Your research : 514 Results for առ

Entries' title containing առ : 2404 Results

Definitions containing the research առ : 4329 Results

Ղանոն

s. mus.

s. mus. organ.

• , ի-ա հլ. «մի տեսակ արևելեան նուագարան՝ բազմաթիւ թելերով. տճկ. tա-նուն» Թղթ. դաշ. Վրք. հց. ա. 151.-(այս սառը ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մեկնում են «երգեհոն», անշուշտ ձայնական նմանու-թիւնից հետևցնելով. սակայն սխալ է, որով-հետև Թղ. դաշ. գրում է «երգեհոնօք. և ղա-նոնօք յորդաձայնիւք», որով հասկացւում է, որ երկուսը տարբեր նուագարաններ են)։

• = Արաբ. [arabic word] qānun՝ նոյն նշ. որից նաև թրք. qanun, qanon. արաբ բառն էլ փոխառեալ է յն. ϰανών ձևից, որ նշանա-կում է բուն «եղէգի ցօղուն», բայց նաև «նուագարանի բանալի, մի տեսակ միալար նուագարան»։-Հիւբշ. 516։

• ՆՀԲ յն. ὄργανον, պրս. էրղանուն, էրղուն, թրք. գանուն (ուղիղ է միայն վերջինը)։ Ուղիղ մեկնեց նաև Broc-kelm. Ուս. փոխ. բառից։


Ղարիկոն, աց

s. bot.

s. bot. agaric.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «սունկ» (ընդհանուր անուն) Մխ. հեր. Մխ. դտ. էջ 326 (որ Բաս-տամեան համարում է «աբեթ»), «փայտի վրայ բուսնող մի տեսակ սունկ» Կամրկպ. «մի տեսակ սունկ, որ թրք. կոչւում է քար-րան կէօպէյի» Ամիրտ. գրուած է նաև խա-րիկոն Բժշ. ագարիկոն Գաբ. բառ։

• = Արաբ. և պրս. [arabic word] γārīqūn կամ [arabic word] aγārīqun (Կամուս, թրք. թրգմ. Գ. 34), որ փոխառեալ է յն. ἀγαρι-ϰեν ձևից. սրանից են նաև լտ. agaricum, անգլ. agarick, ֆրանս. agaric, վրաց. ლარილონა ղարիղոնա «մի տեսակ սունկ»։-Հիւբչ. էջ 279։


Ղեղի

cf. Լեղի.

• «կարի քաղցր». ունի միայն Բռ. երեմ. էջ 192, իբրև տարբեր բառ՝ ղեղի «լե-ղի» ձևից, որ մի տող վերևն է յիշում։

• «անդրի, ղեկ, ուղղիչ, թև». ունի միայն Բառ. երեմ. էջ 192. վերջին երեք ի-մաստները ցոյց են տալիս քեղի ձևը, բայց առաջինը անյայտ է։


Ղենջակ, աց

s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

• = Յն. λέντιον «ղենջակ» բառն է, որ նոյնպէս գործածուած է Յհ. ժգ. 5, 6՝ հայե-րէնի համապատասխան հատուածներում։ Ցոյն բառը փոխառեալ է լտ. linteum «վու-շէ կտոր, կտաւ» բառից, որ ծագում է linum «վուշ» բառից։ Հայերէնը շատ հին փոխա-ռութիւն է, որին ապացոյց են ջ ձայնը յն. τ ձայնի դէմ (փխ. տ) և -ակ մասնիկը։ Այս պատճառով կարելի է կարծել՝՝ որ հայ ձևը ուղղակի հռովմայեցիներից փոխառեալ լի-նի։ Յոյնից են փոխառեալ հսլ. lentiji, lenu-dija, ռուս. лента, գւռ. ленда, ликда, ուկր. tenta, բուլգ. լեհ. lenta «ժապաւէն», սլաւա-կանից էլ ֆինն. lentta և լեթթ. lente «ժա-պաւէն» (Berneker 701)։ Հմմտ. նաև ղեն-տի։

• ՆՀԲ լծ. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Al-tarm. 84 որջ և լանջ բառերի հետ՝ կը-ցում է գոթ. iigan, գերմ. legen «դնել, պառկեցնել», լիթ. ligá «օրօրոց», հսլ. nюrю «պառկիլ» ևն ձևերին։ Հիւնք լտ. ձևից։ Meillet MSL 18, 350 վերի ձևով։ Սրապեան ՀԱ 1914, 232 մերժելով լա-տիներէնը՝ դնում է պրս. [arabic word] la-čak «լաջակ» բառից, որ սակայն երբեք չի կարող ղենջակ ձևը տալ։ (Նոյն տե-ղում յիշւում է նաև, որ Այտնեան հա-մեմատել է հնդ. [arabic word] lengute «դէրվիշների մէջքին փաթաթած ղենջա-կը» բառի հետ)։ Թիրեաքեան, Արիա-հալ. բռ. էջ 260 պրս. [arabic word] lungag «ղենջակ» բառիզ։


Ղոյիոն

s.

an Indian bird.

• «մի տեսակ թռչուն՝ որ լինում է Հնդկաստանում» Ճառընտ.=Վրք. և վկ ա. 543 (այլ ձ. ղուոյ)։

• = Անշուշտ օտար բառ է, թերևս և խա-թարուած, որ թարգմանութեան ժամանակ բնագրից տառադարձուած է. բայց բնագիրը չգտնուելով՝ դժուար է ստուգել։


Ճագար, աց

s.

rabbit, coney;
էգ, մատակ —, doe-rabbit;
արու —, buck rabbit;
ձագ —ի, young rabbit;
որջ, դադարք —ի, rabbit-burrow, rabbit-hutch;
կաղկանձել —ի, to squeak;
ղօղել —ի, to squat, to lie squat or cowering.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ բայց առանց վկայութեան) «նապաստակի նման մի կեն-դանի է. սուորիկ» ՍԳր. սխալմամբ համար-ուած է «բորենի» Գաղիան կամ նաև ըստ ոմանց «շնագայլ, տճկ. չաքալ»։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից է հանում։ ՆՀԲ ծակարար բառից։ ԳԻՌ.-Երև. ճաքառ.


Ճախանոց, աց

s.

trave, horse's clog.

• Արմատը պիտի լինի ճախ անծանօթ բառը, որի հետ թերևս հմմտ. ճակ «էգ ձի»։


Ճախարակ, աց

s. mar.

turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.

• , ի-ա հլ. «անիւ կամ անուա-ւոր գործիք (հիւսնի, ոստայնանկի, ատաղ-ձագործի, քանդակագործի ևն)» Վեցօր. որից ճախարակել «ճախարակով հարթել, կանո-նաւորել» Ոսկ. ես. Փիլ. ճախարակագործ Վեցօր. էջ 181. ճախարակաձև Ագաթ. ճա-խարակեայ ՍԳր. Ոսկ. յհ. ա. 2. ևն։-Միջին հյ. ձևեր են՝ ջարհակ (Նորայր, Բառ. ֆր. 1102 ա), ջահրայ Առաք. լծ. սահմ. 567, 618։

• ԳՒՌ.-Երև. ճախարակ, Ոզմ. ճախրակ, Ջղ. ճախրակ, ճարխակ, Ալշ. Մշ. Սեբ. ճախ-րագ, Մրղ. Սլմ. ճmրխmկ1, Ախց. ջ'ախարակ, Գոր. Ղրբ. չխա՛րակ, Մկ. Վն. չախրակ, Տիգ, ջmխրmգ, Ագլ. ճհա՛րակ, Զթ. ջխոmք (բայց և ջ'օհյը), էնկ. ջըխրըք (նախաձայնի պատ-ճառաւ կարող է լինել բուն հայ և ո՛չ թրք. տե՛ս Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են ճախրակմանիկ կամ ճախրակմանող «լծէ-լծէ թռչունը». միւս ձևերը տե՛ս նախր բառի տակ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում ի-մերխեվի լեզւով ճախրակի «ճախարակ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ 71)։ Թրք. [arabic word] čaxrəq «մի տեսակ թռչուն», որ Будаговъ, Cpaв. cлов. 1, 454 ը մեևնում է «драxва (=արօ՞ս)»։ Հյ. գւռ. ճախրակ (մանիկ) բառն է։


Ճակգարան

s.

child's rattle;
castanets.

• «մի տեսակ երախայական խաղալիք, ճռռան կամ բոժոժ» (յիշուած է կոճի հետ) Պտմ. աղէքս. 54 (այլ ձ. ճագա-րան). ուրիշ վկայութիւն չկայ. յունարէն հա-մապատասխան բառն է բնագրի մէջ՝ ϰρό-ταλον «բոժոժ»։ Կեչառեցին սխալմամբ մեկ-նում է «ճակգարանս՝ որ է լից ոսկրեայ» (ճան, վէգ) ըստ Հացունի, Դաստ. էջ 279։

• Հառունի, Դաստ. 287 պրս. čək «հոն, չիւն, բախիւն», որով դնում է «բախա-կան խաղալիկ մը». ուղիղ ձևը համա-րում է ճագարան։


*Ճաղ

cf. Դագաղ.

• «երկաթէ միլ կամ ասեղ՝ գուլպայ գործելու և այլ նման բաների համար. 2. եր-կաթէ կամ փայտէ ձողերով վանդակապատ». ունի միայն ՀՀԲ, իբր գաւառական բառ. վը-կայութիւն ունինք ժԵ դարից՝ Թլկր. էջ 49. «Ես իմ սրտիս դանակ ածեմ, զաչքս ճաղի տամ հանելու». աւելի ուշ է ճաղեր «վան-դակապատ» Արձ. 1732 թ. (Վիմ. տար. 209)։ Սակայն անշուշտ շատ աւելի հին է, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը՝ փխ. լս

• =Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Մշ. Տփ. ճաղ, Սեբ. ջաղ. գործածական է նաև Ակն. Այն. Արբ. Բլ. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ղրդ. Մն. Վն. Տր. ևն. նոր բառեր են ճաղել Մշ. «երկաթէ կամ փայտէ ձողերով ցանկապատ քաշել», ճա-ղիկ Ակն. «ճաղերով ցանկապատ», ճաղմայր Ակն «տանիքի եզերքի ճաղերը պահող գօ-տին», ճաղուկ Ակն «գուլպայի շիշ. 2. ոտքի ջիղերը», ճաղտել Բլ. Խն. «խոցտել, սաս-տիկ ցաւիլ» (իբր ասեղով ծակոտել)։


Ճաղագ

s.

thicket, bushy place, wood.

• «անտառ կամ մացառուտ». մէկ անգամ գործածուած է Սիւն. քեր. 210= Եր-զըն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, «Դրախտ, անտառ, մորի, ճաղագ, արտ, մարգ»։-Բառ. երեմ. էջ 195 մեկնում է «ան-տառ կամ մարգ», ՆՀԲ և ՋԲ «անտառ կամ մացառ ճիւղովք լի», ԱԲ «անտառ»։ Գրուած է նաև ճագաղ, ճեղագ՝ ըստ Բառ. երեմ. էջ 194, 197. սրանցից առաջինը Բառ. երեմ. մեկնում է «եղեգուտ կամ ճաղագ», որով բռ-լորովին նոյնանում է ՓԲ-ի տուած ձևը ճարգաղ «եղեգնուտ, շամբ»։

• = Վրաց. ჭალაკი ճալակի «գետափնեայ մազառուտք. 2. կղզի», ჭალა ճալա «գետ-ափնեայ մացառուտք. 2. եգիպտացորենի յարդ», ჭალატვე ճալատղ'ե «պուրակ, փոքր անտաղ», թուշ. ჭალა ճալա «անտառ», ուտ. ճmլmգ՝ «անտառ», լազ. čala «խոտի համբարանոց», dcale «մարգ, մարգագն-տին»։-Աճ.

• Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] ǰulāx «ձորը լցնող հեղե-ղաջուր», [arabic word] jilvā̄x «ջրով լցուած ձոր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539) Կովկասեան ձևերի հետ նո՞յն են ար. դեօք քրդ. ճալ «ձոր», ճալակ «փոս», որից փոխառեալ է ճալաւ Ալշ. Բլ. «ջուր հաւաքուած լայն տեղ, ուր գոմէշներն են լուանում, մարդիկ լողանում ևն»։

• ԳՒՌ.-Ղզ. ճալա «գետի եզերքին գըտ-նուած հարթ տեղ» (նոր փոխառութիւն վրա-ցերէնից)։


Ճաղատ

cf. Կնտակ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «հերաթափ, կունդ» Յայսմ. Վրդ. առակ. 53. որից ճաղատութիւն Մխ. աբլար.։

• = Թուի թէ կազմուած է -ատ (<հատ) մասնիկով *ճաղ «մազ» բառից, որի հետ հմմտ. հիւսիսային կովկասեան լեզուներից՝ լակ. դճարա, կիւր. ռուտ. խին. դճար, ցախ. դճեր, կազիկում. չարա, ագ. տաբ. ճար, արչ. ճարի, բուդ. ջաար, ջէկ. ճաար, որոնք բոլոր նշանակում են «գլխի մազ»։-Աճ.

• ՆՀԲ «որ և ճեղ, լծ. կեղ. թրք. քէլ, լտ. calvus»։ Bottich. ZDMG 1850, 357 ճեղ բառի հետ սանս. khalati։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ǰalhat «ճաղատութիւն» (արմատը ilh տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 729)։


Ճաճանչ, ից, աց

s.

ray;
light, glare, brilliancy, splendour;
— սրբութեան, monstrance.

• (յետնաբար ի հլ. ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճառա-գայթ» Ամովս. ե. 20. Իմ. բ. 25. որիզ ճա-ճանչազարդ Վեցօր. ճաճանչագեղ Մծբ. ճա-ճանչաւոր Կոչ. լուսաճաճանչ Կորիւն. Մծբ. Կոչ. 414. Փարպ. անճաճանչ Իմ. ժէ. 3. ռո-կեճաճանչ Յոբ. լե. 22. Եւագը. ծովաճաճանչ Եփր. խչ. 69. բոցաճաճանչ Բ. մակ. դ. 22. Մծբ. զուարթաճաճանչ կոչ. հրաշաճաճանչ Ճառընտ. ճաճանչել Բրս. ծն. ճաճանչափայլ (նոր բառ) ևն։

• արմատից. հմմտ. յն. γανέω «շողալ»։ Հիւնք. ճանաչել բայից։ Ղափանցեան, ճառ>ճանջ արմատից։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

• , որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։

• = Բառիս վերջի մասը -ւուխտ «հիւսեալ» փոխառեալ է իրան. *vafta<*ufta «հիւ-ևեալ» բառից (տե՛ս զառնաւուխտ). իսկ ա-ռաջին մասը անծանօթ է՝ ինչպէս ձևոմ. նոյնպէս և ծագումով. ուղիղ ձևն է թերևս ճաճանաւուխտ, որ յետոյ շփոթուելով հա-ճանչ բառի հետ, դարձել է ճաճանչաւուխտ։ Հաւանական է որ ամբողջը իրանեան փո-խառութիւն է։-Աճ.


Ճամբար, աց

s.

camp, encampment.

• «մանեակ». մէկ անզամ ունի Սեբ. գլ. ժը, էջ 65. «Զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճանս բեհեզեայս յոսկ-ւոյ օծեալ, մեծացուցանէ ահագին պատուօք ի ճամբար ականակապ և ի գումարտակ»։ (Հացունի, Պատմ. տարազի 109 դնում է վարսակալ», որ ուղիղ է ըստ ծագման)։ Նոյն բառն է անշուշտ, որ Զքր. սարկ. Բ. 68 հին ձեռագրերից հանելով գործածում է. «ի գիշերի գաղտ եղեալ փախեաւ հեծեալ ի ջո-րի և ճամբար իւր եդեալ յաւանդ»։

• + Պհլ. čambar «գլխի կապ» ձևից. (յիշ-ուած է կանացի վզկապի և գինդերի հետ). հմմտ. նաև պրս. [arabic word] čanbar «շրջանակ, վզկապ, գլխակապ, ճակատակապ» (Zen-ker). «փայտեղէն կամ երկաթեայ շրջանակ, որ շրջապատեալ զտակառս՝ պարապնդէ զնոսա. նաև այլ զինչ և իցէ իր շրջանակեալ» (ԳԴ). աֆղան. čambar «շրջանակ, գունտ»։ Իրանեանից են փոխառեալ նաև. ասոր. [syriac word] sambarā «կիսալուսնաձև զարդ», թրք. čember «շրջանակ», քրդ. čenber «շըր-ջանակ»։-Հիւբշ. 186։

• Բառս չգիտեն ՆՀԲ, ՋԲ և ԱԲ։ Գտաւ ու մեկնեց նախ Եւրոպա, 1852, էջ 123։ Սրանից է նաև Պատկ. Սեբ. 1879, 199 և Maтep. II. 2։

• (գրուած նաև ճանբար, ջամ-բար. ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «բանակ, բանակատեղի» ՍԳր. Բուզ. Ոսկ. եփես. 930. Սեբ. Խոր. որից ճամբարապատ «բանակով պատած» ԱԲ։

• = Պհլ. čambar «շրջանակ» ձևից (տե՛ս նախորդ ճամբար բառի տակ), որ ունեցած պիտի լինի նաև «բանակ» նշանակութիւնը. առհասարակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. հմմտ. գունդ, պար, տճկ. թօփ ևն. ներկաւ դէպքում հմմտ. յատկապէս՝ գումարտակ «բանակ. 2. մանեակ»։-Հիւբշ. էջ 186։

• Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, 1852, 123 «գուցէ հայոց բանակն ալ բոլորա-ևաձև դրուելուն» պատճառաւ։ Lag. Arm. Stud. § 1368 պրս. čanbar «շըր-ջանակ» բառից։ Հիւնք. շամփուր-ից։


Ճամուկ, մկաց

s.

decoration, ornament;
embroidery.

• ՆՀԲ պրս. լāma «զգեստ», jāmag «կերպաս», թրք. janfes «սնդուս»։ Bug-ge, Btrg. I7 իրանեան եիդգահ բար-բառով čāmāh «զարդ» ձևի հետ (կարե-ւոր է ստուգել)։ Թիրեաքեան, Կարնա-մակ էջ 21 և ՀԱ 1914, 56 պհլ. čāmak, պրս. jāma «զգեստ» բառերի հետ։


Ճայ, ից

s.

jay.

• , ի հլ. «ուրուր» Օր. ժդ. 15. «մի տե-սակ ագռաւ» Վեցօր. 163. Եզն. «մի տեսակ արագիլ» Վեցօր. 167. Վրդն. ծն. «մի տեսակ ծովային թռչուն. տճկ. մարթի» ՆՀԲ (արդի առև մտեան ոռականում գործածւում է մի-այն այս վերջին նշանակութեամբ). որից հայեակ կամ ճայեկ «մի տեսակ ագռաւ» Մխ. առակ. Միխ. աս. Վրդն. առկ. 35։

• = Նման են հնչում տարբեր լեզուների մէջ զանազան հոմանիշ բառեր. ինչ. ատրպտ. թրք. [arabic word] čay «корщуиъ, ցին» (Будa-говь 1, 466), վրաց. ჭარი ճարի, ჭარო նարո «суxолаплъ, pыболовъ, чaикa» (Չու-բինով 1703), ռուս. чaйкa, ուկր. čajka, չեխ. čejka, լեհ. czajka ևն, որոնց յարաբև-րութիւնը անյայտ է։-Աճ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից։ ՆՀԲ ճա՛, ճա՛կ ձայներից. լծ. լա-gavia։ Bugge, Btrg. 16 հսլ. čajka, բոհեմ. čejka, սերբ. č̌avka, čava, լիթ. Lówas լուն. ϰαόας թռչնանունների հետ է միացնում։ Berneker 134 վերի սլա-ւական բառերը բնաձայն է համարում։


Ճայիկ

s.

mare.

• ՆՀԲ նոյն է դնում ճակ բառի հետ. Եազրճեան, Մասիս 1885, 863 սանս. հայա «ձի» բառի իգական հայի ձևից։

• Bugσe. Btrg. 16 հպրուս. kaywe, լեթթ. kehwe «մատակ ձի» բառերի հետ՝ իբր բնիկ հայս


Ճան, ից

s.

small bone, ossicle, cockle.

• . արմատ առանձին անգործածական և անյայտ նշանակութեամբ. գտնւում է մի-այն հետևեալ բառերի մէջ. դաւաճան «դա-ւող, նենգող» ՍԳր. խրախճան «խնջոյք» ՍԳր. ճակաճան «իգամոլ, իգասէր» Եփր. թագ. տիրաճան «իր տիրոջ սիրո՞ղ» Թր. Նչ. և Երզն. քեր. գինեճան «գինեմոլ» Տիմոթ. կուզ, էջ 19. ճոխաճանութիւն «հպարտու-թիւն, պարծենկոտութիւն» Ոսկ. ես. 17. երախճան «սանձ» Նիւս. երգ. սրանցից էլ՝ դաւաճանել Ել. գ. 22. խրախճանակից Բ. պետ. բ. 13. գինեճանութիւն Յհ. իմ. ատ. ևն։

• Թր. Նչ. և Երզն. քեր. համարում են ճանաչել բայի արմատը. այսպէս է մեկնում նաև ՆՀԲ։ Սխալ է, որովհետև այս պարագային պիտի լինէր -ճանաչ կամ -ծան։ Վերի ածանցներից մի օա-նիսի մէջ -ճան նշանակում է «սիրող, ցանկացող, մոլի». այսպէս են ճակա-ճան, գինեճան, տիրաճան. թերևս նաև ճոխաճան, դաւաճան. այս պարագային կարելի էր թերևս համեմատել հպրս. danah ձևի հետ. (հմմտ. Aspa-čanah «Չիասէր»). բայց ի՛նչպէս մեկնենք խրախճան և երախճան բառերը։ Մառ, ИАН 1911, 441 և Ղափանցեան, Տե-

• ղեկ. ինստ. 2, 80 (խրախ)ան կցում են հյ. տօն, վրաց. ծանա «կոչունք, տօն» և մինգր. ճան «հրաւիրել» բառե-րի հետ։

• «վէգ». ունի միայն ԱԲ. գիտէ արդէն Բառ. երեմ. էջ 300։-Հացունի, Դաստիարա-կութ. էջ 277 ասում է թէ միջին հայերէն բառ է։ Փոխ. ուտ. «ճանովէդ»։

• «երթալ». գտնում ենք միայն զանկ-ճանօղ «մշտագնացօղ» բարդի մէջ, որ ունի Բառ. երեմ. էջ 317։


Ճանբակ

s.

calamba, agallochum.

• = Պհլ. čambak բառից, որի հետ նոյն է պազենդ. čamba. ծագում են սանս. čam-paka-. [other alphabet] «michelia champaka L» (կծու հոտով՝ դեղին ծաղիկներով մի ծառ է. Böhtlingk 2, 950) բառից, որից նաև մա-լայ. čampāka, ֆրանս. champac, sampac բոյսը բառի հետ բնիկ հնդկական է և մշակ-ւում է Արևելեան Հնդկաստանի պարտէզնե-րում՝ իր կծու և հոտաւէտ ծաղիկների հա-մար։ Հնդկաստանից անցել է բառը մալա-յերէնի և ամբողջ Հնդկական Արշիպեղագո-սում տարածուել է։-Հիւբշ. էջ 182։


Ճանկ, աց

cf. Ճանգ.

• -Պրս. [arabic word] čang «թռչունի մագիլ, մարդու ճանկ, կեռ, կորացեալ, թեքեալ». որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] čanqa «ճանկ, մագիլ», [arabic word] čangak «մես կախելու կեռ», քրդ. čeng, čang «ձեռք, բազուկ», գնչ. čanka «կեռ գաւազան». վրաց. ჭანგი ճանգի «գազանի կամ թռչունի թաթը, մագիլ», գաչանգեբա «խորել, միջից մի մասը գողանալ. ճանկել» լազ. ճանգի «մագիլ թռչնոյ», ուտ. ճmնգ' «ճանկ, մա-գիլ»։-Հիւբշ. 187։

• čang3 «ափ, բուռ», [arabic word] ciang «նի-զակ» (առաջինը կարդա՛ ճանգ, երկ-րորդը չիանգ)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճանկ (յգ. ճանկվընէր), Ալշ. Գոր. Երև. Մշ. Ջղ. Սլմ. ճանգ, Տփ. ճանգ կամ չանգ, Մկ. Վն. ճանգ՝, Ոզմ. ճանկ՝, Ղրբ. ճmնգ՝, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ջանգ, Ասլ. ջանգ, ջայ, Հճ. Հմշ. ջօնգ, Զթ. ջօնգ, ջոնգ.-կայ նաև ճանգոալ Շմ. «ծաղ-րել»։ Նոր բառեր են ճանկել, ճանկիկ, ճան-կուռել, ճանկռել, ճանկռտել (Սչ. ջանքռթել) հանկճանկել, ճանկռոտել, ճանկռթորել, ճան-կառտ, ճանկռթան, ճանկռտուք.-Կովկասի մէջ այս ձևերը արտասանւում են չ ձայնով՝ նոր պարսկերէնի ազդեցութեամբ. ինչ. Շմ. չանգռիլ «ճանկռել» ևն։-Սչ. ունի միայն ջանքըռթել բայը։

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերը, թուր-քերն ու յոյները ունին jeng «ճանկ, ձեռք» ձևը, որ, ինչպէս նախաձայնը ցոյց է տալիս, հայերէնից է փոխառեալ։


Ճանգ, աց

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

• -Պրս. [arabic word] čang «թռչունի մագիլ, մարդու ճանկ, կեռ, կորացեալ, թեքեալ». որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] čanqa «ճանկ, մագիլ», [arabic word] čangak «մես կախելու կեռ», քրդ. čeng, čang «ձեռք, բազուկ», գնչ. čanka «կեռ գաւազան». վրաց. ჭანგი ճանգի «գազանի կամ թռչունի թաթը, մագիլ», գաչանգեբա «խորել, միջից մի մասը գողանալ. ճանկել» լազ. ճանգի «մագիլ թռչնոյ», ուտ. ճmնգ' «ճանկ, մա-գիլ»։-Հիւբշ. 187։

• čang3 «ափ, բուռ», [arabic word] ciang «նի-զակ» (առաջինը կարդա՛ ճանգ, երկ-րորդը չիանգ)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճանկ (յգ. ճանկվընէր), Ալշ. Գոր. Երև. Մշ. Ջղ. Սլմ. ճանգ, Տփ. ճանգ կամ չանգ, Մկ. Վն. ճանգ՝, Ոզմ. ճանկ՝, Ղրբ. ճmնգ՝, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ջանգ, Ասլ. ջանգ, ջայ, Հճ. Հմշ. ջօնգ, Զթ. ջօնգ, ջոնգ.-կայ նաև ճանգոալ Շմ. «ծաղ-րել»։ Նոր բառեր են ճանկել, ճանկիկ, ճան-կուռել, ճանկռել, ճանկռտել (Սչ. ջանքռթել) հանկճանկել, ճանկռոտել, ճանկռթորել, ճան-կառտ, ճանկռթան, ճանկռտուք.-Կովկասի մէջ այս ձևերը արտասանւում են չ ձայնով՝ նոր պարսկերէնի ազդեցութեամբ. ինչ. Շմ. չանգռիլ «ճանկռել» ևն։-Սչ. ունի միայն ջանքըռթել բայը։

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերը, թուր-քերն ու յոյները ունին jeng «ճանկ, ձեռք» ձևը, որ, ինչպէս նախաձայնը ցոյց է տալիս, հայերէնից է փոխառեալ։


Ճանդան

cf. Ճանդի.

• = Պրս. [arabic word] čandān կամ [arabic word] čandan. որ և [arabic word] čandal, նոյն նշ. փոխառեալ է սանս. [other alphabet] čandana հոմանիշից, որ պատկանում է čand-«պսպղալ, փայլիլ» ար-մատին (տե՛ս հլ. խանդ)։ Սրանցից են նաև արաբ. [arabic word] sandal, ասոր. [syriac word] candal, լտ. sandalum, santalum, յն. οάνταλον (Boisacq 405), գերմ. Sandel, ֆրանս. sandal, santal ևն։-Հիւբշ. 187։


Ճանճ, ից

s.

fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.

• , ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «ճանճ» Ժղ. ժ. 1. Եզն. Վեցօր. 121. որից շանաճանճ ՍԳր. ճանճիկ Դ. թագ. ա. 2, 16. ճանճահանած կանոն. ճանճեան վրր. հց. ճանճիռն, ճանջիռն կամ ճանճիւռն «ճան-ճեր» Ես. է. 18=Ոսկ. ես. 91. Եփր. ծն. էջ 6. Գր. տղ. Գէ. ես. ճանճոց «փեթակ» Հա-յել. 165 (նորագիւտ բառ), ճանճաճերմակ ռսև ու ճեոմակ, պիսակաւոր» Մագ. թղ. 87. ճանճկէն Բուզ. Գ. 20. Գնձ. (վերջին երկու-սի հետ հմմտ. գերմ. Fliegenschimmel, ֆրանս. moucheté, պրս. asp-i-magasī, որոնք նշանակում են «ճանճկէն» և նոյնպէս ևազմուած են «ճանճ» բառից)։ Նոր բառեր են ճանճվան, ճանճանաւ, ճանճասպան ևն։

• = Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. մինգր. ճանջի, ճանդի, լազ. ჯაჯი ջաջի կամ მφაჯი մջաջի, მჭაჯი մճաջի, տաբ. համճու. բոլորն էլ «ճանճ» նշանակութեամբ։ Բառս կայ նաև վրաց. წერი ծերի ձևով, ուր ր համապատասխանում է նախորդների ջ, նջ ձայներին. հմմտ. վրաց. ცვარი ցվա-րի=մինգր. ცუნჯი ցունջի «ցօղ», վրաց. վირი ձիրի=մինգր. ვინჯი ջինջի «արմատ». վրաց. ჭმარი քմարի=լազ. ჭომოჯი tո-մոջի, մինգր. ჭომონჯი քոմոնջի «ամու-սին» ևն։ Կովկասեան ձևերի այս բազմազա-նութիւնը և ընդհանուր տարածումո չի թոյլ տալիս ընդունիլ թէ կովկասեաններն են փո-խառեալ հայերէնից։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ճ բնաձայ-նից։ Տէրվ. Նախալ. 77 ճաճանչ բառի հետ՝ ճան արմատից, իբր հնխ. gan «ճաճանչել», յն. γανέω «շողալ»։ Հիւնք-չանչ բառից, իսկ ճանճկէն=պրս. ճէշի-շէ «գո՞րշ»։ Ուղիղ մեկնեց M. Kiabinin ի MSL 10, 21։ Patrubány SA 1, 106 թերևս սանս. čanί̌ «ցատկել, ոստնուլ», cančarin «մեղու», čančala «երերուն, դարժուն»։ Նոյն ՀԱ 1907, 16 հնխ. deya-«թռչիլ» արմատից կրկնուած, իբր dyāndyos. իսկ կովկասեանները փո-խառեալ հայերէնից՝ SA 2, 32։ Մառ ЗВO 19, 072 կովկասեան ձևերի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճանճ, Ալշ. Գոր. Երև. Մկ. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. ճանջ, Հւր. Ղրբ. ճmնջ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Սվեդ. ջանջ, Հճ. Զթ. Տիգ. ջmնջ, Ասլ. ջաջ, ջաժ. Ագլ. ճունջ, Ակն. Հմշ. ջօնջ։ Նոր բառեր են հանճակեր, ճանճանոց, ճանճատահ. հան-ճատէր, ճանճաքշի, ճանճաքթոզ, ճանճաքար, հանճոտ, ճանճոտիլ, մեղրաճանճ։

• ՆՈԽ.-Վրաց. ჭანჭიკი ճանճիկի «առանց քի սեպը»։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։

• Տէրվ. Altarm. 9, 10 դնում է հ յաւե-լուած, աւա մասնիկ, արմատը ք, որի հետ միացնում է սանս. či, պրս. čidan «հաւաքել, ժողովել», իսլ. oyrucmu, oyru umamu «մաքրել». ըստ այսմ հ-աւաքել=սանս. ava-či «հաւաքել, հա-նել»։ Հիւնք. յն. εύαγέω «սրբել, մաք-ոել» ձևից հանում է աւաքել և սրանից էլ հաւաքել։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 պրս. խաւ «քաղել»։ Յակոբեան, Մաղիկ 1899, նոյ. 4 արաբ. հավգ «ժո-ղով, ժողովել» բառից։ Լափանցեան ЗВО 23, 360 համ+ զնդ. vуāxa, «հա-ւաքումն»։ Nyberg 2. 96 միացնում է պհլ. hamōk «հաւասար, ամբողջ, ամ-բողջական, կատարեալ» բառի հետ, որ դնում է իրան. *hama-vaka-ձևից, ըն-դունելով *vaka-իբր «ծայր, վերջ, բարձրագոյն կէտը»։ Այս անծանօթ *va-ka-բառը ուզում է գտնել նաև հյ. վախ-ճան<*vax-čar(a)na-, վականակ, վա-կաս<*vak-āsa «մինչև վերը հասնող». վակժոյժ<*vak-užaužah-«ծայրը ուժով բռնած» և զնդ. vaγδana «գլուխ» բա-ռեռի մէջ։ Meillet BSL հտ. 32, ❇ 97, էջ 84 սխալ է գտնում այս մեկնութիւնը, որովհետև մեկնելով *ha-ma-vaka-ձե-ւից, չի բացատրւում ո՛չ -ma-վանկի կորուստը և ոչ ք-ի ծագումը։

• ԳՒՌ.-Երև. հավաքէլ, Շմ. Տփ. հավաքիլ, Գոր. Ղրբ. հվա՛քէլ, Ագլ. հվm՛քիլ, Մշ. հm-վըկել, Ռ. հաֆքէլ, Ախց. Կր. հաֆքիլ, Զթ. հաֆգ'իլ, Հճ. հէվքել.-Ախց. Կր. ևն ստացել են «տեղաւորուիլ, պարունակուիլ, պարփա-ևուեւ» նշանակութիւնը։-Նոր բառեր են հա-ւքոտել, հաւքտուկ, հաւաքս, հաւաք-տեղակ անել։


Հաւփալ, ի, աց

s.

cf. Հօփալ.

• = Անշուշտ ծագում է հաւ «թռչուն»+փալ բառերից. վերջինը անծանոթ։ (Տե՛ս և հաւ)


Հեգ, ից

s.

spelling;
syllable.

• , ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «վանկ, գրի հնչիւնը» Ոսկ. ես. Երզն. և Նչ. քեր. որից են հեգել «վանկ կապել» Մամբր. Մանդ. երեքհեգեան «եռավանկ» Երզն. քեր. միա-հեգութիւն Մագ. քեր. կիսահեգ Նչ. քեր. հե-գարան (նոր բառ).-յետնաբար գրուած ու-նինք հեք Անկ. գիրք նոր կտ. էջ 182-184.

• = Ասոր. [hebrew word] m həγā «կարդայ». ն. ա-սոր. hāget'ä «հեգել», արաբ. [syriac word] haǰa «վանկ, հեգել», որից փոխառեալ է քրդ. [arabic word] hiǰe «վանկ». տե՛ս նաև հեգենայ։-Հիւբշ. 309։

• ՆՀԲ լծ. հյ. ոգել, ոգի, հագագ, վանկ, յն. իխի՛, ի՛խօս, մանաւանդ արաբ. և պրս. հէճէ, սիւգիւն։ Տէրվիշ. տե՛ս հա-գագ բառի տակ։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 132։ Հիւնք. արաբ. հէճէ։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. հէգ'ել, Ակն. հէնք, հէնքը-րան, Պլ. հէնքէրէն «հեգարան» (գրականից փոխառեալ)։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

• (սեռ. -ի), որ և հոգեմոն, հե-գեմոնիդէս «առաջնորդ, կուսակալ, դատա-ւոր». վերջինը ունի Բ. մակ. ժգ. 24՝ իբր յա-տուկ անուն. միւսները՝ Եփր. գծ. (ստէպ), Ճառընտ. Յայսմ. դեկ. 13. առանձին տե՛ս նաև եգումենոս։

• = Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեգենայ, ից

s.

syllable.

• = Ասոր. ❇ heγyānā «կարդալ, հեգել, ընթերցում, արտասանութիւն» բառից։ Ասորի բառը դարձել է նախ *հեգիանայ, որից *հեգեանայ և սրանից էլ հեգենայ։ Ար-մատը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] h gh «բզզալ, մրմնջել, մռմռալ, առիւծի մռնչելը, մտածել, ճառել, խօսիլ», [other alphabet] hege «որոտ, հեծեծանք», ասոր. [syriac word] hə-γā «կարդալ», արաբ. [syriac word] hāǰa «վանկ, հեգել». տե՛ս նաև հյ. հեգ ձևի տակ։-Հիւբշ. 309։

• ՆՀԲ հեգ բառից։ Հիւնք. արաբ. հէճէ։


Հեզ, ոց

adj. adv.

mild, meek, gentle, affable;
calm, tranquil, still;
softly, gently.

• , ո հլ. «քաղցր և մեղմ բնութեամբ, խոնարհ» ՍԳր. որից հեզացուցանել Ոսկ. յհ. ա. 29. հեզութիւն ՍԳր. Ոսկ. մ. բ. 4. Եւս. պտմ. հեզիկ Փիլ. Խոր. Յհ. կթ. հեզասահ Պիտ. Կաղանկտ. հեզաբար Եղիշ. Խոր. հե-զօրէն Գնձ. քաղցրահեզ Եպիփ. ծն. հեզա-նազ, հեզաշունչ (նոր բառեր)։ Սխալմամբ գրուած է հեց Խոր. Ա. 11, որ լաւագոյն ձե-ռագիրների մէջ հեզ ձևն ունի։

• թրգմ. Ա. 17)։ Հիւնք. յն. წσυχος «հան-դարտ» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 129 եզ «մէկ» բառի հետ՝ իբր «պարզ», հնխ. sem-«մէկ» ձևից, որ աճել է -g'ho-մասնիկով։ Յիշում է կասկածով Pokorny 2, 489։

• ԳՒՌ.-Երև. հզութիւն, որ պահուած է այս առածի մէջ. «Աղվէսը մարաքումը ձագ ա հանել, մեր թազու հզութիւնիցն ա» (Պռօշ-եան, Յեցեր, էջ 155)։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

• = Ասոր. ❇ h tnos (hetnos կամ hetanos?) քիչ գործածական ձևից, որի մայրն է յն. ἔϑνος «ժողովուրդ, ցեղ», յգ. α ἔϑνη «հեթանոսք», ἐϑνιϰός «հեթանոս, հեթանոսական»։ Հայ ձևը դրւում է ասորե-րէնից՝ նախաձայն h-ի պատճառաւ, որ պա-կասում է յունարէնում. ասորին դրել է այդ յաւելուածը՝ գրաւորապէս ճշտիւ արտայայ-տելու համար յն. ἐ նախաձայնը։ Յոյնից տառադարձուած է նաև լտ. ethnicus «հե-թանոս, հեթանոսական». իսկ գոթ. haiϑnd ձևի համար տե՛ս տակը ՓՈԽ։-(Հիւբշ. 360)։

Առաջին անգամ Schröder, Ihesaur. 47 դրաւ յն. ἐϑνιϰὸς ձևից։ ՀՀԲ նոյն-պէս յունարէնից։ ՆՀԲ բառ. յն. է՛թնօս, էթնիգօ՜ս, լծ. հյ. ազն։ Lag. Arm. Stud. § 1272 ասորի ձևից է դնում։ Հիւռ». 36Ո առանց առարկութեան՝ դնում է յունա-րէնից։ Ասորի ձևի կողմն է վերջին ան-գամ Մառ ЗВО 13, 120։

• ՓՈԽ.-Bugge և Torp (IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 260-1) մեր բառից փո-խառեալ են համարում գռթ. haiϑnō (*haiϑ-ans) «հեթանոս», որից էլ յառաջ են եկել գերմ. heidan, heiden, heithin, heidin, hei. dane, հսաքս. hēthin, հֆրիզ. hethin, het-hen, հանգլ. hā̄eδen, հնորմ. heiδinn, հնորվ. heiδingi, հշվէդ. heϑninge «հեթանոսա-կան»։ Նոյնը յիշատակում է նաև Zeller, Stand und Aufgaben der Sprachwiss. էջ 301։ Մերժում է Pokorny 1, 329 և դնում է այս ձևերը հնխ. kaito-= գերմ. heide «ան-տառ, անմշակ դաշտ» ձևից։ Նոյնը նաև Klա-ge 209,


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

• «հառաչանք, ախ քաշելը» Գնձ. Գէ. ես. Ճառընտ. = Վրք. և վկ. ա. 444. որից հեծել ՍԳր. Ոսկ. ես. և եբր. հեծեալ «հեծում է» (բայը *հեծեալ «հառաչել». լծորդութեան համար հմմտ. ատեալ, կեալ) Ոսկ. եբր. յա-հեծութիւն ՍԳր. աշխարահեծ Ագաթ. Կորիւն. տիեզերահեծ Կղնկտ. բազմահեծ Իսիւք.-կ սաստկականով՝ հեծկալ Մագ. թղ. 143.-կրկնութեամբ (բայց կրկնութեան ժամանակ հ-ի կորուստով) հեծեծ, որից հեծեծել ՍԳր. Մանդ. հեծեծալ Վրք. հց. հեծեծելի Եզեկ. ե. 15. հեծեծութիւն ՍԳր. Ոսկ. ես. հեծեծումն Եղիշ. հեծեծատեսակ Նիւս. բն. նոր գրակա-նի մէջ ունինք հեծկլտալ «հեկեկալ», որ ՀՀԲ և ՆՀԲ իբր գաւ. բառ մեկնում են «զկռտալ». այս իմաստով գտնում եմ գործածուած Թլկր-41. «Ընդ ճամբու լանքն քալէ, գէշ հեծկլտայ և ծռկտէ» (հարբածի համար է ասում)։

• ԳՒՌ.-Շտ. խիծալ «հիւանդի հառաչելը», Ախց. հէծկլտալ, Ննխ. հէձգըլդալ, Սչ. հէձ-գըդալ, Ասլ. Սեբ. հէզգըլդալ Զթ. հէնգօլդօլ, հէձգօլդոլ։ (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 394 նոյնպէս դնում է հեծկլտալ «հեկեկալ, հեծեծել» Երև. Շիր.)։-Հեծոց Մկ. «հառաչ»։

• «գրաստի կամ կառքի վրայ նստե-լը». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են հեծանել «հեծնել» ՍԳր. Ոսկ. ես. հեծնուլ Բրս. մրկ. հեծանելիք Ոսկ. մ. բ. 26. Եփր. ի. ծն. հեծեալ «ձիաւոր» ՍԳր հեծելազօր ՍԳր. Եւս. քր. հեծելութիւն Ամբ. գ. 8. հեծուցանել ՍԳր. Փարպ. հեծուկ «նըս-տոյ տեղի, գաւակ» Ուռհ. Մարթին. նոր գրա-կանի մէջ հեծանիւ կամ հեծելանիւ, հեծան-ւորղ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։

• Bugge KZ 32, 47 և IF 1, 450 մեր-ժելով օսս. xīzir, պրս. xēzad «ելնել» ձևերը, ըստ A. Torp դնում է *հետ նա-խաձևից, իբր հնխ. sed-«նստիլ»։ Նոյնը ընդունում են Scheftelowitz BВ 29. 30. Pedersen KZ 38, 206 և Pokorny 2, 483։ Հիւնք. հազար բառից։ Patrubány SA 1, 168 գոթ. sigis, գերմ. sirg «յաղ-թանակ», զնդ. hazah, սանս. sahas ռուժ», յն. ἐχω «կրել, ունել»։ Մառ ИАН 1913, 329 և Cpeд. nepeдииж. 29 վրաց. ղ'եդնայ «հեծնել»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. հէծնիլ, Ալշ. Մշ. Սչ. հէձ-նել, Ննխ. հէձնէլ, հէզնէլ, Տիգ. հէձնալ, Զթ. ճէձնօլ, հէձնոլ, Հճ. հիձնել, հիզնել, հիզնօլ, Սվեդ. հիձնիլ, Ռ. Սեբ. հէզնէլ, Ասլ. Խրբ. հէզնալ, Հմշ. հէզնուշ, Ոզմ. խեծնիլ, Մկ. խէծնիլ, Սլմ. Վն. խէզնել, Մրղ. խէզնէլ.-այն բայաձևերը՝ ուր ծ ընկնելով ն ձայնի մոտ՝ դարձել է զ, խոնարհման ժամանակ ձայնաւորի մօտ պատահելիս՝ վերստանում են նոյն ծ ձայնը. այսպէս կտ. հեծա ևն։-Նոր բառեր են հեծել Վն. «հէն, ասպատակ», Սչ. «զօրք, զօրագունդ», հեծելւոր, Հնգ. Սչ. «զինւոր» (օր. ասւում է ոտքով հեծելար «հե-տիոտն զինւոր, հետևակ». ձիաւոր հեծելտր «ձիաւոր զինւոր»). հեծկան Սրմ. «զրաստ», հեծուև խւ. «հեծեալ», հեծոց Վն. «ձիւնի վը-րայ կոխոտելուց յետոյ՝ խոտ թափելով կազ-մաւած մսուր՝ ոչխարների համառ».


Կոկոն, աց, ից

s.

flower-hud.

• , ի, ի-ա, ո հլ. «ծաղկի կոճակ» Փեւ. լիւս. Նիւս. երգ. Գնձ. «ուռած՝ դուրս ցցուած (աչք)» Տաթև. ձմ. կզ. որից ոսկե-կոկոն Մագ. կոկոնել (նոր բառ). գրուած է կոնգոմ Մխ. բժշ. 43, կոնկոմ Մխ. բժշ. 21։


Կոկոռ, ի

s. bot.

s. bot. nenuphar, water

• «ջրային նունուֆար, լտ. nym. phaea» Բժշ. որից կոկոռճիկ «երիցուկ ծա-ղիկը, chamarmelun decipiens Boiss.։ (ըստ Տիրացուեան, Contributo § 543) ՀԲուս § 1457. առաջինը ասւում է նաև կո-կոն՝ անդ՝ յաւել։ Նոյն են նաև կոկոռոչ (այլ ձ. քոքոռոջ, կօկռօշ, սքօռնօշ) «նունուֆար» Բժշ. «մի ուրիշ տեսակ ծաղիկ» Սալաձ. կոկռոշ «մի տեսակ հաղարջ, ծոր, ribes» ՀԲուս. § 1459 (տե՛ս և Նորայր ՀԱ 1923, 343)։


*Կոկով

s.

testicle.

• «փքոցուռոյց խօսքեր, մեծաբա-նութիւն». կայ միայն կոկովանք ձևով՝ Ոսկ. Ճառք 139, Նիւս. կազմ. պրպմ. որից կոկով-տել «ճոխաբանել, մեծաբանել» Բառ. երեմ. էջ 166 և ՀՀԲ։


Կոկորդ, աց

s.

throat, gullet, gorge;
wind-pipe, larynx.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ըմբանին կից մսուտ ա արկը, gosier, գերմ. Gurgel, կամ խըռ-չակ, larynx» (ըստ քննութեան Մ(էնէմի-շեան) ի, ՀԱ 1887, 41) ՍԳը. Վեցօր. 89. ը-րից կոկորդել «կոկորդից ձայն հանել» Նոնն. կոկորդալի Ոսկ. խչ. կոկորդալիր Լաստ. կոկորդախօս Խոր. կոկորդակիր «կոկորդա-յին, խառնաձայն (լեզու)» Ոսկ. բ. տիմ. 208 (չունի ՆՀԲ). կոկորդակոփ Մադ. թղ. 132, կոկորդային (նոր բառ

• = Բնիկ հայ բառ. կրկնուած է կոր-ար-մատիզ, որ ձայնդարձն է՝ կեր «ուտել» արմատի. ծագում են հնխ. g*'er-, g'or-«կուլ տալ» արմատից. սրա վրայ ընդար-ձակ տես վերը՝ Կեր բառի տակ։ Յեղակից-ներից կոր ձևին ամէնից աւելի մօտիկ են յն. βορά «կեր, ճարակ անասնոց», βορός «որկրամոլ», լտ. voro «կուլ տալ». մեր բա-ռին նման կրկնուած է յն. βε-βω-ϑω «ու-տել, լափել, ճարակել»։ Հնխ. նոյն առմա-տից են ծագում նաև կոկորդ բառին հոմա-նիշ հետևեալ ցեղակիցները. սանս. [other alphabet] gargara-, յն. βάραϑρον, լտ. gurgulio, հբգ. querka, հսլ. grulo, ռուս. горлo, սերբ. g'rlo, լեհ. gardlo, հպրուս. gurcle, լիթ. gerklē ևն, և t ատամնականի յաւելմամբ հսլ. gudtani, ռուս. гортань, ուկր. hor. tan՛ չեխ. hrtan «կոկորդ» (Walde 858, Boisacq 126, Berneker 369, 372, Pokorny 1, 683, Ernout-Meillet 419)։ Տե՛ս նաև հյ. որկոր։-Հիւբշ. 460։

• Srhroder Thesaur. 45 փոխառեալ ասոր. [other alphabet] ggr ձևից (?)։ Lag. Urgesch. 253 կցում է ասոր. ❇ gagarla բառին, որ փոխառեալ է դնում հնդև-րոպական մի լեզուից. (բայց կայ նաև եբր. [hebrew word] gargərot, երկուսն էլ «վիզ, կոկորդ»). յիշում է նաև հսլ. grutanu, իբր gar արմատից։ Նոյն, Arm. Stud. § 1171 մերժելով այս՝ հայը դնում է *կորկորդ ձևից, ուստի և ո՛չ gar արմատից։ Տէրվ. Altarm. 9 և Նա-խալ. 13, 78 gar «կուլ տալ» արմա-տից՝ վերը յիշուած հոմանիշների հետ. նախաձայնի անկումով ձևացել է որ-ևոր. հայերէնից փոխառեալ է ասորին։ Նոյն, Երկրագունտ 1883, 170 մեկնում է կոկ-որդ, բայց շատ խնդրական է գտնում։ Հիւբշ. Arm. Stud. էջ 35 վերի ձևով։ Հիւնք. կոկորդիլոս բառից։ Մառ

• ЗВo xIx, o155 հյ. կիրն բառի հետ (հմմտ. թրք. soγιz «կոկորդ և կիրճ»)՝ յաբեթական ղրջ արմատից. հմմա-վրաց. ղ'որղ'ի, գուր. ղորղա, լազ. ղիր-ղինտի, վրաց. ղրոնճի, իմեր. ղորղինդի. գուր. ղրոնտի, բոլորն էլ «կոկորդ». իսկ վրաց. ղարղանտո, գուր. իմեր. խարխա «որկոր»։ Karst, Յուշարձան 415 մոնղոլ. xogolai, բուրեաթ. xoloi, kole, քալմուք. xol, թունգուզ. kongolo «ևոկորդ»։


Կոկորդիղոս, աց

cf. Կոկորդիլոս.

• -άն. κϰόδλο-որ և ϰσοϰὸδειλος, ϰοϰόο-δειλος, ϰορϰόδιλος, ϰρεϰνδειλος ևն. նշանա-կում է «մողէս» և յատկապէս «Նեղոսի մեծ մողէսը, որ է կոկորդիլոս». ըստ սմանց ծագում է *ϰροϰόδειρος ձևից (ϰρόϰος «քրքում» և δερω «մաշկել») և բուն նշանակում է «դեղնամորթ» (Bailly, Dict. gr-fr. 1910, էջ 113877). բայց ճշտագոյնն էլ *ϰουϰό-δ. ιλος «քարերի որդ» (կազմուած ϰρόϰη «խիճ»+ δρīλος «որդ» բառերից), ըստ որում մողէսը սիրում է տաքանալ յիռև քարերի վրայ։ Նման կազմութիւն ունի նաև սանս. krkalāsa-«մողէս», carkara-«խիճ»+ ás-e «նստել» բառերից (Boisaq 520)։ Յոյն բառը փոխառութեամբ տարա-ծուած է շատ լեզուների մէջ. ինչ. լտ. cro гodilus, ֆրանս. crocodile, իտալ. coccodril-le, մբգ. kokodrille, գերմ. Krokodil, հսլ. korkodilü, ասոր. ❇ qordilos, վրաց. յორკოტილო կորկողիլո, ❇რკოφი-ნოხ կորկոդինոս «կոկորղիլոս» ևն։-Հիւբշ. 538։


Կոհակ, աց

s. fig.

billow, wave, swell, surge, breaker;
mountain, hill, height, eminence, rising ground;
փրփրադէզ —, foaming billows.

• , ի-ա հլ. (գրուած. նաև կոխակ) «մեծ ալիք» Յհ. կթ. Նար. Սարգ. Յս. որդի. «լեռնակ, բլուր» Յհ, կթ. 391. Արծր. էջ 254 Կղնկտ. Օրբել. արդի գրականի մէջ ընդու-նուած է միայն առաջին նշանակութեամբ, ինչպէս են նաև գրաբարի բոլոր ածանցեալ ձևերը. կոհակալիր Արծր. կոհակաւէտ Մագ կոհակումն Անան. եկեղ. կոհականք Լմբ. իմ. յոգնակոհակ Սկևռ. աղ. բազմակոհակ Նար. Լմբ. ժղ. Ճառընտ.

• = Պհլ. *kohak «լեռ. 2. ալիք» բառից։ Սրա արմատականն է հպրս. [other alphabet] kaufa-, զնդ. kaofa-, պլհ. ❇ջ kof, պազենդ. koh և պրս. օ koh, որոնք բոլոր նշանակում են «լեռ». (ծագում են հնխ. qeu-p ձևից, որ տե՛ս Pokorny 1, 372)։ Բառիս վրայ աւեւա-նալով -ak մասնիկը՝ ձևացել է պհլ. kofak, որի «լեռնակ և ալիք» նշանակութիւնները աւան-դուած չեն և կայ միայն «թամբ» նշանա-կութեամբ։ Այնուհետև պհլ. kofak դարձել է *kohak. այս յետին պհլ. ձևից փոխառեալ է հյ. կոհակ և նրա ժառանգներն են պրս. [arabic word] kōha «թամբի բարձը մասը, ևեն-դանիների՝ յատկապէս ուղտի սապատը, ծո-վի մեծ ալիք», [arabic word] kōhak «լեռնակ» (Horn § 875)։-Հիւբշ. 173։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. էջ 672բ (սակայն ցանկի մէջ մոռացել է նշանակել)։ ՆՀԲ լծ. գահ «ռառ»։ Lag. Gesam. Abhd. 62 պրս. kōha «լեռ» բառից ձևաւորուած է դնում. (ծանօթ չէ հայերէնի «լեռնակ» և պարս-կերէնի «ալիք» նշանակութեանց)։ Տէրվ. Մասիս 1882 փետր. 27 և Հիւնք. պրս. քիւհէ։


Կողինջ

cf. Խղունջն.

• (կամ կողղինչ) «խղունչ», ունին միայն ՀՀԲ, ՓԲ և ԱԲ (վերջինը խղունջ բա-ռի տակ՝ իբրև գաւառական ձև). Նորայր (Բառ. ֆր. limace ձևի տակ) յիշում է միջ. հայ. կոխլանջ<կողլանջ, կողինջ։

• Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայնե-րի լծորդութեան օրէնքով միացնում է խղունջն բառի հետ, որ տե՛ս։


Կողկողիթ

s.

chin;
cf. Սոսորդ.

• Բառ. երեմ. էջ 166 մեկնում է «ի ստորոտ յորովայն տեղի է գոգաձև»։


Մեց

s.

worm, wood-fretter;
maggot;
rottenness, putridity, corruption.

• «փտութիւն. ցեց. ապա-կանութիւն» Ես. ժդ. 11. Ոսկ. ես. 371. Կոչ. 399. Փիլ. նխ. բ. 114. (Բառ. երեմ. էջ 210 դնում է «հուր կամ կայծակն»). որից մե-ցոտիլ «ցեցոտիլ, փտիլ, ապականիլ» Ագաթ. ցեցամէց Երզն. մտթ. 157 և կրկնութեամ) մեցամէց «ցեցակեր, որդնակեր» Ոսկ. մ. բ. 22 և Եփես. բ. կամ մեցամէս «նոյն նշ.» Ես. ծ. 9։-Կարելի էր կարծել թէ զեզ բառի կրկնութիւնն է. բայց առանձին բառ լինելու նշան է Ոսկ. ես. 371՝ Սիմաքոս մեց ասէր Թէոդիտոն՝ ցեց։

• Հներից Գէ. ես. մեցամէս մեկնում ե մէց «գիջութիւն» բառից՝ -ամէս յօդով կազմուած։ (Մէցն գիջութեան անուն է.. իսկ ամէսն թուի թէ իբրև յօդ իմն ըստ պատշաճի անուանցդ, որպէս յիմով-սանն և յիւրեանցայոցն)։ ՆՀԲ յիշում է յն. μόςα, լտ. mucus «խլինք, շողիք»։ Canini, Et. etym. 165 իտալ. mezzo «լխկած»։ Հիւնք. մեծ բառից։ Հացունի, Պատմ. տարազի 12 մեցամես դնում է


Մեք, մեր, մեզ

pron.

we;
us;
— ինքնին, — մեզէն, ourselves;
զի՛նչ — ողորմելիքս, what poor creatures we are!.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mes ձևից։ Յոգ-նակի ա դէմքի դերանուան համար հնխ. երկու ձև ունէր. wes և mes. առաջինից են ծագում սանս. vay-ám, զնդ. vaem, գոթ. weis, հբգ. wir, իսկ երկրորդից՝ հյ. մեք, լիթ. և լեթթ. mēs, հպրուս. mes, հսլ. my (նմանողութեամբ vy «դուք» բառի), յն. լեսբ. ὰμ-μες, դոր. *āμτς (որոնցից հետևում է յն. *άομeς)։ -Հիւբշ. 474

• Klaproth, Asia polygl. 106 հսլ. mу. սիրյ. և վոտյ. mi, պերմ. mjas ձևերի հետ։ Windisch. 33 մեօք կցում է սանս. asmābhis ձևին։ Boрp, Gram. comp. 2, 276 asma ձևի smā մասն է, իբր պրս. mā։ Հնդևրոպական զանազան ձե-ւերի հետ են համեմատում Bottich. Muller ևն։ Հիւբշ. Arm. Stud. 42 չի պատկանում յն. ήμεῖς=ἄμμες, սանս. a-sma-<*m-sm?) ձևերին, այլ սանս-զնդ. ma-, յն. μέ, լտ. me ևն։ Տէրվ. Նախալ. էջ 121 հնխ. ma ձևի տակ, իբր ն, μέ, ἐμε, լտ. me են։ Meillet MSI. 8. 161 հյ. մեք, լիթ. mḗs, պրակր. mo դնում է հնխ. mes ձևից (աւելի ընդար-ձակ տե՛ս MSL 23, 141 շար.)։-Հիւնք. իբրև միւք (մի «մէկ» բառի յոգնակին)։ Bugge, Lуk. Stud. 2. 105 և 106 մեք,

• մեր=լիկ. mire «սեպհական, բնիկ» և ma «մեր», որոնցից առաջինը մերժում է ինքը անդ, 2, 113։ Մառ, Яз. и Лит. I. 245 վրաց. მე մե «ինձ», չուվաշ. ebé «ես», ebīr «մենք»։ Autran. Sumér. et ind. էջ 107 սումեր. -meš «մենք» ձևի հետ։ Պատահական է հունգ. mink «մենք», ինչպէս և հունգ. tik' «դուք». որ Karst, Gesch. d. Arm. Phil. էջ 11 ցեղակցական է համարում։


Մեքենովթ

cf. Խարիսխ.

• = Եբր. [hebrew word] məkōnōϑ «տեղ, խա-րիսխ, պատուանդան» բառից, որ յոգնակի ձևն է [hebrew word] məkōnā բառի (արմատը [hebrew word] kvn «հաստատուիլ»=արաբ. [arabic word] kan «լինել»). գործածուած է բնագրի նոյն հա-մառներում և անցած է մեզ յոյն թարգմա-նութեան μεχωνωϑ (Sophocles 756) տառա-դարձութեան վրայից. հայերէնը ենթադրում է յն. *μεχενωϑ տարբերակը։


Մզկիթ, կթաց

s.

mosque.

• , ի-ա հլ. «մահմեդականների ա-ռօթատեղին» Լաստ. ժէ. տպ. 1844, էջ 76. Բրս. մրկ. 142. որ և մզգիթ, մանաւանդ մոքիթ Շնորհ. եդես. Ուռհ. Ճառընտ. Նեսս. մոկ. նոր գրականում ընդունուած ձևն է մզկիթ։

• Նախ ՆՀԲ և յետոյ Peterm. 18 դրին առաբերէնից։


Մէզ, միզի, միզոյ

s.

urine, water, piss;
stale;
մրուր միզոյ, urinary sediment.

• «շեռ, ջրվաթ» Դ. թագ. ժը. 27, Իս լզ. 12. որից միզել ՍԳր. միզուկ «առնի» Բժշ. Ոսկիփ. միզարձակ Մագ. միզագրաւ Սոկր. մէզմուղ «միզեցնող խոտ» Բժշ. ոժուարա-մէզ ԱԲ. միզաւառ Ոսկ. կողոս. Ա. հտ. էջ 603 (տե՛ս և աւառ), միզանցք, միզանցքա-յին, միզափամփուշտ (նոր բառեր) ևն. գըր-ուած է միզ Յայսմ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. meig'h-արմա-տից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] meha-«մէզ», [other alphabet] mē̄hati «միզում է», զնդ. ❇ maēza-«մէզ» (որ և massmanl, ❇ maezaiti «մի-զում է», պրս. [arabic word] mextan (ներկ, [arabic word] mezem) «միզել», պհլ. mēzītan «մի-զել», քրդ. mīztin, mistin «միզել», mīz «մէզ», աֆղան. mītal, օսս. mēzun, mīzjn, բելուճ. mīžaγ, mezaγ «միզել», թոխար. mi-ço «մէզ», յն. ὄμιχέω «միզել», ὄμιχμα «մէզ», լտ. mingo, mēǰo, լիթ. mēzú, miszti, լեթթ. mīzt, սերբ. mizam, հիսլ. miga, անգսք. migan «միզել», migoδ «մէզ», գոթ. maihstus, հբգ. mist «աղբ, կու» ևն (Pokor-ny 2, 245, Boisacq 700, Trautmann 185 Walde 486, Ernout-Meillet 584-5, Horn § 1006)։ Հայերէնը հաւասարապէս կարող՝ է գալ թէ՛ հնդևրոպականից և թէ փոխառեալ լինիլ իրանեանից, որի հետ տառացի համա-ձայն է։-Հիւբշ. 474։

• նախ Windisch. 21 համեմատեց սնս. mih, լտ. mingo ձևերի հետ։ Նման հա-մեմատութիւններ ունին Böttich. ZDMG 1850, 358, Lag., Müller ևն։ Canini, Et. étym. 55 պրս. maz։ Հիւնք. գումէզ բառից։ Tomaschek, Die alten Thrak. II. 27 թրակ. μόζουλα «ծոթրին» բառի հետ! Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] maδ' (օսմ. արտասանու-


Մէն, մենի

adj. adv.

one, only, sole;
alone;
only, solely;
— մի, each, every one, each one.

• ՆՀԲ լծ. յն. μόνος «միակ»։ Հիւնք. պրս. man «ես» բառից. միւսները տե՛ս մի։


Մթխալ, աց

s.

an ounce and a half.

• (գրուած նաև մտղալ, մթղալ, մըտղալ) «փոքր մի կշիռ է, մէկ և կէս դը-րամ» Վրք. հց. Պտմ. աղէքս. 167. Շիր. Բժշ. Վստկ. 145, Տաթև. ձմ. ճլթ.-նոր ձև է մըս-խալ Կալիսթ. 167 (ըստ մի ձեռ.)։ Այս բառն էլ չի գտնւում Աղեքսանդրի վարուց նախա-կեչառուական օրինակում. ահա հատուածը՝ ըստ հաղորդագրութեան Հ. Ն. Ակինեանի (նամակ 1935 մայ. 12). Եւ իմ ոչ հաւա-տացեալ թէ իցեն սեղանք կռածոյք, կամ եղև ինձ զոհս մատուցանել Հերակղեաւ Ե։ հրամայեցի ծակել զմի յարձանաց անտի. և էր համակ ոսկի. և ապա լնուլ հրամայեցի զծակն. և տարաւ լտերս ՌՇ։ Եւ անտուստ ռնառեաւ մեր ընդ անապատս և ընդ ահու։ վայրս (ձեռ. Վիեննայի, л 947, էջ 106բ)։ Սրա դէմ տպագիրը (էջ 167) ունի. Եւ ոչ հա-ւատացեալ թէ իցեն սեղմք կռածոյք, կամ եղեւ ինձ համակ ոսկի. կամ եղեւ ինձ դար-ձեալ լնուլ զծակն, և գտաւ ծակուածն զի տարաւ ոսկիս հազար և հինգ հարիւր մտղալ, որ է դրամ մի։ Եւ աստուստ դարձեալ ընդ անապատն և ընդ վախուտ վայրս։


Մժեխ

cf. Մժղուկ.

• , ի-ա հլ. «մոծակ» Սղ. ճդ. 31. Ոսկ. յհ. բ. 30. Վեցօր. 183, որ և մժիխ (ի-ա հլ.) Ոսկ. ա. տիմ. ժէ, (ո հլ.) Եզն. Վեցօր. 121, 136. Նխ. իմ. Յհ. իմ. պաւլ. մժիղ, ո հլ. Վե-ցօր. 183, 195. մժիկ Սեբեր. Սոկր. 357. մժոուկ Մտթ. իգ. 24. Վեցօր. 183. Ճառընտ. Վրք. հց. եփր. ծն. էջ 6. յոգնակին՝ մժղունք Վրդն. սղ. սրանցից դուրս ՆՀԲ տալիս է նաև մժեղ, մժեղն, մժղիկ ձևերը՝ առանց վկա-յութեան՝ Բառ. երեմ. էջ 211 ունի մժղեխկ. կայ նաև մեջեխ, մնչեխ Վստկ. 79, մնճղեի Ոսկիփ. (ՆՀԲ Բ. 1057)= Անկ. գիրք նոր կտ. 169. մնճղուկ Բար. 167։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 հանում է ժ ոնաձայնից։ Peterm. 22, 29 լտ. mus-ca, սանս. makšikā, որ է «ճանճ»։ Lag Urgesch. 783 -եխ համարելով մասնիկ՝ մժ կցում է սանս. makšikā, պրս. ma-nas լտ. musca, յն. μυῖα «ճանճ» բա-ռերին։ Müller SWAW 38, 592 և 595 սանս makš̌ikā։ Pott Kurdische Stud. ZKM 4, 36 աֆղան. mičan «ճանճ», քրդ. meš, պրս. magas, magaz, բու-խար. mekes, սանս. maksika, լտ. mus-ca ևն։ Նոյնը Justi, Zendsp. 222 զնդ. maxši ձևի տակ։ Lag. Arm. St. § 1498 -եխ մասնիկով մժառի հետ կովկասեան ծագումից է դնում. հմմտ. կիւրին mizmiz և չէչէն. mozu «ճանճ». (այս ձևերը ըստ իս յար-մարում են հյ. գւռ. մոզ «ճանճ» բա-ռին)։ Scheftelovitz BВ 29, 67 դնում է փոխառեալ պարսկերէնից. հմմտ. բե-լուճ. makiš, զնդ. maxši, պհլ. maxs «ճանճ»։ Մառ ИАН 1918, էջ 2076 վրաց. բուզի «ճանճ» բառին ցեղակից։ Betersson IF 43 (1925), 72 մժլեխ ազդուած է հյ. գոռլեխ ձևից. մժիխ գումարն է մժիկ+մժեխ. հմմտ. լիթ. mig'eles «մուն»։ Պատահական նմա-նութիւն ունին լիթ. mašalai, լեթթ. ma-sala «փոքր ճանճ» (Trautmann, էջ 170)։

• ԳՒՌ.-Ջղ. մժեխ, Ակն. մժէխ, Ալշ. Մշ. Ջղ. մժեղ, Ախց. Երև. Կր. Հմշ. Շմ. Սեբ. մժէղ, Ասլ. մժէ՛ղ, Տփ. մժիղ, Խրբ. մրժէխ, Ռ. մրժէղ, Հմշ. մջէղ, Ղրբ. մնջէղ, Զթ. մըջ-ղեխ, Մկ. Վն. մժիկ, Սլմ. մժիկ', Մրղ. մի-ժիկ', Մշ. Տիգ. մժիգ. սրանցից Ախց. Կր. մը-ժէղ նշ. «մոռն, փոքրիկ ճանճ», որից և Ախռ. մանր-մժէղ «մանր-մունը», Շմ. և Ղրբ. մը. ժէղ և մնջէղ գործածւում են միայն իբրև կրկնական՝ ճանճ բառի հետ, Տիգ. մժիգ նշ. «մրջիւն», մինչդեռ Մրղ. Սլմ. «ճանճ» և Դվ. Վն. «մոծակ»։ Թրքախօս հայոց մէջ ունին Ատն. մուջուխ «մժեղ», Սեբ. մժեղ «մրջիւն»։ Նոր բառ է մարդամժեխ։


Միթէ

adv.

is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ*, որ կցում է նաև յն. մի՛դի։ Հիւնք. հանում է յն. բήτι բառից։ Գազանճեան, Տարեցոյց Պապիկ. 1905, էջ 128 միացնում է թրք. մի՞ հարցական մասնիկի հետ։

• ԳՒՌ.-Երև. Տփ. միթամ, Լ. Ղզ. մթամ «իբր թէ» կապ չունին սրա հետ և փոխառ-եալ են վրաց. მითამ միթամ հոմանիշիզ։


Միթր, ի, մթրոյ

s.

mitre, tiara, infula.

• «լատին ոճով եպիսկոպոսական կամ քահանայական թագ» Օրբել. հրտր. Էմ. էջ 314, Մաշտ. ջահկ. Թղթ. դաշ. 27. Տաթև ամ. էջ 442. գրուած է նաև միդր Սմբ. դատ. 68. ուղիղ տառադարձութեամբ է միտր «պը-սակ, խոյր» Ոսկ. ես. 458. «Իբրև փեսայի եդ ինձ միտր ... միտրն պսակ ինչ բոլորեալ նարօտ ականակուռ, զոր ղնեն ի գլուխ փե-սայք ի հարսանիս»։

• = Յն. μίτρα «արևելեան խոյր, փաթթոց. ւալմա». բուն նշանակում է «գօտի, կապ». սովորաբար կցում են μἰτος «թել», μιτάω «ոստայնի թելերը լարել» բառերին. բայց չէ ստոյգ. և հաւանաբար Փոքր-Ասիականից փոխառութիւն է (Boisacq 641)։ Սրանից են փոխառեալ նաև լտ. mitra, ֆրանս. mitre «եպիսկոպոսական թագ»։-