Definitions containing the research ֆ : 1636 Results

Բարապան, աց

s.

usher, porter.

Etymologies (1)

• = Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,


Բարբարոս, աց

adj. s.

barbarous, savage;
barbarian, cruel.

Etymologies (1)

• = Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։


Բարբուտ

s. mus.

cithern.

Etymologies (1)

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։


Խոր, ոց

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

Etymologies (1)

• , ո հլ. «խոր, խորունկ (իբր ած). 2. խոր տեղ, փոս, վիհ. 3. խրթին, դժուար-իմաց. 4. զօրեղ, սաստիկ» ՍԳր. Ագաթ. Վեցօր. որից խորել «փոսացնել» Ղկ. զ. 48. Երեմ. խթ. 30. Մծբ. 110. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 671), «թաղել, պահել» Ոսկ. յհ. բ. Բ. «գողանալ, ամբողջից մի մաս վերցնել» Գծ. է. 2. Ոսկ. «իրեն չպատկանածը իրեն սեփականել» Ոսկ. մտթ. «խանգարել, եղ-ծանել» Ոսկ. ղկ. «տիկ հանել, կաշին պլո-կել» Փիլ. նխ. բ. 51. խորին ՍԳր. խորամի-ջոց «մէջտեղը փոս, գոգաւոր» Վեցօր. խո-րաջուր Մծբ. խորագոյն Ղևտ. ժգ. 20, 21. Ոսկ. յհ. բ. 30. խորաձոր Ես. ծէ. 5. Ոսկ. ես. խորէջ «սուզակ, ռմկ. տալղճ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 267. Տաթև. ձմ. ճժ. խորագէտ ՍԳր. Վեցօր. Ոսկ. յհ. ա. 38. խորամանկ ՍԳր. Ոսկ. յհ. բ. ծովախոր Ագաթ. յոր-ձախոր Ագաթ. տղմախոր Մծբ. թանձրախոր Փարպ. երդմնախոր «երդումը խորող, ստող» ևանռն. Խորու «մուգ, թունդ (գոյն)» մհյ. բառ (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 552 բ. հմմտ. անգլ. deep «խոր» և «մուգ գոյն»). խորունդ «խոր» Հաւաք. 16 (ՀՀԲ մեկնում է «ան-դունդ»). խորոփիք «խոր ու փոս տեղեր» Յհ. կթ. 224. նոր բառեր են՝ խորազնին, խորա-թափանց, խորահմուտ, խորապէս, խորա-քանդակ, խորիմաստ ևն. կրկնութեամբ են կազմուած՝ խորխորատ ՍԳր. Ոսկ. խորխորիլ «կողոպտուիլ, գողացուիլ» Ստ. ժմ. = Արրտ. 1916, 140 (նորագիւտ բառ), խորխոլիլ «ճաքճքիլ» Եզն։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

Etymologies (1)

• (յետնաբար ի, ո հլ.) «վէրք (հա-րուածից, սրից, նիզակից կամ ինքնին յա-ռաջացած)» Նար. Վրք. հց. Ոսկ. յհ. «վիրա-ւորուած» ՍԳր. որից խոցել ՍԳր. Ոսկ. եփես. զ. խոցահարել Ոսկ. յհ. բ. 8. ծածկախոց «ծածուկ խոցող» Մծբ. էջ 371 (ձեռ. ծածկա-խոյց, որ այսպէս սրբագրեց Վարդանեան ՀԱ 1913 300՝ համեմատութեամբ ասորի բնառ-րի). լերդախոց ԱԲ. չարախոց Եփր. աղ. 259. սրախոց Յայսմ. գեղարդնախոց Գնձ. ջրխոց Բժշ. տիգախոց Շար. Յայսմ. -ոտ մասնի-կով սաստկացած՝ խոցոտել ՍԳր. խոցոտիչ Երեմ. թ. 8. խոցոտումն Ովս. թ. 13. միջին ձայնաւորի կրճատումով ձևացած է *խոցտել, որից ունինք միջ. հյ. խոցտուկ «փորացաւ, խիթ» (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. colique բառի տակ). և սրանից յառաջացած խոստել (գւռ.) և խոստուկ «խիթ» Վստկ։


Խուճապ, աւ

s. adv.

fright, terror, alarm, dread, haste, hurry, precipitation;
խուճապաւ, in haste, in a hurry;
—ք, phantom, spectre.

Etymologies (1)

• , ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «տագնապալի շփոթութիւն, շտապում, իրար-անցում, խռովութիւն» Փիլ. Պիտ. Եղիշ. յոգ-նակի խուճապք ձեւով՝ «ճիւաղ, ուրուական տեսիլ» Իմ. ժէ. 3, որ և Նորայր, Բառ. ֆր. էջ 735 ա դնում է իբրև «ֆրանս. larves, ո-գիք չարագործք, որ ըստ սնոտի կարծեաց նախնեաց լլկէին զկենդանիս կամ զողջս». որից խուճապական Ագաթ։ խուճապել Իմ. դ. 14. Ոսկ. խուճապիլ՝ ՍԳր. խուճապեցու-ցանել Ոսկ. ես. խուճապանք Ոսկ. ես. գրուած է նաև խոճապ «շփոթեա՞լ» Ուռհ., տպ. էջմ. էջ 205։


Խունճ

s. mus.

an Armenian note.

Etymologies (1)

• «ռեղեզկուհու մեղմեխանօք նա-յուածքը. agacerie» Տաղ. (վկայութիւնները ռե՛ս Նորայր, Բառ. ֆր. agacerie բառի տակ). կայ և գրուած ղունճ ձևով։


Խռնդատ

s. bot.

Mullein, cow's lungwort.

Etymologies (2)

• (գրուած նաև խռնտակ, խռընջ-տակ, խռջտակ) «մի տեսակ բոյս է. ձկան մահարար, եզնագի, փղոմոս, ւտ. verbas-cum, phlomis, ֆր. mole'ne, bouillon-blanc, պրս. mahīzahr» Վստկ. Բժշ. նոյն բառի սո-խալ գրչութիւններն են խոնջտակ, խնդակ որոնք յիշում է ՀԲուս. § 609 և § 1071, իբր տարբեր բոյսեր (տե՛ս Նորայր, ՀԱ 1923 49). -որից իգախոնդատ «մի տեսակ բոյս» Վստկ. 206. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 850։ (Տիրացուեան, Contributo դնում է § 395 խռնդատ «verbascum thapsus L» և § 464 խռնդուկ «phlomis lanceolata Boiss -Hoh», որոնք բոլորովին տարբեր ընտանիքե պատկանող բոյսեր են. կայ և verbascum armenum Boiss.-Ky. § 396 և phlomis armeniaca W. § 464, բայց սրանց հայերէն համազօրները չունի Տիրացուեան)։

• ԳՒՌ.-Ալշ. Բլ. Մշ. խոնդադ, Մկ. Վն. խը. ռընդmտ, Ոզմ. խոնդmդ, Երև. խոնդատ (կայ նաև ֆոնդատ).-Ազգ. Հանդ. Ե 21 այս բու-սը դրուած է իբր «verbascum thansus».-նոյն բառը կայ նաև Սեբ։-Տարբեր է խռըն-ղուկ Մշկ. «մի տեսակ սպիտակ խաղող»։


Խեղ, աց

adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

Etymologies (1)

• Հներից Ոսկ. կող. թարգմանողը տա-լիս է խեղկատակ բառի մեկնութիւնը, «խեղկատակութիւն ճանապարհ է մե-ղաց. զի եթէ անունն խեղ է, ինքն որ-պիսի՝ ինչ»։ ՆՀԲ խեղ՝ լծ. հյ. կաղ, տգեղ, յն. ϰὸλλος (միակողմանի բառի տակ) և թրք. գօլագ, չօլագ։ Windisch, 8, 17 յն. γωλός «կաղ» բառի հետ։ Bugge IF 1, 447 տուաւ վերի մեկնու-թիւնը։-Հիւնք. յն. ϰολοβός «խեղ»։ Karst, Յուշարձան 426 թրք. sol «ձաև» չաղաթ. solok, čolak «կաղ»։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 հյ. շեո բառից։ Շէֆթէլովից KZ 53 (1925), 251 և 253 սանս. khila «թերի, պակասա-ւոր», khalati «ճաղատ» և յն. χωλος «կաղ» բառերի հետ։


Խինձ

cf. Խինծ.

Etymologies (1)

• (ներգ. ի խնձի) «գոգ, ծալք, խորշ, անկիւն, ծոց» Բուզ. 148. Պտմ. աղէքս. 170. Նիւս. բն. Երզն. մտթ. 403.-Նորայր, Բառ. ֆր. 605բ մեկնում է «նեղ անցք ի մէջ երկուց լերանց».-ՆՀԲ առաջին նշա-նաևութեան վրայ աւելացնում է «2. խեց կամ խեշեր, իբր ծայր՝ մասն կամ կոտոր և կերուք իրաց. 3. գրախեց» (առանց վկայու-թեան). (ԱԲ չէ դրած այս վերջին նշանա-կութիւնը)։ Առաջին նշանակութեան հետ նոյն է «հագուստի առաջակողմը կամ գոգնոցը վեր բռնելով ձևացրած փոսը». այս գեղեցիկ նշանակութիւնը մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 58 «նաև բարեսէր և յոյժ հաւատացեալ թագուհին զխինձ մատուցեալ թագաւորական զգեստու՝ ի հողոյն կրէր փութապէս». հմմտ. նաև Փիլ. տես. 20։ Գրուած է նաև խինծ «արգանդի ներքին խորշերը» Տաթև. հարց. 785։


Խից

s.

closing or shutting;
cork, stopper, bung, plug;
valve;
— արկանել, to cork, to bung, to dam, to stop;
to hinder, to oppose.

Etymologies (1)

• «տակառի ծակը կամ շիշի բերանը փակող բան». այս իմաստով գործածական է միայն արդի գրականում. հնից ունինք ո-ճով խից արկանել «փակել» Եզեկ. իա. 32. լա. 15. Ղևոնդ. այս արմատից են խցումն Ոսկ. յհ. բ. 28. խցանել Ոսկ. յհ. բ. խցել Մեսր. եր. Մագ. խցական Գնձ. խնուլ «փա-կել» (կտր. խցի, հրմ. խի՛ց) ՍԳր. Եզն. զու-գախնուլ «լաւ փակել» (յունաբան ոճով) Պղատ. տիմ. ունկնախից Նար. 128. Լմբ. խցկուկ «խցան, прoбкa» (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկտպետ. 1788, էջ 59) նոր բառեր են խցան, խցհան, խզահան. Տե՛-նաև խծկել։


Խլեփ, ի

s.

salix caprea latifolia ( species of willow).

Etymologies (4)

• (սեռ. -ի) «անուշահոտ ուռենի. sa-lyx aegyptiaca կամ salice odorosa» Մխ. բժշ. 67. Բժշ. (չունի ՆՀԲ). որ և խլէֆ Վստկ. ։74, խլաֆ Ամիրտ.

• = Արաբ. [arabic word] xilāf «անուշահոտ ուռև նի» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 756) ն. ասոր. xelap'a «մի տեսակ ուռի»։ Արա-բերէնից է նոյնպէս վարաղի խլաֆ «ուռու տերև» <արաբ. [arabic word] varaq «տերև»+xilā' բառերից, որ ՀԲուս. § 2868 սխալմամբ գրում է վարազի խլաֆ և համարում է ա-ռանձին բոյս։

• Նախ Խ. Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24 խլեփ համարում է «Եգիպ-տոսի գալաֆ ըսուած ուռիի տեսակը»։ Սրան պատասխանելով Նորայր, անդ, յուլ" 4 ընդունում է այս մեկնութիւնը։

• Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 1119բ և յե-տոյ Seidel, Մխ. հեր. § 185։


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մի տեսակ ծովային խեցեմորթ՝ որ տալիս է ծիրանի ներկը. concha» Վեցօր. 152. (գործածուած է ռեռ խղունջնաց ձևով, որով ուղղականը պիտի լինէր *խղունջուն կամ *խղոյնջն. բայց բո-լոր բառարաններն էլ դնում են վերի ձևով). գրուած է նաև ուրիշ զանազան ձևերով. ինչ-պէս՝ խղընջոյն (խղնջոյն) Բրս. ընչեղ. խը-խընջիւն կամ խըխնջիւն Երզն. լս. և մտթ. 591. Մխ. առակ. խխընջունի (խխնջունի) Բրս. մրկ. խղնջուն ՆՀԲ. սեռ. խխնջիւնեաց Բրս. մկ. էջ 338. խխնջուն ՋԲ. խնջուն ՋԲ. խնճուղ Վրք. սեղբ. 781. խռնջայլ կամ խռըն-չող Գաղիան. Բժշ. այս բոլորի միջից արդի գրական լեզուն ընտրել է խղունջ (կամ նաև խխունջ) ձևը և յատկացրած է միայն նոյն խեցեմորթի հասարակ տեսակին. ֆրանս. colimaçon, որից խխնջաձև նորակերտ բառը։ (Տե՛ս նաև կողինջ)։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

Etymologies (1)

• , ի, ի-ա հլ. «խոզ անասունը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Ագաթ. «մի աստղի անուն է» Շիր. 73. որից խոզանալ Ոսկ. մ. բ. 3. խո-ղացեալ Ագաթ. խոզութիւն Ոսկ. մ. ա. 23. խոզեան Ղկ. ը. 33. խոզենի ՍԳր. Փարպ. խոզամիտ Ոսկ. մտթ. խոզագնաց Ագաթ. խո-զարած ՍԳր. խոզուկ «փոքր ոզնի» Գաղիան. խոզատանձ Գաղիան. խոզտի «խոզի եղ» Վստկ. 168. խոզք «պարանոցի գեղձերի այ-տում, scrofule» Բժշ. (միջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 438բ). հմմտ. ռուս. cвинья «խոզ» և «վզի ուռեցք» (որ նորերը թարգմանել են խոզուկ), արաբ. da-al-xa-nāzir։ Այստեղ պիտի աւելազնեւ նաև Բառ. երեմ. էջ 142 խոզիտ (կամ խոզիա?) «գարշ» (տիպն անորոշ է)։


Խոթ

s. zool.

kingfisher, halcyon.

Etymologies (1)

• «աղկիոն կամ ծովեզերեայ արտոյտ» Գաղիան. Բռ. ստ. լեհ. որից խոթական ա-ւուրք «նոյն թռչունի երևալու ժամանակնե-որ» Մխ. պտմ. առ Ստ. լեհ. (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 41)։


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «խոզի ձագ» Եւս. քր. ա. 387-8. գրուած նաև խոչքոր Մանդ. (հրտր. Շողակաթ, էջ 126). Մարթին. խոճ. քոր Վրք. հց. Բ. 262. որից նուազական՝ խոճ-քորակ Թր. քեր. գրուած է նաև խոչքորակ, խոճքորակ, խոչկորակ Գիրք առաք. 558-9 (երկու անգամ)։ Շատ հետաքրքրական և խոզքորակ գրչութիւնը, որ սակայն տպա-գրական սխալ է թւում (տե՛ս ՆՀԲ այրիկ բառը). կայ և հողքուրակ Բառ. երեմ. էջ 185. Այստեղ է պատկանում նաև խոճկորակ (կամ նաև խոճիկ?) «փրփրեմ, անմեռուկ, pour-pier, դանդուռ» Գաղիան. իմաստի զարգազ-ման համար հմմտ. իտալ. porcellana և հին ֆր. pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».-սխալ գրուած ձև է կոճկորակ ՀԲուս. § 1467։


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

Etymologies (1)

• = Հիւս. պհլ. *xōδ ձևից, որի հետ նոյն ևն զնդ. xaoδa-«սաղաւարտ», հպրս. xau. da-«գլխարկ», պրս. [arabic word] xōi «սաղա-ւարտ», աֆղան. xōl, օսս. xodá, xūd «գըլ-խարկ, գդակ, խոյր» (Horn § 512), մինջ. xulá «գդակ»։ Իբրև պարթևական իշխանա-կան տոհմին յատուկ մի առարկայ՝ փոխա-ռեալ է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] xaudā «խոյր», արաբ. [arabic word] xuda «սաղաւարտ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 726) և նոյն իսկ գւռ. պրս. [arabic word] xod «սաղա-ւարտ», որ գործածում է Ֆիրդուտի՝ փոխա-նակ բնիկ պրս. [arabic word] xōi ձևի։ Իրանեան բառը կցւում է լտ. cūdo «թաղիքէ սառա-ւարտ» բառին և բոլորը միասին ծառում ևն հնխ. sqeu-«ծածկել» արմատից (Walde 207, Meillet MSL 18, 64)։-Հիւբշ. 160։


Թօշ

adj.

broad, wide (coat, boot).

Etymologies (1)

• =Նոյն է զնդ. taoš-«ազատ, պարապ, ար-ձակ լինել» բառի հետ, որ կցւում է սանս tuččhyá «պարապ» բառին. այս իրանեան ձևի դէմ ունինք պրս. [arabic word] tih, [arabic word] tihi «պա-րապ», պհլ. tuhīk «պարապ», բելուճ. tusag «թողուած՝ լքուած լինել, հանգիլ, մարիլ», որոնք չեն կարող տալ հյ. թօշ։ Սակայն իրա-նեան բարբառների մէջ կան նաև Տ-ով ձևեր՝ համապատասխան զենդականին. այսպէս՝ վախի tōšam «արձակել, բաց թողնել», աֆ-ղան. taš «դատարկ, պարապ» և նոյն իսկ պհլ. tosēnitan ձևը (տե՛ս Bartholomae 624, Horn § 404)։ Եթէ հյ. ձևը կարդանք թոշ, կա-րող է համապատասխան իրանեան մի բար-բառից փոխառեալ լինել։-Աճ.


Ժահ, ուց, ից

s.

fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ժեխ, Երև. ժէխ, Բլ. Վն. ժախին «աւլելուց գոյացած աղբը» (ՆՀԲ գի-տէ նաև ժախ). որից ժեխնոց «աղբանոռ. 2 աղբը հաւաքելու թի, ֆառաշ, խաքանդազ». ժեխոտիլ Ակն. «խոնաւութիւնից ևն նեխուիլ, ապականիլ», կրկնութեամբ՝ Սեբ. ախփ-ժախփ «աւլուք» (որի մէջ առաջին եզրի վեր-ջաձայնի ազդեցութեամբ՝ ժախ բառի վրայ աւելացել է փ ձայնը)։-Շփոթուելով յաջորդ բառի հետ՝ տեղտեղ ժահ դարձել է ժահր, պահելով սակայն նախնական «արտաթորու-թիւն» նշանակութիւնը. այսպէս՝ Ախց. ժահր, Երև. ժահրը, Շմ. ժmհր «շարաւ, թարախ, վահր», Ոզմ. ժmհր «երեխայի կղկղանք». Սլմ. ժmհր «մեծի կղկղանք», Մշ. ժար «ծը-խախոտի կեղտը, զիֆիր, կորկ. 2. երեխայի կղկղանք»։


Ժահր, ի

s.

venom, virus.

Etymologies (2)

• «թոյն». մի մի անգամ ունին Մադ. և Տաթև. ամ. 516. գրուած է ժահռ ձևով և «թոյն» նշանակութեամբ՝ էֆիմ. 288։-Բառ. երեմ. էջ 123, ինչպէս և ՀՀԲ ժահր մեկնում ևն «յոյժ աղտեղի, գարշ և նեխեալ հեղուկ ինչ, որպիսի է կղկղանքն մարդոյ ևն». այս նշանակութիւնը պատկանում է նախորդ ժահ բառին։

• = Պհլ. պազենդ. zahr (իմա՛ zahr), պրս. [arabic word] zahr, քրդ. zahr, zair, zar, աֆղան. բելուճ. zahr «թոյն», որոնց նախնականն է զնդ. *ǰaϑra-=սանս. *hatra-«սպանիչ (դեղ)», արմատը զնդ. ja-, gan-, սանս. hāh «զարնել, սպանել»։ Իրանեանից են փոխա-ռեալ նաև ասոր. [syriac word] ︎ zahra. թրք. zehir, ուշ ժամանակի հյ. փոխառութեամբ զահր «թոյն» (Կոստ. երզն. 154)։-Հիւբշ. 156։


Ժանգառ

s. adj.

verdigris, rust;
rusty, mildewed, blighted.

Etymologies (1)

• -Պհ։ žangār ձևից, որ կազմուած է ան-շուշտ žang «ժանգ» բառից. այս բառը աւան-դուած չէ պահլաւ գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] zangar, [arabic word] zangār «ժանգ. 2. ժանգառի ներկը», [arabic word] ǰangār «ժանգառ». սրանից են փո-խառեալ նաև թրք. ǰengsar, բելուճ. zangal, ասոր. [other alphabet] zangara, արաբ. [arabic word] zīn-ǰar, հֆրանս. zingar, ziniar, asingar, վրաց. ვანგარო ժանգարո «ժանգառ»։-Հիւբշ. 156։


Ժանի, նւոյ

s. fig.

tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.

Etymologies (1)

• «ռառանի սուր ատամ». սովորա-բար անեզական է (-նեաց, -նեօք). ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. եզակի գործածութեամբ ունի Շնորհ. յս. որդի. սրանից են կազմուած՝ ժա-նեղ Տօնակ. ժանևոր Սարգ. ա. պ. Վրդն. ծն. ժանէհետ «ժանիքի հետք՝ նշան» ԱԲ ժանաթուակ Շիր. բռնաժանի Պտմ. ա-ղեքս. Թէոփիլ. պհ. երեքժանի «երեք ճիւղով, երեքարձէն» Ա. թագ. բ. 13. Եփր. թգ. 359, երեքժանեայ Յայսմ. եռաժանի Շիր. քառա-ժանի Շիր. չարաժանի Եփր. աղ. 249. Մանդ. ժանեկոտոր առնել «ժանիքներով կոտորել» Վրդն. այգեկ. 85. ժայնաւոր (այսպէ՛ս) Մագ. նոր գրականի մէջ էլ ժանեակ՝ որ յարմարեց-րած է ֆրանս. dentelle հոմանիշից թարգ-մանաբար։


Ժանտ, ից

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

Etymologies (1)

• Հներից Լմբ. առկ. ստուգաբանում և ժանգ բառով. «Այս է ժանդն, որ ստու-գաբանի ժանգ. զի որպէս ի ժանգն չգոյ ենչ պիտանի, նոյնպէս և նա օտարա-ցեալ է յամենայն բարւոյ» (հրտր. Max. էջ 344)։ Հիւնք. դաժան բառից։ Stackel-berg ZDMG 54 (1900), էջ 106 պրս. [arabic word] žanda բառի հետ, որ ըստ Ֆիր-դուսիի՝ նշանակում է «տդեղ, անճոռնի» և շատ անգամ գործածուած է փղին


Ժիպակ

cf. Սնդիկ.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «սնղիկ» Վրդն. պտմ. էջ 4, դան. գ. էջ 249. Ոսկիփ. Մխ. այրիվ. էջ 10. Առաք. լծ. սահմ. 555, որ և զիպակ էֆիմ. 253 (երկիցս)։

• = Արաբ. [arabic word] zībaq «սնդիկ», որ փոխա-եեալ է պրս. [arabic word] zīva կամ [arabic word] ǰǰiva հո-մանեչից. սրանցից են փոխառեալ նաև թրք. ǰiva, ասոր. [syriac word] zibaq, քրդ. zive, ǰuvə cibak', բուլգ. živak, ալբան. žive, սերբ. živa, հֆրանս. zaibac, zaibach ևն հոմանիշ-ները։-Հիւբշ. 267։


Ժիր, Ժրաց

adj. adv.

active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up! diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.

Etymologies (2)

• = Պհլ. *žīr ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում զնդ. jira-«կեն-սունակ, արաղ, աշխոյժ», սնս. jirá-«աշ-խոյժ, զործունեայ, ժիր», պրս. [arabic word] zirak «մտացի, շոյտ և ժիր», [arabic word] ažir կամ [arabic word] azīr «մտացի, ժուժկալ», աֆղան. [arabic word] žir «արթուն, ժիր», քրդ. [arabic word] žêr «ճար-պիկ, ճարտար, եռանդուն, խնամոտ, քաջ, կարող» (Horn § 681), որոնք ծագում են զնդ. gay-ևն «կեալ, ապրիլ» արմատից. տե՛ս կեալ (Barthol. էջ 610)։-Հիւբշ. 156։

• Առաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 31 զնդ. ǰira ձևի հետ։ Պատկ. Изслед. 1864, էջ 21 աֆղան. žir։ Հիւբշ. KZ 23, 22 սանս. ǰira, 388 զնդ. jira։ Lag. Arm. Stud. § 882 պրս. azir։ Հիւբշ. Arm. Stud. էջ 12 մեկնել է վերի ձևով։ Ca-nini, Et. étymol. 142 սանս. g'r «տկար» բառի հետ։ Հիւնք. պրս. աժիյր, ազիր, ջիր, ջիյրէ։


Ժոխ

s. bot.

raspberry.

Etymologies (1)

• «մի տեսակ բոյս է. հա-ղարջ, rubus idaeus, ֆրէնկ իւզիւմի». Բժշ. ևոչւում է նաև ժողուենի Վստկ. էջ 212 (որ է Hhamnus libanotica Bois. ըստ Տիրացուեան. Contributo § 299)։


Ժողով, ոց

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. յոլով, ծով։ Lag. Urgesch. 1057 պրս. zulf «մազեր», սանս. jala։ Müller SWAW 41, 12 փոխառեալ ա-րամ. [hebrew word] zrbā «բազմութիւն, ամ-բոխ» բառից, որ ըստ Laq. Arm. Stud. § 883 սխալ ընթերցուած է։ Տէրվ. A'-tarm. 106 կապում է կողով, գերփել, գաղափար բառերի հետ։ Սողոմոն Ֆր. 3. Մուրատեան, Մասիս 1883 սեպտ" 24 արմատը համարում է ժող, բայց առանց ապացոյցի։ Հիւնք. զովող բառից։ Pe-dersen, Նպստ. էջ 23 յոլով բառից զ մասնիկով. ըստ իրեն՝ զ+յ տալիս է մ։ Մառ. Ocнов. табл. 9 համեմատում է եբր. [hebrew word] xrf «պտուղ քաղել», [hebrew word] xoref «աշուն», արաբ. ❇xarīf «ա-շուն», վրաց. ցուրեվա «պտուղ քաղել» բառերի հետ. սրանց արմատն է սեմա-կան xrp՝ յաբեթական ցրվ. հայերէնը ներկայացնում է žrv, yrb, yrv արմատ-ները. առաջինից է *ժորով>ժողով, երկրորդի հետ հմմտ. եբր. [hebrew word] rōb «խումբ, ամբոխ, մեծութիւն», իսկ եր-ռորդից է յոլով։ Նոյն ЗВО 22, 74 ելամ. sarappa «ժողովեցան», վրաց. կրեբայ «ժողովել», կրեփայ «քաղել», լազ. oko-robu «հաւաքել»։


Իդոս

s.

idea, kind, sort, form, model;
—ք, Ides.

Etymologies (1)

• -Յն. *εἰδος կամ *ίδος ձևից, որոնց յոգնակին է εἰδοί, ἰδοί նոյն նշ. փոխ առ-նուած է լտ. idus հոմանիշից, որից նաև ֆը-րանս. les ides, գերմ. die lden ևն։-Հիւբշ. 350.


Լեւիաթան, այ

s.

leviathan.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Լի, ոց

adj. adv.

full;
superabundant, copious;
fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. plē-արմատից. հմմտ. սանս. prā, piparti, prnáti, prnoti «լցնել, յագեցնել, ճոխացնել, լիացնել», pur-há-, prāna-«լի», հպրս. paru-«շատ», զնդ. nar «լցնել», pərəna «լի», pouru-«շատ», frana «ւրութիւն», պհլ. պրս. քրդ. աֆղան բելուճ. ❇ pur, զազա piru «լի», հին-դուստ. pura «լի», գնչ. perdo «լի», perava «լցնել», բոշա por, p'or «լի», յն. πλήρης «լի», πίμ-πλημι «լնուլ» (կտր. πλησε), πληρόω «լցնել, լրացնել», πλέως «լի», πολυς «շատ», հոմեր. πλεῖος «լի», լտ. plēnus «լի», plēri-que «մեծամասնութիւնը», pleo «լըց-նել», ex-ple-nu-nt «լնուն», հիռլ. iI «շատ», lia «շատերը», lān «լի», linaim «լնում», lo-ur «բաւական», կիմր. llw-r «ամբողջ, բոլո-րովին», llawer «շատ», հիսլ. fleiri «շատ», գոթ. հբգ. filu «շատ», գերմ. fullen «լցնել». ❇iel «շատ», voll «լի», լիթ. pilnas, pilus «լի», հպրուս. pilnan «բոլորովին», հսլ. plunū, ռուս. полно, полныи «լի», ալբան. pl'ot «լի» ևն (Walde 592, Boisacq 783, 795, Trautmann 218, Horn § 294 ևն, Po-korny 2, 63-65, Ernout-Meillet 743)։ Այս բոլորի հնխ. արմատներն էին pel, pol, pl, երկավանկ pelē-, ple-«լցնել, լնուլ»։ Մեր բա-ռը ծագում է ստորին ձայնդարձի plēyo-ձեից (>հոմեր. πλεῖος «լի»), p նախաձայնի սո-վորական անկումով, որ տեղի է ունեցել նաև ուրիշ լեզուներում. ինչ. հիռլ. il, lia, līnaim, կիմր. llwyr, ինչպէս նաև սպան. lleno «լի», llenar «լնուլ», որոնք ճիշտ մեր աստիճանին ևն հասած։ Մասնիկների կողմից հայ բա-ռերին համապատասխան են յն. πλήρης, լտ. plērus, կիմր. llwyr=հյ. լիր, զնդ. pə-rəna, սանս. prānā-, լտ. plīnus=հյ. լնուլ ևն։ Հնխ. միւս արմատաձևերի ածանցներն ևն հայերէնի մէջ՝ յղի, յոլով, հոյլ. տե՛ս նաև հեղուլ, հալել, ողողել։-Հիւբշ. 452.


Լիճ, լճից

s. fig.

lake, mere, pool, pond;
— լուսոյ or արտասուաց, lake of tears, eye;
— հրոյ, lake of fire, hell.

Etymologies (2)

• = Հ. ֆրանս. lige «պարոնին հաւատարիմ ենթակայ աւատական աստիճանաւոր», որից ligence, ligeauté «աւատ, վասալութիւն». ծագում է լտ. ligium ձևից, որի յետին յոյն տառադարձութիւնն է λίζιον և սրանից էլ հյ. լիզիոն։-Հիւբշ. 391։

• Ուռիղ մեկնեց նախ Էմին, Iepeвoды (1865), էջ 180, յետոյ Ալիշան, Շնորհ. և պրգյ. էջ 419, որից յետոյ Նորայր, Բառ. ֆրանս. 748բ։ Սոփերքի հրատա-րակիչը (հտ. ԺԴ, ծան. 11) համարում է ըստ «յունական ձայնին՝ Լուծիչ, այսին-քըն մեկնիչ և լուծիչ խնդրոց բանից», ինչ որ սխալ է։


Լիմոն

s.

lemon, citron;
օշարակ —ի, or —աջուր, lemonade.

Etymologies (1)

• = Յն. λιμόνι, λιμόνιον, λεμόνι, որ տո-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. ինչ-պէս՝ ֆրանս. սպան. limon, գերմ. իտալ. limone. անգլ. lemon, ռուս. лимопъ. հունո. lémonya, պորտ. limāo, վրաց. ლიმონი լի-մոնի, թրք. limon, ilimon, թուշ. լիմո, քրդ. lmō, մինչև անգամ չին. [other alphabet] nin-mou. բոլորի աղբիւրն է պրս. ❇ līmun և արաբ. laimūn (Berneker 722, Klu-ge 306)։-Հիւբշ. 352։


Լիմպոս

s.

limbo.

Etymologies (1)

• = Միջ. լատ. limbus, որից փոխառեալ են նաև գերմ. Limbus, իտալ. limbo, ֆը-րանս. limbes նոյն նշ.-լատին բառի նախ-նական նշանակութիւնն է «ծայր, եզերք»։-Հիւբշ. 352։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

Etymologies (1)

• , ն հլ. (սեռ. լիսռան, լսռան, լգ. լիսռունք, լսռունք) «սրունքի՝ ոտքի՝ ողնա-շարի ոսկոր» Պղատ. տիմ. 150. Յայսմ. դեկտ. 23. Վրդն. պտմ. էջ 9. Միխ. ասոր. Ճառընտ. «իլի ծայրի օղակը» Բռ. ստեփ. լեհ. «սեռն, անուի առանցքը» իբր ռմկ։ (Վեր-ջին նշանակութիւնը՝ որ ՆՀԲ և ՋԲ նշանակում ևն իբրև գւռ. բառ, կասկածելի է։ Ունինք Երև. լիսօռ «կառքի առանցք», բայց այս բառը անշուշտ ռուս. peccopa ձևն է, որ իր հերթևն փոխառեալ է ֆրանս. ressort հոմանիշից)։ Այս բառից է լիսեռնաձև (նորագիւտ բառ) Տաթև. հարց. 243 (ողնաշարի համար է ա-սում)։


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

Etymologies (1)

• = Յն. λιτρα «12 ունկիի ծանրութիւն. 2. մի փոքր դրամ». համարւում է փոխառեալ միջ-երկրեան *līϑra ձևից, որ միւս կողմից էլ տուած է լտ. libra «կշիռ. 2. ֆունտ»։ Այս եր-ևու ռառեռո այնուհետև տարածուեցան ամէն կողմ. ինչ. ֆրանս. litre, իտալ. litra, թրք. litra, վրաց. litra, հսլ. ռուս. литрa, գերմ. liter. լեհ. չեխ. litr ևն.-մյն. λιβρα, հսլ. livra ֆրանս. livre ևն. (Walde 428, Boi-sacq 585, Berneker 725)։ -Հիւբշ. 352։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լորտ

adj.

inert, idle, lazy, sluggish.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. հյ. լորտու «օձ», յն. λορδός «ծռած, դէպի առջև հակուած, λορδόω «ծռիլ» Հիւնք. լտ. lurdus «ծանր, դան-դաղ». (բայց այսպիսի լտ. բառ չկայ, կայ ֆրանս. lourd «ծանր», որ յառաջա-նում է լտ. luridus «դժգոյն, դեղին» բառից)։


Լուտաս, ի

s. bot.

Lotus

Etymologies (1)

• = Յն. λωτός, որ նշանակում է մեր բառի նման՝ զանազան բոյսեր. այսպէս՝ «ձիերին տալու մի տեսակ խոտ. trifolium melilotus, lotus corniculatus, առւոյտ (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 246). -2. chamnus lotus կամ zizyphus lotus, յունապ. 3. եգիա-տական լոտուս, նունուֆար, nymphaea lo-tus, nymphaea nelumba, nelumbium spe-ciosum. 4. բռնչնի, լտուտենի, celtis austra-lis, չէքլէմպիճ. 5. իտալական լոտուս, dios-pyros lotus». յոյն ձևից փոխառեալ են և լտ. latus, արաբ. lutus.-յունարէն բառի բուն ծագումը՝ ըստ Boisacq 595 սեմական է հմմտ. եբր. lōt։-


Լուք

s. zool.

cf. Թոդան;
shad.

Etymologies (2)

• «ըմպելի բժշկական մեղմացուցիչ» մհյ. բառ. ունի միայն Նորայր, Բառ. ֆր. 758 ա։

• -Արաբ. [arabic word] lu'uq նոյն նշ. (տե՛ս Մ. Ոբիկեան, Բառ. տճկ.-հյ. Պօլիս 1892, էջ 3Ո0), որից փոխառեալ է նաև ֆրանս. looch, lek։


Լօդիկ, դկի

s.

frock;
surtout;
cloak.

Etymologies (1)

• = Բառիս հետ հմմտ. լտ. lodix, սեռ. lo-dicis «վերմակ», lodīcula «վերմակիկ», որ walde 439 համարում է հիւսիսային (թերևս կելտական) բառ և կցում է հբգ. lodo, ludo, մբգ. lode, գերմ. Loden «հաստ կտաւ», հբգ. ludilo «մի տեսակ կտաւ», հսաքս. lotho, հֆրիզ. lotha, անգսք. loδa «վերարևու. ծած-կոց», հիսլ. loδe «կոպիտ վերարկու» բառե-րի հետ։ Սրանք ազգակից են և ծագում են հհիւս. loδenn «թաւ, մազոտ, կոշտ» բառից (Kluge 309)։ Գերմանականից են փոխա-ռեալ ռուս. лудa «վերարկու», lуданъ «Դա-մասկեան կտաւ», ուկր. lúдунa «հագուստի պարագաներ», չեխ. luda «ծածկոց» (Ber-neker 743)։ Թէ ի՛նչ ճամբով այս հիւսիսա-յին բառը հասել է մեզ՝ յայտնի չէ։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

Etymologies (1)

• = Փոխառեալ է Միջերկրեան կորած մի լե-զուից, որից են նաև յն. ἔλαιον «իւղ», ελαια «ձիթենի» (հին ձևերն են ἐλαιfον, ἐλαίfα). յունարէնից են ծագում լտ. oleum, olivum «իւղ», olea, oliva «ձիթենի». և սրանցից՝ ուղղակի կամ անուղղակի փոխառութեամբ՝ հֆրանս. oil, ֆրանս. huile, իտալ. olio, սպան. oleo, ռում. oleǰ, գոթ. alēw, հբգ. olei, oli, հոլլ. olie, անգլսք. ele, գերմ. öl, անգլ. oli, հսլ. olèǰ, ռուս. eleù, սերբ. olaǰ, չեխ. լեհ. oleǰ, լիթ. alēǰus, հին կիմր. oleu, ալբան. uli, հունգար. olaǰ ևն հոմանիշները (Walde 538, Boisacq 237, Berneker 264, Kluge 355)։-Հիւբշ. 393։


Լաբիւրինթոս

cf. Բաւիղ.

Etymologies (1)

• = Յն, λαϊύοινϑος «բաւիղ», որից փոխա-ռեաւ են նաև լտ. labyrinthus, գերմ. Laby-rinth, ֆրանս. labyrinthe ևն.-յոյն բառը փոխառեալ էին կարծում եգիպտ. lope-rohu-nit ձևից. (այսպէս էր կոչւում Եգիպտոսի մէջ Մերիսեան լճի մօտ շինուած հռչակաւոր լա-բիւրինթոսը). բայց այժմ համարւում է փո-խառեալ կարիական կամ լիւդիական լեզուից և նշանակում է «պալատ λάβρυς-ի, որ է կա-ցինի» (լիւդիական կամ կարիական բառ ըստ Պլուտարքոսի. տե՛ս Boisacq 548)։-Հիւբշ. t︎ 351։


Լազուարթ

s.

lapis lazuli.

Etymologies (2)

• (որ և լաժուարդ, լաժուրդ, լա-ջուարղ, լաջվարղ, լանվարղ, լազվարղ) «գո-ճազմ քարը և նրանով պատրաստուած ըն-տիր կապոյտ ներկ» Ոսկիփ. Բժշ. Վրդն. աշխ. Վրթ. քերթ. Լմբ. յայտ. կէ. (ընդարձակ նկա-րագրութիւնը տե՛ս Seidel, հրտր. Մխ. հեր. § 384.-հյ. կոչւում է պարտիզաքար՝ ըստ Բժշ. և Ամիրտ. որոնց վկայութիւնը տե՛ս Նո-րայր, Բառ. ֆր. 733բ)։

• = Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

Etymologies (1)

• «ուստր, մանչ, տղայ» Ոսկիփ. «սպա-սաւոր, laquais» միջ. հյ. բառ (ըստ Նորայր, Բռ. ֆր. 733բ)։


Լամբար

cf. Ղամբար.

Etymologies (1)

• -άն. λαμπάς, սեռ. λαμπαδος «ջահ, ճրագ, կանթեղ». ծագում է λάμπω «փայլիլ, ցոլալ» բայից.-յոյն բառը փոխառութեամբ տարա-ձուած է ամէն կողմ. հմմտ. լտ. lampas, Ֆրանս. lampe, իտալ. lampa, գերմ. lampe, հունգ. lampás, հսլ. lamūbada, լեհ. lampa, lainəka, ռուս. лампада, лампа (տե՛ս Ber-neker 689), ռուման. lampaš, ալբան. lam-pad, թրք. lampa, ռմկ. lamba ևն։ Յոյն բա-ռի ուղիղ տառադարձութիւնը պիտի լինէր հյ. լամպադ կամ ղամպաղ, և նախորդ մ-ի պատճառով՝ լամբադ կամ դամբադ. սակայն ბ>ր տառադարձութիւնը ցոյց է տալիս՝ ըստ Meillet MSL 17, 248, որ յոյն բառը անցել է մեզ՝ հիւս. պհլ. *lampaδ ձևի միջոցով։-Հիւբշ. 351։


Լաստ, ից

s. mar.

train of boats;
raft, float;
vessel, ship, boat;
Noahs ark;
bedstead;
keel of a ship.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lazdā-ձեից հմմտ. լիթ. lazdà (գւռ. lazá) «փայտի կտոր, գաւազան, ընտանի կաղնիի թուփ», lazdl.s «հաստ կոճղ», լեթթ. lazda, lagzda, legzda «ընտանի կաղնիի թուփ», հպրուս. laxdè (ֆրանս. charpenter, հ իւս. timbra «շինել, կազմել»։


Լատան

s. med.

laudanum, opiate.

Etymologies (1)

• = Պրս. արաբ. [arabic word] ladan հոմանիշից, ո-րից փոխառեալ են նաև յն. λάδανον, λήδανον լտ. ladanum, վրաց. ლადანა լառանա ռուս. ладанъ, ֆրանս. ladan, թրք. la-den ևն (Berneker 682)։-Հիւբշ. 351։


Լափ, ից

cf. Լակ;
paste;
pap (for the babies);
hasty-pudding, hodgepodge.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. laph-«լիզել» ար-մատից. հմմտ. յն. λαφύσσω «ագահաբար ուտել (անասունների, յատկապէս շան), գի-շատել, ուտել սպառել (կրակի)», ալբան. l'ap «լակել (շան և կատուի)», թերևս նաև ռուս. ուռ. lopati «լափել, գիշատել», lopa «որկրամոլ»։ Նոյն արմատի հնխ. lab ձևից ևն գալիս լտ. lambo, յն. λάπτω, հբգ. laffan, անգլ. lap, անգսք. lapian, իսլ. lepia, ֆրանս. laper «շան լակել», հբգ. leffil, զերմ. Lói-fel, հպրուս. lapinis «գդալ», բուլգար. lá-pam «լափել, կուլ տալ», սերբ. läptati «շան պապակիլ, հևալ», läbati «շան կամ կատուի պէս լակել», չեխ. lábati «խմել», s-յաւելու-ածով գերմ. schlampfen «խպշտել» ևն (Wal-de 409, Boisacq 561, Berneker 726, 690, C81, Kluge 309, Pokorny 2, 383)։-Հիւբշ. 45լ,


Լեառն, լերին, լերանց

s.

mountain;
— տեառն, — սուրբ, heaven, paradise;
լիրինք յաւիտենից, յաւիտենական or մշտնջենաւոր, the angels, the prophets, the apostles;
արտեւան, գագաթն, կատար լերանց, the summit, the ridge of the mountain;
կապան, կիրճ լերանց, strait, defile, pass;
գօտի, շղթայ, պար լերանց, chain, ridges of mountains;
հրաբուղխ լեառն, volcano, a burning mountain;
սառնատափ լերինք, glaciers;
լուղական լերինք, iceberg;
մոլորակային, լուսնային լերինք, the planetary, the lunar mountains;
զլեառն լեռնայն գնալ, to go from mountain to mountain, or by mountain paths;
լեառն Սինա, Մասիս, mount Sinai, Ararat;
իբրեւ զլերինս ելանէին բարձրանային փրփրադէզ ալիքն, the foaming waves ran mountains high;
եւ լեառն մուկն ծնաւ, the mountain brought forth a mouse.

Etymologies (1)

• Peterm. 29, 30, 42 սանց. σiri հոմա-նիշի հետ։ Gosche 34 սանս. giri, զնդ. gairi, հպրս. *Ἀρταγῆραι։ Böttich. ZD-MG 1850, 355 սանս. և զնդ. ձևերը։ Müller SWAW 38, 588 նաև աֆղան. [arabic word] γar։ Տէրվիշ. Altarm. 26 և Մասիս 1881 մայ" 6 սանս. և զնդ. ձևերի հետ նաև հսլ. gora «լեռ»։ Bugge, Beitr. 8 ւտ. clivus «բլուր», հհիւս. hlaiva, գոթ. hlaiw, անգսք. hlāw, հբգ. hlēo «գերեզ-


Լեգէովն, ի, աց, ից

cf. Լեգէոն.

Etymologies (1)

• = Յն. λεγεών հոմանիշից, որ փոխառեալ է լտ. legio, սեռ. legionis բառից. (արմատը lego «հաւաքել»). նոյն լտ. բառից փոխա-ռեալ են նաև գոթ. laigaiōn, գերմ. Legion, ֆրանս. légion, ռուս. лeriонъ ևն, լտ. legio «լեգէոն» նշանակում է բուն «ընտրութիւն» (և ո՛չ թէ ծագում է lego «հաւաքել» բայից)։ Այսպէս է կոչուել լեգէոնը, որովհետև լեգէո-նի զինւորները ընտրութեամբ էին և կամ որովհետև նախապէս իւրաքանչիւր լեգէոնա-կան իրաւունք ունէր իրեն համար մի զինա-կից ընկեր ընտրելու (Ernout-Meillet 507)։ -Հիւբշ. 352։