Entries' title containing ս : 8390 results

Սակաւօրեայ

adj.

having but few days;
lasting a short time, ephemeral.

· Calfa

NBHL (3)

Զի երկայնօրեայք լինիցին յերկրին բարութեանցն, որպէս ի դրախտին սակաւօրեայք։ Բազմօրեայք լինիջք յանմահութեան, որ ի դրախտին սակաւօրեայք. (Յհ. իմ. եկեղ.։ Արշ.։)

Սակաւօրեայ ես. (Վրդն. սղ.։)

ὁλιγήμερος qui vel quod est paucorum dierum. Ոյր օրն է սակաւ, կամ սակաւ են աւուրքն. սակաւաժամանակեայ. քիչ օրուան.


Սակեմ

cf. Սակ արկանեմ.

· Calfa


Սակեր, սակերք, աց

s.

rescript, decree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սակր։

NBHL (2)

Որպէս հյ. Սակք, պայմանք, սահմանք, վճիռք, հրովարտակ կամ ստորագրութիւն արքունի. եւ կամ մանաւանդ որպէս լտ. սաչեր. յորմէ Սակր. sacer, -cra, -crum. Իբր սրբազան կամ արքունի վճիռ եւ ստորագրութիւն.

Առաւել զանընդդիմակաց հրամանն հանդերձ սակեօք կայսերագիր նշանակելովք։ Պատահեալ սպարապետին հայոց՝ հանդերձ սակերօք կայսեր յանդիման լինէին։ Եւ նորա առեալ սակերս կայսերական նշանօք՝ փութայր վաղվաղակի զհրամանն կատարել. (Կորիւն.։)


Սակմիմ

vn.

to languish, to become faint.

· Calfa


Սակուղաջուր

s.

gum sagapen.

· Calfa

NBHL (2)

Բառ անյայտ. որպէս Հիւթ բանջարսյ եւ արմտեաց.

Կեր զսակուղաջուրն, եւ չեն ինչ պէտք քեզ եփել ինչ. (Վրք. հց. ձ։)


Սակուր, կրի, կրաւ

s.

double-edged axe, battle-axe;
cf. Սակր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պատերազմական տաաառ» Բուզ. ե. 32. Նորագիւտ Ա. մնաց. ի. 3. կայ նաև սակր ձևը՝ ր հլ. գրծ. սակերբ Խոր. բ. 8, կամ սակրով՝ Խոր. գ. 39. որից սակրաւոր «տապարաւոր զօրք» Բուզ. Արծո.։

NBHL (1)

Լէգէոն սպարակիր հետեւակն՝ վահան ի ձեռն, սակուր զգոտւոյ։ Յանկարծօրէն կից ի վեր առնեալ զսակուրսն՝ զարկանէին թագաւորին պապայ. մին կշիռ զուլն հարկանէր սարկաւն, եւ միւսն եւս սակաւորն զաջ թաթ ձեռինն. (Բուզ. ՟Է. 32։)


Սակռ, կռուք

s. zool. saker, goshawk;
bittern.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ ագռաւ» Մխ. առակ, ճիա։ Բառիս համար մի հին վկայութիւն էլ է տալիս Սոփոն. բ. 14. «Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա և սակռուք (իմա՛ սակռունք) ի դրունս նորա» (եբր. տարբեր է այստեղ. հայերէնի համապատասխանն է յն. ϰόραxες որի համեմատ էլ մեր հատուածում այլ ձ. ագռաւք՝ փոխանակ սակռուք ձևի)։

=Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։

ՆՀԲ և սրանից էլ Հիւնք. յն. τενεϰαν «հավալուսն» բառը դնելով πελεϰυς «կացին, սակուր» բառից, հյ. սակռ ձևն էլ համարում են սակուր «կացին» բառից (իբր թէ այս թռչունի քիթը տապարաձև է)։ Böttich. ZDMG 1850, 361 սանս. cakuna։

NBHL (3)

Սակռ եւ հողամաղ խոստովան եղեն, եթէ որսացաք մկունս եւ գորտունս, եւ կեանք. (Մխ. առակ. ՟Ճ՟Ի՟Ա։ 3)

κόραξ corvus. Ագռաւ կամ ազգ ինչ ագռաւու. որոյ քիթն է հանդոյն հաւալսան՝ իբր սակր կամ տապար հատու.

Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա, եւ սակռուք (այլ ձ. ագռաւք) ի գրունս նորա. (Սոփոն. ՟Բ. 14.) (ուր ակիւղաս դնէ πελεκᾶνος fulica. այն է թռչուն ծովային. իսկ πελεκάν pelecanus, է հաւալուսն։ Յն. ձայնն ստուգաբանի սակրաւոր, կամ որոյ կտուցն է սակրանման. վասն որոյ ի դէպ դնի ի մեզ Սակռուք)։


Սակս, ի սակս

prep.

on account of, for, by reason of, in order to, for the sake of, with respect to, in consideration of, touching, concerning;
յայն —, that is why, for which reason, for that purpose, on that account, therefore;
յայս —, it is why, for this purpose or reason, on this account, consequently;
— է՞ր, why ? for what reason ?
ի ձեր —, for you, for your sake, on your account, in respect to you;
յո՞յր —, for whose reason ? why ?
յոր or յոյր —, — որոյ, on which account, therefore;
-՝ զի, because.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«համար» տե՛ս Սակ։

NBHL (11)

Քոյինն սակս բանի։ Քակելոյ սակս։ Ոչ դատելոյ սակս, այլ պատմելոյ աղագաւ։ Սակս որոյ։ Սակս (այնորիկ) զի իմ է, գոհանամ. (Նախ. ՟ա. մակ.։ Վրք. հց. ՟Ժ։ Խոր. ՟Գ. 57։)

ի ձեր սակս սիոն արօրադիր լիցի. (Միք. ՟Գ. 12։)

Յոլովագոյն գործառութիւն գործ է քան զայն՝ յորոյ ի սակս ասացեալ է. (Պղատ. տիմ.։)

Յաւանդի սակս տուաւ. (Փիլ. յովն.։)

Ոչ ի մեղացն սակս ընդ բնութեանս այսոքիկ չարակտապեալ եղեն. (Խոսրովիկ.։)

Ասի եւ ՅՈ՞Ր ՍԱԿՍ. ՟Ա. Յհ. ՟Գ.. 12. կամ ՍԱԿՍ Է՞Ր. Նանայ. այսինքն Յո՞յր սակս. սակս ո՞յր։ Եւ՝ ՅԱՅՆ ՍԱԿՍ. (՟Բ. Մակ. ՟Ժ. 13։ ՟Ա. Յհ. ՟Գ. 5։) կամ ՍԱԿՍ ԱՅՍ. Մագ. ՟Կ՟Է. այսինքն Վասն այնորիկ (այնու սակով). վասն այսորիկ։

ՍԱԿՍ ԶԻ. շ. Վասն զի քանզի.

Ոչ կարէր քատկել ... սակս զի բնակեալ էր անդ խաչն տէրունական. (Կաղանկտ.։ cf. Սակս։)

ՅՈ՞Ր ՍԱԿՍ. իբր յո՞յր սակս. Առ ի՞նչ. ընդէ՞ր. վասն է՞ր.

Յո՞ր սակս առնէր։ Եւ յո՞ր սակս. զի փրկեաց զմեզ, եւ այլն. (Եզնիկ.։ Խոսր.։)

ՍԱԿՍ. Ի ՍԱԿՍ. χάριν, διά, δι’ propter, ob, de. Յաղագս, վասն. (որպէս թէ սակով, պայմանաւ, ի պատճառս).


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)

= Յն. σάϰρα «կայսերական հրամանա-գիր, հրովարտակ» (Sophocles 977). ծա-գում է լտ. sacer, sacra հոմանիշից, որ բուն նշանակում է «նուիրական».-Հիւբշ, 376,

Լատինական ծագումից է դնում հնե-րից Ճառընտ. «թագաւոր ոք տպաւորե-լով զբանսն ի քարտիսի, որ իտալացւոց բարբառովն սակր ասի»։ ՆՀԲ հյ. սակ «պայման» բառից և կամ մանաւանդ լտ. sacer։-Lag. Arm. Stud. § 1933 աւե-լացնում է յն. σάϰοα։

«կացին» տե՛ս Սակուր։

NBHL (4)

Որպէս լտ. securis. նոյն ընդ Սակուր. տապար. եւ Վաղակաւոր.

Ի շահատակելն իւրում հարկան յումեմնէ սակերբ գլուխն։ Կացնօք եւ սակրօք երկբերանովք։ Ըստ իւրում անզգամոլութեանն սակրով վճարի. (Խոր. ՟Բ. 28. 39։)

Որպէս լտ. sacer, sacrum. Նոյն ընդ Սակեր. այսինքն սրբազանեալ վճիռ կամ գիր արքայադրոշմ.

Պավաւորք ոք տպաւորելով զբանսն ի քարտիսի. որ իտալացւոց բարբառովն սակր ասի։ Յորժամ ոք զթագաւորական սակր ապականելով որպէս զբան թագաւորին՝ ի մահ ածի. (Ճ. ՟Գ.։)


Սակրապետ

s.

chief personage, magnate.

· Calfa


Սակրաւոր, աց

s.

one armed with an axe, axeman;
sapper.

· Calfa

NBHL (3)

Որպէս լտ. securi armatus. Ունօղ եւ վարօղ զսակր. տապարաւոր.

Վաղրաւորք, սակրաւորք, սըւնաւորք։ Սակրաւորք զօրքն ի թիկնաց կուսէ նորա կարգեալք. (Բուզ. ՟Դ. 15։ եւ ՟Է. 32։)

Մեկնազէնս, եւ սակրաւորս։ Վարոցաւորս։ Վարոցաւորք, եւ սակրաւորք. (Արծր. ՟Գ. 2. 4։)


Սակրոս

cf. Սկարոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սկարոս։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«գունդ, բանակ, զօրագունդ» Ոսկ. եբր. ե. որից սահապետ «զօրապետ, իշխան» Կանոն.։

Սանատւետ ռառը ՆՀԲ հասկանում է շահապետ կամ նահապետ։ ՋԲ սան դնում է պարսկերէն։

Այս բառը յիշում են ՆՀԲ և ՋԲ ա-ռանց վկայութեան, իբր պրս. շախ, շահ ձևից։-ԱԲ չունի։

. արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։

Տէրվ. Altarm. 98 և Նախալ. 110 sar արմատի տակ՝ սողալ, սուրալ ևն ձևերի հետ։ Հիւնք. հոսիլ բայից։

ԳՒՌ (dialectal) Սչ. սահել «սայթաքիլ», Ննխ. սա-յէլ, Հմշ. սէհուշ, Սվեդ. սիֆիլ.-կրկնաբար Եւդ. սահսհիլ «շատ անգամ տահիլ»։ Պիտ. զանցասահման Ճառընտ. ևն։ Նոր բա-ռեր են սահմանաքար, սահմանադրական, հակասահմանադրական, սահմանամերձ, սահմանափակ, անսահմանափակ, սահմա-նագիծ, սահմանագլխային, սահմանային. սանմանակցութիւն, անսահմանօրէն ևն։

NBHL (4)

Եթէ աստուածապաշտութեանն փողն գոչիցէ, մատնիջիր բազում խրախանօք ի պատերազմ. փլուզանիջիր զսահ թշնամւոյն. (Ոսկ. եբր. ՟Է։)

Եթէ աստուածապաշտութեանն փողն գոչիցէ, մատնիջիր բազում խրախանօք ի պատերազմ. փլուզանիջիր զսահ թշնամւոյն. (Ոսկ. եբր. ՟Է։)

(ՍԱՀ 2) Մարթի նշանակել իբր ռմկ. շախ, շահ. այսինքն Շառաւիղ, ընձիւղ. cf. ՇԱՔԼԵՄ։ (ՍԱՀ) Եւ նմանութեամբ գոգցես՝ վարի որպէս Գունդ. փաղանգ. φάλαγξ phalanx.

(ՍԱՀ 2) Մարթի նշանակել իբր ռմկ. շախ, շահ. այսինքն Շառաւիղ, ընձիւղ. cf. ՇԱՔԼԵՄ։ (ՍԱՀ) Եւ նմանութեամբ գոգցես՝ վարի որպէս Գունդ. փաղանգ. φάλαγξ phalanx.


Սահական, ի, աց

adj.

labent.

· Calfa


Սահանաբաց

adj.

heavy, torrential, deluging.

· Calfa

NBHL (1)

Եղեալն բացմամբ սահանաց երկնից. տեղատարափ. ողողիչ.


Սահանախաղաց

adj.

furious as a torrent.

· Calfa

NBHL (2)

Խաղացեալ որպէս զուխսեւ զսահմանս ջուրց.

Պատահեալ միմեանց սահանախաղաց դղրդմամբ. (Արծր. ՟Դ. 4։)


Սահանական, ի, աց

cf. Սահանահոս.

· Calfa

NBHL (2)

Սահական իբրեւ զհեղեղատ անտեւական. սէլի պէս վազօղ անցնօղ.

Թողեալ զաղբիւրն եկեղեցւոյ՝ կամեցայք ի սահանական ջրոց զփափագ ծարաւոյ յագեցուցանել. (Խոր. ՟Գ. 57։)


Սահանահոս

adj.

flowing like a cataract, impetuous, grand.

· Calfa

NBHL (2)

Հոսեալ իբրեւ զսահանս կամ սահեցմամբ.

Ի սահանահոս ալեաց ջուրցն սաստկութեան. (Պիտառ.։)


Սահանակարկաջ

adj.

cf. Սահանաձայն.

· Calfa

NBHL (2)

Կարկաջօղ իբրեւ զսահմանս. կարկանջոս. սէլի պէս ձան հանօղ.

Առու մի սահանակարկաջ։ Ի գլխոյ լերին իջանեն գետք սահանակարկաջք. (Արծր. ՟Դ. 12։ ՟Է. 6։)


Սահանաձայն

adj.

noisy as a cataract, resounding, obstreperous;
purling.

· Calfa


Սահանասոյզ

adj.

drowned by a cataract.

· Calfa

NBHL (2)

սուզանօղ սահանօք, հեղեղաւ.

Ապրեցան ի սահանասոյզ հեղձմանէ. (Յհ. իմ. եկեղ.։)


Սահանափակ

s. mech. sluice, lock, water-gate or flood-gate;
dam, mill-dam.

· Calfa


Սահանք, նաց

s.

water-fall, cascade, cataract;
cf. Սահանափակ;
water-fall of a weir;
sheet of water.

· Calfa

NBHL (5)

Սահանք երկնից բացան, կամ խցան։ Եթէ սահանս յերկինս արասցէ տէր։ Խորք խորոց կարդացին ի ձայն սահանաց քոց։ Որպէս սահանք ջրոց, նոյնպէս սիրտ թագաւորի ի ձեռս աստուծոյ. (Ծն. ՟Է. 11։ ՟Ը. 2։ ՟Դ. Թագ. ՟Է. 17։ Սղ. ՟Խ՟Ա. 8։ Առակ. ՟Ի՟Ա. 1։)

Ուստի՞ անձրեւացն ի վայր սահանք։ Զելեւէջս տարաբեր (կամ տարուբեր) անդադար սահանացն (ալեաց ծովու). (Առ որս. ՟Բ։ Ագաթ.։)

Ծով զմիտս անդադար գոզմամբ ձայնի սահանացն խռովեցուցանէ։ Սահանք տրտմութեան, աշխարհածուփ խռովութիւնք. (Պիտ.։)

Զսահանս փառաց ոչ որսայր։ Ոչ սահանք լեզուի, այլ զգաստութիւն մտաց (օգտէ). (Իսիւք.։)

καταράκτης, καταρράκτης cataracta ὀρμή impetus ἑπίχυσις effusio եւ vectis, obex, porta. Սահեցումն ջուրց ի բարձանց. հոսանք՝ վազք՝ յորդութիւնք. քարավազք. կարկաջահոսանք. դրունք եւ պատուհանք՝ զորս փակեն եւ բանան յարդելուլ եւ ի թողուլ զհոսանս ջրոց.


Սահարկիմ

vn.

to slide, to slip down.

· Calfa

NBHL (1)

Թուղացան յաստուածամէտ սահմանադասութէանն՝ սահարկեալ տիրականն երկրահոլով պարապմամբ. (Ճ. ՟Բ.։)


Սահելի, լւոյ, լեաց

adj.

fleeting, transitory.

· Calfa


Սահեմ, եցի

va. vn.

cf. Սահեցուցանեմ;
cf. Սահիմ.

· Calfa

NBHL (2)

Զմադիամ երազքն սահէին (ծփանօք մտաց կամ սրտաբեկութեամբ). (Ճ. ՟Գ.։)

Ամենայն ինչ ընթացեալ սրանայ, եւ իբրեւ զջուր սահէ անցանէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Է։)


Սահեցումն, ման

s. fig.

sliding, slipping;
mental perturbation, vacillation, agitation, irresolution.

· Calfa

NBHL (5)

Անասնական գետնաքարշութեան սողնոյ սահեցմամբ։ Որ զորովայն օձին սահեցման հողոյ մտանեցեր։ Անասնաբար սահեցմամբ ըստ հողոյն զիջման ընդ երկիր մածաք. (Նար. ՟Լ՟Բ. ՟Լ՟Զ. ՟Յ՟Զ։)

Ի սահեցմանէ իրաց կենցաղոյս։ Երկրաւոր սահեցման. (Լմբ. համբ.։)

Յորժամ խաղաղութիւն ունիմք ի ներքս յարտաքին սահեցմանց. (Առ որս. ՟Ե։)

Խաղաղացեալք յամենայն աշխարական սահեցմանց. (Ժմ.։)

περιφορά jactantia եւ այլն. Սահիլն. անցք իբր քերելով՝ սողելով. յածումն. պատաղումն. յոյզք. ծուփք. տարաբերումն. թարթափումն.


Սահեցուցանեմ, ուցի

va. fig.

to cause to glide, to slip;
to agitate.

· Calfa

NBHL (4)

Տալ սահիլ. վայրաբերել. տարաբերել. տատանել.

Ջուր սահող է եւ ցրտին, նոյնպէս եւ այծ սահող է, որսահեցուցանէ ի մեղս. (Մեկն. ծն.։)

Սահեցուցեր զգութդ յեւս խոնարհագոյն եւ յանշունչ տարերսն. (Շ. ՟ա. յհ.։)

Զրպարտութիւն սահեցուցանէ (կամ ծփեցուցանէ. յն. տարաբերէ) զիմաստունս. (Ժղ. ՟Է. 8։ 1)


Սահիմ, եցայ

vn.

to slip, to slide, to glide;
to flow, to be flowing, to run out, to pass over, to roll or glide on;
to be agitated, to hurry along or away, to err, to wander, to yield to;
— ի վերայ սառի, to skate;
— ի մտաց, to slip from, to escape the memory;
սահեալ անցանել, to run, to elapse, to glide away;
սահեալ աստղ, shooting star;
սահեցաւ, he slipped, his foot or feet slipped.

· Calfa

NBHL (8)

Իբրեւ զնաւ սահեալ ի վերայ ջուրց կուտակելոց։ Սահեալ ի ներքոյ երկնից։ Սահեսցին փոփոխեսցին. (Իմ. ՟Ե. 10։ Յոբ. ՟Բ. 2։ Սղ. ՟Ճ՟Ը. 9։)

Իսկ իմ անցեալ սահեալ ի վերայ յուզակ ալեացն։ Նաւեալք՝ ի վերայ խորոցն սահեցան. (Ագաթ.։)

Եւ զեղբայրն՝ թէեւ սուղ ինչ յանցանիցէ, սահի շրջի, եւ յամենեցունց լսելիս արկանէ. (Մանդ. ՟Ժ։)

Որք յարեւմտեան կողմանսդ սահեալք նշեհութեամբ. (Շ. ընդհանր.։)

Չտեսանելով զմնացականսն, այլ զսահելիս եւ զանցաւորս. (Բրսղ. մրկ.։)

Վայրապար թողումք սահել ի մտաց. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Ո՞չ յամենայն կողմանց սահէին զքեւ բարիքն։ Յամենայն կողմանց զճգնողաւմ սահին քրտունքն։ Ազբիւրք թարախոց՝ որք սահէին ի վիրաց անտի. (Իսիւք.։ 12)

διέρχομαι, διαπορεύομαι, περιφέρομαι , σαλεύομαι transeo, dimoveor, agitor ῤέω fluo ἑκρέω effluo. Քերել անցանել. յածիլ, թափառիլ, շարժլիլ. տարուբերիլ. տատանիլ. յուղիլ. ծփիլ. հոսիլ. յորդիլ. վազել անցնիլ.


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «որոշեալ չափ, ծայր, վերջ (մանաւանդ երկրի կամ գաւառի), կա-նոն, օրէնք» ՍԳր. Խոր. «տրամաբանական եզր, բացատրութիւն» Դամասկ. Արիստ. վերլ. «Բանական պատճառ» Պրպմ. Դիոն. ածայ. որից սահմանել «որոշել, կարգել» ՍԳր. «վերջացնել» Իգն. «բացատրել» Սահմ. սահմանադրութիւն Գծ. ժէ. 26. ստնմանա պահ Բուզ. սահմանակից ՍԳր. Բուզ. Եւս. քր. սահմանորդ Ոսկ. ես. անսահման Ագաթ. Կոչ. միասահման Վեցօր. միջասահման Փիլ.

= Հին պհլ. *sāhmān ձևից, որից պհլ. sāmān «սահմանորոշ նշան. 2. նշան, որակ, յատկութիւն», sāmānak «սահման, տարա-ծութիւն», պազ. sāmān «տահման, նշան», samāna «տահման, տարածութիւն», sā-mānmand «սահմանեալ», պրս. [arabic word] sa-mān «հանդերձք և կարասիք տան. 2. զարդ կարգադրութեան. 3. կարգաւորութիւն գոր-ծոյ. 4. դադար և հանգիստ. 5. աւան, 6. ժո-ղով. 7. զօրութիւն և կարողութիւն. 8. վար-ևուած ռործոյ և չափ խօսից. 9. ողջախոհու-թիւն. 10. խելք և խոհեմութիւն. 11. նշան՝ որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» (Horn § 693)։-Հիւբշ. 235։

Հներից Առաք. լծ. սահմ. 163 սահել կամ հիմն բառերից։ Neumann JAs 1829. էջ 69 ըստ փիլիսոփայական լե-զուի սահման մեկնում է յն. σհμα, դոր. σλμα «նշան, որոշիչ յատկութիւն»։ ՆՀԲ պրս. սաման։ Lag. Urgesch. 615, 617, Btrg. bktr. Lex. 25 պրս. sāmān, իբր սանս. çams, ças արմատից։ Պատկ. Maтep. I. 15 պհլ. և պրս. ձևերը։ Հիւնք. պրս. սահման։ Պատահական նմանո. Ռեւն ունի սանս. sīmán-«սահման» (Pokorny 2, 463)։

ԳՒՌ (dialectal) Շմ. սահման, Ջղ. սանմանք, Ախց. սայհման, Սլմ. սmյհման, Խրբ. սայման, Մկ. սախման, Գնձ. սամհանք (մհ շրջուած), Գոր. Ղրբ. զա՛հման «երկու արտի մէջտեղի սահմանը», Ղրդ. զա՛հման «սահման, մէկի բնակութեան շրջանը», Ապ. Երև. սահմանք «սովորութիւն, աւանդական օրէնք», Ակն. սայմանէլ «հնարել, յօրինել».-Մաքսուդեան, Le parler d'Akn, էջ 63 սրանից է դնում նաև Ակն. թայհմանէլ «հնարել, հնճարել»։-Մշ. սամնել «սահմանել»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. სამანი սամանի «սահ-ման», Թրք. Ատրպ. և Սլմ. sayman «երկու արտի սահմանը», ուտ. սահման «նոյն նշ.»։

NBHL (18)

Սահմանք քանանացւոց ի սիդոնէ մինչեւ ի գալ ի գերարա։ Շուրջ յամենայն սահմանս նորա։ Մինչեւ ցծովն վերջին ի մտիցն արեւու ձեզ լիցին սահմանքն։ Սահման եգիր, եւ ոչ անցանեն։ Ոեդ զսահմանս քո ի խաղաղութիւն.եւ այլն։

Սահմանք քաջաց ասէ՝ զէնն իւրեանց, ո՛րքան հատանէ, այնքան ունի. (Խոր. ՟Ա. 7։)

Անցանել զսահմանաւն յանդգնեցաւ. (Իսիւք.։)

Զի թէ այլոց բարեգործութեանց չափ կայ եւ սահման, ապա աղօթից ոչ եդաւ սահման, այլ միշտ աղօթել. (Խոսր.։)

Ոչ սահմանաւ մւոյ ժամանակի ասէ զբանն, կամ սակաւ արդարոց։ Զերկրորդս սահմանաւ ասացի. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Տէր մեր սահման էր արդարութեան օրինացն. (Երզն. մտթ.։)

Այս է սահման օրինացն, դատել՝ ընտրել եւ որոշել զլաւն ի վատթարէն, զարդարն յանիրաւէն, եւ զսուրբն ի պղծոյն. (Գէ. ես.։)

Երգնուցու երդումն սահմանաւ։ Զսահմանս նորա՝ զոր սահմանեաց զանձնէ իւրմէ. (Թուոց. ՟Լ. 3=15։)

Գրէ եւ սուրբն բարսեղ ի կրօնաւորաց սահմանն. (Շ. ընդհանր.։)

ՍԱՀՄԱՆ. Որպէս եզր տրամաբանական. բառ. ὄρος terminus.

Սահմանէ զսահման՝ ասելով, եթէ սահման կոչեմ, յոր վերլուծանի նախադասութիւն՝ ի ստորոգեալ եւ ի ն՝ենթակայն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Սահման է, առ որս լուծանի յառաջադրութիւն. (Դամասկ.։)

Առ սահմանն ախաքն ամբոխեն։ Ոչ յանարուեստութեան արհեստի սահման։ Ոչ արարողականք չարին սահմանք եւ զօրութիւնք են, այլ անզօրութիւն. (Դիոն. ածայ.։)

Ոչ մնայ սքանչելի, որոյ սահմանն ճանաչի։ Եթէ եղելոյն ծանօթն է սահմանն, ոչ եւս է նշան, եւ ո՛չ եղեալն սքանչելի. (Պրպմ. ձ։)

Շեղելով ի նիւթ, այսինքն թոյլ տալով սահմանին, եւ ոչ կալլով զնա՝ չարանայ. (Մաքս. ի դիոն.։)

ὄρος, ὄριος, ὄρια terminus, limus, finis, modus ὀρισμός determinatio. որ եւ պ. սաման. Որոշեալ եզր վայրաց եւ գաւառաց. մէջն ծագաց. կողմն. կողմանք. ծագ տեսութեան. չափ եւ նպատակ իրաց. ժամադրութիւն. ուխտադրութիւն. կանոնադրութիւն. կարգ. օրէնք. սընըռ, սինօռ. (ի յն. սինօռօս որ է սահմանակից).

ՍԱՀՄԱՆ, ըստ փիլիսոփայից. ὄρος, ὀρισμός definitio. Բան բովանդակիչ բնութեան իրին. վասն որոյ եւ անունն կոչի համառօտ սահման։ Տե՛ս զողջոյն իսկ զմատեանն Դաւթի անյաղթի յաղագս Սահմանաց։

ՍԱՀՄԱՆ. λόγος ratio. Բան, որպէս բանական պատճառ.


Սահմանաբար

adv.

definitively.

· Calfa

NBHL (2)

Սահմանօրէն. իբրու սահմանաւ. որոշաբար.

Հարկաւո՛ր է, զի սահմանաբար գիտասցէ։ Ո՞յր այս գլուխ, եւ կամ ո՞յր ձեռս, ոչ եղիցի գիտել սահմանօրէն. (Արիստ. առինչ.։)


Սահմանագլուխ, գլխոց

s.

frontiers, confines, boundary line, bounds, limits.

· Calfa

NBHL (2)

Ի սահմանագլուխ գաւառին հարքայ. (Ոսկիփոր.։)

μεθόριον confinium. Գլուխ երկուց սահմանաց տեղեացն.


Սահմանագոչ

adj.

resounding or murmuring from shore to shore.

· Calfa

NBHL (2)

Որ գոչէ յեզր իւր, կամ ի ծագն, որպէս ծով ծագաց ի ծագս.

Ծով համատարած տարբերութեամբ նուագարանօք սահմանագոչ. (Թէոդոր. կուս.։)


Սահմանադիր

adj. s. constituent;
institutor, legislator;
— ժողով, the Constituent.

· Calfa

NBHL (2)

Դնօղ զսահման, օրինադիր. կարգադիր.

Սուրբն ներսէս սահմանադիրն եւ կարգաւորիչ քո բարեզարդութեանդ. (Ճ. ՟Ը.։)


Սահմանադրական, ի, աց

adj. s.

constitutional;
constitutionalist;
— միապետութիւն, constitutional monarchy.

· Calfa


Սահմանադրեմ, եցի

va.

to fix the boundaries;
to constitute, to order, to regulate, to establish, to determine, to decide;
—դրեալ կէտ, the appointed day or time.

· Calfa

NBHL (5)

Զամենայն ինչ աստուածային արդարութիւն կարգ է եւ սահմանադրէ։ Հանճարողական հրամանն սահմանադրէ. (Դիոն. ածայ. եւ Դիոն. թղթ.։)

Սահմանադրեցին զօրն զայն ամ ըստ ամէ զյիշատակ սոցա ի տօնախմբութիւն. (Ճ. ՟Դ.։)

Զոր ներքնաչարեալքդ սահմանադրեն գոհաբանութիւնք. (Նար. ՟Լ՟Դ։)

Եկեալ հասանէին ի սահմանադրեալ կէտ պայմանի մկրտութեանն. (Ճ. ՟Ա.։)

ὀροτίθημι determino, constituo. Սահման դնել. որոշել. կարգաւորել. կարգել. օրինադրել. սահմանել.


Սահմանադրութիւն, ութեան

s.

fixing the boundary, setting up landmarks;
constitution;
statute;
ordinance, regulation;
decision;
definition.

· Calfa

NBHL (6)

Կարգեալ ժամանակս, եւ սահմանադրութիւն բնակութեան նոցա. (Գծ. ՟Ժ՟Է. 26։)

Անդ ոչ կռիւք ընդ մեզ վասն սահմանադրութեան. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Բաժանէ զաշխարհս սահմանադրութեամբ՝ փոսս գործելով։ Զգալի աշխարհիս վայր սահմանադրութիւն բաժանէ ի միմեանց զքաղաքաց եւ զգիւղից։ Սահմանադրութիւն անդաստանաց. (Խոր. ՟Բ. 74։ Շ. մտթ.։ Մխ. դտ.։)

Կանոնական սահմանադրութեամբ հաստատեաց զողորմածութիւն. (Խոր. ՟Գ. 20։)

Քաղկեգոնական սահմանադրութիւն. (Լաստ. ՟Ղ։)

ὀρόθεσις, ὀροθεσία determinatio, constitutio, statutum, dispositio. Կարգաւորութիւն. որոշումն սահմանաց. եւ Տեսչութիւն վերին. օրինադրութիւն. վճիռ.


Սահմանակալ, աց

s. adj.

prefect, governor;
bordering upon, confining, coterminous, limitary.

· Calfa

NBHL (5)

Կուսակալ՝ կողմնակալ սահմանաց. սահմանապահ.

Որ բդեշխն կոչէին. առաջին սահմանակալն ի նորշիրական կողմանէն. երկրորդ սահմանակալն յասորեստանեաց կողմանէն. (Ագաթ.։)

Սահմանակալք իմ, եւ սահմանապահք. (Թղթ. դաշ.։)

Եւ Որ ինչ կայցէ ի սահմանագլուխն.

Բնակել ի գաւառս հաշտենից, եւ ի ձորն նորին սահմանակալ. (Խոր. ՟Բ. 7։)


Սահմանական, ի, աց

adj. gr.

bordering upon, adjacent to;
definitive;
indicative;
բանիւ —աւ կապել, to excommunicate.

· Calfa

NBHL (9)

Եղիցի անունն սահմանական։ Զի թէ սահմանական գոլ ախորժեսցին զանեղութիւնն անուն։ Ոչ ուրեմն է սահմանական բանիւ համարի զմարդն քար գոլ. (Խոսրովիկ.։)

Սահմանական նախադասի ապացուցականին. վասն զի սկիզբն ապացուցութեան՝ սահման է. (Անյաղթ պորփ.։)

Զաւետարանական իշխանութիւնն ի գործ առեալ, եւ բանիւ սահմանականաւ կապեալ զիշխանն. (Յհ. կթ.։)

Զի թէ տանջանքն եզրական, ապա եւ կեանքն սահմանական. (Երզն. մտթ.։)

Խոնարհութիւնք են հինգ. Սահմանական, աներեւույթ, հրամայական, ըղձական, ստորադասական։ Սահմանական ներգործական բայից. կոփեմ, կոփես, կոփէ. կոփէի, կոփեցի եւ այլն. (Թր. քեր.։)

Սահմանական է, յորժամ ասեմք. կոփեմ, գործեմ. իբր սահմանաւ եցոյց զ՝ի դէպ ժամանակն եւ զդէմն. (Երզն. քեր.։)

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. Ի բաց որոշողական. որպիսի է բանադրանքն. ἁφοριστικός exterminans, excommunicans.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ὀριζόμενος terminatus, finem habens. որպէս Սահմանաւոր. հունաւոր. չափաւոր, ժամանակեայ. վերջանալի.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ὀριστικός, -κή, -κόν finitivus, indicativus. Ըստ քերականաց՝ է այն եղանակ կամ խոնարհումն բայի, որով նշանակի գլխաւոր որոշումն հանգամանաց ամանակին.


Սահմանակից, կցի, կցաց

cf. Սահմանակողմն.

· Calfa

NBHL (4)

Սահմանակիցք նոցին։ Զսահմանակիցս նորա։ Ընդ որդիսն եգիպտացւոց սահմանակիցս քո. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ. 42։ Երեմ. ՟Ժ. 40։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 26։)

Զամենայն սահմանակիցս ապստամբս հնազանդեցին։ Անդք սահմանակցաց։ Արկ աստուած զահ իւր ի վերայ սահմանակցացն՝ սիկիմացւոց, եւ ոչ ելին ի վերայ յակովբայ. (Եւս. քր. ՟Բ։ Բուզ. ՟Դ. 12։ Գէ. ես.։)

Եկին յերկիրն քուչացւոց սահմանակցացն պարսից. (Պտմ. վր.։)

ὀμορῶν, ὄμορος, σύνορος confinis, finitimus. Որ կից է ընդ այլում սահմանաւ երկրի. դրացի ըստ գաւառի. մերձաւոր.


Սահմանակողմն

adj.

circumjacent, bordering, close to, adjacent, neighbouring.

· Calfa

NBHL (1)

որպէս նոյն ընդ վերնոյն (=ՍԱՀՄԱՆԱԿԻՑ).


Սահմանակցութիւն, ութեան

s.

neighbourhood.

· Calfa


Սահմանաչափ, ից

s.

demarcator.

· Calfa


Սահմանաչափութիւն, ութեան

s.

decisive measure;
meter.

· Calfa

NBHL (2)

Որոշումն եւ չափումն սահմանաւ. որոշեալ չափ.

Զսահմանաչափութիւն բանի լծորդովն շինէինտաղ. (Քեր. քերթ.։)


Սահմանապահ, աց

s.

frontier guard;
lord of the marches, provincial governor;
— զօրք, frontier garrison or guard.

· Calfa

NBHL (4)

Իշխան հանդերձ զօրօք՝ պահապան եւ վերակացու սահմանաց. սահմանակալ. կուսակալ. բդեշխ. եւ բանակ նորա։

Հաւատարիմ սահմանապահք իմ. (Թղթ. դաշ.։)

Սահմանապահ յատրպատական աշխարհին։ Սահմանապահս կացուցանէր։ Սահմանապահքն թագաւորին. (Բուզ. ՟Գ. 20։ ՟Դ. 2. 22։)

Զօրագլուխք սահմանապահք. (Մեսր. երէց.։)


Սահմանարկու, աց

adj. s. constituent.

· Calfa


Սահմանաւոր

adj.

bounded, limited, circumscribed.

· Calfa


Սահմանափոխ լինիմ

sv.

to change the boundaries;
to change the ancient statutes;
to transmigrate, to pass from one place to another.

· Calfa


Սահմանափոխութիւն, ութեան

s.

change of the ancient laws or statutes;
transmigration, emigration.

· Calfa

NBHL (5)

ՍԱՀՄԱՆԱՓՈԽ ԼԻՆԵԼ. Փոխել ի սահմանէ անտի.

Սպասեալ ակնունէին արարածք արարչին՝ սահմանափոխս լինել. (Վրդն. ծն.։)

Փոփոխութիւն սահմանաց եւ կարդաց.

Զայս սահմանափոխութիւնս նախ քանանացիքն անցին զանիծիւքն. (Եղիշ. յես.։)

Ժառանգեցին զկրկնակի նզովքն նոյի, զծիծաղելոյն եւ զսահմանափոխութեանն. (Միխ. աս.։ 3)


Սահմանաքար

s.

mile-post, mile-stone.

· Calfa


Definitions containing the research ս : 10000 results

Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(-ղւյ, -ղեաց, -ղեաւ) «ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մէջ մխուած մասը» Փիլ. Նխ. ա. 35. լիւս. 130. Ոսկ. գծ. 442. Սահմ. Արիստ. առնչ. Նար. լբ. էջ 83։-Բա-ռիս իմաստը անորոշ է և զանազան հեղի-նակներ զանազան ձևով են մեկնում. այս-պէս Փիլ. ժ. բան. 226 գրում է «Սկիզբն առնեն կազմել առագաստս և քեղիս և ղե-կըս», որից երևում է որ քեղին ղեկ չէ.-Լծ. Նար. լբ. մեկնում է «ձողն որ յառագաստին գլուխն է և կամ սիւներ նաւին».-Առաք. լծ. սահմ. էջ 316 համարում է «կայմ»։ Ո, րից քեղանալ «ղեկավարուիլ» Փիլ. Նխ. ա. 35. քեղավար «ղեկով քշուած» Ոսկիփ. քե-ղաւոր «ղեկ ունեցող» Արիստ. առնչ.։

= Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.

τεδχος «նաւու կարասիք, առագաստ ևն», τάσσω=*ταϰιω «կարգաւորել» ձևերի հետ հնխ. *tak=*tvak կամ *tag=*tvag արմատից։ Նոյն, Մասիս 1881, մայ. 12 թերևս պրս. [arabic word] xala «նաւու դեև»։ Հիւնք. ղեկ բառից կամ պրս. խէլէ։ Pedersen, Հյ. դր. լեզ. 73 լն. ❇ω «ցամաք հանել» (ϰέλσαι), ϰελης «սը-րընթաց զբօսանաւ», հսլ. člnu «կուր», հբգ. scalm «նաւ», հանգլ. helma «ղեկ», տանտ. karna «ղեկ»? կրկնում են նոյնը Boisacq 432, Walde 149 և Pokorny I 443։ Վերջինս աւելի լաւ է համարում դնել հնխ. sqel «ճեղքել» արմատից։

NBHL (5)

Կազմել առագաստս, եւ քեղիս եւ ղեկս։ Որ պիտանացու արուեստիւն զքեղիսն վարէր։ Առանց քեղեաց, առագաստից, եւ կամ այլոց։ Ոչ նաւաստի թողցէ զքեղիսն, թէպէտեւ յաջողակ հողմով վարիցինաւն, այլ ուղղեսցէ։ Թողեալ նաւաստոյն զքեղիսն. (Փիլ.։)

Քեղի նաւի ... Են նաւք՝ որոց ոչ գոն քեղիք. վասն որոյ եւ ոչ հակադարձն. քանզի նաւ ո՛չ ասի քեղւոյ։ Քեղաւորն քեղեաւ է քեղաւոր. (Արիստ. առինչ.։)

Ունի զայս անուն փայտ, եւ զպատչաճն ի լինել ողնափայտ եւ քեզի ... Ո՛ր փայտ պատշաճ գոյ ողնափայտ լինել, եւ ո՛վ՝ որքեզի գոյ պատշաճ։ Նաւավար (ի ձմերան) գեր ի վերոյ ծխոյն եդեալ զքեղիսն։ Դարձցին ղեկացն թեւարկմունք յանքոյթ նաւահանգիստն. Խորտակեսցի լուծն, քակտեսցին քեղիքն. (Սահմ. ՟Ե։ Նիւս. թէոդոր.։ Նար. ՟Լ՟Բ։)

Թողացուցին ասէ զլծորդութիւնս թեւոցն՝ քեղեացն. (Ոսկ. գծ.։)

πηδάλιον clavus navis. Վերին մասն ղեկացի ձեռս ղեկավարի. եւս եւ οἵαξ gubernaculum. որ է ստորին մասն՝ մխեալ ի ջուր. եւ ընդհանուր առմամբ՝ Ամբողջ ղեկան կամ ուղղեակն. որպէս թէ քեզի իցէ նոյն ձայն ընդ ղեկ՝ շրջուն հնչմամբ. (լինի եւ լծ. ընդ լտ. քլա՛ւուս ). տիւմէն (որ եւ իտ. դիմօնէ ).


Քեմուխտ, մխտոյ

s.

leather, Morocco leather.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհ, *kemuxt ձևից, որ հաստատում է պրս. [arabic word] kēmuxt «էշու կամ ջորու մոր-թից կազմուած կաշի», որից նաև վրաց. კემუხტი կեմուխտի «կաշի, maroquin»։-Հիւբշ. 257։

NBHL (2)

Մորթ գաւակի գրաստուց. կաշի ողորկեալ. մաշկ կոկեալ.

Որպէս ի ձեղաձեւս մորթէգործք, որք արտաքոյ եւ ներքոյ քերածովք զմորթսն կազմեն, զոմանս արուեստի գրչութեան, որպէս մագարաթ, եւ քեմուխտ. (Երզն. քեր.։)


Քենի, նւոյ

s.

sister-in-law (wife's sister).

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«մէկի կնոջ քոյրը» Փարպ. Կա-նոն. Ուռհ. որից քենեկալ «քենու ամուսինը» (նոր բառ)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. svenyo-կամ ննան մե ձևից. հմմտ. լիթ. sváine «քենի», svaīnis, svainius, լեթթ. swaīnis «քենեկալ. աներորդի», հբգ. geswīo «աներձագ», մբգ. geswie «քենի», ռուս. svoyáku «աներորդի», syoyáčina «քենի», որոնք ծագած պիտի լինին հնխ. svo «իւր» դերանունից (Po-korny 2, 457, Trautmann 294-295)։-Հիւբշ. 503 և IF Anz. 10, 47։

Lag. Urgesch. 863 նաև լիթ. sya-ine։ Տէրվ. Altarm. 35 գոթ. qinod «կին». աւնոսք. čvēn, զնդ. jəni «կին», տանս. fani «նու», հյ. կին բառերի հետ։ Հիւբշ. Arm. Stud. § 290 կասկածով վերի մեկ-նութեամբ։ Justi, Litt.-Blatt. 1883, էջ 63 նաև թրք. [arabic word] qain ևև կիւրին. qe-lit' «քենի»։-Հիւնք. յն. ϰαινή «նոր» բառից։ Հիւբշ. 503 որովհետև հնխ. svenyo-պիտի տար *քինի, ուստի ա-ւելի ենթադրում է քենի<*քեան <հնխ. svesanyo-ևն։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kana «մէևի որդու կամ եղբօր կինը» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 692)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Շմ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. քէնի, Ջղ. քենի, Վն. ք'էնի, Ղրբ. քէ՛նըէ. Մկ. քէնը, Ագլ. ք'm՛նի։

NBHL (1)

Քոյր հարսին՝ քենի կոչի փեսային. քենի. իտ. (որք նշանակեն եւ զքոյր փեսային, եւ զկին եղբօրն)


Քեռի, ռւոյ, ռեաց

s.

uncle (mother's brother).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Աւետերեան, Քերակ. 1815, էջ 221 և Էմին, Քերակ. էջ 40 քոյր բառի քեռ սեռականից։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 656 և Arm. St. § 294 ի մաս-նիկով քոյր բառի՞ց. հմմտ. հպլ. swiri «մօրեղբօր կամ մօրաքրոջ որդի»։ Իսկ Arm. Gr. 504 իմաստի տարբերութեան պատճառով մերժում է կցել քոյր բա-ռին։

ԳՒՌ (dialectal) Ջդ. քեռի, Սլմ. Վն. ք'եռի, Ալշ. Ախց. Ակն. Երև. Մշ. Սչ. քէռի, Սեբ. քէ՝ռի, Խրբ. քmռի, Ագլ. ք'm՛ռի, Հճ. քէրի, Մկ. քէռը՛, Զթ. քէռա.-նոր բառեր են քեռակին կամ քեռեկին, քեռանք, քեռկինանք, քեո-մայր, քեռմամա, քեռպապ։

NBHL (1)

Երկնչելով ի պարսից, եւ ի քեռեաց իւրոց արծրունեաց։ Առ տիգրան քեռի իւր առաքէ զպատանին։ Քեռիք նորա վնգոյ եւ վստամ. (Խոր. ՟Գ. 48։ Յհ. կթ.։ Արծր. ՟Բ. 3։)


Քետայ, ի

s.

letter, writing.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հետահան» ըստ մեկնութեան Համամ. քեր. 279=Երզն. քեր. որից քետա-քերելի, քետագամելի «գրելի, փորագրելի» Թր. քեր. 35 և Երզն. քեր. բոլորն էլ ան-ստոյգ բառեր, որոնց վկայութիւնը և մութ գացատրութիւնը տե՛ս ՆՀԲ։

ՆՀԲ մեկնում է «քետայ. բառ առառ խադդ «գիր, գրուած», որպէս կ թրք. քէթ էթմէք գազմագ է փորագրել, քե-րել»։

NBHL (2)

Բառ արաբ. խադդ. Գիր. դրուած. որպէս եւ թ. փէթ ... է փորագրել. քերել. յոր միտ ասի.

Քետայն բառ է, որ լսի հետահան. (Երզն. քեր.։)


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«աղեղնաւոր». մի քանի ան. գամ գործածուած է ՍԳրքում՝ ոփելեթին բառի մօտ. այսպէս Բ. թագ. ը. 18, ժե. 13, ի 7, Գ թգ. ա. 38, 44. Ա. մնաց. ժը. 12 (սեռ. քերեթայն). սրանցից դուրս իբր եբր. բառ յիշում են և մեկնում Կիւրղ. թգ. և Մխ. դտ. 266։

= Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.

NBHL (2)

Բառ եբր. որպէս Աղեղնաւորք.

Քերեթին՝ աղեղնաւորք են, եւ են անուանք գովութեաց, թէ կորովի աղեղնաւորք էին, եւ քաջաձիգ պարսաւորք. (Կիւրղ. թագ.։)


Քերծէ, ոյ

s.

grey hound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«որսի շուն, բարակ» Վստկ. 222. գրուած քերծ, քերց Վրդ. առ. 87, յգ. քերծեր անդ՝ 93։

NBHL (2)

ՔԵՐԾԷ կամ ՔՐԾԷ. Ազգ շան՝ բարձր ոտիւք, երագընթաց, որսորդ. բարակ որսական.

Յաղագս քերծէոյ։ Զքրծէին այսպէս ընտրէ՛. զվերջքն բարձր քան զյառաջքն, ճվերոյն երկայն, եւ ի վիդացն ի վայր հաստ եւ կարճ. (Վստկ. ՟Յ՟Լ՟Դ։)


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սերովբէների յաջորդ կարգի հրեշտակները» ՍԳր. Նչ. Եզեկ. Վրդն. ել. Անյ. և Շնորհ. բարձր. Խոսր. Շար. նոյն են նաև քերովբիմ Փիլ. ել. Սարգ. ա. պետր. ը. էջ 420 (ա տպ.)=329 (բ տպ.), քերոբ ՍԳր. Նչ. Եզեկ. քերովբ ՍԳր. Եփր. աւետ. քրովբէ ՍԳր. Յս. որդի. քերուբ ՍԳր. Տիմոթ. կուզ 72, քրոբիմ Եփր. ծն. քերոբիմ Եփր. ծն. Առ. որս. Տաղ. քերովբին Իրեն. ցոյցք 8, քերօբ, քերոբէ ևն, բոլորն էլ ի հլ.։ Սրանցից են քերովբէական, քրովբէական, Պտրգ. Տաղ. Շար. Նար. երգ. քերովբէօրէն, քրով-բէօրէն Նար. քրովբէաբնակ Նար. խչ. քը-րովբէագումար Գնձ. ևն։

= Ասոր. ❇ krōwā, kərōwa, յգ. krō-wē կամ յն. χεροῦβ, յգ. γερουβεἰμ, γερουβιμ ձևերից, որոնք փոխառեալ են եբր. [hebrew word] kərūb. յգ. [hebrew word] kərū̄bim «քերովբէ» բառից։ Քրիստոնէութեան միջոցով տարա-ծուած է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. յա. Aherub. cherubim, cherubin, ֆրանս. chê-rubin, արաբ. ︎ karrubī ևն։ Բուն ծագումը անստոյգ է, հաւանաբար կապ-ւում է ասուր. karābu, kāribu, karabu [other alphabet] «խոնարհիլ, յար-գել, օրհնել, աղօթել, աղաչել» բային (Strassmaier, Alphab. Verzeich. 525 և Delitsch, Assyr. Handwb. 350)։-Հիւբշ. 320։

Հները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ «Քերովբէքն որ կոչին յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաստութեան» Եղիշ. հրց. էջ 9-49.-«Զի՞նչ է քերով-բիմն. թարգմանի՝ գիտութիւն բազում. Քաղդէացւոց լեզուովն ասացեալ է «քե-բազմաչեայք ըստ տետանողին, որ է յաճախ գիտութիւն» Շնորհ. բրձր.։-«Եւ կոչի քերովբէն բազում գիտութիւն և հեղումն իմաստութեան» Վրդն. իւ-«Քերովբէս զնոսա ասէ, որ թարգմանի յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաս-տութեան... քանդակագործ արարուած՝ որ ասէ քերոբ» Նչ. եզեկ.։ (Այս տեղից առնելով է որ Բառ. երեմ. էջ 331 դը-նում է «Քերոբ. նկարակերպ կամ նաշխ»)։-«Քերովբէն յեբրայեցւոց ի մերս թարգմանի բազմութիսն գիտու-թեան և հեղումն իմաստութեան» Տա-թև. ամ. 566։-Նորերից ՀՀԲ դնում է եբր. ԳԴ եբր. և արաբ. ՆՀԲ եբր.։

NBHL (13)

Եթէ քերովբին, եթէ սերովբին. (Եփր. աւետար.։)

Զի՞նչ է քերովբիմն. թարգմանի՝ գիտութիւն բազում։ Քաղդէացւոց լեզուովն ասացեալ է քերովբիմ. (Փիլ. ել.։)

Քերովբէք կոչին բազմաչեայք ըստ տեսանողին, որ է յաճախ գիտութիւն. (Շ. բարձր.։)

Եւ կոչի քերովբէն բազում գիտութիւն, եւ հեղումն իմաստութեան. (Վրդն. ել.։)

Քերովբէս զնոսա ասէ, որ թարգմանի յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաստութեան ... քանդակագործ արարուած՝ որ ասէ քերոբ. (Նչ. եզեկ.։)

Ձգեաց քերոբ մի զձեռն իւր ի միջոյ քերովբէիցն։ Ի մէջ հրոյն՝ որ էր ի միջոյ քերովբէիցն։ Ընդ օծելոյ քրովբէին ետու զքեզ ի լեառն Սուրբ Աստուածոյ։ Ի լեռնէն Աստուածոյ իջոյց զքեզ քերովբն վարսաւոր։ Հրամայեաց քերովբէից՝ բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց. (Եզեկ. ՟Ժ. ՟Ի՟Ը. ՟Խ՟Ա։ Ծն. ՟Գ. 24։)

Արասցե՛ս երկուս քրովբէս ոսկիս ճախարակայս։ Խօսեցայց ընդ քեզ ի վրուստ ի քաւութենէ անտի ի միջոյ երկուց քրովբէիցն։ Արասցես խորան տասնփեղկեան. քերոբ՝ գործ անկուածոյ գործեսցէս զնոսա։ Արասցես վարդագոյր. գործ անկուածոյ գործեսցես զնա քերուբ. (Ել. ՟Ի՟Ե. ՟Ի՟Զ։)

Զտապանակ ուխտին տեառն զօրութենէց, որ նստի ի քերովբէս։ Արար ի ներքս ի դաբիրն երկուս քերովբէս. բարձրութիւն միոյ ի տասն կանգնոյ։ Զամենայն որմս տանն շուրջանակի քանդակեալ գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս։ ի վերայ խորշից նոցա ի մէջ առանցիցն՝ առիւծք եւ եզինք եւ քերոբք. (՟Ա. Թագ. ՟Դ. 4։ ՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Է։)

Սուրն բոցեղէն, եւ քրոբիմն։ Բոցեղէն սրոյն տեսիլ, եւ քերոբիմն. (Եփր. ծն.։)

Ի վերնայարկն սորա հիանշմար քերոբիմբք, եւ ստորակայն ախճապակք. (Տաղ.։)

Դէմք քերովբիմացն ի միմեանց կողմ հային։ Կառս Աստուածոյ զքերոբիմսն նկարագրէ։ զսերովբիմն, եւ զկնի զքերով բիմն մերձաւոր սերովբէից։ Բազմակամբք քերովբէիւք։ Անպատում աթոռ ասիուածութեանն ասէ զքերովբէսն։ Քերովբէից, եւ մարմնաւոր քերովբէ. (Փիլ.։ Առ որս.։ Սարգ.։ Անյաղթ բարձր.։ Խոսր.։ Շար.։)

Արա՛ աթոռ քեզ երկնային, բազմեա՛ց յոգիս ըստ քրովբէին. (Յիսուս որդի.։)

ՔԵՐՈՎԲ ՔԵՐՕԲ ՔԵՐՈԲ ՔԵՐՈՒԲ ՔԵՐՈՎԲԷ ՔԵՐՈԲԷ ՔՐՈՎԲԷ ՔԵՐՈՎԲԻՄ ՔԵՐՈԲԻՄ. Բառ եբր. քերուպ. յոքնակի՝ քերօպիմ, քէրուպիմ. χερούβ, χερουβείμ, -βίμ, -βεῖν, -βίμ cherub, cherubim, -bin. Վերին դաս զուարթնոց զկնի Սրովբէից, քառակերպեան երեւեալ ի տեսիլս, եւ քառաթեւ եւ բազմաչեայ հրացայտ. եւ նկար կամ քանդակ գրուագաց նոցա ի նոյն նմանութիւն. ասի եւ զբանսարկութենէն՝ որ երբեմն գլուխ էր հրեշտակաց.


Քեց

adj.

detached, divided, separated.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զատ, զատուած, անգոյ» Նիւս. կա-զմ. որից քեցել (գրուած նաև քցիլ) «բաժա-նել, ջոկել, հեռացնել, կտրել, խլել, վերց-նել» Ա. թագ. զ. 7. Փիլ. ել. Խոր. «կաթից կտրել» Ոսկ. մ. բ. էջ 468. քեցումն «ան-ջատումն» Փիլ. Մագ.։

ՆՀԲ հյ. խզել, արաբ. խէզէլ «քեցել, խզել»։ Տէրվ. Altarm. 19, Նախալ. 28, 111, Մասիս 1881 ապր. 30 հյ. քանցել, յն. σχάζտ, սանս. skhaϑ, հպլ. skada ևն բառերի հետ հնխ. skad, skid արմա-տից։ Meillet MSL 8, 289 գոթ. swes և լտ. sed ձևերի հետ հնխ. swed ար-մատիո։ Հիւնք. կից բառից։ Scheftelo-witz BВ 29, 68 փոխառեալ է արամ. ասոր. եբր. [other alphabet] qəsa, արաբ. [arabic word] qasā «խուզել» բառերից։ Պատահական նմանութիւն ունի վրաց. Joვა tցե-վա «կոտրել» ևն։

NBHL (1)

Ընդ սպիտակն հարկանին եւ ընդ սեաւն եւ ընդ ամենայն ընդդիմակսն, որ քեց եւ որիշ եւ բացակայ են գունովն. (Նիւս. կազմ. ուր յն. լոկ διΐσταμαι disto. բացակայիլ։)


Քեքուրտ

s.

belching, eructation.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնաձայն բառ. գտնւում է նաև ռաւա-ռականում՝ քերքշտալ, քերքստալ, գերգշտալ, գեսգռտալ, գեսկոտալ ձևերով. հմմտ. նաև մանչուր. [other alphabet] ︎ kekerembi «ճաշից յետոյ զկոտալ»։ (Պարտադիր քաղաքավա-րական արարողութիսն է Պարսիկների սօտ)։-Աճ.

Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] geyirmek «զկռտալ»։ Քէ «գօրութիւն». ունի միայն Բառ. երեմ. էջ 331։-Այլ է քէ Պղատ. տիմ. էջ 99. «Յել-եալ մէջ առ միջոյ զերկաքանչիւրս, իբրու զքէ, միմեանց առարկեալ». պէտք է հասկա-նալ Ք տառի անունը, ինչպէս ունի յնս բնա-գիրը օἰον χί (Platonis opera, հտ. II, էջ 208, տող 18)։

NBHL (1)

Ոչ մարսելոյ նշան է զյաճախ քերքուրտս հանել. (Բժշկարան.։)


*Քէնթ

s.

female of domestic animals, she-cat, hitch.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(կամ քենթ, քենդ) «էգ շուն» Վատկ. 221 (Որձն (շան) և քէնթն ի մէկ ազգէ պի-տին)։ Նոյն է գւռ. քօնթի գալ «էգ շան սան-կութեամբ կատաղիլը»։

ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։

ԳՒՌ (dialectal) Պահուած է Անտիոքի Քէսառ ռևւ-ղում՝ քէյնթ «աղջիկ» ձևով. իմաստի համար հ քած.

NBHL (2)

Քած շուն կամ կատու. եւ այլն. քօնճիկ. (լծ. լտ. քա՛թուլուս ).

Զորձն եւ զքէնթն մէկ ազգէ պիտի. (Վստկ. ՟Յ՟Լ՟Գ։)


Քէշ, ի, ից

s.

sect.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «զրադաշտական կրօնը» Եզն. (քանիցս). որից քէշակարկատ «հնարող մո. գական կրօնի» (ծաղրական բառ) Եզն. (գըր-ւած քtշտակարկատ Կանոն.) նոյն են նաև կեշտ (տե՛ս առանձին) և քեշտ Եփր. վկ. արև. 168։

-Պհլ. [other alphabet] ︎ kēš, kiš «կրօն, հաւատք». ա-ւելի ընդարձակ տե՛ս կեշտ։-Հիւբշ. 258։

Նախ ԳԴ դրաւ պրս. ՆՀԲ պրս. քիյշ։ Ուղիղ են մեկնում նաև Böttich. Arica 77, 266, Muller SWAW 41, 7, Justi, Zendsp. 137, Lag. Btrg. bktr. Lex.

68. Sуmm. 49, Հիւբշ. KZ 23, 403 Տէրվ. Altarm. 70, Բազմ. 1895, 51 ևն. Եփրեմի քեշտ բառը առաջին անգամ երևան հանելով Աճառ. Հայ. նոր բա-ռեր հին մատ. Բ. 12 մեկնու է սխալ-մամբ պրս. [arabic word] kašt «տգեղ և աո-տեղի»? որ Վարդանեան ՀԱ 1922, 297-8 բնագրի համեմատութեամբ ուղղում է իբր «քէշ, կեշտ»։

NBHL (1)

Եթէ նոյն քէշ է երկոցունց, ընդէ՞ր տտիցեն մոգք զզանգիկս։ Ի քէշին մի են երկոքեան։ Ոչ քան զնոցայն միայն, այլեւ քան զամենայն քէշից։ Պաշտօնեայք այնր քէշի. (Եզնիկ.։)


Քթեթ

s.

flaxen cord.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ետաւէ հասարակ զգեստ» Վրդ. պտմ. հրտր. Վենետ. էջ 158 (իսկ հրտր. Էմ. էջ 208 քթէթ) (Մէշում քթեթ կարեմ խիստ գէշ և խիստ փոքր իրք, լուր այնչափ որ խունկ դնես եկեղեցւոյն). Սմբ. ռատ. 52. «հասարակ շորի կտոր» Վստկ. 40, 76, 119, 3z-4ვ 131. Մխ. բժշ. 146 (մէջը դեղ քամելու հա-մար)։

ԳՒՌ (dialectal) Երև. քթէթ «հարսի հալաւ» (նոյնը նաև Գոր. Գնձ.), Սվ. քթէթ և Սվեդ. քթիթ օշորի հնացած անպետք կտոր, քուրջ»։ Նոր բառեր են քթեթգլուխ, քթեթօրհնէք։

NBHL (2)

Ի քթանէ՝ այսինքն ի կտաւոյ պատրոյգ եւ չուան. վուշ ոլորեալ կամ արձակ ի պէտս կապոյ. խծուծ.

Ծրարէ՛ ի քթան քթեթ։ Պատրոյսն ի քթեթ բա՛ց, եւ քաթթէ՛։ Լաւն քան զքթեթն կամ զչուան, որ կապէ մարդ, նշանն այս է։ Քթեթով կապէ՛։ Քթեթով պնդես. (Վստկ.։)


Քթիթ

s.

cf. Քթթելիք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

տե՛ս Քեդի։

«աչքը բանալ փակելը, ակնթարթ» Մագ. Հին քեր. Նար. Ոսկիփ. Վրդն. ել. և ծն. որից քթթել «աչքը թարթել». Եզն. Խոր. Յհ. կթ. քթթելիք Ոսկ. ա. տիմ. քթթումն Եփր. երաշտ. Երզն. քեր. անքթիթ, անքթթե-լի Խոր. Յհ. կթ. անքթթական (նորագիւտ բառ) Պրպմ. էջ 45։

Տէրվ. Allarm. 12 և Մասիս. 1881 յուլ. 4 արմատը քիթ, իբր լտ. quatere «ցնցել», սանս. čyut «կաթկթիլ»։ Հիւնք, անքոյթ և գայթ բառերից։

NBHL (6)

Աչացն մեղմեղանք, արտեւանացն ստէպ ստէպ քթթելիք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Զի թէ քթթումն մի ականլ ժամանակ ասի, ո՞րչափ եւս արտաբերութիւն բանին լեզուաւն. (Երզն. քեր.)

Թէ չէր օր (կամ աւուր) եւ քթիթ ական, որ ի սեռէն ոչ հեռացան. (Հին քեր.։)

Հուպ առ հուպ ի քթիթ աչաց միայն թարթափման թնդեալ ... իսպառ հատուածէին. (Նար. խչ.։)

Ոչ տայ թոյլ ի քթնթս ական հանգչել ինձ. (Ոսկիփոր.։)

Ական քթիթ մի բաւական է տեառն՝ առնել իմաստուն։ Թէ ումեք ակնարկէ, ազդումն լինի շարժման ի քթիթս. (Վրդն. ել. եւ Վրդն. ծն.։)


Քթոց

cf. Կողով.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Կիթ։

NBHL (3)

Նոյն ընդ Կթոց, որպէս աման կթելոյ. կողով, սապատ. ... տե՛ս եւ ՈՐԹ.

Արս փայտատովք եւ թիովք եւ քթոցովք։ Ի քթոց թիկամբք, եւ ի թի ձեռօք չարչարէին. (Ճ. ՟Բ.։ Վրդն. սղ.։)

Ի վերայ բուն հաստ տակին՝ երկու քթոց ջրախոտ եւ խոզի ազբա՛ծ. (Վստկ. ՟Մ՟Ղ՟Գ։) (Այլո՛ւր գրի Կթոց։)


Քիլ, քլի, քլաւ

s.

space between the tips of the thumb and forefinger;
or.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «բթամատից մինչև ցուցա-մատի ծայրը եղած բացուածքը» Ես. խ. 12. Եզն. փիլ. ել. բ. Նար. խչ. որից վեցա-քլեան Փիլ. ել.։ (Նշանակութեան մասին մի դիտողութիւն տե՛ս թիզ բառի տակ)։

Meillet MSL 10, 270 սանտ. kara-«ձեռք», karásna «նախաբազուկ» բա-ռերի հետ՝ իբր հնխ. *kēlā-ձևից։ Յի-շում է Հիւբշ. Anz. 10, 49։ Կրկնում է Pokorny 1, 517 հնխ. qšer-«շինել» արմատի տակ Pedersen KZ 39, 377 անունով և մերժում։ Հիւնք. գիլ, գլորիլ բայից։ Lidén IF 44, 191 քաղել բառի հետ միասին կցում է հբգ. gihalon «հաւաքել» բառին։ Պատահական ամա-նութիւն ունին ասոր. ❇ kailā «չափ», [syriac word] akknl «չափեալ է», պրս. [arabic word] kilak «ճկոյթ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Բլ. Խտջ. Մշ. քիլ և Սվեդ. քէլ՝ նշանակում են «քիլ, այն է բթամատից ցու-ցամատ բացուածքը», իսկ Ալշ. Մշ. թիզ, Սվեդ. թէզ «բթամատից մինչև ճկոյթ բա-ցուածքը»։-Բառիս ձայնդա՞րձն են ներկա-յացնում Ագլ. գէղ և Ղրբ. Ղրդ. կէղ «թիզ», որոնք իրար հետ միանալով ենթադրում են գեղ նախաձևը. հմմտ. շիլ և շեղ։

«մատնիչ, քսու, բանսար-կու» Ոսկ. մ. գ. 16. Յհ. կթ. 17, 147, 149, 186. Ոոռել. հրտր. Էմ. էջ 122. Սամ. անեց. 92 (ըստ ձձ)։

ՆՀԲ «նմանութեամբ քլի, որաէս մատ-նիչն ի մատնէ... Լծ. և լտ. calumnia-tor»։

NBHL (8)

Ո՞ չափեաց զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ. (Ես. ՟Խ. 12։)

Քիլ՝ վեցերորդ մասն է կանգնի. (Փիլ. ել. ՟Բ։)

Ի քիլս ձեռին, եւ ի քայլս հոտին. (Նար. խչ.։)

Իբրեւ զմատնիչ եւ զքիլ եւ զտարագիր արտաքս ելանել. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

Քիլք ոմանք չարաբանք։ Քիլքն անօրէնք։ Զքիլսն չարաբանս։ Յընտանեաց տանն քիղք չարաբանք ի վերայ յարուցեալ նորա՝ բամբասանս ապիրատս յօգէին. (Յհ. կթ.։)

Քիլք ոմանք ի նոյն տանէ երեւեալ ստայօգ բանիւ։ Զքիլսն չարաբանս եւ այլն։

δράξ pugillus παλαιστή, σπιθαμή palmus . իտ. quarta. (որպէս չորիր մասն կանգնոյ) Չափ տարածութեան ի ծագէ բոյթ մատին ի ծայր ցուցամատին ի բանալ երկոցունց, փոքր քան զթիզ միով յօգուածով ցուցամատին. իսկ ըստ երկրաչափից է ութ մատնաչափ, կամ երկու երկրաչափից է ութ մատնաչափ, կամ երկու ուղուկ, գոյզն ինչ փոքր քան զքիլ բնական.

ՔԻԼ կամ ՔԻՂ. (նմանութեամբ քլի, որպէս մատնիչն ի մատնէ) διάβολος, συκοφάντης criminator, calumniator προδότης proditor. Բանսարկու, քսու, զրպարտիչ. մատնիչ. (լծ. եւ լտ. քալումնիադօռ) բան խառնօղ.


Քիմեռ

s.

chimera.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (որ և քեմեռ, քիմառ) «եղջերուաքաղ, առասպելական կենդանի» Ոսկ. պաւղ. Ա. 602-4. Փիլ. շն. 279. Նոնն 20. գրուած քեմեռ Նոնն. 45։

= Յն. χίμαιρα, որից iև ֆրանս. chimère «եղջերուաքաղ»։-Հիւբշ. 388։

NBHL (1)

Ձիացլուցն եւ քիմեռացն։ Սպանցէ զքեմեռն ... այնու երիվարաւն սպան զքիմեռն. (Փիլ. ՟ժ. բան.։ Նոննոս.։)


Քիմեռոն

s.

frigid zone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հիւսիսային սառուցեալ գօ-տի» Խոր. աշխ. (որ և գրուած քիմիւռոն)։

NBHL (1)

Բառ յն. խիմէռինօն. χειμερινός, -όν . Ձմեռնային կամ ցրտային գօտի երկրի ի հիւսիսային կողման.


Քիմիա

s.

chemistry;
alchymy;
cf. Տարրաբանութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բնալուծութիւն, տարրաբանու-թիւն» Ոսկիփ. որ և քիմեայ «առասպելական նիւթ՝ որ մետաղների վրայ լցնելով ոսկու պիտի վերածէին անրանք» Միխ. աս. 367. «ոսկեգործութեան արուեստը» Միխ. աս. 442. քեմիայ Սամ. անեց. 131. ալքիմիտ Գիրք առաք. 233 բ. որից քիմիարար «բնա-ւոյծ, տարրագէտ, դրամահատ, ոսկի շինող» Վրդ. աշխ. 535 (տպ. քիմեայտար), քիմիաս-տան կամ քիմիա ծաղիկ «ոսկեխոտ բոյսը, Alchimille» Բժշ. (տե՛ս Նորայր ՀԱ 1924, 73), նոր գրականում՝ քիմիագէտ, քիմիագի-

NBHL (1)

Բառ յն. χυμική chymica. կամ արաբ. ալքիմիա. Փորձ ի քուրայս վասն խառնելոյ եւ վերլուծանելոյ կամ ելուզանելոյ զհոյզս բնական իրաց. որ է պիտանի ի բժշկականս. իսկ փորձ փոխելոյ զայլնիւթս յոսկի է յիմարական՝ մերժեալ յամենայն դարս յամենայն իմաստնոց։ (Ոսկիփոր.։)


Քիւ, քուոյ, քուաւ

s.

eaves-lath, penthouse, cornice;
— տան, eaves of a house;
— քարայրի, entrance to a cavern, mouth of a cave;
ընդ քուաւ, under cover, sheltered.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (գրծ. քոաւ Կոչ. 280, թե-րևս սխալ է սեռ. քուոց Վեցօր. 97) «շենոև կտուրի եզրը, դուրս կարկառած մասը, քարայրի եզր» Կոչ. 280 (վեց անգամ), Լծ. փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 55 (այլ ձ. ի ցուս), 5ձ. որից քուտր Խոր. Արծր. հրտր. Պատկ. էջ 19. քուքատակել Նար. քուաքատակեայ «քուաւոր ձև ունեցող» Օրբել. հրտր. Էմ. էջ 230, քարաքուի Մանդ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. skēn-արմատից, որի վրայ մանրամասն տե՛ս խուղ բառի տակ։ Զանազան ձայնաբանական օդէնոնև-րով նոյն արմատից ստացւում են խուղ, ցիւ, քիւ, վերջին երկուսի համար հմմտ. քաղ և ցել։

ՆՀԲ լծ. պրս. քէհֆ (իմա՛ արաբ. [arabic word] kahi «քարայր»)։ Տէրվ. Altarm. 172 և Նախալ. 112 հնխ. sku-«ծածկել, պատել» արմատից. հմմտ. սանս. sku, յն. σϰῦτος «մորթ», լտ. scutum «վա-հան», ob-scurus «մութ» ևն. ըստ ալամ առաջին ուղիղ մեկնիչը ինքն է։ Հիւնք. քուեալ բառից։ Մառ, Гpaм. др. aрм. 29 հայր դնում է իբր *quw

NBHL (2)

Յարկ վիմին ասէ, որ յայնժամ յառաջ քան զդուրս եւ ի վերայ դրանց քիւըն գերեզմանին ունէր ... բայց այժմ ոչ երեւի քիւըն քանզի քանդեյաւ քիւն վասն զարդու ... Ընդ քուաւ վիմին ասէ՝ առաջ պատուարին. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Քուեայ՝ երկու քիւ ունի, որ է անկիւնքն, չորս ի յայս կողմն, եւ չորս ի յայն. (Լծ. փիլ.։)


Քծուար, աց

s.

wedge, ingot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ բայց առանց վկայութեան) «գուղձ, մետա-դի՝ ոսկիի կամ արծաթի կտոր» Սեբեր. 168. Մանդ. էջ 116։

Տէրվ. Altarm. 65 հբգ. sweizjan «քրտնիլ, մետաղ հալեցնել», յն. σιδ--ηρος «երկաթ», սանս. svidita «հա-լեալ», svēdani «երկաթեայ տախտակ» բառերի հետ։ Հիւնք. քածաւար-ոտ բա-ռից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դնում է գուղձ>քուծ ձևից, որ գալիս է թրք. քիւչէ հոմանիշից։

NBHL (1)

Սակաւ ինչ քծուար յերկաթոյ։ Որ զքծուար երկաթոյ գողանալ մտաբերէ, նա թէ եւ ոսկւոյ պատահէր, ոչ ակնածէր. (՟Զ։ Մանդ. ՟Ժ՟Դ։)


Քղամիդ, մդաց, միդաց

s.

chlamys, mantle, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-պ հլ. (գրուած նաև քղա-միթ) «իշխանական ծիրանի» Մտթ. իէ. 28, 31. Մրկ. ժե. 17, 20. Մեկն. ղկ. ժմ. 104. Յայսմ. Պտմ. աղէքս. գրուած քաղամիտ Ուխտ. բ. 52։

NBHL (4)

Արկին զնովաւ քղամիդ կարմիր։ Մերկացուցին ի նմանէ զքղամիդն կարմիր։ Զգեցուցանեն նմա քղամիդ կարմիր եւ (այսինքն) ծիրանիս. (Մտթ. ՟Ի՟Ե. 23. 36։ Մրկ. ՟Ժ՟Ե. 17։)

Աղեքսանդրոս ... քղամիդաւն ծածկեալ զմարմինն դարեհի. (Պտմ. աղեքս.։)

Ապականեաց զթագաւորական քղամիդն։ Զգեցոյց նմա զթագաւորական քղամիդն։ Պատառեաց զքղամիթն, եւ զծածկոյթ գլխոյ նորա ընկէց յերկիր. (Հ=Յ. յնվր.։ եւ Հ=Յ. սեպտ. եւ այլն։)

որ եւ յն. խլա՛միս. χλαμύς, -ύδος chlamys, -ydis. գրի եւ ՔՂԱՄԻԹ. (լծ. խլայ, խիլայ) Վերարկու զինուորական, իշխանական, թագաւորական.


Քմին

s. adj.

watch, ambush;
in watch.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«դարան, թշնամու դէմ լարուած թակարթ» Սմբ. պտմ. 86, 89. Ուռհ. էջ 25, 32. Զքր. սարկ. Բ. 94. սխալ գրչութիւն է թւում Կեղծ-Շապհ. 32 քիմի։

= Պրս. արաբ. [arabic word] kamūn, քրդ. kemin «դարան, ծուղակ». կարծեմ բնիկ տեմական բառ է. հմմտ. առսոր. [syriac word] kəmmānā «թա-կարթ», [syriac word] kəmen «թակարթ լարած», [hebrew word] kamānā «թակարթ լարող», [syriac word] kaminā «դարանակալ» ևն։-Հիւբշ. 278։

NBHL (1)

Հրամայեցաք քմինս գնել, եւ մահու գործեցաք նոցա։ Կայր ի քմին յիսուն արամբք։ Բազում զօրօք ի քմին կայր։ Կացուցանէր քմինս ի բազում տեղիս. (Ուռհ.։)


Քնար, աց, ից

s. ast.

lyre;
viol, harp;
Lyra;
— հարկանել, to play on or sound the lyre.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ. կայ նաև գըծ. քնարեաւք Իրեն. 12) «թելաւռո մի նուագարան. նոր գրականում իբր ֆո. lyre» ՍԳր. Սեբեր. որից քնարական Եւագր. քնարահար Ոսկ. ես. Եւս. քր. Յայտ. ժդ. 2. քնարերգ Յայտ. ժը. 22. քնարերգակ Առ որս. հոգիաքնար Տօնակ. մարմնաքնար Բէոդ. խչ.։

= Ասոր. [syriac word] kennārā «կիթառ», որ և արամ. [hebrew word] kinnārā, եբր. kinnōr, արաբ. [arabic word] kirān, օ [arabic word] kannāra, ո-րոնցից փոխառեալ են նաև եգիպտ. ken-noru և Փիւնիկէի վրայից անցնելով՝ յն. ϰινύρα, ϰιννύρα, լտ. cinyra (Boisacq 457) ևն։-Հիբշ. 319

ՆՀԲ յիշում է եբր. յն. և լտ. ձևերը։ Lag. Arm. Stud. § 2371 եբր. բառի հնագոյն ձևն է համարում։ Տէրվ. Altarm. 70 եբր. և արաբ. ձևերը։ Մար-տիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. kiniras «քնար», որ անշուշտ սեմականից է փոխառեալ։

«մի տեսակ ծառ». առանձին չէ գործածուած, բայց սրանից են քնարուկ «անուն ծառոյ և պտղոյ» (ընկոպի, նուշի, հաճարուկի, թութի և նուռի հետ յիշուած) Ագաթ. քնարենի «մի տեսակ ծառ» (տե՛ս ՀԲուս. § 3199)։

= Պրս. [arabic word] kunār «մի տեսակ ծառ և նրա պտուղը. արաբ. sidr, լտ. zizуphus spina Ghristi փշոտ բոյսը» կամ ըստ Շառ-դէնի «հոյն». նոյնը նաև արաբ. [arabic word] kunār, որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 101 պարսկերէ-նից փոխառեալ է համարում և որի տառա-դարձութիւնն է հայ Բժշկարանների յիշած քունար ձևը (տե՛ս ՀԲուս. § 3209. որ Տիրա-ցուեան, Contributo § 298 դնում է «pa-liurus spina Christi Mill.»)։ Սակայն ու-նենօ նաև ասոր. [syriac word] kennārā «lotus ծաղիկը. 2. զկեռենի», որ Brockelm. Lex. syr. 161 դրած է նախորդ «քնար» բառի հետ։ Մեր ձևը կարող է գալ թէ՛ ասորուց և թէ պարսկից։-Աճ.

Աճառ. ՀԱ 1908, 121 դնում է պրս. kunār ձևից, ԳԲ էջ 1375 միացնում է պրս. քիուքնար «խաշխաշի գլուխ, խո-ոակ» բառին և մեր բառին էլ այս ի-մաստն է տալիտ։ Նորայր ՀԱ 1923, 169 պրս. kunār։

NBHL (8)

Լուայ զձայն օձին, որ եղեւ քնար սատանայի. (Մեկն. ղկ.։)

Սրինգ եւ թմբուկ եւ փող եւ քնար։ Երգեսցէ քնարաւն, եւ դիւր լիցի քեզ։ Առնոյր դաւիթ զքնարն, եւ նուարգէր ձեռամբ իւրով։ Արուեստականօք թըմբկաց եւ քնարաց։ Նա է հայր՝ որ եցոյց զերգս եւ զքնարս։ Երգովք սաղմոսաց, տաւղօք եւ քնարօք, եւ թմբկօք եւ ծնծղայիւք եւ փողովք.եւ այլն։

Չէր բամբասանաց քնարն, եթէ քնարաւն՝ Այստուածոյ երգս քո մատուցանէր։ Ոչ քնարաւ փողս հարկանեն, եւ ո՛չ փողով քնար։ Ի ձեռն սաղմոսերգուին քնարի։ Եօթնազի յարմարեալ քնար՝ եօթն անգամ յաւուրն նուագէր տեառն. (Սեբեր. ՟Է։ Նիւս. կազմ. ՟Թ։ Պրպմ.։ Եպիփ. սղ.։)

Այլաբանութեամբ ասի.

Արարիչն միաբանեաց (զհոգի եւ զմարմին) իբրեւ քնարահար ընդ քնարի, զի շարժեսցի եւ շարժեսցէ զակն ի տեսանել, զռնկունս ի հոտոտել, զքիմսն ի ճաշակել, զլեզու ի խօսել, զխելսն յիմանալ. (Եղիշ. հոգ.։)

Սուրբ երորրդութեանդ արժանասցուք լինել քնար միշտ հոգեւոր միշտ հոգթոր հնչմանց. (Նար. տաղ.։)

Հոգեշարժ քնարիւք զքեզ բարեհամբաւեմք։ Քնար ամենասուրբ հոգւոյ՝ ամենիմաստն պօղոս։ Քնար քաղցրախօս՝ աստուածային հոգւոյն. (Նար. կուս.։ Կիւղղ. հռ։ Շար.։)

Ջնար. կիթառ. տաւիղ. սաղմոսարան. փանդիռն. բարբուտ. նուագարան բախողական՝ աղեօք կամ լարիւք եւ թիլիւք կազմեալ յայլեւայլ ձեւս. սանթուռ, քեմանչէ, թամպուռա, պէրպուտ, հարբա. եբր. քիննօռ, նէպէլ. յն. քինի՛ռա, քիթա՛ռա, նա՛վլի. լտ. ջինիռա, ջիթա՛ռա. լիռա. նապլա . κινύρα ginyra κιθάρα λύρα lyra νάβλα, ναύλη nabla βάρβιτον, -ος barbiton ὅργανον organum.


Քնթռնոց

s.

folds of serpents;
rings or wrinkles in the elephant's trunk.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«փղի կնճիթի վրայ ոլորք կամ գալարներ» Վեցօր. 195. որից քնթռնեցուցա-նել «քիթը այս ու այն կողմ դարձնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 159։ Երկուտը միասին ծագում են *քնթիռն արմատից։

ՆՀԲ «որպէս թէ կնճռնոց»։-Տէրվ Altarm. 38 անգսք. knotr, գերմ. kno-ten, լտ. nodus, սանս. gandha «կապ» բառերին ցեղակից։

NBHL (2)

(որպէս թէ կնճռնոց) այսինքն Գալարք մարմնոյ օձից, կնճթի փղաց, եւ այլն. կռինճ կռինճ՝ ղանղալ ըլլալը.

Իբրեւ օձի քնթռնոցք երեւին ի պատիճն (փղի), յորժամ այսր անդր շրջշրջիցի. (Վեցօր. ՟Թ. յն. օձատեսիլ եւ դիւրաշրջիկ բնութեամբ։)


Քնին

s.

examination;
ի — առնուլ, to examine, to consider, to ponder;
to argue, to discuss;
ի — գալ, to be examined, criticized;
ի — արկանել, մտանել, լինել, to examine, to study, to criticize.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(գրուած նաև քննին. անհոլով) «քննութիւն» Ոսկ. ես. 276. Եւթաղ. 174. Եզն. Եփր. ա. կոր. Կոչ. որից քննել ՍԳր. Եւտ պտմ. Ոսկ. յհ. ա. 17 (գրուած է քնընել Իրեն. հերձ. 107). քննական Սեբեր. քննա-յոյզ Ագաթ. հետաքնին Վրք. հց. քննասի-րութիւն Կոչ. քննիչ ՍԳր. Ագաթ. քնճախոն-դիր Մծբ. անքնին ՍԳր. Ագաթ. անքննու-թիւն Եզն. հարցաքննել Ոսկ. յհ. բ. 11. դժուարաքնին Եւագր. խորաքնին Վեցօր. քննադատ, քննադատել, քննադատութիւն, քննադատաբար, քննադատական, քննադա-տօրէն (նոր բառեր)։

Lag. Urgesch. 51 զնին բառի հետ նայիլ բայից։ Տէրվ. Altarm. 9, 83. Նա-խալ. 50, 71 իբր *քին-քին, կրկնուած քին արմատից =սանս. či «փնտռել, հարցաքննել», զնդ. či «նկատել»։ Հիւ-նք. քուն բառից։ Patrubány SA 1, 212 հնխ. sven-«ձայն տալ» արմատից։ Scheftelowitz BВ 29, 14 արմատը քին (+ին մասնիկ)=սանս. činoti «հետա-զօտել», զնդ. činas «փնտռել». Peder-sen, Հայ. դր. լեզ. 73 կապ չունի, ասում է, յն. τίνω «վճարել, հատուցանել»։ Karst, Յուշարձ. 429 թթր. kūn, čun «փորձ»։ Մառ, Яз. и Лտ. I 238 բասկ. ayčin «առջևը»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 89 զննել բայից։

ԳՒՌ (dialectal) Մրղ. -ննխ. Սեբ. քըննէլ, Շմ. քննիլ, Զթ. քը'ննիլ, Ջղ. քնընել, Ախց. Երև. քնընէլ, Տփ. քնընիլ, Ալշ. Մշ. քնքնել «հարցաքննել», Ղրբ. քնէնք1 «խոր մտածութիւն», որից քը-նինքարար «խորամանկ, նենգաւոր»։-Էն-կիւրիի թրքախօս հայոց բարբառով քիննէլ-լէմէք» «մի տեղ քննել» (Բիւր. 1898, 866)։

NBHL (5)

Յորժամ քննին (կամ քնին) լինի, ի վերայ հասնիցեն։ Խնդիրք են յաժող կանաց, ի քնին են անպարկեշտ լսողաց (կամ լսելեաց)։ Միտք բազում անգամ ի քննի մտեալ՝ խնդրեն վասն այսր. (Կանոն.։ Մանդ. ՟Ը։ Սարկ. պատկ.։)

Չարար իսկ զնոսա յայտնիս, այլ զմեզ արկ ի քնին։ Զայս ամենայն ի քնին արկանիցես։ Զիրսն ի քնին արկեալ։ Զհանգամանս պատճառաց ի քնին (կամ ի քննին) անկեալ՝ խնդրիցէ։ Խօսքն՝ որ արտաքս ելանեն, ի քնին գան. (Ոսկ.։)

Եւ արդ եկեսցուք յիրացն իսկ ի քնին։ Եւ ապա եկեսցուք յայնր ի քնին։ Միտք այսպիսեաց գան ի քննին։ Բանս ի քնին անկանի։ Ի քնին լիջիր մնացելոցն. (Եզնիկ.։ Շ. խոստ.։ Լմբ. սղ.։ Կոչ. ՟Ժ՟Գ։)

Զոր տեսեալ մոգուցն՝ ի քնին ելին։ Զգործս եւ զպատուիրանս Աստուածոյ ի քնին առեալ՝ դառն դատաւոր նստին. (Զքր. կթ.։ Սարգ. յուդ. ՟Բ։)

Ո՞ւր է՝ որ քննէ ճարտարութեամբ եւ խորագիտութեամբ զքնինս աշխարհիս այսորիկ. (Եփր. ՟ա. կոր.) (որպէս զքննութիւնս, կամ զքննիչն)։


Քնցեղ

s. fig.

clod, glebe, lump of earth;
obscene word or jest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ ունի Զքր. կթ. «Երիտասարդ ոք պակշոտեալ զհետ կուսի՝ ոչ համարձակի իսկ և իսկ մերձենալ, այլ երբեմն ակնարկէ և երբեմն ժպտի, և ապա քնցեղս ընկենու և քարաձիգս *առնէ և միշտ խեղկատակու-թիւնս»։ ՆՀԲ մեկնում է «գուղձ հողոյ, գունձ, քուց, և կամ նմանութեամբ՝ բան խենէշ սիրոյ և քնցատելոյ». Քաջունի, հտ. Բ 118 և հտ։ Գ. 255. «ֆր։ motte, հողի կոշտ»։

NBHL (2)

Գուղձ հողոյ. գունձ. քուց. եւ կամ նմանութեամբ՝ Բան խենէշ սիրոյ եւ քնցատելոյ.

Երիտասարդ ոք պակշոտեալ զհետ կուսի՝ ոչ համաձկի իսկ եւ իսկ մերձենալ, այլ՝ երբեմն ակնարկէ, եւ երբեմն ժպտի, եւ ապա քնցեղս ընկենու, եւ քարաձիգս առնէ, եւ միշտ խեղկատակութիւնս. (Զքր. կթ.։)


Քնքուշ

adj. s.

delicate, tender, soft, morbid, pretty, darling, mincing;
puss.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շփացած, փափուկ մեծա-ցած» Ոսկ. եփետ. իա. և Բ. տիմ. (նոր գը-րականում դարձել է քնքոյշ և իմաստը դէ-պի լաւը հակելով՝ եղել է «նրբին, նազելի, փափուկ»)։ Որից քնքշալ «խեղեփնալ, շփա-նալ» Վրդն. սղ. քնքշել Ոսկ. ա. տիմ. քնքշե-նալ Բրս. մրկ. քնքշական Ոսկիփ. քնքշեցու-ցանել Գէ. ես. Վրք. հց. քնքշիլ Ոսկ. մ. ա. 7. քնքշանք Ոսկ. եփես.։

Տէրվ. Altarm. 39 կրկնուած է դնում -քու արմատից, որ գտնում է նաևփա-ղաքուշ բառի մէջ և կցում է սանս. ǰus -«հաճոյք զգալ, ախորժիլ, սիրել» ձևին։

ԳՒՌ (dialectal) Ռ. քունքուշ (հացի և այլ նման բաների համար է՝ ասւում)։

NBHL (3)

Անմիտս եւ անհնազանդս եւ քնքուշս սնուցանեմք զորդիսն. (Ոսկ. եփես. ՟Ի՟Պ։)

Քնքուշ սնանի, գիրգ լինի. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

μαλακός mollis, effeminatus, remissus ῤᾴθυμος desidiosus βάνασσος illiberalis, inepte magnificus, negligens. Փափուկ. գիրգ. մեղմ. մեղկ. փափկասուն. բարեկեցիկ. Թուլամորթ. պղերգ. նազիք.


Քոթանակ, աց

s.

cloth;
cover;
drawers.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հառուստ» Եւագր. էջ 186 (Սփածանելի քովթանակ (այլ ձ. քոթանակ) քահանայական է՝ մեռանել ախտաւոր ցան-կութեանց վասն գիտութեանն Աստուծոյ). Փիլ. լին. էջ 27 (Ընդէ՞ր թզենւոյ տերևս կա-րեն և քոթանակս).-Լծ. փիլ. մեկնում է «քոթանակս. ծածկոյթս. ասեն թէ վարտե-քըն է», իսկ Հին բռ.=Բառ. երեմ. էջ 333 «քովթանակ. նուարտան, ծածկոյթ»։ Սխալ է գրուած փութանակ Սասն. 16։

ՆՀԲ «եբր. խէթօն, խէթօնեթ, յն. խի՛թօն, լտ. քիդօ՛նա, թունիգա, յորմէ՝ իտալ. քօ՜թթա»։ Տէրվ. Altarm. 74 թերևս պրս. xaftān կամ xafdān «զին-ւորական վերարկու»։

NBHL (3)

Կտաւի պատմուճան. շապիկ. բաճկոն. սփապածելի. ծածոյթ. քըթան լաթ. ... յն. խի՛թօն. լտ. քիդօնա, թունիգա. յորմէ իտալ. քօթթիա ).

Ընդէ՞ր թզենւոյ տերեւս կարեն եւ քոթանակս. (Փիլ. լին. ՟Ա. 41։)

Քոթանակս, (իմա) ծածկոյթս. ասեն՝ թէ վարտիքն է. (Լծ. փիլ.։)


Քողակ

s.

sweet-gum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ քաղցր խէժ» Խոր. աշխ. 615 (ըստ մի ձեռ. իսկ ըստ այլ ձ. քալաի), ունի միայն ՆՀԲ. իսկ ՋԲ և ԱԲ շնջած են. հմմտ. գովողակ։

NBHL (1)

Դնի յօրինակս ինչ Խոր. աշխարհ. որպէս Խիժ ինչ անոյշ։


Քոյր, քեռ, քերբ, քորք, քերց

s.

sister;
nun.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(հոլովւում է քեռ, քերբ, քորք, քերց, իսկ յետնաբար ռամկահոլով՝ սեռ-տր. քուեր, քըւեր, քօր, քոր, քրոջ, քուրոջ, գրծ. քուերբ, յգ. քեռիք, քըւրց, քուերց) «քոյր» ՍԳր. Եփր. մակաբ. ածանցման մէջ մտնում է հինգ ձևով. ՔՈՅՐ, ինչ. քոյրաթիւ Եփր. ծն. քոյրագիր «քոյր համարուած աղ-ջիկ կամ կին» Կանոն. (Շողակաթ, էջ 45). քոյրգիր Ոսկիփ. քոյրատեաց ԱԲ. մօրաքոյր Ղևտ. ժը. 13. հօրաքոյր Ղևտ. ժը. 12, ի. 19. Եւս. քր. ՔԵՌ-. ինչ. քեռորդի Գծ. իգ. 16, Խոր. բ. 16. Յհ. կթ. քեռայր Խոր. քեռոր-դեակ Կոչ. հօրաքեռորդի Ճառընտ. Մեսր. եր. ՔՈՒՐ-. ինչ. քուրական Եզն. քուրասի-րութիւն ԱԲ. ՔՈՐ-. ինչ. քորորդի Վրդն. պտմ. (ստէպ). ՔՈՒԵՐ-. ինչ. քուերորդի «քրոջ որդին» Լմբ. սղ. և պտրգ. Տօնակ. Մխ. դտ. մօրքուերորդի Երզն. մտթ. 605։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. suèsōr ձևից (սեռ. suesrós>քեռ, suesores>քորք). միւս լե-զուները ունին suesor ձևով. հմմտ. տանս. svásar. զնդ. ❇xvañhar-, պհլ. պրս. ❇xvāhar, քրդ. xōh, xuha, vale, աֆ-ռան xōr. ռեւուճ gvahār, օսս. xore, xo, լտ. soror, ֆրանս. soeur, ռում. sorá, իտալ sorella, գոթ. swistar, հբգ. swester, անգսք. sweostor, գերմ. Schwester, հհիւս. syster, անգլ. sister, կիմր. chwaer, բրըտ. c'hoar, հկորն. huir, նկորն. hoer, hor, հիռլ. siur, fiur, լիթ. sesuó, հպրուս. swestro, հսլ. բռւս. sestra, են (Pokorny 2, 533, Walde 727, Horn § 501, Trautmann 258, Ernout-Meillet 917)։ Հնխ. բառը կազմսած է հա-մարւում sue-«իւր» դերանունից։ Թւում է թէ հնդևրոպականներից են փոխառեալ էստն. վոտյ. sōzar, ֆինն. և վեպս. sizar, լիվ. sozar, մորդվ. sazor, չերեմ. šužar, šožar, որոնք բոլոր նշանակում են «քոյր»։ Յոյնը որ չունի «եղբայր» բառը, չունի նաև այս. բայց նոյն ընտանիքից գիտէ ἐօթ «դուստր» (ըստ Հեսիք.) (Boisacq 262, 682)։-Հիւբշ. 504։

Klaproth, As. pol. 105 վերի պրս. քրդ. աֆղան. և բրըտ. ձևերի հետ։ ՆՀԲ լծ. լտ. soror, պրս. խուհէր, խահէր. Նանօթ ձևերի հետ համեմատում են

Peterm. 25, 30, 33, 38, Windisch. 9, Gosche 67, Böttich. ZDMG 1850, 353, Arica 64, 43, Lag. Urgesch. 859, Müller SWAW 35, 194 ևն։ Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 88 գւռ. քուեր ձևը աւելի մօտիկ է համարում պրս. xvāhar-ին։ Չուբինով, Բռ. վրաց1. դը-նում է վրաց. քվիսլի «քենակալ» բա-ռի դէմ։ Հիւնք. յն. ϰοῦეη, ϰούρης «կոյս, աղջիկ»։ Մառ ИАН 1916, էջ 1692 հա-յերէնից է դնում սվան. դաչուր «քոյր»։ (Կապ չունի՞ լազ. դա «քոյր»)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ղրբ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. քուր (Ղրբ. կոչ. ա՛քէր), Մկ. ք'ուր, Ասլ. Մրղ. Շմ. Սլմ. քիւր, Վն. քոր (սեռ. քիւրոչ), Ակն. Խրբ. քօր, Գոր. քէր, Երև. Հւր. քիր, Զթ. քիյ, քիր, Հճ. քիլ, Ագլ. ուղ. քույր, սեռ. քվիր, Սվեդ. քայր.-նոր բառեր են քորանք, քուրիկ, քուրուկ, քուր-վօնք։

NBHL (10)

Քոյր թովբելայ՝ նոյեմա։ Ասասցես, թէ քոյր նորա եմ։ Ետես ի ձեռսն քեռ իւրոյ։ Լուաւ յռեբեկայ քռէ իւրմէ։ Կին առ քերբ (կամ քեռբ) իւրով մի՛ առցունուս։ Զեղբայրս իմ եւ զքորս իմ։ Ասէ ցնա տուբիթ, մի՛ լցի քեզ տրամութիւն՝ քոյր։ Քո՛յր մեր հարսն։ Քո՛յր իմ հարսն եւ այլն։ Բայց եւ ծնողաց մեր հանդերձ քերբ՝ լիցի յիշումն յաւուր աներբ. (Շ. յիշ. սողոմ.։)

Եղիսաբէթ քոյր յղի է ի ծերութեան իւրում. (Եփր. մակաբ.։)

Որդիք քուեր (այսինքն քեռ) նորա։ Չի՛ք քաղցր սէր՝ որպէս քըւր առ եղբայր։ Ըմբռնեալ էր զմիտս առն քըվերն նորա. (Ասող. ՟Գ. 38։ Լմբ. ովս.։)

Եղբարս եւ քեռս. (Եփր. աւետար.։)

Կայ ի (Վարս հց. ՟Ի՟Զ.) առաւել ռամկորէն.

Քրոջ կամ քուրոջ քո։ Տղայ քրոջդ։ Ի կերպարանս քուրոջ։ Զտղայ քուրս քո որբ։ Եղբօր քո կամ քոր (քեռ) քո։

ՔՈՅՐ. նմանութեամբ, ըստ ոճոյ եբր. եւ յն.

Ասա՛ զիմաստութիւն քոյր քեզ լինել. (Առակ. ՟Է. 4։)

Փառասիրոթիւն զարծաթասիրութիւն ծնածի ... Իսկ քոյր նորա հեշտացողութիւն յղացեալ՝ զգիջութիւն ծնանի, եւ սա զշնութին։ Քորք քերց դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)

ἁδελφή soror. (որ է լծ. ընդ հյ. եւ պ. խուհէր, խահէր . Էգ ծննդակից, դուստր ծնողաց եւ քոյր կոչեցեալ եղբարց եւ քերց իրոց. լայնաբար ասի եւ զայլոց կականց ազգականա. որպէս եւ այրն առ պարկեշտ սիրոյ՝ քոյր կոչէ զիւր կին. քուր, քուրուկ, քուրիկ.


Քոռ, ից

s.

corus, bushel;
strike.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ռեռ. -ի) «չափ է, իբր 10 արդու եամ 3Ո գրիւ» ՍԳր. գրուած քուռ Կանոն. Յս. որդի։

= Յն. χόρ և աւելի սովորական՝ ϰορος «մև տեսակ չափ». փոխառեալ է ինքն էլ (Boi-sacq 497) եբր. [hebrew word] kor բառից, որի հետ նոյն են արամ. kor, ասոր. [syriac word] kor, արաբ. ❇ kurr, այն է «չափ ցամաքե-ղէնների»։ Բուն աղբիւրն է ասուր. [other alphabet] gur-ri կամ. [other alphabet] gurru կամ [other alphabet] gur-ru-u «ցամաքեղէնի, ցորենեղէնի և արմաւի մե-ծագոյն չափը» (Delitzsch, Assyr. Hndwь. էջ 205, Strassmaier, Alphabet. Verz. էջ 244), սումեր gar (Autran, Sumer. 155)։ Յոյնից է փոխառեալ նաև լտ. corus։-Հիւբշ. էջ 388։

Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 31 բառիս համար գրում է. «Ջափ 880 քսեստի լինի քոռ մի և կոչի եբրայեց-ւոցն և ասորւոցն ի Հայոց առեալ (I)... և քոռն ըստ հելլենականին կորոս լտի»։ Նորերից Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 189 եբր. քօռ բառից։ ՆՀԲ եբր. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Altarm. 70 և Հիւնք. 36 եբր.-ից։

NBHL (3)

Որ սակաւ ժողովեաց, տասն քոռ։ Քոռի միոջ գետնոյ։ Երեսուն քոռ նաշհւոյ։ Զվեցերորդ ադուի ի քոռէ գաւոյ։ Քոռի միոջ գարւոյ։ Քոռ ցորենոյ.եւ այլն։

Կորոս, ըստ հելլենացւոցն եւ եբրայեցւոցն՝ քոռ, որ է երեսուն մոդ. (Անան. չափ եւ կշռ.։)

որ եւ եբր. քօռ. յն. քօ՛ռօս. լտ. քօ՛ռուս. κόρος corus. Չափ ընդեղինաց կամ արմտեաց, իբր տասն արդու, կամ երեսուն գրուաց.


Քովթար

cf. Քովթարովթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -այ) կամ ՔՈՎԹԱՐՈՎԹ (գրուած նաև քոթարովթ), տեռ. -այց «խո-յակ, սեան վերնախարիսխ» Դ. թգ. իե. 17, Բ. մն. ռ. 12 (երկ-երկու անգամ)։

NBHL (2)

Քովթար պղնձի ի վերայ նորա (սեանն). եւ բարձրութիւն միոյ քովթարայ (կամ քովթարաց) յերից կանգնոց. եւ սաբակ եւ նռնաձեւք ի վերայ քոթարայն (կամ ացն) շուրջանակի։ Ի վերայ խոյակաց սենցն զքովթարովթսն ... Առ ի ծածկել զխոյակս քովթարովթացն. (՟Դ. Թագ. ՟Ի՟Ե. 17։ ՟Բ. Մնաց. ՟Դ. 12։)

ՔՈՎԹԱՐ ՔՈՎԹԱՐՈՎԹ. Բառ եբր. խօթար. յոքն. խօթարէթ. χωθάρ, χωθαρέθ chottar, chottareth. Ախաւեղագէս, կամ վերնախարիսխ սեան.


Քուեայ, էի, էից, եայց

s.

cube, die;
suffrage, vote, ball, ballot;
տուփ քուէից, urn, ballot-box;
տուփ քուէիւք, by an unanimous vote;
— արկանել, տալ ձգել, to vote, to ballot, to come to the vote, to poll.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև քուայ, քւայ, քւեայ, քւէ) «կախարդի հմա-յական քար» Ովս. դ. 12. Բուզ. ե. 43. Կա-նոն. «խաղալու վէգ» Ածաբ. աղք. Պղատ. օրին. «խորանարդ» Փիլ. Ճառընտ. Շիր. որից քուահարցութիւն Մանդ. քուական Փիլ. լին. քուէարկել, քուէարկութիւն, քուէ-տուփ (նոր բառեր)։

= Թերևս փոխառեալ արամ. թալմ. [hebrew word] quwyā «wūrfel, խորանարդ, վէգ» բառից, որ ինքն էլ փոխառեալ է յն. ϰυβειϰ «խորա-նարդ, վէգ» բառից։ Դժուարութիւ է յա-րուցանում նախաձայն q որ պիտի տար կ։

Աւետիքեան, Մեկն. թղ. Պօղ. Բ. էջ 573 յն. քիպի՛ա «քուեայ, խաղ նար-տից» (որ է սոյն ϰοβεία)։ ՆՀԲ (որից նաև Հիւնք.) նոյն ընդ կիվոս, յն. ϰὸβος, լտ. cubus, արաբ. ka'b «վէգ, խորանարդ, նարտի ուլունք»։ Karst. Յուշարձան 423 թթր. qaya «քար, telowitz BВ 29, 68։

NBHL (12)

Ի քուեայս (կամ քուեայս) հարզանէին, եւ գաւազանօք պատմէին նմա. (Ովս. ՟Դ. 12։)

Ջերկոնս իբրեւ զկամար, եւ իբրեւ զքուայ հաստատեաց. (Ճ. ՟Գ.) (իբր միաչափ կիվոս՝ ընդ ամենայն կողմն հաւասար տարածեալ)։

Զերկիր ոմանք ասացին որպէս քուեայ երկեռեան դիմի։ Ի չորեքանկիւնեացն քուեայն է, սա է ձեւ երկրի. (Շիր.։ Փիլ. ՟ժ. բան.։)

Որպէս ասէ եւրիպիդէս, թէ ինձ պատուեալ լիցի ութերեակն. որ եւ քուեայ առաջին զսա անուանէ յաղագս ուղղանկեանցն քանզի յերկոց քառանկիւնից եւ չորից լծորդաց է բաղկացեալ ութեակն. (Երզն. քեր.։)

Ութերեակն՝ առաջին քուեայ։ Երեք ի իակէ մի ըստ միոջէ քուեայք, ՟Ա. (՟Ը. ՟Ի՟Է։ Ի միջի դիցի ՟Ա. ՟Բ. ՟Գ. ՟Դ. ի սոցանէն քուեայք, ՟Ա. ՟Ը. ՟Ի՟Է. ՟Կ՟Դ. լինին Ճ։ Երեւեցուանէ եւ քուէն զութն. Փիլ.։)

Քուեայ առաջին քառեակն կրկնեալ։ Եռատասնեայ, եւ երկից քառի միոյ քուէի. (Մագ.։)

Իջանէր ի հմայս քաղդէութեան, զքուէս հարցանէր. Ճանաչել կարասցուք զդիւթ քուէիցն զկախարդն. (Բուզ. ՟Ե. 43։)

Հոսանուտք եւ առժամանակեայք եւ որպէս ի խաղ քուեայք՝ ա՛յլ երբեմն յայլս փոփոխեալք. (Ածաբ. աղք.։)

Դեգերումն խաղալացն քուէից։ Նման գոլ քուէիցն խաղալիսն եւ այդ իսկ ուսմունքդ. (Պղատ. օրին. ՟Է։)

Կամ երիս քուէս արկանելով՝ զայսոսիկ առնելի է մեզ. (անդ. ՟Ժ՟Բ։)

ՔՈՒԵԱՅ կամ ՔՈՒԷ որ եւ ՔՈՒԱՅ. նոյն է ե ԿԻՎՈՍ. յն. քի՛վօս . կամ քի՛ւվօս. լտ. քուպուս. արաբ. քէպ, քէապ. κύβος cubus. Խորհուրդ ձեւ յամենայն կողմանց հաւասար. զար, զարի ձեւ. որպէս եւ ի թիւս նախկին խորանարդ է ութ. զի երիցս երկու՝ են չորք, եւ երկիցս չորք են ութ.

ՔՈՒԵԱՅ. σύμβολον, ψῆφος symbolum, lapillus, calculus. Նշանակ բախտի կամ ընտրութեան. վիճակ. եւ Խիճ ամ քար վասն խաղալոյ. զար.


Քուզայ

cf. Կապիճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կապիճ, չափ 6 քսեստի, որ րստ Մանանդեան, Կշիռները էջ 66=է 2 kil. 448 gr.» Շիր. հրտր. Պատկ. էջ 30-31։

Շիրակացին համարում է եբր. «Չափ վեց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուզայ»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 190 յն. χօῦς-ից Նոյնը Brockelmann, Ուտ. փոխ. բառից, էջ 114։

NBHL (1)

Չափ վց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուղայ, որ է ՟Ժ՟Բ մասն արդուի. (Շիր. չափ եւ կշռ.։)


Քուղ, քղոյ

s.

tow, thread, string, yarn.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ո հլ. յետնաբար) «ոլորած դեր-ձան, վուշէ թել» Դատ. ժզ. 9. Փիլ. նխ. բ. 66. Շիր. առ լեհ. սրանից է քղանցք, որ թէև յայտնի է պարզապէս «զգեստի ծայր» նշա-նակութեամբ, բայց բուն նշանակում էր «զգեստի ծայրի այն մասը, ուր խծիպի մի-ջով թելն էր անցնում և կամ ծայրի ծոպա-թելերն էին կախուած, իբր քուղերի անցք». հմմտ. Քղանց կոչէին, այսինքն ծոպք (Երզն. մտթ. 484). հմմտ. նաև խանփուլ։ Այս է ցոյց տալիս նաև Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար», որից քղանցաւոր «երկար քղանցք ունեցող» բառը. հմմտ. իԻ քղանցաւորս յոսկեհուռս զարդարեալ և պա-ճուճեալ (Ոսկ. եբր. իը). Արասջիք ձեզ ար-կանելիս քղանցաւորս և ճամուկս դարձիւք (Եփր. օրին.)։

Klaproth, As. pol. 100 պրս. kewčeh։ ՆՀԲ լծ. կուղ «ոլորք»։ Տէրվ. Altarm. 37 կուղ բառի հետ հնխ. gu արմատից. հմմտ. սանս. guha «թելի ոլորք, թելո ևն։ Canini Ft. etym, 120 հյ. կառ «չուան» և քող «voile» բառերի հետ՝ գերմ. garm, հոլլ. garen «թել»։ Հիւնք. քաղ «այծ» բառից։ Վերի մեկնութիւնը տալիս է Աճառ. ՀԱ 1908, 121, որ և յետոյ Հացունի, Պտմ. տարազի, էջ 117։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1378 և 1406) պրս. կիւլէ, պիւլիւլէ «կծիկ»։

ԳՒՌ (dialectal) Ղզ. քուղ «ղայթան», Ագլ. քուղ «չուան», Շմ. քօղ «թել», Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար կամ երիզ», որից քղել Ղզ. «զգեստի եզերքը երիզ կարել», մրաքուղ Ղրբ. «մուրի մէջ թաթախած լար, որով ատաղձագործը տախտակի վրայ գիծ է քաշում»։

NBHL (4)

Խզեաց զջիլսն, զոր օրինակ խզիցի քուղ ի թօթափելոյ՝ յորժամ ի հուր հոտոտիցի. (Դատ. ՟Ժ՟Զ. 9։)

Զքղոյ զյոյժ նրբոյ հրամայեաց տապար սրեալ ի վերայ կախել. (Փիլ. նխ. ՟բ.)

Քղոյ նաւի ստորաքարշեալ. (Շիր. առ Լեհ.։)

στρέμμα contortum quid, filum, tortum. (լծ. կուղ. ըստ յն. սդրէմմա. ոլորք) Ասղանի. թել ի վշոյ. առասան՝ մանաւանդ նրբաթել. դերձան.


Քուճապ

s.

coarse or obscene word, coarse language.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անամօթ լիրբ խօսք կամ ա-ռակ» Բրս. մրկ. էջ 68, որ և գրուած քովապ՝ անդ 357։

ՆՀԲ «թերևս որպէս (արաբ.) հիճապ կամ հիյճա կամ հիճվ»։

NBHL (2)

Բառ ռմկ. թերեւս որպէս հիճապ, կամ հիյճա, կամ հիճվ. այսինքն Ամօթալի բան, կամ վէճ, կամ հեգնութիւն.

Պիղծ զրոյց, հանելուկ, քուճապ, եւ աւաջ, յիշոցք։ Ծաղրածու եւ խեղկատակութեանն բանք, քուճապ, եւ աւաջ. (Բրսղ. մրկ.։)


Քումայթ

adj.

light, bay, chestnut.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արմաւագոյն, այն է սեւի զարկող մութ կարմիր գոյնով ձի, bai». մէկ անգամ ունի Վստկ. էջ 199. Զճնդիկ տևն և ապա զքումայթն։-ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ-մամբ մեկնել են «խարտեաշ, շեկ», որի հա-մեմատ էլ արևմտեան գրականում ոմանք սկսել էին գործածել քումայթ պատանի «խարտեաշ երիտասարդ!» բանաստեղծա-կան բացատրութիւնը։

= Արաբ. [arabic word] kumait «արմասագոյն մարմնով և սև պոչով ձի». բառիս ընդար-ձակ մեկնութիւնը և քումայթ ձիու նկարա-գրութիւնը տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 323։ Արաբերէնից են նաև պրս. kumait «արմասագոյն ձի, 2. ձի՝ որոյ ոտքն մինչև ի վէգսն և բաշն և ագին սեաւ իցեն. Յ. յա-ճախ գործածութեամբ զինչ լև իցէ երիվար», քրդ. koumeit՝ նոյն նշ. cheval bai (Justi, Dict. Kurde 342)։-Հիւբշ. 278։

NBHL (2)

Բառ ռմկ. գուցէ որպէս թ. քումրալ. Խարտեաշ. շեկ.

Գովելիքն ի գոյներն (ձիոյ) երեք են. պղատոն իմաստունն զպօղն (կամ զպօզն) գովեաց, եւ ի յետ զհնդիկ սեւն, եւ ապա զքումայթ (Վստկ.։)


Քուշկէն

s.

deaconess' stole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սարկաւագուհիների փոքրիկ ուրար». ունի միայն Մխ. դտ. (որ և գրուած քօշկէն, քուչկէն, տե՛ս անդ. էջ 257). նոյնը Սմբ. դատ. 85 գրում է «քուշ կենայ ի յաջ թևն»!

NBHL (2)

Ուրար, ուսանոց.

Սարկաւագուհիք ... սքեմ է նոցա ամենայն ինչ հաւատաւորաց, բայց ի ճակատսն խաչ լինի, եւ քուշկէն ի յաջմէ կողմանէ կախ ունելով. (Մխ. դտ.։) (ի լուսանցս գրի, ուրարս, կամ կիսաթիկանոց)։


Քուշնայ, ի

s. bot. bittervetch;
cf. Գինձ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն ւետնառար սեռ.-ի) «ուտելի մի ընդե-ղէն, քրսամն, լտ. orobus tuberolus, ֆրանս. (ըստ Քաջունի, հտ. Գ. 255) sperguleν Վստկ. 56, Բժշ. սխալմամբ նաև գրուած գուշնայ։

= Արաբ. և պրս. ❇ [arabic word] kušnā «վիգն», որ բնիկ տեմական է. հմմտ. ասոր. [syriac word] ❇ kušnā «ոսպնավիգն». հայ ձևը իբրև շատ յետին բառ՝ արաբերէնից է և ո՛չ թէ ասո-րուց. հմմտ. նաև քրսամն։-Հիւբշ. 319։

Հիւբշ. յիշում է ասոր. բառերի շար-քում, բայց ընդունում է որ արաբերէ-նից փոխառեալ լինի։

ԳՒՌ (dialectal) Արբ. Բլ. Մշ. քուշնա «ոլոռ» (Ազգ. հանդ. Ե. 52). Սվեդ. քուշնօ։

NBHL (2)

ՔՈՒՇՆԱՅ կամ ԳՈՒՇՆԱՅ. արմտիք ինչ, ոպէս սեաւ որոմն ի չափ գնձոյ՝ բուսեալ ընդ ցորենոյ.

Զբակլային եւ զսիսռան եւ զքուշնային եւ զոսպան յերդն միաչափ յիրար խառնեն։ Բակլայ եւ քոշնայ եւ ոսպ ցանեն։ Երբ ազոխն ի քուշնայի չափ լինի։ Ազոխ քան զքուշնայ մի լինի։ Քուշնայի ալիւր։ Սպիտակ քուշնայ. (Վստկ.։)


Քուռ

cf. Քոռ;
cf. Քուռակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գարշ». առանձին չէ գործածուած. ըստ ՆՀԲ կայ ռմկ. լեզուի մէջ. որից. քռա-հոտ «գարշահոտութիւն» Յայսմ. մոտ. 1а. Ոսևիփ. քռի «գարշահոտ, զզուելի». Մագ. թղ. 146 (վարազաց քրիոց՝ ըստ տպ. կռոտ.), 147 (քռեացն քաղումն)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. քոա՛վրէտ (<քռահոտ) «ձը-կան, սոխի կամ ձէթի հոտ»։

NBHL (3)

Հոգւոյս զյիսունըն մար ձիթին, մարմնոյս ըզքսան քուռ ցորենին. (Յիսուս որդի.։)

(Իսկ որպէս ռմկ. քու՛ռ, ա. տե՛ս ՔՌԻ. եւ գ. տե՛ս ՔՈՌԻ, եւ Քռահատ։)

ՔՈՒՌԻ կամ ՔՈՒՌ. Բառ ռմկ. որպէս Քուռակ (ի կոչականն). Ա՛յ էշ, մի՛ փախչիր. եւ ձայնէր՝ քուռի՛ քուռի (կամ քու՛ռ քուռ), ողորմեայ ինձ եւ դարձի՛ր առ տէրս քո. (Վրդն. առակ.։ եւ Ոսկիփոր.։)


Քուռաթ

cf. Քուռութ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, որ և քուռիաթ, քուռութ. քու-ռուս «պրաս» Վստկ. 165, 174. Բժշ. կալ և խուռաթ ձևը՝ ըստ Տիրոյեան, Հանրագրութ. էջ 438։

-Արաբ. [arabic word] kurrāϑ «պրաս» (Կամու-սի թրք. թրգմ. Ա. 362), որ ըստ Lagarde բուն սեմական բառ է. հմմտ. ասոր. krt, քաղդ. krš, որոնցից նաև յն. πρკσος փոխա-նակ ϰρϰτης «պրաս»։-Հիւբշ. 279։

ՆՀԲ պրս. քիւրրաշ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2380։

ԳՒՌ (dialectal) Սվեդ. քուռութ «վայրի պրաս»։ Այլուր ունինք թուրքերէնից փոխառեալ փը-րասա և պարսկերէնից քյավառ (պրս. [arabic word] ըստ Seidel § 268)։

NBHL (3)

ՔՈՒՌԱԹ կամ ՔՈՒՌԻԱԹ եւ ՔՈՒՌՈՒԹ. պ. քիւրաշ. Պրաս ընտանի. փռասա.

Հազարն, կոտիմն, քուռաթն, բողկն եւ շողգամն։ Քուռաթի եւ սատապի ջուր։ Վասն քուռութի։ Շատ քուռթի հունդ լի՛. (Վստկ.։)

Բռասիոն. արաբ. քուռուս. այգու պռասն. որ է քուռիաթն. (Բժշկարան.։)


Քուռակ, աց

cf. Քուռի.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ.) «ձիու կամ էշի ձա-գը» Բրս. մրկ. 127. Վրք. հց. Բ. 18. Տաթև. ձմ. կա. Վստկ. 197 (յգ. սեռ. քուռակաց), որից իշքուռակ Վստկ. 204. ձիաքուռակ ԱԲ. բառիս կրճատ ձևերն են քուռ, քո՛ւռի (իբր կոչական) Վրդն. առակ. 106 և Ոսկիփ.։

= Պհլ. kurrak «քուռակ» (ըստ Müller WZKM 3, 366 և 10, 183), պրս. օ [arabic word] kūr-ra «էշի, ձիու կամ ջորու ձագ», քրդ. [arabic word] kuri «քուռակ, մտրուկ»։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] kurraǰ «ձիու քուռակ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), վրաց. ჭორაკი քորակի, ուտ. կուրուկ «քու-ռակ»։-Հիւբշ. 258։

Պրս. ձևի հետ համեմատեց նախ ԳԴ, յետոյ Lag. Arm. Stud. § 2381 (նաև արաբ ձևը), Տէրվ. Altarm. 70։ Մորթ-ման, Բևեռ. արձ. (թրգմ. Ապտուլլահ, էջ 48) բևեռ. քուռա «երիվար», սանս, gora, գերմ. Koss, անգլ. horse «ձի» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 ռումեր. kur «ձի»։ էն քուռակամայր, քուռակատել, քուկիկ, քուռռո վ «քուռակը կանչելու բացագանչո։-թիւն»։

NBHL (1)

Յաւանակ եթէ կապեալ կացցէ, քուռակ նորին աստ եւ անդ շրջեալ հրճուի, եւ դարձեալ դառնա առ նա. (Վրք. հց. ՟Ը։) իսկ ի գիրս Վաստակոց. քուռակ ձիոյ. յոքն. (ռմկ) քուռակներ, քուռկնի, քուռկներ. րոյ։


Քուրայ, ից

s.

cupel, crucible;
cf. Հալոց.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «հալոց, բովք, մետաղ հալեցնելու վառարան» Կոչ. 244, 245։ Ոսկ. ես. 448 (սեռ. քուրայից), «բաղանիսի հնոց» Անկ. գիրք առաք. 295. «հողէ աման թրծե-լու փոտա» Իգնատ. ղկ. 431 (Քուրայ է ո՛չ միայն այնոցիկ որ զհրահալելի նիւս գոր-ծեն, այլ և այնոցիկ որ անօթս խեցեղէնս առնեն). ասւում է նաև քրայ Նար. էջ 63, 177. Սկևռ. աղ. Մագ. թղ. 128. Շնորհ. այբ. Անյ. Բրձր. Խոր. արծր. որից քրայա-կան «մետաղական» Ոսկ. ես. 263, քրէա-կան Ոսկ. ես. մ. բ. 18. Փիլիպ. է. Ագաթ «աքսորի արժանի» Յհ. կթ. Մաշկ. ևն։

= Ասոր. ❇ kurā «քուրայ, հնոց, վա-ռարան», որի հետ նոյն են եբր. [hebrew word] kur, արաբ. [arabic word] kur, ասուր. ❇ [other alphabet] ku-u-ru=kūru (Delitzsch, Assyr. Hndwb, 324) և եգիպտ. krr. արմատը ընդհանուր սեմական է, ինչպէս ցոյց են տալիս իր զա-նազան ածանցները. ինչ. ասոր. ❇ι aə kauranā «օերմութիսն», ❇ kauranā-ya «տաք, կիզիչ» ևն։ Նոյնից են փոխառեալ նաև պրս. օ [arabic word] kūra, վրաց. კურა քուրա «բովք, հալոց, վառարան»։-Հիւբշ. 319։

Նախ ԳԴ դրաւ պրս. քիւրէ ձևից։ ՆՀԲ եբր. քուր, պրտ քիւրէ։ Ախվէր-դեան, Սայեաթ Նովա 1852, էջ 157 պրս-ից։ Տէրվ. Altarm. 70 եբր. kur, պրս. kūra։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2384։ Karolides, Րλ. συγϰρ. 9 բոլորի արմատը համարում է սանս. kar «գործել», karmara «երկաթագոր-ծութիւն»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Մշ. Շմ. Ջղ. Տփ. քու-րա, Սլմ. քիւրm, Ագլ. ք'ի՛ւրm, Ղրբ. ք'էօ՜րm ևն, սովորաբար «դարբնոցի քուրայ» նշա-նակութեամբ. իսկ Խրբ. քուրա «դարբինի խանութ, դարբնոց», Խտջ. քուրաք «հողի մէջ փորուած՝ քարէ փոքրիկ օջաղ»։

NBHL (6)

Առի զերեսուն արծաթին արկի ի տուն տեառն ի քուրայն։ Վասն երկոցս ղսոցիկ գալստեանց ա մաղաքիա՝ ժոյժ ունել որպէս զհուր քուրայի. (Կոչ. ՟Ժ՟Գ. եւ ՟Ժ՟Է։)

զի ոչ արծաթ եմ քուրային, եւ ոչ ոսկի՝ թէ հրով փորձիմ. (Յիսուս որդի.։)

Քուրայ է ոչ միայն այնոցիկ՝ որ զհրահալելի նիւթս գործեն, այլեւ այնոցիկ՝ որ անօթս խեցեղէնս առնեն. (Իգն.։)

Ի քուրայս դարբնաց։ Սեաւ եւ ցուրտ է երկաթ, եւ ի քուրայ մտանէ, հրացեալ ճառագայթիւնք բացափայլէ. (Ճ. ՟Ա.։ Զքր. կթ.։)

որ ոչ ի պղնձոյ եւ յերկաթոյ կազմեցի, այլ յառաքինութեան քուրայիս. (Ոսկ. ես.։)

Արկանել զգրիգոր ի քուրայս նեղութեան. (Արծր. ՟Գ. 5։)


Քուրմ, քրմաց

s.

heathen or pagan priest.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. նաև քրմունք, քըր-մանց) «կուռքի պաշտօնեայ, կռապաշտի քահանայ» ՍԳր. Ագաթ. որից քրմանաւ Իւս քր. քրմապետ Եւս. քր. քրմանոյი Պտմ. ա-ղէքս. քրմութիւն Ագաթ. Եւս. քր. քրմորդի Եփր. գծ. էջ 11, քրմաժողով Ճառընտ. ևն։

= Ասոր. [syriac word] ︎ kūmrā «քահանայ», եբր. kōmer, ասուր. kamirum, ku-mirtu «քահանայուհի», որոնց բուն ծառու-մը յայտնի չէ. տե՛ս և քովմարիմ։-Հիւբշ. 320,

Հներից Վանակ. վրդ. մեկնում է իբր պրս. «հրավառ» (?), անշուշտ ի նկա-տի ունենալով ատրուշանը. Bottich. Arica 46, 22 հայերէնից փոխառեալ է դնում ասորին, իսկ Lag. Urgesch. 849 ընդհակառակը։ Müller SWAW 41. 13 ասորուց։ (Kiggs, Քերակ. 1856, էջ 60 յիշում է եբր. kemarim, որ տես վե-րը քովմարիմ)։ Սէր 1862, 183 օտար ռառ է համարում։ Տէրվ. Altarm. 70 և Երկրագունտ 1883, 171 քաղդէարենից է դնում։ Canini, Et. étymol. 72 պրս. kārukar «Աստուած» բառից։ Հիւնք. յն. ϰουρῆτες «քուրմ Կիւրեղեայ դից», եբր.

«եռևնի նման մի ծառ է» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 3221։

= Արաբ. [arabic word] qurm «եղևնի նման ծառ է, որ ջրի մէջ է աճում» (Կամուս. թրք. թրգմ. Գ. 536)։

Ուղիղ մեկնեց ՀԲոստ.։

«խաղողի որթ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 3221։

Ուղիղ մեկնեց ՀԲուս. էջ 507, նոյնը նաև Նորայր ՀԱ 1923, էջ 347։

NBHL (4)

Ասանէթ դուստր պետափրեայ քրմի արեգ քաղաքի։ Բաց երկրէ քրմաց։ Կացոյց ի բեթէլ քուրմս բարձանց։ Լինէր քուրմ չաստուածոցն։ Զոսկերս քրմացն այրեաց.եւ այլն։

Պարգեւս քրմացն շնորէր. (Ագաթ.։)

Յերապօլիս, որ թարգմանի քահանայից քաղաք՝ վասն քրմանցն եւ կախարդացն. (Միխ. ասոր.։)

Չքահանայ՝ պաշտօնեայ կռոց. (ըստ հնդկաց՝ պաման, յայլ լեզուս քահանայ կամ երէց ասի) ἰερεύς sacerdos. եբր. քօհէն.


Քուք, քքոյ

s. fig.

scorpion, knotty cudgel, iron rod;
groan, moan, wail, sigh.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (յետնաբար յգ. գրծ. քքօք) «յանցաւորները ծեծելու յատուկ փշփշոտ գաւազան» Գ. թագ. ժբ. 11, Կիւրղ. թգ. Գոր. և շմ. 70, Արծր. 198, Ղևոնդ, Անան. եկեղ. Սարգ. ա. պետ. ժ, էջ 368 (բ տպ.). գոր-ծածուած է միշտ անեզաբար։

Տէրվ. Altarm. 16 բուն նշանակու-թիւնը դնում է «բուրդ գզելու գործիք» և համարում է կրճատ կրկնութիւն սանս. kaš «քերել, քսել» արմատից. հմմտ. հյ. քոշքել և յն. ϰωρος «եղիճ»։ Հիւնք. քուքալ բայից։

NBHL (9)

Տարտամ է եւ իմաստ բանիս (ըստ ՟Ա կամ ՟Բ նշ).

Հայր իմ խրատեաց զձեզ գտնիւք, եւ ես խրատեցից զձեզ քքովք. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։)

Քուք, կամ քուրքս, աւազակուռ գանիչ. (Հին բռ. որ առեալ է ի բանէ աստի.)

Կարիճն գործի ինչ տանջանաց է՝ նուրբ եւ երկայն իբրեւ զբաղանտն, զոր հայերէն քուքսն ասեն. զոր լնուն աւազով, եւ այնու հարկանեն ի գան. (Կիւրղ. թագ.։)

Եդ բերել քուքս, եւ տանջել զնոսա քքովք յերկար։ Տանջեալ զսուրբ առաքեալն քքովք։ Ղականացւոց երիտասարդացն գզեալ ուսքն քքովքն։ Ո՛չ սուրք սրեալք մեզ, ո՛չ անիւք, եւ ո՛չ քուքք. (Արծր. ՟Գ. 10։ ՃՃ.։ Աան. Եկեղ։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Տիկնայք փափկասունք գանալից քըքօք թշնաանեալք եւ քարշեալք ի հրապարակս։ Վտանգ էր զքահանայս եւ զպաշտօնեայս աստուածային խորանին խոշտանգանօք եւ քքօք այպանութեան եւ գանիւք. (Ղեւոնդ.։)

Ծածկեցէ՛ք արտասուօք զսեղան իմ, եւ լալով եւ քըքով (կամ քըքովք) յաշխատութեան. (Մաղաք. ՟Բ. 13։)

Չարագոյն քան զհմայս եւ քան զպէսպէս քուքս լինիս. (Եփր. երաշտ.։)

σκορπίος scorpio, -ius. որ եւ ԿԱՐԻՃ. զի եւ եբր. է ագրէպ. Փշոտ գաւազան ի հարկանել զպատժապարտս.


Քռի, քռիք, քռեաց

adj.

fetid, stinking.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Քուռ։

NBHL (1)

Որպէս ռմկ. քու՛ռ. այսինքն զազրահոտ. Վարազաց քռիոց վարարեալ ... իգամոլեացն ... Զնոցայն տեսանելով քռեացն քօչումն. (Մագ. ՟Հ՟Դ։)


Քրայ

cf. Քուրայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Քուրայ։

NBHL (3)

Յիմանալի քրայէ արտաշիկագոյն առու։ Անդ առ քրային (դարբնաց) դեգերէին։ Ի քրայս հալողացաց։ Իբր ի քրայս ընտրութեան։ Հայեաց յոսկին՝ որ ի քայքայումն Իբրեւ ի քրայ ոսկեգործաց։ Զուլեսցե՛ս ի քրայս իմանալի. (Անյաղթ բարձր.։ Խոր. առ արծր.։ Նար. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ. ՟Կ՟Թ։ Շ. այբուբ. եւ Շ. թղթ.։ Սկեւռ. աղ.։)

Իբրեւ զկայծակունս ի քրայից հրեշտակք աստուծոյ շրջէին զխաչիւն, եւ ելանէին ի վերայ նորա. (Պտմ. վր.։)

Քրայն հրահհալելի է (այսինքն հալոց հրոյ). (Լծ. նար.։)


Քրէիքուր

adj.

impure, foul, nasty.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գարշ, շատ վատ, վատթար»? իմաստը անստոյգ է. երկու անգամ ունին Եւագր. և Յհ. կթ. «խուժադուժ տիկնոջ ծա-ռայէ և բազմաց քրէիքուր տերանց (յն. δεσπόταις) վաճառեցաւ, հպարտութեան, ամսառտաւանութեան և նախանձու» (Եւագր. 68). «Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք» (Յհ. կթ. 454)։

Հին բռ.=Բառ. երեմ. էջ 334 մեկ-նում է «օտարոտի կամ յոլով տեարք» (այսինքն ըստ ՆՀԲ՝ բազում տերանց ծառայ, հայելով ի յն. քի՛րիօս)։ ՆՀԲ մեկնում է «որպէս մրուր քուրայի կամ քուռին քուռը, գարշ կամ (տճկ.) քիրլի, աղտոտ»։ Այտնեան, Քնն. քերակ. էջ 309 դնում է իբր կրկնաւոր (+ուրայ բառի՞ց)։

NBHL (3)

Վատթար կամ աղտեղի կամ օտարոտի. (որպէս մրուր քուրայի, կամ քուռին քուռը, գարշ, կամ քրչի. աղտոտ, եւ այլն)

Իսկ (Հին բռ.)

Քրէքուր, օտարոտի, կամ յոլով տէր. այսինքն բազում տերանց ծառայ, հայելո ի յն. քի՛րօս։


Քրոնիկոն, ի

s. adj.

chronicle;
chronological.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. յետնաբար) «ժա-մանակագրութիւն, ժամանակագրական» Ուս. քր. Ոսկ. գծ. Շիր. քրոն. Սամ. երէց. գրուած նաև քրաւնիկոն, քրօնիկոն. լետին հնչումով՝ քննիկոն «տոմար, տոմարագիրք» Ասող. Վանակ. հց. Մագ. թղ. էջ 4, խրօ-նիկոն Լմբ. Իմ.։

NBHL (8)

Ի քրոնիկոն ժամանակաան կանոնսն փոխեցայց. (Եւս. քր. ՟Ա։)

Քրոնիկոն գրոցն եւսեբեայ. (Սամ. երէց.։)

Ասէ եւսեբի ի քրոնիկոնին. (Նախ. յուդթ.։)

Զորս յետոյ տեղեկացաք ի փիլիսոփէ եւ ի քրոնիկոնէն. (Ոսկ. գծ.։)

Ըստ քրոնիկոնի բազմավէմ պատմութեանն. (Շիր. քրոն.։)

Ըստ քրոնիկոնին՝ գաւազանօք զրաւեսցուք ի ներկայս. (Սամ. երէց.։)

Յուզեցի ի քրոնիկոնն, եւ ոչ գտի։ Ոչ միայն ի քրոնիւոնացն, այլեւ յաստուածայնոցն գրոց. (Նչ. եզեկ.։)

ՔՐՈՆԻԿՈՆ. Բառ յն. χρονικός, -κή, -κόν, -κά chronicus, -ca, -cum, -ca. (գրի եւ ՔՐԱՒՆԻԿՈՆ, որպէս քրօնիկոն) Ժամանակական, եւ Գիրք ժամանակագրութեան. տարեգրութիւն.