Your research : 51 Results for չու

Entries' title containing չու : 134 Results

Definitions containing the research չու : 1184 Results

Խոպոպ

"cf. Խոպոպիք."

• Հիւնք. յոպոպ թռչունի անունից։


Խոռ

s. bot.

s. bot. iva.

• «ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

• ՓՈԽ.-Գռ. խոռատ «կոտրած» ձևից՝ փո-խառեալ եմ կարծում թրք. [arabic word] qurada «հին ու մին անպէտք բաներ», ռմկ. խուռա-տա, որ գտնւում է միայն տաճկերէնի մէջ (չունի Будaговъ)։


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

• , ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։

• ՓՈԽ.-Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.


Խորգ, ոց

s.

hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.

• , ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։


Խորդ, ոց, ուց

s. zool.

s. zool. crane.

• , ո հլ. (յետնաբար նաև ու հլ.) «կը-ռունկ թռչունը» Ագաթ. Եզն. Վեցօր. 163, 162 8 Բուռ. Եւագր. 201. «կռունկների ե-բամը» Երզն. քեր. որից խորդեան «կռունկ-ներ» Վեցօր. 167 (չունի ՆՀԲ). խորդապար «եռանկիւնի ձևով՝ կռունկների պար բռնած» Մագ. (տե՛ս ՀԱ 1911, 378)։ Գրուած է նաև խորթ, խորթապար։ Նոր գրականում շինուած բառ է խորդենի «geranium ծաղիկը, տճկ. րթըր, սարտէնիա» (Տիրացուեան, Contri-buto § 310)։

• Հիւնք. խորդալ «խռկալ» բայից կամ պրս. ղուրթէ «ձայն, գոչիւն» բառից Pictet, բ. տպ. Ա. 616 սանս. karata «որի թռչունը»։


Խորձունձ

s.

piece of soiled linen.

• տե՛ս Չունձ։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. խոց, Երև. Խրբ. Հմշ. Շմ. Պլ. խօց, Ախց. խօցօտ (չկայ խօց), Սեբ. խէօց, Ասլ. խէօ՞ց, խէօ՞ս, Մկ. Ոզմ. Տփ. խուց, Մրղ. խուից, Զթ. խիւց.-իսկ Սչ. խօ-ցել և Ննխ. խօցէլ «խօսքով վիրաւորել».-խոստել ձևից են Ակն. Պլ. խօսդէլ, Զթ. խուս-տուկ «կծու ցաւ», խիսդգիլ «խոստել»,-նոր բառեր են խոցաւոր «սգաւոր», խոցոտիլ, խոստկոտիլ, խոստկահար, նաև խոց «փտու-թեան նշաններ պտուղների վրայ»։-Այմ վերջինի հետ կապ չունի խեց Երև. «խաղո-զի և այլ պտուղների հասնելու նշան երևելը» (Ամատ. Հալոզ բառ ու բան, էջ 275), որ պէտք է հասկանալ խէծ<խայծ (տե՛ս այս բառը)։ Խրբ. խօսդուգ «փորի ևն ցաւ», բա-յական ձևով Խրբ. խոսդալ, Սչ. խօսդ'ել։


Խուժդն

s.

obstinacy, stubbornness, pertinacity;
ի խժդան եւ յոխորտի կալ, cf. Խժդան.

• «խստութիւն, յա-մառութիւն». բուն ձևը անյայտ է, որովհետև պահուած է միայն ներգ. ի խժդան ձևով. մէկ անգամ ունի Սեբեր. 96 «Ի խժդան և լո-խորտի կայցեն»։ Սրանից ունինք խժդալ «յամառիլ», որ գիտէ միայն ՀՀԲ (չունին ՆՀԲ, ՋԲ և ԱԲ)։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

• ՆՀԲ դրած է խաղբ «թակարդ, չուան» բառի տակ։ ՋԲ դնում է խաղբ «ցնցո-տի»։ Առաջին անգամ ԱԲ ուղղում է վե-րի ձևով։ Նոյնը նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 4։ Petersson 43 (1925), էջ 77 խլէզ «մողէս» դնում է խլինք բա-ռի հետ. (հմմտ. մողէս բառի ծագումը ըստ Lidén). սրանց արմատը խիլ՝ նոյն է խիղ «կեղտոտ» (չկայ այսպէս բառ) և խուղբ «կեղտ» բառերի հետ, որոնց հետ հմմտ. սերբ. häla «կեղտ». սանս. cikhalla «ճահիճ». սրա հետ էլ նոյն է խուխ=օսս. xului, xulǰi «գիջութիւն». որ թերևս հայերէնից է փոխառեալ։


Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

• ԳՒՌ-Ջօ. Սլմ. Սչ. Ալշ. Մշ. Վն. խմել. Հճ. խը՛մել, Ախց. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խմէլ, Ասլ. խմէ՝լ, Մրղ. խշմըէլ, Ագլ. Գոր. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. խմիլ, Հմշ. խմուղ, Զթ. խը՞միլ, խումիլ, Հւր. խումէլ, Երև. մնկ. հիմէլ։ Նոր բառեր են՝ խում «հար-բեցութիւն, հարբած, խմիչք, ըմպելիքի ճա-շակ», խման, խմատուն, խմելիք, խմիչք, խմուցք, խմտուք, խմիչքեղէն, խմուկ, ան-խմել։-Կրկնական խխում «բոլորովին թըր-չուած» ձևը գիտեն Ասլ. Արբ. Երզ. Մն. Ննխ. խում, ուր առաջին վանկի ը դարձել է ու՝ «բոլորովին թրջուիլ», խխմէլ Պլ. «բոլորովին թրջել», խխմել Մշկ. Ք. «ջրել, ոռոգել», Ռ-«քամել», խըխըմել Վն. «պատերը ջուր քա-շելով վնասուիլ», խմխիլ Նբ. «ջուրը լաք ծծելով կակղիլ», Եւդ. «վրան թուլութիւն գալ. թմրիլ», խմխացնել Նբ. «հողէ ամանը ջրով կակղացնել», խմխուկ Նբ. «բոլորովին թըր-ջուած», խըմխըմվել «պատը կամ թումբը ջուր ծծելով կակղիլը», խխվիլ Ապ. Բլ. «խո-նաւութիւնից կակղիլ», խխվուկ Բլ. «խոնա-ւութիւնից կակղած», խխվուշ Հմշ. «ջրի մէջ րնկղմել»։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

• «սակաւիկ, քիչ» Ոսկ. մ. բ. 23. ա. տիմ. ժդ. Փարպ. որից խուն ինչ «մի քիչ» Փարպ. որ և խուն մի Սիր. խ. 6. խու-ներդմնական Թր. և Երզն. քեր. խունախոհ «փանաքի մտածութեամբ» (չունի ԱԲ). խու-նաբերձ «մի քիչ բարձր» Կղնկտ. հրտր. Էմ. բառեր հին մատ. Ա. էջ 16)։ Բառիս գաւա-սական ձևն է սուն, սուն մի «քիչ, մի քիչ» Նար. մծբ. էջ 449. Հին բռ. (խ>ս ձայնա-փոխութեան համար հմմտ. խարիսխ >սա-րիսխ, դրախտ >դրաստ)։


Խունկ, խնկոց

s. fig.

incense;
aromatic substances;
incense, flattery.

• . ո հւ. (բայց Երգ. դ. 14 հատուե-ծի մէջ ունինք խնկօք՝ փխ. խնկովք. ինչպէս ունին Երգ. ե. 1 և Յհ. ժթ. 40) «կնդրուկ» ՍԳր. Վեցօր. 126. որից խնկել «զմռսել» ՍԳր. «զոհել» Կիւրղ. ել. «խնկարկել» Նար. «մեծարել, օրհնաբանել» Նար. խնկանոց Ա-գաթ. խնկաբեր Երգ. բ. 17, ը. 14. խնկալից Գ. մակ. ե. 1, 5. խնկածու Բուզ. խնկակալ Ել. իե. 17, լ. 1. խնկաղաց Ել. իե. 29, Ա. մակ ա. 23. Ոսկ. խնկիչ Վեցօր. խնկենի Նէեմ. ը. 15. խնկարկու Դ. թագ. իգ. 5. դեղախունկ Սեբեր. դեղնախունկ Կղնկտ. եղեգնախունկ Նար. հայխունկ Վստկ. չամչախունկ Բժշ. զմոնախունկ Գաղիան. լիախնկայl «խնկով յի» Եփր. մն. 484 (չունի ՆՀԲ), խնկողկուզիկ Մխ. առ. խնկատերև Գաղիան. (երկուսն էլ «հագնի, vitex agnus castus», ըստ Արթի-նեան, Ածաշունչի տունկերը, էջ 10-11) խունկեղէգն (առանց ձայնաւորի սղման) Ել. լ. 23, Երգ. դ. 14, Ոսկ. ես. խնկաբոյր (նոր բառ) ևն։ Գրուած է նաև խունգ ևն։


Խուց, խցի

s.

chamber;
cell.

• = Ասուր. xussu «ցանկապատ. 2. շէնքի յաւելուածական մաս». սկզբնապէս նշանա-կում էր «մի տեսակ եղէգ», յետոյ «եղէգէ շինուած տնակ», յետոյ «խրճիթ, հիւղակ»։ որոնց վրայ տե՛ս Muss-Arnolt, Ass. engl. Handwb. էջ 331 բ. ստուգաբանօրէն կց։ում է արաբ. ❇xuss «սէզից և եղէգից շինուած տուն, որ թուրքմէններն ու քուրդերը ❇ hūγ (հյ. հիւղ) են կոչում. 2. միայն ձեղունը տախտակէ, իսկ պատերը սէզէ շինուած տուն. 3. «ինետուն, թէև սէզից շինուած չլի-նի» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 373), եբր. xus «դուրսը. 2. փողոց. 3. քաղաքից ւրս գտնուած մասը (Gesenius 17, 219)։ -Աճ.


Խռնդատ

s. bot.

s. bot. Mullein, cow's lungwort.

• (գրուած նաև խռնտակ, խռընջ-տակ, խռջտակ) «մի տեսակ բոյս է. ձկան մահարար, եզնագի, փղոմոս, ւտ. verbas-cum, phlomis, ֆր. mole'ne, bouillon-blanc, պրս. mahīzahr» Վստկ. Բժշ. նոյն բառի սո-խալ գրչութիւններն են խոնջտակ, խնդակ որոնք յիշում է ՀԲուս. § 609 և § 1071, իբր տարբեր բոյսեր (տե՛ս Նորայր, ՀԱ 1923 49). -որից իգախոնդատ «մի տեսակ բոյս» Վստկ. 206. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 850։ (Տիրացուեան, Contributo դնում է § 395 խռնդատ «verbascum thapsus L» և § 464 խռնդուկ «phlomis lanceolata Boiss -Hoh», որոնք բոլորովին տարբեր ընտանիքե պատկանող բոյսեր են. կայ և verbascum armenum Boiss.-Ky. § 396 և phlomis armeniaca W. § 464, բայց սրանց հայերէն համազօրները չունի Տիրացուեան)։


Խստոր, ոյ, ի

s.

garlic.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.


Խափ, ի

s.

surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.

• «որոգայթի մէջ բռնուիլը» Ոսկ. ես «արգելք, խափանում» Նչ. եզեկ. որից ի խափ անկանիլ «որոգայթի մէջ բռնուիլ» Բուզ. ե. 38. խափան «արգելք, ընդհատում» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 2, 10. «դատարկ, ամայի, պարապ» Ոսկ. յհ. ա. 43. Կոչ. խա-փանած Ել. իա. 19. Ա. մակ. ժբ. 31. խափա-նածոյ Ոսկ. յհ. ա. 10. խափանել «արգելք լինել, դադարեցնել» ՍԳր. խափանիչ «ար-գելող» Ա. մնաց. բ. 7. Ոսկ. մ. ա. 13 խա-փանութիւն Սեբեր. խափնուլ «աչքը փակուիլ, տեսութիւնը կորցնել, կուրանալ» Ոսկ. մ. փիլիպ. «դադարիլ, վերջանալ» Ոսկ. եբր. խափչիլ «մարիլ, հանգիլ» Վեցօր. 57 (տես յափչիլ), Անյ. հց. իմ. խափուցանել «փա-կել (աչքը), գոցել, մարել, հանգցնել (կրա-կը, ճրագը)» Ոսկ. մ. ես. Եզն. անխափան ՍԳր. Կոչ. Ագաթ. խափանարար (նոր բառ). իսկ ՋԲ խափական լինել «սիրտը թնդալ, բաբախել» գործ չունի այստեղ և նոյն է խաւաղան բառի հետ (տե՛ս անդ)։ Խափ-արմատի ձայնդարձն է խուփն. սրանց պէտք է կցել նաև թերևս կափ (տե՛ս այս բառերը)։

• ԳՒՌ.-Այն. խափան «կողովի բերանը փակելու համար դրուած կտաւ կամ օրթի ճիւղ ևն», Խն. «տօն օր, զատիկ», Ղզ. խա-փան մնալ «գործը խանգարուիլ», Ատն. «տունը կործանուիլ», բայական ձևով՝ Զթ. Խրբ. Հճ. Ոզմ. Ռ. խափանիլ, Ախց. Երև. Կր. Սեբ. Ննխ. Պլ. խափանէլ, Տփ. խափանիլ, Տիգ. խmփmնիլ, Ալշ. Մշ. խապանել, Շմ. խափանվէլ, Սլմ. խmփmնվել.-բայց պէտք Լ զանազանել խափանէլ, խափանիլ «չարը արգելուիլ» (օրհնէնքներում միայն գործա-ծական), «գործը խանգարուիլ ևն», և խա-փանիլ «երեսի վրայ գլորիլ, գետին տապա-լիլ», ինչպէս գիտեն Պլ. Ռ. ևն։ Վերջինը ձևացած է թրք. qapanmaq հոմանիշից հմմտ. ռմկ. խափանմիշ ըլլալ (օր. էրէսի վրա խափանմիշ էղավ) և կապ չունի ա-ռաջինի հետ։


Խեղդ, ից

s.

halter, rope, noose;
bowstring;
strangulation, suffocation;
—ք շրթանց, flattery, wheedling, cajolery;
— առնել, — արկանել, ի — գալ, ի — մտաբերել, to strangle, to choke one's self;
— ընդ անձն ուրուք արկանել, առ —ս ածել զոք, to put a rope on the neck of, to bring to the halter, to strangle, to throttle, to choke;
— ընդ անձին հեղձամղձուկ պաշարիլ բանիւն, to be embarrassed & conounded by, not know what to say or do.

• , ի հլ. «խեղդում և խեղդելու չուան» ԱԳր. Եզն. Ոսկ. Եւս. քր. որից խեղդել ՍԳր. խեղդնուլ Մագ. խեղդամահ Խոր. Պիտ. 3ς կթ. խեղդան «խեղդելու չուան» Փիլ. Մանդ. խեղդարկեալ «խեղդուած» Ոսկ. մ. ա. 23, էջ 376. խեղդելիք Ճառընտ. խեղդումն Նար. նայրախեղդ Ոսկ. մ. բ. 8. ձիւնախեղդ Մեսր եր. բքախեղդ Խոսր. լարախեղդ Գնձ. կըրկ-նութեամբ խեղդղդիլ Առաք. պտմ. 504։ Ար-մատը ունինք նաև գրուած խիղդ ձևով՝ «խեղդելու չուան» Եփր. համաբ։ Հմմտ. նաև հեղձ։

• Böttich. Arica 44, 18, Lag. Urgesch 1083, Ges. Abhd. 275. 21 Hipponax-ի աւանռած Kανδαύλης թագաւորի ա-նուանն է կցում հյ. խեղդօղ, ռուս. ku-dü «չար ոգի», kudeli «իլ»։ Հիւնք. խեղ-դել հանում է հեղձնուլ ձևից։ Bugge IF 1 450 խեղդել և հեղձնուլ հանում է հնխ. *skrt-is ձևից. հմմտ. սանս. crtáti «կապել»։ Karst, Յուշարձ. 427 թաթար. il, yil, ol, ul «կապել, փակել», ալթայ. yele «չուան» ևն։ Մառ, ИАН 1914. 359 վրաց. ղրչոբա, ղչոբա «խեղդել»։ Justi, Kurd. gram. 230 քրդ. xindakim «խեղ-դեմ», արաբ. [arabic word] xanq, պրս. [arabic word] xunāk «բկուռոյցք» բառերի հեռ։


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

• = Բառիս հետ յայտնապէս նոյն են վրաց եეჭბი խենբի «շագանակի կեղև, պատեան», კუჩუბო քուչուբո «կեղև, ք.և», լազ. խեճե-պա «կաղինի կամ ընկոյզի կեղև», մինգր. ნეაჭო խեպնո «ձուի կճեպ» (Бepидзe, Гpуə. глоcc. nо имеpcк. и paч'инcк. говорамъ 1912, էջ 69). բայց կարելի չէ որոշել թէ ո՛րը որից է փոխառեալ։-Աճ.


Խեշակ

s.

a good horse.

• «ազնիւ ձի». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. էջ 241 «Ջեզոքն՝ որպիսի քուռակ, բաշա-հատ. մատաղաձի, խեշակ, դզի, բռչու. անո-բավար, փալանիկ»։ Ըստ իս պէտք է նշա-նակէ «քուռակ», ինչպէս են յիշուած հոմա-նիշներից շատերը.


Խերեւէշ, եշի, ից, աց

cf. Լումայ;
—ս —ս, piece by piece, little by little, slice by slice.

• , ի-ա հլ. (գրուած նաև խերե-ւէշտ) «լումայ» Ոսկ. բ. տիմ. 199 (քանիցս). յհ. բ. 33 (էջ 859) և հռ. իա. Սկևռ. աղ. 185. Աասն. էջ 15. Տօնակ. «բարակ թերթ կամ կտոր», որից խերևէշս խերևէշս անօսրել «մանր մանր ջարդել» Վեցօր. 166 (չունի ՆՀԲ. գիտեն միայն ՋԲ և ԱԲ)։ Նոյն բառն է նաև հարէժ «լումայ» Ոսկ. վասն գալստեանն Քսի ճառի մէջ (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 921). «Միայն երկու հարէլս, այսինքն երկու դանկ արծաթոյ»։


Խէչ, ից

s. zool.

prop, stay, support;
back, back-side;
clothes' pocket;
crab;
craw-fish;
— դնել cf. Խեչակեմ.

• ՆՀԲ մեկնում է «յետին կողմն կամ կողմն մի... մարթ է իմանալ և ճէպ «քսակ զգեստու»։ Սրան է հետևում ԱԲ և իբրև տարբեր բառեր նշանակում է խեչ կամ խէչ «հագուստի գրպանը». խէչ «ետի դին»։ ՋԲ չունի։ ՆՀԲ անշուշտ ի նկատի ունեցած կլինի ռմկ. խըչ< թրք. [arabic word] qəč «ետևը, գաւակ» բառը։ Բառիս ճիշտ նշանակութիւնը ցոյց են տալիս՝


Խիլ

s.

search, perquisition, investigation, strict inquiry;
plucking up, snatching away;
— արկանել, to search out, to investigate, to rummage, to inquire into.

• «փնտռտուք, որոնում, խուրառևու-թիւն» Եւս. պտմ. որից խիլ արկանել «ման-րակրկիտ զննել, որոնել, քարուքանդ կամ տակնուվրայ անելով խուզարկել» Եւս. պտմ. 156. խլել «կորզել, պոկել. տեղից հանել քանդել» ՍԳր. Կոչ. Ագաթ. Եփր. Բուզ. խլիչ Ագաթ. խլխլել «պատճառներ փնտռտել» նսկ. յհ. ա. 3. «տնտնալ, դանդաղիլ» Ոսկ. ես. 388 (երկիցս), խլխլական «ողորմելի» Ոսկ. ես. 340. խլումն Եփր. թգ. խլոցք «խլումն, յափշտակութիւն» (չունի ԱԲ) Ան-սիզք 27. արմատախիլ Ոսկ. յհ. ա. 38, բ. 8, 9. արմատախլել Մծբ. թիկնախիլ «մեջքը թերթուած» Տօնակ. Տաթև. ձմ. ճե. լարախիլ «խամաճիկ՝ տիկնիկ խաղացնող» Արիստ. աշխ. դժուարախիլ Ոսկ. յհ. ա. 29. տաշտա-խիլ Եղիշ. տակախիլ «արմատախիլ» Մար-թին. փշախիլ Ոսկ. յհ. ա. 1. նոյն է նաև գլխլել «ամբողջովին խլել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք, էջ 144. «Որ ի խորոջն արմատն է՝ ի վեր գլխլել ա-խորժիմ»։


Խիխաւրաս

s.

filth, filthiness, fetid matter.

• (եզ. կամ յոգ.) «հոտած թուք. խուխ կամ ուրիշ ապականութիւն» Ոսկ. մ. բ. 17, 19. ուրիշ օրինակ չկայ. բայց նոյն բառի այլափոխեալ գրչութիւնն եմ համա-րում եխիխաւար Փիլ. նխ. բ. 115 «Քանզի յաչս կուտեալ եխիխաւար և աղբախուղբ և աղբոց բազմութիւն». ուր եխի խաւար ձևի յն. համապատասխանն է φοσυτός «աղբ, կեղտ ևն»։


Խիճ, խճից

s.

small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.

Չուբինով, Dict. Géorg. համեմատում է վրաց. կաժի «գայլախազ, հրահան» բառի հետ։ Հիւնք. հանում է ցեխ բա-ռից։ Հ. Ս. Երեմեան, Բազմ. 1900, էջ 8 ևռում է գերմ. Kies «խիճ» բառին։ Ա-ճառ. ՀԱ 1909. 160 խ և կ ձայների լծորդութեամբ միացնում է կիճ, կուճ «մարմարիոն» բառին։ Մառ, ИАН, 1917, 316 հյ. կիճ, ավար. գամած «քար» ևն բառերի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 104 վրաց. խվինջի և կեն-ճի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունի փռիւգ. γίσσα «քար»։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

• ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

• , ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Խիրտ

adj. adv.

startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.

• «խրտնած, վախեցած» Ոսկ. փիլիպ. որից խիրտ ի խիրտս «երկբայելով, վախվը-խելով» Ոսկ. պաւղ. ա. էջ 388. խիրտ խիրտ լինել Ոսկ. անդ, էջ 387. խիրտ ի խիրտս մատչիլ Ոսկ. կող. 1, էջ 529. ձայնաւորների համառօտագրութեամբ գրուած խրտխրտ լի-նել Եփր. փիլիպ. 157 (տես Հ. Ա. Վարդա-նեան ՀԱ 1913, 300). խրտտւցանել «վախաց-նել» Սիր. իբ. 25. Ոսկ. մ. ա. 4. Եզն. խրտչիլ Ոսկ. մ. բ. 11 և ես. խրտնուլ Սեբեր. խրտուիլ «թռչուններին վախեցնելու համար պարտէզ-ներում շինուած սուտ մարդ» Ես. ժթ. 12 Ողբ. գ. 5. Եւագր. խրտուիլակ (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. խրչան (ռամիկ ձև՝ փոխա-նակ խրտչան) «խրտնող» Վստկ. 198. խըր-տոյց «խրտնող» (չունի ԱԲ) Տաթև. ամ. 299։

• Peterm. 259 լծորդ է դնում հարթ-նուլ, շրտնուլ և խրտնուլ։ Տէրվ. Altarm. 28 յն. σϰορδ-ινοῦ-μαι «ծամածռել, ան-դամները շարժել, այս ու այն կողմ նետուիլ», հսլ. skaradovati «վախե-նալ»։ Նոյն, Նախալ. 51 հնխ. skard արմատից, որի պարզական skar ձևից է համարում յն. ἀ-σϰαίρω «թռթռալ»։ Հիւնք. խորշ բառից։ Scheftelovitz BВ 28, 312 նոյն ընդ խէթ, խիթալ։ Պատա-հական նմանութիւն ունի եբր. [hebrew word] hrd «դողալ, վախենալ»։ ռամօտիկ, մարդկանցից փախչող» բառը, որ թուրքերէնի մէջ մեկնութիւն չունի։


Խիւ

s. zool.

s. zool. black-bird.

• «սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։

• ԳՒՌ.-Զթ. խիվ «խատուտիկ գոյնով մի թռչուն է»։


Խլեփ, ի

s.

salix caprea latifolia ( species of willow).

• (սեռ. -ի) «անուշահոտ ուռենի. sa-lyx aegyptiaca կամ salice odorosa» Մխ. բժշ. 67. Բժշ. (չունի ՆՀԲ). որ և խլէֆ Վստկ. ։74, խլաֆ Ամիրտ.


Խլուրդ, լրդից

s.

mole.

• ԳՒՌ.-Խրբ. խլուրդ՝, Մշ. քօո-խլուրդ՝, Սեբ. խլուրթ, Կր. քօռ-խլուրթ, Ասլ. խլէօր-թիգ, խլէօրթի*, Զթ. խօլօյդ՝, խօլօրդ՝, ո-րոնք նշանակում են «խլուրդ». իսկ Ախց. խլուրթ «մողէս», Արբ. «փայտէ փականք», Ակն. «խոյլ կոչուած հիւանդութիւնը»։


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

• = Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

• , ո հլ. «թթխմոր, խմոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 6. որից խմորել, խմորիլ ՍԳր. խմորեալ Ել. ժբ. 15. լդ. 25. խմորուն ՍԳր. խմորոտ Նխ. ել. խմորաթաղ «խմորով դի.-թութիւն անող» (նորագիւտ բառ. տե՛ս Ալի-շան, Հին հաւ. 379), խմորանոց (չունի ԱԲ) «խմոր պատրաստելու տեղ» Տարօն. էջ 197. անխմոր ՍԳր. Յհ. իմ. նմանութեամբ խմո-րուկ «ելակ պտուղը» (այսպէս կոչուած իր փափկութեան համար) ԱԲ և ՀԲուս. § 1069. թերևս նաև խմրախոտ կամ խմրխոտ «աճալ» Բժշ. կամ «anthoxanthum» (գաւառական բարբառների մէջ) ըստ ՀԲուս. § 1070. խմո-րատիպ (նոր բառ)։

• Նախ Schröder, Thesaur. 45 փոխա-ռեալ դրաւ եբր. [hebrew word] xmr ձևից, որ աւանդուած չէ։ Müller SWAW 41, 12 և WZKM 8, 284 արամ. [syriac word] xəmirā «խմոր» բառից փոխառեալ է դնում։ Այս մեկնութիւնը ընդունում է Հիւբշ. 305, թէև սպասում է հյ. *խմիր կամ *խամիր ձևը։ Հայերէնի ո ձայնը մեկ-նելու համար M. Bittner WZKM 13 (1899), էջ 296 խմոր բառը թրք. xa-mur ձևից փոխառեալ է համարում! կամ հայերէնից անցած թուրքերէնի։ Այս ենթադրութեան անհեթեթութիւնը ցոյց տուաւ R. Gauthiot, Բանասէր 1899, 325։ Առաջին անռամ Աճառ. Հայ. նորագիւտ բառեր մնաց. գրոց մէջ, էջ 9 անխում և խմեալ նորագիւտ բա-ռերը երևան հանելով՝ ենթադրեց որ խմոր բառի արմատն է խում, որ նոյն է խում, խմել «ըմպէլ» բառի հետ և հետևաբար խմոր գործ չունի ասոր. xə-րի ձևով։ Մառ. Христ. Boст. 2(1913), 132 հիմնուելով սրա վրայ՝ մեկնեց վե-ոի ձևով։ Մառ,Христ. Bocm. 2(1913), 148 վրաց. ցոմի «թթխմոր», ն. վրաց. «խմոր», սվան. մըխիմա «թթու», խվի-մըխմի «թթուիլ», խվիմխըմե «գինուց սթափիլ», լիմխըմե «խմորել, մա-կարդել», նամխըմի «թթխմոր» բառերի հետ՝ իբրև յաբեթական արմատէ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 91 վրաց. ցոմի «խմոր»։


Խնձոր, ոյ

s. bot.

s. bot. apple;
apple-tree.

• ՆՀԲ «որպէս թէ խնկածոր կամ խան-ձելի՝ նախանձելի, Ադամայ պտուղ կար-ծեցեալ»։ Թաղիադեան, Առաջն. մանկ, 12z «իւնռութեւն ծորող»։ Böttich. Rudi-menta 41, 109 և Lag. Urgesch. 821 արամ. xazzūr։ Հիւնք. արաբ. խընզիր «խոզ» անասունի անունից։ Patrubány SA 1, 194 հհիւս. hanga, գերմ. han-gen, գոթ. hāhan «կախել, կախուիլ» ձևերի հետ հնխ. kheng'ho-արմատից, իբրև kheng'ho-ro «կախեալ»։ Նոյն, ՀԱ 1908, 152 խինձ «գոգ, ծոց» բառի հետ՝ պտուղի կլորութեան համար այս-պէս կոչուած։ Մառ ИАН 1913, 318 և Яф. cборн. 2, 152 ձ և որ յոգնակերտ մասնեևներով, ինչպէս են և տանձ. ռա-լոր (արմատն է ուրեմն խն-)։ Ustir, Btrg. alarodisch. 51 հսլ. grusa, կու-բազի hinče ևն։


Խոթ

s. zool.

s. zool. kingfisher, halcyon.

• «աղկիոն կամ ծովեզերեայ արտոյտ» Գաղիան. Բռ. ստ. լեհ. որից խոթական ա-ւուրք «նոյն թռչունի երևալու ժամանակնե-որ» Մխ. պտմ. առ Ստ. լեհ. (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 41)։


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

• = Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։


Խոհեմ, ի, աց, ից

adj.

cf. Խոհական.

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

• , ի-ա հլ. «խոզի ձագ» Եւս. քր. ա. 387-8. գրուած նաև խոչքոր Մանդ. (հրտր. Շողակաթ, էջ 126). Մարթին. խոճ. քոր Վրք. հց. Բ. 262. որից նուազական՝ խոճ-քորակ Թր. քեր. գրուած է նաև խոչքորակ, խոճքորակ, խոչկորակ Գիրք առաք. 558-9 (երկու անգամ)։ Շատ հետաքրքրական և խոզքորակ գրչութիւնը, որ սակայն տպա-գրական սխալ է թւում (տե՛ս ՆՀԲ այրիկ բառը). կայ և հողքուրակ Բառ. երեմ. էջ 185. Այստեղ է պատկանում նաև խոճկորակ (կամ նաև խոճիկ?) «փրփրեմ, անմեռուկ, pour-pier, դանդուռ» Գաղիան. իմաստի զարգազ-ման համար հմմտ. իտալ. porcellana և հին ֆր. pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».-սխալ գրուած ձև է կոճկորակ ՀԲուս. § 1467։

• -Կարմուած է *խոճ «խոզ»+կոր «ձագ» բառերից. առաջինը փոխառեալ է կովկա-ևեան լեզուներից. հմմտ. լազ. ղեջի «վա-րազ», մինգր. ղեջի «խոզ» և վրաց. ղորի «խոզ». (վերջինիս և առաջինների ձայնա-կան առնչութեան համար հմմտ. վրաց. ձի-րի=մինգր. ջինջի «արմատ», վրաց. քմա-րի=լազ. քոմոջի, մինգր. քոմոնջի «ամու-սին», վրաց. ցվարի=մինգ. ցունջի «ցօղ», վրաց. ბերի=լազ. ջաջի, մինգր. ճանջի «ճանճ»). հայերէնին ծնունդ տուող ձևը պի-տի լինէր *ղոջի կամ *ղոճի, ուր ղ դարձել է խ, ըստ որում հին հայերէնում ղ ձայնը գո-յութիւն չունէր։-Երկրորդ մասի վրայ (կոր) տե՛ս կորիւն։-Աճ.


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

• . ոնդարձակ մշակութիւն կրած բառ է։ Ներկայանում է հետևեալ ձևերով և նշանակութիւներով. 1. Ժամ, ու հլ. (բացի սե-ռականից՝ միւսները նաև ի-ա հլ.) «մի ժամ, օրուայ 1/2։ մասը» ՍԳր. Վեցօր. Ոսկ. «որո-շուած ժամանակ» ՍԳր. Եղիշ. «իւրաքանչիւր կենդանակերպի 1800-երորդ մասը՝ որով աստղաբաշխներն ու ախտարագէտները մար-ղու բախտն են որոշում» Վեցօր. Շիր. «կար-գաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեց-ւոյ. ժամասացութիւն» Սեբ. էջ 29. Յհ. կթ. Մաշտ. այս իմաստներից ածանցուած են ժամաբաշխ Վեցօր. ժամադէտ Շիր. ժամա-ղիր Գ. մակ. գ. 14. Վեցօր. Կորիւն. Բուզ. Ա-գաթ. ժամադրել Ագաթ. ժամադրութիւն ՍԳր. ժամակալ Բ. մակ. ժբ. 7. Բուզ. ժամալար Ոսկ. յհ. ա. 3. ժամապահ Վեցօր. ժամակոչ Ճշ. 198 բ. յայնժամ ՍԳր. Ոսկ. ցայնժամ Նեեմ. զ. 1. յորժամ ՍԳր. Ոսկ. Եռն. առմա-ίայն Սգր. Ոսկ. Կորիւն. Կոչ. նոյնժամայն ՍԳր. տօթաժամ Բ. թգ. դ. 5. Եւս. պտմ. գի-շերաժամ Յայսմ. տարաժամ ՍԳը. Ոսկ. Եօն. դատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3. բարեժամ Առ որս. մահտարաժամ Ճառընտ. ապաժամեան «մատառատի» Լաստ. իա. նոր բառեր են առժամապէս, ժամանց, ժամագործ ևն. (իսկ այժմ բառի վրայ տե՛ս առանձին)։-Ժամ բա-ռի «եկեղեցական ժամասացութիւն» նշանա-կութիւնից է ծագած ռմկ. ժամ «եկեղեցի». որին նպաստել են նաև ժամագիրք ժմ. Յի-շատ. ժամակարգութիւն Յհ. իմ. Յհ. կթ. ժա-մահար Յհ. իմ. եկեղ. ժամամուտ Տօնաց Յիշատ. ևն բառերը։ Սրանք ծագած են ժամ «ժամանակ» նշանակութիւնից. բայց յատ-կապէս եկեղեցական գործերում գործածուե լու պատճառաւ՝ միացել են «եկեղեցի» գա-ղափարին։ Այսպէս՝ օրինակ ժամահար՝ որ նշանակում է «ժամը՝ ժամանակը զարնող», գործածուելով յատկապէս «եկեղեցու ժամը զարնող» նշանակութեամբ, մտածուած է թէ ժամ նշանակում է «եկեղեցի»։ Նոյնը իմանալ նաև միւսների համար։ Բացի սրանից՝ մինչև այժմ էլ յետամնաց տեղերում ժամանակր որոշւում է մասնաւորապէս եկեղեցու արա-րողութեամբ. ասում են օրինակ՝ «Դեռ ժամէն չելան, դեռ ժամը չզարկաւ, ժամուն այս չափ մնաց» ևն, որոնց մէջ «եկեղեցի» և «ժամա-նակ» գաղափարները զոյգ են ընթանում։ (Այս մասին տե՛ս նաև ատեան)։ Մինչև ան-գամ մահմետականների եզանի համար կայ ռործածուած ժամ ձևը՝ Գիրք թղ. էջ 526 «Հանին զիս ի մնարայն՝ տալ զառաջին ժա-մոն մեր»։-Ժամ «եկեղեցի» իմաստից են կազմուած ժամատուն Լաստ. ժամատեղի Գնձ Ուրհ. ժամանոզ «փոքրիկ անօթք գին-ւու և ջրոյ ի սպաս ժամու պատարագի» Մաշտ. Կանոն. ժամասացութիւն, ժամասէր. ժամասիրութիւն (նոր բառեր)։-Սակայն ժամ «եկեղեցի» նշանակութեան հետ կապ չունին խորան ժամու նորագիւտ Ա. մնաց. իա 29 և նորագիւտ Բ. մնաց. ա. 3, 5, 66 (որոնց դէմ միւս թարգմանութիւնը ունի միայն խորան. կամ խորան վկայութեան Եփր. հտ. Ա. էջ 195, 293, 424, 477, Մծբ. էջ 345 և մրան ժա-մու Բ. մակ. բ. 4. Եբր. ը. 5. Եփր. հտ. Ա. էջ 152, 206, 221, 360, 477, 480, Գ. էջ 214, 215. 216, Վեցօր. էջ 10, 23, Կոչ. 34, 358, որոնք նը-շանակում են «Մովսէսի վկայութեան խորա-նը», և, ինչպէս Մառ, Иппoл. 55 և Վարդա-նեան ՀԱ 1913, 132 ցոյց են տալիս, թարգմա-նօրէն կազմուած են ասոր. [syriac word] meš-kan zbanā «առժամանակեայ վրան» ձևից. հմմտ. Մծբ. էջ 260 «Կոչեցաւ սա վրան ժամու, զի փոքր ժամանակ պաշտեցաւ»։-2. Ժամաճ «փութկոտ, ժամանակին պատրաստ» Ոսկ. մ. բ. 26, որից ժաման առնել «հասցնել» Սղ. ի. 4. Մծբ. ժամանել «հասնիլ» ՍԳր. Ոսկ. «ա-ռաջ հասնիլ, կանխել» ՍԳր. «ժամանակ ու-նենալ, բաւել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. ժամանե-ցուցանել Եզն. կանխաժաման Սամ. երէց. ապաժաման «յետնեալ, խեղճ» Սիր. ժա. 12. ժգ. 5. Ոսկ. մ. ա. 3, 18, 23. ապաժամանու-թիւն Ոսկ. մ. ա. 23. ապաժամանեալ «ի Վարղանեան ՀԱ 1913, 559). բարեժամանու-թիւն Բրս. պհ. ևն։-3. Ժամաճակ, ի-ա հլ. «ատեն, վախտ» (բայց նաև՝ տարի, դարա-շրջան, հասակ, օրհաս, կեանք, տարուայ եղանակ, յարմար առիթ ևն) ՍԳր. Վեցօր. Ոսկ. որից ժամանակագիր Բուզ. ժամանա-կակից Եզն. Եւս. քր. ժամանակաչափ Ագաթ. ժամանակեան Եզն. Ոսկ. Եփր. ծն. Ագաթ ժամանակել ՍԳր. առժամանակեալ Ուե. գաղ. Փարպ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10 Յոբ. լբ. 9. Ոսկ. ես. Եւս. քր. երկայնժամա-նակեան Ոսկ. մ. ա. 11. փոքրժամանակեան Եփր. աւետ. 263, 302 (չունի ՆՀԲ). տօթաժա-մանակաւորապէս, ժամանակամիջոց ևն (նոր բառեր)։-4. Ժում «անգամ, հեղ»՝ որ ժամ բառի յետին ձևափոխութիւնն է (ա դարձած ու՝ ռնգականի մօտ). սրա հնագոյն գործա-ծութիւնը զտնում ենք Շնորհ. առակ. որից ժման ժմուն «պատշաճ ժամանակ, յարմար ատեն» Գնձ.-նշանակութեան զարգացման համար հմմտ. ժամ «անգամ, հեղ». «Եկեր երեք ժամ հաց» Ոսկիփ։-Յայտնի չէ թէ ի՛նչ ևապ ունի սրա հետ ծուկ «ժամանակ», ոռ սովորական է արդի բարբառներում և որի հնագոյն վկայութիւնն ունի Շապհ. 46։


Ժանդ

cf. Ժանտ.

• (գրուած նաև ժանկ), ո հլ. «մետա-ղի վրայի ժանգը» Եզեկ. իդ. 6=12, Ոսկ. յհ. ա. 29. «քարի մամուռ» Ագաթ. «երևիլ, բոյ-սի մի տեսակ հիւանդութիւն» Գ. թագ. ը. 37. Սղ. հէ. 46. «կերցաւ, քաղցկեղ» Սարգ. Ճա-ռընտ. «թոյն, սպանիչ մահադեղ» Եւագր Ոսկ յհ. ա. 15. Կոչ. Ագաթ. որից ժանգաբեր Կոչ. ժանգախառն Կոչ. ժանգակեր Սիր. իթ. 13. Ագաթ. ժանգահար Յկ. ե. 3. ժանգաւոր Կոչ. 154. ժանգոտիլ Սիր. իթ. 13. Ոսկ. մ. բ. 22 ժանգել «ժանգով պատել» Տաթև. ամ. 312. ժանգեալ «ժանգոտած» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կե, կթ (երկիցս). անժանգ Տօնակ. Վրդն. դան. երկաթաժանգ ԱԲ. ժանգառ «երևիլով վնասուած (բոյս)» Ագաթ. ևն։


Ժանի, նւոյ

s. fig.

tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.

• ՆՀԲ դնում է պրս. ժէնէ, զանի (որոնք գոյութիւն չունին), տէնտան, շանէ «սանտր և հեծանոց»։ Müller SWAW 42, 253 հսլ. zabu, յն. γαμφαί «անասու-նի ծնօտ»։ Հիւնք. պրս. [arabic word] šang «փղի կնճիթ»։


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

• = Պհլ. žanvar ձևից, որ աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] žanbar, [arabic word] zanbar «մի տեսակ պատգարակ, genus ferculi vel feretri» (Vullers), «զչորս փալտս ռա-ռակուսի կապեալ, զմէջ նորին հիւսեն չուա-նաւ, կամ կապեն ի նմա զմասն ինչ գորգի, այսինքն կապերտի, և կամ զմասն ինչ մոր-թոյ և այնու տանին և կրեն այսր անդը զա-ղիւս, զցեխ և զաթար» (ԳԴ). բառիս հին աոս. ձևն էր *jani-wara-=զնդ. *ǰaini-bara-(տե՛ս Հիւբշ. Pers. Stud. 123 և 182). եմաս. տի փոփոխութեան համար հմմտ. տճկ. tej-gere, որ յատուկ է թէ մարդու և թէ՛ իրեղէն-ների։-Հիւբշ. 156։


Ժիր, Ժրաց

adj. adv.

active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up! diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.

• , ի-ա հլ. «աշխոյժ, եռանդուն, փութ-կոտ» ՍԳր. Ագաթ. որից ժրանալ ՍԳր. Ոսկ. մն ա. 2 ժրել «քաջանալ» Թէոփ. խ. մկ. Լմբ. պտրգ. ժրագլուխ ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 20 և Բ. կոր. Կոչ. ժրագոյն Ոսկ. Բ. կոր. ժրահա։ (որ և քաջահաւ) «մի տեսակ թռչուն է» Ե-պիփ. բարոյ. ժրանձնակ Շիր. ժրութիւն Ոսկ մ. ա. 15. Կոչ. քաջաժիր Ճառընտ. շուտաժիր Նար. խչ. ժրաջանութիւն (նոր բառ), կրկնու-թեամբ և առանց սղման՝ ժիրաժիր Բ. մկ. դ. 12 ևն։


Ժմերտ

adj.

insolent, barefaced, impudent.

• «լիրբ, յանդուգն» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գործածում է Ոսկ. եփես. 834 «Այլ չար է, ասեն, ազգն, ժմերտ, լիրբ և անա-մօթ». որից ժմերտեալ «յանդգնեալ» Եզն։


Ժողով, ոց

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Սլմ. Վն. ժօղվել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ժօղվէլ, Ակն. Խրբ. Մկ. Ոռմ. Տիգ. ժօղվիլ, Ասլ. ժէօղվէ՛լ, Հմշ. ժօղ-վուշ, Զթ. ժէօղէօվք.-հետաքրքրական ձև է նորամուտ Պլ. ժօղվօխք «ժողով»։-Ղ ձայնը կորցրած են Մրղ. ժօղէլ, Ննխ. ժօղօդէլ, ծი-ղօդանք, ժօղօդվիլ, թէև Մրղ. ժօղօվըրթ, ժօ-ղօվըիրթ պահում է։-Կովկասահայ բարբառ-ներում ջնջուած է բառս և գործածւում է հա-ւաքել։-Ժողվել բառի գրչութեան վրայ խօ-սած է Մասեաց Աղաւնի, 1863, էջ 79, ուր ժո-ռուել համարւում է սխալ գրութիւն և ցոյց է տրւում թէ ուղիղն է ժողվել։-Նոր բառեր են ժողովքարար, ժողվածուրիկ, ժողվուիլ, ժռղ-վըտել, ժողվոտել, ժողվտուիլ, ժողվռտուիլ, ժողվրթուիլ, ժողնոտել, ժողնկուիլ, ժողնուիլ, ժողվտմնի, ժողվտուք ևն։


Իժ, ից

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։


Իլ, ոյ

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.

• ՓՈԽ.-Չաղաթ. [arabic word] ileng «իլ», որ ոստ Будaгoвъ 2, 365 չունի համապատասխան ուրիշ թաթարական ձևեր։


Իղձ, ըղձից

s.

desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.

• , ի հլ. «փափագ, բաղձանք» Պիտ. Ե-ղիշ. Խոր. «աղօթք» Արիստ. աշխ. «հմայող, վհուկ, կախարդ» Ա. թագ. զ. 2. Միք. գ. 7. Դան. բ. 27. Եւս. քր. որից իղձ լինել «սաս-տիկ փափագիլ» Եղիշ. ըղձիկ լինել ԱԲ. ըղ-ձալ, ըղձանալ «փափագիլ, աղօթել» Եբր. զ. I1. Գծ. իէ. 29. Ոսկ. ես. «հմայել» Եզեկ. ժգ, 23, իբ. 28. ըղձապատում «կախարդ, վհուկ» Չաք. ժ. 2. Երեմ. կթ. թ. ըղձական «կախար-դական» Ոսկ. ես. ըղձութիւն «փափագ» Նար. Մշկ. «հմայութիւն» Սգր. ըղձակերտ «սրբա-զան, պատուական» Հռ. ժե. 16. նախիղձիկք Եւս. քր. նախաձայնի յապաւումով ունինք նաև ղձալ, ղձանալ, ղձալի, ղձութիւն, ղձու-մըն ևն գրչութիւնները՝ զանազան ձեռագրե-րում։


Լեւիաթան, այ

s.

leviathan.

• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• «նեղութիւն, չարչարանք» Ոսկ. հռովմ. 315 (չունի ՆՀԲ), որից լլկել «չար-չարել, նեղել, տանջել» ՍԳր. Ոսկ. ես. և յհ. բ. 12. «բռնաբարել» ՍԳր. լլկանք «չարչա-ոանք, նեղութիւն» ՍԳր. Եզն. Եփր. վկ. ա-րևել. լլկիչ «չարչարող» Ոսկ. ես. և մ. ա. 24 լլկոց «բոզանոց» Շնորհ. առ. 65. լլկութիւն «չարչարանք» Գ. մակ. զ. 19. է. 3. Ոսկ. ես եբր. Ագաթ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. Վեցօր. 170. Մծբ. դիւալլուկ Նար. բքալլուկ Յայսմ. սովալլուկ Սարգ. Ճարընտ։


Լկամ

s.

bridle, reins.

• , ի-ա հլ. (գրուած նաև լմակ, լի-կեամ ՋԲ) «սանձ» Բրս. մրկ. 125, 336. Տա-թև. ամ. 455. որից լկամել «բերնին սանձ դնել» (չունի ԱԲ) Թլկր. 51. լկամարար «սանձ շինող» Ոսկիփ. անլկամ «անսանձ» ԱԲ.

• = Պրս. [arabic word] ligām «սանձ» բառից, որից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] legama, արաբ. ❇ lijām, քրդ. lejam, ligab, la-(af, laγav, վրաց. ლაგამი լագամի, ლაგაბი լագաբի, թուշ. ինգիլ. լագամ, մինգ. լազ. լագամի, սվան. լագ'ամ, բոլորն էլ «սանձ», երկրորդաբար նաև «չուան» նշանակու-թեամբ։ Müller WZKM 10, 181 կարծում է որ բուն ծագումն է լտ. ligamen «կապ, փոկ, չուան»։ Սակայն հայ. բառը անշուշտ պարս-կերէնից է՝ նշանակութեան նույնութեան պատճառով։-Հիւբշ. 267։