Definitions containing the research եռ : 6458 results

Քանասար

cf. Քանասարիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի-ա հլ.) բուն նը-շանակութիւնը անյայտ է. գործածւում և իբր մակդիր արաբացի վայրագ գայլի. Նար. կթ. էջ 177, Ճաշոց 231 ա (կտկ. չրչ.), Սիմ. ապար. 51 (սեռ. քանասարաց), որ և քանա-սարիկ Ոսկ. մ. ա. 22 (յն. չարագոյն), քաննասարիկ, քաննասարեան Տօնակ.։


Քանուն

cf. Քանոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մահճակալի կամ գահոյքի սիւները» Յուդթ. ժգ. 8 (Մատեան առ քա-նուն գահոյիցն τω ϰανόνι τῆς ϰλίνης), «հիւս-նի կամ ատաղձագործի քանոն, գիծ քաշե-լու տափարակ և ուղիղ տախտակ. փխբ. ուղղութիւն, կարգ, օրէնք, կանոն» Փիլ. Ճառընտ. (սեռ. քաննոյ, գրծ. քաննով). ո-րից քաննակ «տախտակ» Ոսկ. յհ. բ. 8. քանընեցեալ «ուղիղ, կարգաւորեալ» Փիլ. նև. առում է նաև քանոն, ի-ա հլ. «ռա-ռագեղի ճաղերը» Վեցօր. 198. յետնաբար քանոն, քանովն «գիծ քաշելու քանոն» Սարգ. Անյ. բարձր. Արծր. ևն։


Վարունգ, րնգոյ

s.

cucumber;
cf. Կիտրոն;
մանր —, gherkin;
cf. Թթուուտ;
cf. Իշուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յեռ. -ոյ, -ի, ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խի-ար» Բուզ. ե. 7. Մխ. առակ. «կիտրոն, ռմկ. աղաճ խավունի» Գաղիան. Հին բռ. «աշնա-նային հասուն պտուղ» Պտմ. աղէքս. որից վարնգենի կամ վարնկենի Խոր. աշխ. Վրդն. ծն.լ.


Վարսակ, աց

s.

oats.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մի տեսակ արմտիր. եռւ. լաֆ, լտ. avena fatua L» (Տիրացուեան. Contributo § 26) Ագաթ. Վեցօր. 88 (սեռ. վարսակոյ ձևով)։


Վարտիք, տեաց

s.

drawers;
— գեղջկաց, breeches, small-clothes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. վարտեաց. միայն պնե-զաբար գործածուած) «կէս մէջքից ցածր ե-ղած զգեստը» Դան. է. 21, 94. Բուզ. ե. 6. Վրդն. դան. նոր գրականի մէջ՝ արևմտեանը գործածում է «մսի վրայ հագնելիք սպիտա-կեղէն, տակի վարտիք» նշանակութեամբ, իսկ արևելեանը «տափատ, դըսի վարտիք». հմմտ. անդրավարտիք, որի «ներքնավար-տիք» նշանակութիւնը ցոյց է տալիս թէ վար-տիք հին հայոց մէջ նշանակում էր «դրսի վարտիք», համաձայն արևելեան հայոց գոր-ծածութեան։ Սրանից է անվարտի Զքր. սարկ. Ա. 72։


Վաւաշ, ի, ից, աց

adj.

luxurious, profligate, licentious, dissolute, lewd, rakish, libertine, lecherous, obscene.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ձայնակից հեշտական մաեռա-յի վա՛շ վա՛շ»։ Տէրվ. Մասիս 1881 մա-յիս 8 և Նախալ. 105 հնխ. vaç, vansk «բաղձալ» արմատից. հմմտ. սանս. զնդ. վաս, սանս. վա՛նկշ, վա՛նչ, յն. έϰών «յօժարակամ», գերմ. wunsch «բաղ-ձանք». հյ. կրկնութեամբ վա-ւաշ. զուտ արմատը աւշ ձևով պահած են զաւշո-տել, աւշ թէ. հնագոյն կերպարանքն ա-նի վա՛շ։ Հիւնք. յն. βέβιλος «պիղծ, աննուէր»։


Վաւեր

cf. Վաւերական.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. հանում է բևեռ բառից, բայց յիշում է նաև պրս. պավէր։


Վէգ, վիգաց

s.

dispute, debate, contest, discussion, variance, contestation, quarrel, wrangling;
ի — գալ ընդ ումեք, to dispute or wrangle, to debate, to contest, to discuss;
knucklebones, cockal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհյ. *yεg ձևից, որ չէ աւանդուած. հմմտ. զնդ. [arabic word] b vaεγa-«հարուած, բաղխում, զարկ, մէկի վրայ յարձակիլը» (ձևի համար հմմտ. զնդ. ❇ maēγa> հյ. մէգ, ❇ ︎ taēγa->տէգ). ունինք նաև արս. [arabic word] ︎ vaγa «կռիւ, վէճ», որի մեկնու-թիւնը չունի Horn։ Վերոյիշեալ բառերը ծա-գում են հնխ. ueig-արմատից, որի միւս արիական ժառանգներից են սանս. vēga-«դող, ուժգին շարժում, թափ, սեղմում, ճըն-շում», abhi-vēga «գրգռում», զնդ. vaeg «զէնքը ճօճելով վրան նետել», պրս. an-gēxtan «վարել, քշել, հեռացնել», vextan «նետել», օսս. vēγun «շարժել, ցնցել», բե-լուճ. gējag «ճօճել, շարժել» (Pokorny 1, 233-4, Berneker 241, Trautmann 339)։


Վէմ, վիմաց

s.

stone;
rock;
— անկեան, corner stone, head-stone;
— շափիղայ, sapphire;
ի վիմէ ասր ստանալ, to squeeze oil from marble, to desire impossibilities.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կարծր քար» ՍԳը. որից վիմանալ «քար դառնալ» Ագաթ. Սեբեր. վի-մացուցանել Ագաթ. վիմահատ Սեբեր. վի-մագրել Ես. լա. 9. վիմասոյզ Փարպ. վիմա-շէն Պտմ. աղէքս. վիմածակ Կոչ. 265. լեռ-նավէմ (չունի ԱԲ) Առաք. պտմ. 199. նոր բառեր են վիմագրութիւն, վիմագիր, վիմա-տիպ ևն։


Վթար

s.

damage, hurt, wrong.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. ֆթօրա՛, տիաֆթօրա՛ «ա-պականութիւն», փի՛թօմէ «կաշկանդել». անվթար=լծ. յն. ա՛ֆթօրօս, հլ. ան-վատթարելի և թրք. ֆէթհ օլմազ։ Հիւնք. յն. φϑάρμα, φϑείρω, ἂφϑαρτον «ապակա-նել, փճացնել»։ Աճառ. ՀԱ 1908, 122 համարում է իրան. *vitar ձևից փոխ-առեալ. հմմտ. սանս. vitarāmi «յաղ-թել, սպանել», պհլ. vitartan. yitirītan «մեռնիլ»? Թիրեաքեան, Հայ-երան. ու-ռումն. էջ 96 վատթար բառի հետ։


Վիգ

s.

vigour, force, aid, succour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օգնութիւն, պաշտպանութիւն» Շը-նորհ. ոտ. բարձր. Լմբ. շնորհ. Գնձ. Վկ. դէ, 22-2045 6z. որից զօրավիգն կամ զօրաւիգն «օգնա-կան, ձեռնտու» ՍԳր. Եւս. քր. Խոր. «մար-տակից, գործակից, պաշտպան» Օւս. քր. Ոսկ. լս. Շար. Լմբ. ուրիշ գործածութիւն չունի բառս։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Հիւս. պհլ. *vεšāp ձևից. հմմտ. զնդ. ❇ ❇ višāpa՝ որ իբր վերադիր յիշ-ռւած է [arabic word] azi «իժ» բառի հետ (տե՛ս Aր old zand-pahlavi glossary, Bombay 1867, էջ 76 և Bartholomae, Altir. Wört. 1473 չունի Justi)։ Ըստ Benveniste REA 7, 7-9 զնդ. Aži-višāpa անձնաւորեալ մի օձ-դև էր (Azi-Dahāka և Aži-Srvara «եղջիւրաւոր ոձ»> պհլ. Sruvar դևերի պէս), որի պաշ-տամունքը Ն. Ք. դէպի Ա դարը Արշակունեան Իոանից անցաւ Հայաստան ու Վրաստան, և որ սակայն ծանօթ չէ պհլ. և պրս. բնագիր-ներին։ Բառս կազմուած է զնդ. ❇ viša-«թոյն» բառից. հմմտ. սանս. [other alphabet] viša-«թոյն», որից կազմուած են օձի այլևայլ անուններ. ինչ. višani, višadantaka, açivi-šas, višadhara, visabhujan'ga, va-nana, visāyudha, visāra, višāsya, mahavi-ša ևն։ (Ըստ այսմ զնդ. višāpa իբր *viš-sāpa «թունահիւթ», կազմուած sāpa, sap «համ, հիւթ» բառից. հմմտ. լտ. sapor «համ» Bartholomae, Altir. Wört. 1473, Po-korny 2, 450)։ Զնդ. višāpa-պիտի տար հյ. *վշապ, ուստի նրա հետ ենթադրելի է հիւս. պհլ. *vεšap ձևը, որից և հյ. վիշապ, ինչ-պէս որ զնդ. [arabic word] ❇ visa-«թոյն» բառի դէմ ունինք պհլ. [other alphabet] vēš և պրս. [arabic word] bēš «սրածայր արմատ ինչ թունաւոր... որոյ են տեսակք երեք, յորոց մին է կարի յոյժ առա-ւել սատակչական... յորմէ թէ ոք կէս մրսգալ ուտիցէ՝ մեռանի» (ԳԴ 442բ և 292 ա, Հիւբշ. Pers. Stud. 270, Bartholomae, Altir. Wört. 1472)։-Հիւբշ. 247։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։

La Croze, Ձեռ. աշխատ. Բազմ. 1897, 8 մարական և եբր. ձևերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 369 վրաց. քըր-թամի «նուէր, կաշառք» բառի հետ։ Lag. Urgesch. 959, Justi, Zendsp. 198, Muller. SWAW 38, 579 ևն յիշում են վերի իրանեան ձևերը։ Հիւբշ. KZ 23, 19 և 402. Pers. Stud. էջ 208 թէև իրա-նեանից փոխառեալ է համարում, բայց

ԳՒՌ (dialectal) Ախց. փարթամ, նաև Պլ. Սեբ. Տիգ. փարթամ «խոշոր կազմով, պարթև. յաղթակազմ (մարդ)», Շմ. փարթամ «հա-րուստ, ճոխ. 2. ժանտախտ», Սչ. փարթամ «անամօթ, անպատիւ (միայն իգական սեռի համար գործածուած)»։


Փարտ

adj.

odd, uneven;
դար եւ — խաղալ, cf. Կոճատ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Արաբ. [arabic word] fard «անզոյգ, անհատ» (սեմական frd «բաժանուիլ, հեռանալ» ար-մատից)։-Հիւբշ. 278։

ԳՒՌ (dialectal) Մշ. ֆըրդ «թաք», Խրբ. փարդ «անջատ, իրարից հեռու», որից ջուխտու-փարտ Բղ. «զո՞յգ թէ անզոյգ խաղը», որ և Ախք. դարձել է ջուխտու վարդ (Ազգ. հանդ. Բ. էջ 266)։


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.


Փեղկ, ից

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի կամ ի-ա՞ հլ. «կտաւէ կամ մաշկէ վարագոյր, վրանի պատ» ՍԳր. Փարպ. «լեռան ստորոտը» Խոր. ա. 15. նոր գրականում «դռան կամ պատուհանի թև». որից փեղկիլ «ճեղքուիլ, երկուսի բաժան-ուիլ» Օրբել. հրտր. Էմ. էջ 63, «երկպառա-կիլ» Միխ. աս. 451 (ՓԲ գրում է փեղեկել «բաժանել, զատել»), երկփեղկ Ուռհ. երկ-փեղկել «քակտել, իրարից բաժանել» Եղիշ. ռ. էջ 48. Յհ. կթ. խորանափեղկ ՍԳր. տասն-փեղկեան Ել. իզ. 1, լզ. 8. վերնափեղկ Թիւք ռ. 25։


Փենիտ

s.

refined sugar;
candy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] fānīd կամ [arabic word] pānīd «կըր-կին եռացուած, զտուած ու թանձրացրած շաքար», որից նաև թրք. penid կամ աղա-ւաղեալ penir šekeri, ֆրանս. pénide, սանս. phánita. ծագում է պրս. [arabic word] fānīdan «շաքարը կրկին եռացնել, զտել ու թանձրացնել» բայից։


Փերթ, ի, ից

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնեև հայ բառ՝ հնխ. sper-կամ spher-«պատռել» արմատից. հմմտ. հհիւս. splgrr (<*sperro) «պատռած կտոր շորի», յն. τπαράσσω, ատտ. σπαμάττω «պատռել», οπά-ραγμα «պատռած կտոր», οπαραγμός «պա-տառուածք» (Boisacq 891, Pokorny 2, 668)։ նոյն արմատի spher-eg-(կամ հյ. -եկ) ձե-ւից է յառաջանում հյ. փեռեկ, որ տե՛ս ա-ռանձին. ըստ այսմ երկուսի արմատն է *փեր (թ-մասնիկի համար հմմտ. հյ. թերթ. արմատը թեր)։


Փիլաք, ի

s. ast. phylax.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ սխալմամբ հասկանում է «Հայկ աստեռատունը». և համարում է յն. ἐόλας «պահապան»։ Նոյնը երևնում է և Հիւբշ. 386։ Ուղիղ մեկնեց Ակինեան ՀԱ 1913, 654, որ Դիոնեսիոսի Վարքը արաբերէնից թարգմանուած համարե-լով այս բառն էլ պարզապէս արաբե-րէնից տառադարձուած է համարում։


Փիլոն, ի

s.

cloak, mantle;
priest's mantle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այ». Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փիլոն, Ախց. Երև. Ննխ. Կր. Պլ. Ռ. Սչ. Տփ. փիլօն, Մրղ. փիլուն, Հմշ. Սեբ. փիլէօն, Մկ. փի-լիւն, Զթ. փիւիւն, Սվեդ. փիլլիւն, Շմ. Ղրբ. փէլուն, Ասլ. փիլան. բոլորն էլ «կրօնաւորի վերարկու» իմաստով.-կարևոր է յիշել փիլոն Բլ. «ցորենը դեռ հասկի մէջ եղած Գամանաև հատիկի վրայի կեղևը, որ կալսե-լով պիտի բաժանուի»։


Փիղ, փղաց

s.

elephant;
— մատակ, she —, female -;
գոչիւն փղի, trumpeting of the —, cf. Ժանիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇օ pīl, սոգդ. pil հոմանիշից, ոռի նոր ձևն է պրս. [arabic word] pīl։ Ըստ Przy-luski BSL л 83, էջ 221-2 այս. բառը փոխառեալ է դրավիդեան կամ աւստրասիա-կան լեզուներից. բուն նշանակում է «փղոս-կըր», որից հպրս. piru «փղոսկր», որ յետոյ դարձաւ «փիղ», ճիշտ ինչպէս յն. ἐλέφα որ նախ նշանակում էր «փղոսկր», յետոյ եղաւ «փիղ». հմմտ. չամ. bala, կոնտու palō, քմեր. phluk «փղոսկր» և թամուլ. թելուգու, մալայալամ pallu, գոնդի pal ևն «ատամ»։ Բառս նախ մտաւ Հնդկաստան (սանս. [other alphabet] pnu «փիղ»), յետոյ Պարս-կաստան, որտեղից տարածուեց սեմական աշխարհը. հմմտ. ասուր. pilu, արամ. pīl, ասոր. ❇ pīlā, արաբ. [arabic word] fīl, այստե-ղից ամբողջ Արևելք, մինչև Եւրոպայի ծայ-րը. այսպէս թրք. քրդ. fil, վրաց. ბილო պիլո, სმილო սպիլո, թուշ. სἀილ սպիլ, բուլգար. fil, սերբ. filǰ, հիսլ. fill, դան. fil «փեռ» (Berneker 281)։ Տարբեր ծագում ունին յն. ἔλέφας «փղոսկր. 2. փիղ». լտ. ebur «փղոսկը», որոնք փոխառեալ են Ե-գիպտոսից. հմմտ. եգիպտ. āb, ābu և խպտ. εβου, εβu «փիղ, փղոսկր» ըստ Osthoff, Ft Par. 1, 281 հնդևրոպական բառ է և նշանակում է «եղջիւր» (Boisacq 243)։ Այս-տեռից ֆրանս. éléphant, գերմ. անգլ. ele-phant, իտալ. elefante «փիղ» ևն։-Հիբշ. 255։


Փիճի, ճւոյ

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.


*Փնթի

adj.

dirty, filthy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։


Փոխինդ, խնդոյ

s.

flour of parched corn;
hasty-pudding made of butter and honey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. πόλτος. լտ. puls, pulmen-tum «աւիւրով պատրաստուած կերա-կուրներ»։ Հիւնք. ինչպէս և Seidel, Մխ. բժշ. § 140 լտ. polenta բառից։ Կապ չունի լտ. polenta «բոված գարէալիւր, որ աղքատների կերակուրն էր», որի ընկերներն են լտ. pollen, puls, յն. πάλη, παιπάλη, πά́λτος, միռլ. littiu, գալլ. llith, սանս. palalam ևն, որոնք նշա-նակում են «գարէալիւր, նաշիհ, կամ ալիւրով պատրաստուած խիւս». աւելի հեռաւոր ցեղակիցներն են հսլ. papelu, popelu, ռուս. neneль, լիթ. pelenai, հպրուս. pelanne «մոխիր», որոնց բո-լորի նախաձևն է հնխ. pel-«փոշի, ա-լիւր, խիւս» (Pokorny 2, 60, Ernout-Meillet էջ 748)։


Փող, ոց

s. fig. bot.

trumpet, horn;
apostle;
tube, pipe;
conduit, canal;
reed;
asper, mite, sou, halfpenny;
money;
— ականջաց, ear-trumpet;
ձայնատար —, speaking-trumpet;
հնչիւն —ոյ, blast of trumpet;
ի ձայն —ոյ, by sound of trumpet;
— հարկանել, հնչեցուցանել, to trumpet, to sound the trumpet, to wind or blow the horn, to play on the horn;
— երգեհոնի, organ-pipe;
— ծխաքարշի, shank of a tobacco-pipe;
— գրչի, barrel;
— հրազինուց, gun-barrel;
— կապարեայ, lead-pipe, conduit-pipe;
cf. Խողովակ;
cf. Եղէգն;
հովուի —, water-plantain, alisma.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նեղ անցք». ճոխ ածանցներով ա-հած մի արմատ է. նախնական «նեղ անցք» նշանակութիւնից փոխաբերաբար և լայնա-բար բխում են «1. կոկորդ, շնչի և կերակրի անցքը» (ի հլ. անեզաբար) Ա. թգ. ժէ. 35. Յուդթ. ժզ. 11. Ագաթ. «2. ռնգունք, քթի երկու անցքերը կամ ծակերը» (ո հլ.) Յս. որդի. «3. տան մէջ սրահի առջևի անցքը, միջանցք» Բուզ. ե. 6 (ըստ Թորամանեանի (նամակ 1912 մարտ 21) հին հայոց ճար-տարապետութեամբ պալատներն ու աաա-րանքները միայարկ էին. շէնքի մէջտեղից անցնում էր միջանցքը, որ փող էր կոչւում և ամբողջ շէնքը երկու մասի էր բաժանում. այս փողի վրայ էին բացուած թէ՛ արտա-քին մուտքերը և թէ սենեակներից ոմանց դռները. լոյսը ստացւում էր երդիքից. սրա համար փողի բարձրից բացուած էին լուսա-մուտներ, որոնք լուսիջոյց (Բուզ.) էին կոչ-ւում, մինչդեռ ուղղահայեաց պատերի վը-րայ բացուածները պատուհան կամ յուսան-ցոյց էին կոչւում). «4. այգիների միջև նեղ ճամբայ» Օրբել. «5. խողովակ, ջրի փող-րակ, եղէգ» (ո հլ.) Ագաթ. Կոչ. Խոր. «6. շեփոր, սրինգ, խողովակաձև երաժշտական եչողական գործիք» (ո հլ.) ՍԳր. Ոսկ. ա. տիմ. «7. ազդարարող, քարոզիչ (առաքեալ-ները)» Շար. ևն։ Նշանակութեանց զարգաց-ման համար հմմտ. պրս.❇ [arabic word] bōrī և ռուս труба «խողովակ, շեփոր», յն. αύλός «սրինզ, խողովակ, երկար անցք», αύλών «փոս ու եր-կար անցք, ձոր, ջրի փողրակ, խողովակ»։ Այս զանազան նշանակութիւններից են կազմուած՝ փողակ «կոկորդի երկու անցքե-րը, շնչափող» Սեբեր. «մասունք պահելու խողեվակաձև մի աման» Ճառընտ. փողա-հար Մծբ. կամ փողար Դ. թագ. ժա. 14. Մտթ. թ. 23. Ոսկ. մ. գ. 16. Բուզ. դ. 20. փողաւր «շատակեր» Պտմ. աղէքս. փողե-րակ «շնչերակ» Նիւս. բն. Վստկ. «ջրի խո-ղովակ» Միխ. աս. 80 (որ և փողորակ, փող-րակ Կանոն. Ոսկիփ. Վստկ. 144), փողոց «քուչա, սոխախ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. եբր. «սենեակների առջևի միջանցքը» Մամիկ. 25. «կոկորդ» Վրդ. առ. 6, 131. «երկու շարք կանգնած մարդոց միջև բաց թողուած տա-րածութիւնը, որով շքադիր անձը պիտի անցնի» Լմբ. մատ. 201. փողոց տալ «ճամ-բայ բանալով երթալ» Մամիկ. փողել «փող եչել» Վկ. գէ. 36. Յայտ. Պղատ. օրին. «յառաջ անցնիլ, խմբով առաջ երթալ» Ա. մկ. ե. 42. ժզ. 6. Ագաթ. (հմմտ. փողոց տալ ոճը). սրանի՞ց է նաև փողել «վեր բարձրանալ» Վեցօր. ա. 14 (գետնից բարձ-րացող գոլորշու համար է ասում), «վեր ցատկեցնել» Քերդ. քեր. 160-161, փողոտել Փիլ. լին. Վստկ. շնչափող Կոչ. 228. Փիլ. նրբափողոց Վեցօր. ողնափող Նորագիւտ բ. մնաց. ժը. 33. լայնափողոց Նիւս. կազմ. Վրդն. պտմ. վաճառափողոց Վրք. հց. Մաշկ երեքփողոզեան Տեսիլ դան. էջ 118. խռչա-փող Նիւս. բն. ոսկեփող Ոսկ. ապաշխ. տարփողել Շար. Գնձ. տողան «տան մէջ նրբանցք» Սամ. անեց. 111 (նորագիւտ բառ). փողկապ (նոր բառ) ևն։

= Պրս. [arabic word] pul «մանր դրամ, լումայ», որ Արևելքի մէջ շատ տարածուած բառ է. հմմտ. վրաց. უოლი փոլի, უული փուլի «դը-րամ», քրդ. pūl «մէկ ստակ», արևել. թրք. և չաղաթ. [arabic word] pul «5 փէնս արժող դրամ և ընդհանուր առմամբ՝ դրամ», թրք. [arabic word] «'/︎ ստակ=1/շ2օ դահեկան= /ვo կոպէկ. որ հին ժամանակ գործածական դրամ էր», ատրպ. pul «դրամ». գնչ. polia «մի քանի տեսակ ոսկեդրամներ» ևն։ Այս բոլորի մայ-րը պրս. pūl բառն է, որի հնագոյն և առա-ջին իմաստն է «ձկան թեփ», նմանութեամբ յետոյ դարձել է «դրամ»։ Այս իմաստը պա-հում են դեռ թրք. pul «ձկան թեփ», պրս. նուազական [arabic word] putak «ձկան թեփ» և յատ-կապէս Ղրբ. փօղ «ձկան թեփ», որի ղ ձայ-նո ցոյց է տալիս՝ որ բառիս այս իմաստը հայերէնի մէջ էլ շատ հին է։ Տե՛ս նաև վերը փիւղ։ Նշանակութեան գարգացման համար հմմտ. պրս. pišiz «թեփ. 2. դրամ» > հյ. փշիտ։


Փող, ից

s.

throat;
neck;
street;
corridor, lobby, passage, gallery;
— սրուակի, neck or gullet of a bottle;
ունել զոք զ—ից, to seize or take one by the throat, to arrest.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նեղ անցք». ճոխ ածանցներով ա-հած մի արմատ է. նախնական «նեղ անցք» նշանակութիւնից փոխաբերաբար և լայնա-բար բխում են «1. կոկորդ, շնչի և կերակրի անցքը» (ի հլ. անեզաբար) Ա. թգ. ժէ. 35. Յուդթ. ժզ. 11. Ագաթ. «2. ռնգունք, քթի երկու անցքերը կամ ծակերը» (ո հլ.) Յս. որդի. «3. տան մէջ սրահի առջևի անցքը, միջանցք» Բուզ. ե. 6 (ըստ Թորամանեանի (նամակ 1912 մարտ 21) հին հայոց ճար-տարապետութեամբ պալատներն ու աաա-րանքները միայարկ էին. շէնքի մէջտեղից անցնում էր միջանցքը, որ փող էր կոչւում և ամբողջ շէնքը երկու մասի էր բաժանում. այս փողի վրայ էին բացուած թէ՛ արտա-քին մուտքերը և թէ սենեակներից ոմանց դռները. լոյսը ստացւում էր երդիքից. սրա համար փողի բարձրից բացուած էին լուսա-մուտներ, որոնք լուսիջոյց (Բուզ.) էին կոչ-ւում, մինչդեռ ուղղահայեաց պատերի վը-րայ բացուածները պատուհան կամ յուսան-ցոյց էին կոչւում). «4. այգիների միջև նեղ ճամբայ» Օրբել. «5. խողովակ, ջրի փող-րակ, եղէգ» (ո հլ.) Ագաթ. Կոչ. Խոր. «6. շեփոր, սրինգ, խողովակաձև երաժշտական եչողական գործիք» (ո հլ.) ՍԳր. Ոսկ. ա. տիմ. «7. ազդարարող, քարոզիչ (առաքեալ-ները)» Շար. ևն։ Նշանակութեանց զարգաց-ման համար հմմտ. պրս.❇ [arabic word] bōrī և ռուս труба «խողովակ, շեփոր», յն. αύλός «սրինզ, խողովակ, երկար անցք», αύλών «փոս ու եր-կար անցք, ձոր, ջրի փողրակ, խողովակ»։ Այս զանազան նշանակութիւններից են կազմուած՝ փողակ «կոկորդի երկու անցքե-րը, շնչափող» Սեբեր. «մասունք պահելու խողեվակաձև մի աման» Ճառընտ. փողա-հար Մծբ. կամ փողար Դ. թագ. ժա. 14. Մտթ. թ. 23. Ոսկ. մ. գ. 16. Բուզ. դ. 20. փողաւր «շատակեր» Պտմ. աղէքս. փողե-րակ «շնչերակ» Նիւս. բն. Վստկ. «ջրի խո-ղովակ» Միխ. աս. 80 (որ և փողորակ, փող-րակ Կանոն. Ոսկիփ. Վստկ. 144), փողոց «քուչա, սոխախ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. եբր. «սենեակների առջևի միջանցքը» Մամիկ. 25. «կոկորդ» Վրդ. առ. 6, 131. «երկու շարք կանգնած մարդոց միջև բաց թողուած տա-րածութիւնը, որով շքադիր անձը պիտի անցնի» Լմբ. մատ. 201. փողոց տալ «ճամ-բայ բանալով երթալ» Մամիկ. փողել «փող եչել» Վկ. գէ. 36. Յայտ. Պղատ. օրին. «յառաջ անցնիլ, խմբով առաջ երթալ» Ա. մկ. ե. 42. ժզ. 6. Ագաթ. (հմմտ. փողոց տալ ոճը). սրանի՞ց է նաև փողել «վեր բարձրանալ» Վեցօր. ա. 14 (գետնից բարձ-րացող գոլորշու համար է ասում), «վեր ցատկեցնել» Քերդ. քեր. 160-161, փողոտել Փիլ. լին. Վստկ. շնչափող Կոչ. 228. Փիլ. նրբափողոց Վեցօր. ողնափող Նորագիւտ բ. մնաց. ժը. 33. լայնափողոց Նիւս. կազմ. Վրդն. պտմ. վաճառափողոց Վրք. հց. Մաշկ երեքփողոզեան Տեսիլ դան. էջ 118. խռչա-փող Նիւս. բն. ոսկեփող Ոսկ. ապաշխ. տարփողել Շար. Գնձ. տողան «տան մէջ նրբանցք» Սամ. անեց. 111 (նորագիւտ բառ). փողկապ (նոր բառ) ևն։

= Պրս. [arabic word] pul «մանր դրամ, լումայ», որ Արևելքի մէջ շատ տարածուած բառ է. հմմտ. վրաց. უოლი փոլի, უული փուլի «դը-րամ», քրդ. pūl «մէկ ստակ», արևել. թրք. և չաղաթ. [arabic word] pul «5 փէնս արժող դրամ և ընդհանուր առմամբ՝ դրամ», թրք. [arabic word] «'/︎ ստակ=1/շ2օ դահեկան= /ვo կոպէկ. որ հին ժամանակ գործածական դրամ էր», ատրպ. pul «դրամ». գնչ. polia «մի քանի տեսակ ոսկեդրամներ» ևն։ Այս բոլորի մայ-րը պրս. pūl բառն է, որի հնագոյն և առա-ջին իմաստն է «ձկան թեփ», նմանութեամբ յետոյ դարձել է «դրամ»։ Այս իմաստը պա-հում են դեռ թրք. pul «ձկան թեփ», պրս. նուազական [arabic word] putak «ձկան թեփ» և յատ-կապէս Ղրբ. փօղ «ձկան թեփ», որի ղ ձայ-նո ցոյց է տալիս՝ որ բառիս այս իմաստը հայերէնի մէջ էլ շատ հին է։ Տե՛ս նաև վերը փիւղ։ Նշանակութեան գարգացման համար հմմտ. պրս. pišiz «թեփ. 2. դրամ» > հյ. փշիտ։


Փոշի, շւոյ, շեաց

s.

dust;
— or — հրացան, gun-powder, powder;
— կաղնւոյ, tan, oak-bark;
— շաքարի, powder-sugar;
— իւղեփեցաց, sweet-powder;
— հերաց, hair-powder;
տուփ փոշւոյ հերաց, powder-box;
ամպ փոշւոյ, a cloud or whirlwind of dust;
դնել ինչ ի —, ի — դարձուցանել, to powder, to grind to dust, to reduce to powder, to pulverize;
լնուլ փոշւով, to cover or sprinkle with dust;
ի — դառնալ, to be reduced to powder, to be pulverized;
to crumble into dust, to moulder away;
— յարուցանել, to raise a dust;
ընդ — թաւալիլ, to roll in the dust;
թօթափել զ—, to dust, to beat the dust out of, to shake off the dust, to free from dust;
— դէզադէզ ամբառնայր յամպս հասանէր, a thick cloud of dust rose up to the skies;
— ամպաձեւ մրրկեալ դիզացեալ ծածկէ զերկին, a cloud of dust arose and obscured the heavens;
cf. Մանրամաղ;
cf. Վառօդ;
cf. Ջաղացք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. უომი փոշի «խնկի փոշի» (Չուբինով 1313), կպդովկ. յն. φός «փոշի» (Karolides, Γλ. συγϰρ. 99), բոհեմ poš, pus «փոշի» (Vaillant, Gram. Bohem. 123), գնչ. pošik «հող, գետին» (Paspati)։-Գնչ. բառը Ascoli, Zigeun. 10 կցում է ռուս. posva «գետին» (իմա՛ noчвal) և բոհեմ. puda ձևերին, Paspati սանս. puš «խնա-մել, մեծացնել» արմատին, որոնք անլար-մար են. Müller SWAW 66, 278 առաջին անգամ դրաւ հայերէնից փոխառեալ, մինչ-դեռ Հիւբշ. Arm. Stud. § 283 հակառակն է ռնում։


Տապան, աց

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «արկղ, արկղի նման՝ չորս կողմը փակ նաւ (Նոյի), մեռելի սըն-տուկ, գերեզման, դամբան» ՍԳր. Ագաթ որից տապանակ «արկղիկ, գանձանակ» ՍԳր. տապանակակիր Եփր. յես. տապանագործ Մանդ. Կիւրղ. խչ. տապանատուն, Մամիկ. սհ. Վրք. հց. տապանիլ Ճառընտ. ևն։


Տապաստ

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(սեռ. -ի) «մի տեսակ մահացու ցաւ» Ուխտ. Ա. 102. Վրք. և վկ. Բ. 364. Յայսմ. դեկտ. 4, յնվ. 2. Պտմ. վր. Եզն. առ լեհ. «մոլաքոր, erysipèle» Բժշ. (մոլաքոր որ է տապաստն. Բազմ. 1917, 102). վրիպակով գրուած է նաև տապասկ։

ՆՀԲ մեկնում է «ախտ տապագին և ծաւալական և եռք որպէս բոր սաստիկ և ժանտախտ»։

(սեռ. -ի) «օթոց, սփռոց, գորգ» Ժղ. հռոմկլ. Յայսմ. մրտ. 22, որից երկրա-տապաստութիւն «գետնախշտութիւն» Աթան. էջ 538. աւելի հին և ընտիր է տապաստակ «բազմոց, դիվան» Ոսկ. մ. գ. 17։

«գետին փռուած, գետին տա-աալուած». առանձին չէ գործածուած. սրա-նից ունինք տապաստ անկանել «գետին փռուիլ, ընկնել մեռնիլ» Յուդթ. է. 9, Ա. կոր. ժ. 5. Վեցօր. 94. տապաստ արկանել «դիա-թաւալ գետին փռել, սպանել» ՍԳր. Ոսկ. փիլ. Կղնկտ. դիտապաստ անկանել Ես. լդ. 3. տապաստիլ «փռուիլ մեռնիւ» ԱԲ. տու պաստել «գետին փռել, կործանել» (նորա-դիւտ բառ) Գիրք թղ. 30 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 253)։


Տառաղան, ի, աց

s.

basket, hamper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կթոց, կողով» Պարապմ. լ. (այլ ձեռ. տառաղանդ). լուսանցքի վրայ մեկնուած է «սկուտեղ»։ Նոյն բառն է նաև տառաղայ Վրդն. սղ. ճխգ, էջ 484 (Ունելով ցսերմն, ցանելով առաջի իւրեանց հող՝ ի տառաղայ արկեալ, որ բուսեալ և ծաղկեալ)։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Տառեխ, աց

s.

herring.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τάρῖϰος «աղած ձուկ (կամ նաև ծխածն ու չորացրածը)». գործածուած է յոյն շատ հին հեղինակների մօտ, ինչպէս Հերոդոտոս, Արիստոփան, Հիպպոկրատ, և ունի զանազան ածանցներ. ինչ ταδἰχεια «ձուկ աղելը, մարմնի զմռսում», ταριχεῦω «փտումից զերծ պահելու համար աղել կամ զմոսել», ταριγευτός «աղած», * ταριγευτής «աղած բաներ շինող» ևն։ Նոյնի հետ է կապւում նաև ταρχύω «մեռելը թաղել» (նա-խապէս զմռսելու ակնարկութեամբ)։ Փխբ. նաև ταριχεύω «վշտից ու ծերութիւնից հիւծ. ուիլ»։ Բառիս ծագումը անյայտ է (Boisacq 943-4)։-Հիւբշ. 383։


Տառեղն, ղան

s.

stork;
heron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (սեռ.-ղան, յգ.-ղունք) «արագիլ» Անյ. պորփ. Մխ. առ. Լաստ. (հրտ. 1844, էջ 36 տաղեղունք, երկու ձ. դատաղեղունք, իսկ նոյն ժը. տառեղունք). Սանահն. «ճայ թռչունը» Նիւս. երգ. (որից ՀՀԲ համառօտեալ է դնում տառն հոմանիշ


Տատասկ, աց

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ կրկնուած է *տասկ պարզականից, այս էլ աճած ձևն է *տաս արմատի, որ ծագում է հնխ. dək'-առմա-տից։ Հմմտ. սանս. dáçati, daçati «կծել». յն. δάϰνω, δαxεῖν «կծել, խայթել», δαϰος «կծան անասուն», δηζις «խածուածք», գոթ. tahǰan «պատռել», սանս. daštra և զնդ. dastra «շնատամ, կեռ, ճանկ», հբգ. zangar «կծող, սուր, հատու», հհիւս. tgng, անգսք. tange, հբգ. zanga, գերմ. Zange, ալբան. dane «աքցան» (իբր «կծող») ևն։ Այս բառե-րը ծագում են հնխ. denk'-«կծել» արմա-տից, որ ուզում են կապել հնխ. dək'-, dek'-«պատռել, պատառոտել» արմատին (Po-korny 1, 785 և 790, Boisacq 163)։ Հայե-րէնը գալիս է հաստատելու այս կապը, ըստ որում ձևով ծագում է dək'-արմատից, եսև նշանակութիւնն է «խածնել, կծել». այս ի-մաստի զարգացման համար հմմտ. թրք. əsərmaq «կծել, խածնել» և əsərγan «եղիճ փուշը», նաև Պլ. խածնել. «փուշը կառչիլ» (օր. փուշը փէշս խածաւ)։


Տարած, ից

adj. s.

spread out, extended, stretched out;
extensible;
—, —ածք, extent, extension;
volume, bulk, size;
show, display.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «սփռուող, ծալական» էջ 5. Վեցօր. 67, 74, «փռուիլ, տարածուիլը» Վեցօր. որից տարածել կամ տարածանել «սփռել, ծաւալել, ընդարձակել» ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. տարածատակ «արմատը գետնի տակ տարածուող» Վեցօր. 96. տարածոց «չորացնելու համար փռած բան» Տաթև. ամ. 281, 285 (Ի հեռանալ պահապանին զտա-րածոցն ցրուեն թռչունք. Զտարածոց ան-պահապան՝ ցրուեն թռչունք). տարածոց արկանել «փռել, տարածել» Վեցօր. 182. տարածումն Յոբ. լզ. 15. «ԳԿ ձայնին պատ-կանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ա-մատ. Հ︎. ռար ու բան 619). տարածութիւն Եզն. երկայնատարած Եզեկ. ժէ։ 3. Ոսկ. ես. Վեցօր. գետնատարած Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. և մ. ա. 11. բազկատարած Ագաթ. Կո-րիւն. գրկատարած Ոսկ. ես. 205. բազմա-տարած Եւս. քր. մոխրատարած Ոսկ. մ. գ. 14 տարածականութիւն (նոր բառ) ևն։


Տարափ, ոյ

s.

shower, abundant rain;
— ձեան, flake of snow;
տեղ եւ — նետից, a shower of arrows;
a cloud of darts;
ծակոտեալ ի —ոյ նետից, pierced with a hundred arrow wounds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «առատ տեղացող անձրև, ձիւն կամ ցօղ» Բ. մկ. ժ. 36. Երգ. ե. 2. Ոսկ անոմ. Սոկր. (գրուած է տարաբ Մագ. թղ. 13). պարզապէս «ցօղ» նշանակութեամբ Ատ. ժմ. 491 (նաև զհաւուցն ևս ի տարափ առաւօտուն ճռուողելն). որից տարափել «տեղալ» Գնձ. տարափանման ժմ. յն. տա-րափումն ժմ. յն. տեղատարափ Օր. լբ. 1 Ոսև. ես. և յհ. ա. 37, բ. I. Փարպ. տարա-տարափ Մանդ. էջ 80. հրատարափ Բենիկ. թանձրատարափ Ագաթ. լեռնատարափ Բե-նիկ. կայծակնատարափ Նար. յովէդ. Տօնակ. հողմատարափ Անան. եկեղ.-Հին բռ. մեկ-նում է տարաբ «խուռն ինչ» (իմա «որևէ բա-նի բազմութիւն՝ առատութիւն»)։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տաւիղ, ւղաց

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։


Տրապիզ, աց

s. geom.

trapeze, table;
trapezium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ոստ ՆՀԲ. բայզ կայ միայն աեռ. ի) «սեղան կամ ևեղանի տախտակ». Յհ. կթ. 231։ Թէոդ. խչ. 171. Օրբել. հրտր. Էմինի, էջ 164, 176 և 230։ Տե՛ս և յաջորդըս


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. տրեայ Լաբուբ. էջ 2) «Հայ-կական չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տո-մարի համապատասխանում է հռովմէական նոյ. 9-դեկտ. 8» Ասող. Վանակ. տարեմ.։ Նոյն բառն է և տրեկան «տրէ ամիսը» Գիրք թղ. 273 (Ըստ Հռովմայեցւոցն ի 10 հոկ-տեմբեր և ասորերէն Թշրին կտիմ և ըստ հայոց տրեկանի), որ յայտնի չէ թէ գրչա-գրական սխա՞լ է, թէ ահեկան և մեհեկան ձևերից ազդուած և իրօք գոյութիւն ունեցող ժողովրդական մի ձև, որ գրուածքի հեղի-նակը կամ գրիչը գործածել է, ինչպէս որ մի քիչ յետոյ էլ ունի ժողովրդական կթոց ամ-սանունը՝ փոխանակ սահմի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 254)։

Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։


Տրիէր, ի

adj. mar. three-banked or benched;
— նաւ, three-benched galley, trireme.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«եռաթի (նաւ, ցռկանաւ)» Եւս. քր. բ. ուրիշ վկայութիւն չկայ։

= Յն. τριήρης «եռաթի».-Հիւբշ. 385։


Տրմուղ, մղի

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի) «անվարժ, դեռ չլծուած ձի, եզ (նաև վզի համար ասուած)» Երեմ լա. 18. Ոսկ. մ. ա. 6. և եբր. լա. Բուզ. 262. Եւս. պտմ. Սեբեր. 185 որից տրմոու-թիւն Ոսկ. մ. ա. 6 և կրկնութեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ. 209 (երկու անգամ), որից և կրմուղ (ի հլ.) Ոսկ. մ. գ. էջ 54. Կիր. պտմ. էջ 132, կրմղութիւն Դիոն. երկն.։


Տրուպ, տրպի, պաց

adj.

humble, lowly, unworthy, inferior, least, vile, abject, despicable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. drōb-ձևից. այս ձևի հետ հմմտ. հսլ. drobg, drobiti «ջար-դել, մանրել», drobinu «փոքր», նսլ. drób «մանը կտորներ», ռուս. дробь «կոտորակ, մաս, կտոր», дробить «մանրել», дpeбeзrи «փշրտանք, մանրուք», nо-дробныи «ման-րամասն», չեխ. drob «մանը բան», drobny «փոքրիկ, չնչին», բուլգար. drebolija «չըն-չին բաներ», droben «փոքր չնչին», լեհ. dro-bny «շատ փոքր, աննշան», սերբ. droban «փոքր», ուկր. dribnyj «փոքրացրած, նուրբ, թոյլ, տկար, անուժ», հհիւս. dnafna «մանը մասերի լուծուիլ», գոթ. gadraban «քանդա-կել», հհիւս. draf, անգսք. droef «անկում», որոնք հանւում են հնխ. dhrebh-«ջարդել, փշրել» արմատից։ Կայ նաև նոյն արմատի dhreb-ձևը, որից հհիւս. drepa, անգսք. drepan «զարնել, հարուածել, սպանել», ռեռմ. Treff «հարուած» ևն (Pokorny I. 875, Berneker 225-6)։ Հայերէնի մէջ նախա-ձայնն էլ վերջաձայնին նմանուելով ստաց-ուել է drōb-ձևը, որ անսովոր է հնխ. ձայ-նաբանութեան. հմմտ. ბեծ


Տրտում

adj. adv.

sad, sorry, afflicted, chagrined, melancholy, dull;
sadly;
— լինել, to be sorry, grieved, to have one's heart full of affliction or sorrow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. drom-արմատից, որ տալիս է *տրում, կրկնութե-ամբ *տուտուրմ, *տուրտում>տրտում։ Ար-մատը նշանակում է բուն «քնել», որի ժա-ռանոնեռո տե՛ս հլ. տարտամ բառի տակ։ Ոմանք ուզում են նոյն արմատի տակ դնել նաև հսլ. dirmo, dirméti, սերբ. drmim, drmljoti «տրտում, մռայլ, տխուր լինել» (Berneker 256), բայց նշանակութեան տառռեռութեան պատճառաւ շատ անաաա-հով են համարում (Pokorny 1, 821)։ Հալե-րէնը գալիս է նոր ապահովութիւն տալու սոյն համեմատութեան։-Աճ.


Տօթ, ոյ

s. adj. adv.

hot weather, great or ardent heat, burning atmosphere, solar heat, sunburning;
hot;
—ոյ, during the heat;
— ամարայնոյ, summer heat;
հարկանիլ ի —ոյ, to be corrupt, to rot, to putrefy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *tāft ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] tāftan «եռալ, եփուիլ», պրս. [arabic word] taft «տաքութիւն, սաստիկ տաք, տօթ», [arabic word] taftan «ջերմանալ, ջերմացուցանել», աֆղան. tōd, օսս. t'aft, t'äf «տաքութիւն», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», սանս. tapti-«տաքութիւն», tapta-«ջերմ, տաք, և իզիչ» ևն, որոնց ծագման և միւս ցեղակից ձևերի վրայ տե՛ս տապ։-Հիւբշ. 254

Böttich. ZDMG 1850, 363, Arica 8o, 332, Lag. Urgesch. 448 համեմատում ևն սանս. taoti բառի հետ։ Տէրվ. Նա-խալ. 83 հյ. տապ, պրս. taft, հսլ. topiti «ջեռուցանել» ևն բառերի հետ հնխ. tap արմատի տակ։ Հիւնք. եգիպտ. թաւթ «Հերմէս, ամառ» ձևից. յիշում է նաև պրս. թաֆթէն։ Վանցեան, Պատմ. քե-րակ. 145 տ բացատականով օդ բառից!


Տօսախ, ից

adj.

s. bot. box, box-tree;
փայտ —ի, box-wood;
—ի, box-wood, made of box.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (ՆՀԲ դնում է ի հլ., բայց առանց վկայութեան. գտնում եմ սեռ. տօսա-խոյ Եփր. թուոց, էջ 253) «մի տեսակ կարծր փայտ և նրա ծառը. շիմշիր. լտ. buxus» Ես. խա. 19. Վեցօր. 92. Ագաթ. գրուած է նաև տուսախ. որից տօսախի Կիւրղ. ծն.-փոխաբերաբար ասւում է հիւանդոտ դեղ-նած գոյնի համար՝ Ոսկ. Ճառք, էջ 61 և 355 (վկայութիւնները մէջ է բերում Նորայր, Բառ. ֆրանս. 710բ)։


Տիզ, տզի, տզոյ, տզոց

s.

tick, acarus;
Mexico-seed, castor-oil, ricinine oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Լ. Հւր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. տիզ, Ննխ. դիզ, Ղրբ. տէզ «շանաճանճ, նաև ճանճի չափ մի միջատ՝ որ արիւն է ծծում և ոչխարի, կովի կամ ու-րիշ անասունների վրայ է գտնւում»։ Սրա-նից է կազմուած Ջղ. քաքաթիզ «կոյաբըն-դեռ», որ ծագում է նախաւոր *քաքատիզ ձևից, առաջին բաղաձայնների ազդեցու-թեամբ տ դարձած թ։


Տիւ, տուընջեան

s.

dayast. —, day-time;
— եւ գիշեր, nyctemeron;
ի տուէ or ի տունջեան, during the day, by day, in the day-time;
ի լուսապայծառ or ի լոյս տունջեան, in broad day light;
ընդ —ն ողջոյն, all day long;
ի տուէ եւ ի գիշերի, զ— եւ զգիշեր, day and night, night and day;
չեւ խոնարհեալ տունջեան, before the end of the day, before nightfall;
արփիաճաճանչ —, fine day, fine weather;
ի տունջենիս յայսմիկ, this day, today;
cf. Օր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. diu-«օր» բա-ռից. հմմտ. սանս. divā «ի տուէ», divēdivε «օր աւուր, օր ըստ օրէ», divasa-«օր, ցե-րեկ», հինդ. divus «օր», գնչ. dives, gi-ves «օր», յն. εύ-δῖος «լաւ եղանակ, լաւ ոէ պայծառ օր», լտ. diū «ի տուէ», dies «օր», ռում. di «օր», հիռլ. in-diu «այսօր», կիմր. diw, dyw «օր»։ Այս բոլորի նախնական պարզ արմատն է *dei-«փայլիլ, լուսաւո-ցել» (հմմտ. յն. δέατοι «երևիլ», սանս. dī-, adīdet «երևիլ, ցոլալ», dfvyati «լուսաւորել» ևն), որ աճել է -eu-, -en-աճականնեռոմ։ Առաջինից ստանում ենք հնխ. deieno-«լու-սաւոր», deiuos «Աստուած, երկինք», dlēus «երկինք, օր», diu-«օր», որոնց ժառանզ-ներն են սանս. dyāúš «երկինք, օր», divyá-«երկնային», dēvá-«Աստուած», զնդ. dasyo «դև», յն. Zεύς, Ἀιός, լտ. Deus «Աստուած», dīvī «աստուածներ», divus «աստուածա-յին», լիթ. dèvas, լեթթ. dèws, հպրուս. de-ϊws, հիսլ. tīvar, հիռլ. dia, կիմր. duiu, կորն. duy, բրրտ. doué «Աստուած», ինչ-պէս և վերոյիշեալ «տիւ» նշանակող բառե-որ։ (Բալթեան խմբից փոխառութիւն է ֆինն, taivas «երկինք»)։ Երկրորդից (-en-աճա-կանով) ունինք հսլ. dīni, լեհ. dzieή, ռաս. neнь. լիթ. diena, լեթթ. diena, հպրուս. deinan, սանս. dina «օր» և լտ. nundinae «ինը օրը մէկ եղած շուկայ» (իբր հնխ. delen-)։ Հայերէնի մէջ բնիկ է տիւ, իսկ իրանեանից փոխառութեամբ ունինք դև, ինչպէս նաև դէտ, դիտել (Walde 230 232 Pokorny 1, 772-4. Berneker 203, 254, Boisacq 189, 293, 308, տե՛ս նաև Ernout-Meillet 259, Meillet BSL л 81, էջ 126)։-Հիւբշ. 498։

Klaproth, Asia pol. 105 աֆղան. uras և ւտ. dies «օր»։ ՆՀԲ լտ. dies «օր»։ Սանս. և այլ ձևերի հետ են հա-մեմատում Peterm. 21. 33, Windisch. 12. Lag Urgesch. 499, Muller SWAW 38, 572. Justi, Zendsp. 156, Տէրվ. Altarm. 68, էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 348), Հիւբշ. KZ 23, 18 ևն։ Մորթման ZDMG 31, 413 բևեռ. Tiasba աստուծոյ հետ, որ մեկնում է «Չի աւուրց»։ Հիւնք. սանս. տէվա և զնդ. տայիվա։ Bugge, Lуk Stud. 1, 56 լիւկ. tivi «քահանայ» բառն էլ է ա-ւելացնում։ Մառ, Լազ. քեր. 189 լազ. տիղուչա «դժբախտ» բառը ուզում է մեկնել հյ. տի «օր» + լազ. ուչա «սև»։ Պատահաևան նմանութիւն ունին վրաց. տղե, ինգ. դիեյ, չէչէն. դէ ևն հոմանիշ-ներըս


Տոմս, ից

cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, τόμος «մագաղաթի կտոր, մի թերթ թուղթ, հատոր գրքի», որի վրայ տե՛ս և տոմ. յունարէնից է փոխառեալ ասոր. ❇ tūmsā «տետրակ, գիրք, գըր-բոյկ, թուղթ», որ թէև a-ի պատճառով ա-ւելի մօտ է հայերէնին, բայց ու ձայնաւորի պատճառով հեռանում է։-Հիւբշ. 385։


Տուար, աց

s.

cattle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ագլ. Երև. Ղրբ. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տավար, Խրբ. Ննխ. Սեբ. Սչ. Տիգ. դավար, Մրղ. տավառ, Մկ. տmվար, Հւր. տօվար, Հճ. դավօյ, Հմշ. դը-վար, սեռ. դավ-րուն, որոնք ընդհանրապէս նշանակում են «արջառ», միայն Ախց. «կով ու գոմէշ, ոչխար և այծ», Հճ. «այծի և ոչ-խարի հօտ», Սեբ. «ոչխար», Տիգ. «ձի» և Մրղ. «էշ»։-Նոր բառեր են տաարթող, տաւարատէր, տաւարածատէր, սևատաւար, տաւարակով։

ՓՈԽ.-Այս բառը տարածուած է Միջին Ասիայից մինչև հիւսիսային և արևելեան Եւրոպա, այսպէս 1) Ալթայական լեզունե-րից՝ արևել. թրք. [arabic word] կամ [arabic word] tavar, չաղաթ. [arabic word] davar, օսմ. [arabic word] davar «ար-ջառ, նախիր», գւռ. թրք. Ախց. kavar «ոչ-խար», կումուկ. tuwar-et «կովի միս», tu-warčə «հովիւ», Կազանի թթր. təuar «գոյք. ինչք», [arabic word] tavar «մետաքսեղէն և ատլան» (Будaговъ 1, 382), ույղուր. ❇ ta var «ինչք, ստացուածք», որից փոխառեալ է մոնգոլ. [arabic word] tavar «ինչք, հարստու-թիւն» (ըստ Pappe, Լենինգրադ. անձնական. չկայ «եզ, կով» նշանակութիւնը). 2) Մեր-ձաւոր Արևելքի լեզուներից՝ քրդ. [arabic word] da-var, լազ. davari, tavari «արջառ», գնչ. dhvari «ձի, անասուն», ն. ասոր. t'ävirt'ə «կով», Կովկասեան լեզուներով davar «ար-ջառ, կով, նախիր». 3) Սլաւական լեզունե-րից՝ հսլ. tovaru «ապրանք, բեռ, ինչք», tovarinu «էշ», ուկր. tovar, toyarvš «տա-ւար, ինչք, ապրանք», հռուս. товаръ «ծրար, կարասիք», ռուս. товаръ «ապրանք». тօ-варищъ «ընկեր» (նախ առևտուրի մէջ ըն-կեր իմաստից յառաջացած), նսլ. tovor «բեռ, ձիաբեռ», tovaruš, tovaris, tivaris, touarih «հարստութիւն, ինչք», նսլով. sto-voriti «գրաստով կրել տանիլ», սլովակ. tovaryš, սերբ. tovarac «ապրանք», tovary, tovar «ինչք, էշ», նսերբ. tovariš, tovarš, խրվատ. tovora, tovar «էշ», tovarica «էդ էշ», tovarac «իշուկ», բուլգար. tovar «բեռ», լեհ, towar, towarzуsz «ինչք, ապ-րանք», որոնցից ռում. tovarú «ապրանք», tarnic «ձիաբեռ», tovaroš «ապրանք» և լիթ. tavora «ապրանք». 4) Ուգրօ-ֆիննական լե-զուներից՝ ֆինն. tavara, լապ. davver, մոր-դվ. tavarǰ «ապրանք», հունգ. tars, tarnoc «խանութպան»։ Այս ձևերի մեծագոյն մասը յիշում է Miklosich, Die Fremdwörter in den Slavischen Sprachen (Wien 1867) և Die Tiirkischen Flemente in den sudost-ս. osteuropäischen Sprachen (Wien 1889 -90)։ Այս երկու աշխատութեանց մէջ էլ անուանի սլաւագէտը յիշեալ բառերը դնում է թուրքականից փոխառեալ. (այսպէս նաև *ВO 17, էջ xI). Սլաւականից անցել է Ուգ-ռօֆիննացոց Յ. Ք. մինչև 1000 թիւը (Les langues du monde, էջ 177). թուրքական ձևերն էլ փոխառեալ են հայերէնից (ման-րամասն տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. 197-8)։