Your research : 20 Results for խառ

Entries' title containing խառ : 194 Results

Definitions containing the research խառ : 1613 Results

Պռիմիկուռ

s.

primicerius, dean.

• = Յն, πριμιϰήριος «առաջին պաշտօնեայ», որ փոխառեալ է լտ. primicerius «առաջին, գլխաւոր. 2. գործավար, գործապետ. 3. կայ-ռերական արքունեաց առաջնակարգ պաշ-առնեաւ. 4. մեծ սենեկապան» բառից. սրա-նից նաև ֆրանս. primicier, իտալ. primoce-ro ևն։-Հիւբշ. 374։


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

• = Պհլ. *pusāk «թագ, պսակ». հմմտ. զնդ. ❇ pusā-«թագ, պսակ» (բառիս ստու-գաբանութիւնը անյայտ է ըստ Bartholomae, Altiran. Wört. 912)։ Պհլ. ձևը աւանդուած է Թուրֆանի pusaγ, սոգդ. 'ps'k ձևերով և փո-խառութեամբ տուած է նաև թոխար. ըsuk «պսակ». պահլաւ բառին է կցւում ըստ Z-dén՝ յն. ἄμπις «կանանց մազերը ճակտի վը-ռաււ ևառեւու ևապ» (ստուգաբանութիւնը անյայտ էր ըստ Boisacq 56). Benveniste BSZ л 103, էջ 41, որից քաղում եմ այս տեղեկութիւնը, վստահելի է գտնում այս հա-մեմատութիւնները։-Հիւբշ. 232


Պտղի

s.

elm-tree.

• = Յն. πετλέα կամ πτελία հոմանիշ ձևից փոխառեալ. նոյն յն. բառի ցեղակիցն է հյ. թեղի, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 374։


Պրակ, աց

s.

wood, thicket, grove, bush;
work, writing;
chapter, paragraph or article;
— թղթոյ, ream of paper;
— կտաւոց, չուխայից, entire piece of linen or woollen cloth, bale, pack;
—ք ուսման, lesson;
acts;
—ք առաքելոց, the Acts of the Apostles.

• նախ Schroder, Thesaur. 46 ասոր. [hebrew word] pəraq «մաս, կտոր» բառի հետ։ ՀՀԲ և ՆՀԲ (որ պուրակ և պրակ բառե-րը սխալմամբ իրար է խառնում) յն. πραςις։ Spiegel, Huzw. Gram. 189. որից և Müller և Պատկ. պհլ. parāk, պրս. pāra «մաս, կտոր»։ Հիւբշ. 315 չի ընդունում կապել պրակ «հատուած» հր. [hebrew word] páreq, [hebrew word] perqā «գրքի ստո-


Պրաս, ից

s. bot.

s. bot. leck.

• = Յն. πράσον «պրաս», որից փոխառեալ են նաև թրք. ❇ prasa, վրաց. ბრახა պրա-սա, թուշ. მრას պրաս, լազ. prasa, praska, proskya, ռում. praja, հպլ. prasu ևն։ Յոյն բառը կցտամ է լտ. porrum, porrus հոմանի-շին և երկուսը միասին հանւում են հնխ. prso-ձևից, որ եթէ հայերէնում ունենայինք, պիտի գտնէինք *հառ ձևով (Boisacq 810, Walde 601, Pokorny 2, 84)։-Հիւբշ. 375։


Պրետոր, աց

s.

praetor;
praetorium, judgment seat or hall;
General's tent.

• = Յն, πραίτωρ «առաջին իշխան, նախա-գահ, պետ», πραιτώριον «կառավարչապետի պալատը». երկուսն էլ փոխառեալ են լտ. praetor, praetorium ձևերից. հայերէնը յու-նարէնի միջնորդութեամբ է։-Հիւբշ. 375։


Պօզ

cf. Պօզլախ.

• ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։


Ջամբ, ից

s.

nourishment, food.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ճամա, մանչու թթր. jemen։-ՆՀԲ. լծ. ծամ և ումպ։ Տէրվ. Altarm, 23 իբր բը-նիկ հայ՝ սանս. jambh, jabh «բերնով խածնել», ǰambha «խածուածք», հաւ аобати «ուտել» բառերի հետ։ Մորթման ZDMG 26, 589 բևեռ. zipparçima «ջամբել»։ Հիւնք. ամպ բառից։ Շէֆթե-լովից BВ 28, 297 նոյն է Տէրվիշեանի հետ։-Բառիս հետ նման են հնչմամբ և լը», č̌amidan «խմել» (չունի ԳԴ. գիտէ Horn § 444), սանս. čāmati «խմել», ոսս. çimin «խմել», և միւս կողմից մի խումբ կովկասեան բառեր. ինչ. վրաց. «ուտելիք», მჭამელი մճամելի «կերող, սառող», ჭამება ճամեբա «սնուցանել», ինգիլ. ճամայ, մինգ. ճկոմուա «ուտել», չամա «սնուցանել», լազ. օչամու «կե-րակրել, սնուցանել» (Մառ, Լազ. քե-րակ. 208 սրա արմատը դնում է պար-զապէս չ)։ Բայց այս երկու խմբերն էլ յարմար չեն։ Պարսիկ ձևը փոխառեալ լինելու դէպքում պիտի տար հյ. ճամ։ Աւելի հետաքրքրական է կովկասեան խումբը։ Այստեղ բառի ընդհանուր տա-րածումը, նշանակութեան նախնական

• ձևը, միանգամայն և ճամ պարզական արմատի գոյութիւնը, մինչդեռ հալերէ-նը աւելացած է նորբ թարմատարով, սոյց են տալիս որ հայերէնը փոխառ-եաւ է կովկասեաններից. բայց այստեղ էլ սպասելի էր *ճամբ և ո՛չ ջամբ։


Ջամբռ

s.

chamber.

• = Հֆրանս. փոխառութիւն, որ է արդի ֆրանս. chambre, անգլ. chamber «սե-նեակ»։


Ջատուկ, տկաց

s. fig.

conjurer, sorcerer, wizard;
divineress, sorceress, witch, enchantress;
vixen, scold.

• -Պհլ. ǰātūk «կախարդ, վհուկ» բառից. սրա հին ձևն է yātuk, այն է զնդ. ❇ yatu-«կախարդ», սանս. [other alphabet] yatú-«կա-խարդութիւն. 2. կախարդութեան դևր». աւե-լի նոր ձևերն են պազ. jadu, պրս. [arabic word] jādū, որից փոխառեալ են քրդ. jadu, թրք. ǰādə «չար պառաւ կին», բուլգար. džadad-žiǰa։-Հիւբշ. 232։

• ԳՒՌ.-Նոր փոխառութիւններ են Ախց. ջ'ադու, Ալշ. Կր. Ղրբ. Մշ. Տփ. ջադու, Վն. ջադիւ, Պլ. ջադը՛ «չար պառաւ»։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• , ո հլ. «տաքութիւն» Սիր. գ. 12 «տաք, տաքուկ» Եզն. «պարզ, բարեխառն և պայծառ օդ» Մտթ. ժզ. 2. Ոսկ. մ. ա. 6, բ. 28. Սեբեր. որից ջերանիլ «այրիլ, հիւան, դութեամբ, ցաւով կամ մոլութեամբ տոչո-րիլ» Ա. մկ. ա. 6. Եւս. քր. Սեբեր. Ոսկ. ա. տիմ. մտթ. ես. ջերիլ Անան. եկեղ. ջերին ատաթուկ» Եզն. «պարզ օդ» Պիտ. փիլ. ջե-րոտ Ագաթ. ջերոց Վստկ.։ -Այս արմատե միւս ձևերն են՝ ՋԵՌ-, որից կազմուած են ջեռնուլ կամ ջեռանիլ ՍԳր. Եփր. թգ. ջեռու-ցանել ՍԳր. Ոսկ. մտթ. ջեռումն Ոսկ. ռ կոր. ջեռիլ Տօնակ. ջեռացուցանել Խոր. Պե-րիարմ. Ասող. ջեռլի Ոսկ. ես. ջեռուցիչ «կաթսայ» Գ. թագ. է. 40, 45. ոտնջեռեալք «հանդէսի վերջաբանը» Նորագիւտ բ. մն. է, 9. դիւրաջեռ Դիռն. երկն.-ՋԵՐՄ, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տաք» ՍԳր. Ոսկ ս. տիմ. Ագաթ. Կիւրղ. ել. «օդի տաքու-թիւն» Ագաթ. Եղիշ. «մտերիմ, ընտանի» Ոսկ. մ. բ. 2. Փիլ. 15, 518, «ջեր օդ» Ոսկ. մ. ա. 24. որից ջերմագոյն Ոսկ. ես. ջերմա-նալ Մրկ. ա. 30. Ոսկ. յհ. ա. 3, բ. 33. ջեր-մաջերմ Տոբ. բ. 11, 18. Ոսկ. մտթ. Կիւրղ. ել. Եւագր. Եփր. գ. կոր. ջերմագութ Ոսկ. ջերմակիծ Ագաթ. Վեցօր. ջերմն «տենդ» ՍԳր. (յգ. ջերմանք Եղիշ. Կանոն. 364) ջերմնակալ «ջերմոտ» Ոսկ. բ. տիմ. ա. ջեր-մեռանդն Ագաթ. Սեբեր. Եփր. թգ. ջերմ-նոտ Ոսկ. մտթ. բ. տիմ. ջերմնեակ Մծբ. ջերմուկ Եւս. պտմ. Վեցօր. ջերմակաջուր (ուղղել ջերմաջուր) Վեցօր. դ. 79. ջերմիկ Վրք. հց. նոր բառեր են ջերմել, ջերմոց, ջերմանոց, ջերմաչափ, ջերմագին, ջերմա-միզութիւն ևն.։


Ջնարակ, ի

s.

sandarac;
varnish;
glaze.

• Lag. Arm. Stud. § 1905 կցում է յն. οανδαράϰη ձևին։ Հիւբշ. 232 սրա հետ միասին պարսկականից փոխառեալ է հ


Ջոխ

s.

cudgel, club.

• = Վրաց. ჯოხი ջոխի «փայտ, գաւազան» բառից փոխառեալ։-Աճ.

• ԳՒՌ.-Տփ. ջօ՛խի «փայտ, մահակ, բիր», Երև. ջօ՛խի «ծառի դալար ճիւղ», երկուսն էլ նոր փոխառեալ վրացերէնից.-Հմշ. նոյն բառը կայ ջօխ ձևով, որ վրիպակով տպուած է ջօփ (Ազգ. հանդ. Զ. 141)։-Նո՞յն է ար-դեօք Ղրբ. ճէխ, ճէ՛խի «վառելափայտ»։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

• = Պհլ. *ǰōk ձևի՞ց, որ չէ աւանուած. հմմտ. պրս. [arabic word] jox «մարդոց կամ անա-սունների բազմութիւն», արաբ. (իրանեա-նից փոխառեալ) [arabic word] ǰauq կամ [arabic word] ǰauqa «մարդոց խումբ»։ Արաբ. առաջին ձևը աւե-ւի հարազատութեամբ ներկայացնում է պահ-լաւ ձևը և աւելի մօտիկ է հայերէնին, քան նոյն իսկ պարսիկ ձևը։-Հիւբշ. 232։


Ջով

s.

leafy branch.

• ՓՈԽ.-Քրդ. čäv «խոտի կեմ» փոխառեալ է հյ. ջով ձևից, որից յետոյ յետ է փոխա-ռեալ Մկ. ճmվ։


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

• = Պրս. [arabic word] ǰulāhak «ոստայնանկ» բա-ռից փոխառեալ. ծագում է պրս. ❇ [arabic word] ǰu-lāh բառից, որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ǰullāh, [arabic word] ǰullah, քրդ. ulanι ǰulfa, թրք. [arabic word] čulha «ոստայնանկ»։-Հիւբշ. 233։

• նի -ակ վերջաւորութիւնից, դնում է հին իրանեան փոխառութեանց մէջ, իբր պրս. jolāh, jolāha, անշուշտ ենթադրե-լով պհլ. jolāhak ձևը։


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• , ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։

• զօրաւորը՝ Մազդեզեան պաշտամանց». պրս. շուր «լուացում», ճուլ «գետ». ճիւր «թամբ», թրք. չայ, չաղաթ. սալ «գետ, ջուր»։ Patrubány SA 1, 175 հնխ. k'suros «հոսուն» ձևից. հմմտ. սանս. kšar, զնդ. γžar «հոսիլ»։-Յե. շում են Հիւբշ. IF Anz. 10, 49 և Boi-sacq 1026։ Margoliuth, թրգմ. Բիւր. 1900, 334 սանս. udan։ Ա. Գ., Բիւր. 1ՉՈՈ. 475 պրս. ❇ ❇ǰurab «ջուր», Փորթուգալ փաշա, Եղիշէ 168 փարսի զուր, որ է զնդ. զաօթրա «օրհնեալ ջուր»։ Meillet, Esquisse 29 լիթ. jures, հպրուս. juryaiy «ծով» բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 297 սանս. jūri «թուք», զնդ. zu «հոսիլ»։ Pedersen Հայ. դր. լեզ. 115 մերժում է Meillet-ի լիթ. և հպրուս. ձևերը, որովհետև սրանք կցւում են սանս. vār «ջուր», յն. ούρον, լտ. urina «մէզ» բառերի հետ. և էջ 151 մեկնում է -ուր մասնիկով (իբր յն. -ωρ. ինչ. ὸδωρ, νϰτωρ) ջ արմատից<հնխ-dhլ-հմմտ. սանս. dadhi «մածուն», dhayati «ծծել, խմել», հյ. դիել ևն։ Տարեց. Պապիկեանի 1905, 125 և Արև մամ. 1907, 934-5 թրք. սու «ջուր» ռառի հետ։ Մառ, O полож. aбх. 38 փոխառեալ լազական խմբի ենթադրեալ *čoγor բառից, որի համապատասխան ձևերն են վրաց. δղալի, ափխազ. aǰδ «ջուր»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 41 համարում է խառնուրդ նախնական հայ. *ջեր (<հնխ. gher-«կաթկթիլ») և *ուր (=ւտ. urīna. սանս. vāri «ջուր» ևն) բառերից։ Նոյն, անդ, էջ 23-24 յիշում է Tomaschek, Die alten Thraker lI 88 համեմատութիւնը, որ է Γερμι-ερα -հյ. ջերմաջուր (Դակիոյ մէջ մի ջեր-մուկի անունն է), որով-ζερα= հյ. ջուր։ Petersson գտնում է որ իրօք Հερα պէտք է նշանակէ «ջուր», բայց մերժում է կցել հյ. ջուր բառին, որ պիտի ծադէր հնխ. dhioro-dhiuro-կամ ghloro-ghuro-ձևից, մինչդեռ ζερϰ «ջուր»<

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Յիմար, աց

adj.

out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.

• Lag. Symmicta 7, 27 պրս. (իմա՛ արաբ.) xumār «զարթխում» ձևի հետ։ Հիւնք. լն. γειμάρρους «վտակ, հեղե-ղատ» բառից։ Patrubány SA 1, 309 արաբ. himar «էշ» բառից փոխառեալ։ (Ե դարում արաբերէն փոխառութի՛ ւն1)։ Բ. Խալաթեան ՀԱ 1902, 309 ասոր. xamrā «գինի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «ան-համպր, անզգոյշ» բառից։


Յինունք, նանց

s.

the fifty days from Easter to Pentecost.

• Հները մեկնում են ինն բառից. «Յի-նունքն և կիւրակէքն ունին զօրինակ երկնաւոր փեսային Քրիստոսի հարսան-եաց... յորժամ խառնեալ միանան ազգ արդարոց մարդկան ընդ ինն դասս հր-րեշտակաց, զոր և անուն իսկ աւուրցդ


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

• = Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.


Յոբելիկ

s.

obelisk.

• = Յն. ὄβελίσϰος «կոթող» (բուն նշանակում է «փոքր շամփուր»), որից փոխառեալ են նաև լտ. obeliscus, ֆրանս. obélisque, գերմ. Ghelisk են։-Հիւբշ. 366։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

• կցում է վերի ձևերի հետ, բայց համա-րում է ո՛չ թէ իրանեանից փոխառեալ, այլ բնիկ հայ՝ հնխ. yug'h արմատից։ (Նոյնպէս ունի նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 50)։ Հիւնք. յելուզակ բառից։ Peder-sen KZ 40, 210 յն. εύχομαι, լտ. voveo «ուխտել, մաղթել», սանս. yāghát-«ա-ղօթաւոր, ուխտաւոր» բառերի հետ՝ իբր բնիկ հայ՝ հնխ. euegšh-արմատից. (նոյնը կրկնում են Boisacq 300, Walde 859, Pokorny 1, 110. բայց միևնոյն ժամանակ ուղիղ մեկնութիւնն են տալիս Walde 396, Pokorny 1, էջ 203-4)։ Karst. Յուշարձան 430 թթր. kóz, góz «նայիլ, որոնել», ույգուր. kósemel «փափագիլ»։ Պատահական նմանութիւն ունին արևել. թրք. ❇ ózlemek «ուզել, փափագիլ», օսմ. [arabic word] uzlē. mek «տենչալ, ցանկալ»։


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

• = Կազմուած է յ նախդիրով ոյժ բառից, որ իրանական փոխառութիւն է. իմաստի զարգացման համար հմմտ. կար «կարողու-թիւն, ուժ» և կարի «շատ»։--Հիւբշ. 215։


Յովազ, աց

s.

panther.

• -Պհլ. *yavaz ձևից (Gauthiot MSL 20, 1). սրա հետ հմմտ պրս. [arabic word] уōz «յովազ. 2. որսորդական հետախոյզ շուն», ❇ yօ-zak «յովազիկ. 2. որսական շուն», քրդ. ցնα «որսորդական փոքր շուն»։ Սրանից է ռ-խառեալ նաև ասոր. [syriac word] yōzā «յովազ»։ Իռանեան բառը՝ ըստ Horn. Grdr. է» 252 ծագում է yaoz «յուզել, փնտռել» արմատից, որի վրայ մանրամասն տե՛ս յոյզ։-Հիւբշ. 199։


Յուլիս, ի, լեայ

s.

July;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. ἰούλιος, ἰουλις հոմանիշից, որ փո-խառեալ է լտ. ǰulius բառից. այս էլ ծա-գում է Յուլիոս Կեսարի անունից, որ ծնուեր է նոյն ամսի 4-ին. (Յուլիոս=Jūlius անու-նը բուն նշանակում է «Արամազդի, Juppi-ter-ի» և յառաջանում է *Jovilios ձևից. տե՛ս Walde 397). հմմտ. Սգոստոս ամսանունը։ Փոխառութեամբ անցած է բազմաթիւ լեզու-ների, ինչ. ֆրանս. juillet, իտալ. luglio, գերմ. Julius, վրաց. իվլիսի, թուշ. իվլիս, ռուս. июль ևն։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Գրականից են փոխառեալ Ախց. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. հուլիս ևն.-Ննխ. կայ նաև ուլիս ձևը (Պատկ. Երկեր, հտ. Գ. էջ 77)։


Յունապ, ի, ից

s.

jujube.

• = Արաբ. [arabic word] 'unnāb «յունապ», որից փոխառեալ են նաև թրք. hunnab, թթր. ինապ, վրաց. իմերել. unabi, ուտ. inab ևն։ -Հիւբշ. էջ 271։

• ԴԻՌ.-Կո. հունապ, Պլ. հուննաբ, հիւն-նաբ, Ախց. ունապ, Ագլ. Տփ. ո՛ւնաբ, Ղրբ. ուննա՛բ, Ասլ. Ռ. հիննաբ, Շմ. իննաբ, Սվեդ. ըննmբ, Գոր. ա՛ննապ. արաբերէնից նոր փո-խառութիւն է Տիգ. 'ուննաբ, ինչպէս Պլ. հիւն-նաբ թուրքերէնից.-նոր բառ է յունապի Տփ, «յունապի գոյնով, մի տեսակ կարմիր»։


Յունիս, յունիսի, նեայ

s.

June.

• = Յն. ἰούνιος ձևից, որ ծագում է լտ. lu-nius հոմանիշից. այս էլ յառաջանում է Ju. no «Յունոն» աստուածուհու անունից, որ Ա-րամազդի քոյրն ու կինն էր (Walde 398)։ Բառը փոխառութեամբ անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. ֆրանս. ǰuin, իտալ. giugno, գերմ. Junius, անգլ. june, վրաց. իվնիսի, թուշ. իվնիս, ռուս июнь ևն։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ հունիս ձևը. բայց ունինք նաև Ննխ. ունիս (Պատկ. Երկեր, հտ. Գ. էջ 113)։


Յունուար, ի

cf. Յունվար.

• = Յն. ἱανουάριος ձևից, որ փոխառեալ է լտ. januarius բառից և այս էլ ծագում է լտ. Janus անունից, որ է «արեգական ըն-թացքի աստուածը» (Walde 374. ճիշտ չէ դնել բաբել. yāna «ամիս» բառից)։ Փոխա-ռութեամբ անցել է բազմաթիւ լեզուների. ինչ. ֆրանս. janvier, իտալ. gennario, գերմ. lanuar, Jánner, անգլ. january, ռուս. ян-вapь ևն։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Սեբ. չունվար, Ախց. Ննխ. Շմ. Պլ. հունվար, Ղրբ. հունուվար ևն՝ փոխառեալ են գրականից.-ոմանք նմանողութեամբ փե-տըրուարի արտասանում են յունրվար։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• = Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։


Նաժիշտ, ժշտաց

s.

maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.

• Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

• lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

• ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։

• ԳՒՌ.-Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. նահանջ, Մշ. նահանջ՝, Ախց. Պլ. նահանչ, Երև. նհանջ. այս բոլորը «նահանջ տարի» իմաստով են և փոխառեալ գրականից.-անկախ են Խրբ. նտհանջ «հիւանդ», Երզ. նահանջ «խեռ՝ ան-հանռիստ մանուկ»։


Նաճայ

s.

mat, rush-mat.

• = Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.


Նամակ, աց

s.

letter, writing, missive, despatch, epistle;
ցանկալի, երկայն, սիրալիր —, a pleasant, long or chatty, charming letter;
երկտող —, a few lines, a note;
քառիջեան —, a letter of four pages;
թուղթ —ի, letterpaper;
կշիռ —աց, letter-balance;
տուն —աց, post-office;
— կանխավճար, postpaid;
— գրել, ընդունել, to write, to receive a letter;
տալ զ— to send a letter;
փրկանաւորել զ—, to frank, to prepay, to pay the postage of a letter;
թելադրել, ստորագրել, կնքել զ—, to dictate, to sign or subscribe, to seal a letter.

• -Պհլ. [other alphabet] nāmak, պրս. [arabic word] nāma, քրդ. name «նամակ, գրութիւն, գիրք». փո-խառութեամբ արաբ. namq [arabic word] «գիր գրել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 61)։-Հիւբշ. 201։


Նայ, ից

adj. s. gr.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։


Նաշիհ, շհոյ

s.

finest quality of wheat flour.

• ՆՀԲ արաբ. [arabic word] nišā և պրս. nišasta [arabic word] «օսլայ, նշայ»։ Justi, Dict. Kurde, էջ 420 քրդ. nišai «կաթնախառն ալիւր՝ կերակրի մէջ դնելու համար». պրս. nišeste «օսլայ»։ Հիւնք. արաբ. նիշա, տճկ. նիշասթէ։ Ուղիղ մեկնութիւ-նը տուաւ Մառ, Kавк. Bьст. 1902 ապր. էջ 71։


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• = Յն. νάρδος «նարդոս» (ածականը νάρδινος) ձևից, որից փոխառեալ են նաև լտ. nar-dus, գոթ. nardus, հբգ. narda, գերմ. Nar-de, անգլ. ֆրանս. nard, իտալ. nardo, վրաց. ნარდი նարդի ևն։ Նախնական աղբիւրը սանս. *narda ձևն է, որ բուն նշանակում է «եղէգ». սռանից փոխառութեամբ յառաջացել են պրս. [arabic word] nārdīn, եբր. [hebrew word] nērd, ասուր. lar. du (Gesenius17, 522) և փիւնիկերէնի միջո-ցով էլ յն. νάρδος Այնուհետև յոյն ձևը յետ դառնալով տուած է սանս. [other alphabet] nalada «նարդոս» (Boisacq 657, Horn § 1060)։ Ուշ ժամանակի հյ. նարդին ձևը պրս. nardīn-ից է։-Հիւբշ. 367։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ յիշում է պրս. թրք. լտ. ևն ձևերը։ Peterm. 26 պրս. nāranǰ։ Böttich. ZDMG 1850, 358, 178 սանս. nārangā։ Müller SW-AW 38, 580 փոխառեալ է համարում։ Տէրվ. Altarm. 23 պրս. ձևի հետ։-Նա-րինջ բառի ծագման և բոյսի նախնա-կան հայրենիքի վրայ խօսած են Pott և Rödiger ZKM 7, 114, Wilson, Four-nier MSL 1, 422, Hehn, Kulturpflan-zen, 436։


Նարտ, ից

s.

backgammon;
cf. Տապալի;
խաղալ ի —, to play at dice.

• = Պրս. [arabic word] nard՝ նոյն նշ. որից փոխառ-եալ են նաև արաբ. nard, վրաց. ნარდი նար-դի. բուն աղբիւրն է սանս [other alphabet] nard «խա-ղի քուէ, զար», որ ծագում է nard «բառաչել, մռնչել, գոչել» բայից (Böhtlingk, Sans. Wört. 4, 63 ա)։ Կամուս, թրք. թրգմ. Ա. 698 ասում է թէ այս խաղը Արտաշիր Բաբա-կանն է հնարել, որ յետոյ աւելի է զար-գացրել Բուզուրջմիհր. այս պատճառով էլ կոչւում է նաև ❇ [arabic word] nardšīr։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին վերագրում է Բուզուրջ-միհրի, որ Նուշիրվանի իմազտասէրն էր, և անձամբ տարաւ Հնդկաստան (Շահն. հտ. 6, էջ 312՝ Mohl-ի փոքրադիր հրատարակու-թեան)։-Հիւբշ. էջ 272։

• ԳՒՌ.-Երև. Ղրբ. Տփ. նա՛րդի, Շմ. նmր-դի (նոր փոխառեալ վրացերէնից), Զթ. նարդ։ Արևմտեան գրականում ընդունուած է նարտ, որից և նարտախաղ։ -Ղրբ. նարթախթա «նարտի տախտակը»։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

• Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։

• ԳՒՌ.-Ալշ. Մրղ. Ննխ. Ռ. Սչ. Ջղ. Տփ. նավ «նաւ» հնից են.-իսկ նոր գաւառա-կաններում Տփ. նավ «ցեխ կրելու տաշտակ». Երև. Կր. Մշ. Շմ. Սլմ. նավ, Ագլ. Ղրբ. նօվ «ջաղացքի խողովակ» փոխառեալ են պրս. [arabic word] nav «ջաղացքի խողովակ, ջրանցք» բա-ռից, ինչպէս են նաև թրք. nav, քրդ. nāv հոմանիշները։-Վերջին նշանակութիւնից ձե-ւացած նոր բառեր են նաւագլուխ, նաւահիլ, նաւքաշ։


Նաւակատիք, տեաց

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

• = Բարդուած է նաւա և կատի-ք բառերից. առաջինը զնդ. ❇ nava-, պհլ. [other alphabet] navak, պրս. ❇nav, nō «նոր» բառն է. իսկ երկրորդը՝ որ Վն. և Ոզմ. առանձին գործա-ծական է, ստոյգ մեկնութիւն չունի ռեռ. ամ. բողջը իրանեան փոխառութիւն է, որովհետև կարելի չէր հայերէնի մէջ օտար nava-բա-ռով բարդութիւններ կազմել։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

• = Իրան. *navasārd հոմանիշից, որ բար-դուած է nava-«նոր» (=զնդ. naya-, պրս. [arabic word] nav, աֆղան. nau, քրդ. nu) և sārd «տա-րի» (=զնդ. ❇ sarəδa-«տարի». ոսս. särd «ամառ», սանս. [other alphabet] carad-«աշուն, տարի», պրս. ❇ sāl «տարի», քրդ. kār, sāl «տարի») բառերից։ Նոյն իրանեան բառի շարունակութիւնն են սոգդ. nausarδ ռառաջին ամիսը», խորազմ. nausarǰe (տե՛ս Nö̈ldeke, Pers. Stud. 1, 34), իսկ նրանից են փոխառեալ ասոր. [syriac word] ︎ nausardīl «ամանոր. նոր տարի» (Brockelm. Lex. syr. 202) նեստորեան nausard-el «հոգե-գալստեան եօթներորդ կիրակին, ամառնա-մուտ», յունացեալ (և ո՛չ լիւդիական. հմմտ. G. Meyer IF 1, 326) νέον σάρδιν «նոր տա-րի», թալմ. [hebrew word] navsardī(ըստ WZKM 8, 366)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] navsāl «նորատի», պհլ. [syriac word] sālak «ծեր», հյ. երիտասարդ և աւսարդ բառերը։ (Իրան. sārd բառի ծագման մասին տե՛ս Meillet MSL 23, 146, վերի ձևերի մասին Horn § 691)։ -Հիւբշ. էջ 202։

• փոխառեալ։ Ոմն, Աւետաբեր 1885, էջ 82 նոր սար «լեռ», որ է դար, իբր նոր դար։


Նաւթ, ից

s.

naphtha.

• = Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։

• ԳՒՌ.-Ագլ. Ղրբ. Շմ. նօթ «նաւթ, քարիւղ» գալիս են հին հյ. նաւթ ձևից և ըստ օրինի աւ երկբարբառը վերածել են օ. ըստ այսմ էլ Բառ. երեմ. էջ 241 գրում է նօթ։ Նոր փղ-խառութիւն են Երև. Տփ. նաֆթ, Ջղ. նաֆտ, Ախց. Կր. Սլմ. Տիգ. նmֆթ, Պլ. նէֆթ, Մրղ. նmփտ և վերջապէս Ալշ. նըֆտ, Մշ. նըֆթ. (վերջին երկուսը նշանակում են «լուցկի») -Նոր բառեր են նօթաճրագ, նօթոտել, նօ-թոտուիլ, նօթոտ։


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

• Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 138 յն. ϰοδράντης ձևից, որ լատ. quadrantis բառից է փոխառեալ և նշանակում և «մէկ քառորդ աս». դրուած է Մրկ. ժբ. 42՝ մեր նաքարակիտ բառի դէմ։


Յաշտ, ից

s.

idolatrous sacrifice or oblation.

• = Պհլ. [other alphabet] vašt «աղօթք, երկրպա-գութիւն» բառից, որի հետ նոյն են զնդ. yaš-tay-«Աստուած պաշտելը, աղօթք», պհլ. պազ. [other alphabet] уastan «պաշտել զԱստուած. սրբազնագործել», փոխառութեամբ նաև ա-սոր. [syriac word] ︎ yašt «զրադաշտական աղօթք, պաշտօն». բոլորի արմատն է զնդ. [arabic word] vaz-«զոհել, նուիրաբերել», որի անցեալ դերբայի ձևից է yašt. տե՛ս և հյ. յազել։-Հիւբշ. էջ 197։

• Ուրիղ մեկնեց նախ S. Martin, Mém. s l'Arm. 2, 477 կցելով զնդ. yašt բա-ռին։ ՆՀԲ լծ. պրս. աշտի «հաշտութիւն». եէշթէ «նուէր», լտ. hostia «զոհ», fes-tum «տօն»։ E. Boré JAs. 1841, 652 պրս. [arabic word] fazd «Աստուած»։ Böttich. ZDMG 1850, 358, 175, Arica 89, 448, Lag. Urgesch. 367 յազել ձևից։ Müller SWAW 38, 580 ևն զնդ. yašta։ Justi. Zendsp. 249 զնդ. yēšti։ Հիւբշ. KZ 23, 9 փոխառեալ զնդ. Vēšti-ից։ Տէրվ. Մա-սիս 1882, յունիս 7 պհլ. yašt «ռոհ»։ Նոյն, Նախալ. 100 սանս. yaǰ, զնդ. yaz, պրս. yaštan, յն. ἀτομαι, ἀγιος ձևերի հետ, բայց բնիկ հայ լինելու վրայ կաս-կածելով։ Հիւնք. հաշտ բառից։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

• = Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Յասպիս, պսոյ

s.

jasper.

• = Յն, ἰασπις հոմանիշից, որից են նաև լտ. iaspis, գերմ. Jaspis, ռուս. ястисъ, ֆրանս. jaspe ևն. յունարէնն էլ փոխառեալ է փիւնիկերէնից. հմմտ. եբր. [hebrew word] yasəpe «յասպիս» (Boisacq 364). բոլորի սկիզբն է ասուր. yašupū, ašpū, yašpu (Gesenius17 326), որից էլ պրս. [arabic word] yašb, արաբ. [arabic word] уašm «յասպիս» ևն։-Հիւբշ. 36հ։


Յարդ, ի, ից

s.

straw;
— մանրեալ, chopped or small -;
—իւ պատել, լնուլ, to cover, fill or stuff with -;
ծրարել —իւ, to pack in -.

• , ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։


Յարդ, արդ, ուց

s.

structure, form, ornament;
ի — եւ ի զարդ գալ, to be formed;
ի զարդ եւ ի — եւ ի կերպարանս ածել, to shape or form and embellish.

• , ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։