• ՓՈԽ.-Հայերէն բառից փոխառեալ է թւում կապադովկ. ζ'ιαμες (ցա՛մէս) «կա-նանց և աղջկանց վարսերի հիւսքերը բռնող գեղեցիկ ժապաւեն՝ արծաթէ և ոսկէ դրամ. ներով»։ Այս բառը Karolides, Γλ. συγϰρ. 83 կցում է յն. ἰμας «փոկ», իռլ. siaman «ժա-պաւէն», անգսք. sima «կապ», սկանդ. sey-ni «թել» բառերին, իսկ հյ. ծամ բառի հետ կապակցութիւնը մերժում է։-Մերժումը արդարացնելու համար առանձին պատճառ-ներ չկան. որովհետև 1) ծամ բառը ռռւու-թիւն ունի Կը ճիւղի բարբառների մէջ (այս-պէս՝ Ալշ. Ապ. Ակն. Բլ. Բղ. Խլ. Խտջ. Մշ. Նբ. Վն.).-2) Մոկաց բարբառով նշանա-կում է արդէն «մազերի կապ, ծամկապ».-կասկածելի է միայն ծ>ց։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։
• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։
• = Իրանեան անծանոթ մի ձևից, որի այլ ներկայացուցիչներն են պհլ. vātrang, vāt-reng, vatrēg, պրս. [arabic word] bādrang, bādi-rang «սերմացու խոշոր վարունգ, կիտրոն», որ և [arabic word] ︎ vārang, [arabic word] bālang, մա-զանդ. vāreng. իսկ Տաշքենդի և Թուրես-տանի թաթարական բարբառով badreng «վարունգ» (Будaговъ 1, 220)։-Հիւբշ. 245։