Definitions containing the research ոսկի : 1841 results

Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «կարճ՝ ցած ծառ». Ա. մակ. դ. 38, ժ. 73. «թաւ ոստ, տերևալից ճիւղ» Տօնակ. որից թփամուտ Փարպ. թփատեսակ Ոսկիփ. թփուտ Նիւս. կազմ. Վրդն. ծն. թա-ւաթուփ Սարգ. յկ. ը. էջ 112. թանձրաթուփ Լծ. նար. վարդաթուփ Տաղ։


Կել

s.

fraud, deceit, trick, cunning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հազ» Ճառընտ. Ոսկիփ. Բժշ. որից հազել «հազալ» Եւս. պտմ. ա. 8. Վրք. հց. Ա. 572 կամ նաև հազալ Վրք. հց. Բ. հնահազ «հին հազ» Մխ. դտ.։


Հալաւ

cf. Զգեստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զգեստ» Մամիկ. էջ 37. Մաշտ Ոսկիփ. Վստկ. 23, 85. «սարկաւագի շապիկ» Սրբել. իզ (հրատրկ. Էմ. էջ 80). «շորի կը-տոր, քուրջ» Լծ. նար. ի. որից հալաւօրհնէք Մաշտ. 121-4։


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հակառակ» Լծ. սահմ. այս արմա-տից են հակիլ «ծռիլ, միտիլ» Իմ. թ. 15, հակերգ «վիճաբանող» Մծբ. հակառակ «դէմ, ընդդէմ, ներհակ» և փոխաբերաբար «սա-տանայ» ՍԳր. Մծբ. Ոսկ. Եզն. հակառակա-գնաց Վեցօր. հակառակասէր Ագաթ. հակա-ռակել ՍԳր. Ոսկ հակառակորդ ՍԳր. Եփր. Թուոց. հակառակութիւն ՍԳը. ինքնահակա-ոակ Կլիմաք. խոնարհահակ Վեցօր. էջ 56 ներհակ Արիստ. ստորոգ. սրտառակիլ Լմռ. սղ. ներհակօրէն Հայել. 303 (նորագիւտ բառ), հակակիլ «հակառակիլ» (չունի ԱԲ) Խսրվկ. էջ 158. «Եւ նոքին անուանքն մարդ-կայինք, որք հետևին մարմնոյն Քրիստոսի, հակակեալք լինին նմա»։ Այստեղ է պատ-կանում նաև հակ «բեռան կապոց» Մանդ. Ոսկիփ. Վրդն. առկ. 152, այսպէս կոչուած՝ ակնարկելով ձիու երկու կողմը՝ իրար դէմ դրուած կապոցները։ Մի ուրիշ ընդլայնաց-մամբ ունինք հակ «պատասխան (հմմտ. Ննխ. դարձ «պատասխան»). 2. զուգորդ» ըստ Բառ. երեմ. էջ 172։ Նոյնից է յառաջա-նում վերջապէս հակակ «հաւասար, նման», որ մէկ անգամ ունի Մագ. թղ. 60՝ բա-ցատրութեամբ միասին. «Ո՞ւր Հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հա-ւասար». հմմտ. Վստկ. 198՝ Հալեաց ի ւն-ձին մեծութիւնն և զգլուխն ըստ անձինն մե-ծութեան հակակայ արա՛։-Յետոսկեդարեան հայերէնի մէջ հակ դարձած է շատ գործա-ծական նախամասնիկ՝ համապատասխան յն. ἀντι-ձևին. այսպէս՝ հակադարձ= ἀντίστρο-φος Արիստ. հակակիր= άντιπαϑής Սահմ, հակատրամատել= ἀντιδιαί́ρεοις Անյ. ստոր. հակադրել= ἀντιτίϑημι Արիստ. ևն։ -Մի-ջին հյ. ունինք հակառ՝ գործածուած 994 թուի մի արձանագրութեան մէջ (տե՛ս Վիմ. տար. էջ 11)։ -Նոր գրականում կազ-մուած են բազմաթիւ բառեր, որոնցից յի-շենք՝ հակաականանաւ, հակաառաջարկ, հա-կադաշնակցական, հակազդեցութիւն, հակա-թոյն, հակաթոռ, հակակարծիք, հակակղե-րական, հակակրութիւն, հակահարուած, հա-կահրէական, հակամանկավարժական, հա-կամարտութիւն, հակայեղափոխութիւն, հա-կայեղափոխական, հականեխել, հականե-խական, հակապետական, հակաառողջապա-հական, հակասահմանաղրական, հակասա-կան, հակուղիղ և այլն։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «փռոց, շոր, սաւան, ծածկոց» Եսթ. ա. 6. Եզեկ. իէ. 7. «շորի կտոր» Ոսկիփ. (արևելեան գրականում «պա-տի թուղթ»). որից պաստառակալ Դատ. ժդ. 12, 13. Ղկ. իգ. 53. պաստառալի Մծբ. պաս-տառալիր Առակ. է. 16. պաստառակ «շոր» Մագ. թղ. 204. «ստամոքսի մաշկը՝ կաշին» Մագ. թղ. 112.-ՀԱ 1892, 167 ա (Ջի ի ջղաց զսա (զստամոքսն) ստեղծիչն ստեղծ պաս-տառակօք)։


Պատրաստ, ից

adj. adv.

prepared, ready, disposed, in condition;
active, quick;
at hand, near at hand, disposable;
warily, softly, slowly;
— առնել, to prepare;
— լինել, to prepare oneself;
to be disposed;
to be prompt or resolute;
ի —ի ունել, to hold in readiness;
to stand in readiness, to be ready;
— կալ, cf. Պատկառ կամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «յօժար, կազմ» ՍԳր. «առձեռն, ներկայ» Փիլ. «զգոյշ» Վրք. հց. Ոսկիփ. Մխ. բժշ. «ինչք, կարա-սիք» ԱԲ. որից պատրաստել ՍԳր. պատ-րաստիչ Վեցօր. պատրաստաբան Բուզ պատրաստագոյն Բ. կոր. թ. 3. Ոսկ. ես. պատրաստական ՍԳր. անպատրաստ Ծն. ա 2. Բ. եոր. թ. 4. Ագաթ. Ոսկ. առձեռնպատ-րաստ Պիտ. Խոր. Յհ. կթ. դիւրապատրաստ Նար. ինքնապատրաստ Բրս. պհ. Մաշկ. յա-ռաջապատրաստ Ուռհ. Կանոն. նախապատ-րաստեւ Ոսկ. լհ. ա. 33. պատրաստակամ, պատրաստակամութիւն (նոր բառեր) ևն։


Պատրուակ, աց

s.

veil, cover;
mask, cloak, appearance;
fiction, pretext, excuse;
— թղթոյ, envelope;
address;
ընդ —աւ, under the appearance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «երեսի ծածկոյթ, օօղ, դիմակ. 2. որևէ ծածկոց, վարագոյր. 3. կեղծիք, պատճառանք, առիթ» ՍԳր. Ոսկ. ես. տրից պատրուակ թղթոյ «նամակի ծրար» Կղնկտ. հրտր. Շահն. բ. 72 (հրտր. Էմինի՝ պարուակ). Ոսկիփ. պատրուակել «ծածկել, քօղարկել» Եզեկ. լբ. 7. Ոսկ. մ. գ. 30. Եփր. աղ. և ծն. պատրուակիչ «աչքը լուսն կապել, մթագնիլ» Մանդ. անպատրուակ Սկևռ. լմբ։


Պարապ, ոյ

s. adj. adv.

leisure, leisure-time, cessation, respite, vacation;
being without work or employment, want of occupation, rest, having nothing to do, idleness;
convenient time, favourable opportunity;
cf. Պարապորդ;
ժամանակ, օր —ոյ, favourable moment;
vacation, holidays;
—ով, leisurely, at one's leisure or ease;
— առնուլ, to rest, to cease from work, to be unoccupied, at leisure;
to take time, to find a favourable moment;
ի —ս դեգերիլ, to be idle;
—ոյ լինել, to rest, to repose;
— խնդրել, to seek a convenient time, to lose no opportunity;
— բերել, տալ, լինել, — կացուցանել զինքն, to take time to, to occupy oneself with, to give oneself to, to apply oneself to;
— ժամ տալ, to give time;
— ունել, to have time or leisure;
— առնել, to empty;
զի՞ կայք —, why are you idle ?
եթէ իցէ քո —, if you have time.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «անգործութիւն, դատարկ մևալը» Ծն. լգ. 14. Ոսկ. ես. Եւս. առմ︎ «յարմար ժամանակ» ՍԳր. «անդործ, դա-տարկ, ունայն» Վրք. հց. Ոսկիփ. Ուռհ. որից պարապել «յետ կենալ, դատարկանայ ի գործոց» Ա. կոր. ժզ. 12. «զբաղիլ, պարապ ժամանակը նրանով անց կացնել» Գծ. ժէ. 21 Ա. ևոր. է. 5. «նեղել, ձանձրացնել» Ոսկ, հռովմ. 41. «պարպել, մէջը լցնել» Շիր. 2. պարապեցուցանել Ագաթ. Կորիւն. Կոչ. Սիր. իթ. 34. պարապորդ Ել. ե. 17. Մտթ. ժբ. 44 Եփր. յես. անպարապ Խոր. Փարպ. ևն։-«Զբաղիլ» նշանակութեան զարգացման հա-մար հմմտ. յն. σγολαζω «աառաա ժամանաև անց կացնել. 2. պարապ ժամանակը մի զբաղմունքի նուիրել, զբաղիլ, ուսումնասի-րել», ինչպէս նաև վրաց. მოცალე մոցալե «պարապ», მოცკალება մոցալեբա «զբաղիլ»։


Կապ, ոց, ից

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ. սակայն կայ գրծ. կապօք Կորիւն. Վեցօր) «կապ, կապանք», նմանութեամբ «սիրոյ կապ, դաշինք, գրի կապ, վանկ. հեգ» ՍԳր. Կորիւն. «կախարդանք, հմայութիւն» Ոսկիփ. «տտիպ, փոթոթահամ» Ոսկիփ. որից կա-պել ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. Մծբ. Եփր. կա-տակցել Ոսկ. յհ. կապանք ՍԳր. Ագաթ. կա-պեալ ՍԳր. կապարան «բանտ» Ոսկ. տիմ կապանարան «բանտ» Յհ. կթ. կապան «դարբանդ, լեռների մէջ կիրճ, կապարան» (իբրև թրգմ. պրս. band, darband հոմանի-շից) Խոր. Երզն. քեր. Մարթին. (ըստ Խտջ. կապանն է ծայռերի միջից կտրած ճամ-բայ). կապակռիւ Մծբ. կապակոտոր Բուզ. կապանաւոր Կորիւն. Ագաթ. բազմակապ Վեցօր. երկաթակապ Գ. մակ. դ. 8. թազա-կապ Մծբ. լեզուակապ Մանդ. ծնկակապ Վեցօր. շաղկապել Պղատ. օրին. Նիւս. բն. շղթայակապ Արծր. գրակապ եօթնազր. նշա-նակում է նաև «շէնք շինել, կառուցանել» կամ պարզապէս «շինել, գործել, հիւսել» և այս իմաստներից են կազմուած կամարա-կապ ՍԳր. երկաթակապ Խոր. հոյակապ ՍԳր. ականակապ Ել. լա. 5. Երգ. գ. 10. կտաւակապութիւն Մամբր. (կապանջ (кa-naнч) «պուխաւ, цenь» (Կ. Սարաֆեան, Բանայի ռիտութ. Սանկտպետ. 1788, էջ 67) թուի գաւառական կամ նորակերտ բառ)։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս է. լտ. capparis spinosa L» (տե՛ս Տիրացուեան, Contribu-to§ 197, Seidel Մխ. հեր. § 250) Ժող. ժբ. 5. Կոչ. Տօնակ. Ոսկիփ. Բժշ. յետնաբար ո-նինք նաև կապպար, կապրացախ, կապըր-ցախ, քապրցախ, քապրխոտ, քապարա, ճապրենի ձևերը։


Կաստ

s.

pincers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աքցան». մէկ անգամ ունի Ոսկիփ. սառատռութեամբ հանդերձ. «Զմի բևեռն (խաղի) և զկաստն, որ է աքցանք»։


Պայտար, ի, աց

s.

horse-shoer, shoeing-smith, farrier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և պայթար, բայտար, փայ-տար «կենդանիների ոտքին պայտ զարնող արհեստաւոր կամ ձիու բժիշկ» Վրդ. առ. 57. Ոսկիփ.։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։


Սադայէլ, ի

s.

the devil, lucifer, satan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև սատայէլ, սխալ-մամո՝ սամալէլ) «սատանայ, սատանաւա-պետ» Վրք. հց. բ. 383. Խոսր. Ոսկիփ. Սա-նահն. որից սադայելական (նոր բառ)։


*Սալա

s.

basket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կողով, կթոց» Ոս-կիփ. որից սալազուգ «կողով հիւսող, սաւա զուգող» Ոսկիփ. Վրդն. առ. 240. սալակ «փոքր կողով» Տաղ. (Նոր ժողով. Բ. 42, 17)։


Պարոն, աց

s.

baron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. նաև -գունք) «սպասաւոր, ծառայ» Փիլ. տեսակ. Միխ. աս. Ոսկիփ. «եկեղեցական պաշտօնեայ՝ որ սպասաւորում է պատարագչին» ՍԳր. Ոսկ. Փիլիպ. «ԴՍ ձայնին պատկանող մի եղանա-կի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 585). որից սարկաւագել «ծա-ռայել» Փիլ. նխ. Սարկ. քհ. սարկաւագուհի Ոսկ. ա. տիմ. (այս վկայութիւնը ստոյգ չէ՝ ըստ Յուշարձան 310). սարկաւագութիւն Եփր. ա. տիմ. կիսասարկաւագ Լմբ. պտրգ. նախասարկաւագ Ճառընտ. Մաշտ. լառաջ-սարկաւագ Բուզ. ռամկաձև գրուած է բառս սարկաւարգ Եփր. փիլիպ. 154, տիտ. 262, նաև սարգաւարգ։


Սելէս

cf. Սելին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ՍԵԼԻՆ, ՍԻԼԻՆ «պատրիարքական ոսկի աթոռ» Գնձ. Ուռհ. 105. Վրք. դիոն. ՀԱ 1914, 211, Յայսմ.։ Տե՛ս և սեղէն։

NBHL (2)

Ետու դնել սելին ոսկի եւ նստայ ի վերայ. (Վրք. դիոնես.։)

Հրամայեաց նստուցանել զտէր պետրոս յոսկի սելին։ Զոսկի սելին յինքն էառ, եւ ասէ, թէ հայրապետական աթոռ է եւ չէ պարտ այլ ումեք ի վերայ նստել. (Ուռհ.։ Հ. օգոստ. ՟Թ.։)


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նա և ջայլոտ, ջալաւտ, ջա-լօտ), ի հլ. «բիր, ծեծի գաւազան» Խոր. Սի-սիան. (Սոփերք ժբ. 33). Ոսկիփ. Յայսմ. Կիր. էջ 10. Ղև. խ. էջ 164. կայ նա և ջալոտի ձևով՝ Եփր. վկ. արև. 215 (ոչ-ոսկեդարեան), Վրք. և վկ. Ա. 100, 123։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «մարմնի վրայ գտնուած ծակերը. ինչ. աչքը, ականջները, ռնգունք, բերան, ստինքները, պորտ, միզուկ, սրբան» Նեմես. 16, 101, Ոսկիփ. Սարկ. քհ. որից վտառանք «նոյն նշ.» Մխ. դտ.։


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հնեռիո Ոսկիփ. ստուգաբանում է «Տաղ, այսինքն տայ աղ», իսկ Լծ. նար. մեկնում է «Տաղն՝ բան ասի»։ ՆՀԲ յի-շում է թրք. տիլ «լեզու», յն. թալի ա «երգ հարսանեաց», պրս. դալաշ, դա-


Տաղանդ, աց, ոց

s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «չուան, սէզէ հիւսուած պարան» Ոսկիփ. Վրք. հց. Միխ. աս. 207 (տպ. Սիրա՝ իբր յատուկ անուն), «շարք, կարգ» Պրոկղ. (ըստ Տաշեան, Մատ. մանր. ուսումն. Ա. էջ 39 և Նորայր, Բառ. ֆր. série)։


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գինձ, coriandrum». մէկ ան-գամ ունի Ոսկիփ. առնելով Իշոխ ասորուց. «Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպարի գոյնն թուխ և կարմիր և խիտ և պինդ անյաղթելի»։


Սապռ

cf. Հալուէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հալուէ» Վստկ. բժշ. Ոսկիփ. գրուած նաև սապուռ Բժշ. կամ սապր Վստկ. 91։


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ռին, -ռամբ, -ռանց) «սառած ջուր, սառ» ՍԳր. «ցուրտ, պաղ» Լմբ. ժղ. Երզն. երկն. Ոսկիփ. որիզ սառնա-կերպ Իմ. ժթ. 20. սառնացուցանել Ոսկ. յհ. բ. 4. սառնեղէն Ագաթ. սառնահալ Ագաթ. սառնապատ Ագաթ. սառնապան «սառցա-տան մեռակազու» Մին. համդ. 15. սառնա-մանիք «սառը քամի» Ագաթ. «սառոյց» Խոր. պարզ արմատն է սառ, ինչպէս ցոյց են տալիս ռմկ. սառ «ցուրտ» Բրս. խ. մկ. սա-ռուցանել Եղիշ. սառչիլ Մաշտ. սառոյց Ոսկ. բ. տիմ. սառամանիք «սառոյց» Յոբ. լէ. 10. Ոսև. ես. 186. «ցուրտ քամի» եռն. 12 սառեալ Սիր. դ. 3 (որ ըստ Վարդանեան ՀԱ 1911, 691 պէտք է կարդալ վառեալ). նա-խասառոյց Արիստ. աշխ. մշտասառոյց Նար. սառնասառոյց Վեցօր. 124. թերասառուռ Եոռն. մտթ. սառնաշաքար, սառնասիրտ. սառնասրտութիւն, սառնարան, սառնարիւն, սառցային, սառցակալել (նոր բառեր) ևն։


Վարաւանդ

s.

horse-harness, horse-trappings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *varband ձևից, որ կազմւած է 3 var «կուրծք» և [arabic word] band «կապ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] ︎ barband «կրծակապ, թրք. կիւմիւշտիւրիւք. և է իրն այն զոր արկանեն ի կուրծս երիվարաց. և ևս նշանակէ զայն իրն, զոր կապեն կանայք ի կուրծս իւրեանց, որ է կազմեալ ի մարգարտոյ, յոսկւոյ, ի մեղեսկէ, և ի զմրխտոյ». քրդ. [arabic word] bārbān «մէկ գինդից մինչև միւսը ձգուած ոսկի շըղ-թայ» (Justi, Dict. Kurde, էջ 43)։-Հիւբշ. 244։

NBHL (1)

Բազում նժոյգս զարքունական ձիոց՝ արքունի օճառովք՝ ոսկի վարաւանդ ապրդմովն տայր նմա. (Բուզ. ՟Դ. 12։)


Սոսկ

adj. gr. adv. s.

simple;
common, ordinary;
depraved, devoid;
sharp, acute;
simply, solely;
terror, horror;
horrible.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(լետնաբար ո հլ.) «մինակ, պարզ, ւռև» Յոբ. լգ. 21. Ոսկ. անոմ. Բրս. հց. «զուրկ» Ոսկ. յհ. ա. 17. Պիտ. Վրք. հց. «հասարակ անձ, ռամիկ» Պրպմ. Ղևոնդ. Սարգ. «հետևակ, հետիոտն» Արիստ. աշխ. «զուր, պարապ տեղ» Բրս. հց. Սարգ. իգն. որից սոսկաբար Ոսկ. յհ. ա. 14, 19. 36. սոսկագոյն Ագաթ. սոսկութիւն Եւս. պտմ. ռոսկանալ «մերկանալ, թափուր մնալ» Ե-ղիշ. միանձ. Ոսկիփ.։

NBHL (1)

Ընդ թաւին թաւանայ, եւ ընդ սոսկին սոսկանայ. (Ոսկիփոր.։)


Տաճկինակ, աց

s.

whip, rod;
whipping, thrashing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-


Տաշ

s.

rasping, scraping, smoothing, polishing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տաշելը» Ոսկիփ. որից տաշել ՍԳր. Եւս. քր. տաշածոյ Կորիւն. տաշեղ ևամ տա-շիղ «տաշուք» Իմ. ժգ. 12. անտաշ ՍԳր. Ա-գաթ. անտաշելի Զքր. կթ. սրբատաշ Կիր. պտմ. մեծատաշ Ասող. վիմատաշ Խոր. Օր-բել. ծայրատաշ Վրք. հց. Բենիկ. կատարա-տաշ Փիլ. պողովատատաշ Ասող. ևն.


*Խիկար, ի

adj.

learned, wise;
pedantic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իմաստուն, իմաստակ» Շնորհ. առակ. Կոստ. երզն. 80, 142. Ոսկիփ. Աբր. կրետ. 61. Յայսմ. հոկ" 24 (Ոտիւքն արագ և խելօքն խիկար). Տաղ. հրտ. Չօպանեան, Հայ էջեր 26 (Դու խիստ խիկար ես)։


Զիլ

s. mus. first string;
treble voice, soprano.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շատ բարձր ձայն, dessus, Discant» Երզն. քեր. Ոսկիփ. ասւում էր նաև *զիր, որի փոխարէն գրուած է ժիր Լծ. սահմ. 274 (վը-ևայութիւնը տե՛ս բանդ)։


Զինահար

adj.

struck by love, or sadness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։


Խոլոր

cf. Խոժոռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խոժոռ, խեթիւ (նայուածքի հա-մար է ասւում)» Ոսկիփ. Անկ. գիրք հին կտ. Առմատական բառարան-25 329. Վրդն. առ. 81. գրուած է նաև խոլոռ (այսպէ՛ս ունի Վրդ. առ. 81 մի ձեռ.), խո-լոռ խոլոռ Բանք աղ. 180. որից խոլորել «խեթիւ նայիլ» Ոսկ. ճառք 831։


Կաղ, աց

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (ՆՀԲ դնում է նաև ի հյ. բայց առանց վկայութեան). նշանակում է «որևիցէ անդամով պակասաւոր, խեղ», այսպէս՝ «լեզուաւ կաղ» Ոսկ. մ. ա. 17։ Եփր. արմաւ. 57. «կաղ բարբառ» Փիլ. լին, «կաղ խօսք» Ոսկիփ. բայց մասնաւորապէս «ոտքով պակասաւոր» ՍԳր. որից կաղ ի կաղ, կաղ ի կաղս, կաղս ի կաղս Ոսկ. մ. ա 24. Փաոպ. կաղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 22 և ա. կոր. կաղագոյն Վեցօր. կաղանալ Մագ. Արծր. կաղիլ Ոսկ. եբր. կաղացուցա-նել Ագաթ. Եփր. ել. հնակաղ Մխ. դտ. կա-ոակրկին «երկու ոտքով կաղ». գործածուած է փոխաբերաբար «անհարթ, անարուեստ եճով» նշանակութեամբ. ինչ. «Եւ կամ կա-ղակրկին հիւսել զնորա զառաքինութիւնն» Վրք. ոսկ. էջ 5 «Զի ոչ կաղակրկին և կա-ղիկաղս և տամտարաբանս խօսեր ի պատ-մելն... այլ անփոյթաբար ճառէր» Վրք. ոսկ. 195 (ՆՀԲ դնում է եւ կամ տարաբան)-Այս արմատի երկրորդ ձևն է կեղ «թիւր, ծուռ, թերի». գործածուած է միայն կեղակարծ «կասկածելի, խիթալի, երկբայական» Յհ. իմ. Նանայ. Շնորհ. կեղակարծիք Սեբեր. կեղակարծել Լմբ. Նիւս. կեղակարծելի Փիլ. բառերի մէջ։ Թէ այս վերջինների արմատը կեղ՝ նոյն է կաղ բառի հետ. ցոյց են տալիս նոյնանիշ կաղակարծ Մծբ. 341, կաղակար-ծելի Ոսկ. ա. կոր. Թէոդ. խչ. կաղակարծու-թիւն Լմբ. ատ. ձևերը և վրաց. փոխառու-թիւնները, որոնք տե՛ս տակը։


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի, ըստ ՆՀԲ ի-ա հլ.) «օրինակ (թէ՛ բարոյական և թէ նիւթա-կան)» Ագաթ. § 687 (նոր տպ. գաղափար). Ասող. Սարկ. Վրդն. քրզ. սրա ռամիկ ձևն է կաղպար Ոսկիփ. Տաթև. հարց. 387 (գրծ. կաղպարաւ)։

NBHL (1)

Եւ տիքոս ասաց, իբրեւ ընդ ցնցուղ անցեալ ընդ մարիամ, որպէս ջուր ի փողոց, կամ ոսկի մի ի կաղապարէ. (Սարկ. հանգ.։)


Կամակ, աց

adj. adv.

agreeable, sweet, pleasing, delicious;
agreeably, pleasingly;
— լինել ի, to be disposed or inclined to;
s. pl. —ք, pleasures, delights;
dainties.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հաճոյք, ախորժելի բան» Բուզ. Փիլ. Յհ. կթ. «համով ուտելիք, մանաւանդ հիւանդի տանելու. հիւանդի սրտուզելիք» Մանդ. սիր. 13, Յհ. Սթ. 224 (ըստ յաջող սրբագրութեան Նորայրի, Հայկ բառաք. էջ 18՝ փխ. կատակ), Ոսկիփ. Կոստ երզն. 117. «ախորժելի, հաճելի, հաճոյա-կան» Փիլ. Պիտ. Նիւս. երգ. Յհ. կթ. «ա-խորժելի կերպով» Փիլ. Մամբր. որից կա-մակագոյն Փիլ. կամակութիւն Փիլ. անկա-մակութիւն Ոսկ. յհ. բ. 36 (հմմտ. նաև դժկամակ)։


Ցունց

s.

shock, shake;
— տալ, to shake, to agitate, to stir.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թօթուել, շարժել, թափ տալ». ո-րից ցունց տալ Եպիփ. ծն. Ոսկիփ. ցնցել Ոսկիփ. ցնցխել «թափ տալ, թօթափիլ (իրան բռնողի ձեռքից փախչելու համար)» Դրնղ. 475. ցնցում, ցնցիւն, հոգեցունց, զգայա-ցունց (նոր բառեր)։ Նոյն բառն է նաև ցան-ձել «փակուած տեղից դուրս գալու համար այս ու այն կողմ ընկնել, տճկ. չապալան-մաք», որի վկայութիւններն են՝ Յանցել ակ-նատն (Բանք աղ. 192). Ամենայն զօրու-թեամբ քո ցանձ տուր և քարշէ զագի քո... Իբրև ցանցեաց, հատաւ ագին (Վրդ. առ. 84, այլ ձձ. ցունց տուր, ցունց ետ, ցնցեաց), Գայլն անկաւ յորոգայթ և սկսաւ ցանձել յայսկոյս և յայնկոյս. և աղուէսն ասէ. Ընդ նոյնդ և ես ցանցեցի երբեմն և ոչ զերծայ (Վրդ. առ. 88, այլ ձձ. ցնցտել, ցնցել)։-ՋԲ գրում է ցանձել, ՆՀԲ և ԱԲ ցանցել կամ ցնցտել։


Ցուց, ցցոյ

s.

shouts of joy;
air, song, glee, ditty, ballad;
pomp, show;
— բառնալ, to sing a song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ուրախութեան խաղ, երգ, պար, կայթիւն» Ագաթ. Ոսկ. ա. տիմ. Խոր. Ոսկիփ. (գրում է սխալմամբ ցոյց). որից ցցասաց Մաշկ.։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։

«զգեստ, շապիկ» Վրդն. դան. (Զբա-դէն զգեցեալ, որ է փառս, քահանայական զգեստու ձև), «տղընկեր, ընկերք, տղու շապիկ, նորածնի հետ արգանդից դուրս ե-կած աղտեղութիւնը» Ոսկիփ. «ձուի միջի մաշկը» Յայսմ. մրտ. 18. գտնւում է նաև գաւառականների մէջ՝ «թաղանթ, բարակ մաշկ, աչքի վրայ պատած լուսն, վէրքի ե-րեսի խաւը, քացախի մարը, հալած իւղի ե-րեսի փրփուրը, սարդի ոստայն» նշանակու-թեամբ։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աւերակ, փլած տեղ» Ոսկիփ. «դարափլակ» Առաք. պտմ. 70, 377. Բրս. մրկ. 148. «լուսնի լրանալուց յետոյ հետրց-հետէ նուազիլը» Եպիփ. ծն. Ուռհ. 295, 332, Վստկ. 28, 34. որից ի փուլ գալ, ի փու ածել «փլիլ, փլցնել, քանդել» Մարթին, Տօնակ. Ոսկիփ. փլանիլ Եզեկ. ժգ. 10. Յոբ. ժդ. 18. Եւս. պտմ. Ոսկ. ես. փլուցանել Ես-ժա 15 Բ. մև. ժ. 17, Վեցօր. կամ փլուզա-նել Ագաթ. Ոսկ. մ. ա. 15 և եբր. ե. փլատակ Ոսկիփ. փլած Խոր. դարափուլ Վրդն. պտմ. դարափլակ Յհ. կթ. 205 (չունի ԱԲ), վաղա-փուլ Ագաթ. վիմափուլ Անյ. բրձր. փլել «լուսնի նուազիլը» Վստկ. 39. գրուած նաև բլաւ Անկ. գիրք նոր կտ. 300, Հաւաք. 5 բլան «փուլ եկան» Պատմ. ԺԸ դարից (Դի-ւան, ժ. էջ 121), ուժն բլցնել «թուլացնել» Մխ. բժշ. 99. կրկնութեամբ բլբլակ «փըլ-փլած» Վրդն. առ. 264, բլբլկեալ Առաք. պտմ. 205, 267։ Արդի գրականում (արև-մըտեանից սկսելով և յետոյ արևելեանին անցնելով) սովորական դարձաւ փուլ «երե-ւոյթ, շրջան» իմաստով (առնուած լուսնի փուլերից, ճիշտ ինչպէս ֆրանս. phase)։


Քամի, մւոյ

s.

wind;
flatulency;
cf. Հողմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հռռմ» Երցն. երկն. գ. Գնձ. «փո-ոի փուք» Վստկ. «յօդացաւ» Առաք. պտմ. 4Ո1. Յւսմ. լունիս 13. որից խորշ քամի «խորշակ» Ոսկիփ. քամել «քամիով հոսել, երնել» Մագ. «փքուիլ, ուռիլ» Եւս. պտմ. ը. 17. քամատարած «քամուց տարոսած, ցան-ուցիր եղած» Անկ. գիրք հին կտ. 315 (տպ. քամատարաց)։


Փիլիսոփայ, ից

s.

philosopher;
chorister, singer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «իմաստասէր» Գ։ ժէ. 18. Եւս. քր. Եզն. Ոսկ. յհ. ա. 1. «երա-ժիշտ, մեծ տիրացու» Օրբել. Շնորհ. բարձր. Ոսկիփ. Վրդ. առ. 86, որից փիլիսոփայա-կան Ագաթ. Բուզ. Եւս. քր. Փարպ. փիլի-սոփայութիւն Ոսկ. կող. փիլիսոփապետ Կղնկտ. ասւում է նաև փիղիսոփայ Եւս. քր. Եփր. ա. կոր. 84, կողոս. 165, փիլիսովփայ Անկ. գիրք առաք. 60. Եւագր. 51։


Փող, ոց

s. fig. bot.

trumpet, horn;
apostle;
tube, pipe;
conduit, canal;
reed;
asper, mite, sou, halfpenny;
money;
— ականջաց, ear-trumpet;
ձայնատար —, speaking-trumpet;
հնչիւն —ոյ, blast of trumpet;
ի ձայն —ոյ, by sound of trumpet;
— հարկանել, հնչեցուցանել, to trumpet, to sound the trumpet, to wind or blow the horn, to play on the horn;
— երգեհոնի, organ-pipe;
— ծխաքարշի, shank of a tobacco-pipe;
— գրչի, barrel;
— հրազինուց, gun-barrel;
— կապարեայ, lead-pipe, conduit-pipe;
cf. Խողովակ;
cf. Եղէգն;
հովուի —, water-plantain, alisma.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նեղ անցք». ճոխ ածանցներով ա-հած մի արմատ է. նախնական «նեղ անցք» նշանակութիւնից փոխաբերաբար և լայնա-բար բխում են «1. կոկորդ, շնչի և կերակրի անցքը» (ի հլ. անեզաբար) Ա. թգ. ժէ. 35. Յուդթ. ժզ. 11. Ագաթ. «2. ռնգունք, քթի երկու անցքերը կամ ծակերը» (ո հլ.) Յս. որդի. «3. տան մէջ սրահի առջևի անցքը, միջանցք» Բուզ. ե. 6 (ըստ Թորամանեանի (նամակ 1912 մարտ 21) հին հայոց ճար-տարապետութեամբ պալատներն ու աաա-րանքները միայարկ էին. շէնքի մէջտեղից անցնում էր միջանցքը, որ փող էր կոչւում և ամբողջ շէնքը երկու մասի էր բաժանում. այս փողի վրայ էին բացուած թէ՛ արտա-քին մուտքերը և թէ սենեակներից ոմանց դռները. լոյսը ստացւում էր երդիքից. սրա համար փողի բարձրից բացուած էին լուսա-մուտներ, որոնք լուսիջոյց (Բուզ.) էին կոչ-ւում, մինչդեռ ուղղահայեաց պատերի վը-րայ բացուածները պատուհան կամ յուսան-ցոյց էին կոչւում). «4. այգիների միջև նեղ ճամբայ» Օրբել. «5. խողովակ, ջրի փող-րակ, եղէգ» (ո հլ.) Ագաթ. Կոչ. Խոր. «6. շեփոր, սրինգ, խողովակաձև երաժշտական եչողական գործիք» (ո հլ.) ՍԳր. Ոսկ. ա. տիմ. «7. ազդարարող, քարոզիչ (առաքեալ-ները)» Շար. ևն։ Նշանակութեանց զարգաց-ման համար հմմտ. պրս.❇ [arabic word] bōrī և ռուս труба «խողովակ, շեփոր», յն. αύλός «սրինզ, խողովակ, երկար անցք», αύλών «փոս ու եր-կար անցք, ձոր, ջրի փողրակ, խողովակ»։ Այս զանազան նշանակութիւններից են կազմուած՝ փողակ «կոկորդի երկու անցքե-րը, շնչափող» Սեբեր. «մասունք պահելու խողեվակաձև մի աման» Ճառընտ. փողա-հար Մծբ. կամ փողար Դ. թագ. ժա. 14. Մտթ. թ. 23. Ոսկ. մ. գ. 16. Բուզ. դ. 20. փողաւր «շատակեր» Պտմ. աղէքս. փողե-րակ «շնչերակ» Նիւս. բն. Վստկ. «ջրի խո-ղովակ» Միխ. աս. 80 (որ և փողորակ, փող-րակ Կանոն. Ոսկիփ. Վստկ. 144), փողոց «քուչա, սոխախ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. եբր. «սենեակների առջևի միջանցքը» Մամիկ. 25. «կոկորդ» Վրդ. առ. 6, 131. «երկու շարք կանգնած մարդոց միջև բաց թողուած տա-րածութիւնը, որով շքադիր անձը պիտի անցնի» Լմբ. մատ. 201. փողոց տալ «ճամ-բայ բանալով երթալ» Մամիկ. փողել «փող եչել» Վկ. գէ. 36. Յայտ. Պղատ. օրին. «յառաջ անցնիլ, խմբով առաջ երթալ» Ա. մկ. ե. 42. ժզ. 6. Ագաթ. (հմմտ. փողոց տալ ոճը). սրանի՞ց է նաև փողել «վեր բարձրանալ» Վեցօր. ա. 14 (գետնից բարձ-րացող գոլորշու համար է ասում), «վեր ցատկեցնել» Քերդ. քեր. 160-161, փողոտել Փիլ. լին. Վստկ. շնչափող Կոչ. 228. Փիլ. նրբափողոց Վեցօր. ողնափող Նորագիւտ բ. մնաց. ժը. 33. լայնափողոց Նիւս. կազմ. Վրդն. պտմ. վաճառափողոց Վրք. հց. Մաշկ երեքփողոզեան Տեսիլ դան. էջ 118. խռչա-փող Նիւս. բն. ոսկեփող Ոսկ. ապաշխ. տարփողել Շար. Գնձ. տողան «տան մէջ նրբանցք» Սամ. անեց. 111 (նորագիւտ բառ). փողկապ (նոր բառ) ևն։

, ո հլ. «մանը դրամ, ստակ» Սմբ. դատ. 49. Սամ. անեց. 73. Վրք. հց. Ոսկիփ. «դրամի ամենամանր ստորաբաժանումը» Անսիզք 43, 47. որից փողեան «դրամներ» Վրք. հց. լումափող Ոսկիփ. նոր գրականում փողերանոց «դրամ կտրելու յատուկ հաս-տատութիւն» (արդէն գործածուած է 1792 թուին՝ Քերականութիւն Թօսքանեան լեզ-ուի, Վենետ. էջ 40), փողասէր, փողապաշտ, փողաւոր, փողատէր, անփող ևն. (վերջին-ներս գործածական են միայն արևելեան գրականում, ուր սովորական է նաև փող «դրամ» բառը, որ անծանօթ է արևմտեա-նին)։

NBHL (1)

Ջուր ի փողոյ, կամ ոսկի ի կաղապարէ՝ ձեւ միայն, եւ ոչ բնութիւն գոյացութեան առնու. (Սարկ. հանգ.։)


Փող, ից

s.

throat;
neck;
street;
corridor, lobby, passage, gallery;
— սրուակի, neck or gullet of a bottle;
ունել զոք զ—ից, to seize or take one by the throat, to arrest.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նեղ անցք». ճոխ ածանցներով ա-հած մի արմատ է. նախնական «նեղ անցք» նշանակութիւնից փոխաբերաբար և լայնա-բար բխում են «1. կոկորդ, շնչի և կերակրի անցքը» (ի հլ. անեզաբար) Ա. թգ. ժէ. 35. Յուդթ. ժզ. 11. Ագաթ. «2. ռնգունք, քթի երկու անցքերը կամ ծակերը» (ո հլ.) Յս. որդի. «3. տան մէջ սրահի առջևի անցքը, միջանցք» Բուզ. ե. 6 (ըստ Թորամանեանի (նամակ 1912 մարտ 21) հին հայոց ճար-տարապետութեամբ պալատներն ու աաա-րանքները միայարկ էին. շէնքի մէջտեղից անցնում էր միջանցքը, որ փող էր կոչւում և ամբողջ շէնքը երկու մասի էր բաժանում. այս փողի վրայ էին բացուած թէ՛ արտա-քին մուտքերը և թէ սենեակներից ոմանց դռները. լոյսը ստացւում էր երդիքից. սրա համար փողի բարձրից բացուած էին լուսա-մուտներ, որոնք լուսիջոյց (Բուզ.) էին կոչ-ւում, մինչդեռ ուղղահայեաց պատերի վը-րայ բացուածները պատուհան կամ յուսան-ցոյց էին կոչւում). «4. այգիների միջև նեղ ճամբայ» Օրբել. «5. խողովակ, ջրի փող-րակ, եղէգ» (ո հլ.) Ագաթ. Կոչ. Խոր. «6. շեփոր, սրինգ, խողովակաձև երաժշտական եչողական գործիք» (ո հլ.) ՍԳր. Ոսկ. ա. տիմ. «7. ազդարարող, քարոզիչ (առաքեալ-ները)» Շար. ևն։ Նշանակութեանց զարգաց-ման համար հմմտ. պրս.❇ [arabic word] bōrī և ռուս труба «խողովակ, շեփոր», յն. αύλός «սրինզ, խողովակ, երկար անցք», αύλών «փոս ու եր-կար անցք, ձոր, ջրի փողրակ, խողովակ»։ Այս զանազան նշանակութիւններից են կազմուած՝ փողակ «կոկորդի երկու անցքե-րը, շնչափող» Սեբեր. «մասունք պահելու խողեվակաձև մի աման» Ճառընտ. փողա-հար Մծբ. կամ փողար Դ. թագ. ժա. 14. Մտթ. թ. 23. Ոսկ. մ. գ. 16. Բուզ. դ. 20. փողաւր «շատակեր» Պտմ. աղէքս. փողե-րակ «շնչերակ» Նիւս. բն. Վստկ. «ջրի խո-ղովակ» Միխ. աս. 80 (որ և փողորակ, փող-րակ Կանոն. Ոսկիփ. Վստկ. 144), փողոց «քուչա, սոխախ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. եբր. «սենեակների առջևի միջանցքը» Մամիկ. 25. «կոկորդ» Վրդ. առ. 6, 131. «երկու շարք կանգնած մարդոց միջև բաց թողուած տա-րածութիւնը, որով շքադիր անձը պիտի անցնի» Լմբ. մատ. 201. փողոց տալ «ճամ-բայ բանալով երթալ» Մամիկ. փողել «փող եչել» Վկ. գէ. 36. Յայտ. Պղատ. օրին. «յառաջ անցնիլ, խմբով առաջ երթալ» Ա. մկ. ե. 42. ժզ. 6. Ագաթ. (հմմտ. փողոց տալ ոճը). սրանի՞ց է նաև փողել «վեր բարձրանալ» Վեցօր. ա. 14 (գետնից բարձ-րացող գոլորշու համար է ասում), «վեր ցատկեցնել» Քերդ. քեր. 160-161, փողոտել Փիլ. լին. Վստկ. շնչափող Կոչ. 228. Փիլ. նրբափողոց Վեցօր. ողնափող Նորագիւտ բ. մնաց. ժը. 33. լայնափողոց Նիւս. կազմ. Վրդն. պտմ. վաճառափողոց Վրք. հց. Մաշկ երեքփողոզեան Տեսիլ դան. էջ 118. խռչա-փող Նիւս. բն. ոսկեփող Ոսկ. ապաշխ. տարփողել Շար. Գնձ. տողան «տան մէջ նրբանցք» Սամ. անեց. 111 (նորագիւտ բառ). փողկապ (նոր բառ) ևն։

, ո հլ. «մանը դրամ, ստակ» Սմբ. դատ. 49. Սամ. անեց. 73. Վրք. հց. Ոսկիփ. «դրամի ամենամանր ստորաբաժանումը» Անսիզք 43, 47. որից փողեան «դրամներ» Վրք. հց. լումափող Ոսկիփ. նոր գրականում փողերանոց «դրամ կտրելու յատուկ հաս-տատութիւն» (արդէն գործածուած է 1792 թուին՝ Քերականութիւն Թօսքանեան լեզ-ուի, Վենետ. էջ 40), փողասէր, փողապաշտ, փողաւոր, փողատէր, անփող ևն. (վերջին-ներս գործածական են միայն արևելեան գրականում, ուր սովորական է նաև փող «դրամ» բառը, որ անծանօթ է արևմտեա-նին)։

NBHL (1)

Ջուր ի փողոյ, կամ ոսկի ի կաղապարէ՝ ձեւ միայն, եւ ոչ բնութիւն գոյացութեան առնու. (Սարկ. հանգ.։)


Փութ, փութս

adv.

hastily, soon;
— — առնել, to rend, to tear in pieces.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կտոր, պատառ». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Թափեցան շունքն ի վերայ գայ-լոցն՝ խածատել և վիրաւորել, և փութ փութ արարիա»։


Տարմալ

s.

cf. Տարմալակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քուրձ, քսակ, տոպրակ» Վկ. արև. էջ 180, 182 (ներգ. ի տարմալին ձևով), Հին բռ. որից տարմալակ՝ Տօնակ. Երզն. մտթ. տարմաղակ Ոսկիփ.։


Տրցակ, աց

s.

bundle, bunch;
— խոտոյ, truss, bottle;
— փայտի, faggot, bundle of wood;
— մագնիտական, pencil of magnetic rays;
առնել տրցակ or տրցակեմ, to truss, to tie in a bundle, to bottle, to bind up in faggots.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խուրձ, կապոց» Վրք. հց. ա. 90. Վրդն. ել. Բրս. մրկ. Ոսկիփ. որից տըր-ցակել «տրցակ կապել» Սկևռ. աղ. Ճառընտ.։