Your research : 11 Results for կոյ

Entries' title containing կոյ : 98 Results

Definitions containing the research կոյ : 318 Results

Կանոն, աց

s. arith.

rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.

• = Յն, ϰανών (ϰανόνος) բառից, որ նշա-նակում է «եղէգի ցօղուն» և հետզհետէ նոյն նախնական իմաստից բխելով՝ «որևէ ուղիղ փայտ կամ ձող, փայտէ քանոն, ուդիղ գիծ, վանդակի ճաղ, սահմանագիծ, օրինակ, ձև, օրէնք (և յատկապէս եկեղեցական օ-րէնք), կանոն, ցուցակ»։ Յոյն բառը ծագում է ϰννα (< լտ. canna) «եղէգ» բառից, իսկ սա էլ ասորաբաբելական kanu ձևի մի-ջոցով սումեր-ակկադ. gin «եղէգ» բա-ռից (Boisacq, էջ 406)։ Փոխառութեամբ անցել է շատ լեզուների. ինչպէս՝ լտ. čanon, հպլ. kanonū, արաբ. [arabic word] qānūn «օ-րէնք», թրք. qanun «օրէնք, ոստիևան» վրաց. კანონი կանոնի «եկեղեցական կա-նոն, յանցաւորների վրայ դրուած ապաշ-խարանք» ևն։ Նշանակութեան կողմից շատ զարգացում է կրած սլաւական լեզուների մէջ. հմտ. ռուս. канбнъ «առաւօտեան ևամ երեկոյեան եկեղեցական արարողութեանց երգերը և աղօթքները», кануиъ «երեկո-յեան ժամերգութիւն, նախատօնակ, ընո-հանրապէս նախորդ օրը (нaкauунe), մե-ռելոց հոգեհանգիստ, այս առթիւ պատրաս-տուած գանազան ուտելեղէններ, մեղրով գաթայ, տօնական մեղրաջուր կամ գարեջուր ևն» (Berneker 481)։-Հիւբշ. 355։


Կաշկառ, աց

s.

heap of stones, mass of rocks.

• «քարակոյտ» Մագ. որից կաշ-կառուտ «քարոտ տեղ» Օրբել. հրտր. Էմ. էջ 254. կաշկառիլ Մագ. թղ. 229. քարակաշ-կառ Անան. եկեղ. (=քարակարկառ Բուզ.)։


Կարաս, ոյ

s.

large jar for wine, cask, barrel;
tun;
cf. Ծակ.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 110 յն. ϰεραμος «բրուտի կաւ, պտուկ» բառի հետ։ Հիւնք. դնում է պրս. քիւ-րաս «ազգ ինչ խեցեղէն անօթոյ յառ-տընին պէտս»։ (ԳԴ չունի այսպիսի բառ. պէտք է հասկանալ պրս. [arabic word] kurāz «նեղաբերան կուժ», որ Հիւնք. հայերէնին աւելի մօտեցնելու համար, ըստ իր սովորութեան, ուզած ձևին է վերածել։ Բայց այս բառը զուտ իրա-նեա՞ն է արդեօք։ Սրա դէմ ունինք ա-րաբ. [arabic word] kurāz կամ [arabic word] kurraz (յոգ. kirzān) «նեղաբերան կուժ», որ նոյն է պրս. բառիս հետ։ Թւում է թէ պրս. բառը փոխառեալ է արաբերէնից մանաւանը եթէ սրա արմատը համա-րենք krz, որից արաբ. ❇ kiruz «պահվտիլ», [arabic word] mukāraza «վազե-լով մի տեղ երթալ պահվտիլ», թերևս նաև [arabic word] kurz «քուրձ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 197)։ Ըստ այսմ ա-րաբ. և պրս. բառերը պատահական նը-մանութիւն ունին, ինչպէս նաև արաբե-ռենիո փոխառեալ սպան. alcarraza, որից էլ ֆրանս. alcarraza «մի տեռաև արևելեան հողէ աման՝ ջուրը հով պա-հելու համար»։ Արաբերէնից ուշ ժամա-նակի փոխառութիւն է հյ. քռազ «գինու թակոյկ», որ իբբև գաւառական բառ յիշում է Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 119 ա ֆր. broc բառի տակ։ Պատահա-կան նմանութիւն ունին նոյնպէս արաբ.

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կարաս, Սեբ. գարաս, Տիգ. գmրmս, Մրղ. կառաս, Խոբ. գառաս, Սվեդ. գ'արուս, Հճ. գայօս. բոլորն էլ «գինու մեծ թակոյկ»։ Նոր բառ է կարասբացէք։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կոմս, ի

cf. Կոմէս.

• , ի հլ. (իսկ ն հլ. ցոյց է տալիս կոմսունս. Կիւրղ. ի կոյսն. Արծր. հրտր. Պատկ. էջ 69) «իշխան» Ագաթ. Բուզ. Խոր. նոյն են նաև կոմէս «Յունահայաստանի կառավարիչը» Խոր. գ. 36. Եզն. երեց. էջ 267. կոմիտոս Միխ. աս. էջ 214 (տառւած է իբրև յատուկ անուն), որից կոմսութիւն Վահր. ոտ. կոմսուհի, դերակոմս «vicomte» (նոր գրական լեզւում)։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

• «ծուռ, ծռած» Գ. թագ. ի. 11. Վեցօր. որից ի կոր «ամօթահար, կորագլուխ» Ոսկ. մ. ա. 5, 9 և Ես. Մծբ. կոր ի գլուխ Ողբ. ա-8. Ոսկ. յհ. բ. 20. կորագլուխ Ղևոնդ. կորա-կոր ՍԳր. կոր ի կոր Նար. Ոսկիփ. կորակը-տուց Վեցօր. կորանալ ՍԳր. Ոսկ. ես. կո-րանք «ամօթահար մնալը» Բ. մակ. թ. 1 Եւս. պտմ. Մծբ. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 670). կորացուցանել ՍԳր. կորնթարդ Սահմ. («զենիթ» իմաստով է գործածուած Տաթև. ձմ. ճլդ. և ամ. 335. Իմաստասէրքն սկիզբն աւուրն զկէսօրն եդին, յորում արե-գակն ի կորնթարթս երկնից ելեալ թագաւո-րէ. Արտաքինքն զմէջ աւուրն ասեն սկիզբն, յորում ժամու արեգակն ի կորնթարդն երկ-նից ելանէ). ակնկոր Ոսկ. մ. բ. 15, էջ 600 (տպ. ակնկոյր), ակնկորել Գ. թագ. իա. 29. Ոսկ. կամակոր ՍԳր. Ոսկ. Եզն. գլխա-կորիլ Ոսկ յհ. ա. 16. կորաքամակ (նոր բառ) ևն։ Այս արմատի միւս ձևերն են կեռ «ծուռ, կոր. 2. ճանկ» (տե՛ս առանձին) և կոռ «ծուռ, կոր», որ երկուսի միջին օղա-կըն է և գտնւում է միայն գաւառականների մէջ (տե՛ս տակը)։


Կորեակ, եկաց

s.

millet;
սեաւ —, lin-seed.

• , ն հլ. (-րեկան, -րեկանէ) «մի տեսաև հացաբոյս, թրք. տառը, լտ. milium» Ես. իր. 25. Եզեկ. դ. 9. Եզն. Ոսկ. ա. թես. նմանութեամբ «թուզի միջի հատիկները» Բրս. մրկ. 190, 232. յետնաբար կորեկ, ո հլ. (սեռ. կորեկոյ) Տօնակ. որից կորեկա-հատ Եզն. ձիակորեակ Բժշ. կորեկախառն (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 24. կորեկահաց, կորեկօղի (նոր բառեր)։


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

• «կպած մնացած կեղտ». մէկ անգամ ունի Լմբ. մատ. էջ 490 «Ասէ երանելիս եթէ հարկաւոր է այնոցիկ սրբկիկ լինել, այլ զի՞նչ կորկն և աղտն քսան տարոյ կամ աւելի հոն կայ ի վերայ սկոյն, և մեք չլուա-նամք և չսրբեմք»։ Նոր գրականում ոմանք գործածում են «ծխախոտի դեղին կեղտը. Բրք. զիֆիր» նշանակութեամբ։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

• ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• «ընկոյզի կեղև». նորագիւտ բառ. որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 317 «Պորեալ զընկոյլն, կործեցին կկորճն ի վերայ նորա»։ Իբրև մականուն նգռծածուած ունինք Հաւաք. էջ 40 «Թօ-մայ վարդապետին՝ մականուն կոռճով կո-չեցեալ» (այն է «կեղևով»)։

• ԳՒՌ.-Վն. կոռճ «կեղև (սոխի, խնձորի. ընկոյզի, ձուի, ծառի)»։


Կու, կոսոյ, ով

s.

dung, manure, muck.

• տե՛ս Կոյս


Կում

s.

draught, mouthful.

• «մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։


Կումբ

s.

navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gumb-ձևից, որի ժառանգները գտնւում են միայն բալթիկ-սլաւական ընտանիքում. հմմտ. լեթթ. gum-ba «ուռեցք», լիթ. gu bas «աճած ուռուցք կամ բարձրութիւն որևէ գործարանաւոր մարմնի կամ նաև քարի վրայ», հսլ. ggba ռուս. ryóa, ուկր. huba, բուլգար. gъba, չեխ. houba, լեհ. gabka, սերբ. guba, որոնք բոլոր նշանակում են «սպունգ, սունկ», վերջինը նաև «բոր, բորոտութիւն, քոս», որից góbav «բորոտ»։ Այս բոլորի նախա-խաձևն է gumba-(Berneker 340, Traut-mann 101)-Pedersen ուզեցել է վերի ըն-տանիքին միացնել նաև յն. σφόγγος, հյ. սունկ, հբգ. swamb, գերմ. Sehwamm, վեր-ջինի նախաձևը դնելով sg (h) ombho-։ Po-korny 1, 574 յիշած բառերս դնում է հնխ. պարզական gem-«բռնել» արմատի տակ, բայց կասկածով (իբր շրթնային աճակա-նով)։ Այստեղ կարելի էր աւելացնել թերևս նաև նորվ. kump «գունդ, դուղձ», դան, kum-pe «ալիւրի գունդ», նորվ. kamp «վրան ուռուցքներով կլորիկ քար, լեռան գագաթ». հհիւս. kgppusteinn «կլորակ քար», անգլ. camp «գետնախնձորի կոյտ՝ յարդով ու հո-ռով ծածկուած՝ ձմեռուայ համար իբր պա-շար» ևն։-Աճ.


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

• ԳՒՌ.-Խրբ. Ք. գուռ «կուռ, խիտ, ամուր՝ աինդ կպած (հագուստ)», Երև. Վն. կռան «մեծ մուրճ», Ոզմ. կռան «ջաղացքի մասե-րից մէկն է», Պլ. Ռ. գուշդ ու գուռ, Սեբ. զուռուգուշտ «բոլորովին յազեցած», -շատ տեղ գործածական է կուռք (որ փոխառեալ է գրականից) և երկրորդաբար նշանակում է «անշարժ, արձանացեալ»։ Նոր բառեր են կռել Ասլ. Ննխ. Չն. «ճխտել, թխմել, կուռ կերպով լցնել», Ակն. «չափից աւելի լըց-նել», Ննխ. «մերձաւորիլ», և թերևս կռոր Երև. =կռօ Ղրբ. «պինդ, չկտորուող (ընկոյզ ևն)»։


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

• , ի-ա հլ. «տաշտ» Դան. ժդ. 32. Եփր. դտ. 336. Եղիշ. դտ. 180. 181. «նա-ւակ, մակոյկ» Գծ. իէ. 30, 32, Ոսկ. ի մե-չիտ. Ագապ. 161. որից մանրակուր «մանր մակոյկ» Ոսկ. եփես. 780.-կուրը այն փոք-րիկ նաւն է, որ մեծ նաւերը ունենում են իրենց հետ. հմմտ. «Եւ կուր նաւին առա-ջի նոցա. և նստեալ ի կուր՝ գնացին ի նա-ւոն». Վրք. հց. Ա. 144։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

• , ո հլ. «վէճ, պատերազմ» ՍԳր. Ոսկ. ես. որից կռուիլ «վիճիլ, կռիւ անել» ՍԳր. կռուական Ոսկ. ես. կռուակից Եւագր. Իւս. քր. կռուանոց Ոսկ. մ. ա. 11. Եզն. կռուասէր Ոսկ. յհ. բ. 18. կռուարար Եւս. քր. Ոսկ. մ. բ. 10. կռուեցուցանել Ոսկ. ա. կոր. գազանակռիւ Ոսկ. ղկ. գօտեկռիւ Ոսկ. ի կոյսն. բանակռիւ Բ. տիմ. բ. 14. Ոսկ. բ. տիմ. մենակռիւ Ագաթ. մերկակռիւ Եւս. քը. նաւակռուութիւն Պիտ. նաւակռիւ Լմբ. յայտ. խե. բռնակռիւ Բրս. ապաշխ. լծակռիւ Ոսկ եբր. կապակռիւ Մծբ. ընդդիմակռուել Յհ. կթ. ղիւրակռուելի Բրս. թղթ. անկռուե-լի Ոսկ. ա. կոր. անկռիւ Տիտ. գ. 2. Եփր. ծն. գրուած է բանակռովութիւն Կնիք հաւ. է» 77։-Սրանց հետ նոյն է նաև կռիւ «ոտք ղնելու՝ հաստատուելու տեղ» Ա. մակ. ժ. 72, որից կռուիլ «կառչիլ, կպիլ, փակչիլ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 29. Եփր. համառ. 86. 202 (ասուած է փոշու և կեղտի համար, որոնք շորերին կամ մորթին են կպել), Ոսկ. ե-փես. 804 (բոյտի սերմի համար, որ պա-տահմամբ մի տեղ ընկնելով արմատ է բըռ-նել). Նանայ 411 (զմռսուած մարմնի հա-մար, որ կտաւին է կպել). կռուան «ոտքը դնելու տեղ» Ոսկ. բ. կոր և մ. 4, 87. «սրի շեղբի և կոթի միացման տեղը՝ որ մի քիչ դուրս ցցուած է լինում» Ոսկ. եփես. 822 (երկիցս) և հռ. 314 (վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 587ա). կռուեցուցանել «կպչիլ տալ, կառչեցնել» Շիր. անկռուելի Պիտ. ոտնկռիւ Ոսկ. ես. և լհ. ա. 10. ան կռիւ «անհաստատ» Ոսկ. պօղ. ա. 598։-Բոլորի նախնական նշանակութիւնն է «կպիլ, կպչիլ, փակիլ, փակչիլ», որից՝ արևելեան ըմբշամարտութեան ձևից առնելով՝ ւառա-ջացել է «կռուիլ» նշանակո։թիւնը. հմմտ. գւռ. կպիլ, կպչիլ «փակչիլ, յարիլ», որ նոյն-պիսի զարգացմամբ դարձել է Ապ. Խլ. Հմշ. Տփ. «ըմբշամարտիլ», Արբ. «յարձակուիլ, զարնել», այսպէս նաև կպցնել «փակցնել», Աևն. Երև. Զթ. Խն. Հմշ. Շմ. «ծեծել, զար-նել», կպուր կպուրի գալ (հրմ. կպո՛ւր «փակցրո՛ւ, կպցրո՛ւ» ձևից) «ծեծկուիլ, կռուիլ», թրք. yapəšmaq «կպչիլ, փակչիւ» = կումուկ. yabəšmak «փակչիլ, կռուիլ, մարտնչիլ»։


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

• «մէջը չամիչ, ընկոյզ կամ ուրիշ բաներ դրած մի տեսակ խմորեղէն» Ովս. գ. 1. նորագիւտ. Ա. մնաց. ժզ. 3. Ոսկ. Փիլիպ. ժ. լորդ. էջ 469. «ձկան տապակայ կամ փո-րը լցրած ձուկ» Մագ. թղ. 214։

• = Պհլ. *kutap ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] kūdab կամ gudāb «մի տեսակ կե-րակուր, որ պատրաստում են մսով, բրըն-ձով, սիսեռով և ընկոյզով. վրան անց են կացնում քացախախառն ռուպ» (ըստ Bur-hān-i-Oati), «տեսակ ինչ կերակրոյ. 2 ռուպ» (ըստ ԳԴ), «մի տեսակ փլաւ» (ոսա այլոց)։ Այս բառից է փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] jūδab «շաքարով, մսով և բրնձով պատրաստուած մի տեսակ կեռա-կուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 90)։

• ԳՒՌ-Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. u


Կտեւ

s.

nut-shell.

• «ընկոյզի կամ նուռի կեղև». ունի միայն ԱԲ. որից կտուել «ընկոյզը ստկել. կեղևել» Շնորհ. առ. «չամիչ, խնձոր և նը-ման պտուղներ կուտերից մաքրել, ոսպ, սի-ռեռ, բակլայ կճեպից հանել» Բժշ. «կեղևը հանեւ, փեճոկել». իբր մհյ. բառ յիշում է Նո-րայր, Բառ. ֆր. monder, «ծառի աւելոռռ ճիւղերը կտրատել, մաքրել, յօտել» Փիլ. Եփր. աւետ. 288, 289, 291. Մծբ. 311 (որ և կտաւել Մծբ. անշուշտ սխալագիր), կը-տուած «մաքրուած» ՀՀԲ. սրանց հետ նոյն է նաև քթուել «ոջիլները մաքրել» Վրք. հց. Բ 17, որից իբր նոր արմատ՝ քթիւ անել «քը-թուել» Զքր. սարկ. Բ. 142։ Հմմտ. տակը Գւռ։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

• = Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Կարկառ, աց

s.

heap of stones.

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ ըստ Մա-ռի վրաց. კარკარი կարկարի «բարձր ժայռ. վախք լեռան» (Փизioлоrъ, էջ 106) կամ კარკალი կարկալի «քարերի կոյտ» (Яз. и Лит. I, էջ 268 ծանօթ.)։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• ԳՒՌ.-Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։

• ՓՈԽ.-Ըստ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է փոխառեալ ալբան. kê-lénh. որ նշանակում է «պատեան»։ (Սա-կայն ըստ իս պարզապէս թրք. qələf, ռմկ. խըլըֆ «պատեան» բառն է. հայերէնի մէջ կեղև կամ կլեպ՝ «պատեան» նշանակու-թեամբ գոյութիւն չունի)։-Հայերէն բառի հետ համեմատելի են սակայն լազ. ղլեպա «ընկոյզի կանաչ կեղև», վրաց. ղ'վլեփա «կեղևը հանել, ստկել, կլպել. 2. կողոպտել» (խիլիփա «футляръ для лука, աղեղի պատեան» թրք. qələf բառից է), որոնք հա-ւանաբար հայերէնի միջոցով անցած են Կրվկասեաններին։


Ծածուկ

adj. adv. s.

hidden, secret, occult;
stealthy, clandestine, underhand, furtive;
—, ի —, in secret, privately, secretly, by stealth, clandestinely;
—ք, hiding-place;
the secrets;
the private parts;
—ք սրտի, bottom, the inmost recess of the heart;
— հրամանք վերին Տեսչութեան, the inscrutable ways of Divine Providence.

• «գաղտնի, թաքուն» ՍԳր. «ա-նիմանալի, խրթին» Ոսկ. յհ. ա. 33, անե-զաբար ծածուկք «գաղտնիք, գաղտնի խոր-հուրդ» Ոսկ. յհ. ա. 23. «թաքստոց, ծածուկ տեղ» ՍԳր. Խոր. «առականք, ամօթոյք» Պիտառ. Վրք. հց. այս արմատիր են ծա-գում ծածկել ՍԳր. ծածկոյթ ՍԳր. Ոսկ. յհ, ա. ծածևոი «ծածկոյթ» Ոսկ. ա. թես. «տան ծածո. ւարև» Եփր. աւետ. ծածկութիւն ՍԳր. Ագաթ. Եփր. ծն. ծածկաբար Ոսկ. յհ. ա-27. ծածկագէտ Դան. ժգ. 42. ծածկանք Կո-րիւն. ծածկապէս Կոչ. ծածկատես ՍԳր. ծածկելի Ել. իզ. 14. ծածկիչ Թուոց դ. 14 յարկածածուկ Յհ. կթ. քողածածուկ Նար. ամրածածուկ Վեցօր. 185. գետնածածկոյթ Նար. խչ. գլխածածկեալ Երզն. մտթ. թևա-ծածուկ Պրոկղ. ներբ. ղկ. Տօնակ. Վրդն. ծն-խրթնածածուկ Նար. առաք. ծածկախոց բծածուև խոզող» Մծբ. (ըստ Վարդանեան ՀԱ 1913, 300). ծածկալեզու, ծածկագիր, ծածկագրութիւն, ծածկանուն (նոր բառեր)։


Ծակ, ուց

s. adj.

hole;
opening, aperture;
bored;
perforated;
— բանալ, to make or bore a hole;
խնուլ զ—, to stop up a gap;
ի — կարաս կրել ինչ, to draw water with bottomless buckets, to labour in vain.

• , ու հլ. (յետնաբար ի-ա հլ. իսկ Եւս. պտմ. զ. 38 կայ գրծ. ծակօք) «ծակ» ՍԳը. Վեցօր. Կոչ. Եւս. պտմ. «ծակած» Առակ. իգ. 27. Ոսկ. մ. ա. 5. որից ծակել ՍԳր. Ոսկ. եբր. Եփր. թգ. ծակախիթ Ագաթ. Կո-րիւն. ծակամուտ Երեմ. խթ. 16. ծակոտ ե. րեմ. բ. 13. Սիր. իա. 17. ծակոտիք (նոր բառ). ծակոտել Անգ. ա. 6. Ոսկ. ես. եբր-իգ. և. մ. բ. 3. Ագաթ. Եփր. բ. տիմ. էջ 252, ծակոտկեան Սեբեր. կամ ծակոտկէն Ոսկ. ես. ծակտի Վրդն. ել. որմածակ Ոսև ա. թես. վիմածակ Կոչ. 265. կապծակ «խա-ղողի այն ծակը՝ ուր կպած է ողկոյզը» Վստկ. 83 (ՆՀԲ ունի կապծագ՝ որ սխալ է). զազանածակք Վրդն. պտմ. դրածակ Վրդն. ծն. անծակ Պտմ. աղէքս. ևն։


Ծանծ, ոյ

s.

chaff, straw.

• ԳՒՌ.-Խրբ. ձ'անձ «ցորենի ցօղուն», Ջղ. ձենձոն «ետաւատը կալսելուց և հատիկնե-րը հանելուց յետոյ մնացած կոթերն ու ցո-ղունները». Խտջ. ձ'անձ'մաղ «մի տեսակ մաղ՝ որ քարերն ու յարդը պահում է, իսկ ցորենը անց է կացնում»։ Նոյն արմատից են նաև ձանձատ «սանդի մէջ ծեծած բան» և ձանձտել «սանդի մէջ ծեծել» (Կոյլաւ, Բառ. ռերմ. 1632 ա)։


Ծառ, ոց

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

• Հներից Տաթև. հրց. 214 մեկնում է զանազան ձևերով. նախ՝ իբր ծառալ, «զի բոյսք և տունկք միշտ ծառայք են». երկրորդ՝ ծուռ, «զի ծառն ծռեալ ունի զգլուխն ի վայր և զոստսն ի վեր. կամ թէ ծռեալ ունի զոտս (կարդա՛ զոստս) և զստեղունս յայտկոյս և յայնկոյս», եր-ռորդ՝ ծեր, որովհետև մարդկանցից ա-ռաջ են ստեղծուած։-Նորերից առա-ջին անգամ Klaproth, Asia polygl. (1823) համեմատեց բասկ. zura «փայտ» բառի հետ։ Brosset JAs.


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

• , ո հլ. «ալևոր՝ պառաւած մարդ» ՍԳր. որից ծերանալ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. ծերունի Ծն. խդ. 27. Բ. մակ. զ. 1. Եփր. եւս քր. ծերակոյտ ՍԳր. ծերոյթ Սիր. զ. 18. ծե-բութիւն ՍԳր. ծերագոյն Թուոց ժա. 16. Յոբ. լբ. 4, 6. ծերուհի «պառաւ» Կիւրղ. ղկ. դառ-նածեր Ճառընտ. Վրք. հց. չարածեր Նխ. ղան. Ճառընտ. Վրք. հց. միջածեր Փիլ. լին. յետնածեր Սիր. խբ. 8. շնծեր ԱԲ. ծե-րունազարդ, ծերակուտական (նոր գրական լեզուի մէջ միայն գործածական)։


Կէս, կիսոյ, ով

s. adj. adv.

half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...

• ՆՀԲ լծ. պակաս, կտուր, թրք. qusur «պակաս, թերի», kes, kesik «կտրել, կտրած»։ Lag. Prov. 7, 20, Svmmic-ta 93 եբր. [hebrew word] kese «լիալուսին (որ ամսի կեսն է)», ասոր. kā̄s «լրումն լուսնի, ամսի կէսը»։ Հիւնք. կրկէս բառից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 104 կոյս, կից ձևերի հետ՝ երկու, կրկին ռառից։ Մառ, ЗВО xIx, 070 յաբեթա-կան krs արմատից հայերէնը եղել է նախ *կերծո, որից *կերս>*կեյս >կէս. հմմտ. վրաց. կերձոյ «կող, կողմ, կէս», ռե՛ս և եոլս, կործան (իսկ ИАН 192Ո. 134 և Яз. и Лит. I. 228 աւելանում է բասկ. erdi «կէս»)։Karst, Յուշար-ձան 404 սումեր. gas, kas «երկու», kasar «կէսը», 418, 423 և 428 թթր. kes «կտրել, բաժանել, կիսել», kesek «կէսը», կամ bič «կտրել», օսմ. bucuq «կէս» ևն։ Պատահական նմանութիւն ու-նի եգիպտ. gs «կողք, կէսը» =ասոր. gesa «կողքը։


Կիճ, կճոյ

s.

marble;
— կարծրակուռ, granit;
հանք կճոյ, — quarry.

• «մի տեսակ կարծր և փայլուն քար մառմառեռն». որրծածուած է միայն հոլո-վեալ ձևով. այսպէս՝ ի կճոյ Յայտ. ժը. 13. կճոց Ոսկ. ճառք, էջ 109. ի կճէ (կամ կճեայ) Խոր. բ. 32. կճովք, ի կճեայց Ոսկ. հռովմ. 114 ածանրեալ ձևերն են՝ կճայատակ «քա-րայատակ» Նիւս. երգ. կճասալ յատակ նոյն նշ. Խոր. բ. 24. կճեայ «քարեղէն» (թակոյ-կի, սիւնի համար ասուած) Յհ. բ. 6. Երգ. է. 15. բցռ. ի կճէից Ոսկ. եփես. 782 (գրուած կճճեայ Սասն. էջ 65). կճեատարած «մար-մարով սալած» նորագիւտ Բ. մնաց. է. 3. կճեայարկ Անան. եկեղ.։ Յայտնի չէ թէ այս բոլորի արմատական ձևը ի՞նչ է, որովհետև կարող են նրանք գալ թէ՛ կիճ և թէ կուճ ձևից. բառարանների նշանակած կիճ ձևը չէ վկայուած. կայ միայն կուճ «մարմա-րիոն» Ոսկ. փիլիպ. ժ. 468 և Նիւս. երգ. (երկուսն էլ հայց. զկուճ, զկուճն), որից ե-րևում է որ կին ձևը սխալ ենթադրութիւն է։ -Յետնաբար ունինք և գրծ. կինճիւնք, կըն-ջիւք, կնջիւն, կճայովք, կճճայեօք, իբր «մո-գայիկի մանր քարերով» Անկ. գիրք հին կտ. էջ 153, 154, 172. Մարմարեայ կճայս ար-կանել յորմս. Ոսկ. ճառք 684. որից կճեայ-պաճոյճ «ակունքներով զարդարուած (պատ-մուճան)» Անկ. գիրք հին կտ. էջ 156։ Սրանց մէջ արմատն է կուն «մարմարիոն», որ սա-կայն շփոթուած է կինճ «մանր քար, խիճ» բառի հետ։ (Տե՛ս այս բառը առանձին)։-Նոր գրականում շինուած բառ է լուսակուն «սպիտակ և փայլուն մարմարիոն»։ Սրա-նի՞ց է արդեօք նաև ջրկիճ «շռնիճ, ըպրրխ» որ ունի Թորոսեան, Տետր. հմռ. բառարա-նի, 1794, էջ 24։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն խպտ. choich «աւազ» և քւշա բառերի հետ։ Հիւնք. գաճ բառից։ Աճառ. ՀԱ 1909, էջ


Կին, կնոջ, կնաւ, կանամբ

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

• ՓՈԽ.-Պհլ. თ »︎ knīk, մանիք. պհլ. [hebrew word] qnig «օրիորդ, աղջիկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 90) ունենալով նա-խաձայն k (փոխանակ g) թւում են հայերէ-նից փոխառեալ, բայց աւելի լաւ է կցել սանս. [other alphabet] kanyakā «աղջիկ, կոյս, դուստր» բառին, որ ծազում է [other alphabet] ka-nyā հոմանիշից։


Կղզի, զւոյ, զեաց

s.

isle, island.

• Հիւնք. պրս. քիւլչէ «գուղձ, հոռա-կոյտ» բառից։ Patrubány SA 1, 218 սանս. grah «տիրանալ, գրաւել» բայի հետ, իբր հնխ. k2lg'hio-ձևից։ Peder-šen, Հայ. դր. լեզ. 146 և Patrubány ՀԱ 1906, 346 ըն-կղմեմ և ըն-կլնում ձևերի հետ, իբր «ջրի մէջ գտնուող եր-կիր». հմմտ. լտ. insula


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

• , ի հլ. «թաւալում, իր վրայ պր-տըտուելը, գլորում, շրջան» Դիոն. ածայ. Մագ. Նար. «գոյականների քերականական փոփոխութիւնները» Թր. և Երզն. քեր. որից հոլով գալ «գլորիլ» Եղիշ. դտ. 181. հոլովիլ «գլորուելով երթալ (անիւ, սայլ, քառ)» Ամովս. բ. 13. Դատ. է. 13 Իմ. ժէ. 18. հոլովել «դարձնել, փոփոխել» Նար. «հեգել» Փարպ. Խոր. հոլովեցուցանել Ամովս. բ. 13. Ոսկ. յհ. ա. 4. հոլովումն Խոր. Պիտ. Փարպ. եռահոլով Քեր. քերթ. բազմահոլով Թէոդ. ի կոյսն. Նար. անհոլով Պիտ. վերջահոլով, հո-լովակերտ (նոր բառեր) ևն։


Ճար

s.

remedy, means, expedient;
— or — եւ ճարակ գտանել, to find a means or a way, to contrive, to think of a device, to contrive;
չիք —, ոչ գոյ —, there is no way or means to, there is no help, it is done;
it is past all cure, it is irremediable;
cf. Ճարակ.

• «հնար, միջոց, դարման» Եւս. պտմ. էջ 159. Խոր. Յհ. կթ. 427. որից ճարիմա-ցութիւն «հնարք իմանալը» Կիւրղ. կոյս. ան-ճար (ի հլ.) Ոսկ. յհ. բ. 23. Փիլ. անճարանալ Ոսկ. յհ. բ. 6. անճարացեալ Լաստ. անճա-րաւոր Մաշկ. անճարութիւն Նար. անճարիլ Լաստ.։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

• «երկիր, նահանգ». ի-ա հլ. նո-րագիւտ բառ, որ մէկ անգամ ոտնում եմ գործածուած Խոր. աշխ. 590. «Աայրեալ գօ-տեաւն անցին ի հարաւոյ կոյս և զազգսն զայն ճշգրտեցին և զսահմանս ճարակաց նո-ցա չափեալ». (Պատկ. Aрм. reorp. էջ 12 ռուս. թարգմանում է проcтранства иxъ nрeделовъ). կայ նաև նոյնի բայական ձևը ճարակել «բնակիլ». Եւ ճարակեն զենտոս Լի-բիա ազգք վեշտասան. Խոր. աշխ. 598 (Պատկ. էջ 25 թարգմանում է живутъ)։


Ճեմիշ, մշի

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čašma և շրջեալ [arabic word] čamša, որ բուն նշանակում է «աղբիւր» և երևի փխբ. նշանակում է նաև «արտաքնոց». այսպէս է քրդ. [arabic word] češma «արտաք-նոց» (Justi, Dict. Kurde, էջ 129), ինչպէս նաև Մշոյ հայ. և թուրք. գաւառականով՝ չաշմա «արտաքնոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. հյ. լուալիք «աւազան, բա-ղանիք, ջերմուկ. 2. աղբանոց, կոյանոց». (Քակեցին զտունն Բահաղու և կարգեցին զնա ի լուալիս. Դ. թագ. ժ. 27), պրս. ab-dast «լուացումն ձեռաց» և ābdastxāna «ճե-միշ», ասոր. [syriac word] baita dmaya «արտաքնոց» (բուն նշ. «տուն ջրոյ» ZDMG 40, 439)։-Հայ. չաշմակ համապատասխա-նում է պրս. čašma ձևին և փոխառեալ է պհլ. čašmak «աղբիւր» բառից. իսկ ճեմիշ մօտենում է շրջեալ čamša ձևին և անշուշտ ծագում է պհլ. գաւառական մի ձևից։


Ճիռ, ճռի, աց, ից

s.

small cluster of grapes.

• , ի-ա և ռ հլ. «խաղողի սակաւահատ փոքրիկ ողկոյզ» ՍԳր. «ձիթենու վրայ մնա-ցած տկար պտուղներ» Եփր. օրին. էջ 227 (բցռ. ի ճռոյ). (այս վերջին նշանակութիւնը չունի ՆՀԲ). որից ճռախիտ Ոսկ. մ. գ. 25, ճռաքաղ ՍԳր. ճռաքաղութիւն Դատ. ը. 2. ճոաքաղել Մծբ. մշտնջենաճիռ Ճառընտ. գրուած է նաև ճիւռ, ճեռ Հ. Կիլիկ. ճուռ Վստկ. 41. Պտմ. լմբ. 236. Սմբ. ռատ. 223ա.-Նուազականն է բառիս՝ ճռիկ «փոքր ճիռ» էֆիմ. 289 (մէկ ողկոյզ կամ ճռիկ ոռ կտրած չի լինի յիւր որթէն)։

• ԳՒՌ.-Սրանից է ճեռւոր Խրբ. «ճռաքաղ անող». հմմտ. նաև ճիռն Ղրբ. «ազոխ, չհա-սած խաղող», ճուռ ՆՀԲ «ճիռ, փոքրիկ ող-կոյզ», ճռտիկ Ակն. «ճիռ. փոքր ողկոյզ»։-


Ճիւ

s.

leg, foot;
paw.

• «ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։


Հերու, ի հերուն հետէ

adv.

last year, since last year;
long time since, for a long time past, long ago, long since.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։


Հիմն, մանց

s. chem.

foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] xim «հիմ. քարա-կոյտ» (Justi, Dict. Kurde էջ 168), Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ՝ հիմ. ինչ. Հի-մէ ուի լը սէր գէվըր տանի (Եդ հիմն ի վե-րայ վիմի). Չըմա քօ հիմէ ուի լը սէր գէվըր ռավի պու (Զի հաստատեալ էր հիմնն ի վե-րայ վիմի). Ղուկ. զ. 48. Լր սէր արտէ պէ հիմ մալ ջէ տքm (Շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման). Ղուկ. զ. 49.-Թրք. գւռ. Եւդ. Տ. Ատն. ինչպէս նաև Երևանի՝ [arabic word] him «հիմ», ❇ evīn himi «տան հիմը» (այսպէս նաև Ատանայի թրքա-խօս յոյների մօտ. Բիւր. 1899, էջ 798 և Յուշարձան 329).-ն. ասոր. xim «հիմ» (տե՛ս Kалащевъ, Aисорско-pусcк. cлов. էջ 389)։


Հին, հնոց

adj. adv.

old, worn, decayed;
ancient, antique;
-ք, the ancients;
antiquity;
ի հնումն, anciently, formerly, a longtime since, in days of yore;
ի — or ի հնոց ժամանակաց, ի հնոց ժամանակաց հետէ, ab antiquo;
— կտակարան, the old testament;
— մատեանք, ancient codes;
ի հնումն եւ ի նորումն, in ancient and modern law;
— լուսին, waning moon;
հին աւուրց, old aged in years, grown old;
— աւուրցն, Ancient of days, the Eternal, the Most High;
— աւուրց մանուկն, the Eternal Son;
— աւուրց զօրական, a veteran;
անտառ — աւուրց մայրեաց, a forest of ancient cedars;
— աւուրց ատելութիան, rancour, inveterate hate.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. seno-ձևից. ցե-ղակիցներն են՝ սանս. [other alphabet] sána-«հին», sanaká «հնաւուրց, վաղեմի», զնդ. hanē «հին, ծեր», hana «ծեր կին», պհլ. hān, յն. ενος «հին», ενη «նոր լուսնի նախորդ օրը, որ է հին ամսի վերջին օրը», լտ. sen-ex, հյց. senem «ծեր», senior «երիցագոյն», se-natus «ծերակոյտ», գոթ. sin-eigs «երէց», šinista «երիցագոյն», լիթ. sēnas «հին». se. niai «ի հնուց, վաղուց», լեթթ. sens «ծեր», sen «վաղուց», հիռլ. sen, sinin, կիմր. կորն. hēn, բրըտ. hen «հին, ծեր» (Walde 698, Boisacq 257, Ernout-Meillet 882, Iraut-mann 256, Pokorny 2, 494)։ Հայերէնի մէջ նախաձայն s ընկնելով՝ հնխ. seno-տուել է նախ *ին, բայց պարթևական շրջանին ազ-դուելով իրանեան ձևերից՝ խաչաձեման օ-րէնքով ստացել է նրանցից՝ նախաձայն հ (ըստ Meillet MSL 21, 187). հմմտ. հում։-Հիւբշ. 467։


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

• = Փոխառեալ է կովկասեան *ծուխ ար-մատից, որ նշանակում է «մուր, ծուխ, մութ»։ Նոյն արմատի ժառանգներն են վը-րաց. წუხვა ծուխվա «ցաւ, տրտմութիւն» (իբր սրտի ծուխ. հմմտ. պրս. [arabic word] dūd «ծուխ, տրտմութիւն»), მომδუხარება մոմ-ծուխարեբա «տխրիլ, տրտմիլ», მომწუხრება մոմծուխրեբա «երեկոյանալ», მწუხრი մը-ծուխրի «աղջամուղջ, երեկոյ», შემ-წუხრება շեմծուխրեբա «երեկոյեան մութը», წუხე-ლის ծուխելիս «երէկ» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. երեկ և երէկ. ռուս. вецepь «երեկոյ» և вцepa «երեկ»)։-Բա-ռիս բուն հայերէնն է մուխ, որ հնդևրոպա-կան ծագում ունի։-Աճ,


Ծուփ

s. fig.

fluctuation, undulation, wave, billow, surge;
agitation, trouble, vacillation, wavering;
care, anxiety, torment;
examination, question;
ընդ ծուփս մկանանց, on the surface of the waves;
ի ծուփս լինել, to be agitated;
ծուփ ի մտի դնել, to care, to be concerned, thoughtful;
ի ծուփս տարակուսանաց ընկղմել, to be in great perplexity, to be uncertain or undetermined what course to take, to remain in suspense.

• «ջրերի տատանիլ ալեկոծուիլը. 2, փխբ. հոգս, ներքին շփոթութիւն, սրտի ան-հանգստութիւն. 3. խուզարկութիւն, քննու-թիւն» Առակ. իզ. 10. Ժող. ժ. 13. Եփր. ծն. և Եբր. 194. Ոսկ. յհ. ա. 6. որից ծփիլ Սգր ծփել Օր. ժա. 4. «մարմնին ջուր զարնելով լուալ» Վստկ. 206. ծփեցուցանել Ժող. է. 8 ծփալ «ջրերի տատանիլը» Երզն. մտթ. «մի բարձր տեղից ջրի մէջ ցատկել ևամ նե-տուիլ» Յայսմ. սեպտ. 6. ծփանք «ծովի տա-տանիլը» Ագաթ. Եւս. քր. Ոսկ. յհ. «մտահո-գութիւն» Ժող. է. 26. Բ. մակ. ժդ. 8. ի ծփա-նի կալ «ծփալ» Վեցօր. ծփալի Մանդ. ծփա-լից Ոսկ. ղկ. ծփական Յհ. իմ. եկեղ. ծփին Կոչ. ծփումն Փարպ. ծփոց «խնոցի» Հին բռ. անծուփ Ոսկ. մ. ա. 11. բազմածուփ Փարպ. գեղածփիլ Թէոդ. կոյսն. երկրածուփ Նար. առաք. ծովածուփ Ոսկ. մ. բ. 25, Գ. 4, յարածուփ Ոսկ. Ա. կոր. հեղեղածուփ Արծր ծովածփանք Ոսկ. Եբր. գրուած է նաև ծուպ, որից ծուպ ի ծուպ «ալիք ալիք, վէտ ի վէտ» Եփր. թգ. էջ 432։


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

• ՆՀԲ հակել՝ լծ. թրք. էկմէք, էկիլմէք «ծռել, ծռիլ», հակառակ՝ հակ առ ակ կամ հակ առեալ։ Տէրվ. Նախալ. 109 ռնում է հնխ. sak «հետևիլ» և sag «հա-կիլ, յարիլ, յամել» արմատները. առա-ջինից հանում է սանս. sac, sasč, յն. ἐπομαι, լտ. sequi «հետևիլ» և socius «ըն-կեր», լիթ. sékti, իսկ երկրորդից՝ սանս. saǰǰ, երկուսից դնում է հյ. հակ, հակա-ռակ, հակիլ, զակատիլ, հանգչիլ, հան-գիստ, հանգոյց, յանգ, յանկ, յագչել, յանգչել, յանկչել, յանկուցանել։ Հիւնք. հաճ բառից։ Bugge KZ 32, 12 համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. pak-ձևից. հմմտ. հսլ. paky «նորից, դարձեալ», opako, opaky, opače «յետս կոյս, հա-կառակ», pače «աւելի», սանս. ápanc, ápāča-«հակադիր, յետևը «տնուած. արևմտեան», ápāka-«հեռուից եկած, մեկուսի», զնդ. apas պրս. hāz «նո-րից, յետս, յաճախ», բելուճ. paδ «յա-ճախ», լտ. opācus «ստուերում գըտ-նուած (այսինքն արևին հակադիր)», հբգ. abah, abuh «հակադարձ, հակընդ-դէմ», հհիւս. bak «յետևը, թիկունքը»։ Այս մեկնութիւնը յիշում է Հիւբշ. 462 կասկածով. ընդունում է Meillet MSL 10, 270. այսպէս նաև Walde 540 և Po-korny 1, 50 հնխ. apo, po-«դէն» ար-մատի տակ. բայց կան զանաղան ձաւ-նական անպատեհութիւններ, որոնք ան-ստուռ են դարձնում այս մեկնութեւ-նը։-Scheftelowitz BВ 28, 305 և 29, 56 հակիլ=լտ. uncus, յն. ἀγϰών, իռլ. ēcath «կարթ», սանս. ančati և հլ. ան-կիւն բառերի հետ։ Karst, Յուշարձան


Համակ, ի, աց

adj.

cf. Գորշախայտ.

• «բոլոր, բոլորովին, ամբողջ, ամ-բողջովին» ՍԳր. Եւս. քր. «միշտ, ամէն ժա-մանակ, յարաժամ» Ոսկ. մտթ. և եբր. Փարա որից համակել «ամբողջովին՝ բոլորովին պատել» Ոսկ. ես. համակիլ «բոլորովին պա-տիլ, թաթախուիլ, մալակոնիլ» Ոսկ. Փարպ. համակակոյր «բոլորովին կոյր», համակա-կոր «բոլորովին գլխակոր». երկուսն էլ մի-այն ԱԲ։


Համակ

adv.

all, entirely, totally;
only;
always.

• «բոլոր, բոլորովին, ամբողջ, ամ-բողջովին» ՍԳր. Եւս. քր. «միշտ, ամէն ժա-մանակ, յարաժամ» Ոսկ. մտթ. և եբր. Փարա որից համակել «ամբողջովին՝ բոլորովին պատել» Ոսկ. ես. համակիլ «բոլորովին պա-տիլ, թաթախուիլ, մալակոնիլ» Ոսկ. Փարպ. համակակոյր «բոլորովին կոյր», համակա-կոր «բոլորովին գլխակոր». երկուսն էլ մի-այն ԱԲ։


Կաղ, աց

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. կաղ. Ակն. Ռ. Սեբ. Սչ. գաղ, Տիգ. գmղ, Շմ. կաղ, կաղլիգ, Գոր. կա՛ղլիկ, Ղրբ. կա՛ղ-լէ՛գ՝ (վերջին ձևերը կազմուած են -լիկ մասնիկով. հմմտ. կուզալիկ, ձախօլիկ).-բայական ձևով՝ Ագլ. կա՛ղի տօլ, Զթ. գաղօլ. գաղոլ, նաև Սեբ. աղալ (նախաձայնի կո-րուստով) «կաղալ»։ Նոր բառեր են կաղա-կորել (կաղակուրտել, աղակորել, աղաղկու-րել, աղակուրտել) «կաղի կոյրի պէս խար-խափել մութի մէջ», կաղունք «կաղնիկաղ երթալը», կաղալուք «երեխայական մի տե-սակ խաղ»։


Կաղին, ղնոյ

s.

hazel-nut;
acorn;
hazel-tree;
արքայական —, filbert.

• V Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 3z նգալլ. coll, իռլ. coll, հբգ. hasala, կորն. colviden, հբրըտ. coll։ Մառ ИАН 1920, 134 և Яз. и лит. I 236 յն. ϰάρυον, վրաց. կակալ, հյ. (ըն)կոյզ, կաղնի=բասկ. harič «կաղնի», որ և Հառիճ յատուկ անունն է. այնպէս որ կաղնի և Հառիճ ճիշտ միևնոյն բառերն են։ Ուղիղ է մեկնում Pictet, բ. տպ. Ա. 250։


Կաճառ, աց

s.

assembly, meeting;
academy, body, company, society;
— բանասիրաց, academy of belles-lettres;
ակմբահոյլ դիցն —, Olympus.

• , ի, ի-ա հլ. «հանդէս, ժողով, բազ-մութիւն, համախմբութիւն» Պիտ. Մամբր. Կոնկտ. որից կաճառանոց Ոսկ. եփես. 782. կաճառորդ «խմբուած մարդիկ» Ոսկ. եբր. 552. կաճառիլ «միաբանիլ, կենակցիլ» Ոսկ. յաւետ. 636. «հետը խօսքի բռնուիլ» Ոսկ. գծ. և ի կոյսն. Պղատ. օրին. կաճա-ռախիտ. Կղնկտ. կաճառական Մագ. բիւրա-կաճառ «բազմախումբ» Նար. խչ. երկնա-կաճառ Լաստ։ Գրուած կայ նաև կայճառ։ Արդի գրականի մէջ նշանակում է «գիտուն-ների ժողով, ակադեմիա»։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

• , որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։


*Կոկով

s.

testicle.

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գօգօվ «ա-մորձիք». սրա հետ նոյն է հոմանիշ Ննխ. գიգō, որ այլուր ունի տարբեր նշանա-կութիւններ. ինչ. Ակն. «ձու», Սվ. «մրգեղէն, պտուղ», Ակն. «ընկոյզ», Տփ. «պանիր», Խրբ. «կլոր, գնտաձև». բոլորի նախնականը ներ-կայացնում է վերջին նշանակութիւնը։-Սրա համար հմմտ. նաև կակալ Կր. «ընկոյզ» և կակալա «ամորձիք» Կր. «ոչխարի, ուղտի։ այծի աղբ» Կս., պլոր «ամորձիք» (բայց բուն նշանակութիւնը «կլորիկ»)։


Կողմն, մանց

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. կողմ, Երև. Կր. կօղմ, Սչ Տիգ. գօղմ, Խրբ. գօղմ (ասւում է օր. կողմը փոխել «հիւանդի՝ մի կողմից միւսը դառ-նալը անկողնում), Ոզմ. կուղմ, Տփ. տե՛ս կոյս բառի տակ.-նո՞յն է արդեօք Ագլ. չուրք կումունը «չորս կողմը», ղ ձայնի կըր-ճատմամբ՝ Բ գօմ «կողմ, 2. կող, կողքը»։