Your research : 31 Results for բու

Entries' title containing բու : 261 Results

Definitions containing the research բու : 1620 Results

Երի, երւոյ

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

• (-ւոյ, -եաց) «կենդանու առջևի ռաների վերի մասը, լանջակողմը, երբուծ» ՍԳր. (գրուած էրի Կանոն. էջ 54), որից՝ առ երի «մօտը, կողքին, քովը» (որ և յերի) Խոր. աշխ., առ երի ընթանալ «զուգընթանալ, հա-մապատասխան լինել» Եւս. քր. նշանակու-թեան տարբերութեան համար հմմտ. կողք «մարմնի կողերը» և գւռ. կողքը, կողքին «քո-վր»։


Երինջ, րնջոց

s.

heifer, young cow;
fit, wife, spouse.

• ռերմ. *ϑraujan։ Patrubány, ՀԱ, 1908, 152 կցում է հբգ. hrind, մբգ. rint, նբգ. Rind «եզ» բառերի հետ։ (Բայց այս բա-ռերը ըստ Kluge, 396 ծագելով հնխ. k'era-«եղջիւր» բառից, չեն կարող ձայ-նապես միանալ մեզ հետ)։ Petersson, KZ, 47, 257 յն. ἐριτο, «բուծ, ուլ», լիթ. éras, erytis, erukas, erytukas «գառ-նուկ», լեթթ. jers, հպրուս. eristian «գառնուկ», սերբ. jarina «գառան գեղմ», հսլ. jarici «բուծ», լատ. aries, -etis «խոյ» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Պատահական նմանութիւն ունի սոգդ. rуnckh (կարղա՛ renčak) «տղայ, փոքրիկ»։


Զեղջ, զղջի

s. adj.

regret, compunction, penitence;
remorse;
repentant, contrite;
— լինել մտաց ուրուք, to scruple;
to have qualms of conscience, to be smitten with remorse;
— լինել ումեք, — ապաշաւ անկանիլ ի միտս, զղջի ունել զոք, ի — գալ, հարկանիլ, ի — ապաշաւանաց գալ, ընդունել, to repent, to afflict one's conscience;
ի — ածել, — բերել, to cause to repent, to reform;
որպիսի՜ — կալցի զմեզ, how we shall repent!

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «յանցանքի վրայ ցաւիլը, ապա-շաւ» Դ. թագ. գ. 27. Եփր. դատ., «խեղճ, խղճալի, ցաւալի» Ոսկ. Բ. կոր. (գրուած է նաև զիղջ), որից՝ զղջանալ ՍԳր. Բուզ., զեղ-ջանալ Եփր. եբր. 210, զղջալ Ոսկ. Բ. կոր., զղջացուցանել Ա. թագ. իդ. 6. Եփռ. ծն. և աւետ., զղջումն Առակ. ժդ. 15. ի. 25, ան-զեղջ Հռ. բ. 5. ժա. 29 ևն։ (Meillet, Altar-menisches Elementarbuch, էջ 20 հնագոյն ձևը համարում է զիղջ)։

• ԳՒՌ.-Խրբ. զըխջ'ալ, Ախց. Ոզմ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. զըխչալ, Երև. զղճալ, Մշ. զխճալ, Մկ. զղճmլ։-Նոր նշանակութեամբ են Կր. զէխճի գալ «գթալ, կարեկցիլ, խղճալ», Ղրբ. զխճալ, Շմ. զէխճը գալ, զէխճրվիլ «զզուիլ», Տփ. զիխճ «գէշ, չար, տգեղ».-էնկիւրիի թրքախօս հայերը գիտեն zəxcum suyu «արցունք» (բուն նշանակում է «զղջման ջուր», տճկ. su «ջուր» բառից. Բիւր. 1898 էջ 789)։ Նոյն բա՞ռն է արդեօք նաև՝


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

• , ու հլ. (սեռ. զինու. յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «զէնք, զրահ» ՍԳր. Բուզ. Եփր. թուոց. Ոսկ. մտթ. ա. 13, որից՝ զէնընկէց (առանց փոփոխման) Ա. մակ. ե. 43. Խոր. Արծր., զինեալ Հռ. է. 23. Փարպ. Սեբ., զի-նուոր ՍԳր. (հնագոյն *զէնու-ւոր ձևից, ուր որ ձայնաւորի պատճառաւ աւելորդ էր ա յօդա-կապը, ըստ Meillet, MSL, 18, 251. սխալ է Patrubány, SA, 1, 213, որ զինուոր համա-րում է ժողովրդական ձև, փխ. զինաւոր), զինուսրական Կորիւն, զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2, զինուորիլ ՍԳր., զինակի։ ՍԳր. Եւս. քր., զինապետ Նորագիւտ ա. մը-նաց. ժ. 5, անզէն Ոսկ. ես., գերանդազէն Բ. մակ. ժգ. 2. մեկնակազէն ՍԳր., ձիազէնք Պիտ., մենազինեալ Բ. թագ. իբ. 30, ոսկիազէն Բ. մկ. ժա. 8, պատենազէն Ա. մկ. զ. 39. Բուզ., գաղտազէն Մխ. դտ., ապազէն «անզէն» Պիտ. Նար. Լմբ. սղ., զինահարիլ Կիւրղ. ղկ. Թէոդ. մայրագ., անզինահար Թէոդ. մայրագ. հետաքրքրական է մանաւանդ գինեզէն «հար-բած, գինով» Գ. մակ. ե. 1, 5. Ոսկ. մ. բ. 23։ -Նոր բառեր են'զինավաճառ, զինարան, զի-նավարժութիւն, զինուորակոչութիւն, զինուո-րագրութիւն, զինակոչ, զինագործարան ևն։


Զինահար

adj.

struck by love, or sadness.

• . գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թելակալ, աց

s.

agent, bailiff, proctor, manager, saving man.

• «գործակալ, հոգաբարձու» Եփր. ծն. էջ 126, ել. էջ 160. Բուզ. 273։


Թեմ, ի

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

• = Յն. ϑέμα «գաւառ, շրջանաև». որ ծա-գում է βε-«դնել, զետեղել» արմատից և բուն նշանակում է «դիրք, դրութիւն»։-Հիւ-բրշ. 350։


Թերիակէ

cf. Թիւրակէ.

• «դեղթափ» Եզն. այս ուղղա-գոյն ձևի դէմ կան նաև թիրակէ (ըստ ՆՀԲ թերակէ) Յճխ. էջ 29. թիւրակէ Բուզ. ե. իղ. Կանոն. Նար. մծր. 449. Երզն. մտթ. 307. Վրդն. ծն. թրակէ Պտմ. ներս. 23. թրակէս Վստկ. 8, 131. թրեակէսի Վստկ. 131. թու-րիախ Վստկ. էջ 8. թրիախ Յայսմ. մրտ. 22 թրհաղ Տաթև. ձմ. ճժդ (երիցս)։

• = Յն. ϑηριαϰή «անդեղայ, դեղթափ», որ ձառում է ϑηρίον «գազան» բառից և նշանա-կում է բուն «գազանական». -յոյնից փոխա-ռեալ են լտ. theriaca, հֆրանս. triacle, ֆրանս. thériaque, գերմ. Theriak, սպան, atriaca, լեհ. tyrjaka, ռուս. тepiáкъ, ասոր. [arabic word] ︎ teryaqē, պրս. թրք. [arabic word] tiryāk, արաբ. [arabic word] tiryāq ևն։ Պրս. բառը երկու իմաստով է. առաջին իմաստն է «մի տեսակ դեղթափ, որ կազմւում է ծովային սոխի, զմուռսի, կինամոնի, քրքումի, ափիոնի, մեղ-րի, գինիի, բևեկնի և իժի մսի խառնուրդով» (Будaговъ I, 353). սրա համար է որ Եզնիկ, էջ 63 գրում է. «Ջի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հա-սուցեալ և անդէն բուժէ»։-Երկրորդ իմաս-տըն է «ափիոն». այս իմաստով և այս ձևից են մեր էլ յետնադարեան ձևերը։-Հիւբշ 350։


Գոս, գոսք, գոսեր

s.

kettle-drum;
գոսերս գոչել, to beat the kettle-drum.

• «մեծ թմբուկ» Շնորհ. եդես. (յգ. գոսեր). գրուած նաև քօզ։

• = Պրս. [arabic word] kós «մեծ թմբուկ», որ և իբրև արաբերէն բառ ունի Կամուս, թրք թրգմ. Բ. 286. բայց անշուշտ իրանեան է, որովհետև կայ նաև նորագիւտ սոգդ. kws «թմբուկ»։-Հիւբշ. 264։


Գով

s.

praise, eulogy.

• = Իրան. *gōv «գովել, գովեստ» ձևից որ երևան են հանում նորագիւտ բուդդա-յական սոգդ. γωβ, γთβt «գովել» և քրիս-աոնեական սոգդ. γωβ-«գովել», γωβty «գո-վեստ» (կարդալ guw, guwt)։ Այս ձևերը կցւում են հպրս. gaub «ասել», պհլ. guftan, gōw «ասել, յիշատակել, պատմել, նկարա-գրել», gōvišn «ասելը, խօսակցութիւն, խօսք, բառ» gowišnōmand «բանական», պրս. [arabic word] guftan «խօսիլ, ասել» (ներկ. [arabic word] gōyam) բառերի հետ (Benveniste, BSL, ❇ 93, էջ 70, Gram. sogd. II. 12, Horn, § 926)։ Չայնաւորի ō երանզը ցոյց է տալիս պհլ, gōw. չկար միայն «գովել» նշանակութիւնը, որ գտնում ենք այժմ սոգդերէնում։-Աճ.


Գորտ, ոց

s.

frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.

• ԳՒՌ.-Մշ. գ'որդ, Ախց. Երև. Կր. գ'օրտ, Խրբ. գ'օրդ, Ալշ. գ'ոռդ, Ռ. քօրդ, Սլմ. կոռտ, Վն. կ'հռտ, Սեբ. գ'եօրդ, Ասլ. գ'եօրդ, գէօ՝ր*, Մկ. կ'էօռտ, Ոզմ. գ'ուրտ, Տփ. գուրդ. գուրդը, Հմշ. կույդ, Ջղ. գ'որթընուկ, Գոր. կ'օ՜ ռթնուկ, Շմ. կ'օրտնինգ, Ղրբ. կէ՛րթնուկ, Զթ. գ'օյդօնօգ, Գղ. քո՛ւնթռուկ, Ագլ. Փա՛ո-նուկ. -նոր բառեր են՝ գորտալեղ, գորտնա-կեր, գորտնբուրդ, գորտնգորգ, գորտնուկ-խոտ, գորտնտուն, գորտնցոյց, գորտնւոր ին։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

• , ռ հլ. (կայնաև սեռ. ի, յետնաբար յգ. գրծ. գբոք) «հոր, փոս» ՍԳր. Բուզ. դ. ժղ. Ճաոլնտ., «մեղուի բջիջ» Վեցօր., «ագու-գայ, փողրակ» Պղատ. օրին. զ, որից՝ գբա-ցի կամ գբեցի (տպ. գբնեցի) «գուբի մէջ բնակող» (մակդիր Յովհաննէս ճգնաւորի) Վրք. հց. ժմ., կրագուբ «կրի գուբ» Ճառընտ., զազրագուբ ԱԲ (չունի ՆՀԲ)։

• = Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։

• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են կապադովկ. γοῦπα, ϰοῦπα «ջրհոր, զուբ, փոս» (Kаρολιδης, Γλωσσ. συγ. էջ 89 և 153), վրաց. ვუბი գու-բի «փոս», ვუბე գուբե «ճահիճ», დაგუბება դագուբեբա «թումբ շինել», დაგუბებული դագուբեբուլի «ջուրը թումբով արգիլել», գուբ «կղզի», լազ. գուբի «աղբիւրի ծո-րակ, ջուրը վազելու խողովակը». վերջին իմաստին է համապատասխանում հյ. գուբ «փողրակ» Պղատ. օրին. զ. (տե՛ս Աճա-Արրտ. 1911, 417)։


Գուգազ

s.

union of irregular troops.

• «անկանոն զօրքի ամբոխ» Բուզ. գ. 7, 8. ուրիշ վկայութիւն չկայ։


Գուլ

adj.

blunt, dull.

• «բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։

• Petersson, KZ, 47, 287 լտ. hebes «բութ» բառի հետ՝ հնխ. ghobh-li ձևից։

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։


Գուճ

s.

"knee, knees;
ի գուճս անկանել՝ իջանել՝ կալ՝ հարկանիլ, to bend the knees, to prostrate one's self, cf. Ծունր դնել, cf. Ի ծունր իջանել, cf. Խոնարհեմ, cf. Ընդգճիմ;
to squat."

• «ծունկի կոճը, ծալքը». անհոլով է և գործածւում է միայն ոճերով. ինչ. ի գուճս իջանել, ի գուճս կալ, ի գուճս անկանիլ, հարկանել «ծունկ չոքիլ» Յուդթ. դ. 10, զ, 14. Գ. թագ. ը. Ոսկ. մ. ա. 25. Կիւրղ. ղևտ։ Բուզ., որից՝ գճիլ «ծնրադրել» Ոսկ. ճառք 907, Մխ. առակ. Մաշտ. Ոսկիփ., գճեցուցանել, գճկել «թեքել, կորացուցանել» (այս երկու-սր ունի միայն ՀՀԲ) Սիրաք. լը. 33, գճկիլ «չոքիլ» Առաք. պտմ. 190, դիւրագուճ Սարզ, ա. աետո. գ. էջ 213. առանց սղման՝ գունեալ Տաթև. ձմ. ճխ. ընդ մասնիկով՝ ընդգնիլ «չո-քիլ» Յհ. կթ. Լծ. Եւագր. և դ ձայնի սովորա-կան անկումով՝ ընգուճս «ծունկ չոքած» ԱԲ, ընկիճեալ «ծնրադրած» Թիւք. իբ. 23, 31, 31, Ոսկ. նին., ընգճել կամ ընկճել «յաղթել, նուաճել» ՍԳր.։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։

• Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

• «ջանք, ճիգ, փոյթ», առան-ձին գործածուած չէ. գտնւում է միայն գուն գործել, գուն դնել «ջանալ, փութալ, ջանք գործ դնել» ոճերի մէջ՝ Բ. մակ. ժդ. 41 Փիլիպ. բ. 30. Ագաթ. Վեցօր. կասկածելի եմ համարում գունաւոր «գուն գործող, ժիր, փոյթ», որ ունի մէկ անգամ Բուզ. զ. 8 «Չին էր մեծ հասակաւ, և էր գունաւոր գնացօղ»։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

• , ի, ի-ա հլ. «գնդաձև մարմին» Արիստ. աշխ. Պղատ. օրին. Ճառընտ. Փարպ. Շիր., «երկնակամար, արևի կամ լուսնի գունտը» Փիլ. Շիր., «ճրագարանի գնդաձև մասը՝ որ է բուն լապտերը» Հքր. դ. 2, 3. Դան. է. 5, «ծովի խորութիւնը չափելու գոր-ծիք» Գծ. իէ. 28, «սայլի անիւ» Գէ. ես., «մարդու գլուխ» Վրք. և վկ. Ա, 21. 34 (տե՛ս ՀԱ, 1911, 553)։ Սրանից են՝ գնդակ Դան. ժդ. 26, Խոր., գնդել Եզն. Շիր. Նիւս. կազմ. գնդաձև Ոսկ. ես. փիլ., գնդղուկ «թօփլիկ գնդլիկ» Վստկ. 166, գունդխաղ «գնդակ խաղալը» ԱԲ։ Նոր գրականում կազմուած բառեր են՝ երկրագունդ, ձիւնագունդ, ձիւ-նագնդակ, գնդամուղ, գնդախաղ, գնդակա-հարել, գնդակահարութիւն, գնդասեղ, գնդա-ցիր, քարեգնդակ, խաղագնդակ ևն։ Ինչպէս արմատը, նոյնպէս և ածանցները գրւում են նաև տ-ով՝ ըստ յետին տառադարձութեան. այսպէս՝ գունտ, գնտակ, գնտաձև ևն։ Իսկ «անիւ» նշանակութեամբ ունինք կունտն (սեռ. -տան) կամ կունտ Պիտ. Երզն. քեր. Գէ. ես., կունդ Սիւն. քեր. 209. Զքր. սարկ. Բ. 21, կունդն Լծ. սահմ. 284։ Շինծու բառ է գնտաղ ՓԲ «տեսակ մը քաղցրեղէն. տճկ. լօխմա»։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։


Գուշակ, աց

s. adj.

s. adj. diviner, conjurer, prognosticator;
informer, denunciator;
sign, mark;
that expounds, manifests;
մատն եւ — լինել, to denounce, to impeach, to accuse.

• *ghuš արմատից։ Տէրվ. Altarm. 12 բանդագուշել բառի վերջի մասի հետ՝ միացնում է սանս. ghuš «բղաւել, յայ-տարարել» բառին։ Նոյն, Նախալ. 58 հնխ. ghus «հնչել, գոչել» ձևից. բուն նշանակում է «գոչել, լուր տալ» և պար-զական ghu արմատը պահուած է գո-վել բառի մէջ։ Հիւնք. կիւս բառից։ Ա-լիշան, Հին հաւ. 391 հյ. գոյշ և զգոյշ բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZAPh, 2, 265, նոյնը նաև IF, 19, 464 (հայ թրգմ. ՀԱ, 1907, էջ 185 ա)։ Պհլ. գուշակ ձևին մի նոր վկա-յութիւն է գտնում Թիրեաքեան, Կար-նամակ, ծան. 130՝ Գլ. ժե. 2, ուր աահ. լաւ բառը գրուած է գնշակ (փխ. գու-շակ)։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gugi «լուր»։


Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

• , ի-ա հլ. «երգեցիկ, երաժիշտ» Բ. թագ. ժթ. 35. Ժող. բ. 8, «թմբուկ զարնող և երգող կնիկ» Լծ. փիլ., «միմոս, կատակեր-գու» Ոսկ. մտթ. Փիլիպ. որից գուսանական Եւս. քր. Ոսկ. եփես., գուսանամոլ Մանդ., գուսանութիւն Ոսկ. մ. բ. 12. Վեցօր., կա-տակագուսան Փիլ. ևն։

• = Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

• «ծակիչ գործիք, բուրղու». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ և Նորայր, Բառ. ֆր. (vrile բա-ռի տակ)։ Վերջին երկուսը դնում են իբրև նոր բառ, բայց թէ ո՛ր բարբառի մէջ է գտնը-ւում՝ յայտնի չէ։


Գռզի, զւոյ

s. bot.

s. bot. scorzonera (vipers grass).

• «բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։

• ԳՒՌ.-Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

• «ոլորուն կամ դանգուր մազերով» Տաթև. հարց. 246. Տօնակ. Յայսմ. փետր. 17 (գանգուր, այս է գռուզ մազով). «Ակ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս., որից գոզաբուրդ «գռուզ բրդով (ոչ-խար)» Վստկ. 214։


Գրամար

s.

penny-weight;
scruple.

• = Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

• . անստոյդ ձևով բառ, որ գրուած է նաև գրաստ, դրատ, դրաստ, դրաւտ (միշտ անեզական) «պատմուճան, վերարկու» Բ. թագ. ժ. 4. Մխ. դատ. էջ 262. Բուզ. ե. 6 (հին տպ. մադրաստ, էջ 208 դրաստ, էջ 209 որատ). Կաղնկտ. (հրտր. Էմ. էջ 138 դրաւտ. իսկ հրտր. Շահնազ. Ա. 292 գրատ). ԱԲ քեկնում է նաև «քղանցք» ըստ Կիւրղ. թագ?

• հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։


Գրաւ, աց, ից

s.

earnest money, assurance, security, pledge, engagement;
mort-gage;
wager, bet;
detention;
— դնել, to wager, to lay a bet;
to hire, to give wages or salary;
— առնել ընդ ումեք, to lay a wager.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.) «իբրև առհաւատչեայ տրուած իրը» ՍԳր, «կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, իրարու հետ բռնած գրազ» Վրք. հց. Մխ. դտ. Փիլ., որից՝ գրաւել «գրաւ առնել. 2 ձեռք ձը-գել, խլել, առնել, բռնել» ՍԳը. Եւս. քր. Ոսկ. գաղ., «վարձել» Նար. Վրք. հց., գրաւումն Պիտ., գրաւական Ծն. լր. 17=20. Բուզ., գրա-ւահարկ Ագաթ., գրաւաթափ Յհ. կթ., դիմա-գրաւ «ախոյեան» Բ. մակ. զ. 28. Խոր. Յհ, կթ., դիմագրաւել Ագաթ. Ոսկ. մ. ա. 17, մի-սագրաւ փ. Սոկր. ճլէ։ Նոր գրականում գրա-ւել նշանակում է նաև «մէկի սիրտը հրապու-րել, սէրը շահիլ» և այս իմաստից են բխում գրաւիչ, գրաւչութիւն, սրտագրաւ։

• = Պհլ. grav (գրուած grubu) «գրաւ, փո-խատւութիւն, գրաւական», gravakan «գրա-ւական», պրս. ❇ girav «գրավ, գրավական. գրազ», ❇ giravgān «գրաւական», [arabic word] giravnāma «գրաւի՝ դաշանց թուղթ, գրա-ւաթուղթ», քրդ. [arabic word] gireu «գրաւ, գրաւա կան», այս բառերի բուն ծագումը յայտնի չէ, որովհետև կապ չունի պրս. giravidan= պհլ. virōyītan «հաւատալ» և giriftan=պհլ. graftan, զնդ. հպրս. grab, սոգդ. g'raβ, սանս. grabh «բռնել» բառերի հետ։-Հիւբշ. 131։


Գրիւ, գրուաց

s.

bushel.

• = Պհլ. *grīw (grib), որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում հայե-չափ» և նրանից փոխառեալ ասոր. [syriac word] gəribā, արաբ. ❇ jarīb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 90) հոմանիշները։ Գրիւ բառի իրանեան յոգնակի ձևն է գբուան<*գրի-ւան<պհլ. *griwān։ (Հմմտ. նաև Mareel Cohen, BSL, K 81, էջ 101)։-Հիւբշ. 131։


Գրճակ

cf. Գոճմակ.

• «մի տեսակ բոյս». ունին ՀՀԲ և ՋԲ. վերջինը, որին հետևում է նաև ԱԲ, հա-մարում է գոնմակ բուսանունի հետ նոյն. ՀԲուս. § 538 ըստ Շէհրիմանեանի համա-րում է ❇aurəola daphnoidzs* որ դափնե-տեսակ մի թուփ է. հմմտ. նաև գոճմակ։


Գրոհ, ի

s.

assault, irruption;
nation, people;
— տալ, to storm;
cf. Գռոհ.

• = Պհլ. grōh բառից. հմմտ. պհլ. kārvān çrōhē «ամբողջ մի կարաւան», պրս. eაš gurōh «գունդ, բանակ, բազմութիւն, ամ-բոխ», քրդ. guruh, kuruh «մարդոց բաղ-մութիւն», թրք. ժողովրդ. guruf gurui «գունդագունդ, մեծ բազմութեամբ»։ Իրա-նեանից են նաև վրաց. ვროვა գրովա «կոյտ, խումբ, բազմութիւն», გროვება գրո-վեբա «բազմութեամբ հաւաքուիլ», მევრო-ვაბა մեգրովեբա «հաւաքել», მეგროვება շեգրովեբա «հաւաքել, դիզել, հաւաքուիլ, կիտուիլ, խմբուիլ»։-Հիւբշ. 132։


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

• (սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

• = Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։


Դալապր

s.

sabre, sword.

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։


Դակու, աց

s.

adze, axe.

• , ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սա-կայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

• = Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

• «մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

• = Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

• «մի տեսակ սալոր» Մխ. առ. Գա-ղիան. Ոսկիփ. Վստկ. 122, 135, որից դամո-նաչիր «չորացրած սալոր», ղամոն(ա)ջուր «սալորի քամուք» Մխ. բժշ. 27. Բժշ. (չունի ՆՀԲ), դամոնի «սալորենի» Բժշ. գրուած է նաև դամոյն (ըստ ՀԲուս. § 551)։

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դանդաչ

cf. Դանդաչումն.

• , ի հլ. «երերտկալը, ցնորք» Հին լծ. եւագր., որից՝ դանդաչել «հարբածի պէս այս ու այն կողմ երերալ, տատանիլ. 2. ցըն-դաբանել, յիմար յիմար խօսիլ» ՍԳր. Եզն. Եփր. ել. էջ 183, Եփես, 147. Ոսկ. ա. տիմ., դանդաչուն Բուզ., դանդաչութիւն Ոսկ. ես. 276, դանդաչունք Եզն., դանդաչական Ոսկ. ես. ևն։


Դանդիռն

s.

sepulchral darkness, horror or rottenness.

• «դերեզմանի մութը կամ փտու-թիւն և կամ արհաւիրք». մէկ անգամ ունի Սարկ. քհ. «Դանդիռն և խաւարն ի ներքոյ, (գերեզմանի) շրջի և բուրումն ժահահոտ ա-պականութեան (արտաքոյ)» (հրտր. Սոփերք, հտ. Գ. էջ 20)։ Նոյն բառն է դանթիռն, որ Բառ. երեմ. էջ 72 մեկնում է «դանթիան կամ մութն»։


Դաշտան, աց

s. adj.

menses;
monthly.

• , ի, ի-ա հլ. «օրէնք կանանց» ՍԳր. Եփր. Եբր. 215. «դաշտան ունեցող կին» ՍԳր, տուն դաշտանաց «արտաքնոց» Փարպ., դաշտանիկ «դաշտան ունեցող» Բարուք. զ. 29. Բուզ., դաշտանութիւն «դաշտան» Եփր. փես. 422. Ոսկիփ.։


Դոճ, Դոճի խէժ

s.

shell-lac;
sealing wax.

• «եւէժ արտադրող մի ծառ է». ասւում է միայն դոճի խէժ «լաք, նամակի կնքամոմ, laque» Բժշ. Հին բռ. որ և տօջ «լաք» Ա-միրտ.-ՀԲուս. § 596 նոյն է համարում նաև «դոչ, որ է մուկլի» ըստ Բժշկարանի։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

• «մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։


Դոնդող

s.

jelly.

• = Կրկնականն է դող արմատի և բուն նշա-նակում է «դողդղացող»։-Աճ.


Դուստր, դստեր, աց

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

• = Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

• ԳՒՌ.-թ,ոյմ է թէ նոյն բառն է գն։ տուրգ, որի բուն իմաստը ինձ յայտնի չէ.-«Շուռ էր տալիս անկանը ու տուրգը բանեց-նող փռռանը ու ճախարակը» (Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 80)։


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

• «այպանումն, նախատանք» Նար., որից՝ դսրով առնել «նախատել» Ոսկ. եբր. է, դսրով լինել «նախատանք կրել» Ոսկ. եբր. դ, դսրովել «անարգել, թշնամանել» ՍԳր. կոչ. 30, 224. Եփր. ծն., դսրովանք Կոչ. Ոսկ ա. թես., դսրովիչ Երեմ. ծա. 2, դսրովութիւն Եփր. ծն, Ոսկ. յհ. ա. 1. մ. ա. 22. Բուզ. կոչ. 42, ինքնադսրով Նար. գրուած է նաև դրսով. դրսովել ևն։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• = Պհլ. dram, պրս. [arabic word] diram «մի փոքրիկ կշիռ, դրամ. 2. դրամ, փող», քրդ. dirāw «փող»։ Իրանեան բառը փոխառեալ է յն. ὄραχμή բառից, որ նշանակում է «մի փոքր քաշ. 2. մի տեսակ դրամ, որ արժեր 6 օբոլ, մօտ 1 ֆրանկ». (անցել է *draxm, *drahm միջին ձևերից. հմմտ. արաբ. [arabic word] dirham).-յոյն բառը բուն նշանակում է «բուռ, մի բռան պարունակութիւնը (լատ-կապէս մետաղեայ ցպիկների մի բուռը)» և կցւում է δρασσομαι «բռնել, բուռով վերցնել» բային (Boisacq, 198-9)։-Հիւբշ. 145։


Դրուատ, ից

s.

eulogy, praise.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «գո-վեստ, գովասանք» Ոսկ. ա. թես. գ. (գրծ. դրուատօք). Խոր., որից՝ դրուատիք (-եաց, -եօք) Ագաթ. Ոսկ. մ. ա. 15. Փրպ., դրուատել Պիտ. Նանայ., դրուատանք Կիւրղ. ղկ., նա-խադրուատ Թէոդ. մայրագ., շնորհադրուատ Թէօդ. խչ., յոգնադրուատ Կիր., բազմադը-բուատ Նար. խչ.։

• -Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։