Your research : 71 Results for սին

Entries' title containing սին : 31 Results

Definitions containing the research սին : 531 Results

Գոյ, ից

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

• = Բնիկ հայ բառ, որ պատկանում է հնխ ves-արմատին. սրա բուն նշանակութիւնն է «մնալ, բնակիլ, տունուտեղ լինել», որից յա-ռաջացել են սանս. vásati «բնակիլ, մնալ, գիշերել», vasati-«բնակարան, բնակութիւն, բոյն», vastu-«տեղ, վայր, բան, իր», զնդ. vañhaiti «բնակում է», հպրս. a-vahana «բնակատեղի», յն. հոմեր. ἀεσα νύϰτα «գի-շերել», գոթ. wisan «մնալ, բնակիլ», հբգ. ωist և հիսլ. vist «բնակավայր», հիռլ. foss, feiss։ «մնալ, հանգիստ առնելը», կիմր. ar-os «մնալ, սպասել»։ Հնխ. ves կազմուած է նախնական au «բնակիլ» արմատից՝ -es-աճմամբ, իբր aves, կրճատ՝ ves (Walde, 829. Boisacq, 16)։ Վերի նշանակութիւն-ները բնաւ համապատասխան չեն հայերէ-նին. բայց նոյն ves արմատը գերմանական լեզուների մէջ ստացել է «լինել, գոյ լինել» նշանակութիւնը, որ ճիշտ համաձայն է մեր բառի նշանակութեան, այսպէս՝ գոթ. wisan «լինել», was «էի», wists «գոյու-թիւն, բնութիւն», հբգ. wèsan «լինել, գոյ լինել, ներկայ լինել», wist «էութիւն, գո-յութիւն», գերմ. war «էի», gewesen «ե-ղած», անգլ. was «էր, կար» ևն։ Հնխ. ves-արմատը պահուած չէ մեր մէջ ներկայի ձևով, ուր պիտի տար հլ. *գեմ, *գես, *գե, այլ միայն կատարեալի ձևով. հնխ. vóse> հյ. գոյ-և կամ ըստ Meillet. M 19. 18z ներկայի *vos ձևից է. հմմտ. հիռլ. foaid «զիշերը միասին անց կացնել, քնել» (Po-korny, 1, 307)։-Հիւբշ. 435։


Գոռոզ, աց

adj. s.

arrogant, proud, haughty, imperious, insolent;
tyrant.

• ՆՀԲ հանում է գոռ արմատից, կամ (հպարտանալ բառի տակ) լծ. թրք. xoroz-lanmaq «աքլորանալ, այսինքն հպարտանալ» և կամ լծ. լն, γαῦρος «հպարտ» (պերճ բառի տակ)։-Mul-ler, Armen. VI հսլ. grozinu «զար-հուրելի»։ Հիւնք. պրս՝ xorōs «աքլոր» բառից։ Karst, Յուշարձ. 405 սումեր. gurus «բարձր, տէր»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բառ. 120 պհլ. khrusitan «գո-չել», պրս. [arabic word] xruš «յուզում»։ Պա-տահական նմանութիւն ունի յն. ϰόρος «գոռոզութիւն»։


Դիակոն

s.

deacon.

• Ուռիղ մեկնութեանը ծանօթ էր հնե-րից Լմբ. մատ. էջ 34՝ «Վեցերորդ դաս եկեղեցւոյ՝ դիակոնք, որ թարգմանին սպասաւորք, այսինքն սարկաւագունք»։ Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Երաշխ

adj.

cf. Աշխէտ.

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երաշխ, ից

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

• = Բոյծ արմատի երկրորդ ձևն է և նրա հետ միասին ծագում է հնխ. bhug արմա-տից. հայերէնի մէջ ծ-տ ձայնափոխութեան համար հմմտ. արտ <*արծ

• «պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.


Գաբ, ի

s. bot.

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

• ԳՒՌ.-Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• ՆՀԲ և Lagarde շփոթում են նա-խորդի հետ և նրան տալիք մեկնութիւնը վերագրում են երկուսին։


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

• պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ver «կապ, չուան, չուանով կապել» արմատից, ի մասնիկով, իբր «կապեալ»։ Յեղակից ձևերից յիշում ենք միայն լեթթ. werens «թել», լիթ. virtinis «թակարդ», virvē «չուան», apvarē «կապ». հպրուս. wirbe «հաստ չուան», հսլ. obora (*ob-vora «չուան»), ռուս. oбopa «կապ», вepиra, вepyra «շղթայ», вepèвкa «չուան». յն. ἀρτάνη «չուան թակարդ», ալբան. avarī' «միասին» (ի-ր թէ «ընդ-կապեալ») (Po-korny, 1, 263-6). սրանց միացնել պէտք է թերես յն. ἀεἰρω «' ապել, կցել» (այլ է ἀέιρω «բարձրացնել», որին միանում է հյ. սեր «վեր»), որից յառաջանում են τετραορος «չորոցք, չորս ձի լծուած», συνωρίς «ամոլ (յատկապէս իրար կապուած մի զույգ ձի), զոյգ, ոտնակապ, ձիակապ», συνկορος «միա-նին կապված, միացած ամուսին», ταράορος «մօտիկ կապուած կամ լծուած», ἀπάορος «բաժանուած» ևն (Boisacq, 15)։-Աճ.


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

• = Պհլ. gēs, պրս. [arabic word] gēs, [arabic word] gōsu (արդի արտասանութեամբ gis, gisu) «կա-խուած մազեր, ծամ», աֆղան. gēsū «խո-պոպիք», օսս. γēsá, qis «խոզի մազ», քրդ. [arabic word] gisu, ❇ kezi «վարս, ծամ, խոպո-պիք», զազա gšžək «գիսակ», զնդ. gaēsa çխոպոպիք» (Horn, § 950 և Bartholomae, 480)։ Իրանեան բառի ծագման մասին տե՛ս Lidén, IF, 19, 319, ուր ցեղակից են դրւում իռլ. gaoisid «ձիու մազ», յն. χαίτη «գէս»։ Pakornv. 1, 527, բոլորի նախաձևը դնում է ghaites «գէս»։-Այլ է սանս. kēça «գէս», kèçara «բաշ» (որից գնչ. քեցա «գէս», քե-ցաշ «բաշ»)= լտ. caesariēs «գլխի մազ» Walde, 109։-Իրանեաններից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] gēs «մազ», կովկաս-ևան յեզուներից՝ վրկ. կուպ. քիս, կայտ. խիզ, խիւրկ. ղիզ «մազ, ծամ» հոմանիշ-ները։-Հիւբշ. 127։


Գի, ոյ

s.

juniper-tree.

• 3 Արշէզ, Բազմ. 1899, 104=վրաց. ղվիա. այս մասին աւելի ընդարձակ տե՛ս գինի բառի տակ։-Lidén, IF, 18 494-8 նախաձևը դնելով *viso-(*vei-so-. *yoiso-) կամ *vito-(*voito-) հա-մեմատում է առաջին պարագային սանս. vèsta-tē «ոլորուիլ, գալարուիլ», լիթ. yys-t-yti «բալուլել», սանս. vès-ká-s «խեղդելու չուան», հհիւս. visk «յարդի կապոց», նիսլ. visk «յարդէ խցան», շվէդ. viska «փոքր աւել»։ հբգ. wisk «յարդե խցան», չեխ. vich նոյն նշ., լեհ. wlecha «ծաղիկների ող-կոյզ», սլով. vèchet «խուրձ» ևն.-


Դկուղ

s.

kidney-bean.

• ՆՀԲ պրս. տէնր։ Աճառ. SA, 1, 304 համեմատելով արաբ. [arabic word] dujr. duiur հոմանիշի հետ (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 853), ենթադրում է, որ ասո-րական փոխառութիւն լինի։ Բառիս նման է հնչում նաև պրս. [arabic word] tulk «լո-բի», բայց որովհետև ճշտիւ յայտնի չէ նոյն իսկ՝ թէ ի՛նչ էր հայերէն բառի բուն ձևը, ուստի չի կարելի նմանութեանց մասին վճիռ տալ։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• Աւգերեան, Չփ. և կշռ. էջ 41 համարում է պրս. [arabic word] äxar «գուռ, աւազան» բառից։ Karst, Յուշարձ. 402 ափ և գոգ բառերի հետ միասին՝ ցեղակից է դնում սումեր. agub «երկնակամար» բառին։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Աթոռ, ոց

s.

chair, seat;
stool;
throne;
bench;
նստուցանել յաթոռ, to make one sit on a throne or chair;
to throne;
նստել յաթոռ, to sit on a chair or throne;
աթոռս արկանել, to give seats or chairs;
ելանել յաթոռոյ, to rise up, to get up.

• Arm. St. § 23 և Հիւբշ. 300 չեն ըն-դունած այս մեկնութիւնը։ Müller պրն-դում է նոյնը WZKM 8, 280 (թրգմ. ՀԱ 1894, 293)։ Հիւնք. թրք. ❇ oturmaq «նստիլ» ձևից. (սակայն սրա հնագոյն ձևն է [arabic word] ︎ oltur-maq, ուր 1 խանգարում է)։ Ենսէն ՀԱ 1904, 184 հաթ. atr։ Patrubány ՀԱ 1908, 344 հնխ. sed «նստիլ» արմատից։ Karst, Յառաոձան 408 սումեր. tur «բազմոց, գահաւորակ»։ Մառ, Teксты и Paз. no kaвк. фил. հտ. 1, էջ 78 (Лeнингp, 1925) կցում է յն. ϑρόνος հոմանիշին և երկուսը միասին դնում է յաբեթա-կան արմատից։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

• = բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։


Ալոջ, ի, աց

s. zool.

s. zool. she-kid.

• Հիւնք. որոջ հոմանիշից։ Lidén, Stud. 25 լտ. alo, հհիւս. ala, գոթ. alan, հիռլ. alim «սնուցանել» բառերի հետ, իբր բը-նիկ հայ, հնխ. al արմատից (տե՛ս Ա-լիկ), կազմուած -ոջ մասնիկով։ Karst, Յուշարձ. 406 ուլ բառի հետ միասին կցում է սումեր. lu «գառն» ձևին։


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

• = Հնխ. sald, սեռ. salnés. հմմտ. յն. ἄλς, լտ. sal (ֆրանս. sel, իտալ. sale, ռում. sare), հսլ. soli, ռուս. cоль, գոթ. salt հիսլ. salann. ևիմր. halan, գերմ. salz, անգլ. salt, շվ. նորվ. salt, դան. salz, soole, քուչ. sālyi չեխ. sūl, սերբ. só, հպրուս. sal, հոլլ. zout «աղ». լիթաւներն ու ալբանացիք չունին այս արմատը և «աղ» գաղափարը բացատրում են մի բառով՝ որ նշանակում է «փոշի ցանել, ցրուել»։ Թեև լիթաւները չունին այս բառը, բայց նոյն արմատից են կազմուած լիթ. sal-düs, լեթթ. salds «քաղցր, անուշ», լիթ. salu, salaū, salti «քաղցրանալ». saldinti «քաղցրացնել», ինչպես ունինք հյ. աղու «քաղցր» և հսլ. sladъkъ, ուկր. solódkyǰ. ռուս. cладкiи «քաղցր» (նախնական իմաս-տը «աղած»). տե՛ս Pokorny 2, 452, Walde 671, Trautmann 248-9, Ernout-Meillet 847, Boisacq 47։ Հնդևրոպականներից աղը (նիւթն ու բառը միասին) անցավ ֆիննական ժողովուրդներին. հմմտ. հունգ. só, ֆինն. suola, վօտ. soela, էստն. sool, լիվ. suol, վեպս. sola, վօտյ. slal, չերեմիս. šanzal, ւապպ. salte, մորդվ. sal, սիրյ. sol, sov, վօգուլ. seh, օսթյակ. sol', sal ևն։ Աղ բառի ընդհանուր լեզուների մէջ առած ձևերի քըն-նութեան, աղի ծագման և պատմութեան, աշ-խարհագրական անունների մէջ գործածու-թեան մասին մի գեղեցիկ մենագրութիւն ունի Victor Hehn. Das Salz, eine Kulturhistori-sche Studie, տպ. Berlin, 1873, էջ 74։-Հիւբշ. 414։


Այրի, րւոյ, րեաց

s. adj.

s. adj. widow;
widower.

• (ւոյ, եաց) «ամուսինը մեռած կին» ՍԳր. մէկ անգամ իբր «կինը մեռած մարդ» Եփր. ա. կոր։ Որից այրենոց «այրիների ա-պաստարան» Բուզ. այրութիւն ՍԳր. Ոսկ. որ և յետնաբար այրիութիւն Սարգ. յկ. այրւանար ԱԲ կամ այրիլ Լմբ. սղ. իբր «այրիանալ»։


Անագորոյն

adj.

perfidious, disloyal, traitorous, treacherous, treasonable, faithless;
cruel, ferocious, inhuman, barbarous.

• Հներից Մեկն. հռ. ա. 31 ստուգաբանում է «անագօրոյնք, այսինքն անգորովք և անգութք»։ Այսպէս նաև ՀՀԲ, Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1820, էջ 212, ՆՀԲ և Հիւնք


Անգամ

adv. conj.

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

• , ու հլ. (կայ նաև սեռական այգոյ, որ թւում է յետնաբար ձևացած) «առաւօտ» ՍԳր. Ագաթ. որից կազմուած են ընդ այգն Մրկ. ա. 35. Առաթ. ընդ այգս այգոյն Բուզ. ռ. ԼՈ-այգուն, այգուց «առաւօտուն» ՍԳր. ցայգ «մինչև առաւօտ եղած ժամանակը, այսինքն գիշեր» ՍԳր. Եզն.Կորիւն. Ոսկ. մտթ. (ճիշտ ինչպէս որ ցերեկ նշանակում է «առաւօտից մինչև երեկոյ եղած ժամանակը»). ցայգա-պաշտօն Բուզ. ցայգացնոր Սեբեր. յայգուէ «առաւօտուն» Բ թագ. բ. 27. Բուզ. զցայգ «գիշերը» ՍԳր. ցայգութիւն «գիշեր ժամա-նակ» Օր. իգ. 10. Ոսկ. այգալաց Մաշտ. այ-գողք ԱԲ. այգաստղ Շիր. այգանալ «լուսա-նալ» Խոր. բայց նաև այգենալ Բուզ. գ. 7 ալգուց «թաղման երկրորդ առաւօտը մեռելի վրայ կատարուած կարգ» Մաշտ. զայգոյ «յա-ջորդ օրուայ առաւօտուն» ՍԳր. յայգզեանն Շապհ. 41. այգահող Առաք. պտմ. այգորել (կամ այգաւորել, այգևորել, յայգորել, ագե-վորել) «թագաւորին կամ իշխանին բարի լոյ-սի երթալ» Ա. Եզր. գ. 15. Բուզ. այգորելի տե-ղի «դահլիճ» Ա. Եզր. գ. 15. ագաւորող! «այն անձը, որ խնդիրք մատուցանելու համար թա-գաւորին է ներկայանում» Մխ. դտ. 262։ Նոր բառեր են ցայգահանդէս, ցայգածաղիկ, ցայ-գազարթոյց ևն։

• ԳՒՌ.-Արմատը պահուած չէ. բայց կան մի քանի ածանցներ. ինչ. էգլաց, այգողք, է-գուց, էգվան.-էքլաց ունի Հմշ. «մեռելի քե-լեխ» նշանակութեամբ. իսկ Այնթապի թրքա-խօս հայերը էքլաս ձևով և «չարչարման գի-շեր» նշանակութեամբ. -այգողք (հնչուած աքօխք) բառը ունին Ատ. Զթ. Մն. Մշ. Մշկ. Ննխ. Սեբ. Սվ. Ք. (Անգորայի թրքախօս հա-յերը այքօհ՝ Բիւր. 1898, էջ 789). Սեբ. կայ նաև աթուէօղ «մի տեսակ հաց՝ որ այգողքի առթիւ են պատրաստում». կոչւում է և ագող-քահաց.-իսկ Ղրբ. իքնա՛վրէղ, Երև. էքնա-ֆօ՛ղէք, Ջղ. նագնախող, Բլ. էքհող, Շմ. ինք-նահօղ, քնահօղ. այս բոլորը գործ են ածւում «այգողք» նշանակութեամբ և իրենց ձևով ցոյց են տալիս որ բառը կազմուած է ո՛չ թէ -ող մասնիկով, այլ հող բառից և հետևաբար այգողք էր հնապէս այգահողք>այգհողք, ինչպէս տւնի Առաք. պտմ. 417 այգահող (այս մասին Աճառ. Արրտ. 1911, 673)։-Աւելի հե-տաքրքրական են էգուց, էգվան բառերը՝ ո-ռոնք հնչւում են Ախց. Խտջ. Կր. էքվան «վա-որ», Երև. Լ. Հբ. Ղզ. Ղրբ. Մշ. Տս. Տր. Տփ. է-քուց, Շմ. էքուց, յէքուց, Հմշ. էքվօն «առաւո-տուն», էքուց, էքունց «վաղը», Ջղ. գեկուց, Ագլ. հեօ՛գ.իւց, յեօ՛գ.իւց։ Կայ նաև հին լեզ-ււմ «վաղը» նշանակութեամբ. հմմտ. Սոկր. էջ 365՝ «Ես և այսօր և այգուց նոյնս եմ». մի-ջին հյ. յեգուցն, յեգցենէ «վաղը, վաղուանից» Անսիզք 13. եգցենն «վաղուանը» Տաթև. ամ. 379. ժողովրդական եգուց, յեգուց ձևը յիշում է Համամ. քեր. 271, այսպէս՝ «Ի վաղիւն տե-սանէ զՅիսուս զի գայ, զոր գռեհիկքն յեգուց առեն, եգուց դառնամք» (նոյնը նաև քանիցս Վրք. հց.). «առաւօտ» և «վաղը» նշանակու-թեանց զարգացման համար հմմտ. գերմ. morgen «առաւօտ և վադը», ռուս. aавтnə «վաղը»<зa-утрo «առաւօտ»։ էգուց ձևից է էքսի (այսինքն էգուցի), որից էքսի օրը, էք-սան օրը, մէկէլ էքսը և ընդհանրացմամբ էքսի տարին։-Ազգագրական նշանակութիւն ունի էքպարէվ (էգբարև, այգբարև) Վն. «պսակի հետևեալ առաւօտը նորապսակ զոյգը նուագածուների հետ կտուր բարձրա-նալով՝ արևի ծագումը երգելն ու ողջունելը» (Ազգ. հանդ. իե 52)։ Կայ վերջապէս Ղրբ. իք-նա՛րօտ «նախ քան լուսաբացը նախիրն արօտ տանելը»։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

• , ի հլ. «հայր, Երկ-նաւոր Հայր» ՍԳր. Ոսկ. հռովմ. 173-4, Եփր. հռ. 32 (այս իմաստով գործ է ածուած հայր բառի հետ միասին). 2. «վանահայր, վանա-կան» Վրք. հց. երկրորդական ձևերն են ա-բաս, ու հլ. աբբաս Վրք. հց։ Այս աբաս (սեռ. աբասու) ձևը մի քանի անգամ գործածել է Կղկնտ. որ հրատարակիչները յատուկ անուն են ևարծել և գլխատառով են դրել. այսպես՝ Էմինի հրատ. էջ 163, 165, 167-9։ Աւս սա-ռից են ծագում աբբասուհի «կուսանաց վան-քի մայր կամ մեծաւորուհի» Ճառընտ. աբբա-հայր «վանահայր» կոչ. 369 (բայց այստեղ պետք է կարդալ աբբայ, հա՛յր. տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. էջ 164)։


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• Lag. Urgesch. Arm. 612 յաջորդ ա-զանել «օթեվանիլ» բառի հետ միասին սեղակից է դնում սանս. āvas, յն. ἐσ-τία, ἔν-νυμι բառերին, որոնք մեր երկու նշա-նակութիւններն էլ ունին։ Այս մեկնու-թիւնը մերժում է Arm. st. § 8։ Uanini, Et. étym. 131 ագուցանել բառը կցում է պրս. catù «ծածկոց». čádar «ծածկոց»


Կամակար

adj. adv.

voluntary, willing, free, spontaneous;
-, — մտօք voluntarily, spontaneously, freely;
willingly, at one's will or pleasure, of one's own accord or free will.

• ԳՒՌ.-Իմաստի զարգացմամբ կամկար Ալշ. Ակն. Բզ. Մշ. Ննխ. Զրս. «կամաց, դան-դաղ», որից կամկրուկ «կամացուկ» (Մխի-թար աբբա, Դուռն քերականութեան, էջ 84), բառիս աւելի հին գործածութիւնն ունին Փոնց. 137, Առաք. պտմ. 72 և 84 (Կամկար գնացիւք եհաս ի Թարվէզ. Կամկար և հան-դարտ գնացիւք հասին մինչև յերկիրն Ղա-րաբաղու). Գր. Աղթամարցուց վկայութիւն-ներ տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 326բ, ուր ունինք նաև կամկարագնաց «հանդարտաքայլ» Տաղ։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

• նում կարծ և պայծառ բառերի հետ։ ԳԻՌ.-1. Ագլ. կայծ, Մկ. Սլմ. կίծ, Ախց Կր. կած, Հմշ. գէձ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաձ, Զթ. Խրբ. գmձ, Ասլ. գաձ, գազ, Սվէդ. զուձ, որոնք նշանակում են «կրակի կայծ». իսկ Ղրբ. կmծ «տաք, շատ տաք», Մղր. կ'mծ «օդի տաքութիմն», Հճ. գած, գօձ «վառուած ածուխ», Ննխ. գաձ գաձ «բոլո-ռովին նոր» (փուռից դուրս եկած որևէ բա-նի ակնարկութեամբ ընդհանուր իմաստ ստացած).-սրանց դէմ ունինք Երև. պէծ, Մշ. պձեղ, Ալշ. պէձիլ «կայծ»։-2. Ախց. Երև. կայծակ, Ագլ. կա՛յծmկ, Ռ. գայձագ, Կր. կածակ, Գոր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. կէծակ, Ղրբ. կm՛ծmկ, Ննխ. Պլ. Սչ. գաձագ, Ասլ. գաձագ, գաձայ, Ալշ. Մշ. կէ-ծագ, Հմշ. գէձագ, Բլ. կիձագ, Տիգ. գէճmգ, Զթ. գէձօգ, գէձոգ, Շմ. կէցկէցի, Սլմ. կէր-ծակ, բոլորն էլ «կայծակ, շանթ». իսկ Խրբ. գ'mձmգ «Տեառնընդառաջի յաջորդ օրը»։ Հմմտ. նաև Սչ. գաձօռիգ «բշտիկ», գաձքար «կայծքար», Խրբ. ք'mձօռագ (նախաձայն ք՝ և ոչ գ՝), Հմշ. գէ'զդիչ, Ղրբ. (շրջմամբ) ծիկո՛ւռի և պէծ հոմանիշով էլ՝ Ղզ. պրծրվէ-ոիկ «կայծոռիկ, փոսուռայ» (բառիս կազ-մութեան մասին՝ իբրև կայծ+ոռ+իկ՝ տե՛ս փոսուռայ), Հմշ. գէ՝զդից «փայլատակեզ»։-Նոր բառեր են կայծկլտուկ Խրբ. «շանթ», կայծանալ «տաքանալ, զայրանալ, տռփիլ. սիրահարուիլ, շատ փափագիլ, կարմրիլ», կայծապողուն, կայծապտուկ «բշտիկ», կայ-ծառ «ունելի», կայծացնել «սաստիկ տա-քացնել, արծարծել», կայծեփեաց, կայծ-խոտ, կայծկլտալ, կայծկծալի «ատրաշէկ». կայծկոնած «տաքութիւնից երեսը կարմը-րած», կայծկռտիլ «փայլիլ, ցոլալ», կայ-ծութիւն «տենդ», կայծուկոթիլ «զայրանալ». կծղիլ «հասկերը չորանալով այրիլ»։ Ատա-նայի թրքախօս հայոց բարբառով կայ հուր


Կանոն, աց

s. arith.

rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.

• Հներից Տաթև. հարց. 538 գրում է «Ստուգաբանութեամբ կոչի կանոնն քանոն, այսինքն ուղղութիւն և կարգ և օրէնք»։ Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thesaur. 47։ ԳԴ դնում է արաբ. գա-նուն (բառ յն.)։ ՀՀԲ, Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 107 և ՆՀԲ յն. ձևից։ Հիւնք. յն. ϰάννα «եղէգ» բառից։


Կապալ, աց, ոց

s.

tax paid of a dignity or privilege.

• , օ, ի-ա հլ. «տուրք, վարձք, կա-շառք» Բրս. մրկ. 310. Շնորհ. ընդհ. Լմբ. մատ. 44Ո 536-7 (բառիս իմաստի մասին տռե՛ս Աւռաւռէգեան, Տեղեկ. ինստիտ. 1, 76). որից կապալառու Մխ. դտ. կապալատու Շնորհ. կապալաւոր Մխ. դտ. էջ 280=կա-պըլվոր Անսիզք 41. գրուած է նաև ղապալ Յայսմ. յնվ. 8. Ուռհ. խապալ Տաթև. ամ. 443. յօդով՝ բցռ. ղապալէն՝ առաջին անգամ յիշուած 901 թուի մի արձանագրութեան մէջ (Վիմ. տար. 5)։ Այժմ նշանակում է «որևէ դործի հայթայթումը կամ շէնքի շինութիւ-նը յանձնել մէկին՝ որոշ գումարի հատուց-մամբ. փոդրաթ»։


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

• ՓՈԽ.-Մագ. քեր. 228 և Երզն. քեր. գրում են թէ «Ոչ ունելով նոցա (խօսքը յոյների մասին է) սովորութիւն զգենուլ կապայ, ի մէնջ առեալ՝ ոչ ուղղախօսեն, այլ անուա-նեն զնա կովա (այլ ձ. կովատին կաւա-տին)»։ Սրանով ակնարկում են Բիւզ. յն. καβάδιον «պարեգօտ» բառը, որ յոյները պարսկերէնից փոխառեալ են համարում.-Գազանճեան, Յուշարձ. 329բ մեզանից է ռնում գւռ. թրք. [arabic word] käbä «կապայ», որ. ուղղակի պարսկերէնից կամ արաբերէնից է։


Կառափն, փին, փունք, փանց

s.

skull, cranium, head;
ընդ — հանել, to cut off the head, to behead, to decapitate.

• մերժում է։ Muller WZKM 5, 268 մեր-դնում քաղդ. [hebrew word] qrq p, ասոր. ❇ qrq b ձևից։ Bugge KZ 32, 48-49 սանս. karpara, հպրուս. ker-petis, հսլ. črčpu, հբգ. scirbi, գերմ, Scherbe, ռուս. цepenъ «գանկը» բա-ռերի հետ, իբրև բնիկ հայ բառ։ Հիւբշ. 458 հնխ. նախաձևը դնելով 'skerpo-*kerpo-, անապահով է գտնում հայերէ-նի համեմատութիւնը, որովհետև բա-ռիս բուն արմատն է կառ, իսկ -ափն մասնիկ է. հմմտ. կլ-ափն։ Հիւնք. յն, ϰάραβος «նաւ» բառից։ Jensen ՀԱ 1904, 275 ասուր. karpatu «պտուկ» և ասոր. qarqaftā «գագաթ» բառերից է հանում։ Scheftelovitz BВ 28 (1904), 149 և 29, 69 կցում է սանս. karpara «գոգաւոր աման, գանկ». kharpara «պտուկ», յն. ϰαλπη «կուժ», լտ. cal-par «աման» ևն բառերին և բոլորը միասին փոխառեալ է դնում ասուր karpu, karpatu «պտուկ» բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 74 նոյն է Հիւբշ-մանե հետ. որընց հետևում է նաև Pokorny II 580։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

• ՆՀԲ լծ. թրք. քիրիշ «լար», նոյն ընդ կառան, խառան, այսինքն պարան։ Տէրվ. տե՛ս կարկել բառի տակ։ Հիւնք. պրս. xar «էշ» բառից։-Հիւբշ. 166 ա-սում է թէ կապ չունի հյ. կար «ոյժ» և իրան. kar «գործել» արմատների. հետ։ Scheftelovitz BВ 28, 308 սանս. gala «չուան», guna «լար»։ Karst, Յուշար-ձան 404 սումեր. g'ar «կապել, շղթայ, գօտի», հյ. գերի, խառան։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 201 պրս. [arabic word] kār «գործ» բառից, իբր «գործել, բանիլ»։

• ՓՈԽ.-Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։

• = Իրանեան փոխառութիւն է, որի մայր ձևը՝ իր ածանցներով միասին կորած է. մի՛-միայն պահուած գտնուեցաւ նորագիւտ սոգդ. kā̄δe, kāδī «կարի, յոյժ, trēs, sehr» ձևի տակ։ Այս արմատից տարբեր են կա-էիք «հարկ, պէտք» և կարիք «ցաւ, վիշտ»։


Կար, ի, իւ

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• ՆՀԲ լծ. թրք. քիրիշ «լար», նոյն ընդ կառան, խառան, այսինքն պարան։ Տէրվ. տե՛ս կարկել բառի տակ։ Հիւնք. պրս. xar «էշ» բառից։-Հիւբշ. 166 ա-սում է թէ կապ չունի հյ. կար «ոյժ» և իրան. kar «գործել» արմատների. հետ։ Scheftelovitz BВ 28, 308 սանս. gala «չուան», guna «լար»։ Karst, Յուշար-ձան 404 սումեր. g'ar «կապել, շղթայ, գօտի», հյ. գերի, խառան։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 201 պրս. [arabic word] kār «գործ» բառից, իբր «գործել, բանիլ»։

• ՓՈԽ.-Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։

• = Իրանեան փոխառութիւն է, որի մայր ձևը՝ իր ածանցներով միասին կորած է. մի՛-միայն պահուած գտնուեցաւ նորագիւտ սոգդ. kā̄δe, kāδī «կարի, յոյժ, trēs, sehr» ձևի տակ։ Այս արմատից տարբեր են կա-էիք «հարկ, պէտք» և կարիք «ցաւ, վիշտ»։


Կողոսոս, ի

cf. Կողոն.

• մասին տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Գ. էջ 78։


Կողր, ղերց, ղերաց

s.

branch, bough.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gol-ձևից. հմմա-հսլ. goli «ճիւղ», ռուս. голья «ճիւղ», ուկը. b'il'á «ոստ», չեխ. hül «ցուպ, գաւազան», լեհ. golina «տերևազուրկ ճիւղ»։ Թէև հա-յերէն բառը ր բուն է, իսկ սլաւը ի բուն, բայց երկուսը միասին կարող են գալ միև-նոյն 7/ բնից. իրօք n բնի աճականն է ներկայացնում թերևս հսլ. galgzi, ուկր. há-tuz, չեխ. haluz, լեհ. galaz «ճիւղ, ոստ»։ Բների տարբերութեան համար հմմտ. սանս. Lákti-, լիթ. nakti-և յն. νυϰιωρ, սանս (յգ. գրծ). naktábhis,-սանս. ásthi, asth-nás, յն. ὄσ ραϰον, -սանս. sákthi, sakth-hás, հյ. ազդր։ Դժբախտաբար նոյն արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ (Berne-ter, էջ 292, 326, Pokorny 1, 640)։


Կոմս, ի

cf. Կոմէս.

• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

• «ծալք, ոլորք, հիւսք» Նար. էջ 182, Լմբ. ժղ. «ձկնորսի կարթին անցկացրած մա-զե լարը» Մխ. ապար. որից երեքկուղ «երեքը միասին ոլորուած (չուան)» Լմբ. որ և ե րեքկղի Ժող. դ. 12, չորեքկուղի Աբ. քառա-կըղեան Նար. խչ. 397։


Կունդ

adj.

bald, hairless.

• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

• = Խալդեան կամ կովկասեան փոխառու-թիւն է, ըստ որում գտնւում է բոլոր կով-կասեան լեզուների մէջ՝ զանազան ձևերով և նշանակութիւններով. հմմտ. վրաց. კრვა կրվա, յურა կուրա «զարնել, բաղխել, ծեծել, ծափ զարնել, կապել, կցել, կաշկանդել, կոճկել, կպցնել», გა-კურა գա-կ ւրա «ուժ-գին բաղխել, երթալ, փախչիլ», გარდა-კურ. գարդա-կուրա «բաղխել, կրկնակի՝ ուժգնա-կի բաղխել, միասին կցել, կապել», და-კრვა դա-կրվա «կցել, փակցնել, միացնել, ծե-ծել, զարնել», და-კრვა მათრახისა դա-կըր-վա մաթրախիսա «մտրակել». aამო-კვერვა ռամո-կվերվա «մուրճով զարնել, ծեծել, դարբնել», კრული կրուլի «կապեալ, բան-տարկեալ», კრულება կրուլեբա «շղթայ», კვერი կվերի «մուրճ, կռան», թուշ. კვერ կվեր, մինգր. კვეკრა կվեկրա, սվան. კვართხ կվարթխ, ավար. koarta, kurt'a, արչ. k'urta, անդ. kurt'a, կայ. koarda, դիդ. kvandiru «կռան, մուրճ»։-Աճ.


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

• «սպի, մարմնի վրայ ցտած նշան. աատառուածօ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են կուտկուտիլ «մորթը պատառոտուիլ» (մէկ անգամ ունի Վրք. հց. իզ. «Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն և պատառ պատառ յերկիր անկանէր»), կտել «մարմինը ցտել, վրան ասեղով կէտ կէտ նշաններ անել» Նար. էջ 229, «զարնել, բաղխել»? Նար. էջ 241. որից գիր կտեալ «մահտեսիների ձեռ-քի վրայ բանուած պատկեր, հաջի արած» Ղևտ. ժթ. 28. Կիւրղ. դևտ.։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

• , ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Կռզի

s. bot.

s. bot. cf. Գռզի.

• ԳՒՌ.-Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

• = Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Կացաձի

s.

horseman;
horse-soldier, trooper.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. տպ. 1904, էջ 171 «Որ և առ ոյժ կացաձի արանց լինէր անցանել դիւրաւ»։-ՆՀԲ մեկնում է «կա՛մ է ունօղ զձի կացեալ անշարժ և խրտուցեալ, և կամ որոյ ձին է կացի, առոյգ, նժոյգ և կամ համբակ, տըր-մուղ».-ՋԲ «թուի քաշաձի, ունօղ կացի այսինքն առոյգ կամ ուժեղ ձիոյ».-ԱԲ «ո-րուն ձին կեցած է, կամ չքալող»։ Իսկ Հ. Գ. նահապետեան, Բազմ. 1906, էջ 204, 312 յաջող սրբագրութեամբ կարդում է «որ և անոյժ կանացի արանց լինէր անցանել դիւ-րաւ»։


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

• = Վրաց. კაცი կացի «մարդ, տղամարդ». որի հետ ցեղակից է լազ. կոչի, կոժի, կոջի «մարդ, ամուսին, կտրիճ»։ Հայերէնը փո-խառութիւն է, որովհետև շատ սահմանա-փեակ գործածութիւն ունի։


Կեռաս, ից

s. bot.

s. bot. cherry.

• ԳՒՌ.-Սչ. գեռաս, Ասլ. Ննխ. գէռաս, Սեբ գէ՝ռաս, Բլ. գեռյազ, Մշ. գըռյազ, Խրբ. գիյ-րազ, Զթ. գէռօս, գէռոս (ծառը կոչւում է գէռիսե, գէռիսինե, գէռասինե), Վն. գիլազ, Պլ. քիրազ, Ախց. քիրmզ, Սվեդ. քրուզ ևն. վերջինները նոր փոխառութիւն թուրքերէնից կամ քրդերէնից։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.