Entries' title containing նա : 6571 results

Տնօրինաբար

adv.

cf. Տնտեսաբար.

· Calfa

NBHL (8)

Դարձեալ տնտես հաւատարիմ, մարմնոյ հոգւոյ՝ միտք անմարմին, զիւրաքանչիւր պէտըս նոցին՝ տնօրինաբար տալ ըստ կարգին. (Յիսուս որդի.։)

Որ ոչն մակաւասար ենթակային տրամախոհի, զիա՞րդ տնօրինաբար բաժանէ. (Մագ. ՟Ժ՟Զ։)

Որ զծածկեալ խորհուրդ աստուծոյ գիտութեան տնօրինաբար յայտնեալ ծանուցին. (Շար.։)

Եւ այս տնօրինաբար լինէր, զի նախ անդ քարոզեսցէ. ուստի եւ դաւաճանութիւնք առ նա ի դամասկոս տնօրինաբար լինէր. (Ոսկ. գծ.։)

ՏՆՕՐԻՆԱԲԱՐ. Խորհրդով տնօրէնութեան. խոնարհելով ըստ մարդկութեան.

Կերպացեալ զմերս ի սրբոյ կուսէն տնօրինաբար։ Զանճառելի զլոյս աստուածութեանն տնօրինաբար յորովայնի քում կրեցեր մարտամ։ Տնօրինաբար յերկրի երեւեալ։ Տնօրինաբար արտասուելով. (եւ այլն։ Շար.։)

Տնօրինաբար պատրագեալ ընծայեցար տիեզերաց. (Զքր. կթ.։)

Տնօրինաբար կոչեցեալ երկնային անդամ։ Տնօրինաբար գալ ի մկրտութիւն. (Շ. բարձր. եւ Շ. մտթ.։)


Տնօրինական, ի, աց

adj.

economical, administrative;
relating to the incarnation of our Lord;
— տեղիք, the Holy Land.

· Calfa

NBHL (8)

Յորժամ զարդարէ ոք զբարս, լինի բարոյական. կամ զտուն, եւ լինի տնօրինական։ Աստանօր բարոյականն ի տնօրինականումն տեսանի, եւ տնօրինականն ի քաղաքականումն։ Գործնականն բաժանի ի բարոյականն, ի տնօրինականն, եւ ի քաղաքականն, որ պարունակեալ ունի յինքեան զբարոյականն եւ զտնօրինականն. (Սահմ. ՟Ի։)

Եւ ասի տնօրինականն՝ հոգւոց՝ ուղղութիւն. (Տօնակ.։)

Նաեւ այս իսկ տնօրինական էր. զի ոչինչ մեծ վարկանէր զմեռանելն փութով վասն մեծագոյն շահի քարոզութեանն. (Ոսկ. գծ.։)

Զտնօրինականն՝ ռիժդ (ասեն յաչաղկոտք). (Բրս. մախ.։)

ՏՆՕՐԻՆԱԿԱՆ. ա. Փրկչական. սեպհական տնօրէնութեանց տեառն. որ ինչ անկ է մարդեղութեան կամ խոնարհութեան որդւոյն աստուծոյ.

Ըստ միաւորութեան տնօրինականի։ Յայլ տեղիս տնօրինականս փրկչին։ Զտնօրինական անուանսն յիշէ։ Որ ի լրումն բոլորից տնօրինական մեծ խորհրդոյն. (Պրպմ.։ Խոր. արծր.։ Խոսր.։ Շար.։)

Սոյնպէս օրինակեցաւ տնօրինական սրբութիքն (ուխտատեղիքն յերուսաղէմ). ի հռոմ գրէ ի հայ թարգմանեցաւ, եւ բերաւ ի հայս, յորում էր թիւն ճհղ. (Ոսկիփոր.։)

Զանքննելի տնօրինականսն ասէ ծածկեալ ի մարդկային մտաց։ կատարեցան ամենայն տնօրինականքն։ Զբազումս ի տնօրինականաց։ Վնասակարս առ տնօրինականսն տէրունականս։ Մարգտրէիցն փոյթ եղեւ խնդրել եւ քննել զտնօրինականսն քրիստոսի։ Այսպիսիք են ամենայն տնօրինականքն, լի են խոնարհագունիւքն եւ բարձրագունիւքն. (Շ. բարձր.։ Նար. ՟Ի՟Է։ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։ Իգն.։)


Տնօրինարան

s.

place of our Saviour's passion.

· Calfa

NBHL (1)

Զնաւակատիս սուրբ տնօրինարան. (Գանձ.։)


Տորբանական, ի, աց

adj.

obscure or prolix.

· Calfa

NBHL (1)

Տիրապէս տրամադրութեան տորբանականդ ի քեզ տոգորեալ։ Տրոհել զտարբեղունն կասկածանս, տորբանելով վերագոյն իմն ածեալ լպրծական փաղառութեան. (Մագ. ՟Խ՟Ա։ ՟Ժ՟Զ։)


Տորմիղ նաւաց

cf. Տորմիղ.

· Calfa


Տպանամ, ացայ

vn.

to be printed, stamped or impressed.

· Calfa

NBHL (4)

Սահմանեալ է, եւ տպացեալ։ Առ մարգարէսն տպացաւ խորհուրդ օտարանալոյն որդւոցն իսրայէլի, եւ հաւատոցն հեթանոսաց ... եւ այս եւս տպացաւ առ նահապետաւն. (Կիւրղ. գանձ.։ Իգն.։)

ՏՊԱՆԱԼ. Սերտիւ յարիլ. տարրանալ. յինքեան կրել հաւաստեաւ.

Ի սրտէ մաքրեցան ... որ ոչ երբէք տպացան։ Այսոքիւք եւ զձեզ կամիմ տպանալ։ Երկնային իմաստութեանն ի ձեզ տպանալոյ. (Շ. թղթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։ Յհ. կթ.։)

τυπόομαι formor, figuror, imprimor, exprimor. Դրոշմիլ որպէս տիպ եւ ի տպի. գծագրիլ իբր օրինակ. նկարիլ. ձեւանալ.


Տպարանապետ

s.

superintendent of the printing-press.

· Calfa


Տռնաւոր

adj.

callous, hard.

· Calfa

NBHL (1)

Յառաջակարկառ լինել շրթանցն քան զբերանն՝ առնաւոք եւ հաստատուն եւ թանձր առ ի քաղել զգալարւոյն պէտս. (Նիւս. կազմ. ՟Թ։)


Տռփանամ, ացայ

vn.

to love to distraction, to be madly in love with;
to love tenderly, to covet, to long for, to desire ardently, to wish eagerly, to burn for, to be athirst for.

· Calfa

NBHL (2)

Գեղեցկավայելուչ ձեւիգ քում տռփանայր ոք։ Գետն այն ալփիս՝ ասի թէ տռփացաւ աղբերն արեթուսայ. (Պտմ. աղեքս.։ Նոննոս.։)

ՏՌՓԱՄ կամ ՏՌՓԱՆԱՄ. ἑράω (լծ. եռալ) amo, amore prosequor, cupio, adfecto. Տռիփս կրել. տռփիլ. ցանկալ. տենչալ. վառիլ մարմնաւոր կամ հոգեւոր սիրով.


Տտնաւոր

adj.

tailed.

· Calfa

NBHL (2)

Տտնաւորս իբրեւ զձկունս. (Եւս. քր. ՟Ա։)

Նորոգ աստեղք երեւին այլակերպք՝ տտնաւորք. (Իգն.։)


Տտքանաց մեղր

cf. Ծորածոյ մեղր.

· Calfa


Տրամաբանաբար

adv.

logically.

· Calfa

NBHL (2)

λογικῶς logice διαλεκτικῶς dialectice, cum ratione, disserentium modo. Ըստ օրինի տրամաբանից, եւ տրամաբանութեամբ. բնական գիտուեւեամբ եւ բանական ցուցակութեամբ.

Ոմանք աստուածաբանաբար, եւ ոմանք տրամաբանաբար (խնդիր յուզեն). արդ ասէ, թէ ասուածաբանաբար ոչ կամիմ խնդրել, այլ՝ տրամաբանաբար։ Տրամաբանաբար է յորժամ խնդրեմք, եթէ հոմանունք իցեն բարբառքն ... Տրամաբանաբար աստանօր զբանականն կոչէ. (Անյաղթ պորփ.։)


Տրամաբանական, ի, աց

adj.

logical.

· Calfa

NBHL (7)

Որոշումն է տրամաբանական, որ ասէ՝ թէ պարտ է ի վերայ հոմանուանցն զերիս զայսոսիկ խնդրել. (Սահմ. ՟Ա։)

Առաջիկայ շարագրութիւնս պիտանացու է ի տրամաբանական հնարս։ Տրամաբանական այն է, յորժամ ոմն հարցանէ, եւ ոմն ասէ։ Չորք գոն տրամաբանական հնարք, բաժանականն, սահմանականն, ապացուցականն եւ վերլուծական. (Անյաղթ պորփ.։)

Տեսակ հաւաքմանցն՝ ապացուցական, տրամաբանական, ճարտասանական, քերթողական ... Եթէ առաւել է ճշմարիտն քան զսուտն, լինի տրամաբանականն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Տրամաբանական բաղխոհութիւն երբեմն ճշմարտէ, երբեմն ստէ. (Քեր. քերթ.։)

Պղատոն տրամադրէ յիւրում տրամաբանական մատենին (այսինքն ի տրամախօսութեան). (Ճ. ՟Ա.։)

Զխորհուրդս մտածութեանս այսորիկ տրամաբանականքն կոչեն ապացուցական. (Փիլ. լիւս.։)

Քանիօ՛ն շահաւորութիւն առ տրամաբանականսն բերիցէ։ Յիշեաց ինքն (արիստոտէլ) ի տրամաբանականացն գիրս։ Իբրու ի տրամաբանականացն գիրս է պիտանութիւն հակակայիցս. (Անյաղթ ստորոգ.։)


Տեսարանագրական

cf. Տեսագրական.

· Calfa


Տեսարանադիտակ, ի

s.

opera-glass.

· Calfa


Տեսարանական, ի, աց

adj. s.

scenic, theatrical;
— յաղթութիւն, theatrocracy.

· Calfa

NBHL (1)

Երէկ էիր տեսարանական, այսօր երեւեսցիս տեսանօղ. (Ածաբ. նոր կիր.։)


Տեսարանասէր

adj.

fond of spectacle.

· Calfa


Տեսարանացոյց

s.

diorama.

· Calfa


Տեսլարանական, ի, աց

adj.

theatrical, scenic;
— ցոյցք, theatre, spectacle.

· Calfa

NBHL (2)

Տեսարանական. թատրոնական.

Ի տեսլարանական ցոյցսն ստացեալ մատուցանեն. (Փիլ. լիւս.։)


Տեսլարանաձեւ

adj.

theatre-shaped.

· Calfa

NBHL (1)

Եւ ականջք ժողովեալ տեսլարանաձեւ շրջանակօք. (Փիլ. լին. ՟Գ։)


Տեսողունակ

adj.

prophetic.

· Calfa


Տէրունական, ի, աց

adj.

Lord's, dominical;
— աղօթք, the Lord's prayer;
— տուն, church;
— օր, sunday;
— գիրք, Holy Scriptures.

· Calfa

NBHL (8)

Տէրունական գիրքն. այսինքն աստուածաշունչ. (Փիլ. իմաստն.։)

Արեգակն ի հարկէ ծառայէ տէրունական հրամանին։ Նուիրէին ի սպաս տէրունական սեղանոյն։ Շինել զտէրունական տուն։ Տարաւ ի տէրունական տունն։ Դառնալ ի տուն տէրունական (այն է եկեկղեցի, տաճար). (Եզնիկ.։ Եղիշ. ՟Գ։ Զենոբ.։ Աթ. անտ.։ Անան. եկեղ։)

Պանծանլի եւ տէրունական։ Ի տէրունականացն կերակրիլ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Մարմին տէրունական, եւ արիւն փրկչական։ Զոր առ մարմինն տէրունական լրբութեամբ յանցեաւ անարժան հաղորդութեամբն։ Մարմնակիցք տէրունական մարմնոյն. (Ժմ.։ Իգն.։ Ագաթ.։)

Անկաւ զըսնջօքն տէրունականօք։ Բուռն հարեալ զտոտիցն տէրունական. (Սեբեր. ՟Ա։ Ճ. ՟Բ.։)

Անհասանելի տէրունական յայտնութիւնն աշխարհի ծագեցաւ։ Առաքեալն պօղոս զմիաւորութիւն տէրութեանն զոր ունի տէրունականն մարդ հանդերձ աստուածեղէնն բանիւ, ծայրագոյն նշանակեաց։ Վնասակարս առ տնօրինականսն տէրունականս։ Զտէրունականն մի՛ մոռանայք (պատուէր). (Շար.։ Աթ. ՟Ը։ Նար. ՟Ի՟Է. ՟Հ՟Բ։)

Յութերորդում տէրունական աւուրն (այսինքն ի կիրակէի) ազատեալ եղեւ. (Վրք. հց. ՟Դ։)

Որպէս եւ Տէրունական աղօթք ասի հայրմերն, զոր քրիստոս ուսոյց։


Տէրունատուր

adj.

given by the Lord.

· Calfa

NBHL (1)

Տէրունակտուր կերակրովն ուրախ լինէին՝ ընկենուլ ալեացն ի պատրաստել զկերակուր. (Բուզ. ՟Դ. 6։)


Տեղեկանամ, ացայ

vn.

to be informed of, instructed in, acquainted with, to make inquiries, to acquire instruction or knowledge, to inquire, to teach oneself.

· Calfa

NBHL (7)

Տեղեկանալ ամենայնի՝ զի՛նչ եւ գործիցես։ Բերան անխրատից տեղեկանայ չարեաց։ Տեղեկասցին գրովն։ Տեղեկացեալք սիրով.եւ այլն։

Ընթերցի՛ր, եւ անտի տեղեկանաս։ Այլեւ դրօշից անգամ իւրաքանչիւր տեղեկանայր ի նմանէ. (Եղիշ.։)

Կամ ն. Ի միտ առնուլ. իմանալ. ուսանել. ստուգել.

Տեղեկասցին եւ ուսցին ի նմանէ զամենայն բանս օրինացն. (Նեեմ. ՟Ը. 13։)

Հարցեալ տեղեկանայր զկարգ վանաց։ Յորմէ ստուգագոյն եւս տեղեկացաւ զամենայն ոճով։ Եւ զայն ոչ էր տեղեկացեալ նորա տակաւին ... Զայս ամենայն տեղեկացաւ ի նմանէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Խոր. ՟Բ. 83։ Եղիշ.։)

Տեղեկանայր ի քաղաքացւոց անտի զորպիսութիւն զօրացն հայոց. (Ղեւոնդ.։)

Զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր մարմնով հրեշտակն. (Շար.։)


Տենչանամ, ացայ

vn.

cf. Տենչիմ.

· Calfa

NBHL (2)

Պարտ էր հոգեւորականին տենչալ։ Մարտիրոսութեան բաղձայ. քան զչափ բնութեանն առաւել ճգնել տենչայ։ Որք տենչացան զհետ երանաւէտ ձայնին. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Լմբ. սղ.։ Շար.։)

Ըստ բնութեանն է բարեացն ցանկալն, եւ արտաքոյ բնութեանն՝ չարեացն տենչանալ. (Ոսկ. ես.։)


Տեսաբանական, ի, աց

adj.

optical.

· Calfa


Տեսականամ, ացայ

vn.

to be specified, qualified, formed, figured.

· Calfa

NBHL (4)

Եւ Տեսակ լինել տրամաբանական.

Որ ի վերնագոյնսն տեսականայ, եւ ի ներքինսն սեռանայ. (Տօնակ.։)

Ոչ թէ միայնոյ ի գունոյն եւ ի ձեւէ տեսականայ խնձոր, այլեւ ի հոտոյն եւ ճաշակման որակութենէ։ Զտեսակացեալ մարմինս։ Բանն գրեալ առոգանութեամբքս տեսականայ ի գիրս եւ ի բարբառս. (Նիւս. բն.։ Երզն. քեր.։)

μόρφουμαι, εἵδομαι formor, informor, videor, assimilor σχηματίζομαι figuror. Զգենուլ զտեսակ. կերպարանիլ. ձեւանալ. տեսակագործիլ. երեւելի լինել.


Քաջախնամող

cf. Բարեխնամ.

· Calfa

NBHL (1)

Յոյժ խնդութիւն քաջախնամող հօրն լինէր. (Կաղանկտ.։)


Քաջահնար

adj.

very clever, ingenious, witty;
— լինել, to task one's ingenuity, to set one's wits to, to exert or strain oneself.

· Calfa

NBHL (2)

ՔԱՋԱՀՆԱՐ ԼԻՆԵԼ. Հնարիւք գուն գործել. ցամենայն փոյթ եւ զճիգն ի մէջ առնուլ.

Քաջահնար լինէին զմիմեամբք ելանել ի հակառակութիւն եւ ի կռիւս. (Յհ. կթ.։)


Քաջանամ, ացայ

vn.

to set forth one's value or worth, to make oneself known, to shew one's courage or energy, to exert one's abilities, to excel.

· Calfa

NBHL (8)

Քաջացարո՛ւրք եւ զօրացարո՛ւք։ Քաջացարո՛ւք, եւ լերո՛ւք յորդիս զօրութեան։ Քաջացարո՛ւք, եւ լերո՛ւք արք։ Քաջացար առնել ուղղութիւն առաջի իմ։ Քաջասցո՛ւք, զհետ ապստամբութեանց մերոց գնասցուք. (եւ այն։)

Ի գինւոջ մի՛ քաջանար, զի զբազումս կորոյս գինի. (Սիր. ՟Լ՟Դ. 30։)

Բազումք գայթագղէին, եւ յոլովք քաջանային. (Նախ. ՟գ. մակ.։)

Վայր մի քաջանալ, եւ բարեացն լինել ժառանգաւոր. (Փարպ.։)

Վարդանանք քաջացան ի մրցմունս կրթարանի ընդդէմ անօրինաց. (Շ. բարձր.։)

Որ քաջանայ ընդդէմ վատթար ցանկութեան։ Վշտանայ եւ նեղի ոչ քաջանալովն իւրով. (Լմբ. իմ.։ Վրք. հց. ձ։)

Վկայքս հեղմամբ արեան նահատակութեան իւրեանց քաջացեալք՝ զձեզ առ Աստուած մատուցանեն։ Մեծաւ պարգեւօք մեծարեն ի պատիւ քաջացելոցն. (Ագաթ.։ Ճ. ՟Ա.։)

ἁνδρίζομαι, κραταίομαι, ἁγαθύνομαι in virum evado, confortor. Քաջ լինել. քաջալելիլ. արիանալ. զօրանալ. կտրիճ ըլլալ, կտրըճնալ, սիրտ առնել՝ ունենալ.


Քաջառնաբար

adv.

like a valiant man, gallantly, valiantly.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ այր քաջ. արիաբար. առաքինաբար.

Քաջառնաբար ձայն տուեալ՝ յօգնութիւն կոչէր զսուրբն. (Զենոբ.։)


Քաջունակութիւն, ութեան

s.

dexterity.

· Calfa

NBHL (1)

Քաջունակութեան, տեւողութեան։ Քաջունակութիւնն դիր է ի դրաստի. (Փիլ. այլաբ.։)


Քառամանակ

adj. gr. tetrachronous.

· Calfa

NBHL (2)

Ունօղ չորից ժամանակաց կամ ամանակաց՝ ըստ քերթողաց եւ երաժշտաց.

Երկավանգք. համբոյրն ն՝երկուց երկայնաց՝ քառամանակ. ո՛րգոն, մա՜շտո՜ց։ Եռավանգք. ստեղն ն՝երկայնէ եւ ն՝երկուց աղօտաց՝ քառամանակ. ո՛րբար, ա՜բրաամ։ Վերջատանջն ն՝երկուց աղօտաց եւ ն՝եզէ ն՝երկարէ՝ քառամանակ. որպիսի, սաղոմո՜վն։ Քօղաղօտն ն՝ազօտէ եւ ն՝երկայնէ եւ ն՝աղօտէ՝ քառամանակ. ո՛րզան, փիղղի՜պպոս. (Թր. քեր.։)


Քառասնաթիւ

adj.

forty.

· Calfa

NBHL (3)

Քառասնաթիւն վկայից կամ մարտիրոսաց կամ սրբոց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։ Գանձ.։ Տաղ.։)

Բուրաստան ծաղկազարդ՝ քառասնաթիւն ծառիւք զարդարեալ. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Ի յանապատ հոգւով վարէր, քառասնաթիւ աւուրս պահէր։ Որ եօթնեակ քառասնաթիւն աւուրբք յանկեաց զհուր ածութեանդ. (Շ. խոստ.։ Ճշ.։)


Քառասնակատար պահք

sn.

lent.

· Calfa


Քառասնահասկ

adj.

forty-eared.

· Calfa

NBHL (1)

Բոյս ... քառասնահասկ ... պարարտացեալ անփուտ ցորենոյ. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Քառասնաղի

s.

forty-chorded or stringed.

· Calfa

NBHL (1)

Խօսիմք նուագարանքս քո, զոր կամեցար քառասնաղեաւ նորոգել. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Քառասնամեայ, էի, ից

adj.

cf. Քառասնամեան.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ լցաւ նորա քառասնամեայ ժամանակք։ Քառասնամեայ ժամանակ կերակրեաց զնոսա յանպատի։ Քառասնամեայ էի ես, յորժամ առաքեաց զիս մովսէս. (Գծ. ՟Է. 23։ ՟Ժ՟Գ. 18։ Յես. ՟Ժ՟Դ. 7։)

Քառասնամեայ էր յեբուսթէ։ Քառասնամեայ աւուրբք ժուժկալեալ։ Քառասնամեայ կաղն. (Եւս. քր. ՟Ա։ Պիտ.։ Կոչ. ՟Ժ՟Ե. եւ Գէ. ես.։)

Քառասնամենիւ հաշիլ յապականութիւն։ Եւ զայլս ի քառասնամենից մինչեւ ի յեօթանասունս. (Փիլ. ել. ՟Բ. 49։ Եւս. պտմ. ՟Է. 20։)


Քառասնամեան, մեանց

adj.

quadragenarious;
of forty years.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ լցաւ նորա քառասնամեայ ժամանակք։ Քառասնամեայ ժամանակ կերակրեաց զնոսա յանպատի։ Քառասնամեայ էի ես, յորժամ առաքեաց զիս մովսէս. (Գծ. ՟Է. 23։ ՟Ժ՟Գ. 18։ Յես. ՟Ժ՟Դ. 7։)

Քառասնամեայ էր յեբուսթէ։ Քառասնամեայ աւուրբք ժուժկալեալ։ Քառասնամեայ կաղն. (Եւս. քր. ՟Ա։ Պիտ.։ Կոչ. ՟Ժ՟Ե. եւ Գէ. ես.։)

Քառասնամենիւ հաշիլ յապականութիւն։ Եւ զայլս ի քառասնամենից մինչեւ ի յեօթանասունս. (Փիլ. ել. ՟Բ. 49։ Եւս. պտմ. ՟Է. 20։)


Քառասնամութիւն, ութեան

s.

age of forty year.

· Calfa

NBHL (2)

Քառասնամեան գոլն. հասակ քառասուն ամաց.

Հարսանիք եւ ամուսնութիւն ժամու իմաստնոյն քառասնամութիւն. (Փիլ. լին. ՟Դ. 154։)


Քառասնապահ

adj.

keeping lent.

· Calfa

NBHL (1)

Հրաման տան քառասնապահից ի մասոյ ճաշակել. (Կանոն.։)


Քառունակ

adj.

four, containing four.

· Calfa

NBHL (1)

Սերովբէիցն բարձրութիւնք ... քառունակ թեւօք պարփակեալ զինքն. (Մամբր.։)


Քարագնաց

adj.

wandering among mountains, among rocks, in craggy places.

· Calfa

NBHL (2)

Որ գնայ ընդ քարինս, կամ ընդ քարուտ եւ ապառաժ լերինս.

Քարագնաց արամբք՝ որք երկաթի ճանկօք ընդ ժայռս ընթանան։ Սորամուտք եւ քարագնացք ելին ի գլուխ ապառաժոտ լերին. (Ուռպ.։)


Քարալեառնակ

s.

rocky hill.

· Calfa

NBHL (1)

Առ ստորոտով քարալեառնակին. (Ճ. ՟Բ.։)


Քարանամ, ացայ

vn. fig.

to turn to or become stone, to be changed into stone, to be petrified;
to be stoned, hardened, obdurate.

· Calfa

NBHL (4)

Արձանաղի մածեալ քարանայր։ Կարծրացեալ քարանայ։ Քարացեալ ամենայն զգայարանօք։ Քարացեալ կռապաշտութեանց սառնամանիքին։ Յամուլ եւ ի քարացեալ յարգանդէ յառաջ եկն միտմօր. (Ճ. ՟Ա.։ Իգն.։ Վրք. հց. ՟Ժ՟Թ։ Խոր. հռիփս.։ Շ. բարձր.։)

Որպես ի պակասել իւղոյն՝ շրջանին լապտերք, այսպէս ի պակասել զղջման շնորհին՝ միտքն քարանան. (Անան. զղջ.։)

Որք ըստ մարմնոյ պարծին յաբրահամ, յոհաննէս մարգարէանայ զնոցա քարանալն եւ զլուծանելն, եւ զհեթանոսաց կոչումն, որ քարանց եւ փայտից ազգայից ծառայէին. (Մեկն. ղկ.։)

ἁπολιθόομαι ut lapis fio. Փոխիլ ի քար. իբրեւ զքար լինել. քար դառնալ՝ կտրիլ.


Քարգոնական

cf. Քարգոնոսական.

· Calfa

NBHL (2)

ՔԱՐԳՈՆԱԿԱՆ կամ ՔԱՐԳՈՆՈՍԱԿԱՆ. Արքունական. թագաւորական. ի պրս. քարիկիյա. արքայ, թագաւոր. եւս եւ մի մի ի չորից տարերաց.

Տրամակայեալ յինքեան յոքնաբեզունն քարգոնական կնիք՝ յապարանէն արքունի։ Մահաշունչ հոտ քաղուն քարգոնական նժուգին։ Զգուշացուցից քեզ չու ի քարգոնոսական նպատ։ Կամիմ, զի եւ դա արքունիս քոյո քարգոնոսական ապարանի առկայացեալ՝ արասցէ քեզ ճեմարան։ Ի զարդ քարգոնոսական տպարանին. (Մագ.։)


Քարենաւ

s.

boat-shaped stone vase used by grape-pressers.

· Calfa


Քաւութիւնաբեր

adj.

expiatory.

· Calfa

NBHL (2)

Ոտնաձայն առնէ, զի յոտսն քաւութիւնաբերս հասեալ մարդոյն՝ ինքնապատում զյանցանացն փրկութիւն գտանիցէ. (Ագաթ.։)

Թաց արտասուօք զքաւութիւնաբեր բնակութիւն։ Զօրինակն քաւութիւնբեր եւ մեղսաքաւիչ տէրունական մարմնոյ. (Անան. եկեղ։)


Քեղանամ, ացայ

vn.

to govern, to be at the helm, to steer.

· Calfa

NBHL (1)

Զծովագնաց նաւ տեսանելով ի նաւահանգիստ ածեալ սա զնաւաստին գովէ՛. քանզի անգէտ եւ ոչ իւիք է՝ իմաստուն նաւաստւոյ զսա քեղացեալ ... Ընդէ՞ր ոչ արդեօք զնախախնամութիւն յառաջ քան զաշխարհիս մասունսսախոստովանեսցէ՝ ի նմանէ ամենայն տարերց քեղացելոց. (Փիլ. նխ. ՟ա.։)


Քենայր

cf. Քենեկալ.

· Calfa


Definitions containing the research նա : 10000 results

Անխախտ

adj.

cf. Անխախուտ.

· Calfa

NBHL (3)

Անխախտ պայմանաւ։ Անխախտ վճռիս. (Ուռպ.։)

Անխախտ մնալով կնքոյն. (Մխ. ապար.։)

Ըստ Աստուածութեան բնութեանն անխախտ եւ անկարօտ. թերեւս գրելի էր՝ անախտ։ (Յհ. իմ. երեւութ.)


Անխախտական, ի, աց

adj.

cf. Անխախուտ.

· Calfa

NBHL (2)

Սէր անխախտական (կամ անախտական) պահեցէ՛ք առ Հայրն ձեր Աստուած. (Բրս. ստեփ.։)

Անարատ եւ անխախտելի կուսութիւն. (Շար.։)


Անխախտելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անխախուտ.

· Calfa

NBHL (2)

Սէր անխախտական (կամ անախտական) պահեցէ՛ք առ Հայրն ձեր Աստուած. (Բրս. ստեփ.։)

Անարատ եւ անխախտելի կուսութիւն. (Շար.։)


Անխաղաղասէր

adj.

that loves not peace, turbulent.

· Calfa

NBHL (1)

Նեղէր տագնապէր անխաղաղասէր կենօք. քանզի յոյժ սիրելի էր նմա խռովութիւն. (Եղիշ. ՟Ա։)


Անխաղաց

adj.

without movement, stationary;
indeclinable.

· Calfa

NBHL (4)

Տարրն անխաղաց սափորոյն եւ սրուակին արմատք եղեն գնայունք եւ աճունք. (Եփր. թագ.։)

Ամենայն աստեղք, անխաղացք, եւ շարժունք. (Փիլ. ել.։)

Բանն եւ կարծիքն անշարժք եւ անխաղացք կան մնան. (Արիստ. ստորոգ.։)

Ըստ քերականաց՝ որպէս անհոլով եւ անխոնարհելի. ἅκλιτος.


Անխայեմ, եցի

va. vn. to be economical;
to spare, to except;
to respect;
to preserve.

· Calfa

NBHL (9)

Անխայեսցէ նա յաղքատն եւ ի տնանկն։ Զարդարն ասեմ, այլ անխայեմ, գուցէ ոք համարիցի եւ այլն։ Քակեաց, եւ ոչ անխայեաց։ Խոհակերեցեր, եւ ոչ անխայեցեր։ Կոտորեցեր, եւ ոչ անխայեցեր։ Քա՛ւ լիցի անխայել ապաշաւել յանձն իմ։ Ոչ անխայեաց ի մահուանէ զանձինս նոցա. (Սղ. ՟Հ՟Ա. 13։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 6։ Ողբ ՟Բ. 17. 21։ ՟Գ. 43։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 5։ Սղ. ՟Հ՟Է. 50։)

Որում ոչ անխայեցեր զբժշկութեան ձեռնատուութիւն։ Մի՛ անխայեր զազատարարդ քո բան. (Նար. ՟Ծ՟Ը. ՟Հ՟Ը։)

Որ զանձն ետ փոխանակ մեր, զթողութիւն մեղաց ոչ անխայէ խնդրողացս։ Ո՛չ անխայէ նոցա Աստուած զմարմնականս. (Լմբ. սղ.։)

Անխայեաց զնա յայսմանէ. (Իգն.։)

Ի չարչարանաց մի՛ անխայէք զմարմինս. (Երզն. մտթ.։)

Անխայեաց զանձն իւր յաշխատութենէ։ Անխայել զձեզ յերդմանէ, կամ զսիրտ ի ցանկութենէ։ Անխայեալ լիցին ի վնասուէ։ Անխայեալ լինէին յերթալոյ ի դատաստան. (Եփր. ել. եւ հռ. եւ Կոր. ստեպ։)

Ամենայն մարդ ի տուէ անխայեալ լինի ի գայթագղութենէ. (Լմբ. ովս.։)

Մերթ իբր անխնայել. ոչ խնայել.

φείδομαι. parco. Խնայել. գթալ. արգահատել. զգուշանալ. պահել. ակն ածել. խղճալ. գըյնամագ. գըյմամագ. էսիրկէմէք. աճըմագ.


Անխայութիւն, ութեան

s.

economy;
respect;
exemption;
preservation.

· Calfa

NBHL (4)

ԱՆԽԱՅՈՒԹԻՒՆ ԱՆԽԱՅՈՒՄՆ Անխայելն. խնայելն, գթալն։

Անխայութեամբ մարմնոյ. (Կողոս. ՟Բ. 23.) ըստ յն. անխնայութեամբ։

Պոռնկութիւն (առողջանայ) անխայութեամբ մարմնոյ. (Խոսր.։)

Յորժամ անզեղջ մնայցէ, ոչ ունիցի անխայումն. (Երզն. մտթ.։)


Անխառն

adj.

unmixed, simple, pure.

· Calfa

NBHL (11)

ἁμιγής, ἅμικτος, ἅκρατος. immixtus. Ոչ խառնեալ. չունօղ զխառնուրդ. յստակ. պարզ. անապակ. սեռն. անբաժ. անմասն. զուտ, սատէ, սաֆի. (սեռ. խնդրով՝ ըստ յն. ոճոյ. եւ բցռ. ըստ հյ).

Անխառն տրտմութեան խնդութիւն։ Լոյս անխառն խաւարի։ Որ անխառն է ի չարութենէ եւ ի չարէ, կատարեալ բարիք են։ Անխառն ի տրտմութենէ յաւիտենական ստացեալ ունին խնդութիւն. (Փիլ.։)

Անխառն խնդութեան տրտմութեամբ։ Անխառն գովութեան տանի զպարսաւանս։ Ունայնացեալն եւ անխառն ի բարւոյն. (Պիտ.։)

Որ գործովն է, անխառն է խաբէութեան։ Անխառն ստորնայնոց իրացս։ Անխառն ամենայն վատթար կրից. (Սարգ.։)

Անխառնին յամենայն չարութեանց. (Նիւս. կազմ.։)

Պարզագունին եւ անխառնի։ Սեռին եւ անխառնի։ Անխառն եւ սուրբ։ Կերպարան ի սկզբնատպէ, կամ խառնուած յանխառնէն. (Փիլ.։)

Զանխառն զանապակ օրէնսն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 38։)

Անխառն եւ անապակ բաժակաւն զմայլեալք. (Անան. եկեղ։)

իբր անխառնակելի. անշփոթ.

Զի՞ խառնակես զանխառնդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

որպէս անբարեխառն. անժուժկալ. անարգել ցանկասէր.


Անխառնութիւն, ութեան

s.

purity, unmixed state;
intemperance.

· Calfa

NBHL (5)

Ամենայն սնափառութեան եւ կենցաղական խաբէութեան անխառնութիւն. (Նիւս. երգ.։)

Եւ չխառնակիլն կենդանւոյ ընդ օտար տեսակի.

Ըստ յն. ոճոյ. ἁκρασία. intemperantia, incontinentia. անբարեխառնութիւն. անժուժկալութիւն. անարգել բերումն ի ցանկութիւնս.

Ի ներքոյ լի են յափշտակութեամբ եւ անխառնութեամբ։ Զի մի՛ փորձեսցէ զձեզ սատանայ վասն անխառնութեան ձերոյ. (Մտթ. ՟Ի՟Գ. 25։ ՟Ա. Կոր. ՟Է. 5։)

Անխառնութիւն կա՛մ զայն ասէ, որ յայլոց առնու զրկութեամբ, եւ ինքն բնաւին ումեք ոչ հաղորդի. կամ անխառն՝ պարկեշտ անուամբ զխառնակն եւ զպիղծն ասէ, զի ոչ ոք խառնի ի նա վասն աղտեղութեանն։


Անխարդախ

adj. adv.

sincere, ingenuous;
loyal, faithful;
simple, unadulterated;
well disposed;
sincerely;
loyally, faithfully, with simplicity, innocently.

· Calfa

NBHL (3)

ἅδολος. doli expers, non adulteratus. Հեռի ի խարդախութենէ. ո՛չ խարդախօղ, եւ ոչ խարդախեալ. աննենգ. բարեմիտ. միամիտ. հարազատ. մաքուր. անարատ. հագըգէթլի. սատէ տիլ, տօզրու.

Ամենայն հոգեւոր խրատուց անխարդախ կալ. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զի անվնաս զիւրեանցն եւ անխարդախ փորձեսցին անցուցանել ժամանակ. (Պիտ.։)


Անխարխար

adj.

unruined, solid.

· Calfa

NBHL (1)

Ունի զամենայն կարողութիւն առնելոյ, եւ անխարխար պահելոյ. (Եզնիկ.։)


Անխարիսխ

adj.

without base or foundation;
anchorless.

· Calfa

NBHL (1)

Որ չունի զխարիսխ, կամ չէ խարսխեալ ի վերայ հաստատուն գետնոյ. եւ ըստ այսմ նաւն ասի


Անխաւար

adj.

clear, luminous, bright.

· Calfa

NBHL (1)

Ուր չգուցէ խաւար. միշտ լուսաւոր. անաղօտ.


Անխափան

adj. adv.

incessant, unintermitted, unceasing, continual;
unobstructed;
without opposition or intermission, constantly, incessantly, continually.

· Calfa

NBHL (4)

ἁνεμπόδιστως, ἁκώλυτος. non impeditus. Ուր չկայցէ խափան ինչ կամ արգելք. անարգել. աջողակ. ենկելսիզ.

Անխափան գործովք կայր պնդակազմ։ Ճանապարհ անխափան։ Ուսուցանէր վասն Տեառն Յիսուսի Քրիստոսի անխափան ամենայն համարձակութեամբ. (Իմ. ՟Ժ՟Է. 29։ ՟Ժ՟Թ. 7։ Գծ. ՟Ի՟Ը. 31։)

Երջանկութիւն՝ ներգործութիւն է անխափան ըստ բնութեանն ունակութեան. (Նիւս. բն.։)

Առանց իրիք խափանաց. անյապաղ. փութով. խնամով.


Անխզելի, լւոյ, լեաց

adj.

indivisible, infrangible.

· Calfa

NBHL (4)

Որ ոչ խզի. անքակտելի. անքակ. անլոյծ. եւ անվնասելի. ἅρρηκτος, ἁρραφής. indissolubilis, infractus. որ չիփրթիր՝ չիբաժնուիր. այրըլմազ՝ սեօքիւլմէզ. գըրըլմազ.

Բնաւորականաւ իւիք եւ անխզելեաւ կապով. (Կիւրղ. գանձ.։)

Առասան երեքկղի անխզելի. (Տօնակ.։)

Ի չարութենէ անխզելի մնալ։ Անխզելի զմիտս ի չարութենէն պահնակեալ. (Յհ. կթ.։)


Անխէթ

adj.

unsuspicious;
sincere.

· Calfa

NBHL (2)

Այնպէս դիւրեցաւ եւ հարթեցաւ, զի բազումք անխէթ եւ աներկեղ գնան ընդ այնպիսի ճանապարհ։ Զայլն ամենայն անխէթ ի վերայ դնիցէ (հաստատուն հիման՝) շինօղն։ Անխէթ եւ անկասկած դիմագրաւել։ Յետ այսչափ մեղաց անխէթ եւ անկասկած կամք։ Ամենեցուն դիւրեաց՝ անխիղճ անխէթ եւ անխափան զվարդապետութիւնն համարձակել. (Ոսկ. ես. եւ Մտթ. ՟Ա. 13. 17։ ՟Բ. 1։ եւ Չհ. ՟Ա. 7։)

Անխէթ՝ աստուածահրաման պատուիրանացն հնազանդել։ Եւ ձեզ անխէթ ի սոյն պարտ է յառնել վրէժխնդիր. (Ագաթ.։)


Անխիղճ

adj.

not scrupulous;
unexceptionable.

· Calfa

NBHL (5)

Անխիղճ մտօք զայն ճանապարհն երթայցէ. (Ոսկ. ես.։)

Անխիղճ են յամենայն եկեղեցիս Աստուծոյ (չորք Աւետարանքն). (Եւս. պտմ.։)

ԱՆԽԻՂՃ որ գրի՝ եւ ԱՆԽԵՂՃ Ուր չիք խիղճ ստգտանաց, կամ խիճ՝ որ տացէ գթել մտաց. անստգիւտ. անարատ. անկեղծ. ողջամիտ. ἁπρόσκοπος. inoffensus, ἁνυπόκριτος, non simulatus, ἁδιάκριτος, non dijudicatus եւ այլն. խղճմտանքը մաքուր.

Ծնցի մարմին անխիղճ (կամ անխեղճ), անաղտ. (Նար. երգ.։)

Մայր քո՝ որ ծնաւ մարմին անխիղճ։ Մարմին անխեղճ։ Անխիղճ էր մայրն անարատ. (Վրդն. երգ.։)


Անխղճական

cf. Անխիղճ.

· Calfa

NBHL (1)

Որպէս անխիղճ էր մայրն անարատ, նոյնպէս անբիծք եւ անարատք ընկալցին զաստուածախառն մարմինն անխղճական. (Վրդն. երգ.։)


Անխմոր, ից

adj.

unleavened, azymous, unfermented.

· Calfa

NBHL (2)

Եղիջիք նոր զանգուած, որպէս էքդ անխմոր։ Մի՛ ի խմորն չարութեան եւ անզգամութեան, այլ յանխմոր ստուգութեան։ Արարին զտօն անխմորիցն զեօթն օր. (՟Ա. Կոր. ՟Ե. 7. 8։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Ե. 17։)

Զամենայն յանխմոր, եւ ոչ խմորեալ ուտէին յանապատին։ Խմորուն հացիւ եւ կամ յանխմոր կատարել զաստուածային խորհուրդն. (Շ. թղթ.։)


Անխնդիր

adj.

unsought, unsearched.

· Calfa

NBHL (2)

Կամ ոչ խնդրեալ. անայցելու.

Մարդն ի կորստեան իւրում անխնդիր ոչ մնաց, այլ խնդրեցաւ. (՟Գ. Կոր.։)


Անխոհեմ, ի, աց, ից

adj.

imprudent, indiscreet;
inconsiderate, unadvised, rash.

· Calfa

NBHL (1)

Գնացք անխոհեմ. (Նար. ՟Ծ՟Զ։)


Անխոհեմութիւն, ութեան

s.

imprudence.

· Calfa

NBHL (1)

ԱՆԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ ԱՆԽՈՀՈՒԹԻՒՆ ἁβουλία, παραφορά. imprudentia, consilii inopia, amentia. Անխոհականութիւն. անխորհրդութիւն. անմտութիւն. անխելքութիւն. ագըլսըզլըգ. նատանլըգ. թէտպիրսիզլիք.


Անխոյզ

adj.

that does not search or examine;
unsought, unsearohed;
inscrutable, unsearchable.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ է արժան անարժան խորհրդով կարծել զնախախնամութիւնն՝ անիր եւ անխոյզ գոլ։ Անխոյզ իրազեկութիւն եւ անհոգութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)


Անխոնջ

adj. adv.

indefatigable;
fresh, unfatigued;
stubborn, obstinate;
indefatigably.

· Calfa

NBHL (3)

Որ ոչ խոնջի. անաշխատ. անձանձրոյթ. չի յոգնօղ. եօրուլմազ.

Ձեռն անխոնջ (կամ անաշխատ) ի գործ. (Երզն. լուս.։)

Անաշխատ եւ անխոնջ է աստեղացն պարաբերութիւնն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Անխոռ

adj.

not stolen, not purloined, not undermined, entire, perfect.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ խոռ. ամբողջ. անարատ. չխոռած.

Որ անեղծ եւ անխոռ ունի զպատկեր սկզբնատպին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)


Անխոտոր

adj.

that does not wander;
straight.

· Calfa

NBHL (1)

Անխոտոր տեսութիւն, ճանապարհ, շարժումն. (Դիոն.։ Փիլ.։)


Անբաժ

adj.

without portion, destitute, unprovided for;
indivisible, inseparable.

· Calfa

NBHL (7)

ἁμέτοχος, ἅμοιρος. non particeps, expers, carens. Չունօղ զմասն եւ զբաժին. անմասն. անկցորդ. անունակ. հեռի. օտար. զուրկ, հեռու, առանց. լագասըզ. պէրի. մահրում. պինասիպ.

Անմասն եւ անբաժ է սա ի բարւոյն բնութենէ։ Երկնայինն ի հողեղէն գոյացութենէն անբաժ է։ Անբաժ ի բարի յուսոյ։ Անապակ ահք՝ բարի յուսոյն անբաժք։ Ձայնի անբաժ է յօդաւորի անասունդ. (Փիլ.։)

Թով անբաժ ի վիմաց։ Անբաժ ի բուրաստանաց, կամ ի հակառակին հաղորդութենէ, կամ յիմաստութեան մասնէ, կամ ի զգալոյ։ Ոչ անբաժս ի քննող հասմանէ. (Պիտ.։)

Անբաժ զօրութեան, տարակուսանաց, ախտի. (Անյաղթ յ Արիստ.։)

իբր անբաժան. անանջատ. անզատելի. չբաժնըւած. այրըլմազ, նամէֆրուգ.

Անբաժ եւ անորիշ գոլով ի մարմնոյն Աստուածութիւնն ... Հուրն անքակ եւ անբաժ մնայ յոսկին եւ յարծաթն. (Զքր. թղմ.։)

Խոնարհեալ ի ստորինս, որ էին իսկ ի բնէ անբաժ ի ներքնոցս. (Նար. ԼԴ։)


Անբաժան

adj.

undivided, inseparable.

· Calfa

NBHL (1)

Մեռեալ լինի մասն՝ ինքնակամ շնչոյն անբաժան եղեալ. (Նիւս. կազմ. ԼԲ։)


Անբաժանելի, լւոյ

adj.

cf. Անբաժան.

· Calfa

NBHL (8)

ἁδιαίρετος, ἁχώριστος. indivisibilis, inseparabilis. Որ չէ՛ բաժանելի. անանջատ. անմեկնելի. անզատելի. անհատանելի ի մասունս. այրըլմազ, թագսիմ օլունմազ, լա իւնֆէք.

Յաղագս անբաժանելի եւ Սուրբ Երրորդութեանն։ Բնութիւնն մշտնջենաւոր եւ անբաժանելի։ Բաժանելով զանբաժանելին՝ ուրացան, եթէ Բանն մարմին եղեւ։ Անբաժանելի է մարմինն ի Բանէն։ Հոգի է Աստուած, նոյն ինքն անբաժանելի, ոչ ունելով տեղի՝ ուր ոչ է. (Աթ.։)

Անբաժանելի եւ միասնական Սուրբ Երրորդութիւն. (Նար. եւ Ժմ.։)

Վասն այնր թագաւորութեան, որ կայ եւ մնայ յաւիտեան, եւ անբաժանելի է յառողէն. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Ելուզմունք բարունակացն ընդ գերակայ ծայրս ծառոցն շարամանեալք, ոյց գրեթէ անորիշ յիրերաց եւ անբաժանելի թուէր յանկութիւն. (Պիտ.։)

Սեռն որպէս սեռ՝ անբաժանելի գոլով, ոչ ունի զանազանութիւն. (Անյաղթ պորփ.։)

Իբր անարժանաբար.

Ի քեզ միանալ անբաժանելի։ ՅԱստուծոյ միացեալք անբաժանելի. (Նար. ԻԴ. ՁԱ։)


Անբաժանութիւն, ութեան

s.

indivisibility.

· Calfa

NBHL (3)

Քանակութեամբ առեալն բաժանի. իսկ անբաժանութիւնն աներեւոյթ է մարմնոյ. (Մաքս. անդ։)

Ոչ ոք է ի մարդկանէ, որ ոչ որոշեաց զինքն յաստուածայնոյն կամաց ըստ մասին ինչ իրի կամ ժամանակի. բայց միայն Քրիստոսի անբաժանութիւն կամացն պահեցաւ. (Աթ. ՟Գ։)

ἁμερεία, τὸ ἁχώριστον. indivisibilitas, inseparabilitas. Անբաժանելի գոլն՝ պէսպէս օրինակաւ. թագսիմ օլունմազլըգ.


Անբաժին

cf. Անբաժ.

· Calfa

NBHL (8)

Առանց բաժնի մնացեալ. որ չառնու ինքեան բաժին կամ ժառանգութիւն. միրաստան քեսիլմիշ.

Ելանէ դուստր ի տան է, անբաժին եւս է ... Լիցի անբաժին առնուլ (զկոյս բռնաբարեալ). (Մխ. դտ.։)

Տարագիր առնէ (զորդի յանցաւոր), եւ անբաժին հանէ զնա. (Սարգ. ՟բ. յհ. ՟Բ։)

Կամ անբաժ. անմասն. զուրկ. լագասըզ, պինասիպ.

Ոչ կամեցան զժողովեալսն անբաժին ի ժողովրդենէն առնել։ Անբաժին գնալ. (Լմբ. պտրգ.։)

Սուրբ Երրորդութիւնն եւ երանելի միասնականութիւնն՝ անբաժին եւ միաւորեալ է յինքեան։ Անբաժին է, եւ ի նմին ինքեան. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Աստուածային բնութիւնն՝ անբաժին մնացեալ առ մարմինն եւ առ հոգին. (Զքր. թղմ.։)

Որպէս զեղբարս հարազատ անբաժինս։ Անքակ սէր արասցուք ընդ Արշակայ, զի մինչեւ յաւիտեան անբաժին լիցի նա ի մէնջ. (Բուզ. ՟Դ. 16. 20։)


Անբախտ

adj.

unfortunate, unhappy.

· Calfa

NBHL (1)

Անբախտի Եւտիքոսի արշիմանարիտին. (Ոսկիփոր.։)


Անբախտելի

cf. Անբախտ.

· Calfa

NBHL (1)

Անբախտի Եւտիքոսի արշիմանարիտին. (Ոսկիփոր.։)


Անբախտութիւն, ութեան

s.

unhappiness, misfortune, adversity.

· Calfa

NBHL (1)

Զանբախտութիւն քո թաքո՛, զի մի՛ զթշնամին քո ուրախ արասցես. (Ոսկիփոր.։)


Անբաղայ

adj. adv.

irreproachable, irreprehensible;
frank, sincere;
irreproachably;
frankly, openly.

· Calfa

NBHL (4)

ԱՆԲԱՂԱՅ որ եւ ԱՆԲԱՂԲԱՂԱՅ. Ուր չկայցեն պատճառանք կցկցելիք. անպատճառ, եւ անմեղադրելի. անստգիւտ. անպարտ. որպէս յն. ἁνυπαίτιος. սէպէպսիզ, մահանասըզ.

Բացատրոհէ ի միմեանց զանբաղայսն եւ զբաղադրեալսն. (Տօնակ.։)

Որ ոչ ի մեզ է, անբաղայ է։ Անշնորհակալութիւնս անբաղայս նախախնամութեան մատուցանել. (Փիլ. լին. ՟Ա. 68։ եւ Փիլ. նխ. ՟ա.։)

Անբաղայ ազատութեամբ ի բաց զհոգս ընկենլով աշխարհականս։ Իրաւունքդ ոչ տան թոյլ (գողոյն) աստուստ անբաղայս անցանել գնալ։ Զի երթեալ անբաղայ զիւր ինքեան մահու տարցի վճիռ. (Պիտ.։)


Անբաղդատ

adj.

incomparable, matchless;
incongruous, disproportionate.

· Calfa

NBHL (3)

Անհամեմատ՝ ի գովութեան մասին. անբաղդատելի. աննման. անզուգական. ἁσύγκριτος. incomparandus. պինազիր, պիմիսալ.

Ծընար մարմնով կոյս անախտ, ըզՄիածին անբաղդատ. (Գանձ.։)

Եւ ի պարսաւանաց մասին, անյարմար.


Անբամբաս

adj.

that does not calumniate, that does not detract;
irreproachable, irreprehensible.

· Calfa

NBHL (1)

Եղիցի վերակացուն անբամբաս յամենայնի. (Յճխ.։)


Անբան, ից

adj. s. irrational;
dumb;
animal;
blockhead.

· Calfa

NBHL (17)

Որոյ չիք բան, այս ինքն բանականութիւն, եւ խօսք. անասուն. հայվան, զայրի նադըգ. ἅλογος. irrationalis, carens ratione etverbo.

Կենդանիք՝ ոմանք բանականք, եւ ոմանք անբանք գոն։ Ասելովն բանական՝ որոշեաց յանբանիցն։ Կենդանի բանաւոր, եւ կենդանի անբան։ Զանբանիցն եւ զբանաւորաց զբնութիւնս։ Ոչ երբէք բանականն յանբանումն տեսանի, եւ ոչ անբանն ի բանականումն. (Սահմ.։)

Անբանիւն զմտաւորս զգաստացուցանես։ Անբանից գազանաց դասուք. (Նար. ԿԳ. ՀԴ։)

Ճարակել անբանիւքն զանգւոցն բարութիւն։ Զայս եւ յանբան կենդանիսդ գոյ իմանալ. (Պիտ.։)

Եթէ էր երբեմն՝ որ ոչ ունէր բան, նա ուրեմն յայնժամ անբան էր. (Մագ. ՟Ե։)

Նախախնամութիւն՝ անբա՞ն է, եթէ բանական. բանական. (Փիլ. նխ. ՟ա.։)

Որպէս անբանական. օտար ի բանէ. անպատճառ. անխորհուրդ. անմտական. անկարգ. անիրաւ. տգէտ. անխելք. ագըլսըզ.

Անբան եւ անիրաւ փափագումն. (Շ. ամենայն չար.։)

Եւ որպէս բնական, զգայական, նիւթական, արտաքին, առանց բանաւոր մտադրութեան եղեալ.

Անբան մասունքն հակառակին կործանիլ ի մեղսն, եւ բանականն ընդդէմ դարձեալ՝ ոչ տայ թոյլ. (Լմբ. սղ.։)

Անբան առաքինութիւնք ... անբանք կոչին վասն ոչ գիտելոյ զպատճառն, թէ զիա՛րդ պարտ է ողջախոհ լինել. զի եւ յանբան կենդանիսն բնաւորեցաւ այսպիսի առաքինութիւն տեսանիլ։ Անբան արհեստք, եւ այլն. (Սահմ.։)

Անբանն (տաճար) ի բանաւորէն կառուցեալ. (Նար. ՀԴ։)

Մարդն տաճար է Աստուծոյ, եւ բանական աշխարհ ի մէջ անբան աշխարհի. (Ոսկիփոր.։)

Բերանակապ եւ անբան եւս եղեալ յառաջ քան զսպանանելն. (Ագաթ.։)

Անբան եւ անլեզու ոմն ... Ոչ անբան ոք, այլ՝ հռետոր եւ բանաւոր յոյժ էր նա. (Վրք. հց. ԺԵ։)

Զանազանութիւն բանական պաշտամանն, եւ անբանի. (Բրս. հց.։)

Գոյ եւ անբան պաշտօն. որպէս եւ է սէրն, եւ ողորմութիւնն, հեզութիւնն. այս ամենայն եւ սոյնպիսիքն անբան պաշտօն կոչին. (Ի գիրս խոսր.։)


Անբանութիւն, ութեան

s.

stupidity, irrationality, brutality.

· Calfa

NBHL (7)

Սրտմտութիւն անասնոց՝ ամենայն անբանութեամբ է լի. (Դիոն. երկն.։)

Զմարմնաւոր պէտսն անբանութեամբ հարկանել. (Խոսր.։)

Անբանութիւն եւ անիմացութիւն " ասին իբր ի վեր քան զեղական բանաւորութիւն եւ զմիտս։

Զանբանութիւն բազմաց ի մարդկանէ նշանակէ. (Լմբ. սղ.։)

Մի յանդգնաբար խօսելով՝ անբանութեան մատնեցայց։ Դժոխական անբանութիւն ( ի գերեզմանի). (Նար. ԼԵ. ՂԲ։)

Քերականութիւն է հմտութիւն ... թուեցաւ ոմանց յանբանութիւն ածել փոխանակ առաւել գիտութեան. (Երզն. քեր.) իբր տալ լռել ի խօսելոյ՝ առ չդիտելոյ զկանոնս քերականութեան։

Մի՛ արդեօք յունական պերճ եւ ողորկ առասպելքն իցեն հանդերձ պատճառաւ. այլ ասես մեզ՝ պատճառս տալ անբանութեան նոցա. (Խոր. ՟Ա. 31։)


Անբառաչ

adj.

without bellowing, — roaring, — bleating.

· Calfa

NBHL (2)

Անբան, անբանական. անպատեհ. սնոտի.

cf. ԱՆԲԱՒ, իբր անասելի։


Անբասիր

adj.

innocent, irreproachable;
— առնել, to exculpate.

· Calfa

NBHL (4)

Ազատ ի բասրանաց. անպարսաւ. անստգիւտ. անբաղայ. անարատ. անմեղադրելի. մահանասըզ. այըպսըզ.

Անբասիր կրօնաւորութեամբք։ Արդար է Տէր ի բանս իւր, եւ անբասիր ի յաղթութեան իւրում. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. հանգ.։)

Առանց բասրանաց. ամբծութեամբ. անբաղայապէս.

Տո՛ւր ինձ, զճանապարհս իմ որ առ քեզ՝ անբասիր վճարել. (Էր ընդ եղբ.։)


Անբարբառ

adj.

dumb, speechless, mute, silent.

· Calfa

NBHL (2)

ἅφθογγος, ἅφθεγκτος. voe carens, mutus. Որոյ, կամ ուր չիք բարբառ կամ ձայն յօդական, ի բնէ կամ իւիք օրինակաւ. լեզու չունեցօղ, մունջ. տիլսիզ, սէսսիզ.

Անմռունչ անբարբառ՝ պակասեալ յամենայն յուսոյ փրկութեան. (՟Բ. Մակ. ՟Գ. 29։)


Անբարդ

adj.

simple, uncompounded.

· Calfa

NBHL (1)

ԱՆԲԱՐԴ որ եւ ԱՆԲԱՐԴԵԼԻ. Որ չէ բարդեալ, կամ չէ բարդելի. անամփոփելի. ցիր եւ ցան, եւ անպարփակելի.


Անբարդելի

cf. Անբարդ.

· Calfa

NBHL (1)

ԱՆԲԱՐԴ որ եւ ԱՆԲԱՐԴԵԼԻ. Որ չէ բարդեալ, կամ չէ բարդելի. անամփոփելի. ցիր եւ ցան, եւ անպարփակելի.


Անբարի, րւոյ, րեաց

adj.

bad, wicked.

· Calfa

NBHL (2)

Տանի զնոսա ի ճանապարհս անբարիս։ Ետու նոցա հրամանս անբարիս։ Յիշեսջիք զգնացս ձեր զանբարիս. (Առակ. ԺԶ. 29։ Եզեկ. Ի. 25։ ԼԶ. 31։)

Իրք աշխարհիս ամենայն անբարիք են։ Զանբարի ժամանակն զայն ի դէմս ածել. (Սարգ.։)


Անբաց

adj.

shut, closed, covered.

· Calfa

NBHL (2)

Ոչ բացեալ. անբանալի. չբացուած, գոց.

Մտանէր որպէս ի վերնատունն դրամբք անբացիւք. (Կիր. պտմ.։)


Անբաւ, ից

adj.

infinite, unbounded, unlimited, innumerable, immense.

· Calfa

NBHL (12)

( ի բառէս բաւ. հասումն, հուն, չափ). ἅπειρος, ἁπέραντος. infinitus, termino carens, ἅμετρος, immensus եւ այլն. Անհուն. անանցանելի. անհաս. անսահման. անեզր. անչափ. հատտէն դաշրա, հատսըզ, նիհայէթսիզ, եօլչիւսիւզ.

Յանապատին՝ յանբաւ եւ յանկոխ երկրին. (Երեմ. ՟Բ. 6։)

Երից անբաւիցն՝ անբաւ բնակցութիւն. (Ածաբ. մկրտ.։) Գրի յոմանց եւ ԱՄԲԱՒ։

Զանբաւ վնասն ասէ. (Ոսկ. մ. ՟Ա. 21։)

Ի նախագրեալ կրկին առմունս յունականս անխտիր բերին եւ հայկաբան վկայութիւնք. զոր օրինակ զԱստուծոյ ասի.

Ամենեցուն կեանք է եւ կեցուցիչ, եւ յամենայնէ անբաւ. (Յճխ.։)

Մնաս յայսոսիկ անբաւ եւ անհետազօտելի. (Նար.։)

(ի Բա. բայ, բառ, բան). ἁμύθητος, ἅφατος, ineffabilis, inenarrabilis. անպատում. անճառ. անասելի եւ անթուելի, անհամար. վասֆ օլունմազ, տիլէ վասֆէ կէչմէզ, թապիր օլունմազ, հիսապսըզ.

Ժամանակօք անբաւիւք. (Խոր.։)

Անբաւիւք ծայրիւք. (Անան.։)

իբր անբաւական. այս ինքն անհնարին, որ եւ ԱՆՀԱՍ ասի. անարուեստ, կամ անհմուտ, իբր ոչ վերահասու.

Յոյժ. շատ. եւ անսահմանաբար.


Անբաւազօր

adj.

whose power is infinite.

· Calfa

NBHL (3)

Անբաւ կամ անբաւելի զօրութեամբ. ամենազօր. յամենայնի կարօղ. ἁπειροδύναμος. infinitae virtutis vel potentiae.

Ամենայնի պատճառ գոլով, եւ որպէս անբաւազօր՝ ոչ միայն զամենայն զօրութիւն յառաջ ածելոյ, եւ այլն։ Օրհնաբանել զանբաւազօր բարերարութիւն։ Անբաւազօրս Աստուծոյ բաշխումն յամենայն էսս տարեալ լինի. (Դիոն.։)

Չկարեմք ըստ արժանւոյն վճարել զանբաւազօր խնամսն Աստուծոյ. (Տօնակ.։)


Անբաւական, ի, աց

adj.

insufficient, incapable.

· Calfa

NBHL (5)

Անբաւականքն այլովք խնամիցին. (Մխ. դտ.։)

Անբաւական (համարի) զժամանակն առ ի կարգի պատմելոյ։ Գուցէ անբաւական եղանի (ձէթն) երկաքանչիւրոցս. (Զքր. Մտթ.։)

Ոչ շատացեալ. անյագ. տժգոհ, չիկշտացօղ. տօյմազ, գանաաթ պիլմէզ.

Բնակեցաւ յարգանդի քում անբաւական բանն։ Մասնաւոր տեսութիւն շնորհաց աչաց նոցա զիւրոց փառացն անբաւական անեղին. (ՃՃ.։)

Կամ անամփոփելի.


Անբաւելի, լւոյ

adj.

incomprehensible, immeasurable, infinite.

· Calfa