյ. (Երզն. մտթ.։)


Հարթաչափ, ի

s.

level;
— ջրեղէն, water-mark or water-line;
— պղպջակաւոր, spirit-level.

· Calfa


Հարթեմ, եցի

va.

to plain, to smooth, to make even or equal;
to plane, to polish;
to level, to put on a level with, to pull or beat down, to demolish, to cast to the earth, to overthrow, to destroy, to raze.

· Calfa

NBHL (12)

Հարթեսցեն գարշապարք իմ զհպարտութիւնս. (Դտ. ՟Ե. 22։)

ὀμαλίζω aequo, complano. Հարթ առնել կամ կացուցանել. տափարակել. հաւասարել գետնոյ. ուղղել. կոկել. ողորկել. կրթել. իջուցանել. ցածուցանել. դուրել, շտկել, տփկեցընել.

Զհպարտութեանն թեւս հարթել։ Հարթէ զլերինս։ Հարթեալ տապալեցեր. (Նար.։)

Հարթեաց կործանեաց ընկէց զմոլութիւն յերկրէ. (Ագաթ.։)

Հարթէ եւ զլեռնացեալ թագաւորութիւն սատանայի. (Իգն.։)

Զխոշորութիւն վարուցն հարթէ։ Զվարսն հարթելով. (Ոսկ. ՟ա. կոր.։ Բրսղ. մրկ.։)

Ուստի՞ է մանուկս այս, կամ ո՞վ հարթեաց զսա. (Կլիմաք.։ (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Բութն ի խոնարհ իջուցանելով հարթէ։ Մեղմագոյն զիջմամբ հարթէ զբանն. (Երզն. քեր.։)

ՀԱՐԹԵԼ որպէս Կտրել. յապաւել.

Ամբարտաւանից բարձրաթռիչ թեւոցն հարթող. (Արծր. ՟Ե. 11։)

Հարթեաց նատալիա զհերս իւր գլխոյն, եւ զգեցաւ առն զգեստ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)

Մորուք հարթել։ Զհերս հարթել. (Ոսկիփոր.։) cf. ՀԱՐԹՈՒՑԱՆԵՄ։


Հարիչ, չի, չաց

s.

beater;
plectrum.

· Calfa

NBHL (4)

Հարօղ. վիրաւորիչ.

Հոգի ուղիղ՝ չար ամբարտաւանութեանն հարիչ. (Կլիմաք.։)

ՀԱՐԻՉ. գ. πλῆκτρον plectrum. Գործի հարկանելոյ զքնար. կնտնտոց.

Զքնարն իսկ ձախովն վարելով, եւ զհարիչն աջովն ունելով. (Պղատ. օրին. ՟Է։)