Your research : 583 Results for մէկ

Պախճաւանդ, աց

s.

female ornament.

• , ի-ա հլ. «գօտիի կամ կա-մարի նման կանացի մի զարդ». մէկ անգամ ևւնի Ոսկ. եբր. իը. էջ 554. «Այնպիսի պախ-ճասանդօք և լանջագեղ կամարօք զսպեալ լինիցիս պնդակազմ»։ (ՋԲ գրում է պախճա-ւանդակ. Քաջունի՝ Գ. 198 դնում է պախճա-ւանդ «corset, սեղմիրան»)։


Սկուռ

s.

axeman, hangman.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Շիր. «Մարդկան իշխանաց գործիք են տան-ջանաց, պէսպէս մեքենայք և մարդիկք, ըս-պասաւորք և սկուռք»։ ՆՀԲ մեկնում է «որ-պէս սակուռ, սակր և կամ սակրաւոր», Լեհ. «սիկարեան», ՋԲ «դահիճ կամ սակրաւոր», ԱԲ «դահիճ կամ տապարաւոր» (իբր լտ-բառ)։


*Ճիւ ou Ճիվ

• «ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։


Օտար, աց

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• = Պհյ. *awtar ձևից. հմմտ. զնդ. aiwi-tara-, որ մէկ անգամ գործածուած է Եաշտ. ժէ. 14 և նշանակում է ըստ նոր քննիչնե-ռի «օտար» (Bartholomae, Altir. Wört. 90)։ -Հիւբշ. 112?

• ՆՀԲ լծ. հյ. վտար, ի տար. յն. ἔ́τερος, ἀλλότριος։ Lag. Urgesch. 266 դնում է սանս. tar արմատից՝ յն. τῆλε «հեռու» բառի հետ։ Էմին, Ист. Aeo-xика 119 օ մասնիկով տար «հեռու» բառից։ Lag. Beitr. bktr. Lex. 5 զնդ. aiwitara-, Տէրվ. Altarm. 47 սանտ avatar «հեռացնել», vitar «մէկ կողմ տանիլ, բաժանել»։ Նոյն, Մասիս 1882 յունիս 24 տե՛ս վտար։. Մառ ЗВО 5,


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• «բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

• n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։


Քաշտի

s.

ship.

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

• (սեռ. ի. ըստ ՆՀԲ ի կամ ի-ա հլ.) «անօրէն, անարդար, անիրաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 9 և յհ. ա. 37, 44. Եզն. «դուրժ վռնտուած» Ոսկ. յհ. ա. 6 (մէկ անգամ). ո-րից ապիրատութիւն ՍԳր. Կոչ. ապիրատիլ, ապիրատել, ապիրատանալ. ապիրատաբար Պղատ. տիմ. և օրին.։


Եկաւոր, աց

adj.

that comes, foreign.

• «ծղի, բազուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. 69 «Ապա թէ գլխացաւութիւն խիստ լի-նի, զերկու զեկաւորսն՝ որ է ծղին՝ կապէ՛»։ (Այս մասին տե՛ս նաև Seidel, § 190, որ Գաղիանոսի մօտ էլ գտնում է ծայրերի կա-պումով գլխացաւի դարմանման եղանակը)։


Դաստ

s.

hand.

• «ձեռք». մէկ անգամ ունի Օշին առ անաւարզ (տե՛ս Սմբ. պտմ. հրտր. Շահն, էջ 159), որից կազմուած են դաստածրել «ձեռքով ծրագրել՝ գրել» ԱԲ, դաստրութիւն (իմա՛ դաստատրութիւն) «ձեռնտուութիւն» ԱԲ, դաստաշարժ «ձեռքով շարժուած» Ուխտ. Ա. 12 (նորագիւտ բառ)։ Նոր գաւառականնե-րից էլ ունինք դաստափ Ղզ. «ձեռքի ափը»։


Ախամախ

adj.

foolish, gross-headed.

• «տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• (գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։

• ԳՒՌ.-Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։


Հադաղակ, աց

s.

demi-john, flagon;
goat-skin.

• «գինու աման». մէկ անգամ ունի Յուդիթ ժ. 5. այլ ձեռ. հանդաղակ. յոյն օրինակն ունի ἀσϰοπυτίνη «կաշեղէն շիշ». ըստ այսմ հայ բառն էլ մեկնում են «կաշիէ տիկ, կամ փայտէ աման գինւոյ, կամ խսի-րով պատած մեծ շիշ (ֆրանս. dame-jeanne, ռմկ. տամճանա)», բոլորն էլ ենթադրաբար։


Մաճար, աց

s.

wine made of sour grapes.

• «օաղզու, խակակութ գինի, շի-րա». ունի միայն Բառ. երեմ. էջ 203.-մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 267. «Խաղող էր և եղև քաղցու և մաճար և գինի և քացախ»։ (Այս օրինակից երևում է, որ քաղցուն բոլորովին նոր քամուածն է, իսկ մաճարը՝ մի քիչ թթուածը)։


Շառ

adj.

cf. Շէկ.

• «ամբոխ, խռովութիւն». մէկ անգամ յիշում է Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբա-նութեան մէջ. «կաշառն... ստուգաբանի «կայ շառ», որ է ամբոխ և խռովութիւն»։ Սրանից են նաև շառագլուխ և շառամայր «գլխաւոր խռովարար». (Իբրև մեռաւ Սերվիլոսն այն շառագլուխ, դադարեաց ամենայն խռովու-թիւնն. Գլխաւորք և շառամայրք մարտին). Մարթին։


Պարան, աց

s. mar.

cord, rope, cable;
—ք, cordage, ropes;
— կտաւուց, clothesline;
— նաւու, shrouds, ship's cable.

• ԳՒՌ.-Երև. Մշ. պարան, Խրբ. Սեբ. բա-րան, Հճ. բայօն, Ասլ. բարտ «չուան, թոկ»։ Նռյն-է. նաև Սվեդ. բmրուն «թոկ, չուան»։ Վստկ. պարան բառը պահում են պարան Ակն. Ատն. պարտէզներում կանաչեղէն ևն ցանելու համար փորուած բարակ գիծ կամ ակօս. որթատունկերի մէկ ուղղութեամբ տնկուած շարքը», որից


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

• «խոշոր կտոր, կռոճ». մէկ անգամ ունի Կլիմաք. «Շարժումն աղօրեաց փոյթ՝ զցորեանն խորշ խորշ արտաքսե»։

• «խորշակ, տաք քամի». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչ ի լերինս խարշէ և այրէ»։ Աւելի սովորական է խորշակ, ի-ա հլ. «տօթ, հարաւային տաք և վնասակար քամի, ե-րաշտ, չորութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, Եզն. 17, 19. որից խորշակահար ՍԳր խորշակահարութիւն Բ. մն. զ. 28. խորշա-կառ Ոսկ. մ. գ. 8. բազմախորշակ Ոսկ. լուս. խորշակայեղց Պիտ. ևն։

• = Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.


Դանդիռն

s.

sepulchral darkness, horror or rottenness.

• «դերեզմանի մութը կամ փտու-թիւն և կամ արհաւիրք». մէկ անգամ ունի Սարկ. քհ. «Դանդիռն և խաւարն ի ներքոյ, (գերեզմանի) շրջի և բուրումն ժահահոտ ա-պականութեան (արտաքոյ)» (հրտր. Սոփերք, հտ. Գ. էջ 20)։ Նոյն բառն է դանթիռն, որ Բառ. երեմ. էջ 72 մեկնում է «դանթիան կամ մութն»։


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

• «մի տեսակ ծանր հիւանդութիւն, հալևմաշ կամ բարակցաւ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Մխ. բժշ. էջ 4. «Իսկ այն ազգ ջերմն, որ պատճառն չոր և ռենա անռամունքն լինին, հոռոմն լխթկօն ասէ, և տաճիկն դեկ, որ թարգմանի հալևմաշ. և այլ ոմանք սեղմ ասեն. և Հայք բարակ ա-չի


Ջերի

ast.

stag.

• «մի մոլորակի անուն». մէկ անգամ ունի Մեկն. ծն. «Լուծ՝ հող, և ջերի՝ ջուր, որ է այծ... ծպաւոր՝ օդ, փառազնոտ՝ հուր»։ Ըստ ՆՀԲ կոչւում է նաև եղջերու, ուստի վե-րի բառն էլ թերևս պէտք է կարդալ եղջե-բու. նախաւոր և բառի նախատառը պատ-ճառ է եղած շփոթութեան։


Պատկան

cf. Պատշաճ.

• «նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• . անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։


Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պատ, Ալշ. Մշ. պադ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադ, Տիգ. բmռ. Ասլ. բադ, բա*, Զթ. բօդ, բոդ, Հճ. բօդ, Սվեդ. բուդ, բոլորն էլ նշանակում են «որմ, պատ», իսկ Հմշ. բադ «ցանկապատ».-Ագլ. կորցրած է այս բառը (պահում է հին ո՛ւր-ման հոմանիշը<որմ-ն), բայց գիտէ պա՛-տիլ «շրջապատել»։ Ունինք նաև պատ Ղրբ. «շարք. 2. գուլպայի մէկ հիւսքը. շուրջանա-կի դարձած մէկ թել», պատ գալ «պատել։ դառնալ», պատ ընկնիլ «փաթաթուիլ», պատ տալ «դառնալ, պատել, շրջապատել»։ Նոր բառեր են պատածակ, պատաշար, պատա-տակ, պատտակ, պատգլուխ, պատընկնուկ, պատծական, պատկար, պատկից, պատքար, պատուառիք անել, պատիպատ անել «շուր-ջը դառնալ»։-Առանձին տես փաթել «պա-տել», փաթթլ, փաթոյթ։


Քառ, ից

adj.

floor.

• tvar ձևից. քառ և չորք այնպէս են հա-մեմատում իրար՝ ինչ. զնդ. tūirya և caϑwar։ Lag. Arm. Stud. § 1784 քառ <(ča)tvār բնիկ հայ է, իսկ չորք= պրս. č̌ār արշակունեան։ Տէրվ. Altarm. 2, Նախալ. 132, Երկրագունտ Ա. 45, Լեզու Ա. 174 քառ և չորք *katvar ձևից միջին tv-ի անկումով, որով k տոսած է մէկ անգամ ք, մէկ անգամ չ։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 մերժում է այս մեկնութիւնը (տե՛ս չորք) և Arm. Stud. § 289 մեկնում է վերի ձևով։ Karolides, Γλ. συγϰρ. 88, 177 կպդովկ. konkar և kógi «չորս» բառի հետ։ Me-illet MSL 7, 162 դնում է հնխ. kεtwr-եց t-ի անկումով, իսկ ըստ Հիւբշ. 503 նոյն ձևից՝ k2-ի անկումով և tw դար-ձած ք։


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

• , ո, ի հլ. «գլխի կամ մարմնի մազ» ՍԳր. Ոսկ. եփես. սրանից մազագործ Թուոց լա. 20. մազապուր «մազից ազատած» ՍԳր. Եւս. քր. մազեղէն ՍԳր. Եփր. ա. մն. մա-զեղ Կոչ. մազկռինչ «վերջին թելը հասած, հոգեվարք» Ոսկ. մ. բ. 1. մազմզուկ «թելա-ւոր արմատներ» Վստկ. անմազմզուկ Վստկ, սպիտակամազ Ոսկ. ես. թաւամազ Դամասկ, դեղձանամազ Ոսկիփ. ձաղկամազ Պղատ. եւթ. մազնատեսակ «մազանման», որ մէկ անգամ ունի Գիրք. առաք. 190 ա. «ի ձեռն մազնատեսակ ջլացն որք են արմատացեալք ի գլուխն»։ Ենթադրում է մազն ձևը, բայռ անշուշտ ազդուած է մզնատեսակ բառից (տե՛ս միզն)։ Մազոտ, մազմզոտ, մազխիլ (նոր բառեր) ևն։

• «ծեծ, խարազան, գաւազան». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. «Հեղգ ձի մի... պատճառէր կաղալ. մինչև բուծողացն մա-զովքն դարձեալ՝ քան զդանդաղանս ի վեր եղև»։


Խարափ

s.

ditch;
trap, snare.

• «գուբ, խորխորատ, որոգայթ»? մէկ անգամ ունի Եզն. էջ 111 «Ի նոյն խա-րափ անկեալ և աղանդոցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց»։ Իբրև անստոյգ բառ ունի ՋԲ, որից և ԱԲ և ՓԲ։ Ա. Զամինեան (անձնական) սրբա-գրում է խարխափ. նոյնը Գալեմքեառեան իսկ Mariès, Եզնիկ, էջ 180 խարակ?


Հաւաստի

adj. adv.

certain, true, indubitable, sure, convincing, conclusive, incontestable, positive;
demonstrative, justificative;
cf. Հաւաստեաւ;
— կորուստ, certain loss;
— գիտել, to know for certain;
— առնել, to assure, to convince, to prove;
— իմն է զի, it is certain that.

• «գօտու ծոպերը կամ ուրիշ մա-սերը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 68.-«Զծոփս գօտւոյն մերթ բանայցէ և մերի ծածկիցէ, մերթ ի կուրծսն ածիցէ և մերթ զգաւակաւն ածիցէ և այսր անդր շոշոկիցէ, բացխփիկ նափորտամբն խաղայցէ, զի զհա-ւաստիս գօտւոյն կարիցէ բազմաց ցուցա-նել»։


Նէեղաս, աց

s.

neelassa;
peacock.

• , ի-ա հլ. «մի տեսակ անծանօթ թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13 «Թևք թռուցելոց նէեղասաց». մեկնուած է զանազան ձևերով. այսպէս՝ «Նէեղաս՝ հաւ է ի Միջագետս ասորւոց, որոյ թևքն վայելու։ և թռչելն զուարթարար. Ակիղաս բազէ ասէ, և այլք մարախ. այլ նա այլ է և սոքա այլ». Հին բռ.։


Վարքայ, ից

s.

bark, barge, boat.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նաւակ». մէկ անգամ ունի Յայսմ. ապր. 14. «Տարան զնա ի գետն և կապեցին վէմ մի մեծ յոտն և արկին ի վար-քայ մի և տարան ի ներքս»։ «α ևն, բոլորն էլ «նաւակ» (Walde 83, Boi-sacq 115, Kluge 40բ)։-Հիւբշ. 383։


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։


Քումայթ

adj.

light, bay, chestnut.

• «արմաւագոյն, այն է սեւի զարկող մութ կարմիր գոյնով ձի, bai». մէկ անգամ ունի Վստկ. էջ 199. Զճնդիկ տևն և ապա զքումայթն։-ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ-մամբ մեկնել են «խարտեաշ, շեկ», որի հա-մեմատ էլ արևմտեան գրականում ոմանք սկսել էին գործածել քումայթ պատանի «խարտեաշ երիտասարդ!» բանաստեղծա-կան բացատրութիւնը։


Անթեմ, ի

• = Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• «բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։

• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

• «անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Առատուկ, տկի, տկաւ

s.

smalled

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Առատիկ, ակաց

cf. Առատուկ.

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Դիաթիկ

s.

testament, will.

• «ետակ» Ասոր. դատ. 9. Մխ. դատ. (էջ 407 ծան. մէկ ձեռ. ունի տիատիք, իբրև բացատրութիւն կտակ բառի, իսկ բնա-գրում միայն կտակ), «մանկութեան աւետա-րան» Սամ. անեց. 77 (տպ. դիաթէկ). գրուած է նաև տիաթիկ Սկևռ. պատ. 82. Ասոր. դատ. 15. Վրդն. աւետ. Բրս. մրկ. 16, 435, որից անտիաթիկ «անկտակ» Անսիզք 21։


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

• «կպած մնացած կեղտ». մէկ անգամ ունի Լմբ. մատ. էջ 490 «Ասէ երանելիս եթէ հարկաւոր է այնոցիկ սրբկիկ լինել, այլ զի՞նչ կորկն և աղտն քսան տարոյ կամ աւելի հոն կայ ի վերայ սկոյն, և մեք չլուա-նամք և չսրբեմք»։ Նոր գրականում ոմանք գործածում են «ծխախոտի դեղին կեղտը. Բրք. զիֆիր» նշանակութեամբ։


Պատշիր

s.

authentic rescript.

• , ի-ա հլ. «մի արտօնութիւն հաս-տատելու համար տրուած թագաւորական թուղթ». անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Փարպ. կդ. «բայց այժմ եթէ զիմ կամս առ-նես և զիմ օրէնս ունիս և արեգական երկիր պագանես, զգործդ զայդ (կաթուղիկոսու-թեան) քեզ և քում ազգի և որում դու կա-միս՝ պատըշրաւ տամ մինչև յաւիտեանս»։


Վարար, ի, ից, աց

adj.

lascivious, wanton, unchaste.

• «յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերն ունին կտիկ «բամբակի կտորիկ մը՝ ուր մէկ կամ աւելի կուտեր կը պարունակուին», քիւթլիւ «կորիղոտ բամբակ» (կուտ>քիւթ+թրք. [arabic word] «-աւոր»). երկուսն էլ անցել են նոյն տեղի տաճկաց և տաճկախօս յունաց լեզուին (Ա-րևելք 1888 նոյ. 9)։

• «սպի, մարմնի վրայ ցտած նշան. աատառուածօ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են կուտկուտիլ «մորթը պատառոտուիլ» (մէկ անգամ ունի Վրք. հց. իզ. «Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն և պատառ պատառ յերկիր անկանէր»), կտել «մարմինը ցտել, վրան ասեղով կէտ կէտ նշաններ անել» Նար. էջ 229, «զարնել, բաղխել»? Նար. էջ 241. որից գիր կտեալ «մահտեսիների ձեռ-քի վրայ բանուած պատկեր, հաջի արած» Ղևտ. ժթ. 28. Կիւրղ. դևտ.։


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։


Խոռապետ, աց

s.

prime minister.

• «կիւրապաղատ, իշխան յար-քունիս». մէկ անգամ գործածում է Բ. թագ. ը. 18. սրանից է բարդուած շահխոռապետ «արքայական իշխան» Եղիշ. ե. (այս վեր-ջինը ՆՀԲ ուղղում է շահ ախոռապետ, մինչ Մոսկուայի տպագրութիւնը պահում է ա-ռաջին ընթերցուածը)։

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

• «ջանք, ճիգ, փոյթ», առան-ձին գործածուած չէ. գտնւում է միայն գուն գործել, գուն դնել «ջանալ, փութալ, ջանք գործ դնել» ոճերի մէջ՝ Բ. մակ. ժդ. 41 Փիլիպ. բ. 30. Ագաթ. Վեցօր. կասկածելի եմ համարում գունաւոր «գուն գործող, ժիր, փոյթ», որ ունի մէկ անգամ Բուզ. զ. 8 «Չին էր մեծ հասակաւ, և էր գունաւոր գնացօղ»։


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

• «մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։


Գղզիկ

s.

notch of an arrow

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 152 «Ո՛չ եթէ նե-տիւ կռուիմ, այլ գղզրկով պողեալ զբոլորս ցնդեմ»։ Բառիս ուղղականը պիտի լինի կա՛մ գղզիկ և կա՛մ գղզուկ, նշանակութիւնը (ըստ ՆՀԲ և ՋԲ) «նետի ծայրը, կոթը» կամ «նետի ծայրը՝ փետուրի վրայի ճեղքը, որ աղեղի լա-րին է անցնում»։


Գղզուկ

s.

cf. Գղզիկ.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 152 «Ո՛չ եթէ նե-տիւ կռուիմ, այլ գղզրկով պողեալ զբոլորս ցնդեմ»։ Բառիս ուղղականը պիտի լինի կա՛մ գղզիկ և կա՛մ գղզուկ, նշանակութիւնը (ըստ ՆՀԲ և ՋԲ) «նետի ծայրը, կոթը» կամ «նետի ծայրը՝ փետուրի վրայի ճեղքը, որ աղեղի լա-րին է անցնում»։


Յարկ, աց

s. fig. adv.

roof;
ceiling;
story;
roof-tree, roof, home, house;
shelter, refuge, cover;
— բնակութեան, abode, dwelling;
ընդ —աւ, under shelter, under cover, in security, secure or sheltered from;
— ի վիմի, tomb, sepulchre;
բառնալ զ—ն, to unroof.

• (գրուած նաև արկ, հյց. զարկ կամ զյարկ) «թակարդ, որոգայթ». մէկ անգամ գործածում է Նոնն. 22. «Ի վերայ ածէ և զարկն, այլ յարկն է ինչ տեսակաւ ուռեկաց թանձրալարի, զոր կազմեն յորոգայթ արջոց և եղանց և զօրեղագունից ի սոցունց կեն-դանեաց». յոյն բնագիրն ունի ἂρϰυς δὲ ἐστιν εἰδος διϰτύον παχισ χοίνου. ուրիշ վկայու-թիւն չկայ։


Մտրուկ, րկաց

s. bot.

young ass;
colt, foal, filly;
colt's foot.

• «խոզերին սիրելի մի ուտելիք». մէկ անգամ ունի Համամ. առակ. «Որպէս պեհիարոնն և մտրուկքն և դիքանքն՝ խոզի կերակուր են». (այլուր ՆՀԲ գրում է մտուկքն և տիգանքն. տե՛ս պեհիարոն բառի տակ)։ ՀԲուս. չունի։ սրափիլ Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. էջ 66) մրափած «քնած, թմրած» Մաշկ. Գնձ. Խլաթ. յիշ. 23. մրափող Առաք. լծ. սահմ. 560։


Definitions containing the research մէկ : 111 Results