Your research : 50 Results for իցէ

Entries' title containing իցէ : 1 Results

Definitions containing the research իցէ : 78 Results

Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Անապակ, աւ

adj.

pure, unmixed, neat, unadulterated.

• , ի-ա հլ. «անջուր, անխառն (գի-նի). լայնաբար՝ զուտ, մաքուր, անխառն (որ և է բան)» ՍԳր. «Եթէ զջուրն (հազարոյ) քա-մեալ անապակ ըմպիցէ ոք» Եզն. 67. «Անա-պակ մատուցանէր առնն» Բուզ. էջ 222։ Հմմտ. նաև Գիրք թղ. 478 «Մարդիկ սովոր են զգինի՝ որ անխառն են ի ջրոյ՝ անապական կոչել, իսկ զջրախառնն՝ ապականեալ ասեն»։ Ամ-պակ ձևն ունի Գիրք մոլութ. 155 ա. «Ջեր-մագոյն թիրակէս ամպակ գինւով»։


Կամար, աց

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

• = Յն. ϰαμάρα «կամար, կամարաձև ծած. քով որևիցէ շէնք, կամարաւոր սենեակ» բառից փոխառեալ։ Այս բառը շատ հին է Հեռռռոտոս Ա. 199 գործածում է ϰαμάρη ձե-ւով. փոխառութեամբ անցել է շատ բառմա-թիւ լեզուների, ինչպէս լատ. camera, ca-mara «կամարաւոր ծածք, կամար, սենեա-ևի կամար», իտալ. camera «սենեակ», սպան. cámara, ֆրանս. chambre, հիռլ. camra. հբգ. chamara, գերմ. Kammer (բո-լորովին ուրիշ բառ է և սրանց հետ կապ չունի Zimmer «սենեակ» Kluge 544, Walde 242, որի հին ձևն է հհիւս. timbr, գոթ. timr-ǰan «կառուցել»), հսլ. komara, բուլգար. kemer (ուրիշ բազմաթիւ սլաւական ձևեր տե՛ս Berneker 556), լիթ. kamara, ալբան kamare, վրաց. კამარა կամարա և թրք, kemer «կամար»։ Վերջիններիս, ինչպէս նաև հայերէնի մէջ, ծագումով տարբեր եր-կու բառեր մէկ ձևի են յանգել պատահա-բար, այն է կամար «գստի» և կամար «ա-դեղնաձև», որոնք պէտք չէ շփոթել իրար հետ։ Յոյն բառը, որ այս բոլորի աղբիւռն է, ըստ վերջին գիտական բացատրութեան, հնդևրոպական ծագում ունի. ցեղակիցներն են լտ. čamurus «կոր, կամարաձև», սանս. kmárati «կորանալ», հբգ. himil «սենեակի կտուրը, երկինք», գերմ. Himmel «եռևենօ» հոլլ. hemel «կտուր» ևն (Walde 120, Boi-sacq 401-2, Kluge 238, Pokorny I aae՝ հնխ. qam-, qem-«կորացնել, ծռել» արմա-տի տակ)։-Հիւբշ. 164։


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

• «գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։


Հոգի, գւոց

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. poulo-ձևից, որ ծագում է peu-«փչել, շնչել» արմատից. ցե-ղակիցները տե՛ս հև և հոգ ձևերի տակ։ Հո-գի նշանակում է բուն «փչիւն, շունչ»։ Նախ-նական մարդու համար «հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն» միևնոյն գաղափարներն էին. հմմտ. Մն. բ. 7. «Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի և եղև մարդն յոգի կենդա-նի»։ Աւելի մանրամասն է Եզն. 90. «Ոգւոյ և հողմոյ անուն եբրայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ՝ նոյնպէս գտանի. յորժամ տագնապեալ ոք յումեքէ իցե՝ ասէ. չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ, և այնու զօդոյս զոր միշտ ծծեմք՝ յայտ առնէ». էջ 92 «Գի-տեմք եթէ այսն հողմ է և հողմն՝ ոգի, ըստ յառաջագոյնն ասացելոյ. քանզի յորժամ մեք ասեմք՝ թէ սիք շնչէ, ստորնեայք ասեն այս շնչէ... ոգեղէնք, որ է հողմեղէնք»։ Ըստ այսմ ունինք զանազան լեզուների մէջ՝ հա-մապատասխան բառեր «հոգի, շունչ, քամի» իմաստներով. ինչ. լտ. animus «ոգի, հոգի», anima «քամի, շունչ», հիսլ. andi, ond «հո-գի», յն. ἀνεμος «քամի», գոթ. us-anan «հևալ», սանս. ániti «շնչել», ánila «քամի». atmaá̄n-«հոգի», անգսք. oéδm, հբգ. atum, նբգ. Atem «շունչ», յն. πνεῦμα «փչիւն, շունչ, հոգի», ևն. փυχή «հոգի», որ Benve-niste BSL 33, л 99, էջ 165 հանում և bhes-«փչել» արմատից ևն։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «համտես, համի փորձ, համ, լայնաբար՝ որևիցէ փորձ, օրինակ» ՍԳր. Կոչ. Մծբ. «կում, մէկ անգամ ըմպելը» Պտրգ. 380, 565, 572, 711 (Եւ զբաժակն ըմպէ երիս ճա-շակս. Առնու ի բաժակէ արեանն ճաշակ մի. Առնու և ի բաժակէն ճաշակ մի. Տացէ նմա և ի բաժակէն ճաշակ մի). «գաւաթ. բաժակ, հեղանիւթերի մի չափ» ՍԳր. «կոնքաձև կամ բաժակաձև բազմակալ ճրագի» Զաք. Բ. 14, որից ճաշակել ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 17. ճաշակակից Սիրաք թ. 22. ճաշակելի Ոսկ, տիտ. ճաշակելիք Երեմ. դ. 19. Եբր. ե. 14, անճաշակ Ագաթ. դառնաճաշակ Շար. գե-ղեցկաճաշակ Տօնակ. նորաճաշակ Իմ. ժզ. 2 դժուարաճաշակ Ճառընտ. դիւրաճաշակ Մխ. առակ. եզնաճաշակ Նոնն. կենաճաշակ Պիտ. հոգեճաշակ Նար. առաք. հրաճաշակ Նար. Շար. ճաշակաւոր (նոր բառ) ևն։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

• «ճամբայ, ճանապարհ». նորա-գիւտ բառ, որ գործածուած է միայն հե-տևեալ տեղերը. «Եւ թեպէտ զհաց յոռի և չարահաւ կերիցէ մարդ... ընդ նոյն ճապաղ երթայ ի մարդ անդը և տայ զոյժ զօրու-թեան». Մծբ. (Հռովմ 1756, էջ 322. բնա-գիրն ունի «ընդ նոյն ճանապարհ» և կոկոր-դի անցքի համար է ասում). «Ճանապարհ իմն և ճապաղ եղև անկարգութեան». Ոսկ. եփես. էջ 733. «Դարձան ջուրքն... ընդ ճա-նապարհ (և) ճապաղ գնացից իւրեանց». Եփր. յես. էջ 307։


Հիմն, մանց

s. chem.

foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] xim «հիմ. քարա-կոյտ» (Justi, Dict. Kurde էջ 168), Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ՝ հիմ. ինչ. Հի-մէ ուի լը սէր գէվըր տանի (Եդ հիմն ի վե-րայ վիմի). Չըմա քօ հիմէ ուի լը սէր գէվըր ռավի պու (Զի հաստատեալ էր հիմնն ի վե-րայ վիմի). Ղուկ. զ. 48. Լր սէր արտէ պէ հիմ մալ ջէ տքm (Շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման). Ղուկ. զ. 49.-Թրք. գւռ. Եւդ. Տ. Ատն. ինչպէս նաև Երևանի՝ [arabic word] him «հիմ», ❇ evīn himi «տան հիմը» (այսպէս նաև Ատանայի թրքա-խօս յոյների մօտ. Բիւր. 1899, էջ 798 և Յուշարձան 329).-ն. ասոր. xim «հիմ» (տե՛ս Kалащевъ, Aисорско-pусcк. cлов. էջ 389)։


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუժუ ձուձու «ծիծ, ստինքի պտուկ», ժუժუთა ձուձութա, ժუժუ-ზწოვარი ձուձու-մծովարի, მმუძებიანი մձուձեբիա-նի «դիեցիկ մանուկ», მამა-მძუაე մամա-մձուձե «հայր սնուցիչ, կառավարիչ, երախա-յի վերակացու», დედა-ბძეძე դեդա-մձեձե «ստնտու, ծծմայր», ἀიძა ձիձա «ստնտու», წოვა ծովա, წოვნა ծովնա «ծծել, ծծումն», წუწნა ծուծնա «ծծել», ვამოწუწვა գամո-ծուծվա «ծծելով դուրս քաշել», წვა ծու-ծընվա «ծծելով հանել», წუწვა ծունվա «խոնաւացնել, թրջել», წოვება ծովեբա «ծիձ տալ», წუწი ծուծի «արատ», ἀუძγὸ ბაჭოεხ ձուձուո հոծովս «ծիծ է ուտում», მეძუბური մեձուձուրի «դիեցիկ մանկիկ». ნთა ձուա «հիւթ, հոյզ», լազ. ձու «ծծել», ծուծոնոր «ծծել», ցիցի, ցիցիլի «ծիծ», ավար. ծօէզէ «ծծել» ևն։ Նման հնչիւնով բառեր շատ կան զանազան լեզուների մէջ. հմմտ. նբգ. zitze, հիւս. գերմ. titte, հգերմ. tutta, tuta. ան-գըսք. tit, յգ. tittas, իտալ. tetta, zizza, zez-zolo, լեհ. cyc, խրվաթ. czeczek, դալմատ. czicza. հունգ. tsets, օսթյաք. tJuti ոն։ ցիցա, ռում. titä, օսս. ջէջէ, ցիցի, քրդ. [arabic word] čičik (Աւետարանի թարգմանութեան մէջ ջըջըք. ինչ. Ու ժը աւ. ջրջրքռա քօ ժը դառա շիր տան «Եվ ստեանցն որ դիեցուցին զքեզ» Ղուկ. ժա. 27), ալբան. ցիցէ, յն. τιτϑός, եբր. [hebrew word] zīr, արաբ. օ ︎ zīzat, ասուր. zizē «ծիծ, ծծել». ինչպէս նաև ա-րաբ. [arabic word] days «կնոջ ստինք» (որի հա-մար Կամուս, թրք. թրգմ. Բ. 242 ասում է թէ հարազատ արաբերէն չէ) ևն։ Այս բա-ռերից ոմանք բնաձայն են, ոմանք պատա-հական նմանութիւն ունին և ոմանք էլ փո-խառեալ (Berneker 129)։ Հայերէնը կով-ևասեան ընտանիքից փոխառեալ ենք դնում այն պատճառով, որ այստեղ ենք գտնում զարզական արմատը (ծու) և նախնական նշանակութիւնը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. սիւզմէք, լտ. sugo, վը-րաց. ձուձու։ Justi, Kurd. Gram. I17 քրդ. čičik, պրս. [arabic word] čačū, օսս. ձինի և հյ. ծոց (իմա՛ ծիծ) և ծծել իրար հետ է դնում։ Նոյն հեղինակը՝ Litt. Blatt 1883, էջ 64 ծուծ =լիթ. zisti «ծծել». ռուս. жижа «հիւթ, արգանակ» բառե-րի հետ։ Տէրվ. Նախալ. 43, 88 ծիծ, ինչպէս նաև տիտ՝ կցում է դիել բա-յին՝ իբր կրկնական. այսպէս է դնում նաև յն. τιτՅός «ծիծ», τίτβη «ստոն։ տու», սանս. dadhan «կաթ»։ Հիւնք. հծը-ծել բայից։ Bugge, Etrusk. u. Arm. 93 ծծել= ետրուսկ. sce. իսկ էջ 85 հյ. տիտ «ծիծ» բառի հետ է համեմատում անգսք. tit, յգ. tittas, գերմ. Zitze «ծիծ»։ Հիւբշ. 498 այս և վերի բոլոր ձևերը համարում է բնաձայն. իր կարծի-քով ծիծ բառն էլ կապ չունի ծուծ, ծծել ձևերի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, էջ 233 հայերէնից փոխառեալ է դը. նում ալբան. ցիցէ «ծիծ»։


Կաղ, աց

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

• , ի-ա հլ. (ՆՀԲ դնում է նաև ի հյ. բայց առանց վկայութեան). նշանակում է «որևիցէ անդամով պակասաւոր, խեղ», այսպէս՝ «լեզուաւ կաղ» Ոսկ. մ. ա. 17։ Եփր. արմաւ. 57. «կաղ բարբառ» Փիլ. լին, «կաղ խօսք» Ոսկիփ. բայց մասնաւորապէս «ոտքով պակասաւոր» ՍԳր. որից կաղ ի կաղ, կաղ ի կաղս, կաղս ի կաղս Ոսկ. մ. ա 24. Փաոպ. կաղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 22 և ա. կոր. կաղագոյն Վեցօր. կաղանալ Մագ. Արծր. կաղիլ Ոսկ. եբր. կաղացուցա-նել Ագաթ. Եփր. ել. հնակաղ Մխ. դտ. կա-ոակրկին «երկու ոտքով կաղ». գործածուած է փոխաբերաբար «անհարթ, անարուեստ եճով» նշանակութեամբ. ինչ. «Եւ կամ կա-ղակրկին հիւսել զնորա զառաքինութիւնն» Վրք. ոսկ. էջ 5 «Զի ոչ կաղակրկին և կա-ղիկաղս և տամտարաբանս խօսեր ի պատ-մելն... այլ անփոյթաբար ճառէր» Վրք. ոսկ. 195 (ՆՀԲ դնում է եւ կամ տարաբան)-Այս արմատի երկրորդ ձևն է կեղ «թիւր, ծուռ, թերի». գործածուած է միայն կեղակարծ «կասկածելի, խիթալի, երկբայական» Յհ. իմ. Նանայ. Շնորհ. կեղակարծիք Սեբեր. կեղակարծել Լմբ. Նիւս. կեղակարծելի Փիլ. բառերի մէջ։ Թէ այս վերջինների արմատը կեղ՝ նոյն է կաղ բառի հետ. ցոյց են տալիս նոյնանիշ կաղակարծ Մծբ. 341, կաղակար-ծելի Ոսկ. ա. կոր. Թէոդ. խչ. կաղակարծու-թիւն Լմբ. ատ. ձևերը և վրաց. փոխառու-թիւնները, որոնք տե՛ս տակը։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։


Հաւաստի

adj. adv.

certain, true, indubitable, sure, convincing, conclusive, incontestable, positive;
demonstrative, justificative;
cf. Հաւաստեաւ;
— կորուստ, certain loss;
— գիտել, to know for certain;
— առնել, to assure, to convince, to prove;
— իմն է զի, it is certain that.

• «գօտու ծոպերը կամ ուրիշ մա-սերը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 68.-«Զծոփս գօտւոյն մերթ բանայցէ և մերի ծածկիցէ, մերթ ի կուրծսն ածիցէ և մերթ զգաւակաւն ածիցէ և այսր անդր շոշոկիցէ, բացխփիկ նափորտամբն խաղայցէ, զի զհա-ւաստիս գօտւոյն կարիցէ բազմաց ցուցա-նել»։


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

• ՓՈԽ.-Վրաց. ჭახაკი հասակի, ახაკ ասակի «տարիք, հասակ, բարձրութիւն, մե-ծութիւն, չափահասութիւն» (հմմտ. Մտթ. զ. 27. Դա շեուձլոս շեձինեբադ հասակսա թըւս-սա ծղ'րթա երթ. յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի). Յასაკოვანი հասակովա-նի, ახაკოვანი ասակովանի «հասակաւոր. տարիքոտ, գեղահասակ», მოახაკე սոասակե «հասակակից», უჭახაკო ուհասակո, უასაკო ուասակո «փոքր, անչափահաս»։


Ստի, ստուոյ

s.

honour.

• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

• -Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։


Մառուլ

s.

cos-lettuce.

• «հազար բոյսը». իբր յն. բառ յիշում է Մագ. ձգ. «Հազարդ խաւարտ՝ յու-նարէն ասի մառուլ, որ նշանակէ, եթէ ի մա-յիս յուլիս պարտ է ճաշակել և այլ ոչ բնաւ»։ Յետին նորմուծութիւն է Եզնիկի ա. տաա-գրութեան մէջ (Չմիւռնիա) «Եւ զհազար, որ է մառուլ, եթէ ի տօթ ժամանակի ուտիցէ ոք...»։


Մարագ, ի

s.

hayloft.

• ՓՈԽ.-Քրդ. marak, merek «յարդ կամ խոտ պահելու տեղ» (Justi, Dict. Kurde էջ 395), Կիւրին. mark'w (Schiefner, էջ 232բ). թրք. գւռ. Կր. merek (Բիւր. 1898, 627), Եւդ. ❇ [arabic word] mārāk «յարդանոց» (Յու-շարձան, էջ 330 ա), Իմերխեվի լեզւով me-regi «մարագ» (Մառ, Teксть VII, էջ 82) և մինգր. მარაკა մարակա «այծի փարախ» (վերջինը դնում է Kипաидзе, Гpaм. ммигр. яa. CII. 1914, էջ 276)։-Թուրքերէն բառի հայերէնից փոխառեալ լինելուն ապացոյց է այն, որ գործածական է միայն Փոքր-Ասիոյ բարբառներում և չկայ ո՛չ Օսմանեան գրա-կան լեզուի մէջ (չի յիշում Աբիկեան, Ըն-դարձակ բառարան տաճկ.-հայ. Պոլիս 1892, էջ 542բ) և ո՛չ էլ որևիցէ արևելեան թուրք կամ թաթար բարբառում (չի յիշում Будa։ говъ, Cpaвнительныи cловарь турецко-та-тарcк. нарвчιи, էջ 224, 414)։


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

• , ի հլ. «որևիցէ ձայն, հնչիւն» ՍԳր. Եփր. ծն. «երգի կամ շարականի եղանակ» ՍԳր. «բառ» Սահմ. «խօսք, լեզու» Ոսկ. յհ. բ. 39. որից ձայնել Բ. թագ. ի. 5, 43. Եփր. թգ. ձայնակից Գ. մակ. դ. 6. ձայնակցա-բար Ոսկ. եբր. Սեբեր. ձայնատու Իմ. ժը։ 10. Առակ. ը. 1. Եւս. պտմ. ձայնատուր Բ. մակ. դ. 14. Ոսկ. եբր. Եւս. քր. «այնարկու ՍԳր. Ոսկ. յհ. բ. 12 և փիլիպ. բարձրաձայն Ագաթ. Յուդթ. ժգ. 17. մեծաձայն ՍԳր. բազ-մաձայն Ագաթ. ձայնալուր Մ. Մաշտ. 274բ. համարձակաձայն Ոսկ. մ. բ. 18. խառնա-ձալն Ա. կոր. ժդ. 8. ևն։ Նոր բառեր են՝ ձալ-նագիր, ձայնագրութիւն, ձայնագիտութիւն. ձայնաբանութիւն, ձայնախօսութիւն, ձայնա-լար, ձայնաչափ, ձայնամփոփ, ձայնագրա-գէտ, բաղաձայնայանգ, բաղաձայնաւոր, ձայնաւորայանգ, ձայնեղ, քառաձայն, ձայ-նախումբ ևն։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

• , բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք Հճ. ձ'իգ՝, Ախց. Կր. Ջղ. ձ'իք, Ննխ. Պլ. ձիք, Ասլ. ձ'իք, ձ'ի*, Ագլ. ձիգ՝ ձիյգ՝, Գոր. Հմշ. ծիք, Ղրբ. ծիք՝, Ռ. ցիք. նաև Մշ. ձ'իկս «եր-կարութիւն».-բայական ձևով ունինք «եր-կարել» նշանակութեամբ՝ Ջղ. ձ'քել, Երև. ձ'քէլ, Տփ. ձքիլ, Ակն. ձ'ըքգ'էլ, Շմ. ծիք։ տալ. Սվեդ. ձ'ըգդըցընիլ. և «քցել, նետել» նշանակութեամբ՝ Ագլ. ձգիլ, Մշ. ձ'գ'ել, էձ'-գ'ել, Սեբ. ձը'ք'էլ, Ախց. ցկէլ, Սչ. ցքել, Ննխ. Պլ. Ռ. ցtkլ, Ասլ. ցքkլ, Խրբ. ց'իլ, Տիգ. ըցքէլ, Զթ. ը՝ծգ'իլ, ըձգ'իլ, Վն. բոկել, Ջղ. գ'ձ'ել, Ագլ. գ'իձի՛լ, Սլմ. ք'րցել, Գոր. Ղրբ. քցիլ, Տփ. գցիլ, Յղ. ք'ըցիլ, Մրղ. քիցէլ, Հւր. գիզէլ։ Նոր բառեր են ձիգիձիգ, ձիգնալ, ձի-գուկ, ձիգուպուկ, ձիգցնել, ձգանիլ, ձգատայ, ձգելանք, ձգիբաց, ձգլիկնալ, ձգմուն, ձգոց. ինչպէս նաև ջրջնքել։ Կարևոր բառ է ձիգ Ռշտ. «արօրի հաստ չուան»։-Միջին բաղա-ձայնի կրկնութեամբ է Հճ. ձ'mգ'գ'ել «նետել, քցել»։-Կայ և Մշ. ձ'կտիլ։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։


Ոճ, ոյ, ով

s. bot. adv.

style;
phrase;
method, system, formula;
rank, order, manner, fashion, form;
behaviour, conduct;
dogma, doctrine;
culm or stalk of gramineous plants;
pannier, basket;
— լեզուաց, the character or genius of a language;
— սուրբ գրոց, language of the Scriptures;
ճեմական, բանաստեղծական, ճարտասանական, արձանական, գոթացի, լակոնական, մարոտեան, մեղրածորան ոճ, academical, poetical, oratorical, lapidary, gothic, laconic, marotic, mellifluent or honied style;
բարձր, վսեմ, վայելուչ, յարդարուն, պարզ, կորովի, քաղցր, հեշտ, բարեխառն ոճ, elevated or high, sublime, elegant, florid, simple, nervous, mellifluous, fluent or easy, temperate or moderate manner or style;
ընտանի, կատակաբան, երկայնաբան, անհարթ, խիստ, թոյլ or տկար ոճ, familiar, burlesque, prolix o diffuse, harsh or rough, hard, languishing style;
մաքրել զոճ, to purify, to refine the style;
յոճ եւ ի կարգ մուծանել, to reduce to method, to put in order;
ոճով մանր հայել, to fix, to rivet the attention;
մանգաղ արկանել յոճ ընկերին, to put a sickle unto one's neighbour's standing corn;
գարին յոճ կայր, the barley was green;
cf. Բաղշտակ;
acre (measure of lands);
ոճով, methodically;
distinctly, precisely;
continuously, in detail;
suitably, properly, to the purpose;
նովին ոճով, in the same style.

• , ո հլ. «ծղօտ, ցողուն». ՍԳր. «ծղօտ-ներից հիւսուած կողով, կթոց» Երեմ. զ. 9 «արտավար, մէկ օրավար» Միխ. ասոր. էջ 81. «կարգաւորեալ դասաւորութիւն, կարգ-կանոն» Ոսկ. ես. «գրութեան ձև, շարառա-սութիւն, խօսքի կարգը» Ագաթ. Խոր. «կրօ-նաևան կարգ, վարդապետութիւն, ղաւանու-թիւն» Եւս. քր. Ոսկ. եբր. «ընթացք կենաց, կեանք, վարք» Ոսկ. մ. ա. 15, 16. որից ոճով «կարգով, շարքով, հերթով» Ոսկ. ես. 51 (Որպէս և հրդեհ զի ոճով ուտիցէ զամենայն) անոճ «անկապ-անկանոն» Խոր. Մագ. ոճա-բանութիւն, ոճաւոր (նոր բառեր)։


Յանգ, աց

cf. Յանկ.

• . անստոյգ բառ, որ գտնում եմ հե-տևեալ հատուածի մէջ. «Զոր օրինակ որ յանգն յաղթիցէ և զապստամբսն կապիցէ». Սեբեր. էջ 40։


Որոշ

adj. s.

distinct, separate, different;
decisive, precise, clear;
evident, certain;
—ք, step, stair, round.

• «զատուած, սահմանուած» Սարկ. քհ. «հեռու, բաժանուած» Իսիւք. «սանդուխի աստիճան կամ ոտք» Սեբեր. 68. Ոսկ. կող. 582. որից որոշել «զատել, ջոկել, բաժանել, ոնտրել» ՍԳր. որոշումն Բ. մն. ը. 14, լե. 5. Եբր. դ. 12. Սեբեր. Ագաթ. որոշտել «բաժա-նել, անջատել, քանդել» Եւս. քր. անորո-շական Ագաթ. հաստորոշ «հաստատուն աս-տիճաններով» Եփր. վկ. արև. 48 (սանդուխք հաստորոշք). բացորոշել Յհ. իմ. պաւլ. հակ-որոշել Պերիարմ. դիւրորոշելի Բրս. գորդ. դժուարորոշ Նիւս. բն.։ Նոյն արմատը երե-ւում է նաև որիշ, որուշ, ուրիշ, ուրուշ ձևե-րով. այսպէս՝ որիշ «ջոկ, տարբեր, որոշ» Ոսկ. յհ. ա. 18, 38. Նխ. ա. թգ. Եղիշ. բազ-մորիշ Նիւս. երգ. Տօնակ. որուշել «մօտիցը բաժանուիլ, հեռանալ» Մագ. թղ. 37 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 201). ուրիշ «ջոկ, բաժանուած» Պղատ. օրին. Յայսմ. (նոր գրականում գործածւում է «միւս, մէ-կէլ» նշանակութեամբ). ուրուշեալ «որոշեալ» վկ. հմզ. (Սոփերք ԺԲ. էջ 73). «Ոչ ոք զինուոր ի ճգունս աշխատասիրեալ և ի կարզս զինու-որականս ուրուշեալ, պատաղմունս բաջաղ-մանց զինքեամբ շուրջ դիցէ», որտեղ ուրո.-շեալ պիտի հասկանալ որոշեալ. հմմտ. Սի-սիան, էջ 24 ի մեռանելս մի՛ որոշեսցուք, այլ ձձ. ուրուշեսցուք։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• =Հիւս. պհլ. *vεšāp ձևից. հմմտ. զնդ. ❇ ❇ višāpa՝ որ իբր վերադիր յիշ-ռւած է [arabic word] azi «իժ» բառի հետ (տե՛ս Aր old zand-pahlavi glossary, Bombay 1867, էջ 76 և Bartholomae, Altir. Wört. 1473 չունի Justi)։ Ըստ Benveniste REA 7, 7-9 զնդ. Aži-višāpa անձնաւորեալ մի օձ-դև էր (Azi-Dahāka և Aži-Srvara «եղջիւրաւոր ոձ»> պհլ. Sruvar դևերի պէս), որի պաշ-տամունքը Ն. Ք. դէպի Ա դարը Արշակունեան Իոանից անցաւ Հայաստան ու Վրաստան, և որ սակայն ծանօթ չէ պհլ. և պրս. բնագիր-ներին։ Բառս կազմուած է զնդ. ❇ viša-«թոյն» բառից. հմմտ. սանս. [other alphabet] viša-«թոյն», որից կազմուած են օձի այլևայլ անուններ. ինչ. višani, višadantaka, açivi-šas, višadhara, visabhujan'ga, va-nana, visāyudha, visāra, višāsya, mahavi-ša ևն։ (Ըստ այսմ զնդ. višāpa իբր *viš-sāpa «թունահիւթ», կազմուած sāpa, sap «համ, հիւթ» բառից. հմմտ. լտ. sapor «համ» Bartholomae, Altir. Wört. 1473, Po-korny 2, 450)։ Զնդ. višāpa-պիտի տար հյ. *վշապ, ուստի նրա հետ ենթադրելի է հիւս. պհլ. *vεšap ձևը, որից և հյ. վիշապ, ինչ-պէս որ զնդ. [arabic word] ❇ visa-«թոյն» բառի դէմ ունինք պհլ. [other alphabet] vēš և պրս. [arabic word] bēš «սրածայր արմատ ինչ թունաւոր... որոյ են տեսակք երեք, յորոց մին է կարի յոյժ առա-ւել սատակչական... յորմէ թէ ոք կէս մրսգալ ուտիցէ՝ մեռանի» (ԳԴ 442բ և 292 ա, Հիւբշ. Pers. Stud. 270, Bartholomae, Altir. Wört. 1472)։-Հիւբշ. 247։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• «զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.