Definitions containing the research այց : 3214 results

Վէս, վիսաց

adj.

highflown, arrogant, proud, saucy, insolent, haughty, fierce;
harsh, hard-hearted, cruel, inhuman, brutal;
cross, crabbed, surly, peevish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, ծայց առանց վը-կայութեան) «հպարտ, գոռոզ, ամբարտա-ւան» Բ. տիմ. գ. 3. Ոսկ. փիլիպ. Մծռ. ո-րից վիսութիւն Ոսկ. մ. բ. 5. վիսաբարոյ Սարկ. վիսանալ Ոսկ. բ. տիմ. առանց k ձայնի փոփոխութեան՝ վէսական Խոր. վէ-սութիւն Մաշկ.։


Վթար

s.

damage, hurt, wrong.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վտանգ, վնաս» Կիւրղ. թգ. Ոսկ. յհ. ա. 2 (էջ 31), որից վթարել «վնասել, փճացնել» Պիտ. վթարիլ Առ. որս. Պիտ. Վրդն. ծն. վթարանալ Դիոն. ածայ. վթա-րումն Նիւս. կազմ. անվթարութիւն Փիլ. բայց անվթար Ագաթ. Ոսկ. եբր. և մ. ա. 12։


Վիգն

cf. Վիկն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ՆՀԲ կցեց յն. βιϰία, լտ. vicia ձևերին։ Spiegel, Comm. 1, 477 կաս-կածով զնդ. vaēgaуyō։ Lag. Urgesch. 832 ըստ ՆՀԲ։ Հիւնք. պրս. ֆուք, իսկ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] fūg։ (Բայց այսպիսի մի բառ չու-նին ո՛չ ԳԴ և ո՛չ Բուրհան. կան միայն պրս. [arabic word] fūl և [arabic word] fina հոմանիշ ձևե-րը. ԳԴ ֆինէ և ֆուլ բառերի տակ յի-շում է նաև ֆիյկ (իմա՛ fig) «վիգն», որ սակայն չէ դրած ընդհանուր բառա-շարքում)։


Վիկն

s. bot. vetch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ՆՀԲ կցեց յն. βιϰία, լտ. vicia ձևերին։ Spiegel, Comm. 1, 477 կաս-կածով զնդ. vaēgaуyō։ Lag. Urgesch. 832 ըստ ՆՀԲ։ Հիւնք. պրս. ֆուք, իսկ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] fūg։ (Բայց այսպիսի մի բառ չու-նին ո՛չ ԳԴ և ո՛չ Բուրհան. կան միայն պրս. [arabic word] fūl և [arabic word] fina հոմանիշ ձևե-րը. ԳԴ ֆինէ և ֆուլ բառերի տակ յի-շում է նաև ֆիյկ (իմա՛ fig) «վիգն», որ սակայն չէ դրած ընդհանուր բառա-շարքում)։


Վիզ, վզի

s.

neck, crag;
— ամբառնալ, to become rebellious, proud, insubordinate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

n'a «սուլել» (բառացի «վզից քաշել») ձևի հետ կասկածով համեմատում է հյ. վիզ։ Հիւնք. յն. βῆσσα «հովիտ, կիրճ, պարանոց»։ Patrubány SA 1, 188 հնխ. veg'ho-«շարժելի» ձևից. հմմտ. գոթ. vigan, vag, գերմ. bewegen «շարժել», սանս. vahāmi, զնդ. vazāmi «վարել» ևն։ Pedersen KZ 36, 340 և Հայ. դր. լեզ. 163 հպրուս. wmsus «վիզ», չեխ. vaz «ծոծրակ» բառերի հետ. բայց սր-րանք դնում է հսլ. vezati «կապել» բա-ռից, որի մէջ v նախամասնիկ լինելով, հայերէնի մէջ էլ վ մասնիկ է համա-րում։ Meillet (անձնական) չի ընդու-նում հառուս. winsus, չեխ. vaz համե-մատութիւնը, սպասելով այս պարա-գային հյ. *վինձ։ (Թէև հյ. վիզ կարող էր յառաջանալ *վինձ ձևից, սակայն համեմատութիւնը ընդունելի չէ նախա-ձայն վ-ի պատճառաւ՝ փխ. գ)։ Peters-son, Ar. u. Arm. Stud. 133-4 մեր-ժում է Pedersen-ի մեկնութիւնը և հյ. թիզ, թեզան բառերից ենթադրելով հնխ. teg'h-«ձգել, լարել» արմատը, աւելաց-նում է սրա վրայ ō-նախամասնիկը և այս ō-tēg'h-ձևից հանում է հյ. վիզ (միջաձայն t ընկել է, ō դարձել է հյ. ու, որ ձայնաւորի մօտ եղել է վ)։-Schefte-lowitz KZ 54 (1927), էջ 249 մերժելով հպրուս. winsus, որովհետև փոխառեալ է սլաւականից, կցում է յն. αύχήν բառին։ Pokornv I. 63 կասկածով յիշում է Pe-dersen-ի մեկնութիւնը։ Պատահական նմանութիւն ունի ուտ. ozan «վիզ»։


Վիհ, վհաց, վհից

s. adj.

abyss, gulf, chasm;
chaos;
hell, the bottomless pit;
grave, tomb;
great distance;
profound, deep;
անդնդախոր —ք ծովու, the depths of Ocean;
— թշուառութեան, depths of misery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար. ինչ. վհից Նար., վհաւ Իգնատ. ղկ. 330) «գահաւանդ, խոր փոս, անդունդ. փխբ. գերեզման, դժոխք» ՍԳր. Ագաթ. «խոր. խորունկ» Եփր. ծն. էջ 79. «խտրութիւն» Եփր. համաբ. որից վհական «հրաբուխնե-րից ուժով դուրս եկած օդը» Հին հաւ. 67. բառիս հնագոյն ձևն է վիրհ Ոսկ. ես։


Վիճակ, աց

s.

lot, chance, destiny, fate, fortune;
ballot, suffrage, vote, voice;
lot, state, condition;
lot, portion, share;
lottery;
sorcery;
inheritage, possession;
fief, farm;
department, district, liberties, precinct, extent of jurisdiction, territory;
diocese;
clergy;
situation, condition, fortune, rank, quality, dignity, office, employment, profession;
—ս արկանել, to draw or cast lots, to ballot, to vote;
to practise witchcraft;
— արկանել ի վերայ իրիք, to cast lots or to draw for anything;
—աւ տալ, to give through lottery;
ետուն —ս նոցա, they drew their names by lot;
եւ ել վիճակն մատաթեայ, and the lot fell upon Matthias.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. vāīčak «վիճակ» բառից, որ գոր-ծածուած է Արտավիրաֆի մէջ, Գլ. Ա. 42, 40՝ vāīčak ramitūnit «վիճակ արկանել» ոճով։ Այս բառը մինչև վերջերս կարդում էին nahičak, nāīcak, vaiǰeh, vaijak (ըստ որում պահլաւերէն գրչութեան մէջ ] կարդացւում է թէ՛ n և թէ v). բայց հայերէնը ցոյց տուաւ որ պէտք է կարդալ միայն vāīčak կամ ve-čak, որից հյ. *վէճակ>վիճակ։ «Հողաբա-ժին» իմաստի զարգացման համար հմմտ. ըստ Մանանդեան, Տեղեկ. համալս. 1, 21 ֆր. sort, գերմ. Loos, ռուս. жepeбьe՝ նոյն իկին իմաստներով։-Հիւբշ. 515։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։

= Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։

La Croze, Ձեռ. աշխատ. Բազմ. 1897, 8 մարական և եբր. ձևերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 369 վրաց. քըր-թամի «նուէր, կաշառք» բառի հետ։ Lag. Urgesch. 959, Justi, Zendsp. 198, Muller. SWAW 38, 579 ևն յիշում են վերի իրանեան ձևերը։ Հիւբշ. KZ 23, 19 և 402. Pers. Stud. էջ 208 թէև իրա-նեանից փոխառեալ է համարում, բայց


Փարուազ

s.

skirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *parvaz ձևից, որ աւանդուած չէ, բայց որ հաստատում է պրս. [arabic word] parvaž «ժապաւէն, որ է սինճաֆ, զոր դնեն յեզերս կապայից և ֆէրաճէից. և յայսմանէ առեալ նշանակէ զեզերս զինչ և իցէ իրաց». որից նաև թրք. pervaz «շրջանակ դռան, պատու-հանի ևն»։-Հիւբշ. 255։


Փարփար

bot.

s. zool. moor-hen or water-hen, coot, fen-duck, cf. Հաւալուսն;
securidaca, emerus, hatchet-vetch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

դուռ»։ Աճառ. ՀԱ 1908, 123 թռչուն իմաստի համար յիշում է պրս. ❇ parpar կամ [arabic word] farfar «սալամբ». բայց կայ նաև արաբ. [arabic word] ︎ farfār «մի տեսակ ծառ», ❇ ︎ furfur և [arabic word] fur-fur «եգիպտական մի թռչուն կամ ճըն-ճըղուկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 66 և 67)։


Փափուկ, փկի

adj. adv.

delicate, soft, dainty, voluptuous;
delicious, tender, nice, exquisite;
charming, gentle, graceful;
holy, sacred;
—ս, delicately, tenderly, gently;
— ախորժակ, fine taste;
— խիղճ, tender or scrupulous conscience.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կակուղ, մատղաշ. 2. գիրգ. քնքոյշ, նազուկ մեծացած. 3. ազնիւ, նուի-րական՝ սուրբ կամ հանգստեան օր» ՍԳը. Ագաթ. Եփր. թուոց. Փարպ. որից փափկա-նալ ՍԳր. Եփր. ծն. փափկացուցանել Յոբ. լգ. 25. փափկական Ագաթ. փափկակեաց Վեցօր. փափկասուն Առակ. իթ. 11. Բա-րուք. դ. 26. Ոսկ. եփես. ժգ. փափկոց «ու-ղեղի փափուկ մասը» Տաթև. հարց. 242 (չունի ԱԲ), փափկանկատ, փափկանկատու-թիւն (նոր բառեր)։


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 181 յն. ἀποϑήϰη «շտեմարան, աւանդատե-ղի»։ Bugge, Beitr. 21 լիթ. spécziu, spesti, լեթթ. špeets «պար մեղուաց» բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բանաս. 1899, 250-1։ Մէյյէ (անձնա-կան) բառս համարում է անշուշտ փոխառեալ իրանեանից, բայց ո՛չ վերի ձևից, որովհետև սանտ. petāka հընդ-կական բառ է և ո՛չ թէ հնդիկ-իրանե-ան։ (Արգելք չկայ որ բուն հնդկական մի բառ փոխառութեամբ անցած լինէր Պարսից, ինչպէս օր. փիղ)։ Պատահա-կան նմանութիւն ունին վրաց უუჯკარი փուտկարի, ինգիլ, futkar, լազ. putoji, putuǰi «մեղու»։


Փետուր, տրոց

s.

feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նոնութեանց պատճառով։ Տէրվ. Նա-խալ, 92 սանս. pattra, լն. πτερόν ևն ընտանիքի հետ։ Bugge KZ 32, 40 փետուր դնում է շրջուած թեպուր բա-ռից, իսկ այս էլ թև բառի հետ՝ կցում է յն. πτερόν, πτερυς ձևերին։ Հիւբշ. 500 մերժում է թէ՛ այս և թէ pattra, πτερόν ընտանքի համեմատութիւնը։ (Համապատասխան հյ. ձևն է թիռ, որ տե՛ս առանձին)։ Հիւնք. դարձեալ լն. πτερον։ Pedersen, Հայ. դր. լեզ. 226 փետել բայից է հանում։ (Այսպէս են նաև Petersson, Ar. u. Arm. Stud. 1ο7 և Scheftelowitz KZ 54 (1927), էջ 231,-Petersson յիշեցնում է լտ. plu-ma=լիթ. plunksna «փետուր» ծագած «պոկել» բայից. հմմտ. լեթթ. pluzu «փետել»)։ Մ. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 յն. πέτομαι, լտ։ prae-pets, հբգ. fedana ևն։ Karst, Յուշարձան 415 թև բառի հետ՝ մոնգոլ. dabi-debi, ճապոն. tobi, թրք. dai «թռչիլ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 և սրանից անկախաբար Աճառ. Նորք 1925, N 5, էջ 393 կամիս. p'etar կամ pettar «փետուր, թև» բառի հետ։ Բայց որովհետև այս բառը նոյն է վերի pter-ընտանիքի հետ, որ տալիս է հյ. թիռ, թեր, թերթ, ուստի փետուր միայն փոխառութիւն պիտի լինի կա-միսերէնից։ Առանձին քննութեան կա-րօտ հարց է։


Փերթ, ի, ից

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտոր» Վրք. հց. ա. 703. Վստկ. 156. Առաք. պտմ. 290 (գրրի հա-տոր կամ թիւ ցոյց տալու համար). որից փերթել «պատառոտել (մարմինը)» Բոս-մրկ. միափերթ «միակտուր, միաձոյլ» Մխ. այրիվ. 8, Թղթ. դաշ. 27 կամ միափերթի Մին. համդ. 134. սեկափերթ «կաշիի կտոր» Մարթին. փերթկար «հնակարկատ» Վրդն. առակ. 172. հմմտ. փերթ Ակն. Ալշ. «կար-կատան անելու կտոր (կաշի կամ շոր)»։

ՓՈԽ (borrowing) Justi, Dict. Kurde 75 հայերէնի հետ է դնում քրդ. pərti և pərtik «մանր իրեր, կտորտանք», որոնք բնականաբար թրք. [arabic word] pərtə «մանը մունր իրեր, կարա-սիք» բառից են փոխառեալ։ Բայց արդեօք թրք. pərtə ևս հայերէնից փոխառեալ չէ՞։ (Будaговъ 1, 313 ո՛չ միայն ալթայական ուրիշ ձևեր չի յիշում, այլ և չի յիշում նոյն իսկ օսմ. բառը)։


Փթիթ

s. adj.

shoot, sprout, blossoming, blooming;
blossomed, flowered;
ի —ս հարկանիլ, to blow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղկիլը, ծաղիկների և բող-բոջների բացուիլը» Ագաթ. (գրուած է փը-թոյթ Լմբ. ածած. հրտր. ՀԱ 1925, 450), որից փթթել «ծաղիկ բանալ, ծիլ արձակել» Ագաթ. Ոսկ. մ. բ. 25. փթթազարդ Գնձ. կամ փթթինազարդ Տաղ. զանազանափթիթ ԱԲ մշտափթիթ Պիտ. Խոր. հռիփս. յարափթիթ Խոր. վրդ. ծաղկափթիթ Պիտ. ծառափթիթ Պիտ. համափթիթ Զքր. կթ. լուսափթիթ Ճառընտ.։


Փիլիկոն

cf. Փիլիկկոն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. [arabic word] palkan «բաբան, մանգղիոն», որի երկրորդ մասն է [arabic word] -kan (արմատ [arabic word] kandan «փորել, քանդել» բայի) և նշանակում է «փորող, քանդող». բայց ան-յայտ է pal-։ Պրս. բառը բոլորովին չի ծած-կում հայ ձևը, որին աւելի նման է հնչում վրաց. ფილაკანი փիլականի, որ և փիլա-գանի, փիլակոնի, փիլեկոնի (Մառ, տ. Teксть հտ. Ix, էջ 16)։ Երկուսը միասին մի երրորդ աղբիւր են ենթադրում։-Աճ.

ՆՀԲ ռնում է պրս. [arabic word] falaxan «պարսէտ» բառից, որ և ասւում է palxam, palxamān, falāxan ևն, բայց


Փիծ, փծի, ծոյ

adj.

spotted, stained, sullied, dirty;
unclean, impure, obscene.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պատահել եմ Երև. փծնի «գէշ. անպիտան» (փծնի արհեստ), բայց աղ-բիւրս չեմ նշանակած.-Ագլ. փցընիլ «կե-րակրի փճանալը, հացը թրջուելով ապակա-նուիլ անձրևից խխում դառնալ. ծիծաղից ուշքը գնալ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უუცუნი փուցունի «խեղճ ու կրակ, զառամեալ», որից დაუულონება դափուցունեբա «ծերանալ, զառամիլ»։-Չուբինով (բ տպ.) փուցունի մեկնում է «камень тоecнутьи ճաքած քար» և չունի «զառամեալ» իմաստը, բայց գիտէ դափու-ցունեբա «զառամիլ»։ Յառաջանում են մեր փցուն ածականից։


Փիճի, ճւոյ

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.


Փինատ

adj.

poor, miserable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. (s)phen-արմա-տից՝ -ատ մասնիկով. հմմտ. յն. πενοթαὶ «չաթչարանքով աշխատիլ, աղքատ ու չքա-ւոր լինել», πόνος «տառապանք, յոգնո։-թիւն», πονεῖν «նեղուիլ, տառապիլ», πονηρός «վատ վիճակի մէջ, պակատաւոր, չար. տաժանագին», πενης «կարօտ», πενία «աղ-քատութիւն, կարօտութիւն», πενιχρός «աղ-քատ»։ (Այս բառերը դնում են հնխ. spen-«հենուլ» արմատից, բայց ի հարկէ նշանա-կութեամբ շատ հեռու են) (Boisacq 767, Pokorny 2, 661)։-Աճ.


Փիւղ

s.

cf. Փիղ;
fish-scale;
cf. Փիւղակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. փօղ «ձկան թեփ». հնչւում է ճիշտ այնպէս, ինչպէս փող «դրամ», բայց ըստ իս յառաջանում է փուղ ձևից՝ ու>ո ձայնափոխութեամբ, ինչ. տուն>տօն, շուն >շօն, քուղ >քօղ։


Փլիթ

adj.

lazy, cowardly, pusillanimous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. իտալ. poltrone «վախկոտ»։ Այս բառը անշուշտ կապ չունի, բայց կայ պրս. [arabic word] palī̄d «պիղծ, զազիր»։


Փոյթ, փութոյ, փութի, փութով

s. adj. adv.

care, solicitude, study, attention, entreaty;
diligence, promptitude, activity, celerity, hast, hurry;
active, diligent, careful, prompt, vigilant, assiduous;
— պնդութեան, eagerness, assiduity, interest, care;
—, ընդ —, — ընդ —, — —, — ի փութոյ, diligently, soon, promptly, hastily;
փութոյ պնդութեամբ, eagerly, carefully, earnestly, ardently, passionately;
— առնել, ունել, դնել, — ի մէջ առնուլ, — յանձին ունել, to be or zealous about, to apply oneself with diligence to, to take to heart, to be warm about, to endeavour or strive to;
— տանել, to take care of, to care, to solicit, to watch;
— ի մէջ առեալ, seriously, earnestly;
մեզ չէ —, that is no matter to us, what is that to us ?
;
չէ —, չէ ինչ —, no matter, never mind, it is nothing;
ոչ զի զաղքատաց ինչ — էր նմա, not that he cared for the poor;
— մեծ էր նորա այսմ, he took great care of that;
ոչ — ինչ առնեմ, I don't c are, it is no matter to me;
ամենայն — նոցա, all their care, effort or thought;
զի՞ — է, what does that matter ? what does it signify ? what of that ?
զի՞ — է քեզ, what is that to you ? what does it matter to you ?
զի՞ — է ինձ, what does it concern me ? what does it matter to me ? nonsense !
— ինչ չառնէր, he did not take it into account, he took no heed of it;
չէ — ինձ, it is no matter to me, it is all the same to me, I don't care about it, I am indifferent about it;
չառնեն ինչ — զիմեքէ, they care for nothing;
վաղ ընդ փոյթ, cf. Վաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւբշ. ZDMG 36 (1882), 117 յն. «ռո-Նδή, ուր ბ-թ թէև անկանոն է, բայց բաւական պատճառ չէ համեմատութիւ-նը մերժելու։ Նոյն, Arm. Stud. § 284 կասկածով յն. σπουδή։ Տէրվիշ. Նախալ. 115 յն. նաև լտ. studeo «ջանալ, հոգ տանիւ», գերմ. sputen «փութալ, շտա-պել» բառերի հետ հնխ. spud արմատի տակ։ (Յիշեալ լտ. և գերմ. բառերը առաջ կցում էին յն. յիշեալ արմատին, ռայց այժմ տարբեր արմատի տակ են դնում, տե՛ս Walde 746, 729)։ Յն. απουδή բառի համեմատութիւնը ընդու-նում են նաև Bartholomae BВ 17 (1891), 99, Bugge IF 1 (1892), 455 (δ=թ համեմատութեան համար ապա-ցոյց է բերում պայթել=սանս. bhs̄dá), Zupitza BВ 25 (1899), 104 և ի վերջոյ, Հիւբշ. Arm. Gr. 501 (կցելով նաև լտ. studeo)։-Հիւնք. յն. βοήϑω «օգնել»։ Մերժում է յն. բառի համեմատութիւնը Pedersen, Նպաստ 10, որովհետև չի ընդունում sp>փ և δ=թ յարաբերու-թիւնը։ Այսպէս նաև Persson, Beitrāge էջ 416, որ փոյթ կցում է յն. σφυγ-ար-մատին, որ է «զարնել, ուժով խփել» (Boisacq 931)։ Ընդունում է Petersson, Ar. u. Arm. Stud. 61-62 հայերէնի նախաձևը դնելով sphoug-to-և իմաս-տի զարգացման համար համեմատելոմ լտ. studeo «ջանալ»=գոթ. stautan «խփել, հարուածել»։ Պատահական նը-մանութիւն ունին վրաց. փոթեբա «վա-խեցնել, անհանգստացնել», գափոթե-բա «շփոթել, անհանգստացնել»։


Փոսուռայ, ից

s.

fire-fly;
— անթեւ, glow-worm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն, *φωσουρά́ հոմանիշ բառից, որ կազ-մուած պիտի լինի φως «լոյս» և Օυթα «ագի, պոչ» բառերից. բայց այս բառը յոյն մա-տենագրութեան մէջ աւանդուած չէ՝ ո՛չ հին, ո՛չ բիւզանդական և ո՛չ էլ նոր շրջա-նում. կազմութեան կողմից հմմտ. πυγολαμ-πίς և λαμπυρίς «լուսատտնիկ», -Հիւբշ. 387։


Փու

int.

pooh ! fie ! fie for shame !.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աճառ. ՀԱ 1908, 124 դնում է յոյնից. բայց իբրև Բժշկարանի բառ՝ աւելի յարմար է դնել արաբերէնից։


Տապակ, աց

s.

frying-pan;
cf. Վահանակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტაბაკი տապակի (կամօაუაკი տափակի) «տապակ» և ტაბაკა տաբակա «տապակած միս կամ ձուկ» կարող են հա-յերէնից լինել. բայց յետին իրանեան փո-ևառութիւն են ტაუა տափա «տապակ», გაუა-მწუარი տափամծուարի «խորոված»։

ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։


Տապակ

cf. Վահանակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტაბაკი տապակի (կամօაუაკი տափակի) «տապակ» և ტაბაკა տաբակա «տապակած միս կամ ձուկ» կարող են հա-յերէնից լինել. բայց յետին իրանեան փո-ևառութիւն են ტაუა տափա «տապակ», გაუა-მწუარი տափամծուարի «խորոված»։

ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։


Տապաստ

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tapast և *tapastak հոմանիշնե-րից, որոնք թէև աւանդուած չեն, բայց նոյ-ներն են հաստատում պրս. [arabic word] tabasta «ծոպերով զարդարուած գորգ, կապերտ կամ օթոց», վրաց. ტაბახტო տաբաստո «անեղ-ղին» (փոխառեալ կա՛մ յետին պահլաւերէ-նից և կամ հյ. տապաստ «անկողին» մի բա-ռից, հմմտ. երկրատապաստութիւն), ասոր. [syriac word] ︎ tapastā, [syriac word] ︎ tannasta «գորգ, օթոց», պրս. [arabic word] banbasa կամ [arabic word] tanfasa «գորգ», արաբ. tanfasa, յն. τάπης «գորգ»> լտ. tapes, tapetum>ֆր. tapis, գերմ. teppich «գորգ»։-Հիւբշ. 252։


Տապաստ, ի

s.

mat, carpet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tapast և *tapastak հոմանիշնե-րից, որոնք թէև աւանդուած չեն, բայց նոյ-ներն են հաստատում պրս. [arabic word] tabasta «ծոպերով զարդարուած գորգ, կապերտ կամ օթոց», վրաց. ტაბახტო տաբաստո «անեղ-ղին» (փոխառեալ կա՛մ յետին պահլաւերէ-նից և կամ հյ. տապաստ «անկողին» մի բա-ռից, հմմտ. երկրատապաստութիւն), ասոր. [syriac word] ︎ tapastā, [syriac word] ︎ tannasta «գորգ, օթոց», պրս. [arabic word] banbasa կամ [arabic word] tanfasa «գորգ», արաբ. tanfasa, յն. τάπης «գորգ»> լտ. tapes, tapetum>ֆր. tapis, գերմ. teppich «գորգ»։-Հիւբշ. 252։


Տառեխ, աց

s.

herring.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կան լտ. taricus «աղած, պահա-ծոյ» (գործածել է Caelius Apicius, De ra coquinai la աշխատութեան մէջ, որ գրուած է յունականի հետևողութեամբ, Գ դար), ասոր. ❇ tārī̄xā «աղած ձուկ» (Broc-kelm. Lex. syr. 140բ), արաբ. [arabic word] tar-rīx, tirrix «աղած և աղաջուր դրած մանր ձուկ» (Կամուս, թրք. թրգ. Ա. 550), որից է նաև Արճէշի լճի արաբ. անունը՝ ❇ օ︎ buhaira-at-tarrīx կամ buhaira-at-tirrix (ըստ Բելազորի, Իսթախրի ևն)։ Բայց այս բոլորը, ինչպէս i ձայնաւորն էլ ցոյց է տա-լիս, համարւում են յունարէնից և ո՛չ թէ հայերէնից։ Ըստ Auatremère նոյնից է ծա-գում նաև արաբ. [arabic word] batraxa (չունի Կամուս), որից յառաջանում են ֆրանս-boutargue, սպան. potagra, իտալ. buttag-ra «կերակուր ինչ յԻտալիա և ի հարաւակող-ման Գաղղիոյ ի ձուոց աղծեալ ձկան սնուցե-լոց ի քացախի»։-ՀՀԲ և ՆՀԲ նշանակում են թրք. տառըք, տառըգ ձևը, որ եթէ ստոյգ է, հաստատապէս հայերէնից է փոխառեալ։ Տճկ. [arabic word] tarxoz «տառեխ ձուկը» (Կարա-պետեան, Օսմ. բառ. 519) անշուշտ յունա-րէնից է, ինչպես ցոյց է տալիս -os վերջա-ւորութիւնը։


Տարազ, ուց

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհյ. *tarāz ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tarāz, արաբացեալ ձևով՝ [arabic word] ձi-rāz, tarāz «է նշանն այն զոր առնեն ոսկե-թելիւ և մարգարտօք ի յուսս և յօձիս պատ-մուճանի և ի բերանս թեզանեաց», [arabic word] ︎ tirāzidan «կարել ի հանդերձս և ի պատմու-ճանս զարդարիչ իրս», [arabic word] ❇ tirāzgr «այն որ առնէ նշան ոսկեթելիւ և մարգար-տօք ի յուսս և յօձիս պատմուճանի և ի բե-րանս թեզանեաց», արաբ. ❇ tarz «կերպ. ձև», ❇ tirāz «բարք, սովորոյթ, եղանակ». աֆղան. tarz «կերպ, ձև, եղանակ», քրդ. terz «կերպ, եղանակ», փոխառութեամբ՝ ռում. tarz «ձև, կերպ»։-Հիւբշ. 252։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տաւիղ, ւղաց

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «տասնաղեայ քնար» ՍԳր. Սեբեր. որից տաւղել «քնարերգել» Եփր. արմաւ. 60. տաւիղապճիռ «քնարի թե-չերը զարնող» ԱԲ. տաւղաքարոզ ԱԲ. հոգի-ատաւիղ Նար. խչ. բարետաւիղ Նար. որ և ասւում է տաւիլ Ոսկ. յհ. ա. 582. տաւեղ Անկ. գիրք նոր կտ. 301. տատ՛ւղ Սեբեր. 136 (գործածուած է միայն գրծ. տաւուղաւ, ուստի պիտի լինէր ուղ. *տաւյղ, բայց ՆՀԲ դնում է տաւուղ, իսկ Վարդանեան, Բառաք. դիտ. Դ. 116 սրբագրում է տաւղաւ)։ Կայ նաև տօղիչ «երկաղի կամ երկլարի» Բառ. երեմ. էջ 315, որ նոյն արմատից է և գոնէ պէտք է կարդալ տաւղիչ։

= Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։


Տաքսատ

s.

rank, line, order.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և Հիւբշ. 384 դնում են յն. ταšεἰδιον «զինւորների փոքր խումբ», որ նուազա-կանն է τάζις բառի։ Բայց այս բառը ոչ միայն չի ծածկում հյ. ձևը, այլ և նշանակութեամբ անյարմար է, ըստ ո-րում նշանակում է ըստ Sophocles 1068 բ «զինւորական արշաւանօ»։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Փոխառեալ է ասորականից. հմմտ. ա-սոր. [arabic word] talā «ցօղ», [arabic word] taltā «թացու-թիւն, խոնաւութիւն», արամ. [hebrew word] tallā, եբր. [hebrew word] tal «ցօղ, անձրև», եթովպ. [hebrew word] tal «ցօղ», արաբ. [arabic word] tall «ցօղ կամ ռա-րակ անձրև. 2. բարակ անձրև տեղալ» (Ge. senius17, 276, Կամուս, թրք. թրգմ. Գ. 277, Brockelm. Lex. syr. 133)։ Հայերէնի տաղ ձևը աւելի համապատասխան է սեմականին, բայց ե-ի համար հմմտ. տերև, կեղև, սեռն։-Աճ.

Brosset JAs. 1834, 360 են սան desam «տեռ» բառի հետ։ ՆՀԲ ստեղել դնում է կամ զետեղել բայից և կամ ստեղն բառից՝ իբր «հանդարտիլ որպէս թռչուն ի վերայ ստեղան»։ Bottich. Arica 18 43 սանս. sthala և sthali «տեղ» բառերին է կցում։ Muller SWAW 38, 588 և 44, 552 ևն սանս. tala «հարթ երես, մակերես, դաշտ»։ Մորթման ZDMG 26, 550 զնդ. daqуu, հպրս. dahyaūs, պրս. dih «գիւղ» և բևեռ. dakhai. Boрp, Gram. comp. 1, 399 քարկետղ բառից (որ չգիտևն ՆՀԲ, ՋԲ և ԱԲ) ենթադրում է կետեղ (փխ. ետեղ, տեղ) և կցում սանս. k'še-tra «դաշտ» բառին։ Հիւբշ. KZ 23, 47 նախաձևը համարում է talaայց Arm. St. 14 մերժում է սանս. tala «հարթութիւն, մակերես» և հսլ. tlo «հիմք» (Walde 767 այս բառերին է կցում նաև լտ. tellus «գետին», հիռլ. talam «գետին», հպրուս. talus «յա-տակ» և բոլորը միասին մերժում է կցել հյ. ետղ, տեղ բառին)։ Տէրվիշ. Նախալ. 113 սանս. sthala, յն. στέλλω հբղ. stallian, գերմ. stall «գոմ», stelle «տեղ» բառերի հետ հնխ. star «զետե-ղել» արմատից։ Հիւբշ. 497 կրկին ան-գամ անապահով է համարում սանս. tala և հսլ. tilo բառերի համեմատութիւ-նը։ Հիւնք. յն. έδώλιον «աթոռ»։ Pat-rubány SA 1, 193 ստեղանալ, ստեղել կցում է գերմ. stellen «զետեղել» բա-ռին. իսկ SA 2, 158 և Monde orient, 2 (1907/8), էջ 222, ինչպէս նաև Pe-

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. տեղ, Ագլ. Գոր. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. տէղ, Զթ. Հճ. Սչ. դեղ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեռ. ռէղ (բայց Պլ. երբեմն դէխ, ինչ. վուրդէխէն «որտեղից»), Ասլ. դէ'ղ, Տփ. տիղ, Տիգ. Սվեդ. դիղ.-բայց կան նաև Ննխ. վդէ, վդէխ «ուր», Տփ. մէ՛տի «միատեղ», վուր-տղանց, վուրղ'անց «որտեղից»։ Նոր բառեր են տեղան, տեղաշոր, տեղաց անել, տեղա-ցի, տեղացու, տեղաւորանք, տեղատրել, տեղեր «անկողին», տեղխլուկ, տեղփոխ։


Տրապիզիտ, աց

s.

money-changer;
table-companion, messmate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «լումա-յափոխ, սեղանաւոր» Եւս. պտմ. 408, Ոսկ. մտթ. Խոսր. 72. Սկևռ. լմբ. 28. «սեղանա-կից, բազմական» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 14բ,


Տրեխ, աց

s.

sandal;
wooden-shoe, clog;
— հովուի, calage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Շատ նման է հնչում արաբ. ❇ tiraq «կօշիկի կաշի. 2. արաբական փա-պուճի վրայ գամուած կաշիի թերթերից իւրաքանչիւրը, 3. վահանը պատելու հա-մար կլորակ կտրուած կաշի» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 11). բայց սրանց յարաբե-րութիւնը իրար հետ՝ չեմ կարող որոշել։-Աճ.


Տրտում

adj. adv.

sad, sorry, afflicted, chagrined, melancholy, dull;
sadly;
— լինել, to be sorry, grieved, to have one's heart full of affliction or sorrow.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. drom-արմատից, որ տալիս է *տրում, կրկնութե-ամբ *տուտուրմ, *տուրտում>տրտում։ Ար-մատը նշանակում է բուն «քնել», որի ժա-ռանոնեռո տե՛ս հլ. տարտամ բառի տակ։ Ոմանք ուզում են նոյն արմատի տակ դնել նաև հսլ. dirmo, dirméti, սերբ. drmim, drmljoti «տրտում, մռայլ, տխուր լինել» (Berneker 256), բայց նշանակութեան տառռեռութեան պատճառաւ շատ անաաա-հով են համարում (Pokorny 1, 821)։ Հալե-րէնը գալիս է նոր ապահովութիւն տալու սոյն համեմատութեան։-Աճ.

մով։ Ըստ Meillet (Dict. étym. Lt. 1016) յիշեցնում է լտ. tristis «տխուր», որի ծագումը անյայտ է, բայց կրկնա-կան է թւում. սակայն հյ. t պահանջում է հնխ. d։


Տրցակ, աց

s.

bundle, bunch;
— խոտոյ, truss, bottle;
— փայտի, faggot, bundle of wood;
— մագնիտական, pencil of magnetic rays;
առնել տրցակ or տրցակեմ, to truss, to tie in a bundle, to bottle, to bind up in faggots.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խուրձ, կապոց» Վրք. հց. ա. 90. Վրդն. ել. Բրս. մրկ. Ոսկիփ. որից տըր-ցակել «տրցակ կապել» Սկևռ. աղ. Ճառընտ.։


Տօսախ, ից

adj.

s. bot. box, box-tree;
փայտ —ի, box-wood;
—ի, box-wood, made of box.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (ՆՀԲ դնում է ի հլ., բայց առանց վկայութեան. գտնում եմ սեռ. տօսա-խոյ Եփր. թուոց, էջ 253) «մի տեսակ կարծր փայտ և նրա ծառը. շիմշիր. լտ. buxus» Ես. խա. 19. Վեցօր. 92. Ագաթ. գրուած է նաև տուսախ. որից տօսախի Կիւրղ. ծն.-փոխաբերաբար ասւում է հիւանդոտ դեղ-նած գոյնի համար՝ Ոսկ. Ճառք, էջ 61 և 355 (վկայութիւնները մէջ է բերում Նորայր, Բառ. ֆրանս. 710բ)։


Րոպէ, ից

s.

second;
instant, moment;
the world, the universe;
Europe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ῥόπղ «րոպէ, moment», որից և ասոր. [syriac word] [arabic word] rōpā «րոպէ». գալիս է οεπω «ծռիլ» բայից և նշանակում է բուն «հակում, թեքում, կշիռքի թեքումը, որոշիչ պատճառ. ճգնաժամ, կրիտիկական րոպէ» և այս վեր-ջինից էլ «ժամանակ, րոպէ»։ Բայց ի՞նչ փոխաբերութեամբ ձևացած է մեր մէջ րոպէ «տիեզերք» նշանակութիւնը։-Հիւբշ. 386։


Ցած, ի, ոյ, ից

adj. fig.

low, lower;
humble, lowly, modest, moderate, mild, docile, good;
low, vile, abject, ignoble, base, mean, grovelling, worthless;
— հայելով, looking down, modestly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մրղ. ցած. (Մրղ. զա-նազանում է ցած «դէպի վայր» և ցա՛նձըր «զած. 2. խոնարհ»). Ալշ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ցաձ (բայց բայական ձևով Պլ. զազնալ), Ասլ. ցաձ, ցազ, Սլմ. ցած, ցածր, Մշ. ցաձ, ցաձր, Տիգ. ցmձ, Զթ. ցօճ, ցոձ, Հճ. ვօձ, Սվեդ. ցուձ, Երև. Մկ. Վն. Տփ. զածր (ր յառաջացել է բարձր բառի նմա-նութեամբ)։ Նոր բառեր են ցածահոգի, զած-լիկ, ցածրիկ, ցածկեկ, ցածկլիկ, ցածկուկ, ցածրահան, ցածրաշէն։-Թրքախօս հայե-րից՝ ցածլանմաք Ատն. «բարկանալ»։


Տիկ, տկաց

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ նախապէս նշանա-կում էր «այծ» և ծագում է հնխ. dig-«այծ» բառից. հմմտ. յն. լակոն. διζα «այծ», հբգ. ziga «այծ», zickī «ուլ», մբգ. zige, նբզ. Ziege «այծ», անգսք. ticcen «այծիկ, ուլ» (գերմանական ձևերը տալիս են հնխ. dik-կամ digh-, յոյնը՝ հնխ. dig-la-)։ Տարբեր են ալբան. δī «այծ», ռուս. дикiū «վայրի, վայրենի» (Pokorny 1, 527, 814, Berneker 200, Boisacq 187)։ Լեզուների մէջ բազմա-թիւ օրինակներ կան, որ «մորթ, կաշի, տիկ, նշանակող բառերը յառաջացած լինին այծի, ոչխարի կամ ուրիշ մի կենդանու անունից, ինչ. սանս. aǰa-«այծ», aǰina-«մորթ», հսլ. jazno «կաշի», սանս. mēša «խոյ, ոչ-խար» և յետոյ «կաշի»=ռուս. мexъ «տիկ, մորթ, մուշտակ», պրս. [arabic word] miš «ոչխար» և [arabic word] mīšin «կաշի», լեհ. kozief «ուլ, պարկապզուկ», ռուս. козá «այծ, պարկա-պզուկ», кожa «կաշի» և յատկապէս ֆրանս. boue «բուծ», բայց նաև «տիկ»։ Ինչ. un bouc de vin d'huile ևն։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Ջղ. Վն. Տփ. տիկ, Սլմ. տիկ՝, Շմ. տիկ', Ալշ. Երև. Մշ. տիգ, Հմշ. Հճ. Ռ. Սեբ. դիգ, Ասլ. դիգ (դիյ), Գոր, տէկ, Ղրբ. տէկ, տէ՛գ՝, Ագլ. տագ, Սվեղ. դmգ. հմմտ. նաև Զթ. դէօգջիւյ, դէօգջիւր, Հճ. դmգջոյ «տկճոր»։ Նոր բառեր են տկա-նոտ, տկել, տկզար. բայց յատկապէս յի-շելու արժանի է տկռիլ «ուռչիլ տիկի պէս», ինչպէս ունինք և տկճռուիլ Ղրբ. «ուռչիլ», տկուիլ Վն. «ուռիլ», որից և տկռան «ուռած, գէր», տկռօշ «հաստափոր»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტიკი տիկի, ტიკჭორა տիկճո-հա, ուտ. տիկ «գինու տիկ», ն. ասոր. kučur «գինու փոքր տիկ» (Kалашевъ, Aиоорcко-Pуcc. cлов. 306), որ յառաջացած է տկճոր բառից նախաձայն տ-ի անկումով.-հյ. գւռ. նաւտիկ ձևից է վրաց. ნავტიკი նավտիկի «տկալաստ», որից էլ მენავტიკე մենավտի-կե «տկալաստի տէրը»։ Հայերէնից պէտր է փոխառեալ դնել նաև վրաց. ტერობა տղ'րոբա «ուտելուց ճաքիլ, տկռիլ» (ըստ որում տկռիլ զուտ հայկական կազմութիւն ունի), բայց պատահական են վրաց. ვյრელა տկրեցա «այրելուց փքուիլ, ուռիլ» և արաբ. [arabic word] daqar «շատ ուտելով փորը տկռիլ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 858)։


Տիղմ, տղմոյ

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.


Տիտղոս, աց

s.

title.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մակագրութիւն, վերնագիր, արձանագիր, մականուն» Մխ. դտ. և օր. թգ. Մագ. տիտղոսատր (նոր բառ)։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։


Տոկ, ոյ

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վր-կայութեան) «դիմացկանութիւն, տոկալ տևելը» Կոչ. 420. Ոսկ. մ. ա. 16. «երկար տևողութեամբ, շատ» Սեբեր. 108. Ագաթ. «յաջողակ, ուժեղ, լաւ փչող (քամի)». հմմտ նաւ անկասկած է յընկղմելոյ և ի խափանև-լոյ մինչդեռ յաջողակ և տոկ օդով առաջնոր-դիցի. Սարգ. ա. յհ. դ, էջ 679 ա տպ.=էջ 534բ տպ. (այս նշանակութիւնը՝ որ չունի ՆՀԲ, կազմուած է տևականութիւնը զուգոր-դելով ուժի հետ). որից տոկալ «ժուժել, համբերել, դիմադրել» Ել. ժը. 23. Եղն. տո-կազուցանել Նիւս. բն. տոկուն Փարպ. Փիլ, անտոկ Ոսկ. եփես. 830. անտոկութիւն Դիոն. ածայ. դժուարատոկ Պրպմ. 164։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

զգեստ» ևն։ Pictet 2, 159 պրս. duxtan «կարել», սանս. duh «կաթ կթել, կա-րել»։ Bugge IF 1, 442 սանս. tántra-«շարունակեալ կարգ, շարք, ռասաւո-րութիւն», tandrá «շարք» բառերի հետ հնխ. tantri-(այց չի դնում գրքի մէջ, էջ 240՝ լտ. dolus «խորամանկութիւն, խաբեբայութիւն» բառի հետ)։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։


Տոմս, ից

cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։

= Յն, τόμος «մագաղաթի կտոր, մի թերթ թուղթ, հատոր գրքի», որի վրայ տե՛ս և տոմ. յունարէնից է փոխառեալ ասոր. ❇ tūmsā «տետրակ, գիրք, գըր-բոյկ, թուղթ», որ թէև a-ի պատճառով ա-ւելի մօտ է հայերէնին, բայց ու ձայնաւորի պատճառով հեռանում է։-Հիւբշ. 385։


Տոյժ, տուժի, տուժից

s.

cf. Տուգան;
damage, loss, disadvantage, prejudice, injury, wrong;
տուժիւք անձին, at one's expense;
փոխարինել տուժիցն, to indemnify, to recompense.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ծածուած) «պատիժ, վնասի փոխարէն հա-տուցուած դրամը» Առակ. իէ. 17. Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 7. որից տուժել ՍԳր. տուժա-պարտ Եփր. թգ. 405. տուժանք Մխ. ապար. անտոյժ Մխ. դտ. սակաւատոյժ Արծր. ու-նինք նաև ր յաւելուածով տուրժ կամ տուր-ժք, տուրժական, տուրժել Պղատ. օրին. 57, 98, 138, 140. Վրք. հց։ Բառիս կրկնակն է ՏՈՅԳ, որ առանձին չէ գործածուած, բայց սրանից են տուգան (մանաւանդ անեզաբար) ՍԳր. փիլ. Կղնկտ. տուգանել Խոր. Վրք. հց. երկու ձևերի լծորդութեան համար հմմտ. արժել-արգ, ոյժ-առոյգ։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն. թրք. ար-տըճ գուշու, ֆր. grive». գործածուած է Փիլ. լիւս. 128, բայց հրատարակչի յաւելուածը չէ՞։ Իբրև նորակերտ բառ ունի Նորայր. Բառ. ֆր. 619ա։