Entries' title containing նա : 6571 results

Նաւափայտ

s.

ship;
forest-tree;
cf. Լաստենի.

· Calfa

NBHL (2)

Փայտեայ նաւ. լաստափայտ. ըստ յն. նաւ բարձօղ զինքն.

Առ փայտն՝ որ քան զնաւափայտն տկարագոյն է, աղաղակէ. (Իմ. ՟Ժ՟Դ. 1։)


Նաւաքարշ

cf. Նաւաձիգ.

· Calfa


Նաւելաստաց

cf. Նաւաստ;
արգիական —ք, the Argonauts.

· Calfa

NBHL (1)

Վասն արդիական նաւելաստացիցն. յն. արգոնաւորդաց. (Եւս. քր. ՟Ա։)


Նաւեմ, եցի

vn.

to sail, to navigate, to go to sea.

· Calfa

NBHL (3)

Եգիտ նաւ, եմուտ ի նա՝ նաւել ընդ նոսա ի թարսիս յերեսաց տեառն։ Ընդ ծովս եւ ընդ գետս նաւէ։ Մինչդեռ նաւէին, ի քուն եմուտ։ Նաւեցաք յԱսորիս, կամ ի Կիպրոս, կամ խոնարհագոյն ի Կրիտէ.եւ այլն։

Զկամս նաւելոցն։ Նաւելոց նաւահանգիստ. (Ագաթ.։ ՃՃ.։)

πλέω, ὐποπλέω, καταπλέω, ἑμπλέω navigo, subnavigo եւ այլն. Ճանապարհորդել նաւու ընդ ծով. նաւարկել.


Նաւթ, ից

s.

naphtha.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի, ո հլ. «մի տեսակ դիւրավառ ձիւթ, տճկ. նէֆթ եաղը, լտ. bitumen, pix» ՍԳր. Եւս. քր. Խոր. աշխ. Կաղանկտ. (արև-մըտեան գրականում բառս նշանակում է «նաւթային իւղ, naphte», իսկ արևելեան գրականի մէջ «քարիւղ, pétrole»). գրուած է նաև նափաթ Միխ. աս 339 (այլ ձ. նֆաթ). նֆատ Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 132, նփատ հրտր. Էմինի, էջ 172, նաև Մաղաք. աբ. 40 (սխալ տպուած որսայն փալտ, որի դէմ տպ. Երուսաղէմի, էջ 55 Սսայ նփատ)։ Որից նաւթել (գրուած նաֆտել) «քարիւղով ցօծել» Մին. համդ. 60, արդի գրականում՝ նաւթային, նաւթարդիւնաբերութիւն, նաւթ-արդիւնաբերական, նաւթահանք, նաւթահոր, նաւթաբեր, նաւթահող, նաւթաշրջիկ ևն։

= Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ղրբ. Շմ. նօթ «նաւթ, քարիւղ» գալիս են հին հյ. նաւթ ձևից և ըստ օրինի աւ երկբարբառը վերածել են օ. ըստ այսմ էլ Բառ. երեմ. էջ 241 գրում է նօթ։ Նոր փղ-խառութիւն են Երև. Տփ. նաֆթ, Ջղ. նաֆտ, Ախց. Կր. Սլմ. Տիգ. նmֆթ, Պլ. նէֆթ, Մրղ. նmփտ և վերջապէս Ալշ. նըֆտ, Մշ. նըֆթ. (վերջին երկուսը նշանակում են «լուցկի») -Նոր բառեր են նօթաճրագ, նօթոտել, նօ-թոտուիլ, նօթոտ։

NBHL (6)

Նաւթիւ եւ ձիթով եւ վշով եւ որթով։ Նաւթիւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։ Ջրհորք նաւթի.եւ այլն։

Ի ծեփածոյ նաւին նաւթոյ։ Ի նիւթծուն (կամ թրծուն) աղիւսոյ, եւ ի նաւթէ շինէր։ Ի թրծուն աղիւսոյ, եւ ի նաւթոյ կազմեցան. (Եւս. քր. ՟Ա։)

Աղձնիք ունի եւ երկաթ եւ նաւթ. (Խոր. աշխարհ.։)

Գտանին ի նոսա նաւթ, եւ աղ. (Կաղանկտ.։)

Յոլով աղբիւրք բացան ջրոյ, եւ կպրոյ եւ նաւթոյ. (Սամ. երէց.։)

որ եւ յայլ լեզուս՝ նաֆթ, նա՛ֆթի, նա՛ֆթիա, նըֆթ, նիֆթ, նէֆթ եաղը. νάφθη, -θα, -θας naphtha. Ազգ կպրոյ՝ լոյծ եւ դիւրավառ եւ դժուարաշէջ, որ եւ ԱՆՇԷՋ ասի առ յոյս ἅσφαλτος bitumen, pix.


Նաւթիտ

s.

naphthaline.

· Calfa


Նաւթճեմ, եցի

va.

to announce;
to procure, to provide;
to prepare, to furnish;
cf. Նօթճեմ.

· Calfa


Նաւկնեար, ներոյ

s. pl. boats.

· Calfa

NBHL (2)

Նաւակք. նաւակիկք. նաւակներ, նաւիկներ.

Զիւրեանց նաւկնեարն բարձին թողին։ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին։ Նաւակնեար էին ի գետն ի տախտակաց եղեգանց. (Պտմ. աղեքս.։)


Նաւորդ, աց

s.

navigator;
passenger;
cf. Նաւաստ;
—ք արգեայ, the Argonauts.

· Calfa

NBHL (8)

Առաքեաց քիրամ ընդ նաւսն ի ծառայից իւրոց նաւորդս հմուտս նաւարկութեան ծովու. (՟Գ. Թագ. ՟Թ. 27։)

Նաւորդքն ընդ նաւավարս. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Նաւորդք արգեայ. իբր արգոնաւորդք. (Եւս. քր. ՟Բ։)

Ամբոխեալ նաւորդքն ի ծովէն՝ ընկեցին վիճակ յովնանու. (Երզն. մտթ.։)

Պատահեցաւ նաւորդ մի, որ ապրեալ էր ի նաւակոծութենէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զնաւորդս ի ծովուն յայնմիկ ուտէր։ Եւ էր այնպիսի տեղի նաւորդացն լի վշտագնութեամբ եւ մահուամբ. (Նոննոս.։)

Յաղագս ճանապարհորդաց, եւ նաւորդաց. (Ժմ.։)

ναυτικός, ναύτης nauta πλέων navigans. Նաւօղ. նաւարկօղ. ո՛ ոք եւ գտցի ի նաւու՝ իբրեւ նաւաղ, նաւավար, եւ ճանապարհորդ.


Նաւուղիղ, ղղի

cf. Նաւուղղակ.

· Calfa

NBHL (8)

Իբրեւ զնաւուղիղ ի բազում ալէկոծութիւնս. (ա՛յլ ձ. իբրեւ զնաւավար ի մէջ բազում մրրկի). (Առակ. ՟Ի՟Գ. 34։)

Հողմն հանդարտագոյն ըստ դիտաւորութեան նաւուղղին։ Իբրեւ քաջ ոք նաւուղիղ ուղղելով զնաւն ի վերին դիտաւորութիւնն։ Ի նաւուղղէն Քրիստոսէ ղեկօք ողջախոհութեանն ուղղեալ. (Նիւս. երգ. եւ Նիւս. կուս.։)

Ծովու ալեկոծութիւնք հարկանին նաւուղղին յուղղընթաց ճանապարհէն. (Եփր. աւետար.։)

Եւ ոչ զնաւուղիղ գովեմ, որ փոխանակ զօրանալոյ առ նաւեալսն՝ ործացեալ եւ լքեալ. (Բրս. յուդիտ.։)

Նաւուղիղքն՝ որք յուսահատին ի ծովու, զնաւն հողմո՛յն մատնեն։ Նաւուղիղն արտաքսեցաւ ի նաւէն, եւ կուրն ոչ ընկղմեցաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 9. եւ Ոսկ. ի մելիտ.։)

Առանց առաջնորդի եւ նաւուղղի։ Յիշեսցու՛ք յանքոյթ ժամու զալեկոծութիւն, եւ ի մրրիկս զնաւուղիղն. (Առ որս. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Նաւուղիղն հանդէպ նաւին դեգերեալ ողբայ. (Նար. ՟Ի՟Ե։)

κυβερνήτης gubernator navis. Ուղղիչ նաւու. նաւավար. ղեկավար.


Նաւուղղակ

s.

helmsman, steersman;
pilot.

· Calfa

NBHL (1)

Եւ նաւուղղակին զնաւ ծովու՛ ընծայեցուցանելով՝ ի բաղձալին ժամանէ երկիր. (Սհկ. կթ. արմաւ.։)


Նաւուղղութիւն, ութեան

s.

cf. Նաւապետութիւն;
navigation;
art of sailing, histiodromia;
գիրք նաւուղղութեան, treatise on Navigation.

· Calfa


Նաւվարձեմ, եցի

va.

to freight, to charter.

· Calfa


Նաւվարձութիւն, ութեան

s.

freighting, chartering.

· Calfa

NBHL (2)

Վարձ նաւու, եւ վարձելն զնաւ.

Մտեալ Յիսուսի ի նաւն Սիմոնի խոստմամբ նաւվարձութեան. (Ոսկ. ղկ.։)


Նափորտ, ի, ամբ, ունք

s.

cloak, mantle;
monk's long mantle;
cope, chasuble.

· Calfa

NBHL (9)

(Ի դէպ գայ որպէս լծորդ՝ զանազան բառից հյ. եւ յն. տե՛ս եւ ՆԱՄՓՈՐՏ). Աղաբողոն. մեկնոց. թիկնոց. վերարկու. փիլոն. շուրջառ.

Տու՛ր ինձ զնափորտ քո. եւ ըստ բանի նորա մերկացեալ՝ ետ ցնա։ Սփռեա՛ զնափորտ քո, եւ ա՛ռ։ Սպիտակ նափորտամբ պատեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Զ։)

Առեալ հատոր մի նափորտան՝ ծածկեցի զուս նորա. (Վրք. հց. ձ։)

Օծցէ զԵղիշէ նափորտամբն (այսինքն մաշկեկաւ). (Եփր. թագ.։ եւ Մծբ. ՟Զ։)

Եղիա եւ զնափորտն անգամ՝ զոր ունէր, եւ զայն եւս թող աստէն. (Եփր. աւետար.։)

Մերկացուցին զպատմուճանն անկար, եւ նափորտն. (Երզն. մտթ.։)

Իջեալ նափորտամբն (իբր շապկաւ կամ կտաւով) միայն, եւ հողաթափովն՝ եկաց ի վերայ հանդերձին։ Զնափորտն իւր արարեալ պատան՝ զսպեաց. (Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ի՟Զ. եւ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Թ.։)

Ի վերայ սկուտեղն կայր նափորտ մի բեհեզեայ ծալեալ եւ եդեալ։ Նափորտն բեհեզեայ, եւ գունդն ոսկի՝ որ կայր ի վերայ նափորտին, նշանակէ մինն զքահանայութիւն, եւ միւսն զթագաւորութիւն. (Փարպ.։)

Քահանայ եւ եպիսկոպոս իւրով նափորտամբն։ Եպիսկոպոսն հանէ զեմիփոռոնն, եւ գայ առաջի սրբոյ սեղանոյն՝ միայն նափորտամբն. (Պտրգ. աթ.։)


Նափորտանի

s. pl. copes.

· Calfa

NBHL (2)

այսինքն Նափորտք. նափորտունք. շուրջառք.

Ըզպատուական նափորտանին, զեմիփորոն սուրբ խորհրդին. (Շ. եդես.։)


Նափորտապատ

adj.

wearing a cope.

· Calfa

NBHL (1)

Նափորտամբ պատեալ, կամ պատելով. որպէս շուրջառաւոր. պատմուճանազգեաց.


Նափորտիկ

s.

small mantle, mantelet;
dalmatic.

· Calfa

NBHL (2)

Աղքատին նափորտ.

Մերկացուցին զանկար պատմուճան նորա, եւ զնափորտիկն. (Մեկն. զկ։ եւ Տօնակ.։)


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.

Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 138 յն. ϰοδράντης ձևից, որ լատ. quadrantis բառից է փոխառեալ և նշանակում և «մէկ քառորդ աս». դրուած է Մրկ. ժբ. 42՝ մեր նաքարակիտ բառի դէմ։

NBHL (5)

Հատուցանիցես զյետին նաքարակիտն։ Արկ երկուս լումայս, որ է նաքարակիտ մի. (Մտթ. ՟Ե. 26։ Մրկ. ՟Ժ՟Բ. 42։)

Նաքարակիտ մի, այս է ռուպ մի ի դրամէն, որ օրինակէ զ՝ի չորրորդ բաժնէն զմինն. (Բրսղ. մրկ.։)

Եթէ տացես նաքարակիտ մի ի ժամու, ընկալցին ի քէն ուրախութեամբ. (Վրք. հց. ՟Բ։)

Երկու ճնճղուկք նաքարակտի միոջ վաճառին. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)

Հատուցանիցես զյետին նաքարակիտն ... մինչեւ ցյետին դանգն տուգանս տալով. (Երզն. մտթ.։)


Յապահովանամ, ացայ

vn.

to be sure, certain, assured, tranquillized.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԱՊԱՀՈՎԱՆԱԼ, ԱՊԱՀՈՎԻԼ. Յապահով եւ անքոյթ լինել. ազատ եւ անհոգ մնալ, եւ դադարել. հանդարտիլ. կասիլ. ի բաց փարատիլ.

Յանդորրութեան կեանս յապահովանայր երկիրս Հայոց։ Երկիրս Հայոց յապահովանայր ի հինիցն պարսից. (Արծր. ՟Ա. 13։ ՟Բ. 1։)

Բարեկեցութեանցն ծայրիւք յապահովացեալ յօրանան։ Ի բարեփառ տեսանէք շինութեանն յապահովացեալ։ Յապահովացեալ ի խաղաղութեան զբնակիչսն պահեն ի թշնամեաց. (Պիտ.։)

Դադարեալ յապահովասցի։ Որով ամենայն յապահովանայ։ Յետ յապահովանալոյ չարին (այսինքն ի բաց փարատելոյ ջրհեղեղին). (Փիլ.։)

Աղաչէին զնա ապահովանալ ի բարկութենէն. (Պտմ. աղեքս.։)


Յառաջագնաց

adj.

preceding, foregoing, antecedent.

· Calfa

NBHL (4)

ՅԱՌԱՋԱԳՆԱՑ. ՅԱՌԱՋԱԳՆԱՑԵԱԼ որ եւ ԱՌԱՋԱԳՆԱՑ. Որ յառաջոյ երթայ. նախընթաց. յառաջընթաց՝ կարապետ. եւ Վախճանեալ.

Այն՝ որ զհետ մտէ նախընթացին, թէ զյառաջագնացն երագ ունի, ոչ ժամանէ. ապա եթէ հեղգ, ըմբռնէ. (Լմբ. առակ.։)

Աթէ մոլորեսցի առաջագնացն մեր։ Եհարց ծերն ցառաջագնաց եղբայրն. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Թ։)

Վասն յառաջագնացեալ հարց եւ եղբարց մերոց. (Պտրգ. բրս.։)


Յառաջանամ, ացայ

vn.

to advance, to go or move forward, to precede, to walk on;
to advance, to progress, to improve;
to have beginning, rise or origin, to be born.

· Calfa

NBHL (14)

Յառաջանայ քան զձեզ ի Գալիլեա։ Հասանէին ձայնք փողոցն ի բաց յառաջացեալք. (Մտթ. ՟Ի՟Ը. 7։ Ել. ՟Ժ՟Թ. 19։)

Իւրաքանչիւր ոք զիւր ընթրիս յառաջանայ ուտել. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 21։)

Իբրու թէ մարմնականն յառաջանայցէ ի նմա, եւ միւսն վերջանայցէ. (Նիւս. կազմ.։)

Անկարելի է անցանել ընդ իւր ստուերն՝ եւ յոյժ փութացելոյն. վասն զի յառաջանայ միշտ այնքան՝ որքան հասեալն լինի. (Առ որս. ՟Է։)

Յառաջանայ քան զբանն՝ փոփոխումն էակացն. (Սահմ. ՟Ա։)

Հանդիսաւոր իրն ձգեալ յառաջանայ ի բոլոր ծագս տիեզերաց. (Պիտ.։)

Ոտիւք յընթացսն յառաջանալ. (Եպիփ. թաղմ.։)

Ի պատերազմ յառաջանան։ Յիւրաքանչիւր տեղեաց մի քան զմի յառաջանալ ի կոչումն բուհայի. (Արծր. ՟Ա. 14։ ՟Գ. 10։)

Յառաջանալ դարուց ժամանակացս՝ երեւեցան ոմանք. (Լմբ. պտրգ.։)

Ըստ ամենայնի յառաջանալ ի տէր, եւ սիրել զնա. Ի բարեպաշտութեան ջանս յառաջանալ միշտ. (Յճխ. ՟Զ. ՟Ի՟Գ։)

Կործանեալ կռոցն պատկեր՝ պատուականութիւն խաչին յառաջանայր ի մէջ աթենացւոցն. (Շ. բարձր.։)

ՅԱստուծոյ են յառաջացեալք ամենայն ածականքս (եզականք). (Մագ. ՟Ե։)

ՅԱՌԱՋԱՆԱԼ. προβαίνω provenio. Յառաջագայիլ. ծագել. սկզբնաւորիլ.

ՅԱՌԱՋԱՆԱԼ. προκόπτω proficio. Յառաջադէմ լինել. զարգանալ. զօրանալ. յարգի լինել. առաւելուլ. յառաջատել.


Յատականամ, ացայ

vn.

to freeze, to be frozen.

· Calfa

NBHL (1)

Գետս այս պաղէր ձեամբ, մինչեւ յատականալ նմա. (Պտմ. աղեքս.։)


Յատկանամ, ացայ

vn.

to be appropriated, separated, distinguished.

· Calfa

NBHL (3)

Ի Յուդա ի կոչեցեալն իսկարիովտացի. քաղաքաւն յայտնէ, զի յատկասցի ի միւս Յուդայէն. (Տօնակ.։)

Սատանայ ի վայր անկեալ՝ ամենայն չարեաց պատճառ յատկանայ ե՛ւ ինքեան ե՛ւ այլոց. (յն. եղանի) (Դիոն. ածայ. ՟Դ։)

Որք զարգանան յայս, յե՛ւս երանելի սուգն յատկանան. (Կլիմաք.։)


Յարակայանամ, ացայ

vn.

cf. Յարակայիմ.

· Calfa

NBHL (1)

Ամպ եւ ծուխ եւ փոշի ոչ կարեն յարակայանալ։ Ոչ կարէ յարակայանալ՝ ո՛չ ի բարի եւ ոչ ի չար։ Ոչ յարակայանան յայս. (Լմբ. ովս. Լմբ. առակ. Լմբ. ժղ.։)


Յարանամ, ացայ

vn.

to continue, to last, to remain, to persevere, to be perpetuated;
to join, to unite, to be added.

· Calfa

NBHL (3)

Յար գտանիլ. որպէս յարամնալ. եւ յարիլ, կամ շարունակիլ.

Եւ մեզ ի նմին պարտ է յարանալ. (Յհ. իմ. ատ.։)

Ընչ կամելն՝ անդէն եւ հանդիպումն առ ձեռն պատրաստ յարանայ։ (Գարուն եւ ամառն) յարանան առ միմեանս ընտանեբար դրակցութեամբ. (Պիտ.։)


Յարենամ, եցայ

vn.

cf. Յարիմ.

· Calfa

NBHL (2)

Թոյլ ետ իւրեանց սովորութեամբն յարենալ ի տէր. (Վրդն. սղ.։ Որպէս եւ Եփր. եփես. (անյայտ մտօք)։)

Ոչ միայն մահադեղն, այլեւ որ յարենայ ի մահադեղն, եւ նա սպանանէ. (Ի գիրս առաքին.։)


Յարեւանամ, ացայ

vn.

to follow, to keep close to.

· Calfa

NBHL (3)

Հետեւին անուան հինգ. (եւ յարեւանայ բային ութ (պարագայք). յարին նմա այսք՝ որք եւ բային. Թր. քեր.։)

Ցանկականն եւ ցասմնականն՝ զգայականին յարեւանայ, զո՛ր օրինակ խոհականն՝ բանականին. (Խոսրովիկ.։)

παρέπομαι consequor, subsequor, adsector. Յարիլ ամենայնիւ. անվրէպ զհետ երթալ, հետեւիլ.


Յարկաբնակ

adj.

dwelling under a roof;
— ծածուկ, roofed, covered by a roof;
under cover or shelter;
buried in ruins.

· Calfa

NBHL (2)

Որոյ բնակութիւն է ընդ յարկաւ ի տան.

Լեռնականաց եւ դաշտականաց, յարկաբնակաց, եւ բացօթեգաց. (Կաղանկտ.։)


Յարութիւնական, ի, աց

adj.

pertaining to the resurrection.

· Calfa

NBHL (1)

Զյարութիւնական յուսովն ծաղկեցուցեալ. (Ագաթ.։)


Յարութիւնակից

adj.

sharing or participating in the resurrection.

· Calfa

NBHL (2)

Չարչարակից լինել, խաչակից, գերեզմանակից, ի ձեռն որոյ եւ յարութիւնակից. (Ածաբ. ըստ Կամրջ.։ եւ Լծ. կոչ.։)

Մահակից եւ յարութենակից։


Յաւակնազեղց

cf. Յաւակնայեղց.

· Calfa

NBHL (3)

ՅԱՒԱԿՆԱԶԵՂՑ ՅԱՒԱԿՆԱՅԵՂՑ. Անցեալ ըստ չափ. յանդուգն. եւ Յանդգնաբար.

Մեռանի անդ անզգուշաբար ի յաւակնայեղց դիմացուածոյն. (Արծր. ՟Ա. 11։)

Յանհպելին մերձենայր փայտ ապարասանաբար, եւ գեղաղէշադիտակ ըզխայրին կապտէր յաւակնազեղց. (Թէոդոր. մայրագ.։)


Յաւակնայեղց

adj. adv.

audacious, rash, inconsiderate;
audaciously.

· Calfa

NBHL (3)

ՅԱՒԱԿՆԱԶԵՂՑ ՅԱՒԱԿՆԱՅԵՂՑ. Անցեալ ըստ չափ. յանդուգն. եւ Յանդգնաբար.

Մեռանի անդ անզգուշաբար ի յաւակնայեղց դիմացուածոյն. (Արծր. ՟Ա. 11։)

Յանհպելին մերձենայր փայտ ապարասանաբար, եւ գեղաղէշադիտակ ըզխայրին կապտէր յաւակնազեղց. (Թէոդոր. մայրագ.։)


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն սեռ. -ի) «ձագ չորքոտանիների, յատկապէս իշու, ձիու, նաև եղնիկի» ՍԳր. Եզն. Եւթաղ. 161. Կանոն. ասւում է նաև յովանակ Կոչ-209. Եփր. համաբ. (գրուած ովանակ՝ էջ 189), Նար. սրանցից են յաւանակական կամ յովանակական, յովանակեան, յովանական Եւս. քր. յովանակաճեմ, յովանակաչու Տօ-նակ.։

-Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։

ՆՀԲ «իբր դիւրահաւան հլու. լծ. յն. օ՛նօս «էշ», պրս. ճիվան և սանս. եու-վանա, որ և լտ. ǰuvenis, իտալ. giov։-ne, իսկ լտ. ǰuvencus, ǰuvenca «որթ մատաղ»։ Lag. Urgesch. 184 լտ. ǰu-venis և պրս. jawān։ Տէրվ. Altarm. 54 Մասես 1882 յունիս 7, Նախալ. 101 հա-մեմատելով եւրոպական և ասիական ձևերի հետ՝ ուզում է ընդունիլ իբրև բնիկ, իսկ նոյն, Լեզու 153-5 բնիկ լի-նեւո երկբայական է գտնում։ Մառ. Яфeт. Cбop. 1, 49 վրաց. ჭონი հոնէ «ձի», յն. ὄνος «էշ» բառերի հետ։

ՓՈԽ (borrowing) Թղր. ուռ. Ատն. Եւդ. էնկ. կս. Տ. (ինչպէս նաև Ատանայի և էնկիւրիի թրքա-խօս յունաց լեզւով) avanag «անմիտ, տըխ-մար». օր. avanag oγlu avanag «աւանակի որդի աւանակ», avanag mə sən, ne sin2 «աւանա՞կ ես, ի՞նչ ես», avanag herifin bi-ti «աւանակ մարդու մէկը» (Արևելք 1883 նոյ. 8-9, Բիւր. 1898, 712, 789, 1899, 798, Յուշարձան 328ա)։ Թրք. բառը [arabic word] ︎lāva-naq ձևով յիշում է Կարապետեան, Օսմ. բառ-51 «դիւրախաբ, դիւրահաւան, աւանակ, տխմար, ապուշ» նշանակութեամբ, որից և [arabic word] ︎ avanaqləq «դիւրախաբութիւն, դիւ-րահաւատութիւն, աւանակութիւն, տխմարու-թիւն»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Տփ. ավանակ, Ագլ. Ղրբ. ավա՛նակ,

NBHL (6)

որ եւ ՅՈՎԱՆԱԿ. πῶλος pullus. Ձագ չորքոտանեաց. (իբր դիւրահաւան՝ հլու). մանաւանդ ըստ հյ. որպէս քուռակ իշոյ. մտրուկ. տրմուղ կրմուղ. ձագ. իշուկ .... (լծ. յն. օ՛նօս, էշ. պ. ճիվան, եւ սանս. եուվանա. որ եւ լտ. եո՛ւվէնիս. իտ. ճիօ՛վինէ. իսկ լտ. եուվէ՛նգուս, եուվէ՛նգա, որթ մատաղ)

Կապեսցէ զորթոյ զյաւանակ իւր, եւ զգնդակէն զյաւանակ իշոյն։ Հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ, եւ այլն։

Իշավայրաց քինացելոց՝ զարու յաւանակս ի մատաղութեան կտրելոյ. (Եզնիկ.։)

Ոյր ձի ի տան իցէ, մի յաւանակ (նորա տացէ ի հոգեբաժին). (Կանոն.։)

Իբրեւ զհանդարտ որոջ անարատ, եւ իբր յաւանակ կամաց անբաւին. (Նար. կուս.։ Որպէս եւ օրինակաւ տեսի զնորոյ հարսնէ,)

Եղն սիրոյ, եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ. (Առակ. ՟Ե. 19։)


Յաւանակական, ի, աց

adj.

proper to foals or colts;
կառք —ք, chariot races for yearlings at the Olympic games.

· Calfa


Յաւէժանամ, ացայ

vn.

to be perpetual, to last for ever.

· Calfa

NBHL (4)

Ոչ կայ մնայ, եւ ոչ յաւեժանայ։ Սիրեացն զանցեալ ժամանակն երեւեցուցեալ. իսկ սիրէրն միշտ յա՛ր է, եւ ընդ նմին յաւէժանայ. (Փիլ.։)

Զգաստագոյն պարկեշտութիւն ի յաւեժացեալն հաստատեալ տեւողութեան։ Ամենեւին բարգաւաճեալ յաւեժանայ։ Սոցին եւ զօրութիւն յաւեժացեալ գործով ի մէջ անցեալ տեսանի։ Ընդ աշխարհիս կազմութեան երկոքեան եւ յաւեժանան մինչեւ ի բոլորելեացս յանկումն. (Պիտ.։)

Յաւէժանայ մինչեւ յաւիտեանս. (Տօնակ.։)

διαιωνίζω permaneo. Յաւերժանալ. մշտնջենաւորել. յարանալ. յարամնալ. յարատեւել. հանապազորդել.


Յաւէտանամ, ացայ

vn.

cf. Յաւէժանամ.

· Calfa

NBHL (2)

Աստուած՝ ոչ յաւէտանալով ասել՝ չէ՛ արժան։ Իւրաքանչիւր ոք իմաստնոյն տի՝ գովելի՛ է, եւ զանազանեալ յաւէտանայ։ Նշանակաւ զուգութեանն, որով իրքն յաւէտանան. քանզի առաւելութեամբ եւ անզուգութեամբ յարձակմունք պատերազմին՝ լուծանք են էիցն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)

Ի սոսկալիսն եղեն յաւէտացեալ։ Յաւէտացեալ ցուցանին զօրութեամբ։ Որո՛վ քաջասնութիւնք մանկանց յաւէտանան. (Պիտ.։)


Յաւէրժանամ

vn.

cf. Յաւէժանամ.

· Calfa

NBHL (1)

Առ որով խաղաղութիւնն յաւէրժանայ. (Երզն. մտթ.։)


Յաւիտենադիր

adj.

established from the beginning of the world, from time immemorial, perpetual, eternal.

· Calfa

NBHL (2)

Ի սկզբանէ աշխարհի եդեալ, եւ մնայուն յաւիտեանս.

Զայրն արդար՝ հայր աշխարհի երկրակալ՝ յաւիտենադիր ուխտիւն կացուցեալ։ Յաւիտենադիր սահմանացն Աստուծոյ հնազանդեալ գնասցեն. (Ագաթ.։)


Յաւիտենական, ի, աց

adj.

eternal, perpetual, uncreate, immortal, without end;
— կեանք, immortal life;
— թշնամութիւն, bitter, irreconcilable, implacable or eternal enmity;
—ն, the Eternal, the Everlasting One.

· Calfa

NBHL (8)

Աստուած յաւիտենական։ Ի կեանսն յաւիտենականս։ Ի տանջանսն յաւիտենականս. եւ այլն։ Այլ ստէպ եւս՝ ուր յն. իցէ յաւիտենական, ի մեզ ասի հայկաբանօրէն՝ Յաւիտենից.

Կեանք եւ մահ յաւիտենից։ Ազգ կամ յիշատակ կամ նախատինք յաւիտենից, եւ այլն։

Մեք նորա մահուամբն յաւիտենական մահուանէն ապրեսցուք. կամ յաւիտենական ի մահուանէ հոգւոյն. կամ յաւիտենից ի մահուանէ. (Եղիշ.։ Յհ. կթ.։ Շար. եւ այլն։)

Ժառանգեն զհանգիստ յաւիտենական (կամ յաւիտենից). եւ յաւիտենականք լինին ի բարիսն յաւիտենականս. (Իսիւք.։)

Ոչ էր պարտ առժամանակեայ կայսեր՝ հարկս ի վերայ դնել յաւիտենական թագաւորին. (Անթիպատր։)

Քանան եւ Քամ յաւիտենակա՛ն դատապարտեցան. (Եփր. աւետար.։)

(Իսկ զոր յետինք ըստ այլ լեզուաց Յաւիտենականութիւն ասեն, առ նախնիս մեր՝ Անանց յաւիտեանք կոչի, կամ Անանց մշտնջենաւորութիւն. եւ այլն)։

αἱώνιος aeternus. Որ կայ յաւիտեան (ըստ ամենայն առման յաւիտենի) մշտնջենաւոր. յարակայ. էպէտի.


Յաւիտենականութիւն, ութեան

s.

eternity.

· Calfa


Յափրանամ, ացայ

vn.

to get tired or sick of, to be disgusted, to have lost all relish for, to be squeamish, overfastidious.

· Calfa

NBHL (4)

Ոչ եթէ զմեծութիւն սիրէ աստուածութիւնն, եւ ոչ յաղքատութենէ յափրանայ. (Փիլ. ել. ՟Բ. 99։)

Ի ցոփագնացս ինչ ցանկութեան յափրացեալք. (Մանդ. ՟Ի՟Ա։)

Նոքա ի չարեացն ոչ յափրանային. (Երզն. մտթ.։)

ἁφίσταμαι recedo. կամ ըստ հյ. fastidio, satior, expleor, taedet me. եբր. նաքա. luxor, divellor. եւ մասա. sperno. Առ յոյժ յագելոյ՝ յետս կալ. տաղտկալ. նողկալ. ձանձրանալ. գանելով ետ քաշուիլ.


Յեղանակ, աց

s.

cf. Եղանակ;
season;
chapter;
custom, habit, deportment, bearing, manners;
աղջիկ ոմն —աւ գովելի, a praiseworthy girl;
—աւ իմն, in any manner or way, anywise;
որով —աւ, how ? in what manner ?
ընդ քանի —ս, in how many ways ?
ընդ երկուց —աց, in two ways;
ընդ հինգ —ս, in five ways;
եւ ոչ միով —աւ, in nowise;
—աւ կոչման նրան, according to his vocation;
որով or որպիսի եւ իցէ —աւ, in whatever way it be, in all ways, some way or other.

· Calfa

NBHL (16)

Զանազան յեղանակօք (կամ եղանակօք) խնամեալ սփոփեցեր. (Պտրգ.։)

Յեղանակօքն՝ դարձուածովք է. զի երբեմն ... եւ էր երբեմն, եւ այլն. (Խոսր. պտրգ.։)

Եւ ո՛չ միով յեղանակաւ։ Յեղանակաւ իմն։ Ըստ երկուց յեղանակաց։ Իբր ներածութեան յեղանակի։ Ըստ քանի՞ յեղանակս։ Յեղանակ հակադրութեան նոյն է։ Յեղանակաւ տարբերի։ Ըստ հինգ յեղանակս նախկին այլ այլոյ (այսինքն մին քան զմիւսն) ասի. (Դիոն.։ Պորփ.։ Սահմ.։ Արիստ.։)

Որո՞վ յեղանակաւ, զիա՞րդ. զզիարդն խուզելով, եւ զյեղանակն խնդրելով. (Աթ. ՟Բ։)

Յեղանակակ կոչմանն հագարու՝ փոխեալ աղախնոյն ի Սինայէ ի սաղիմ. (Նար. գանձ եկեղ.։)

Զտարերս ամենայն չորիւք յեղանակօք յարդարեաց, բարձրութեամբ եւ խորութեամբ, լայնութեամբ եւ երկայնութեամբ. (Յճխ. ՟Դ։)

Որպէս զուարակք հաւասար յեղանակաւ զենեալք. (Մեկն. ղեւտ.։)

Շրջագայութեամբ չորիւք յեղանակօք կատարելագործեն զտարեւոր սպասաւորութիւնն. (Եղիշ. ՟Բ։)

Յետ ամառնային յեղանակացն դարձման. (Պղատ. օրին. ՟Զ։)

ՅԵՂԱՆԱԿ. Զանազանեալ վիճակ իրաց, կամ անցից անցելոց. ըստ նմին եւ գլուխ բանից.

Նշանագրեցի յայսմ յեօթն յեղանակիս. առաջին զժամանակսն, երկրորդ՝ զիրացն պատահումն, եւ այլն։ Արտաքոյ եօթն յեղանակին՝ ութերորդ, եւ այլն. (Եղիշ.։)

ՅԵՂԱՆԱԿ. Բարք. բնաւորութիւն.

ՅԵՂԱՆԱԿ τρόπος modus. որ եւ ԵՂԱՆԱԿ. (արմատն ոչ այնչափ է Եղանիլ, որչափ Յեղումն, ի ձայնէս Այլ. թ. է՛լ. յն. լտ. ա՛լլօս, ա՛լիուս ). Կերպ. տարազ փոփոխութեան կամ պէսպիսութեան. որպիսութիւն. օրինակ. ձեւ. (յն. դռօ՛բօս. այսինքն դարձուած. թարզ)

ՅԵՂԱՆԱԿ. τροπή conversio, solstitium, aequinoctium χρόνος tempus, tempestas. Քառեակ փոփոխութիւն տարւոյ. որ եւ ԺԱՄԱՆԱԿ ասի. cf. ՅԵՂՈՒՄՆ, եւ ՅԵՂՅԵՂՈՒՄՆ. եղանակ, արեւադարձ.

Իբրու ի վերայ մարդոյ բանս ներբողական ասացեալ եղեւ. եւ զեկուցանեն եւ յեղանակք ոգւոյ. (Փիլ. իմաստն.։)

Աղջիկ ոմն՝ յեղանակաւ գովելի. (Ճ. ՟Ա.։)


Յեղանակաբար

cf. Յեղանակագոյն.

· Calfa

NBHL (3)

Յեղանակաբար ամպք մարգարէքն, եւ ջուր շնորհք հոգւոյն սրբոյ. (Վանակ. յոբ.։)

Յեղանակաբար զգնացս ղոշոտութեան եւ զանլուր խաբէութիւնս դիւական պատրանաց ի գինի առակէ. (Համամ առակ.։)

Յեղանակագոյն (հին ձ. յեղակագոյն) կերակուր Աստուծոյ ասի բարեպաշտ եւ արժանաւոր առաքինւոյն բարք. (Փիլ. լին. ՟Դ. 141։)


Յեղանակագոյն

adv.

figuratively, allegorically, symbolically, mystically, mysteriously.

· Calfa

NBHL (3)

Յեղանակաբար ամպք մարգարէքն, եւ ջուր շնորհք հոգւոյն սրբոյ. (Վանակ. յոբ.։)

Յեղանակաբար զգնացս ղոշոտութեան եւ զանլուր խաբէութիւնս դիւական պատրանաց ի գինի առակէ. (Համամ առակ.։)

Յեղանակագոյն (հին ձ. յեղակագոյն) կերակուր Աստուծոյ ասի բարեպաշտ եւ արժանաւոր առաքինւոյն բարք. (Փիլ. լին. ՟Դ. 141։)


Յեղանակաւոր

adj.

changeable, mutable.

· Calfa

NBHL (1)

Ջնջական գիրն, եւ յեղանակաւոր օրինակն, եւ խափանելի կտակն. (Նար. ՟Ծ՟Ա։)


Յեղանակեմ, եցի

va.

to change, to alter, to vary, to diversify;
to remodel;
to convert;
to repeat, to reiterate, to say again;
to trill, to warble, to sing harmoniously.

· Calfa

NBHL (9)

Զգոյնս հերաց նո՛ր յեղանակեաց։ Յեղանակեսցես զփառս հերաց քումդ բարձրութեան։ Նոր յեղանակեցեր։ Յեղանակեալ ինձ զաւուրն չար առ մեծ աւետիս ակնկալութեան. (Նար. մծբ. եւ ՟Բ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Թ։)

Քաղցր եւ հեշտալի գարո՛ւն ի ձմերային սգաւորութիւնս յեղանակեցաւ. (Յհ. կթ.։)

Վասն է՞ր իսկ յարութիւն եւ դատաստան ի վեր եւ ի վայր յեղանակելով դարձուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Ոչ վայրապար զայս յեղանակեմ բազմօրինակաբար. (Խոսր.։)

Բազում անգամ յեղանակէ զհացին վարդապետութիւնն վասն ի յերկնից իջիցն. (Նանայ.։)

Աւելորդ է մեզ զնոցայն յեղանակել զանհաստատ օրէնսն։ Բազում անգամ զսոյն յեղանակէ. (Սարգ. յկ. ՟Թ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

ՅԵՂԱՆԱԿԵԼ. որ եւ ԵՂԱՆԱԿԵԼ. Պէսպիսացուցանել զեղանակ երգոց. նուագել. երգել. գեղգեղել.

Որք զլալեացն յեղանակեն բանաստեղծութիւն։ Ձայնիւ նուագեալ աղերս հառաչման ... զառ քեզ դարձն յեղանակեն. (Նար. ՟Ի՟Զ. ՟Հ՟Գ։)

ՅԵՂԱՆԱԿԵԼ. στρέφω verso, repeto. Յեղյեղել. ստէպ կրկնել, պէսպէս օրինակաւ զնոյն բան ասել. երկրորդել.


Յեղանակիչ

adj.

changing, diversifying.

· Calfa

NBHL (2)

Որ յեղանակէ. յեղաշրջօղ ի լաւ անդր. բարեկարգօղ.

Ցրիչ ցնորից, յեղանակիչ անրջոց. (Նար. ՟Ձ՟Դ։)


Յեղանակութիւն, ութեան

s.

change, variation;
modulation.

· Calfa

NBHL (3)

ՅԵՂԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՅԵՂԱՆԱԿՈՒՄՆ. Յեղանակելն՝ ըստ ամենայն առման. այլափոխութիւն. պէսպիսութիւն եղանակի երգոց. եւ այլատարազութիւն իրաց.

Նորոգեցից ի յերգ հառաչման պաղատանաց յեղանակութեանցս աղիողորմ հեծեծանացս. (Նար. ՟Ժ՟Բ։)

Բարեկարգ յարմարութիւն շարժեալ վեր ի վայր՝ ի տարազարդ դասեալ լինէր յեղանակումն. (Պիտ.։)


Յենարան, աց

s. mech.

prop, support, stay, buttress;
point of support, fulcrum, prop;
— նկարչի, easel;
maulstick;
— աթոռոյ կամ ձեռաց, the arm or back of a chair;
— սանդղոց, bannister of a staircase;
— կառաց, the arm-rests of a carriage;
աթոռ —աւ, cf. Թիկնաթոռ.

· Calfa


Definitions containing the research նա : 10000 results

Արտաքոյ

prep. adv. out, abroad;
outwardly, outward, externally;
— քաղաքին, out of town;
— ժամու, beyond the hour.

· Calfa

NBHL (12)

Արտաքոյ բանակին, կամ քաղաքին, սահմանացն, բնակութեան, շինին, տան, ապարանից, վարագուրին, մարմնոյ իւրոյ. եւ այլն։

Արժանաւորաց եւ անարժանից արտաքոյ եղեալ եկե եցւոյ. (Լմբ. պտրգ.։)

Զի մի՛ հեբրայեցիքն արտաքոյ կարգի պատուիցեն զնա. (Եփր. օրին.։)

Ետու քեզ զսիկիմ սեպհական արտաքոյ եղբարց քոց։ Արտաքոյ օրինաց։ Արտաքոյ վարդապետութեանն՝ զոր դուքն ուսայք. եւ այլն։

Արտաքոյ այլոցն տրոհեալ։ Արտաքոյ արժանեաց, կամ իրաւանց. վայելչականին, կամ արժանւորին, յարմարականին։ Արտաքոյ բոլոր վշտակիր հեծութեան։ Արտաքոյ այցելութեան։ Արտաքոյ ամենայն անգոսնելի կրից, կամ անասնական կրից։ Արտաքոյ կամացն Աստուծոյ. արտաքոյ բնութեան, կամ մտաց, կամ զգայութեան. եւ այլն. (Յհ. կթ.։ Սարգ.։ Պիտ.։ Նար.։ Շ. բարձր. եւ Շ. ամենայն չար. եւ այլն։)

Զոր օրինակ եւ ոչ զերկայնակեաց կենդանիսն ասէ ոք անմահս, եւ սակայն նոքա բազում ժամանակս կան արտաքոյ մահուան. (Ոսկ. յհ. Բ. 53։)

ԱՐՏԱՔՈՅ ՔԱՆ. նխ. Նոյն ընդ վ. ըստ ամենայն առման.

Այլ Աստուած արտաքոյ քան զնա. (Եզնիկ.։)

Պատուէին զնա արտաքոյ քան զարժանն. (Եւս պտմ. Ե. 16։)

Եւ պատմեաց արտաքոյ։ Կալ կամ շրջիլ կամ ագանիլ արտաքոյ։ Ի տան ծնեալ՝ կամ արտաքոյ։ Ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։ Արտաքոյ երեւին գեղեզիկք։ Արտաքոյ մարտք եւ ի ներքոյ արհաւիրք. եւ այլն։

Արտաքոյ լեր յանագորոյն ռամկէդ. (Ճ. Բ.։)

Կա՛մ զմարմինն վնասէ, կամ զարտաքոյսն՝ զինչսն յափշտակելով։ զարտաքոյսն, այսինքն զստացուածս։ Տիրեն ի վերայ մարմնականացն եւ արտաքոյց։ Իմաստասիրութիւն զբնութիւն էիցն գիտէ. իսկ զարտաքոյս բնութեանց եւ զհետեւողս էր գիտել արհեստից. (Սահմ. ԺԱ։)


Արտաքուստ

adv.

out, outwardly, externally;
սուգն — միայն է, mourning is merely outward shown.

· Calfa

NBHL (1)

Զարտաքուստան եւ զի ներքուստն պէտս։ Զարտաքուստ օգնականութեանցն պէտս. (Պիտ.։)


Արտաքս

adv.

out, outwardly.

· Calfa

NBHL (12)

ἕξω foras, foris, extra Արմատ նախընթաց եւ հետեւորդ բառից. որպէս ծագեալ ի ձայնիցս Արտ, եւ աք. (անդք, եւ ոտք). եւ ըստ այսմ նշանակէ Յարտս, յանդս, ի դաշտ. զոր օրինակ,

Դիմեաց Յովնաթան ի սեղանց անտի արտաքս. (՟Ա. Թագ. ՟Ի. 34. յն. յագարակն. որպէս եւ ի մեզ՝ 11. դնի, յանդն։)

Այլուր՝ ըստ յն. յագարակի, ի մեզ՝ ի բացի, ի վայրի։ Կամ Արտաքս՝ ծագէ ի հյ. մասնկանէս արտ, որ ի բաղադրութիւնս ըստ յն. է էք, էքս. եւ յանգն հյ. աքս, (յորմէ եւ աքսոր) նոյնանայ ընդ յն. էքսօ, այսինքն արտաքս. ի դուրս. արտաքոյ. տրական եւ ներգոյական նշանակութեամբ. թո՛ղ զի գրիչք՝ ուր տեսանեն առ հինս դրոշմեալ ԱՐՏԱՔՈ, այսինքն արտաքոյ, ստէպ երեւին ընթերցեալ եւ գրեալ՝ ԱՐՏԱՔՍ. դո՛ւրս, դո՛ւրսը.

Այս անիրաւ գատաստան եւ ո՛չ ի կարի չար դատաւորացն արտաքս ելեալ հաստատի։ Գնալով ես արտաքս ընդ դուռն բնակութեանս (այսինքն ըստ դուռն, կամ քան զդուռն (161). (Պիտ.։)

Ելք փափաքանացն ըստ մարդկային հնարս արտաքս ելանէր. (Լմբ. համբ.։)

Արտաքս ըստ բնակութիւնա իւրեանց ելանել։ Արտաքս զիս առ ի նմանէն կորզեաց։ Արտաքս զինքն ի հնազանդութենէն բելայ բերեալ. (Յհ. կթ.։)

Արտաքս գալ կամ գնալ. (իբր ի բաց կալ, հրաժարել. Լմբ. սղ.։)

Եւ ես անպարտ եւ արտաքս մեղադրութեան գնացից. (Յհ. կթ.։)

Սա ամենայն օրինաց՝ որ մտացն է, արտաքս գնացեալ, պարտական է. (Լմբ. տնտես.) լինի նխ. եւ մ։

Չի՛ք արարած բանաւոր արտաքս քան զայս երիս ջոկս. (Եզնիկ.։)

Եւ այս ոչ արտաքս քան զնախախնամութիւն հոգւոյն սրբոյ լինէր. (Եղիշ. թաղմ.։)

Ի տանն րախաբու կեանք ժամանակեան, եւ արտաքս քան զնա մահ ժամանակեան. Իսկ յեկեղեցւոջ գոն կեանք յաւիտենից, եւ արտաքս քան զնա դարձեալ մահն յաւիտենից. (Եփր. յես.։)


Արտաքսեմ, եցի

va.

to put out, to drive out, to exclude.

· Calfa

NBHL (3)

Զքաղդէացին ամբարձեալ գոռոզ ի ճարակաւորացն արտաքսեաց. (խումբս։ Զնա դատապարտեալ արտաքսէր ի տարտարոսացէնն խաւար. Խոր. հռիփս.։)

Իջուցեր զծառայ քո յունան յանդունդս, եւ արտաքսեցեր զնա ի դուրս. (Ագաթ.։)

Որ զՅովնան ի կիտէն կորզեալ արտաքսեցեր. (Շար.։)


Արտեւան, ի

s.

top, summit, the highest part of a mountain, of an edifice.

· Calfa

NBHL (7)

Ածին զնա մինչեւ յարտեւան լերինն՝ գահավէժ առնել զնա. (Ղկ. ՟Դ. 29։)

Հանին զնա յարտեւան լերինն, այսինքն ի գլուխ լերինն, յաւարան. (վրդն. յաւետրն։)

Յոքնակի՝ են Թարթափք կամ կոպք աչաց մազիւքն հանդերձ. թարթիչ. Տե՛ս (Յոբ. ՟Ժ՟Զ. 17։ Սղ. ՟Ժ. 5։ ՟Ճ՟Լ՟Ա. 4։ Առակ. ՟Դ. 25։ ՟Զ. 4. 25։ լ. 13։ Երեմ. ՟Թ. 18։)

Իսկ զբազմութիւն այգեստանւոյ իբր զարտեւանանց խիտ եւ գեղեցիկ ծիր. (Խոր. ՟Բ. 39։)

Աստուածքն փրկութիւն աչացն հնարեցան զարտեւանցն բնութիւն. (Պղատ. տիմ.։)

Արտեւանունք նորա քննեն (ասէ դաւիթ). զի՞նչ է առ մեզ իմաստութիւն արտեւանաց, զի քննել կարիցէ զմարդիկ. ո՞չ ապաքէն մազ է սա անկենդան՝ պահապան բբաց։ Ըստ նուազագունից մազոյ արտեւանացն առնելոց է քննութի աստուած մանունց կրից. (Շ. թղթ.։)

Զի նա ինքն է թօթափումն մի արտեւանան (այսինքն արտեւանի, կամ արտեւանաց). (Եփր. համաբ.։)


Արտորայ, ից

s.

field, country.

· Calfa

NBHL (3)

ԱՐՏՈՐԱՅ ԱՐՏՈՐԵԱՅ. գրի եւ ԱՐՏՕՐԱՅ, օրեայ, այք. առաւել յոգնակի վարի, մանաւանդ ի սուրբ գիրս. τὰ σπόριμα sata, segetes Արտ, արտք. անդ. անդք. անդասան (թերեւս օրայից), կամ անդաստանք. ցանք. արտորէք, վարուցան, արտեր. Տե՛ս (Մտթ. ՟Ժ՟Բ. 1։ Մրկ. ՟Բ. 23։ Ղկ. ՟Զ. 1։)

Այրեաց զայլոց արտօրեայս։ Զամենայն հօտ նորա եւ զարտօրեայս սպառեաց. (Մխ. դտ.։ Ճ. ՟Ա.։)

Զգնայր Յիսուս ընդ արտօրայն։ Տեսէ՛ք զարտորեայն։ Արտորայ, եւ հունձքն։ Արտորեայ սպիտակացեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 14. 22։ Ոսկ. յհ. ՟Ա. 33։)


Արտուղի

adj.

stray, misled;
— շաւիղ, by-way;
ըստ — անկանել՝ մոլորել, to go wrong way, to err.

· Calfa

NBHL (3)

Որ ընթանայ արտուղի մտօք, ոչ միաբանի չարչարանացն Քրիստոսի. (Ածազգ. ՟Զ։)

ԱՐՏՈՒՂԻ. գ. Ուղի արտաքոյ արահետ ճանապարհի. թիւր ճանապարհ կամ ընթացք.

Մինչդեռ երթայր ի ճանապարհի, մոլորեցաւ նա ըստ արտուղի, զի բազմացն հոգք խորհըրդոց նորա. (Եփր. ծն.։)


Արտունութիւն, ութեան

s.

privilege, prerogative, right, favour, exemption, immunity.

· Calfa

NBHL (1)

Պարտ է համարել զմեծ թագաւորիս այսորիկ (քսերքսեայ) զարտօնութիւն առ աշխարհակալն Աստուած նուազագոյն, որչափ քան զնա մի ինչ չնչին եւ թարմատար ի կենդանեաց. (Արիստ. աշխ.։)


Արտօսր

s.

tear;
cf. Արտասուք.

· Calfa


Արտօսրահառաչ

adj.

that sighs and weeps.

· Calfa

NBHL (1)

Կանայք տղայովք հանդերձ արտօսրահառաչ ձայնիւ գերեալ լինէին. (Կականտ։)


Արփագեղք

s. pl. sun and moon.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զգեղ արփւոյ, կամ զերկնային գեղեցկութիւն. լուսաւորք երկնից, մանաւանդ արեգակն, եւ լուսին.


Արփաթեւեմ

vn.

to fly in the air.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ԱՐՓԱԹԵՒԵԼ. Թեւապարել ընդ արփի. խաղալ ընդ եթերս թեւարկել զերկնաւ.


Արփեան, փենից

adj.

solar;
luminous, bright, celestial.

· Calfa

NBHL (3)

ԱՐՓԵԱՆ կամ ԱՐՓԵՆԻ. Արփային. արփիական. լուսաւոր. հրեղէն. եւ գ. Երկինք. լուսաւորք. երկնայինք. լուսեղէնք. լոյս. արփի.

Լուսոյն արփենի։ Ծիրանափայլ լուսով յարփենէ. (Գանձ.։)

Որ արփենից գերունակւթեամբ ի վեր քան զհրաշս փառաց ստեղծողին վեհից հրեղինաց՝ տարրեղէն բնութեամբ անօթք մաքրագոյնք. (Նար. գանձ առաք. եւ Նար. մրգ.։)


Արփի, փւոյ, փեաց

s.

sun, luminary;
heaven, ether;
light, brightness, splendour.

· Calfa

NBHL (9)

որ եւ ԱՐՓ, փի, փից. αἱθήρ aether գրի եւ ԱՐՓԱՅ (ի բարդութիւնս), եւ ԱՐՓԻՆ. ըստ յն. եթեր. որպէս թէ կիզող. որ է լծ. ընդ պ. ատր, ազէր, այսինքն հուր. ըստ հյ. որպէս թէ Արեւի, կամ արեւային, արեւամերձ վայր. այն է Եթեր լուսաւոր ի վեր քան զօդս մինչեւ ի հրեղէն երկինս. պարունակ արեգական. վայրք լուսաւորաց կամ մոլորակաց. լոյս. եւ Հրեղէն կամար, հուր տարրական. օդ վերին. երկինք ստորին կամ միջին կամ վերին.

Զպատարագացն ծախիլն՝ ո՛չ յայնմանէ որ ի պէտսն տուեալ է մեզ հուր, այլ յայնմանէն՝ որ յարփոյն էջ ի վերուստ։ Որ յօդսդ ինչ է, եւ որ յարփին։ Բղխեաց արփի եւ երկին (զմանանայն), իբրեւ զաստեղս երկնից, բոլոր բոլորեքումբք արփեաւն փայլմունս ճառագայթից։ Օդ ընդ երկնաւ եւ ընդ արփեաւն կարգեալ. (Փիլ.։)

Անմոլար աստեղքն բերին ի վերնում գօտւոջն, եւ ամենեւին ցրտութիւն, եւ միջնորդ են արեգական եւ արփւոյ, եւ զանշէջ տոչորումն արփւոյն՝ իւրեանց բնական սաստիկ ցրտովն բարեխառնութիւնս առնելով. (Շիր.։)

Իսկ վերին արփին՝ լուսեղէն երկին։ Նախ արփին վերին՝ բնակչօքն իւրային. (Գանձ.։)

Պսակ յոքնանկար՝ յարփից եօթաց փայլատակման. այսինքն լուսաւոր աստեղաց. (Նար. կուս.։)

Յերկիր խաւարային, ուր ոչ գոյ ճանապարհ արփից. (Հց. աթ. կիւրղ.։)

Ճառագայթ արփիցն յաչս տեսողացն՝ ի դժոխքն զխաւարեալսն լուսաւորէր, եւ ի գերեզմանին զաչս պահապանացն խաւարեցուցանէր. (ՃՃ.։)

Ձորք ժամանակք (եղանակք) բաժանեալ մեկնեցան, ոմն ջերմոյն եւ արփւոյն՝ ամառն, աշուն, երկու. իսկ ցրտոյն երկու, ձմեռն, գարունն. (Փիլ. ել.։)

Զի մի՛ այս զգալի եւ նիւթական աշխարհս կիզեսցի յարփի ճառագայթից աննիւթ եւ անիմանալի երկնից։ Ստուեր ջրոյն զիմանալի լոյսն արփի եւ վերին երկնին փակեալ արգելեաց. (Զքր. կթ.։)


Արփիական, ի, աց

cf. Արփենի.

· Calfa

NBHL (1)

Երկնային. լուսեղէն. արեգակնային. արփային.


Արփիաճաճանչ

cf. Արփիահրաշ.

· Calfa


Արփիաճեմ

adj.

that walks in the light;
that goes like the sun;
bright, luminous.

· Calfa

NBHL (1)

Երկնաճեմ. արփիագնաց. երկնագնաց. (ի ճեմելոյ) եւ Լուսազգեաց. (ի ճամ, ճամուկ)


Արքայաբար

adv.

royally.

· Calfa


Արքայական, ի, աց

adj.

royal.

· Calfa

NBHL (1)

Գաւազանն ահարոնի պտուղ եբեր վաղվաղակի արքայական կաղին. (ուր ի մեզ դնի ընկոյզ. այլք իմանան նուշ) (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Արքայակերպ

adj. adv.

royal;
kinglike, kingly, royally.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ արքայակերպ տէր, քահանայապետ սուրբ, եւ հովիւ բարի։ Քերթ. (մեղեդի լուս.։)


Արքայանիստ

adj. s.

where the king resides;
— քաղաք, capital.

· Calfa

NBHL (2)

Ուր արքայն նստի կամ բնակի. թագաւորական, կամ թագաւորեալ (քաղաք).

Քաղաք արքայանիստ. (Խոր. ՟Բ. 46. 71։ Սկեւռ. ես.։ Տօնակ.։)


Արքայապատիւ

cf. Արքայաշուք.

· Calfa


Արքայարան

s.

palace or city of the king.

· Calfa

NBHL (3)

βασιλέον regia, palatium Բնակարան արքայի. պալատն. եւ Արքայանիստ քաղաք.

Քրիստոսի արքայարան, սրբոց ժողովարան. (Եփր. խոստ.։ Տօնացոյց.։)

Արքայարան յունաց. (Նար. խչ.։)


Արքայիկ՞՞՞օձ

s.

basilisk (lizard).

· Calfa

NBHL (2)

Թագաւոր իժ՝ արքայիկ օձն է. ասեն թռչուն (այսինքն թռչօղ է, եւ աչօք եւս սպանանէ. (Վրդն. սղ.։)

Օձարքայիկն բնաւ յերեւելն իւրում ունի զմեղանչական զօրութիւն. (Կոչ. ՟Թ։)


Արքայորդի, որդւոց

s.

son of the king, prince

· Calfa

NBHL (3)

Առաքեաց զարքայաորդին, եւ թագաւորեցոյց զնա. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 12։)

Որդի երկնաւոր թագաւորին, Յիսուս Քրիստոս տէրն մեր.

Երկիրպագանիցեն արքայորդւոյն՝ որ ծնաւ. յն. ծնելոյ մանկան. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)


Արքայութիւն, ութեան

s.

royalty, reign, kingdom;
heaven, paradise.

· Calfa

NBHL (5)

βασιλεία regnum Թագաւորութիւն. իշխանութիւն եւ պատիւ արքայի, եւ տէրութիւն կամ երկիր տէրւոթեան նորա. եւ ժամանակ կամ աւուրք թագաւորելոյ նորա.

Հաւատարիմ լիցի անուն նորա եւ արքայութիւն նորա։ նստաւյաթոռ արքայութեան։ Փառաւորեցայց յարքայութեան իմում։ Ի մերձաւորս արքայութեան մերոյ։ Իշխան մեծ եւ հաւատարիմ յարքայութեան իւրում։ Խնդրէր նա ունել զարքայութիւնն աղեքսանդրեայ, եւ յաւելուլ յիւր արքայութինն։ Բաժանեաց եւ ետ նոցա զարքայութիւնն իւր.եւ այլն։

ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ, կամ ՀՕՐ, կամ Քրիստոսի, կամ ԵՐԿՆԻՑ, ի նոր կտ. անխտիր նշանակէ զերկնաւոր թագաւորութիւնն, կամ զդրախտն երկնաւոր. զտէրութիւնն Աստուծոյ յերկինս եւ յերկրի, եւ զդատաւորութիւն. որպէս եւ զեկեղեցի Ասստուծոյ, զնոր օրէնս. եւ որ ի նոյնս հային.

Օծ արքայութիւնս, օժանդակեաց թագաւորս։ Արձանացուսցես ընդ հովանեաւ թեւոց սուրբ խաչիդ զարքայութիւնն՝ յաղթող. (Նար. ՟Լ՟Դ. եւ Նար. գանձ խչ.։)

Իսկ դու բնաւ իսկ արքայութիւն. (Նար. ՟Բ.) իմա՛ թագաւոր թագաւորաց՝ պարգեւիչ երկնից արքայութեան։


Արքայուհի, հւոյ

s.

queen;
կեցցե՜ —, God save the Queen!

· Calfa

NBHL (1)

Երկնաւոր արքայուհի։ Գլխոյ գագաթան մեծ արքայուհւոյ. (Նար. ձ. եւ Նար. խչ.։)


Արքեպիսկոպոսութիւն, ութեան

s.

archiepiscopacy.

· Calfa

NBHL (1)

Ձեռնագրէ յարքեպիսկոպոսութիւն վրաց նահանգին. (Յհ. կթ.։)


Արքունիք, նեաց

s.

palace, royal residence;
court, courtier;
յարքունիս առնուլ, գրաւել, to confiscate.

· Calfa

NBHL (4)

Վասն արծաթոյն որ պարտէր յովնաթան յարքունիս. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 15։)

Քաղաք եւ արքունիս շինել։ Քան զթագաւորաբնակ արքունեօքն. (Եղիշ.։)

Փոխէ ի նա զարքունիս իւր որ ի մեծբին։ Փոխին արքունիքն. (Խոր.։)

ԱՐՔՈՒՆԻՔ. մերթ՝ Բնակիչք արքունեաց. պալատականք. արքայ եւ ընտանիք եւ մեծձաւորք նորա.


Արքունուստ

adv.

from the Porte of Grand-Seigniors court;
from the public treasure.

· Calfa

NBHL (1)

Տացեն նմա յարքոնուստ յամի քսան տաղանդ։ Յարքունուստ լիցի։ Յարքունուստ վճարեսցի։ Տուեալ էր նաժիշտ յարքունուստ։ Վասն կերակրելոյ երկրին նոցա յարքունուստ. (՟Ա. Եզր. ՟Դ. 51։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 41. 44. 45։ Եսթ. ՟Բ. 8։ Գծ. ՟Ժ՟Բ. 20։)


Արօտ, ից

s.

pasturage, pasture, pasture-ground, herbage.

· Calfa

NBHL (3)

νομή, βόσκημα pascuum, pastus (ի բայէս Արածել. որպէս յամաչելոյ՝ ամօթ, յաղաչելոյ՝ աղօթք) Ճարակ. բուտ. նիւթ եւ դաշտ արածելի յանասնոց. եւ Արածումն. ճարակումն.

Խնդրել արօտս անասնոց իւրեանց։ Գտին արօտս բազումս եւ բարիս։ Դիտէ զլերինս արօտի իւրոյ։ Յարօտս փափկութեան արածեցից զնոսա, եւ յարօտս պարարտութեան։ Խաչն արօտի քոյ.եւ այլն։

Յարօտ գառինն, եւ ի կոխան եզին։ Եղիցի յարօտս էրէոց։ Զամենայն շաւիղս յարօտս նոցա։ Սպառեաց տէր զարօտս նոցա. եւ այլն։


Արօտական, ի, աց

adj. s. that pastures, eats grass, at pasture, at feed;
that leads cattle to pasture, herdsman, shepherd;
pasturage.

· Calfa

NBHL (5)

νομάς in pascuis degens, gregalis, βοσκόμενος pascens, βόσκημα pecus (pecoris) Անասուն՝ որ արածի եւ ճարակի. արծօղ, որ կարծի.

ԱՐՕՏԱԿԱՆՔ. νομάδες nomades, numidae Ազգք արաբացւոց եւ սկիւթացւոց՝ խաշնարածք կամ խաշնադարմանք. նումիտացիք.

Էշք արօտականք։ Արջառոց արօտականաց։ Երամակ մի խոզից արօտական.եւ այլն։

Ամենայն արօտականքն։ Զկիթս արօտականաց։ Շանց՝ արօտականաց իմոց. եւ այլն։

Բազմապատիկ տնկոցն, եւ արօտականացն զանազանութեամբք։ Ըստ նմանութեամբ արօտականացն դալարակեր լինել. (Նիւս. կազմ.։)


Արօրադիր

s. adj.

ploughman, ploughed husbandman;
ploughed up, tilled;
—, արօրաձիգ առնել, to plough up, to till;
— լինել, to be ploughed up or tilled.

· Calfa

NBHL (1)

Ամենայն լեառնն արօրադիր ակօսաբեկ լիցի։ Սիովն իբրեւ զագարակ արօրադիր լիցի. (Ես. ՟Է. 25։ Երեմ. ՟Ի՟Զ. 18։ Միք. ՟Գ. 12։)


Արօրադրեմ, եցի

va.

cf. Արօրադիր առնել.

· Calfa

NBHL (1)

Այսպէս պիտոյ է արօրադրիլ ամենայն ոգւոյ. (Խոսր.։)


Արօրադրութիւն, ութեան

s.

tillage, ploughing.

· Calfa

NBHL (1)

Ի յանդոց պտղատոհմաւան արօրադրութեանց մերոց սահմանաց. (Նար. ՟Ղ՟Բ։)


Աւագագոյն

adj.

older.

· Calfa

NBHL (3)

Առաւել աւագ. երիցագոյն. նախապատիւ. մեծամեծք. աւելի մենծը, մենծերը

Զազգիս մերոյ զաւագագոյն արս եւ զնախնիս. (Խոր. ՟Ա. 18։)

Անհնազանդս աւագագունից. (Շ. ընդհանր.։)


Աւագախումբ

adj.

composed of nobility;
— ատեան, assembly of emperors, kings, etc.

· Calfa

NBHL (1)

Աւագախումբ նախարարք. (Բուզ. ՟Գ. 8։)


Աւագանի, անւոյ

s.

court, nobility, grandee.

· Calfa

NBHL (3)

Աւագնին՝ որ թշնամութեամբ ոխս պահէին յուդայ։ Մեծամեծ աւագանով. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 11։ ՟Գ. Մակ. ՟Ե. 2։)

Մեծամեծք աւագանոյն։ Հանդերձ մերամեծ աւագանովն։ Ամենայն երեւելի աւագանօքն (հին տպ. օգնականօք). (Ագաթ.։)

Ամենայն աւագանեաւ դրանն։ Հանդերձ աւագանեաւն հայոց։ Ամենայն աւագանեօք դրանն. (Փարպ. ստէպ։ Եղիշ. ՟Գ. եւ այլն։)


Աւագափող, ոյ

s.

trombone.

· Calfa

NBHL (1)

Զոր մարգարէն աւագափող զնա անուանէ, այսինքն վերջին եւ մահալոյծ եւ կենսառաք. (ձայն. Յհ. իմ. ատ.։)


Աւագերէց, րիցու

s.

archpriest, parish-priest.

· Calfa

NBHL (2)

ἁρχιπρεσβύτερος archipresbyter Աւագ երէց կամ քահանայ. գլխաւորն քահանայից.

Աւագերիցու դաս. (Տօնաց.։)


Աւադիկ

adv.

there is, here is.

· Calfa

NBHL (1)

Ահա. ահաւադիկ. որ եւ ասի, ՍԱ ԱՒԱՍԻԿ, ԴԱ ԱՒԱԴԻԿ. եւ այն հասարակօրէն որպէս շաղապ, իսկ. արդ. յն. տէ. որպէս թէ գրեալ էր. ի՛տի (արդէն). իտու՛ (ահա). իղդէ, տէ հա, տէ՛, նա.


Աւազականոց, աց

s.

receptacle for thieves.

· Calfa

NBHL (4)

Նաւասարդի (Ա. օգոստ. ԺԱ. աւ, ԻԳ։ նաւաս. Գ. օգ. ԺԳ. աւ, ԻԵ. Հ. կիրակ.։)

Ի հին մատեանս գրի որպէս յն. օ միգրօն ο . Որ՛ մեզ փոխադարձի ի ո, եւ այժմ դրոշմի օ. իմա՛ ի մէջ բաղաձայնից, կամ յառաջ քան զբաղաձայն ինչ ի սկզբն բառից. իսկ ի յանգս եւ յառաջ քան զձայնաւորս հնչի որպէս ավ։ cf. Ւ, եւ cf. Օ։ Սորին վասն անխտիր գրի ի ձեռագիրս, ասաւղ կամ ասող. ասաւղք կամ ասողք. պաւլիս, կամ պոլիս, եւ այլն. զոր օրինակ եւ առ եբրայեցիս, արաբացիս եւ այլն, որպէս եւ առ գաղղիացիս, օտառն՝ գրի ա եւ նշանադրօք։

ար եւ ԱՒԱԶԱԿԱՐԱՆ. Բնակութիւն աւազակաց, եւ աւազակուտ.

Աւաղականոց զինքն կազմելոյ՝ հասեալ կալաւ զլեառն. (զոր լինի իմանալ եւ Բո՛ւն աւազակ. որպէս ասի եւ Այր բոզանոց։) Ամայի յինքենէ զաւազականոցն թողլով տեղիս. (Պիտ.։)


Աւազակապետ, աց

s.

captain of robbers.

· Calfa

NBHL (3)

Որդի թագաւորի յորժամ երթայ առ աւազակապետ մի, եւ տայ զինքն ի ծառայութիւն նմա, ապաքէն տէր եւ իշխան է աւազակապետն կենաց եւ մահու նորա. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Աւազակապետն (սատանայ). (Սարգ. յուդ. ՟Ա։)

Աւազակապետաց եւ վնասողաց. (Տօնակ.։)


Աւազակեմ, եցի

va.

to assassinate, to plunder, to rob.

· Calfa

NBHL (3)

Աւազակէ եւ գողանայ։ Աւազակեն եւ գողանան. (՟Ա. Եզր. ՟Դ. 23։ Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Տիւրենացիք զանդր նաւարկեալն աւազակէին. (Եւս. քր. ՟Բ։)

Սնափառութիւն մինչեւ ի վախճան աւազակէ զառաքիութիւն. (Կլիմաք.։)


Աւազակուտ

adj.

full of robbers;
who loves robbery.

· Calfa

NBHL (1)

Տեղի ինչ է դժուարին եւ աւազակոտ։ Աւազակուտ անապատ. (Գէ. ես.։)


Աւազեմ, եցի

va.

to sand, to gravel.

· Calfa

NBHL (1)

Մերկ մտանէ ըմբիշն յասպարէզ մարտին ... եւ աւազեալ զձեռս իւր ըմբռնէ զնա. (Վրք. հց. ՟Բ։)


Աւազին

adj.

sandy, gravelly;
—ք, sand-banks, quick-sands, downs;
sand-pit;
խրել յ—ս, to run upon a sand.

· Calfa

NBHL (2)

Գնաց ի լեառն աւազուտ. (Հ=Յ. օգոստ. ՟Է.։)

Գնաց ի լեառն աւազուտ. (Հ=Յ. օգոստ. ՟Է.։)


Աւազուտ

adj.

cf. Աւազին.

· Calfa

NBHL (1)

Գնաց ի լեառն աւազուտ. (Հ=Յ. օգոստ. ՟Է.։)


Աւաղեմ, եցի

va.

to pity, to complain, to bewail, to lament, to be displeased.

· Calfa

NBHL (3)

Մի՛ ղայնոսիկ՝ որք զրկեալք եւ լլկեալք լինին՝ աւաղեսցուք, այլ զայնոսիկ պարտ է աւաղել եւ սգալ, որք առնեն զայս ամենայն վնասս. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)

Հանապազօր աւաղելով զինքն. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 66։)

Ո՞վ ոք ընդ մի չարեացն հազարս չաւաղեաց։ Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից։ Յորդւոցն լուսոյ աւաղիմ։ Աւաղել զօտարացեալսն մեղօք. (Նար. ՟Ի՟Թ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա. եւ Նար. երգ.։)


Աւաղիկ

adj.

lamentable, deplorable.

· Calfa